PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր կապված ինետ-խանութների հետ eBay & PayPal

Էջեր : [1] 2 3 4 5

Life
24.07.2009, 22:26
Բոլորին բարև:Մի քանի հարց ունեմ ինտերնետ-խանութների հետ կապված:Ուզում եմ eBay.com ից գնում կատարել:Ինչ որ մեկը բան առել ա եդտեղից?
Մի քանի հարց ունեմ դրա հետ կապված...Պետքա eBay ից բացի PayPal ում գրանցվել(վճարման համակարգ է)
-գրանցման ժամանակ ոնց պետքա լրացվի հասցե տողը?ապրում եմ օրինակ`Նոր-Նորք 6 մասիվ 01շենք 01բնակարան
-Ուղարկում են Ամերիկայից USPS Intenational Mail-ով
-Օրինակ`Ռուսաստանում երբ ապրանքը տեղ ա հասնում կուրյերը ապրանքր բերում ա տուն ու հենց ետ ժամանակել մուծում ես մաքսերը :Ուզում եմ իմանամ Հայաստանում ել ա եդպես?թէ պետքա գնամ մաքսատուն ու այնտեղ մաքսազերծեմ?

P.S.:Սպասում եմ արդեն էս համակարգերի հետ գործ ունեցած Proffi-ների :)

Շնորհակալ եմ ուշադրության համար:

ministr
24.07.2009, 22:46
Ոնց որ արդեն թեմա կար քեզ հուզող հարցերին վերաբերող նայել ես?

http://www.akumb.am/showthread.php?t=42643&highlight=ebay

Life
24.07.2009, 22:49
ministr ջան ընդհանուր գտա թեմաներ,բայց իմ հարցերին պատասխան չգտա..

ministr
25.07.2009, 00:37
Լավ ուրեմն պատասխանեմ.

-գրանցման ժամանակ ոնց պետքա լրացվի հասցե տողը?ապրում եմ օրինակ`Նոր-Նորք 6 մասիվ 01շենք 01բնակարան
Սկզբից պետք է ունենաս Visa կամ Master քարտ, ու դրան կցված հասցեն էլ պետք է լրացնես PayPal-ում: Գրանցվելուց պահանջում ա:

-Ուղարկում են Ամերիկայից USPS Intenational Mail-ով

Եթե ԱՄՆ-ից ապա այո, կամ First Class, կամ Priority.

-Օրինակ`Ռուսաստանում երբ ապրանքը տեղ ա հասնում կուրյերը ապրանքր բերում ա տուն ու հենց ետ ժամանակել մուծում ես մաքսերը :Ուզում եմ իմանամ Հայաստանում ել ա եդպես?թէ պետքա գնամ մաքսատուն ու այնտեղ մաքսազերծեմ?

Հայաստանում փոստից զանգում ասում են եկեք վերցրեք: Որոշակի լիմիտներ կան, եթե գերազանցեցիր, ապա ընկնում ես մաքսայինի ձեռքը: Իսկ եթե գնել ես ասենք 5$-անոց 1-2 հատ ապրանք ապա թեմա չի:

Հարցեր լինի գրի:

Life
25.07.2009, 13:03
ministr մերսի պարզաբանումների համար...
Visa Classic քարտ ունեմ,գիտեմ նաև որ քարտի վրան պետք է եռանիշ թիվ լինի(CVV cod)

PayPal-ում ռեգիստրացիա լինելու ժամանակ ես տիպի բան ա բերում:

Address Line 1: էս տողը վոնց պետքա լրացվի?Օրինակ`Նոր-Նորք 6 մասիվ 01շենք 01բնակարան
City: Erevan
State / Province / Region: էս տողը վափշե պետքա լրացվի?
Postal Code: Մեր բանկի կողքը փոշտի նման բան կա վրեն գրած ա 374135
Credit card number: էստեղ պետք ա գրեմ քարտի վրայի 16-ա նիշ համարը?

Ամերիկայից ուղարկելու են USPS Express Mail International -US $37.90

Ապրանքի գինը US $305.00 (ես ինչքան գիտեմ փոչտում մաքսազերծման գումարը հաշվում են ըստ ապրանքի վըա գրած գնի,եթե ասեմ վաճառողին ապրանքի վրա գրի 50դոլար?)Ձև ա?

Xelgen
25.07.2009, 15:00
Address Line 1: էս տողը վոնց պետքա լրացվի?Օրինակ`Նոր-Նորք 6 մասիվ 01շենք 01բնակարան

Տառ-առ-տառ, ոնց լռացվել է բանկում քարտը բացելից։
City: Erevan

Yerevan Էրևան չի վաղուց, Երևան է։ :)

State / Province / Region: էս տողը վափշե պետքա լրացվի?
Ընհանրապես պետք է, ավելի լավ է նորից գրես Yerevan, քան բաց թողնես։

Postal Code: Մեր բանկի կողքը փոշտի նման բան կա վրեն գրած ա 374135

Մեկ-երկու տարի է, ինչ անցել ենք քառանիշ փոստային կոդի, ենթադրաբար պետք է 0135 լինի, բայց մւի ճշտի, ու կրկին լավ է քարտի գրանցման ժամանակ տվյլաների հետ խոսա։

Ապրանքի գինը US $305.00 (ես ինչքան գիտեմ փոչտում մաքսազերծման գումարը հաշվում են ըստ ապրանքի վըա գրած գնի,եթե ասեմ վաճառողին ապրանքի վրա գրի 50դոլար?)Ձև ա?

Եթե 50.000-ից ավել է արժեքը, պետք է մաքսաին տուրք վճարես։ Կարող ես գրել, բայց առաջինը խախտում է, երկրորդը ճամփին մի բան եղավ, գումրը կորցնելու ես, երրորդը՝ գրածին շատ քիչ են նայում ;), նայում են մեջը ինչ է, և տեղական շուկայում այն ինչքան արժի։ Եթե տարբերությւնը մեծ եղավ, պետք է բացատրես թե ետ ոնց տենց եղավ։ :) Կարծեմ պետ տուրքոը 10.000 է (թե 5000) + մաքսատնում որոշված արժեքի 20%-ը։ Եթե թղթաբանության հետ սեր չունես, կարող ես բրոկերներին դիմել, ամեն ինչ կանեն հավելյալ 10.000 դրամով, նայած դեպք, երբեմն նաև բրկոերները խոսում-համոզում են, ավելի ցածր են գնահատում, քո գնած գնին ավլեի մոտիկ։

Օրինակ, 400$ ընհանուր գումար ունեցող սարքերը գնահատել էին 600$: Մաքսազերծումը իրա ամեն ինչով, բրոկերներով, և այլն տևեց մի 1.5-2 ժամ, Կիլիկիայի մաքսատանը (Արարատյան) ու 60.000-ի կողմերը բան նստեց։ Ու ամեն ինչ կարգ ու կանոնով էր, ավելի լավ է չփորձես սրան-նրան փող տաս, չնայած առանց վազվզոցի շուտ պրծնելու գայթաղկությունը մեծ է։ Ասում են վախտին աշխատում էր, հիմա չէ։

Մեկ-մեկ պատահում է, միանգամից փոստ են բերում, բայց դե "надейся на лучшее, готовься к худшему" :)

Life
25.07.2009, 16:40
Xelgen ասենք ապրանքի գինը(հեռախոս) առնում եմ 300$ բայց վրեն գրած ա 100$
-Պետքա 10000 դր.մուծեմ պետ տուրք
-Մաքսատանը 100$-ի 20% -20$
Ընդհանուր հարկեր-47$
Իսկ են հարցին թե տեղական շուկայի հետ համեմատած խի ա էսքան էժան
Պատասխան-ՕԳՏԱԳՈՐԾԱԾ Է
Չեն հավատա?

P.S.:skype կարաս միացնես մի քանի հարց ունեմ :)

ministr
25.07.2009, 17:29
Ապեր հավատալը փողա :) Բայց խորհուրդ չէի տա հենց առաջին անգամից նման մեծ գումարի գնում կատարես: Էժան մի բան առ, համոզվի որ ամեն ինչ ճիշտ ես լրացրել ու ապրանքը գալիս հասնումա քեզ: Կանալը որ ստուգես նոր անցի խոշոր գնումներին: Հեռախոս գնելիս համոզված եղի որ ընկնելու ես մաքսավորների ձեռքը: Նենց որ հիմիկվանից գլխիդ ճարը տես :)

Life
25.07.2009, 17:42
ministr,Ok...մի հատ էժան բան կպատվիրեմ))

Life
25.07.2009, 18:03
մի բան գտա
http://cgi.ebay.com/16GB-USB-2-0-Flash-Memory-Drive-16G-Thumb-Pen-Stick-Y_W0QQitemZ260451978092QQcmdZViewItemQQptZPCC_Drives_Storage_Internal?hash=item3ca425cb6c&_trksid=p3286.c0.m14&_trkparms=65%3A12|66%3A2|39%3A1|72%3A1234|293%3A1|294%3A50

բայց դաստավկից ու ուղարկելու ձևից բան չհասկացա:

Free shipping - Armenia -Standard Int'l Flat Rate Shipping - varies for items shipped from an international

ministr
25.07.2009, 18:57
Ինչի չհասկացար ձրի ուղարկումա :) Ուղղակի քեզ ասեմ որ 16GB-ի ախորժակ չպահես :) Սա իրականում երևի մի 4GB-անոց ֆլեշա, էն էլ վատ աշխատող: "Փչում" սարքում են 8,16, 32 Գբ բայց վրան չես կարող էդքան ինֆորմացիա պահես:

Life
25.07.2009, 19:40
ministr դե եթե ֆլեշ չէ ինչ խորհուրդ կտաս էժան(10-15$)?Բայց պետքական

ministr
25.07.2009, 19:52
Օրինակ SD քարտ (միկրո + ադապտեր): Եսիմ ապեր դու կիմանաս քեզ ինչա պետք :)

Life
26.07.2009, 15:50
Որտեղ զանգեմ կիրակի օրով որ մեր փոստի կոդը ասեն???

ministr
26.07.2009, 18:47
Մի զանգի.. մտի www.haypost.am գտիր ինդեքսդ:

Life
26.07.2009, 20:19
Մի զանգի.. մտի www.haypost.am գտիր ինդեքսդ:

Ոնց??Որտեղ ինչ գրեմ???:oy

ministr
26.07.2009, 22:58
Մտի կայք կտեսնես, հենց առաջին էջի վրա: Գրում ես փողոցիդ անունը ինդեքսը տալիսա:

Life
26.07.2009, 23:14
Չի աշխատում...

ministr
27.07.2009, 11:37
Իմ մոտ լավ էլ աշխատումա: Հասցեդ PM արա գտնեմ ինդեքսը: Փողոցնա պետք մեկ էլ շենքի համարը:

Life
27.07.2009, 12:28
Զանգեցի իմացա համ էլ ինետով ցույց տվեց,բայց էլի ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ Թե ՈՆց ՊԵՏՔ Ա PayPal-ում լրացնեմ Adress: տողը
Քարտը տալու ժամանակ ոչ մի փոցոցի անուն էլ չեմ գրել մենակ գրածա Նոր-Նորք 5 զանգված 01 շենք 01 բնակարան...PayPal ում ռեգիստրացիան ԱՆԳԼԵՐԵՆ ա պետքա էս սաղ անգլերեն գրեմ?Անգլերեն էս ամենինչը ոնց կլինի?
Իսկ իբեյում էլ ռեգիստրացիա ժամանակ ասում ա Street address: ստեղ ինչ գրեմ?

ministr
27.07.2009, 14:03
Պետք ա գնաս բանկ. խնդրես որ ասեն, թե հասցեդ ոնցա գրված իրենց մոտ անգլերենով: Կամ կարող ես զանգել, գաղտնաբառդ ասել ու կասեն: Բայց ես քո տեղը լինեի կգնայի, որովհետև եթե մի բան սխալ գրեցիր հասցեում, PayPal-ը կարողա քարտդ verify չանի:

Ebay-ում էլ գրի նույն հասցեն ինչ որ PayPal-ում:

Life
27.07.2009, 14:13
Քանի բանկը բացա զանգեմ...

Life
27.07.2009, 14:41
Զանգեցի ասում ա նույն ձև վերարտադրել ենք հայերենից ստացվել ա Norqi 5z sh.01 bn.01

ministr
27.07.2009, 14:47
Տառ առ տառ ասել են?

Life
27.07.2009, 14:50
Հա,գտա իմ թղթերը,ըտեղ էլա նույն բանը...հիմա արդեն անեմ էդ տվյալներով?

Life
27.07.2009, 15:13
Ոնց ա պետք կրեդիտ քարտի համ. գրել?? իրար կպած թե պռաբելով?? 1234 5678 1234 5678 թե 1234567891234567

ministr
27.07.2009, 15:47
Կպած

Life
27.07.2009, 16:04
Արեցի պրծա վերևում գրած ա Status: Unverified ինչ անեմ???

ministr
27.07.2009, 16:20
Էդ արդեն իրանք պետքա verify անեն: Քո հաշվից 1,95$ փող կհանեն ու կոդ կտան դրա հետ: Էդ կոդը պետքա գրես PayPal-ում որ քարտդ ակտիվացվի:

Life
27.07.2009, 16:26
Status: Unverified կողքը գրածա Get verified սխմեցի ասումա 1.95 դոլ. պտի հանեն...ներքևը գրածա saved & continue անեմ???

Life
27.07.2009, 16:47
Սղմեցի saved & continue սենց բան բերեց:
Complete the following steps to lift your Sending, Receiving and Withdrawal limits Learn more

Your card has been linked to your PayPal account - now you just need to confirm it. Here's how:

Your card has been charged $1.95 USD.

Check your card statement in 2-3 days and find the 4-digit PayPal code for the charge.

Return to PayPal and enter the 4-digit code to confirm your card

The charge will be refunded to your PayPal account after you confirm your card.

When you confirm your card, your Sending, Receiving and Withdrawal limits will be lifted.

Թարգմանություն:

Закончите следующие шаги, чтобы снять Вашу Посылку, Получение и пределы Изъятия Учатся больше

Ваша карта была связана с Вашим счетом PayPal - теперь Вы только должны подтвердить это. Вот то, как:

Ваша карта была заряжена USD за 1,95$.

Проверьте свое утверждение карты через 2-3 дня и найдите кодекс PayPal с 4 цифрами для обвинения.

Возвратитесь к PayPal и введите код с 4 цифрами, чтобы подтвердить Вашу карту

Обвинение будет возмещено Вашему счету PayPal после того, как Вы подтвердите свою карту.

Когда Вы подтвердите свою карту, Ваша Посылка, Получение и пределы Изъятия будут сняты.

Էս ինչ ա նշանակում?

ministr
27.07.2009, 17:07
Նայի վերջին գրառումս

Life
27.07.2009, 17:50
Իսկ քանի օրում verify կանեն?

Life
31.07.2009, 00:11
Արդեն քանի օր ա անցել բան չի փոխվել,ինչ անեմ??

Ներսես_AM
31.07.2009, 00:40
Arca-ում գրանցվա՞ծ ես

Life
31.07.2009, 00:45
Arca-ն ինչ ա?Չե ոնցոր...

ministr
31.07.2009, 10:40
Արդեն քանի օր ա անցել բան չի փոխվել,ինչ անեմ??

Զանգի բանկ թող statement-դ ուղարկեն: Չնայած կարողա դեռ հաստատված գործարք չլինի ու չերևա:

Life
31.07.2009, 16:53
Էտ ինչ ա?ինչի համարա պետք?

Life
01.08.2009, 15:57
Մի խորհուրդ տվեք ինչ անեմ?

Kita
05.11.2009, 19:08
Երեխեք 14 օր առաջ ebay-ից մի քանի բան եմ զակազ տվել`տոեստ ուղղարկել են էտ վախտ ու ձեն-ձուն չկա:} որտեղից կարամ տեղեկություն իմանամ իրանց ներկայի մասին?:think

ministr
05.11.2009, 19:15
Մեկ կամ առավելագույնը երկու շաբաթվա մեջ կստանաս: Եթե չէ ձեն հանի կասեմ ինչ անես:

Kita
05.11.2009, 19:23
Մեկ կամ առավելագույնը երկու շաբաթվա մեջ կստանաս: Եթե չէ ձեն հանի կասեմ ինչ անես:

Դե էտ է էլի, արդեն 1 շաբաթը անցել է իրենց ուղարկելուց հետո, տոսետ 14 օր...
Պրիչյոմ թեթև բաներ են շատ ու էժան:8

One_Way_Ticket
05.11.2009, 20:01
Ո՞ր երկրից են ուղարկել ու ի՞նչ փոստով:

Kita
05.11.2009, 20:11
Ո՞ր երկրից են ուղարկել ու ի՞նչ փոստով:

Սաղ Չինաստանից ու ուղղարկման ձևը գրած է` FREE shipping Other Int'l Shipping (see description...

One_Way_Ticket
05.11.2009, 20:56
Չինաաստանից երբեք չեմ պատվիրել, չգիտեմ: Մի քանի անգամ անգլիական ամազոնից եմ պատվիրել, մեկ-երկու շաբաթից հասել է: Ի դեպ, մի անգամ այդպես էլ չհասավ, իրենց մեյլ գրեցի, նորից ուղարկեցին (անվճար իհարկե), այդ անգամ ստացա: Մտածում էի` երևի առաջին անգամ տամոժնիկի դուրը եկել էր, իրեն էր պահել, երկրորդ անգամ ասել էր "լավ, էս DVD-ից արդեն ունեմ" :D Ի դեպ, վստահելի աղբյուրներից գիտեմ, որ տամոժնյան իրոք անամոթաբար գողանում է:

Ռուսաստանից եմ մի քանի անգամ պատվիրել, ստաբիլ երկու շաբաթում հասել է:

Թեթևն ու էժանը հասնելու արագության վրա, կարծում եմ, չի ազդում:

Kita
05.11.2009, 20:59

Վրյատլի տամոժնայի դուրը գար իմ ապագա ականջողները:beee:angry:D

Լավ բա մի բան ասեք, որտեղից ճշտեմ եկել է, չի եկել?:(

ministr
05.11.2009, 21:02
Դե էտ է էլի, արդեն 1 շաբաթը անցել է իրենց ուղարկելուց հետո, տոսետ 14 օր...
Պրիչյոմ թեթև բաներ են շատ ու էժան:8

Kita ես ի նկատի ունեմ ևս 1-2 շաբաթ: Ապրանքները Հայաստան հասնում են միջինը 15 աշխատանքային օրվա ընթացքում` այսինքն շաբաթ կիրակի չհաշված:

ministr
05.11.2009, 21:04
Վրյատլի տամոժնայի դուրը գար իմ ապագա ականջողները:beee:angry:D

Լավ բա մի բան ասեք, որտեղից ճշտեմ եկել է, չի եկել?:(

Որ գա կամ փոստատարը կբերի կամ էլ փոստից կզանգեն կգնաս կվերցնես: Դժվար թե գողանան:

One_Way_Ticket
05.11.2009, 21:17
Լավ բա մի բան ասեք, որտեղից ճշտեմ եկել է, չի եկել?
Սովորական փոստը, ցավոք սրտի, "tracking number" չի տրամադրում, որով կարողանայիր ստուգել, թե որտեղ են գտնվում տվյալ պահին իրերդ: Եթե տանը միշտ մարդ կա, պետք է պարզապես սպասել, նախարարը ճիշտ է ասում, կամ կբերեն, կամ կզանգահարեն: Մեր տանը հաճախ է լինում, որ աշխատանքային օրերին ցերեկները տանը մարդ չի լինում: Մի անգամ ծանուցագիրը հարևանին էին տվել: Իսկ մի անգամ եղավ, որ շաբաթ օրը փոստատարը բերեց, ասաց, որ մի շաբաթ էլ ամեն օր գալիս էր, տանը մարդ չէր լինում, հետ էր գնում:

Kita
05.11.2009, 21:24
Kita ես ի նկատի ունեմ ևս 1-2 շաբաթ: Ապրանքները Հայաստան հասնում են միջինը 15 աշխատանքային օրվա ընթացքում` այսինքն շաբաթ կիրակի չհաշված:

Որ գա կամ փոստատարը կբերի կամ էլ փոստից կզանգեն կգնաս կվերցնես: Դժվար թե գողանան:
Լավ հուսադրիչ էր:)

Սովորական փոստը, ցավոք սրտի, "tracking number" չի տրամադրում, որով կարողանայիր ստուգել, թե որտեղ են գտնվում տվյալ պահին իրերդ: Եթե տանը միշտ մարդ կա, պետք է պարզապես սպասել, նախարարը ճիշտ է ասում, կամ կբերեն, կամ կզանգահարեն: Մեր տանը հաճախ է լինում, որ աշխատանքային օրերին ցերեկները տանը մարդ չի լինում: Մի անգամ ծանուցագիրը հարևանին էին տվել: Իսկ մի անգամ եղավ, որ շաբաթ օրը փոստատարը բերեց, ասաց, որ մի շաբաթ էլ ամեն օր գալիս էր, տանը մարդ չէր լինում, հետ էր գնում:

Չէ տանը միշտ էլ մարդ կա, մնում է սպասելը:)
Մերսիներ;)

mkofranc
26.11.2009, 02:53
Ես օրինակ մեկ ամիս առաջ 55.000 դրամ արժողությամբ գիրք եմ պատվիրել, թվով յոթ կտոր, լրիվ գանձել էր , սպասարկման վարձը առանձին տողով ցույց էր տվել:
Ու բեռնափոխադրումն էլ իրենք են արել, ավելի ճիշտ Fedex հայաստանյան գրասենյակը, ու առանց հավելյալ վճարի:
Իսկ եթե պատվիրեմ ասենք 660 եվրոանոց գրքեր, թվով 16, մաքսատուրք պետք է վճարե՞լ:

terev
26.11.2009, 13:55
Ես օրինակ մեկ ամիս առաջ 55.000 դրամ արժողությամբ գիրք եմ պատվիրել, թվով յոթ կտոր, լրիվ գանձել էր , սպասարկման վարձը առանձին տողով ցույց էր տվել:
Իսկ դու մաքսատուրք չես՞ մուծել:

Համաձայն ՀՀ ՄՕ-ի 105-րդ հոդվածի, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, ֆիզիկական անձը ազատվում է մաքսատուրքի վճարումից միայն այն դեպքում, երբ միջազգային փոստային առաքումներով փոխադրվող ապրանքի /ծանրոցի/ ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 50 հազար դրամը:
Բայց պետք է հիշել, որ այդ արտոնությունից նույն անձը կարող է օգտվել 180 օրվա ընթացքում միայն մեկ անգամ:
Մնացած բոլոր դեպքերում Ձեր անունով ստացված բեռները ենթակա են մաքսային ձևակերպումների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

http://www.customs.am/index.php?menuID=245&tid=2&pid=&lng=9

mkofranc
26.11.2009, 22:35
Իսկ դու մաքսատուրք չես՞ մուծել:

http://www.customs.am/index.php?menuID=245&tid=2&pid=&lng=9

Չէ չեմ վճարել, մաքսատնից տեղեկացա որ արտոնություն էր տրվել ինձ:
Հետաքրքիր է , ասենք եթե վեց ամիս հետո նորից պատվիրեմ , բայց 20 կգ -ից ավել լինի, մաքսով գանձում են ավելը թե՞ ամբողջ միասին, ու ասեցին որ մաքսատուրքը կազմում է գումարի 20% ը, ու կախված է նրանից գիրքը լուսանկարներ ունի ավելի է թանկանում, ինչ որ... ու որ այս հարկից ազատվում են իրավաբանական անձինք գրքերի դեպքում, ինչպիսի անհեթեթություն, փոխարեն հակառակը լինի:

RRR
26.11.2009, 22:40
Ինչպե՞ս կարող եմ ebay-ից վճարումներ ընդունել։

davidus
26.11.2009, 22:42
Pay-Pal account չունես???? թող փոխանցեն էտ հաշվին....

ministr
26.11.2009, 22:57
Ինչպե՞ս կարող եմ ebay-ից վճարումներ ընդունել։

Հայկական բանկերի քարտերով ոչ մի ձևի...

RRR
26.11.2009, 23:01
Pay-Pal account չունես???? թող փոխանցեն էտ հաշվին....
PayPal accout ունեմ.
ԱՊՀ-ի երկրների բնակիչնեը կարող են միայն վճարել, վճարումներ ընդունել չեն կարող.
Ով է ebay-ից վճարումներ ընդունում և ինչպես?

davidus
27.11.2009, 11:04
ԱՊՀ-ի երկրների բնակիչնեը կարող են միայն վճարել, վճարումներ ընդունել չեն կարող.

հաա... տես, չգիտեի... ապրես, որ ասեցիր.....
փաստորեն, ստեղ էլ ենք քցված.....

Reh32
31.12.2009, 02:24
Ժող ջան ուրեմն. pay pal ում գրանցվել եմ փողը 1,95 տարել ա ու հիմա գրում ա որ
We've temporarily limited access to your account
ու որ ուզում եմ Resolve անեմ ինձ ասում ա Proof Address
ինչ որ հասցեի հետ կապված խնդիր ա,
հիմա բանը ինչում ա որ ես գրանցված եմ մի տեղ բայց ապրում եմ մի տեղ. հիմա իմ բանկն էլ հասցես գրանցվելու տեղով ա գրել. բայց էտտեղ չեմ ուզում գնա իմ պատվիրած ապրանքը. ես ել ուրիշ հասցե եմ գրել pay pal ում. կարողա խնդիրը դրա հետա կապված?
Կամ եթե ապրանքը գնա իմ գրանցված հասցեով ինչքանա հավանականությունը որ ես կկորցնեմ այն.
Ում մոտ ա սենց խնդիր եղել խնդրում եմ օգնեք.
Հ.գ. Բանկի աշխատողները ոչ մի բանով չկարողացան օգնել.

ministr
31.12.2009, 11:43
PayPal-ում պետք ա գրես էն հասցեն, որին որ կցվածա քարտդ: Իսկ քո նոր հասցեն գրի ebay-ում, մեկ էլ ումից որ բան ես առնում զգուշացրա թե որ հասցեին ուղարկի:

AkOPs
10.02.2010, 22:22
Իսկ ով գիտի հնարավորա 1 mastercard -ով մի քանի ebay-ի հասցե օգտագործեմ...?

AkOPs
10.02.2010, 22:25
ministr ջան ոնց են նոր հասցե ուղարկում վաճառողին որ ետ հասցեին ուղարկի? պտի նամակ գրեմ,թե ուրիշ ձև կա,որ առնում են paypal-ի հասցենա միանգամից բերում ու հնարավոր չի փոխել

Helios
13.02.2010, 23:02
ministr ջան ոնց են նոր հասցե ուղարկում վաճառողին որ ետ հասցեին ուղարկի? պտի նամակ գրեմ,թե ուրիշ ձև կա,որ առնում են paypal-ի հասցենա միանգամից բերում ու հնարավոր չի փոխել

ապրանքը paypal-ի հասցեովա գալու... եթե ուզում ես այլ հասցեով գա՝ paypal-ի նաստրոյկեքում փոխի հասցեդ

davidus
14.02.2010, 01:51
ապրանքը paypal-ի հասցեովա գալու... եթե ուզում ես այլ հասցեով գա՝ paypal-ի նաստրոյկեքում փոխի հասցեդ

անպայման չի (իհարկե paypal-ում կարող ես երկրորդ հասցե նշել ու տեղյակ պահել, որ հենց այդ հասցեով ուղարկի)......
եթե բարձր ռեյտինգով վաճառող է, շատ հանգիստ կարող ես ուղղակի նամակ գրել նրան` նշելով նոր հասցեն ու վերջ

Helios
14.02.2010, 20:47
անպայման չի (իհարկե paypal-ում կարող ես երկրորդ հասցե նշել ու տեղյակ պահել, որ հենց այդ հասցեով ուղարկի)......
եթե բարձր ռեյտինգով վաճառող է, շատ հանգիստ կարող ես ուղղակի նամակ գրել նրան` նշելով նոր հասցեն ու վերջ

նամակ գրել կարող ես, բայց ոչ մի երաշխիք չկա, որ ինքը մի բան չի շփոթի...
համամիտ եմ, որ եթե բարձր ռեյտինգ ունի, կարելիա հույս ունենալ, որ բան չի խառնի... բայց ամեն դեպքում ռիսկի հարցա...
ամեն դեպքում ինքը պարտավոր չի քեզ paypal-ում նշված հասցեից բացի այլ հասցեի ուղարկի...

AkOPs
18.02.2010, 19:24
ապրանքը paypal-ի հասցեովա գալու... եթե ուզում ես այլ հասցեով գա՝ paypal-ի նաստրոյկեքում փոխի հասցեդ

ինձ պատասխանումա վաճառողը,որ NOTE գրի մուծելուց որ էտ հասցեին ուղարկեն,բայց չեմ գտնում թե որտեղա?մեկել ովա ընկել մաքսատուն մի քանի անգամ,ինձ կանչեցին ետ կաշառակերներից մի կերպ պրծա առանց փող. ով գիտի հնարավորա ասենք ամիսը մի քանի անգամ 50000 չգերազանցող ապրանք առնեմ բայց մաքս չվճարեմ,թե միասինեն հաշվում?

terev
18.02.2010, 19:33
մեկել ովա ընկել մաքսատուն մի քանի անգամ,ինձ կանչեցին ետ կաշառակերներից մի կերպ պրծա առանց փող.

Հետաքրքիրա վերջին անգամ երբ՞ են կանչել, որովհետև հիմա փոստ պիտի կանչեն:

ով գիտի հնարավորա ասենք ամիսը մի քանի անգամ 50000 չգերազանցող ապրանք առնեմ բայց մաքս չվճարեմ,թե միասինեն հաշվում?

Գոնե այս թեմայի նախորդ էջը կարդա, էս հարցին էս ֆորումում մի 5 անգամ պատասխանել են:
http://www.akumb.am/showthread.php/46591-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AB%D5%B6%D5%A5%D5%BF-%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-eBay-PayPal?p=1865078&viewfull=1#post1865078

AkOPs
19.02.2010, 16:11
փետրվարի 15ինեմ գնացել մաքսատուն կայարանում ու կպած փողեին ուզում պոկեին...
իսկ իմ հարցը ուրիշ բանիեր վերաբերվում, դուք 1 անգամվա համար եք պատասխանել,ես հարցնում եմ ամսեկան կարողա 3 անգամ փոստ ստանամ բայց 40000դրամ արժողությամբ ու դրա համար իրանք հարկեն ուզելու???իսկ արտոնությունը ոնց հասկացա 50000ից ավելի համարա նշվում,որ 1 անգամ կարաս չվճարես,բայց 2րդ անգամ կանչում են մաքսազերծելու.

terev
19.02.2010, 16:38

Եթե այսօր 10000 դրամանոց ապրանք ստանաս, ապա չես մաքսազերծի: Երկրորդ և մնացած դեպքերում եթե 5000 դրամանոց ապրանք էլ ստանաս 180 օրվա մեջ, պոտք է մաքսազերծես:
Մեկել շատ հետաքրքիր է մաքսատանը, կայարանում, ինչի՞ համար էին ուզում փող պոկել: Պարզապես հաջորդ շաբաթվա մեջ ես էլ պիտի այնտեղ գնամ, կուզեի իմանալ: Եթե կարելի է մի քիչ մանրամասնիր:

AkOPs
19.02.2010, 19:17
բայց էտ նոր օրենքնա թե միշտել տենցա եղել? ես արդեն 7անգամ ապրանքեմ ստացել բայց տուն են բերել փոստով, ուղակի ես անգամ հեռախոսեր դրա համարեին կանչել որովհետև կարար թանկանոց լիներ: Չինական IPHONE էր,դեբիլներին 2ժամ բացատրումեի որ չինականա ոչ թե իսկական,ասումեին $600ա:D... եսել 1շաբաթից պտի գնամ երևի IPODI համարել կկանչեն ու արդեն պարզ կլնի ես օրենքի իմաստը:( Մի խոսքով դրանց համոզելու վրայա ...Բայց ինձ թվումա քո ասած ձևով չի այլ միանգամից իրավունք չունես մեծ ապրանք ստանալու առանց մաքսազերծելու;)

terev
19.02.2010, 20:50

Այդ օրենքը արդեն մի քանի ամիս գործում է: Պարզապես փոստային ծառայությունը երևի լավ չի աշխատում, դրա համար էլ չեն իմանում թէ 180 օրվա մեջ քանի հատ ծանրոց ես ստացել: Օրենքում հստակ գրված է

Բայց պետք է հիշել, որ այդ արտոնությունից նույն անձը կարող է օգտվել 180 օրվա ընթացքում միայն մեկ անգամ:
Այ եթե չկարողանաիր փոստայինի աշխատողին համոզել, որ դա չինական է, նա քեզ կուղարկեր մաքսային, որտեղ հնարավոր է որ համոզեիր որ դա չինական է և մաքս չմուծեիր: Բայց արդեն տվյալներդ կընկներ մաքսայինի արխիվ, որտեղ քեզ կոդ են տալիս, և հաջորդ անգամ եթե էլի ընկնեիր մաքսային, թեկուղ էժանանոց ապրանքի համար, ապա կմաքսազերծվեիր:
Փաստորեն առայժմ կարող ես փոստայինի աշխատողին համոզելով գործդ առաջ տանես. բայց իհարկե էժան ապրանքների դեպքում:

AkOPs
20.02.2010, 14:30
Մի խոսքով օրենքը մեր օգտին չի...չնայած ես չհասկացա եթե փոստում էին մաքսազերծում,խի կանչեցին երկաթգծային մաքսատուն,թե հենց փոստային մաքսատուն էտ եր նշանակում?

terev
20.02.2010, 15:35
Մի խոսքով օրենքը մեր օգտին չի...չնայած ես չհասկացա եթե փոստում էին մաքսազերծում,խի կանչեցին երկաթգծային մաքսատուն,թե հենց փոստային մաքսատուն էտ եր նշանակում?

Ոնց եղել է, այնպես էլ մնացել է: Որ ասում էին «Հայփոստը» մաքսային ծառայություններ կմատուցի (http://www.akumb.am/showthread.php/42643-%D5%95%D5%B6%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=1929277&viewfull=1#post1929277), առայժմ չի գործում:

AkOPs
21.02.2010, 17:48
Իսկ կարողա իմանաս ասենք fedex-ով ստացված ապրանքնել են մաքսազերծում?

terev
21.02.2010, 18:05
Իսկ կարողա իմանաս ասենք fedex-ով ստացված ապրանքնել են մաքսազերծում?

Պետք է որ մաքսազերծվեն: Ճիշտն ասած fedex-ից խաբար չեմ, բայց DHL-ով ուղարկվածը մաքսազերծվումա:

AkOPs
23.02.2010, 22:56
Ես գիտեի առանձին սիստեմով են աշխատում,փաստորեն իրանքելեն մաքսազերծում հա? իսկ դու ստացար ապրանքտ մաքսատնից?

Edz
25.02.2010, 09:05
Փետրվարի 3-ին eBay -ից 9$ -ով գնել եմ մի ապրանք, շատը նրա համար, որ տեսնեմ գալիսա թե չէ, ուղարկել են փետրվարի 4-ին (Չինաստանից), մինչև այսօր դեռ չի հասել:
Ինչ անեմ, էլի սպասեմ, թե նամակ գրեմ ուղարկողին??

davidus
25.02.2010, 11:09

Չինաստանից ապրանքը գալիսա 25-30 օրում, մինչև մի ամիս սպասի, եթե չեկավ, նոր գրի..... ինձ որ ուղարկեցին, ասեցին կգա 25 աշխատանքային օրում, բայց եկավ 25 ոչ աշխատանքային օրում, այսինքն` ավելի շուտ.... հլը որ մի անհանգստացի

Edz
25.02.2010, 13:32
մի 2 շաբաթ էլ կսպասեմ էտ դեպքում

իսկ տեղյակ եք Amazon-ը հասյաստան չի առաքում?

Kita
25.02.2010, 13:35
Փետրվարի 3-ին eBay -ից 9$ -ով գնել եմ մի ապրանք, շատը նրա համար, որ տեսնեմ գալիսա թե չէ, ուղարկել են փետրվարի 4-ին (Չինաստանից), մինչև այսօր դեռ չի հասել:
Ինչ անեմ, էլի սպասեմ, թե նամակ գրեմ ուղարկողին??

Ինձ էլ ասել էին 10 աշխատանքային օրում, իտոգի եկավ մի 20-25 օրում, էլի Չինաստանից;)
Բայց փորձի համար գոնե էժան բան պատվիրեիր:))

davidus
25.02.2010, 14:08
մի 2 շաբաթ էլ կսպասեմ էտ դեպքում

իսկ տեղյակ եք Amazon-ը հասյաստան չի առաքում?

եթե ուղարկած լինի, 2 շաբաթվա մեջ հաստատ կհասնի....

One_Way_Ticket
25.02.2010, 15:05
իսկ տեղյակ եք Amazon-ը հասյաստան չի առաքում?
Կարծեմ միայն գրքեր ու դիսկեր:

Edz
25.02.2010, 15:15
Ինձ էլ ասել էին 10 աշխատանքային օրում, իտոգի եկավ մի 20-25 օրում, էլի Չինաստանից;)
Բայց փորձի համար գոնե էժան բան պատվիրեիր:))

Դե դրանից ավելի էժան, ու էլի պիտանի բան չգտա :)))

Edz
05.03.2010, 20:31
Պատվիրածս ապրանքը երեկ եկավ հասավ տեղ, գնացի մեր փոստից վերցրեցի:

Չինաստանից էստեղ տեւեց ուղիղ մեկ ամիս, բայց արանքում իրանց Նոր Տարին էր ընկել, դրա համար էլ կարծում եմ էտքան տեւեց:

Edz
01.04.2010, 23:14
Ամերիկայից ինչոր բան պատվիրել եք, քանի օրումա հասնում??

davidus
05.04.2010, 15:18
Ժողովուրդ, էս eBay-ի կայքը թարմացրել են??? դիզայնը մի քիչ ուրիշ ա.... :think :think

http://img169.imageshack.us/img169/334/clipboard01ka.jpg (http://img169.imageshack.us/i/clipboard01ka.jpg/)

One_Way_Ticket
05.04.2010, 15:41
Ամերիկայից ինչոր բան պատվիրել եք, քանի օրումա հասնում??
DHL-ով 3 օրում հասավ:

Edz
09.04.2010, 15:11
DHL-ով 3 օրում հասավ:

Դե DHL-ով կհասնի, ինձ USPS-ով են ուղարկել

Edz
22.04.2010, 09:21
Ես ինքս պատասխանեմ իմ հարցին:

20-25 օրում
ապրանքս եկելա, հիմա արդեն մի հատ սիրուն ու փոքր ipod ուեմ :))

Hda
22.04.2010, 09:38
Ես ինքս պատասխանեմ իմ հարցին:

20-25 օրում
ապրանքս եկելա, հիմա արդեն մի հատ սիրուն ու փոքր ipod ուեմ :))

Դե լավա Հրաբուխը համը չի հանել:Ամսի 15-ից հետո Գերմանիաից պիտի ինձ էլ ծանրոց ուղարկեին,դեռ ձեն-ձուն չկա::angry

davidus
22.04.2010, 09:47
Ես էլ Չինաստանից եմ սպասում: Ամսից ավել ա անցել, բայց հլը չի հասել...
EMS-ում դեռ չկա.... Ով գիտի, մինչև EMS-ի պահեստներ հասնելը, էդ ծանրոցները մաքսատնով են անցնում???

razmik21
30.04.2010, 14:46
Պատվիրածս ապրանքը երեկ եկավ հասավ տեղ, գնացի մեր փոստից վերցրեցի:

Չինաստանից էստեղ տեւեց ուղիղ մեկ ամիս, բայց արանքում իրանց Նոր Տարին էր ընկել, դրա համար էլ կարծում եմ էտքան տեւեց:

Բարև…Չինաստանից Հայաստան 25-30 օրը նորմալ է: Ես ինքս Չինաստանում եմ ու հենց ուղարկողների շարքում եմ. Նոր Տարվա պատճառով մեկ շաբատ կարող էր հետաձգվել, բայց ասեմ ուշացման պատճառը Հայաստանի փոստային ծառայության մեղքով է. նույն փոստով ԱՄՆ ուղարկելուց 14 օր է տևում...

razmik21
30.04.2010, 14:52
Ես էլ Չինաստանից եմ սպասում: Ամսից ավել ա անցել, բայց հլը չի հասել...
EMS-ում դեռ չկա.... Ով գիտի, մինչև EMS-ի պահեստներ հասնելը, էդ ծանրոցները մաքսատնով են անցնում???

EMS-ի պահեստ ասվածը կայարանում մոտակայքում գտնվող նախկին ЖДСП ի շենքն է, որը ընդունում է նաև սովորական փոստով ուղարկված ծանրոցները…Այնտեղից նոր "կասկածելի" ապրանքները ուղևորվում են մաքսատուն: EMS-ով ուղարկելիս ուղարկողը թրաքինգ համար պետք է ունենա որով կարող ես ստուգել, թե որտեղ է, ես անձամբ Չինաստանից 1 ամիս առաջ ծանրոց եմ ուղարկել ու 15 օրում EMS-ով նոր հասավ, չգիտես ինչու 3 օր Մոսկվայի մաքստանն էր թափառել երևան գալուց առաջ...

davidus
30.04.2010, 16:26
Ապրանքս եկավ.... մոտ 40 օրվա ընթացքում....հիմարները խաբել էին :angry XFX nVIDIA GeForce 6200 256 MB AGP վիդեո քարտ էի պատվիրել, բաըց ուղարկել էին անհայտ 6200 256 MB PCI վիդեո քարտ.... նկարեցի, ուղարկեցի, ասեց դու հետ ուղարկի, հենց հասավ ու մենք համոզվեցինք, որ սխալ քարտ ենք ուղարկել, նորը հետ կուղարկենք.... ես էլ ջղայնացա, մի հատ հավեսով ուշունցեցի, բացասական ֆիդբեքն էլ տվեցի... լավա գոնե քարտը աշխատող էր... միացրեցինք, նորմալ աշխատեց

Edz
15.05.2010, 10:18
Էս մի անգամ, պատվիրած ապրանքս Չինաստանից եկավ 18 օրում ներառյալ ոչաշխատանքային օրերը

Edz
31.05.2010, 13:10
Էս արդեն 2 անգամա, Չինաստանից ապրանքս գալիսա ու ծրարը բացա լինում, վրան էլ մի հատ կնիքա լինում, որի վրա գրվածա լինում «ՀՀ Ստուգողական ԾԾ»:

Տեղյակ եք էտ ինչա նշանակում, կարողա համը հանել եմ :))

Hda
31.05.2010, 14:21
Էս արդեն 2 անգամա, Չինաստանից ապրանքս գալիսա ու ծրարը բացա լինում, վրան էլ մի հատ կնիքա լինում, որի վրա գրվածա լինում «ՀՀ Ստուգողական ԾԾ»:

Տեղյակ եք էտ ինչա նշանակում, կարողա համը հանել եմ :))

ենթադրելով
հհ պարզ ա Ծանրոցային Ծառայություն

Edz
31.05.2010, 14:42
ենթադրելով
հհ պարզ ա Ծանրոցային Ծառայություն

դե էտ մոտավորապես պարզ էր, ես մտածում եմ, որ սկսել են բացել այ էտ լավ չի

terev
31.05.2010, 16:34
դե էտ մոտավորապես պարզ էր, ես մտածում եմ, որ սկսել են բացել այ էտ լավ չի

Ինձ թվումա, բացում են, որ տեսնեն, եթե մեջի պարունակությունը թանկարժեք ապրանք է , կանչեն մաքսազերծման:

Hda
31.05.2010, 18:12
Ինձ թվումա, բացում են, որ տեսնեն, եթե մեջի պարունակությունը թանկարժեք ապրանք է , կանչեն մաքսազերծման:

դե պարունակությունը եթե լրիվ է,խնդիր չեմ տեսնում
չեմ էլ բացառում,որ օրերից մի օր թյուրիմացություն էլ կառաջանա
մի հարց էլ ես--
50 000 դրամ լսել եմ որ չի մաքսվում…Դա ապրանքի մաքուր գինը նկատի ունեն՞ ,առանց Ա.Ա.Հ (ասենք Եվրոպայում արԺի 120 եվրո,երբ առաքում են Հայաստան Ա.Ա.Հ-ն հանում են 20եվրո և ես վճարում եմ 100 ) էտ 100-ը չիպիտի գերազանցի լիմիտը՞

terev
31.05.2010, 18:31

Դե փաստացի իրանք ոչ 100 -ն են հիմք ընդունում, ոչ էլ 120-ը: Ինչ գնահատեցին, դա էլ ընդունում են որպես ապրանքի գին, դրան էլ գումարած բեռնաձոխադրման արժեքը, որը էլի իրենք են սահմանում:
Բայց դե շունը տիրոջը չի ճանաչում, բախտ ունեցար էժան կպրծնես:
Ասեմ իմ դեպքը: Պատվիրել եի 325 $ ապրանք և 57$ վճարել եի փոխադրման համար:
Իմ բախտից, խանութը ինվոյսի մեջ ապրանքի գինը գրել էր 70$, իսկ փոխադրման գին չկար:
Մաքսատանը իմ ապրանքը գնահատեցին 110$ , իսկ փոխադրման գինը ըտենց էլ չիմացա ինչքան հաշվեցին:
Կարճ ասած, պետական մուծեցի 24500 ու 15000 էլ ետ լրացնող աղջկան տվեցի: Լսել եի, որ 10000-ով էլ եմ պրծնում, բայց որ էտ աղջկան ասել եի իրական գինը, էլ ձեն չհանեցի: :)

Hda
31.05.2010, 19:03
ասինքն 1 դոլարանոցը ապրանքը որ հրթիռով ուղարկեն դրա գինն էլ ա գումարվում՞
ինչ էշություն: 110$ -ի համար 24500 -ն ահավոր մեծ թիվ ա: էտենց էլ բյուջե ենք լցում,որ տղեքը լավ շխատավարձ ստանան-քար են քաշում
մեկ էլ եթե իրանց խելքը չի էլ հասնում թե դա ինչ է (http://www.hm-sat-shop.de/ci-ca-modul/cas-interface-3-plus--diablo-cam-2-professional.html)՞

terev
31.05.2010, 19:43
Ետ 24500 -ը մենակ ԱԱՀ-ն չէր, երկու թիվ էր իրար գումարած, արդեն չեմ հիշում որը ինչ էր:
Իսկ քո ապրանքի հետ կապված, հետները խոսա թող ինվոյսի մեջ մի 50$ գրեն, հենց փոստում էլ կհամոզես, որ էժան ապրանքա ու էլ չես գնա մաքսատուն:
Ճիշտն ասած ես առաջին անգամ եի ապրանք ստանում, դրա համար էլ փոստում ճիշտ ճիշտ հենց սկզբից էլ ասեցի գինը: Թէ չէ որ իմանաի ինվոյսի մեջ 70$ գրած, կհամոզեի, էլ մաքսատուն չեին ուղարկի:

Hda
31.05.2010, 20:44

ուզում ես ասես տյուներդ փոստում էր, գինը որ ասեցիր քեզ մաքսատուն ուղարկեցին, իսկ ապրանքը իրանց մոտ մինչ այդ: Բա մաքսատանը առանց ապրանքը նայելու
մի քիչ լավ չմբռնեցի,եթե զահլա ունես մանրակրկիտ ընթացքով
-ծանուցագիրը որ գալիսա,փաստորեն փոստ ես ներկայանում՞
-ապրանքը ժիվոյ որտեղ է գտնվում այդ ժամանակ՞
-եթե փոստում, ապա առանց ապրանքը տեսնելու գնահատեցին մաքսատանը՞
ապրանքս արդեն ճամփին ա

terev
31.05.2010, 22:10

Ուրեմն, մեր մոտի փոստային բաժանմունքից (որտեղից որ թոշակ են տալիս :) ) զանգեցին, ասեցին, որ ծանրոց ունեմ ստանալու: Գնացի այդտեղ, մի հատ ծանուցագիր տվեցին, որի վրա գրված էր թէ որտեղից է գալիս (երկիրը), United States Postal Service - Priority Mail International -ի կոդը և Տիգրան Մեծի վրա գտնվող կենտրոնական փոստային բաժանմունքի հասցեն:
Այդ ծանուցագրով, անձնագրով և սոց. քարտով գնացի կայարանի մոտի կենտրոնական փոստային բաժանմունք(կոորդինատները 40.158309, 44.508887):
Այդտեղ աշխատում են մաքսավորներ, բայց մաքսազերծում այդտեղ չեն իրականացնում: Այդտեղ է փոստի պահեստը և այդտեղ է գալիս Priority Mail International -ով ուղարկված ծանրոցները:
Ծանուցագիրով գտնում են քո ծանրոցը: Առաջին հարցերը, ինչ՞ է, որտեղից՞ է և ինչ՞ արժի: Որից հետո քո ներկայությամբ բացում են ծանրոցը: Ծանրոցը նայելուց հետո, այն սկոչով փակում են և դնում են պոլկաներին:

Այստեղ ես ամեն ինչ ճիշտ ասեցի: Դե երբ իմացան որ թանկանոց ապրանք է, ասեցին որ պիտի մաքսազերծեմ: Ես էլ համաձայնվեցի:
Բայց մարդիք կաին, որ ասում էին ընկերս է գնել և իմ համար ուղարկել: Այնպես որ ոչ մի տվյալ չեին տալիս այդտեղի մաքսավորներին:
Մեկին խոհանոցային կոմբայն եին ուղարկել, համոզեց որ այն 70$-ից ավել չարժի և առանց մաքսազերծելու ապրանքը վերցրեց:

Չնայած որ ես ամեն ինչ ասել եի, բայց նրանք իմ ասածներից ոչինչ չգրեցին մաքսազերծման թերթիկի վրա: Մաքսազերծման թերթիկի վրա գրում են ծանուցագրի տվյալները և ծանրոցում գտնվող ապրանքի մոդելը:

Դրանից հետո գնացի մաքսատուն (40.169807, 44.487408): Այստեղ այդ մաքսազերծման թերթիկով ներկայացա գործակալին (կամ բրոկեր): Ինքն էլ տվեց նույն հարցերը, և քանի որ առնչություն չեի ունեցել մաքսայինի հետ, ուղարկեց իմ անունով մաքսային կոդ հանելու, նույն շենքի նկուղային հարկում:
Կոդը բերելուց հետո, նայեց տեսավ, որ իմ ապրանքից իրենց բազայում չկա, փաստորեն գինը որոշված չէր: Ասեց որ հաջորդ օրը գնամ, քանի որ իրենք պարտավոր են 24 ժամվա մեջ ապրանքի գինը որոշեն:
Քանի որ դեմը շաբաթ-կիրակի էր, երկուշաբթի գնացի: Գործակալը ժպիտը դեմքին դիմավորեց և տեղեկացրեց որ իմ ապրանքը 110$ են գնահատել:
Մի երկու թուղթ էլ գործակալը գրեց, տարա բանկ մուծեցի: Բանկը գտնվում է հենց մաքսայինի շենքի ներսում: Եվ մաքսազերծման թերթիկը կնքեց ու մուծման չեկերի հետ տվեց ինձ: Դրանցով վերադարձա նորից կենտրոնական փոստային բաժանմունք:

Ասեմ որ այս ամբողջ ընթացքում ծանրոցը գտնվում էր կենտրոնական փոստային բաժանմունքի պահեստում:
Մի խոսքով թղթերը տվեցի իրանց: Ծանրոցս ոնց դրած էր պոլկաների վրա, այնպես էլ մնացել էր (համ սկոչելուց եի ուշադրություն դարձրել, թէ ոնց են սկոչում, համ էլ դրված դիրքի վրա եի ուշադրություն դարձրել, հաստատ ձեռք չեին տվել):
Ծանրոցս տվեցին ինձ, խնդրեցին որ ստուգեմ, ամեն ինչ տեղում է: Մի հատ էլ թուղթ ստորագրել տվեցին, որ ես ապրանքս նորմալ վիճակում վերցրել եմ:
Այսքանը: Հարցեր առաջանան ասա:

Hda
31.05.2010, 22:32
սրանից պարզ ու հասկանալի չեմ էլ պատկերացնում: ՄԵՐՍԻ
փաստորեն բացի սոցիալական քարտից, անձնագիրց,փողից -GPS -էլ հետս պիտի վերցնեմ, :hands

terev
31.05.2010, 23:02
սրանից պարզ ու հասկանալի չեմ էլ պատկերացնում: ՄԵՐՍԻ
փաստորեն բացի սոցիալական քարտից, անձնագիրց,փողից -GPS -էլ հետս պիտի վերցնեմ, :hands

Գիտեմ, որ կատակ ես անում, բայց նրանք ովքեր չգիտեն ասեմ, որ տվածս կոորդինատները պետք է տեղադրել http://maps.google.com/ կայքում:

http://s52.radikal.ru/i135/1005/db/8385acd86b70.jpg

Edz
01.06.2010, 16:54
Այդտեղ է փոստի պահեստը և այդտեղ է գալիս Priority Mail International -ով ուղարկված ծանրոցները:

Էտ ենքան էլ տենց չի: Ինձ Priority Mail International -ով IPod Shuffle էին ուղարկել, իրան գնել էի 43$, տեղափոխման համար վճարել էի 15$, բայց ապրանքս եկել էր հենց մեր փոստային բաժանմունք, հենց էնտեղից էլ ստացել եմ առանց որեւէ գումար մուծելու: Ծրարի վրա գինը գրել էին 30$ ու նշել քին GIFT:

Առաջին 3 ծանրոցը ստացել եմ փակ վիճակում, հաջորդ 2 հատը բացած էր վրան էլ կնիք էր դրած:
Արդեն մի 2 շաբաթա մի հատին էլ եմ սպասում, էտ որ գա հասնի արդեն չգիտեմ ինչ վիճակում կլինի :))

Hda
01.06.2010, 17:23

Դե մի անգամ ևս ապացուցում ես,որ անօրենք երկիր ենք
ով,երբ,ոնց ելքին փչի
կարծես քաշից ու ծավալից էլ է կախված: Քո Shuffle մի փոքր բանդերոլա... տերևին-ը սոլիդնի չափով ծանրոց

terev
01.06.2010, 17:39
Էտ ենքան էլ տենց չի: Ինձ Priority Mail International -ով IPod Shuffle էին ուղարկել, իրան գնել էի 43$, տեղափոխման համար վճարել էի 15$, բայց ապրանքս եկել էր հենց մեր փոստային բաժանմունք, հենց էնտեղից էլ ստացել եմ առանց որեւէ գումար մուծելու: Ծրարի վրա գինը գրել էին 30$ ու նշել քին GIFT:

Առաջին 3 ծանրոցը ստացել եմ փակ վիճակում, հաջորդ 2 հատը բացած էր վրան էլ կնիք էր դրած:
Արդեն մի 2 շաբաթա մի հատին էլ եմ սպասում, էտ որ գա հասնի արդեն չգիտեմ ինչ վիճակում կլինի :))

EDZ ջան, ասեմ որ քո ապրանքը սկզբից եկել է կենտրոնական փոստային բաժանմունք, նոր այնտեղից հետո ձեր փոստ: Իմ կարծիքով, քո վերջին երկու ծանրոցներն էլ հենց կենտրոնական փոստային բաժանմունքում էլ բացել են, որպեսզի արժեքը որոշեն:

Edz
02.06.2010, 08:49
Շատ հնարավորա, որ չափից ու քաշից էլ կախված լինի

Ծանոթներից մեկին մի հատ ահագին մեծ ծանրոց էին ուղարկել, հլը հասցեն էլ սխալ եին գրել, ու դե արդեն պարզա, որ փոստից չէին զանգել, որ ասեին ծանրոց ունեք: էտ ծանրոցը երևի 1 միաս մնացել եր գլխավոր փոստատանը, հետո իմացել եին որ ծանրոց ունեն, փոստում էլ որ հետաքրքրվեցին, էնտեղ ասեցին որ պիտի գնաք մաքսազարծեք: Դե իրանք էլ գնացել եին, ինչոր ծանոթ էր հանդիպել ու չէին մաքսազերծել: Մեջը մի 700 դոլարի ապրանք կար, անգամ արծաթից մատանի ու վզնոց կար:

Hda
11.06.2010, 09:31
Բոլորին խորին շնորհակալություն

--սովորեցի ձեր տված դասերը
-- բախտս բերեց հաճելի երիտասարդ էր
--օգնեց,որ ապրանքս Ճիշտ է թանկ,բայց շատ թեթև էր 400գ ու փոքր
--- անհամեստություն չլինի,մի փոքր էլ ես երեևի
արդյունքում,գլուխներդ չցավացնեմ, առանց կոպեկ մուծելու ստացա..
կրկին մերսիներ,խորհրդատուներին
իրոք լրիվ ձեր նկարագրած սցենայով գնաց,դե........ ես էլ պատրաստ էի :)

Life
13.06.2010, 01:27
Ժող մի հատ հարց…մի հատ խանութում սենց տող կա լրացնելու՝
State/Province:
ինետում կարդացի որ երկրի ինդեքսն ա,օրինակ Ռուսաստանի համար գրում են՝ RU,Ուկրաինայի համար՝ UA,ենթադրեցի որ Հայաստաննել պետք ա AM լինի…հետո միամիտ անձնագիրս ձեռքիս տակ ընկավ,էնտեղ էլ էտ տիպի տող կար գրված էր ARM:Հիմա ո՞նց գրեմ որ ճիշտ լինի

Ռուֆուս
13.06.2010, 01:51

State/Province-ը դա մարզն է, նահանգը կամ այլ ադմինիստրատիվ միավոր: Եթե Երևանում ես ապրում, գրիր Yerevan, եթե մարզերում՝ մարզի անունը:

One_Way_Ticket
13.06.2010, 01:53
Որ հարգել, հարցրել ես, ոնց ուզում ես գրի :))
Իսկ եթե լուրջ, իմ կարծիքով դա նահանգն է, նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Պարզապես դատարկ թող: Եթե պահանջում է լրացնել, գրի N/A կամ նման մի բան:

Life
13.06.2010, 02:07
State/Province-ը դա մարզն է, նահանգը կամ այլ ադմինիստրատիվ միավոր: Եթե Երևանում ես ապրում, գրիր Yerevan, եթե մարզերում՝ մարզի անունը:

Երևանում եմ ապրում:Ուղղակի Ռուս. էլ նահանգներ չկան բայց գրում են RU,էտի տարակուսանքի մեջ գցեց:think

Life
16.06.2010, 20:42
Ժող Հայաստանում UPS-ի գրասենյակ կա,եթե UPS-ով ապրանք ուղղարկեն նորմալ կհասնի՞Ինչ որ մեկը ստացել ա հեչ՞:think

Edz
17.06.2010, 12:02
Ժող Հայաստանում UPS-ի գրասենյակ կա,եթե UPS-ով ապրանք ուղղարկեն նորմալ կհասնի՞Ինչ որ մեկը ստացել ա հեչ՞:think

Դե էս հասարակ փոստով, որ ուղարկում են նորմալ գալիս հասնումա, UPS-ով հաստատ կգա, ուղակի շատ թանկա:

Դեռ մի անգամա եղել որ հասարակ փոստով ուղարկել են ու մինչև հիմա չի հասել, բայց ուղարկողին գրեցի ասեց, որ նորց կուղարկի ու հլը մի բան էլ ասեց որ էտ մեկը գա հասնի մի հատ էլ նույնից նվեր կուղարկի :))

Life
17.06.2010, 22:19

Եթե գաղտնիք չի ինչ ապրանք ա՞:hands

Edz
18.06.2010, 10:05
Պայալնիկ էր

http://cgi.ebay.com/ws/eBayISAPI.dll?ViewItem&item=280513988347&ssPageName=STRK:MEWNX:IT

terev
18.06.2010, 13:12
Ժողովուրդ, ով՞ գիտի եվրոպայից DHL Econom-ով առաքված ապրանքը, ինչքան՞ ժամանակում է հասնում Հայաստան:

Ապե Ջան
18.06.2010, 13:45
http://cgi.ebay.com/UBIQUITI-BULLET-M5-HP-802-11a-n-300mW-WIRELESS-AP-CPE_W0QQitemZ370365372650QQcategoryZ91357QQcmdZViewItemQQ_trksidZp3286.m7QQ_trkparmsZalgo%3DLVI%26itu%3DUCI%26otn%3D2%26po%3DLVI%26ps%3D63%2 6clkid%3D7735194719601206638

Էսա պետք գնել, տեղյակ եք ինչքան ժամանակում կգա ու գինը ինչքան կլինի էս գրածով թ՞ե ավել:

Edz
18.06.2010, 16:41

Ես ոնց հասկացա, կոնկրետ հենց էտ վաճառողը հենց էտ ապրամնքը հայաստան չի առաքում

բայց կարողա իրան նամակ գրես ու ինքը առաքի

դե գինն էլ կլինի էտ գրած գնին գումարած առաքում

նոր նայեցի
http://cgi.ebay.com/Ubiquiti-Bullet-M5-HP-/180507633518?cmd=ViewItem&pt=COMP_EN_Routers&hash=item2a0717e76e
առաքումա
գինն էլ կլինի 88 գումարած 20 առաքում

Life
01.07.2010, 17:52
Ժող UPS-ով որ ամերիկայից ուղղարկում են ապրանքը քանի օրում ա հասնում:Ու մեր մոտ ոնց ա,այսինք պետք ա գնաս բերես,թե զանգում իրանք են բերում,ու ինչ որ տուրքեր պետք ա վճարել:Ու ընդրանրապես գոհ եք թե ոչ :)

terev
01.07.2010, 19:09
Ժող UPS-ով որ ամերիկայից ուղղարկում են ապրանքը քանի օրում ա հասնում:Ու մեր մոտ ոնց ա,այսինք պետք ա գնաս բերես,թե զանգում իրանք են բերում,ու ինչ որ տուրքեր պետք ա վճարել:Ու ընդրանրապես գոհ եք թե ոչ :)

UPS-ով Ամերիկայից հասնում է մոտ մեկ ամսում:
Մնացած հարցերիդ պատասխանը այս թեմայում մանրամասն գրածա:

Edz
02.07.2010, 09:28
UPS-ով Ամերիկայից հասնում է մոտ մեկ ամսում:
Մնացած հարցերիդ պատասխանը այս թեմայում մանրամասն գրածա:

Բայց կարծեմ USPS-նա որ էտքանա տևում, դա ոնցոր մեր մոտի Հայփոստը, Էտ երկուսն էլ մտնում են EMS-ի մեջ:

Էս էլ լինկը (http://ru.wikipedia.org/wiki/EMS)

Հայաստանից UPS-ով Եվրոպա նամակը հասավ 3 օրում

terev
02.07.2010, 12:21
Դու ճիշտ ես EDZ: Ես էտ մի տառին ուշադրություն չեի դարձրել: :)

terev
02.07.2010, 12:53
Մի քանի խոսք էլ Գերմանիայից գնված ապրանքի մասին:

Ապրանքը գնել եմ http://www.satshop.tv/ -ից, մոտ 70 եվրո արժեքով:
Առաքել են DHL Econom-ով, արժեքը 30 եվրո:
Վճարումը կատարել եի հունիսի 18-ին, PayPal-ով:
Քանի որ 19, 20 ոչ աշխատանքային օրեր եին, խանութը ապրանքը DHL ուղարկեց ամսի 21-ին և ինձ այդ մասին տեղեկացրեց նամակով և տվեց կոդ, որով կարող եի հետևել ապրանքի տեղաշարժին:

http://i064.radikal.ru/1007/1f/99735e039a41.jpg

Ինչպես տեսնում եք ապրանքը Հայաստան հասել է 10 օրում (խանութի կայքում նշած էր DHL Econom - 8-10 օր, DHL Premium - 6-8 օր, բայց մի 6 եվրո թանկ էր):
Մնացածը նույնն էր, ինչպես այս (http://www.akumb.am/showthread.php/46591-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AB%D5%B6%D5%A5%D5%BF-%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-eBay-amp-PayPal?p=2019688&viewfull=1#post2019688) դեպքում, մի տարբերությամբ, որ այս անգամ ապրանքի գինը և առաքման վճարը միասին չեր գերազանցում 50000 դրամը:
Ճիշտ է մի քիչ մզմզացին, մաղարիչ ուզեցին, բայց տեսնելով որ միտք չունեմ թեկուզ չնչին մաղարիչ անել, ապրանքս տվեցին: :)

Vinchenca
18.07.2010, 16:16
Ժողովուրդ ես էս ebay-ից Paypal-ով վճարելուց գլուխ չեմ հանում:
Գրանցվեցի Paypal-ում, գնացի բանկում էդ 4 թիվը տվեցին, մի խոասով account-ս verify եղավ:
Հիմա որ ուզում եմ ebayc-ից բան առնեմ redemtion code-ի տեղը գրում եմ էդ թվերս ասում ա, որ code-ս սխալ ա:
ինչն եմ սխալ անում???? կամ կարողա, որ MasterCard-ս դրամային ա դրանից ա?????
please help !!!

terev
18.07.2010, 17:38

Հլը փորձիր առանց ետ կոդը լրացնելու վճարում կատարել:

Vinchenca
21.07.2010, 13:39
Չէ, էդ անպայման ա, որ իմանա որտեղից ես վճարում... որ կպնի քո account-ին բանկային :(

murmushka
26.08.2010, 14:18
երեխեք ջան, պիտի խոստովանեմ, ես բութ եմ . շատ շաը բութ 3 անգամ կարդացել եմ ձեր գրառումներն ու չեմ հասկանում
կարաք ինձ մի հատ ուղղակի բացատրեք արժի սա պատվիրել, թե ոչ

http://cgi.ebay.com/ws/eBayISAPI.dll?ViewItem&item=280547434993&ssPageName=STRK:MEWAX:IT

Kita
26.08.2010, 15:23

Դե վաճառողի հեղինակությունր 100$% է, էտ կոմից հենց իրանից պատվիրելր արժ է, ստեղ ուրիշ հարց կա, որ ապրանքի գինր գերազանցում է 50000-ր, պիտի մաքսս վճարես, րնկնես դես ու դեն ու կարևորր պտի հստակ համոզված լինես շորի չափսի վրա:))

terev
23.09.2010, 11:35
ebay-ից Հայաստան՝ առանց մաքսազերծման

Շուտով ինտերնետի միջոցով արտերկրում ՀՀ բնակիչների կողմից գնված ապրանքները առանց մաքսային ձևակերպման կարող են հասնել հասցեատերերին: Մեզ մոտ առայժմ բավական բարդ է, օրինակ, հայտնի ebay կամ amazon.com ինտերնետային խանութներում գնված ապրանքը Հայաստանում ստանալու հարցը:

.....

«Ներդրվել է նաև մի համակարգ, որի միջոցով ցանկացած քաղաքացի, որը փոստային առաքանի է ուղարկում Հայաստանից դուրս, կարող է հետևել իր առաքանու ճանապարհը և ամեն օր տեսնել, թե որ երկրում և որտեղ է գտնվում իր փոստային առաքանին»,- նշեց Խաչատրյանը` հավելելով, որ այժմ կազմվում է ծրագիր «Հայփոստի» տեղեկատվական տեխնոլոգիաների ողջ համակարգը վերափոխելու համար:
Ըստ նրա՝ իրենք համագործակցում են մաքսային մարմինների հետ, և շուտով ինտերնետի միջոցով արտերկրում Հայաստանի բնակիչների կողմից գնված ապրանքները առանց մաքսային ձևակերպման կհասնեն գնորդներին: Այսօր առանց մաքսային ձևակերպման թույլատրվում է Հայաստան մտցնել մինչև Դ50 հազ-ի ապրանք: Ըստ Խաչատրյանի՝ նախատեսվում է, որ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կարվեն, և այդ շեմը կհասցվի մինչև Դ150 հազ-ի:

Ասեմ որ ծանոթներիցս մեկը ebay-ից տարբեր վաճառողներից գնել է 50$ և 70$ ապրանքներ:
Ապրանքները հասել են 4-5 օր տարբերությամբ: Ապրանքները ստացել է իրենց փոստային բաժանմունքից առանց մասային վճարի:
Հետաքրքիրն այն է, որ նույն մարդու անունով 4-5 օր տարբերությամբ ապրանք է գալիս, բայց մաքսայինում կամ փոստայինում չեն կարողանում իմանան, այլապես երկրորդ ապրանքի համար մաքսազերծում կուզեին:

Այ որ առանց մաքսային ձևակերպման ապրանքների գնի շեմը հասցվի մինչև Դ150 հազ-ի, համակարգչային տեխնիկայի խանութները կթքեն: :)

aerosmith
20.10.2010, 17:11
Ողջույն բոլորիդ: Ձեզ խնդրում եմ ինձ մի հատ լուսավորեք, կամ լինք տվեք այս բաժնից, որտեղ մանրամասն ասվուըմ է ebay -ից գնումներ կատարելու համար ինչ պետք է արվի ու ցանկալի կլինի որ ասվի այդ ամենը քայլ առ քայլ:Կանխավ ասեմ փեյփելի ըքքաունթ չունեմ: Բայց մինչ այդ մի այսպիսի հարց էլ ունեմ:
Ես ուզում եմ երկու ապրանք առնել որոնց գումարային շեմը չի անցնում 50000 դրամը,(70+5 դոլլար) Հիմա ես դրանցից մեկնումեի համար պետք է մաքս մուծեմ??? եթե փոստային բաժանմունք հասնեն թեկուզ մի քանի օրվա տարբերությամբ...
Կանխավ շնորհակալ եմ

aerosmith
21.10.2010, 18:01
Ժողովուրդ ջան ես ոչ մեկը տեղեկություն չունի՞՞՞

Life
21.10.2010, 19:17
Ժողովուրդ ջան ես ոչ մեկը տեղեկություն չունի՞՞՞

դե մինչև իբեյում ակկ. ստեղծելը լավ կլինի Փայփալ ակկաունտ ստեղծես:)

aerosmith
21.10.2010, 23:01
բայց էդ պրոցեդուրան հնարավոր է օնլայն իրականացնել՞՞ թե պետք է գնամ ինչ որ գրասենյակ՞՞

Life
22.10.2010, 00:05
բայց էդ պրոցեդուրան հնարավոր է օնլայն իրականացնել՞՞ թե պետք է գնամ ինչ որ գրասենյակ՞՞

փայփալի ռեգիստրացիան ինետով ա լինում,պետք ա քարտդ կցես փայփալին,քարտ ունես՞

aerosmith
22.10.2010, 00:19
Այո քարտ ունեմ։ Մեջն էլ գումար կա: ՀԻմա մի հարց։Որ ռեգ եղա փեյփելում, մի խոսքով տվեցի են բոլոր տվյալները որոնք իմ քարտին են վերաբերվում։ Նորմալ ընթացավ ռեգ-ի պրոցեսսը, բայց հիմա իմ սչյոտը 0 դոլլարա ցույց տալիս։ :( Կարողա ինչ որ բան են չեմ արել՞

Life
22.10.2010, 00:59

պիտի քարտդ հաստատես

aerosmith
22.10.2010, 06:39
իսկ դա ինչպես է արվում??

Edz
22.10.2010, 14:24
Գրանցելուց հեո, PayPall-ը քո հաշվից կհանի 1.95 դոլար, որ բանկից հաշվիտ քաղվածքը վերցնես էտտեղ կտեսնես թե ինչ նպատակով են էտ գումարը հանել, էտ գրածի մեջ կա մի հատ քառանիշ թիվ էտ պետքա հաստատման համար:

իսկ քո փեյփալի հաշիվը հենց տենց զրո ել պիտի մնա, փեյփալը քո քարտային հաշվից կհանի էնքան ինչքանի որ առևտուր կանես

Edz
08.11.2010, 13:47
Հետաքրքիր բան եմ գտել, նայեք
http://www.usa2armenia.com

AgaTa
09.11.2010, 20:15
Ժողովուրդ ով կասի, եթե գնվող ապրանքի գինը անցնումա 50000-ը, էդ դեպքում ինչ տոկոսային սանդղակով են հաշվում իմ մուծելիք գումարը հայփոստին, ենթադրենք ապրանքն արժի 65 դոլար, ես ինչքան պտի մուծեմ?

Edz
16.11.2010, 10:05
65 դոլարը 50000 դրամ չի, բան էլ չես մուծելու
ես 65 դոլարի բան պատվիրել եմ ու վոչմի բան էլ չեմ մուծել

AgaTa
22.11.2010, 09:22
65-ի կողքի 1-ը չի տպվել, նկատի ունեի 165, բայց լավ, արդեն պարզա, էս ընթացքում հայփոստի յողովրդի հետ էլ եմ հանդիպել, պարզել, համենայն դեպս, մերսի շատ:

Edz
22.11.2010, 10:17
Իսկ ինչա պարզվել?

AgaTa
22.11.2010, 16:08
Դե ճշտեցի էն, որ իրոք լիմիտը մինչև 50000-ա, իսկ ավելի թանկ ապրանքների մաքսազերծման ինչ-որ սանդղակ չկա, մուծվելիք գումարի չափը որոշվումա մի քանի պարամետրերի հաշվի առնմամբ` ինչ արժի ապրանքը, ինչքանա նստել դոստավկեն, ինչ նյութիցա ապրանքը և այլն, և այլն, բայց թե կոնկրետ ինչ մեթոդներով են հաշվարկներն անում ունենալով էդ լրիվ ինֆորմացիան, չեմ իմանում: Որոշ կասկածներ, մեկա կան, կապված հարկման հետ: Հիմա օրինակ ուզում եմ ախպորս քարտով Գուգլի Անդրոիդ Տաբլետ բերել տամ, իմ քարտով չեմ ուզում, որովհետև հիմիկվա իմ պատվերի հետ միասին 50000-ը, ճիշտա, չի լրանում, բայց մոտա, բայց դե իրանց էլ մահանայա պետք հարկելու: Դրա համար ուրիշ քարտով եմ առնելու, ուղղակի ինքը արժենալով 100 դոլար, կարաս իրանց ապացուցես, որ էդ համարյա "կոմպը" էդքան էժան արժի: Իրանք Տվյալներ բնականաբար կունենան ուղարկողից, բայց դե մեկա, փող պոկելու համար, ինձ թվումա զոռա լինելու էդ իրանցից էդքան հեշտ, ձրի "քերելը":

AgaTa
03.12.2010, 10:36
Նոր, մի քանի էջ առաջ, չեմ հիշում` ով, գրել էր էդ 50000-անոց լիմիտի մասին, որ եթե առաջին անգամ, ասենք, 10000-ի ապրանք ես առնում, չես մաքսազերծում, հաջորդ անգամ նույն 180 օրվա ընթացքում, եթե թեկուզ 5000-ի էլ առևտուր արեցիր հարկելու են, թեկուզ և լիմիտը չի լրացել: Իսկ ինձ կայարանի պոչտայի մաքսայինում ասեցին, որ տենց չի, ու ես կարամ 180 օրվա ընթացքում էդ լիմիտը աստիճանաբար մարեմ, այսինքն առանց հարկվելու կարող եմ մինչև 50000-ի ու 20կգ-ի անընդհատ առևտուր անեմ: Հիմա ժողովուրդ ջան ո?րնա ճիշտ:

AgaTa
03.12.2010, 10:40
Մի բան էլ ասեմ, ես ուզում եմ մի քանի բան բերել տամ ստեղ ծախելու նպատակով, ո?նց կարելիա իմանալ գոնե մոտավորապես ինչքան են ինձանից հարկ ուզելու, որ ես իմանամ արժի դրանք զակազ տալ, թե չէ: Խոսքը ոչ թանկանոց զարդեղենի մասինա:

AgaTa
06.12.2010, 09:15
Լաավ, գնացի իրանց մոտ, հետները խոսացի, էդ ինչ թարախ ժողովուրդ են, թարախ ու կռիս, ամեն ձև ուզում են քցած ըլնեն մարդկանց, ասում եմ` ուզում եմ ebay-ից 3 հատ զարդ բերեմ որպես նվեր, բիժուտերիա, ուղղակի ոսկեջուրա, մերոնց նոր տարվա նվեր, ասումա ինչքանա?, ասում եմ մի 12,13 դոլար (իրոք էդքան էլ կա): Ասումա բա ոնց կարա էդքան արժենա, եթե ոսկեջուրա, ու մի տեսակ կիսամուննաթ տոնով: Ես էլ ջղայնացա նույն ձևով ասի տենց: Ինքն էլ, թե բա դրսում կարողա 1 դոլար արժենա, իսկ ստեղ 1000, էդ մենք ենք որոշում, թե ինչքան արժի ապրանքը, ըստ դրա էլ հարկում ենք: Տեսա հետները լեզու գտնելու ճար չկա, ասի լավ ու դուրս էկա:

AMzone
09.12.2010, 15:05
զվում եմ հարկայինից ու մաքսայինից.

Կարապետ
05.01.2011, 17:34
Ու՞մ WebMoney-ով փող ուղարկեմ ինքը ինձ PayPal:
Կամ լիցքավորման քարտի հետ փոխենք

AMzone
05.01.2011, 22:22
Ու՞մ WebMoney-ով փող ուղարկեմ ինքը ինձ PayPal:
Կամ լիցքավորման քարտի հետ փոխենք

ինչքանա՞

Արամ
05.01.2011, 22:43
Լաավ, գնացի իրանց մոտ, հետները խոսացի, էդ ինչ թարախ ժողովուրդ են, թարախ ու կռիս, ամեն ձև ուզում են քցած ըլնեն մարդկանց, ասում եմ` ուզում եմ ebay-ից 3 հատ զարդ բերեմ որպես նվեր, բիժուտերիա, ուղղակի ոսկեջուրա, մերոնց նոր տարվա նվեր, ասումա ինչքանա?, ասում եմ մի 12,13 դոլար (իրոք էդքան էլ կա): Ասումա բա ոնց կարա էդքան արժենա, եթե ոսկեջուրա, ու մի տեսակ կիսամուննաթ տոնով: Ես էլ ջղայնացա նույն ձևով ասի տենց: Ինքն էլ, թե բա դրսում կարողա 1 դոլար արժենա, իսկ ստեղ 1000, էդ մենք ենք որոշում, թե ինչքան արժի ապրանքը, ըստ դրա էլ հարկում ենք: Տեսա հետները լեզու գտնելու ճար չկա, ասի լավ ու դուրս էկա:
Թարախությունը ինչ կապ ունի, եթե քո դուրը պայմանները չեն գալիս չի նշանակում որ ետ մարդիկ թարախ են, նրանք են գնահատում ապրանքի գինը, նոր այդ գնի վրա տոկոս հաշվում:

AMzone
05.01.2011, 22:54
Թարախությունը ինչ կապ ունի, եթե քո դուրը պայմանները չեն գալիս չի նշանակում որ ետ մարդիկ թարախ են, նրանք են գնահատում ապրանքի գինը, նոր այդ գնի վրա տոկոս հաշվում:

եթե ինչոր մեկին, գործի են նշանակում, չի նշանակում ինչ ուզի պտի անի, շատել ինքնա գնահատողը, ամեն ինչ պտի լինի ռազումնի, հիմա ինչ մարշուտնու շոֆերնել հելնի ասի ես չէմ շոֆերը 700 պտի տաք՞

Արամ
05.01.2011, 23:13
եթե ինչոր մեկին, գործի են նշանակում, չի նշանակում ինչ ուզի պտի անի, շատել ինքնա գնահատողը, ամեն ինչ պտի լինի ռազումնի, հիմա ինչ մարշուտնու շոֆերնել հելնի ասի ես չէմ շոֆերը 700 պտի տաք՞

ապեր դու կարողա, ի-բեյով 1 դոլլարով նոթբուկ ես գնել, բայց աշխատողը ետի պետքա գնհատաի Հայստանի պայմաններում այդ նոթբուքի գինը ու դրա վրա տոկոս հաշվի

AMzone
05.01.2011, 23:29
ապեր դու կարողա, ի-բեյով 1 դոլլարով նոթբուկ ես գնել, բայց աշխատողը ետի պետքա գնհատաի Հայստանի պայմաններում այդ նոթբուքի գինը ու դրա վրա տոկոս հաշվի

իսկ քո համար ոնցա, որ չինական iphone -ը գնահատում են 600 դոլլար, ու ըստ դրա, ուզում են մաքսազերծես, որը որ հայստանում 15000 դրամ են ծախում,..
դե պարզա 600-ի 30 տոկոս չէյ տալու, հրաժարվեցի ապրանքից, ու ասեցի հետ ուղարկեք.. միքանի րոպե հետո առանց մաքսազերծոլու տվեցին... են մոմենտներ էլի մարդես կարողա կպներ,, էնել ջոգին սարից չէմ իջել.

Կարապետ
06.01.2011, 12:51
ինչքանա՞

Սկզբի համար 25-30$

aerosmith
06.01.2011, 13:19
ապեր դու կարողա, ի-բեյով 1 դոլլարով նոթբուկ ես գնել, բայց աշխատողը ետի պետքա գնհատաի Հայստանի պայմաններում այդ նոթբուքի գինը ու դրա վրա տոկոս հաշվի

Արամ ջան շնորհակալությունը միամիտ ստացվեց :)
Հա դու ճիշտ ես ասում, օրենքով պետքա տենց անեն։
Բայց, կամ մի մեծ բայց. մերոնք եդ անում են ընենց ոնց որ իրանցա ձեռ տալի. Ուրեմն իմ գնում կատարելուց առաջ, ընկերս իբեյցի գնումա մեքենայի կողային հայելիներ(դե ավտոմատ ղեկավարմամբ հայելիներ են) գինը 110դոլլար գումարա] երեսուն դոլլար էլ պերեվոզկեն։ Ինքը ստեղ ապրանքը ստացավ առանց մաքսազերծման (միայն իրեն կանչեցին որ բացի ցույց տա իրա ձեռով թե ինչա մեջը)։ Ծանրոցը մոտ երկու կգ-ից ավել էր։
Ես էլ ասի դիմապակու չյոտկեր առնեմ(քառասուն քանի դոլլարով)։ Առա, մի ամիս հետո հասավ ու եդ նույն մարդը ով առանց մաքսազերծման թողել էր հայելիները ինձ ասումա ախպեր էսի պտի մաքսազերծվի։ Ասում եմ յանի ես ինչա իրանից ներկայացնում որ մի հատ էլ մաքսազերծես, ասումա դե հիմա օրենքա։ Վոբշմ ահագին լեզվակռվի բռնվեցի դրա հետ, նադայել եղած ասեց վեկալ ապռանքդ ու գնա... մենակ պռծնեմ քեզնից :D Եդ օրը խեղճի երեխեն քյաբաբ չկերավ ։D

Kuk
06.01.2011, 14:03
Տղեք մի բան հարցնեմ, էդ որտե՞ղ եք մաքսազերծում:

Կարապետ
06.01.2011, 15:13
Ինձ մի հատ նեթբուք էր եկել` գնացի ասեցին պիտի փոխ տամ ես էլ ասեցի որ ինձ պետք չի, իսկ դա նշանակումա, որ իրանք պիտի հետ ուղարկեն, որը ավելի շատ ծախսա:yea
ու տվեցին:))

Արամ
06.01.2011, 15:14

aerosmith ջան էլի համաձայն եմ, որ կեղտոտություններ անում են, բայց արի մյուս կողմից նայենք, ես ամեն օր քո ասած հայլու չյոտքեկից կգնեմ 10 դոլարով, կբերեմ ստե 50 դոլլարով կծախեմ, բայց դրանք խանութներում դրված են 100 դոլլարով, իտոգում մի հատ մեծ կաշայա դառնում, դրա համար մարդիկ կռիսությամբ, կծելով, որոշ տեղ օրենքով տենց բաներից հեռու են պահում:

Արամ
06.01.2011, 15:14
Տղեք մի բան հարցնեմ, էդ որտե՞ղ եք մաքսազերծում:

Կուկ ջան ինչքան գիտեմ, ետ փոստեն ուղրակում ընդե էլ ետ հարցերու լուծում ես:

Kuk
06.01.2011, 15:18
aerosmith ջան էլի համաձայն եմ, որ կեղտոտություններ անում են, բայց արի մյուս կողմից նայենք, ես ամեն օր քո ասած հայլու չյոտքեկից կգնեմ 10 դոլարով, կբերեմ ստե 50 դոլլարով կծախեմ, բայց դրանք խանութներում դրված են 100 դոլլարով, իտոգում մի հատ մեծ կաշայա դառնում, դրա համար մարդիկ կռիսությամբ, կծելով, որոշ տեղ օրենքով տենց բաներից հեռու են պահում:

Արամ ջան, էդ կդառնա ոչ թե կաշա, այլ ազատ մրցակցություն, ինչի արդյունքում գները անհամեմատ ցածր կլինեն;)

Ռուֆուս
02.02.2011, 00:01
Ebay-ից հեռախոսի աքսեսուարներ էի պատվիրել ու էս ապուշները ուրիշ մոդելի հեռախոսի աքսեսուարներ են ուղարկել :D :D :D

Seller-ին մի հատ նամակ գրեցի, որտեղ շատ քաղաքավարի ձևով հասկացրի, որ իրենք աննասուն մեռնում են :)) Էլ ի՞նչ կարամ անեմ :)

ministr
02.02.2011, 00:15
Ապրանքը պետքա հետ ուղարկես, ինքը կամ նորն ուղարկի կամ էլ refund անի: Ավելի լավա refund ուզի:

Ռուֆուս
02.02.2011, 00:19
Ապրանքը պետքա հետ ուղարկես, ինքը կամ նորն ուղարկի կամ էլ refund անի: Ավելի լավա refund ուզի:

Մինիստր ձյա, իմ հաշվին եմ հետ ուղարկու՞մ :օ Իսկ պե՞տք ա սպասեմ նամակիս պատասխանին, կարող ա միանգամից refund անի ու ասի պետք չի, քեզ պահի :))

ministr
02.02.2011, 00:23
Բա կարող իմ հաշվին ես ուզում հետ ուղարկես? :) Կարողա և ասի քեզ պահի... վերջիվերջո չինացուց ես առել, իսկ էդ իրա վրա կոպեկներա նստած: Իրան արդեն ասել ես, որ հասելա?

Ռուֆուս
02.02.2011, 00:29
Բա կարող իմ հաշվին ես ուզում հետ ուղարկես? :) Կարողա և ասի քեզ պահի... վերջիվերջո չինացուց ես առել, իսկ էդ իրա վրա կոպեկներա նստած: Իրան արդեն ասել ես, որ հասելա?

Սինգապուրից են ուղարկել: Իրեն մի քիչ առաջ եմ նամակը գրել, մի օր կսպասեմ, եթե չպատասխանեց ebay-ով դատ կբացեմ :)) Ձևերը սովորեցի :)

ministr
02.02.2011, 00:39
Պետքա not as described դատ բացես: Թանկ էր?

Ռուֆուս
02.02.2011, 00:43
Պետքա not as described դատ բացես: Թանկ էր?

Ձևերն ու մանրամասները արդեն ուսումնասիրեցի, ebay-ի help-ում հետաքրքիր բաներ կային: :))

Գինը $14.95, մեծ բան չի, բայց ահավոր տհաճ ա խաբված լինելը :)) Համ էլ մարդ գիտեմ $3-ի համար ա կռիվ արել ու հաղթել, էնպես որ $15-ի համար հաստատ արժի պայքարել :D

ministr
02.02.2011, 00:54
Հարցը նայա, որ եթե էժան լիներ, ապա հետ ուղարկելու գինն ավելի բարձր կլիներ քան թե ապրանքի գինը...

Ռուֆուս
02.02.2011, 00:58
Հարցը նայա, որ եթե էժան լիներ, ապա հետ ուղարկելու գինն ավելի բարձր կլիներ քան թե ապրանքի գինը...

Բայց մեկ ա, ես չեմ հասկանում, թե հետ ուղարկելու դեպքում ինչի ես պետք է ճանապարհածախսի փողը տամ :esim Ե՞ս եմ մեղավոր, որ իրենք սխալ բան են ուղարկել: Թող ճիշտը ուղարկեն, իմ հետ ուղարկած ճանապարհածախսի գինն էլ փոխհատուցեն:

Ներսես_AM
02.02.2011, 00:59
Ռուֆ հուսով եմ իրան դեռ չես վարկանիշավորել: Սովորաբար որպեսզի վատ վարկանիշ չստանան իրանք խախանդ ասում են քեզ լինի ու ռեֆանդ են անում: Նենց որ դրա վրա էլ կարաս սխմես :))

Ներսես_AM
02.02.2011, 01:00
Հիմա չանես էլի ուղղակի հասկացրու որ ռեֆանդ չանի բեդ ռեպ ես տալու ;)

Դարք
02.02.2011, 01:01
Ebay-ից հեռախոսի աքսեսուարներ էի պատվիրել ու էս ապուշները ուրիշ մոդելի հեռախոսի աքսեսուարներ են ուղարկել :D :D :D

Seller-ին մի հատ նամակ գրեցի, որտեղ շատ քաղաքավարի ձևով հասկացրի, որ իրենք աննասուն մեռնում են :)) Էլ ի՞նչ կարամ անեմ :)

բա պատկերացնում էս դու իրենցից apple ipod պատվիրես, իրենք քեզ ipad ուղարկեն, կամ apple notebook, ո՛նց կմտածես հետ ուղարկելու մասին :D

Ռուֆուս
02.02.2011, 01:05
Ռուֆ հուսով եմ իրան դեռ չես վարկանիշավորել: Սովորաբար որպեսզի վատ վարկանիշ չստանան իրանք խախանդ ասում են քեզ լինի ու ռեֆանդ են անում: Նենց որ դրա վրա էլ կարաս սխմես :))

Չնայած ebay-ը մի ամիս ա ինձ նամակներով զզվցնում էր, խնդրում ու պաղատում էր, որ feedback թողնեի, տենց էլ դեռևս չեմ թողել :D :D :D Էնպես որ մի կոզիր ավելի ունեմ :}

բա պատկերացնում էս դու իրենցից apple ipod պատվիրես, իրենք քեզ ipad ուղարկեն, կամ apple notebook, ո՛նց կմտածես հետ ուղարկելու մասին :D

Բա պատկերացրու iPhone պատվիրես, ուղարկեն չինական iPhone :P

ministr
02.02.2011, 01:06
Բայց մեկ ա, ես չեմ հասկանում, թե հետ ուղարկելու դեպքում ինչի ես պետք է ճանապարհածախսի փողը տամ :esim Ե՞ս եմ մեղավոր, որ իրենք սխալ բան են ուղարկել: Թող ճիշտը ուղարկեն, իմ հետ ուղարկած ճանապարհածախսի գինն էլ փոխհատուցեն:

Չես ուզում ebay-ից մի օգտվի :)

Արամ
02.02.2011, 04:57
Ինձ մի հատ նեթբուք էր եկել` գնացի ասեցին պիտի փոխ տամ ես էլ ասեցի որ ինձ պետք չի, իսկ դա նշանակումա, որ իրանք պիտի հետ ուղարկեն, որը ավելի շատ ծախսա:yea
ու տվեցին:))

Նոր նկատեցի էս փռթ գրառումը, այ քեզի բան, ասեցիր ինձ պետք չի, իրանք հանգիստ խղճով կարող էին նեթբուքը վեկալել քեզ էլ ասին դե դավայ, բայց չէ իրանք բարի մարդիկ են, նեթբուքը որը ըստ ՀՀ-ի օրենսգրքի պետք է մաքսազերծում անցնի, քանի որ 50k> է նույնիսկ դա էլ չարեցին, ձրի տվեցին գնացիր:

Ռուֆուս
02.02.2011, 19:45
Էսօր մի հատ էլ նամակ գրեցի վաճառողին, որ եթե հարցը ինչքան հնարավոր ա շուտ չլուծեն, eBay-ին կբողոքեմ ու իրենց էլ վատ feedback կտամ :angry

Մի քիչ առաջ նամակ գրեցին, որ ներողություն են խնդրում սխալի համար ու ինչքան հնարավոր ա շուտ ճիշտ ապրանքը կուղարկեն: Իսկ իրենց սխալ ուղարկածը նվիրում են ինձ, էլ պետք չի հետ ուղարկել :D

HTC Legend ունեցող կա՞: Կարամ 2 հատ էկրանի պլյոնկա, 1 հատ կաշվե պատյան ու մի հատ էլ սիլիկոնի պատյան շատ էժանով տամ :)) Կարող ա նույնիսկ նվիրեմ :)

Jarre
02.02.2011, 19:49

Դու սկի հայ չես :beee
Պահի, էլի, տուն ա պետք կգա :))

Ներսես_AM
02.02.2011, 21:27
Էսօր մի հատ էլ նամակ գրեցի վաճառողին, որ եթե հարցը ինչքան հնարավոր ա շուտ չլուծեն, eBay-ին կբողոքեմ ու իրենց էլ վատ feedback կտամ :angry

Մի քիչ առաջ նամակ գրեցին, որ ներողություն են խնդրում սխալի համար ու ինչքան հնարավոր ա շուտ ճիշտ ապրանքը կուղարկեն: Իսկ իրենց սխալ ուղարկածը նվիրում են ինձ, էլ պետք չի հետ ուղարկել :D

HTC Legend ունեցող կա՞: Կարամ 2 հատ էկրանի պլյոնկա, 1 հատ կաշվե պատյան ու մի հատ էլ սիլիկոնի պատյան շատ էժանով տամ :)) Կարող ա նույնիսկ նվիրեմ :)

Շատ մի ուրախացի է, նայի բողոք բացելու ու ֆիդբեք տալու ժամանակդ չանցնի ինքն էլ հետո չուղարկի :P
Բայց ասում եմ չէ, իրանց համար ամենավախենալուն բացասական վարկանիշն ա :D
Էնպես որ զգոն եղիր :hi

Ռուֆուս
02.02.2011, 21:52
Շատ մի ուրախացի է, նայի բողոք բացելու ու ֆիդբեք տալու ժամանակդ չանցնի ինքն էլ հետո չուղարկի :P
Բայց ասում եմ չէ, իրանց համար ամենավախենալուն բացասական վարկանիշն ա :D
Էնպես որ զգոն եղիր :hi

Ներս, այսինքն իրենց պատասխան message-ը բավարար չէ՞, պարտադի՞ր ա բողոքելը: Կարո՞ղ ա իրենք նեղվեն, որ համ իրենց առաջարկը ընդունել եմ, համ էլ բողոքել եմ :))

Ներսես_AM
02.02.2011, 21:58
Ներս, այսինքն իրենց պատասխան message-ը բավարար չէ՞, պարտադի՞ր ա բողոքելը: Կարո՞ղ ա իրենք նեղվեն, որ համ իրենց առաջարկը ընդունել եմ, համ էլ բողոքել եմ :))

Չէ բավարար չի, որովհետև օրը եթե անցնի դու այլևս չես կարող Փեյփալում բողոք բացել: Օրը մոտենալուն պես իրան գրում ես «ի՞նչ էղավ ախպերս, ես հլը չեմ ստացել, ես հավատում եմ որ դու ուղարկել ես, բայց քանի որ չեմ ստացել, հոգուս հանգստության համար բողոքում եմ, որովհետև օրը լրանում ա: Հենց հասնի կփակեմ :)» Տենց գրում ես բացում ես, կհասնի կփակես, չի հասնի կասես թող ռեֆանդ անի :)

Jarre
02.02.2011, 22:01
.....

Ռուֆուս
02.02.2011, 22:06
Չէ բավարար չի, որովհետև օրը եթե անցնի դու այլևս չես կարող Փեյփալում բողոք բացել: Օրը մոտենալուն պես իրան գրում ես «ի՞նչ էղավ ախպերս, ես հլը չեմ ստացել, ես հավատում եմ որ դու ուղարկել ես, բայց քանի որ չեմ ստացել, հոգուս հանգստության համար բողոքում եմ, որովհետև օրը լրանում ա: Հենց հասնի կփակեմ :)» Տենց գրում ես բացում ես, կհասնի կփակես, չի հասնի կասես թող ռեֆանդ անի :)

Resolution Center-ում գրած ա, որ
Seller's return policy for this item
This item must be returned within 3 days after the buyer receives it. The buyer pays for return shipping. The refund will be given as Money Back.
More details from the seller:
Returns accepted

Բա որ բացեմ, ասի, դե որ տենց ա, հետ ուղարկի :D

Ներսես_AM
02.02.2011, 22:15

Դու արդեն իրա նամակը ունես որ ասել ա մի ուղարկի նվիրում եմ :)

Ռուֆուս
02.02.2011, 22:17
Դու արդեն իրա նամակը ունես որ ասել ա մի ուղարկի նվիրում եմ :)

Լավ, հասկացա, էդ ոնց ա արվում: Բողոքս գրեցի ու նշեցի, որ վաճառողի հետ արդեն կապնվել եմ ու իրենց առաջարկը ընդունել եմ :)

ministr
02.02.2011, 23:09
Նայի, Paypal-ում dispute բացելը դեռ չի նշանակում էդ վաճառողին քաշ տալ դիվանբաշու մոտ: Երկուսով խոսում եք քննարկում եք ու եթե տեսաք չէ համաձայնության չեք գալիս ապա նոր escalate եք անում ու դիմում paypal-ին որ ձեր կռիվը լուծի: Իսկ եթե հավատացիր, որ ուղարկելա ու բան չանես մեկ էլ կտեսնես ոչինչ էլ չի ուղարկել... սովորաբար տենց էլ պատահումա:

ayepremyan
02.02.2011, 23:56
Ինչքան գիտեմ Amazone-ը Հայաստան ապրանք չի ուղարկում, բայց ուզում եմ Amazone Kindle առնեմ։ Kindle-ի կայքում http://www.amazon.com/Kindle-Wireless-Reader-Wifi-Graphite/dp/B003DZ1Y8Q/ref=amb_link_355103522_2?pf_rd_m=ATVPDKIKX0DER&pf_rd_s=center-1&pf_rd_r=0CCEA4SBHK0DNAZQNA28&pf_rd_t=101&pf_rd_p=1286503722&pf_rd_i=507846 գրած ա որ Հայաստան ուղարկում են։ Հիմա եթե Kindle-ը արժի 139$ ,իսկ կազմը 60 $ , ստեղ բերելուց մաքսազերծել պետք ա՞։:think

Դարք
03.02.2011, 00:41

եթե գունարը (ներառյալ ճանապարհածախսը) գերազանցում է 50,000 դրամը, ապա պետք է մաքսասերծվի

ArmSOAD
03.02.2011, 14:30
Այսինքն Ամազոնից մենակ Kindle-ն է Հայաստան ուղարկու՞մ: Ասենք եթե ուզում եմ այլ մանր տեխնիկա, չե՞մ ճարի վաճառող, որը Հայաստան կուղարկի:

ayepremyan
03.02.2011, 19:31
եթե գունարը (ներառյալ ճանապարհածախսը) գերազանցում է 50,000 դրամը, ապա պետք է մաքսասերծվի
Ճանապարհածախսի համար ինչի պետք ա վճարեմ՞

ayepremyan
03.02.2011, 19:32
Այսինքն Ամազոնից մենակ Kindle-ն է Հայաստան ուղարկու՞մ: Ասենք եթե ուզում եմ այլ մանր տեխնիկա, չե՞մ ճարի վաճառող, որը Հայաստան կուղարկի:

Եթե չեմ սխալվում մենակ գրքեր ու դիսկեր են ուղղարկում, բայց համոզված չեմ։

ArmSOAD
03.02.2011, 19:58
Եթե չեմ սխալվում մենակ գրքեր ու դիսկեր են ուղղարկում, բայց համոզված չեմ։

մերսի

ayepremyan
04.02.2011, 19:19
Իսկ եթե խաբեմ, ասեմ որ էս 10 տարվա Ipad- ա:D
Հ․Գ․ Էկրանը սև-սպիտակ ա։:P

ArmSOAD
07.02.2011, 14:11
Իսկ եթե խաբեմ, ասեմ որ էս 10 տարվա Ipad- ա:D
Հ․Գ․ Էկրանը սև-սպիտակ ա։:P

:hands :D

Ռուֆուս
07.02.2011, 15:25
Ժողովուրդ, սրանք լրիվ դեբիլ են :{ Մտնեմ տեսնեմ case-ը փակել են, փողերս հետ են ուղարկել ու մի հատ էլ նամակ են գրել, որ քանի որ case եմ բացել ու full refund եմ պահանջել, իրենք ինձ փողն են հետ ուղարկում ու replacement-ը էլ չեն ուղարկի :{ Բայց ախր case-ի մեջ սևով սպիտակի վրա գրած էր, որ full refund իրենցից չեմ ուզում, ընդամենը replacement եմ ուզում, իրենց առաջարկած տարբերակին համաձայնվել եմ ու ընդունել:

Հիմա մի կողմից ուրախ եմ, որովհետև էլ դրանց անկապ ապրանքը չեմ ուզում, մյուս կողմից էլ վիրավորված եմ, որովհետև իրենց լրիվ ձեռ են առել...

Չմտնե՞մ դրանց բացասական feedback տամ խաբեբայության համար, թե՞ չարժի :)

ministr
07.02.2011, 15:28

Հիմա մի կողմից ուրախ եմ, որովհետև էլ դրանց անկապ ապրանքը չեմ ուզում, մյուս կողմից էլ վիրավորված եմ, որովհետև իրենց էշի տեղ են դրել :))

Չմտնե՞մ դրանց բացասական feedback տամ խաբեբայության համար, թե՞ չարժի :)

Իհարկե չարժի: Մարդկանց history-ն ինչի ես փչացնում, քեզ ոչ քցել են, ոչ խաբել: Սխալմամբ ուրիշ բան են ուղարկել, էն էլ նվեր են տալիս քեզ էլ ինչ ես ուզում :) Հայի խասյաթ!
Փողը հետ են տվել դու էլ ինչ որ ուզում էիր դրանից առ, թեկուզ իրանցից:

skog94
07.02.2011, 15:28
Ժողովուրդ, սրանք լրիվ դեբիլ են :{ Մտնեմ տեսնեմ case-ը փակել են, փողերս հետ են ուղարկել ու մի հատ էլ նամակ են գրել, որ քանի որ case եմ բացել ու full refund եմ պահանջել, իրենք ինձ փողն են հետ ուղարկում ու replacement-ը էլ չեն ուղարկի :{ Բայց ախր case-ի մեջ սևով սպիտակի վրա գրած էր, որ full refund իրենցից չեմ ուզում, ընդամենը replacement եմ ուզում, իրենց առաջարկած տարբերակին համաձայնվել եմ ու ընդունել:

Հիմա մի կողմից ուրախ եմ, որովհետև էլ դրանց անկապ ապրանքը չեմ ուզում, մյուս կողմից էլ վիրավորված եմ, որովհետև իրենց լրիվ ձեռ են առել...

Չմտնե՞մ դրանց բացասական feedback տամ խաբեբայության համար, թե՞ չարժի :)

Նավսյակի տու:)

Ռուֆուս
07.02.2011, 15:39
Իհարկե չարժի: Մարդկանց history-ն ինչի ես փչացնում, քեզ ոչ քցել են, ոչ խաբել: Սխալմամբ ուրիշ բան են ուղարկել, էն էլ նվեր են տալիս քեզ էլ ինչ ես ուզում :) Հայի խասյաթ!
Փողը հետ են տվել դու էլ ինչ որ ուզում էիր դրանից առ, թեկուզ իրանցից:

Չէ, էլ իրենցից երկրորդ անգամ բան չեմ առնի :)) Լավ, նորմալ feedback կթողնեմ ու մյուս անգամ ավելի զգույշ կլինեմ :)

davidus
11.02.2011, 16:10
Ժողովուրդ, amazon.com-ից գրքեր առաքում էին չէ Հայաստան։

ArmSOAD
11.02.2011, 17:15
Ժողովուրդ, amazon.com-ից գրքեր առաքում էին չէ Հայաստան։
Կարծես հա:

Ապե Ջան
11.02.2011, 18:01
ACBA բանկի ուսանողական քարտի միջոցով հնարավո՞ր է ebay - ից գնումներ կատարել: :)

Կարապետ
11.02.2011, 20:41
ACBA բանկի ուսանողական քարտի միջոցով հնարավո՞ր է ebay - ից գնումներ կատարել: :)

Եթե VISA կամ MasterCard-ա ուրեմն կլինի

Ապե Ջան
11.02.2011, 22:31
Եթե VISA կամ MasterCard-ա ուրեմն կլինի

Հա, այս քարտով (http://acba.am/index.php?page=48) փաստորեն հնարավոր է:
Ցավոք ուսանողական քարտի մասին ինֆո չգտա սայթում: :(

Կարապետ
12.02.2011, 12:09
Հա, այս քարտով (http://acba.am/index.php?page=48) փաստորեն հնարավոր է:
Ցավոք ուսանողական քարտի մասին ինֆո չգտա սայթում: :(

Եթե այս կոդը ունես ուրեմն կլինի:
https://www.paypalobjects.com/WEBSCR-640-20110124-1/en_US/i/demo/cv_card.gif

Vge
14.02.2011, 20:28
Բարև ձեզ ես քարտս կցեցի PayPal-ին հիմա սենց բանա ասում.

You linked your debit or credit card to your PayPal account on Feb 14, 2011. To make sure the card is yours, we made a small charge to it that you'll need to confirm (and we'll refund the money to your PayPal account when you're done).

The charge creates a unique 4-digit code on your card statement. If you don't see the charge right away, don't worry - sometimes it takes a few days to show up.
51243

How to confirm your card:

Check your card statement and look for a charge from "PayPal" with a 4-digit code next to it.
Log in to your PayPal account and click Confirm Credit Card.
Enter the 4-digit code to confirm your card.
When that's done, you'll be able to pay safer online with your card through PayPal - without ever exposing your financial information to sellers.
Ինչ պտի անեմ՞ Խնդրում եմ օգնեք. Նախապես շնորհակալություն.

Կարապետ
14.02.2011, 20:51

Եթե կոճակներ կամ լինկեր չկան ուրեմն պիտի սպասես մինչև քարտից 500 դրամ պակասի, այդ ժամանակ PayPal-ին կկցվի

Vge
14.02.2011, 21:18
Եթե կոճակներ կամ լինկեր չկան ուրեմն պիտի սպասես մինչև քարտից 500 դրամ պակասի, այդ ժամանակ PayPal-ին կկցվի Հա ետ գիտեմ բա հետո՞ Ընդե ասում ինչոր 4 հատ թիվ պտի հավաքես.. Ժողովուրդ օվա իրա քարտը կցել PayPal-ին վոնցա արվում՞

Ռուֆուս
14.02.2011, 21:26
Բարև ձեզ ես քարտս կցեցի PayPal-ին հիմա սենց բանա ասում.

You linked your debit or credit card to your PayPal account on Feb 14, 2011. To make sure the card is yours, we made a small charge to it that you'll need to confirm (and we'll refund the money to your PayPal account when you're done).

The charge creates a unique 4-digit code on your card statement. If you don't see the charge right away, don't worry - sometimes it takes a few days to show up.
51243

How to confirm your card:

Check your card statement and look for a charge from "PayPal" with a 4-digit code next to it.
Log in to your PayPal account and click Confirm Credit Card.
Enter the 4-digit code to confirm your card.
When that's done, you'll be able to pay safer online with your card through PayPal - without ever exposing your financial information to sellers.
Ինչ պտի անեմ՞ Խնդրում եմ օգնեք. Նախապես շնորհակալություն.

Զանգում ես բանկ, որը քեզ տրամադրել է կրեդիտ քարտը ու խնդրում ես, որ քեզ ասեն PayPal-ի փոխանցման կոդը (4 թիվ): Սովորաբար բանկը կոդը տեսնում է փոխանցումից մի քանի օր անց 3-5 օր: Փեյփալի կայքում կոդը գրելուց հետո քո քարտից գանձված գումարը հետ կվերադարձվի:

Bruno
15.02.2011, 00:03
Սովորաբար բանկը կոդը տեսնում է փոխանցումից մի քանի օր անց 3-5 օր:

Սովորաբար բանկը կոդը տեսնում է փոխանցումից անմիջապես հետո:
Եթե քարտը գրանցած լինի ARCA համակարգում, ապա ինքդ էլ կտեսնես կոդը փախանցումից անմիջապես հետո:

Կարապետ
15.02.2011, 16:52
Իսկ դա ինչպե՞ս է լինում Virual VISA քարտի դեպքում

Vge
15.02.2011, 22:03
Զանգում ես բանկ, որը քեզ տրամադրել է կրեդիտ քարտը ու խնդրում ես, որ քեզ ասեն PayPal-ի փոխանցման կոդը (4 թիվ): Սովորաբար բանկը կոդը տեսնում է փոխանցումից մի քանի օր անց 3-5 օր: Փեյփալի կայքում կոդը գրելուց հետո քո քարտից գանձված գումարը հետ կվերադարձվի:
Շատ շատ մերսի Ռուֆուս ջան. Հենց ետել պետք եր. Զանգեցի ասեցին. :)

Vge
17.02.2011, 17:16
Իսկ ebay-ում հասցեն վոնց լրացնեմ վոր ճիշտ լինի. Primary shipping address-ում Street Address գրել եմ ՛՛՛Odesa 8, Apartment 14՛՛՛ Օդեսայի 8 շենքնա 14 բնակարան. City-Yerevan, State-Yerevan, ZIP Code-մեր փոստի կոդը. paypal-ի հասցենելեմ տենց գրել..Հիմա paypal-ի հասցեովա գալիս թե ebay-ի՞

Kita
17.02.2011, 17:55

paypal-Ի ու ebay-ի հասցեն ուղղակի չոտկի նույնը գրի...
օրինակ`
Poghosyan poghos
Isahakyan 50/27
Yerevan / 0033
Armenia

Սենց բան պիտի լինի

Vge
17.02.2011, 20:45
paypal-Ի ու ebay-ի հասցեն ուղղակի չոտկի նույնը գրի...
օրինակ`
Poghosyan poghos
Isahakyan 50/27
Yerevan / 0033
Armenia

Սենց բան պիտի լինի
Բա յես սենց եմ գրել . . .

Poghosyan poghos
Odesa 8, Apartment 14
Yerevan / 0050
Armenia
Հիմա արդեն ուղարկել են.

Bruno
17.02.2011, 20:54
Իմացի արդեն կորելա պասիլկեդ: :)

Ariadna
17.02.2011, 21:02
Ես էլ չգիտեմ ինչ եմ արել, բայց նամակը էկավ, որ ձեր իրը բարեհաջող ուղարկվել է և այլն, գրած ա address unconfirmed: ու հետո տակը հասցեն լրիվ ճիշտ գրած։ Հիմա չեմ հասկանում թե ինչի ա unconfirmed:

Vge
17.02.2011, 22:34
Իմացի արդեն կորելա պասիլկեդ: :)
Վոնց կորելա՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞ Ետ հաստատ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Bruno
17.02.2011, 22:58
Թանկանոց էր՞:

Մեկել կոդ տվել՞ են:

Vge
17.02.2011, 23:23
Թանկանոց էր՞:

Մեկել կոդ տվել՞ են:
Ինչ կոդ՞ ետ իբեյում պտի տաին թե փայփալում՞

Kita
18.02.2011, 01:31
Բա յես սենց եմ գրել . . .

Poghosyan poghos
Odesa 8, Apartment 14
Yerevan / 0050
Armenia
Հիմա արդեն ուղարկել են.

Էլի նորմալ է, պիտի հասկանային:

Ես էլ չգիտեմ ինչ եմ արել, բայց նամակը էկավ, որ ձեր իրը բարեհաջող ուղարկվել է և այլն, գրած ա address unconfirmed: ու հետո տակը հասցեն լրիվ ճիշտ գրած։ Հիմա չեմ հասկանում թե ինչի ա unconfirmed:

Ան քո գրած հասցեով կուղարկեն, բայց հասցետ հաստատելու ձև կար, հիշեմ, կասեմ վաղը:

Թանկանոց էր՞:

Մեկել կոդ տվել՞ են:
ebay-ում ոչ մի կոդ չի տրվում պասիլային հետևելու համար:

Bruno
18.02.2011, 12:11
Էլի նորմալ է, պիտի հասկանային:

Այնտեղ, ոչ ոքի պետք էլ չի, որ հասկանան, այդ հասցեն այստեղի փոստայինը պետք է հասկանա:

Ան քո գրած հասցեով կուղարկեն, բայց հասցետ հաստատելու ձև կար, հիշեմ, կասեմ վաղը:

Հասցեն հաստատելու ձև ունեն միայն ամերիկացիները, մնացած ամբողջ աշխարհի համար գրվում է unconfirmed:

ebay-ում ոչ մի կոդ չի տրվում պասիլային հետևելու համար:

Չարաչար սխալվում ես: Նայած թէ ինչ՞ եղանակով են ուղարկում պասիլկեդ:

Ariadna
18.02.2011, 13:34
Kit ջան, ինձ տվել են կոդ, հետևում եմ, դեռ ավելին, mail-իս վրա էլ ա գալիս, եթե որևէ փոփոխություն ա լինում։

Կարապետ
18.02.2011, 16:57
Բա յես սենց եմ գրել . . .

Poghosyan poghos
Odesa 8, Apartment 14
Yerevan / 0050
Armenia
Հիմա արդեն ուղարկել են.

Armenia. կգա Հայաստան
Yerevan / 0050. կգա ձեր փոշտ
Odesa 8, Apartment 14. սա արդեն պիտի Հայաստանում, Ձեր փոշտում նայեն ու ուղարկեն:)

Kita
18.02.2011, 23:57
Այնտեղ, ոչ ոքի պետք էլ չի, որ հասկանան, այդ հասցեն այստեղի փոստայինը պետք է հասկանա:

Հասցեն հաստատելու ձև ունեն միայն ամերիկացիները, մնացած ամբողջ աշխարհի համար գրվում է unconfirmed:

Չարաչար սխալվում ես: Նայած թէ ինչ՞ եղանակով են ուղարկում պասիլկեդ:

Ես ընտեղի հետ չէի: Գրածիցս իրոք էտքան էլ ոչ էն, ոչ մյուսը պարզ չէր, բայց դե ձեր ձեռ տված ձևով մեկնաբանեցիք:

Հասցեն ձև ունենք մենք էլ հաստատելու, օրինակ իմ մոտ հաստատված է, քանի որ իմ հասցեն ու իմ կրեդիտ քարտի հասցեն համընկնում է. այս դեպքում հասցեն հաստատվում է:

ՆԱյած եղանակի մասին իրոք մոռացել էի, քանի որ ես միշտ free շիփինգով եմ նայում:

Bruno
19.02.2011, 00:18
Հասցեն ձև ունենք մենք էլ հաստատելու, օրինակ իմ մոտ հաստատված է, քանի որ իմ հասցեն ու իմ կրեդիտ քարտի հասցեն համընկնում է. այս դեպքում հասցեն հաստատվում է:

PayPal-ում գրանցվածների 99.99 տոկոսի հասցեն ու կրեդիտ քարտի հասցեն նույնն են, բայց ոչ մեկի մոտ հաստատված չէ (բացի ամերիկացիներից), մենակ քո մոտ ա հաստատված:

Kita
19.02.2011, 00:25
PayPal-ում գրանցվածների 99.99 տոկոսի հասցեն ու կրեդիտ քարտի հասցեն նույնն են, բայց ոչ մեկի մոտ հաստատված չէ (բացի ամերիկացիներից), մենակ քո մոտ ա հաստատված:

Ես երկար-բարակ գրելու նեռվեր չունեմ, չնայած ասեմ, որ ես միակը չեմ, որ հաստատված է;)

Կարապետ
20.03.2011, 10:23
Ինչ անեմ, վրես հեսա 2 չվճարվածա գալու, ո՞նց կարող եմ ջնջել չվճարվածները իմ վրից:
Միամիտ մատիս կպել եմ buy-իմ ու գնացելա չվճարված:cry2

http://xmages.net/storage/10/1/0/e/1/upload/db5373c4.png

Լավըլի օգնեք:cry2

Artgeo
20.03.2011, 10:51
Ինչ անեմ, վրես հեսա 2 չվճարվածա գալու, ո՞նց կարող եմ ջնջել չվճարվածները իմ վրից:
Միամիտ մատիս կպել եմ buy-իմ ու գնացելա չվճարված:cry2

Լավըլի օգնեք:cry2

Ընդհանրապես լավագույն տարբերակը տվյալ դեպքում վաճառողների հետ խոսելն է, խնդրելով չեղյալ համարել գործարքը, նույնիսկ առաջարկելով վճարել տոկոսները: Ամեն վաճառող տոկոս է վճարում Իբեյին և Փեյփալին գործարքներից: Դա է միակ տարբերակը:

Հետագայում ավելի ուշադիր լինել ու աջ ու ձախ մկնիկի ձախ կլիկը չօգտագործել:

3-րդ չվճարված քեյսից հետո Իբեյից կհեռացվես:

Կարապետ
20.03.2011, 11:03

Բայց մի տեղ տեսա, որ հնարավորա հեռացնել ինչ, որ օպերատորի հետ պետքա զրուցեմ, ո՞նց անեմ

Հնարավորա նոր account բացեմ, թե՞ հասցեով կբռնեն

ministr
20.03.2011, 11:14
Բայց մի տեղ տեսա, որ հնարավորա հեռացնել ինչ, որ օպերատորի հետ պետքա զրուցեմ, ո՞նց անեմ

Հնարավորա նոր account բացեմ, թե՞ հասցեով կբռնեն

Անգլերեն գիտե՞ս:

Կարապետ
20.03.2011, 11:44
Անգլերեն գիտե՞ս:

Բավականին...

Artgeo
20.03.2011, 12:26
Բայց մի տեղ տեսա, որ հնարավորա հեռացնել ինչ, որ օպերատորի հետ պետքա զրուցեմ, ո՞նց անեմ

Հնարավորա նոր account բացեմ, թե՞ հասցեով կբռնեն
ՆԱՄԱԿ ես գրում վաճառողին, վերցնելով աշխարհի բոլոր մեղքերը քո վրա, ներողություն խնդրելով, պնդելով որ հոգեկան կամ ուղեղից հիվանդ ես կամ երեխա ունես, որը չի հասկացել ինչ ա արել և այլ և այլն, կարող ես նաև առաջարկել վճարել տոկոսները: Ասում եմ ուրիշ տարբերակ ՉՈՒՆԵՍ:

Կարապետ
20.03.2011, 12:37

:))
Բայց ոնց կապնվեմ հետը, ինքը վատ feedback չի թողել:think
Տո կառնեմ ապրանքը:)
Բայց նոր account մասին ի՞նչ կասես թե հասցեով կփակեն

ministr
20.03.2011, 12:39
:))
Բայց ոնց կապնվեմ հետը, ինքը վատ feedback չի թողել:think
Տո կառնեմ ապրանքը:)
Բայց նոր account մասին ի՞նչ կասես թե հասցեով կփակեն

contact seller ման արի կգտնես առածդ ապրանքի description-ում:

Կարապետ
20.03.2011, 12:50
contact seller ման արի կգտնես առածդ ապրանքի description-ում:

Որ խնդրեմ մի հատ սիրուն շարադրանք կգրե՞ս:)

Artgeo
20.03.2011, 13:01
Որ խնդրեմ մի հատ սիրուն շարադրանք կգրե՞ս:)

Ցույց տուր լոտը

Կարապետ
20.03.2011, 13:18
Ցույց տուր լոտը

ի՞նչ լոտ

Artgeo
20.03.2011, 13:35
ի՞նչ լոտ
Մդա... Երևի շատ շուտ ես սկսել Իբեյից ապռանք առնել:

Նամակը մոտավորապես

Dear Seller
I have purchase an item from your but I did it by mistake. I kindly ask you not to complete this transaction (I guarantee positive feedback).

I’m ready to compensate your eBay fees.
I'm really sorry. Thank you.
Best Regards
Մոտավորապես սենց

Կարապետ
20.03.2011, 14:07
Seller wants to cancel this transaction.
Ի՞նչ անեմ:)

Artgeo
20.03.2011, 14:25
Seller wants to cancel this transaction.
Ի՞նչ անեմ:)

Ի՞նչ պիտի անես: Համաձայնվի ու մյուս անգամ մինչև Բայ իթ նաու սխմելը երկար-բարակ մտածի: :)

Artgeo
20.03.2011, 14:26
Ի՞նչ պիտի անես: Համաձայնվի ու մյուս անգամ մինչև Բայ իթ նաու սխմելը երկար-բարակ մտածի: :)
Հա, քեյսը փակելուց հետո, դրական ֆիդբեք կթողնես

Կարապետ
20.03.2011, 14:36
Ի՞նչ պիտի անես: Համաձայնվի ու մյուս անգամ մինչև Բայ իթ նաու սխմելը երկար-բարակ մտածի: :)

Take action՞

Artgeo
20.03.2011, 14:39
Take action՞

Բա ասո՞ւմ ես ագնլերեն գիտես: :o
Seller wants to cancel this transaction.
Վաճառողն ուզում է չեղյալ համարել գործարքը:

Take action՞
Համաձայնվե՞լ (ընդունե՞լ)

Չես ուզում ընդունել, մի ընդունի :D

Կարապետ
20.03.2011, 14:42
Բա ասո՞ւմ ես ագնլերեն գիտես: :o
Seller wants to cancel this transaction.
Վաճառողն ուզում է չեղյալ համարել գործարքը:

Take action՞
Համաձայնվե՞լ (ընդունե՞լ)

Չես ուզում ընդունել, մի ընդունի :D

Գիտեմ...
Բայց արդեն վախում եմ:D Կնոպկեն սեղմելուց առաջ հոգեգակ ծանր վիճակների մեջ եմ ընկնում, մերսի ամեն ինչի համար, մինչև գրելդ արդեն համաձայնվեցի փակվեց.

Իսկ մյուս Unpaid item record-ը կարա՞մ ջնջեմ

Artgeo
20.03.2011, 14:54
Իսկ մյուս Unpaid item record-ը կարա՞մ ջնջեմ
Արդեն ուշ ա, ժամանակին պիտի մտածեիր:

Հիմա միայն Իբեյի միջոցով, բայց կարծում եմ իմաստ չունի: 12 ամիս կմնա, հետո կջնջվի: Երրորդից հետո արգելափակում:
Պարզապես, հետագայում վաճառողները կարող ա չուզենան գործ բռնել: Բայց դե... Ուշադրություն մի դարձրու, մեկը չի վաճառի, մյուսը կվաճառի: Պարզապես ուշադիր եղի: