PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆոտոնի ավազից քանդակները

Ֆոտոն
25.07.2009, 21:55
Հետաքրքիր է, ո՞վ կկարողանա գտնել այս քանդակների հեղինակին:
Որոշ ժամանակ անց, իհարկե, եթե ոչ ոք չիմանա, ես կասեմ հեղինակի անունը:
Կարծում եմ յուրօրինակ են:

Elmo
25.07.2009, 23:00
Հետաքրքիր է, ո՞վ կկարողանա գտնել այս քանդակների հեղինակին:

բնական քամի

ministr
25.07.2009, 23:21
Կամ ծով.. ջուր մի խոսքով

Ֆոտոն
26.07.2009, 00:34
Չէ, մարդու ձեռք կպել է: Մարդուն գտեք::think:)

Կարո՞ղ եք կռահել արձանների վայրը:

Ռեդ
26.07.2009, 00:46
Կարո՞ղ եք կռահել արձանների վայրը:
Ջրի կաթիլներից դատելով՝ միայն կարող եմ ասել, որ լճի մոտ է: Կամ էլ գետի, երևի:

Ֆոտոն
26.07.2009, 01:05
Ջրի կաթիլներից դատելով՝ միայն կարող եմ ասել, որ լճի մոտ է: Կամ էլ գետի, երևի:

Ճիշտ է, ջրի մոտ է, բայց դրանք ջրի կաթիլներ չեն, ուղղակի լուսանկարել եմ լուսանկարից:/Օրիգինալը ժապավենային էր, համակարգչի մեջ փոխադրելու համար լուսանկարել եմ թվայինով:/
Թվացյալ կաթիլները լուսանկարից լույսի անդրադարձումն է::)

Ռեդ
26.07.2009, 01:12

Հայտնի քանդակագործ է՞:

Ֆոտոն
26.07.2009, 01:14
Չէ, ժամանակակից է:

Ռեդ
26.07.2009, 01:16
Չէ, ժամանակակից է:
Էդ դեպքում ինչու՞ ես ենթադրում, թե ինչ-որ մեկը կասի նրա անունը:
Հ.Գ. հազիվ մի երկու քանդակագործի անուն գիտեմ, ժամանակակիցներից էլ՝ ոչ մեկինը:

Ֆոտոն
26.07.2009, 01:19
Խաղում եմ, համարյա համոզված եմ, որ չեք գտնի:
Բայց գոնե գնահատեք քանդակի տաղանդը:

Ungrateful
26.07.2009, 01:23
կարծում եմ քանդակագործը դու էս..

Հ.Գ. իսկ ավելի լուրջ ես եմ.. Արսեն Վարդանյան`ս :))

Ֆոտոն
26.07.2009, 01:52
Հնարավոր է: Բայց ի՞նչ կասեք հենց քանդակի մասին:

Second Chance
27.07.2009, 13:24
Առանձնահատուկ ինչ որ բան չկա, ոչ մի մանրազզնին աշխատանք արված չէ: Միգուցե իմաստի մեջ է՞ յուրահատկությունը
Իսկ ո՞վ է հեղինակը և ինչպե՞ս են կոչվում քանդակները

Ռուֆուս
27.07.2009, 14:05
իսկ միգուցե մարդ չէ ստեղծողը, այլ օրինակ կապիկ ;)

Second Chance
27.07.2009, 14:40
Ինձ թվում է այդ «քանդակները» հենց այդպես բնականից են եղել, ուղղակի ինչ որ մեկը եկել ու քիթ բերան է քչփորել :)

Enigmatic
27.07.2009, 15:02
քանդակները խորհրդավոր են միտեսակ, ինձ թվում ա մեծ են մաշտաբով ու ոնցոր չինացու, ճապոնացու արտաքին ունենան, կամ վայրի հնդիկներ են:think

Սարգսյան
27.07.2009, 16:50
իսկ ինչ չափսերի են քանդակները ? ինձ թվում ա շատ ավելի փոքր են քան թվում ա առաջին հայացքից :think

Հայկօ
27.07.2009, 20:18
ո՞վ կկարողանա գտնել այս քանդակների հեղինակին:

Պագանինին ա: Թե՞ էտի նկարիչ էր... :think

Հովհաննես
27.07.2009, 20:28
Չծիծաղեք իմ պատասխանի վրա: Իմ կարծիքով դու ես սարքել, որովհետև երկրորդ նկարի վերևի աջ մասում երևում է խոտ, որի բարձրությունը շատ մեծ է, այսինքն այդ քանդակները իրականում շատ փոքր են

Ֆոտոն
28.07.2009, 01:51
Մեկնաբանությունները հավանեցի:
Հուշումներ. մի արձանը ինձնից էլ բարձրահասակ է, մյուսը գետնին նստած մարդու հասակին է: Բնության ստեղծագործություն չէ:

2 Օրից կդնեմ մի նկար՝ ես արձանի կողքին:

Enigmatic
28.07.2009, 01:56
Ախր հո գուշակ չենք, սկի պատկերացում էլ չկա անգամ տեղը,թե որտեղ են արձանները, կա նման բաներ:
Գոնե լավ հուշի: Հո հանելուկ-հանելուկ չենք խաղալու:esim

Ռուֆուս
28.07.2009, 01:59
Մեկնաբանությունները հավանեցի:
Հուշումներ. մի արձանը ինձնից էլ բարձրահասակ է, մյուսը գետնին նստած մարդու հասակին է: Բնության ստեղծագործություն չէ:

2 Օրից կդնեմ մի նկար՝ ես արձանի կողքին:

Մեզ մի տանջիր էլի, միանգամից ասա ով ա, պրծնենք: Քանի գիշեր ա չեմ կարողացել քնել :(

Ֆոտոն
28.07.2009, 02:24
կդիմանա՞ք մինչև վաղը

Ֆոտոն
28.07.2009, 02:25
Համ էլ չպիտի նեղանաք

Ռուֆուս
28.07.2009, 02:31
Համ էլ չպիտի նեղանաք

Կարո՞ղ ա փոքրիկ երեխա է քանդակել: :)

Ֆոտոն
28.07.2009, 03:44
Ճիշտ պատասխանը ասվել է:

Ռուֆուս
28.07.2009, 03:49
Ճիշտ պատասխանը ասվել է:

Վայ, իսկ էդ երեխեն ո՞վ ա: :)

Ֆոտոն
28.07.2009, 03:51
Ես եմ

Ռուֆուս
28.07.2009, 03:59
Ես եմ

21 տարեկան ես ու դեռևս մանու՞կ :o:D

Լավ, կատակը էն կողմ, քա՞նի տարեկանում ես դրանք քանդակել ու ավելի մոտիկից կարող ես նկարներ դնել որ ավելի լավ զննենք արձանները :)

Ֆոտոն
28.07.2009, 04:04
Ուրիշ լավ նկար չունեմ, հանդիպենք, սրանք վատը չեն, ցույց կտամ: Անցյալ տարի եմ քանդակել Սևանի ափին, Շորժայի մոտ: Այս տարի էլ չկան, գնացել եմ: Բայց մի նկար՝ արձանն ու ես , էստեղ կդնեմ:

Ռուֆուս
28.07.2009, 04:07
Ուրիշ լավ նկար չունեմ, հանդիպենք, սրանք վատը չեն, ցույց կտամ: Անցյալ տարի եմ քանդակել Սևանի ափին, Շորժայի մոտ: Այս տարի էլ չկան, գնացել եմ: Բայց մի նկար՝ արձանն ու ես , էստեղ կդնեմ:

Իսկ ավազի՞ց ես քանդակել, թե քարից: :)

Ֆոտոն
28.07.2009, 04:09
Քարացած ավազից քարով 2 օրում::)

Հովհաննես
28.07.2009, 11:34
Քարացած ավազից քարով 2 օրում::)

Հիմա ճիշտ էի պատասհխանել :Dհահահա

Ֆոտոն
29.07.2009, 23:08
Կներեք, որ խոստումս ուշ եմ կատարում: Նկարների որակն այնքան էլ բարձր չի, որովհետև թշվառ հեռախոսով են արված:

Enigmatic
30.07.2009, 00:27
Կներեք, որ խոստումս ուշ եմ կատարում: Նկարների որակն այնքան էլ բարձր չի, որովհետև թշվառ հեռախոսով են արված:

ինչ հետաքրքիր տեղ է, խորհրդավոր, որտեղ ա՞ , Հա իմիջայլոց սիրունիկն ես:oy

Ռեդ
30.07.2009, 00:29
Իսկ ե՞րբ ես քանդակել դրանք, հն՞:

Հա իմիջայլոց սիրունիկն ես:oy
Ճիշտա ասում :oy

Փոքրիկ
30.07.2009, 00:35
;)Շատ սիրուն են արձաններդ, դու էլ:oy

Ես գիտեի թե տղա ես:))

Ֆոտոն
30.07.2009, 01:09
Ուրիշ լավ նկար չունեմ, հանդիպենք, սրանք վատը չեն, ցույց կտամ: Անցյալ տարի եմ քանդակել Սևանի ափին, Շորժայի մոտ: Այս տարի էլ չկան, գնացել եմ: Բայց մի նկար՝ արձանն ու ես , էստեղ կդնեմ:

Արդեն այդ մասին ասել էի:

Շնորհակալ եմ բոլոր գրառումների համար:
Իմ սիրուն լինելու մասին գրառումներով ամաչացնում եք՝:oy

Գալաթեա
30.07.2009, 01:12
Շնորհակալ եմ բոլոր գրառումների համար:
Իմ սիրուն լինելու մասին գրառումներով ամաչացնում եք՝:oy

Դե պասի մի հատ էլ ես ամաչեցնեմ :)
Սիրուն ես ;)

Chuk
30.07.2009, 01:23
Ֆոտոն, սրանց չհավատաս: Խաբում են, որ իբր սիրուն ես: Իրականում... շատ սիրուն ես :P

Իսկ հիմա բուն թեմայով: Ինձ դուր եկան գործերդ, զգացվում է, որ մեծ համբերություն ունես: ԱՆշուշտ դրանք կատարյալ չեն, բայց զգացվում է ճաշակդ ու շնորհքդ :) Ափսոս, որ բնությունը դրանք արդեն քանդել է:

Ֆոտոն
30.07.2009, 01:30
:unsure
Դե պասի մի հատ էլ ես ամաչեցնեմ :)
Սիրուն ես ;)

:unsure:oy

Second Chance
30.07.2009, 09:33
Ֆոտոն ջան, իսկ քանդակագործությունը քո մասնագիտությունն է՞ , թե սիրողական ես զբաղվում:
Ի դեպ նախքին ավատարիդ նկարին հեչ նման չես, էստեղ շատ լավիկն ես;)

Ֆոտոն
30.07.2009, 11:56
Ֆոտոն ջան, իսկ քանդակագործությունը քո մասնագիտությունն է՞ , թե սիրողական ես զբաղվում:
Ի դեպ նախքին ավատարիդ նկարին հեչ նման չես, էստեղ շատ լավիկն ես;)

Լավ հարց է::P
Ո՛չ մասնագիտությունս է, ո՛չ էլ սիրողական եմ զբաղվում: Մինչ այսօր առաջին ու վերջին քանդակներս են:
Էսպիսին է պատմությունը:
Սևան էի գնացել հանգստանալու 7 օրով անցյալ տարի հունիսի վերջին: Հիշու՞մ եք՝ անընդհատ անձրևում էր: Ջուրն էլ սառն էր: Փաստորեն ափին զբաղմունք, բացի ընթերցանությունից ու լուսանկարչությունից, չունեի: Աջ ու ձախ նայելուց հետո տեսա ավազե մեծ բեկորներ: Ավելի մեծ արձանի միտք առաջացավ, բայց
ինչպես նկատեցիք, շերտերը երևում են, դրանք ամրությամբ ու շարվելու ուղղությամբ բավականին տարբեր էին: Վրայի շերտը փափուկ ավազ էր, հեռացրի: Համ էլ ինձնից բարձր էր, վերևի մասերին հազիվ էի հասնում: Շերտ կար, որ դարերի քարացած խխունջներից էր բաղկացած: Մի քիչ խխունջ բերել եմ /ցանկացողները կարող են դիմել/: Մի խոսքով՝ համապատասխան քար գտա ու սկսեցի: Դժվարություններից մեկն այն էր, որ ավելի կոկելիս մեծ բեկորներ էին ընկնում: Ասենք, եթե ուզենայի դնչի վրա մանրամասն աշխատել, արձանս կզրկվեր դնչից: Կամ քար էր հանդիպում, որը հեռացնելով, փոսեր ու փլվածքներ էին առաջանալու: Շատ ազդեցիկ էին մանավանդ մայրամուտին:

Մանոն
30.07.2009, 21:51
Ողջույն, քանդակներն ինձ էլ դուր եկան: Ափսոս, որ էլ չկան: իսկ ինչու՞ վերջին քանդակներ: Իմ կարծիքով լավ էլ ստացվում են: Գուցե փորձես կավի՞ց ստեղծել, հետո անցնել գիպսի: Կարևորը զգացվում է, որ դու ծավալի, տարածականության լավ զգացողություն ունես::) Իսկ ամենակարևորը` դու այդ անում ես սիրով...

Ungrateful
30.07.2009, 22:25
Փաստորեն հենց սկզբից ճիշտ էի ասել.. :B

կարծում եմ քանդակագործը դու էս..

Ֆոտոն
31.07.2009, 01:22
Ողջույն, քանդակներն ինձ էլ դուր եկան: Ափսոս, որ էլ չկան: իսկ ինչու՞ վերջին քանդակներ: Իմ կարծիքով լավ էլ ստացվում են: Գուցե փորձես կավի՞ց ստեղծել, հետո անցնել գիպսի: Կարևորը զգացվում է, որ դու ծավալի, տարածականության լավ զգացողություն ունես::) Իսկ ամենակարևորը` դու այդ անում ես սիրով...

Շնորհակալ եմ:
Առայժմ վերջինն են, հետոյի մասին գաղափար չունեմ:
Արդեն ինձ ապագա քանդակագո՞րծ եք պատկերացնում: Մտքովս անգամ չի անցել:
Լավ հիշեցի, դպրոցական տարիքում մի շարադրություն էի գրել, որում իմ նախընտրած մասնագիտությունների մի մեծ ցանկ էի ներկայացրել՝ երգիչ, կոմպոզիտորից մինչև փիլիսոփա և գիտնական::D Բայց նույնիսկ այդ ժամանակ չեմ երևակայել ինձ քանդակագործ:
Սիրով շատ բաներով եմ միաժամանակ հրապուրվում ու զբաղվում: Բայց թե արդյո՞ք երբևէ ես մասնագիտություն կունենամ, թե չէ, ինձ հայտնի չէ: Իմացողներին խնդրում եմ անհապաղ տեղեկացնել::tel