Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր կապված ինետ-խանութների հետ eBay & PayPal

Էջեր : 1 [2] 3 4 5

Կարապետ
20.03.2011, 15:13
Արդեն ուշ ա, ժամանակին պիտի մտածեիր:

Հիմա միայն Իբեյի միջոցով, բայց կարծում եմ իմաստ չունի: 12 ամիս կմնա, հետո կջնջվի: Երրորդից հետո արգելափակում:
Պարզապես, հետագայում վաճառողները կարող ա չուզենան գործ բռնել: Բայց դե... Ուշադրություն մի դարձրու, մեկը չի վաճառի, մյուսը կվաճառի: Պարզապես ուշադիր եղի:

Այսինքն կորցրե՞լ եմ վսհատությունս:(
Բայց 100% Positive եմ:)

Զզվցնում եմ բայց պտի հարցենմ:)) Իսկ նոր account պահով ի՞նչ կասես

skog94
21.03.2011, 22:07
Ժողովուրդ ով կարա իմանա քանի կիլո-ի դեպքում են ռաստամոժկա ուզում?

Կարապետ
21.03.2011, 22:24
Ժողովուրդ ով կարա իմանա քանի կիլո-ի դեպքում են ռաստամոժկա ուզում?

150,000 դրամի

skog94
21.03.2011, 22:26
150,000 դրամի
իսկ քաշը?

Կարապետ
21.03.2011, 22:38
իսկ քաշը?

Ինչքան գիտեմ կապ չունի:think

Artgeo
22.03.2011, 02:00
Ժողովուրդ ով կարա իմանա քանի կիլո-ի դեպքում են ռաստամոժկա ուզում?

20 կգ ից կամ 150 000 ից ավել

http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=28 Հոդված 105

Հոդված 105. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները

1. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:
2. Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոխադրումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը:
4. Սույն օրենսգրքի իմաստով` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:
5. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`
ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.
բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների:
6. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
7. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց ժառանգական գույքը` մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
8. Նույն անձը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առևտրի շուկաների, երբ նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից մեկ ամսվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ:

Եվ փոփոխություն այդ հոդվածում http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=4366&Reading=1

ՀՈԴՎԱԾ 9. 105-րդ հոդվածի.

1. 2-րդ մասում «50 հազ. դրամը» բառերը փոխարինել «150 հազ. դրամը» բառերով.

2. 6-րդ մասի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից 180 օր առաջ կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից 180 օրը չգերազանցող ժամկետում:»:

ayepremyan
24.03.2011, 00:10
105 հոդվածի 2-րդ մասում "50 հազար դրամ" բառերը որտեղ են:think

Artgeo
24.03.2011, 00:40
105 հոդվածի 2-րդ մասում "50 հազար դրամ" բառերը որտեղ են:think

Նախկինում դոլարով ա եղել գրած, իմ դրածը հին տարբերակն ա:

Sophie
24.03.2011, 12:16
Ժող իսկ ով գիտի հագուստի համար ի՞նչքան մաքս է գանձվում: Կարող ե՞մ մոտավորապես իմանալ ինչոր տեղից մինչև բերելը:

Կարապետ
24.03.2011, 18:25
Իմ USB to Com-երնա եկել ու բոլորի դիսկերն էլ ջարդած, հիմա ի՞նչ անեմ, 10 հատ negative feedback նվիրե՞մ:think

ministr
24.03.2011, 18:34
Իմ USB to Com-երնա եկել ու բոլորի դիսկերն էլ ջարդած, հիմա ի՞նչ անեմ, 10 հատ negative feedback նվիրե՞մ:think

Տենց եք անում, որ հետո Հայաստանը մտցնում են սև ցուցակ: Մտքովդ չի անցել էդ դիսկերը նկարես, seller-ին ուղարկես ու ասես, որ լավ ուպակովկա չես արել սաղ ջարդվածա եկել, կամ փողս հետ տուր կամ էլ նորից ուղարկի բայց tracking համարով:

Կարապետ
24.03.2011, 18:53

Գրել եմ տենամ ինչա ասում feedback-ի մասին էլ ակնարկել եմ: Tracking համարը ո՞րնա

Artgeo
24.03.2011, 20:33
Ժող իսկ ով գիտի հագուստի համար ի՞նչքան մաքս է գանձվում: Կարող ե՞մ մոտավորապես իմանալ ինչոր տեղից մինչև բերելը:
20-32 տոկոս:

Artgeo
24.03.2011, 20:40
Գրել եմ տենամ ինչա ասում feedback-ի մասին էլ ակնարկել եմ: Tracking համարը ո՞րնա
Նախ ՍԻՐԱԼԻՐ գրում ես վաճառողին՝ նկարագրելով իրավիճակը: Կարող ես մի երկու նկար էլ կցես: Կարող ես նաև առաջարկել, ասենք գումարի մի մասը հետ վերադարձնել կամ նորից ուղարկել դիսկերը: Կամ կարող ես հարցնել, թե ինքը ի՞նչ է առաջարկում և ըստ այդմ եթե չի բավարարում քո առաջարկը ապա անես սեփականդ:

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է վիրավորել, կռվել, պահանջել, ԱԿՆԱՐԿԵԼ ՎԱՏ ՖԻԴԲԵՔԻ վերաբերյալ: Ընդ որում վերջինը Իբեյի կանոնների ուղիղ խախտում է:

Ցավոք, շատ են քո նման մտածող մարդիկ, ինչի հետևանքով լավ վաճառողները հրաժարվում են ուղարկել մի երկիր, որտեղ բոլորին թվում է թե իրենք են աշխարհի տերը և ամբողջ աշխարհը պարտք է իրենց, հաշվի առնելով դարավոր պատմությունը, քրիստոնեությունն ու ցեղասպանությունը... Թքած ունի էդ մի քանի դոլարի վրա, պարզապես կդադարի ուղարկել Հայաստան ու պլծ: Մի արեք... Ամեն ինչ կարելի է լուծել մարդկային խոսակցությամբ: Եթե խնդիրդ չլուծվեց, կբացես դիսպուտ:

Մի երկու շաբաթ առաջ ջարդած դիսկով ջոյստիկ էի ստացել: Վաճառողին գրեցի, որ տենց եմ ստացել, ասեցի, որ խնդիր չի, ինտերնետից կքաշեմ, բայց հետագայում Հայաստան ուղարկելուց, թող ավելի լավ փաթեթավորի:

http://img860.imageshack.us/img860/3954/image0100.jpg

Կարապետ
24.03.2011, 20:55

Դեռ չի պատասխանել, տենց էլ կանեմ, բայց ինձ չի թվում, որ բոլորն էլ պատահական են ջարդված: 10/10 ջարդրված

Artgeo
24.03.2011, 21:22
Դեռ չի պատասխանել, տենց էլ կանեմ, բայց ինձ չի թվում, որ բոլորն էլ պատահական են ջարդված: 10/10 ջարդրված
Հատ-հատ նստել ջարդել ա ու քեզ ուղարկել... Նամակ գրի, ասա, թող պատասխանի, հակառակ դեպքում երկու ժամը մեկ գրի, հետո մի ժամը մեկ, վերջում կես ժամը մեկ...
Ե՞րբ ես գրել նամակդ:

Կարապետ
24.03.2011, 21:53

Ուղղակի սենց պատահականությունների չեմ հավատում, 10/10 կոտված
Առավոտյան եմ նամակ ուղարկել...

Կարողա չաշխատող բաներ են ու երբ միացնում եմ driver-ա ուզում, որն էլ պետքա դիսկի վրա լիներ....

Artgeo
24.03.2011, 22:41

ՀայՓոստում 100 հատն էլ կարող են կոտրել... Չկասկածես:

Չինաստանում մեր առավոտի ժամանակ, երեկոյա: Իրանց առավոտը մեր գիշերվա 3-5 ից ա սկսվում: Այսինքն, որ գրել ես, իրանց աշխատանքային օրը վերջանում էր: Սպասի մի քանի օր: Չպատասխանելուց հետո, կարող ես մի հատ էլ սիրալիր նամակ գրել, հետաքրքրվելով թե ինչի չի պատասխանում ու ասելով, որ եթե էլի մի քանի օր պատասխան չստանաս, ստիպված կլինես դիսպուտ բացել: Սովորաբար դրանից հետո հայտնվում են: Քանի՞ տոկոս դրական ֆիդբեք ունի:

Դրայվերն էլ ինտերնետում գտի, որ փորձարկես սարքերդ, մինչև դիսկի պատմութունը պարզվի: Համապատասխան թեմայում գրի, կօգնենք:

Կարապետ
24.03.2011, 22:45

ok:)
98% դրականա, բայց երևի այդ նույն ապրանքից էլ առնող չի եղել:))

USB 2.0 to COM device
USB\VID_067B&PID_2303\5&B94AA03&0&1

Artgeo
24.03.2011, 22:55
ok:)
98% դրականա, բայց երևի այդ նույն ապրանքից էլ առնող չի եղել:))
ԻՄՀԿ 98 տոկոսը քիչ ա:

Եթե USB2COM ադապտերն ա, ունեմ էդ սարքից, իրանց դիսկի քոպին էլ ունեմ, լիքը դրայվերներվ, էսա ափ կանեմ 20 մբ ա, ռառած՝ 15 մբ:

Կարապետ
25.03.2011, 00:04
ԻՄՀԿ 98 տոկոսը քիչ ա:

Եթե USB2COM ադապտերն ա, ունեմ էդ սարքից, իրանց դիսկի քոպին էլ ունեմ, լիքը դրայվերներվ, էսա ափ կանեմ 20 մբ ա, ռառած՝ 15 մբ:

Շատ մերսի դայվերների համար, մի քիչ նազ-տուզ արեց, բայց աշխատեց:))
Հիմա հերթով փորձում եմ:)

Ապե Ջան
25.03.2011, 23:51
http://cgi.ebay.com/BP-6M-Battery-Nokia-3250X-6151-6280-9300-N73-N77-/250700496320?pt=PDA_Accessories&hash=item3a5ee9fdc0
http://cgi.ebay.com/NEW-Full-Cover-Housing-Case-Nokia-3250-Keypad-T6-/290422214956?pt=PDA_Accessories&hash=item439e83512c

Այս երկու ապրանք է ինձ անհրա=եշտ ebay-ից, բայց գաղափար չունեմ, ու չեմ էլ ուզում ունենալ. ո՞նց և ի՞նչպես կարելի է գնել:
Հնարավոր է ինչոր մեկը ին account-ով պատվիրի, իրեն փոխանցեմ գումարը ես:

Կարապետ
26.03.2011, 19:47

Skype-ով գրի կօգնեմ;)

Bruno
31.03.2011, 12:25
Vge, մինչև դիսպուտ բացելդ մի հատ այսպիսի նամակ գրի վաճառողին, տես ինչ՞ ա պատասխանում:

I have purchased the item (280360844765), paid for it via PayPal, but I haven't received it yet.
Unfortunately, I have to turn the dispute into claim, or refund me in full asap.

Ես գնել եմ այս (280360844765) ապրանքը, վճարել եմ դրա համար PayPal-ի միջոցով, բայց մինչ այժմ ես չեմ ստացել ապրանքը.
Ցավոք սրտի, ես ստիպված եմ դիսպուտ բացել, կամ վերադարձրեք ինձ ամբողջ գումարը հնարավորինս արագ:

Հնարավոր է գումարդ հետ վերադարձնի ու ապրանքն էլ մի քանի օրից գա:

Նամակդ ուղարկում ես Ebay-ից,

http://savepic.net/902084.jpg

Անգլերեն իմացողներին, եթե տեքստում կան անճշտություններ, կխնդրեի ուղղեք:

Կարապետ
31.03.2011, 17:02

Ես էլ եմ ապրանք առել ու արդեն 41 օրա անցել

Zangezur
31.03.2011, 18:28
http://cgi.ebay.com/BP-6M-Battery-Nokia-3250X-6151-6280-9300-N73-N77-/250700496320?pt=PDA_Accessories&hash=item3a5ee9fdc0
http://cgi.ebay.com/NEW-Full-Cover-Housing-Case-Nokia-3250-Keypad-T6-/290422214956?pt=PDA_Accessories&hash=item439e83512c

Այս երկու ապրանք է ինձ անհրա=եշտ ebay-ից, բայց գաղափար չունեմ, ու չեմ էլ ուզում ունենալ. ո՞նց և ի՞նչպես կարելի է գնել:
Հնարավոր է ինչոր մեկը ին account-ով պատվիրի, իրեն փոխանցեմ գումարը ես:

Երկրորդից ինձելա հարկավոր, հաշվեցի մոտավորապես 800 դրամա կանգնումա, ստեղ 4000-ա, հնարավորա՞՞՞

Ապե Ջան
31.03.2011, 18:31
Երկրորդից ինձելա հարկավոր, հաշվեցի մոտավորապես 800 դրամա կանգնումա, ստեղ 4000-ա, հնարավորա՞՞՞

Ինչնա՞ 4000 ստեղ:

Zangezur
31.03.2011, 18:42
Ինչնա՞ 4000 ստեղ:

Առաջինը՝ BP-6M ակումլյատորը:

Ապե Ջան
31.03.2011, 18:56
Առաջինը՝ BP-6M ակումլյատորը:

Ինձ ստեղի չինական ապրանքը չի՛ հետքրքրում:

BOBO
31.03.2011, 19:01
Ինձ ստեղի չինական ապրանքը չի՛ հետքրքրում:

խի էտ ինչականա?:D

http://s016.radikal.ru/i335/1103/7e/db00c76cb6cd.jpg (http://s016.radikal.ru/i335/1103/7e/db00c76cb6cd.jpg)

Ապե Ջան
31.03.2011, 19:09
խի էտ ինչականա?:D

Չինական, բայց հաստատ ավելի լավ որակի չինական: :)

BOBO
31.03.2011, 19:14
Չինական, բայց հաստատ ավելի լավ որակի չինական: :)

լավ բանը 1$-ով չեն ծախում

Ապե Ջան
31.03.2011, 19:26
լավ բանը 1$-ով չեն ծախում

Համամիտ եմ, սա ուղղակի փորձելու համար թեթև նայել էի, ասեցի տեսնեմ հնարավորա:

Artgeo
31.03.2011, 21:08
Հեռախոսի ակումուլյատորը 6$ ից պակաս չպիտի լինի:

Ես իմի համար սրանից եմ առել http://www.dealextreme.com/p/pisen-bl-4ct-replacement-3-7v-860mah-li-ion-battery-for-nokia-5310-7310-7210-6600f-more-39115

Ապե Ջան
31.03.2011, 21:37

6 $ - ը ի՞նչ ստանդարտա ակումլյատորի համար: Ո՞վա որոշել:

Zangezur
01.04.2011, 01:02
Լավա եթե նշված BP-6M մոդելի ակումլյատորը օրիգինալը չի, եբայում ցույց կտաք նույնի օրիգինալը ու ոնց որոշենք օրիգինալա թե չէ՞՞՞

Artgeo
01.04.2011, 11:47
6 $ - ը ի՞նչ ստանդարտա ակումլյատորի համար: Ո՞վա որոշել:

Չի կարող նորմալ ակումուլյատորը 2 դոլար լինել: Հակառակ դեպքում լոտոյա, կամ լավը կլինի կամ չէ:

Vge
01.04.2011, 13:40
Bruno. Ախպեր գրեցի քո ասաց ձևով սենց պատասխանեց. Thanks for your message.For your case,we could issue a refund to you as you requested. But could you kindly repay or return the item if you received it after payment refunded?As soon as get your reply,we'll arrange the refund.Thanks.
Please feel free to contact us if you have further problems.

Bruno
01.04.2011, 14:39

Ապեր էսի արդեն կռիսական քայլ ա անում: Ուզում ա ասի, եթե ինքը փողը հետ տալուց հետո դու ապրանքը ստանաս, պիտի պարտավորվես որ ապրանքը հետ պիտի ուղարկես, որի համար դու փող պիտի մուծես: Արդյունքում դու տուժելու ես հետ ուղարկելու գումարի չափով:
Դրա համար այսպես պատասխասխանի:

Եթե ես ապրանքը ստանամ գումարը վերադարձնելուց հետո, ապա ես պարտավորվում եմ նորից վճարել ապրանքի համար:

If I receive item after payment of the return, I undertake to re-pay for item.

Vge
01.04.2011, 14:49
Օկ ախպերս հեսա ուղարկեմ.

Okamigo
05.04.2011, 11:02
http://www.buyincoins.com/ հրաշալի չինական խանութ:

Եթե հնարավոր է,կարող եք ասել ինչպես է կատարվում պատվերը,ոնց պետք է լրացնել բնակչության վայրը?

Artgeo
05.04.2011, 11:29
Եթե հնարավոր է,կարող եք ասել ինչպես է կատարվում պատվերը,ոնց պետք է լրացնել բնակչության վայրը?
բացում ես այն ապրանքները, որոնք ուզում ես գնել և ավելացնում դրանք ADD TO CART ի միջոցով, ամեն ապրանքի նկարի աջ մասում կա: Վերջում, երբ ամեն ինչ ընտրված է, գնում ես վերևի աջ մասում գտնվող MENU> SHOPPING CART , ընտրում Չեքաութ, և Փեյփալով վճարելուց հետո հնարավորություն ունես հասցեն փոփոխել կամ լրացնել: Հասցեն գրվում է ԼԱՏԻՆԱՏԱՌ, չինացիները դժվար հասկանան հայերեն կամ ռուսերեն:
Ի դեպ, մի նյուանս էլ: Եթե կա ապրանք, որը ուզում եք առնել, բայց ոչ հիմա և չեք ուզում կորցնել այդ ապրանքը տեսադաշտից, ավելացրեք այն Favorite ի մեջ, աստղի միջոցով: Շոփինգ քարտից իրերը անհետանում են պատուհանը փակելուց հետո:

Okamigo
05.04.2011, 11:51

Artgeo ինձ հետաքրքիր է թե ոնց պետք է գրել հասցեն,ուղղակի ես նման խանութներից ըհդհանրապես չեմ գնել

Artgeo
05.04.2011, 12:18

Հայաստանի հասցեները այսպես են գրվում
http://www.upu.int/fileadmin/userUpload/damFileSystem/universalPostalUnion/activities/addressing/postalAddressingSystemsInMemberCountries/sheetsEn/ARM.pdf

Artgeo
05.04.2011, 12:18
Artgeo ինձ հետաքրքիր է թե ոնց պետք է գրել հասցեն,ուղղակի ես նման խանութներից ըհդհանրապես չեմ գնել

Համապատասխան թեմայում (http://www.akumb.am/showthread.php/46591-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AB%D5%B6%D5%A5%D5%BF-%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-eBay-amp-PayPal?p=2210814#post2210814)

Kuk
05.04.2011, 14:45
Ժող ամբողջ թեման չփորփրեմ էլի, մի երկու հարց տամ. մոտ 200 դոլարանոց ապրանք որ գնեմ, ինչքա՞ն կնստի վրես, մեկ էլ ինչքան կտևի:

Artgeo
05.04.2011, 14:52
Ժող ամբողջ թեման չփորփրեմ էլի, մի երկու հարց տամ. մոտ 200 դոլարանոց ապրանք որ գնեմ, ինչքա՞ն կնստի վրես, մեկ էլ ինչքան կտևի:
200 դոլարանոց ապրանքի արժեքը 200 դոլար կլինի:
Իսկ մնացած հարցերին պատասխանելու համար, հավելյալ տեղեկատվություն ա հարկավոր: Ո՞ր երկրից, ի՞նչ տիպի առաքմամբ և այլն: Սենց թե նենց, ցանկացած պատասխան կլինի չափից դուրս մոտավոր: Իբեյում օրինակ ցանկացած ապրանք, ցանկացած գնով կարելի է գտնել:

Kuk
05.04.2011, 15:01

Արտ, սրանցից մեկը օրինակ: Գոնե մոտավոր կասե՞ս՝ ինչքան կնստի վրես ու ինչքան կտևի: Մեկ էլ խաբվելու հավանականությունն ինչքան ա:))

http://cgi.ebay.com/ebaymotors/DOOR-MIRROR-2004-MERCEDES-C-CLASS-203-Typ-Electric-C3-_W0QQcmdZViewItemQQhashZitem19c0d7850cQQitemZ110609532172QQptZMotorsQ5fCarQ5fTruckQ5fPartsQ5fAccessories#ht_3191wt_2618

http://cgi.ebay.com/ebaymotors/OEM-02-03-04-05-06-MERCEDES-C230-Outside-MIRROR-_W0QQcmdZViewItemQQhashZitem3a6355189fQQitemZ250774624415QQptZMotorsQ5fCarQ5fTruckQ5fPartsQ5fAccessories#ht_3235wt_992

Artgeo
05.04.2011, 15:08

Դրանցից ոչ մեկը Հայաստան չի ուղարկում
This seller does not ship to Armenia.
Կարող ես գրել, հարցնել, կուղարկի՞ Հայաստան, թե՞ չէ: Ու եթե ուղարկի, ինչքանով:
Մաքսազերծելու ես, սենց թե նենց, եթե չեմ սխալվում +40 տոկոս:

Bruno
06.04.2011, 00:08
Եթե ցանկանում եք որևէ ապրանք գնել արտասահմանից, որը չի առաքվում Հայաստան, ապա կարող եք օգտվել http://www.shipito.com/ -ից:

Շատ կարճ shipito-ի մասին:
Գրանցվելով shipito-ում, ստանում եք ռեալ ամերիկյան հասցե, այդ հասցեն գրանցում եք Ebay-ում որպես shipping հասցե, ebay-ից ապրանքը ուղարկում են այդ հասցեով, shipito-ն ստանում է ապրանքը և ուղարկում է ձեզ: Այս ամենի համար shipito-ն պահանջում է ընդամենը 8.5 դոլար և իհարկե գումարած առաքման ծախսերը: Հնարավոր է նաև մի քանի ապրանքների կոմպլեկտավորում և մի ծանրոցով ուղարկում:

Հայաստանցիներիս համար կարևորագույն առավելությունն այն է, որ մաքսային հայտարարագիրը լրացնում ենք ինքներս shipito-ի կայքում:

Իմ դեպքում, գնել եի տեսախցիկ Panasonic SD600 380$-ով, անվճար առաքեցին shipito, այնտեղ ես գինը գրեցի 315$ (միամիտ եմ, պիտի գրեի 200$) և shipito-ից ուղարկեցի իմ հասցեով:
http://i041.radikal.ru/1104/13/e90c39df1297t.jpg (http://radikal.ru/F/i041.radikal.ru/1104/13/e90c39df1297.jpg.html)

Ասեմ որ մաքսայինում միևնույնն է չամուռ եղան ու 10000 պոկեցին, քանի որ նրանք էլ էին հասկանում, որ այդ ապրանքի գինը մեր մոտ 800$-ից շատ է:

Կոնկրետ Kuk -ի դեպքում ընդանրապես խնդիր չկա, օգտագործված ապրանք է, կարաս միանգամից 3 հատ առնես ու գներն էլ գրես 50$:
Shipito-ի մասին ռուսերեն մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ http://shipito-gu.ru/shipito/ կայքից:

Vge
06.04.2011, 14:35
Տենց սաիտ կա որ կարաս Ռուսաստանից ապրանք պատվիրես Հայաստան՞ Կոնկրետ համակարգչային մասեր..

Artgeo
08.04.2011, 11:03
Չինական 500 ԳԲ անոց հարդ դրայվ :D :D :D
http://img707.imageshack.us/img707/3484/00f625x2.jpg
http://img607.imageshack.us/img607/4108/00f63d6s.jpg
Առնելուց զգույշ եղեք :)

Կարապետ
08.04.2011, 14:49
Չինական 500 ԳԲ անոց հարդ դրայվ :D :D :D
Առնելուց զգույշ եղեք :)

:D
Դու առե՞լ ես:))

ayepremyan
11.04.2011, 22:57
:D
Դու առե՞լ ես:))

http://santyaho91.livejournal.com/1367679.html

Կարապետ
11.04.2011, 23:17
Ո՞նց կարող եմ գնումներ կատարել alibaba.com (http://alibaba.com)-ից: Ինձ պետքա 1 հատ գնել

Artgeo
12.04.2011, 00:45
Ո՞նց կարող եմ գնումներ կատարել alibaba.com (http://alibaba.com)-ից: Ինձ պետքա 1 հատ գնել

Aibaba-ն խոշոր գնումների համար է: 1-2 հատ գնելու համար քույր կայք գոյություն ունի http://www.aliexpress.com/

Կարապետ
12.04.2011, 07:23
Aibaba-ն խոշոր գնումների համար է: 1-2 հատ գնելու համար քույր կայք գոյություն ունի http://www.aliexpress.com/

aliexpress (http://www.aliexpress.com/)-ում գները 10 անգամ բարձր են

Artgeo
12.04.2011, 13:00
aliexpress (http://www.aliexpress.com/)-ում գները 10 անգամ բարձր են

Ալիբաբայում 3 հատից պակաս լոտ չես տենա :)

Կարապետ
12.04.2011, 13:16
Ալիբաբայում 3 հատից պակաս լոտ չես տենա :)

Բայց գտել եմ, որ մեկ հատ էլա տալիս

Artgeo
12.04.2011, 13:24
Բայց գտել եմ, որ մեկ հատ էլա տալիս
Դե ի՞նչ ասեմ, ֆիդբեքերին նայի, առ:

CactuSoul
14.04.2011, 14:27
http://www.buyincoins.com/ հրաշալի չինական խանութ:
....
Գործում է զեղչային հզոր համակարգ: Առաջին գնման ժամանակ կարող եք ստանալ 15 տոկոս զեղչ:
COUPON CODE ի մեջ գրում եք: 10%Ebay110
RECOMMENDER ի մեջ: Artgeo

Արթ, եթե նիկիդ մեջ "g"-ն մեծատառ եմ գրել, ուրեմն… adios 15% զե՞ղչ:cry

Artgeo
14.04.2011, 14:33
Արթ, եթե նիկիդ մեջ "g"-ն մեծատառ եմ գրել, ուրեմն… adios 15% զե՞ղչ:cry
Եսիմ, վճարելուց առաջ գինը նայի: Եթե 15 տոկոս չեղավ, ուրեմն չի ընդունել: Կարող ես ուրիշ մեյլով գրանցվել էդ կայքում ու վուլյա... Կրկին 15 տոկոս զեղչ :D

CactuSoul
14.04.2011, 14:43
Եսիմ, վճարելուց առաջ գինը նայի: Եթե 15 տոկոս չեղավ, ուրեմն չի ընդունել: Կարող ես ուրիշ մեյլով գրանցվել էդ կայքում ու վուլյա... Կրկին 15 տոկոս զեղչ :D

Էխ… Բայց փորձեմ մի հատ գրել իրենց, եթե բան դուրս չգա, նոր ուրիշ մեյլով կգրանցվեմ:think:

CactuSoul
14.04.2011, 18:32
Art, ես ուրիշ բանի հետ էի խառնել:))… Մի խոսքով, իզուր տեղը ուրիշ մեյլով գրանցվեցի ու հենց էդտեղ ջոկեցի, թե ինչը ոնց պիտի լինի:)) Թե մինչև էդ ոնց էի նայել, որ ուրիշ բան էի տեսել, չգիտեմ:D
Մի խոսքով, զեղչվեց, բայց 15% չէ, 10%:think

Edz
17.04.2011, 12:34
Չինացիների հետ հետաքրքիրա առեւտուր անելը :D , ոնցոր կասեին լավ ֆիդբեքի համար կանեն ամեն ինչ :D
Գնեցի հեռախոսի ակումլյատոր, http://cgi.ebay.com/NEW-Battery-BL-5CA-Nokia-2310-3100-6030-6230-3120-/120705923441?pt=PDA_Accessories&hash=item1c1aa23971
գնելուց հետո անցավ 1 ամիս, վաճառողը գրեց ՚՚ թե բա արդեն շատ ժամանակա անցել պիտի որ հասած լինի, եթե չի հասել ինչ կլինի արի վատ ֆիդբեք մի թող մենակ թե տեղյակ պահի, մի բան կմտածենք՚՚ դե ես էլ գրեցի որ չի հասե բայց մի շաբաթ էլ կսպասեմ, եթե չգա կգրեմ:
անցավ 1 շաբաթ գրեցի որ չի հասել, ինքն էլ առաջարկեց կամ նորը ուղարկել կամ գումարը հետ տալ, ընտրեցի նորը ուղարկելու տարբերակը, ուղարկեց նորը, մոտաորապես 20 օր հետո ակումլյատորը հասավ, գնացի ստացա, ուզում էի լավ ֆիդբեք թողնել էն էլ ժամանակը լրացել եր էլ չստացվեց ֆիդբեք թողնելը :D
անցավ եւս 20 օր ու եկավ երկրորդը :D

ու մի հատ էլ հարց. էն 50000 դրամը սարքել են 150000 դրամ՞

չեզոք
17.04.2011, 21:28
ժողովուրդ էտ aliexpress.com կայքով որ նոթբուք պատվիրեմ մոտ 150000 դրամի սահմանում ու EMS-ով որ ուղարկեն ես էստեղ պիտի մաքսազերծեմ թե ուղիղ տուն է գալու են DHL EXPRESS-ի նման:

Artgeo
18.04.2011, 01:47

սովորական փոստն ա դա: Գնալու ես փոստի բաժանմունք կամ մաքսային:

չեզոք
19.04.2011, 19:52
սովորական փոստն ա դա: Գնալու ես փոստի բաժանմունք կամ մաքսային:
իսկ եթե DHL EXPRESS-ով կամ UPS-ով պատվիրեմ առանց մաքսազերծմանա? որովհետև դրանք փոստի հետ չեն համագործակցում, մինչև վերջնական հասցե իրանք են տանում: Ո՞վ գիտի հաստատ էրեխեք, ուզում եմ լափթոփ պատվիրեմ, բայց եթե պիտի մակսազերծեմ ձեռ չի տալիս չեմ պատվիրի:

Կարապետ
20.04.2011, 22:44
eBay-ում հնարավո՞ր ա մի քանի քարտերից վճարումը անել

ministr
20.04.2011, 23:25
Չինացիների հետ հետաքրքիրա առեւտուր անելը :D , ոնցոր կասեին լավ ֆիդբեքի համար կանեն ամեն ինչ :D
Գնեցի հեռախոսի ակումլյատոր, http://cgi.ebay.com/NEW-Battery-BL-5CA-Nokia-2310-3100-6030-6230-3120-/120705923441?pt=PDA_Accessories&hash=item1c1aa23971
գնելուց հետո անցավ 1 ամիս, վաճառողը գրեց ՚՚ թե բա արդեն շատ ժամանակա անցել պիտի որ հասած լինի, եթե չի հասել ինչ կլինի արի վատ ֆիդբեք մի թող մենակ թե տեղյակ պահի, մի բան կմտածենք՚՚ դե ես էլ գրեցի որ չի հասե բայց մի շաբաթ էլ կսպասեմ, եթե չգա կգրեմ:
անցավ 1 շաբաթ գրեցի որ չի հասել, ինքն էլ առաջարկեց կամ նորը ուղարկել կամ գումարը հետ տալ, ընտրեցի նորը ուղարկելու տարբերակը, ուղարկեց նորը, մոտաորապես 20 օր հետո ակումլյատորը հասավ, գնացի ստացա, ուզում էի լավ ֆիդբեք թողնել էն էլ ժամանակը լրացել եր էլ չստացվեց ֆիդբեք թողնելը :D
անցավ եւս 20 օր ու եկավ երկրորդը :D

ու մի հատ էլ հարց. էն 50000 դրամը սարքել են 150000 դրամ՞

Բա չես ուզում մարդու փողը տաս երկրորդ ապրանքի համար?

Կարապետ
20.04.2011, 23:35

Բաց էդ մարդու feedback-ը տուր, դիր վերջին 60 օրվա ու positive feedback տուր

Ռուֆուս
30.04.2011, 10:29
Արթուր, սենց նամակ եմ ստացել buyincoins-ից.

New customers recommended from you. բլա-բլա-բլա who has purchased an order with amount 45.1700 բլա-բլա-բլա Now $2.26 has already been sent to your account as point coins, and your current point coins are 0 + $2.26 = 0

Հիմա ինչ, էդ իմ recommend անելուց ես ոչ մի շահ չունեցա՞ :o

Vaio
30.04.2011, 22:10
Բարև Ձեզ:
Ուզում եմ ապրանք առնել ebay-ից, 35 դոլար է, email-ով գրել եմ ծախողին, թե հնարավոր է արդյոք տվյալ ապրանքը ուղարկել Հայաստան և ինչ կարժենա ուղարկման արժեքը:
Ծախողը պատասխանել է, թե հնարավոր է ուղարկել Հայաստան, բայց թե ինչ կարժենա ուղարկման գինը` չի կարող ասել, ասումա, պետքա պատվիրեք, որ հետո նոր պարզ լինի, թե ինչ կարժենա... վերջին մեկնաբանությունը, կարծես, անլուրջ է թվում:
Ով կարող է ասել, ով է տեղյակ, ինչ կարժենա ebay-ով 35 դոլարանոց ապրանքի` Հայաստան ուղարկման գինը?

Կարապետ
30.04.2011, 22:38

Միայն գինը չի, քաշիցելա կախված: Լինկ տուր նայեմ

Vaio
30.04.2011, 22:58
Լինկ տուր նայեմ

http://cgi.ebay.com/16-Accessory-battery-sony-ericsson-xperia-arc-x12-/170629803323?pt=PDA_Accessories&hash=item27ba542d3b

Artgeo
01.05.2011, 17:58
Բարև Ձեզ:
Ուզում եմ ապրանք առնել ebay-ից, 35 դոլար է, email-ով գրել եմ ծախողին, թե հնարավոր է արդյոք տվյալ ապրանքը ուղարկել Հայաստան և ինչ կարժենա ուղարկման արժեքը:
Ծախողը պատասխանել է, թե հնարավոր է ուղարկել Հայաստան, բայց թե ինչ կարժենա ուղարկման գինը` չի կարող ասել, ասումա, պետքա պատվիրեք, որ հետո նոր պարզ լինի, թե ինչ կարժենա... վերջին մեկնաբանությունը, կարծես, անլուրջ է թվում:
Ով կարող է ասել, ով է տեղյակ, ինչ կարժենա ebay-ով 35 դոլարանոց ապրանքի` Հայաստան ուղարկման գինը?

միանգամից մի հատ տրամաբանական հարց ա առաջանում «որտեղի՞ց Հայաստան»
Էդ հարցի պատասխանը գտնում ենք քո տված հղումում Item location: Hong Kong, Hong Kong
ըստ այդմ, ուղարկելու է կամ Չայնա Փոստով կամ Հոնկ Կոնգ Փոստով;
մեկը կայք ունի ու դեռ ավելին, կայքում մոտավոր գինը նշած ա
http://app1.hongkongpost.com/calc/eng/index.php
Մյուսն էլ ունի, բայց անգլերեն չի
http://www.183.com.cn/

Իրականում ավելի հեշտ տարբերակ կա, նշում ես որևէ Հայաստանանման երկիր, ցուցակից որը որ կա, օրինակ Ռուսաստան կամ Բելոռուս, մոտավոր գինը իմանում ես: + - 1 դոլար, ենթադրաբար:

Vaio
01.05.2011, 19:35
Իրականում ավելի հեշտ տարբերակ կա, նշում ես որևէ Հայաստանանման երկիր, ցուցակից որը որ կա, օրինակ Ռուսաստան կամ Բելոռուս, մոտավոր գինը իմանում ես: + - 1 դոլար, ենթադրաբար:

Իմ նշված օրինակում հնարավոր է պարզել, արդյոք ուղարկում է Հայաստան և ինչքանով է ուղարկում?

ministr
02.05.2011, 09:52
Իմ նշված օրինակում հնարավոր է պարզել, արդյոք ուղարկում է Հայաստան և ինչքանով է ուղարկում?

Մտի Shipping & Payments կտեսնես:

Vaio
03.05.2011, 16:07
Մտել եմ Shipping & Payments, որտեղ Հայաստանը չկար, նայեցի Բելորուսի օրինակով, գրեց`
Shipping and handling - US $1.99,
To - Belarus
Service - Standard Int'l Shipping
Estimated delivery* - Varies for items shipped from an international location
Seller ships within 1 day after receiving cleared payment - opens in a new window or tab.
* Estimated delivery dates - opens in a new window or tab include seller's handling time, and will depend on shipping service selected and receipt of cleared payment - opens in a new window or tab. Delivery times may vary, especially during peak periods.

Ինչպես հասկանում եմ, Hong Kong-ից (Item location) Բելորուս տվյալ ապրանքի ուղարկումը կազմում է ընդհամենը US $1.99 ?

Artgeo
03.05.2011, 16:20

Բելառուս, այո: Հայաստան սովորաբար նույն գինն ա լինում: Եթե ավել ասեց, ստում ա:

Vaio
03.05.2011, 17:08
Բելառուս, այո: Հայաստան սովորաբար նույն գինն ա լինում: Եթե ավել ասեց, ստում ա:

Ուղարկման փողը ապրանք ծախողնա որոշում? Որովհետև ինքը էն ժամանակ նամակով պատասխանել էր, թե չի կարա ասի ինչքանա, պետքա պատվիրեք, որ նոր ասի:

Artgeo
03.05.2011, 17:19
Ուղարկման փողը ապրանք ծախողնա որոշում? Որովհետև ինքը էն ժամանակ նամակով պատասխանել էր, թե չի կարա ասի ինչքանա, պետքա պատվիրեք, որ նոր ասի:
Ինքը կարա գրի ինչքան ուզի, բայց դու կարող ես ստուգել կոնկրետ իր փոստի կայքում, թե մոտավոր ինչքան ա նստում: Սենց թե նենց, ցանկացած պահի կարող ես հրաժարվել, եթե չափից դուրս շատ փող ուզեց ուղարկման համար:

Vaio
03.05.2011, 17:21

Շնորհակալություն, Ադմին ջան:

Q280
07.05.2011, 09:56
Ժողովուրդ ջան ինձ մի քանի հատ Mac Mini ա պետք, ինչ որ մեկդ նմա բան առել էք Իբեյից՞ ոնցա տեղ հասնում՞ տուն բերում են թե ես պետքա գնամ տամոժնի փող տամ նոր վերցնեմ՞

Vaio
07.05.2011, 16:43
Ժողովուրդ ջան, ասացեք խնդրեմ, PAYPAL գրանցվելու վերջին փուլում որտեղա գտնվում այդ 4 նիշանոց կոդը, չկարողացա գտնել փայփալի պրոֆայլում: Նամակ գրեցի դրանց սայթ, ասում են գտնվում է "Paypal" բառի կողքը... թե որտեղա էտ վերջին "Paypal" բառը գտնվում`էտ ել պարզ չի:

Ներսես_AM
07.05.2011, 17:11
Ժողովուրդ ջան, ասացեք խնդրեմ, PAYPAL գրանցվելու վերջին փուլում որտեղա գտնվում այդ 4 նիշանոց կոդը, չկարողացա գտնել փայփալի պրոֆայլում: Նամակ գրեցի դրանց սայթ, ասում են գտնվում է "Paypal" բառի կողքը... թե որտեղա էտ վերջին "Paypal" բառը գտնվում`էտ ել պարզ չի:

Եթե ArCa-ում քարտդ գրանցել էիր, կարող ես այնտեղ նայել: Հակառակ դեպքում պետք է կամ զանգես կամ գնաս բանկ, ու տրանզակցիաներիդ մեջ գտնես paypal որի կողքին կլինի չորս նիշանոց թիվ:

Vaio
07.05.2011, 17:19

Այո, ARCA-ում գրանցված եմ, ARCA սայթի իմ էջի կոնկրետ որ հատվածում նայեմ, որտեղա գտնվում այդ 4 նիշանոց թիվը?

Bruno
07.05.2011, 17:27
Այո, ARCA-ում գրանցված եմ, ARCA սայթի իմ էջի կոնկրետ որ հատվածում նայեմ, որտեղա գտնվում այդ 4 նիշանոց թիվը?

Հաշվետվություն - Ընթացիկ քաղվածք - գործարքի նկարագրություն

Vaio
08.05.2011, 13:38
Հաշվետվություն - Ընթացիկ քաղվածք - գործարքի նկարագրություն

Ձեր ասացով անում եմ` Հաշվետվություն ---> » Գործարքներ ---> Ընթացիկ քաղվածք, որից հետո բերումա "Ընթացիկ ամսվա պատմություն" ("գործարքի նկարագրություն" արտահայտություն չկար գրված), հետո բերումա սյունակ, որտեղ իրար կողք կողքի գրված են` "Գործարքի ամսաթիվ", "Հաշվանցման ամսաթիվ", "Գործարքի տեսակ", "Նկարագրություն", "Գործարքի գումար", "Հաշվանցված գումար": Սրանց տակ դատարկա, ոչ մի բան չկա գրված, ոչ էլ էտ 4 նիշանոց թիվը կա:

Artgeo
08.05.2011, 15:08

Չհաշվանցվածների մեջ նայի:

Bruno
08.05.2011, 15:12
Ձեր ասացով անում եմ` Հաշվետվություն ---> » Գործարքներ ---> Ընթացիկ քաղվածք, որից հետո բերումա "Ընթացիկ ամսվա պատմություն" ("գործարքի նկարագրություն" արտահայտություն չկար գրված), հետո բերումա սյունակ, որտեղ իրար կողք կողքի գրված են` "Գործարքի ամսաթիվ", "Հաշվանցման ամսաթիվ", "Գործարքի տեսակ", "Նկարագրություն", "Գործարքի գումար", "Հաշվանցված գումար": Սրանց տակ դատարկա, ոչ մի բան չկա գրված, ոչ էլ էտ 4 նիշանոց թիվը կա:

Գործարքի նկարագրությունը, հենց Ձեր նշած Նկարագրություն սյունակն է:

Իսկ քանի որ Ձեր մոտ չի երևում գործարքը, նշանակում է չեք կատարել հետևյալ կետերից որևէ մեկը:

1. Paypal գրանցվելուց հետո պետք է Paypal-ում ամրակցեք Ձեր քարտը:
2. Քարտը ամրակցելուց հետո պետք է Paypal-ում վերիֆիկացիա անեք այն:

Երբ Paypal-ում սեղմում եք վերիֆիկացիա կոճակը, այդ ժամանակ կատարվում է գործարք, Ձեր քարտից պահվում է 1.95 դոլար, որն էլ պետք է երևա Ձեր Arca-ի գործարքների բաժնում, իսկ տվյալ գործարքի նկարագրության բաժնում երևում է վերիֆիկացիայի կոդը:

Հ.Գ. Artgeo-ն ճիշտ նկատեց, ոչ թէ Ընթացիկ քաղվածք-ի մեջ պետք է նայել, այլ Չհաշվանցված գործարքների մեջ:

Vaio
08.05.2011, 16:28
Շնորհակալություն:
Ի դեպ, այդ կոդը գտա Bruno-ի այն ժամանակվա ասաց "Հաշվետվություն - Ընթացիկ քաղվածք - նկարագրություն" մասում:
Չհաշվանցված գործարքների մեջ ուրիշ կոդ էր, 4 նիշանոցը չէր:

Artgeo
08.05.2011, 16:46

Առաջին մեկ-երկու օրն ա չհաշվանցվածների մեջ, հետո անցնում ա ընթացիկի:
Հիմա չհաշվանցվածի մեջ հավանաբար էդ 1.95 հետ գնալն ա ցույց տալիս:

Vaio
09.05.2011, 11:09
EBAY-ից ապրանքը գնելու ժամանակ "Shipping Information. Please enter the shipping address you wish to complete this order" բաժնում չկա Armenia երկիրը:
Այդ մասին գրեցի ապրանքը վաճառողին, ասեց դա խնդիր չի, մենք կուղարկենք Հայաստան, դու միայն նշված բաժնում ընտրի USA կամ Australia, միևնույննա քո մոտ երևումա քո իրական հասցեն, նաև ասեց, որ կարաս քո հասցեն գրես "Special Instructions"-ի մեջ:
Ինչ կարծիքի եք, սա լուրջ մարդա, թե лохотрон-ա?

Vaio
09.05.2011, 11:30
Մի հարց ևս:
Որ ապրանքը գա հասնի Հայաստան ես ոնց պետքա իմանամ դրա մասին, ովա ինձ տեղյակ պահելու?

Bruno
09.05.2011, 12:39
EBAY-ից ապրանքը գնելու ժամանակ "Shipping Information. Please enter the shipping address you wish to complete this order" բաժնում չկա Armenia երկիրը:

Խորհրդի կարգով ասեմ, EBAY-ից ապրանք փնտրելիս աշխատեք ապրանքները դասակարգել ըստ գին + առաքում: ամենացածրը առաջինը եղանակով:

http://s002.radikal.ru/i197/1105/de/80036d6a4ed0.jpg

Որից հետո կբացվի պատուհան, որտեղ պետք է նշեք Հայաստան:

http://i078.radikal.ru/1105/88/977fd68cb1b4.jpg

Այդ մասին գրեցի ապրանքը վաճառողին, ասեց դա խնդիր չի, մենք կուղարկենք Հայաստան, դու միայն նշված բաժնում ընտրի USA կամ Australia, միևնույննա քո մոտ երևումա քո իրական հասցեն, նաև ասեց, որ կարաս քո հասցեն գրես "Special Instructions"-ի մեջ:
Ինչ կարծիքի եք, սա լուրջ մարդա, թե лохотрон-ա?

Այս հարցին ոչ ոք չի կարող միանաշանակ պատասխան տալ:

Bruno
09.05.2011, 12:50
Մի հարց ևս:
Որ ապրանքը գա հասնի Հայաստան ես ոնց պետքա իմանամ դրա մասին, ովա ինձ տեղյակ պահելու?

Եթե ապրանքը ուղարկվել է այնպիսի առաքմամբ, որը որ տրամադրում է տրեք համար, ապա այդ տրեք համարը տեղադրելով http://www.track-trace.com կայքի համապատասխան սյունակում, կարող ես իմանալ ապրանքի տեղաշարժի մասին:
Իսկ եթե ապրանքը ուղարկվել է այնպիսի առաքմամբ, որը չի տրամադրում տրեք համար, ապա պետք է սպասեք մինչև փոստատարը կբերի: Իսկ եթե ապրանքի գինը գերազանցում է 150000 դրամը, ապա փոստից Ձեզ կտեղեկացնեն, որ գնաք մաքսային բաժանմունքից ստանաք այն:

չեզոք
17.05.2011, 22:30

իսկ եթե ապրանքը առաքում են DHL սերվիզով ու որի գինը գերազանգումա 150000 դրամը, էլի՞ պիտի գնանք մակսազերծենք, թե որ դա փոստի հետ կապ չունի ու առաքումը իրականացնում է դռնից դուռ սկզբունքով ուրեմն մաքսազերծման խնդիր չիլինի: Ինձ շատ հետաքրքրումա էս հարցի պատասխանը:

Bruno
18.05.2011, 09:07

Ամեն դեպքում, եթե ապրանքի գինը գերազանցում ա 150000 դրամը և քաշը 20կգ-ը, ապա այն պետք է մաքսազերծվի, կապ չունի թէ ինչ առաքմամբ է ներմուծվել:

չեզոք
21.05.2011, 10:06
մի հարց ևս: Իսկ մաքսազերծումը ապրանքի արժեքի քանի տոկոսն է կազմում և արժեք ասելով մաքսատանը ինչ են հասկանում, այն գինը որ ես վճարել եմ, թե այն գինը իր այն արժե Հայաստանում: Օրինակ այն ապրանքը որ ես պատրաստվում եմ գնել կայքում արժե 130000 դրամ, բայց Հայաստանում 2 անգամ ավելի:

Bruno
21.05.2011, 16:32

Մաքսատուրքը կազմում է ապրանքի Հայաստանյան գնի 30 տոկոսը: Կարդա այստեղ (http://www.akumb.am/showthread.php/42643-%D5%95%D5%B6%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2201424&viewfull=1#post2201424):

Բացի ապրանքի մաքսատուրքից, մաքսատանը պետք է մուծես մոտ 11000 դրամ (մաքսային ձևակերպումներ + բեռնային գործողություններ + փաստաթղթերի տրամադրման և այլն) և 10000-15000 մաքսային գործակալին:

Այնպես որ, եթե ապրանքի մաքսային գինը լինի օրինակ 250000 դրամ, ապա մաքսատանը կմուծես 75000+11000+10000= 96000 դրամ:

Իսկ եթե ցանկություն ունես կաշառել, ապա խորհուրդ կտայի փոստային բաժանմունք գնաս օրվա երկրորդ կեսին: :)

ed2010
30.05.2011, 18:44
http://resources.pickegg.com/images/logo.jpg

Երեկ ստացա այս խանութից երկու շաբաթ առաջ գնված ապրանքը: Փաթեթավորումը լավն է, գներն էժան: Խորհուրդ եմ տալիս:

Թրեքինգ կոդի պահը մի փոքր չհասկացա: Տո լի կա, տո լի չկա: Ես փողով եմ առել:

http://www.pickegg.com?welcome=8871

Զեղչեր նույնպես կան: Վերևի հղումով գրանցվելու և ապրանք գնելու դեպքում ինձ որոշակի օգուտ կլինի, կան նվերներ և գումարային զեղչեր: Հավելյալ կուպոններ և նվերների վերաբերյալ http://www.retailmenot.com/view/pickegg.com կայքում:

Իսկ ինչ-որ երաշխիքային համակարգ ունեն? Որ ապրանքը չուղարկեն, փողը հետ ստանաս? ebay-ի նման էլի, կամ ռեյտինգային համակարգ?

Artgeo
31.05.2011, 10:34
Իսկ ինչ-որ երաշխիքային համակարգ ունեն? Որ ապրանքը չուղարկեն, փողը հետ ստանաս? ebay-ի նման էլի, կամ ռեյտինգային համակարգ?
eBay ում տարբեր վաճառողներ են, ստեղ մի հատ խանութ ա: Չինական բոլոր խանութների միակ երաշխիքը բարի համբավն ու PayPal-ն է:

ed2010
31.05.2011, 18:44
eBay ում տարբեր վաճառողներ են, ստեղ մի հատ խանութ ա: Չինական բոլոր խանութների միակ երաշխիքը բարի համբավն ու PayPal-ն է:

Լավ, շնորհակալություն

soultaker
04.06.2011, 18:16
Ցանկանում եմ մի քանի հարց ուղղել նրանց, ովքեր PayPal-ին և բանկային քարտերի տարատեսակներին ծանոթ են: Բացել եմ PayPal հաշիվ, որտեղ գումար է կուտակվելու (ուղարկվելու է այլ տեղից): Այժմ ինձ հետաքրքրում է, թե ինչ բանկային քարտ պետք է հանեմ, որպեսզի կարողանամ PayPal-ից գումարը կանխիկացնել: Տվյալ պահին ունեմ հասարակ Plus քարտ HSBC բանկի: Որքան հասկանում եմ, պետք է VISA կամ MasterCard ունենամ PayPal-ից գումարը հանելու համար: Ո՞րն է ավելի հարմար, ինչ տարբերություններ կան և արդյոք կան այլ ձևեր, օրինակ ուղղակի փոխանցում բանկային հաշվեհամարին կամ գործակալություններ հայաստանում, որոնց կարող եմ ուղարկել գումարը PayPal-ից և նրանցից ստանալ կանխիկ գումար:

Bruno
04.06.2011, 19:52
PayPal-ից գումարը կանխիկացնել չես կարող: Կանխիկացնել հնարավոր է միայն միջնորդ սերվիսների (օրինակ http://ebay-ok.ru) միջոցով:
Կարճ ասեմ թէ ինչպես են աշխատում միջնորդ սերվիսները:
Վաճառվածդ ապրանքի գումարը ստանում է միջնորդը, իր տոկոսները պահելուց հետո գումարը ուղարկում է քո քարտի վրա:
ԲԱՅՑ սկզբնական շրջանում միջնորդը գումարը քո քարտի վրա ուղարկում է 45 օր հետո (այսինքն այն ժամանակ, երբ արդեն գնորդը չի կարող էլ գնված ապրանքի գումարը հետ պահանջել, դիսպուտի ժամկետը լրանալուց հետո) կամ երբ վաճառված ապրանքի համար ստացած կլինես դրական ֆեդբեք (այսինքն այն ժամանակ, երբ արդեն գնորդը հաստատում է, որ ապրանքը ստացել է և չի պատրաստվում գումարը հետ պահանջել):
Որոշ քանակով դրական ֆեդբեք հավաքելուց հետո միջնորդի մոտ վստահություն է առաջանում և նա կարող է արդեն միանգամից քարտիդ ուղարկել վաճառվածդ ապրանքի գումարը:

soultaker
05.06.2011, 22:19

Ճիշտն ասած ես ոչ մի ապրանք չեմ վաճառում/վաճառել: Գումարը PayPal-ի հաշվում կուտակվելու է այլ աղբյուրից, այնպես որ eBay-ի հետ կապ չունի: Մի՞թե չեմ կարող PayPal-ից գումարը ուղարկել MasterCard-ի վրա, և արդյո՞ք այն հենց սկզբից էլ այդ քարտի հետ չի կապված:

Bruno
05.06.2011, 23:27
Մի՞թե չեմ կարող PayPal-ից գումարը ուղարկել MasterCard-ի վրա,

Միանշանակ ոչ: Եթե իհարկե չես ապրում Եվրոպայում կամ Ամերիկայում:

և արդյո՞ք այն հենց սկզբից էլ այդ քարտի հետ չի կապված:

Քարտի հետ կապված է, բայց այն աշխատում է միայն մեկ ուղղությամբ: Միայն ռեֆունդի դեպքում է, որ PayPal-ը քարտիդ վրա գումար է ուղարկում:

Artgeo
06.06.2011, 00:55
Ասում են, մինչև տարվա վերջ արդեն երկկողմանի կլինի: Բայց տենց արդեն մի քանի տարիա ասում են...

soultaker
06.06.2011, 11:17
Շնորհակալություն պատասխանների համար, կանխիկացման միջնորդավճարի տոկոսները տեսնելուց հետո որոշեցի որ ավելի լավ կլինի միանգամից բանկին փոխանցեմ: Ես կարծում էի PayPal-ով ավելի քիչ պահում կլինի, բայց դուրսա գալիս, որ աշխատածս փողի խղճուկ մնացորդներն են միայն տեղ հասնելու:

Vaio
15.06.2011, 14:27
Բարև Ձեզ:

1 ամիս առաջ ebay-ով paypal-ի միջնորդությամբ գնել եմ ապրանք, մինչ օրս ապրանքը տեղ չի հասել:
Գրեցի փայփալին, տեղյակ պահեցի, որ առ այսօր ապրանքը տեղ չի հասել, ինչին ի պատասխան իրենք գրեցին հետևյալ պատասխանը. "Thank you for contacting PayPal with your concern. PayPal and eBay both have ways to help you resolve transaction problems. If you bought something on eBay and paid with PayPal, you can open a
dispute in either the eBay Resolution Center or the PayPal Resolution Center. If you paid for your eBay item with PayPal, you can report your problem
on either eBay or PayPal. If you didn’t pay with PayPal, you should report your problem on eBay.

Before you open a dispute, it’s a good idea to review the eBay and PayPal Buyer Protection Program guidelines and understand how the
programs work.
Here’s how to find out about PayPal Buyer Protection:
1. Click “Legal Agreements” at the bottom of any PayPal page.
2. Click “PayPal User Agreement,” and then click “Protection for
Buyers.”
Here’s how to find out about eBay Buyer Protection:
1. Log in to your eBay account.
2. Click "Customer Support" near the top of the page.
3. Click "Bidding & buying under "Browse articles."
4. Click "Resolving buying problems."
5. Click "buyer protection programs" under "Resolving buying
problems."
You can only report a problem and dispute a payment once. So, if you
dispute a payment on PayPal, for example, you can’t dispute the same
payment on eBay.
Please let me know if you need further assistance."

Ինչ խորհուրդ կտաք, ինչ անել?

Bruno
15.06.2011, 15:03
Սպասել, մինչև ապրանքի գնումից անցնի 44 օր ու նոր դիսպուտ բացել:

Vaio
15.06.2011, 16:21
Սպասել, մինչև ապրանքի գնումից անցնի 44 օր ու նոր դիսպուտ բացել:

Ապրանքը գնելու օրվանից հաշված 45 օր հետո նոր գրեմ?
Ինչ գրեմ?

Կարապետ
15.06.2011, 16:31
Ես էլ էի ապրանք առել ու չէր եկել, գրեցի վաճառողին, որ ապրանքի չի եկել և եթե պատասխան չտա ստիպված է նեգատիվ ֆիդբեք տալ: Ուրախացավ, շնորհակալություն հայտնեց, որ իրեն եմ ասել ու գումարը վերադարձրեց, չնայած նրան, որ երկու օր հետո ապրանքը եկավ

Bruno
15.06.2011, 17:49
Ապրանքը գնելու օրվանից հաշված 45 օր հետո նոր գրեմ?
Ինչ գրեմ?

Կարապետը ճիշտ է ասում, նախ 43-րդ օրը նամակ գրի վաճառողին և ասա որ ապրանքը չես ստացել և ստիպված պետք է դիսպուտ բացես, թող հնարավորինս շուտ վերադարձնի քո գումարը: Իսկ եթե չվերադարձնի գումարդ, ապա 44-րդ օրը դիսպուտ կբացես:

Կարապետ
25.06.2011, 10:18
Եթե իմանամ եկավ ստեղ պրոբլեմներ չեմ ունենալու, հենց հիմա էս (http://cgi.ebay.com/ws/eBayISAPI.dll?ViewItem&item=260759630639&ssPageName=STRK:MEWAX:IT) կամերան կառնեմ:
Canon XL2 3CCD MiniDV Camcorder w/20x Optical Zoom #3 (http://cgi.ebay.com/ws/eBayISAPI.dll?ViewItem&item=260759630639) $1,500.00 + UPS Worldwide Express $95.00
Օգտագործածա ու ինձ թվումա ստեղ պիտի բան չասեն: Ինչ որ մեկը ես գնի բան առե՞լա

Bruno
25.06.2011, 10:43
Օգտագործածա ու ինձ թվումա ստեղ պիտի բան չասեն:

Դե բան չեն ասի, պարզապես մոտ 600-700$ մաքսազերծման փող կուզեն:

Կարապետ
25.06.2011, 11:39
Դե բան չեն ասի, պարզապես մոտ 600-700$ մաքսազերծման փող կուզեն:

Օգտագործված ապրանքի՞ն: Բա էդ UPS-ը ինչի համարա, համ էլ երկրից դուրս հանելուց իրան տալիս են էն փողը ինչ մենք պտի տանք ստեղ:

Bruno
25.06.2011, 12:00
Օգտագործված ապրանքի՞ն:

Իհարկե: Եթե օգտագործված ապրանքին մաքսազերծում չուզեին, ապա կարելի էր ցանկացած նոր ապրանք վաճառողին խնդրել ապրանքը հանի գործարանային փաթեթավորումից և որպես օգտագործված ուղարկի:

Բա էդ UPS-ը ինչի համարա,

UPS-ը պարզապես առաքման եղանակ ա, որը ընդհանրապես կապ չունի մաքսազերծման հետ:

համ էլ երկրից դուրս հանելուց իրան տալիս են էն փողը ինչ մենք պտի տանք ստեղ:

Չհասկացա:

Կարապետ
25.06.2011, 12:15
Չհասկացա:

Եվրոպայից երբ ինչ որ բան ես ուղարկում ուրիշ երկիր խանութի չեկը տալիս ես ապրանքի գնի 30% քեզ հետ են տալիս ու դա լինումա ստեղի մաքսայինի փողը:
Դու ես գնի բան առե՞լ ես

Bruno
25.06.2011, 16:04
Եվրոպայից երբ ինչ որ բան ես ուղարկում ուրիշ երկիր խանութի չեկը տալիս ես ապրանքի գնի 30% քեզ հետ են տալիս ու դա լինումա ստեղի մաքսայինի փողը:

Հա հասկացա: Գերմանիայից ապրանք եմ գնել, որի արժեքից հանել էին 19 տոկոս, չնայաց որ այդ ապրանքը մաքսազերծման ենթակա չեր (այն ժամանակ 50000 դրամից պակաս էր), բայց եթե մաքսազերծեին, ապա այստեղ կհաշվեին 30 տոկոս:

Բայց դա Ebay-ում չի գործում:

Դու ես գնի բան առե՞լ ես

50000-ի ժամանակ 160000-ոց ապրանք եմ գնել ու մաքսատուրք վճարել եմ մոտ 60000 դրամ:

Կարապետ
25.06.2011, 18:40

Իսկ կարա՞մ ասեմ մեկը հետը բերի, թե որ պրոֆեսիոնալ կամերա էլ պիտի հավաի խոսան:
Ես էլ ապրանք չեմ բերելու Հայաստան մինչև հայերը «մարդ» չդառնան

Bruno
25.06.2011, 18:51
Իսկ կարա՞մ ասեմ մեկը հետը բերի, թե որ պրոֆեսիոնալ կամերա էլ պիտի հավաի խոսան:

Էդ ինչ որ մեկը կարա ասի իր անձնական կամերան ա ու ոչ մի մաքսավճար չմուծի:

Կարապետ
26.06.2011, 09:20
Փաթեթավորման մասին դեռ բան ասել չեմ կարող, ապրանքը դեռ ճանապարհին է:

Իսկ հիմա՞

Կարապետ
26.06.2011, 12:52
Եթե ցանկանում եք որևէ ապրանք գնել արտասահմանից, որը չի առաքվում Հայաստան, ապա կարող եք օգտվել http://www.shipito.com/ -ից:

Շատ կարճ shipito-ի մասին:
Գրանցվելով shipito-ում, ստանում եք ռեալ ամերիկյան հասցե, այդ հասցեն գրանցում եք Ebay-ում որպես shipping հասցե, ebay-ից ապրանքը ուղարկում են այդ հասցեով, shipito-ն ստանում է ապրանքը և ուղարկում է ձեզ: Այս ամենի համար shipito-ն պահանջում է ընդամենը 8.5 դոլար և իհարկե գումարած առաքման ծախսերը: Հնարավոր է նաև մի քանի ապրանքների կոմպլեկտավորում և մի ծանրոցով ուղարկում:

Հայաստանցիներիս համար կարևորագույն առավելությունն այն է, որ մաքսային հայտարարագիրը լրացնում ենք ինքներս shipito-ի կայքում:

Իմ դեպքում, գնել եի տեսախցիկ Panasonic SD600 380$-ով, անվճար առաքեցին shipito, այնտեղ ես գինը գրեցի 315$ (միամիտ եմ, պիտի գրեի 200$) և shipito-ից ուղարկեցի իմ հասցեով:
http://i041.radikal.ru/1104/13/e90c39df1297t.jpg (http://radikal.ru/F/i041.radikal.ru/1104/13/e90c39df1297.jpg.html)

Ասեմ որ մաքսայինում միևնույնն է չամուռ եղան ու 10000 պոկեցին, քանի որ նրանք էլ էին հասկանում, որ այդ ապրանքի գինը մեր մոտ 800$-ից շատ է:

Կոնկրետ Kuk -ի դեպքում ընդանրապես խնդիր չկա, օգտագործված ապրանք է, կարաս միանգամից 3 հատ առնես ու գներն էլ գրես 50$:
Shipito-ի մասին ռուսերեն մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ http://shipito-gu.ru/shipito/ կայքից:

Չեմ կարողանում այդ կայքում գրանցվել

Artgeo
26.06.2011, 20:35
Եվրոպայից երբ ինչ որ բան ես ուղարկում ուրիշ երկիր խանութի չեկը տալիս ես ապրանքի գնի 30% քեզ հետ են տալիս ու դա լինումա ստեղի մաքսայինի փողը:
Դու ես գնի բան առե՞լ ես

Ավելացված արժեքի հարկն են հանում ԱԱՀ-ն, որը դժվար 30 տոկոս լինի:

Artgeo
26.06.2011, 20:49
Իսկ հիմա՞

DealExtremen - ը լավն էր, Պիկեգից բան չառնեք:

Artgeo
26.06.2011, 20:51
pickegg.com - ից երկրորդ գնումս լրիվ խառնել են իրար, խորհուրդ չեմ տալիս:

Կարապետ
27.06.2011, 14:08
DealExtremen - ը լավն էր, Պիկեգից բան չառնեք:

Ի՞սկ են մյուսը

Կարապետ
27.06.2011, 14:09
Ավելացված արժեքի հարկն են հանում ԱԱՀ-ն, որը դժվար 30 տոկոս լինի:

Հայաստանին չի հերիքում այդ գումարը, բայց ուրիշ երկրներում մաքսին հերիքումա

Կարապետ
29.06.2011, 15:29
Ստեղնաշար եմ առել Hinger-ի տակի երկթների որոշ մասեր կոտրված են, հիմա սրան ո՞նց բացատրեմ ինչնա կոտրված: Ստեղնաշարի spacebar-ի երկաթնելա կոտրված

Ռուֆուս
29.06.2011, 15:37
key hinge կամ key hinge mechanism

Vaio
29.06.2011, 15:59
Այս տարվա մայիսի 09-ին ebay-ով ապրանք էի պատվիրել, հա չկար ու չկար, գրեցի seller-ին, ասեց, որ ուղարկել են, իրանց կողմից խնդիրներ չկան...
Այսօր մտքովս անցավ, ասի մի հատ մտնեմ փոստ, և ինչ պարզվեց՝ 17.06.11-ին ապրանքը մուտքա գործել Հայաստան: Թող համապատասխան փոստի մասնաճյուղ ապրանքը մուտք գործի 2 օր անց՝ 19.06: Այսինքն՝ 10 օրա փոստումա իմ ապրանքը ու ինձ էլ տեղյակ չեն պահում: Փոստի աշխատողին ասում եմ՝ բա խի ինձ չեք տեղեկացրել, ասումա՝ յանիմ թե իրանց մասնաճյուղ էս 2 օրնա եկել և արդեն պետքա ձև (ինձ) տեղեկացնեինք՝ հեքիաթ պատմեց:
Մի խոսքով ես կռիվներ եմ տալիս ապրանքը ծախողի, ebay-ի, paypal-ի հետ, իսկ պարզվումա ապրանքը շատ սիրուն ձևով գտնվում է Հայաստանում (փոստում) :angry

ayepremyan
29.06.2011, 16:42
Ակբա բանկի Visa Electron կամ Maestro քարտերը կարելի ա՞ կցել Paypal-ին։:think

Կարապետ
29.06.2011, 18:19
key hinge կամ key hinge mechanism

Տակը երկաթիկներ կան մեկի կեսը կոտրվածա և spacebar կեյը վերն չի պահում այսինքը մենակ մեջտեղից սեմղելուցա աշխատում

Ռուֆուս
29.06.2011, 19:13
Տակը երկաթիկներ կան մեկի կեսը կոտրվածա և spacebar կեյը վերն չի պահում այսինքը մենակ մեջտեղից սեմղելուցա աշխատում

Հա, ես ի՞նչ անեմ :esim

Կարապետ
29.06.2011, 19:36
Հա, ես ի՞նչ անեմ :esim

թարգմանի:))

Կարապետ
01.07.2011, 17:34
DealExtreme (http://www.dealextreme.com/default.dx/r.21966719)

http://www.computerabuser.com/wp-content/uploads/2010/10/DealExtreme-Logo1-300x238.png

Նույնպես չինական խանութ: Նախորդից տարբերվում է ապրանքի քանակով, գնով և դանդաղկոտությամբ: Այս խանութում կան բաներ, որոնք այլ տեղերում չկան, իսկ գները բավականին էժան են մյուս խանութներից: Ունեն ֆոնարիկների ահռելի բազմազանություն:

Միակ բայցը ժամանակն է: Այս խանութը համբերություն ունեցողների համար է: Պատվիրեք ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե պատրաստ եք սպասել մի քանի շաբաթ կամ ամիս: Խանութը վստահելի է, բայց ներվերի դեղ:Մի անգամ երեք շաբաթ սպասելուց հետո, չեղյալ հայտարարեցի գնումս, գումարը հետ տվին, հետաքրքրվեցին հրաժարվելուս պատճառով, կրկին պատվիրեցի, ուղարկեցին մի քանի օրում, դեռ սպասում եմ: Էսա մի ամիսը լրանում ա: Մինչև պատվիրելը չաթում ճշտեք ապրանքի առկայությունը:

Զեղչեր նույնպես կան: Վերևի հղումով գրանցվելու և ապրանք գնելու դեպքում ինձ որոշակի օգուտ կլինի, կան նվերներ և գումարային զեղչեր, վճարում են նաև ռեվյուների համար: Հավելյալ կուպոններ և նվերների վերաբերյալ http://www.retailmenot.com/view/dealextreme.com կայքում:

Թրեքինգ կոդը 15+ դոլարի դեպքում:

Փաթեթավորման մասին դեռ բան ասել չեմ կարող, ապրանքը դեռ ճանապարհին է:

Ես սայթը վստահե՞լի ա, ուզում եմ սա (http://www.buyincoins.com/10-epad-1ghz-cpu-wifi-mid-tablet-pc-google-android-2-1-product-2240.html) գնել

Vaio
02.07.2011, 11:13
Ես սայթը վստահե՞լի ա, ուզում եմ սա (http://www.buyincoins.com/10-epad-1ghz-cpu-wifi-mid-tablet-pc-google-android-2-1-product-2240.html) գնել

ePad-ը չինականա?

Vaio
02.07.2011, 11:15
Ժողովուրդ մի հարց տամ:
Էտ որ ասում են՝ 6 ամսվա ընթացքում արտասահմանից առաքվող բոլոր ապրանքների ընդհանուր գինը չպետք է գերազանցի 150.000 դրամը, որպեսզի մաքսային չմուծես՝ դա (այդ 150.000-ը) վերաբերում է տան մի հոգուն, թե ընտանիքին (մի հացսեին) ?

Bruno
02.07.2011, 11:44

Յուրաքանչյուր քաղաքացու (օրենքում ընտանիքի կամ հասցեի մասին խոսք չկա) առանց մաքսազերծելու ներմուծել թույլատրվում է 6 ամիսը մեկ անգամ, մինչև 150000 դրամ և 20 կգ:
Այսինքն եթե հունվարին գնել ես 10000 դրամանոց ապրանք, ապա մինչև հուլիս չես կարող առանց մաքսազերշելու ներմուծել թեկուզ 5000 դրամանոց ապրանք: Բայց քանի որ ոչ ոք չի հաշվում ինչ ես գնել և երբ, ապա կարող ես 1-2 ամիսը մեկ էլի գնել:

Vaio
02.07.2011, 13:08

Ներմուծված ապրանքների գները (ապրանքը ստացողի տիրոջ անուն-ազգանունը) չի գրանցվում մաքսայինի ինչ-որ "база данных"-ում? (գլխի չեն ընկնի?)

Bruno
02.07.2011, 14:02
Ներմուծված ապրանքների գները (ապրանքը ստացողի տիրոջ անուն-ազգանունը) չի գրանցվում մաքսայինի ինչ-որ "база данных"-ում? (գլխի չեն ընկնի?)

Գրանցվում ա, բայց բարեբախտաբար մինչև հիմա թուղթ ու գրիչով են աշխատում ու դեռ չեմ լսել որ ինչ որ մեկին բռնած լինեն 6 ամսվա մեջ երկրորդ գնումը անելուց: Հունվարից սկսած արդեն 5-րդ ապրանքն եմ գնում: Առաջին 4-ը առանց պռոբլեմ բերել են տուն: Իսկ 5-րդը նոր եմ գնել:

Ի դեպ ֆոտոխցիկ և տեսախցիկ ունեցողներին խորհուրդ կտաի շտապեին գնել սա (http://cgi.ebay.com/Transcend-32G-32GB-Class10-SD-SDHC-Memory-Card-/320722050446?_trksid=p5197.m7&_trkparms=algo%3DLVI%26itu%3DUCI%26otn%3D5%26po%3DLVI%26ps%3D63%26clkid%3D1055043001389543141#ht_911wt_938) (Transcend 32G Class10 SDHC Memory Card):

Ես Երևանից անկապ ֆիրմայի 4-րդ դասի 16 Գբ-ոց քարտը գնել եմ 15000 դրամով: Այնպես որ սա «քթած» է: :)

Կարապետ
05.07.2011, 16:41
ePad-ը չինականա?

Apple iPad - Google ePad;)

Artyom
05.07.2011, 17:11
Ժողովուրդ, ինտեռնետ խանութներից գնում միայն Master և Visa քարտերով ա՞ լինում կատարել: :oy

Vaio
05.07.2011, 20:05
Ժողովուրդ, ինտեռնետ խանութներից գնում միայն Master և Visa քարտերով ա՞ լինում կատարել: :oy

Եթե ինտերնետ-խանութը Հայաստանից դուրսա՝ ArCa-ով հաստատ չի լինի:

0david0
05.07.2011, 20:35
Ժողովուրդ, ինտեռնետ խանութներից գնում միայն Master և Visa քարտերով ա՞ լինում կատարել: :oy

Նայած որ խանութից: Ոչ միայն Մաստեր և Վիզա քարտերով, այլ նաև "էլեկտրոնային փողերով"՝ Յանդեքս Դենգի, Վեբմանի, Փայփալ, Դենգի@մեյլ.ռու և այլն :)

Ապե Ջան
17.07.2011, 02:31
Logitech Webcam C210 - ն մտածում եմ ավելի էժան ու որակյալ կստացվի, եթե այն գնեմ ebay-ից, բայց ցավոք ոչ մի անգամ առևտուր չեմ արել այս սայթից:

Էս (http://cgi.ebay.com/Logitech-Webcam-C210-1-3-MP-Photos-and-Microphone-/300509317051?pt=PCA_Video_Conferencing_Webcams&hash=item45f7c047bb#ht_5221wt_1391) վեբ կամերան ա անհրաժեշտ գնել: Ոչ մի անգամ չեմ օգտվել ebay - ից: Հիմա նենց ա, որ մեկը, եթե կարողանա իր account - ով գնի, ես իրենց գումարը փոխանցեմ (կամ փոխանցեմ նոր գնի):
Ես կոնկրետ ընտրեցի սա, չգիտեմ ինչի: Տարբերակնրը շատ են: (http://shop.ebay.com/i.html?LH_BIN=1&_nkw=Logitech%20Webcam%20C210&_clu=2&_dmpt=PCA_Video_Conferencing_Webcams&_fcid=13&_localstpos=&_sc=1&_sop=15&_stpos=&gbr=1)
Եթե կան ավելի էժան տարբերակներ, ապա խնդրում եմ դա նշել ու գնել: Մանրամասները կարող ենք ՊՄ պայմանավորվել:
Նախապես շնորհակալ եմ: :)

Ապե Ջան
17.07.2011, 02:39
Սա, (http://allegro.pl/kamera-internetowa-logitech-c210-1-3mp-vid-wys-24h-i1701202603.html#gallery) Լեհական www.allgero.pl - ում արժե ավելի էժան՝ 7000 դրամ: (http://coinmill.com/PLN_calculator.html#PLN=55.00)

Ո՞րն ա սրանց տարբերությունները:
Երկու տեղից էլ հնարավորություն կա Հայաստան հասցնելու: Լեհաստանից առաքման համար գումար չեմ վճարելու:

Phoenixgor
23.07.2011, 19:35
Բարեվ ժողովորդ: Մի հատ հարց էտ 150000-ից ավել գնով ապրանք ներկրելու մասին: Հիմա 6 ամսվա ընթացքում իրավունք ունեմ 1 անգամ առանց մաքսազերծելու 1 հատ ապրանք ներկրել, թե ընդհանուր ներկրած ու մաքսային ընկած ապրանքների գները իրար հետ չպիտի գերազանցեն 150000-ը?

Bruno
23.07.2011, 19:48
Ապեր գոնե այս էջի գրառումները կարդա, նոր հարց տուր:

392-րդ գրառումից

Այսինքն եթե հունվարին գնել ես 10000 դրամանոց ապրանք, ապա մինչև հուլիս չես կարող առանց մաքսազերշելու ներմուծել թեկուզ 5000 դրամանոց ապրանք: Բայց քանի որ ոչ ոք չի հաշվում ինչ ես գնել և երբ, ապա կարող ես 1-2 ամիսը մեկ էլի գնել:

Phoenixgor
23.07.2011, 23:47
APER, kardacel em...guzei chshtei hastat ydpes e te che...teche kertas maxayin, inch havayi ban ses chen se... gnacelem, 129$oc cifravik ei arel, es cifravikic araj el 80$ oc gitar...kse esqan chi kareli. guzer cifraviky maxazercer...vor orenqov chidem...ete 150000iz chi ancel sax aracs apranqneri giny inchx krnan maqsazercen?

Մոդերատորական: Ակումբում արգելվում են լատինատառ գրառումները: Կարդացե՛ք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php):

Կարապետ
24.07.2011, 15:55
APER, kardacel em...guzei chshtei hastat ydpes e te che...teche kertas maxayin, inch havayi ban ses chen se... gnacelem, 129$oc cifravik ei arel, es cifravikic araj el 80$ oc gitar...kse esqan chi kareli. guzer cifraviky maxazercer...vor orenqov chidem...ete 150000iz chi ancel sax aracs apranqneri giny inchx krnan maqsazercen?

Չեն կարա.

Phoenixgor
25.07.2011, 12:03
Դե բա հենց դրա համար էլ հարցնում եմ: Մի հատ ել հարց....իրանք գները ստուգում են իրանց գնացուցակով որ դեպքում... եթե բերված ապրաքի գինը( այսինքն արտասահմանյան գնով) անցելա 150000ից թե կապ չունի ինչ գնով ես բերել, իրանք ետ ցուցաիկց կնայեն գինը?

soultaker
26.07.2011, 14:24
Հարցս ցանկանում եմ ուղղել ebay-ին ծանոթ մարդկանց:
Դեռևս ոչ մի ապրանք չեմ գնել, այժմ ցանկանում եմ գնել 260$-անոց ապրանք: Ուզում եմ իմանալ որքանով է մեծ ռիսկը որ մաքսազերծման կարիք կլինի, այսինքն եթե գինը հանկարծ հաշվեն տեղական գնով ու ավել ստացվի: Բացի դրանից, եթե նույնիսկ մաքսազերծման կարիք լինի, մոտավորապես որքան ստիպված կլինեմ վճարել որպես տուրք:

ed2010
26.07.2011, 15:44

Եթե գնաց մաքսատուն, բնականաբար հաշվելու են ոչ թե քո վճարած գնով, այլ իրենց ցուցակներով: Պտի գնաս մաքսազերծում անելու, որտեղ վճարելու ես գնահատված արժեքի որոշակի տոկոս, ինչքան գիտեմ 30%, ու մի 10-15000 ֆիքսված վճար:
Բայց կախված նրանից, թե ինչ ես գնում ebay-ից, կարող է նույնիսկ չնկատեն, կամ հարկ չհամարեն մաքսատուն ուղարկելու, ու ստանաս ձեր փոստում, առանց որևէ վճարի:

ed2010
26.07.2011, 15:46
Դե բա հենց դրա համար էլ հարցնում եմ: Մի հատ ել հարց....իրանք գները ստուգում են իրանց գնացուցակով որ դեպքում... եթե բերված ապրաքի գինը( այսինքն արտասահմանյան գնով) անցելա 150000ից թե կապ չունի ինչ գնով ես բերել, իրանք ետ ցուցաիկց կնայեն գինը?

Ընդհանրապես մաքսատանը իրենք նայում են իրենց ցուցակներով, ու դրանով են հաշվարկն անում: Բայց եթե հանկարծ դու ավելի թանկ առած եղար, արդեն շատ հնարավոր ա քո առած գնով անեն: Դա արդեն համոզելու վրա ա:

Phoenixgor
27.07.2011, 00:40
Ետ ոնց են իմանում մեջինը ինչ ապրանքա? :)

ed2010
27.07.2011, 20:30
Ետ ոնց են իմանում մեջինը ինչ ապրանքա? :)

սկաներներով նայում են բոլոր ապրանքները

Կարապետ
28.07.2011, 10:37
Կարո՞ղ եմ Ամերիկական PayPal հաշիվ ունենալ

Ապե Ջան
28.07.2011, 11:05
Իսկ, ո՞ր ապրանքներին են Հայաստան մտնելիս մաքսազերծում պահանջվում: Ի՞նչ սկզբունքներով է այդ մեթոդն աշխատում:

ed2010
28.07.2011, 13:50
Կարո՞ղ եմ Ամերիկական PayPal հաշիվ ունենալ

Իհարկե կարող ես, բայց ամերիկյան բանկում պետք է հաշիվ ունենաս:

ed2010
28.07.2011, 13:54
Իսկ, ո՞ր ապրանքներին են Հայաստան մտնելիս մաքսազերծում պահանջվում: Ի՞նչ սկզբունքներով է այդ մեթոդն աշխատում:

Ընդհանրապես ցանկացած ապրանք պետք է մաքսազերծվի, եթե ապրանքի կամ ապրանքների ամբողջ փաթեթի արժեքը գերազանցում է 150,000 ՀՀ դրամը: Հիմնականում ինտերնետով գնվող ապրանքը, որը գերազանցում է այդ գումարը, էլեկտրոնիկան է:
Իսկ օրինակ հագուստը, եթե նույնիսկ շատ թանկ էլ առած լինես, դժվար սկաներով հասկանան ինչ գնի հագուստ է: Չնայած թանկ հագուստն էլ փաթեթավորումից կհասկանան: Մյուս բաներն էլ նույն եղանակով, սկաներով նայում են, ամբողջ օրը նույն գործի մեջ են, կհասկանան էլի, թե ինչ ես ստանում ու ինչ արժի մոտավորապես:

Ապե Ջան
28.07.2011, 23:01

Հիմա ապրանքա ներկրվելու Հայաստան, որ մի խանություն դա արժի՝ 150.000 դրամ: Տեսնե՞ս կմաքսազերծեն:

ed2010
28.07.2011, 23:37
Հիմա ապրանքա ներկրվելու Հայաստան, որ մի խանություն դա արժի՝ 150.000 դրամ: Տեսնե՞ս կմաքսազերծեն:

Մի կտոր հագուստ թե մի քանի հատ նույնից? Եթե մի հատ, կարծում եմ որ ոչ, պտի գա ուղիղ ձեր փոստային բաժանմունք: Բայց դե Հայաստանում ենք ապրում, ինչ իմանաս...

Ապե Ջան
29.07.2011, 01:07
Մի կտոր հագուստ թե մի քանի հատ նույնից? Եթե մի հատ, կարծում եմ որ ոչ, պտի գա ուղիղ ձեր փոստային բաժանմունք: Բայց դե Հայաստանում ենք ապրում, ինչ իմանաս...

Հա: Համամիտ եմ քեզ հետ:
Սայա, (http://www.ubntshop.com/catalogue/clients_antennas/nanostation_m5) որ պետքա ուղարկեն:

Phoenixgor
29.07.2011, 15:24
Իսկ հետաքրքիր է եթե ուղարկողին խնդրենք ֆոլգայով պաթաթեն նոր ուղարկեն տենաս սկաներով ցույց կտա ու կջոկեն ինչա մեջը :)

soultaker
29.07.2011, 22:54
PayPal-ի վերաբերյալ հարց ունեմ: Փող եմ փոխանցել մի սայտի էլեկտրոնային հաշվիցս PayPal-հաշվիս: Դրանից հետո էս լինկը տեսա.
https://www.paypal.com/us/cgi-bin/webscr?cmd=_display-country-functionality-outside
Ստեղ հայաստանի համար ցույցա տալիս որ մենակ վճարում կարելիա անել, փող ստանալ չի լինում (ոչ թե կանխիկացնել այլ պարզապես ընդունել փոխանցումը PayPal-ի հաշվին): Ինչ-որ մեկը փորձե՞լա PayPal-ի իր հաշվին փող ստանա:

Life
29.07.2011, 23:36
Հայկական հաշվից կարաս մենակ ուղարկես,ստանալ չես կարա

ayepremyan
30.07.2011, 21:31
Բոլոր նրանք, ովքեր չունեն Visa/Master card և ցանկանում են գնւմներ կատարել Ebay-ից, կարող են բացել հաշիվ WebMoney-ում և այս կայքիցhttp://plati.ru/asp/list_pin.asp?id_f=21675#21675 գնել Prepaid Card և այդ քարտը գրանցել Paypal-ում:

Կարապետ
31.07.2011, 07:32

30% թանկ:cry2

Կարապետ
31.07.2011, 07:36
Իսկ հետաքրքիր է եթե ուղարկողին խնդրենք ֆոլգայով պաթաթեն նոր ուղարկեն տենաս սկաներով ցույց կտա ու կջոկեն ինչա մեջը :)

Սկաներով ջոկում եմ անգամ նեթբուքի հզորությունը;)
ԱՆԳԱՄ գունավոր:(

ed2010
01.08.2011, 20:24
Հա: Համամիտ եմ քեզ հետ:
Սայա, (http://www.ubntshop.com/catalogue/clients_antennas/nanostation_m5) որ պետքա ուղարկեն:

Ճիշտն ասած սենց բաներ չեմ գնել, չեմ կարող ասել: Պետք է պարզես, թե սրանք ՀՀ-ում մոտավորապես ինչ արժեն: Խանութներում կան? Գոնե մոտավորապես կպատկերացնես:

Ապե Ջան
02.08.2011, 02:31
Ճիշտն ասած սենց բաներ չեմ գնել, չեմ կարող ասել: Պետք է պարզես, թե սրանք ՀՀ-ում մոտավորապես ինչ արժեն: Խանութներում կան? Գոնե մոտավորապես կպատկերացնես:

75.000 դրամ Հայաստանում: :)

ed2010
02.08.2011, 10:03
75.000 դրամ Հայաստանում: :)

Դե ուրեմն դժվար մաքսատուն գնա, կամ էլ եթե գնա, պետք է չվճարես...

Life
17.08.2011, 03:36
Ոնց են ebay-ում վաճառողին PM ուղարկում ոնց անում եմ գրում ա
We're sorry we couldn't find an answer for you. Unfortunately, this seller is not able to respond to your question. We suggest reviewing the item again to see if your answer is in the seller's listing.

ed2010
17.08.2011, 11:13

Չի հանդիպել սենց բան...
Որտեղ ես գրում, ինչ ես անում, որ տենց բան ա գրում?

Life
17.08.2011, 14:28
Չի հանդիպել սենց բան...
Որտեղ ես գրում, ինչ ես անում, որ տենց բան ա գրում?
մտնում եմ վաճառողի պռոֆիլ հետո contact member

ed2010
17.08.2011, 16:58
մտնում եմ վաճառողի պռոֆիլ հետո contact member

հենց սեղմում ես contact member, էտ ա բերում?

Life
17.08.2011, 17:46
հենց սեղմում ես contact member, էտ ա բերում?
չէ ընտրում եմ թեման( shipping կամ ուրիշ),նոր էտ ա բերում

ed2010
18.08.2011, 09:27
չէ ընտրում եմ թեման( shipping կամ ուրիշ),նոր էտ ա բերում

Չէ, անհասկանալի բան ա... եթե մենակ էտ մի seller-ին ա տենց բան գրում, ուրեմն ինքն ա ինչ-որ բլոկ դրել կամ եսիմ ինչ...

ayepremyan
09.10.2011, 17:53
Ինչ որ մեկը Ebay-ից հեռախոս առել ա՞

Vaio
09.10.2011, 21:20
Ինչ որ մեկը Ebay-ից հեռախոս առել ա՞

Ես առել եմ, բայց առաքման հասցեն գրել եմ ԱՄՆ-ում ապրող ծանոթիս հասցեի վրա, թե չէ Ebay-ից Երևան առաքման դեպքում՝ մաքսայինա գալու:

arm57
09.10.2011, 21:38
Ինչ որ մեկը Ebay-ից հեռախոս առել ա՞
Գնել եմ K850i 20օր հետո եկավ հիմա սպասում եմ samsung i900-իս

ayepremyan
11.10.2011, 16:35
Գնել եմ K850i 20օր հետո եկավ հիմա սպասում եմ samsung i900-իս

Իսկ մաքսայինով հեշտ ա անցնում ու մաքսազերծումը ի"նչ արժի

soultaker
12.10.2011, 14:48
Մի հատ սենց հարցա առաջացել մոտս, որևէ մեկը կարողա պատահաբար իմանա PayPal-ով կարամ փող ստանամ ու հանեմ մաստերքարտի վրա? Եթե երկիրը փոխեմ ու դնեմ ասենք թե USA, մաստերքարտն էլ ամերիկյան վճարային համակարգի կողմիցա թողարկված:

ed2010
14.10.2011, 11:11

Չես կարող, որովհետև քարտը PayPal-ին կպցնելու դեպքում ինքը USA-ի դեպքում ստուգում ա նաև քարտի billing address-ը (բանկում գրանցված) ու համեմատում PayPal-ում լրացվածի հետ: ՀՀ բանկի քարտ կցելու ժամանակ քարտը ստուգելուց billing address չի ստանում բանկից, դրա համար չի կարողանում հաստատում ստանալ:

ed2010
14.10.2011, 11:14
Իսկ մաքսայինով հեշտ ա անցնում ու մաքսազերծումը ի"նչ արժի
Շատ հաճախ մաքսային չի էլ գնում: Բայց եթե գնաց, ու գերազանցեց 150,000 ՀՀ դրամը, իրենց գնահատման ցուցակներով իհարկե, պետք է վճարես 30%-ի կարգի գումար, չհաշված մաքսային բրոկերի գումարը:

arm57
15.10.2011, 14:10
Իսկ մաքսայինով հեշտ ա անցնում ու մաքսազերծումը ի"նչ արժի
Գնացի անձնագրով մեր տարածքի հայփոստ և ստացա հեռախոսը

Petrosyanv
15.10.2011, 23:02
Ժող վիզա էլեկտոնը կպնումա փեյփալին ՞

ed2010
16.10.2011, 17:43
Ժող վիզա էլեկտոնը կպնումա փեյփալին ՞
Եթե քարտի հետևում կա եռանիշ կոդ (CVV կամ CVC, լավ չեմ հիշում), էտ դեպքում պետք ա որ կպնի: Բայց սովորաբար VISA Electron քարտերը չեն ունենում:

Vaio
16.10.2011, 20:19
Հայտնի Nordea Bank-ի կողմից թաղարկված Visa Electron քարտը ունի CCV/CVV կոդ:

Իսկ թե արտասահմանյան բանկերն այդ մասով տարբերվում են հայկական բանկերից՝ չեմ կարող հաստատ ասել:

ed2010
17.10.2011, 14:13
Հայտնի Nordea Bank-ի կողմից թաղարկված Visa Electron քարտը ունի CCV/CVV կոդ:

Իսկ թե արտասահմանյան բանկերն այդ մասով տարբերվում են հայկական բանկերից՝ չեմ կարող հաստատ ասել:

Ինչքան գիտեմ ԱԿԲԱ բանկի VISA էլեկտրոնը ունի:

Կարապետ
26.10.2011, 16:58
Ինչքան գիտեմ ԱԿԲԱ բանկի VISA էլեկտրոնը ունի:

ACBA ինչքան գիտեմ չունի, բայց VTB-ի էլեկտրոնը հաստատ ունի

murmushka
28.10.2011, 10:51
կներեք եթե կրկնվում եմ, բայց նման խնդրի առաջ եմ կանգնել
գրանցել եմ բանկային քարտս PayPal -ում հաստատել եմ բանկից ստացած 4-անաշի թվով, բայց չգիտեմ ոնց գումարը գցեմ PayPal
, որ կարողանամ գնումներ կատարել
հաջորդ քայլը որն է՞53246

Artgeo
28.10.2011, 10:56

Paypal չես գցում, վճարելուց ուղիղ քարտիցդ ա հանում

Astral27
11.11.2011, 19:03
Բարև ձեզ: Ես արդեն երկար ժամանակ է, ինչ գնումներ եմ անում օնլայն խանութներից: Ոչ մի անգամ մաքսայինի հետ խնդիրներ չեմ ուեցել: Հիմնականում գնել եմ DVD, Blu Ray դիսկեր: Մի քանի օր առաջ գնեցի Blu Ray Writer - http://www.ebay.com/itm/180736644710?ssPageName=STRK:MEWNX:IT&_trksid=p3984.m1439.l2649 127 $ եմ վճարել ճանապարհածախսի հետ միասին: Ձեր կարցիքով խնդիրներ կառաջանան մաքսատան հետ:

Bruno
11.11.2011, 19:25

Ոչ:

Astral27
11.11.2011, 19:38
Շնորհակալ եմ Bruno.

ayepremyan
18.11.2011, 15:10
Ինչ որ մեկը ժամացույց գնե՞լ է արտասահմանից: Եթե այս ժամը գնեմ http://www.ebay.com/itm/New-Swatch-Windfall-Chronograph-Men-Date-Watch-YCS410GX-/360409649864?pt=Wristwatches&hash=item53ea16d2c8#ht_5288wt_1037, պետք է մաքսազերծեմ թե՝ ոչ:

Artgeo
18.11.2011, 15:11
Հիմա արդեն ոչինչ չարժի գնել, փետրվարին նոր կստանաք...

ayepremyan
18.11.2011, 15:24
Հիմա արդեն ոչինչ չարժի գնել, փետրվարին նոր կստանաք...
Հաշվի առնելով հայփոստի "հիանալի" աշխատանքը՝ չեմ զարմանա որ մարտին հասնի: Բայց ինձ թվում ա մաքսայինում որոշելու են, որ 150000-ից թանկ ա, ու ստիպված կլինեմ մաքսազերծել:

Bruno
18.11.2011, 15:57
Հաշվի առնելով հայփոստի "հիանալի" աշխատանքը՝ չեմ զարմանա որ մարտին հասնի: Բայց ինձ թվում ա մաքսայինում որոշելու են, որ 150000-ից թանկ ա, ու ստիպված կլինեմ մաքսազերծել:

Որպես կանոն ամանօրյա ուշացումները կախված չեն հայփոստի "հիանալի" աշխատանքի հետ:
Ինչ վերաբերվում է մաքսայինին, ապա 99 տոկոս երաշխավորում եմ, որ տվյալ ապրանքը չի մաքսազերծվի:

Astral27
21.11.2011, 11:40
Հաշվի առնելով հայփոստի "հիանալի" աշխատանքը՝ չեմ զարմանա որ մարտին հասնի: Բայց ինձ թվում ա մաքսայինում որոշելու են, որ 150000-ից թանկ ա, ու ստիպված կլինեմ մաքսազերծել:

Օրինակ ես ընդհանրապես դժգոհ չեմ Հայփոստի աշխատանքից. Միշտ ստացել եմ 2-3 շաբաթվա ընթացքում ամեն ինչ:

Vaio
21.11.2011, 18:25
Եթե ապրանքի գինը արտասահմանում արժե, օրինակ, 1$, և այդ ապրանքից ebay-ով առնում ենք, օրինակ, 20 հատ, արդյոք մաքսային չի գալիս?
Քանակը կապ չունի?

Vaio
21.11.2011, 20:00
Օրինակ ես ընդհանրապես դժգոհ չեմ Հայփոստի աշխատանքից. Միշտ ստացել եմ 2-3 շաբաթվա ընթացքում ամեն ինչ:

Վախտա եղել, ebay-ով ապրանք եմ առել, 4 օրիցելա եկել:
Մենակ մի բան եմ նկատել` իրանք (փոստը) չեն զանգում ասում, որ ձեր ապրանքը տեղ է հասել, դու ժամանակ առ ժամանակ պետքա հետաքրքրվես՝ հասելա ապրանքդ, թե՝ չէ:

Astral27
21.11.2011, 22:43

Իմ ապրանքը միշտ տուն են բերում:

ayepremyan
22.11.2011, 19:12
Իմ ապրանքը միշտ տուն են բերում:
Ես ապրանք եմ ունեցել, որ բերել են տուն: Բայց դեպք ա եղել, որ 15 օր մնացել է փոստային բաժանմունքում ու չեն զանգել, որ ասեն որ իմ անունով փաթեթ կա:

Magic-Mushroom
23.11.2011, 01:24
Հայփոստը ուղղակի հրաշալի է աշխատում՝ նույնիսկ մեկ-մեկ զարմանում եմ:),ճիշտ է իմ փոստատրը երիտասարդ աղջիկ է ու ամեն անգամ նրան թեթեւ կաշառում եմ սեւ շոկոլոադով:hands,բայց արդյունքը ակնհայտ է,հենց իմ փոստը գալիս է դեռ փոստատուն չմտած վազելով բերում է,մերսի Անի ջան եթե կարդում ես,Արգենտինայից կես կիլոգրամ Մատե էի պատվիրել սովորական փոստով 5 օրից Անին բերեց տուն:love

Կարապետ
23.11.2011, 18:31

Իսկ Արարատ քաղաք գալիսա 23-30 օրում:(

ayepremyan
23.11.2011, 22:47
Մաքսազերծման հետ կապված մի քանի հատ հարց ունեմ: 150000 դրամը չպետք է գերազանցի կոնկրետ ապրանքը, որը ստանում եմ այս պահին, թե կես տարվա ընթացքում ստացած ապրանքների ըմդհանուր գումարը: Ինչ-որ մեկը ժամացույց գնե՞լ է, և եթե գնել է, ապա մաքսազերծել է, թե ոչ: Ո՞րն է եղել ամենաթանկ ապրանքը, որը չեք մաքսազերծել:

Կարապետ
24.11.2011, 16:39

Կես տարվա ինչքան գիտեմ, բայց ես 6 ամսում մի 400,000դրամի ապրանք եմ գնել, բայց ոչինչ չեմ տվել

Կարապետ
25.11.2011, 09:33
Սա (http://www.newfrog.com/p/buy-cheap-touch-screen-phones-3-5-android-2-2-a1-wvga-fm-java-black-7540.html) որ առնեմ տեղ կհասնի՞, ու ո՞վ ա տեղյակ սրանից

AMzone
25.11.2011, 14:11
Ինչ որ մեկը ժամացույց գնե՞լ է արտասահմանից: Եթե այս ժամը գնեմ http://www.ebay.com/itm/New-Swatch-Windfall-Chronograph-Men-Date-Watch-YCS410GX-/360409649864?pt=Wristwatches&hash=item53ea16d2c8#ht_5288wt_1037, պետք է մաքսազերծեմ թե՝ ոչ:

Չեմ կարծում, որ քեզ թողնեն արանց մաքսազերծել Swatch ժամացույց կապես: ;)

ayepremyan
25.11.2011, 14:16
Հայաստան առաքում են(ավելացրեք cart-ի մեջ ու checkout-ի պատուհանում ընտրո եք Հայաստան): Բայց իմ կարծիքով չարժի գնել էս հեռախոսը: Երկուշաբթի օրը Cyber Monday-ն է, կարող մոտավորապես այս հեռախոսի գնով նորմալ հեռախոս գտնեք:

ayepremyan
25.11.2011, 14:18
Չեմ կարծում, որ քեզ թողնեն արանց մաքսազերծել Swatch ժամացույց կապես: ;)
Բայց Երևանում էս տիպի Swatch-երը 100000-ից էժան են::angry

ayepremyan
25.11.2011, 14:40
Չեմ կարծում, որ քեզ թողնեն արանց մաքսազերծել Swatch ժամացույց կապես: ;)
Բայց Երևանում էս տիպի ժամացույցերը ամենաշատը 100000 արժեն::angry

ayepremyan
26.11.2011, 14:44
Tracking number-ների հետ կապված հարց ունեմ: Նոյեմբերի 4-ին գնել էի ապրանք, որի հետ տրվում էր tracking number: Ամսի 12-ին ապրանքը դուրս էր եկել Հոնգ-Կոնգից ու էլ չէր երևում: Ամսի 24-ին գնացի փոստ, որտեղ պարծվեց, որ ապրանքը ամսի 19-ին հասել է մեր փոստայիապն բաժանմունք: Մի հատ էլ րանք կա, որը ամսի տասնհինգին դուրս է եկել Թայլանդից ու չի երևում: Հարց. Հայփոստում Tracking number-ները սկանավորվում են, թե չէ::think
Հ.Գ. Եվս մեկ օրինակ, որ Հայփոստը էդքան էլ լավ չի աշխատում: Ես ամսի տասնիննին երկու հատ ապրանք էի ստացել, իսկ այս մեկը, որը էդ պահին արդեն բաժանմունքում էր, ինձ չէին տվել:

ed2010
27.11.2011, 15:21

Ինչքանով որ տեղյակ եմ, սկանավորում են, նույնիսկ հայփոստն էլ ունի իր tracking համակարգը (իբր թե էլի :-))... բայց էտ սկանավորումը ոչ մի բան չի տալիս, ընդհանուր բազա չեն պահում, չես կարող ինտերնետով իմանալ որտեղ է... լավագույն դեպքում իմանաս որ մտել է ՀՀ.. բայց դրանից հետո մի շաբաթից փոստից զանգ կստանաս լավագույն դեպքում...
Աշխատում են հայավարի, ես կասեի խորհրդային տարիների հայավարի... նորմալ տեսակավորում չեն անում, լինում ա, որ ապրանքդ ուղարկվում ա ուրիշ փոստային բաժանմունք, ու էտ դեպքում ավելի լավ կլինի որ իրենք գտնեն գնաս վերցնես իրենց մոտից, քան նորից հետ ուղարկեն տեսակավորման տեղ, ու գա քո բաժանմունք: Իսկ ընդհանրապես որ ապրանք ա գալիս արտասահմանից, մենակ մի շաբաթ երևի մեր երկրում ա լինում, մինչև ստանում ես:

ed2010
27.11.2011, 16:12
Կես տարվա ինչքան գիտեմ, բայց ես 6 ամսում մի 400,000դրամի ապրանք եմ գնել, բայց ոչինչ չեմ տվել

հա, իմ մոտ էլ ա այդ վիճակը... մաքսատանը հաստատ չեն նստում հատ հատ գումարում ով ինչ առավ ու ինչ գնի...

Vaio
27.11.2011, 16:27
Ամսի 24-ին գնացի փոստ, որտեղ պարծվեց, որ ապրանքը ամսի 19-ին հասել է մեր փոստայիապն բաժանմունք: Ես ամսի տասնիննին երկու հատ ապրանք էի ստացել, իսկ այս մեկը, որը էդ պահին արդեն բաժանմունքում էր, ինձ չէին տվել:

Իմ մոտելա տենց բան եղել, որ ապրանքը հասելա համայնքային փոստային բաժանմունք, սակայն ինձ տեղյակ չեն պահել:

Vaio
27.11.2011, 17:10
Ebay-ում հայտնվել է վճարման նոր մեթոդ, ինչպես օրինակ, PayPal-ն է, որը կոչվում է Bill Me Later:
Վերջինս Հայաստանի համար հասանելի չէ:

Ebay-ից`
Sorry, Bill Me Later is not available to purchase items that will be shipped to Armenia.

Vaio
27.11.2011, 22:14
Երեկ, աուկցիոնով USB Flash էի ուզում առնել, իմ առաջարկած ամենամեծ առաջարկը (ставка-ն) 17$ էր, ի վերջո այն մեկ այլ գնորդի կողմից գնվեց 23$-ով:
Այսօր նամակ եկավ Ebay-իս "հաղորդագրությունների" վրա, թե ձեզ տրվում է երկրորդ շանս-առաջարկը` տվյալ ապրանքը ձեռք բերելու համար:

You have received a second chance offer for this item from XXX. This offer expires on Nov 30, 2011 08:45:21 PST.
Իրանց կողմից ուղարկված այդ ապրանքի լինկը մտա և հետաքրքիրը էն էր, որ երեկ աուկցիոնի ժամանակ իմ կողմից առաջարկված թվով (17$) էին առաջարկում այդ նույն USB Flash-ը ու այս անգամ արդեն` Buy it now սկզբունքով:
Փաստորեն, ստացվումա, որ երեկ ծախողի համար էտ 23$-ը յաբախտի կպել էր ու իրան 17$-ն էլա ձեռք տալիս ու փորձումա նույն ապրանքից էլի վաճառել, այս անգամ արդեն թեկուզև 17$-ով, միևնույնա ձեռնտու է:

ayepremyan
27.11.2011, 22:39
[Ինչքանով որ տեղյակ եմ, սկանավորում են, նույնիսկ հայփոստն էլ ունի իր tracking համակարգը (իբր թե էլի :-))... բայց էտ սկանավորումը ոչ մի բան չի տալիս, ընդհանուր բազա չեն պահում, չես կարող ինտերնետով իմանալ որտեղ է... լավագույն դեպքում իմանաս որ մտել է ՀՀ.. բայց դրանից հետո մի շաբաթից փոստից զանգ կստանաս լավագույն դեպքում...
Աշխատում են հայավարի, ես կասեի խորհրդային տարիների հայավարի... նորմալ տեսակավորում չեն անում, լինում ա, որ ապրանքդ ուղարկվում ա ուրիշ փոստային բաժանմունք, ու էտ դեպքում ավելի լավ կլինի որ իրենք գտնեն գնաս վերցնես իրենց մոտից, քան նորից հետ ուղարկեն տեսակավորման տեղ, ու գա քո բաժանմունք: Իսկ ընդհանրապես որ ապրանք ա գալիս արտասահմանից, մենակ մի շաբաթ երևի մեր երկրում ա լինում, մինչև ստանում ես:[/QUOTE]
Բայց իմ մոտ նույնիսկ ցույց չէր տալիս որ Հայաստանի տարածքում ա, մենակ գրած էր, որ Հոնգ-Կոնգից ա դուրս եկել:

ayepremyan
27.11.2011, 22:43
Ինչքանով որ տեղյակ եմ, սկանավորում են, նույնիսկ հայփոստն էլ ունի իր tracking համակարգը (իբր թե էլի :-))... բայց էտ սկանավորումը ոչ մի բան չի տալիս, ընդհանուր բազա չեն պահում, չես կարող ինտերնետով իմանալ որտեղ է... լավագույն դեպքում իմանաս որ մտել է ՀՀ.. բայց դրանից հետո մի շաբաթից փոստից զանգ կստանաս լավագույն դեպքում...
Աշխատում են հայավարի, ես կասեի խորհրդային տարիների հայավարի... նորմալ տեսակավորում չեն անում, լինում ա, որ ապրանքդ ուղարկվում ա ուրիշ փոստային բաժանմունք, ու էտ դեպքում ավելի լավ կլինի որ իրենք գտնեն գնաս վերցնես իրենց մոտից, քան նորից հետ ուղարկեն տեսակավորման տեղ, ու գա քո բաժանմունք: Իսկ ընդհանրապես որ ապրանք ա գալիս արտասահմանից, մենակ մի շաբաթ երևի մեր երկրում ա լինում, մինչև ստանում ես:
Բայց իմ մոտ նույնիսկ ցույց չէր տալիս, որ Հայաստանի տարածքում ա, մենակ գրած ա, որ Հոնգ-Կոնգից դուրս ա եկել: Նույնն էլ մյուս փաթեթի հետ ա կատարվում, երկու շաբաթ ա գրած ա, որ Թայլանդից ա դուրս եկել:
Հ.Գ. Ով գիտի ոնց են ջնջում գրառումը, նախորդ գրառումս դեֆեկտավոր ստացվեց::)

Astral27
27.11.2011, 22:58

Իմ պատվերը ԱՄՆ-ից դուրս ա եկել նոյեմբերի 8-ին (Priority Mail International ), մինչև հիմա ոչ մի նորություն: Զանգել եմ փոստային բաժանմունք, ասում են չկա ոչ մի բան: Որևէ մեկի մոտ դեպք եղել ա, որ փաթեթը գողանան:

Artgeo
27.11.2011, 23:04
Երեկ, աուկցիոնով USB Flash էի ուզում առնել, իմ առաջարկած ամենամեծ առաջարկը (ставка-ն) 17$ էր, ի վերջո այն մեկ այլ գնորդի կողմից գնվեց 23$-ով:
Այսօր նամակ եկավ Ebay-իս "հաղորդագրությունների" վրա, թե ձեզ տրվում է երկրորդ շանս-առաջարկը` տվյալ ապրանքը ձեռք բերելու համար:

Իրանց կողմից ուղարկված այդ ապրանքի լինկը մտա և հետաքրքիրը էն էր, որ երեկ աուկցիոնի ժամանակ իմ կողմից առաջարկված թվով (17$) էին առաջարկում այդ նույն USB Flash-ը ու այս անգամ արդեն` Buy it now սկզբունքով:
Փաստորեն, ստացվումա, որ երեկ ծախողի համար էտ 23$-ը յաբախտի կպել էր ու իրան 17$-ն էլա ձեռք տալիս ու փորձումա նույն ապրանքից էլի վաճառել, այս անգամ արդեն թեկուզև 17$-ով, միևնույնա ձեռնտու է:

Շատ եմ կարդացել երկրորդ շանսի հետ կապված խարդախությունների վերաբերյալ: Չգիտեմ, ինչքանով են ճիշտ, բայց համենայն դեպս ես կզգուշանայի: ;)

ed2010
27.11.2011, 23:12
Շատ եմ կարդացել երկրորդ շանսի հետ կապված խարդախությունների վերաբերյալ: Չգիտեմ, ինչքանով են ճիշտ, բայց համենայն դեպս ես կզգուշանայի: ;)

Չեմ կարծում զգուշանալու բան կա, ուղղակի դնում ծախում են, ինչքան թանկ ծախվի, էնքան լավ, բայց ոնց որ Vaio-ն ա ասում, որ ծախողին կարող ա $17-ն էլ ա ձեռնտու, դրա համար էլ առաջարկում են second chance:
Բայց հնարավոր ա հենց ծախողը մտնի ուրիշ անունով, բարձրացնի գինը, հույս ունենալով դու էլ կբարձրացնես... չես բարձրացնի, ինքը second chance կառաջարկի... լավ բիզնես ա :-)

ed2010
27.11.2011, 23:16
Իմ պատվերը ԱՄՆ-ից դուրս ա եկել նոյեմբերի 8-ին (Priority Mail International ), մինչև հիմա ոչ մի նորություն: Զանգել եմ փոստային բաժանմունք, ասում են չկա ոչ մի բան: Որևէ մեկի մոտ դեպք եղել ա, որ փաթեթը գողանան:

Իմ մոտ մի անգամ եղել ա, որ փաթեթը բացել են ու մեջից բան տարել (ոչ լրիվ ապրանքը): Զանգեցին փոստից, գնացի, ակտ կազմեցին որ փաթեթը վնասված ա, ու ստացողը չի ընդունում, ուղարկեցին հետ նույն հասցեով: Ոչ մի վճարում չեմ արել: Վաճառողին ասեցի որ տենց բան ա եղել, գումարս հետ ուղարկեց: Ինչքան հիշում եմ ակտի սկանն էլ ուղարկեցի:
Իսկ որ լրիվ փաթեթը գողանան, տենց դեպք չեմ հիշում, մի երկու անգամ եղել ա որ բան եմ պատվիրել, բայց չեմ ստացել: Բայց դրանք փոքր բաներ էին, tracking չէր արվում:

ed2010
27.11.2011, 23:17
Ebay-ում հայտնվել է վճարման նոր մեթոդ, ինչպես օրինակ, PayPal-ն է, որը կոչվում է Bill Me Later:
Վերջինս Հայաստանի համար հասանելի չէ:

Ebay-ից`

Լավ կլիներ Հայաստանի համար էլ աշխատեր.... նիսյա ապրանք կառնեինք :-)

Vaio
27.11.2011, 23:17
Շատ եմ կարդացել երկրորդ շանսի հետ կապված խարդախությունների վերաբերյալ: Չգիտեմ, ինչքանով են ճիշտ, բայց համենայն դեպս ես կզգուշանայի: ;)

Նայեցի դրա feedback-ը, 97% էր, դե համ էլ PayPal-ով եմ առնում, եթե նույնսիկ չտա էլ, Paypal-ը փողս հետ կտա: Էտպես չի?

ed2010
27.11.2011, 23:20
Նայեցի դրա feedback-ը, 97% էր, դե համ էլ PayPal-ով եմ առնում, եթե նույնսիկ չտա էլ, Paypal-ը փողս հետ կտա: Էտպես չի?

feedback-ը էական չի, ամեն դեպքում գումարդ կարող ես հետ ստանալ 45 օրվա ընթացքում: Ebay-ը տալիս ա: Եթե հանկարծ վաճառողը կորի ebay-ից, նույնատիպ case կարող ես բացել PayPal-ում, ու նորից գումարդ հետ են տալիս: Իմ հետ երկու դեպքն էլ եղել ա: Ebay-ով էլ եմ ստացել, PayPal-ով էլ:

Vaio
27.11.2011, 23:22
Իմ պատվերը ԱՄՆ-ից դուրս ա եկել նոյեմբերի 8-ին (Priority Mail International ), մինչև հիմա ոչ մի նորություն: Զանգել եմ փոստային բաժանմունք, ասում են չկա ոչ մի բան: Որևէ մեկի մոտ դեպք եղել ա, որ փաթեթը գողանան:

Զարմանալու բան չկա:
Իմ մոտ դեպքա եղել (օրերի ճշգրիտ քանակը չեմ հիշում) բայց մոտավոր 30-35 օրումա հասել: Բայց դա մի անգամա եղել:
Paypal-ի ժամկետը մինչև 45 օրնա, եթե 45 օրվա մեջ ապրանքդ չի գալիս սկսվումա "բազառների օրինական գործընթացը", եթե պետք լինի հետո դրա մասին կգրեմ...
Հենց հիմա ապրանք ունեմ 05.11.11-ով գնված, դեռ չեմ ստացել:

Astral27
27.11.2011, 23:26

Ուղղակի որ Priority Mail International -ով էր ուղարկել, ինձ թվաց շուտ տեղ կհասնի: Diabolikdvd.com-ից փաթեթները միշտ 2 շաբաթում են տեղ հասնում (սովորական International Air Mail): Իսկ Amazon.co.uk -ից 7-10 օրում:

Vaio
27.11.2011, 23:37
Բայց հնարավոր ա հենց ծախողը մտնի ուրիշ անունով, բարձրացնի գինը, հույս ունենալով դու էլ կբարձրացնես... չես բարձրացնի, ինքը second chance կառաջարկի... լավ բիզնես ա :-)

Բայց սենց նյուանս կա, եթե ծախողը ուրիշ նիկով մտնի ու ինքը իր սեփական ապրանքին մեծ գին առաջարկի, ու էտ իրա ապրանքը մնա իրա վրա, հետո բնականաբար` չառնի իր ապրանքը, կվաստակի strike, հետո իրա նիկը կարան արգելափակեն ու չեմ կարծում, որ էտպես անվերջ նիկեր կարողանա գրանցել, քանի որ սայթի ադմինը IP ban (comp ID ban...) կդնի:

Vaio
27.11.2011, 23:43
Ուղղակի որ Priority Mail International -ով էր ուղարկել, ինձ թվաց շուտ տեղ կհասնի: Diabolikdvd.com-ից փաթեթները միշտ 2 շաբաթում են տեղ հասնում (սովորական International Air Mail): Իսկ Amazon.co.uk -ից 7-10 օրում:

Միանգամ ընկերոջս հետ սենց հետաքրքիր բանելա եղել:
Նույն seller-ից (ծախողից) միևնույն օրվա ընթացքում գնել է 2 տարբեր ապրանք, մեկը փափուկ խաղալիք էր, մյուսը` ավտոմեքենայի հետ կապված փոքրիկ բան էր, մի խոսքով, մի ապրանքը մյուսից ժամանեց 7 օրվա տարբերությամբ: Իսկ էտ 7 օրվա ընթացքում 7 հատ ինֆարկտ տարավ :)` մտածելով, հաստատ "երկրորդ" (սպասվելիք) ապրանքը գողացել են ճամփին ))))

ed2010
28.11.2011, 00:01
Բայց սենց նյուանս կա, եթե ծախողը ուրիշ նիկով մտնի ու ինքը իր սեփական ապրանքին մեծ գին առաջարկի, ու էտ իրա ապրանքը մնա իրա վրա, հետո բնականաբար` չառնի իր ապրանքը, կվաստակի strike, հետո իրա նիկը կարան արգելափակեն ու չեմ կարծում, որ էտպես անվերջ նիկեր կարողանա գրանցել, քանի որ սայթի ադմինը IP ban (comp ID ban...) կդնի:

strike չի վաստակի, եթե seller-ը (այս դեպքում հենց ինքը) չբողոքի: Բայց եթե օրինակ second chance-ը չանցնի, ինքը ստիպված կլինի վճարել ebay-ին ապրանքի վաճառքի միջնորդավճարը:

ed2010
28.11.2011, 00:05
Միանգամ ընկերոջս հետ սենց հետաքրքիր բանելա եղել:
Նույն seller-ից (ծախողից) միևնույն օրվա ընթացքում գնել է 2 տարբեր ապրանք, մեկը փափուկ խաղալիք էր, մյուսը` ավտոմեքենայի հետ կապված փոքրիկ բան էր, մի խոսքով, մի ապրանքը մյուսից ժամանեց 7 օրվա տարբերությամբ: Իսկ էտ 7 օրվա ընթացքում 7 հատ ինֆարկտ տարավ :)` մտածելով, հաստատ "երկրորդ" (սպասվելիք) ապրանքը գողացել են ճամփին ))))

Նման բաներ իմ հետ էլ են եղել:
Շատ հաճախ, երբ օրինակ տեսնում ես seller-ը հազարներով ապրանք ա ծախում, seller-ը ու ուղարկողը տարբեր մարդիկ են: Օրինակ, մի վաճառողը մի քանի խանութի կամ արտադրողի ապրանք ա ծախում: Հենց պատվեր եղավ, ինքը ուղարկում ա էտ խանութին կամ արտադրողին, դրանք էլ ուղարկում են ապրանքը: Ամեն ինչ արդեն կախված է նրանից, թե ուղարկողները երբ կուղարկեն:

Astral27
28.11.2011, 00:12
Մի հատ էլ էսպիսի հարց, եթե ապրանքը գնում ա մաքսային (չնայած իմ դեպքում չեմ կարծում գնացած լինի, Blu-Ray Writer - ա 127$ եմ վճարել ճանապարհածախսի հետ), իրենք շուտ են տեղեկացնում, որ իրենց մոտ ա:

ed2010
28.11.2011, 00:17
Մի հատ էլ էսպիսի հարց, եթե ապրանքը գնում ա մաքսային (չնայած իմ դեպքում չեմ կարծում գնացած լինի, Blu-Ray Writer - ա 127$ եմ վճարել ճանապարհածախսի հետ), իրենք շուտ են տեղեկացնում, որ իրենց մոտ ա:

Երբ ոնց ուզենան... :-) Լինում ա որ շուտ, բայց մի անգամ ինձ ապրանք էին ուղարկել, ուշանում էր, ենթադրեցի որ կգնա մաքսատուն, գնացի հարցրեցի, նայեցին տեսան որ մի 10 օր առաջ եկել ա:

Astral27
28.11.2011, 00:20

Պահեստում պահելու համար էլ գումար ուզեցին չէ:

Vaio
28.11.2011, 00:22
strike չի վաստակի, եթե seller-ը (այս դեպքում հենց ինքը) չբողոքի: Բայց եթե օրինակ second chance-ը չանցնի, ինքը ստիպված կլինի վճարել ebay-ին ապրանքի վաճառքի միջնորդավճարը:

Այսինքն, քո գրածից հասկացա, որ second chance-ը ավտոմատ կերպ ուղարկվող նամակա? անկախ seller-ից?

Vaio
28.11.2011, 00:25
Իմ պատվերը ԱՄՆ-ից դուրս ա եկել նոյեմբերի 8-ին (Priority Mail International ), մինչև հիմա ոչ մի նորություն: Զանգել եմ փոստային բաժանմունք, ասում են չկա ոչ մի բան: Որևէ մեկի մոտ դեպք եղել ա, որ փաթեթը գողանան:

Ճշտեցի:
USPS Priority Mail International - ապրանքը հասնումա 15-35 օրվա ընթացքում!!!

Astral27
28.11.2011, 00:29
Ճշտեցի:
USPS Priority Mail International - ապրանքը հասնումա 15-35 օրվա ընթացքում!!!
Շատ շնորհակալ եմ :) Seller-ին գրելու եթե էտպես ա, ինչի էր USPS Priority Mail International-ով ուղարկում 37$ shipping cost-ով:

Vaio
28.11.2011, 00:38
Շատ շնորհակալ եմ :) Seller-ին գրելու եթե էտպես ա, ինչի էր USPS Priority Mail International-ով ուղարկում 37$ shipping cost-ով:

Shipping-ի համար 37$ ես վճարել? Դա ահագին մեծ գումարա, եթե տենց գումար ես վճարել, իմ կարծիքով ապրանքը պարտավոր էր գոնե մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում հասներ քեզ:
Իսկ իմ գրած 15-35 անվճարա կանխատեսում, որտև եթե էտքան փող մուծես չպետքա այդքան սպասես:

Կամ էլ ուրիշ տարբերակ էլ մտածեցի: Կարողա իրանց երկրում, որտեղից որ քեզ ուղարկում էտ ապրանքը, USPS Priority Mail International մեթոդով ուղարկելը պալյուբոմու փողա նստում... հետո շատ կարևորա նաև ապրանքի գաբարիտները և քաշը, որը նույնպես ուղարկման գնի վրա ազդումա:

Vaio
28.11.2011, 00:42
Շատ շնորհակալ եմ :) Seller-ին գրելու եթե էտպես ա, ինչի էր USPS Priority Mail International-ով ուղարկում 37$ shipping cost-ով:

Ebay-ում սենց մոմենտ կա, Shipping-ի կողքը բացի որ գրվածա shipping-ի տեսակը, օրինակ` USPS Priority Mail International, նաև վերջինի կողքն էլ գրումա, թե քանի աշխատանքային օրվա ընթացքում պետքա հասնի տվյալ ապրանքը:

Astral27
28.11.2011, 00:45
http://www.ebay.com/itm/Desktop-5-25-Internal-Blu-Ray-DVD-RW-burner-Drive-Lightscribe-LG-BH10LS30-/180736644710?pt=PCC_Drives_Storage_Internal&hash=item2a14be5666#ht_5035wt_698 - էս ա: Shipping-ը դարձել ա 39$:

Astral27
28.11.2011, 00:46
Ebay-ում սենց մոմենտ կա, Shipping-ի կողքը բացի որ գրվածա shipping-ի տեսակը, օրինակ` USPS Priority Mail International, նաև վերջինի կողքն էլ գրումա, թե քանի աշխատանքային օրվա ընթացքում պետքա հասնի տվյալ ապրանքը:
Գրած էր նոյեմբերի 21-ին կհասնի:

Vaio
28.11.2011, 00:56
Լավ արդեն պարզա:
Shipping-ի փողը լրիվ արդարացվածա` կապված քաշի ու գաբարիդների հետ (как минимум).
Իսկ այ որ ապրանքդ մինչև հիմա տեղ չի հասել` դժվարա ասել, թե ում պատճառովա:

Քո տված լինկում տեսա` Accepted Payment Methods: PayPal payment only.
Նենց որ, մտածելու բան չունես, փողտ չի կորի:

Astral27
28.11.2011, 00:58

Դարդս փողը չի, ապրանքն ա :( Շատ ա պետք էտ Writer-ը: