PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 6

Էջեր : 1 2 3 4 5 6 [7]

Արամ
21.10.2013, 00:36
Կարող եք շնորհավորել հաղթողին` Enna Adoly - 8 միավոր:o:

Հ.Գ. Չէի սպասում, որ էսքան մարդ կխաղա, չեմ հասցնի բոլորը խմբագրեմ, բոլորի պատասխանները վաղը կտեղադրեմ:

Rammstein
21.10.2013, 00:44
Գոնե մյուսների միավորներն էլ գրի, բացի հաղթողից:

Alphaone
21.10.2013, 18:42
Կարող եք շնորհավորել հաղթողին` Enna Adoly - 8 միավոր:o:

Հ.Գ. Չէի սպասում, որ էսքան մարդ կխաղա, չեմ հասցնի բոլորը խմբագրեմ, բոլորի պատասխանները վաղը կտեղադրեմ:

Էննա ջան, սպասում էի Արամը միավորները դներ, որ չկան էսքան ժամանակ, հանգիստ խղճով շնորհավորում եմ, շատ ապրես, խելոք աչուկ, պինդ-պի՜նդ գրկում եմ...

enna
21.10.2013, 18:48
Էննա ջան, սպասում էի Արամը միավորները դներ, որ չկան էսքան ժամանակ, հանգիստ խղճով շնորհավորում եմ, շատ ապրես, խելոք աչուկ, պինդ-պի՜նդ գրկում եմ...
Շնորհակալ եմ Ալֆ:oy

John
21.10.2013, 21:30
Հ.Գ. Չէի սպասում, որ էսքան մարդ կխաղա, չեմ հասցնի բոլորը խմբագրեմ, բոլորի պատասխանները վաղը կտեղադրեմ:

գնացել տրամաբանական խնդիրներ ես լուծում, փոխանակ արդյունքները տեղադրես։ Մյուս անգամ էլ ո՞վ կմասնակցի քո կազմակերպած մրցույթին Արամ ախպեր՝ հերիք չի ամեն հարցին 10 րոպե էիր տալիս, գիշերվա կեսին հազիվ պրծավ խաղը, հիմա էլ... սենց ես անում էլի, որ մանկուց առաջին կուրս ես :D

Ռուֆուս
21.10.2013, 22:35
Միավորներն ի՞նչ եղան…

Փոքրիկ շրջմոլիկ
22.10.2013, 20:58
Ես էլ եմ միանում բողոքի ակցիային :goblin :D

insider
03.05.2014, 22:31
Եթե բոլորը եկել են սկսե՞նք:

Ռուֆուս
03.05.2014, 22:32
Սկսենք

StrangeLittleGirl
03.05.2014, 22:32
հա, սուսուփուս սպասում ենք ստեղ

John
03.05.2014, 22:32
ստեղ ենք, ստեղ

insider
03.05.2014, 22:33
Դե մեզ բարի ժամանց :)

Ռուֆուս
03.05.2014, 22:33
5 տարբեր բրաուզերներում Գուգլը, Յահուն, Բինգը բացած սպասում եմ :))

insider
03.05.2014, 22:34
ՀԱՐՑ 1.

Շատ հայտնի մի անգլիացու ոչ պակաս հայտնի շունը շատ ագրեսիվ էր ու կապված էր տաս մետրանոց պարանին և երբ տերը նրան <վազք> հրահանգը տվեց, այդ չորքոտանին կարողացավ վազել համարյա թե քսան մետր: Ինչպե՞ս դա նրան հաջողվեց, եթե փաստենք որ պարանը չէր պոկվել:

StrangeLittleGirl
03.05.2014, 22:34
Դե մեզ բարի ժամանց :)

ինչ ձգել ես ձգում :))
բարի ժամանց սաղիս

StrangeLittleGirl
03.05.2014, 22:37
5 տարբեր բրաուզերներում Գուգլը, Յահուն, Բինգը բացած սպասում եմ :))

խուժան :angry

Ի դեպ, էս հարցի պատասխանը եթե ճիշտ եմ ջոկել, շունը 30 մետր էլ կվազեր :))

Լեո
03.05.2014, 22:38
խուժան :angry

Ի դեպ, էս հարցի պատասխանը եթե ճիշտ եմ ջոկել, շունը 30 մետր էլ կվազեր :))

Ըստ իս շունը էնքան կվազեր, մինչև շունչը փչեր... :))

John
03.05.2014, 22:38
խուժան :angry

Ի դեպ, էս հարցի պատասխանը եթե ճիշտ եմ ջոկել, շունը 30 մետր էլ կվազեր :))

Եթե ես մաթեմից ու ֆիզիկայից մի թեթև գլուխ հանում եմ՝ հազիվ թե վազեր :D

ի դեպ, պատասխանս վերնագրի մեջ չտեղավորվեց :D

insider
03.05.2014, 22:39
ՊԱՏԱՍԽԱՆ 1` Շունը, այո, կապված էր պարանին, իսկ այ պարանի մյուս ծայրը ոչինչից կապված չէր:

ՀԱՐՑ 2.
Եվրոպական այդ փոքրիկ քաղաքում ամեն տարի անց է կացվում յուրահատուկ մի մրցում: Մասնակիցները պետք է անցնեն 200 մետրից մի փոքր ավել տարածություն և ուսերին ունենան 49 կգ-ից ոչ պակաս բեռ: Ի՞նչ բեռ են կրում մասնակիցները մրցման ժամանակ:

Լեո
03.05.2014, 22:41
ՊԱՏԱՍԽԱՆ 1` Շունը, այո, կապված էր պարանին, իսկ այ պարանի մյուս ծայրը ոչինչից կապված չէր:

Ես սենց չեմ պատասխանել, բայց իմ պատասխանը չի կարող սխալ համարվել :goblin

John
03.05.2014, 22:42
Ես սենց չեմ պատասխանել, բայց իմ պատասխանը չի կարող սխալ համարվել :goblin

համամիտ եմ, հեսա նկարով-բան ապացուցեմ

StrangeLittleGirl
03.05.2014, 22:43
իիիիհ, ես էլ որ տեսա գրած ա պարանը չի պոկվել, էս տարբերակն ի սկզբանե բացառեցի:

Հոս, նայի, պատկերացրու պարանը կապած ա սյունից, ու եթե պարանի ամբողջ երկայնքով ձգվի ինքը, կարա հանգիստ 10 մետր շառավղով շրջանագծով վազի: Դե դիր ու շրջանագծի երկարությունը հաշվի, տես մենակ մի շրջանը քանի մետր ա :))
Բայց աչքիս անկապ շատ եմ խորացել:

StrangeLittleGirl
03.05.2014, 22:43
համամիտ եմ, հեսա նկարով-բան ապացուցեմ

դե լավ, սպասի ես էլ բողոքեմ :))

Ռուֆուս
03.05.2014, 22:43
Լավն ա էս հարցը, հիհի :))

insider
03.05.2014, 22:44
ՊԱՏԱՍԽԱՆ 2` Շալակում են իրենց կանանց

ՀԱՐՑ 3.
Ի՞նչ է ճշմարտությունը: Այս հարցի պատասխանը բոլորին էլ հետաքրքրում է, նույնիսկ համապատասխան թեմա ունենք ակումբում, որտեղ բուռն քննարկումներ են եղել, սակայն այդ հարցին Հիսուսի տված պատասխանը ավելի քան լակոնիկ էր` նախկին վարչապետը վկա: Ի՞նչ պատասխանեց Հիսուսը:

StrangeLittleGirl
03.05.2014, 22:45
Լավն ա էս հարցը, հիհի :))

Եթե ճիշտ եմ ջոկել, ուրեմն հա :))
insider, հարցի պատասխանը տալիս քաղաքի անունն էլ ասա էլի, հետաքրքիր ա :))

Լեո
03.05.2014, 22:45
Լավն ա էս հարցը, հիհի :))

Ես նաղդ արդեն միավոր ունեմ :))

StrangeLittleGirl
03.05.2014, 22:46
Աաաա, էս մեկը կարան գուգլեն մարդիկ, արդար չի: Բայց ես գիտեմ պատասխանը :P

insider
03.05.2014, 22:47
Եթե ճիշտ եմ ջոկել, ուրեմն հա :))
insider, հարցի պատասխանը տալիս քաղաքի անունն էլ ասա էլի, հետաքրքիր ա :))

Ֆինլանդիայում է Բյուր ջան, չեմ հիշում, վերջում կասեմ: Քաղաքն ու երկիրը չէի նշել, որ չգուգլեք

StrangeLittleGirl
03.05.2014, 22:48
Ֆինլանդիայում է Բյուր ջան, չեմ հիշում, վերջում կասեմ: Քաղաքն ու երկիրը չէի նշել, որ չգուգլեք

Հասկացա, որ դրա համար չես նշել :))
Բայց որ Ֆինլանդիայում ա, ուրեմն առավելևս հետաքրքիր ա:

insider
03.05.2014, 22:49
ՊԱՏԱՍԽԱՆ 3` Պիղատոսի այդ հարցին ի պատասխան Հիսուսը ոչինչ չպատասխանեց, լռեց:

ՀԱՐՑ 4.
Ոչ այնքան հեռավոր 1953 թվականին բեռնատար մեքենայի այդ վարորդը եկավ ձայնագրման ստուդիա, մոր համար որպես նվեր, երգ ձայնագրելու համար: Ցավոք, հիմա նա չկա, բայց նրան շատերը կհիշեն: Ո՞վ էր այդ երիտասարդը:

StrangeLittleGirl
03.05.2014, 22:53
էս երրորդ հարցն էլ ա բազարի թեմա :think

Ռուֆուս
03.05.2014, 22:53
աաաաա, ասա թե ինչի ես առանց գուգլելու պատասխանում :( Սխալ պատասխանեցի :(

John
03.05.2014, 22:54
http://i.imgur.com/6Kslqr3.jpg

Յոհաննես
03.05.2014, 22:54
Իմ պատասխանները գալի՞ս են,իմ մոտ ցույց չի տալիս :))

insider
03.05.2014, 22:54
ՊԱՏԱՍԽԱՆ 4` Էլվիս Փրեսլի

ՀԱՐՑ 5.
Զայրացած նա նետեց ձեռքի փոքրիկ գնդակը, այն որոշակի տարածություն անցավ, հետո ոնց որ թե կանգնեց, այնուհետև շարժվեց հակառակ ուղղությամբ: Ի դեպ այդ ընթացքում հակառակ կողմից ոչ ոք չխփեց գնդակին, գնդակը ոչ մի արգելքի չդիպավ: Մտածում եք ինչ որ բանով կապվա՞ծ էր, կասեմ, որ ոչ: Ինչպե՞ս կարճ կբացատրեք երևույթը հարգելի գիտակներ ջան:

StrangeLittleGirl
03.05.2014, 22:56
Հոս, դե հլը էդ սկզբնակետից պատկերացրու, որ շրջանագծով վազի, տես ինչքան կլինի

John
03.05.2014, 22:57
Հոս, դե հլը էդ սկզբնակետից պատկերացրու, որ շրջանագծով վազի, տես ինչքան կլինի

հա, հասկանում եմ Բյուր, բայց որ շանը վազք հրաման են տալիս, սովորաբար մի ուղղությամբ ա վազում, ոչ թե շրջանագծով ;)

Chuk
03.05.2014, 22:58
հա, հասկանում եմ Բյուր, բայց որ շանը վազք հրաման են տալիս, սովորաբար մի ուղղությամբ ա վազում, ոչ թե շրջանագծով ;)

Երբեմն նույնիսկ լինում ա, որ շանը կապած են լինում մի մեծ քարի: Շունը կատաղած ա լինում, վազում ա, էդ մեծ քարն էլ հետը քարշ տալով: Ու վազում ա էնքան՝ ինչքան սիրտն ուզում ա:

John
03.05.2014, 22:59
Երբեմն նույնիսկ լինում ա, որ շանը կապած են լինում մի մեծ քարի: Շունը կատաղած ա լինում, վազում ա, էդ մեծ քարն էլ հետը քարշ տալով: Ու վազում ա էնքան՝ ինչքան սիրտն ուզում ա:
հասկանում եմ Չուկ ջան, բայց մեկ ա էն չի էլի... գոնե նշվեր, որ կատակ-հարց է, իմանայինք ինչ ուղղությամբ մտածել

Լեո
03.05.2014, 22:59
ՊԱՏԱՍԽԱՆ 2` Շալակում են իրենց կանանց

ՀԱՐՑ 3.
Ի՞նչ է ճշմարտությունը: Այս հարցի պատասխանը բոլորին էլ հետաքրքրում է, նույնիսկ համապատասխան թեմա ունենք ակումբում, որտեղ բուռն քննարկումներ են եղել, սակայն այդ հարցին Հիսուսի տված պատասխանը ավելի քան լակոնիկ էր` նախկին վարչապետը վկա: Ի՞նչ պատասխանեց Հիսուսը:

Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտութիւնը եւ Կեանքը»:
Հովհաննես 14:6

Աթեիստ
03.05.2014, 22:59
հա, հասկանում եմ Բյուր, բայց որ շանը վազք հրաման են տալիս, սովորաբար մի ուղղությամբ ա վազում, ոչ թե շրջանագծով ;)

տենց որ գցես, պարանով կապելուց էլ երկու ծերն էլ կապում են :-)

insider
03.05.2014, 22:59
ՊԱՏԱՍԽԱՆ 5` Գնդակը դեպի վեր էր նետվել:

ՀԱՐՑ 6.
Այդ ֆրանսիական քաղաքն իր ստրատեգիական դիրքի պատճառով հաճախ անվանում են Ֆրանսիայի բանալի: Դժվար հարց է՞, դե ուրեմն ավելացնեմ, որ այդ քաղաքից, աշխարհի որ երկրում էլ լինես, ճանապարհներին մի երկու հատ հաստատ կհանդիպես:

StrangeLittleGirl
03.05.2014, 22:59
Լավ, ընդունում եմ, ստեղ հարցն ուրիշ ա, բայց մեկ ա պատասխանի մեջ կա «Ես եմ ճշմարտությունը տարբերակը:
Հովհաննես 14:5-6
Thomas said to Him, "Lord, we do not know where You are going, how do we know the way?" Jesus said to him, "I am the way, and the truth, and the life; no one comes to the Father but through Me

Աթեիստ
03.05.2014, 23:00
Երբեմն նույնիսկ լինում ա, որ շանը կապած են լինում մի մեծ քարի: Շունը կատաղած ա լինում, վազում ա, էդ մեծ քարն էլ հետը քարշ տալով: Ու վազում ա էնքան՝ ինչքան սիրտն ուզում ա:

Ես հենց տենց էլ մտածել էի, որ ինչին կապել են, հետը տարել ա:

John
03.05.2014, 23:00
տենց որ գցես, պարանով կապելուց էլ երկու ծերն էլ կապում են :-)

հը՞

Chuk
03.05.2014, 23:00
հասկանում եմ Չուկ ջան, բայց մեկ ա էն չի էլի... գոնե նշվեր, որ կատակ-հարց է, իմանայինք ինչ ուղղությամբ մտածել

Ջոն ջան, իմ ասածն էլ էդ ա, որ էդ հարցին հարյուր ու մի ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ու ՏՐԱՄԱԲԱՆՎԱԾ պատասխան կարելի էր տալ, միանշանակ հարց չէր :)

John
03.05.2014, 23:02
Ջոն ջան, իմ ասածն էլ էդ ա, որ էդ հարցին հարյուր ու մի ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ու ՏՐԱՄԱԲԱՆՎԱԾ պատասխան կարելի էր տալ, միանշանակ հարց չէր :)

դե հա... ես ուղղակի ցույց եմ տվել պատասխանիս հիմնավորումը, որ չստացվի թե անկապ մի բան գրել եմ :ՃՃՃ ուղղակի ավելորդ խորացել էի...

Աթեիստ
03.05.2014, 23:02
հը՞

Ավելի հավանական ա շունը շրջանով վազի, քան թե տերը մի ծերը չկապի:

StrangeLittleGirl
03.05.2014, 23:04
Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտութիւնը եւ Կեանքը»:
Հովհաննես 14:6

Լեո, համաձայն եմ, ես էլ եմ էս պատասխանը տվել, բայց հանուն արդարության արի ասենք, որ էստեղ Թովմասն ուրիշ հարց ա տալիս Հիսուսին:

John
03.05.2014, 23:05
Ավելի հավանական ա շունը շրջանով վազի, քան թե տերը մի ծերը չկապի:

մի ծերը ո՞րն ա է... շունը հողամասի կենտրոնում է, հսկում է հողամասը, սկզբնակետի դիրքում արևի տակ պարկած է, տերը վերջնակետի մոտից վազելու հրաման է տալիս, վազում է տիրոջ մոտ... ի՞նչ մյուս ծեր Արտակ ջան

insider
03.05.2014, 23:05
ՊԱՏԱՍԽԱՆ 6` Սեդան:

ՀԱՐՑ 7.
1922 թվականին առաջին անգամ այդ սարքը ավտոմեքենայի դռանն է ամրացրել Չիկագոյից 18-ամյա մի պատանի, ով հայտնի տեխնոլոգիական ակումբի անդամ էր: Իսկ արդեն 1933 թվականին ԱՄՆ-ում այդ սարքով հագեցած 100 հազարավոր մեքենաներ կաին: Ինչի՞ մասին է խոսքը:

Լեո
03.05.2014, 23:05
Լեո, համաձայն եմ, ես էլ եմ էս պատասխանը տվել, բայց հանուն արդարության արի ասենք, որ էստեղ Թովմասն ուրիշ հարց ա տալիս Հիսուսին:

Չեմ կարող չհամաձայնել, ես կրոնից շատ չեմ հասկանում :))

Աթեիստ
03.05.2014, 23:06
մի ծերը ո՞րն ա է... շունը հողամասի կենտրոնում է, հսկում է հողամասը, սկզբնակետի դիրքում արևի տակ պարկած է, տերը վերջնակետի մոտից վազելու հրաման է տալիս, վազում է տիրոջ մոտ... ի՞նչ մյուս ծեր Արտակ ջան

Հոս ջան, ես պարանի ծերի մասին գրում, ոչ թե ճանապարհի:

StrangeLittleGirl
03.05.2014, 23:07
Վեցերորդ հարցն ընդհանրապես չհասկացա :think
Ֆրանսերեն էլ գուգլեցի, Գուգոն ուրիշ քաղաք բերեց:

John
03.05.2014, 23:08
Ավելի հավանական ա շունը շրջանով վազի, քան թե տերը մի ծերը չկապի:

հա՜, հասկացա :ՃՃՃ ու էդ երկուսից ավելի հավանական ա, որ ուղիղ գծով վազի :D

John
03.05.2014, 23:09
Վեցերորդ հարցն ընդհանրապես չհասկացա :think
Ֆրանսերեն էլ գուգլեցի, Գուգոն ուրիշ քաղաք բերեց:

Սեդանը ավտոմեքենայի թափքի տեսակ է... ցանկացած երկրում ճանապարհին ոնց էլ լինի մի քանի հատ կտեսնես տենց թափքով մեքենա... լավն էր հարցը

insider
03.05.2014, 23:09
ՊԱՏԱՍԽԱՆ 7` Ռադիոընդունիչ:

ՀԱՐՑ 8.
Բրոնզից պատրաստված շատ անտիկ արձաններ ժամանակին հենց այդ տխուր բախտին էին արժանանում: Հիմա դժվար թե նման բան անեն, էն էլ անտիկ արձանների հետ:

Աթեիստ
03.05.2014, 23:09
հա՜, հասկացա :ՃՃՃ ու էդ երկուսից ավելի հավանական ա, որ ուղիղ գծով վազի :D

100% :-)

Ռուֆուս
03.05.2014, 23:10
աաաա, ես համոզված էի, որ սիգնալիզացիան էր :(

Աթեիստ
03.05.2014, 23:12
աաաա, ես համոզված էի, որ սիգնալիզացիան էր :(

ես մտածում էի հայելին ա :-)

StrangeLittleGirl
03.05.2014, 23:12
աաաա, ես համոզված էի, որ սիգնալիզացիան էր :(

ես էլ հայելին :(

Աթեիստ
03.05.2014, 23:12
նենց էր նշել դռան պահը, որ շեղի :-)

Լեո
03.05.2014, 23:13
աաաա, ես համոզված էի, որ սիգնալիզացիան էր :(

Ես էլ գիտեի «զապաս կալյոսն» ա, մի վախտ դռան վրա ա եղել ամրացված :))

StrangeLittleGirl
03.05.2014, 23:13
նենց էր նշել դռան պահը, որ շեղի :-)

Հա, ես էլ դռան վրա ֆիքսվեցի:

insider
03.05.2014, 23:14
ՊԱՏԱՍԽԱՆ 8` Դրանցից դրամ էին հատում:

ՀԱՐՑ 9.
Չեխովը իր պատմվածքներից մեկում այն նկարագրում է այսպես՝ սովորականից ավելի կարմիր, լայներես ու մեծ, որ հանկարծակի դուրս է գալիս թփերի ետևից: Չեխովի պատմվածքից բացի այն կարելի է հանդիպել նաև որոշ պետությունների դրոշների վրա:

Ռուֆուս
03.05.2014, 23:14
Բայց հարցում տեխնոլոգիական ակումբ էր նշված, դժվար հայելին կամ զապաս կալյոսը տեխնիկայի ձեռքբերում լիներ :))

Ռուֆուս
03.05.2014, 23:16
ՊԱՏԱՍԽԱՆ 8` Դրանցից դրամ էին հատում:

Թե ինչի հենց առաջինը մտքիս եկածը չեմ պատասխանում: Գոնե հալեցնելու համար կես միավոր պոկեմ :(

StrangeLittleGirl
03.05.2014, 23:17
Շատ լավն էր էս մեկը :))

StrangeLittleGirl
03.05.2014, 23:17
Թե ինչի հենց առաջինը մտքիս եկածը չեմ պատասխանում: Գոնե հալեցնելու համար կես միավոր պոկեմ :(

ահա, ես էլ «դրանցից ուրիշ բան սարքելու» համար :D

Աթեիստ
03.05.2014, 23:18
ՊԱՏԱՍԽԱՆ 8` Դրանցից դրամ էին հատում:

ՀԱՐՑ 9.
Չեխովը իր պատմվածքներից մեկում այն նկարագրում է այսպես՝ սովորականից ավելի կարմիր, լայներես ու մեծ, որ հանկարծակի դուրս է գալիս թփերի ետևից: Չեխովի պատմվածքից բացի այն կարելի է հանդիպել նաև որոշ պետությունների դրոշների վրա:

Քանի առաջի մասն էի կարդում, աչքիս առաջ զուգարանից դուրս եկած մարդ էր :-D

insider
03.05.2014, 23:20
ՊԱՏԱՍԽԱՆ 9` Լուսին:

ՀԱՐՑ 10.
ԱՄՆ հայտնի է իր տարօրինակ օրենքներով: Ասում են, նաև, որ ԱՄՆ-ում ամենախիստ օրենքները գործում են Տեխաս նահանգում: Այնտեղ, օրինակ, արգելվում է գարեջրից երեք կումից ավել անել կանգնած վիճակում, արգելվում է հյուրանոցի երկրորդ հարկից կրակել գոմեշների վրա: Մեկ այլ օրենքով էլ հանցագործը պարտավոր է իր զոհին բանավոր կամ գրավոր տեղեկացնել գալիք հանցագործության մասին` դրա կատարումից առաջ նվազագույնը 24 ժամվա ընթացքում: Բայց վերջինը տարօրինակ է ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաև նրանով, որ օրենքի ընդունմանը նպաստել է ԱՄՆ նախկին նախագահներից մեկը: Ո՞ր նախագահի մասին է խոսքը:

Ռուֆուս
03.05.2014, 23:22
ահա, ես էլ «դրանցից ուրիշ բան սարքելու» համար :D

Ես կոնկրետ ասել էի ուրիշ արձան պատրաստելու համար, ինչն իրոք ճիշտ ա, եղել են նման դեպքեր:

Աթեիստ
03.05.2014, 23:23
Այսինքն գողին դատում են ոչ միայն գողության, այլ նաև նախօրոք տեղյակ չպահելու համա՞ր:

John
03.05.2014, 23:24
Այսինքն գողին դատում են ոչ միայն գողության, այլ նաև նախօրոք տեղյակ չպահելու համա՞ր:
կարծեմ միայն սպանության փորձի դեպքերին է վերաբերում օրենքը, եթե տեղյակ է պահել՝ մեղմացուցիչ հանգամանք է :D

insider
03.05.2014, 23:25
ՊԱՏԱՍԽԱՆ 10` Ջորջ Բուշ կրտսեր:

ՀԱՐՑ 11.
Ներկայումս ակումբում մոտ 9521 գրանցված անդամ կա: Իսկ կարող եք ասել, թե ակումբում գրանցված անդամներից քանի՞սը որևէ գրառում չունեն ակումբում: Գուգլին կարող եք հարցնել ակում.ամ-ին` ոչ:

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Ա) 3000-ից քիչ
Բ) 4000-5000
Գ) 6000-7000
Դ) 7000-ից շատ

Աթեիստ
03.05.2014, 23:25
կարծեմ միայն սպանության փորձի դեպքերին է վերաբերում օրենքը, եթե տեղյակ է պահել՝ մեղմացուցիչ հանգամանք է :D

Եթե նշվի սպանություն բառը, հարցը հեշտանում ա :-)

StrangeLittleGirl
03.05.2014, 23:28
Էս 10-րդ հարցն էլ չջոկեցի :think

Իսկ 11-ը ոչ մեկին էլ չեմ հարցնում, ինչ լինում ա, լինի :))
Բայց ասենք 7001-ն էլ ա 7000-ից շատ, 9000-ն էլ:

StrangeLittleGirl
03.05.2014, 23:29
Եթե նշվի սպանություն բառը, հարցը հեշտանում ա :-)

Դու՞ էլ ես Քենեդու վրա գնացել:

John
03.05.2014, 23:29
Էս 10-րդ հարցն էլ չջոկեցի :think

Իսկ 11-ը ոչ մեկին էլ չեմ հարցնում, ինչ լինում ա, լինի :))
Բայց ասենք 7001-ն էլ ա 7000-ից շատ, 9000-ն էլ:

Բուշ կարծեմ թուք ա չէ՞ նշանակում , տենց մի բան հիշում էի որ Տեխասի օրենքներում կար, քթելու հետ կապված վայթե

insider
03.05.2014, 23:29
ՊԱՏԱՍԽԱՆ 11` իրականում մոտ 6350 անդամ, հետևաբար տարբերակ <Գ> 6000-7000:

ՀԱՐՑ 12.
Շատերի համար սիրելի, ոմանց համար էլ դրախտային այդ վայրը` B R E O A-ն, չեմ կարծում, որ որևէ մեկին անծանոթ լինի, սակայն, այդքան սիրելի լինելով, այնտեղ չորս բան պակասում է: Ի՞նչն է պակասում շատերի համար դրախտային այդ վայրից:

Ռուֆուս
03.05.2014, 23:29
Իսկ եթե կոնկրետ չեմ նշել, որ կրտսերն ա, սխա՞լ ա: Մենակ կրտսերը կարար տենց դեբիլ օրենքներ հաներ :oy

Աթեիստ
03.05.2014, 23:30
Էս 10-րդ հարցն էլ չջոկեցի :think

Իսկ 11-ը ոչ մեկին էլ չեմ հարցնում, ինչ լինում ա, լինի :))
Բայց ասենք 7001-ն էլ ա 7000-ից շատ, 9000-ն էլ:

Լոգիկան սենց ա, էշ օրենք ա, ուրեմն Բուշն ա :-)

Աթեիստ
03.05.2014, 23:30
Դու՞ էլ ես Քենեդու վրա գնացել:

Քանի որ սպանություն նշված չէր, չէ:

John
03.05.2014, 23:32
Իսկ եթե կոնկրետ չեմ նշել, որ կրտսերն ա, սխա՞լ ա: Մենակ կրտսերը կարար տենց դեբիլ օրենքներ հաներ :oy
ես էն մեծին չգիտեմ էլ... ես մի հատ բուշ եմ տեսել, իրա մասին էլ գրել եմ հենց պատասխանում...

Ռուֆուս
03.05.2014, 23:33
Ժող, ես թռա, նախօրոք շնորհակալ եմ շնորհավորանքների համար :)) :նիզկիպակլոն

insider-ն էլ ապրի շատ հետաքրքիր խաղի համար :)

StrangeLittleGirl
03.05.2014, 23:34
Էս 12-ը լրիվ տուպիկ ա: Ոնց որ պակասող պայմանով մաթեմատիկական խնդիր լինի:

Աթեիստ
03.05.2014, 23:35
Մեկդ ասեք, թե էդ հապավումն ինչ ա:

insider
03.05.2014, 23:36
ՊԱՏԱՍԽԱՆ 12` Պակաում են չորս տառերը` A C L N, եթե լրացնում ենք ստանում ենք B A R C E L O N A

Էհ, շնորհակալություն խաղի համար, գնամ հաշվեմ, պատասխանները հրապարակեմ, նոր <պատ տրիբունալ> տվեք ինձ: Հաա, համել ասեք դուր եկան հարցերը, թե ոչ ու ընտրեք լավագույնը: Շնորհակալություն, խմբագրեմ գամ :

John
03.05.2014, 23:36
Ինսայդեր ջան, շնորհակալություն խաղի համար, մասնակիցներին էլ շնորհակալություն, շատ հաճելի էր, ես գնացի դասերիս ;)

հ.գ.
չեմ բողոքարկելու

StrangeLittleGirl
03.05.2014, 23:36
Մեկդ ասեք, թե էդ հապավումն ինչ ա:

Գաղափար չունեմ: Գուգոն էլ չգիտի:

Լեո
03.05.2014, 23:36
Մեկդ ասեք, թե էդ հապավումն ինչ ա:

Ինձ թվում ա՝ ինչ-որ բառ ա՝ չորս տառ պակաս… Եսիմ :))

Լեո
03.05.2014, 23:37
Ինձ թվում ա՝ ինչ-որ բառ ա՝ չորս տառ պակաս… Եսիմ :))

Աաաաաաաա, գուշակել էի :lol

John
03.05.2014, 23:37
Լավագույն հարցը ինձ համար Սեդանի մասին հարցն էր, չնայած սխալ էի պատասխանել :D

Աթեիստ
03.05.2014, 23:37
Հասա կոմպին, լավ հարցերը կնշեմ, աբրիս, լավ խաղ էր, մյուս անգամ կաշխատեմ մասնակցեմ:

StrangeLittleGirl
03.05.2014, 23:37
Շնորհակալություն insider-ին :)
Ամենալավը Չեխովի լուսնի հարցն էր:

Լեո
03.05.2014, 23:39
Ինձ էլ շան հարցը դուր եկավ, շատ վիճահարույց էր :))

Skeptic
03.05.2014, 23:43
Շնորհակալություն խաղը կազմակերպելու համար, insider ջան: :)

Յոհաննես
03.05.2014, 23:46
Շնորհակալություն կազմակերպչին ու մասնակիցնեին հետաքրքիր խաղի համար ու մի առանձնակի շնորհակալություն Աթեիստին 9-րդ հարցի առաջին մասին պատասխանելու համար :D

insider
03.05.2014, 23:51
ՀԱՐՑ 1.
Շատ հայտնի մի անգլիացու ոչ պակաս հայտնի շունը շատ ագրեսիվ էր ու կապված էր տաս մետրանոց պարանին և երբ տերը նրան <վազք> հրահանգը տվեց, այդ չորքոտանին կարողացավ վազել համարյա թե քսան մետր: Ինչպե՞ս դա նրան հաջողվեց, եթե փաստենք որ պարանը չէր պոկվել:
Ռուֆուս // 1. Ինչին որ կապված էր, դա էլ հետն էր քաշ տվել 20 մետր // 0
StrangeLittleGirl // 1. շրջանագծով // 0,5
Յոհաննես // Իր կանգնած տեղից վազել է մինչև այնտեղ,որտեղ ամրացված է եղել պարանը,իսկ հետո ևս տաս մետր վազել է հակառակ ուղղությամբ // 0,5
Skeptic // Mi koxm vazec u het ekav? // 0,5
Joհn // պատ.1 ձգված վիճակում էր պարանը, մի կետով էր ամրացված, շարունակությունը ներքևում 10մ մինչև պարանի կապված տեղը + 10 մետր էլ մինչև տրամագծորեն մյուս ծայրը
այսինքն մի գիծով էր վազել էլի // 0,5
Լեո // Շունը շրջանաձև էր վազում… // 0,5
ՊԱՏԱՍԽԱՆ 1` Շունը, այո, կապված էր պարանին, իսկ այ պարանի մյուս ծայրը ոչինչից կապված չէր:

Իրականում պատասխանը զուտ տրամաբանական է, սակայն ընդունում եմ, իմ սխալ ձևակերպման արդյունքում, տարակարծությունների տեղիք տվեց, ուստի շրջանաձև և գնալ հետ գալ պատասխաններին 0,5 միավոր ինձ թվում է արդար է:

insider
03.05.2014, 23:55
ՀԱՐՑ 2.
Եվրոպական այդ փոքրիկ քաղաքում ամեն տարի անց է կացվում յուրահատուկ մի մրցում: Մասնակիցները պետք է անցնեն 200 մետրից մի փոքր ավել տարածություն և ուսերին ունենան 49 կգ-ից ոչ պակաս բեռ: Ի՞նչ բեռ են կրում մասնակիցները մրցման ժամանակ:

Ռուֆուս // 2. իրենց կանանց // 1
StrangeLittleGirl // 2. իրենց կանանց :)) // 1
Յոհաննես --- // 0
Skeptic // Iranc kananc :)) // 1
Joհn // պատ 2 կնոջը // 1
Լեո // Կանանց )) // 1

insider
04.05.2014, 00:03
ՀԱՐՑ 3.
Ի՞նչ է ճշմարտությունը: Այս հարցի պատասխանը բոլորին էլ հետաքրքրում է, նույնիսկ համապատասխան թեմա ունենք ակումբում, որտեղ բուռն քննարկումներ են եղել, սակայն այդ հարցին Հիսուսի տված պատասխանը ավելի քան լակոնիկ էր` նախկին վարչապետը վկա: Ի՞նչ պատասխանեց Հիսուսը:

Ռուֆուս // 3. Ես // 0
StrangeLittleGirl // 3. Ես եմ ճշմարտությունը // 0
Յոհաննես --- // 0
Skeptic // --- // 0
Joհn // պատ. աստված // 0
Լեո // Նա ասաց՝ ԵՍ… (Ես եմ ճշմարտությունը) // 0

ՊԱՏԱՍԽԱՆ 3` Պիղատոսի այդ հարցին ի պատասխան Հիսուսը ոչինչ չպատասխանեց, լռեց:

«Ի՞նչ է ճշմարտությունը»,- հարցնում է Պիղատոսը Հիսուսին: Վերջինը ոչինչ չի պատասխանում: Ճշմարտությունը կարելի է գտնել Պիղատոսին ուղղված Քրիստոսի լռության մեջ: Եթե դու կարողանում ես արտաբերել ճշմարտությունը, դա արդեն ճշմարտություն չէ: Աղբյուր (http://report.am/news/society/old_2602.html?external=1&itpl=default/print.tpl.html)

Հարցն իրականում ավելի տրամաբանական էի պատրաստել, քան իմացական: Հարցում ասվում է ավելի քան լակոնիկ:;)

Յոհաննես
04.05.2014, 00:06
Գրողը տանի, իմ պատասխանները չեն եկել :angry

insider
04.05.2014, 00:10
ՀԱՐՑ 4.
Ոչ այնքան հեռավոր 1953 թվականին բեռնատար մեքենայի այդ վարորդը եկավ ձայնագրման ստուդիա, մոր համար որպես նվեր, երգ ձայնագրելու համար: Ցավոք, հիմա նա չկա, բայց նրան շատերը կհիշեն: Ո՞վ էր այդ երիտասարդը:

Ռուֆուս // 4. Ֆրենք Սինատրա // 0
StrangeLittleGirl // 4. Էլվիս Փրեսլի // 1
Skeptic // Yes em // 0 երկրորդ պատասխանով ճիշտ է տրվել պատ., բայց կանոններով որքան գիտեմ 2-րդը չի ընդունվում, ներող
Joհn // պատ. 4 Բոբ Մառլի // 0
Լեո // Էլվիս Պրեսլի // 1

insider
04.05.2014, 00:11
Գրողը տանի, իմ պատասխանները չեն եկել :angry

Եղբայր, իրոք որ, նոր ես էլ էի էտ նայում, թե ուր են քո պատասխանները

Յոհաննես
04.05.2014, 00:14
Եղբայր, իրոք որ, նոր ես էլ էի էտ նայում, թե ուր են քո պատասխանները
Ակումբում նամակ ուղարկելուց էլ գլուխ չհանեցինք :cry

Skeptic
04.05.2014, 00:16
Skeptic // Yes em // 0 երկրորդ պատասխանով ճիշտ է տրվել պատ., բայց կանոններով որքան գիտեմ 2-րդը չի ընդունվում, ներող

"Ես եմ"-ը Հիսուսի վերաբերյալ հարցի պատասխանն էր ախր... :(

insider
04.05.2014, 00:17
ՀԱՐՑ 5.
Զայրացած նա նետեց ձեռքի փոքրիկ գնդակը, այն որոշակի տարածություն անցավ, հետո ոնց որ թե կանգնեց, այնուհետև շարժվեց հակառակ ուղղությամբ: Ի դեպ այդ ընթացքում հակառակ կողմից ոչ ոք չխփեց գնդակին, գնդակը ոչ մի արգելքի չդիպավ: Մտածում եք ինչ որ բանով կապվա՞ծ էր, կասեմ, որ ոչ: Ինչպե՞ս կարճ կբացատրեք երևույթը հարգելի գիտակներ ջան:

Ռուֆուս // 5. դքի վրա՞ էր :)) // 0,5 Չնայած պարզ չի, թե ինչն էր դքի վրա, բայց կարելի կես հաշվել, տրամաբանությունը գտել է
StrangeLittleGirl // 5. դեպի վեր նետված գնդակ էր, վերևում կանգնեց, ծանրության ուժի տակ հետ եկավ // 1
Skeptic // Gndak@ verev er netel // 1
Joհn // պատ.5 վերև նետեց // 1
Լեո // Մագնիսը ետ քաշեց մետաղյա գնդիկ ՃՃՃ // 0

insider
04.05.2014, 00:20
"Ես եմ"-ը Հիսուսի վերաբերյալ հարցի պատասխանն էր ախր... :(

Լավ, նոր նայեցի, ժամանակի մեջ էր ուղարկված, ընդունված է

insider
04.05.2014, 00:24
ՀԱՐՑ 6.
Այդ ֆրանսիական քաղաքն իր ստրատեգիական դիրքի պատճառով հաճախ անվանում են Ֆրանսիայի բանալի: Դժվար հարց է՞, դե ուրեմն ավելացնեմ, որ այդ քաղաքից, աշխարհի որ երկրում էլ լինես, ճանապարհներին մի երկու հատ հաստատ կհանդիպես:

Ռուֆուս // 6. Հավր // 0
StrangeLittleGirl // 6.Նիցցա (Նիս) // 0
Joհn // պատ. 6 մայրաքաղաք // 0

ՊԱՏԱՍԽԱՆ 6` Սեդան:

insider
04.05.2014, 00:27
ՀԱՐՑ 7.
1922 թվականին առաջին անգամ այդ սարքը ավտոմեքենայի դռանն է ամրացրել Չիկագոյից 18-ամյա մի պատանի, ով հայտնի տեխնոլոգիական ակումբի անդամ էր: Իսկ արդեն 1933 թվականին ԱՄՆ-ում այդ սարքով հագեցած 100 հազարավոր մեքենաներ կաին: Ինչի՞ մասին է խոսքը:

Ռուֆուս // 7. սիգնալիզացիա // 0
StrangeLittleGirl // 7. Հայելի // 0
Skeptic // radio // 1
Joհn // պատ. 7 արագաչափ // 0
Լեո // Պահեստային անիվ // 0

insider
04.05.2014, 00:32
ՀԱՐՑ 8.
Բրոնզից պատրաստված շատ անտիկ արձաններ ժամանակին հենց այդ տխուր բախտին էին արժանանում: Հիմա դժվար թե նման բան անեն, էն էլ անտիկ արձանների հետ:

Ռուֆուս // 8. Հալեցնում էին մետաղը այլ արձան ձուլելու համար // 0
StrangeLittleGirl // 8. Ձուլում, ուրիշ բան էին սարքում // 0 – դե յուրե ճիշտ պատասխան է Բյուր, բայց դե հարամ ա սենց միավոր հաշվելը
Skeptic // Halacnum, zenq kam pampusht ein sarqum // 0
Joհn // պատ.8 հանձնում էին որպես մետաղի ջարդոն // 0
Լեո // Երևի ձուլում էին.... // 0 – նույն տրամաբանությամբ

ՊԱՏԱՍԽԱՆ 8` Դրանցից դրամ էին հատում:

insider
04.05.2014, 00:37
ՀԱՐՑ 9.
Չեխովը իր պատմվածքներից մեկում այն անվանում է սովորականից ավելի կարմիր, լայներես ու մեծ, որ հանկարծակի դուրս է գալիս թփերի ետևից: Չեխովի պատմվածքից բացի այն կարելի է հանդիպել նաև որոշ պետությունների դրոշների վրա:

Ռուֆուս // 9. լուսին // 1 – Հանուն արդարության նշեմ, որ Ռուֆուսը այս հարցին տվել է կայծակնային/բլից ճիշտ պատասխան: Եթե չեմ խառնում հենց այս հարցն էր:
StrangeLittleGirl // 9. լուսին // 1
Skeptic // lusin // 1
Joհn // պատ. 9 արև // 0
Լեո // Լուսին. // 1

insider
04.05.2014, 00:40
ՀԱՐՑ 10.
ԱՄՆ հայտնի է իր տարօրինակ օրենքներով: Ասում են, նաև որ ԱՄՆ-ում ամենախիստ օրենքները գործում են Տեխաս նահանգում: Այնտեղ, օրինակ, արգելվում է գարեջրից երեք կումից ավել անել կանգնած վիճակում, արգելվում է հյուրանոցի երկրորդ հարկից կրակել գոմեշների վրա: Մեկ այլ օրենքով էլ հանցագործը պարտավոր է իր զոհին բանավոր կամ գրավոր տեղեկացնել գալիք հանցագործության մասին` դրա կատարումից առաջ նվազագույնը 24 ժամվա ընթացքում: Բայց վերջինը տարօրինակ է ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաև նրանով, որ օրենքի ընդունմանը նպաստել է ԱՄՆ նախկին նախագահներից մեկը: Ո՞ր նախագահի մասին է խոսքը:

Ռուֆուս // 10 Բուշը // 1
StrangeLittleGirl // 10. Քենեդին // 0
Joհn // պատ. 10 Բուշ // 1

insider
04.05.2014, 00:43
ՀԱՐՑ 11.
Ներկայումս ակումբում մոտ 9521 գրանցված անդամ կա: Իսկ կարող եք ասել, թե ակումբում գրանցված անդամներից քանի՞սը որևէ գրառում չունեն ակումբում: Գուգլին կարող եք հարցնել ակում.ամ-ին` ոչ:

Ա) 3000-ից քիչ
Բ) 4000-5000
Գ) 6000-7000
Դ) 7000-ից շատ

Ռուֆուս // 11. Գ 6000-7000 // 1
StrangeLittleGirl 11. Գ. 6000-7000 // 1
Skeptic // tarberak D) // 0
Joհn // պատ. 11 գ) 6000-7000 // 1
Լեո // Գ) // 1

insider
04.05.2014, 00:49
ՀԱՐՑ 12.
Շատերի համար սիրելի, ոմանց համար էլ դրախտային այդ վայրը` B R E O A-ն, չեմ կարծում, որ որևէ մեկին անծանոթ լինի, սակայն, այդքան սիրելի լինելով, այնտեղ չորս բան պակասում է: Ի՞նչն է պակասում շատերի համար դրախտային այդ վայրից:

Ռուֆուս // 12. Ռուֆուսը, էլ ինչ դրախտ առանց ինձ :)) չգիտեմ // 0 :D
StrangeLittleGirl // 12. ժամացույց // 0 Բյուր լրիվ ուրիշ ուղղությամբ էս մտածել
Skeptic // Tarer@. ed vayr@ Barcelona-n a // 1
Joհn // պատ 12 A C L N BARCELONA // 1
Լեո // Թող լինի՝ 4 տառ ))) // 0,5 – չգիտեմ, երևի միավոր հաշվելը սխալ կլինի, բայց քանի որ հարցը տրված էր, թե ինչն է պակասում, ինձ թվում է 0,5 արդար է

Sagittarius
04.05.2014, 01:04
Ես էլ գուգլում եմ Բրեոա, թե էտ ինչ դրախտային վայր ա, որ ես էլ չգիտեմ: Բարսելոնան ա դրախտայի՞ն. չէ մի չէ :))

StrangeLittleGirl
04.05.2014, 01:09
Ես էլ գուգլում եմ Բրեոա, թե էտ ինչ դրախտային վայր ա, որ ես էլ չգիտեմ: Բարսելոնան ա դրախտայի՞ն. չէ մի չէ :))

Իսկականից :)) Հա, լավ քաղաք ա, բայց դրախտայի՞ն: :think չեմիչէ պոզեր, լիքը ավելի լավ քաղաքներ կան:

insider
04.05.2014, 01:11
Ես էլ գուգլում եմ Բրեոա, թե էտ ինչ դրախտային վայր ա, որ ես էլ չգիտեմ: Բարսելոնան ա դրախտայի՞ն. չէ մի չէ :))

Հաստատ գիտեի, որ ասելու եք, դրա համար էլ նշել էի ոմանց համար;)

Լեո
04.05.2014, 01:12
Բա վերջը ո՞վ հաղթեց :unsure

insider
04.05.2014, 01:16
Եվ այսպես՝

Ռուֆուս 4,5
StrangeLittleGirl 5,5
Յոհաննես 0,5 /Ասեմ, որ Յոհաննես միայն մեկ նամակ եմ ստացել/
Skeptic 6,5
Joհn 5,5
Լեո 5

Շնորհավորում եմ Skeptic-ին :hands: Բոլորին շատ շնորհակալություն, ես որ առօրյա հոգսերից կտրվեցի ու լիքը դրական էմոցիաներ ստացա:

Ռուֆուս
04.05.2014, 01:18
Ես բողոքու՜մ եմ, բայց բողոքներս հետո կներկայացնեմ :))

insider
04.05.2014, 01:23
Եթե ճիշտ եմ ջոկել, ուրեմն հա :))
insider, հարցի պատասխանը տալիս քաղաքի անունն էլ ասա էլի, հետաքրքիր ա :))

Սոնկայարվի: Լեզուս կոտրվեց: Ոնց հասկացա մի կարգին քաղաք էլ չի, գյուղ է, բայց ոնց որ թե Ֆինլանդիայում շատ տեղերում են անցկացնում:

Skeptic
04.05.2014, 05:25
Հեռախոսը ձեռքիս' քնել էի: :pardon

P.S. http://i.imgur.com/22NwKGn.gifhttp://i.imgur.com/q1CQcPJ.jpg

insider
04.05.2014, 13:39
Երեկ շատ ուշ էր արդեն, էլ ի վիճակի չէի կենտրոնանալ, մի բան գրել: Հիմա ասեմ: Խաղի մասին թեմայից իմացա, շատ հավանեցի ու որոշեցի ակտիվացնել: Առաջին անգամն էր, գուցե թերություններ կաին, ուստի ավել պակասի համար կներեք:

Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից, դիտորդներից ու մեկնաբաններից: Ըստ իս, խաղին համ ու հոտ տալիս են նաև ընթացիկ մեկնաբանությունները, չնայած չէի հասցնում բոլորին արձագանքեի: Չնայած խաղը վարողն էի, բայց, անկեղծ, լիքը դրական էմոցիաներ ստացա: Հուսով եմ Ձեզ էլ հուսախաբ չարեցի ու ամփոփումն ու հաշվարկն էլ արդար էր:

Հարցերը, բացի վերջին երկուսից, դե պարզ է, վերցվել էին համացանցից, բայց միայն զուտ չէին թարգմանվել, այլ բոլորն անխտիր խմբագրվել, հարմարեցվել էր մեր խաղի ֆորմատին, որ հնարավորինս չգուգլբինգվեր, ինչ որ կատակ-մատակ ու հուշումներ պարունակեր, ինչպես նաև շեղեր մասնակցին:P: Վերջին երկու հարցի հեղինակն ինքս էի:

P.S. Ի դեպ, վերջին հարցի մասին: Մի կրակայրիչ ունեմ, վրան գրված է BARCELONA: Հենց այդ գունային տարբերակով: Հարցերն էի գրում, նայեցի-նայեցի կրակայրիչին ու հարցն ակամայից ծնվեց: Հարցում, իբրև հուշում, բացատներ էի թողել ու չորս թիվը նշել:
Բոլորին ևս մեկ անգամ շնորհակալություն:

StrangeLittleGirl
04.05.2014, 13:57
Ապրես insider :)
Հավես խաղ էր: Հարցերն էն կարգի էին, որ չէի էլ փորձում գուգլել :)) Մենակ վերջինն եմ փորձել, էն էլ ապարդյուն:
Մի խոսքով, էլի կազմակերպի, հավես ա:

Ռուֆուս
04.05.2014, 16:28
Ես էլ չեմ բողոքում: Շնորհավոր Սկեպտիկին ու մնացած խաղացողներին :)

Insider-ին հատուկ շնորհակալություն շատ հետաքրքիր խաղի համար: Հարցերը շատ լավն էին, հատկապես Ակումբի վրայովը :))

Էլի եմ ուզում:

Ռուֆուս
04.05.2014, 16:33
ՀԱՐՑ 3.
Ի՞նչ է ճշմարտությունը: Այս հարցի պատասխանը բոլորին էլ հետաքրքրում է, նույնիսկ համապատասխան թեմա ունենք ակումբում, որտեղ բուռն քննարկումներ են եղել, սակայն այդ հարցին Հիսուսի տված պատասխանը ավելի քան լակոնիկ էր` նախկին վարչապետը վկա: Ի՞նչ պատասխանեց Հիսուսը:

Ռուֆուս // 3. Ես // 0
StrangeLittleGirl // 3. Ես եմ ճշմարտությունը // 0
Յոհաննես --- // 0
Skeptic // --- // 0
Joհn // պատ. աստված // 0
Լեո // Նա ասաց՝ ԵՍ… (Ես եմ ճշմարտությունը) // 0

ՊԱՏԱՍԽԱՆ 3` Պիղատոսի այդ հարցին ի պատասխան Հիսուսը ոչինչ չպատասխանեց, լռեց:

«Ի՞նչ է ճշմարտությունը»,- հարցնում է Պիղատոսը Հիսուսին: Վերջինը ոչինչ չի պատասխանում: Ճշմարտությունը կարելի է գտնել Պիղատոսին ուղղված Քրիստոսի լռության մեջ: Եթե դու կարողանում ես արտաբերել ճշմարտությունը, դա արդեն ճշմարտություն չէ: Աղբյուր (http://report.am/news/society/old_2602.html?external=1&itpl=default/print.tpl.html)

Հարցն իրականում ավելի տրամաբանական էի պատրաստել, քան իմացական: Հարցում ասվում է ավելի քան լակոնիկ:;)

Հա, հիշեցի ինչի համար էի բողոքում :)) Ստեղ Յոհաննեսին ու Սկեպտիկին մեկական միավոր պետք ա տրվի լռելու ու պատասխան չուղարկելու համար :))

Chuk
04.05.2014, 16:52
Որպես կողքից հետևող ասեմ, որ հավես խաղ էր: Ափսոս, որ չէի կարող ամբողջ ժամանակ կոմպի մոտ լինեի, որ ես էլ ուժերս փորձեի:

Միայն շան թելի հարցում անհամաձայնություն ունեմ, ես էդ հարցը կհանեի մրցույթից, թողնելու դեպքում Ռուֆին մի միավոր կտայի, որտև թելի մյուս ծայրը կապած չլինելը և կապած լինելը նենց բանին, որը շունը կարող է հետը քարշ տալ՝ թելի հետ միասին, իմ համար գրեթե իդենտիկ են :)

insider
04.05.2014, 18:09

Ըհն, ուշադիր չէի կարդացել ու ճիշտ չէի ընկալել Չուկի ասածի տրամաբանությունը: Նորից նայեցի ու ինչ-որ տեղ համաձայն եմ: Ուղղակի հարցը հստակ չէի ձևակերպել: Ռուֆուսին ևս 0,5 միավոր կամ որ նույն է բոլորին մեկ միավոր:

Վերջնական՝

Ռուֆուս 5
StrangeLittleGirl 5,5
Յոհաննես 0,5 /Ասեմ, որ Յոհաննես միայն մեկ նամակ եմ ստացել/
Skeptic 6,5
Joհn 5,5
Լեո 5

John
04.05.2014, 21:09
Շնորհավոր Գագ ջան, Ինսայդեր ջան, ևս մոկ անգամ շնորհակալություն հաճելի խաղի նախաձեռնման ու անցկացման համար:

Thom
19.04.2019, 02:41
Յոհանը բարով-խերով movie-quiz անցկացրեց։ Առաջարկում եմ շարունակենք Ակումբի անդամների ինտելեկտուալ պայքարը :P Եթե ցանկացողներ հայտնվեն, ամսի 23-25 ընկած հատվածում խաղում ենք <<Ինչ, որտեղ, երբ>>։ Օրն ու ժամը ավելի կոնկրետ նախօրոք կորոշենք, էս անգամ կկազմակերպեմ ես։ Դե՞․․․

Varzor
19.04.2019, 03:04

Էլի օնլայն-վիրտուալ ենք խաղում ?

Thom
19.04.2019, 03:15
Էլի օնլայն-վիրտուալ ենք խաղում ?

Օֆֆլայն էլ կարանք կազմակերպենք։ Լավ միտք ա, ինձ թվում ա։

Varzor
19.04.2019, 03:49
Օֆֆլայն էլ կարանք կազմակերպենք։ Լավ միտք ա, ինձ թվում ա։

Ես օնլայն խաղեր չեմ սիրում: Համ էլ ԻՀԿ էս խաղի ամբողջ դրայվը իրար հետ մի սողանի շուրջ քննարկելու մեջ է