PDA

Դիտել ողջ տարբերակը : Ոտանավորներ «Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ»



xumhar
07.01.2007, 20:08
Արդեն 2 ոտանավորներ նվիրել եմ մասնակցուհիներին՝Հասմիկին ու Անգելինային,ցանկացողները կարդան նրանց պատասխաններում

Հեռացումի հորդոր

Թափ տուր ձեռքդ ու գնա.
Ինչ ես թողնում,ախր՝ ինչ,
Ոչ "Հավերժի մեքենա",
Ոչ էլ մանկան քաղցր նինջ:

Դու կգտնես միշտ էլ վիշտ,
Վշտից դու չես կշտանա:
-Ով է սխալ,ինչն է ճիշտ-
Թափ տուր ձեռքդ ու գնա:


Պատրանք

Լինեիր մաքուր,անաղարտ մի կույս,
Իսկ ես գեղեցիկ,հրաշք պատանի:
Գարունը լիներ ինչպես որ կար
Ու փափուկ,քնքուշ արեվոտ քամի:
Քամին խառներ մազերդ մետաքս,
Շրջազգեստդ փաթթեր ոտքերիդ,
Ես քեզ Խայամից մի բան կարդայի,
Եվ տերդ լինեի,նաեվ՝գերիդ…

CactuSoul
11.01.2007, 15:30
Շատ լիրիկական էր ու շոյող... Հատկապես «Պատրանքը»... Փափու՜կ-փափուկ...

xumhar
22.01.2007, 13:12
Շատ լիրիկական էր ու շոյող... Հատկապես «Պատրանքը»... Փափու՜կ-փափուկ...

"Երբ աչքերն են սառում,ասում են:Այ,այ,մարդ է գալու..."
Պ.Սեվակ
Իսկ երբ չեն սառում,այլ տաքանում են,մշուշվում`հանկարծ.
Ոչ ոք չի գալու?Չսպասեմ` իզուր,
Ինչ որ կաթիլներ գլորվում են ցած,
Գուցե աչքերիս սառույցից լազուր,
Ու մեկը չեկավ:
Ես չեմ հավատում ամեն Հանճարի,
Որ Մեծ է`հարկավ.
Թող տաքությունից սառը կաթիլվի`
Ինչ տարբերություն`անդունդ է,թե վիհ;

Նվիրում եմ անգլերեն ոտանավորներ գրող աղջկան:Ապրես լավ խոսքերի համար

xumhar
02.02.2007, 18:29
Ամեն ինչ կորավ՝էլ ոչինչ չկա,
Սուտ էին բոլորը՝ընկեր,բարեկամ:
Ու մենակության իմ մահճին՝ահա,
Թեքվել է քնքուշ մի աղջիկ փարթամ:

Անձրեվը,ասես,գժվել է լրիվ.
Մի ամբողջ շաբաթ՝թափով անդադրում,
Իր դեմն է քաշել պատուհան ու քիվ,
Իր անձրեվային պոեմն է գրում:

Ամեն ինչ կորավ՝էլ ոչինչ չկա,
Լոկ մի պատուհան-գրամեքենա,
Մի կեղտոտ սենյակ առաջին հարկում,
Եվ այս աղջիկը՝փարթամ ու անքուն:
1993թ.Դոնի-Ռոստով

CactuSoul
06.02.2007, 12:03
Նվիրում եմ անգլերեն ոտանավորներ գրող աղջկան:Ապրես լավ խոսքերի համար
Հենց նոր կարդացի… ու շատ ափսոսացի, որ մինչև հիմա չէի կարդացել:oy … Շատ զգացված եմ: Ամեն օր չի, որ բանաստեղծություն են ինձ նվիրում:oy …Անչափ շնորհակալ եմ:) :