PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 6



Էջեր : [1] 2 3 4 5 6 7

Artgeo
24.07.2009, 15:44
Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 1 (http://www.akumb.am/showthread.php?t=2769)
Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 2 (http://www.akumb.am/showthread.php?t=2909)
Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 3 (http://www.akumb.am/showthread.php?t=3105)
Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 4 (http://www.akumb.am/showthread.php?t=3433)
Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 5 (http://www.akumb.am/showthread.php?t=33669)


Խաղի կանոնները

Խաղը անց է կացվում փուլերով։ Ամեն փուլում տրվում է 10 հարց։
Խաղը սկսվելուց առաջ 10 րոպեի ընթացքում խաղալ ցանկացողները գրանցվում են, թեմայում խաղալու ցանկություն հայտնելով։

Խաղը սկսվելուց հետո, վարողը տալիս է հարց, որին պատասխանելու համար տրվում է 5 րոպե։ Պատասխանները պետք է ուղարկել վարողին ՊՄ-ի միջոցով, պատասխանը գրելով վերնագրում։ Ցանկալի է վերնագրում նաև գրել հարցի համարը։ Այսինքն ձեր ուղարկած ՊՄ ի վերնագիրը պիտի ունենա հետևյալ տեսքը
1. ՊԱՏԱՍԽԱՆԸ
2. ՊԱՏԱՍԽԱՆԸ
և այլն
ՊՄ ի պարունակությունը էական չէ և չի ստուգվելու։
5 րոպեից հետո վարողը գրում է ճիշտ պատասխանը և տալիս է հաջորդ հարցը։
2-րդ պատասխանները չեն ընդունվի։
10 հարցից հետո կհայտարարվի փուլի հաղթողը։

Ռուֆուս
24.07.2009, 22:05
Ուշադրություն

10 րոպեից կսկսվի խաղը: Պատասխանի համար տրվում է ուղիղ 5 րոպե, ուշացած պատասխանները և երկրորդ պատասխանները չեն ընդունվում:

Մեկ էլ խնդրանք, խնդրում եմ խաղի ընթացքում անճշտությունների ու միավորների սխալ հաշվարկի մասին չտեղեկացնել: Սպասեք մինչև խաղի ավարտը, հետո նոր անճշտություններն ու վիճելի հարցերը կլուծենք :)

Norton
24.07.2009, 22:07
Պատասխանի համար տրվում է ուղիղ 5 րոպե, ուշացած պատասխանները և երկրորդ պատասխանները չեն ընդունվում:

Փախար:angry

ars83
24.07.2009, 22:14
Վայ-վայ :o
Ինձ էլ խաղացրեք ;)
դեռ չեք սկսել, չէ՞

Ռուֆուս
24.07.2009, 22:15
Սկսեցինք ;)
Բոլորին հաջողություն եմ մաղթում:

Հարց 1 Բազմաթիվ հետազոտողներ գովաբանել են Մարկոսի ավետարանի լեզվի պարզությունն ու հասարակ ոճը: Իսկ ո՞ր բառն է ամենաշատը հանդիպում Մարկոսի ավետարանում:

Norton
24.07.2009, 22:19
կրոն:(

Երկնային
24.07.2009, 22:19
բաժանարար գրառում :))

Երկնային
24.07.2009, 22:20
կրոն:(
Արսը կաշառել ա աչքիս :))

ars83
24.07.2009, 22:20
բաժանարար գրառում :))

բաժանարար չի, բաժանիչ ա ;)
բարիրիգուն

Norton
24.07.2009, 22:20
բաժանարար գրառում
Վաղուց մոռացված:))

Ռուֆուս
24.07.2009, 22:21
Պատասխան Եվ/ու

Երկնային - ասենք «բնություն» :) - 0 միավոր
Ֆոտոն - չգիտեմ - 0 միավոր
Ռեդ - Մեղք - 0 միավոր
Chilly -
Norton - արարիչ - 0 միավոր
Ars83 - մարդ - 0 միավոր
Հովհաննես - երևի Հուդա - 0 միավոր

Հարց 2 18-րդ դարում գիտնականներին հաճախ էին փորձում խաբել, օրինակ կապիկի գլխին միացնում էին ձկան պոչ և ներկայացնում որպես ջրահարս, կամ էլ աքլորի գլուխ էին միացնում իգուանային և դա ներկայացնում որպես բասիլիսկ: Այդ պատճառով էլ բնագետները որոշեցին ուշադրություն չդարձնել 1797թ-ին Նոր Հարավային Ուելսում հայտնաբերված անհասկանալի կենդանու աճյուններին, կարծելով որ այն կեղծ է: Ի՞նչ կենդանի էին հայտնաբերել բնագետները:

Երկնային
24.07.2009, 22:21
բաժանարար չի, բաժանիչ ա ;)
բարիրիգուն
խելոք մնա :) էն օրը տեսա՞ր ինչ եղավ :(

Norton
24.07.2009, 22:24
Արս բարլուս

Հովհաննես
24.07.2009, 22:24
Պատասխան Եվ/ու

Երկնային - ասենք «բնություն» :) - 0 միավոր
Ֆոտոն - չգիտեմ - 0 միավոր
Ռեդ - Մեղք - 0 միավոր
Chilly -
Norton - արարիչ - 0 միավոր
Ars83 - մարդ - 0 միավոր
Հովհաննես - երևի Հուդա - 0 միավոր

Հարց 2 18-րդ դարում գիտնականներին հաճախ էին փորձում խաբել, օրինակ կապիկի գլխին միացնում էին ձկան պոչ և ներկայացնում որպես ջրահարս, կամ էլ աքլորի գլուխ էին միացնում իգուանային և դա ներկայացնում որպես բասիլիսկ: Այդ պատճառով էլ բնագետները որոշեցին ուշադրություն չդարձնել 1797թ-ին Նոր Հարավային Ուելսում հայտնաբերված անհասկանալի կենդանու աճյուններին, կարծելով որ այն կեղծ է: Ի՞նչ կենդանի էին հայտնաբերել բնագետները:

Ռուֆուս կիրակի օրերը պոլիտեխնիկ գնում ես այնտեղ ամեն կիրակի մրցույթներ են բայց թմով ու մեկ էլ своя игра

Ձայնալար
24.07.2009, 22:25
ինձ էլ խաղացրեք էլի :oy

Norton
24.07.2009, 22:26
Ռուֆուս կիրակի օրերը պոլիտեխնիկ գնում ես այնտեղ ամեն կիրակի մրցույթներ են բայց թմով ու մեկ էլ своя игра
Ես ծանոթներ ունեմ, Էլ-Ամառնա

ars83
24.07.2009, 22:26
Արս բարլուս

Բարիրիգուն, Անդ ջան :)
Տեսա՞ք, որ չէի կաշառել:
Նյուտո, դու լեզվանի ես, հըլը ասա, տենանք, բա «ու»-ն բառ ա՞ :think

Safaryan
24.07.2009, 22:26
ինձ էլ խաղացրեք էլի :oy

Կարելի՞ է ես էլ Ձեզ միանամ:)

Ռեդ
24.07.2009, 22:26
Սաղով զրո :( Խայդառագ եղանք

Հովհաննես
24.07.2009, 22:26
Ես ծանոթներ ունեմ, Էլ-Ամառնա

Բայց դու խաղում ես ես հազարից մեկ գնում եմ

Ռուֆուս
24.07.2009, 22:27
Պատասխան Բադակտուց

Երկնային - ալբատրո՞ս :think - 0 միավոր
Ֆոտոն - Ծովաձիուկ - 0 միավոր
Ռեդ - պտերոդակտիլ - 0 միավոր
Chilly
Norton - բադակտուց - 1 միավոր
Ars83 - դինոզավր - 0 միավոր
Հովհաննես - Դինոզավրի - 0 միավոր
Ձայնալար - դինոզավր - 0 միավոր


Հարց 3 Այդ գիրքը գովազդվել է հետևյալ կերպ. “Վեպի գործողությունը ծավալվում է ուղիղ երկու տարվա ընթացքում, պարունակում է ինչպես վերջին վեց ու կես հազարամյակի, այնպես էլ առաջիկա հարյուրամյակի մանրամասն ժամանակագրությունը, ունի ավելի քան երեք հարյուր հիսուն կերպարներ, վաթսուն գեղեցիկ երգեր, բանաստեղծություններ և բալլադներ:” Անվանեք գրքի հեղինակին:

Norton
24.07.2009, 22:27
Բայց դու խաղում ես ես հազարից մեկ գնում եմ
մի անգամ եմ էդ թմով խաղացել

Հովհաննես
24.07.2009, 22:27
մի անգամ եմ էդ թմով խաղացել

ծանոթ չի ես չուզեցի էլ խաղամ

Ռուֆուս
24.07.2009, 22:29
Տաթև ջան, միացիր:)

ars83
24.07.2009, 22:31
ոնց եք ասո՞ւմ, բաժանելի՞, քանո՞րդ

Ռեդ
24.07.2009, 22:32
ոնց եք ասո՞ւմ, բաժանելի՞, քանո՞րդ
ջրբաժան

Norton
24.07.2009, 22:33
հետաքրքիր հարց էր

Երկնային
24.07.2009, 22:33
ահա

Ռուֆուս
24.07.2009, 22:34
Պատասխան Տոլկին (Մատանիների Տիրակալը)

Երկնային - չգիտեմ - 0 միավոր
Ֆոտոն -Նոստրադամուս - 0 միավոր
Ռեդ - Նոստրադամուս - 0 միավոր
Chilly
Norton - ..... - 0 միավոր
Ars83 - Թոլքիեն - 1 միավոր
Հովհաննես - Նոստրադամուս - 0 միավոր
Ձայնալար - Դանիել Դեֆո :D զզվցրիր դե, միքիչ հեշտացրու :angry - 0 միավոր

Հարց 4 Համաձայն հինդուիզմի Վիշնուի իններորդ ավատարը ծառայում է մարդկանց հավատի ուժը ստուգելու համար և կործանում է անհավատներին: Անվանեք այս ավատարը:

Գալաթեա
24.07.2009, 22:35
Վիշնիի ավատար ա պետք։

Երկնային
24.07.2009, 22:36
ես չեմ խաղում սենց :beee ոչ մի բան չգիտեմ :D

Հովհաննես
24.07.2009, 22:37
Իմանալու վրա շատ բան կա ավելի լավ չի տրամաբանլեով պատասխանին հասնենք?

ars83
24.07.2009, 22:38
խաղավարը, երևի, աշխարհի կրոնների ինչ-որ համեմատական վերլուծություն ա կարդացել

Ռեդ
24.07.2009, 22:39
Ռուֆ, ուրիշ դժվար հարցեր չկայի՞ն: :D

Հովհաննես
24.07.2009, 22:39
խաղավարը, երևի, աշխարհի կրոնների ինչ-որ համեմատական վերլուծություն ա կարդացել

չէ միշտ էլ այս խաղերում այսպիսի հաչցերը շատ են ու հետաքրքիրն այն է որ ոչ մեկին դուր չի գալիս

Ռուֆուս
24.07.2009, 22:39
Պատասխան Բուդդա

Երկնային սխալ պատասխան :( - 0 միավոր
Ֆոտոն - ---- ------ - 0 միավոր
Ռեդ - Վիշնի միշնի չգիտեմ: Շակալադ կերեք: - 0 միավոր
Chilly
Norton - Բուդդան կամ իրա հայտնի արձանը քառաթև - 1 միավոր
Ars83 - Շիվա - 0 միավոր
Հովհաննես - սեր, կրոնի հարցերը հետաքրքիր չեն - 0 միավոր
Ձայնալար
Hydrology - Բուդդա - 1 միավոր


Հարց 5 1942թ-ին ԱՄՆ ծովային հետևազորը գրավեց Գաուդալկանալ կղզին` հետ մղելով ճապոնացիներին: Դժբախտաբար ամերիկացիները տանուլ էին տվել ծովամարտը և ճապոնացիները ոչնչացրել էին նրանց նավերը և ամբողջ ռազմական տեխնիկան: Չնայած այն հանգամանքին, որ ամերիկացիներին հաջողվել էր գրավել 9 ճապոնական տանկ, նրանք այդպես էլ չկարողացան օգտագործել դրանք: Ինչու՞ ամերիկացիները չկարողացան օգտագործել ճապոնական տանկերը:

Գալաթեա
24.07.2009, 22:40
Լավ էլ հարցեր են։
Գրանցվել եք, իմանայիք, այ քեզ բան :P

Հովհաննես
24.07.2009, 22:40
Լավ էլ հարցեր են։
Գրանցվել եք, իմանայիք, այ քեզ բան :P

Դու էլ մասնակցի մեկա կարաս դեռ հաղթես :Ճ

Ֆոտոն
24.07.2009, 22:42
Հարց 5 1942թ-ին ԱՄՆ ծովային հետևազորը գրավեց Գաուդալկանալ կղզին` հետ մղելով ճապոնացիներին: Դժբախտաբար ամերիկացիները տանուլ էին տվել ծովամարտը և ճապոնացիները ոչնչացրել էին նրանց նավերը և ամբողջ ռազմական տեխնիկան: Չնայած այն հանգամանքին, որ ամերիկացիներին հաջողվել էր գրավել 9 ճապոնական տանկ, նրանք այդպես էլ չկարողացան օգտագործել դրանք: Ինչու՞ ամերիկացիները չկարողացան օգտագործել ճապոնական տանկերը:[/QUOTE]

Հետևազորը ո՞րն է հետևակ , թե՞ հեծելազոր

Գալաթեա
24.07.2009, 22:43
Ֆոտոն ջան, ծովային հեծելազոր չի լինում։

Norton
24.07.2009, 22:43
Հայկ կեսա հասնւոմ , 2 պատասխան եմ գրել մի հարցի մեջ

Հովհաննես
24.07.2009, 22:43
Թուու նոր գլղի ընկա թե որն է պատասխանը

ars83
24.07.2009, 22:44
Հարց 5 1942թ-ին ԱՄՆ ծովային հետևազորը գրավեց Գաուդալկանալ կղզին` հետ մղելով ճապոնացիներին: Դժբախտաբար ամերիկացիները տանուլ էին տվել ծովամարտը և ճապոնացիները ոչնչացրել էին նրանց նավերը և ամբողջ ռազմական տեխնիկան: Չնայած այն հանգամանքին, որ ամերիկացիներին հաջողվել էր գրավել 9 ճապոնական տանկ, նրանք այդպես էլ չկարողացան օգտագործել դրանք: Ինչու՞ ամերիկացիները չկարողացան օգտագործել ճապոնական տանկերը:

Հետևազորը ո՞րն է հետևակ , թե՞ հեծելազոր

Էական նշանակություն ունի՞:
Հեծելազորի ձիերն էլ նավով էին բերել, չէ՞ ;)

Norton
24.07.2009, 22:44
Ժող ինձ թվում խցիկը ամերիկացիկի համար փոքրա եղել:D

Հովհաննես
24.07.2009, 22:44
Ժող ինձ թվում խցիկը ամերիկացիկի համար փոքրա եղել:D

իսկ ինձ թվումա ակերի տեղը պիտի իրենք վազեին

Երկնային
24.07.2009, 22:45
Ժող ինձ թվում խցիկը ամերիկացիկի համար փոքրա եղել:D
բայց լավ տարբերակ ա :D

Kita
24.07.2009, 22:45
Ժող ինձ թվում խցիկը ամերիկացիկի համար փոքրա եղել:D

Նորտն ուզում էի վարկանիշ տալ, չեղավ:D

Norton
24.07.2009, 22:45
հեղինակային իրավունքներ:angry:P

Ռուֆուս
24.07.2009, 22:46
Պատասխան Ամերիկացի զինվորները չէին տեղավորվում ճապոնական տանկերում:

Երկնային - տանկերին համապատասխան վառելիք չունեի՞ն - 0 միավոր
Ֆոտոն - Ճապոնացիները խելացի են, կարծում եմ տանկի ղեկավարման մասերից ասենք ղեկը տարել էին - 0 միավոր
Ռեդ - ամեն ինչ ճապոներենով էր գրված :crazy - 0 միավոր
Chilly
Norton -փոքր էր իրնց համար - 1 միավոր
Ars83 - Չգիտեին դրանցից օգտվելու ձևը - 0 միավոր
Հովհաննես - զինամթերք չունեին ու բենզին - 0 միավոր
Ձայնալար - Անհավատակործանիչ, ես քեզ չեմ ների էս իմ խայտառակությունը…անգռը - 0 միավոր
Hydrology - վառելիքի պատճառով երևի - 0 միավոր
Մանուլ - Vortev tupoy americacineri uxex@ glux 4er hani n0raguyn texnologianeric :D - 0 միավոր

Հարց 6 Նա ծնվել էր Շոտլանդիայում և մահացել Նոր Կալեդոնիայում: 1872թ-ին Բոստոնում բացել էր դպրոց խուլուհամրերի համար: Չորս տարի անց նա պատենտավորեց մի հայտնագործություն, առանց որի հիմա յոլա չի կարող գնալ նորմալ լսողություն ունեցող ոչ մի մարդ: Ի՞նչ պատենտավորեց նա:

Norton
24.07.2009, 22:46
Նորտն ուզում էի վարկանիշ տալ, չեղավ
Լավ չի, լավ չի, ես էլ հարց պտի տաի քեզ, մոռացա

Ռուֆուս
24.07.2009, 22:47
Նորտոն, զգույշ չորակազրկվես: Պատասխանները բարձրաձայն չեն քննարկում

Norton
24.07.2009, 22:49
Շատ իմայի, որ էդա:angry

Երկնային
24.07.2009, 22:51
Ձայնալար - Անհավատակործանիչ, ես քեզ չեմ ների էս իմ խայտառակությունը…անգռ

:D:D:D

Ռեդ
24.07.2009, 22:51
զրո :(

Norton
24.07.2009, 22:52
Ռուֆուս, էն կես միավորս կհանես:angry

Փոքրիկ
24.07.2009, 22:52
:Dերեխեք, տիպ եք

Ռուֆուս
24.07.2009, 22:53
Պատասխան Հեռախոս


Երկնային - հեռախոս - 1 միավոր
Ֆոտոն - ականջախեցին - 0 միավոր
Ռեդ - Հեռախոս - 1 միավոր
Norton - մեծ ապառատներ կան, որ մեկը ականջին էս դնում մյուսը դեպի ձայնը ողղում , երևի դա - 0 միավոր
Ars83 - հեռախոս - 1 միավոր
Հովհաննես - համրերի լեզու կամ ԱԼՄ - 0 միավոր
Ձայնալար - հեռախոս - 1 միավոր
Մանուլ
Hydrology - հեռախոս - 1 միավոր

Հարց 7 Անգլիայի թագավոր Վիլյամ Նվաճողի կրտսեր որդին` Հենրի I-ը, կրում էր Բոկլերկ մականունը, քանի որ շատ գեղեցիկ տղամարդ էր և շատ հազվադեպ հանդիպող ունակություն ուներ: Ի՞նչ հազվադեպ ունակության մասին է խոսքը:

Ռեդ
24.07.2009, 22:54
գեղեցիկ թե՞ հանսմ :lol

Երկնային
24.07.2009, 22:58
Հարց 7 Անգլիայի թագավոր Վիլյամ Նվաճողի կրտսեր որդին` Հենրի I-ը, կրում էր Բոկլերկ մականունը, քանի որ շատ գեղեցիկ տղամարդ էր և շատ հազվադեպ հանդիպող ունակություն ուներ: Ի՞նչ հազվադեպ ունակության մասին է խոսքը:
Հայկ, բայց իմ իմանալով Բոկլերկը ոչ թե գեղեցիկ, այլ իմ գրածի համար ա ստացել էդ մականունը…:think

Norton
24.07.2009, 22:58
հեռախոս էի ուզում պատասխանեի:this

Հովհաննես
24.07.2009, 22:59
հեռախոս էի ուզում պատասխանեի:this

բայց հեռախոսն ինչ կապ ունի խուլ ու համրերի հետ?

Norton
24.07.2009, 22:59
Ինփ թվաց էն գռամաֆոնների նման սարքերնա

ars83
24.07.2009, 22:59
բայց հեռախոսն ինչ կապ ունի խուլ ու համրերի հետ?

հակադրություն ա

Հովհաննես
24.07.2009, 23:00
հակադրություն ա

այսինքն? ով էր այդ մարդը?

Երկնային
24.07.2009, 23:00
այսինքն? ով էր այդ մարդը?
Բելլ :)

Ձայնալար
24.07.2009, 23:00
Մեկն ասի սրա ինչն ա սիրուն http://upload.wikimedia.org/wikipedia/commons/7/70/HenryI-Cassell.jpg

Norton
24.07.2009, 23:00
ըհը ես էլ եմ ասում, խուլը հեռախոսով էլա խուլը, բա

Ռուֆուս
24.07.2009, 23:00
Պատասխան Գրագետ էր, գիտեր գրել ու կարդալ: Ֆրանսերեն beau - գեղեցիկ, clerk - կլերկ (հայերեն թարգմանությունը չգիտեմ)

Երկնային - գրագետ էր - 1 միավոր
Ֆոտոն - գրել կարդալ գիտեր - 1 միավոր
Ռեդ - մտքում կարդում էր - 0 միավոր
Chilly
Norton - տելապատիա - 0 միավոր
Ars83 - երկու ձեռքով կարողանում էր գրել - 0 միավոր
Հովհաննես - հաշվելուց մոզգ էր շատ գիտակ էր հա - 0 միավոր
Ձայնալար - Beauclerc -ֆրանսերեն լավ կրթված, մի խոսքով մոզգ էր, բայց միավոր չհաշվես, գուգոյից եմ հարցրել - 0 միավոր
Մանուլ
Hydrology - անձի երկակիության հատկություն - 0 միավոր

Հարց 8 Այս բույսը իր արժանի տեղն է զբաղեցնում ԱՄՆ պատմության մեջ: Կար ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Զորջ Վաշինգտոնն այն աճեցնում էր իր պլանտացիաներում, նրանից պատրաստված թղթի վրա է գրվում Անկախության Հռչակագրի առաջին տարբերակը, նրանից ստացված թելից է պատրաստվել առաջին ԱՄՆ դրոշը: Ի դեպ շատ երկրներում այս բույսը որոշ նպատակներով օգտագործելը քրեորեն պատժելի արարք է: Անվանեք այդ բույսը:

ars83
24.07.2009, 23:01
Պատասխան Գրագետ էր, գիտեր գրել ու կարդալ: Ֆրանսերեն beau - գեղեցիկ, clerk - կլերկ (հայերեն թարգմանությունը չգիտեմ)

Ֆրանսերեն՝ clerc ;)

Ռուֆուս
24.07.2009, 23:02
Ֆրանսերեն՝ clerc ;)
Իսկ անգլերեն clerk :P

ars83
24.07.2009, 23:03
Իսկ անգլերեն clerk :P
լավ հա, մի կռվի, մեկա երկուսն էլ վրացիներից են թխել :)

Հովհաննես
24.07.2009, 23:05
ես Ենշտեյնին հիշելով պատասխանեցի դե կլերկ էր բանկում աշխատում, բայց իմ կրծիով այդ հարցը պետք է հանել որովհետև էլ այդ ունակությունը հազվադեպ չի հանդիպում

Norton
24.07.2009, 23:06
Գրել, կարդալ............................. հազվագյուտ ունակություն:D

Ռուֆուս
24.07.2009, 23:07
Պատասխան Կանեփ

Երկնային - ութ. մա-մա-մա-մարիխուանա՜ - 1 միավոր
Ֆոտոն - երևի ինչ-որ թմրադեղի, ասենք մարիխուանա - 1 միավոր
Ռեդ - Կանեփ - 1 միավոր
Norton - հըըմ վսյո տակի կանեփ- 1 միավոր
Ars83 - կանեփ - 1 միավոր
Հովհաննես - երևի կանեփ, ուրիշ բանի համար դժվար բանտ քցեն - 1 միավոր
Ձայնալար - Կանեփն ա :aha - 1 միավոր
Մանուլ
Hydrology - կանեփ - 1 միավոր

Հարց 9 Ինչի՞ց է մայրցամաքային Ասիան բաժանում ընդամենը 140կմ:

Ռեդ
24.07.2009, 23:07
Հա էլի :D

Ռուֆուս
24.07.2009, 23:07
ես Ենշտեյնին հիշելով պատասխանեցի դե կլերկ էր բանկում աշխատում, բայց իմ կրծիով այդ հարցը պետք է հանել որովհետև էլ այդ ունակությունը հազվադեպ չի հանդիպում

Հավատա, 11-րդ դարում դա խիստ հազվադեպ հանդիպող ունակություն էր :)

Հովհաննես
24.07.2009, 23:08
Հավատա, 11-րդ դարում դա խիստ հազվադեպ հանդիպող ունակություն էր :)

բայց պետք է նշվեր այդ ժամանակում, դա չի նշվել

Norton
24.07.2009, 23:09
քարտեզ

Ռուֆուս
24.07.2009, 23:09
բայց պետք է նշվեր այդ ժամանակում, դա չի նշվել

Նշվել է թագավորի անունը՝ Վիլյամ Նվաճող, ով 1066թ-ին Նորմանդիայից գալով նվաճեց Անգլիան: :)

ars83
24.07.2009, 23:10
Հավատա, 11-րդ դարում դա խիստ հազվադեպ հանդիպող ունակություն էր :)

Դու էդ ժամանակ Քեմբրիջում դասավանդել ես, գիտես, չէ՞ :P

Հովհաննես
24.07.2009, 23:11
Նշվել է թագավորի անունը՝ Վիլյամ Նվաճող, ով 1066թ-ին Նորմանդիայից գալով նվաճեց Անգլիան: :)

Օրինակ եթե խոսենք մի մահացած մարդու մասին օրինակ Լենինի կասենք նա ուներ մի հազվագյուտ ունակություն այսինքն այդ ունակությունը նաև վերաբերում է մեր օրերին

Գալաթեա
24.07.2009, 23:12
Օրինակ եթե խոսենք մի մահացած մարդու մասին օրինակ Լենինի կասենք նա ուներ մի հազվագյուտ ունակություն այսինքն այդ ունակությունը նաև վերաբերում է մեր օրերին

Կեղտ ե՞ս բռնում։

Norton
24.07.2009, 23:12
թե չէ ընգել ենք սարուձոր տելապատիա՜:D

Հովհաննես
24.07.2009, 23:13
Կեղտ ե՞ս բռնում։

Դու ինձ ռեալում այս խաղի ժամանակ չես տեսել միշտ մի քանի հարց հանում են իմ պատճառով, իմ բնավորությունն ա ինչ արած համ ագահ եմ համ էլ ուշադիր եմ

ars83
24.07.2009, 23:13
թե չէ ընգել ենք սարուձոր տելապատիա՜:D

էլ մի ասա :D երկու ձեռքով գրել... ասա մեկով կարողանո՞ւմ էին

Ռուֆուս
24.07.2009, 23:13
Պատասխան Հասարակած

Երկնային - եսիմ - 0 միավոր
Ֆոտոն - Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից - 0 միավոր
Ռեդ - Ամերիկայից - 0 միավոր
Norton - Աֆրիկա մայրցամաք - 0 միավոր
Ars83 - հասարակածից - 1 միավոր
Հովհաննես - Հայաստանից, երևի խոսքը գնում ՀՀ սահմանի մասին - 0 միավոր
Ձայնալար - Հյուսիսային ամերիկայից :aha - 0 միավոր
Մանուլ
Hydrology - Ճապոնիա - 0 միավոր

Հարց 10 Իտալացիների մոտ գոյություն ունի լեգենդ Բեֆանա անունը կրող վհուկի մասին: Հիսուսին երկրպագելու գնացող երեք մոգերը Բեֆանային հրավիրեցին իրենց ուղեկցել, սակայն Բեֆանան այդ ժամանակ հատակն էր լվանում և մերժեց մոգերին` ասելով, որ ինքը զբաղված է ու չի կարող գալ: Դրանից հետո նա մտափոխվեց, սակայն արդեն ուշ էր… Իսկ ի՞նչ է անում նա այդ օրվանից սկսած մինչև հիմա, որպեսզի ուղղի իր սխալը:

Երկնային
24.07.2009, 23:13
թե չէ ընգել ենք սարուձոր տելապատիա՜:D
տելեպատիա :D

Kuk
24.07.2009, 23:13
Ինձ չեք խաղացրել:noti

Գալաթեա
24.07.2009, 23:14
Դու ինձ ռեալում այս խաղի ժամանակ չես տեսել միշտ մի քանի հարց հանում են իմ պատճառով, իմ բնավորությունն ա ինչ արած համ ագահ եմ համ էլ ուշադիր եմ

Բայց անհիմն տեղն ես է բռնում :)

Հովհաննես
24.07.2009, 23:14
Բայց անհիմն տեղն ես է բռնում :)

Չէէէէէ պիտի շեշտվեր այդ ժամանակ

ars83
24.07.2009, 23:18
Չէէէէէ պիտի շեշտվեր այդ ժամանակ

Արտը խախուտ, մահանեն՝ կարկուտ: Իմացողը նենց էլ կիմանար

Հովհաննես
24.07.2009, 23:18
Արտը խախուտ, մահանեն՝ կարկուտ: Իմացողը նենց էլ կիմանար

Բայց խի պիտի իմացող լիներ խի պիտի պատասխանը իմանամ պիտի գլխի ընկնել ոչ թե իմանալ

Ռուֆուս
24.07.2009, 23:19
Պատասխան Ծննդյան տոներին նվերներ է բաժանում:

Երկնային - ձրի հավաքարար ա աշխատում :D - 0 միավոր
Ֆոտոն - աղոթում է - 0 միավոր
Ռեդ - Երեխեքին նվերներ է բաժանում - 1 միավոր
Norton - պահպանումա աստծո տաճարները, երևի եկեղեցիները էլի - 0 միավոր
Ars83 - Ամեն տարի գնում է Բեթղեհեմ Ծննդյան տոնին - 0 միավոր
Հովհաննես - ոտքեր է լվանում - 0 միավոր
Ձայնալար
Մանուլ
Hydrology -մանուկներին նվերներ է բերում- 1 միավոր

ars83
24.07.2009, 23:20
Բայց խի պիտի իմացող լիներ խի պիտի պատասխանը իմանամ պիտի գլխի ընկնել ոչ թե իմանալ

էն էլ ա պետք, էն էլ: Վերջիվերջո, տրամաբանության օլիմպիադա չի, կոչվում ա «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», գիտելիք էլ ա պետք

Երկնային
24.07.2009, 23:20
Հայկ, տաս հարց է՞ր

Norton
24.07.2009, 23:20
Բայց խի պիտի իմացող լիներ խի պիտի պատասխանը իմանամ պիտի գլխի ընկնել ոչ թե իմանալ
Չէ անհրաժեշտա նաև ընդհանուր գիտելիքներ: Ամեն դեպքում մեծ մասը սխալ էին պատասխանել: Ի՞նչումնա պրեբլեմը:

Ռուֆուս
24.07.2009, 23:21
Շնորհակալություն, խաղն ավարտվեց, խնդրում եմ ժամանակ տվեք, մինչև միավորները հաշվեմ: Եթե առարկություններ ունեք խաղի հետ կապված, ներկայացրեք հիմա:

Մասնակիցները այնքան շատ էին, որ չէի էլ հասցնում թեման կարդալ:

Երկնային
24.07.2009, 23:21
էս վերջին հարցը շատ լավն էր :)

Ռեդ
24.07.2009, 23:21
տրամաբանության օլիմպիադա չի
Լավ կլինի բոլոր հարցերը տրամաբանությամբ լուծելի լինեն, ոչ թե մի մասը՝ իմացություն պահանջեն:

Հովհաննես
24.07.2009, 23:21
էն էլ ա պետք, էն էլ: Վերջիվերջո, տրամաբանության օլիմպիադա չի, կոչվում ա «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», գիտելիք էլ ա պետք

իմ կարծիքով ավելի շատ լոգիկա ա պետք քան գիտելիք

Ձայնալար
24.07.2009, 23:21
Բայց խի պիտի իմացող լիներ խի պիտի պատասխանը իմանամ պիտի գլխի ընկնել ոչ թե իմանալ

Գլխի ընկնողը նենց էլ գլխի կընկներ, իսկ գլխի ընկնելու համար պարզապես պետք էր իմանալ բոկլերկ բառի թարգմանությունը:

Երկնային
24.07.2009, 23:22
Լավ, դե ես գնացի :) շնորհավորում եմ հաղթողին :)
Հայկ ջան, քեզ էլ շնորհակալություն :)

Հովհաննես
24.07.2009, 23:22
Գլխի ընկնողը նենց էլ գլխի կընկներ, իսկ գլխի ընկնելու համար պարզապես պետք էր իմանալ բոկլերկ բառի թարգմանությունը:

Դե տենց խաղը կամ շատ հեշտ ա կամ շատ դժվար մեկի համար շատ հեշտ մյուսի համար շատ դժվար

Norton
24.07.2009, 23:23
Երկ:bye

ars83
24.07.2009, 23:23
Շնորհակալություն, խաղն ավարտվեց, խնդրում եմ ժամանակ տվեք, մինչև միավորները հաշվեմ: Եթե առարկություններ ունեք խաղի հետ կապված, ներկայացրեք հիմա:

Մասնակիցները այնքան շատ էին, որ չէի էլ հասցնում թեման կարդալ:

Ձե՛զ շնորհակալություն, մոնսենյոր :)
Բա չենք ասո՞ւմ՝ ամենահետաքրքիր հարցը որն էր մեր կարծիքով:
Ես քվեարկում եմ Բեֆան տոտայի օգտին: ;)

ars83
24.07.2009, 23:24
Լավ, դե ես գնացի :) շնորհավորում եմ հաղթողին :)
Հայկ ջան, քեզ էլ շնորհակալություն :)

ոչ թե գնացի, այլ թռա, բա թևերդ ինչի՞ համար են :think

Ֆոտոն
24.07.2009, 23:24
Կարծում եմ կարելի է տարանջատել իմացական և տրամաբանական «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» , որպեսզի մասնակիցները առարկություններ չունենան: Հենց սկզբից էլ հայտարարել, թե որ տեսակն է սպասվում:;)

ars83
24.07.2009, 23:25
Լավ կլինի բոլոր հարցերը տրամաբանությամբ լուծելի լինեն, ոչ թե մի մասը՝ իմացություն պահանջեն:

Ռեդուլ ջան, հեսա մաթ. տրամաբանություն ես անցնելու (եթե արդեն չես անցել), քեզ տեսնեմ ;)

Ռուֆուս
24.07.2009, 23:25
Ձե՛զ շնորհակալություն, մոնսենյոր :)
Բա չենք ասո՞ւմ՝ ամենահետաքրքիր հարցը որն էր մեր կարծիքով:
Ես քվեարկում եմ Բեֆան տոտայի օգտին: ;)

Հա, բա ո՞նց: Ասեք ո՞րն էր ձեր կարծիքով ամենահետաքրքիր հարցը: Քանի դեռ ես էնտեղ բարդ մաթեմատիկական հաշվարկներ եմ անում :P

Հովհաննես
24.07.2009, 23:25
Կարծում եմ կարելի է տարանջատել իմացական և տրամաբանական «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» , որպեսզի մասնակիցները առարկություններ չունենան: Հենց սկզբից էլ հայտարարել, թե որ տեսակն է սպասվում:;)

դե մյուս տեսակը արդեն своя игра է

ars83
24.07.2009, 23:26
Կարծում եմ կարելի է տարանջատել իմացական և տրամաբանական «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» , որպեսզի մասնակիցները առարկություններ չունենան: Հենց սկզբից էլ հայտարարել, թե որ տեսակն է սպասվում:;)

միշտ էլ խառը տեսակ է սպասվում, որպեսզի հետաքրքիր լինի :)

Ռեդ
24.07.2009, 23:26
Ամերիկացիքի հարցնել էր լավը… :)

Norton
24.07.2009, 23:26
Հա վերջին հարցը իսկապես լավն էր

Հովհաննես
24.07.2009, 23:26
ամենալավը կորեացի տանկիստների հարցն էր

ars83
24.07.2009, 23:27
ամենալավը կորեացի տանկիստների հարցն էր

ո՞ւր էր ընդեղ կորեացի :o

Norton
24.07.2009, 23:27
կորեացի տանկիստներ
Ճապոնացի

Ֆոտոն
24.07.2009, 23:27
Ինձ դուր եկավ ճապոնական տանկերի հարցը::)

Հովհաննես
24.07.2009, 23:28
Ճապոնացի

հա դե դա կարևոր չի կարևորը հասկացաք ինչ եմ ուզում ասել

Ռեդ
24.07.2009, 23:28
Ռեդուլ ջան, հեսա մաթ. տրամաբանություն ես անցնելու (եթե արդեն չես անցել), քեզ տեսնեմ ;)
Կտենաս: Որ գամ հանդիպման՝ կտենաս:
Հայկ, շնորհակալություն խաղի համար:

ars83
24.07.2009, 23:28
հա դե դա կարևոր չի կարևորը հասկացաք ինչ եմ ուզում ասել

;) դե նույն ձևով էլ բոլորը Բոկո թագավորի հարցը հասկացան

Հովհաննես
24.07.2009, 23:29
;) դե նույն ձևով էլ բոլորը Բոկո թագավորի հարցը հասկացան

ես հատուկ սենց պատասխանեցի, որովհետև մենակ ես չէի որ ճիշտ հասկացավ այդ հարցը

ars83
24.07.2009, 23:29
Կտենաս: Որ գամ հանդիպման՝ կտենաս:
Հայկ, շնորհակալություն խաղի համար:

Հետդ Մենդելսոնի "Введение в мат. логику" գիրքն ես բերելու, մեջից խնդիրներ լուծե՞նք :love:D

Ռեդ
24.07.2009, 23:30
Հետդ Մենդելսոնի "Введение в мат. логику" գիրքն ես բերելու, մեջից խնդիրներ լուծե՞նք :love:D
:D Նեվեռ

ars83
24.07.2009, 23:31
:D Նեվեռ

նեվեռ սեյ նեվեռ, Ռեդի ;)
Ռեդի, բի ռեդի :D

Ձայնալար
24.07.2009, 23:31
Շնորհակալություն Ռուֆ ջան, հարցերից տանկերինը հավանեցի, մեկ էլ բադակտուցինը:

Norton
24.07.2009, 23:32
Բադակտուցինը մանկական հարագիտարանում կար, Բադակտուց և Եքիդենա թեմայի տակ

Ռեդ
24.07.2009, 23:32
նեվեռ սեյ նեվեռ, Ռեդի ;)
Ռեդի, բի ռեդի :D
Զգույշ, ինֆռաքշն իզ օլսօ ռեդի :D

ars83
24.07.2009, 23:33
Սուսեք, ժողովուրդ, Ռուֆը ինտեգրալ ա հաշվում :P

Ռեդ
24.07.2009, 23:33
Սուսեք, ժողովուրդ, Ռուֆը ինտեգրալ ա հաշվում :P
Ռուֆ, կալկուլատրով արագ ա ... :8

Գալաթեա
24.07.2009, 23:34
Ռուֆիս բան չասեք :angry
Արխային հաշվի ազիզ ջան :)
Սրանց մի լսի :P

Ձայնալար
24.07.2009, 23:34
Սուսեք, ժողովուրդ, Ռուֆը ինտեգրալ ա հաշվում :P

Ինքը մաթ. տրամաբանություն չի անցել Բրյուսովում :D

Ձայնալար
24.07.2009, 23:35
Ռուֆիս բան չասեք :angry
Արխային հաշվի ազիզ ջան :)
Սրանց մի լսի :P

Հա, դու իրան լավ կհասկանաս :love

:D:D:D

Գալաթեա
24.07.2009, 23:36
Հա, դու իրան լավ կհասկանաս :love

:D:D:D

:angry :angry :angry

։միմիմի :noti

Ռեդ
24.07.2009, 23:36
Հա, դու իրան լավ կհասկանաս :love

:D:D:D
Ռուֆ, wants a proof :D

Ռուֆուս
24.07.2009, 23:36
Եվ այսպես


Չորրորդ պատվավոր տեղ է գրավում մեր նորեկ անդամ Հարրի Փոթթերի մեծ սիրահար Հովհաննեսը 1 միավոր (ամեն ինչ դեռ առջևում է ;))

Երրորդ տեղը իրար մեջ կիսում են Ֆոտոնը և աննման հումորի տեր Ձայնալարը 2-ական միավորներով :hands

Երկրորդ տեղը իրար մեջ կիսում են չարաճճի Ռեդը և հիասքանչ Երկնայինը 3-ական միավորներով :hands



Իսկ խաղի հաղթողներն են միանգամից երեք փայլուն անձնավորություն՝ Hydrology-ն, Ars83-ը և Norton-ը՝ 4-ական միավորներով: :hands

Շնորհավորանքներս ;)

ars83
24.07.2009, 23:36
Ռուֆիս բան չասեք :angry
Արխային հաշվի ազիզ ջան :)
Սրանց մի լսի :P

Ով գիտի, մաթեմի ձեռնարկ-բան ա հանել, կարդում: Կամ էլ հաշվում ա վերջին 18 գրառման մեջ ամենաշատը որ տառն ա հանդիպել, որ մյուս խաղին որպես հարց գրի :P

Հովհաննես
24.07.2009, 23:36
Գլուխ եք հարթուկում արդեն գլուխս ցավաց :angry

Ռուֆուս
24.07.2009, 23:38
Սուսեք, ժողովուրդ, Ռուֆը ինտեգրալ ա հաշվում :P

Քո հաշվելուն էլ չհասա՞վ, որ անցած խաղին բոլորիս միավորները սխալ էիր հաշվել :D

Ռեդ
24.07.2009, 23:38
Ժող հարթակին միմիայն առաջին տեղերն են կանգնելու /երեք հոգի են/ :D

ars83
24.07.2009, 23:39
Անդ ջա՞ն, Հիդրոլջի՞ :)
Շնորհավորանքներս :hands

Լոլ, ես սկի կարդացած չկամ էդ «մատանիների տիրակալը», ոչ էլ տեսած, բայց միավոր ստացա: :)

Ռուֆուս ձյա, գրացիա միլլե, :hi - էն բաների հավաստիքը

Safaryan
24.07.2009, 23:39
Եվ այսպես


Չորրորդ պատվավոր տեղ է գրավում մեր նորեկ անդամ Հարրի Փոթթերի մեծ սիրահար Հովհաննեսը 1 միավոր (ամեն ինչ դեռ առջևում է ;))

Երրորդ տեղը իրար մեջ կիսում են Ֆոտոնը և աննման հումորի տեր Ձայնալարը 2-ական միավորներով :hands

Երկրորդ տեղը իրար մեջ կիսում են չարաճճի Ռեդը և հիասքանչ Երկնայինը 3-ական միավորներով :hands



Իսկ խաղի հաղթողներն են միանգամից երեք փայլուն անձնավորություն՝ Hydrology-ն, Ars83-ը և Norton-ը՝ 4-ական միավորներով: :hands

Շնորհավորանքներս ;)

Շնորհակալություն ու շնորհավորներ:)

Norton
24.07.2009, 23:40
Ձեզ էլ եմ շնորհավորում:)

ars83
24.07.2009, 23:40
Քո հաշվելուն էլ չհասա՞վ, որ անցած խաղին բոլորիս միավորները սխալ էիր հաշվել :D

ես ինտեգրալ չհաշվեցի, դրա համար տենց թարս բան դուրս եկավ, մյուս անգամ հաշվելու եմ: :)

Ռուֆուս
24.07.2009, 23:40
Շնորհակալ եմ, հուսով եմ խաղը ձեզ բոլորին էլ դուր եկավ ;)

Ռեդ
24.07.2009, 23:41
չարաճճի Ռեդը
:beee
Հ.Գ.
Շնորհավորում եմ հաղթողներին ու մասնակիցներին:
Շնորհակալ եմ Ռուֆուսից խաղի համար:

Հովհաննես
24.07.2009, 23:41
:D:D:D:D:D:D:D:D:D ասի կարող է վերջին տեղ բռնեմ բայց դե բախտս բերեց, նույնիսկ 4-րդ վատ չի :D:D:D

ars83
24.07.2009, 23:41
Գլուխ եք հարթուկում արդեն գլուխս ցավաց :angry

Հովհաննես ջան, սպակօյնը :) Խաղ ա, մենք էլ բավականին հին ընկերներ ենք, իրար հաճույքով կարդում, ուրախանում ենք:

Norton
24.07.2009, 23:41
Ռուֆ , իմը կես պտի հանեիր ` մեկում 2 պատասխան եմ ուղարկել

Գալաթեա
24.07.2009, 23:41
:D:D:D:D:D:D:D:D:D ասի կարող է վերջին տեղ բռնեմ բայց դե բախտս բերեց, նույնիսկ 4-րդ վատ չի :D:D:D

Ճակատագրական տեղ ա քեզ համար :)

Հովհաննես
24.07.2009, 23:42
Հովհաննես ջան, սպակօյնը :) Խաղ ա, մենք էլ բավականին հին ընկերներ ենք, իրար հաճույքով կարդում, ուրախանում ենք:
հա դե հո լուրջ չեմ գրում պարզ չի :ok

Ձայնալար
24.07.2009, 23:42
Շուտ իմանայի մականունս քվանտ կդնեյի, շնորհավորում եմ հաղթական եռյակին :)

Ռուֆուս
24.07.2009, 23:43
Ռուֆ , իմը կես պտի հանեիր ` մեկում 2 պատասխան եմ ուղարկել
Անդ, ո՞ր հարցի համար: Ես քեզանից ամեն մի հարցի համար մեկական պատասխան եմ ստացել, էնպես որ նորմալ ա :)

Norton
24.07.2009, 23:43
Բուդդայի հարցը

Ռուֆուս
24.07.2009, 23:45
Բուդդայի հարցը

Բուդդան կամ իրա հայտնի արձանը քառաթև
Այսինքն քո պատասխանն է կամ Բուդդան, կամ էլ Բուդդայի քառաթև արձա՞նը:

Էական չէ :) Միավոր հանելու կարիք չկա

ars83
24.07.2009, 23:45
Շուտ իմանայի մականունս քվանտ կդնեյի, շնորհավորում եմ հաղթական եռյակին :)

Հա, չմեռանք, տրիումվիրատ էլ մտանք: :D

Հա, մի բան էլ ասեմ, գնամ: Գուգլում ոչ մի հարցի պատասխան չեմ նայել: Մի անգամ Ռուֆուսս :friends: ընենց ամաչացրեց, որ ասեց՝ ինքը չի նայում, որ էդ օրվանից չեմ նայում: Բա՞ :)

Հովհաննես
24.07.2009, 23:46
Ճակատագրական տեղ ա քեզ համար :)

Չէ մեկ մեկ լինում 2 հոգով ենք խաղում 2-րդ տեղ եմ բռնում :P

Ռուֆուս
24.07.2009, 23:46
Հա, չմեռանք, տրիումվիրատ էլ մտանք: :D

Հա, մի բան էլ ասեմ, գնամ: Գուգլում ոչ մի հարցի պատասխան չեմ նայել: Մի անգամ Ռուֆուսս :friends: ընենց ամաչացրեց, որ ասեց՝ ինքը չի նայում, որ էդ օրվանից չեմ նայում: Բա՞ :)
:P

Անցած խաղին էլ StrangeLittleGirl-ի խաղն էիր գովել, իսկ ինքը լավ էլ Գուգոյից օգտվում ա: Էդ քո գովասանքիցդ դաժե StrangeLittleGirl-ն էր մանթո մնացել :D

Ռեդ
24.07.2009, 23:47
Հավես ա տվել, ես էլ Բեֆանա տատիի մասին եմ կարդում:

Norton
24.07.2009, 23:48
Հա վարողին մոռացա, շնորհակալ եմ, հետաքրքիր խաղ էր:

Ռեդ
24.07.2009, 23:49
Հավես ա տվել, ես էլ Բեֆանա տատիի մասին եմ կարդում:
http://www.rifondazionecomunistalaspezia.it/comunicazione/img_comunicati/befana.gif

Գալաթեա
24.07.2009, 23:49
Հայկ, քեզ էդքան պաշտպանեցի էս բոբոների ձեռից :oy

Պիվա պատիվ կտա՞ս :oy

Norton
24.07.2009, 23:51
էս էլ մենք:D
http://i048.radikal.ru/0907/35/bb29d26821ba.gif (http://www.radikal.ru)http://i048.radikal.ru/0907/35/bb29d26821ba.gif (http://www.radikal.ru)http://i048.radikal.ru/0907/35/bb29d26821ba.gif (http://www.radikal.ru)

ars83
24.07.2009, 23:51
:P

Անցած խաղին էլ StrangeLittleGirl-ի խաղն էիր գովել, իսկ ինքը լավ էլ Գուգոյից օգտվում ա: Էդ քո գովասանքիցդ դաժե StrangeLittleGirl-ն էր մանթո մնացել :D

Յա՛, տենց բաներ էլ ա եղե՞լ :)
Լիլ, Ռուֆ, Անդ, վերջապես, Չո՛ւկ :angry և մնացածներ, գնացեք զրուցարան, մի երկու բառ ասեք, գնամ :) Կարոտ, բան-ման... շատ էլ որ ֆրանսերենում չկա ;)

Ռուֆուս
24.07.2009, 23:53
http://www.rifondazionecomunistalaspezia.it/comunicazione/img_comunicati/befana.gif
Անդուր կնիկ ա, Սանտան իրանից հազար անգամ լավն ա :)

Հայկ, քեզ էդքան պաշտպանեցի էս բոբոների ձեռից :oy

Պիվա պատիվ կտա՞ս :oy
Ապրես, Լիլ ջան, քո քոմմենթները կարդացի, ինձ լավ զգացի (մանավանդ էն թվաբանության պահով :D)

Քեզ մի շիշ մակարդակ պիվա եմ պարտք :) Երբ սիրտդ ուզի ;)


Չեք պատկերացնում ինչքան լարված ա էսքան շատ մասնակիցներով խաղ անցկացնելը, մի հատ սառը պիվա խմեմ, ուշքի գամ: Բոլորիցդ մեկ անգամ ևս շնորհակալ եմ: :) Դե մեկնումեկդ մոտակա ժամանակներս խաղ կազմակերպեք :)

Գալաթեա
24.07.2009, 23:53
Յա՛, տենց բաներ էլ ա եղել :)
Լիլ, Ռուֆ, Անդ, վերջապես, Չո՛ւկ :angry և մնացածներ, գնացեք զրուցարան, մի երկու բառ ասեք, գնամ :) Կարոտ, բան-ման... շատ էլ որ ֆրանսերենում չկա ;)

Մասյակա :love

Ռեդ
24.07.2009, 23:56
Մասյակա :love
Ուծյու: :lol
Լավ գնացի զրուցարան լավ կացեք

Taurus
25.07.2009, 09:40
3 հարց վերցրեցի... խաղը էտքան էլ դուրս չեկավ, լավ ա երեկ չկայի, թե չէ նեռվայնանալու էի, ի դեպ կար 2 ամբողջովին google հարց

Norton
30.07.2009, 20:53
10 րոպեյից սկսում ենք:
Խաղում էն
Վահիկ
Ֆոտոն
Հայկօ
Ռեդ
Apsara
Terminator

Ասեմ հարցերը հեշտ էն, բայց անկապ իմ դուրն էլ չի գալիս, հետո բողոքներ չլինի:
Պատասխանում ենք վերնագրի մեջ հարցի համարը գրելով:
5 րոպեյից ուշացած կամ 2րդ պատասխանները չի ընդունվելու:
Նաև խնդրանք չօգտվել Գոււգլ, Յահու, Բինգ, Յանդեքս, Ռամբլեր և այլ վնասատու որոնողական համակարգերից:

Հայկօ
30.07.2009, 20:59
Ներկա :8

Norton
30.07.2009, 21:00
5 րոպե բոլորին որ մտնեն թեմա

Yellow Raven
30.07.2009, 21:01
+1

Ռեդ -1 ամենայն հավանականությամբ

Norton
30.07.2009, 21:03
1 րոպեյից սկսում ենք:

Ներսես_AM
30.07.2009, 21:05
ես էլ եմ խաղում

Norton
30.07.2009, 21:05
Սկսեցինք

Հարց 1.-Վիեննայի Մխիթարյան միությունը ունի իր հատուկ ըմպելիքը: Բուրավետ այդ ըմպելիքը պատրաստվում է տարբեր տեսակի բույսերից և մեծ պահանջարկ ունի Վիեննայում:
Նշեք ըմպելիքի անվանումը:

Norton
30.07.2009, 21:06
օկ.

Norton
30.07.2009, 21:09
Պատասխանող եղելա՞ հեչ, նամակ չկա

Ներսես_AM
30.07.2009, 21:09
ես չգիտեմ պատասխան, թեմայում 3 հօգի ենք հիմա

Հայկօ
30.07.2009, 21:10
Անդո ջան երևի սպասենք խաղացողները հավաքվեն, հետո սկսենք :):

Գրեք, որ ներկա եք ու խաղալու եք:

Yellow Raven
30.07.2009, 21:11
Ես պատասխանել եմ անկապ:))

Terminator
30.07.2009, 21:11
Ես ներկա եմ ու ուղարկեցի պատասխանը:)

Norton
30.07.2009, 21:11
Լավ էս մի հարցը ամփոում ենք ու կանգնեցնենք մինչև հավաքվեն:

Norton
30.07.2009, 21:12
Պատասխան- Մխիթարին

Վահիկ -Մարտինի:)) 0
Ֆոտոն -
Հայկօ -
Ռեդ -
Apsara -
Terminator -Չգիտեմ, երևի թեյ 0
Ներսես_AM-
Արշակ-Ալիշան :D 0

Հայկօ
30.07.2009, 21:13
Ես մեկ ա՝ չգիտեի :(:

Yellow Raven
30.07.2009, 21:13
Կես միավոր չե՞ք տալիս, մոտիկ էր պատասխանս:))

Norton
30.07.2009, 21:15
Մենակ Ֆոտոնը, Ռեդն ու Ափսարան էն պակասում:

Yellow Raven
30.07.2009, 21:16
Ռեդը տանը չի, եթե իրան սպասեք,կարողա ահագին սպասեք...

Norton
30.07.2009, 21:18
Ռեդին հանեցի

Norton
30.07.2009, 21:23
Առաջարկում եմ, սպասել մինչև 23.00, եթե ոչ-ոք չավելանա, բացականերին ցուցակից կհանեմ:

Yellow Raven
30.07.2009, 21:29
Առաջարկում եմ, սպասել մինչև 23.00, եթե ոչ-ոք չավելանա, բացականերին ցուցակից կհանեմ:

Լավ:)
Առաջարկում եմ ամեն դեպքում սպասել մինչև 23:00, ես մի քիչ Որոգայթ նայեմ:)

Norton
30.07.2009, 21:52
Մինչև ժամը 23.00 մի հատ նշեք ով կա, որ հետագա անելիքը իմանամ:

Yellow Raven
30.07.2009, 21:56
Ես:)

Norton
30.07.2009, 21:58
Լավ Ռեդին, Ափսարայն ու Ֆոտոնին ցուցակից հանում եմ, փոխարենը ավելացել էն Ներսեսն ու Արշակը:
Սպասենք բոլորը գան էջ:

Norton
30.07.2009, 22:03
Հայկն ու Տերմինատորը չկան:
Եթե մինչև անց տաս չերևացին, խաղը չեղյալա համարվում:

Terminator
30.07.2009, 22:06
ԵՍ այստեղ եմ:)

Norton
30.07.2009, 22:08
4 խաղացողով , եթե ուզում եք կարող ենք, բայց իմաստ չունի կարծում եմ:

Norton
30.07.2009, 22:12
Խաղը չեղյալ է համարվում:
Շնորհակալություն ակումբցիներին պունկտուալության համար:

Yellow Raven
30.07.2009, 22:13
Փայլուն խաղ էր:love

Norton
30.07.2009, 22:17
Այո շատ, եթե մեկնումեկը ցանկանա ապագայում վարել կարող եմ հարցերը ուղարկել:

Ներսես_AM
30.07.2009, 22:23
Իմ կողմից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ քեզ Անդ ջան խաղը կազմակերպելու համար: Ափսոս մասնակիցները քիչ էին, հուսով եմ մի քանի օր անց հնարավորություն կունենանք հարցերիդ փորձել պատասխանել :)

Ռեդ
31.07.2009, 00:09
Ժող, կներեք էլի, մի քիչ խառն էի:
:)

Փոքրիկ
31.07.2009, 00:15
:)Եթե 12-ից հետո կազմակերպեք, ես էլ կխաղամ

Ֆոտոն
31.07.2009, 01:59
Խաղը չեղյալ է համարվում:
Շնորհակալություն ակումբցիներին պունկտուալության համար:
Ներողություն եմ խնդրում::oy Չհասցրի տուն շուտ գալ::sorry

Ռուֆուս
31.07.2009, 14:31
Պատասխան- Մխիթարին
Տունը մի պուճուրիկ շշով ունեմ:

Ասեմ, Մեխիթարինը ընդամենը սովորական պոպոքի լիկյոր է ինչ-որ համեմունքներով

Ռուֆուս
01.08.2009, 04:09
Տունը մի պուճուրիկ շշով ունեմ:

Ասեմ, Մեխիթարինը ընդամենը սովորական պոպոքի լիկյոր է ինչ-որ համեմունքներով

Սա էլ նկարը :P

Բա ե՞րբ ենք խաղում:

Yellow Raven
10.08.2009, 19:04
Այսօր ժամը 22:00-ին եթե ցանկացողներ կան խաղ կկազմակերպեմ:)

Կարաք գրանցվեք :)

Փոքրիկ
10.08.2009, 19:15
Այսօր ժամը 22:00-ին եթե ցանկացողներ կան խաղ կկազմակերպեմ:)

Կարաք գրանցվեք:)
:(իսկ եթե մի քիչ ուշ... 23:30 - 24:00 -ի կողմերում լինի կմասնակցեմ:)

Yellow Raven
10.08.2009, 19:17
:(իսկ եթե մի քիչ ուշ... 23:30 - 24:00 -ի կողմերում լինի կմասնակցեմ:)

Մաքսիմում գոնե 23:00:)

Փոքրիկ
10.08.2009, 19:18
Մաքսիմում գոնե 23:00:)
Ինձ գրանցի ուրեմն, եթե կարողանամ էդ ժամին կմասնակցեմ

Yellow Raven
10.08.2009, 19:20
Ինձ գրանցի ուրեմն, եթե կարողանամ էդ ժամին կմասնակցեմ

Օքեյ:)
Սպասենք տեսնենք էլի գրանցվողներ լինում են,թե չէ:)

Լեո
10.08.2009, 19:41
Մեկ էլ տեսար ես էլ մասնակցեմ:

23:00 ? :think

Norton
10.08.2009, 19:43
23-ին ուշոտա

Yellow Raven
10.08.2009, 19:50
Գոնե էս անգամ եկեք սաղով մի ժամի վրա բարիշենք էլի:D

Yellow Raven
10.08.2009, 21:49
Սկսեցինք: Մասնակցում են`

Փոքրիկ
Norton
Լեո
Հայկօ
Morpheus_NS

Չգրանցվողներ, դուք կարող եք գրանցվել ուղարկելով առաջին հարցի պատասխանը;)

Խաղում ենք Say No To Google և այլ այլևայլունքներ կարգախոսով:)

Հարցերը հեշտ են, մի քիչ մտածելու դեպքում պատասխանը կգտնեք;)

Yellow Raven
10.08.2009, 21:50
Հարց 1. Հնդկական ասացվածքն անցյալը համեմատում է մոխրի հետ, ապագան` անտառի: Իսկ ի՞նչի հետ է համեմատում ասացվածքը ներկան:

Լեո
10.08.2009, 21:51
Քանի՞ րոպե ունենք պատասխանելու համար :)

Եվ արդյո՞ք անցյալի ու ապագայի տեղերը չես խառնել տեղերով :)

Yellow Raven
10.08.2009, 21:53
Քանի՞ րոպե ունենք պատասխանելու համար :)

Եվ արդյո՞ք անցյալի ու ապագայի տեղերը չես խառնել տեղերով :)

Չէ, չեմ խառնել, այդպես է հնչում ասացվածքը:)
Հինգ րոպե:)

Norton
10.08.2009, 21:53
Ալո՞
արագ սկսեցիր

Փոքրիկ
10.08.2009, 21:54
:thinkՊմ ենք գրելու՞, լավ կլիներ որ քեզ ուղարկվող նամակի լինքը դնեիր, որ հեշտ լիներ

Yellow Raven
10.08.2009, 21:54
:thinkՊմ ենք գրելու՞, լավ կլիներ որ քեզ ուղարկվող նամակի լինքը դնեիր, որ հեշտ լիներ

Հա ՊՄ, սեղմիր անունիս վրա ու ուղարկել նամակ տուր;)

Yellow Raven
10.08.2009, 21:56
Մորֆ,ստեղ ես?

Լեո
10.08.2009, 21:56
:thinkՊմ ենք գրելու՞, լավ կլիներ որ քեզ ուղարկվող նամակի լինքը դնեիր, որ հեշտ լիներ

ՊՄ գրի՝ հենց վերնագրում նշելով հարցի համարն ու պատասխանը ;)

Yellow Raven
10.08.2009, 21:57
Պատասխան 1- Կրակի

Փոքրիկ-/Անձրևի՞/-0
Norton-/Կրակ/հրդեհ/-1
Լեո-/Ծառատունկ/-0
Հայկօ-/Կրակ/-1
Morpheus_NS-/-/-0

Հարց 2. Մալայերենում օրանգ բառը նշանակում է մարդ: Այդ դեպքում փորձեք գուշակել, թե ինչ է նշանակում մալայերենում օրանգօրանգ բառը:

Yellow Raven
10.08.2009, 21:58
Ռուզ,վերնագրում գրի պատասխանը էլի;)

Լեո
10.08.2009, 21:59
Վահիկ, բայց էդ հնդիկները ին աբուշ են :angry Ո՞նց կարող ա հրդեհը մոխիրը վերածել անտառի :8

Yellow Raven
10.08.2009, 21:59
Վահիկ, բայց էդ հնդիկները ին աբուշ են :angry Ո՞նց կարող ա հրդեհը մոխիրը վերածել անտառի :8

Իրանք ուղղակի շատ օպտիմիստ են Լեո ջան:)

Հայկօ
10.08.2009, 21:59
Հա-հա, էս մեկը հաստատ գիտեմ :)): Լավ բան ա բանասիրական կրթությունը:

Փոքրիկ
10.08.2009, 21:59
Ռուզ,վերնագրում գրի պատասխանը էլի;)
օկ, կապիս հետ տանջվում եմ

Norton
10.08.2009, 22:00
Ինձ թվումա մենք էլ գիտենք:

Yellow Raven
10.08.2009, 22:00
Մորֆ,,, :(:(

Norton
10.08.2009, 22:01
Մորֆ,,,
Ուխ , փաստորեն մենակ իմ խաղի վախտ չեն մարդիկ բացակայում::hands

Yellow Raven
10.08.2009, 22:02
Ուխ , փաստորեն մենակ իմ խաղի վախտ չեն մարդիկ բացակայում::hands

4 հոգով մնացինք:(

Norton
10.08.2009, 22:02
Վահիկ, բայց էդ հնդիկները ին աբուշ են
բայց ամենտրամաբնական պատասխանը հրդեհն էր:

Փոքրիկ
10.08.2009, 22:03
:DԲա չէ անձրև

Norton
10.08.2009, 22:03
Ժող գիտեք չէ, ով կրեց բացասական ստանում, աշխատեք սխալ պատասխաններ տալ

Yellow Raven
10.08.2009, 22:03
Պատասխան 2- Մարդիկ

Փոքրիկ-/մարդկայի՞ն/-0
Norton-/մարկանց բազմություն/-1
Լեո-/-/-0
Հայկօ-/Մարդիկ (հոգնակի թիվ)/-1
Morpheus_NS-/-/-0

Հարց 3. Խոհարարական բաղադրատոմս. Մեկ լոլիկ, մեկ մանդարին, մեկ նարինջ, մեկ գլուխ <<երիտասարդ>> սոխ, մեկ գլուխ <<ծեր>> սոխ, մեկ խաղողի հատիկ, մեկ պատիճ սիսեռ, մեկ դդմիկ, երեք բալ, մեկ հատիկ մորի, մի քանի տասնյակ կիտրոն,մեկ տանձ, մեկ գազար և մեկ շուն: Իսկ ինչպե՞ս են անվանում խոհարարին:

Հայկօ
10.08.2009, 22:06
Էս հարցը էլի չի եղե՞լ :think:

Norton
10.08.2009, 22:07
լավ հարց չի:think

Yellow Raven
10.08.2009, 22:07
Էս հարցը էլի չի եղե՞լ :think:

Եսիմ... համենայն դեպս իմ աղբյուրը էս հարցի հեռուստատեսությունն է:)

Փոքրիկ
10.08.2009, 22:07
:Dինչ զիբիլ կա խառնում ա իրար, աչքիս զիբիլչիկ ա

Yellow Raven
10.08.2009, 22:08
Լեո,Մորֆ, ջղայնացնում եք:angry

Հայկօ
10.08.2009, 22:09
Լեո,Մորֆ, ջղայնացնում եք:angry
Վահիկ ջան ես իրանց տեղն էլ կպատասխանեմ :): Բայց սխալ :)):

Yellow Raven
10.08.2009, 22:10
Պատասխան 3- Ջանի Ռոդարի, <<Չիպոլինոյի>> հեղինակը

Փոքրիկ-/Խառնակիչ …ՃՃ/-0
Norton-/Կոկ/-0
Լեո-/-/-0
Հայկօ-/Ջաննի Ռոդարի: «Չիպոլինոյի արկածների» հերոսներն են:/-1
Morpheus_NS-/Չիպոլինոյի հեղինակը/-0.5

Հարց 4. Հայկական կինեմատոգրաֆիայի մեջ ուրույն տեղ է գրավում <<36 ռազմիկներ>> պատմա-հրապարակախոսական ֆիլմը, որը պատմում էր հայկական էթնոսի կայացման դժվարին ճանապարհի մասին: Իսկ այժմ մասնավորեցրեք, թե ի՞նչին էր նվիրված այդ ֆիլմը:

Morpheus_NS
10.08.2009, 22:10
Վահիկ ջան ես իրանց տեղն էլ կպատասխանեմ :): Բայց սխալ :)):

Խի՞:

Փոքրիկ
10.08.2009, 22:11
:8էս հարցի մեջ սխալ չկա՞

Հայկօ
10.08.2009, 22:12
Տենց կինո էլ կա՞ :o:

Yellow Raven
10.08.2009, 22:12
:8էս հարցի մեջ սխալ չկա՞

Ինչ սխալի մասինա խոսքը?:)

Yellow Raven
10.08.2009, 22:13
Տենց կինո էլ կա՞ :o:
Որ ճիշտն ասեմ, էսօր իմացա էդ կինոյի մասին:D

Yellow Raven
10.08.2009, 22:14
Լեո,դու ներկա ես?

Morpheus_NS
10.08.2009, 22:14
Իսկ ես գիտեմ պատասխանը:
Վահիկ ինձ խի ես կես միավոր տվել:
Հարցին ճիշտ եմ պատասխանել:

Norton
10.08.2009, 22:15
Չիպելինոն կարելի էր կռահել:(