Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր կապված ինետ-խանութների հետ eBay & PayPal

Էջեր : 1 2 3 [4] 5

Zangezur
05.02.2013, 17:35
ռեյտինգը բարձր չի : 99,8 ից հետո նոր վստահելի են, բայց դե խորհուրդ չեմ տա.
դրա տեղը ես առ, հենց այս կայքից - http://www.pandawill.com/cubot-a6589-smart-phone-mtk6589-quad-core-57-inch-hd-ips-screen-1g-ram-android-41-3g-gps-10mp-camera-p71139.html

Իսկ էտ կայքից անձամբ գնում կատարել էս, եթե այո ապա մի քիչ կնկարագրես՞

armspecialist
05.02.2013, 21:19
անձամբ ես սպասում եմ ամսի 20- ին, իսկ ընդհանրապես մարդ գիտեմ, որ արդեն մի 4 ապրանք առելա, 2-ը եկելա, են 2-ը ճանապարհին են... բարդ բան չկա , գրանցվում ես , տալիս ես հասցեն ու մնացածը ու վերջ.. առնելուցել paypal ով ես առնում, ոնցոր ebay ում :

Zangezur
06.02.2013, 00:03

Իսկ THL ֆիրման ոնցնա՞ օրինակ վերջի մոդելը http://www.pandawill.com/thl-w8-smart-phone-mtk6589-quad-core-android-41-1g-8g-50-inch-hd-ips-screen-32mp-front-camera-p71692.html
բենչմարկը լավ բարձրա

armspecialist
06.02.2013, 01:38

համարյա նույն գնի են, բայց համ ակումլյատորնա թույլ(որը ես պահին շատ կարևոր բանա), համ էլ էկրանը փոքրա

Zangezur
06.02.2013, 02:36
համարյա նույն գնի են, բայց համ ակումլյատորնա թույլ(որը ես պահին շատ կարևոր բանա), համ էլ էկրանը փոքրա

իսկ էս մեկը՞՞ Էկրանի չափը գալաքսի ս3-ի չափա, ու իմ կարծիքով նոռմալա, գումարած 32 ԳԲ 2Գբ ռամ՞՞

http://www.pandawill.com/jiayu-g4-advanced-smart-phone-mtk6589-quad-core-2g-32g-47-inch-hd-ips-retina-screen-android-41-13mp-camera-gyroscope-p71208.html

Սրանց մասին օգտագործողների կարծիքները ոնց կարելիա նայել՞՞

armspecialist
06.02.2013, 13:30

Reviews բաժնում նայի, համ գնահատածա, համ հարցերնա տված: ես հեռախոսից ես էլ էի ուզւոմ վերցնեի, արդեն հայ հայա առել էի, ենել ետի տեսա, դրա համար չառա: ԵՍ ոզւոմ եմ էկրանը մեծ լինի : Առնելուց նայի որ JIAYU G4 Advanced լինի, որ 2ԳԲ ռամ լինի անպայմանը:

Life
15.05.2013, 00:41
Ժող մի քանի հարց ունեմ:Գնելու եմ ընկերոջս աքըաունտով(ebay-ից),այսինքն իրա հասցենա գրված,հնարավոր ա ինչ-որ կերպ նշեմ/փոխեմ իմ հասցեն,որ կոնկրետ հենց ետ մի ապրանքը իմ հասցեով գա?
Կապնվեցի վաճառողի հետ,ասեց որ ապրանքը DHL-ով են ուղարկում,ստեղ նորմալ աշխատում են իրանք,խնդիրներ չի լինի?

VisTolog
19.05.2013, 07:31
Ժող, ի՞նչ հնարավոր տարբերակներ կան paypal-ից գումարը հնարավորինս արագ հանելու/ստանալու:

Vaio
19.05.2013, 23:12
Ժող, ի՞նչ հնարավոր տարբերակներ կան paypal-ից գումարը հնարավորինս արագ հանելու/ստանալու:

Ինչքան գիտեմ, Հայաստանում Paypal-ից գումար հնարավոր չէ հանել:

VisTolog
21.05.2013, 02:48
ebay-ով ապրանք եմ ծախում, բայց գրում են որ փեյփալիս չեն կարողանում փոխանցում անեն: Ոնց հասկացա քանի որ հայաստանում եմ, չեմ կարող գումար ընդունել փեյփալ հաշվիս, հա՞

One_Way_Ticket
21.05.2013, 03:36
ebay-ով ապրանք եմ ծախում, բայց գրում են որ փեյփալիս չեն կարողանում փոխանցում անեն: Ոնց հասկացա քանի որ հայաստանում եմ, չեմ կարող գումար ընդունել փեյփալ հաշվիս, հա՞
Ճիշտ այդպես:

VisTolog
21.05.2013, 10:37
Ճիշտ այդպես:
Իսկ տեղյա՞կ եք, կա՞ օնլայն քարտ ստեղծելու ծառայություն, որը ինձ վիրտուալ քարտ կտա, որը կկապվի իմ քարտի հետ ու փեյփալից վճարումները ընդունելուց հետո կփոխանցի իմ քարտին::think

VisTolog
21.05.2013, 10:55
Օրինակ Payoneer (http://www.payoneer-affiliates.com/index.aspx)-ը Մաստերքարտա ուղարկում, որը որ գրանցվածա ԱՄՆ-ում ու էդ քարտը եթե փեյփալում դնեմ, կկարողանամ վճարումներ ընդունեմ ու ինչքան գիտեմ ԱՄՆ-ի քաղաքացուն թողնում են, որ քարտի վրա գումար փոխանցի:

One_Way_Ticket
21.05.2013, 10:58
Իսկ տեղյա՞կ եք, կա՞ օնլայն քարտ ստեղծելու ծառայություն, որը ինձ վիրտուալ քարտ կտա, որը կկապվի իմ քարտի հետ ու փեյփալից վճարումները ընդունելուց հետո կփոխանցի իմ քարտին::think
Չգիտեմ կա թե չէ, բայց տեսականորեն դա ռիսկային է: Պատկերացրու, Պողոսը մատուցում է նման ծառայություն: Գումարը նա PayPal-ով ստացավ, քո քարտին գումարը փոխանցեց, իսկ հետո քո գնորդը դիմում է chargeback-ի: Քանի որ փաստացի գնորդից Պողոսն է գումար գանձել, նա պարտավոր է կվիտանցիա կամ այլ ապացույց ներկայացնել, որ ապրանքը, որի համար գնորդը վճարել է, Պողոսը բարեխղճորեն ուղարկել է: Պողոսը քեզ հետ է կապնվում, իսկ քո հետքը չկա:
Մի անգամ քեռուս էր պետք PayPal-ով վճարում ստանալ: Ինքը ապրանք չէր վաճառում, բայց առածը հետը էր ուղարկել ու գումարը պիտի հետ ստանար: Եղբայրս ՄԹ-ում է, նրա հասցեն տվեցինք, PayPal-ով իրեն փոխանցեցին: Եթե մտերիմ ծանոթ-բարեկամ ունես արտասահմանում, դա ամենահուսալի տարբերակն է:

Artgeo
21.05.2013, 11:35
Ժող մի քանի հարց ունեմ:Գնելու եմ ընկերոջս աքըաունտով(ebay-ից),այսինքն իրա հասցենա գրված,հնարավոր ա ինչ-որ կերպ նշեմ/փոխեմ իմ հասցեն,որ կոնկրետ հենց ետ մի ապրանքը իմ հասցեով գա?
Կապնվեցի վաճառողի հետ,ասեց որ ապրանքը DHL-ով են ուղարկում,ստեղ նորմալ աշխատում են իրանք,խնդիրներ չի լինի?

DHL ով ոչինչ չեմ ստացել, բայց պիտի որ չէ։

Հասցե ավելացնելու համար http://my.ebay.com/ws/eBayISAPI.dll?MyeBay&CurrentPage=MyeBayAddresses

Zangezur
21.05.2013, 13:16
Չգիտեմ կա թե չէ, բայց տեսականորեն դա ռիսկային է: Պատկերացրու, Պողոսը մատուցում է նման ծառայություն: Գումարը նա PayPal-ով ստացավ, քո քարտին գումարը փոխանցեց, իսկ հետո քո գնորդը դիմում է chargeback-ի: Քանի որ փաստացի գնորդից Պողոսն է գումար գանձել, նա պարտավոր է կվիտանցիա կամ այլ ապացույց ներկայացնել, որ ապրանքը, որի համար գնորդը վճարել է, Պողոսը բարեխղճորեն ուղարկել է: Պողոսը քեզ հետ է կապնվում, իսկ քո հետքը չկա:
Մի անգամ քեռուս էր պետք PayPal-ով վճարում ստանալ: Ինքը ապրանք չէր վաճառում, բայց առածը հետը էր ուղարկել ու գումարը պիտի հետ ստանար: Եղբայրս ՄԹ-ում է, նրա հասցեն տվեցինք, PayPal-ով իրեն փոխանցեցին: Եթե մտերիմ ծանոթ-բարեկամ ունես արտասահմանում, դա ամենահուսալի տարբերակն է:

Շվեցարիայի բանկերի քարտերը կլինի??
Ենթադրենք սենց մի դեպք, ապրանքը վաճառել եմ, ուղարկել եմ ֆեդեքոսով, փաստացի հասելա, բայց գնորդը վրես քեյսա բացում?? ասածս ինչա, էս դեպքում հնարվորա գնորդները քցոցի անեն??

Artgeo
21.05.2013, 13:33

Ֆեդեքսը ստորագրությունով ա տալիս, քցոցին բացառվում ա, նույնն էլ DHL: Սովորական փոստով՝ հանգիստ։

Ներսես_AM
21.05.2013, 13:43
Ֆեդեքսը ստորագրությունով ա տալիս, քցոցին բացառվում ա, նույնն էլ DHL: Սովորական փոստով՝ հանգիստ։

Արթ, ստորագրությունը անկապ բան ա: Ես եմ ստացա փաթեթը բացեցի հետո նույն քաշի բրինձ կշռեցի: Հետո նկարներ նկարեցի ու գնացի բողոք բացեցի: Վաճառողը ոնց է ապացուցելու, որ ինքը ճիշտ ապրանքն ա ուղարկել և ոչ թե բրինձ:

Artgeo
21.05.2013, 14:41

Եթե տեղում չես բացել, դու պիտի ապացուցես։ Տանը ինչ ուզենաս, կանես։

Ներսես_AM
21.05.2013, 14:55
Եթե տեղում չես բացել, դու պիտի ապացուցես։ Տանը ինչ ուզենաս, կանես։

Ստեղ բերողը ոչ մի անգամ չի սպասում: Ու ինքը կապ չունի մեջի եղածի հետ: Ինքը միայն փաթեթն ա բերում ու ստորագրությամբ փաստում որ դու ստացել ես:

Zangezur
21.05.2013, 15:04
Եբային ոնց պետքա ապացուցես, որ գնորդը խաբումա՞՞

Artgeo
21.05.2013, 15:33
Ստեղ բերողը ոչ մի անգամ չի սպասում: Ու ինքը կապ չունի մեջի եղածի հետ: Ինքը միայն փաթեթն ա բերում ու ստորագրությամբ փաստում որ դու ստացել ես:

Հա, բայց վրեն գրած ա չէ, ինչ ես ստանում։ Դեկլարացիա բան են լրացնում։ Մանավանդ, եթե ապահովագրված ա։

Ներսես_AM
21.05.2013, 16:03
Հա, բայց վրեն գրած ա չէ, ինչ ես ստանում։ Դեկլարացիա բան են լրացնում։ Մանավանդ, եթե ապահովագրված ա։

Վրեն բան էլ չի լինում, մեջը ինվոյս կարող ա լինի:

Agsa
01.06.2013, 16:06
Ժողովուրդ ջան, առաջին անգամ ես ֆորումում գրում: Մի էսպիսի հարց ունեմ: Ebay-ից աուկցիոնով օգտագործած նոութբուք եմ գնել: Արժեցել ա 160 դոլլար(ԱՄՆ-ից ա գալիս) գումարած Shipping 70 դոլլար: Վաճառողն ուղարկել ա USPS Express Mail-ով, որը մեր մոտ EMS-նա սպասարկում: Հայփոստով ա գալու, զանգեցի Հայփոստ, ասում են ցանկացած դեպքում պիտի մաքսազերծվի: Բայց դրանից ավելի նոր մոդելը արժի 160.000: Հիմա հնարավոր ա, որ դա 150.000-ից ավել գնահատեն?

Vaio
01.06.2013, 19:31

Եթե կանչեն մաքսազերծելու, ինձ թվումա ճիշտ կլնի դու իրանց ապացուցես + համոզես, որ այդ ապրանքի նորը այս ինչ խանութում արժե 160,000 դրամ և օգտագործվածը չի կարող լինեն 150,000 դրամից ավել:

Wave
03.06.2013, 01:38
Եթե կանչեն մաքսազերծելու, ինձ թվումա ճիշտ կլնի դու իրանց ապացուցես + համոզես,
Ըստ մաքսային օրենսգրքի,
Գ Լ ՈՒ Խ 14
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 87. Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը

Պետք է մաքսային ներկայանալ բանկի կողմից տրված գործարքի չեկով, սակայն մեր մաքսատան աշխատողները վերին աստիճանի անգրագետ են և ոչ-ոք չի հասկանում իր գործից. Եթե մտածում ես որ 5 տարի հետո գնաս իրանց մոտ ու ինչ-որ բան փոխվածա լինելու, սխալվում ես: Իրանց մոտ ամեն ինչ հայավարի ու ոտքի վրայա արվում. Ինձ մի անգամ կանչել էին ու ես ոչ մի կերպ չկարողացա ապացուցել արկղի պարունակության արժեքը. Երևի մի 20-25 հատ հիշողություն էր, չինաստանից գնված, օգտագործված, որոնք ստեղ կոպեկներ արժեն, չինաստաում ավելի էժան էին. Իրանք նախ չհասկացան էտ ինչա ու հարցրեցին պռացեսրա?? ասեցի հա, ու ասեցին պետքա մաքսազերծվի, հատը 70 դոլլարով հաշված, որովհետև իրանց ցուցակում մի տեսակի պրոցեսր կար, G620 մոդելի....... Սակայն իմ ապրանքը ընդամենը հատը 800 դրամ մաքսիմալ արժեք ունեցող համակարգչի հիշողություն էին, այնել չստուգված, ու հնարավոր էր մեծ մասը դեֆեկտ կունենար. Մի շաբաթ գինը չկարողացան որոշել ու ստիպված հետ ուղարկեցինք. Մոսկվայում նայում ես հավեստ գալիսա, ջահել աղջիկներ են աշխատում նույն տեղում, ցանկացած ապրանք կարողանում են ստույգ գնահատել, սրանց ովա նստացրել էտ գործին.... Հիմա ով ինձ կասի, սրանց հետ ոնց կարելի է խոսալ նման դեպքերում? Մեկը մեկից անգիտակից մարդիկ են. Ոչ մի փաստաթուխթ չեն պահանջում ու իրանքել չեն ներկայացնում, որը օրենքսգրքում պարզ գրվածա:

Bruno
03.06.2013, 02:47
Հիմա ով ինձ կասի, սրանց հետ ոնց կարելի է խոսալ նման դեպքերում? Մեկը մեկից անգիտակից մարդիկ են. Ոչ մի փաստաթուխթ չեն պահանջում ու իրանքել չեն ներկայացնում, որը օրենքսգրքում պարզ գրվածա:

Երբ իրանք համակարգչի միջոցով փորձում են ապրանքի գինը ճշտեն, էդ ժամանակ հեռախոսդ հանի ու ձևացրու թէ թաքուն նկարահանում ես, բայց էնպես որ իրանք գլխի ընկնեն: Դրանք էլ, գայիշնիկազգի կենդանիների նման, հենց կամեռայի հոտ են առնում, միանգամից կուռկուռի ձագ են դառնում (սեփական փորձից եմ ասում): :)

Կամ էլ, կարաս հենց ափաշքյարա կամեռա վերցնես հետդ ու ամբողջ ընթացքը նկարես: Ինձ չի թվում, որ դրանց մեջ էնքան խելքով ու դուխով մեկը լինի, որ կհամարձակվի հետդ քյալլա տալ:

Wave
03.06.2013, 18:38
ՕԿ, կփորձեմ. Այսինքն ոնց որ ամեն տեղ, մինչև էն բանից չանես խելքի չեն գա.. Բայց էս գրածդ ջնջի չկարդան դրանք. Չնայած իրանց ստեղ մտնելը էնքանովա հնարավոր, ինչքանով որ ես մի օր Հռոմի Պապ կդառնամ. Էտ մարդիկ մաքսիմում պետքա կանաչի ծախեին շուկայում, ոնց են այնտեղ աշխատում ֆֆֆֆֆֆֆֆֆ

Baltazar
17.06.2013, 15:42
Ժողովուրդ մի հատ հարց ունեմ: Ինտերնետով ուզում եմ նեթբուք պատվիրել, որը ճանապարհածախսի հետ միասին կազմումա մոտ 100 դոլար: Հիմա ինչ եք կարծում` ինչ խնդիրներ կարող են առաջանալ մեր լեգենդար մաքսայինի հետ? Ես ոնց բացատրեմ էտ բարձր ինտելեկտի տեր մարդկանց, որ ապրանքը չի գերազանցում սահմանաչափը? Ապրանքը կարողա ուղարկեն փորձաքննության? Ով փորձ ունի նեթբուք պատվիրելու?

armspecialist
17.06.2013, 16:04

պատմեմ հեռախոսի պատմություն: Կանչում են ներս, ասում են կամ փող տուր (ասում են ինչքան) կամ էլ ապրանքը հետ ենք ուղարկում, արդեն դու պիտի ընտրես, եթե 0,1 % կասկածեն, որ իրանց իմանալով ետ թանկանոցա, իսկ իրանք եթե նոթ կամ նեթ բուկ տեսան 99 % հայավարի, չտեսավարի տենց են մտածելու, ուրեմն քաշված ես: կարողա բախտտ բերի հոգնած լինեն կամ շատ գործ լինի, բանի տեղ չդնեն, բայց դժվար : խորհուրդ չեմ տա բերես

Artgeo
17.06.2013, 17:07
Ես չինական պլանշետ եմ բերել մի քանի տարի առաջ 80 դոլարանոց, խնդիր չի առաջացել

Baltazar
17.06.2013, 18:07
Մերսի,armspecialist իսկ էտ երբվա բան ես պատմում? Բայց տենում ես չէ, ինչ տականքությունա: Ամբողջ աշխարհում սենց բան չկա. մարդիկ իրանց սրտի ուզածը պատվիրում են ու խնդիրներ չեն ունենում, իսկ ստեղ մտածում են` ոնց մարդկանց մինչև վերջին կոպեկը գռփեն: Սրա վերջը երբա գալու ...

Vaio
17.06.2013, 21:04
Ես չինական պլանշետ եմ բերել մի քանի տարի առաջ 80 դոլարանոց, խնդիր չի առաջացել

Չեն կանչել մաքսազերծելու?

Artgeo
17.06.2013, 22:37
Չեն կանչել մաքսազերծելու?
Չէ, մենակ պլանշետ չէր, հետը ահագին մանր-մունր բաներ կային չինական խանութից։

Վահե-91
17.06.2013, 22:46
չինական պլանշետ եմ բերել մի քանի տարի առաջ 80 դոլարանոց
օգտագործել լի՞նում ա :D

armspecialist
18.06.2013, 14:00
Ես չինական պլանշետ եմ բերել մի քանի տարի առաջ 80 դոլարանոց, խնդիր չի առաջացել
չինական 200 դոլարանոց պլանշետնել չեն մաքսազերտում հլե որ, բայց որ սենց խոսանք , մեկը գնա պատմի կսկսեն ))

մի քանի ամսվա բան եմ ասում:

մի բանել, եթե չինականա, չի նշանակում բանի պետք չի: ուղղակի արդեն հոգնել եմ սաղին ետ ասելուց, էլ չեմ ասում:

Baltazar
18.06.2013, 15:39

Բայց մի փոքր անտրամաբանական է ստացվում: Կարգին հաղորդման մեջ, որ ասում էր, եթե կլորա ուրեմն նարնջագույնա, եթե հայվանա ուրեմն կողքի գյուղիցա , հիմա իրանց մոտա նույնը: Եթե վրեն կնոպկեքը շատ են ուրեմն թանկա,պետքա մաքսազերծվի , եթե տափակա, վրեն կնոպկեք չկան ,ուրեմն էժանա:
Իսկ պլանշետի դեպքում չի բացառվում, որ ասեն էսի Այփադա: Կասեն եթե պլանշետա, ուրեմն այփեդա ) Ոբշմն սենցա ստացվում, 200 դոլարանոց պլանշետը չեն մաքսազերծում, 100 դոլարանոց նեթբուքը մաքսազերծում են: Ես էլ ասում եմ խիա list-ը հեղեղված չինական պլանշետներով:

armspecialist
18.06.2013, 16:24

ուղղակի նոթ կամ նեթ բերելու փորձ չգիտեմ, դրա համար բան չեմ կարա ասեմ, կարողա չանեն, պետքա լավ հետաքրքրվել... անտրաբանականը ենա, որ հայաստանից դուրս ուզենաս բան ուղարկես 50 գրամանոց, 4000 փող պիտի տաս, իսկ սաղ աշխարհում ետ ձրիյա

Baltazar
18.06.2013, 17:18
ուղղակի նոթ կամ նեթ բերելու փորձ չգիտեմ, դրա համար բան չեմ կարա ասեմ, կարողա չանեն, պետքա լավ հետաքրքրվել... անտրաբանականը ենա, որ հայաստանից դուրս ուզենաս բան ուղարկես 50 գրամանոց, 4000 փող պիտի տաս, իսկ սաղ աշխարհում ետ ձրիյա

Իսկ քո հեռախոսը ինչ հեռախոս էր, որ փող էին ուզում մաքսազաերծման, ու ինչքան վճարեցիր <մաքսազաերծման> համար? Եթե գաղտնիք չի:

armspecialist
18.06.2013, 17:50
Իսկ քո հեռախոսը ինչ հեռախոս էր, որ փող էին ուզում մաքսազաերծման, ու ինչքան վճարեցիր <մաքսազաերծման> համար? Եթե գաղտնիք չի:

իմի համար չեն ուզել, ուրիշից են ուզել ուրիշ հեռախոսի համար , կարծեմ XPERIA աեղել:

Artgeo
19.06.2013, 12:23
օգտագործել լի՞նում ա :D

Վատը չէր, մինչև մերոնք եսիմ որտեղից քցին, էկրանը կոտրին գնելուց մի երկու ամիս անց...

Ժող, էս Հայփոստը վերջին մի քանի ամիսը ի՜նչ զզվելի դանդաղ ա աշխատում... Առաջ էլ մի բան չէր, բայց հիմա անտանելի ա... Մարտից ապրանք ենք սպասում մի քանի հոգով, մի քանի տարբեր տեղերից...

armspecialist
19.06.2013, 16:34

հայփաստը ցենտրա աշխատում, հարցը նրանումա, որ Հոնկգ կոնգ փստով մի ուզեք, ասեք թող սինգապուռինով ուղարկեն, 15 օր մաքսիմում հասնւոմա,իսկ առաջինով մինչև մի քանի ամիս:

Zangezur
20.06.2013, 14:50
հայփաստը ցենտրա աշխատում, հարցը նրանումա, որ Հոնկգ կոնգ փստով մի ուզեք, ասեք թող սինգապուռինով ուղարկեն, 15 օր մաքսիմում հասնւոմա,իսկ առաջինով մինչև մի քանի ամիս:

Սինգապուրն էլ նենց մի վերջը չի, բայց համեմատաբար ամենալավնա աշխատում, էտ 15-օրը էտքան էլ ըտենց չի, պռոստը երևի ամեն անգամ բախտդ բերելա, որտև կոնկրետ իմ օրինակով եղելա 11, 15,20 և դաժե 30 օր, իսկ մի հատ չինացի ինձ բացատրեց որ, մինչև հայաստան եկող կանտեյնեռը չի լցվում, չեն ուղարկում, այսինքն բախտի գործոն էլ կա: Օրինակ մի շաբաթ տարբերությամբ գնած ապրանքը իմ մոտ հասավ նույն օրում: Ու հիմանկանում հասնումա ուրբար և շաբաթ օրերին: Մեջներից նաև նոռմալ աշխատումա swiss պոչտեն:

Zangezur
20.06.2013, 14:52
Ժող, էս Հայփոստը վերջին մի քանի ամիսը ի՜նչ զզվելի դանդաղ ա աշխատում... Առաջ էլ մի բան չէր, բայց հիմա անտանելի ա... Մարտից ապրանք ենք սպասում մի քանի հոգով, մի քանի տարբեր տեղերից...

Հայփոստը հաստատ կապ չունի, իրանց գլխամաս մտնելուն պես ապրանքը գրացում են բազայում, իսկ հաջորդ օրը բերում են տեղեմասային փոստ: Կարա մաքսայինը լռվցնի ավելի շատ քան հայփոստը

armspecialist
20.06.2013, 15:39
Սինգապուրն էլ նենց մի վերջը չի, բայց համեմատաբար ամենալավնա աշխատում, էտ 15-օրը էտքան էլ ըտենց չի, պռոստը երևի ամեն անգամ բախտդ բերելա, որտև կոնկրետ իմ օրինակով եղելա 11, 15,20 և դաժե 30 օր, իսկ մի հատ չինացի ինձ բացատրեց որ, մինչև հայաստան եկող կանտեյնեռը չի լցվում, չեն ուղարկում, այսինքն բախտի գործոն էլ կա: Օրինակ մի շաբաթ տարբերությամբ գնած ապրանքը իմ մոտ հասավ նույն օրում: Ու հիմանկանում հասնումա ուրբար և շաբաթ օրերին: Մեջներից նաև նոռմալ աշխատումա swiss պոչտեն:

մենակ իմ մոտ չէ, սաղի մոտա տենց, մաքսիմում 20 օր ;)

Alximik
24.06.2013, 01:47
Իմ մոտ 20 օրը շատ լավա, էս վերջերս մի քանի ամիս հետոյա գալիս։
ինչ վերաբերվումա կոնտեյնեռի լցվելուն, հիմա պատվերները չինաստանից շատացել են քան մի 2 տարի առաջ։ Տենց որ լինի հիմա ավելի շուտ շուտ պետքա լցվի կոնտեյնեռը, ինձ թվումա ուրիշ խնդւր կա, պռոստը կամ մեր մաքսայինը չի հասցնու սաղ անցկացնի կամ չինացիք չեն հասցնում։
Ես հիմա ունեմ մի քանի փաթեթ չինաստանից, իրանք ըստ տրեկ համարի գտնվում են Պեկինի օդանավակայանում կամ ավիա կոմօանիայում արդեն նեկ շաբաթա, նշանակում է, որ չինացիկ չեն ուղարկել։
կարճ ասաց աստված գիտի թէ ոնցա լինում։ Հոգնել եմ արդեն ետ սպասելուց, ու ծանոթ անծանոթ մարդկանց հարցերին, թէ ինչ եղավ իմ….

Отправлено с моего GT-S5660 через Tapatalk

Artgeo
24.06.2013, 10:44
իրանք ըստ տրեկ համարի գտնվում են Պեկինի օդանավակայանում կամ ավիա կոմօանիայում արդեն նեկ շաբաթա, նշանակում է, որ չինացիկ չեն ուղարկել։
Եթե վերջին տրեկը Պեկինի օդանավակայանն ա, ուրեմն դուրս ա եկել, պետքա արդեն Հայաստանում տրեկին սպասել։ 1-2 շաբաթ առնվազն։

Անվերնագիր
03.07.2013, 15:45
Մարդիկ, էս (http://www.taobao.com) խանութից հեչ առևտուր արած կաք, նորմալ բա՞ն ա: Գոնե անգլերեն ունենար մի բան հասկանայինք :))

Bruno
03.07.2013, 22:00
Մարդիկ, էս (http://www.taobao.com) խանութից հեչ առևտուր արած կաք, նորմալ բա՞ն ա: Գոնե անգլերեն ունենար մի բան հասկանայինք :))

Հանրաճանաչ Taobao-ին ասում ես խանու՞թ: :))
Այս կայքը չինական իբեյն ա ու ի տարբերություն իբեյի, ամեն ինչ կա, սկսած Iphone5 - ից վերջացրած Calvin Klein անդրավարտիքով, բայց բոլորը չինական: :)
Թերությունը էն ա, որ կայքի մոտ 5 տոկոս վաճառողներն են World Wide Shipping անում: Այստեղի ապրանքների որոշ մասը կարելի է գնել նաև aliexpress.com-ից, որը ինչպես գիտեք World Wide Shipping անում ա:
Taobao-ից «բռենդային» հագուստ եմ գնել միջնորդների միջոցով (посредники тут (http://shophelp.ru/forum/forumdisplay.php?f=95)), ասեմ որ (իմ գնածի) որակը գերազանցում է մեր մոտի թուրքականներին:

Անվերնագիր
03.07.2013, 23:03

Իսկ ապրանքը քա՞նի օրում ա հասնում

Bruno
03.07.2013, 23:26
Իսկ ապրանքը քա՞նի օրում ա հասնում

Ես չգտա միջնորդ, որը կուղարկեր Singapore Post , միայն դրանով ա ապրանքը արագ հասնում:
Հիմնականում ուղարկում են China post-ով , որը ինչպես ես հասկացա, միշտ Մոսկվայով ա գալիս:
Արժեքը 1-ին կգ-ը մոտ 30$, հաջորդ ամեն կգ-ը մոտ 10$, քաշը մինչև 20 կգ:
Դե TNT, DHL-ից չեմ խոսում, 3-7 անգամ թանկ են:
Իմ ապրանքը միջնորդից մինչև ինձ հասավ մոտ 2,5 ամսում, բայց դա մարտ-ապրիլյան почтовый коллапс-ի ժամանակ էր:
Հիմա ասում են 25-45 օրում հասնում ա: Բայց դրան պիտի գումարվի նաև,
1. միջնորդը ապրանքը գնում ա 2-3 օրում
2. ապրանքը մինչև միջնորդ հասնում ա 5-10 օրում
3. ապրանքը միջնորդի կողմից հավաքվում, փաթեթավորվում ու ուղարկվում ա 2-3 օրում:

merishok975
25.07.2013, 18:11
բարև ձեզ paypal-ում քարտը ինչքան ժամանակումա դառնում verified?

Alximik
26.07.2013, 01:21
Եթե պինը ակտիվացրել ես, ուրեմն մի օրում։

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

merishok975
26.07.2013, 14:40
մինչև չակտիվանա չեմ կարա ebay-ից գնումներ կատարեմ?

VisTolog
26.07.2013, 18:06
մինչև չակտիվանա չեմ կարա ebay-ից գնումներ կատարեմ?
Ոչ:

merishok975
26.07.2013, 19:46
բայց էտ pin-ը որտեղա գրվում? էտ PayPal code նա?

merishok975
26.07.2013, 19:59
որտեղից պիտի իմանամ էտ կոդը?

VisTolog
26.07.2013, 20:04
որտեղից պիտի իմանամ էտ կոդը?
Հաշվի քաղվածքում պետքա նայես:

Alximik
26.07.2013, 20:26
որտեղից պիտի իմանամ էտ կոդը?

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk
եթե arca.am ում գրանցվածա քարտտ կարաս այնտեղ նայես, կամ զանգես բանկ ու հարցնես քո վերջին գործարքի տվյալները, կասես որ paypal ի պին կոդնա պետք

Zangezur
27.07.2013, 01:42
Ոչ:

Կարա կատարի, բակց սահմանափակ գումարով, լիմիտա դրած: Սեփական փորձից եմ ասում

Freeman
27.07.2013, 23:15
Ժող, էս (http://www.amazon.com/Google-Nexus-Tablet-7-Inch-Black/dp/B00DVFLJDS/ref=sr_tr_1?ie=UTF8&qid=1374951890&sr=8-1&keywords=nexus%207) Հայաստան բերելուց ռաստամոժկան ինչքա՞ն կնստի :think

Վահե-91
27.07.2013, 23:17

Ստեղի խանութների գնի 20 տոկոսի չափով: Ոչ մի բան էլ չեն ուզի, եթե 150000-ից ցածր գնահատեն:

Freeman
27.07.2013, 23:19
Ստեղի խանութների գնի 20 տոկոսի չափով: Ոչ մի բան էլ չեն ուզի, եթե 150000-ից ցածր գնահատեն:

Իսկ ստեղի խանութներում սրանից կա՞

Վահե-91
27.07.2013, 23:20
Իսկ ստեղի խանութներում սրանից կա՞
tegra 3 պրոցով, առանց FHD էկրանինը մեր մոտ 130000 էր

merishok975
01.08.2013, 18:11
բարև ձեզ,, paypal-ում քարտս արգելափակել են,ինչ կարամ անեմ?

Alximik
01.08.2013, 18:37
բարև ձեզ,, paypal-ում քարտս արգելափակել են,ինչ կարամ անեմ?

ինչն է պատճառը

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

merishok975
01.08.2013, 18:41
չգիտեմ,արդեն 5 օրա զանգում եմ բանկ ասում են կոդը դեռ չի երեվում, էսօր էլ մտա գրած էր,որ իմ քարտի գործունեությունը կասեցված է

Alximik
01.08.2013, 18:50
չգիտեմ,արդեն 5 օրա զանգում եմ բանկ ասում են կոդը դեռ չի երեվում, էսօր էլ մտա գրած էր,որ իմ քարտի գործունեությունը կասեցված է

դե պտի նորից ուղարկեն, ջնջի քարտը նորից ավելացրէ, եթե կայքում չկա հնարավորություն նորից ուղարկել կոդը։
իսկ քո քարտից 1$ paypal@ վերցրելա, կարողա գումար չկա քարտիտ վրա?

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

merishok975
01.08.2013, 18:54
գումար կա,բայց ես քարտի տվյալները նորից եմ լրացնում,ասումա էս քարտը չի լինի,ուրիշ գրի

Alximik
01.08.2013, 18:57
գումար կա,բայց ես քարտի տվյալները նորից եմ լրացնում,ասումա էս քարտը չի լինի,ուրիշ գրի

ու հիմա ինչ կարգավիճակա? փեյփլիիտ հաշվին չկա ոչ մի քարտ միացրած?

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

merishok975
01.08.2013, 19:00
մի քանի օր առաջ եմ քարտ ավելացրել ոիւ ինքը կոդա ուզում,բայց էսօր մտա, քարտի տվյալները ջնջված են,նոր քարտա ուզում,,նույնը գրում եմ, ասեւմա չի լինի

Alximik
01.08.2013, 19:05
մի քանի օր առաջ եմ քարտ ավելացրել ոիւ ինքը կոդա ուզում,բայց էսօր մտա, քարտի տվյալները ջնջված են,նոր քարտա ուզում,,նույնը գրում եմ, ասեւմա չի լինի

հանելուկա, բայց դե ետ կայքը պրոստը տակ ոչ մի բան չի գրում, ինչ խնդիրել կա պարզաբանումա, կներես բայց դժվար ինչ որ բանով կարողանամ օգնել։
Մեկել ետ քարտը որ չի թողում ավելացնես, ինչա գրու ետ տեկստը կարաս քոպ փաստ անես ստեղ?

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

Alximik
01.08.2013, 19:06
Կամել teamviewrov քո թույլտվությամբ մտնեմ քո կոմպ նայեմ ….

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

merishok975
01.08.2013, 19:10
գրումա We have disabled the use of this card on PayPal. You can add a different card. If you'd still like to use this card with PayPal,send us some documents.

Alximik
01.08.2013, 19:23
գրումա We have disabled the use of this card on PayPal. You can add a different card. If you'd still like to use this card with PayPal,send us some documents.

պարզա սխալես հավաքել պին կոդը դրա համարել արգելափԱկվելա, կամել քարտը ջնջլուցա եղել։ Ուրեմը իրանց պտի ուղարկես փաստաթղթեր։ Կարճ ասաց օտի ապացուցես որ դու ես քարտի տերը, կապնվի մեյլով կամ տես այնտեղ ոնցա, իրենց սպասարկման բաժնի հետ, ու հարցրա ոնց ակտիվացնես։
Ստեղhttp://www.vxzone.com/forum/platejnie-karti-dlya-raboti-ebay-paypal-onlaynovimi-magazinami-f156/nujna-pomoshch-zablokirovali-kartu-t18887.html գրածա ինչ փաստաթղտեր են պետք։
ուրիշ տարբերակ չկա, մեկա ետ քարտով դաժը ուրի փեյփլի հաշվին չեն թողնի կցես

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

merishok975
01.08.2013, 19:30
մերսի շատ

merishok975
01.08.2013, 19:33
իսկ եթե քարտս բանկում փակեմ,նոր քարտ վերցնեմ կլինի?

Alximik
01.08.2013, 20:08
իսկ եթե քարտս բանկում փակեմ,նոր քարտ վերցնեմ կլինի?

կլինի բայց փորձիր սկան անոս քարտտ ու պասպորտտ ու ուղարկես իրեննց կարողա ստացն․վի, նայի քեզ ոնց հարմարա։
Խնդրեմ

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

merishok975
22.08.2013, 12:21
paypal-ը իրա վերցրած 1.95$-Ը հետ տալիսա?

Freeman
22.08.2013, 12:27
paypal-ը իրա վերցրած 1.95$-Ը հետ տալիսա?

հա, էդ ստուգելու համար ա վերցնում, որ համոզվես հաշիվդ ճիշտ ես գրել:

merishok975
23.08.2013, 08:55
ինչքան ժամանակումա հետ գալիս?

Freeman
23.08.2013, 13:37
ինչքան ժամանակումա հետ գալիս?

Չեմ հիշում, բայց դժվար մի օրվանից երկար տևի, իրանք քո մեյլին պետք նամակ ուղարկած լինեն գրանցվելուց, էդ նամակի մեջ գրած ա երբ հետ կգա:

merishok975
24.08.2013, 09:21
էս օր արդեն 3րդ օրնա,դեռ չեն տվել :think

Փոքրիկ շրջմոլիկ
05.09.2013, 19:47
Խնդրում եմ օգնեք ճիշտ լրացնեմ PayPal-ի հասցեի տողերը
Իմ հասցեն` նոր նորք 9-րդ զանգաված, 30 շենք 18 բնակարան.
Որ տողում ինչ գրեմ ու ինչպես.

Zangezur
06.09.2013, 12:35
Խնդրում եմ օգնեք ճիշտ լրացնեմ PayPal-ի հասցեի տողերը
Իմ հասցեն` նոր նորք 9-րդ զանգաված, 30 շենք 18 բնակարան.
Որ տողում ինչ գրեմ ու ինչպես.
Փողոց չունեք? ամբողջ 9-րդ մասիվում մի հատ 30 շենքա??
Հասցեդ կոնկրետ փողոցով ճշտի, ստեղից http://haypost.am/view-lang-arm-postalindex-search-sublang-am.html փոստայի ինդեքստ գտի, զանգի ձեր փոստ տես ճիշտա մնացածը կասեմ

Արամ
06.09.2013, 20:40
Ինչքան ես գիտեմ, մենակ փոստային ինդեքսը հերիքա են մնացածը տենում են արդեն փոստում աշխատողները, այսինքն կարաս հայավարի գրես հասցեդ, որովհետև հասցեիդ չեն ուղարկում, այլ փոչտին:

Փոքրիկ շրջմոլիկ
06.09.2013, 21:39
Փողոց չունեք? ամբողջ 9-րդ մասիվում մի հատ 30 շենքա??
Հասցեդ կոնկրետ փողոցով ճշտի, ստեղից http://haypost.am/view-lang-arm-postalindex-search-sublang-am.html փոստայի ինդեքստ գտի, զանգի ձեր փոստ տես ճիշտա մնացածը կասեմ

Մեր շենքերը փողոցով չեն նշում: Անձնագրերի մեջ էլ փողոց չկա, բայց ընդհանուր 9 մասիվում Վիլյնուսի փողոցն է: Հիմա ես փողոցով նշեմ, թե՞ չէ: Այո, շենքերի համարները չեն կրկնվում.

Artgeo
06.09.2013, 22:44

Հասցեն ձեր փոստի համար ես գրում, նենց գրի, որ իրանք հասկանան, դրսի համար մենակ ինդեքսն ա ու երկիրը, մնացածը տեղացիների համար ա։

Alximik
11.09.2013, 22:51
Ով գիտի, ինչնա պատճառը որ էս վերջերս չինաստանից ապրանքները սկսել են երկու անգամ արագ գալ?

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

Արամ
11.09.2013, 23:04
Ով գիտի, ինչնա պատճառը որ էս վերջերս չինաստանից ապրանքները սկսել են երկու անգամ արագ գալ?

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk
Ինչնա դրա արագ, ես 2 ամիսա մի հատ վերնաշապիկ եմ պատվիրել, դեռ չկա: :(

Vaio
11.09.2013, 23:35
Իսկ իմ մոտ ընդանրապես խառը վիճակա: Մեկ էլ կտենաս 12 օրում եկավ, մեկ էլ հոփ` 60 օրում:

Alximik
11.09.2013, 23:37
Ինչնա դրա արագ, ես 2 ամիսա մի հատ վերնաշապիկ եմ պատվիրել, դեռ չկա: :(

դե մենակ իմ մոտ չի, առՋ ամեն ինչ իմ մետել մի 2 ամիս գալիս եր, բայց թու-թու-թու վերջի մի քանիսը 10-15 օրում գալւսա, էնել aliexoressից

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

Zangezur
12.09.2013, 15:42

Արի դու aliexoress-ին անուն մի կպցրու, էտ եբայներից հազար գլուխ լավա աշխատում, և հետո կոնկրետ ինֆորմացիայա տալիս փոստային ծառայության մասին, ոչ թե եբայի պես standart, econom, expededet տո եսիմ ինչ ու ոչ էլ ջոկում էս ոնցա գալիս, գրանցվածա լինելու թե չէ:
Եբայում ոնց որ գնորդներն են զբաղված քցքցիով, արդեն վաճառողներն էլ են սովորել քցոցի անելը ու սկսել են ապրանքը պռոստը չուղարկել, իսկ aliexoress-ը բոլոր ապրանքները ուղարկումա գրանցումով
Իսկ կոնկրետ որ փոտովա եկել, եթե սինգապուրվա եկել, ուրեմն նոռմալա 10-15 օրը, եթե չինափոստով ուրեմն դա հրաշքա պռոստ ՃՃՃ
Եվ վերջապես ինտեռնետ առևտուրը պոռստ buy it now-կոճակը սեխմելը չի, պետքա հասկանալ ինչա իրանեցի ներկայացնում ապրանքը, նույն ապրանքը ուսւոմնասիրել այլ վաճառողների ապրանքի գների հետ, եթե տարբերությունը կտրուկա մյուսների համամեատ ուրեն մի բան էն չի, հետո կոնկրետ aliexoress-ի մասով նայել վաճառողի ռեյտինգին, և տոկոսային և քանակային, հետո ընտրել թե կոնկրետ ինչ փոստային ծառայությունով ես ուզւմ ապրանքդ առաքեն, հետո նոր սկսել բողոքել:
Եվ վերջում, եթե զբաղվում ես ինետ առևտրով ինձ թվումա պարտավոր ես իմանաս փոստային ծառայությունների տեսակները, որակը, գները և այլն, որ վերջում վաճառողին կամ կայքին քֆռտելը արդարացի լինի, հուշեմ
Չինաստանի ՄԵԶ ՀԵՏՔՐՔՐՈՂ սովորակն փոտային ծառայությունները մատուցում են
1. Chinapost
2. Hong Kong
3. Sinpapure
4. Swispost
Առաջին տեղում գտնովղը աշխատումա շատ ահավոր, պատճառև ենա, որ ինքչ էժանա ու քանակային առմով պարզապես չեն հասցնում ապրանքերը նոռմալ դաստավկա անեն, իսկ Tracking number-ները ցույց են տալիս միայն դուրս գալը ու հասնելը
2-րդը առաջինից թանկա ու մի քիչ էլ լավա աշխատում
3-րդը ու 4-րդ սովորական փոստայինների մեջ լավագույններն են, իսկ կնկրետ իմ փորձից ասեմ, որ 30 օրը երբեք չեն անցել, իսկ Sinpapure միջինը պահումա 20 օր, մինիմում եղելա 10 օր, մաքսիմում 30 օր

Թեթև մինչև ասենք մի 300 գրամանոցները Sinpapure-ով էտքան ահավոր չի տարբերությունը, այ ու քաշը բարձարանումա տարբերությունը սկսումա կտրուկանալ, իսկ արդեն երբ բանը հասնումա կիլոների, օրինակ 5 ԿԳ, արդեն փոստային ծառայուտթյունը ձեռ չի տալիս, դաժե 2 ԿԳ-ից ավել չեն էլ ուղարկում, էտ դեպքում պետքա դիմել DHL Fexex և նման այլ էքսպրեսի ծառայութնուններին, օրինակ մոտ 5 ԿԳ ապրանքը չինաստանից հայաստան Fedex-ով մոտ 100 դոլարի կարգիա, համենայդեպս ինձ տենց մի հատ չինացի վաճառող ասեց

Alximik
12.09.2013, 17:50
Մերսի հիշացնելու համար։ Բայց դրա կարիքը չկար, ես երկուսուկես տարվա փորձ ունեմ bu now կոճակը սեխմելու

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

Alximik
12.09.2013, 18:27
Եսել շուտ գալու պատճառը http://stolica-s.su/index.php?option=com_content&task=view&id=27395&Itemid=126

Отправлено с моего Nexus 4 через Tapatalk

merishok975
26.09.2013, 18:29
բարև ձեզ,ebay-ում ինձ չեն թողնում բան առնեմ,գրում են որ ես ունեմ 2ից ավել unpaid item,ինչ անեմ?

Վահե-91
26.09.2013, 19:13
բարև ձեզ,ebay-ում ինձ չեն թողնում բան առնեմ,գրում են որ ես ունեմ 2ից ավել unpaid item,ինչ անեմ?
unpaid նշանակում ա չվճարված, բայց ո՞նց ես առանց վճարելու ինչ որ բան առել :esim

merishok975
26.09.2013, 19:18
unpaid նշանակում ա չվճարված, բայց ո՞նց ես առանց վճարելու ինչ որ բան առել :esim
չեմ հասկանում ինչա կատարվում,ախր ես ինչ առել եմ նորմալ վճարել եմ ու ստացել եմ,հիմա ւզւմ եմ էլի բան առնեմ չեմ կարում

Արամ
26.09.2013, 22:21
չեմ հասկանում ինչա կատարվում,ախր ես ինչ առել եմ նորմալ վճարել եմ ու ստացել եմ,հիմա ւզւմ եմ էլի բան առնեմ չեմ կարում
Հնարավոր ա ինչ որ աուկցիոն ես հաղթել ու չես վճարել:

Փոքրիկ շրջմոլիկ
26.09.2013, 23:47
paypal-ում քարտը գրանցելիս 4 թվանի կոդ էր ուզում, չգիտեի, որ ետ կոդը բանկից պիտի իմանամ, ուրիշ տարբեր կոդեր հավաքեցի` արգելափակեցին քարտը
հնարավոր ա՞ հետ բերել

Zangezur
27.09.2013, 01:41
unpaid նշանակում ա չվճարված, բայց ո՞նց ես առանց վճարելու ինչ որ բան առել :esim

Այսինքն տվել ես Buy it now գնացել հասելա մինչև որ conform անես paypal-ից փողը քաշելու համար չես արել, էտա նշանակում

Փոքրիկ շրջմոլիկ
29.09.2013, 22:55
paypal-ում քարտը գրանցելիս 4 թվանի կոդ էր ուզում, չգիտեի, որ ետ կոդը բանկից պիտի իմանամ, ուրիշ տարբեր կոդեր հավաքեցի` արգելափակեցին քարտը
հնարավոր ա՞ հետ բերել

Ոչ ոք չգիտի՞ ինչպես կարելի ա վերականգնել...

Alximik
30.09.2013, 00:05
Ոչ ոք չգիտի՞ ինչպես կարելի ա վերականգնել...
պետքա պասպորտիտ քսերոկս անես ուղարկես իրանց, չնայած ասում են շատերը որ հնարավոր չի էլ ետ քարտը գրանցել փեյփլում

merishok975
07.10.2013, 07:48
Ժողովուրդ մի բան հարցնեմ,որ շատ բաներ եմ պատվիրում ինձ մաքսայինը չի անհանգստացնի?

VisTolog
07.10.2013, 10:02
Ժողովուրդ մի բան հարցնեմ,որ շատ բաներ եմ պատվիրում ինձ մաքսայինը չի անհանգստացնի?
Գումարային որոշակի սահման կա, որը եթե անցնես կանհանգստացնեն: Սահմանը չեմ հիշում:

John
07.10.2013, 16:31
Գումարային որոշակի սահման կա, որը եթե անցնես կանհանգստացնեն: Սահմանը չեմ հիշում:
Պետք ա որ 3 ամիսը 150,000 լինի լիմիտը, այսինքն՝ ցանկացած երեք հաջորդական ամսում ընդհանուր գնումների գումարը չպետք է գերազանցի 150,000 դրամը:

Zangezur
08.10.2013, 00:32
Պետք ա որ 3 ամիսը 150,000 լինի լիմիտը, այսինքն՝ ցանկացած երեք հաջորդական ամսում ընդհանուր գնումների գումարը չպետք է գերազանցի 150,000 դրամը:

Իսկ ասենք կբացատրես էտ քո ասած տրամաբանության տրամաբանությունը?? Օրինակ, շաբաթը մեկ ստանում եմ 150 000 դրամ արժողությամբ ապրանք, 3 ամսում անումա 1.800.000 դրամ, բայց արի ու տես, որ ինձ ոչ մի մաքսայինի աշխատող չի կարա պարտադրի որ մաքսազերծում անեմ, որտև ոչ մի ապացույց չունի որ նախորդ ապրանքս եղելա իքս արժողության?? Ունի են, որ հայփոստում ստորագրել եմ, որ ապրանքս ստացել եմ, իսկ հայփոստից ցանկացած տեղեկատվություն որ կտրամադրվի հարկայինի կհամարվի անձնական գաղտնի ինֆորմացիայի անօրինական հրապարակում: Թեկուզ էտ ել ընկնի իրանց զեռքը, թող ապացուցեն, որ նախորդ ստացածս ապրանքները սովորական գառդոն չի եղել:

John
08.10.2013, 00:45

Զանգեզուր ախպեր, ես ուղղակի լսել եմ, որ տենց ա կարգը։ Ու չեմ պատրաստվում բացատրել տրամաբանությունը, քանի որ բացի նրանից, որ տրամաբանական չեմ համարում, կարծում եմ, որ չարժե տրամաբանություն փնտրել մաքսայինի աշխատանքում, որտև շատ դեպքերում համոզվել եմ, որ տրամաբանություն ուղղակի չկա, փոխարենը կա կարգադրություն վերևից՝ կլպել ինչքան հնարավոր է շատ, վերևների փայը փոխանցել, մնացածով էլ կայֆավատ լինել :)

Alximik
08.10.2013, 00:54
Բայց փաթեթի վրա գրվում է մոտաոր արժեքը, ու բոլոր ետ փաթեթները մաքսայինով անցնում են, պռոստը 3$ ապրանքը գնում է փոստ, բայց դե գրանցվում է իրանց մոտ, պռոստը մի ուրիշ հարց կա, ես կասկածում եմ որ մաքսայինում տենց ուժեղ հետեվում են թե ով ինչքանա բերում…

Zangezur
08.10.2013, 02:54

Հարցս ավելի գլոբալ էր, որտև ես էլ եմ տենց բան լսել, բայց դե ինքան ուզւումա մաքսայինը վերվենիրից ինչքան կարգադրություն ստանա, մեկա չի կարող ոչ մի ձև ապացուցել որ դու նախկինում ինչ որ իքս գումարանոց ապրանք էս ստացել, որտև ոչ մի ապացույց չունի: Ասում եմ մաքսիմում կարող են տվյալ պահի ապրանքը գնահատեն և եթե 150 հազարը գերազացեց նոր մաքսազերծել պահանջեն, իսկ անցյալում ձեռք բերվածը չեն կարող մեյդան հանել:
Այսինքն ստեղից հետևություն, եթե նույնիսկ այդ 3 կամ 6 ամիսը գործումա, ուրեմն կազդի էն դեպքում, երբ ապրանք գոնե մի անգամ մաքսազերծեք: Քանի դեռ ապրանք եք ստացել ու չեք մաքսազերծել, ուրեմն հաստատ էտ 6 կամ 3 ամիսը ոչ մի ձև չի կարա ազդի, իսկ եթե մաքսայինում արդեն գրանցվել եք, էտ դեպքում կարա

Zangezur
08.10.2013, 03:01
Բայց փաթեթի վրա գրվում է մոտաոր արժեքը, ու բոլոր ետ փաթեթները մաքսայինով անցնում են, պռոստը 3$ ապրանքը գնում է փոստ, բայց դե գրանցվում է իրանց մոտ, պռոստը մի ուրիշ հարց կա, ես կասկածում եմ որ մաքսայինում տենց ուժեղ հետեվում են թե ով ինչքանա բերում…

Տենց արխային մի եղի, մաքսայինում լավ էլ հետևում են, պռոստը տուպոյ են, կամ տուպոյ չեն, աշխատում են օլիգալխների ներմուծած մոնոպոլ ապրանքները բռնեն մաքսազերծեն, իսկ փաթեթի վրա գրված, նույնիսկ փափթեի մեջը դրված ամենահեղինակավոոր կնիքով հաշիվ-ապրանքագիրը (ինվոյս) քեզ օգնության չեն գա, քանի որ մեր մաքսյինը ինքնա որոշում ապրանքի մաքսային արժեքը: Մի հատ փորձվի բռենդային հեռախոս պատվիրես, հավանականությունը մեծա որ կկանչեն ;)

Bianconner
14.10.2013, 01:13
Բարև ձեզ: 1 ամիս առաջ գրանցվել եմ paypal-ում ու ebay-ում, paypal-ում Converse բանկի Մաստեր քարտ ստանդարտ ա գրանցված` Verified: Էսօր ուզում էի ebay-ից ապրանք առնել, բայց սենց բան ա ասում «We're sorry, but your transaction couldn't be completed using the selected card, MasterCard x-7948. This happened because it has been denied by the card issuer.» Քարտիս վրա 15$ համարժեք գումար կա, իմ պատվիրած ապրանքի գինը 6$ ա:
Եթե ինչ որ մեկը առենչվել ա սենց բանի հետ, օգնեիք` շատ ուրախ կլինեի:

VisTolog
14.10.2013, 01:16

Զանգի բանկ 511 200

Life
02.12.2013, 00:17
Aliexpress.com -ից առնողներ եղել են,վստահելի ա ?

VisTolog
02.12.2013, 09:42
Aliexpress.com -ից առնողներ եղել են,վստահելի ա ?
Չէ, բայց երկու ժամից սպասվող զեղչերից օգտվելու եմ: :)) Աշխատող ունենք օգտվել ա, ասում ա միշտ եկել ա:

Դատարկություն
02.12.2013, 11:42
Չէ, բայց երկու ժամից սպասվող զեղչերից օգտվելու եմ: :)) Աշխատող ունենք օգտվել ա, ասում ա միշտ եկել ա:
Ես երեկ մեկ հատ 2->5$-անոց զեղչի քարտ հասցրեցի առնեմ, վերևի երեք քարտերը առաջին վայրկյանին արդեն սպառվել էին :)) Դրա նախորդ օրն էլ, մի հատ ուրիշ ակցիա էր, վերջին պահին 2$ էդտեղից եմ հավաքել :))
Էսօր էլ, ժամը 13:00 (մեր ժամով)-ից հետո, լիքը ապրանքների վրա +15% զեղչ ա:
Aliexpress.com-ն էլ վստահելի ա, ես ու ծանոթներս մի քանի անգամ էդտեղից գնել ենք:

VisTolog
02.12.2013, 12:27

90% զեղչին էի սպասում, հենց ավարտվեց բոլոր ապրանքները sold out արեց: Չեմ պատկերացնում թե ոնց տենց եղավ:

Դատարկություն
02.12.2013, 12:32
90% զեղչին էի սպասում, հենց ավարտվեց բոլոր ապրանքները sold out արեց: Չեմ պատկերացնում թե ոնց տենց եղավ:
Հա, նույնն էր իմ մոտ էր, ինչ-որ տարօրինակ ա: Բայց ես իմ ապրանքը 15%-ով առա, կարևորը դա ա :))

Alximik
02.12.2013, 12:44
Հա բայց ոչ բոլորի վրա կա զեղչ, հիմնականը ոչ լավ վաճառվող ապրանքներն են

VisTolog
02.12.2013, 13:01
Սուտասանի մեկն են, հնարավոր չի մեկ վայրկյանից քիչ ժամանակում անել մի քանի քայլ ու առնել ապրանքը:

Life
03.12.2013, 03:14
Սուտասանի մեկն են, հնարավոր չի մեկ վայրկյանից քիչ ժամանակում անել մի քանի քայլ ու առնել ապրանքը:

Բոտերն են մեղավոր :ok ,սրանց GaGa սդելկեքը լրիվ բանի պետք չեն,էն երջանկահիշատակ Lockerz-ի նման ա :D :Իսկ Free Shipping-ով Հայաստան քանի օրում ա հասնում,Ռուսաստան միջինը 60-70 օրում :think

VisTolog
03.12.2013, 14:07

Մեր մոտ միջինը մեկ ամիս, առավելագույնը երկու:

Zangezur
04.12.2013, 00:58
Բոտերն են մեղավոր :ok ,սրանց GaGa սդելկեքը լրիվ բանի պետք չեն,էն երջանկահիշատակ Lockerz-ի նման ա :D :Իսկ Free Shipping-ով Հայաստան քանի օրում ա հասնում,Ռուսաստան միջինը 60-70 օրում :think

Free Shipping-ը թազա փոստային ծառայությունա :D
Իսկ եթե լուրջ էտ սովորաբար լինումա կամ չինափոստը կամ հոնգկոնգ փոստը, որոնք լրիվ լոտո են, կարա 15 օրում գա կարա 15 օրում եկացածից 20 օր շուտ ուղարկածը 2 ամսում գա: Նենց որ սրանց լրիվ խառն են

Դատարկություն
05.12.2013, 01:05
Բոտերն են մեղավոր :ok ,սրանց GaGa սդելկեքը լրիվ բանի պետք չեն,էն երջանկահիշատակ Lockerz-ի նման ա :D :Իսկ Free Shipping-ով Հայաստան քանի օրում ա հասնում,Ռուսաստան միջինը 60-70 օրում :think
Եթե գրանցված փոստ ա track համարով 15-20 օրում հասնում ա Հայաստան, եթե գրանված փոստ չի 30-90 և ավելի օրերում (իմ մոտ դեպք ա եղել համարյա կես տարի):

VisTolog
05.12.2013, 09:19
Եթե գրանցված փոստ ա track համարով 15-20 օրում հասնում ա Հայաստան, եթե գրանված փոստ չի 30-90 և ավելի օրերում (իմ մոտ դեպք ա եղել համարյա կես տարի):
Լավ բա կես տարի ո՞րտեղա լինում: Նույն նավի/ինքնաթիռի ինչ-որ անկյունում գնում-գալի՞ս: :D

Two-Face
05.12.2013, 21:43
Ժող ջան, ուրեմն նոր եմ Վիզա քարտ վերցրել, պետք ա Paypal-ում գրանցվեմ, կասե՞ք ամբողջական հասցեն մոտավորապես ոնց պետք ա գրել:

P.S Aliexpress-ը լավ սայթ ա՞:

BOBO
05.12.2013, 22:03
Ժող ջան, ուրեմն նոր եմ Վիզա քարտ վերցրել, պետք ա Paypal-ում գրանցվեմ, կասե՞ք ամբողջական հասցեն մոտավորապես ոնց պետք ա գրել:

P.S Aliexpress-ը լավ սայթ ա՞:

Anun Azganun
Mashtoc st. 1-1
Yerevan
AM
1234
Armenia

Two-Face
05.12.2013, 22:10
Anun Azganun
Mashtoc st. 1-1
Yerevan
AM
1234
Armenia

BOBO ջան, սենց մի հատ հարց էլ տամ էլի: Իսկ եթե փողոցի անունը Մոսկովյան անցուղի ա, էտ ժամանա՞կ:

Moskovyan passage, Moscowyan passage թե ոնց:

BOBO
05.12.2013, 22:13
BOBO ջան, սենց մի հատ հարց էլ տամ էլի: Իսկ եթե փողոցի անունը Մոսկովյան անցուղի ա, էտ ժամանա՞կ:

Moskovyan passage, Moscowyan passage թե ոնց:

Նենց գրի որ ապրանքդ Հայաստան հասնի ստեղ հասկանան

Two-Face
05.12.2013, 22:16
Նենց գրի որ ապրանքդ Հայաստան հասնի ստեղ հասկանան

Օքեյ, մերսի: Իսկ կարող ա իմանաս միջինը ինչքա՞ն ժամանակում ա գալիս ապրանքները EBay-ից, ասենք Չինաստանից:

BOBO
05.12.2013, 22:20
Օքեյ, մերսի: Իսկ կարող ա իմանաս միջինը ինչքա՞ն ժամանակում ա գալիս ապրանքները EBay-ից, ասենք Չինաստանից:

չէ տեղյակ չեմ էս թեման նայի գրած կլնեն
մեկել էսի http://www.akumb.am/showthread.php/42643-%D5%95%D5%B6%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80

Alximik
05.12.2013, 23:01
Aliexpress.com -ից առնողներ եղել են,վստահելի ա ?

Ես մի 30 ապրանք առել եմ, մենակ մի պահ կա, հնարավորա որ ebay-ից մի քանի դոլար թանգ լինի ապրանքը ետել տռեկ համարի պատճառնա։

Alximik
05.12.2013, 23:02
Մեկել մի բան իմ մոտ aliexpressից ավելի շուտա գալիս ապրանքը քան ebayից։

Two-Face
05.12.2013, 23:29
Մեկել մի բան իմ մոտ aliexpressից ավելի շուտա գալիս ապրանքը քան ebayից։

Շուտ, այսինքն մոտավորապե՞ս: :)

Alximik
05.12.2013, 23:33
Դե մի 10-20 օրում, էս վերջերս որ տենցա, չնայած անցաց տարվա սկիղբ մի ամսից ավել տեվում եր, վախտը գիտի

Two-Face
05.12.2013, 23:41
Դե մի 10-20 օրում, էս վերջերս որ տենցա, չնայած անցաց տարվա սկիղբ մի ամսից ավել տեվում եր, վախտը գիտի

Ես մի երկու հատ T-shirt եմ տեսել, դուրս եկել ա, բայց Չինաստանից են ուղարկելու: Այ չգիտեմ, ուշ կհասնի թե չէ:

Alximik
05.12.2013, 23:45
Հիմա որ պատվիրես հնարաորա որ ուշ գա, որտեվ չեն հասցնում պոչտաները ես տոների հետ կապված, ես անցած տարի իբեյից բանեյ պատվիրել մի 6 ամիս հետո նոր եկավ։
Հա ebay-ից գնված շատ շատ ապրանքներնել են չինաստանից գալիս, պռոստը Ալին մենակ չինականա...

Two-Face
05.12.2013, 23:50

Ավելի լավ, չինականը free shipping ունի:

http://i.imgur.com/axUvhz0.jpg

Alximik
06.12.2013, 00:02
Դե ետ <free shipping> չակերտաորա, շատ դեպքերում, ես կասեյ հիմնականում ապրանքի գնի մեջա մտնում, կամ հակառակը ապրանքի գինը ուղարկելու գնի մեջ.։

Alximik
06.12.2013, 00:05
Դե նայի, ասեմ քեզ ես մի քանի օր առաջ մի 5 ապրանք պատվիրել եմ, գույս ունեմ որ մինչեվ նոր տարի կգա, չնայած տրեկ համարների ինֆորմացիայի բացակայությունը հակառակնա ասում։ Կապրենք կտենանք

Second Chance
14.01.2014, 16:03
Amazon-ից գնում կատարելիս, եթե նշում ես "this is a gift" իրականում ինչ տեսքով է հասնում ապրանքը? Ինչ որ մեկը փորձել է?

VisTolog
15.01.2014, 11:51
Ժող, էս Ալին համ առաջարկումա մյուս նույն հեռախոսը վաճառողներից շատ ավելի էժան գին + անվճար DHL-ով առաքում: Ո՞րտեղ ա ուզում քցած լինի: :think

Վաճառող ընկերությունն ա իմ մոտ մենակ կասկած առաջացնում:
http://www.aliexpress.com/supplier-fm/wholesale-products/230655342-productlist.html

Lenovo K910 Vibe Z (http://www.gsmarena.com/lenovo_vibe_z_k910-5843.php) 150$ :o

Alximik
15.01.2014, 16:59
Հեռախոսի լինկը ալիից քցի տենանք։ Բայց ալին քցումա, այսինքն հիմա որ զակազը տվիր ինքը կարճ ժամանակա տալիս բերե։լու համար, պտի ուշադիր լինես, եթե դիսպուտ չ բացիր, հետո փողերը հետ բերելը շատ դժվարա։ Են րասպրադաժայի ժամանակ տենց եին քցում բոլորին։

VisTolog
15.01.2014, 23:31

http://www.aliexpress.com/item/Original-Lenovo-K910-Vibe-Z-Mobile-Phone-5-5-IPS-Quad-core-Snadragon-800-CPU-2GB/1615606220.html

Alximik
15.01.2014, 23:46
Dhl free sheeping? Ոնց կարա 500$ հեռախոսը լինի 150$? , բացի դրանից նկարագրության մեջ գրվածա ամենաշատը 45 օր, իսկ առնելուց dhl ովա ուղարկում որը անվճար ուղարկելը հնարավոր չի։ Ու ամենա կարեվորը միհատ կարծիք չկա տվյալ ապրանքի մասին, որը զարմանամիա։

Աթեիստ
16.01.2014, 00:43
Մենակ էն որ DHL-ը գրած ա անվաճար կհասցնի, արդեն նշանակում ա քցոցի ա։
Դրա համար ես նախընտրում եմ ոչ թե Ալիի, այլ խանութների հետ գործ ունենալ (dx, tinydeal)։ Մի քիչ ավել ա լինում, բայց դե գիտես ում հետ գործ ունես։

Two-Face
16.01.2014, 22:56
Ժող, որ խնդրեմ կասեք ո՞ր սայթից ա ամենահարմարը հագուստ պատվիրել, ու որ շուտ տեղ հասնի: Թե չէ eBay-ից մի հատ բան եմ պատվիրել, համարյա մի ամիս ա, չի հասել, թեկուզ Estimated Delivery-ն էսօրվանից ա նոր սկսում: :cry2

Դատարկություն
22.01.2014, 14:16
Մարդիկ, ձեր մոտ էլ ե՞ն պատվիրած ապրանքները օդանավակայանում լռվել: 3 տարբեր ապրանքներ, տարբեր վաճառողներից ու խանութներից, 3-ն էլ Նոր տարուց առաջ տարբեր ժամանակների պատվիրել եմ, 3-ն էլ ցույց ա տալիս, որ հասել են Պեկինի օդանավակայան ու էլ նորություն չկա, Հայփոստում ցույց չի տալիս ոչ մի բան (ամենաուշը արդեն 46 օր ա): Ես գրանցված փոստով նորմայում 15-25 օրում ստացել եմ ապրանքները: Բոլորի մոտ ա՞ էդպես, թե՞ մենակ ես եմ:

VisTolog
22.01.2014, 14:35

Մեր աշխատողներից մեկն էլ մինչև նոր տարին ասում էր որ ահագին ապրանքա պատվիրել ու արդեն ամսից ավելա Պեկինից չի շարժվում:

Zangezur
22.01.2014, 16:43
Մարդիկ, ձեր մոտ էլ ե՞ն պատվիրած ապրանքները օդանավակայանում լռվել: 3 տարբեր ապրանքներ, տարբեր վաճառողներից ու խանութներից, 3-ն էլ Նոր տարուց առաջ տարբեր ժամանակների պատվիրել եմ, 3-ն էլ ցույց ա տալիս, որ հասել են Պեկինի օդանավակայան ու էլ նորություն չկա, Հայփոստում ցույց չի տալիս ոչ մի բան (ամենաուշը արդեն 46 օր ա): Ես գրանցված փոստով նորմայում 15-25 օրում ստացել եմ ապրանքները: Բոլորի մոտ ա՞ էդպես, թե՞ մենակ ես եմ:

Ես տենց 24 հատ Tracking Number ունեմ, մեջները 2-3 ամսեկաններ կան ՃՃՃ Ու բոլորն էլ պեկինում լռված, չնայած մի շաբափ առաջ 2 հատ եկավ, մեկը փոքր չիպ էր, մուսը շոր, մնացած 22-ից խաբար նետու: Խոսքը վերաբերումա Չինափոստին

Դատարկություն
22.01.2014, 17:05

Շնորհակալություն: Փաստորեն մենակ ես չեմ անորոշ-սպասողական վիճակի մեջ, պատճառը ընդհանուր ա, իսկ չգիտես ինչի՞ց ա էդպես ձգձգվում (2-3 ամի՞ս :O):

Two-Face
22.01.2014, 17:21
Ես էլ դեկտեմբերի 19-ին եմ մի հատ բան պատվիրել, բայց հըլը չի եկել: Ծախողի հետ կապնվեցի, ասեց հունվարի վերջին կգա: Տենանք կգա, թե չէ: :))

Two-Face
28.01.2014, 19:22
Ես էլ դեկտեմբերի 19-ին եմ մի հատ բան պատվիրել, բայց հըլը չի եկել: Ծախողի հետ կապնվեցի, ասեց հունվարի վերջին կգա: Տենանք կգա, թե չէ: :))

Edit. Իմ պատվերը ամսի 24-ին եկավ վերջապես: Սրանից հետո eBay-ից շուտ-շուտ կպատվիրեմ: :)

VisTolog
29.01.2014, 10:42
Ասում են սկսելա հասնել չինական ապրանքները:

Zangezur
30.01.2014, 01:31
Ասում են սկսելա հասնել չինական ապրանքները:

Կա տենց միտում, պռոստը հիմա էլ իրանց մոտ նոր տարիա

Raf.A
09.02.2014, 11:28
Բարև ժողովուրդ: Հույս ունեմ ինչ-որ մեկը կօգնի ինձ: Ուրեմն արդեն 5-րդ փաթեթը չեմ ստանում: Առաջինը ուղարկված է սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ից:
Երկրորդը՝ նոյեմբերի 5-ին, երրորդը նոյեմբերի 7-ին, երյուսն էլ Amazon.co.uk-ից: Չորրորդ փաթեթը՝ դեկտեմբերի 19-ին Zavvi.com-ից: Երբ որ չստացա Zavvi-ի փաթեթը, կապվեցի իրենց հետ ու հունվարի 13-ին նորից նույն բանը ուղարկեցին: 5 օր առաջ պիտի գար էդ փաթեթը իբր թե: Ինձ ինչ-որ մեկը կասի, թե ինչ կարելի ա անել էս դեպքում: Ու՞մ դիմեմ: Շատ տարօրինակ բան ա ստացվել: Մինչև էս խնդիրները միշտ նորմալ ստացել եմ ամեն ինչ, էսպիսի բան ոչ մի անգամ չի եղել: Կանխավ շնորհակալ եմ: Հարգանքներով:

Alximik
10.02.2014, 01:04
Իմ մոտ դեկտեմբերի 2-4 պատվիրած ապրանքները նոր սկսումա գալ։ Դեկտեմբեր - փետրվար ամիսները պիկ ժամանակը, տոներա, դրա համար ուշանումա։
Քո դեպքում սեմպտեմբերի պատվերը պտի շուտվանից գար, միայն լուծումը պետքա վեճ բացես տվյալ խանութներում, եթե արդեն ուշ չի։

Raf.A
11.02.2014, 11:10
Alximik, Pay Pal-ով չեմ վճարել ոչ մի տեղ, հիմա էդ հարցերով եմ զբաղված: Ուղղակի ինձ հետաքրքիր ա, թե ուր կարելի ա զանգել, որ տեսնենք հասել են էդ ապրանքները Հայաստան: Track համարներ չունեն:

Դատարկություն
12.02.2014, 00:31

Raf.A, եթե չեմ սխալվում, Ամազոնից պատվիրված ապրանքները գալիս են UPS փոստային փոխադրումների միջոցով, գուցե զանգես իրե՞նց հարցնես (ես գիտեմ, որ օրինակ պատվիրված քինդլները էնտեղից են վերցնում): Իրանց գրասենյակը Կիևյան Բաղրամյան խաչմերուկի վրա ա: Քանի որ UPS-ի միջոցովա գալիս, դժվար փոխադրումներն էդքան ուշանան կապած տոների հետ, որովհետև փոխադրողը ուրիշ ա ու Հայփոստի միջոցով չի գալիս:

Raf.A
12.02.2014, 00:46

Անգլիական Amazon-ից եմ սպասում 2 փաթեթ, 2 փաթեթ էլ Zavvi-ից: Royal Mail-ով են ուղարկում:

Արամէ
12.02.2014, 10:02
Ռաֆ
Մի հատ նորից ուշադիր նայի կարող է փոստային հասցեները սխալ ես գրել, հատկապես ինդեքսը։
Մեկ էլ տարբերակ կա, որ կարող է ընկել է մաքսայինի մոտ, բայց էդ դեպքում պետք է ծանուցում ստանայիր։
5 հատը իրար հետևից կորեյին ձև չի

Raf.A
12.02.2014, 12:42
Չէ, հասցեները միանշանակ ճիշտ են: 5 հատն իրար հետ 60000 դրամ ա, մաքսային չէր ընկնի, մանավանդ որ տարբեր ժամանակներ են ուղարկվել: Ընթացքում էլ 2 ապրանք եմ ստացել: Չգիտեմ էլ, թե ինչ մտածեմ:

Raf.A
17.02.2014, 12:10
Մի հարց էլ ժողովուրդ: Amazon-ը նորից ուղարկելու ա չստացված ապրանքներս, էս անգամ Priority International Courier-ով: Ընդհանուր գինը կազմելու ա $50-60. Մաքսատուն չի գնա չէ՞:

John
18.02.2014, 11:51
track-numberը որ հայփոստում գրում եմ, ասում ա 17.02.2014 10:34:00 ARMENIA YEREVAN 17 Receive item at location, այսինքն երեկ հասել ա արդեն մեր փոստ ու էսօր կարող եմ վերցնե՞լ

Դատարկություն
18.02.2014, 11:58

Իրանք կուղարկեն էլի, մեկ կամ երկու օրվա մեջ հասնում բերում են ձեր փոստային գրասենյակ: Բայց ոնց որ դեռ մաքսատան փուլերը պետք ա անցնի: Կարևորը հասել ա Հայաստան :)

John
18.02.2014, 12:06
Իրանք կուղարկեն էլի, մեկ կամ երկու օրվա մեջ հասնում բերում են ձեր փոստային գրասենյակ: Բայց ոնց որ դեռ մաքսատան փուլերը պետք ա անցնի: Կարևորը հասել ա Հայաստան :)

ընդհանուր պատկերը սենց ա

Local Date and Time Country Location Event Type
14.02.2014 19:50:00 UKRAINE KIEV PI-2 Sent abroad
15.02.2014 15:55:00 ARMENIA YEREVAN PI-2 Arrived at office of exchange
15.02.2014 18:44:00 ARMENIA YEREVAN PI-2 Send item to domestic location
17.02.2014 10:34:00 ARMENIA YEREVAN 17 Receive item at location

ոնց քցում-բռնում եմ YEREVAN 17ը հենց մեր փոստային գրասենյակն է՝ 0017ը: Եթե արդեն հասել ա ստեղ, ուրեմն մաքսատան փուլերն անցե՞լ է արդեն, թե՞ հլը պտի մի քանի օր էլ Երևանում ֆրֆրա հետո էլի հետ գա: Այ էդ էի ուզում ճշտել: Ուղղակի մի քիչ հարմար տեղ չի էս փոստային գրասենյակը, 2 անգամ չեմ ուզում գնամ, իսկ իրանք հնարավոր ա զանգել են, որ ասեն ծրար ունեմ ստանալու, իսկ հեռախոսազանգին պատասխանող չի եղել )))

Դատարկություն
18.02.2014, 12:21

Հա, արդեն անցել ա բոլորը, վերցնելու ժամանակն ա:
Հովսեփ ջան, եթե գնալը դժվար ա, զանգիր, հարցրու, ճշտիր նոր գնա: Ահա համարը.
0017 -- Սարի թաղ 7փ , 86շ -- 576-507

Zangezur
19.02.2014, 02:28
track-numberը որ հայփոստում գրում եմ, ասում ա 17.02.2014 10:34:00 ARMENIA YEREVAN 17 Receive item at location, այսինքն երեկ հասել ա արդեն մեր փոստ ու էսօր կարող եմ վերցնե՞լ

Սովորաբար եթե գրումա 15.02.2014 15:55:00 ARMENIA YEREVAN PI-2 Arrived at office of exchange ապա հաջորդ օրը կարաս գնաս վերցնես, բացի կիրակի օրվանից

Դատարկություն
19.02.2014, 11:03
Սովորաբար եթե գրումա 15.02.2014 15:55:00 ARMENIA YEREVAN PI-2 Arrived at office of exchange ապա հաջորդ օրը կարաս գնաս վերցնես, բացի կիրակի օրվանից
Զանգեզուր, իսկ քո պատվիրածները եկա՞ն: Իմը արդեն 70+ օր ա ինչ չեն եկել դեռ :(

Armen.181
19.02.2014, 20:03
կարդալով գրառումները հասկանում եմ որ chromecast-ս գրվելա սառուցին :)

Zangezur
20.02.2014, 00:26
Զանգեզուր, իսկ քո պատվիրածները եկա՞ն: Իմը արդեն 70+ օր ա ինչ չեն եկել դեռ :(
մեկումեջ մի քանի բան գալիս, բայց ոչ բոլորը, ու ոչ հերթականությամբ, 70 օրից ավել էլ ունեմ

Vaio
23.02.2014, 11:30
Ebay-ից դեկտեմբերի 22-ին աապրանք էի պատվիրել, որը պետքա գար Չինաստանից: Մինչև 45-րդ օրը կապ հաստատեցի վաճառողի հետ, ասեցի,որ ապրանքը տեղ չի հասել, խնդրեց, որ case չբացեմ, ասեց, Չինաստանում Նոր տարիա, մի քանի օր փոստը չի աշխատելու, ու ապրանքը կուշանա: Խնդրանքը չմերժեցի: Ժամանակ առ ժամանակ, նույնիսկ 45 օրը անցնելուց հետո, վաճառողը նամակ էր գրում` հարցնելով, թե եկելա ապրանքը, թե չէ, դրանով ուզում էր ցույց տար, որ մի օրվա մարդ չի, չի մոռացել այս խնդիրը:
Ի վերջո փետրվարի 22-ին ապրանքը ստացա:
Փատսորեն ուղիղ 2 ամիս տևեց:

Լեո
23.02.2014, 12:21

Ես հունվարի 5-ին Սինգապուրից ապրանք էի պատվիրել: Առաքման մոտավոր ժամկետ էր նշված 20 աշխատանքային օրը: Ապրանքը ստացա փետրվարի 8-ին, մեկ օրացուցային ամսից մի քիչ ավելի ժամկետում, այսինքն՝ նախանշված ժամկետից ոչ ուշ: Հոնկանգից և Սինգապուրից պատվիրածս ապրանքները միշտ ժամանակին եկել են:

Armen.181
04.03.2014, 11:22
կարդալով գրառումները հասկանում եմ որ chromecast-ս գրվելա սառուցին :)

որքանել զորմանալի է իմ համար բայց արդեն եկել է :)

Two-Face
04.03.2014, 20:07
Ես փետրվարի առաջին շաբաթը մի երկու բան եմ պատվիրել, բայց դեռ չի եկել: :(

merishok975
15.03.2014, 17:42
բարև ձեզ,ինձ կասեք ebay-ից պատվիրելիս ինչ դեպքերում են Հայաստանում մաքս վճարում?

BOBO
15.03.2014, 18:16
բարև ձեզ,ինձ կասեք ebay-ից պատվիրելիս ինչ դեպքերում են Հայաստանում մաքս վճարում?
ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՀՈԴՎԱծ 105.
2. Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը:
8. Նույն անձը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առևտրի շուկաների, երբ նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից մեկ ամսվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ:

merishok975
15.03.2014, 19:30
շատ շնորհակալություն

merishok975
15.03.2014, 19:34
այսինքն 180 օրվա ընթացքում ես առանց մաքս վճարելու կարող եմ ստանալ այնքան ծանրոց մինչև լրանա 20կգ-ը,ճիշտ հասկացա?

John
15.03.2014, 21:03
այսինքն 180 օրվա ընթացքում ես առանց մաքս վճարելու կարող եմ ստանալ այնքան ծանրոց մինչև լրանա 20կգ-ը,ճիշտ հասկացա?
իմ կարծիքով
20կգը և միաժամանակ 150.000 դրամ ընդհանուր արժեքը

Փոքրիկ շրջմոլիկ
22.03.2014, 13:28
օնլայն գնում կատարելիս հեռախոսի համարը մենակ ուղարկված փոստի՞ն ա պետք գալու, թե՞ իրանց համար էլ ա:

Ինձ թվում ա հեռախոսի կոդերի տեղերը սխալ եմ լրացրել :think

insider
24.03.2014, 22:12
օնլայն գնում կատարելիս հեռախոսի համարը մենակ ուղարկված փոստի՞ն ա պետք գալու, թե՞ իրանց համար էլ ա:

Ինձ թվում ա հեռախոսի կոդերի տեղերը սխալ եմ լրացրել :think

Ուղարկողների մեծ մասը հեռախոսահամարը գրում է ծանրոցի/ծրարի վրա, անհրաժեշտության դեպքում քո հետ արագ կապ հաստատելու համար: Ծայրահեղ դեպքերում ուղարկողին էլ, օնլայն խանութին էլ կարող է պետք գալ: Խորհուրդ կտամ ստուգես` ուղղես:

Փոքրիկ շրջմոլիկ
27.04.2014, 13:06
Հոդված 105. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները

2. Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոխադրումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:
8. Նույն անձը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առևտրի շուկաների, երբ նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից մեկ ամսվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ:

Եթե ես մի ամիս առաջ ինտերնետ օնլայն խանութով ապրանք եմ պատվիրել, որը 250 գրամ ա ու հիմա էլի նույն քաշի ապրանք եմ պատվիրում, ետ դեպքում էլ ա մաքսային տուրք գանձվում???

Իսկ ինչքան ա տուրքի չափը?

insider
27.04.2014, 13:16

Պրակտիկայում, եթե ցածրարժեք իրա, բան էլ չեն ասում:

Փոքրիկ շրջմոլիկ
27.04.2014, 20:22
Պրակտիկայում, եթե ցածրարժեք իրա, բան էլ չեն ասում:

Բայց եթե ապրանքը գա ու իրանց մոտ լինի, կզանգեն կզգուշացնեն չէ?
իսկ ցածրարժեք իրերի տուրքի չափը օրենքով քանի տոկոս ա?

0david0
08.05.2014, 18:56
Ժող ովա պատվիրել իբեյից, ԱՄՆ-ից իրոք էտքան արագա տեղ հասնում? Գրածա ասենք էսօրվա պատվիրածը կհասնի Մայիսի 19-23-ին (այսինքն 11-15 օրվա ընթացքում) :think

insider
08.05.2014, 19:11
Ժող ովա պատվիրել իբեյից, ԱՄՆ-ից իրոք էտքան արագա տեղ հասնում? Գրածա ասենք էսօրվա պատվիրածը կհասնի Մայիսի 19-23-ին (այսինքն 11-15 օրվա ընթացքում) :think

Պատահել է մոտ 2 շաբաթում հասել է: Նայած ԱՄՆ որ մասից է գալիս: ԱՄՆ-ից գնված իմ բոլոր ապրանքները նախ եկել են Նյու-Յորք ու այնտեղից նոր արտերկիր: Սովորաբար առավելագույնը մի 25 օր: Էտ իրանց գրածներին էլ շատ մի հավատա:

insider
08.05.2014, 19:13
Բայց եթե ապրանքը գա ու իրանց մոտ լինի, կզանգեն կզգուշացնեն չէ?

Իհարկե: Եթե մաքսազերծման ենթակա է, կզանգեն կհրավիրեն մաքսազերծման: Եթե ոչ, ապա կբերեն տանը կտան կամ կհրավիրեն փոստային բաժանմունք:

0david0
08.05.2014, 20:50
Պատահել է մոտ 2 շաբաթում հասել է: Նայած ԱՄՆ որ մասից է գալիս: ԱՄՆ-ից գնված իմ բոլոր ապրանքները նախ եկել են Նյու-Յորք ու այնտեղից նոր արտերկիր: Սովորաբար առավելագույնը մի 25 օր: Էտ իրանց գրածներին էլ շատ մի հավատա:

Դե հարցնում էի, որ հավատամ, թե չէ :)) Իբեյից առած չկամ դեռ, բայց ալիից հետո ոնց-որ ամեն ինչ խառը լինի իբեյում, բան չի ջոկնվում :{ Ասենք որոնման ժամանակ նշում եմ Արմենիա, հետո մտնում եմ ինչ-որ բան ու գրումա, որ չեն կարա Հայաստան ուղարկի, իսկ որ նշում եմ ասենք ԱՄՆ, հետո մտնում տեսնում եմ, որ Հայաստան էլ կարան ուղարկեն, իսկ նույն ապրանքը Արմենիա նշելու դեպքում չի գտնում, ու սենց ինչ-որ անհասկանալի բաներ... Էտ ասածս վերջին հատիկնա մնացել ու առանց շիփփինգի վճարի էլ ուղարկում են Հյուսթոն/Տեխաս-ից (դե պարզա, որ գնի մեջ են մտցրել էլի), ծախողի ռեյթինգն էլ 95.2% ա ու համարյա բոլորն էլ գոհ են ֆիդբաքերի մեջ, եսիմ... :think

insider
08.05.2014, 20:54

ԱՄՆ-ից շատ հազվադեպ է պատահում, որ շիփինգն անվճար ա ... եթե կարող ես լինկը ՊՄ-ով ուղարկի նայեմ

0david0
10.05.2014, 20:29
Ժողովուրդ http://www.arlis.am/documentview.aspx?docid=87794 ստեղ գրածները ճիշտա? Դե լրիվ կարդալ չի լինի, բայց եթե ըստ հոդված 102-ի տվյալ ապրանքի մաքսատուրքը 0% ա, ստացվումա դրանից ինչքան ուզես կարաս պատվիրես ու մաքսատուրք չտաս, թե էտի ուրիշ բանա նշանակում? :{
Օրինակ ասենք զարդեղեն պատվիրելուց եթե 6 ամսում 150000-ը գերազանցումա, պիտի 10% մաքսատուրք սկսես վճարել (7117 Զարդեղեն (բիժուտերիա) 10), իսկ ասենք (72 Սև մետաղներ 0) պատվիրելուց եթե 150000-ը անցնումա էլի կարաս պատվիրես առանց մաքսատուրքի? :think

StrangeLittleGirl
09.06.2014, 02:24
Ժող, մի հարց տամ էլի (Հայաստանում չբնակվողներին): Ամազոնից բան եմ պատվիրել, գրել ա, որ մոտավորապես հուլիսի 15-ին տեղ կհասնի: Իմ հիշելով միշտ զապասով սենց եքա ժամանակ էին ասում, բայց իրականում մաքսիմում մի շաբաթում հասնում էր: Բայց համ էլ լավ չեմ հիշում, վերջին անգամ ավելի քան մի տարի առաջ եմ բան պատվիրել: Իրոք տե՞նց ա: Ուղղակի ինձ կարևոր ա իմանալը, որտև հուլիսի սկզբից հասցես փոխվելու ա:

Artgeo
09.06.2014, 10:58

Ո՞ր երկրից, ո՞ր երկիր: Եթե Չինաստան չի, մի ամիսը շատ-շատ ա: ԱՄՆ-ի դեպքում դժվար մի ամիս ձգի

Ներսես_AM
09.06.2014, 23:16
Ժող, մի հարց տամ էլի (Հայաստանում չբնակվողներին): Ամազոնից բան եմ պատվիրել, գրել ա, որ մոտավորապես հուլիսի 15-ին տեղ կհասնի: Իմ հիշելով միշտ զապասով սենց եքա ժամանակ էին ասում, բայց իրականում մաքսիմում մի շաբաթում հասնում էր: Բայց համ էլ լավ չեմ հիշում, վերջին անգամ ավելի քան մի տարի առաջ եմ բան պատվիրել: Իրոք տե՞նց ա: Ուղղակի ինձ կարևոր ա իմանալը, որտև հուլիսի սկզբից հասցես փոխվելու ա:

Դանիայում չկա չէ՞ ամազոն։ Ուրեմն երևի Գերմանականից ես պատվիրել։ Սովորաբար տենց երկար ժամկետ չի լինում։ Եթե գաղտնիք չի լինկը անձնական հաղորդագրությամբ ուղարկի նայեմ։ Կարող ա հենց ամազոնից չես առել, այլ ուրիշ ծախող ա։ Կամ էլ տվյալ ապրանքը հիմա չունեն դրա համար տենց ուշ ա ժամկետը։

StrangeLittleGirl
10.06.2014, 16:43
Դանիայում չկա չէ՞ ամազոն։ Ուրեմն երևի Գերմանականից ես պատվիրել։ Սովորաբար տենց երկար ժամկետ չի լինում։ Եթե գաղտնիք չի լինկը անձնական հաղորդագրությամբ ուղարկի նայեմ։ Կարող ա հենց ամազոնից չես առել, այլ ուրիշ ծախող ա։ Կամ էլ տվյալ ապրանքը հիմա չունեն դրա համար տենց ուշ ա ժամկետը։

Վայ, չե՞մ նշել երկիրը :)) ԱՄՆ-ից ա: Չէ, Ամազոնը չի, ուրիշ ծախող ա, ապրանքը տեղում ա, շիփ էլ արել են արդեն, բայց ժամկետը հուլիսի 15 են դրել: Էդ եմ ուզում իմանալ՝ իրանք զապասո՞վ են տենց գրում, չէ՞: Իմ հիշելով որ հա, բայց լավ չեմ հիշում:

Vaio
02.11.2014, 23:28
Ժողովուրդ ապրանք եմ գնել Ebay - ից օգոստոսի 25-ին: Մինչ օրս ապրանքը տեղ չի հասել:
Այս ընթացքում բացել եմ case, վերջինս չեմ կարողանում դարձնել claim.
Ապրանքի գնման էջում գրումա հետևյալը` Request or case automatically closes on Nov 08.
Այսինքն, ստացվումա, որ եթե մինչև նոյեմբերի 8-ը միջոցներ չձեռնարկեմ` case - ը claim չսարքեմ, ապա փողս կկորի ու այդ դեպքում Ebay - ը կհամարի, որ ես ապրանքը ստացել եմ և այլևս խնդիր չունեմ վաճառողի հետ:
Հարց: Ինչպես case - ը դարձնեմ claim ?

Zangezur
03.11.2014, 22:30

Բացի քեյսը ու մեջը ման արի escalate

Vaio
04.11.2014, 00:06
Բացի քեյսը ու մեջը ման արի escalate

Escalate բառ չկա:
Կա հետևյալը`
1 request is still open
1 request require your attention
Էս երկուսը լինկով են ու բերումա նույն էջը, որտեղ գրումա` View Open requests or cases (1). Բայց escalate բառ ոչ մի տեղ չեմ գտնում:

Zangezur
05.11.2014, 01:07

Վերջի անգամ չեմ հիշում երբ եմ օգտվել էտ սայտից, բայց սենց էր, հիմա չգիտեմ փոխել են թե ոչ
https://community.ebay.com/t5/image/serverpage/image-id/96023iD0FBB4DD6E6FFECC?v=mpbl-1

Vaio
08.11.2014, 00:44

Իմ մոտ տենց էջ չկար, ուղղակի ասեմ, որ իմ բախտից նոյեմբերի 06-ին ապրանքը եկավ: Հետաքրքիրը էնա, որ սայթը գրումա ոնց պետքա escalate -ը սղմեմ, բայց միևնույննա չկա տենց բան գրած...
Ebay-ում ահագին բանա փոխվել, այդ թվում ապրանքի ժամանման քաղաքականությունը, ժամկետները:

Zangezur
10.11.2014, 03:42

դրա համար www.aliexpress.com պարզ հարմար քեզ համար գրպանիտ հարմար ))

Alximik
26.11.2014, 14:11
Ժող ջան, վերջերս ալիէկսպրեսից ապրանքները ուշանում են, որոշները դեռ մինչեվ հիմա չեն եկել, տռեկ համարները ցույցեն տալիս որ ուղարկվել են հայաստան, բայց մի ամիսա չկա։ Դաժը մեկը մոռացել եի դիսպուտ բացեի։ Ձեր մոտելա նույնը? Ես կասկած ունեմ որ խնդիրը հայաստանի տամոժնիի հետա։ Ես մաքսային միության հետ կապվածա...

0david0
26.11.2014, 15:27

Հա մի տեսակ ուշա հասնում էս վերջերս :think
Բայց ավելի տարօրինակն էնա, որ ապրանքս մի ամսից ավելա շրջումա Չինաստանում :o
Collection 22534100 AM 20141013 1637
Dispatching 21504300 AM 20141016 0402
Departure from outward office of exchange 10010200 AM 20141108 1501
Opening 10010200 AM 20141117 1449
Հլը համբերում եմ :{

ArmBoy12
04.12.2014, 22:20
Հա իմ մոտելա տենց, 3 հատ բան եմ պատվիրե բայց 1 ամսից ավելա չկա

0david0
04.12.2014, 22:25
Չնայած սինգփոստինը էլի մի 3 շաբաթում հասնումա, չինա փոստնա ահավոր :{

ArmBoy12
05.12.2014, 07:52
Բայց էս կարգի? Ինձելա թվում որ խնթիրը Հայաստանի տամոժնյաի հետա

ArmBoy12
05.12.2014, 07:59
Վաճառողներից մեկն ինձ միհատ տռեկինգ համարա տվել ու սայտա ուղարկե որ ետ սայտով հետևեմ ապրանքին բայց ուրիշ ինչ սայտում գրեւմ եմ ետ համարը բան չի բերում , ետ սայտի անունաը wedoexpress-ա , կարողա իմանաք ինչիցա?

VisTolog
05.12.2014, 11:29

Բայց խի՞ ես ուրիշ սայթերում փորձում, հենա տվել են` նայի։

ArmBoy12
05.12.2014, 12:19
Բայց էտ wedoexpress-ը ավելի լավնա քան մյուսները, ըտեղով ցույցա տալիս թէ որ սայթովա պատվիրված , վաճառողի անունը, ապրանքը փաթեթավորված նկարում քցում են ըտե, քաշնա ցույց տալիս ու տենց ելի բաներա ցույց տալիս

ArmBoy12
14.12.2014, 19:11
Ժողովուրդ ճիշտնասած առաջին գնումներսա ալիէկսպրեսից հիմա մի ապրանքիս մնացելա 17 օր մյուսինել 27, հիմա ինչ անեմ ? Դիսպուտ բացեմ թե սպասեմ?

John
14.12.2014, 23:54
Ժողովուրդ ճիշտնասած առաջին գնումներսա ալիէկսպրեսից հիմա մի ապրանքիս մնացելա 17 օր մյուսինել 27, հիմա ինչ անեմ ? Դիսպուտ բացեմ թե սպասեմ?
Իմաստ չունի հիմա բացել, էս նախատոնական ժամանակներում մանավանդ ուշացումներ հաճախ են լինում։ Իրաբ․նց տված թռեք-կոդով հետևի, հենց 2–3 օր մնացած լինի ու հլը հասած չլինի՝ էդ ժամանակ նոր արժի բացել ինձ թվում է

ArmBoy12
15.12.2014, 13:36
2-3 օրը նորմալա թե քիչա

John
15.12.2014, 13:38
2-3 օրը նորմալա թե քիչա

10 րոպեն էլ է բավական, 2-3 օր ասեցի, որ վերջին օրվան չթողնես, հետո չհարմարվի

ArmBoy12
15.12.2014, 14:14
Հա պարզա մերսի, իսկ միհատ էլ բան էի պատվիրե մի ամսից ավել չկար վաճառողից հարցրեցի ասեց որ ժամանակը երկարացնում է ու եթե դրանից հետո էլ չգա մի բան կանենք., հիմա ոնց կարամ ետ ժամանակը երկարացնելուց հրաժարվեմ

Փոքրիկ շրջմոլիկ
17.12.2014, 21:15
aliexpress-ից օգտվողներ, ձեր գնումներն էլ դեռ տեղ չհասա՞վ.:8

Աթեիստ
17.12.2014, 23:12
aliexpress-ից օգտվողներ, ձեր գնումներն էլ դեռ տեղ չհասա՞վ.:8

https://www.17track.net/ru/result/post.shtml?nums=RJ253512885CN%2CRJ261062429CN%2CRF000405592CN%2CRN207878080CN%2CRA614779049SG

Պատվիրվել են նոյեմբերի 10-ի կողմերը։
Մեկն էսօր հասավ ։)

Ցուցակում վերջինը Pebble-ն ա, նոյեմբերի 28-ի պատվեր, ընթացքը ցույց չի տալիս։

Փոքրիկ շրջմոլիկ
17.12.2014, 23:56

հույս ունենամ իմն էլ վերջապես կհասնի :roll

ArmBoy12
22.12.2014, 15:26
Հա պարզա մերսի, իսկ միհատ էլ բան էի պատվիրե մի ամսից ավել չկար վաճառողից հարցրեցի ասեց որ ժամանակը երկարացնում է ու եթե դրանից հետո էլ չգա մի բան կանենք., հիմա ոնց կարամ ետ ժամանակը երկարացնելուց հրաժարվեմ

Ժողովուրդ խնդրում եմ էլի պատասխանեք ոնց կարող եմ էտ երկարացվաց ժամանակից հրաժարվեմ? Հենց վաճառողներին հարցնում եմ թե խի ապրանքը չկա մի բան պատճառաբանում են ու երկարացնում են ժամկետը, օգնեք ելի?

Փոքրիկ շրջմոլիկ
22.12.2014, 20:37

Ես ինչքան գնումներ եմ արել, երբ տեղ չի հասել մի անգամ երկարացրել են ժամկետը, կամ էլ առանց երկարացնելու գումարը ուղարկել են: Ամեն դեպքում մի անգամից ավել չեն երկարացրել: Սպոռ բացել ե՞ս.

Փոքրիկ շրջմոլիկ
22.12.2014, 20:39
Ո՞վ գիտի, փեյփլից երբ գումարը փոխանցվում ա քարտի վրա, մոտավորապես ինչքա՞ն ժամանակում ա նստում.

ArmBoy12
22.12.2014, 21:31
Ես ինչքան գնումներ եմ արել, երբ տեղ չի հասել մի անգամ երկարացրել են ժամկետը, կամ էլ առանց երկարացնելու գումարը ուղարկել են: Ամեն դեպքում մի անգամից ավել չեն երկարացրել: Սպոռ բացել ե՞ս.

Հա բայց էս վերջի ապրանքիս 80 օրա ավելացրե, 80 օր թալանա ինչա չեմ ջոգում :o
Չէ չեմ բացել , բացեմ?

Փոքրիկ շրջմոլիկ
22.12.2014, 21:38
Հա բայց էս վերջի ապրանքիս 80 օրա ավելացրե, 80 օր թալանա ինչա չեմ ջոգում :o
Չէ չեմ բացել , բացեմ?

կարծում եմ մինչև երկարացնելը ճիշտ կլիներ բացել, բայց ամեն դեպքում երևի կարաս բողոքես, որ ինձ ետքան ուշ պետք չի :8

ArmBoy12
22.12.2014, 21:51
Ճիշտնասած անգլերենս էդքանել լավ վիճակում չէ , որ խնդրեմ կօգնես ? :this Իրան ինչ գրեմ?

Փոքրիկ շրջմոլիկ
22.12.2014, 23:07
Ճիշտնասած անգլերենս էդքանել լավ վիճակում չէ , որ խնդրեմ կօգնես ? :this Իրան ինչ գրեմ?

Ճիշտն ասած իմ անգլերենն էլ լավ վիճակում չի, ես գուգլ թրանսլեյթով եմ թարգմանել գրելուց, հասկացել են :}

ArmBoy12
22.12.2014, 23:38
Բայց աբսուրդ բաներա թարգմանում գուգլ թրանսլեյթը, տենաս ինչիցա տենց սաղ լեզուներով նորմալ թարգմանումա բացի հայերենից :think

John
23.12.2014, 00:58
Բայց աբսուրդ բաներա թարգմանում գուգլ թրանսլեյթը, տենաս ինչիցա տենց սաղ լեզուներով նորմալ թարգմանումա բացի հայերենից :think
կարելի է ռուսերենից անգլերեն թարգմանել, կարծում եմ ավելի լավ կստացվի: Իմ անգլերենն էլ մի բան չի, բայց նենց էլ չի որ չինացիները մեզնից լավ գիտեն անգլերեն, նենց որ կարևորը միտքը ըմբռնեն, թեկուզ գրագիտության տեսանկյունից էնքան էլ հաջող չստացվի

0david0
23.12.2014, 14:48
Էսօր ալիում 2րդ դիսպուտը բացեցի, առաջինը բացել էի տեղ չհասնելու ու ժամանակը չերկարացնելու պատճառով (չնայած մի 5 օր հետո եկավ), երկրորն էլ բացեցի, որտև սինգփոստի համար էի վճարել, բայց չինափոստով էին ուղարկել, ես էլ շիփփինգ ֆին հետ ուզեցի ու մի րոպե հետո ծախողը ընդունեց իմ դիսպուտը :)
Շատ ապրանքներ չինափոստով հասնում են մի 70 օրում, նենց որ համբերեք :))

John
02.01.2015, 01:45
էս Չայնան ճի՞շտ ա ասում, որ ապրանքը Հայաստան ա հասել, թե՞ ուզում ա քցի
http://kfdown.a.aliimg.com/kf/HTB1EUXgHXXXXXa1XVXX760XFXXXa.png

Աթեիստ
02.01.2015, 13:36
էս Չայնան ճի՞շտ ա ասում, որ ապրանքը Հայաստան ա հասել, թե՞ ուզում ա քցի
http://kfdown.a.aliimg.com/kf/HTB1EUXgHXXXXXa1XVXX760XFXXXa.png

Բայց չի ասում, որ հասել ա, հըլը նոր իրանց օֆիսից ա դուրս եկել։
Ես սրանով (https://www.17track.net/ru/result/post.shtml?nums=RN613004594CN) եմ ստուգում, հենց ասեց հասել ա, մի հատ էլ Haypost.am-ով եմ ստուգում։

John
03.01.2015, 01:12

Ծախողն էր ուղարկել էդ նկարը, որպես ապացույց, որ Հայաստանում է ապրանքը ))) ես էլ էի տենց հասկացել, բայց ասեցի ամեն դեպքում մի հատ էլ ճշտեմ, մինչև էդ հարիֆի հետ կոշտ խոսալը )))

Reh32
10.01.2015, 16:59
Ժող մաքսային միություն մտնելով դրսից ապրանքների վրա ասենք ebay ից ֆոտո ապարատ բերելու համար ինչ որ նոր սահմանափակումներ կան?

Bruno
10.01.2015, 22:26
Այժմ գործում է հետևյալ օրենքը.

4. Ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են մաքսային
վճարներ (բացառությամբ մաքսավճարի) հետևյալ միասնական դրույքաչափերով՝
1) եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30
կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազ. դրամը` 0 տոկոս,
2) եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների
ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազ.
դրամը, սակայն չի գերազանցում 1000 Եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը`
ա) 22.5 տոկոս, եթե ապրանքները ներմուծվում են Միության անդամ չհանդիսացող պետությունից,
բ) 20 տոկոս, եթե ապրանքները ներմուծվում են Միության անդամ պետությունից:
3) եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների
ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ մաքսային արժեքը գերազանցում է 1000 Եվրոյին
համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը`
ա) 30 տոկոս, եթե ապրանքները ներմուծվում են Միության անդամ չհանդիսացող պետությունից,
բ) առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված
դրույքաչափերով, եթե այդ ապրանքները ներմուծվում են Միության անդամ պետությունից:
Սույն մասի 2-րդ կետով սահմանված միասնական դրույքաչափերով մաքսային վճարները
հաշվարկվում են ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի և սույն մասի
1-ին կետով սահմանված արժեքի դրական տարբերության նկատմամբ:

http://www.parliament.am/reading1_docs5/K-687_r1.pdf Հոդված 249

Քննարկումը եղել է այստեղ (http://www.parliament.am/transcript.php?lang=arm):

Ոնց ման եկա չկարողացա գտնել ապրանքների առեւտրային չափաքանակների մասին կառավարության որոշումը.

Միրումյանի խոսքերից

Ինչ վերաբերում է ակնհայտ առեւտրային քանակությունների սահմանմանը, ապա կառավարության կողմից այդ կարգը սահմանված է։ Այդ ցանկում ներառված քանակությունները, մեր կարծիքով, կարող են վերանայվել։

Եթե որևէ մեկը գտնի այդ որոշումը, խնդրում եմ հղումը դրեք այստեղ:

Zangezur
10.01.2015, 23:01
Այժմ գործում է հետևյալ օրենքը.

http://www.parliament.am/reading1_docs5/K-687_r1.pdf Հոդված 249

Քննարկումը եղել է այստեղ (http://www.parliament.am/transcript.php?lang=arm):

Ոնց ման եկա չկարողացա գտնել ապրանքների առեւտրային չափաքանակների մասին կառավարության որոշումը.

Միրումյանի խոսքերից

Եթե որևէ մեկը գտնի այդ որոշումը, խնդրում եմ հղումը դրեք այստեղ:

Ինչ որ տեղ խստացում, իսկ ինչ որ տեղ նաև մեղմացում:

Խստացել է այն մասով, որ ոնց հասկացա եթե ապրանքի գինը գերանզանցի 200 հազար դրամը, ապա մոտ 20-30 տոկոս մաքսատուրք + 20 տոկոս ԱԱՀ + մաքսավճարներ իրար գումարվելով մաքսազերծման գումարը հասնումա վարդապետի խազը
Իսկ մեղմանալու մասով, որ 6 ամիս լիմիտը դարզձրել են 1 ամիս, չնայած մինչև այժմ այդ լիմիտը կարեիա ասել Հայփոստով առաքվող ապրանքների համար ոչ էլ գոյությունա ունեցել, այսինքն եթե ամիսը մեկ 150.000 դրամի ապրանք ստանայինք, նրանք նախորդ ստացածը չէին համարում որպես արտոնությունից օգտվել:
Եվ եթե այս նոր օրենքով հանդերձ, որը ընդհանուր առմամբ կարելի է բնութագրել որպես օրենքի մեղմացում, եթե Հայփոստի աշխատանքում փոփոխություններ չլինեն, այսինքն նախկինի պես չինական ոչ շատ փաթեթները <<ներվեն>>, ապա շատ հիանալի բան է ստացվում:
Բայց եթե այս նոր օրենքի հետ մեկտեղ ՀայՓոստը մաքսային միության ընդհանուր խստությունից ելնելով սկսի DHL, Fedex ու նմանատի ծառայությունների պես բոլոր փաթեթները անցկացնել մաքսայինով, ապա կարելի է ասել, որ սա օնլայն գնումներ կատարողների համար ոչ թե թեթևացում էր, այլ հակառակը:

Հետաքրքիր է իմանալ նույն հոդվածը ռուսաստանում ինչքան սահմանաչափ ունի ???

Bruno
10.01.2015, 23:29
Քննարկումների ժամանակ էդ հարցը հստակեցվել է:

Մաքսատուրքի հետ կապված։ Այստեղ 2.5 %-ը մենք, բնականաբար, չենք դարձնելու 22.5%, 2.5 %-ը վերաբերում է գործող օրենքով մաքսատուրքի դրույքաչափին։ Դա 2.5 %-է, բայց այդ չափաքանակի շրջանակներով, որի համար գանձվում է 2.5% մաքսատուրք, կա նաեւ ավելացված արժեքի հարկ եւ կա նաեւ ակցիզային հարկ, եթե տվյալ ապրանքը ենթակա է հարկման ակցիզային հարկով։ Քանի որ միասնական մաքսային վճարը գալիս է փոխարինելու ավելացված արժեքի ակցիզային հարկին եւ մաքսատուրքին, սա ոչ թե 2.5 %-ը դառնում է 22.5%, այլ մաքսային սահմանին վճարման ենթակա բոլոր հարկերը գումարվել են մի տեղ, այդ թվում՝ նաեւ ավելացված արժեքի հարկը, եւ այդ պատճառով սահմանված է 22.5% եւ 20%։

Ինչ վերաբերվում է ժամկետներին, ապա մայիսից օրենքի փոփոխություն էր եղել, որտեղ որևէ ժամկետի սահմանափակում չկար (8-րդ կետը անվավեր էր ճանաչվել):

Ասեմ, որ միշտ էլ ՀայՓոստի ապրանքները անցել են մաքսայինով, պարզապես էժան փաթեթները միշտ էլ բաց են թողել:

Եթե նայենք դրամի կուրսին, կարելի ա ասել, որ սահմանաչափերը համարյա նույնն են մնացել:

Իսկ անմաքս առևտրի չափը
ՌԴ-ում 1000 եվրո է
Բելառուսում 150 եվրո
Ղազախստանում 300 եվրո ??

Zangezur
11.01.2015, 14:22

Գիտեմ որ հայփոստի ապրանքները միշտ անցել են մաքսայինով, նկատի ունեի ներում են միշտ իրանց կարծիքով էժան ապրանքները, բայց եթե չոր օրենքով նայենք մի հատ լուցկու հատիկ ստանալուց հետո պետքա արդեն հաջորդ ստացումները մաքսազերծվեն:

Իմաստը չեմ հասկանում սեփական ժողովրդին ճնշած պահելու, մեկա էտ ամբողջ գումարը գնումա օբշի կատյոլ ու ընդեղից բաշխվումա արդեն տոկոսային, ստացվումա ռսները օգտվում են, մնացածը տուժում???

All23ex
13.01.2015, 17:52
Ժող ջան Նոյեմբերի 25ին ալիէքպրեսով հեռախոս եմ պատվիրել,դեկտեմբերի 6ին ըստ Սինգապուր փոստի ուղարկել են բայց մինչև հիմա չի հասել նորմալա որ էսքան ուշանումա?

0david0
14.01.2015, 01:10
Ժող ջան Նոյեմբերի 25ին ալիէքպրեսով հեռախոս եմ պատվիրել,դեկտեմբերի 6ին ըստ Սինգապուր փոստի ուղարկել են բայց մինչև հիմա չի հասել նորմալա որ էսքան ուշանումա?

Եթե հաշվենք, որ իմ նոյեմբերի 24-ի 2 պատվիրածներից, որոնք նույն համարի տակ էին ըստ սինգի սայտի, մեկը հասելա 17 օրում, իսկ մյուսը մինչև հիմա չկա, ապա հեչ էլ նորմալ չի :8

All23ex
14.01.2015, 11:54
Եթե հաշվենք, որ իմ նոյեմբերի 24-ի 2 պատվիրածներից, որոնք նույն համարի տակ էին ըստ սինգի սայտի, մեկը հասելա 17 օրում, իսկ մյուսը մինչև հիմա չկա, ապա հեչ էլ նորմալ չի :8
երեկ կապնվեցի սինգ փոստի հաճախորդների սպասարկման թիմի հետ ներկայացրեցի խնդիրը, 3-4 օր խնդրեցին ստուգելու համար, ըստ իրանց ուշացումը կապված է տոն օրերի հետ ու հիմա ամեն ձև ինձ համոզումեն որ պետք չէ անհանգստանալ ապրանքը կհասնի :think

Vaio
16.01.2015, 23:09
Aliexpress-ում спор կարելիա բացել ապրանքը գնելու օրվանից 60 օրվա ընթացքում?
Եթե 60 օրը անցավ, էլ փողի տերը չես?

Առաջին ապրանք: Status: Departure from outward office of exchange.

Երկրորդ ապրանք: Status: NULL, Location: PEK.

Սրանք ինչա նշանակում?

luys747
17.01.2015, 21:23
Ժողովուրդ ջան էտ tracking number - ի օգնությամբ ինչպես կարող եմ հետեվել իմ ապրանքին
Այդ համարը ինձ նամակի միջոցով ուղարկել է տվյալ ապրանքի տերը։ Ես դա ebay-ից եմ գնել։

ivy
18.01.2015, 13:27
Ժողովուրդ ջան էտ tracking number - ի օգնությամբ ինչպես կարող եմ հետեվել իմ ապրանքին
Այդ համարը ինձ նամակի միջոցով ուղարկել է տվյալ ապրանքի տերը։ Ես դա ebay-ից եմ գնել։

Tracking the item

You may have received tracking information in an email. You can use this information to check the shipping status of your item on the shipping company's website.

You can also check the shipping status of your item from My eBay.
To check the shipping status of your item from My eBay:

1. Click My eBay at the top of most eBay pages. You may need to sign in.

2. Click the Purchase History link on the left side of the page.

3. Locate the item in the list. If the seller printed the shipping label using eBay or PayPal, or entered a tracking number for an item, you'll see the tracking number under the item title. Click the tracking number to see the package's shipping status.

Հղում (http://pages.ebay.com/help/buy/after-sale.html#tracking)

VisTolog
18.01.2015, 13:33
Aliexpress-ում спор կարելիա բացել ապրանքը գնելու օրվանից 60 օրվա ընթացքում?
Եթե 60 օրը անցավ, էլ փողի տերը չես?

Առաջին ապրանք: Status: Departure from outward office of exchange.

Երկրորդ ապրանք: Status: NULL, Location: PEK.

Սրանք ինչա նշանակում?
Առաջինը երկրից դուրս գալու մասինա խոսում, երկրորդը չի կարողանում ճշտի թե ուրա:
Ալիում վերջերս սպոռ բացեցի, բայց հետաքրքիր բան տեղի ունեցավ. երկու անգամ երկարացրեց ժամկետը: Այսինքն եթե ապրանքը պետքա գա 15 օրում, դու սպոռ ես անում, ինքը դա ավելիա երկարացնում ու տենց խոսքի մի տարի ձգձգի: :)

Vaio
18.01.2015, 15:45

[Напоминание: Защита Заказа закончится через 15дн 17часов 5мин. 23секунд.]
Փաստորեն, ոնց հասկանում եմ, գոնե 14 օրից спор բացեմ, հա?

0david0
19.01.2015, 16:50
Aliexpress-ում спор կարելիա բացել ապրանքը գնելու օրվանից 60 օրվա ընթացքում?
Եթե 60 օրը անցավ, էլ փողի տերը չես?

Առաջին ապրանք: Status: Departure from outward office of exchange.

Երկրորդ ապրանք: Status: NULL, Location: PEK.

Սրանք ինչա նշանակում?

60 օրվա ընթացքում չէ, այլ էնքան ինչքան ծախողնա սահմանել, լինումա ասենք 45 կամ 39 օր էլ: NULL-ի դեպքում եթե երկիրը նշվածա CN, նշանակումա հետա գնում ծախողին, եթե AM, ուրեմն գալիսա Հայաստան: Ավելի լավա NULL-ի չինարեն տարբերակը նայես, հետո թարգմանես անգլ/ռուս/հայ, ավելի պարզ կլինի:

Ժողովուրդ ջան էտ tracking number - ի օգնությամբ ինչպես կարող եմ հետեվել իմ ապրանքին
Այդ համարը ինձ նամակի միջոցով ուղարկել է տվյալ ապրանքի տերը։ Ես դա ebay-ից եմ գնել։

Բոլոր տռեկ կոդերին կարող ես հետևել gsconto.com կամ 17track.net կայքերում: Կարող ես նաև 17track-ի անդրոիդի ծրագիրը քաշես, ու դրանով հետևես:

[Напоминание: Защита Заказа закончится через 15дн 17часов 5мин. 23секунд.]
Փաստորեն, ոնց հասկանում եմ, գոնե 14 օրից спор բացեմ, հա?

Եթե չինա փոստովա ուղարկված, հավանականա, որ 70-80-րդ օրը նոր կհասնի, միանգամից սպոռ մի բաց, խնդրի թող երկարացնեն ժամկետը :)

Armen.181
27.01.2015, 19:15
Ժող որևէ մեկի մոտ խնդիրներ առաջացել են << USPS First Class Mail Intl / First Class Package Intl Service >> փոստային սերվիսի հետ, ասենք եղել է որ չի եկել կամ 60 օրից ավել ժամանակում նոր եկել է

its
29.01.2015, 01:56
տեղյակ էք սինգապուրով որ ուղարկում են քանի օրումա հասնում? ես պատվիրել եմ 14-ին ուղղարկել են երբ կհասնի մոտավոր?

John
29.01.2015, 02:15
տեղյակ էք սինգապուրով որ ուղարկում են քանի օրումա հասնում? ես պատվիրել եմ 14-ին ուղղարկել են երբ կհասնի մոտավոր?

սովորաբար Սինգապուրի փոստով պատվիրված ապրանքը ավելի շուտ է հասնում, քան չինական փոստովը։ Անձնական փորձը ցույց է տալիս, որ Սինգ․փոստով 25-35 օրում է հասնում՝ պատվիրման օրվանից ու մոտ 20-28 օրում՝ ուղարկելու պահից հաշված։

0david0
30.01.2015, 01:48
տեղյակ էք սինգապուրով որ ուղարկում են քանի օրումա հասնում? ես պատվիրել եմ 14-ին ուղղարկել են երբ կհասնի մոտավոր?

Ուղարկելու օրվանից հաշված 17 օրում ամենաշուտը, իսկ Սինգից դուրս գալու օրվանից 2 շաբաթ: Սովորաբար շաբաթ օրերը գալիսա Հայաստան, երկուշաբթի էլ ձեր փոստ (եթե Երևանում ես ապրում, մարզերում հնարավորա երեքշաբթի գա): Առավոտ շուտ կարաս առանց զանգելու գնաս ձեր փոստ, ստանաս երկար սպասված փաթեթը :roll Եթե 14-ինա ուղարկել ծախողը ու եթե ուրիշ բաներ տեղի չունեցան, հնարավորա մյուս շաբաթ հասնի :)

Աթեիստ
30.01.2015, 01:59

Ես Pebble-ը նոյեմբերի 29-ին պատվիրել եմ, էդ օրերին իրանք հանգստանում էին։ Դեկտեմբերի 10-ի կողմերը դուրս ա եկել, հունվարի 21-ի կողմերը նոր ստացա։

https://www.17track.net/ru/result/post.shtml?nums=RA614779049SG

37 օր։

0david0
30.01.2015, 15:40
Ես Pebble-ը նոյեմբերի 29-ին պատվիրել եմ, էդ օրերին իրանք հանգստանում էին։ Դեկտեմբերի 10-ի կողմերը դուրս ա եկել, հունվարի 21-ի կողմերը նոր ստացա։

https://www.17track.net/ru/result/post.shtml?nums=RA614779049SG

37 օր։

Հա որովհետև նոր տարի էր :)) Իմ մի սինգփոստով պատվիրածն էլ 2 ամիս տևեց մինչև հասավ մի 2 օր առաջ :)