PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 6

Էջեր : 1 2 3 4 5 [6] 7

John
29.01.2013, 22:56
Հա, ճիշտ ա, ներս թողեք նոր էկածներին :))
Հովսեփ, եթե փոստարկղդ լցվում ա, անկախ մասնակիցների քանակից կլցվի, նենց որ քանի շուտ ա դատարկի :))
Հաշվարկած ա Բյուր ջան, 7 հոգու հերիքում ա :D

StrangeLittleGirl
29.01.2013, 22:58
Հովսեփ, ժողովրդի պատասխաններն էլ գրի էլի :)) հետաքրքիր ա

Մարկիզ
29.01.2013, 22:58
Վայ արա.. Ես էլ ուրիշ բան էի գրել.. Ինչ ամոթ ա :))

Ռուֆուս
29.01.2013, 22:59
Վայ արա.. Ես էլ ուրիշ բան էի գրել.. Ինչ ամոթ ա :))

Հովսեփ, ժողովրդի պատասխաններն էլ գրի էլի :)) հետաքրքիր ա

Հա, էլի, Հովսեփ, գրի :)) Ինձ Սուրենի պատասխանը շատ հետաքրքիր ա :))

StrangeLittleGirl
29.01.2013, 22:59
Հա բայց ինչ կլնի, թող խաղան :( դժվա՞ր ա մի քանի նամակ ջնջելը

John
29.01.2013, 22:59
Օկ, Բյուր կգրեմ էս հարցից սկսված ;) ուղղակի ժամանակի առումով հազիվ եմ ծերը ծերին հասցնում ։D

Մարկիզ
29.01.2013, 23:00
Հա, էլի, Հովսեփ, գրի :)) Ինձ Սուրենի պատասխանը շատ հետաքրքիր ա :))
Գրել էի «մամա Ռոզա» .. :(

Stranger_Friend
29.01.2013, 23:00
ես նամակ ուղարկել եմ?... չեմ հասկանում ինչ պիտի անեմ:(

John
29.01.2013, 23:00
Հա բայց ինչ կլնի, թող խաղան :( դժվա՞ր ա մի քանի նամակ ջնջելը

Բյուր ջան, ով ցանկություն է հայտնել խաղալու՝ խաղում է, ինչո՞ւմն է խնդիրը

John
29.01.2013, 23:01
ես նամակ ուղարկել եմ?... չեմ հասկանում ինչ պիտի անեմ:(

առաջին հարցին պատասխան չես ուղարկել, 2ին ուղարկել ես ;) ճիշտ ես հասկացել ինչ է պետք անել

StrangeLittleGirl
29.01.2013, 23:01
չէ, խնդիր չկա: ինձ թվաց՝ Ռուֆին չես թողնում :Ճ

Ռուֆուս
29.01.2013, 23:02
ես նամակ ուղարկել եմ?... չեմ հասկանում ինչ պիտի անեմ:(

Անծանոթ, այ էս հղումը (http://www.akumb.am/private.php?do=newpm&u=157)սեղմի:

Վերնագրի դաշտում գրում ես համարն ու պատասխանը, բովանդակության դաշտում մի քանի սիմվոլ, որ նամակը հնարավոր լինի ուղարկել:

Stranger_Friend
29.01.2013, 23:03
առաջին հարցին պատասխան չես ուղարկել, 2ին ուղարկել ես ;) ճիշտ ես հասկացել ինչ է պետք անել

առաջինը լավ եղավ, որ չկարացա:))

StrangeLittleGirl
29.01.2013, 23:03
Ի դեպ, էս անգամ առանց Գուգոյի եմ խաղում :) առանց Գուգոյի քննություն տվեցի, ասեցի՝ տեսնեմ առանց Գուգոյի խաղը ոնց կստացվի

John
29.01.2013, 23:04
Պատասխան 2։ Շրթներկ

Բյուրից (մանրէ) ու Sagittarius–ից (թուք) բացի, մյուսները ճիշտ են պատասխանել հարցին
Հարց 3։ Լավ Վեգասի հայտնի բիզնեսմեններից մեկը պնդում է, որ գիտի, թե ինչի՞ց է պետք սկսել, խաղատներում գումար շահելու համար։ Ինչի՞ց էր պետք սկսել նրա կարծիքով ...

Sagittarius
29.01.2013, 23:04
էս ինչ իզվրաշենեց հարցեր են :))

StrangeLittleGirl
29.01.2013, 23:07
էս ինչ իզվրաշենեց հարցեր են :))

բայց դե հարցի տրամաբանությունը ճիշտ էինք հասկացել :))

ի դեպ, տղամարդու ազգությունն էլ կապ ունի: օրինակ Հայաստանում ապրող տղամարդիկ հաստատ ավելի շատ են ուտում, քան Եվրոպաներում ապրողները: ի դեպ, սպերմա տարբերակն էլ ճիշտ կլիներ, որովհետև ասում են՝ շրթներկի մեջ ձիու սպերմա կա :D

Մարկիզ
29.01.2013, 23:08
Կազանովա ուրդու տղա էր՞: Խաբար եք՞… :)))

Դավիթ
29.01.2013, 23:08
էս ինչ իզվրաշենեց հարցեր են :))

Հա էլի::) Ես ֆուտբոլի հարցին եմ սպասում::)

Sagittarius
29.01.2013, 23:09
Գեյ տղամարդիկ ո՞նց են շրթներկ ուտում: Իմ ասածն ավելի տրամաբանական էր:beee

Ռուֆուս
29.01.2013, 23:10
Կազանովա ուրդու տղա էր՞: Խաբար եք՞… :)))

Վենետիկցի, հարցեր կա՞ն :))

John
29.01.2013, 23:11
Պատասխան 3։ Խաղատուն գնելուց

Անծանոթ պարտվելուց
Վահե-91 Պետք ա գնել կազինոն :D
Տրիբուն գողանալ ֆիշկեքը
Sagittarius խաղատուն հիմնադրելու՞ց
Ռուֆուս չխաղալ ու փողը բանկում պահե՞լ
StrangeLittleGir սեփական խաղատունն ունենալուց :))
Դավիթ –
Մարկիզ չխաղալուց

Sagittarius–ի ու Բյուրի պատասխանները նույնպես ընդունվում են որպես ճիշտ
Հարց 4։ Չելսիի էմբլեմայի վրա գրված է «Ֆուտբոլային ակումբ», Դինամոյի Էմբլեմայի վրա գնդակ է նկարված, իսկ ի՞նչով է կապված ֆուտբոլի հետ Այաքսի էմբլեման (նկարը կից ներկայացված է)
55237

Մարկիզ
29.01.2013, 23:12
Վենետիկցի, հարցեր կա՞ն :))

Չէ, մեռնեմ ջանիդ.. ինչ հարց պիտի լիներ..:ՃՃ

StrangeLittleGirl
29.01.2013, 23:12
Գեյ տղամարդիկ ո՞նց են շրթներկ ուտում: Իմ ասածն ավելի տրամաբանական էր:beee

ճիշտ ա ասում :))
հետո էլ ասում ա՝ տրամաբանական: մենք տրամաբանությունը ջոկել էինք (ես փակագծերում գրել էի համբույրի միջոցով փոխանցվող), բայց թե գիտնականներն ինչ էին հայտնաբերել, էդ արդեն իմանալու էր :beee

Տրիբուն
29.01.2013, 23:13
Էս ես էլ եմ խաղու՞մ :D

Ռուֆուս
29.01.2013, 23:14
Շուտ եմ ասել ֆուտբոլային հարցերին գուգլել կարելի ա :angry

Դավիթ
29.01.2013, 23:14
էս մի հարցը լավն էր::)

Ռուֆուս
29.01.2013, 23:15
Չէ, մեռնեմ ջանիդ.. ինչ հարց պիտի լիներ..:ՃՃ

Խեղճի սիֆիլիսոտ ու հերպեսոտ աճյունները երևի հիմա ՄԻԱՎ են դարձել :))

StrangeLittleGirl
29.01.2013, 23:19
ստից հարց էր

Sagittarius
29.01.2013, 23:21
թու՜, լավ հարց էր: Նոր գուգլեցի պատասխանը ուղարկելուց հետո:

John
29.01.2013, 23:21
Պատասխան 4։ Այաքսի նկարը բաղկացած է 11 մասից՝ խաղացողների քանակով
Անծանոթ
Վահե-91 11 հատ գիծ ա, որքան որ խաղացող կա, որոնք Այաքսի դիմագծերն են
Տրիբուն Նկարը 11 գծով ա արած՝ խաղացողների թվով
Sagittarius գլխարկը մրցավարի սուլիչ ա հիշեցնում /պայ խայտառակ եղանք
Ռուֆուս 4. հին հունական հերոս Այաքսի նկարը՝ 11 գծերով նկարած (խաղացողների քանակը)
StrangeLittleGir 4. 11 գիծ կա վրան
Դավիթ 4. Hunakan heros Ajaxi hed.
Մարկիզ Հին հունական ինչ-որ դիցաբանական հերոս էր վայթեմ.. Այաքսը

Հարց 5։ Նմանակման ժանրի մի ստեղծագործությունում, որտեղ Շերլոկ Հոլմսը հետաքննում էր սպանությունների շարք, որոնք կատարվել էին նույն ամրոցում, առաջնորդվելով իր համար ավանդական «ո՞ւմ էր ձեռնտու» սկզբունքով, Հոլմսը բացահայտում է այդ սպանությունները։ Ո՞վ(քեր) էին սպանության հեղինակները

John
29.01.2013, 23:24
Ֆուտբոլի հարցը ժամանակ չկար փոխելու՝ այլ թիմերի էմբլեմաներով, որ գուգլը չաշխատի, այլապես դժվար էր նման արդյունքներ ակնկալել :D 6րդ հարց տենց էլ չստացվեց ճարել, նոր նկատեցի որ 5 հատ եմ գրել, կներեք։

Տրիբուն
29.01.2013, 23:25
Արա սրան ի՞նչ պատասխանես, որ խայտառակ չլինես:

Մարկիզ
29.01.2013, 23:26
Արա սրան ի՞նչ պատասխանես, որ խայտառակ չլինես:

Բասկերվիլ :Դ

Stranger_Friend
29.01.2013, 23:27
կարամ ես 6-րդ հարցը առաջարկեմ?:)

Ռուֆուս
29.01.2013, 23:28
կարամ ես 6-րդ հարցը առաջարկեմ?:)

Չէ, ավելի լավ ա 10 հատ հարց կազմես ու մի օր էլ դու վարես :)

StrangeLittleGirl
29.01.2013, 23:29
առաջարկի, պատասխաններն էլ քեզ կուղարկենք :))

John
29.01.2013, 23:29
Պատասխան 5։ Գերեզմանափորները
Անծանոթ 5. այն մարդիկ, ովքեր նմանակներ ունեյին
Վահե-91
Տրիբուն 5. Շները
Sagittarius 5. ինչ իմանամ, ես հո Հոլմսը չեմ :)
Ռուֆուս Հոլմսն ու Վաթսոնը
StrangeLittleGir Հոլմսն ու Ուոթսոնը :D
Դավիթ
Մարկիզ կարմրահերները …Դ

արդյունքները կամփոփեմ մոտակա 8-10 րոպեի ընթացքում

Մարկիզ
29.01.2013, 23:30
Կրվանք...

Sagittarius
29.01.2013, 23:31
Թող առաջարկի, ես մեկ միավոր ունեմ /գոնե էս մեկը գուգլեմ/:

Stranger_Friend
29.01.2013, 23:31
լավ ճիշտ եք 10 հատ կկազմեմ նոր.... բայց ինձ չուղարկեք էլի, ես չգիտեմ ոնց են կարդում նամակները:(

Stranger_Friend
29.01.2013, 23:32
հիմա գրեմ թե չէ?....

Վահե-91
29.01.2013, 23:32
լավ ճիշտ եք 10 հատ կկազմեմ նոր.... բայց ինձ չուղարկեք էլի, ես չգիտեմ ոնց են կարդում նամակները:(
համ էլ, որ դու հարցը տաս, էլ չես կարա խաղաս :D

Stranger_Friend
29.01.2013, 23:35
համ էլ, որ դու հարցը տաս, էլ չես կարա խաղաս :D

հաջորդ խաղերին էլ չեմ կարա մասնակցեմ?...

Վահե-91
29.01.2013, 23:36
հաջորդ խաղերին էլ չեմ կարա մասնակցեմ?...
կարաս :lol

Sagittarius
29.01.2013, 23:37
բայց դե հարցի տրամաբանությունը ճիշտ էինք հասկացել :))

ի դեպ, տղամարդու ազգությունն էլ կապ ունի: օրինակ Հայաստանում ապրող տղամարդիկ հաստատ ավելի շատ են ուտում, քան Եվրոպաներում ապրողները: ի դեպ, սպերմա տարբերակն էլ ճիշտ կլիներ, որովհետև ասում են՝ շրթներկի մեջ ձիու սպերմա կա :D

էտ ո՞նց: նկատի ունե՞ս՝ աղջիկներն են ավելի շատ գյաջվում

Վահե-91
29.01.2013, 23:38
էտ ո՞նց: նկատի ունե՞ս՝ աղջիկներն են ավելի շատ գյաջվում
եվրոպաներում գալիբոները շատ են :D

Մարկիզ
29.01.2013, 23:39
օրինակ Հայաստանում ապրող տղամարդիկ հաստատ ավելի շատ են ուտում, քան Եվրոպաներում ապրողները: ի դեպ, սպերմա տարբերակն էլ ճիշտ կլիներ, որովհետև ասում են՝ շրթներկի մեջ ձիու սպերմա կա
..:o

StrangeLittleGirl
29.01.2013, 23:39
էտ ո՞նց: նկատի ունե՞ս՝ աղջիկներն են ավելի շատ գյաջվում

հա :))

John
29.01.2013, 23:40
1.Վահե-91 4
2.Ռուֆուս 3
3.StrangeLittleGirl 2
3.Տրիբուն2
Sagittarius 1
Մարկիզ 1
Անծանոթ 1
Անվերնագիր 1
Դավիթ 0

Անճշտություններ հայտնաբերելու դեպքում խնդրում եմ տեղյակ պահել, որ խմբագրեմ
Բոլորին շնորհակալություն մասնակցության համար։ Մյուս անգամ խոստանում եմ ավելի լավ հարցեր հավաքել, չնայած դժգոհներ միշտ էլ կգտնվեն։ Ուղղակի էս անգամ էքստեմալ պայմաններում նախապատրաստվեցի, որ խաղը կայանա :) Շնորհավորում եմ Վահեին հաղթանակի առթիվ

Ռուֆուս
29.01.2013, 23:42
Հոս ջան, ապրես: Բայց մյուս անգամ ավելի երկար թող խաղը լինի, համը բերաններս մնաց :)

Վահե ջան,շնորհավոր

Վահե-91
29.01.2013, 23:42
անցուդարձի հոսքը նա՞յել եք :o

իիի :o Երգիրը երգիր չի էլի :))

John
29.01.2013, 23:44
Հոս ջան, ապրես: Բայց մյուս անգամ ավելի երկար թող խաղը լինի, համը բերաններս մնաց :)

Վահե ջան,շնորհավոր

Ռուֆ ջան, խոստանում եմ :) ի դեպ, շնորհակալություն Անծանոթին, որ էս թեման թարմացրեց ու համ էլ Բարի Գալուստ Ակումբ :)

Sagittarius
29.01.2013, 23:44
Սկի Տիգրան Կարապետիչին սենց չէին իգնոր լիստ քցել:))

Stranger_Friend
29.01.2013, 23:44
հաջորդ խաղը երբ կլինի?....

Վահե-91
29.01.2013, 23:45
Սկի Տիգրան Կարապետիչին սենց չէին իգնոր լիստ քցել:))
սենց դեպքերի համար լավ սմայլիկ ունեմ, քեզ պետք կգա՝
http://4put.ru/pictures/max/436/1339923.gif

John
29.01.2013, 23:46
իիի :o Երգիրը երգիր չի էլի :))

այ էմ սորրի, ուղղված է ;)

Անվերնագիր
29.01.2013, 23:48
Վահե ջան շնորհավոր,աբրիս :)

John
29.01.2013, 23:55
Աչքիս հենց վաղն էլ անցկացնենք հաջորդ խաղը :D ճիշտ ա ես չէի մասնակցում, բայց հաճելի էր ))) ժող, ի դեպ, բացի ֆուտբոլային հարցիս, մյուսները փորձե՞լ եք գուգլել... ես հույս ունեի, որ անհնար կլինի գտնել պատասխանները, մանավանդ որ հարցերի մեջ էղած տեղանուններն ու տարեթվերը հիմնականում չէի գրել :oy

Վահե-91
30.01.2013, 00:07

շրթներկը չեմ գուգլել :oy

Stranger_Friend
30.01.2013, 00:13
ես մենակ խելքով եմ աշխատում, դրա համար սխալ են լինում:D

Sagittarius
30.01.2013, 00:15
շրթներկը չեմ գուգլել :oy

էտ հարցում ինձ իմ "լիբերալ" տրամաբանությունը քաշեց: Արա դե մարդ պտի Լիոնին մեկ-մեկ լսի էլի:

Ռուֆուս
20.08.2013, 17:06
Մի հատ էլ ստեղ դնեմ, բայց խնդրում եմ մասնակցությունը հաստատելու համար պատասխանեք այս թեմայում: (http://www.akumb.am/showthread.php/56334-%D4%BD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2431245#post2431245)

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղալ ցանկացողներ կա՞ն: Եթե բավականաչափ մարդ հավաքվի, վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին կկազմակերպեմ խաղ՝ թեման Իտալիա :love :))

Եթե հետաքրքրված եք, պատասխանեք, մեկ էլ ձեռքի հետ Իտալիայի մասին մի քանի բան կարդացեք :)

Ինտերակտիվ ու բավականին դժվար խաղ է սպասվում:

Ռուֆուս
18.10.2013, 21:55
Մի հատ էլ ստեղ եմ գրում: 35 րոպեից կսկսվի Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ խաղ: Եկեք խաղանք :)

StrangeLittleGirl
18.10.2013, 21:58
Հատուկ դրա համար տուն թռա:

Ռուֆուս
18.10.2013, 22:12
Մինչև խաղի սկսվելը հիշեցնեմ խաղի կանոնները:

1. Կտրվի (նախնական) 10 հարց, որից հետո կտեսնենք, կշարունակե՞նք խաղը ևս 10 լրացուցիչ հարցով, թե՞ շարունակությունը կտեղափոխենք ուրիշ օր:
2. Հարցին պատասխանելու համար ունեք 5 րոպե ժամանակ
3. Հարցի պատասխանը ուղարկում եք ինձ անձնական նամակով (PM) հենց վերնագրում գրելով հարցի համարն ու պատասխանը: Նամակի բովանդակությունը կարևոր չէ:
4. Պատասխանները կարող եք ինձ ուղարկել նաև Facebook chat-ով ու Gmail chat-ով, եթե այսպես ավելի հարմար է:
5. Նշված ժամանակից հետո ստացված ու ճիշտ պատասխանը տեղադրելուց հետո ստացած պատասխանները չեմ ընդունում: Չեմ ընդունի նաև 2-րդ անգամ ուղարկված պատասխանները:
6. Մասնակիցների ուղարկած պատասխանները կհրապարակեմ միայն խաղից հետո:
7. Խաղային թեմայում գուշակություններ անող կամ պատասխան գրող մասնակիցը կորակազրկվի անմիջապես (անկախ նրանից, պատասխանը ճիշտ էր, թե սխալ):

Բարի ժամանց

Աթեիստ
18.10.2013, 22:21
Գուգլ ձյաին հարցնել չկա, չէ՞։

Արամ
18.10.2013, 22:22
Գուգլ ձյաին հարցնել չկա, չէ՞։

Կա, հարցերը նենց են, որ «ըստ» հեղինակի չենք գտնի : Ես էդ հույսով եմ խաղում :D

Ռուֆուս
18.10.2013, 22:22
Գուգլ ձյաին հարցնել չկա, չէ՞։

Իհարկե ոչ :) Համ էլ դժվար թե Գուգոն կարողանա օգնել :)

Ռուֆուս
18.10.2013, 22:25
Մնաց ուղիղ 5 րոպե: Համեցեք թեմա:

StrangeLittleGirl
18.10.2013, 22:25
Մնաց ուղիղ 5 րոպե: Համեցեք թեմա:

ներկա :)

Արամ
18.10.2013, 22:25
Ռուֆ, հիմա ինչ Իտալյաի մասի՞ն են:

Smokie
18.10.2013, 22:26
:pioneer

Ռուֆուս
18.10.2013, 22:26
Ռուֆ, հիմա ինչ Իտալյաի մասի՞ն են:

Այո՛ :)

Արամ
18.10.2013, 22:27
Այո՛ :)
:D Լօլ, չեմ հասկանում խի եմ ես խաղում, Իտալյաից բան չգիտեմ, քել ռեսկի անցի ՏՏ ոլորտին էլի, կամ մաթեմին:love :

Հ.Գ. բայց համենայն դեպս ` ներկա :)

Ռուֆուս
18.10.2013, 22:30
1. Իտալիայի ռազմածովային դրոշը կազմված է չորս պատմական ծովային քաղաք պետությունների դրոշներից:
http://i.imgur.com/wHxzKoW.png

Հարց. Անվանեք այս չորս քաղաքները: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար 0.25 միավոր
Հինգ րոպե ժամանակ

StrangeLittleGirl
18.10.2013, 22:30
:D Լօլ, չեմ հասկանում խի եմ ես խաղում, Իտալյաից բան չգիտեմ, քել ռեսկի անցի ՏՏ ոլորտին էլի, կամ մաթեմին:love :

Հ.Գ. բայց համենայն դեպս ` ներկա :)

թե չէ մյուսներս շատ գիտենք :))

Արամ
18.10.2013, 22:33
թե չէ մյուսներս շատ գիտենք :))

Եվրոպա տեսած աղջիկ էս հա, ոնց էլ չլինի կիմանաս ;)

StrangeLittleGirl
18.10.2013, 22:33
Եվրոպա տեսած աղջիկ էս հա, ոնց էլ չլինի կիմանաս ;)

Իտալիայում չեմ էղել:
Էս հարցի պատասխանն էլ Գուգոն էն էլ ոնց գիտի :D

Արամ
18.10.2013, 22:34
Իտալիայում չեմ էղել:
Էս հարցի պատասխանն էլ Գուգոն էն էլ ոնց գիտի :D

Էս չհասցրեցի անգլերեն թարգմանեմ, որ հարցնեմ :D

StrangeLittleGirl
18.10.2013, 22:35
Էս չհասցրեցի անգլերեն թարգմանեմ, որ հարցնեմ :D

դե իրականում Գուգոն չի, ուրիշ ձյաձ ա, պետք ա իմանաս որտեղ փնտրել :))

Ռուֆուս
18.10.2013, 22:35
Պատասխան. Վենետիկ, Ճենովա, Պիզա, Ամալֆի

2. Համաձայն լեգենդի, երբ 1889թ-ին Իտալիայի թագուհի Մարգերիտան այցելեց Նեապոլ, հայտնի խոհարար Ռաֆֆաելե Էսպոզիտոն նրա պատվին պատրաստեց նոր պիցցա՝ լոլիկով, մոցարելլա պանրով ու բազիլիկով: Թագուհին այնքան հավանեց պիցցան, որ այն սկսեցին կոչել իր անունով:

Հարց. Ի՞նչ էր խորհրդանշում Մարգերիտա պիցցան:
Հինգ րոպե ժամանակ

Արամ
18.10.2013, 22:37
Խի եմ ես խաղում :D

StrangeLittleGirl
18.10.2013, 22:37
Ռուֆ, բա չե՞ս գրում ով ինչ պատասխան տվեց: :))

Արամ
18.10.2013, 22:37
Ռուֆ, բա չե՞ս գրում ով ինչ պատասխան տվեց: :))

Վերջում: Չես համբերում, ուզում ե՞ս ղժաս վրես::D

StrangeLittleGirl
18.10.2013, 22:38
Էս մի հարցը շատ հեշտ էր :))

Alphaone
18.10.2013, 22:38
Պատասխան. Վենետիկ, Ճենովա, Պիզա, Ամալֆի

Ես մեկը գուշակել էի :D

Ռուֆուս
18.10.2013, 22:38
Ռուֆ, բա չե՞ս գրում ով ինչ պատասխան տվեց: :))

Բյուր վերջում միանգամից կգրեմ, նենց անհարմար ա ընթացքում էդ քոփի փեյստերն անելը…

StrangeLittleGirl
18.10.2013, 22:38
Վերջում:

էհ, տենց անկապ ա

Ռուֆուս
18.10.2013, 22:39
Ես մեկը գուշակել էի :D

Ալֆ, պատասխանդ հենց նամակի վերնագրում գրի, նամակները ես չեմ բացում

StrangeLittleGirl
18.10.2013, 22:39
Բյուր վերջում միանգամից կգրեմ, նենց անհարմար ա ընթացքում էդ քոփի փեյստերն անելը…

լավ :(

enna
18.10.2013, 22:40
Ալֆ, պատասխանդ հենց նամակի վերնագրում գրի, նամակները ես չեմ բացում
օյ,Ռուֆ..Էս մեկը բացի էլի:oy

Ռուֆուս
18.10.2013, 22:40
Պատասխան. Իտալիայի դրոշը՝ կարմիր՝ լոլիկ, սպիտակ՝ մոցարելլա, կանաչ՝ բազիլիկ

3. Ասում են իտալական այս քաղաքի եկեղեցիներում ու պատմական հուշարձաններում ավելի շատ բյուզանդական մոզաիկաներ կան, քան իտալական որևէ այլ քաղաքում: Զարմանալի չէ, որովհետև ժամանակին այս քաղաքը եղել է հռոմեական կայսրության ու օստգոթերի թագավորության մայրաքաղաք: Որպես հուշում հիշեք հայ մեծ բանաստեղծի համանուն ստեղծագործությունը:

Հարց. Անվանեք քաղաքը:
Հինգ րոպե ժամանակ

Smokie
18.10.2013, 22:40
Չի կարելի չէ՞, երկու հավանական տարբերակներ ասել, որպես պատասխան:think

Alphaone
18.10.2013, 22:40
Ալֆ, պատասխանդ հենց նամակի վերնագրում գրի, նամակները ես չեմ բացում

Ես չեմ խաղում, իբր թարմ ուղեղով ինտելեկտի համաշխարհային սիմվոլն էի, ուր մնաց էս հոգնած, չլված հալիս, ուղղակի հավեսով հետևում եմ :D
P.S. Բյուր, դու մոռացել էիր բացասականը, հիշեցնում եմ :D

Ռուֆուս
18.10.2013, 22:43
օյ,Ռուֆ..Էս մեկը բացի էլի:oy

Բացում եմ, բայց հաջորդները վերնագրում, պլզ

StrangeLittleGirl
18.10.2013, 22:44
Ես չեմ խաղում, իբր թարմ ուղեղով ինտելեկտի համաշխարհային սիմվոլն էի, ուր մնաց էս հոգնած, չլված հալիս, ուղղակի հավեսով հետևում եմ :D
P.S. Բյուր, դու մոռացել էիր բացասականը, հիշեցնում եմ :D

հեսաքեզ կծծատեմ :angry

StrangeLittleGirl
18.10.2013, 22:44
Լավն էր էս հարցը :)

Ռուֆուս
18.10.2013, 22:45
Պատասխան. Ռավեննա

4. 1572թ-ին Հռոմի պապ է դառնում Գրիգորիուս 13-րդը:

Հարց. Ո՞ր նորարարության հեղինակն է Գրիգորիուս 13-րդը, եթե բոլորս էլ ամեն օր օգտվում եք դրանից:
Հինգ րոպե ժամանակ

Alphaone
18.10.2013, 22:45
հեսաքեզ կծծատեմ :angry

էս ծվատել հասկանամ, թե ինձ անհայտ ծագման ու մի տեսակ վախենալու բառ ա :D

StrangeLittleGirl
18.10.2013, 22:47
Ե՞ս եմ խելոք, թե՞ հարցերն են հեշտ :))

Smokie
18.10.2013, 22:47
էս ծվատել հասկանամ, թե ինձ անհայտ ծագման ու մի տեսակ վախենալու բառ ա :D

Չբռնե՞մ ես էլ անեմ, իմանաս, թե էդ ինչ էր:)):P

Ռուֆուս
18.10.2013, 22:47
Ե՞ս եմ խելոք, թե՞ հարցերն են հեշտ :))

հիհի, հեսա կտեսնենք :))

Alphaone
18.10.2013, 22:48
Ե՞ս եմ խելոք, թե՞ հարցերն են հեշտ :))

հարցերն են հեշտ :D

Արամ
18.10.2013, 22:48
հիհի, հեսա կտեսնենք :))

Ռուֆ, ինձ հեռացրա էլի մրցույթից, մեկա էշ-էշ պատասխանում եմ: :)

Հ.Գ. Ես էդքան դեբիլ եմ փաստորեն, որ էս հեշտ հարցերի մասին պատկերացում էլ չունեմ:

Alphaone
18.10.2013, 22:49
Չբռնե՞մ ես էլ անեմ, իմանաս, թե էդ ինչ էր:)):P

աչքիդ Բյուրի հետ որոշել եք, որ ես էլ բոլոր նորմալ մարդկանց նման պիտի գոնե մի ֆոբիա ունենամ :D

Ռուֆուս
18.10.2013, 22:49
Ռուֆ, ինձ հեռացրա էլի մրցույթից, մեկա էշ-էշ պատասխանում եմ: :)

Հեռացնելը ո՞րն ա, պատասխան մի ուղարկիր: Եթե մի քիչ փող էլ տաս, կխոստանամ պատասխաններդ չհրապարակել :))

Alphaone
18.10.2013, 22:49
Ռուֆ, ինձ հեռացրա էլի մրցույթից, մեկա էշ-էշ պատասխանում եմ: :)

Ռուֆ, չհեռացնես, ինքը գուգլով նայում, ճիշտ պատասխանում ա :D

Ռուֆուս
18.10.2013, 22:50
Պատասխան. Գրիգորիուս 13-րդը գրիգորյան օրացույցի հեղինակն է

5. 1943թ-ի օգոստոսի 15-ի գիշերը բրիտանական ու ամերիկյան միացյալ զորքերը ռմբակոծության ենթարկեցին Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքը: Ռմբակոծության հետևանքով եկեղեցուց կանգուն մնացին ընդամենը մի քանի պատ, որոնցից մեկի վրա է գտնվում Վերածնունդի գլուխգործոցներից մեկը:

Հարց. Անվանեք այդ գործն ու հեղինակին
Հինգ րոպե ժամանակ

Smokie
18.10.2013, 22:50
աչքիդ Բյուրի հետ որոշել եք, որ ես էլ բոլոր նորմալ մարդկանց նման պիտի գոնե մի ֆոբիա ունենամ :D

Ֆոբիա S տառով կսվող մարդկանցից:P

Արամ
18.10.2013, 22:50
Ռուֆ, չհեռացնես, ինքը գուգլով նայում, ճիշտ պատասխանում ա :D

:D Դու հեսա պատասխաներս, որ տենաս .....

enna
18.10.2013, 22:51
Կներեք,ես խաղից դուրս եմ գալիս:8Ոչ իմ ցանկությամբ

Արամ
18.10.2013, 22:52
Եթե մի քիչ փող էլ տաս, կխոստանամ պատասխաններդ չհրապարակել :))

փահ, հրապարակում ես հրապարակի.....:cry2

StrangeLittleGirl
18.10.2013, 22:52
Դե էս ասեք է :))

Alphaone
18.10.2013, 22:54
Դե էս ասեք է :))

Բյուր, հեղինակին գիտեմ, բայց ,,գործը,, թարսի պես չեմ կարում հիշեմ, էսօր ֆորմայի մեջ չեմ :D

Ռուֆուս
18.10.2013, 22:55
Բյուր, հեղինակին գիտեմ, բայց ,,գործը,, թարսի պես չեմ կարում հիշեմ, էսօր ֆորմայի մեջ չեմ :D

Ալֆ, ինչքանը հիշում ես ուղարկի, կես միավոր կտամ

Կներես, նոր տեսա, որ ուղարկել ես արդեն…

StrangeLittleGirl
18.10.2013, 22:55
Բյուր, հեղինակին գիտեմ, բայց ,,գործը,, թարսի պես չեմ կարում հիշեմ, էսօր ֆորմայի մեջ չեմ :D

իիիհ Ալֆ: :))
մինչև հիմա ընդամենը 0,25 եմ կորցրել :))

Ռուֆուս
18.10.2013, 22:55
Պատասխան. «Խորհրդավոր ընթրիք», Լեոնարդո Դա Վինչի

http://i.imgur.com/eOYuW7b.jpg

6. Միավորված Իտալիայի թագավորության պատմությանը ծանոթանալու համար ոչ թե Հռոմ պետք է այցելել, այլ մեկ այլ քաղաք, որն Իտալիայի միավորումից հետո 1861թ-ին դարձավ Իտալիայի առաջին մայրաքաղաքը, թեև ընդամենը 4 տարի անց այն տեղափոխեցին նախ Ֆլորենցիա, իսկ հետո՝ Հռոմ:

Հարց. Անվանեք քաղաքը
Հինգ րոպե ժամանակ

Alphaone
18.10.2013, 22:56
իիիհ Ալֆ: :))
մինչև հիմա ընդամենը 0,25 եմ կորցրել :))

բյուր, ես սխալ գիտեի հեղինակին, Միքելանջելոյի քանդակներից մեկի հետ էի խառնել, էլի վնասվել էր, բայց չգիտեմ ինչի արդյունքում :(

Ռուֆուս
18.10.2013, 22:58
ի՞նչ եք ասում, չանցնե՞նք սադո-մազո հարցերին: Փակում եք Գուգլը ու պատասխանում :))

StrangeLittleGirl
18.10.2013, 22:58
բյուր, ես սխալ գիտեի հեղինակին, Միքելանջելոյի քանդակներից մեկի հետ էի խառնել, էլի վնասվել էր, բայց չգիտեմ ինչի արդյունքում :(

իիհ, Միքելանջելոն Միլանում չի ստեղծագործել:
ես էլ գործի անունը «Վերջին ընթրիք» էի գրել «Խորհրդավորի» տեղը :)) չգիտեմ` ճիշտ կհաշվի, թե չէ

StrangeLittleGirl
18.10.2013, 22:59
ի՞նչ եք ասում, չանցնե՞նք սադո-մազո հարցերին: Փակում եք Գուգլը ու պատասխանում :))

Ռուֆ, հլը որ մենակ առաջին հարցին եմ Գուգոյով պատասխանել (ավելի շուտ ուրիշ ավելի խելոք ձյայով): Բայց անցի սադո-մազոյի

Ռուֆուս
18.10.2013, 23:00
Պատասխան. Թուրին

7. Ֆլորենցիայի տաճարում տեղադրված են հայտնի կոնդոտիերոներ (զորավարներ) սըր Ջոն Հոքվուդի (հեղինակ՝ Պաոլո Ուչչելլո) ու Նիկոլո դա Տոլենտինոյի (հեղինակ՝ Անդրեա դել Կաստոնյո) նկարները: 15-րդ դարի այս ֆրեսկոները շատ կարևոր են նկարչության մեջ երկրաչափական պերսպեկտիվայի զարգացման համար, սակայն երկու նկարում էլ աչք է ծագում նույն տրամաբանական սխալը:
http://i.imgur.com/nBJURoW.jpghttp://i.imgur.com/5dBPj2t.jpg

Հարց. Ի՞նչ տրամաբանական սխալ էին թույլ տվել նկարիչները:
Հինգ րոպե ժամանակ

Alphaone
18.10.2013, 23:00
Հա, ուղղակի մի պահ ինքը գնաց ֆար ըվեյ ու մի քանի բիձուկի քանդակեց հագուստներով, դեռ մի բան էլ փնթփնթում էր, էդ կենսագրությունից եմ աղոտ հիշում, քանդակն էլ ոնց որ մի բանից փրկված հատված լիներ, էդպես էլ սխալ ուղու վրա կանգնեցի :(

Alphaone
18.10.2013, 23:03
Ռուֆ, էս հարցին Բյուրը միանգամից կպատասխանի, ախր մասնագիտական էլ ա

StrangeLittleGirl
18.10.2013, 23:05
Ռուֆ, էս հարցին Բյուրը միանգամից կպատասխանի, ախր մասնագիտական էլ ա

գաղափար չունեմ

Ռուֆուս
18.10.2013, 23:05
Պատասխան. Երկու նկարում էլ ձիերը բարձրացրել են կամ երկու աջ, կամ երկու ձախ ոտքերը, ինչն անհնար է:

8. 15-րդ դարում, երբ Ֆլորենցիան կառավարում էր Մեդիչիների դինաստիան, հարուստ բանկիր Լուկա Պիտտին կառուցեց իր պալատը, որը չափսերով գերազանցում էր Մեդիչիների պալատին: Բացի ահռելի չափսերից, Պիտտիի պալատը ուներ մի առանձնահատկություն, որով Պիտտին փորձում էր ի ցույց դնել իր հզորությունն ու հարստությունը ու Մեդիչիների նկատմամբ գերակայությունը:

http://i.imgur.com/rI31kR9.gif
ա. Մեդիչիների պալատը
http://i.imgur.com/zp5Ut0g.jpg
բ. Պիտտիի պալատը

Հարց. Ի՞նչ առանձնահատկություն ուներ Պիտտիի պալատը:
Հինգ րոպե ժամանակ

Skeptic
18.10.2013, 23:06
Ձին կողքի վրա կընկնի՞: :unsure :anpoch_gdal

Alphaone
18.10.2013, 23:07
Պատասխան. Երկու նկարում էլ ձիերը բարձրացրել են կամ երկու աջ, կամ երկու ձախ ոտքերը, ինչն անհնար է:

Ռուֆ, մարդու ու ձիու չափերն էլ էին անհամապատասխան

StrangeLittleGirl
18.10.2013, 23:08
Ռուֆ, մարդու ու ձիու չափերն էլ էին անհամապատասխան

:D լավ հարց էր բայց

Ռուֆուս
18.10.2013, 23:09
Ժող, բայց էս հարցը երևի թե հանեմ, եթե ճիշտ պատասխան չստացա: Սխալվել անհաջող նկարներ եմ դրել, ավելի լավերը ունեի: Բայց թող դեռ մնա, հետո կորոշեմ:

Alphaone
18.10.2013, 23:10
:D լավ հարց էր բայց

Հաստատ :hands

Ռուֆուս
18.10.2013, 23:10
Պատասխան. Պիտտիի պալատի պատուհանները չափսերով ավելի մեծ էին, քան Մեդիչիների պալատի գլխավոր մուտքը:

9. Քանի խոսքը գնաց պալատների մուտքերից, տեղափոխվենք Վենետիկ: Եթե զբոսնեք Վենետիկի փողոցներով, ապա կնկատեք, որ Վենետիկի շքեղ պալատների մուտքերը հիմնականում բավականին համեստ ու անշուք են ի տարբերություն իտալական մյուս քաղաքների պալատների մուտքերի:

Հարց. Ո՞րն է պատճառը:
Հինգ րոպե ժամանակ

Skeptic
18.10.2013, 23:11
:(

Լավ, տոռմուզ հեռախոսովս չխանգարեմ, ձեզ բարի ժամանց: :hi

Ռուֆուս
18.10.2013, 23:12
:(

Լավ, տոռմուզ հեռախոսովս չխանգարեմ, ձեզ բարի ժամանց: :hi

Սկեպտ, ՖԲ-ով պատասխաններն ուղարկի:

Ռուֆուս
18.10.2013, 23:15
Պատասխան. Վենետիկի պալատների հիմնական մուտքերը բացվում են հենց ջրանցքների վրա, իսկ փողոցներինը երկրորդական նշանակության ետնամուտքեր են եղել:

10. Նկարում այսպես կոչված «հրաշալիքների հրապարակում» գտնվող աշխարհահռչակ իտալական տաճարն է:
http://i.imgur.com/z1iZ5jK.jpg

Հարց. Տաճարի ամբողջականության համար ի՞նչն է պակասում նկարում և ո՞ր քաղաքում է այն գտնվում:
Հինգ րոպե ժամանակ

Ռուֆուս
18.10.2013, 23:16
Մեկ էլ ասեք, շարունակու՞մ ենք :)

Alphaone
18.10.2013, 23:19
ես մի սխալ վարկած ունեի, ճիշտն իմացա զարտուղի, արդար չի ուղարկելը, մանավանդ, որ չեմ խաղում, զահլա եմ տանում :D

StrangeLittleGirl
18.10.2013, 23:19
մի հարց էլ դիր ու վերջ :))

Ռուֆուս
18.10.2013, 23:20
Պատասխան. Թեքված աշտարակը, Պիզա
http://i.imgur.com/9SsNZ4M.jpg

11. Եթե հեռվից տեսնեք Տոսկանայում գտնվող Սան Ջիմինյանո քաղաքը, կմտածեք, թե ձեր դիմաց գերժամանակակից ամերիկյան քաղաք է: Սակայն քաղաքի յուրահատուկ ճարտարապետությունը միջնադարից մինչև հիմա գրեթե չի փոխվել:

Հարց. Ի՞նչով է յուրահատուկ Սան Ջիմինյանոն:
Հինգ րոպե ժամանակ

Ռուֆուս
18.10.2013, 23:21
մի հարց էլ դիր ու վերջ :))
Չպրծցնե՞նք

StrangeLittleGirl
18.10.2013, 23:21
աաաա, հիմա իմ պատասխանը ճի՞շտ ա հաշվվելու :D ես չջոկեցի, որ Պիզան ա, բայց ջոկեցի, որ աշտարակ ա պակասում :D

Smokie
18.10.2013, 23:22
Պատասխան. Թեքված աշտարակը, Պիզա
Հինգ րոպե ժամանակ

Զնաչիտ Պիզայի ստվերն է՞ր տաճարի վրա:D

Ռուֆուս
18.10.2013, 23:22
աաաա, հիմա իմ պատասխանը ճի՞շտ ա հաշվվելու :D ես չջոկեցի, որ Պիզան ա, բայց ջոկեցի, որ աշտարակ ա պակասում :D

կիսով չափ …Ջ

StrangeLittleGirl
18.10.2013, 23:22
Չպրծցնե՞նք

դե դրեցիր, վերջացնենք :))

Ռուֆուս
18.10.2013, 23:23
Զնաչիտ Պիզայի ստվերն է՞ր տաճարի վրա:D

Չէ, մկրտարանի ստվերն ա: Աշտարակը հետևում ա գտնվում:

Ռուֆուս
18.10.2013, 23:24
դե դրեցիր, վերջացնենք :))

Լավ, եկեք 12-ով ավարտենք: Մի հարց էլ եմ տալիս ու խաղը կանգնեցնում:

StrangeLittleGirl
18.10.2013, 23:24
Լավ, եկեք 12-ով ավարտենք: Մի հարց էլ եմ տալիս ու խաղը կանգնեցնում:

լավ :))

Ռուֆուս
18.10.2013, 23:25
Պատասխան. Քաղաքն ունի 14 միջնադարյան աշտարակներ, որոնք հեռվից նմանվում են ժամանակակից երկնաքերների:
http://i.imgur.com/vEzRfaq.jpg

12. Վենետիկի թաղամասերից մեկի անվանումը, որտեղ պատմականորեն ապրել են մի ազգի ներկայացուցիչներ, հիմա ավելի շատ ասոցիացվում է ծայրահեղ աղքատության, կազմակերպված հանցագործության ու ազգային և ռասսայական փոքրամասնությունների հետ:

Հարց. Ի՞նչ էր այդ թաղամասի անունը և ո՞ր ազգի ներկայացուցիչներն էին այնտեղ բնակվում:
Հինգ րոպե ժամանակ

Ռուֆուս
18.10.2013, 23:30
Պատասխան. Գետտո, որտեղ բնակվում էին հրեաները

Դե դուք որոշեք լավագույն հարցը, իսկ ես գնամ ձեր պատասխաններից գլուխ հանեմ :))

StrangeLittleGirl
18.10.2013, 23:30
Ձիերը, մեկ էլ Պիզայի աշտարակը :))

StrangeLittleGirl
18.10.2013, 23:31
Բայց վերջինն էլ էր լավը :think

StrangeLittleGirl
18.10.2013, 23:32
Հիմա Ամիմիան բզիկ-բզիկ անե՞մ:
Ուփս, էս սխալ տեղ եմ գրել :D

Նաիրուհի
18.10.2013, 23:33
Իտալիայից գաղափար չունենալով ու այլանդակ հոգնած լինելով` չմիացա խաղին, հետո սկսեցի հերթով հարցերն ու պատասխանները կարդալով գալ, ու ընթացքում 6 հարցի ճիշտ պատասխանեցի :)
Ռուֆ, ենթադրում եմ, որ բավական պրիմիտիվ 6 հարց կար ամենաքիչը, ներառյալ ձիերի հարցը, որի պատասխանն առաջին պահից կռահեցի :))

Աթեիստ
18.10.2013, 23:34
Պիզայի հարցը նենց էր շարադրած, որ ես ման էի գալիս, ոչ թե ինչն ա պակասում նկարում, այլ ինչն ա պակասում էդ տաճարին ։)))
Չսիրեցի էդ հարցը։

Skeptic
18.10.2013, 23:34
Ամիմիան լավն ա :sad

StrangeLittleGirl
18.10.2013, 23:35
Պիզայի հարցը նենց էր շարադրած, որ ես ման էի գալիս, ոչ թե ինչն ա պակասում նկարում, այլ ինչն ա պակասում էդ տաճարին ։)))
Չսիրեցի էդ հարցը։
Բայց հենց էդ ա, որ տաճարները մեծ մասամբ աշտարակներ են ունենում: Չնայած քաղափար չունենալով, որ Պիզայի աշտարակի հետ ա, հասկացա, որ աշտարակն ա պակասում:

Smokie
18.10.2013, 23:38
Բանկիր Լուկա Պիտտիi հարցը դուրս եկավ, մեկ էլ Վենետիկի փողոցային մուտքերը: Ձիերն էլ էին լավը:

Աթեիստ
18.10.2013, 23:39
Բայց հենց էդ ա, որ տաճարները մեծ մասամբ աշտարակներ են ունենում: Չնայած քաղափար չունենալով, որ Պիզայի աշտարակի հետ ա, հասկացա, որ աշտարակն ա պակասում:

Ես էլ տեսնում եմ, որ Պիզայում ա, աշտարակ նաղդ ունի (թեև նկարում չի երևում), ուրեմն ուրիշ բան ա պակասում, դե արի էդ ուրիշ բանը գտի։

Smokie
18.10.2013, 23:57
Գնամ քնե՞մ, թե՞ սպասեմ մի քիչ:|

Ռուֆուս
19.10.2013, 00:09
1. Վենետիկ, Ճենովա, Պիզա, Ամալֆի

StrangeLittleGirl - Նեապոլ, Վենետիկ, Պիզա, Ճենովա - 0.75
Արամ - Վանաձոր, Աղավնաձոր, Աղվերան, Երևան, Էջմիածին - 0
Smokie - Կանադա, Կարիբիա, ***, *** - 0
Alphaone - Հռոմ, Նեապոլ, Վենետիկ էլ չգիտեմ - 0.25

2. Իտալիայի դրոշը՝ կարմիր՝ լոլիկ, սպիտակ՝ մոցարելլա, կանաչ՝ բազիլիկ

StrangeLittleGirl - Իտալիայի դրոշը - 1
Արամ - Կուսություն :-D - 0
Smokie - Թա՞գ - 0
Enna Adoly - Իտալիայի դրոշի գույներով կանաչ-բազիլիկ, սպիտակ - մոցցարելա, կարմիր-պոմիդոր - 1

3. Ռավեննա

StrangeLittleGirl - Ռավեննա- 1
Աթեիստ - Ռավեննա - 1
Արամ - Ռավեննա - 1
Alphaone - Ռավեննան չլիներ, Հռոմ էի ասելու :D - 1
Smokie - Վիեննա՞ - 0
Enna Adoly -Ռավեննա - 1

4. Գրիգորիուս 13-րդը գրիգորյան օրացույցի հեղինակն է

StrangeLittleGirl - Գրիգորյան օրացույցը - 1
Աթեիստ - օրացույց -1
Արամ - առաջին համակարգիչ - 0
Alphaone - Գրիգորյան օրացույցը բայց մի տեսակ շատ պարզ ա, կասկածում եմ :D - 1
Enna Adoly - Օրացույց - 1

5. «Խորհրդավոր ընթրիք», Լեոնարդո Դա Վինչի

StrangeLittleGirl - Դա Վինչի, Վերջին ընթրիքը - 1
Աթեիստ - խորհրդավոր ընթրիք - դա վինչի - 1
Alphaone - Միքելանջելոյի քանդակներից ա, անվանումը չեմ հիշում :( -0
Smokie - 0

6. Թուրին

StrangeLittleGirl - Թուրին - 1
Աթեիստ - Թուրին - 1
Smokie - Վենետի՞կ :8 թե՞ Վիեննա :8 - 0
Alphaone - Թուրին, օլիմպիական խաղերի ժամանակ իմացա :D - 1

7. Երկու նկարում էլ ձիերը բարձրացրել են կամ երկու աջ, կամ երկու ձախ ոտքերը, ինչն անհնար է:

StrangeLittleGirl - սուրը դեպի իրա՞նց ա - 0
Աթեիստ - ձիերը քայլելուց ոտքերը անկյունագծով են շարժում, դեմի աջ, հետևի ձախի հետ, ստեղ նույն կողմի ոտքերն են շարժվում։ - 1
Alphaone - էս ինչ կարճոտն մարդիկ են :D - 0
Smokie - Աջ կողմից վերևի ծայրերը թեքությամբ իջնում էին: Դա ա՞ :8 - 0

8. Պիտտիի պալատի պատուհանները չափսերով ավելի մեծ էին, քան Մեդիչիների պալատի գլխավոր մուտքը:

StrangeLittleGirl - զուգարանները ներսում էին - 0
Աթեիստ - Դեմի հրապարա՞կը ։) - 0
Alphaone - ես հիշում եմ իտալիայում սալիկապատման ավանտյուրա ա եղել, բայց թե սա էդ դեպքն ա, չգիտեմ - 0
Smokie - Բաց պատուհաններից երևում էին շքեղ սենյակները - 0

9. Վենետիկի պալատների հիմնական մուտքերը բացվում են հենց ջրանցքների վրա, իսկ փողոցներինը երկրորդական նշանակության ետնամուտքեր են եղել:

StrangeLittleGirl - վենետիկցիները քձիբ են - 0
Աթեիստ - որ տեղատվությունների ժամանակ ջրից հեշտ պաշտպանվեին ։) - 0
Alphaone - Ջուր-մուր կլցվի, թե ավելի բարդ պատճառներ էլ կան :D - 0

10. Թեքված աշտարակը, Պիզա

StrangeLittleGirl - աշտարակն ա պակասում. քաղաքն էլ ասենք թե Միլան - 0.5
Աթեիստ - Պիզա, ցանկապատ - 0.5

11. Քաղաքն ունի 14 միջնադարյան աշտարակներ, որոնք հեռվից նմանվում են ժամանակակից երկնաքերների:

StrangeLittleGirl - տներն աշտարակներով էին - 1
Աթեիստ - ըստ նկարների, բարձրահարկ շենքերով ։) - 1
Smokie - Պիզայի աշտարակով - 0

12. Գետտո, որտեղ բնակվում էին հրեաները

StrangeLittleGirl - երևի գնչուներ, ասենք թե Ցիգանտե - 0
Smokie - Մե բանդիտո :)) - 0

Եվ այսպես, խաղի արդյունքները.

StrangeLittleGirl - 7.25 միավոր
Աթեիստ - 6.5 միավոր
Alphaone - 3.25 միավոր
Enna Adoly - 3 միավոր
Արամ - 1 միավոր

Շնորհավորում ենք Բյուրին հաղթանակի կապակցությամբ :)

Շնորհակալություն Սմոքիին խաղի համար :)

StrangeLittleGirl
19.10.2013, 00:11
Արյա կրինք :D կայֆ էր:
Շնորհակալություն Ռուֆին խաղը վարելու համար:

Ռուֆուս
19.10.2013, 00:26
բյուր, ես սխալ գիտեի հեղինակին, Միքելանջելոյի քանդակներից մեկի հետ էի խառնել, էլի վնասվել էր, բայց չգիտեմ ինչի արդյունքում :(

Միքելանջելոյի Դավիթի հետ ես խառնել, 1527թ-ին Ֆլորենցիայում հեղաշրջման ժամանակ ինչ-որ մի անասուն պալատի պատուհանից նստարան է դուրս շպրտում ու կոտրում Դավիթի թևը: Հետագայում Ջորջո Վազարին թևը վերականգնում է:

Ռուֆ, մարդու ու ձիու չափերն էլ էին անհամապատասխան

Ալֆ, սա էդքան էլ էական չէ, որովհետև միջնադարում մարդկանց բոյը շատ ավելի կարճ է եղել, քան թե հիմա: Հնարավոր է հենց էդ բոյին էլ եղել են:

Իտալիայից գաղափար չունենալով ու այլանդակ հոգնած լինելով` չմիացա խաղին, հետո սկսեցի հերթով հարցերն ու պատասխանները կարդալով գալ, ու ընթացքում 6 հարցի ճիշտ պատասխանեցի :)
Ռուֆ, ենթադրում եմ, որ բավական պրիմիտիվ 6 հարց կար ամենաքիչը, ներառյալ ձիերի հարցը, որի պատասխանն առաջին պահից կռահեցի :))

Դե երկրորդ մասը որ կազմակերպեմ, մասնակցի :) Հեշտ հարցերը սկզբում էի դրել, որ մարդիկ չվախենային :))

Պիզայի հարցը նենց էր շարադրած, որ ես ման էի գալիս, ոչ թե ինչն ա պակասում նկարում, այլ ինչն ա պակասում էդ տաճարին ։)))
Չսիրեցի էդ հարցը։

Հատուկ էի տենց արել, որովհետև շատերը չգիտեն էլ, որ Պիզայում էդ ախմախ աշտարակից ավելի հին ու սիրուն բաներ կան :))

StrangeLittleGirl
19.10.2013, 00:28
Հատուկ էի տենց արել, որովհետև շատերը չգիտեն էլ, որ Պիզայում էդ ախմախ աշտարակից ավելի հին ու սիրուն բաներ կան :))
Ըհը, Պիզայում լավ հայ մարդիկ էլ կան :love

Աթեիստ
19.10.2013, 00:30
Ես ո՞ր օրվա իտալագետն եմ, կեցցե գուգլ ձյան։ Ի դեպ, էս ինչ, որտեղ, երբը ավելի շատ պտի լոգիկա լինի, իսկ առաջի իսկ հարցը տրամադրում ա ոչ տրամաբանականների։ Չնայած ես 3-ից նոր հասա կոմպին, բայց առաջինը կարդացի, վախեցա ։)

Smokie
19.10.2013, 10:01
Շնորհավոր Բյուր:hands

4. Գրիգորիուս 13-րդը գրիգորյան օրացույցի հեղինակն է

StrangeLittleGirl - Գրիգորյան օրացույցը - 1
Աթեիստ - օրացույց -1
Արամ - առաջին համակարգիչ - 0
Alphaone - Գրիգորյան օրացույցը բայց մի տեսակ շատ պարզ ա, կասկածում եմ :D - 1
Enna Adoly - Օրացույց - 1

Ռուֆ, ու՞ր ա իմ ճիշտ պատասխանը:beee

Alphaone
19.10.2013, 12:00
Արյա կրինք :D կայֆ էր:
Շնորհակալություն Ռուֆին խաղը վարելու համար:

Բյուր կայֆն էն ա, որ քննությունից սատկած գալիս ես, մասնակցելու փոխարեն թրոլլինգ անում, բարդ հարցերին ոչ էլ զահլա անում գլուխ ցավացնել, որ առանց էդ էլ ցավում ա ու հանկարծ պարզվում ա միավոր ունես :D

Ռուֆուս
19.10.2013, 22:49
Շնորհավոր Բյուր:hands

Ռուֆ, ու՞ր ա իմ ճիշտ պատասխանը:beee

Smokie, կներես, մի միավոր էդ հարցից ստացել ես։ Ափսոս վերևի գրառումը խմբագրել չեմ կարող :)

Արամ
20.10.2013, 22:18
10 րոպեից սկսում ենք, մինչ այդ, խնդրում եմ ծանոթացեք կանոններին`
1.Կտրվի (նախնական) 10 հարց, որից հետո 1 բոնուսային:
1.1 Բոնուսային հարցին ճիշտ պատասխանողը կստանա 1.5 միավոր, եթե այդ միավորները նրան առաջին հորիզոնական կբերեն, հակառակ դեպքում այն միավոր չի տա:
2. Հարցին պատասխանելու ժամանակը կնշվի յուրաքանչյուր հարցի վերջում:
3. Հարցի պատասխանը ուղարկում եք ինձ անձնական նամակով (PM) հենց վերնագրում գրելով հարցի համարն ու պատասխանը: Նամակի բովանդակությունը կարևոր չէ:
3.1 Պատասխանները կարող եք ինձ ուղարկել նաև Facebook-ով:
4. Յուրաքանչյուր հարցից հետո պատասխանները չեն տեղադրվելու:
4.1 Ուշացած խաղացողը PM է գրում ինձ, «Ուշացած» վերնագրով, և մինչև այդ հնչած բոլոր հարցերի պատասխանները գրում նամակի բովանդակության մեջ, որից հետո շարունակում է հարցերին պատասխանել 3 կետում նշված կարգով:
5. Մասնակիցների ուղարկած պատասխանները կհրապարակեմ միայն խաղից հետո:
6. Խաղային թեմայում պատասխան գրող մասնակիցը կորակազրկվի անմիջապես

Արամ
20.10.2013, 22:27
Հարց 1

Ինչի է հավասր 13, 18, 31 կողմերով եռանկյան մակերեսը:

Քանի որ նոր եմ սկսել, կարող է ուշացողներ լինեն Ժամանակ` 10 րոպե:

John
20.10.2013, 22:35
հաճելի էր, երբ որ ես փոքր էի ու հաղթողների մեջ էի լինում, երբ մեծեր էլ էին մասնակցում... հիմա մարդ վախենում ա մասնակցի...

Փոքրիկ շրջմոլիկ
20.10.2013, 22:36
Հիմա ես կարա՞մ մասնակցեմ, թե՞ պիտի գրանցվեի :8

StrangeLittleGirl
20.10.2013, 22:36
էս լրիվ մաթեմ ա :(

John
20.10.2013, 22:37
Հիմա ես կարա՞մ մասնակցեմ, թե՞ պիտի գրանցվեի :8

հանգիստ մասնակցի, գրանցվելու կարիք չկար

Արամ
20.10.2013, 22:37
Հարց 2: (1 միավոր)
http://s15.postimg.org/t895ls8gb/question_946.jpg
Բացատրեք հավասարությունը:
Ժամանակ` 8 րոպե:

Alphaone
20.10.2013, 22:37
էս լրիվ մաթեմ ա :(

երկրաչափություն, բանաձևն էլ գիտեմ, բայց զահլա չկա հաշվեմ :D

Արամ
20.10.2013, 22:38
Հիմա ես կարա՞մ մասնակցեմ, թե՞ պիտի գրանցվեի :8

Պատասխանդ փմ-ով արագ ուղարկի ինձ:

StrangeLittleGirl
20.10.2013, 22:39
երկրաչափություն, բանաձևն էլ գիտեմ, բայց զահլա չկա հաշվեմ :D

Վարդ, էս էնքան էլ ստանդարտ բանաձև չի :)) համենայնդեպս, իմ իմանալով դպրոցում չեն անցնում:

John
20.10.2013, 22:40
Վարդ, էս էնքան էլ ստանդարտ բանաձև չի :)) համենայնդեպս, իմ իմանալով դպրոցում չեն անցնում:

ո՞նց չեն անցնում Բյուր... 7րդ դասարանում են անցնում կարծեմ

enna
20.10.2013, 22:41
ո՞նց չեն անցնում Բյուր... 7րդ դասարանում են անցնում կարծեմ
Եռանկյունները անցնելուց հենց առաջին պայմանը դայա:6-ում

StrangeLittleGirl
20.10.2013, 22:42
ո՞նց չեն անցնում Բյուր... 7րդ դասարանում են անցնում կարծեմ

իմ հիշելով երեք կողմով բանաձև չենք անցել: անցել ենք բարձրություն ու կողմով, մեկ էլ կոսինուսով

Աթեիստ
20.10.2013, 22:43
Էս ինչ ճարել ես ճարել ։))))
Լավն են։

John
20.10.2013, 22:43
Եռանկյունները անցնելուց հենց առաջին պայմանը դայա:6-ում

Էննա, ի նկատի ունեի եռանկյան կողմերի միջոցով մակերեսը հաշվելը ;) մեր ժամանակ 7րդում էինք անցնում

John
20.10.2013, 22:44
իմ հիշելով երեք կողմով բանաձև չենք անցել: անցել ենք բարձրություն ու կողմով, մեկ էլ կոսինուսով
անցել ենք Բյուր, կիսապարագծի միջոցով էր, արմատի նշանի տակ...

Alphaone
20.10.2013, 22:44
Վարդ, էս էնքան էլ ստանդարտ բանաձև չի :)) համենայնդեպս, իմ իմանալով դպրոցում չեն անցնում:

եթե պատկերացնենք, որ ուղղանկյուն ա էդ եռանկյունը, ապա միանգամից զուգահեռագծի կողմն ու կողմին տարած բարձրությունն ունենում ենք, բաժանում ենք երկուսի, հիամ ես պատասխանը չեմ տվել, դրա համար ինձ իրավունք չունի որակազրկի :D

Արամ
20.10.2013, 22:44
Հարց 3: (1 միավոր)
Ձեր առջև ենթադրություններ են, որոնցից 3-ը սխալ են:
2 + 3 = 5.
7 - 3 = 3.
6 - 4 = 2.
9 + 3 = 11.
Ո՞րոնք են այդ սխալ ենթադրությունները:
Ժամանակ` 5 րոպե:

enna
20.10.2013, 22:45
Էննա, ի նկատի ունեի եռանկյան կողմերի միջոցով մակերեսը հաշվելը ;) մեր ժամանակ 7րդում էինք անցնում
.........................................................................................

StrangeLittleGirl
20.10.2013, 22:45
անցել ենք Բյուր, կիսապարագծի միջոցով էր, արմատի նշանի տակ...

դե նենց չի, որ ես էդ բանաձևով չհաշվեցի :D բայց ինչ-որ դպրոցից տենց բան չեմ հիշում:

Alphaone
20.10.2013, 22:45
եթե պատկերացնենք, որ ուղղանկյուն ա էդ եռանկյունը, ապա միանգամից զուգահեռագծի կողմն ու կողմին տարած բարձրությունն ունենում ենք, բաժանում ենք երկուսի, հիամ ես պատասխանը չեմ տվել, դրա համար ինձ իրավունք չունի որակազրկի :D

կարդում եմ մեկնաբանություններն ու հասկանում, ինչպես միշտ ակնհայտը թողած խորացել եմ սարուձորի մեջ, ասա աղջիկ ջան, որ դու տաս տարի մաթեմի երես չես տեսել, ինչ ես քեզ խայտառակում :D

StrangeLittleGirl
20.10.2013, 22:46
ահ ժող, ես փաս, ինչ-որ շատ իմ խելքի բանը չի էս :D

Արամ
20.10.2013, 22:47
Կխնդրեմ թարգել էս Ձեր բազառները, թե չէ հարց եմ գրում, ես էլ չեմ գտնում ուրտե ա թռել:

enna
20.10.2013, 22:48
անցել ենք Բյուր, կիսապարագծի միջոցով էր, արմատի նշանի տակ...
Հերոնի բանաձևը ի նկատի ունես:ԴԴԴ

Աթեիստ
20.10.2013, 22:49
Էս վերջինը վստահ չեմ, որ ճիշտ եմ (ի տարբերություն առաջի երկուսի) ։)
Բայց լավն են։

Արամ
20.10.2013, 22:50
Հարց 4:
Մեր շենքի աստիճանների վրա տետր էի գտել, որի մեջ գրված էր 100 ենթադրություն: Ահա դրանք`
«Այս տետրի մեջ գրված է մեկ սխալ ենթադրություն »
«Այս տետրի մեջ գրված է երկու սխալ ենթադրություն »
«Այս տետրի մեջ գրված է երեք սխալ ենթադրություն »

«Այս տետրի մեջ գրված է հարյուր սխալ ենթադրություն »
Կան արդյոք այս տետրում ճիշտ ենթադրություններ, եթե այո, քանի հատ ու որոնք են:

Ժամանակ` 10 րոպե:

John
20.10.2013, 22:50
Հերոնի բանաձևը ի նկատի ունես:ԴԴԴ

Վաղուց էր դա Էննա, անունով չեմ հիշում, բայց բանաձևը հստակ հիշում եմ )

Alphaone
20.10.2013, 22:51
Էննա, քեզ պաչ :D ոչ էլ գումարել էի :D

Աթեիստ
20.10.2013, 22:52
Կայֆավատ ։)
Բայց ժամանակն ու միավորները սրա համար շատ էին։

Արամ
20.10.2013, 22:53
Կայֆավատ ։)
Բայց ժամանակն ու միավորները սրա համար շատ էին։

Միավոր չկա, սխալվել էի...եսիմ ինձ թվում ա բարդ ա:

enna
20.10.2013, 22:55
Միավոր չկա, սխալվել էի...եսիմ ինձ թվում ա բարդ ա:
:8օրինակ ես գիտեմ,որ էս հարցին սխալ եմ պատասխանել:

Արամ
20.10.2013, 22:58
ժողովուրդ, 3-րդ հարցին պատասխան եմ ստացել Ramշից ու Միքոից, հետո ամենայն հավանականությամբ, ինբոքսս լցվել էր, հիմա դատարկել եմ, եթե ինչ որ մեկը ուղարկել ա դրանից հետո պատասխաններ, 4-ինն էլ նեռարյալ նորից ուղարկեք:
Ակումբով ուղարկողների մասին ա խոսքը

Արամ
20.10.2013, 23:01
Հարց 5:
1994 թվականին` ժամանակի ճանապարհորդը միացրեց իր ժամանակի մեքենան: Վարկյաններ անց դրա թվային էկրանը ցույց տվեց 1858, մի քիչ հետո ցույց տվեց 1859, և հետո հանկարծակի` 1900: Հաջորդը`ի՞նչ ցույց կտա ժամանակի մեքենան:
Ժամանակ ` 5 րոպե:

Փոքրիկ շրջմոլիկ
20.10.2013, 23:02
ժողովուրդ, 3-րդ հարցին պատասխան եմ ստացել Ramշից ու Միքոից, հետո ամենայն հավանականությամբ, ինբոքսս լցվել էր, հիմա դատարկել եմ, եթե ինչ որ մեկը ուղարկել ա դրանից հետո պատասխաններ, 4-ինն էլ նեռարյալ նորից ուղարկեք:
Ակումբով ուղարկողների մասին ա խոսքը

ինչի էլ ո՞նց կարելի ա ուղարկել :think

John
20.10.2013, 23:03
ինչի էլ ո՞նց կարելի ա ուղարկել :think

ֆբ-ում, հաղորդագրության տեսքով

Արամ
20.10.2013, 23:03
ինչի էլ ո՞նց կարելի ա ուղարկել :think
Facebook-ով` https://www.facebook.com/aram.kocharyan.5

Ռուֆուս
20.10.2013, 23:05
Հայկական ավանդական Ինչ Որտեղ Երբ եմ ուզում :( Թե չէ Արամը դրել իր մաթեմի քննության հարցերն ա տալիս :))

Արամ
20.10.2013, 23:05
Հարց 6:
Պատմություն իրական կյանքից: Պատերազմի վետերանը կռվել էր Ղարաբաղում: Պատերազմը վերջացել է: Եկել են խաղաղ ժամանակներ: Վետերանը իր տանը քնած է: Երազում նա սպա է և իր ջոկատի հետ կրակ է վարում հակառակորդի ուղղությամբ: Հանկարծակի նրանց փամփուշտները վերջանում են: Թշնամին հասնում է իրենց, սպանում բոլորին, բացի իրենից, որովհետև նա սպա էր և կարող էր գաղտնիքներ հայտնել: Թշնամու հրամանտարը պահանջում է սպաից, որպեսզի վերջինս պատմի զինվորական գաղտնիքների մասին: Սպան չի դավաճնում իր պետությունը, և չի պատմում, որից հետո դահիճը կտրում է նրա գլուխը: Վախից վետերանը արթնանում է: Նրա սիրտը կանգնում է և մահանում է ինֆակտից:
Ինչը այս պատմության մեջ տրամբանական չէ:

Ժամանակ ` 10 րոպե:

John
20.10.2013, 23:06
Հայկական ավանդական Ինչ Որտեղ Երբ եմ ուզում :( Թե չէ Արամը դրել իր մաթեմի քննության հարցերն ա տալիս :))

Վերջում որ պատասխանները կարդաս, կհասկանաս, որ մաթեմի հետ կապված հարց չկար, ուղղակի մաթեմաֆոբ-ները թիվ են տեսնում` մաթեմ ա գալիս մտքներին ու տրամաբանությանը չռթիկն անվերադարձ անջատվում է :D

Ռուֆուս
20.10.2013, 23:12
Վերջում որ պատասխանները կարդաս, կհասկանաս, որ մաթեմի հետ կապված հարց չկար, ուղղակի մաթեմաֆոբ-ները թիվ են տեսնում` մաթեմ ա գալիս մտքներին ու տրամաբանությանը չռթիկն անվերադարձ անջատվում է :D

դե հա, մոտս հենց էդ վիճակն ա հիմա :))

John
20.10.2013, 23:13
դե հա, մոտս հենց էդ վիճակն ա հիմա :))

ես էլ որ հունական այբուբենի ձեռագիր տառեր եմ տեսնում մաթեմի մեջ` էդ ժամանակ ա ուղեղս կախում... մի պահ )

Rammstein
20.10.2013, 23:14
Արդան չի, 6-րդ հարցի համար 5 րոպե անցավ, մտքիս եկած առաջի անկապ պատասխանը գրեցի, սպասում էի հաջորդ հարցին, մեկ էլ տեսնեմ դառել ա 10 րոպե: :beee

Արամ
20.10.2013, 23:15
Արդան չի, 6-րդ հարցի համար 5 րոպե անցավ, մտքիս եկած առաջի անկապ պատասխանը գրեցի, սպասում էի հաջորդ հարցին, մեկ էլ տեսնեմ դառել ա 10 րոպե: :beee

Էդ հարցին կարաս նորից պատասխանես:

Արամ
20.10.2013, 23:16
Հարց 7:

Մարդը ով սարքում է դա, դրա կարիքը չունի:
Մարդը ով գնում է դա, իր համար չի գնում:
Մարդը, ով օգտվում է դրանից, դրա մասին չգիտի:
Ինչն է դա:

Ժամանակ` 10 րոպե:

Աթեիստ
20.10.2013, 23:16
Արդան չի, 6-րդ հարցի համար 5 րոպե անցավ, մտքիս եկած առաջի անկապ պատասխանը գրեցի, սպասում էի հաջորդ հարցին, մեկ էլ տեսնեմ դառել ա 10 րոպե: :beee

Ես էլ տենց մի բան արեցի, բայց մի պատասխանից հետո էլ ուրիշ բան մտքովդ չի անցնում ։)

Աթեիստ
20.10.2013, 23:18
Հարց 7:

Մարդը ով սարքում է դա, դրա կարիքը չունի:
Մարդը ով գնում է դա, իր համար չի գնում:
Մարդը, ով օգտվում է դրանից, դրա մասին չգիտի:
Ինչն է դա:

Ժամանակ` 10 րոպե:

Ես տենց հաստատ չէի պնդի ։))

John
20.10.2013, 23:19
Ես տենց հաստատ չէի պնդի ։))
սարքողը կարիքը ունի՞ )))
թե՞ մարդ կա իր համար է գնում
թե՞ օգտվողը գիտի, որ օգտվում է
թե՞ երեքը միասին
:D

Աթեիստ
20.10.2013, 23:20
Ինձ թվում ա առնվազն առաջի 2-ը ռեալ են։

սարքողը կարիքը ունի՞ )))
թե՞ մարդ կա իր համար է գնում
թե՞ օգտվողը գիտի, որ օգտվում է
թե՞ երեքը միասին
:D

Alphaone
20.10.2013, 23:21
սարքողը կարիքը ունի՞ )))
թե՞ մարդ կա իր համար է գնում
թե՞ օգտվողը գիտի, որ օգտվում է
թե՞ երեքը միասին
:D

աչքիս երկուսդ էլ կռահել եք :D

Ռուֆուս
20.10.2013, 23:21
Ես կասեի, ով որ դրանից օգտվում ա, հեչ էլ տանձին չէ :))

John
20.10.2013, 23:22
Ինձ թվում ա առնվազն առաջի 2-ը ռեալ են։
վիճելի հարց է, բայց եթե մարդիկ կան նույն պատասխանին են հանգում տրամաբանորեն, ուրեմն կարելի է ընդունել, որ տենց է... թե չէ Էյնշտեյնը կգա` սաղ խաղը հարամ կանի մի նախադասությամբ :D

enna
20.10.2013, 23:22
ՍԱղ իմացել են,իսկ իմ ուղեղը կախել ա ու չի ուզում պատասխանն ասի :blin

Alphaone
20.10.2013, 23:22
Ես կասեի, ով որ դրանից օգտվում ա, հեչ էլ տանձին չէ :))

ևս մեկ հոգի :P

Աթեիստ
20.10.2013, 23:23
Ես կասեի, ով որ դրանից օգտվում ա, հեչ էլ տանձին չէ :))

Ո՞նց թե, մարդիկ պատվիրում են հատուկ կնոպկեքով, դարակներով, կարճ ասած տյունինգ արած։ Էդգար Պոն վկա ։)

Արամ
20.10.2013, 23:25
Հարց 8

Աֆրիկական հին ցեղերի մոտ կա լեգենդ, որ առաջին մարդը երկրի վրա իջել է երկնքից:
Հարց: Ում օգնությամբ է նա իջել:

Ժամանակ` 10 րոպե:

Փոքրիկ շրջմոլիկ
20.10.2013, 23:25
ՍԱղ իմացել են,իսկ իմ ուղեղը կախել ա ու չի ուզում պատասխանն ասի :blin

Ետ նրանից ա, որ մեկնաբանությունները կարդում ես: :))

Արամ
20.10.2013, 23:26
Վապշե, մեկնաբանություններ գրողներին կարելի ա հարց 7-ից նվիրել:

Աթեիստ
20.10.2013, 23:28
Ժամանակը շատ երկար ես տալիս։
5 րոպեում չգտնելու դեպքում ինձ թվում ա 10-ում էլ չեմ գտնի։

Արամ
20.10.2013, 23:29
Ժամանակը շատ երկար ես տալիս։
5 րոպեում չգտնելու դեպքում ինձ թվում ա 10-ում էլ չեմ գտնի։

Դե ես հաշվի եմ առնում, նամակ ուղարկել, ինտերնետ-մինտերնետ:

Alphaone
20.10.2013, 23:30
Վապշե, մեկնաբանություններ գրողներին կարելի ա հարց 7-ից նվիրել:
բացասական վարկանիշ

Ռուֆուս
20.10.2013, 23:30
Դե ես հաշվի եմ առնում, նամակ ուղարկել, ինտերնետ-մինտերնետ:

Հինգ րոպե դրա համար ավելի քան բավարար ա :)

Արամ
20.10.2013, 23:31
Հինգ րոպե դրա համար ավելի քան բավարար ա :)

Օրինակ` 8-րդ հարցին, ինձ մենակ ֆբ-ով են պատասխանել...: Ակումբականները ուշանում են :)

John
20.10.2013, 23:33
8րդ հարցի պատասխանը իմանալուց հետո եթե համարեմ, որ տրամաբանական էր, ճիշտ պատասխանողներին դրական վարկանիշ եմ տալու, եթե չէ` Արամին բացասական :D

Միքո
20.10.2013, 23:34
Օրինակ` 8-րդ հարցին, ինձ մենակ ֆբ-ով են պատասխանել...: Ակումբականները ուշանում են :)

երեխա են քնացնում :))

Արամ
20.10.2013, 23:35
Հարց 9
Չինգիս խանի ժամանակ մարդու խելացիությունը կարող էին չափել նայելով նրա աղեղ(նետի աղեղ)-ների քանակին: Փորձեք դուք էլ չափել:
Ինչպես էին դա նրանք անում:
Ժամանակ` 10 րոպե:

Արամ
20.10.2013, 23:45
Դե գնացեք տանջվեք...

Հարց 10
Երիտասարդը ուզում էր գիշերային ակումբ մտնել, բայց գաղտանաբառը չգիտեր: Դրա համար նա որոշեց թաքնվել և լսել թե ինչ է անվտանգության աշխատակիցը հյուրերից հարցնում: Առաջին հյուրին նա ասաց քսան, հյուրը պատասխանեց 4: Երկրորդ հյուրին` երեսունվեց, հյուրը պատասխանեց 9-ը: Երրորդ հյուրին նա ասաց քսանչորս, հյուրը պատասխանեց 8: Հասկանալով, որ ամեն հաջորդ հյուրը պահակի ասած թիվը բաժանում ա 5-ի, 4-ի, հետո 3-ի, hասկացավ, որ ինքն էլ պետք ա բաժանի 2-ի: Պահակը հարցրեց` երկու, տղան պատասխանեց 1, բայց պահակը նրան ներս չթողեց:
Հուշում ` Փաստորեն տղան սխավել էր, ինչ մեթոդով են հյուրերը պատասխանում:
Ի՞նչ պետք է պատասխաներ տղան:

Rammstein
20.10.2013, 23:48
Ժամանակը ինչքա՞ն ա:

Արամ
20.10.2013, 23:49
Ժամանակը ինչքա՞ն ա:

Մինչև բոլորը պատասխանեն, դե եթե 15 րոպեից շատ չլինի:

Աթեիստ
20.10.2013, 23:50
Մինչև բոլորը պատասխանեն, դե եթե 15 րոպեից շատ չլինի:

Էհե՜յ։

Alphaone
20.10.2013, 23:56
վերջին հարցը պաս

Արամ
20.10.2013, 23:56
Վերջ, էս էլ ձեզ բոնուսային հարց, տանջվեք մինչև պատասխանները կարգավորեմ: Շնորհակալություն բոլորիցդ: Անկազմակերպության համար էլ կներեք:

Բոնուսային հարց:
Հաշվել բոլոր 6-անիշ թվերի քանակը, որտեղ իրար կողք 1 թվանշան չկա:

Alphaone
20.10.2013, 23:59
նվազող թվաբանական պրոգրեսիայով հնարավոր ա հաշվել, բայց հավես չկա...

Փոքրիկ շրջմոլիկ
20.10.2013, 23:59
Բոնուսային հարց:
Հաշվել բոլոր 6-անիշ թվերի քանակը, որտեղ իրար կողք 1 թվանշան չկա:

այսինքն. ի՞նչ ա նշանակում 1 թվանշան չկա :8

Արամ
21.10.2013, 00:01
այսինքն. ի՞նչ ա նշանակում 1 թվանշան չկա :8

Այսինքն իրար կողք չի կարա 1 գրած լինի, օրինակ 456118

John
21.10.2013, 00:08
ժող, ես էլ չեմ կարող կոմպի մոտ մնալ, նախապես շնորհավորում եմ հաղթողներին, Արամին շնորհակալություն, տեսեք թե քիչ ա հաշվել իմը` ախպոր պես բողոքարկեք, վաղը ուշ կլինի :D խոստացված վարկանիշները վաղը-մյուս օրը կտամ, իսկ արդյունքներին հեռախոսով կծանոթանամ, միայն կարող եմ շնորհակալություն դնել ու վերջ...

Արամ
21.10.2013, 00:13
Որոշեցի ճիշտ պատասխանները դնեմ, մինչև կխմբագրեմ մնացածը, որ շատ չսպասեք:

Հարց 1:
0, որովհետև այն դառնում է ուղիղ:

Հարց 2:
Հակռակ կողմից EIGHT = 8

Հարց 3:
7-3=3 , 9+3=11 և այն ենթադրությունը, որտեղ ասվում է, որ 3-ը սխալ է:

Հարց 4:
Մեկ ճիշտ ենթադրություն ` «Այս տետրի մեջ գրված է 99 սխալ ենթադրություն »:

Հարց 5:
1901, ավելի ճիշտ 19:01:

Հարց 6:
Սա չի կարող իրական լինել, որովհետև վետերանը ոչ մեկին չի հասցրել պատմել երազի մասին:

Հարց 7:
Դագաղ:

Հարց 8
Ընձուխտ:

Հարց 9
Ինչքան քիչ, ենքան խելացի:

Հարց 10
Տառերի քանակով, 4:

Բոնուսային հարց:
854 000:

Ռուֆուս
21.10.2013, 00:16
Ուխ, 4 միավոր ունեմ: Եթե 2-րդ հարցի պատասխանն էլ Արամն ընդունի, 5 միավոր :))

5-րդ հարցին էլ առանց տրամաբանությունը հասկանալու եմ կռահել, փաստորեն ճիշտ էի :))

Rammstein
21.10.2013, 00:22
Արամ, վստա՞հ ես, որ 9-րդ հարցում աղեղի փոխարեն նետ չպիտի գրեիր: :))

Արամ
21.10.2013, 00:26
Արամ, վստա՞հ ես, որ 9-րդ հարցում աղեղի փոխարեն նետ չպիտի գրեիր: :))

Պալիտ եղա...ես ասի սաղիդ ճիշտ հաշվեմ, պլստա գնա :lol

Աթեիստ
21.10.2013, 00:28
Բոնուսը ես սխալ էի պատասխանել, բայց հիմա հաշվեցի, ճիշտը՝ 857952։

Աթեիստ
21.10.2013, 00:29
Արամ, վստա՞հ ես, որ 9-րդ հարցում աղեղի փոխարեն նետ չպիտի գրեիր: :))

Ես նետերով էլ պատասխանել եմ ։)