Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 6



Էջեր : 1 2 3 4 [5] 6 7

Yellow Raven
17.07.2010, 17:22
Հարցերը մի տեսակ հստակ չեն:think

Inana
17.07.2010, 17:41
Պատասխանը հարց 3 Ռուզվելտ, քանի որ նա իր մահով է մահացել:
Sagittarius +1
Հարց 4 Իտալիայում դա կոչվում է <խխունջ>, Իսրայելում`<բուլկի>, Չեխիայում <Ծխեցրած ձուկ>: Ինչպես ենք մենք անվանում այդ տառակապակցությանը?

---------- Ավելացվել է՝ 18:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:23 ----------

Պատասխան Հարց 4 Շնիկ- @
Sagittarius -2
Ձայնալար 1
Հարց 5 Հարավային Աֆրիկայում բնակվող զուլու ցեղի մոտ դա համարվում էր կենսական ուժերի դրսևորման նշան: Սակայն զուլուների դաժան թագավոր Չակայի արքունիքում դա լավ նշան չէր: Նրա կարծիքով դա կատարողը ասես հայտարարելիս լիներ. <Ես կամ>: Դրա համար Չական մահապատժի է ենթարկում դա իր ներկայությամբ կատարողներին` չխնայելով անգամ իր եղբորը:
Սակայն այժմ դա անողները ստանում են կոորդինալ հակառակը:

---------- Ավելացվել է՝ 18:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:29 ----------

Պատասխան հարց 5- Փռշտալ
Sagittarius 3

Ձայնալար 2

Հարց 6 Ինչպիսի մարդկանց համար էին հին արաբներն ասում. <Նրա սրճեփը միշտ լիքն է>:

---------- Ավելացվել է՝ 18:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:35 ----------

Պատասխան Հարց 6- Հյուրընկալ, հյուրասեր
Sagittarius 4
Ձայնալար 3

Հարց 7Հնում այդ մասնագիտությունը շատ ցածր էր համարվում: Այն գրեթե հավասար էր ստրուկին, որը ծառայում է իր տիրոջը:
Այժմ այդ մասնագիտությունը շատ բարձ է գնահատվում: Որ մասնագիտության մասին է խոսքը?

Yellow Raven
17.07.2010, 17:42
Եկա:D

Sagittarius
17.07.2010, 17:44
ցանկալի կլիներ բոլորի պատասխաները տեսնել

Inana
17.07.2010, 17:59
Պատասխան հարց 7-ին Բժիշկ
Հինատա - Թիկնապահ
Վահիկ-խորհրդական
Ձայնալար Թարգմանիչ
Sagittarius-Երգիչ

հարց 8Հնում դրանով պայմանագրեր էին հաստատում : Լեոնարդո դա Վինչիի <Խորհրդավոր ընթրիքը> նկարում այն առկա է` Հուդայի ձեռքի մոտ, բայց այդ վիճակում այն խորհրդանշում է դավաճանություն, սպասվող լարվածություն, բախում:
Ասացեք թե ինչի մասին է խոսքը, եթե այժմ էլ պահպանել է իր սիմվոլիկ նշանակությունը

---------- Ավելացվել է՝ 18:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:52 ----------

Պատասխան հարց 8-ին Աղ, սեղանին թափված աղը կռիվ է կանխագուշակում:
Ձայնալար -Ձուկ
Վահիկ- արծաթադրամ
Sagittarium- աղ - 5


Հարց 9 Արաբ գրող Աբդ էլ Լաթիֆայի կարծիքով, ինչն է, որից վախենում են բոլորը, բայց որը ինքը վախենում է եգիպտական բուգերից ?

Skeptic
17.07.2010, 18:05
Հարց 9 Արաբ գրող Աբդ էլ Լաթիֆայի կարծիքով, ինչն է, որից վախենում են բոլորը, բայց որը ինքը վախենում է եգիպտական բուգերից ?

Մինչեւ հիմա եղած հարցերից ամենահեշտն էր: Ափսոս մեկնարկին ուշացել եմ: :cry2

Inana
17.07.2010, 18:09
Պատասխան Հարց 9 -ին- Ժամանակը

Ձայնալար Ժամանակը -4
Վահիկ Ժամանակը -1
Sagittarius - Մահ -5

Հարց 10 Այս ազնիվ մետաղը մարդկությանը հայտնի է 4000 տարի առաջ, բայց դժվարահալության պատճառով այն երկար ժամանակ չի մշակվել: 16-րդ դարում այն նորից <հայտանգործեցին> իսպանացիները` նրան տալով <արծաթիկ> անունը, քանի որ այն նման էր արծաթի: Սակայն Իսպանիայի թագավորը հրամայում է այդ մետաղը լցնել ծովը, որովհետև նրա կարծիքով ոսկուց ծանր մետաղ չպիտի լիներ:
Այժմ այդ մետաղը գտել է իր գործածությունը և գնահատվում է հենց իր դժվարահալության համար:

Yellow Raven
17.07.2010, 18:10
Պատասխան Հարց 9 -ին- Ժամանակը

Ձայնալար Ժամանակը -4


Հարց 10 Այս ազնիվ մետաղը մարդկությանը հայտնի է 4000 տարի առաջ, բայց դժվարահալության պատճառով այն երկար ժամանակ չի մշակվել: 16-րդ դարում այն նորից <հայտանգործեցին> իսպանացիները` նրան տալով <արծաթիկ> անունը, քանի որ այն նման էր արծաթի: Սակայն Իսպանիայի թագավորը հրամայում է այդ մետաղը լցնել ծովը, որովհետև նրա կարծիքով ոսկուց ծանր մետաղ չպիտի լիներ:
Այժմ այդ մետաղը գտել է իր գործածությունը և գնահատվում է հենց իր դժվարահալության համար:

Ես էլ եմ ճիշտ պատասխանել:)

Inana
17.07.2010, 18:14
Ես էլ եմ ճիշտ պատասխանել:)
Հա ուղղեցի;
Կներես

Շինարար
17.07.2010, 18:17
Հարց 9 Արաբ գրող Աբդ էլ Լաթիֆայի կարծիքով, ինչն է, որից վախենում են բոլորը, բայց որը ինքը վախենում է եգիպտական բուգերից ?Աբդ ալ-Լատիֆ և ոչ Աբդ ալ-Լատիֆա:)

Sagittarius
17.07.2010, 18:17
Պատասխան Հարց 9 -ին- Ժամանակը

Ձայնալար Ժամանակը -4
Վահիկ Ժամանակը -1
Sagittarius - Մահ -5



Ժամանակը պատասխան արդեն եղել էր, դրա համար դա չընտրեցի:D

Inana
17.07.2010, 18:18
Պատասխան հարց 10-ին Պլատինիում

Վահիկ - Պլատին -2
Sagittarius -Տիտան 5
Ձայնալար Պլատին 5
Քանի որ ունենք հավասար արդյունք լրացուցիչ հարց կտամ միայն Ձայնալարի և Sagittarius -ի համար:

Yellow Raven
17.07.2010, 18:19
Վերջում փրկվեցինք խայտառակությունից:))
Բայց դե մնում եմ իմ կարծիքին` սկզբի հարցերը ոչ կոռեկտ էին ու անտրամաբանական;)
Խաղի համար մերսի Inana-ին:)

Ձայնալար
17.07.2010, 18:22
Բայց պլատինը ոսկուց թեթև պետք ա որ լինի :esim

Inana
17.07.2010, 18:24
հարց 11 Նրա տիրոջ անունը Աստվածատուր էր, ստեղծողի անունը` Վարդան: Գերության տարիներին նրա տերն էր Էմիր Ալադինը:
1-ին համաշխարհայինի ժամանակ այն կիսվեց: Այժմ այն միավորված է և պահվում է Երևանի մի նշանավոր հաստատությունում:

Հինատա
17.07.2010, 18:24
Իսկ կարող ե՞ս հաջորդ հարցը առանց հանրագիտարանի գրել::)

Inana
17.07.2010, 18:25
Բայց պլատինը ոսկուց թեթև պետք ա որ լինի :esim
Չէ պլատինը ավելի ծանր է::)

---------- Ավելացվել է՝ 19:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:24 ----------


Իսկ կարող ե՞ս հաջորդ հարցը առանց հանրագիտարանի գրել, իմ կարծիքով ավելի հավես կլիներ::)
Ոչ մի հարցի համար հանրագիտարանի չեմ դիմել Հինատա ջան:)

Հինատա
17.07.2010, 18:28
Չէ պլատինը ավելի ծանր է::)

---------- Ավելացվել է՝ 19:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:24 ----------


Ոչ մի հարցի համար հանրագիտարանի չեմ դիմել Հինատա ջան:)

Այդ դեպքում ձեզ «ողջունում» եմ:)

Inana
17.07.2010, 18:32
Ճիշտ պատասխանն է <Մշո ճառընտիրը>
Ձայնալար մատենադարանում պահվող ձեռագիր մատյան-6

Խաղն հայտարարում եմ ավարտված: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին
Ամփոփելով արդյունքները.
3-րդ տեղ- Վահիկ -3 միավոր

2-րդ տեղ- Sagittarius-ը - 5 միավոր
Շնորհավորում եմ :)
1-ին - Ձայնալարն- 6 միավոր

Ձայնալար
17.07.2010, 18:38
Շնորհակալություն խաղի համար Inana ջան: Գրեթե բոլոր հարցերը տրամաբանական էին ու հանրագիտարանային գիտելիքներ չպահանջող:

Sagittarius
17.07.2010, 18:40
Շնորհակալություն Inana խաղը կազմակերպելու համար,
հավանեցի չորրորդ հարցը շնիկի մասին, ութերորդ հարցն էլ էր հետաքրքիր, նաև հարց ինը՝ բուրգերի մասին,
սակային կարծում եմ կային որոշ ոչ հստակ հարցեր, որոշ հարցեր չէին բացառում մեկից ավելի ճիշտ պատասխաների առկայությունը,

Կարծում եմ Ձայնալարը իրական հաղթողն է, քանի որ ես երրորդ հարցին ամբողովին բախտի բերմամբ ճիշտ պատասխանեցի

Ձայնալար
17.07.2010, 18:42
Պլատինն էլ իսկապես թեև ատոմական թվով փոքր է ոսկուց, բայց խտությունը ավելի մեծ է, կներեք ապատեղեկացման չհաջողված փորձի համար :))

---------- Ավելացվել է՝ 19:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:40 ----------




Կարծում եմ Ձայնալարը իրական հաղթողն է, քանի որ ես երրորդ հարցին ամբողովին բախտի բերմամբ ճիշտ պատասխանեցի

Դու մենակ 3-րդին, ես բոլորին եմ բախտի բերմամբ պատասխանել :))

Chuk
17.07.2010, 18:43
Իսկ ես առաջին հարցից հիասթափված (համարում եմ ոչ միանշանակ հարց ու պատասխանն էլ ոչ ճիշտ) խաղին էլ չմասնակցեցի, մանավանդ որ էդքան ժամանակ էլ չունեի :)

Inana
17.07.2010, 18:45
Ես էլ եմ շնորհակալ, որ մասնակցեցիք, նաև առողջ քննադատության համար: Կաշխատեմ հաջորդ անգամ ավելի լավ հարցեր կազմել::hi

Ձայնալար
17.07.2010, 18:46
Բայց լավ հարց էր առաջինը :)
Ես պատճառ ու հետևանք էի պատասխանել :D

Chuk
17.07.2010, 18:49
Բայց լավ հարց էր առաջինը :)
Ես պատճառ ու հետևանք էի պատասխանել :D

Ես էլ վարորդ ու մեքենա, Բագ ջան, ու ոչ մեկը չի կարող ասի, թե դա ավելի անհամապատասխան պատասխան ա, քան թել ասեղը: Ու կարծում եմ, որ բազում ուրիշ պատասխաններ էլ կգտնվեն: Իսկ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի հարցերը պետք է նենց լինեն, որ պատասխանը միանշանակ լինի:

Բայց մյուս հարցերը հետո թեթև նայեցի, լավն էին:

Inana, թեև մինչև վերջ չմասնակցեցի խաղին, բայց միևնույն է, շնորհակալություն խաղի ու տրամադրածդ ժամանակի համար :)

Yellow Raven
17.07.2010, 19:07
Ճիշտ պատասխանն է <Մշո ճառընտիրը>
Ձայնալար մատենադարանում պահվող ձեռագիր մատյան-6

Խաղն հայտարարում եմ ավարտված: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին
Ամփոփելով արդյունքները.
3-րդ տեղ- Վահիկ -3 միավոր

2-րդ տեղ- Sagittarius-ը - 5 միավոր
Շնորհավորում եմ :)
1-ին - Ձայնալարն- 6 միավոր

Ես 2 միավոր եմ հավաքել, ոչ թե 3:))

Inana
17.07.2010, 19:19
Վայ դե դու կարևոր չէիր::P

Ռեդ
18.07.2010, 01:28
Էս ... խաղացե՞լ եք: :cry

Skeptic
18.07.2010, 02:17
Էս ... խաղացե՞լ եք: :cry

Դու մի անգամ արդեն հաղթել ես: ;)

Norton
28.08.2010, 14:59
Ժող. կազմակերպող չկա՞

Rammstein
03.12.2010, 16:59
Մոդերատորական. Խաղի անցկացման հետ կապված քննարկումները տեղափոխվել են համապատասխան թեմա (http://www.akumb.am/showthread.php/56334-Խաղային-հայտարարություններ): Սույն թեման նախատեսված է միայն խաղի անցկացման համար:

Moonwalker
05.12.2010, 20:54
Չնայած երևի բոլորդ էլ գիտեք, բայց ձևականությունից ելնելով կրկին նշեմ.


Խաղի կանոնները

Խաղը անց է կացվում փուլերով։ Ամեն փուլում տրվում է 10 հարց։
Խաղը սկսվելուց առաջ 10 րոպեի ընթացքում խաղալ ցանկացողները գրանցվում են, թեմայում խաղալու ցանկություն հայտնելով։

Խաղը սկսվելուց հետո, վարողը տալիս է հարց, որին պատասխանելու համար տրվում է 5 րոպե։ Պատասխանները պետք է ուղարկել վարողին ՊՄ-ի միջոցով, պատասխանը գրելով վերնագրում։ Ցանկալի է վերնագրում նաև գրել հարցի համարը։ Այսինքն ձեր ուղարկած ՊՄ ի վերնագիրը պիտի ունենա հետևյալ տեսքը
1. ՊԱՏԱՍԽԱՆԸ
2. ՊԱՏԱՍԽԱՆԸ
և այլն
ՊՄ ի պարունակությունը էական չէ և չի ստուգվելու։
5 րոպեից հետո վարողը գրում է ճիշտ պատասխանը և տալիս է հաջորդ հարցը։
2-րդ պատասխանները չեն ընդունվի։
10 հարցից հետո կհայտարարվի փուլի հաղթողը։ Պատասխանի համար տրվում է ուղիղ 5 րոպե, ուշացած պատասխանները և երկրորդ պատասխանները չեն ընդունվում:

Քիչ անց կսկսենք, նախօրոք ներողություն եմ խնդրում, եթե հարցերը չափազանց հեշտ կամ բարդ լինեն: Ցավոք ակումբցիների ինտելեկտուալ հնարավորություններին լավ ծանոթ չեմ: Կխաղանք 10 հարցով, ավել երևի անիմաստ կլինի: Հարցերը մեծամասամբ տրամաբանական են, գիտելիք/լոգիկա հարաբերությունը 20/80-ի: Մեզ բարի խաղ: ;)

Ռուֆուս
05.12.2010, 20:56
Երանի չէր «կենդանի թեմա» համակարգից ունենայինք... Ինչ հավես էր էն վախտ :(

Պատրաստ ենք :)

Moonwalker
05.12.2010, 20:59
Ուշադրություն, սկսում ենք: Բոլորին հաջողություն եմ մաղթում ;)

Հարց 1-ին: Փորձե՛ք գուշակել Պիեռի ու Բենուայի ազգանունը, ովքեր 1926թ-ին Ռենեսկյուր քաղաքի բանջարեղենի վերամշակման գործարանում գործարկեցին ոլոռի պահածոյացման առաջին հոսքագիծը:

Yellow Raven
05.12.2010, 21:03
Ես հեսա գնում եմ երևի, ինչքան հասցնեմ կմասնակցեմ:))

Ռուֆուս
05.12.2010, 21:05
Կապս խայտառակ վատ ա :( Եթե խաղի կեսից անհետանամ, շատ չանհանգստանաք :))

StrangeLittleGirl
05.12.2010, 21:06
Մտածում եմ՝ ոնց էինք վախտին dial-up-ով խաղում: :think

Moonwalker
05.12.2010, 21:06
1-ին հարցի ճիշտ պատասխանը՝ Բոնդյուել
Միավորներն ըստ ստացված պատասխանների.
StrangeLittleGirl -1
Ռուֆուս -1
Վահիկ -0
Magic-Mushroom -1


Հարց 2-րդ: Հին Հռոմում այդպես էին անվանում ոչ լիարժեք քաղաքացիներին, ովքեր օգտվում էին պատրիկների հովանավորությունից կամ կախման մեջ էին նրանից: Այժմ զարգացած երկրներում նրանք «միշտ ճիշտ» են: Անվանե՛ք նրանց:

StrangeLittleGirl
05.12.2010, 21:10
Էս մեկս սխալ գնաց :(

StrangeLittleGirl
05.12.2010, 21:13
էս ու՞ր եք

Magic-Mushroom
05.12.2010, 21:13
Աչքիս ես նույնպես սխալ ասացի

StrangeLittleGirl
05.12.2010, 21:14
Աչքիս ես նույնպես սխալ ասացի

Մնաց Ռուֆն էլ սխալ ասի, որ հավասար գնանք :D

Moonwalker
05.12.2010, 21:14
2-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ Կլիենտ (հաճախորդ), պետք էր ուղղակի հիշել հայտի ասույթը. «հաճախորդը միշտ ճիշտ է»:
Ընդհանուր միավորները (չունեինք ճիշտ պատասխան :()
StrangeLittleGirl -1
Ձայնալար -0
Ռուֆուս -1
Վահիկ -0
Magic-Mushroom -1

Հարց 3-րդ: Ըստ Հիպոկրատի ինչից են առաջանում մարդու առաջին ատամները:

Ռուֆուս
05.12.2010, 21:15
Մտածում եմ՝ ոնց էինք վախտին dial-up-ով խաղում: :think

Իմ մոտ հիմա համարյա նույն վիճակն ա :))

Էս մի հարցը անկապ պատասխանեցի...

StrangeLittleGirl
05.12.2010, 21:18
Էս հաստատ Մեջիքը կասի, ես՝ չէ :))

Morpheus_NS
05.12.2010, 21:19
ես եկա

Magic-Mushroom
05.12.2010, 21:20
Եթե հարցը վերաբերվում էր ծնվելուց հետո,ապա երեւի ճիշտ պատասխանեցի:)

StrangeLittleGirl
05.12.2010, 21:21
Եթե հարցը վերաբերվում էր ծնվելուց հետո,ապա երեւի ճիշտ պատասխանեցի:)

Դե դու ճիշտ կպատասխանես :))

Ես էլ սկզբում առաջնային ատամի վրա գնացի, հետո մտածեցի՝ Հիպոկրատի ժամանակ ինչ առաջնային ատամ :D

Magic-Mushroom
05.12.2010, 21:22
հարցը շատ հեշտ է:)

StrangeLittleGirl
05.12.2010, 21:22
հարցը շատ հեշտ է:)

ուրեմն ես եմ դեբիլ :D

Moonwalker
05.12.2010, 21:22
3-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ մայրական կաթից (այստեղից էլ ծագել է «կաթնատամ» բառը):
Ընդհանուր միավորները (ուղղակի կաթ տարբերակը նույնպես ճիշտ եմ համարել, դե նորածինը հո կովի կաթ չի խմում:)) )
StrangeLittleGirl -1
Ձայնալար -1
Ռուֆուս -2
Վահիկ -0
Magic-Mushroom -2
Շինարար -1
Morpheus_NS -1

Հարց 4-րդ: 1805 — 1, 1926 — 2, 1960 — 3, 1974 — 4, 1987 — 5, 1998 — 6, 2025 — ?
Նշե՛ք հաջորդականության սկզբունքը կամ ասացեք այն թիվը, որը համապատասխանում է ?-ին:

Ռուֆուս
05.12.2010, 21:23
Ուֆ, էս բժիշկները որ չեն սկսում.... :beee

StrangeLittleGirl
05.12.2010, 21:26
Ուֆ, էս բժիշկները որ չեն սկսում.... :beee

Հա լավ, ես չեմ պատասխանել :P

StrangeLittleGirl
05.12.2010, 21:27
Էս էլ սխալ գնաց :)) Չեմ սիրում էս թվային հարցերը:

Magic-Mushroom
05.12.2010, 21:29
Եթե խոսքը կալենդարի մասին է:think

Moonwalker
05.12.2010, 21:30
4-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ նշված է Երկրի բնակչության դինամիկան՝ արտահայտված միլիարդներով, ?-ին համապատասխանում է 8-ը:
Ընդհանուր միավորները
StrangeLittleGirl -1
Ձայնալար -1
Ռուֆուս -3 (էլ մի ձևեր թափի:)) գաղափար չունեմ:beee)
Վահիկ -0
Magic-Mushroom -2
Շինարար -1
Morpheus_NS -1

Հարց 5-րդ: Այս պրոցեսին մասնակցում է 29 մկան, ծախսվում է միջինում 9 մգ ջուր, 0.7 գ սպիտակուցներ, 0.17 մգ ճարպեր, 0.45 մգ աղեր, 0.18 գ այլ օրգանական միացություններ: Ի՞նչ պրոցեսի մասին է խոսքը:

StrangeLittleGirl
05.12.2010, 21:30
Եթե խոսքը կալենդարի մասին է:think

Եթե հարցի մեջ կար սխալ, ուրեմն ճիշտ եմ պատասխանել :D

Magic-Mushroom
05.12.2010, 21:30
չէ լավ հաստատ սխալ եմ պասխանել:(

Rammstein
05.12.2010, 21:32
Փաստորեն եթե խաղին մասնակցեի, 3-րդ հարցից հետո 3 միավոր կունենայի: :P:(

Չբռնե՞մ 5-րդ հարցից սկսած ես էլ խաղամ: :))

StrangeLittleGirl
05.12.2010, 21:33
4-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ նշված է Երկրի բնակչության դինամիկան՝ արտահայտված միլիարդներով, ?-ին համապատասխանում է 8-ը:
Ընդհանուր միավորները
StrangeLittleGirl -1
Ձայնալար -1
Ռուֆուս -3 (էլ մի ձևեր թափի:)) գաղափար չունեմ:beee)
Վահիկ -0
Magic-Mushroom -2
Շինարար -1
Morpheus_NS -1

Հարց 5-րդ: Այս պրոցեսին մասնակցում է 29 մկան, ծախսվում է միջինում 9 մգ ջուր, 0.7 գ սպիտակուցներ, 0.17 մգ ճարպեր, 0.45 մգ աղեր, 0.18 գ այլ օրգանական միացություններ: Ի՞նչ պրոցեսի մասին է խոսքը:

Հետն էլ 12 կկալ էներգիա ա անջատվում :D

StrangeLittleGirl
05.12.2010, 21:34
չէ լավ հաստատ սխալ եմ պասխանել:(

Ես էլ պիտի 8 գրեի էլի :D Առանց էդ էլ տեսա, որ գնալով փոքրանում են ինտերվալները, հետևաբար արանքում մի հատ էլ կարար լիներ:

Yellow Raven
05.12.2010, 21:35
Moonwalker,ինձ ցուցակից հանի էլի, մենակա ռաջին հարցին հասցրեցի պատասխանեմ, հիմա էլ նոր եկա` կեսից մտնելու հավես չկա:))
Անունիս դիմաց 0 տեսնելն էդքան էլ հաճելի չի:))

Magic-Mushroom
05.12.2010, 21:37
Էնքան եմ սիրում բժշկական հարցերը:love

Moonwalker
05.12.2010, 21:37
5-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ համբույր
Ընդհանուր միավորները՝
StrangeLittleGirl -2
Ձայնալար -1
Ռուֆուս -3
(այստեղ եղել է Վահիկը :D)
Magic-Mushroom -3
Շինարար -1
Morpheus_NS -1

Հատեցինք հասարակածը: Լիցքաթափվելու համար մի քիչ էլ հումոր: (մթոմ:)) )
Հարց 6-րդ: Հիվանդը դիմում է բուժքրոջը.
- Բուժքու՛յր, ասացեք, ես կարո՞ղ եմ հույս ունենալ:
- Ոչ, դուք...
Ավարտե՛ք անեկդոտը:

StrangeLittleGirl
05.12.2010, 21:37
Էնքան եմ սիրում բժշկական հարցերը:love

ես էլ :love լեգոյի հարցը գիտե՞ս

Magic-Mushroom
05.12.2010, 21:40
հա բայց 6-րդ հարցը կարող է ցանկացած պատասխան ունենալ:D

StrangeLittleGirl
05.12.2010, 21:42
հա բայց 6-րդ հարցը կարող է ցանկացած պատասխան ունենալ:D

Հա, հաստատ :)) Եթե լիներ.
- Ոչ, ես...
Հաստատ իմ մտքով անցածը կլիներ :D

Ձայնալար
05.12.2010, 21:42
Այ մարդ, նույնիսկ հումորային հարցերն են բժշկական՝ Բոյւրն ու Մաջիքը փող են տվել, երգիրը երգիր չի :beee

StrangeLittleGirl
05.12.2010, 21:43
Մեջիք, էս հարցի վրա մտածի: Սովորական մահկանացուները չեն կարողանում, իսկ բժիշկները վայրկենական ասում են:

Ինչու՞ են լեգոյի խաղալիքները պատում բարիումի սուլֆատով:

Moonwalker
05.12.2010, 21:45
6-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ «...դուք իմ ճաշակով չեք»:
Ընդհանուր միավորները՝(Բյուրը,Մեջիքն ու Մորֆեուսը մի խելքի են՝ «իմպոտենտ եք» :D)
StrangeLittleGirl -2
Ձայնալար -2 (մեր ճիշտ պատասխանողը :)) )
Ռուֆուս -3 (աչքիս մյուս հարցից ստեղ էլ գրեմ այստեղ եղել է Ռուֆուսը:D)
(այստեղ եղել է Վահիկը :D)
Magic-Mushroom -3
Շինարար -1
Morpheus_NS -1

Հարց 7-րդ: Մի անգամ ներկայացման ժամանակ Ստալինը ցանկացավ հանդիպել Ստանիսլավսկուն: Իսկ Ստանիսլավսկին վախենում էր բոլշևիկներից ընդհանրապես ու Ստալինից մասնավորապես: Եվ երբ նրան ներկայացրին Իոսիֆ Վիսարիոնովիչին, նա ներկայացավ.
- Ալեքսեև:
Նրան հնարամտորեն ի՞նչ պատասխանեց «ժողովուրդների հայրը»:

StrangeLittleGirl
05.12.2010, 21:51
բայց էս 7-րդը բարդոտ էր :think

Magic-Mushroom
05.12.2010, 21:53
չէ թատրոն սիրող մարդու համար հեշտ է:)

StrangeLittleGirl
05.12.2010, 21:53
չէ թատրոն սիրող մարդու համար հեշտ է:)

Դե հա, ոնց որ համբույրի հարցը բժիշկների համար էր հեշտ :D

Magic-Mushroom
05.12.2010, 21:54
բայց իմպոտենտ պատասխանը ավելի լավն էր:D

Moonwalker
05.12.2010, 21:54
7-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ Ստալին. -Ես էլ՝ ՋուՂաշվիլի (ոչ թե ՋուԳաշվիլի:angry, տո ժե մնե ռուսախոսներ) (Ստանիսլավսկու իսկական ազգանունը Ալեքսեև էր, Ստալինինը՝ Ջուղաշվիլի):
Ընդհանուր միավորները՝ (Ով ազգանունը չէր գրել մեկա հաշվել եմ, որովհետև էությունը ֆայմել էին)
StrangeLittleGirl -3
Ձայնալար -3
Ռուֆուս -3
(այստեղ եղել է Վահիկը :D)
Magic-Mushroom -4
Շինարար -2
Morpheus_NS -1

Հարց 8-րդ: Մտածե՛ք ու փորձե՛ք չսխալվել: Մահաթմա Գանդին կարծում էր, որ ազատությունը ոչինչ չարժի առանց ԴՐԱ: Ինչի՞ մասին է խոսքը:

StrangeLittleGirl
05.12.2010, 21:55
բայց իմպոտենտ պատասխանը ավելի լավն էր:D

Հա, հաստատ :))

StrangeLittleGirl
05.12.2010, 21:58
7-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ Ստալին. -Ես էլ՝ ՋուՂաշվիլի (ոչ թե ՋուԳաշվիլի:angry, տո ժե մնե ռուսախոսներ) (Ստանիսլավսկու իսկական ազգանունը Ալեքսեև էր, Ստալինինը՝ Ջուղաշվիլի):
Ընդհանուր միավորները՝ (Ով ազգանունը չէր գրել մեկա հաշվել եմ, որովհետև էությունը ֆայմել էին)


Ես ռուսախոս չեմ :angry

StrangeLittleGirl
05.12.2010, 21:59
Մեջիք, կրու՞մ ես :))
Էս մի հարցը լավն ա: Հատկապես ձևակերպումը :D

Magic-Mushroom
05.12.2010, 22:00
Ազատություների մասնագետը ես եմ,եւ եթե ճիշտ եմ պատասխանել,ասեմ ես նույնպես այդպես եմ մտածում:)

StrangeLittleGirl
05.12.2010, 22:01
Ազատություների մասնագետը ես եմ,եւ եթե ճիշտ եմ պատասխանել,ասեմ ես նույնպես այդպես եմ մտածում:)
Ասում եմ՝ հարցի մեջ պատասխանը կա :D


Ուրեմը Ջուջլում ես փնտրել ու ռուսերենով :lol

Հա, Ստալինի իսկական ազգանունն էի փնտրում :oy Որ իմանայի տենց էլ կընդունի, էլ նեղություն չէի տա :D

Moonwalker
05.12.2010, 22:01
8-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ Սխալվելու ազատության (հարցի մեջ կար մի փոքրիկ հուշում՝ հատուկ շեշտված էր սխալվելը :P):
Ընդհանուր միավորները՝ (բոլորը ճիշտ էին պատասխանել :) )
StrangeLittleGirl -4
Ձայնալար -4
Ռուֆուս -3
(այստեղ եղել է Վահիկը :D)
Magic-Mushroom -5
Շինարար -3
Morpheus_NS -2

Հարց 9-րդ: Ծովակալ Կոլոմբոսը, նկարիչ Վան Գոգը, կոմպոզիտոր Վիվալդին, դերասանուհի Քիդմանը, Վերածննդի հսկա դա Վինչին, թագուհի Կլեոպատրան ու շատ ուրիշ հայտնի մարդիկ կարող էին ունենակ այն նույն մականունը, որը կրում էր Գրենլանդիան հայտնաբերած վիկինգ նավապետը: Նշե՛ք այդ մականունը:

Ռուֆուս
05.12.2010, 22:01
Կներեք, ստիպված էի լքել խաղը, հիմա վերադարձա :(

StrangeLittleGirl
05.12.2010, 22:03
8-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ Սխալվելու ազատության (հարցի մեջ կար մի փոքրիկ հուշում՝ հատուկ շեշտված էր սխալվելը :P):
Ընդհանուր միավորները՝ (բոլորը ճիշտ էին պատասխանել :) )
StrangeLittleGirl -4
Ձայնալար -4
Ռուֆուս -3
(այստեղ եղել է Վահիկը :D)
Magic-Mushroom -5
Շինարար -3
Morpheus_NS -2

Հարց 9-րդ: Ծովակալ Կոլոմբոսը, նկարիչ Վան Գոգը, կոմպոզիտոր Վիվալդին, դերասանուհի Քիդմանը, Վերածննդի հսկա դա Վինչին, թագուհի Կլեոպատրան ու շատ ուրիշ հայտնի մարդիկ կարող էին ունենակ այն նույն մականունը, որը կրում էր Գրենլանդիան հայտնաբերած վիկինգ նավապետը: Նշե՛ք այդ մականունը:

Ու˜խ, էս հարցը դուրս էկավ :) Այ սա շատ լավն էր

Magic-Mushroom
05.12.2010, 22:08
չգիտեմ

StrangeLittleGirl
05.12.2010, 22:08
չգիտեմ

Իիիիիիի, շատ լավ հարց էր: Վան Գոգին հիշի մի հատ

Moonwalker
05.12.2010, 22:12
9-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ Շիկահեր (նշված բոլոր մարդիկ շիկահեր էին), Գրենլանդիան հայտնաբերել է Էրիկ Շիկահերը:
Ընդհանուր միավորները՝ (կիշտն ասած կարմրահերն ընդունել եմ, որովհետև սաղ աշխարհը Էրիկին Կարմիր գիտի, մենակ հայալեզու աղբյուրներն են գրում շիկահեր::think)
StrangeLittleGirl -5
Ձայնալար -5
Ռուֆուս -4
(այստեղ եղել է Վահիկը )
Magic-Mushroom -5
Շինարար -4 (Կլեոպատրան էլ էր Կյաժ)
Morpheus_NS -3

Հարց 10-րդ: Ինչպես հայտնի է Մենդելեևի պարբերական աղյուսակի 92-րդ տարրը Ուրանն է: Նայե՛ք երկնքին ու անվանեք նույն աղյուսակի 93-րդ և 94-րդ տարրերը:

Skeptic
05.12.2010, 22:12
Միակ հարցը, որին միանգամից ճիշտ պատասխանեցի /մտքումս/, բայց, ափսոս, մրցույթից ուշացա.. :(

Skeptic
05.12.2010, 22:13
Հարց 10-րդ: Ինչպես հայտնի է Մենդելեևի պարբերական աղյուսակի 92-րդ տարրը Ուրանն է: Նայե՛ք երկնքին ու անվանեք նույն աղյուսակի 93-րդ և 94-րդ տարրերը:

Բայց, կարծեմ, չեն երևում: :think

StrangeLittleGirl
05.12.2010, 22:15
9-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ Շիկահեր (նշված բոլոր մարդիկ շիկահեր էին), Գրենլանդիան հայտնաբերել է Էրիկ Շիկահերը:
Ընդհանուր միավորները՝ (կիշտն ասած կարմրահերն ընդունել եմ, որովհետև սաղ աշխարհը Էրիկին Կարմիր գիտի, մենակ հայալեզու աղբյուրներն են գրում շիկահեր::think)
StrangeLittleGirl -5
Ձայնալար -5
Ռուֆուս -4
(այստեղ եղել է Վահիկը )
Magic-Mushroom -5
Շինարար -4 (Կլեոպատրան էլ էր Կյաժ)
Morpheus_NS -3

Հարց 10-րդ: Ինչպես հայտնի է Մենդելեևի պարբերական աղյուսակի 92-րդ տարրը Ուրանն է: Նայե՛ք երկնքին ու անվանեք նույն աղյուսակի 93-րդ և 94-րդ տարրերը:

Բայց ախր իրանք սաղ կարմիր մազերով են, իսկ շեկը դեղնավունը չի՞:

Էս էլ էր հեշտ հարց :)) Մեջիք ջան, քեզ տեսնեմ :)

Magic-Mushroom
05.12.2010, 22:15
ԱԱԱԱԱ իմ Քիմիան 10 է եղել:D

StrangeLittleGirl
05.12.2010, 22:15
Բայց, կարծեմ, չեն երևում: :think

Ահա :)) Շըշշշշշ, հուշում ա :))

StrangeLittleGirl
05.12.2010, 22:16
ԱԱԱԱԱ իմ Քիմիան 10 է եղել:D

Իմը որ 8 ա էղել, էս նենց հարց չի, որ չիմանամ :D

Magic-Mushroom
05.12.2010, 22:16
Վերջը:hands

Morpheus_NS
05.12.2010, 22:16
Լավ հարց ա, նայեք երկինք, բայց չեք տեսնի :ՃՃ

StrangeLittleGirl
05.12.2010, 22:17
Լավ հարց ա, նայեք երկինք, բայց չեք տեսնի :ՃՃ

ահա :D

Ռուֆուս
05.12.2010, 22:17
Ափսոս կեսից չկայի, թե չէ կհաղթեի :cry

Magic-Mushroom
05.12.2010, 22:17
Ատոմային բոմբ:hands

Morpheus_NS
05.12.2010, 22:18
ԱԱԱԱԱ իմ Քիմիան 10 է եղել:D

Իսկ իմ դեսկթոփին մենդելեեւի աղյուսակը կա;)

Magic-Mushroom
05.12.2010, 22:19
ոնց-որ ընկերությունն է հաղթելու:)

StrangeLittleGirl
05.12.2010, 22:19
ոնց-որ ընկերությունն է հաղթելու:)

բժիշկները :D

Moonwalker
05.12.2010, 22:20
Վերջին հարցի ճիշտ պատասխանը՝ Նեպտունիում և Պլուտոնիում (համընկնում է մոլորակների դասավորությանը՝ Ուրան, Նեպտուն, Պլուտոն):
StrangeLittleGirl -6
Ձայնալար -6
Ռուֆուս -5
(այստեղ եղել է Վահիկը )
Magic-Mushroom -6
Շինարար -5
Morpheus_NS -4

Գնում ենք օվերթայմ:)) Մասնակցում են StrangeLittleGirl-ը, Ձայնալարը և Magic-Mushroom-ը մնացածներին շնորհակալություն;): Սխալ պատասխանողը դուրս է մնում:)

Լր. հարց 1 1980-ականների վերջին հրատարակված այդ խաղի կանոնադրությունն ասում էր, որ մեկ խաղը հավասար ընթացքի դեպքում չի կարող շարունակվել 1 օրից ավել: Ո՞ր խաղի մասին է խոսքը:

Morpheus_NS
05.12.2010, 22:26
Խի էտքան տեւած կա՞

Magic-Mushroom
05.12.2010, 22:28
Չցիտեմ երեւի սխալ ասեցի:(

StrangeLittleGirl
05.12.2010, 22:28
Վերջին հարցի ճիշտ պատասխանը՝ Նեպտունիում և Պլուտոնիում (համընկնում է մոլորակների դասավորությանը՝ Ուրան, Նեպտուն, Պլուտոն):
StrangeLittleGirl -6
Ձայնալար -6
Ռուֆուս -5
(այստեղ եղել է Վահիկը )
Magic-Mushroom -6
Շինարար -5
Morpheus_NS -4

Գնում ենք օվերթայմ:)) Մասնակցում են StrangeLittleGirl-ը, Ձայնալարը և Magic-Mushroom-ը մնացածներին շնորհակալություն;): Սխալ պատասխանողը դուրս է մնում:)

Լր. հարց 1 1980-ականների վերջին հրատարակված այդ խաղի կանոնադրությունն ասում էր, որ մեկ խաղը հավասար ընթացքի դեպքում չի կարող շարունակվել 1 օրից ավել: Ո՞ր խաղի մասին է խոսքը:

Վայ, կոմպից հեռու էի: Տեսնես՝ հասցրի՞ պատասխանել :think

Moonwalker
05.12.2010, 22:28
Ճիշտ պատասխանն է մի զարմացեք ֆուտբոլը (սակայն ամենատրամաբանականը Բյուրի գրածն էր՝ Շախմատ)
StrangeLittleGirl
Ձայնալար- 0
Magic-Mushroom
Ռուֆ մի խանգարի դու չես խաղում:angry:))

Շարունակում ենք:
Լր հարց 2 Նիդերլանդները տարբերվում է Ֆրանսիայից նրանով, ինչով Հունգարիան՝ Իտալիայից: Ի՞նչով:

StrangeLittleGirl
05.12.2010, 22:29
Ճիշտ պատասխանն է մի զարմացեք ֆուտբոլը (սակայն ամենատրամաբանականը Բյուրի գրածն էր՝ Շախմատ)
StrangeLittleGirl
Ձայնալար- 0
Magic-Mushroom
Ռուֆ մի խանգարի դու չես խաղում:angry:))

Շարունակում ենք:
Լր հարց 2 Նիդերլանդները տարբերվում է Ֆրանսիայից նրանով, ինչով Հունգարիան՝ Իտալիայից: Ի՞նչով:

էս ինչ հեշտ հարց ա :D

StrangeLittleGirl
05.12.2010, 22:31
Ժող, ես ֆրանսերենի շարադրություն ունեմ գրելու :D Արագացրեք

Magic-Mushroom
05.12.2010, 22:33
Հեշտ չի ախր շատ բաներով է տարբերվում:)

StrangeLittleGirl
05.12.2010, 22:33
Հեշտ չի ախր շատ բաներով է տարբերվում:)

Հա բայց պարզ ա ինչ էր ուզում :D

StrangeLittleGirl
05.12.2010, 22:36
Ժոոոոող, Մորֆեուսը սխալվել, ինձ ա ուղարկել պատասխանը :D

Magic-Mushroom
05.12.2010, 22:36
Ես ուզում եմ որ Բյուրը հաղթի:)

Moonwalker
05.12.2010, 22:37
Ճիշտ պատասխանն է նրանք տարբերվում են ազգային դրոշի 90 աստիճանի թեքվածությամբ /գույների դասավորությունը նույնն է/

StrangeLittleGirl -1
Ձայնալար- 1
Magic-Mushroom - Ջենթլմենաբար զիջեց հաղթանակը Բյուրին:))

Շարունակում են Բյուրն ու Ձայը ;)
Լր հարց 3 Սա Եվրոպայի միակ երկիրն է, որի բնակչությունը վերջին 2 դարերում 2 անգամ նվազել է: Կհարցնեի որ երկիրն է սա, բայց քանի որ շատ խելոք եք:)) կհարցնեմ, որն էր պատճառը:

Rammstein
05.12.2010, 22:38
Մոդերատորական. Ժող, ժամանցը ժամանց, բայց զրուցարանային գրառումները դադարեցրեք: :)

Morpheus_NS
05.12.2010, 22:39
Ժոոոոող, Մորֆեուսը սխալվել, ինձ ա ուղարկել պատասխանը :D

իիի, էտ հուշում էի :ՃՃՃՃՃՃՃ

Magic-Mushroom
05.12.2010, 22:39
հա,բայց ես պատասխանը գիտեյի,չէի կարծում այդքան տրամաբանական կլինի,ասեմ ուրիշ շատ բաներով է տարբերվում,համեցեք կտեսնեք,Բյուր Ա՜ռռաաջ:goblin:flower

StrangeLittleGirl
05.12.2010, 22:39
Ես ուզում եմ որ Բյուրը հաղթի:)

Իիի, տենց չի կարելի :( իսկ ես ուզում էի, որ Ձային դուրս մղենք, էրկուսով հաղթենք

StrangeLittleGirl
05.12.2010, 22:42
հա,բայց ես պատասխանը գիտեյի,չէի կարծում այդքան տրամաբանական կլինի,ասեմ ուրիշ շատ բաներով է տարբերվում,համեցեք կտեսնեք,Բյուր Ա՜ռռաաջ:goblin:flower

Կրվում եմ :(

Moonwalker
05.12.2010, 22:44
Ճիշտ պատասխանն է ԱՄՆ, խոսքը Իռլանդիայի մասին է, որի բնակչության կեսը բնակեցրել է նահանգները :))

StrangeLittleGirl - էլի ֆիզիոլոգիականը մեջ ընկավ:angry:D:
Ձայնալար - հրաշք հումորային պատասխանով ծիծաղեցնելու համար շնորահակալ եմ:D:D:D

Առաջարկում եմ ոչ ոքի;) Ինչ կասեք:
Բայց նենց չի էլի որ հարցերս պրծան :))

Ձայնալար
05.12.2010, 22:45
Հուշել մուշել չկա :goblin

Ձայնալար
05.12.2010, 22:45
Ես հմո եմ :))

StrangeLittleGirl
05.12.2010, 22:45
Ճիշտ պատասխանն է ԱՄՆ, խոսքը Իռլանդիայի մասին է, որի բնակչության կեսը բնակեցրել է նահանգները :))

StrangeLittleGirl - էլի ֆիզիոլոգիականը մեջ ընկավ:angry:D:
Ձայնալար - հրաշք հումորային պատասխանով ծիծաղեցնելու համար շնորահակալ եմ:D:D:D

Առաջարկում եմ ոչ ոքի;) Ինչ կասեք:
Բայց նենց չի էլի որ հարցերս պրծան :))

Էկեք էլի: Արդեն ուղեղս ուրիշ տեղ ա: Ֆրանսս մնաաաաց :cry

StrangeLittleGirl
05.12.2010, 22:47
Հա, վերջ, շնորհավոր ինձ, Մեջիքին (:P) ու Ձային հաղթելու առթիվ :)

Շնորհակալություն Moonwalker-ին խաղը վարելու համար :) Հարցերդ էլ պահի, մոտ ժամանակներս էլի կվարես :)

StrangeLittleGirl
05.12.2010, 22:47
Հ.Գ. Մորֆ, սխալ հուշեցիր :D

Ձայնալար
05.12.2010, 22:48
Էս ինչ յազվա ժողովուրդ են էս բժիշկները այ մարդ, ոչ կրում են ոչ կրվում են :D

Magic-Mushroom
05.12.2010, 22:49
Շատ հետաքրքիր անցավ,ապրեք շատ լավ բան եք մտածել,Բյուր հարգանքներիս հավաստիքը քեզ,շնորհավոր,Ձյա ջան շնորհավոր,Moonwalker ապրես միշտ մնա այսպես լավը,բոլորիդ սիրում եմ:love

Ձայնալար
05.12.2010, 22:49
Moonwalker ջան, շնորհակալություն, շատ լավ խաղեր:

Մինզդռավ ջան, ձեզ էլ շնորհավոր :))

Ռուֆուս
05.12.2010, 22:50
Moonwalker, ապրես, լավն էին հարցերը, ափսոս սկզբից մինչև վերջ չմասնակցեցի, թե չէ կհաղթեի, էլ ոչ-ոքի, եսիմ ինչ բան չէր լինի :))

Ձայ, Բյուր, շնորհավոր :beee

Moonwalker
05.12.2010, 22:50
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին ու լուռ հետևողներին:)
Սրտանց շնորհավորում եմ հաղթողներին՝
StrangeLittleGirl :bux:
Ձայնալար :bux:

Շնորհավորում եմ նաև Մեջիքին լավ խաղի համար: Մյուսներն էլ ովքեր հետ մնացին ուշ միանալու (Շինարար ու մյուսներ) կամ կեսից գնալ-գալու (Ռուֆուս :)) ) պատճառով:

Morpheus_NS
05.12.2010, 22:51
Ճիշտ պատասխանն է ԱՄՆ, խոսքը Իռլանդիայի մասին է

հիմա որ մեկը՞))

StrangeLittleGirl
05.12.2010, 22:52
Շատ հետաքրքիր անցավ,ապրեք շատ լավ բան եք մտածել,Բյուր հարգանքներիս հավաստիքը քեզ,շնորհավոր,Ձյա ջան շնորհավոր,Moonwalker ապրես միշտ մնա այսպես լավը,բոլորիդ սիրում եմ:love
Էդ իմ մտածածը չի: Ժամանակին ակումբում Artgeo անունով մեկը կար: Իրա գաղափարն էր :)
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար:


Moonwalker, ապրես, լավն էին հարցերը, ափսոս սկզբից մինչև վերջ չմասնակցեցի, թե չէ կհաղթեի, էլ ոչ-ոքի, եսիմ ինչ բան չէր լինի :))

Ձայ, Բյուր, շնորհավոր :beee
Շնորհակալ եմ: Մեջիքին էլ շնորհավորի :P Համ էլ երազել ես, չէիր հաղթի :P

Morpheus_NS
05.12.2010, 22:52
Հ.Գ. Մորֆ, սխալ հուշեցիր :D

Ազատությունը ոչինչ չարժի առանց սխալվելու ազատության

Հ.Գ. Բագրատը ինձ կաշառեց

StrangeLittleGirl
05.12.2010, 22:54
հիմա որ մեկը՞))

Իռլանդիայի կեսը դատարկվել ա ԱՄՆ :cry

Ձայնալար
05.12.2010, 22:54
:goblin էս զմայլիկը կաշառք չի, սպառնալիք ա :D

Moonwalker
05.12.2010, 22:54
հիմա որ մեկը՞))

Դե բնակչության կրճատման պատճառը ԱՄՆ է, իսկ դատարկվող երկիրը Իռլանդիան ;)

StrangeLittleGirl
05.12.2010, 22:54
Ազատությունը ոչինչ չարժի առանց սխալվելու ազատության

Հ.Գ. Բագրատը ինձ կաշառեց

Ո՞նց կաշառեց: Որ ինձ հուշե՞ս :D

Morpheus_NS
05.12.2010, 22:55
:goblin էս զմայլիկը կաշառք չի, սպառնալիք ա :D

Ինձ էլ թվաց տապոռ ես նվեր տալու

Morpheus_NS
05.12.2010, 22:56
Ո՞նց կաշառեց: Որ ինձ հուշե՞ս :D

Որ ՍԽԱԼ հուշեմ

Magic-Mushroom
05.12.2010, 22:56
Պահ:beee Բյուրին հուշում պետք չի,ինքը որ ուզեր բոլորին էվթանազիա կաներ:D

Ձայնալար
05.12.2010, 22:57
Ինձ էլ թվաց տապոռ ես նվեր տալու

Բացեց :D:D Ու էն պոզավոր գլխարկից :D Լավ, գնացինք զրուցարան, թե չէ Ռամշը կգա մեր վրա հիտլերի մեթոդը կկիրառի :scare

Rammstein
05.12.2010, 23:12
Մոդերատորական. Ռամշը եկավ ու ջնջեց 41 թեմայից դուրս գրառում` առանց տուգանային միավորների նվիրաբերման: Բայց եթե այս թեմայում շարունակեք, կսկսեմ նվերները փաթեթավորել:
Հաղթողներին սրտանց շնորհավորում եմ: :drinks

einnA
05.12.2010, 23:58
Ժողովուրդ շնորհավորում եմ :))
նոր միացա :) բայց խոստովանում եմ, որ 3-ից ավել չէի հավաքի :(
Moonwalker շնորհակալություն խաղը վարելու համար, աչքիս մնաց քո վրա էս խաղի վարելու պարտականությունը :))

StrangeLittleGirl
06.12.2010, 00:29
Մոդերատորական. Ռամշը եկավ ու ջնջեց 41 թեմայից դուրս գրառում` առանց տուգանային միավորների նվիրաբերման: Բայց եթե այս թեմայում շարունակեք, կսկսեմ նվերները փաթեթավորել:
Հաղթողներին սրտանց շնորհավորում եմ: :drinks

Ռամշ ջան, էկա ասելու, որ էս խաղի ֆորմատը տենց ա, ու պետք չի կատաղել, տուգանային միավորներ շռայլել: Միշտ սենց ա անցել ու թող տենց էլ անցնի:

Rammstein
06.12.2010, 01:21
Ռամշ ջան, էկա ասելու, որ էս խաղի ֆորմատը տենց ա, ու պետք չի կատաղել, տուգանային միավորներ շռայլել: Միշտ սենց ա անցել ու թող տենց էլ անցնի:

Բյուր ջան, ո՞րտեղ տեսար, որ կատաղեմ: :) Խաղի ընթացքում միշտ էլ թողնվում են քննարկումներն ու զրույցները, որտեւ, ինչպես ասեցիր, խաղի ֆորմատն ա այդպիսին, բայց խաղի ավարտից հետո դրանցից թեմայից դուրսերը ճիշտ եմ համարում մաքրել (բնականաբար առանց տուգանելու), որտեւ զրուցարանային են: Ճիշտ ա, դա էլ կարամ չանել, բայց թեման սիրունացնելու ու հետագայում հեշտ ընթեռնելության համար արժի անել: :)
Իսկ տուգանման ենթակա են այն գրառումները, որոնք խաղի ավարտից միառժամանակ հետո են արվել, բայց որեւէ կապ չունեն խաղի հետ: Օրինակ` հիմա որ մեկը գա ու էն Բրյուսովի կամ չգիտեմինչի մասին զրույցները շարունակի, կտուգանվի: :pardon

Sagittarius
27.07.2011, 13:35
2-րդ հարցի ճիշտ պատասխանը՝ Կլիենտ (հաճախորդ), պետք էր ուղղակի հիշել հայտի ասույթը. «հաճախորդը միշտ ճիշտ է»:
Ընդհանուր միավորները (չունեինք ճիշտ պատասխան :()
StrangeLittleGirl -1
Ձայնալար -0
Ռուֆուս -1
Վահիկ -0
Magic-Mushroom -1

Հարց 3-րդ: Ըստ Հիպոկրատի ինչից են առաջանում մարդու առաջին ատամները:

հարց հին խաղերի վերաբերյալ /ուղղակի հետաքրքիր է/. Կլիենտ (հաճախորդ)՝ սրանք հենց նույն «պլեյբեյներն» են /եթե անունը ճիշտ եմ հիշում՝ պլեյբեյ, պլեբս, նման մի բան, դպրոցում եմ սովորել, արդեն մոռացել եմ/

Ռուֆուս
16.11.2011, 21:56
Խնդրում եմ ուշադիր կարդալ խաղի անցկացման կանոնները.

Խաղի կանոնները

Խաղը անց է կացվում փուլերով։ Ամեն փուլում տրվում է 10 հարց։

Խաղը սկսվելուց հետո, վարողը տալիս է հարց, որին պատասխանելու համար տրվում է 5 րոպե։ Պատասխանները պետք է ուղարկել վարողին ՊՄ-ի միջոցով, պատասխանը գրելով վերնագրում։ Ցանկալի է վերնագրում նաև գրել հարցի համարը։ Այսինքն ձեր ուղարկած ՊՄ ի վերնագիրը պիտի ունենա հետևյալ տեսքը
1. ՊԱՏԱՍԽԱՆԸ
2. ՊԱՏԱՍԽԱՆԸ
և այլն
ՊՄ ի պարունակությունը էական չէ և չի ստուգվելու։
5 րոպեից հետո վարողը գրում է ճիշտ պատասխանը և տալիս է հաջորդ հարցը։
2-րդ պատասխանները չեն ընդունվի։
10 հարցից հետո կհայտարարվի փուլի հաղթողը։

Խնդրում եմ չօգտվել որոնողական համակարգերից:

Խաղը կսկսվի ուղիղ 5 րոպեից:

Ռուֆուս
16.11.2011, 21:59
Եթե ալարում եք կարդալ վերևի գրառումը, փորձեմ ավելի պարզ բացատրեմ մասնակցելու պայմանները :))

Պատասխանը ինձ ուղարկում եք անձնական նամակով (PM), հարցի համարն ու պատասխանը գրում եք հենց վերնագրի մեջ: Նամակը չեմ բացելու ու բովանդակությունը չեմ կարդալու :)

Ռուֆուս
16.11.2011, 22:01
Եվ այսպես, սկսեցինք :) Ցանկացողները կարող են կեսից միանալ խաղին:

Հարց 1
Ըստ լեգենդի եվրոպական մայրաքաղաքներից մեկը հիմնվել է այսպես: Լճի մեջ գերան են նետել և քաղաքը հիմնել են այն բլրի վրա, որտեղ կանգ է առել գերանը: Ի՞նչ է քաղաքի անունը:

Ռուֆուս
16.11.2011, 22:06
Պատասխան.
Ստոկհոլմ

armen9494 - 1. պատասխանը չգիտեմ հերիք չի, մի հատ էլ տուգանային ստացա :oy - 0
John - փարիզ - 0
Rammstein - 1. Ամստերդամ :think -0

Հարց 2
1660թ-ին Անգլիայում վերականգնվում է միապետությունը և թագավոր է դառնում Չարլզ 2-րդ Ստյուարտը: Սակայն Չարլզը ժառանգներ չի թողնում: Իսկ ի՞նչ էր Չարլզի անձնական բժշկի ազգանունը:

Ռուֆուս
16.11.2011, 22:11
Պատասխան.
Բժիշկ Կոնդոմ, ում անունից էլ ծագել է անգլերեն condom «պահպանակ» բառը

armen9494 - 2. Հայդեր :think - 0
Rammstein - 2. Ուիլսոն - 0
John - ավելի տրամաբանական հարցեր եմ սպասում... - 0

Հարց 3
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հոկտեմբերի 12-ին ժողովրդին կոչ արեց չնշել «նրան» նվիրված տոնը, ով Չավեսի կարծիքով ավելի վատն էր քան Հիտլերը: Ո՞վ էր նա:

Ռուֆուս
16.11.2011, 22:16
Պատասխան.
Քրիստափոր Կոլումբոս

armen9494 - 3. Լենին - 0
John - Քրիստափոր Կոլումբոս :think - 1
Rammstein - 3. Չիդեմ, ապ ջան: :) - 0

Հարց 4
Այս իրը ստեղծողները այն փորձարկելիս նշել են, որ նա բարեհաջող կերպով իր միջով անցկացրել է 10 միջին մեծության խնձոր, մեկ 10սմ տրմագծով տափակ ճիլոպ, 3 յուղած փուչիկ և չորս կտոր իրար կպած թուղթ: 1884թ-ին ի՞նչ էին փորձարկում նորարաները:

Ռուֆուս
16.11.2011, 22:21
Պատասխան.
Զուգարանակոնք

John - հետաքրքիր հարց է, տարբերակ չունեմ... - 0
Moonwalker - 4. Փոշեկո՞ւլ /եթե իհարկե ուշացած կարելի ա մասնակցել/ - 0
Rammstein - 4. Փոշեկուլ :esim
armen9494 - սոկովիժիմալկա :D - 0

Հարց 5
Երբ սպարտացիները տեսան Աթենքը շրջապատող բարձր պարիսպը, նրանք ասացին. «Պարիսպը օգտակար կլիներ, եթե քաղաքում լինեին միայն ...» Ովքե՞ր

Ռուֆուս
16.11.2011, 22:26
Պատասխան.
Կանայք

John - սպարտացիներ :D - 0
armen9494 - 5. Սպարտացիներ - 0
Moonwalker - 5. ...սպարտացիները:pardon - 0
Rammstein - 5. Երեւի «միայն սպարտացիներ» :)) - 0

Հարց 6
Հին Սկանդինավիայում ոչ բոլոր երեխաներին էին անուններ տալիս: Ի՞նչ յուրահատկություն ունեին այն երեխաները, ովքեր իրենց կյանքի ընթացքում այդպես էլ չէին իմանում իրենց անունը:

Ռուֆուս
16.11.2011, 22:31
Պատասխան.
Այդ երեխաները խուլ էին:

vahe-91 - 6. Խուլ էին :) - 1
KarineIonesyan - 6.Դավաճանների երեխաներ էին - 0
Rammstein - 6. Խո՞ւլ էին -1
armen9494 - 6. զինվորներ էին - 0
Moonwalker - 6. երևի նրանք խուլ էին - 1
John - առաջնեկն էին - 0

Հարց 7
Ռոքսետ խմբի կիթառահար Պեր Հեսսլը մի անգամ կատակեց, որ իրեն դուր է գալիս, որ ամբողջ Շվեդիան լիզում է իր հետույքը: Ո՞րն էր նման կատակի պատճառը:

Ռուֆուս
16.11.2011, 22:36
Պատասխան.
Շվեդիայում թողարկել էին խմբի նկարով դրոշմանիշներ:

vahe-91 - 7. Փոստային մառկա են հանել Ռոքսեթ խմբի անունով - 1
Moonwalker - 7. երևի անուն-ազգանվան իմաստն էր պատճառը - 0
John - իրա հետույքին նման, իրա անունով ուտելիք կար երևի... - 0
Rammstein - 7. Ես շա՞տ իմանամ… կարող ա՞ իրա հետույքի պատկերով պաղպաղակի բիզնես էր անում… :D - 0
KarineIonesyan - Երեւի, որ հետո ասեր Listen to your heart... - 0

Հարց 8
Ամերիկյան մի ընտանիքում աղջկա անունը դրել էին Դակոտա: Աղջիկը բողոքում էր, որ իրեն զզվեցրել էին նույն հիմար հարցը տալով: Ի՞նչ էին հարցնում աղջկան:

Ռուֆուս
16.11.2011, 22:41
Պատասխան.
Դու հյուսիսայի՞նն ես, թե՞ հարավայինը: (ԱՄՆ-ում կա հյուսիսային ու հարավային Դակոտա նահանգներ)

KarineIonesyan - 8.Ի՞նչ է նշանակում քո անունը - 0
vahe-91 - 8. Դու Դակոտա նահանգից ես ? :think - 0
armen9494 - 8. Արդյո՞ք ինքն այդ ցեղից է - 0
Moonwalker - 8. հարցնում էին «դու Դակոտայից ե՞ս» - 0
John - ի՞նչ ա նշանակում անունդ, խի՞ են դրել Դակոտա - 0
Rammstein - 8. :( Հարցնում էին ճապոնացի ա, թե ոչ: Հա ի՞նչ անեմ, որ սխալ ա… - 0


Հարց 9
1971թ-ին Ջորջ Հարիսոնը Նյու-Յորքում կազմակերպում է Բանգլադեշին նվիրված բարեգործական համերգ: Երբ բեմի վրա հայտնի սիթարահար Ռավի Շանքարը վերջացրեց գործիքը լարելը, Հարիսոնը մի բան լսեց, ինչն իրեն ահավոր տխրեցրեց: Ի՞նչ լսեց Հարիսոնը:

Ռուֆուս
16.11.2011, 22:46
Պատասխան.
Ծափահարություններ: Ռավի Շանքարը հանդիսատեսներին հայտարարեց. «եթե ձեզ այդքան դուր եկավ սիթարի լարելը, պատկերացնում եմ, թե ինքան կհավանեք երաժշտությունը»:

John - ծափահարություններ :D - 1
armen9494 - հանդիսատեսը խուլ էր - 0
Rammstein - 9. 0 - 0 - 0 - 0 - 0 - 0 - 0 - 0 - 0 - 0 - 0
Moonwalker - 9. Շանքարին ասեցին, որ գործիք լարելուց ավել լավ ձայն է գալիս քան Հարիսոնի նվագելուց - 0

Հարց 10
Երբ Քեյփթաունում բնակվող մի ընտանիքում ծնվեց 14-րդ երեխան, հոգնած ծնողները խեղճ երեխային տվեցին «Ավարտ» անունը: Սակայն սա չօգնեց և մի տարի անց ծնվեց 15-րդ երեխան: Ինչպե՞ս ծնողները անվանեցին նորածնին:

Ռուֆուս
16.11.2011, 22:47
Ի դեպ 2 լրացուցիչ հարց էլ ունեմ, մի շտապեք լքել համակարքչի էկրանը :)

John
16.11.2011, 22:50
Ի դեպ 2 լրացուցիչ հարց էլ ունեմ, մի շտապեք լքել համակարքչի էկրանը :)
հաշվարկից դո՞ւրս :oy

Ռուֆուս
16.11.2011, 22:51
Պատասխան.
Հետգրություն/Հ.Գ./ՊոստՍկրիպտում/P.S.

John - p.s. ;) հետգրություն - 1
Moonwalker - 10. «Ավարտից հետո» :D - 0
armen9494 - 10, P.S. (պոստսկրիպտ) - 1
Rammstein - 10. Ասում եմ` կարող ա՞ էս էն կոնդոմն ա… :D:D լավ, չէ, իմ պատասխանն ա «Մահ» :}: - 0
KarineIonesyan - 10.Բավական...- 0

Հարց 11
Ճապոնացիների սիրված զբաղմունքների ցանկում առաջին տեղը գրավում է ռեստորան այցելելը, երկրորդ տեղը՝ երկրում ճանապարհորդելը, երրորդը՝ ավտոմեքենա քշելը: Տվեք չորրորդ զբաղմունքի անվանումը հենց ճապոներենով, եթե ասեմ, որ ճապոնացիները նախընտրում են դրանով զբաղվել միայնակ:

Ռուֆուս
16.11.2011, 22:51
հաշվարկից դո՞ւրս :oy

Չէ, ներս :)

Ռուֆուս
16.11.2011, 22:56
Պատասխան.
Կարաոկե

John - ճապոներեն մի հատ բառ գիտեմ՝ ԿԱՄԻԿԱՁԵ :D - 0
armen9494 - 11, սեքսը - 0
KarineIonesyan - Խարակիրի ... :D - 0
Moonwalker - 11. Իկեբանա - 0
Rammstein - 11. :esim …Երեւի Կարաոկե (երգել): - 1

Հարց 12
ԱՄՆ-ում գոյություն ունի մրցանակաբաշխություն, որը մրցանակներ է տալիս պիտակների վրա գրված ամենահիմար զգուշացումներին: 2004թ-ին մրցանակը տրվեց հետևյալ գրությանը. «Եթե դուք չեք հասկանում այստեղ գրված բոլոր նախազգուշացումները կամ *** ***, խնդրում ենք չօգտագործել այս իրը»: Լրացրեք բաց թողնված բառերը:

John
16.11.2011, 22:56
Չէ, ներս :)
Սովից կոտորվա տնաշեն :D ապրես, լիքը դրական էմոցիաների համար :)

Վահե-91
16.11.2011, 23:00
ես էլ մի ժամա 77-երորդ էջն եմ refresh տալիս :D մի հատ ձեն հանեք, որ եկել եք 78 :unsure

Ռուֆուս
16.11.2011, 23:01
Պատասխան.
Չգիտեք կարդալ

armen9494 - չունեք սրանից - 0
Moonwalker - 12. կամ չեք կարդացել - 0
John - հասկանում եք :D - 0
Rammstein - 12. «այս նախադասությունը» :)): - 0

Դե դուք որոշեք լավագույն հարցը, ես էլ որոշեմ հաղթողին :))

Rammstein
16.11.2011, 23:03
Դե դուք որոշեք լավագույն հարցը

Կարաոկեն… :P:P:))

Claudia Mori
16.11.2011, 23:05
5,6,11, բայց 11-ը ամենահավեսն էր;)

John
16.11.2011, 23:06
Շնորհակալություն Հայկ ջան, էն Ստյուարտի բժշկի պահերը... ես տենց էլ չջոգեցի բժիշկն ի՞նչ կապ ուներ Ստյուարտի երեխա չունենալու հետ :D
մնացած հարցերը լավն էին... ;) էն ծափահարությունների հարցն էլ ամենալավն էր :)

Ameli
16.11.2011, 23:06
Կեցցես, Ռուֆ, լավ հարցեր են, մանավանդ էս վերջին մի քանիսը, տրամաբանական են, եթե էլի տենց տրամաբանական հարցերով խաղ լինի ես էլ կխաղայի:
Հետգրությունն էր լավը :hands

Հ.Գ. Բայց իմ կարծիքը հաշվի առնվո՞ւմ էր ստե :}

armen9494
16.11.2011, 23:06
զուգարանակոնքը:D

իմ կարծիքով ամենատրամաբանական հարցն էր

Ռուֆուս
16.11.2011, 23:08
vahe-91-ի երրորդ հարցի ճիշտ պատասխանը չեմ ընդունում, որովհետև ստացել եմ ճիշտ պատասխանը տեղադրելուց հետո:

Եվ այսպես, երրորդ տեղը միմյանց մեջ կիսում են armen9494-ը և Moonwalker-ը 1-ական միավորներով :hands

Երկրորդ տեղը միմյանց մեջ կիսում են Rammstein-ը և vahe-91-ը 2-ական միավորներով :hands:hands

Իսկ առաջին տեղը գրավում է John-ը՝ 3 միավորով :hands:hands:hands

Շնորհավորում եմ հաղթողին, ու շնորհակալություն եմ հայտնում խաղի բոլոր մասնակիցներից: Հուսով եմ հարցերը շատ դժվար չէին :))

vahe-91, ափսոս, բայց հուսով եմ մյուս խաղերին էլ կմասնակցես ու ավելի ուշադիր կլինես :)

John
16.11.2011, 23:12
վաղուց չէր եղել սենց, որ իրականությունից ստացվի կտրվել, շնորհակալ եմ շատ Հայկ ջան :)

armen9494
16.11.2011, 23:12
Շնորհակալություն Հայկ ջան, էն Ստյուարտի բժշկի պահերը... ես տենց էլ չջոգեցի բժիշկն ի՞նչ կապ ուներ Ստյուարտի երեխա չունենալու հետ :D


էդ հարցի շուրջ էլ կարելի է տրամաբանել:))
Երևի առաջին ստեղծածը այնպիսին է եղել, որ այն օգտագործելուց հետո անհնար է եղել հանել այն:D

John
16.11.2011, 23:14
էդ հարցի շուրջ էլ կարելի է տրամաբանել:))
Երևի առաջին ստեղծածը այնպիսին է եղել, որ այն օգտագործելուց հետո անհնար է եղել հանել այն:D
Կամ հենց բժշկին ա օգտագործել :D

armen9494
16.11.2011, 23:14
իսկ խաղի հաջորդ փուլը ե՞րբ է լինելու

Վահե-91
16.11.2011, 23:15
իսկ ինչի հաղթողին մրցանակ չկա ?

Arpine
16.11.2011, 23:18
Շնորհակլություն բոլորին, Ռուֆուսին շատ հետաքրքիր, մի քիչ էլ դժվար:oy հարցերի համար,
John շնորհավոր, հաղթանակներիդ սկիզբը լինի:)), նաև շնորհավորում եմ Rammstein-ին, Vahe-ին ու մնացած մասնակիցներին շատ հետաքրքիր էր:)

Rammstein
16.11.2011, 23:29
9-րդ հարցի դեպքի նման դեպք իմ աչքի առաջ եղել ա. մի անգամ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում համերգի էի, նվագախումբը լարեց պրծավ, ժողովուրդը ծափ տվեց: :}:fool:crazy
Հարցը իրոք լավն էր, ո՞նց չֆայմեցի…

armen9494
16.11.2011, 23:29
Ջոն ջան շնորհավոր, սրտանց շնորհավորում եմ, հալալ ա քեզ:hands

Ռուֆուս
16.11.2011, 23:34
Շնորհակալություն Հայկ ջան, էն Ստյուարտի բժշկի պահերը... ես տենց էլ չջոգեցի բժիշկն ի՞նչ կապ ուներ Ստյուարտի երեխա չունենալու հետ :D
մնացած հարցերը լավն էին... ;) էն ծափահարությունների հարցն էլ ամենալավն էր :)

Ըստ որոշ վարկածների պահպանակը ստեղծել է հենց բժիշկ Կոնդոմը :)

Ռուֆուս
16.11.2011, 23:39
Ինձ ամենաշատը զարմացրեց էն, որ սպարտացիներին հարցին հերիք չի ոչ մեկ ճիշտ չպատասխանեց, դեռ մի բան էլ բոլորը լրիվ նույն սխալ պատասխանը ուղարկեցին :)) Իսկ ես մտածում էի, թե դա ամենահեշտ հարցն էր ու բոլորդ ճիշտ կպատասխանեիք :))


իսկ խաղի հաջորդ փուլը ե՞րբ է լինելու

Երբ որ ինչ-որ մեկը հարցեր կազմի ու խաղի մասին հայտարարություն գրի :)

armen9494
16.11.2011, 23:44
Ինձ ամենաշատը զարմացրեց էն, որ սպարտացիներին հարցին հերիք չի ոչ մեկ ճիշտ չպատասխանեց, դեռ մի բան էլ բոլորը լրիվ նույն սխալ պատասխանը ուղարկեցին

իսկ ինձ դա ընդհանրապես չզարմացրեց. ինքս էլ գիտեի, որ սխալ եմ պատասխանում, որովհետև դժվար թե այդքան հեշտ լիներ պատասխանը, բայց դե մտածեցի՝ միգուցե ինադու ա հեշտ դրած :))
Դե դա միակ պատասխանն էր, որ առաջին հերթին գալիս էր մտքիդ ու էլ դուրս չէր գալիս:D

Rammstein
21.04.2012, 14:03
Մոդերատորական. Հշեցնում եմ, որ այս թեման նախատեսած է միայն խաղի անցկացման համար, խաղի կազմակերպչական մասը քննարկվում է «Խաղային հայտարարություններ (http://www.akumb.am/showthread.php/56334)» թեմայում:

StrangeLittleGirl
01.05.2012, 22:51
Ուշադրություն

10 րոպեից սկսում ենք խաղը:

Մասնակիցներն են (ըստ գրանցման հերթականության).
1. Ռուֆուս
2. Moonwalker
3. Smokie
4. Skeptic
5. Sagittarius
6. armen9494
7. ivy
8. Շինարար

Եթե դեռ չեք գրանցվել, արագացրեք. շատ քիչ ժամանակ ունեք:

Խաղի ընթացքում լինելու է 12 հարց: Բոլորը ես եմ հորինել` մտքիս մեջ մի թեմայով թռիչք կատարելով դեպի մյուսը: Դրա համար չզարմանաք, եթե որոշ թեմաներ կրկնվեն, չնայած աշխատել եմ տարբեր ոլորտներ ընդգրկել: Մեծ մասն իմանալու հարցեր են:

Հարցի պատասխանն ինձ ուղարկում եք նամակի տեսքով` վերնագրում գրելով պատասխանը:

Յուրաքանչյուր հարցի համար տրվելու է 3 րոպե ժամանակ (հաշվի առնելով, որ կապը հիմա ավելի արագ է, քան տարիներ առաջ): 3 րոպե անց տեղադրվելու է ճիշտ պատասխանը և հաջորդ հարցը:

Որոնողական համակարգերից օգտվել չկա:

Ուղիղ ժամը 23:00-ին կտեղադրեմ առաջին հարցը:

Գալաթեա
01.05.2012, 22:52
Ուզում եմ :)

StrangeLittleGirl
01.05.2012, 22:54
Ուզում եմ :)
Չնայած գրանցումները խաղային հայտարարություններում են ընդունվում, բայց որ ստեղ ես էկել, գրանցում եմ :)

Գալաթեա
01.05.2012, 22:56
Չնայած գրանցումները խաղային հայտարարություններում են ընդունվում, բայց որ ստեղ ես էկել, գրանցում եմ :)

Պաչ: Խախտումի համար՝ ներող :)

ivy
01.05.2012, 22:57
Բյուր, հինգ րոպե տուր, հասցնենք մտածել, հո մենակ ուղարկելը չի :))

StrangeLittleGirl
01.05.2012, 22:59
Բյուր, հինգ րոպե տուր, հասցնենք գուգլել, հո մենակ ուղարկելը չի :))
Հը-ը :)) Մեկ-երկու րոպեն մտածելու համար լրիվ հերիք ա:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:00
Սկսում ենք:

Մասնակիցներ.
1. Ռուֆուս
2. Moonwalker
3. Smokie
4. Skeptic
5. Sagittarius
6. armen9494
7. ivy
8. Շինարար
9. Գալաթեա

Հարց 1. Մեղվաընտանիքում բոռերն ինչպե՞ս են օգտագործում իրենց խայթը:

Ռուֆուս
01.05.2012, 23:00
Ժողովուրդ, ես առաջարկում եմ բուն խաղի ընթացքում էս թեմայում Բյուրից բացի ոչ մեկ գրառում չկատարի, քննարկումները եկեք թողնեք խաղի ավարտին: Անցած անգամ առանց քննարկումների խաղն անցավ ու ահավոր հեշտ էր խաղը վարողի համար:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:05
Պատասխան 1: Բոռերը խայթ չունեն:

1. Ռուֆուս Թագուհուն բեղմնավորելու համա՞ր :)) /0
2. Moonwalker - Մայր մեղվին բեղմնավորելու համար /0
3. Smokie - /0
4. Skeptic - Չեն օգտագործում/0 (խնդրում եմ այսուհետ պատասխանն ամբողջությամբ վերնագրի մեջ դնել, նամակը չեմ բացելու)
5. Sagittarius - /0
6. armen9494 - բազմացման համար / 0
7. ivy - Խայթը մնում է զոհի մարմնում /0
8. Շինարար - /0
9. Գալաթեա - /0

Հարց 2: Այս երաժիշտը, որը մի քանի գործիք նվագել գիտեր, մահացել է 27 տարեկանում` 1969թ., լողավազանում խեղդվելով: Նա հիմնադրել է մի շատ հայտնի ռոք խումբ: Ո՞վ է նա:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:11
Պատասխան 2: Բրայան Ջոնս (Rolling Stones)

1. Ռուֆուս - Ռոլլինգ Ստոնզ խմբի Բրայըն Ջոնսը/1
2. Moonwalker - Բրայան Ջոնս/1
3. Smokie - Ջեֆ Բաքլի/0
4. Skeptic - Բրայան Ջոնս/1
5. Sagittarius - Մորրիսո՞ն/0
6. armen9494 - /0
7. ivy - Բրայան Ջոնս - Ռոլլինգ Սթոնսի հիմնադիրներից/1
8. Շինարար - /0
9. Գալաթեա - Բրայան Ջոնս, խմբի անունը չեմ հիշում/1

Հարց 3: «Նրանց անվանում եմ իմ մարմնի հուզական շարունակություններ: Մեկի հետ երկար տարիներ շրջագայել եմ, բայց այլևս հետներս ճանապարհ չենք տանում : Իսկական ճամփի շուն էր ու ռազմուհի»: Ինչի՞ մասին է խոսում աշխարհահռչակ երգչուհի Թորի Էյմոսը:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:17
Պատասխան 3: Դաշնամուրի

1. Ռուֆուս - Դաշնամու՞րը/1
2. Moonwalker -իր հոգին /0
3. Smokie - Օձ/0
4. Skeptic - Դաշնամուրի/1
5. Sagittarius - իր երածշտական գործիքի՞/0
6. armen9494 -Երաժշտական գործիքի (կամ գործիքների) /0
7. ivy -Գաղափար չունեմ, ասենք՝ կատո՞ւ :)) /0
8. Շինարար - /0
9. Գալաթեա - Դաշնամու՞ր/1

Հարց 4: «Երբ բռնում ես, սպանիր այն: Չէ, նկատի չունեմ` ամբողջությամբ, բայց սպանիր մեծամասնությունը, որպեսզի մնացածներն արժեք ունենան: Նրանք թուլացնում են, երբ իրար մոտ են գտնվում: Նրանք ուժեղացնում են, երբ իրարից հեռացած են»: Ինչի՞ մասին է ասել գրող Մարկ Տվենը:

Էս անգամ ուշացած պատասխաններն ընդունեցի, բայց էս հարցից սկսած ավելի խիստ եմ լինելու: Ուշ էկած ոչ մի պատասխան չի ընդունվելու:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:22
Պատասխան 4: Ածականների

1. Ռուֆուս - Ածականները :)) Լավն ա հարցը :)/1 <- մերսի :))
2. Moonwalker - ածականներ/1
3. Smokie - /0
4. Skeptic - ածականների/1
5. Sagittarius - երազնե՞ր/0
6. armen9494 -/0
7. ivy - Ածականներ :P/1
8. Շինարար-/0
9. Գալաթեա - Խոսքի մաս էր...ածակա՞ն, մակդի՞ր /0.5 <- մեկ պատասխան չտալու համար

Հարց 5: 5. Այս եվրոպական պետությունը յոթ հարևան ունի և ոչ մի ծովափ: Ռուբիկ-կուբիկը հայտնագործողը և առաջին արհեստական վիտամին սինթեզողն այս երկրից են: Անվանեք այն:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:26
Պատասխան 5: Հունգարիա

1. Ռուֆուս - Մաջարոսագ, նույն ինքը Հունգարիա :love/1
2. Moonwalker - Հունգարիա/1
3. Smokie - /0
4. Skeptic - Հունգարիա/1
5. Sagittarius - Հունգարիա/1
6. armen9494 - Գերմանիա/0
7. ivy - Հունգարիա /1
8. Շինարար-/0
9. Գալաթեա -Շվեյցարիա՞/0

Հարց 6: Այս աստվածաշնչյան հերոսը թագավորի մատռվակն էր: Այնուհետև թագավորից թույլտվություն է ստանում, որ մի խումբ իսրայելացիների Պարսկաստանից դեպի Երուսաղեմ առաջնորդի, որպեսզի վերակառուցեն քաղաքի պարիսպը: Ո՞վ է նա:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:30
Պատասխան 6: Նեեմիա

1. Ռուֆուս - /0
2. Moonwalker - /0
3. Smokie - Հովսեփ/0
4. Skeptic - /0
5. Sagittarius - Գաղափար չունեմ /ես ուր, աստվածաշունչը ուր/0
6. armen9494 - /0
7. ivy - չգիտեմ /0
8. Շինարար-/0
9. Գալաթեա -Մոսոն չի՞/0 <- լավն էր :D

Հարց 7: 7. Այս լեզուն աշխարհի չորրորդ ամենաշատ բնակեցված պետության պետական լեզուն է: Չնայած դրան, ընդամենը 23 միլիոն մարդու մայրենին է: Լեզվի առանձնահատկություններից մեկն այն է, որ բայերը չեն խոնարհվում ըստ դեմքի, թվի և ժամանակի: Գիրը լատինատառ է: Ո՞ր լեզվի մասին է խոսքը:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:36
Պատասխան 7: Բահաս (ինդոնեզերեն)

1. Ռուֆուս -Բահասա Ինդոնեզիա/1
2. Moonwalker -Բահասա/1
3. Smokie -Իսպաներեն/0
4. Skeptic -Ինդոնեզիա/1 <- լեզվի անուն եմ ուզել, ոչ թե պետության, բայց ճիշտ եմ հաշվում
5. Sagittarius -բահաս /ինդոնեզիայի լեզու, հեշտ ա ահավոր//1
6. armen9494 -ինդոնեզերեն (խփել չկա, գուգլից եմ նայել :oy)/1 <- ներում եմ, որովհետև մենակ դու չես :))
7. ivy -պորտուգալերե՞ն/0
8. Շինարար -/0
9. Գալաթեա -Ինդոնեզիան ա բայց լեզուն չգիտեմ/1

Հարց 8:2008-ին էկրան բարձրացած այս ֆիլմը նկարահանվել է ավելի քան քսան երկրներում, սակայն մեծ հաջողություններ չի գրանցել: Այն աչքի է ընկնում գեղեցիկ տեսարաններով և Կատինկա Ուտարուի հմայիչ խաղով: Անվանեք ֆիլմը` նկատի ունենալով, որ Նոբելյան մրցանակակիր մի գրող հեղինակել է համանուն գրական ստեղծագործություն, սակայն ֆիլմը ոչ մի կապ չունի նրա հետ:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:41
Չգուգլվող հարց էր :))
Պատասխան 8: Անկում

1. Ռուֆուս -Անկում/1
2. Moonwalker -The Fall գոնե ասա, որ Նեեմիան գիտեի:sad/1 <- դու՞, թե՞ Գուգոն :))
3. Smokie -Շատ գիտե՞մ :(/0
4. Skeptic -Անկում/1
5. Sagittarius -/0
6. armen9494 - /0
7. ivy - Նոստալգիա/0
8. Շինարար - /0
9. Գալաթեա - Չիդեմ/0

Հարց 9: Այս Նոբելյան մրցանակակիր գրողը Շվեյցարիայի քաղաքացի էր: Նրա մասին ասում են «ինդիվիդուալիզմի մարգարե»: Ո՞վ է նա:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:45
Պատասխան 9: Հերման Հեսսե

1. Ռուֆուս - Այնշտայն/0
2. Moonwalker - Հեսսե/1
3. Smokie - Հեմինգուեյ/0
4. Skeptic - Հերման Հեսսե/1
5. Sagittarius - կայնե ահնունգ/0
6. armen9494 - /0
7. ivy - Հեսսեն/1
8. Շինարար -/0
9. Գալաթեա -/0

Հարց 10:Ավստրո-հունգարական կայսրությունում ծնված ազգությամբ հրեա այս հեղինակը ստեղծագործել է գերմաներեն: Հիմնվելով նրա ստեղծագործությունների վրա` շատերը պնդում են, որ նա անձի շիզոիդ խանգարում է ունեցել: Չնայած դրան, նա համարվում է քսաներորդ դարի լավագույն գրողներից: Ո՞վ է նա:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:50
Պատասխան 10: Ֆրանց Կաֆկա

Մասնակիցներ.
1. Ռուֆուս - Կաֆկա/1
2. Moonwalker - Կաֆկա/1
3. Smokie - /0
4. Skeptic - Ֆրանց Կաֆկա :love/1
5. Sagittarius - տես նախորդ պատասխան :))/0 <- էս թութ մի լայտ
6. armen9494 - Կներեք, ես ձեզ ստիպված եմ լքել: Բարի գիշեր, հաճելի խաղ եմ մաղթում:/0
7. ivy -/0
8. Շինարար -/0
9. Գալաթեա - նեա/0

Հարց 11 Հետևյալ տողերը մի հայ գրող նվիրել է մեկ այլ հայ գրողի:
Քո «Մթնաձորում» թախիծ է ծորում
Եվ կարոտ մանկութ հարազատ ձորի,
Աշխատիր սակայն, որ այդ մութ ձորում
Քո պայծառ ուղին անդարձ չկորի:
Նշեք, թե որ գրողն ում է նվիրել (ճիշտ կհամարվի այն պատասխանը, որտեղ հստակ նշված կլինի, թե ով է տողերի հեղինակը և ում է ուղղված):

ivy
01.05.2012, 23:51
Բա իմ վերջին հարցի պատասխանը ինչ եղավ, ժամանակին էլ ուղարկել եմ

Գալաթեա
01.05.2012, 23:54
Իմն էլ էր խառնած:

StrangeLittleGirl
01.05.2012, 23:56
Պատասխան 11: Չարենցը Բակունցին
1. Ռուֆուս - Չարենցը Բակունցին/1
2. Moonwalker - Եսիմով (Չարենց, Տերյան...) Բակունցին/0.75
3. Smokie - Եղիշե Չարենցն Ակսել Բակունցին/1
4. Skeptic - Չարենցը՝ Բակունցին /1
5. Sagittarius - էլի գրականությու՞ն :)) /0 հա :))
6. armen9494 -/0
7. ivy -/0
8. Շինարար -/0
9. Գալաթեա - Գրվել ա բնականաբար Բակունցին...երևի Սահյանը, չգիտեմ/0.5

Հարց 12: Վուդի Ալեն. «Ես դրանից չեմ վախենում: Պարզապես չեմ ուզում ներկա գտնվել, երբ այն տեղի ունենա»: Ինչի՞ մասին է խոսքը:

StrangeLittleGirl
02.05.2012, 00:01
Պատասխան 12: Մահվան

1. Ռուֆուս - Մահից/1
2. Moonwalker - հին աղվես ա Վուդին՝ մահը, արի Նեեմիայի հետ 0,75-ը կլորացնենք:D/1 <- չէ, տենց լինի սաղի ուշացածները պիտի հաշվեմ: ես զգուշացրել էի
3. Smokie - Անհաջողությու՞ն/0
4. Skeptic - Մահվան/1
5. Sagittarius - իր մահի՞/1
6. armen9494 -/0
7. ivy - մահ/1
8. Շինարար-/0
9. Գալաթեա - Մահ/1

Նախնական արդյունքներ
1. Ռուֆուս - 9
2. Moonwalker - 8.75
3. Smokie - 1
4. Skeptic - 10
5. Sagittarius - 3
6. armen9494 - 1
7. ivy - 5
8. Շինարար - 0
9. Գալաթեա - 5

Հեսա նորից կհաշվեմ, նոր հաղթողին կշնորհավորենք

Ռուֆուս
02.05.2012, 00:04
1. Ռուֆուս - 9
4. Skeptic - 10

Հեսա նորից կհաշվեմ, նոր հաղթողին կշնորհավորենք

Բյուր, հլը լավ հաշվի, հանցավոր ռեժիմին ոչ մի ձայն :beee

ivy
02.05.2012, 00:05
Էն հինգերորդ հարցի «բահասը» տենց սաղդ անգիր գիտեիք, չէ՞, էրուդիտներիս տեսե՜ք, դաղալ գուգլչիներ :))

Ռուֆուս
02.05.2012, 00:05
Համ էլ հիմա լավագույն հարց ընտրելու ժամանակն ա, չէ՞: Մարկ Թվենի ու ածականների հարցն էր ամենալավը, իսկ ամենաանկապը էն բիբլիական Նոյի թվի անունը...

Ռուֆուս
02.05.2012, 00:06
Էն հինգերորդ հարցի «բահասը» տենց սաղդ անգիր գիտեիք, չէ՞, էրուդիտներիս տեսե՜ք, դաղալ գուգլչիներ :))

Ես գիտեի, ընդ որում էդ լեզվի 2 տարբերակ կա, Բահասա Ինդոնեզիա ու Բահասա Մալազիա: Դաժե կարող եմ Բահասայով մարդ ու մարդիկ ասել - Օրանգ, Օրանգ-օրանգ :P

ivy
02.05.2012, 00:07
Համ էլ հիմա լավագույն հարց ընտրելու ժամանակն ա, չէ՞: Մարկ Թվենի ու ածականների հարցն էր ամենալավը, իսկ ամենաանկապը էն բիբլիական Նոյի թվի անունը...

Դու հլը մի շեղվի, ասա էն բահասը որտեղից տենց լավ գիտեիր :beee

Moonwalker
02.05.2012, 00:08
Անգռը http://immortalchess.net/forum/images/smilies/sm53.gif
Անբարոյական 3-րդ տեղ: Ես հուսահատ եմ: Օ՜, բախտի scumbag անիվ::D

Շնորհավորանքները Գագին ու Ռուֆին, մեկ էլ վարկանիշը Բյուրին առավոտը: Հիմա http://forum.chessglum.com/images/smilies/st_updan.gif


Ես գիտեի, ընդ որում էդ լեզվի 2 տարբերակ կա, Բահասա Ինդոնեզիա ու Բահասա Մալազիա: Դաժե կարող եմ Բահասայով մարդ ու մարդիկ ասել - Օրանգ, Օրանգ-օրանգ :P

Ահամ, կարծեմ Աղայանի «Լեզվաբանություն»-ում էր գրած::))

ivy
02.05.2012, 00:08
Ես գիտեի, ընդ որում էդ լեզվի 2 տարբերակ կա, Բահասա Ինդոնեզիա ու Բահասա Մալազիա: Դաժե կարող եմ Բահասայով մարդ ու մարդիկ ասել - Օրանգ, Օրանգ-օրանգ :P

Վայ... :blin

Ռուֆուս
02.05.2012, 00:10
Վայ... :blin

Հը-բը, իսկ Բահասայով «անտառի մարդ« կարա՞ս ասել :))

Skeptic
02.05.2012, 00:11
Հը-բը, իսկ Բահասայով «անտառի մարդ« կարա՞ս ասել :))

Օրանգուտան :yea

StrangeLittleGirl
02.05.2012, 00:11
3 անգամ հաշվեցի :) Հաշվարկները ճիշտ են :)
1. Skeptic
2. Ռուֆուս
3. Moonwalker

Արդեն կարաք շնորհավորեք: Շնորհակալություն մասնակցության համար :)

Բայց մյուս անգամ եթե խաղ վարեմ, մի նոր կանոն եմ մտցնելու, որ Գուգոյի հախից գանք:

ivy
02.05.2012, 00:11
Հը-բը, իսկ Բահասայով «անտառի մարդ« կարա՞ս ասել :))

Դե գնա կորի, շնորհավոր համ էլ :))

Ռուֆուս
02.05.2012, 00:13
Գագ ջան, շնորհավոր :)) Համ էլ ըստ գոյություն չունեցող ավանդույթի հաղթողը պարտավոր է մոտ ժամանակներս խաղ կազմակերպի, էնպես որ գնա հարցեր ճարելու :))

ivy
02.05.2012, 00:13
Սկեպտիկ, Ռուֆ, Մուն, շնորհավո՜ր, դեմք եք դուք :))
Ապրես Բյուր, պաչիկ քեզ :)

StrangeLittleGirl
02.05.2012, 00:14
Դու հլը մի շեղվի, ասա էն բահասը որտեղից տենց լավ գիտեիր :beee
Ռիփ, լեզվաբան տղա ա, էդ էլ չիմանա՞ր :)) Ի դեպ, ուզում էի էդ reduplication կոչված երևույթն էլ մտցնել, բայց չգիտեի` հայերեն ոնց ա:

Բայց դե որ Գուգոն սաղից ակտիվ էր էս խաղում, էդ հաստատ:

StrangeLittleGirl
02.05.2012, 00:16
Ապրես Բյուր, պաչիկ քեզ :)
Բա չաթում ուրիշ բան էիր ասում :))

Գալաթեա
02.05.2012, 00:16
Ապրես Բյուր, մանավանդ էն հարցերի համար, որ Գուգոն ճռռալով էր գտնում կամ չէր գտնում:
Օգտվել եմ, բայց չափի մեջ :)

Հավես էր:

ivy
02.05.2012, 00:18
Բա չաթում ուրիշ բան էիր ասում :))

Ես իմ Կաֆկայի դարդն եմ ախր ու իմ վեցերորդ միավորի :))

Sagittarius
02.05.2012, 00:18
Կարևորը բարոյական հաղթանակն է, փիղ լինեմ :scen


Էն հինգերորդ հարցի «բահասը» տենց սաղդ անգիր գիտեիք, չէ՞, էրուդիտներիս տեսե՜ք, դաղալ գուգլչիներ :))

հազիվ ինդոնեզիացի ընկերներիս բլբլոցից մի հատ քյար եղավ :))

ivy
02.05.2012, 00:20
Ուրեմն լսեք, թե ինչ ա եղել, ես էդ անտեր «Կաֆկա» պատասխաանը Strangelittlegirl-ին ուղարկելու տեղը շփոթվել ուղարկել եմ Կաֆկա-ին, ու Բյուրը դա չի հաշվում :D

Smokie
02.05.2012, 00:20
Ապրեն բոլորը, լավն էր:hands

Գագ ջան, Ռուֆ ջան, Մուն ջան, շնորհավորում եմ:)

Գալաթեա
02.05.2012, 00:21
Ուրեմն լսեք, թե ինչ ա եղել, ես էդ անտեր «Կաֆկա» պատասխաանը Strangelittlegirl-ին ուղարկելու տեղը շփոթվել ուղարկել եմ Կաֆկա-ին, ու Բյուրը դա չի հաշվում :D

Բայց պատկերացրու հիմա Կաֆկան ոնց ա մեջը ուռել :)

StrangeLittleGirl
02.05.2012, 00:22
Ապրես Բյուր, մանավանդ էն հարցերի համար, որ Գուգոն ճռռալով էր գտնում կամ չէր գտնում:
Օգտվել եմ, բայց չափի մեջ :)

Հավես էր:
Հա, ես կազմելուց հստակ գիտեի` որը կգտնվի, որը չէ: Սաղն էլ օգտվել են, արխային:

ivy
02.05.2012, 00:22
Բայց պատկերացրու հիմա Կաֆկան ոնց ա մեջը ուռել :)

Ամենախոխմը էն ա, որ տենց յուզեր իսկականից կա :))

StrangeLittleGirl
02.05.2012, 00:23
Ուրեմն լսեք, թե ինչ ա եղել, ես էդ անտեր «Կաֆկա» պատասխաանը Strangelittlegirl-ին ուղարկելու տեղը շփոթվել ուղարկել եմ Կաֆկա-ին, ու Բյուրը դա չի հաշվում :D

Կաֆկայից ուզի միավորդ :))

armen9494
02.05.2012, 00:24
Հաղթողներ շնորհավորում եմ, Բյուրին էլ շատ շատ շնորհակալություն :kiss

Գալաթեա
02.05.2012, 00:25
Ամենախոխմը էն ա, որ տենց յուզեր իսկականից կա :))

Հեսա կգրի, կասի՝ հը՞ն :)

StrangeLittleGirl
02.05.2012, 00:26
Հեսա կգրի, կասի՝ հը՞ն :)
Եթե forward անի ինձ, խոստանում եմ հաշվել :D

Շինարար
02.05.2012, 00:36
Բյուր, նենց էլ մի հպարտ-հպարտ զրոներ ես անունիս դեմը գրել, ես ե՞րբ խաղացի որ... Հիմա սաղ հենց կիմանան ոչ մի բան չգիտեմ, լեզվաբանության քննությանն էլ ժամանակին լավ չեմ պատրաստվել: Մի բերան ասեիր, որ էս մարդը չի մասնակցել:angry

Freeman
02.05.2012, 00:36
Պատասխան 7: Բահաս (ինդոնեզերեն)

1. Ռուֆուս -Բահասա Ինդոնեզիա/1
2. Moonwalker -Բահասա/1
3. Smokie -Իսպաներեն/0
4. Skeptic -Ինդոնեզիա/1 <- լեզվի անուն եմ ուզել, ոչ թե պետության, բայց ճիշտ եմ հաշվում
5. Sagittarius -բահաս /ինդոնեզիայի լեզու, հեշտ ա ահավոր//1
6. armen9494 -ինդոնեզերեն (խփել չկա, գուգլից եմ նայել :oy)/1 <- ներում եմ, որովհետև մենակ դու չես :))
7. ivy -պորտուգալերե՞ն/0
8. Շինարար -/0
9. Գալաթեա -Ինդոնեզիան ա բայց լեզուն չգիտեմ/1

Հարց 8:2008-ին էկրան բարձրացած այս ֆիլմը նկարահանվել է ավելի քան քսան երկրներում, սակայն մեծ հաջողություններ չի գրանցել: Այն աչքի է ընկնում գեղեցիկ տեսարաններով և Կատինկա Ուտարուի հմայիչ խաղով: Անվանեք ֆիլմը` նկատի ունենալով, որ Նոբելյան մրցանակակիր մի գրող հեղինակել է համանուն գրական ստեղծագործություն, սակայն ֆիլմը ոչ մի կապ չունի նրա հետ:

Ժող, էս գրառմանը հարցի համար եմ շնորհակալել, ոչ թե գուգլի :))

StrangeLittleGirl
02.05.2012, 00:48
Բյուր, նենց էլ մի հպարտ-հպարտ զրոներ ես անունիս դեմը գրել, ես ե՞րբ խաղացի որ... Հիմա սաղ հենց կիմանան ոչ մի բան չգիտեմ, լեզվաբանության քննությանն էլ ժամանակին լավ չեմ պատրաստվել: Մի բերան ասեիր, որ էս մարդը չի մասնակցել:angry
Ես էլ քեզ եմ շատ սիրում :love


Ժող, էս գրառմանը հարցի համար եմ շնորհակալել, ոչ թե գուգլի :))
Հարցի համար ինչու՞ :))

Freeman
02.05.2012, 00:52
Հարցի համար ինչու՞ :))

Որովհետև <<Անկման>> մասին էր:))

StrangeLittleGirl
02.05.2012, 01:04
Որովհետև <<Անկման>> մասին էր:))
Գիտեի՞ր պատասխանը :))

Freeman
02.05.2012, 01:08
Գիտեի՞ր պատասխանը :))

Ֆիլմի մասին չգիտեի, բայց որ ասեցիր նոբելյան մրցանակ իրան հիշեցի :)) Ամեն դեպքում պատասխանը գրելուցդ հետո եմ շնորհակալել:

Valentina
02.05.2012, 20:43
Փաստորեն գուգլել կարելի ա՞ :8

StrangeLittleGirl
02.05.2012, 21:21
Փաստորեն գուգլել կարելի ա՞ :8
Չի կարելի, բայց դեմն առնել հնարավոր չի

Yellow Raven
02.05.2012, 22:30
Հախից գալու միակ միջոցն իրականում խաղալնա` առանց ինտերնետ :))

StrangeLittleGirl
02.05.2012, 23:27
Հախից գալու միակ միջոցն իրականում խաղալնա` առանց ինտերնետ :))
Մարդիկ հեռախոսներից են օգտվում :))

Ես մի միջոց գիտեմ: Մյուս անգամ եթե վարեմ, կկիրառեմ: Շատ դաժան ա, բայց ուրիշ ելք չկա:

John
29.01.2013, 22:44
Խաղի կանոնները
Խաղը սկսվելուց հետո, վարողը տալիս է հարց, որին պատասխանելու համար տրվում է 5 րոպե։ Պատասխանները պետք է ուղարկել վարողին ՊՄ-ի միջոցով, պատասխանը գրելով վերնագրում։ Ցանկալի է վերնագրում նաև գրել հարցի համարը։ Այսինքն ձեր ուղարկած ՊՄ ի վերնագիրը պիտի ունենա հետևյալ տեսքը
1. ՊԱՏԱՍԽԱՆԸ
2. ՊԱՏԱՍԽԱՆԸ
և այլն
ՊՄ ի պարունակությունը էական չէ և չի ստուգվելու։
5 րոպեից հետո վարողը գրում է ճիշտ պատասխանը և տալիս է հաջորդ հարցը։



Մասնակցում են՝
1.Sagittarius
2.Մարկիզ
3.Վահե-91
4.Ancanot
5.StrangeLittleGirl

Հարցերը հավաքած վիճակում չունեմ դեռ, ժող, դրա համար որ մի քիչ դանդաղ լինի էդ պրոցեսը, խնդրում եմ ներողամիտ գտնվեք ;)

Սկսում ենք 3 րոպեից

John
29.01.2013, 22:49
Հարց 1։ Հայտնի սրտակեր Կազանովան՝ մոտ մեկ տարի բացակայությունից հետո վերադառնում է հարազատ քաղաք։ Նրան դիմավորելու եկած բնակիչներից մեկը ջերմ գրկախառնությունից հետո հարցնում է «Չե՞ք բերել արդյոք Ձեզ հետ ինչ–որ նոր բան, որ ինձ կհետաքրքրի»։ Կռահեք, թե ի՞նչ մասնագիտություն ուներ հարցնողը և ինձ էր ակնկալում, որ բերած կլինի Կազանովան

John
29.01.2013, 22:50
Դավիթ և Հայկ, ուրախ ենք ձեզ էլ ողջունել ու սիրով թույլատրել մասնակցել, բայց քանի որ փոստարկղումս բավական տեղ չկա, 7 մասնակցով սահմանափակվում ենք ;)

Ռուֆուս
29.01.2013, 22:52
Դավիթ և Հայկ, ուրախ ենք ձեզ էլ ողջունել ու սիրով թույլատրել մասնակցել, բայց քանի որ փոստարկղումս բավական տեղ չկա, 7 մասնակցով սահմանափակվում ենք ;)

Այսինքն խաղու՞մ ենք, թե՞ չէ :think Համ էլ փոստարկղդ դատարկի, որովհետև հազարից մեկ խաղ ա կազմակերպվել ու ուզում եմ խաղալ: Սովից սատկում եմ, բայց մինչև խաղը չվերջացնենք հաց չեմ ուտի :))

John
29.01.2013, 22:53
Ակումբի դանդաղ աշխատելու պատճառով 7 րոպե կտրվի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար

John
29.01.2013, 22:54
Այսինքն խաղու՞մ ենք, թե՞ չէ :think Համ էլ փոստարկղդ դատարկի, որովհետև հազարից մեկ խաղ ա կազմակերպվել ու ուզում եմ խաղալ: Սովից սատկում եմ, բայց մինչև խաղը չվերջացնենք հաց չեմ ուտի :))

Հայկ ջան, դու ու Դավիթը հետը դառնում ենք 7 ;) Իհարկե մասնակցում եք

StrangeLittleGirl
29.01.2013, 22:54
Հա, ճիշտ ա, ներս թողեք նոր էկածներին :))
Հովսեփ, եթե փոստարկղդ լցվում ա, անկախ մասնակիցների քանակից կլցվի, նենց որ քանի շուտ ա դատարկի :))

John
29.01.2013, 22:56
Պատասխան 1։ Բժիշկ - վեներական հիվանդություններ
Ճիշտ պատասխանեցին Վահե-91 ու Ռուֆուսը
Հարց 2։ Բրիտանացի գիտնականները պարզել են ( :D ), որ յուրաքանչուր տղամարդ կյանքի ընթացքում ուտում է մոտ 5 կգ ԴՐԱՆԻՑ, չնայած այն բանին, որ ԴԱ ուտելու համար նախատեսված չէ։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե այն ուտելու պրոցեսը շատ հաճելի է։