PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաչ



Մեղապարտ
25.07.2009, 15:07
Խաչի խորհրդանշանի մասին մեր ունեցած տեղեկությունները սկզբունքորեն բաժանվում են երկու նախաքրիստոնեական և հետ քրիստոնեական շրջանի:
Խաչը որպես հնագույն խորհրդանշան և որպես ճարտարապետական կրող էլեմենտ հայտնաբերվեց Պորտասարի դիցաբանական համալիրի ուսումնա սիրությունների ժամանակ:Որպես առժեվորված հավերժական խորհրդանշան դավանաբանույան մեջ նա արդեն 12000 տարեկան է:Որպես առժեվորված խորհրդանաշան նա հանդես է գալիս նաև Չատալ հյույուկի մշակույթի մեջ որը 10000 տարեկան է և այսպես շարունակաբար մինչև գրավոր մշակույթի ձևավորումը: Խաչի մասին եղած առաջին գրավոր տեղեկությունները մեզ են հասել Շումերական ավանդապատումների միջոցով և այն հայտնի է ՆԻԲՈՒՐՈՒ անունով:Նա մի աստված մոլորակ է որի անունը բացատրվում է որպես«հատող» նրա վրա ապում էր Ա (Ան,Անու) աստվածը իր կնոջ եւ զավակների հետ , ավանդապատումները ասում են ,որ մինչև ջրհեղեղը նա հաճա խակի այցելություններ է կատարում դեպի երկիր:
Շումերական ավանդապատումների մեջ Նիբուրու մոլորակի հաճախակի հոմա նիշը SAR տերմինն է, որը մեկնաբանվում է որպես «Բարձրագույն կառավարիչ» նա իր հերթին նույնացվում է Ան կամ Անու բարձրագույն աստծո հետ: Միևնույն ժամանակ SAR տերմինը նշանակում է 3600 թիվը, գրաֆիկորեն պատկերվում է որպես շրջանագիծ եւ նշանակում է «Ավարտված ցիկլ»: ՆԻԲՈՒՐՈՒ-ի թվային հա մարժեք՝ 3600-ը խորհրդանշում «Հայկ եւ Բել» դյուցազնամարտի տարեթիվը իսկ նրա գրաֆիկական պատկեր՝ շրջան ,ավարտուն ցիկլը մատնանշում է տիեզերա կան նոր սկիզբը ասինքն «զրոն»:Բաբելոնական «Էնումա Էլիշ» ավանդապատումը ավելի հստակ է տալիս ՆԻԲՈՒՐՈՒ անվան բացատրությունը որը նշանակում է «հատող»: «Էնումա Էլիշ» ավանդապատումի Նիբուրուն հավերժ պետք է վերադառ նա այն վայրը որտեղ առաջին անգամ խաչվել են Նիբուրու եւ Տիամատ աստված ները, հնագույն պատկերագրերի մեջ Նիբուրուն նմանեցված է խաչի հետ:Սա խաչի խորհրդանշին վերաբերվող առաջին գրավոր կարեւոր տեղեկություններից մեկն է նրա սկզբնական իմաստը կապված է աշխարհի արարման երեւույթի հետ:
(շարունակելի հատվածների տեսքով)

*e}|{uka*
27.07.2009, 02:51
:o:o Իսկ ես մինչ քրիստոնեություն խաչի պատմության մասին ուրիշ հեքիաթ գիտեի : :( Պատմե՞մ :oy:D

Խաչի պատկերները եղել են քրիստոնեությունից շատ դարեր առաջ, եգիպտացիների և այլ ժողովուրդների մոտ այն սիմվոլ է, կյանքի նշան : Խաչը պատկերված է եղել քարե դարի գործիքների, ամանեղենի և հուշարձանների վրա, երբ չկար ոչ բրոնզը, ոչ երկաթը, այսինքն քրիստոնեությունից հազարավոր տարիներ առաջ: Ի՞նչ էր նշանակում խաչը :
Իր սկզբնական ձևով խաչը շատ տեղերում կրակ ստանալու գործիք է եղել: Իսկ կրակ մարդը ստացել է երկու չոր փայտի կտորները միմիյանց շփելով : Մարդն էլ զարմացել, վախեցել, ուրախացել , հիացել է, կրակի բռնկումը փայտի երկու կտորների հատման տեղում: Ու ամենուրեք մարդը սկսել է խաչը պատկերել որպես կյանքի սիմվոլ, որպես կրակի ու արևի սիմվոլ: Նախնադարյան մարդուն թվացել է, թե արևը, որը լույս, ջերմություն , կյանք է տալիս, իջել է երկրի վրա ու մարմնավորվել կրակում: Եվ նրանք, ովքեր պաշտում էին արևը որպես աստվածություն , սկսեցին պաշտել կրակը, իսկ խաչի պատկերը դարձավ լույսի , կյանքի սիմվոլ: Իսկ հետագայում արդեն խաչի տեսքը, որպես կրակ ստանալու գործիք. փոխվում է, դառնալով այսպես կոչված սվաստիկա: Կեռաձև տեսք է ունենում: Այդ սվաստիկան շատ ժողովուրդների մոտ է եղել: Տաճարներ են կառուցվել խաչի ձևով: Հնդկաստանում, Չինաստանում, Մեքսիկայում, Եգիպտոսում, ինչու չէ նաև Հունաստանում, մի խոսքով քրիստոնությունից հարյուրավոր և հազարավոր տարիներ առաջ, խաչի պատկերը եղել է: Խաչ են կրել ասորական թագավորները իրենց վզին, խաչը կրել են նաև հեթանոսները, պատկերված է եղել կռապաշտ քրմերի գլխին: Աստվածամայր Իզիդայի ձեռքում է շատ պատկերված կյանքի խաչաձև սիմվոլը:

Մեղապարտ
27.07.2009, 04:19
:o:o Իսկ ես մինչ քրիստոնեություն խաչի պատմության մասին ուրիշ հեքիաթ գիտեի : :( Պատմե՞մ :oy:D

Ի՞նչ էր նշանակում խաչը :
Իր սկզբնական ձևով խաչը շատ տեղերում կրակ ստանալու գործիք է եղել:

Իսկ կրակ մարդը ստացել է երկու չոր փայտի կտորները միմիյանց շփելով :

Եվ նրանք, ովքեր պաշտում էին արևը որպես աստվածություն , սկսեցին պաշտել կրակը, իսկ խաչի պատկերը դարձավ լույսի , կյանքի սիմվոլ:

Իսկ հետագայում արդեն խաչի տեսքը, որպես կրակ ստանալու գործիք. փոխվում է, դառնալով այսպես կոչված սվաստիկա:

մի խոսքով քրիստոնությունից հարյուրավոր և հազարավոր տարիներ առաջ, խաչի պատկերը եղել է:

Խաչ են կրել ասորական թագավորները իրենց վզին, խաչը կրել են նաև հեթանոսները, պատկերված է եղել կռապաշտ քրմերի գլխին: Աստվածամայր Իզիդայի ձեռքում է շատ պատկերված կյանքի խաչաձև սիմվոլը:

Հարգելի ՅՈԺԻԿ ինձ շատ ուրախացրեց քո անմիջականությունը ես փորձեցի քո ասած հքյաթից դուրս բերել իմ կարծիքով կարևոր հատվածները և փորձել կատարել որոշակի մեկնաբանությունն
Ինչքան ինձ Հայտնի է խաչը երբեք կրակ ստանալու գործիք չի եղել սա ինձ համար զարմանալի նորություն էր:

Ինչքան ինձ հայտնի է կրակը ստանում են ոչ թե մեկ փայտը մյուսին շփելով այլ հորիզոնական դրված փայտի վրա ծակ է արվում ,որի մեջ լցվում է չորացած բուսատեսակի արագ բռնկվող մասեր :Որից հետո ուղղահայաաց բարակ փայտիկի աջ և ձախ շրջանաձև արագ պտույտների միջոցով ստանում էին կրակ:

Արևապաշտները երբեք չեն պաշտել կրակը նրանք պաշտել են միայն արևին:

Հետաքրքիր տեսություն է բայց ավախ այն քննություն չի բռնում:

Կեռ խաչ սվաստիկան ունի երկու տեսակ աջ պտտվող և ձախ պտտվող ,այս պտույտնետը խորհրդանշում են տիեզերական անվերջանալիություն կենտրոնից թե աջ թե ձախ ինչպես նաև հատվածային առումով կրկնում էն ԴՆԿ երևույթի պատկերը:

Խաչի պատկերը եղել է միշտ սակայն որպես արաչական խորհրդանիշ ճանաչվել է հոմո սափիենսի կողմից որը մոտավորապես քառասուն հազար տարեկան է:

Այո կրել են ,բայց ինչու հեց խաչը ,բայց ինչու հենց այս խորհրդանիշը ճանաչվեց որպես բոլոր մեզ հայտնի ժամանակների գերագույն խորհրդանիշը: Դժվար թե թագավորը կրակ ստանալու գործիքը դարձներ իր համար բարձրագույն խորհրդանիշ և կրեր կրծքին:Ուրեմն նշանակում է խաչը ցիվիլիզացիայի համար ավելի բարձր երևույթ է քան դու ենթադրում ես:

Մեղապարտ
27.07.2009, 12:43
Մեր մշակույթից մեզ հայտնի ամենահին խաչքարը մ..թ ա.7-րդ դար :ՈՒրարտական շրջան պահպանվում է Էրեբունի թանգարանում:

Մեղապարտ
26.08.2009, 05:04
Ուրարտական դավանաբանական մտածողության մեջ խաչքարը ձեռք բերեց հաստատուն տեղ եթե նա հաստատուն տեղ չունենար ապա չեր օգտագոծվի որպես արքայական սեպագրի համար նյութ: Ուրարտական խաչքարի ձևը և կատարման տեխնիկան քրիստոնեական մշակույթի մեջ կարող է համարվել որ պես դավանաբանական «խաչքար մշակույթի» նախատիպ: Վստահաբար կարելի է ասել, որ քրիստոնեական խաչքար մշակույթը պատմական մտածողության շարունակությյուն է այլ ոչ թե նոր դրսևորմ:
Քրիստոնեության մեջ մեծապես կարևորում է խաչը։ Քրիստոնեության քարոզչության մեջ, նախքան խաչելությունը, Հիսուսը Իր քարոզներում մեծ շեշտ էր դնում խաչի խորհրդի վրա։ Նա ասում է. «Եվ ով չի վերցնում իր խաչն ու գալիս Իմ հետևից, Ինձ արժանի չէ» :Հարուստ պատանու հետ խոսելիս Նա ասում է. «Գնա վաճառի՛ր ինչ որ ունես և տուր աղքատներին.... և վերցրու խաչն ու ե՛կ Իմ հետևից»

ա) Խաչը կարևորվեց հրեշտակի և առաքյալների կողմից։

«Գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Այստեղ չէ, քանզի հարություն առավ, ինչպես ասել էր» (Մատթ. ԻԸ 5-6)։ Հրեշտակը Տիրոջը «խաչված» է կոչում, թեև Նա հարություն էր առել, և այս անունը շարունակվեց տրվել Նրան։
Առաքյալները գործածում էին այս անունը և իրենց քարոզության մեջ մեծ շեշտ դնում Հիսուսի խաչելության վրա։ Հրեաներին քարոզելիս ս. Պետրոս առաքյալն ասում է. «Հիսուսը, ում դուք խաչեցիք» (Գործք Բ 36)։ Պողոս առաքյալը նույնպես կարևորում է այս հանգամանքը, երբ ասում է. «Մենք կքարոզենք խաչված Քրիստոսին» (Ա Կոր. Ա 23):
Առաքյալը խաչը համարում է քրիստոնեության էությունը, ուստիև կարևորում այն՝ ասելով. «Որովհետև չմտադրվեցի ճանաչել ձեզանում այլ բան, քան միայն Հիսուս Քրիստոսին և Նրան՝ խաչված» (Ա Կոր. Բ 2), այսինքն՝ խաչն էր միակ բանը, որ առաքյալը ճանաչեցին։

բ) Առաքյալները հպարտանում էին խաչով։

Ս. Պողոս առաքյալն ասում է. «Քավ լիցի, որ ես հպարտանամ մեկ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով», ապա բացատրում է սրա պատճառը՝ շարունակելով հետևյալ խոսքով. «որով աշխարհը խաչված է ինձ համար, և ես՝ աշխարհի» (Գաղ. Զ 14)։
Նոր կտակարանը ամրագրում է խաչի գերակայությունը , խաչը սիրո զոհաբերության խորհուրդն ունի. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ընդունի» (Հովհ. Գ 16)։
Ս. Պողոս առաքյալը, գիտենալով խաչի զորության մասին, ասում է. «....որով աշխարհը խաչված է ինձ համար, և ես՝ աշխարհի» (Գաղ. Զ 14)։ Նաև՝ «Որովհետև խաչի մասին խոսքը հիմարություն է կորուսյալների համար, սակայն մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա Կոր. Ա 18)։ Մենք նկատում ենք, որ առաքյալը չի ասում, թե հենց խաչելությունն է Աստծո զորությունը, այլ՝ խաչի մասին միայն խոսքը։
Քրիստոնեական աշխարհը խաչակնքվում է , որովհետև սատանան (չարը)վախենում է խաչից։
Ադամի ժամանակվանից սկսած մինչև մեր ժամանակները (չարի)սատանայի բոլոր ջանքերն ուղղված են խաչի դեմ, որովհետև Արարչական խաչի վրա թափված է ընտրյալ Հիսուսի արյունը:, Այդ պատճառով է երբ (չարը)ստանան տեսնում է խաչը, ընկրկում է՝ հիշելով իր մեծ պարտությունն ու վատնված ջանքերը։ Սա է պատճառը, որ խաչը մեր մշակույթի մեջ այլ իմաստով է հանդես գալիս:ՀԻՇԵՆՔ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻՓԻՆ:Մեղքի պատճառով ամբողջ աշխարհը ենթարկվել էր անեծքի և մահվան։ Սակայն խաչի վրա Հիսուսը մարդկության ամբողջ անեծքն Իր վրա առավ, որպեսզի Աստծո հետ հաշտության օրհնությունը պարգևի (Հռոմ. Ե 10), նոր ու անբիծ կյանքի օրհնությունը, Իր մարմնի հաղորդության օրհնությունը։
Նոր Ուխտի բոլոր պարգևները բխում են խաչից։ Հետևաբար օրհնություն տալու համար հոգևորականները խաչ են գործածում, որպեսզի ցույց տան, որ օրհնության աղբյուրն իրենք չեն, այլ խաչը:, որը
Փաստորեն, Նոր Ուխտի բոլոր օրհնությունները բխում են խաչից և նրա զորությունից։

Լեռնցի
26.08.2009, 18:05
Այստեղ ակնարկում եք, հիշենք Սասունցի Դավիթին: Անկեղծ ասած Սասնա ծռերը ցայսօր ես չեմ ընթեչցել ամբողջությամբ, բայց շատ եմ լսել /նաև մասամբ ընթերցել/ նրա խորհրդավորության մասին:
Այստեղ ինչն եք դուք ակնարկում: Առաջարկում եմ թեմա բացել Սասնա Ծռեր, և մանրամասն քննարկել այդ էպոսի ուշագրավ մասերը և համապատասխան մեկնաբանությունները:

Մեղապարտ
26.08.2009, 23:40
Այստեղ ակնարկում եք, հիշենք Սասունցի Դավիթին: Անկեղծ ասած Սասնա ծռերը ցայսօր ես չեմ ընթեչցել ամբողջությամբ, բայց շատ եմ լսել /նաև մասամբ ընթերցել/ նրա խորհրդավորության մասին:
Այստեղ ինչն եք դուք ակնարկում: Առաջարկում եմ թեմա բացել Սասնա Ծռեր, և մանրամասն քննարկել այդ էպոսի ուշագրավ մասերը և համապատասխան մեկնաբանությունները:

Լավ բան ես առաջարկում ,այդ ուղղությամբ կմտածեմ :
Դավիթը խաչակիր էր այսինքն իր վրա խաչ էր կրում:

Չամիչ
27.08.2009, 00:02
Խաչը հրաշալի սիմվոլ է, ինձ անչափ դուր է գալիս: Ինչքան գիտեմ հնում այն նաեվ հանդիսացել է զոդիակների կամ զոդիակային սիմվոլ:

Հայկօ
27.08.2009, 18:03
Հիմա քրիստոնյաներս ի՞նչ ենք պաշտում՝ հինավուրց խորհրդավոր սիմվո՞լ, թե՞ չարչարանքի ու սպանության գործիք :8:

ars83
27.08.2009, 19:00
Հիմա քրիստոնյաներս ի՞նչ ենք պաշտում՝ հինավուրց խորհրդավոր սիմվո՞լ, թե՞ չարչարանքի ու սպանության գործիք :8:

Ոչ մեկը (հեթանոսաբար), ոչ էլ մյուսը (բողոքականաբար) :)
Խաչը Կենաց սիմվոլ է` ըստ ավանդական եկեղեցիների դավանության:

Չամիչ
27.08.2009, 19:09
Ոչ մեկը (հեթանոսաբար), ոչ էլ մյուսը (բողոքականաբար)
Խաչը Կենաց սիմվոլ է` ըստ ավանդական եկեղեցիների դավանության:

Իսկապես զարամանալի է այն համառությունը որով ժխտվում է խաչի մինչքրիստոնեական սիմվոլ լինելը, Մեղապարտի կողմից մեջբերված Մ.թ.ա 7-րդ դարի խաչքարն էլ վկա:

ars83
27.08.2009, 19:17
Իսկապես զարամանալի է այն համառությունը որով ժխտվում է խաչի մինչքրիստոնեական սիմվոլ լինելը, Մեղապարտի կողմից մեջբերված Մ.թ.ա 7-րդ դարի խաչքարն էլ վկա:

Խնդրում եմ ուշադիր կարդալ գրառումներս. ես չժխտեցի բուն սիմվոլի մինչքրիստոնեական լինելը, այլ մատնանշեցի իմաստների տարբերությունը, որոնք վերագրվում են Խաչին հեթանոսական կրոնի (բազմաթիվ սիմվոլներից մեկը, միգուցեև՝ որոշ առանձնահատկություններով), բողոքականության (մահվան և պատժի գործիք) և ավանդական քրիստոնեական եկեղեցիների կողմից («կենաց ծառ», կամ կենաց սիմվոլ):
Ինչ վերաբերում է մ.թ.ա. 7-րդ դարի խաչքարին, ապա, անձամբ ես թերահավատորեն եմ վերաբերվում նման թվագրմանը: Այդ խաչքարում առկա են այնպիսի բարդ տարրեր, որոնք բնորոշ են շատ ավելի ուշ ժամանակի հայկական մշակույթին, որը, պետք է որ զարգացած լիներ ավելի պրիմիտիվ ձևերից (համեմատեք, օրինակ, 13-րդ 17-րդ դարի խաչքարերը):

Չամիչ
27.08.2009, 19:53
Խնդրում եմ ուշադիր կարդալ գրառումներս. ես չժխտեցի բուն սիմվոլի մինչքրիստոնեական լինելը, այլ մատնանշեցի իմաստների տարբերությունը, որոնք վերագրվում են Խաչին հեթանոսական կրոնի (բազմաթիվ սիմվոլներից մեկը, միգուցեև՝ որոշ առանձնահատկություններով), բողոքականության (մահվան և պատժի գործիք) և ավանդական քրիստոնեական եկեղեցիների կողմից («կենաց ծառ», կամ կենաց սիմվոլ):

Իսկ իմ խոսքերը քեզ չէին ուղված այլ ժխտողներին:)

ars83
27.08.2009, 19:55
Իսկ իմ խոսքերը քեզ չէին ուղված այլ ժխտողներին:)

Իսկ մեջբերված էր իմ գրառումը :)

Չամիչ
27.08.2009, 20:00
Ինչ վերաբերում է մ.թ.ա. 7-րդ դարի խաչքարին, ապա, անձամբ ես թերահավատորեն եմ վերաբերվում նման թվագրմանը: Այդ խաչքարում առկա են այնպիսի բարդ տարրեր, որոնք բնորոշ են շատ ավելի ուշ ժամանակի հայկական մշակույթին, որը, պետք է որ զարգացած լիներ ավելի պրիմիտիվ ձևերից (համեմատեք, օրինակ, 13-րդ 17-րդ դարի խաչքարերը):

Հնարավոր է այս մի օրինակին անհավատորեն մոտենաս, բայց օրինակները բազմաթիվ են, Քրիստոսին չէ որ խաչի վրա խաչեցին, ուրեմն դա որպես սիմվոլ արդեն գոյություն ուներ: Կարծում եմ արժի ավելի ազնիվ լինել, ընդունել որ խաչի սիմվոլը Քրիստոնեության կողմից վերաիմաստավորվել է, այլ ոչ թե Քրիստոնեությունն է սիմվոլի սկիզբը դրել, խոսքերս ընդհանուր են, էլի քեզ չվերագրես:)

Մեղապարտ
29.08.2009, 18:31
Ալեքսանդր Մակեդոնացու դեմ դուրս եկած Արևապաշտության համադաշնության բանակի ողջ կազմը որ պես բարձրագույն խորհուրդ իրենց աջ ուսին կրում էին խաչի նշանը:
Քրիստոնեության մեջ խաչի խորհուրդը հաստավելուց մոտավորապես ութ հարյուր տարի առաջ:

Մեղապարտ
30.08.2009, 02:46
Համնդհանուր ճանաչում գտած առասպելը ասում է, որ Կոստանտինը առաջին անգամ խաչի պատկերը երկնքում տեսավ, երբ նա գնում էր Հռոմ Մաքսենտինյոսի դեմ կռվելու:Խաչի հետ միասին Կոնստանտինը երկնքում կարդաց «In hoc vinces» կոչը, թարգմանվում է որպես «սրանով կհաղթես»:Կարծես թե ամեն ինչ ճիշտ բայց միայն առաջին հայացքից հիմա կատարենք մի փոգր տեղաշարժ եւ կստանանք «In hocvin ces»-«իմ հոգին քեզ» ես հասկանում եմ որ այն ինչ ներկայացնում եմ ես շատ հարցա դրումներ են առաջացնում:Համաձյան մեկ ուրիշ առասպելի, նա խաչը տեսավ երա զում ճակատամարտին նախորդող գիշերը և նրա հետ մեկտեղ նա լսեց ձայն, որը ասաց «In hoc signo vinces»(իմ հոգսն է գնալ քեզ հետ) սակայն թարգմանվում է որպես «այս նշանով կհաղթես»:Երկու առասպելներն էլ հաստատում են, որ այս գուշակությունները Կոստանտինին դարձրեցին քրիստոնեա:Կոստանտինը տառա պատկերային գրությունը դարձրեց իր և կայսերական զինանշանը (շտանդարտ):
Ըստ Lucius Caecilius Firmianus-ի Կոնստանտին կայսեր անձնական Շտանդարտը կոչվում էր «Labarum, hoc est Christi sacra tum nomine signum» որտեղ, «Labarum» նշանակում էր «օրհնված քրիստոսի անունից», «Labarum»-ը համարվում է արևելյան ծագում ունեցող բառ ,որի մեջ«Lab» նշանակում է շարժում տալ, ծածան վել՝ այսինքն գալ և գնալ ՝«լափին տալ» , «arum» նշանակում է շարժումը իրականաց նել: «Labarum» բառի իմաստն է «ծածանվել արի միջոցով» ,այն ինչի վրա ամրաց ված է դրոշակը կամ զինանշանը կոչվում է«vexillum»:
Համաձայն ավանդապատման քրիստոնտական դա վանաբանության մեջ և աշխարհիկ կյանքում խաչը որպես բարձրագույն խոր հուրդ վերահաստատեց Կոստանտին մեծը,իսկ Քրիստոսի պատկերը խաչի վրա հայտնվեց միայն 629 թվականից հետո խաչի խորհուրդը դարձավ եվրոպական քրիստոնեական գաղափարախոսության բարձրագույն խորհրդանշանը:

Մեղապարտ
02.09.2009, 01:30
Քրիստոնեական աշխարհը սուրբ մասունքներ ունի կապված Հիսուսի հետ :Նրանք չորս են Mandylion( Թուրինյան թիկնոց ) ,գեղարդ (լանցետ) թաս( Գրալի գավաթ),Խաչ:
Խաչը համառոտ ներկայացրել եմ :
Թուրինյան թիկնոց
Հավատացյալ և ոչ հավատացյալ աշխարհի գլուխկոտրուկներից մեկը Թուրինյան թիկնոցն է :Բավականին պատմություններ և ուսումնասիրութ յուններ կան Թուրինյան թիկնոցի հետ կապված :Շատ հետաքրքիր է նրա անցած ճանապարհը: Թուրինյան թիկնոց ,Mandylion ,բյուզանդական պատմիչները Եդեսեա քաղաքի Mandylion –ին հունարեն կոչում էին tetradiplon «ծալված չորս աբգամ»: 40 թվականից սկսված Թուրինյան թիկնոց պահվել է հայ թագավոր Աբգարի մոտ ՈՒրֆա քաղաքում :Մոտ երկու հրյուր տարի այն թագցված էր ՈՒրֆայում ,524 թվականին այն նորից հայտնվեց ՈՒրֆա (Եդեսեա)քաղաքում:Այնտեղից 944 ին տեղափոխվեց Կոստանտինոպոլիս և պաահպանվեց մինչև 1204 թվականը: 1204 թվականից նա անհայտացել էր և միայն 1353 թվականին հայտնվեց Ֆրաայի Լուրե քաղաքի իշխան Ժոֆրէ դե Շարնի մոտ: Դե Շարնի չկարողացավ բացատրություն տալ ,թե ինչպես է Mandylion –ը հայտնվել իր մոտ: 1389 թվականին Ժոֆրէ դե Շարնի որդին Հռոի պապի հովանավորության ներքո ցուցադերց Mandylion –ը հատուկ կառուցված եկեղեցում:1452 թվականին դե Շարնի թոռնունին Mandylion –ը հանձնեց հերցոգ Սավոյանին(ազգությամբ հայ) նրա նստավայրն էր Շամբերի քաղաքը:1578 թվականին Mandylion –ը տեղափոխվեց Թուրին և պահպանվում է առ այսօր Ջովանի Բադիսի տաճարում:

սիսար
13.09.2009, 10:53
Բոլոր տեսակի խաչերի մեջ հիմնականում ամփոփված են դուալիզմի գաղափարը, բարու եւ չարի, դրականի եւ բացասականի, լույսի եւ խավարի հավերժ համագոյակցության գաղափարը:
Դեռեւս մ.թ.ա 13-14 դարաշրջանում հատկապես Էխնատոն փարաոնի ժամանակ, եգիպտոսում նույնպես տարածված է եղել խաչի պաշտամունքը որպես կյանքի եւ բարության խորհրդանիշ, խաչի պաշտամունքին զուգահեռ նաեւ տարածված է եղել ժանիքի պաշտամունքը որպես չարի խորհրդանիշ:

Քրիստոնեությունը որպես տիեզերքի շողը՝ մարդկային գիտակցության վրա, պաշտամունքն է՝ լույսի, բարու եւ սիրո, միաժամանակ մերժելով չարին եւ խավարը, չի ժխտում նրանց համագույակցությունը: Վերոհիշյալ իրողությունների մասին է խոսում խաչի խորհրդանիշը, որտեղ ուղղահայաց ձողը խորհրդանշում է բարուն եւ լույսը, իսկ հորիզոնականում՝ խավարը եւ չարը: