PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինոէկրանների ընթացիկ ֆիլմեր…



Փիսիկ
25.07.2009, 01:20
զրուցենք ավելի ակտուալ, հենց հիմա դիտվող ֆիլմերի մասին :)

Փիսիկ
25.07.2009, 01:31
համենայն դեպս ներկա պահին ամենաշատ աղմուկը հանում են 4 ֆիլմեր ամերիկյան էկրաններին ՝
Սառցե դարաշրջանը - 3
Տրանսֆորմերները - 2
Բրունո
և իհարկե, արդեն թեժ քննարկման արժանացած Հարրի Փոթթեր -6 , որի մասին զրուցենք մեկ ուրիշ թեմայում:

Ice Age: Dawn of the Dinosaurs

իմամենասիրած մուլտերից մեկը, որի այս մասից ահավոր հիասթափված եմ :( չնայած նրան, որ բավականին ծիծաղելի էր, ամեն դեպքում ես և ամերիկյան կինոյի ակադեմիան ավելի մեծ ակնկալիքներ ունեինք: Չկար լավ երաժշտական ակոմպանիմենտ, կատակները բութ էին ու մի անգամից ոչ ավելի պիտանի, թեման ծեծված էր , ֆիլմ էլ խայտառակ ՝ կարճ :(
բայց քանի սկյուռիկը կլինի ապրանքանիշի մի մասը, ես մեկ ա նայելու եմ! :)


Transformers : Revange of the Fallen

Դե կինո էր էլի.... հերթական հերոսական ֆիլմը, ոչ մի նորություն, չնայած լացում էի էրեխու պես երբ Օպտիմուսը "կլինիկական մահ" էր տանում: Իրան միշտ սիրել եմ շատ, դեռ 90ականներին, երբ "կաբելնի" հեռուստատեությունով էր Երևանի կեսը յոլլա գնում լոլ միգուցե կհիշեք մուլտերը :)
Ինչպես արտահայտվեց ֆիլմագետներից մեկը ֆիլմի պրեմյերայից հետո "Մի բան պարզ եղավ, անկաղ նրանից ինչքան կկարճացնեն Մեգան Ֆոքսի շորերը, մեկ է դեռ հնարավոր կլինի ավելի կարճացնել հաջորդ անգամ:"


Bruno


նույնիսկ չեմ ուզում խոսել ֆիլմի մասին: մի Ֆիլմ, որը նույնիսկ նայել չեմ ուզում :( Բոռատի հատվածներն ու "անուշահամ" հայերեն հայհոյանքները լսելուց հետո, քաջություն չունեմ Բռունոն նայելու: Թողնենք մեկ ուրիշը պատմի :)

Փիսիկ
25.07.2009, 09:25
Bruno


նույնիսկ չեմ ուզում խոսել ֆիլմի մասին: մի Ֆիլմ, որը նույնիսկ նայել չեմ ուզում :( Բոռատի հատվածներն ու \"անուշահամ\" հայերեն հայհոյանքները լսելուց հետո, քաջություն չունեմ Բռունոն նայելու: Թողնենք մեկ ուրիշը պատմի :)

ցավոք, բայց ես եմ պատմելու Բրունոյի մասին.... ֆիլմի 73 րոպեների ընտացքում, մոտ 73 հազար բջիջ ինքնասպան եղավ ուղեղումս :(
էնպիսի թեմաներ էին շոշափված, որոնց մասին ոչ միայն ոչ ոք չի խոսում, այլ ոչ ոք չի մտածում նույնիսկ: Չգիտեմ , բարկանամ թե ուրախ լինեմ, որ Սաշա Կոհենին էդքան քաջություն ա հերիքել ցույց տալու "փառքի ճանապարհի բարդությունները"....
Մոդելին ա հարցնում "ինչքան դժվար ա քո աշխատանքը? երևի իսկականից ահավոր ծանր ա հիշել , որ աջ ոտքն ես դնում, հետո ձախը, հետո էլի պիտի հիշես աջը, ահավոր ա, տենց ծանր գործ ո՞նց ես անում?" լոլ ու մոդելը գլուխը դրական շարժում ա "ահա, բա որ ասում են պտտվի, ահավոր ա բարդ ա"
իրական մարդկանց հետ են հարցազրույցները...
կամ կա հաղորդում, որտեղ ծնողներն ամեն ինչ (բառիս բուն իմաստով) անում են իրանց երեխաներին հայտնի դարձնելու համար... հարցնում ա մի մոր "քանի կիլո ա երեխան?" "Ասում ա դե մի 15" "չէ շատ ծանր ա, կարանք մի շաբաթում դնենք դեղերի վրա մի 5-7 կիլո նիհարի?" մայրն ասում ա "հա իհարկե" "իսկ եթե չօգնի, պլաստիկ վիրահատություն անել կարելի ա?" ասում ա "հա բա ոնց" .... ու մոռացա ասեմ, երեխեն մոտ 4-5 տարեկան ա
սա ընդամենը մի փոքրիկ շաաաաար պստիկ պատառ ա, էն ամենից, ինչ կատարվում ա ֆիլմում: Նյարդերից թույլ մարդկանց իսկապես խորհուրդ չի տրվում: հա ու շատ գրաֆիկ պատկերներ կան, մենակ նայեք ու հատկապես առանց երեխաների...
ես երևի սենց շոկի մեջ կմնամ էնքան ժամանակ, մինչև մի նոր ֆիլմ հանի ու մի քանի հազար նյարդային բջիջ էլ սպանի....


http://www.youtube.com/watch?v=fAGpmNb2xfQ


http://www.youtube.com/watch?v=Kq47w3xhIw0&feature=related

Փիսիկ
25.07.2009, 13:19
Ugly Truth

հենց այսօր ա դուրս եկել: ՈՒմ համոզեցի չեկան հետս նայենք :( սպասում եմ օնլայն դնեն նայեմ, պատմեմ :)


http://www.youtube.com/watch?v=I_bJzgavoTA&feature=related

Փիսիկ
26.07.2009, 21:09
G-Force



http://www.youtube.com/watch?v=v1-cK5P4EDE


ես դեռ չեմ տեսել: Բայց այս շաբաթ կինոէկրաններին է հայտնվել Դիսնեյի հերթական հերոսակենդանական ֆիլմն աշխարհը չարիքից փրկող ջրախոզուկների հատուկ պատրաստված թիմի մասին: Միայն այն փաստը, որ կանացի գլխավոր "հերոսուհու" ձայնն է Պենելոպե Կրուզը, ինձ կստիպի մի 2 ժամ մանկանալ: Գլխավոր ջրախոզուկի ձայնն է Նիկոլաս Քեյջը :)

Փիսիկ
26.07.2009, 21:20
A Woman In Berlin


http://www.youtube.com/watch?v=xEZxcSf9HwM


Սամանափակ կինոթատրոններում դուրս եկած այս ֆիլմը պատմում է 2րդ համաշխարհայինի արդյունքում Բեռլինյան կանանց մասին, որոնք գերի են ընկել սովետական զինվորներին: Մասնավորապես, ֆիլմը զարգանում է գերմանացի լրագրող Անոնիմայի և ռուս զինվոր Անդրեյի խճճված և բարդ հարաբերությունների շուրջ:

Փիսիկ
26.07.2009, 21:33
Предложение / The Proposal




http://www.youtube.com/watch?v=Gcl8YvPzeNY&feature=PlayList&p=D804D2ECB9A9E889&playnext=1&playnext_from=PL&index=4

Բավականին ծիծաղելի ֆիլմ էր: Ես հաճույքով եմ միշտ դիտում Սանդրա Բալոկի ռոմանտիկ դերակատարումները, և սա էլ բացառություն չէր: Արժի դիտել ընկներների կամ սիրելիի հետ :)

Փիսիկ
26.07.2009, 21:46
Angels and Demons



http://www.youtube.com/watch?v=nw9drqPUxh0



Ռոբերտ Լանգդոնի 2րդ արկածը (բայց թվով 1ին հրատարակված գիրքը) պատմում է Իլումինատիի վրեժի մասին ՝ հին հակակաթոլիկական պակտ, որը հալածվել է եկեղեցու կողմից գիտակահերետիկական թեորեմների համար: Բնականաբար, այն հիմնել է Գալիլեյը:
ԱՄՆ գալուցս հետո 1ին անգլերեն գիրքն է, որ կարդացել եմ 2002ին: Մինչև օրս էլ շատ եմ սիրում, շատ ու ավելի շատ քան Դա Վինչիի Կոդը: Ֆիլմն էլ ավելի հաջող է ստացվել, քան նախորդը:
Թոմ Հենքսի դերակատարումից հեեեեեեչ գոհ չեմ՝ շատ ա խաղում.... դեր.. եսիմ? :(
Սակայն, շաաաատ գոհ եմ Էվան Մակգրեգորի դերակատարումից: Գիրքը կարդալուց , քահանային հենց էդպես էլ պատկերացնում էի:
Գրքից ահագին բան մոռացել էի, ինչպես նաև մոռացել էին ռեժիսորները: Թարսի պես, ես էլ հենց անցած սեմեստր արվեստի պատմություն եմ վերցրել ու Բերնինի կարգին ուսումնասիրել էինք, բոլոր "կերած" մասերն աչքս ծակում էին :(
Սկզբից մինչև վերջ լարված ֆիլմերի սիրահարների համար իդեալական ֆիլմ :)
Եթե կարդացել եք գիրքը, ապա արժի ուղակի գոնե արվեստի գործերը մեկ անգամ էլ աչքով տեսնել.... Որ մեծանամ , Հռոմ եմ գնալու! =)

Փիսիկ
26.07.2009, 21:56
Мальчишник в Вегасе / The Hangover


http://www.youtube.com/watch?v=X_dqYEWEfAA


սկզբից մինչև վերջ ծիծաղելու ֆիլմ՝ Ծանր խմողների մասին: Ահագին հին ու նոր կատակներ: Չգիտեմ ռուսերեն վերսիան ինչքանով են լավ թարգմանել, բայց անգլերենն արտակարգ էր:
Մայք Տայսոնին արժի մեծ էկրանին տենալ լոլ :)
ինձ միայն վերջը դուր չէկավ :(

ամենաուժեղն աներոջ կատակն էր "ինչ լինում ա Վեգասում, մնում ա Վեգասում... բացի հերպեսից"


դիտե՛ք կինո Նաիրիի էկրանին ՝ ժամը 1ին, 5ին և 9ին =)

Տրիբուն
27.07.2009, 07:53
Transformers : Revange of the Fallen

Դե կինո էր էլի.... հերթական հերոսական ֆիլմը, ոչ մի նորություն, չնայած լացում էի էրեխու պես երբ Օպտիմուսը "կլինիկական մահ" էր տանում: Իրան միշտ սիրել եմ շատ, դեռ 90ականներին, երբ "կաբելնի" հեռուստատեությունով էր Երևանի կեսը յոլլա գնում լոլ միգուցե կհիշեք մուլտերը
Ինչպես արտահայտվեց ֆիլմագետներից մեկը ֆիլմի պրեմյերայից հետո "Մի բան պարզ եղավ, անկաղ նրանից ինչքան կկարճացնեն Մեգան Ֆոքսի շորերը, մեկ է դեռ հնարավոր կլինի ավելի կարճացնել հաջորդ անգամ:"

Ինձ դուր եկավ կինոն: Լավն էր: Թեթև, անշառուփորձանք: Յանկիները կակ վսեգդա տուֆտել էին ահագին .. Եգիպտական բուրգերը Պետրայից մի 3 կիլոմետրի վրա էին հայտնվել Հորդանանում: Բայց դրանք մանր մունր հոլիվուդյան կայֆեր են, ու ուշադրություն դարձնել չարժե:

Շատախոս երկվորյակները պարզվեց լավ էլ կռուտոյ ավտոբոտներ են: Մի հատ կուզենայի դրանցից ունենալ:

Պոչով էրկաթից աղջիկը փիս սեքսի էր: Էտ էլ Տերմինատոր 3-ից էին թխել:

Հաստատ երկրորդ-երրորդ անգամ կնայեմ էս ֆիլմը:

Փիսիկ
28.07.2009, 01:00
Ինձ դուր եկավ կինոն: Լավն էր: Թեթև, անշառուփորձանք: Յանկիները կակ վսեգդա տուֆտել էին ահագին .. Եգիպտական բուրգերը Պետրայից մի 3 կիլոմետրի վրա էին հայտնվել Հորդանանում: Բայց դրանք մանր մունր հոլիվուդյան կայֆեր են, ու ուշադրություն դարձնել չարժե:

Շատախոս երկվորյակները պարզվեց լավ էլ կռուտոյ ավտոբոտներ են: Մի հատ կուզենայի դրանցից ունենալ:

Պոչով էրկաթից աղջիկը փիս սեքսի էր: Էտ էլ Տերմինատոր 3-ից էին թխել:

Հաստատ երկրորդ-երրորդ անգամ կնայեմ էս ֆիլմը:
երկվորյակներն ինձ էլ էին շաաատ դուր եկել :)
մեկ էլ, որ Օպտիմուսը դառնում ա սուպերավտոբոտ - էրեխա վախտերս հիշեցի՜ , տրանֆոսմերներ, ռեյնջերներ... է՜հ, հեյ գիդի ջահելութուն!
ես էլ կնայեմ 2րդ անգամ, բայց առնվազն մի տարուց ու ոչ մենակ

Փիսիկ
31.08.2009, 23:42
էս թեման էլ ոչ մեկին պետք չի հա? ...

Հիդրոգեն
27.09.2009, 13:08
ցավոք, բայց ես եմ պատմելու Բրունոյի մասին....
ես երևի սենց շոկի մեջ կմնամ էնքան ժամանակ, մինչև մի նոր ֆիլմ հանի ու մի քանի հազար նյարդային բջիջ էլ սպանի....

Քո րեցենզիայից հետո, ճիշտն ասած, մի քիչ ուրիշ բան էի սպասում տեսնել թիզերներում: Իսկ վերջիններից բորատի մակարդակի հիմարություն է նայում վրատ ու փորձում նույն կարգի կատակներ անել: Երևի ինչ-որ բան չեմ նկատել, բայց տպավորությունը հենց այդպիսին էր:

Փիսիկ
23.11.2009, 09:08
сумерки: Новолуние / The Twilight Saga: New Moon


http://www.youtube.com/watch?v=_GWhzU3u9KU&feature=related


http://www.youtube.com/watch?v=GUjiOHA7GAo


http://www.youtube.com/watch?v=m750r2q7vuQ


ամերիկյան կինեմատոգրաֆի պատմության մեջ պրեմյերայի համար նախօրոք պատվիրած տոմսերի ռեկորդակիր այս ֆիլմ իսկապես բավականին հաջող էր: Եթե չեք կարդացել գրքերը, չգիտեմ որքանով պարզ կլինի, եթե չեք նայել 1ին ֆիլմը ՝ ապա չարժի դիտել ընդհանրապես:
Որպես մի մարդ, որ մի տարի արդեն անհամ սպասում էր ֆիլմին, ես գոհ եմ: Շատ ավելի վատ կարող էր լինել: Ինձ դուր չեկավ և միևնույն ժամանակ շատ դուր եկավ այն փաստը, որ կատակները շատ էին քան գրքում: Վերջը խառնել էին մի լավ: Սկիզբը շատ մանրակրկիտ էին արել, ու կարծես վերջը վռազ-վռազ նկարած լինեին: Ամեն անգամ հենց տղաներից մեկը հանում էր շորերը, դահլիճում աղջիկների հոգոց էր լսվում =)

դատելով ռուսերեն տրեյլերից՝ շատ ճիշտ են թարգմանել, բայց դիկտորների ձայներն ու արտասանությունը բոլորովին դուր չեկավ :(

Ֆիլմը պատմում է մահկանացու Բելլայի և վամպիր Էդվարդի սիրո պատմությունը, որն այս գրքում դառնում է սիրային եռանկյունի ՝ իր մեջ ներառնելով գայլամարդ Ջեյկոբին: Էդվարդը լքում է Բելլային ՝ մտածելով , որ այդպես ավելի անվտանգ կլինի: Ջեյկոբն ու Բելլան շատ մտերմանում են: Ամեն անգամ երբ Բելլան վոևիցե անխելք ու վտանգավոր բան է անում, տեսնում է Էդվարդի դեմքն ու լսում նրա ձայնը: այդպիսի միջադեպերից մեկն էլ, նրանց երկուսին բերում է մեծ փորձանքի:
Հաջորդ գրքում, Բելլան հասկանում է, որ իսկապես սիրում է 2 տղամարդկանց, բայց ընտրում է նրան, առանց ում ապրել չի կարող: Էդվարդն ու Ջեյկոբը միաբանվում են, որ Բելլային փրկեն վրիժառու Վիկտորիայի ձեռքից... "Էկլիպսը" դուրս է գալու 2010ի ամռանը - Իմ 2րդ սիրելի հատորն է (ամենասիրացս 4րդ ՝ վերջին մասն է):

Խորհուրդ եմ տալիս դիտել, բայց ոչ միայնակ, այլ սիրելի մարդու հետ: :)

helium
23.11.2009, 10:50
Իսկ սա մեզ մոտ ցուցադրվելուա, թե՞ ոչ։ Ախր առաջինը չի եկել :(

Փիսիկ
30.11.2009, 10:03
Իսկ սա մեզ մոտ ցուցադրվելուա, թե՞ ոչ։ Ախր առաջինը չի եկել :(
չգիտեմ ճիշտն ասած ... բայց անպայման կլինի դվդ-ների վրա

helium
06.12.2009, 13:19
Երեկ Մոսկվա կինոթատրոնն արդեն փակցրել էր "Նորալուսին" ֆիլմի նկարը․․․․19։00 և 22։00 ֆիլմն արդեն ցուցադրվում է։ :)

cold skin
26.01.2010, 14:40
Амелия
ԱՄՆ, ռեժ. Միռա Նաիռ, դերերում՝ Հիլարի Սվանք, Էվան Մաքգրեգոր, Ռիչարդ Գիր:
Կենսագրական ֆիլմ է ամերիկուհի կին-օդաչու, կին-լեգենդա Ամելի Էրխարտի մասին, ով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու ժամանակ անհետացավ Խաղաղ օվկիանոսում: Նա եղել է նախորդ դարի ֆեմինիստական շարժման պաշտամունքը: Մեծ է նրա դերը օդագնացության մասսայականցման մեջ:
http://tornadofilms.ru/uploads/posts/2009-11/1257876569_ameliya-_izmen.razmer.jpg
http://goodyfilm.ru/uploads/posts/2009-10/1256806541_ameliya_izmen.razmer.jpg

cold skin
26.01.2010, 14:57
Простые сложности կամ It's complicated
ԱՄՆ
Ռեժ., սցենարիստ, պրոդյուսեր Նենսի Մեյերս
Դերրում՝ Մերիլ Սթրիփ, Ալեք Բոլդուին, Սթիվ Մարտին
Ռոմանտիկ կոմեդիա սիրո, բաժանումի մասին: Ջեյնը (Սթրիփը) երեք երեխաների մայր է, ով նոր սիրավեպ է սկսում նախկին ամուսնու (Բոլդուին) հետ: Բայց կան որոշ խարնգարող հանգամանքներ. նախկին ամուսին ունի երիտասարդ և գեղեցիկ կին, իսկ Ջեյնին դուր է գալիս ճարտարապետ Մարտինը:
Ֆիլմի ոճը՝ «First comes marriage. Then comes divorce. And then…»
http://www.rudata.ru/w/images/2/2e/%D0%9F%D1%80%D0%BE%D1%81%D1%82%D1%8B%D0%B5_%D1%81%D0%BB%D0%BE%D0%B6%D0%BD%D0%BE%D1%81%D1%82%D0%B8_%D0%BF%D0%BE%D1%81%D1%82%D0%B5%D1%802.jpg

Փիսիկ
01.02.2010, 06:33
Շերլոկ Հոլմս

շաաատ լավ ֆիլմ էր, ամբողջ ընթացքում կլանված նայում էինք:
Եվ ինչպես չնայել, երբ դերասանական կազմն ընդգրկում է Դաունի Ջունիոր (ու՜խ), Ջուդ Լոու (նյամ!) և Ռեջչել Մակադամս (Ոուտյու՜):

Չգիտեմ որքան մոտիկ են օիրգինալ գրվածքին նկարագրված դեպքերը, կամ էլ ես էդ մի արկածյ չեմ կարդացել, բայց Հոլմսին միիիշտ պատկերացրել եմ հենց էդպիսին: Արտակարգ մարմնավորում: Ֆիլմում մեր օրերում կիրառվող մի շարք հայտնագործություններն են առաջին անգամ հայտնագործվում (յանիմ, բան ասեցի! :) ):
Շատ իրական Լոնդոնյան պատկերացումներ:
Մի խոսքով, նայեք, արժի!




http://www.youtube.com/watch?v=QUQbmFAE5WI

Փիսիկ
01.02.2010, 06:38
Edge of Darkness


չեմ նայել, բայց շաաատ կարգին քննարկումներ ստացած ֆիլմ: Վերջապես Մել Գիբսոնը վերդարձավ երկար տարիների լռությունից հետո, և շատ անականկալ դերով՝ ծանր հոգեբանական էքշն-դրամա, թոշակի անցած դետեկտիվի մասին, որի աղջկան սպանում են հոր տան մոտ: Սակայն ինչպես պարզվում է, գնդակը բոլորովին էլ չեր նպատակադրվաց հոր համար ինչպես կարծում էին....



http://www.youtube.com/watch?v=uAGLhFJleME

Փիսիկ
01.02.2010, 06:44
Legion


http://www.youtube.com/watch?v=tGE_zSdCzDU


աշխարհի վերջի մասին հերթական ֆիլմը, բայց այս անգամ մարդկությանը փրկում են սովորական մարդիկ և, ոչ ավել կամ պակաս, հրեշտակապետ Միքայելը:
Չեմ տեսել, որ նայեք պատմեք խնդրում եմ :)

Փիսիկ
01.02.2010, 06:52
Alvin and The Chipmunks:The Squeakquel


http://www.youtube.com/watch?v=oIHvKWuFBrg&feature=related

ուռաա՜՜՜՜, աշխարհի ամենապուպուշ գետնասկյուռները ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ!!!!
էս կինոն, մեծ տղաների համար չի, որ կորցրել են իրենց ներքին երեխայի հետ կապը: Ֆիլմը բարի ու համովիկ հանդիսատեսի համար է: Ինձ շաաաատ դուր եկավ, 3 շաբաթ ընկած ման էի գալիս Երևանի ախմախ կինովարձույթներում, մինչև հազիվ գտա:
Դեյվին հիվանդանոց ուղարկելուց հետո, Ալվինը, Սայմոնը և իմ շաաատ սիրելի Թեադորը ստիպված են դպրոց հաճախել, որտեղ էլ հանդիպում են... դե լավ, կնայեք, կիմանաք:
Կինոքննադատների անբարեհաճությունը ստացած այս ֆիլմը, բոլորին մատ արեց՝ կինոէկրաններին Ավատարից ու Նորալուսնից հետո 3րդ տեղը գրավելով: Դե ջիջիլ! :))

Tyler
03.02.2010, 14:07
Շերլոկ Հոլմս

շաաատ լավ ֆիլմ էր, ամբողջ ընթացքում կլանված նայում էինք:
Նմանապես :) Գրքից իհարկե հեռու ա, բայց գրքից մենակ կերպարներն են վերցված, ֆիլմը որևէ պատմվածքի էկրանավորում չի:
Հետաքրքիր կինո էր, մենակ մեջտեղները մի պահ ձանձրալի էր, բայց հետո լրիվ տեղը հանեց :) Դաունին ու Ջուդը շատ լավ էին խաղում, իրոք: Ու լավ ա որ շարունակություն ա ունենալու, սպասենք ;)

Hripsimee
04.02.2010, 18:30
Նմանապես :) Գրքից իհարկե հեռու ա, բայց գրքից մենակ կերպարներն են վերցված, ֆիլմը որևէ պատմվածքի էկրանավորում չի:
Հետաքրքիր կինո էր, մենակ մեջտեղները մի պահ ձանձրալի էր, բայց հետո լրիվ տեղը հանեց :) Դաունին ու Ջուդը շատ լավ էին խաղում, իրոք: Ու լավ ա որ շարունակություն ա ունենալու, սպասենք ;)

Ասում են ,որ Շերլոկ Հոլմսի հակառակորդի ` Մորիարտիի դերում հնարավորա Բրեդ Փիթը խաղա;) Սա կլինի արդեն Գայ Ռիչիի հետ համատեղ 4 ֆիլմը:

Tyler
04.02.2010, 22:36
Ասում են ,որ Շերլոկ Հոլմսի հակառակորդի ` Մորիարտիի դերում հնարավորա Բրեդ Փիթը խաղա;) Սա կլինի արդեն Գայ Ռիչիի հետ համատեղ 4 ֆիլմը:

4-րդ? Большой куш-ից բացի ուրիշ տեղ չեմ հիշում Փիթին Ռիչիի կինոներում: Կարող ա Ստեթհեմի հետ ես խառնում ;)

Hripsimee
04.02.2010, 22:52
4-րդ? Большой куш-ից բացի ուրիշ տեղ չեմ հիշում Փիթին Ռիչիի կինոներում: Կարող ա Ստեթհեմի հետ ես խառնում ;)

Չէ , Գայ Ռիչիին էի Դեվիդ Ֆինչերի հետ խառնել:oy

Ռուֆուս
04.05.2010, 18:03
Chloe/Քլոյա (http://en.wikipedia.org/wiki/Chloe_(film))

http://upload.wikimedia.org/wikipedia/en/8/86/Chloe_US_poster.jpg

Ռեժիսյոր՝ Ատոմ Էգոյան
Ժանրը՝ Էրոտիկ թրիլլեր
Դերերում՝ Ջուլիանա Մուր, Լայեմ Նիսոն, Ամանդա Սեյֆրիդ

Քեթրինը (Ջուլիանա Մուր), կարծում է, որ իր ամուսինը (Լայեմ Նիսոն) իրեն դավաճանում է, ուստի վարձում է շատ գեղեցիկ ու հրապուրիչ մարմնավաճառի (Ամանդա Սեյֆրիդ), որպեսզի վերջինս գայթակղի իր ամուսնուն և ստուգի նրա հավատարմությունը: Սակայն դեպքերը շատ անսպասելի ընթացք են ունենում:

Ֆիլմը նորմալ էր, բայց Էգոյանի լավագույն գործերից չէր, ամեն դեպքում Էգոյանի ձեռագիրը ֆիլմում կար: Մեկ էլ էրոտիկ տեսարանները էդքան էլ շատ չէին, տնեցիներով հաստատ չարժի գնալ, բայց ընկեր/ընկերուհի նորմալ ա :).

մի քանի տեղ բաց կանացի ծիծիկներ ու տուտուզներ կան ու մի երկու րոպեանոց լեսբիական սեքս: