PDA

Դիտել ողջ տարբերակը : Խոհեր անցյալից ներկա...



Second Chance
27.07.2009, 11:34
Զարմանալի է՝ հիշողությունների մեջ լողալով անընդհատ անակլնալների եմ հանդիպում: Հանդիպում եմ այնպիսի դեպքերի ու իրողությունների, որպիսիք կարծես ինձ հետ չեն եղել: Անգամ խոսքերի բառերի... երբեմն այնքան օտար բան եմ գտնում իմ ացյալում ինձնից, որ հավատս չի գալիս, որ դա ես եմ: Անգամ ֆոռումում կարդում եմ իմ հին գրառումները ու զարմանում:unsure , կարդացվում է այնպես ինչպես ուրիշներինը ոչ իմը....
Բայց միևնույն ժամանակ հետաքրիքր է շատ .հանդիպում ես քո անցյալ ես-երին ու զգում ես, որ դու փոխվել ես, ու քանի որ մոռանում ես թե առաջ ինչպես էիր մտածում, զգում՝ վերհիշումները անակնկալ են լինում, երբեմն հաճելի երբեմն տհաճ բայց լինում են:
Ինձ միշտ հետաքրքիր է եղել կարդալ իմ ացած մտքերը տպավորություները, ամեն անգամ ուրախանում եմ, երբ ինչ որ հետաքրքիր բան եմ գտնում անցյալի ինձանից: Ուզում եմ վերհիշել մանրամասները... զգացումներս հատկապես, բայց ոչ միշտ է ստացվում:(: Դրա համար ամեն անգամ ափսոսում եմ որ այդ պահերի մտքերն ու զգացումները որպես փաստացի ապացույց չեմ նշում թղթի վրա կամ էկրանի... ու միայն պատահական բաներ են երբեմն ինձ հետ տանում այն հին եսի մոտ: Պատահում է ինչ որ հոտ, ինչոր իր , նկար...
Տեսնես ինչու է մեր հիշողությունը սահմանափակ, դա ինձ այնքան շատ է հուզում: Ես չեմ ուզում մոռանալ ինձ , անըդհատ ուզում եմ տեսնել, զգալ, համաեմատել...

Second Chance
28.07.2009, 18:06
Անքուն գիշերները երբեմն օգտակար են լինում: Չնայած որ ոչ ոք չի սիրում չքնել ու ժամերով անկողնու մեջ թավալ գալ աչքերը փակելու համար: Օգուտն էլ նրանում է , որ այն ինչի մասին ցերեկները չես հասցնում մտածել պլանավորել կամ հիշել անում ես հենց այդ տանջալից պահերին: Միգուցե հենց դրա համար էլ «հորինված է» այդ անքնություն կոչվածը: Ի՞նչ իմանաս: Դա էլ երևի մեր բացթողումների լրացման համար է... մենք շատ զաբաղված ենք օրվա մեջ զանազան բաներով՝ անկապ կամ կարևոր, և ինքդ քո կյանքի մասին մտորումների համար ամենահարմար ժամը մնում է գիշերը...
Մտորելը չգիտեմ, բայց այս գիշերվա հատուկ սեանսը նվիրված էր իմ դպրոցական սիրահարվածություններին:)): Հիշում էի ու ինքնս ինձ ծիծաղում: Հետաքրքիր է, որ միշտ իմ մեջ տպավորվել է, որ ես հազվադեպ և դժվար սիրահարվողներից եմ եղել , բայց որ հաշվում եմ:D:
Ուրեմն սկսեմ սկզբից. առաջին անգամ սիրահարվել եմ 12 տարեկանում , առաջին սերս դերասան Սթիվեն Սիգլն էր՝ Նիկոն:Չէ ֆանատ չեմ եղել երբեք ոչ մի դերասանի, երգչի՝ ուղակի ես անկեղծ սիրահարվել էի ու լուրջ նպատակներով:D: Մտածում էի մեծանալ ու ամուսնանալ իրա հետ: Բարեբախտաբար սերս 2 տարի հետո անցավ: Մտածում էի, որ նա աշխարհի ամենազնիվ տղամարդն է, ու շատ բարոյական: Ընկերուհիներիս մոտ գլուխ էի գովում բա տենում էք ինքը մի հատ խուժանական դերեր չի տանում, ուրեմն ինքը իրականից էլ տենց բաներ չի անում: Հետո որ մի քիչ էլ մեծացա ու հասկացա, որ բոլոր տղամարդիկ իրական կյանքում տենց «խուժանական բաներ» անում են ու դա բնական է , իրանից էլ հիասթափվեցի: Հիմա մտածում եմ իմ խելքը էլի:D
Երկրորդ սերս արդեն գրքի հերոս էր Կոմս Մոնտե-Քրիստոն:love, Էհ՜ անգիր էի արել էդ գիրքը ոնց էի երազում տեղափոխվել 19րդ դար ու ծնվել Ֆրանսիայում:roll: Բարեբախտաբար այս սերն էլ անցավ:D : Ու այն նույնպես պլատոնական էր
Հաջորդ պերսոնաժն արդեն իրական մարդ էր, որին ես իմ սեփական աչքերով տեսել էի: Իհարկե շատ քիչ ընդամենը մի 3- 4 անգամ ,բայց դե էտ էլ բան էր: Այդ տղան բարեկամուհուս ընկերներից էր, ու ծանոթացել էինք բարեկամուհուս միջոցով: Իհարկե նա չգիտեր և չիմացավ(ինչպես որ նախորդները) այդ մասին ու փառք Աստծո: Բայց ամենահետաքրքիր շրջանն էր:), հո չէի ստեղծագործում ,մի 20 բանաստեղծություն ունեմ հատուկ իրեն նվիրված : Այ թե կիմանար:)): Նրանից հիասթափվեցի մի շատ պարզ պատճառով՝ անհրաժեշտ պահին բարեկամուհուս չէր օգնել, ու այդպես աչքիցս ընկավ ու էլ չսիրեցի :
Այսքանով էլ ավարտվեցին իմ դպրոցական սիրահարվածությունները: Այդ բոլոր սերերն էլ իսկական երեխայական սերեր էին:
Իսկ դպրոցից հետո արդեն հասուն տարիքում 2 անգամ եմ սիրահարվել որոնցից մեկը սիրել: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է:)

Second Chance
28.07.2009, 21:56
Չգիտեմ ինչ կլինի վաղը ու դա անցյալի հետ կապ չունի` ներկայի հետ ունի...
Երկու բան եմ մտածում լավ ու վատ: Ուզում եմ, որ այդ վատը չլինի վաղը ու ընդհանրապես չլինի...
Ուզում եմ ուժեղ լինել :Ուզում եմ ճշմարտության մեջ լինել:


Շատ դժվար է ներելը...

Second Chance
29.07.2009, 15:40
Ինչ որ անսովոր հանգստություն եմ ապրում: Անսովոր որովհետև իրավիճակից կախված չէ հանսգստությունս… պետք է լրիվ հակառակը լիներ:
Լավ է վստահել նրան ում համար դժվար ոչինչ չկա:

Second Chance
31.07.2009, 21:20
Ինչ լավ է, որ փոթորիկին խաղաղությունն է հաջորդում:)

Բարձրահասակ
31.07.2009, 21:37
Ուզում եմ ուժեղ լինել :Ուզում եմ ճշմարտության մեջ լինել:
Պարզապես եղի՛ր:

Շատ դժվար է ներելը...
Փորձի՛ր: :)

Second Chance
31.07.2009, 21:42
Փորձի՛ր: :)
Փորձել եմ;) այլապես խաղաղությունը երբեք չէր գա :)

Բարձրահասակ
31.07.2009, 21:50
Փորձել եմ;) այլապես խաղաղությունը երբեք չէր գա :)
Ընտիր է: :yahoo
Ուրախ եմ քեզ համար: :)

Second Chance
03.08.2009, 15:05
Այսօր շատ անջատված օր է: Դե իհարկե օրն անջատված չի լինում, բայց դառնում է իմ պատճառով/ իհարկե ինձ համար միայն/: Լրիվ այլ բան էի պլանավորել այսօրվա համար, բայց օրն այնպես ոչ տրամադող էր...դե իրականում օրը մեղք չունի չտրամադրվողը ես եմ: Փորձեցի պլաններից որոշները իրականացնել ըստ հրատապության: 20 րոպեանոց գործի վրա ուղիղ 2 ժամ չարչարվեցի:(: Մի բան էլ կա ուզում եմ ինձ զոռով տրամադրել բայց աչքիս ինձ համոզողը չեմ:D : Երևի վաղն ավելի լավ օր կլինի կանեմ…
Այսօր անջատված օր է ... ինձ թվում է, թե ամենինչ դանդաղացված կադրերով է առաջ գնում... ու մինչև երեկո դեռ 2 օր կա...
Լավ թող լինի ուրեմն դանդաղ օր, կամ անհավես օր: Շատ է պատահում ,որ ես օրերիս անուններ եմ դնում: Չգիտեմ դա լավ է թե վատ: Որ օրը շատ վատն է լինում անպայման ուզում եմ մի ձևով հիշել , որ հաջորդ տարի այդ օրը տեսնեմ ինչ կլնի ու նորից հիշեմ անցած պահերը: Բայց դե իմ անջատվածության պատճառով հաճախ դա տեղի չի ունենում ու երևի պետք է ավելացնեմ «բարեբախտաաբար»: Թե ասա քո ինչինա՞ պետք վատ օրերը հիշելը: Բայց չէ ես լավ օրերն էլ եմ հիշում :roll ավելի ճիշտ ուզում եմ հիշել:

Այս ամենը գրեցի անկապ անկապ, բայց նպատակս այն է, որ ինձ մի բան խոսք տամ :
Այլևս ոչ մի վատ տրամադրվածություն: Ամեն առավոտ, երբ արթնանամ պետք է
բարձրաձայն ասեմ, որ այսօր լավ օր է:):

Second Chance
11.08.2009, 11:46
Էլի աշնան հոտն է գալիս: Սեպտեմբերի հոտը...
Անձրևն է պատճառը : Ամառն աձրևաշատ էր: Բայց այսօրվա առավոտն ուրիշ էր: Իսկական աշնան եղանակ, տրամադրություն: Ամենուրեք թաց է, ջրափոսեր...:
Սառնություն է մի տեսակ, որ հիշեցնում է դպրոցական սեպտեմբերյան առավոտները: Երբ դուրս էի գալիս ու միանգամից հոտոտում էի այս սառը, բայց միևնույն ժամանակ հաճելի օդը: Մի քիչ տխրություն կար դրա մեջ, ինչ որ նորի ու մեծանալու հետ կապված: Բայց հաճելի էր...
Սիրտս տաք բան ուզեց:

Second Chance
14.08.2009, 12:26
Հաղթանակ զբոսայգին մարդաշատ էր: Բոլորը վազվզում էին, ինչ որ բան էին գտնում ու զվարճանում: Դե հենց դրա համար էլ եկել էին: Ու ոչ ոքի երևի չէր հետաքրքրում, թե այգու սպիտակ ձիուկն ու պոնին ինչու են տխուր: Սկզբում ձիուկին տեսա՝ անչափ հոգնած ու տխուր կանգնած էր: Երբ նայեցի աչքերին մեղմորեն խոնարհվեց, աչքերը հառեց ներքև... կարծես ուզում էր թաքցներ իր վիշտը : Ոնց որ թե ուզում էր ասել ես քո հավեսը չուեմ մեկա դու էլ ինձ չես հասկանում: Չգիտեմ, միգուցե բոլոր ձիերն են այդպիսին, բայց ինձ թվում է ես չեմ սխալվում: Նա անչափ տխուր էր ու ճնշված: Բոլորը շուրջն ուրախանում ու զվարճանում են, իսկ ինքը կանգնած է կապված ու անազատության մեջ: Երևի երազում է իր համար վազվզել ազատ՝ սարերով ձորերով մարդկանցից հեռու... բայց բախտը չի բերել, նրան կապել են ու ստիպում են առավոտից իրիկուն սրա նրա հաճույքի համար կառք քշել...
Խեղճ կենդանի, երանի խոսել իմանար, ասեր իր սրտի եղածը: Նա երևի խոսում է, բայց իր լեզվով, խոսում է, բայց մարդը նրան չի հասկանում: Որովհետև մարդը իր նմանի հետ է խոսում, իսկ այս խեղճը հեռու է իր նմաններից և ոչ ոք չունի, որի մոտ կարող է խոսել բողոքել, կիսվել...
Մի պահ պատկերացրեցի, եթե ինձ այդպես բռնադատեին ինչ որ ինձանից մեծ քաղաքակիրթ ուժեղ արարածներ, ինչ սարսափելի կլիներ... :Ինչքան վատ է անազատության մեջ: Երբ ինձ ինչ որ հասարակ բան են ստիպում անել միանգամից ներսումս ըմբոստություն է բարձրանում «ո՛չ դուք ոտնձգություն եք անում իմ իրավունքների դեմ», միանգամից ուզում եմ մերժել, հրաժարվել , փախչել.... ու գրեթե միշտ ունեմ այդ հնարավորությունը: Իսկ այս ձիուկը չունի... նա չի կարողանում խոսել ,նրան ոչ ոք չի հասկանում...
Մարդ արարածը իսկապես, որ ամենադաժանն է բնության մեջ:(:

Second Chance
09.09.2009, 14:56
Ինչքան դժվարա իմ համար զանգել մի բան խնդրել թեկուզ ոչ իմ համար… ամեն օր հետձգում եմ ու վերջը...
Էս օր դեդլայննա պետք է զանգեմ ու վերջ:

Second Chance
08.10.2009, 14:06
Թուզն աշխարհի ամենահամով միրգնա... մեկել դեղձը
շատ եմ սիրում աշունը:love

Second Chance
03.11.2009, 12:03
Այսօր երազիս գնացել էինք Սևանից այն կողմ մի անմարդաբնակ վայր: Նենց սիրուն բնություն էր: Ու միանգամից որոշեցինք, որ պետքա գանք այդտեղ բնակություն հաստատենք: Մեզ համար մի խրճիթ կսարքենք ու կապրենք: Ես միանգամից որոշեցի, որ հետս ամեն տեսակի բույսերի սերմեր կվերցնեմ ու ինքներս մեր կերակուրը կստեղծենք:love: Ոչինչ չենք գնի: Այնքան ուրախությամբ էր լցվել սիրտս: Նենց հավես էր: Քաղաքակրթությունից հեռու ամենապրիմիտիվ բաները դժավարությամբ կստեղծեինք, բայց որքան երջանիկ կլինեինք դրանով: Չգիտես ինչու հիշեցի, որ արժե միայն լվացքի մեքենան ու համակարգիչը բերել ու մեջս ուրախացա, որ այդպես լավ կլինի լվացքի վրա ժամանակ չեմ ծախսի, բայց թե դրանք որտեղից էի միացնելու երազիս մեջ չէի անհագստանում:D: Դե աշխատանքն էլ պետք չի, ինչի համար աշխատել ամեն ինչ մենք կունենանք ոչինչ երևի պետք չի գնել: Խարույկ էինք արել նստել կողքը մտածում էինք:

Իրականում միշտ երազել եմ դրա մասին, դեռ շատ փոքրուց այդ խրճիթի մասին:love: Խրճիթ մի հեռու շատ հեռու վայրում ,ժայռերի մեջ, գետի կողքին փայտից երկոււ հարկանի փոքրիկ խրճիթ:love: Բայց այս վերջերս մի տեսակ շատ հեռու էր դարձել այդ երազանքնս , չէի մտածում դրա մասին, չէի երազում: Այսօրվա երազս նորից հիշեցրեց:love

Dayana
03.11.2009, 15:50
Ան, կներես եթե օֆտոպում եմ, կամ եթե օրագրիդ ֆորմատից դուրս է քոմենթ անելը:
Դեռ փոքրուց երազել եմ Սիսիանում տուն ունենալ, ոորվհետև որքան լսել եմ պապիկիս մանկությունից պատմություններ, երբ նրանց ընտանիքը եկել է Հայաստան, սկզբում նրանք բնակություն են հաստատել հենց Սիսիանում ու երևի դա է հենց պատճառը, որ ես սիրում եմ առատ ձյունը՝ պապիկիս մանկության ձյունը՝ հենց այդ քաղաքում: :)

Second Chance
03.11.2009, 16:44
Իսկ իմ երազանքը կոնկրետ վայրի հետ կապված չի կարևորը լիակատար բնական միջավայրն ապահովված լինի:love

Second Chance
04.11.2009, 13:50
Հետաքրքիր է պատճառ չեմ գտնում թե ինչու եմ այսքան ուրախ: Մի հուզառատ երջանիկ քնքուշ ալիք է պատել ինձ: Զգում եմ միայն որ շատ հեռվից է եկել ու շատ ծանոթ է....
Կար այս ալիքը, երբ ամենինչ նոր էր սկսվում , հետո կորել էր...կամ խիստ պասիվացել չգիտեմ: Հիմա նորից եկել է ,նորից լցնում է սիրտս , շատ քաղցր է:
Երջանիկ եմ:)