PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաղ ...



*e}|{uka*
25.07.2009, 19:19
Տղամարդը խոհանոցում նստած ծխում էր: Նա մեջքը հենել էր աթոռի թիակին, իսկ ոտքերը դրել մեկ ուրիշ աթոռի վրա :
-Երեկվա ճաշից կա, տաքացնե՞մ :
-ՉԷ կին, ավելի լավ է ինձ կալվադոս տուր, ինչ էլ բառ է «կալվադո՜ս», քիչ է մնում լեզուդ բերանիդ մեջ քարկապ լինի: Ռեմարկի հերոսներն են կալվադոս խմում, հա մեկ էլ կանաչ Լորան էին ծխում ... կին ժլատություն մի արա, խմիչք բեր ամուսնուդ:
-Ով իմ սիրելի ամուսին, հանճարեղ դու ծրագրավորող, շտապում եմ ձեզ տեղեկացնել, որ դժբախտաբար քո տանը միայն ձեթ կա, եթե ստամոքսիդ խանգարումից չես վախենում, շտապեմ խնդրանքդ ի կատար ածել :
-Ինչ գռեհիկն ես, ձեթ: Միթե հնարավոր չէր մակարդակային լեզվով ասել՝բուսական յուղ:
-Որտե՞ղ էիր թրևում մինչև հիմա:
-Դեպի տուն ընկած իմ ճանապարհին:
-Եվ ի՞նչ կար այդ ճանապարհին:
- Ձանձրույթ, ինչպես ամենուր :
-Հիմա ինչ սոված չե՞ս , կերակրե՞լ են :
-Ճիշտ կռահեցիր, դու ամեն ինչ ճիշտ ես կռահում, դու ճակատագրի պես անսխալական ես:
-Ապուշն եմ էլի, քաղցած վեր եմ ընկնում այս դատարկ պատերի մեջ, երեխեքի նվնվոցների ու աղմուկի մեջ քեզ եմ սպասում, որ մի աման ճաշ քեզ հետ ուտեմ, որ ինչ որ ժամի կողքիս մարդ զգամ, որ չկարծեմ թե վայրենանում եմ ...
-Մի տրամադրվիր կին, մի տրամադրվիր : Ավելի լավ է բեր կիթառս, այս գիշերվա խաղաղության մեջ կինս, կնվագեմ քո համար, մենակ չսկսես լաց լինել: Օ՜ ինչ գեղեցիկ եմ խոսում ես, այնպես չէ՞...
-Չտեսնված,- կինը հորանջեց,- քո խոսքերը քո անիմաստ գոյության միակ արդարացումն են :
-Իմ գոյության արդարացումը իմ խելքն է, հատկապես երբ այն գործի մեջ է :
-Ու այդ խելքովդ վաստակում ես քո երազած հազարները :
-Չեմ վաստակում, կվաստակեմ՝ ապառնի ժամանակով:
-Ապառնի ժամանակում դու չես լինի, ամուսինս:
-Ի դեպ դու էլ հավերժ չես, մարդկանց տիպը հավերժ չի, կինս:
-Իսկ փողը հավերժ է, որը ոչ մի կերպ չի համակերպվում, քո գրպանը մտնելու մտքին:
-Զաթո էտ անտերը մեր հարևան Խաչիկի գրպանն է լավ մտնում, ի՞նչ ես այդպես նայում, այդ անտերը պետք է մի տեղ մտնի՞ , թե ոչ : Բեր կիթառս, խնդրում եմ :
-Վերջացրու,- կինը դեմքը շրջել էր ու նայում էր մի կետի:
Ամուսինը տեղից ելավ, սենյակից բերեց կիթառը ու անմիջապես կաղապարից հանելով, սկսեց նվագել ու հետն էլ քթի տակ երգել.

...Իսկ եկոոոող տարիիիի այս ժամանաաաա՜կ,
Մենք կլքենք փոշոտ քաղաքը
Ու կմեկնեեեեե՜նք մեր պստլիկների հետ
Լողաաաաաաա՜փ ...

-Եվ դա կլինի թվով յոթերորդ եկող տարին, հոգոց հանեց կինը ու բռնելով կիթառը, դրեց մի կողմ:
-Դու հաշվիչ մեքենա ես կինս, նորագույն տեխնիկա, գիտության վերջին խոսքն ես ...
-Եվ քեզ պես տհասի կինը:
-Այդպես է, չնայած ավելի լավ կլիներ օլիգարխի կին լինեիր, բայց ինչ արած ամեն տեղ մի սխալ լինում է : Մեր ամուսնությունը բնության ամենակոպիտ սխալն է:
-Կարող ենք շտկել սխալը, երեխաները իմ հետ կապրեն մայրիկիս տանը, իսկ երբ մի քիչ կմեծանան, կասեմ ձեր հայրը մահացել է: Մի օր երբ դուք փոքր էիք աստիճաններից ցած ընկավ ու մահացավ :
-Միայն ոչ աստիճաններից, կինս: Աստիճանները շատ հասարակ է : Կասես ձեր հայրը տիեզերագնաց էր, մի օր տիեզերքի հավերժության մեջ զոհվեց:
-Դերասան...
-Դու էլ իմ խաղընկերն ես, կինս: Ներկա պահին մենք փորձեր ենք անում, իսկ ներկայացումը կլինի վաղը, հանդիսատես՝ մեր երեխաները :
-Գոնե այդպես մի ժպտա...
-Ինչու՞:
-Որովհետև , երբ ժպտում ես դեմքդ ավելի զզվելի է դառնում:
-Զզվելի է միայն դիմացից, կինս, երբ հեռանամ ու վրադ չնայեմ, դու միայն պրոֆիլս կտեսնես:
-Վերջ տուր ցանցառություններիդ:
-Սուրճ կա՞ տանը:
-Կա,-կինը տեղից բարձացավ ու սկսեց սուրճ պատրաստել, հետո սուրճի գավաթները դրեց սեղանին, երկու ծխախոտ բերեց ու մեկը տվեց ամուսնուն:
Կողքի սենյակում երեխայի ձայն լսվեց:
- Դավիթիկն է երևի,- կինը սուրճը ցած նետեց ու վազեց ներս:
Քիչ հետո չորս տարեկան քնատ մի երեխա հայտնվեց ու թմբլիկ տոտիկները գետնին հարվածելով գնաց դեպի հայրը :
-Վայ, Դավուլիկ ջան, արթնացա՞ր,- տղամարդը գրկեց երեխային:
-Հլը փաթաթվի պապային ու ասա, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու:
- Օդացյու :
Ապրես,- ասաց հայրը,- էլ ի՞նչ կդառնաս:
Փոքրիկը գլուխը հենեց հոր կրծքին ու աչքերը փակեց:
- Իսկ ծրագրավորող չես դառնա՞, Դավուլիկ:
Փոքրիկը թաթիկներով փաթաթվեց հոր վզին:
-Պապայի պես ծրագրավորող կլինես , հը՞ն, հլը ասա :
-Քնել է ,- ասաց կինը,- տար պառկացրու:
Տղամարդը երեխային պառկացնելուց հետո ետ վերադարձավ:
-Փող ստացա՞ր այսօր:
-Ստացա բայց միայն կեսը,-տղամարդը գրպանից մի քանի ճմրթած թղթադրամ հանեց ու իրար վրա դնելով հաշվեց ու մեկնեց կնոջը:
- Ինչ էլ շա՜տ է : Այս փողով կարելի է 500 կգ. աղ գնել:
-Կամ 80 տուփ ծխախոտ;
Այնուամենայնիվ լավն է այս կյանքը, կին,- ասաց ամուսինը: - Այ հեռվում նայիր ինչքան լույսեր կան, ամեն լույս մի տուն է, ամեն տուն մի ընտանիք, մարդիկ են ապրում այդ տներում, իրենց խոհերը ունեն, երազանքները:
-Աստղ գտիր, կին,-տղամարդը նայեց երկնքին,- գտիր ամենապայծառ ու ամենամեծ աստղը: Գտիր, ձեռքերըս երկարեմ, իջեցնեմ ու նվիրեմ քեզ, մինչև փողը ապառնի ժամանակում մտնի գրպանս:
-Վերջ տուր ցանցառություններիդ :
-Ինչ ես նայում, վեր կաց, վեր կաց անկողին բեր գետնին գցի, այսօր այստեղ եմ ուզում լուսացնել:
-Անկողի՜ն... քեզ ոչինչ չի հետաքրքրում, ոչ կին. ոչ երեխա, միայն անկողնու համար ես այս տուն ոտք դնում:
-Դու արդեն ձանձրացնում ես, կին:
-Ամբողջ օրը գրողի ծոցն ես լինում, ժամը երկուսին գալիս ես կալվադոսի մասին ես բարբաջում ու հետո անկողին: Ամբողջ կյանքդ խաղ է : Սխալ մասնագիտություն ես ընտրել... դերասան:
Տղամարդը անսպասելի վեր ցատկեց ու ապտակեց կնոջը: Կինը ձեռքերով ծածկեց դեմքը:
-Դու էլ դերասան եղիր, կին,- մի քիչ լռելուց հետո ասաց տղամարդը: Եղիր , որ կարողանաս ապրել: Ամեն տեղ է պետք դերասան լինել: Փողոցում մեկի ոտքը կտրորես ու դերասանություն՝ներողություն, խնդրելու փոխարեն ապուշացած վրան կնայես, իսկ նա կշխկացնի քիթուբերանիդ:
-Օ, ինչպես եմ ատում քեզ...
-Ես էլ քեզ, կին:
-Ես այլևս այսպես ապրել չեմ կարող : Առավոտյան երեխաներին կհավաքեմ կգնամ հորս տուն:
-Դու մնա, առավոտյան ինքս կգնամ:
-Գնա, բարի ճանապարհ...

-Արի կինս, արի նստենք ու դիմավորենք մեր բաժանման արշալույսը: Հրաշալի գույներ կտեսնենք, կինս:

Կինը գնաց բերեց, հենց հատակին փռեղ անկողինը և ինքը ետ գնաց:
-Ինքդ տես հրաշալի գույները... ես երեխայի մոտ կպառկեմ:
Առավոտյան, երբ ամուսինը արթնացավ , կինը երեխաններին կերակրում էր: Ժամը ինն անց էր տաս րոպե: Լվացվեց, հագնվեց : Մարմնում թուլություն էր զգում: Սեղանից բարձրացրեց գիշերվա չըմպված սուրճի բաժակը ու մի քանի կում արեց:Հետո անմիջապես մոտեցավ երեխաներին, մարդա երկու թուշիկը պաչեց ու նայեց կնոջը.
- Հավաքիր ունեցած չունեցածդ ...
-Դե շորերս կհավաքես, երեկոյան կգամ կտանեմ:
Տղամարդը դուրս եկավ:Աստիճաններով իջնելիս զգաց, թե որքան է ինքը հոգնել այս ամենից: «Ինչու՞ շտապեցի շուտ ամուսնացա, կինս էլ մեղք չունի, հարկավոր էր մի քիչ սպասել, նյութապես ապահովվել: Կսպասեմ, կսպասեմ մինչև երեխաններին մանկապարտեզ տանք»:
Խմած սուրճի ումպը տրորեց ստամոքսը ու տղամարդը պարզ հասկացավ, որ ինքը ոչ մի տեղ էլ չի գնա : Կինն էլ ոչ մի տեղ չի գնա: Ինքը նորից կվերադառնա տուն, նորից նույն պատմությունները կկրկնվեն ու այդ խաղի ցիկլից ինքը ոչ մի կերպ չի կարող ազատվել: Գործից ուշացել էր...

Lion
25.07.2009, 19:32
Գեղեցիկ էր, դուրս եկավ, դուրս եկավ հատկապես տղամադու լավատեսությունը:) Նա չէր ուզում, որ իր ընտանիքն էլ «քիթը կախի»… Դուրս չեկավ «կնոջն ապտակելու» և լավատեսությունը կորցնելու պահը, բայց դե...

Ի դեպ, մի տեղ դիալոգներում կարծես շփոթել ես -

-Իսկ փողը հավերժ է, որը ոչ մի կերպ չի համակերպվում, քո գրպանը մտնելու մտքին: - կին
-Զաթո էտ անտերը մեր հարևան Խաչիկի գրպանն է լավ մտնում, ի՞նչ ես այդպես նայում, այդ անտերը պետք է մի տեղ մտնի՞ , թե ոչ : տղամարդ??!!??
- Բեր կիթառս խնդրում եմ : - տղամարդ

lili-4
25.07.2009, 19:38
Սցենարդ շատ լավն էր, <դերասաններդ> էլ շատ բնական էին խաղում;), ապրոս, լավն էր:

*e}|{uka*
25.07.2009, 20:00
Գեղեցիկ էր, դուրս եկավ, դուրս եկավ հատկապես տղամադու լավատեսությունը:) Նա չէր ուզում, որ իր ընտանիքն էլ «քիթը կախի»… Դուրս չեկավ «կնոջն ապտակելու» և լավատեսությունը կորցնելու պահը, բայց դե...

Ի դեպ, մի տեղ դիալոգներում կարծես շփոթել ես -

-Իսկ փողը հավերժ է, որը ոչ մի կերպ չի համակերպվում, քո գրպանը մտնելու մտքին: - կին
-Զաթո էտ անտերը մեր հարևան Խաչիկի գրպանն է լավ մտնում, ի՞նչ ես այդպես նայում, այդ անտերը պետք է մի տեղ մտնի՞ , թե ոչ : տղամարդ??!!??
- Բեր կիթառս խնդրում եմ : - տղամարդ

Այսպես պետք է լիներ, անփույթ եմ : :yea

-Իսկ փողը հավերժ է, որը ոչ մի կերպ չի համակերպվում, քո գրպանը մտնելու մտքին:
-Զաթո էտ անտերը մեր հարևան Խաչիկի գրպանն է լավ մտնում, ի՞նչ ես այդպես նայում, այդ անտերը պետք է մի տեղ մտնի՞ , թե ոչ :
Բեր կիթառս խնդրում եմ :


Ինձ էլ դուր չի գալիս կնոջն ապտակելու պահը, բայց էտ պահին ուզում էի մեկին ապտակեի, կնոջ վրա մուռս հանեցի :)) Ինձ էլ զզվցրեց կինը : :oy



Սցենարդ շատ լավն էր, <դերասաններդ> էլ շատ բնական էին խաղում, ապրոս, լավն էր:


Շնորհակալ եմ : :)

Lion
25.07.2009, 20:02
Ինձ էլ դուր չի գալիս կնոջն ապտակելու պահը, բայց էտ պահին ուզում էի մեկին ապտակեի, կնոջ վրա մուռս հանեցի Ինձ էլ զզվցրեց կինը :

Կնոջ վրա ձեռք բարձրացնելը, ինչ էլ նա անի, չեմ ընդունում... Բացի այդ դա ոչնչացրեց «լավատես տղամարդու» կերպարը...:think

*e}|{uka*
25.07.2009, 20:17
Կնոջ վրա ձեռք բարձրացնելը, ինչ էլ նա անի, չեմ ընդունում... Բացի այդ դա ոչնչացրեց «լավատես տղամարդու» կերպարը...:think

Կրակն ընկա կերպարներիցս մեկին չափալախեցի : :)) Լիոն ջան այդ ես եմ չափալախել ամուսնու ձեռքով, ամուսինը լավատես էր, ես ուղղակի չդիմացա : :), թե չէ բռնություն կնոջ նկատմամբ ես էլ չեմ գովերգում: :))

Lion
25.07.2009, 20:30
Աղջկան... կարելի է: Բայց իրոք հաճույքով կարդացի, չմտածես, ուղղակի գիտես, չէ՞, ոնցա - լավն ասում անցնում ենք, իսկ թերությունը... չգիտես ինչու անընդհատ կրկնում:oy

Երվանդ
25.07.2009, 21:10
Ինձ ամենաշատը էն 80 տուփ ծխախոտի պահը դզեց Իդ:love:)), լավն աաա:)

Dayana
25.07.2009, 22:57
Իդ, մի քիչ դաժան էր ստացվել, շատ նեուդաչնիկ ծրագրավորող էիր ընտրել ու շատ հանդուրժող կին, բայց ընտիր ես գրել: :kiss

Kuk
26.07.2009, 11:28
Իդ, մի քիչ դաժան էր ստացվել, շատ նեուդաչնիկ ծրագրավորող էիր ընտրել ու շատ հանդուրժող կին, բայց ընտիր ես գրել: :kiss

Նեուդաչնիկ ասիր ու պրծա՞ր:))