PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 6

Էջեր : 1 [2] 3 4 5 6 7

Yellow Raven
10.08.2009, 22:15
Իսկ ես գիտեմ պատասխանը:
Վահիկ ինձ խի ես կես միավոր տվել:
Հարցին ճիշտ եմ պատասխանել:

Հեղինակի անունը չես նշել;)

Փոքրիկ
10.08.2009, 22:15
Իսկ ես գիտեմ պատասխանը:
Վահիկ ինձ խի ես կես միավոր տվել:
Հարցին ճիշտ եմ պատասխանել:
:)երևի ուշացրել ես

Yellow Raven
10.08.2009, 22:16
Պատասխան 4- Հայոց այբուբենին

Փոքրիկ-/-/-0
Norton-/ցեղասպանություն:think/-0
Լեո-/-/-0
Հայկօ-/Հայկն ու Բելը/-0
Morpheus_NS-/Այբուբենին/-1

Հարց 5. Դրանցից ամենահները հայտնաբերվել են եգիպտական փարավոնների դամբարաններում: Հույների մոտ դրանք ունեին հիմնականում պաշտպանական նշանակություն և կիրառում էին հողի հետ աշխատելիս: Իսկ հին հռոմեացիները, որքան էլ որ տարօրինակ է, դրանք օգտագործում էին ուտելու ժամանակ, քանի որ պատառաքաղն այդ ժամանակ դեռ նրանց կենցաղ չէր մտել: Այժմ դրանք լայն կիրառություն ունեն, բայց այլ նպատակներով: Ինչի մասին է խոսքը:

Հայկօ
10.08.2009, 22:16
Գորղը տանի :angry

Morpheus_NS
10.08.2009, 22:16
Հեղինակի անունը չես նշել;)

Դու անունը չես հարցրել, ասել ես ոնց են իրան անվանում:
Իրան հաստատ տենց էլ են անվանում:))

Norton
10.08.2009, 22:17
արյաաաա:(

Փոքրիկ
10.08.2009, 22:18
:thinkմդաա

Yellow Raven
10.08.2009, 22:18
Դու անունը չես հարցրել, ասել ես ոնց են իրան անվանում:
Իրան հաստատ տենց էլ են անվանում:))

Լավ միավորների կռիվը խաղից հետո:D
Իսկ ես ամեն դեպքում հեղինակի անունն էի պահանջել:)

Yellow Raven
10.08.2009, 22:19
Վայ Պուճուր մեռաաաա:D:D:D

Norton
10.08.2009, 22:21
Էս հարցերը քիչ-քիչ բարդանում էն , լավ չի:angry

Yellow Raven
10.08.2009, 22:22
Պատասխան 5- Ձեռնոցներ

Փոքրիկ-/Փոցխ :))/-0
Norton-/չիդեմ/-0
Լեո-/-/-0
Հայկօ-/Ձեռնոցներ/-1
Morpheus_NS-/Եռաժանի, եղան/-0

Հարց 6. Եժի Լեց. <<Ուղեղի ու սրտի պայքարում միշտ հաղթում է …>> :
Ավարտեք Լեցի խոսքը:

Morpheus_NS
10.08.2009, 22:22
Լավ միավորների կռիվը խաղից հետո:D
Իսկ ես ամեն դեպքում հեղինակի անունն էի պահանջել:)

Տուր ինձ իմ կես միավորը, առանց էտ էլ առաջին երկու հարցը բաց եմ թողել:(

Norton
10.08.2009, 22:26
անկապ պատասծան տվեցի

Yellow Raven
10.08.2009, 22:29
Պատասխան 6- Ստամոքսը

Փոքրիկ-/կերակրաթողը :lol/-0.5 ;)
Norton-/բանականությունը/-0
Լեո-/-/-0
Հայկօ-/-/-0
Morpheus_NS-/-/-0

Հարց 7. Անգլիայում դեռևս 20-րդ դարի սկզբին կանայք բժշկի մոտ ամաչում էին հանվել: Դեռ ավելին, նրանք ամաչում էին նույնիսկ ի ցույց դնել բժշկին իրենց մարմնի այն մասը, որն իրենց անհանգստացնում էր: Իսկ ի՞նչ էին իրենց մոտ պահում բժիշկները նմանատիպ դեպքերի համար:

Yellow Raven
10.08.2009, 22:30
Ժող եթե նույնիսկ չգիտեք ուղարկեք մի հատ -, որ իմանամ կարդացել եք հարցը:)

Yellow Raven
10.08.2009, 22:32
Մորֆ պատասխանդ համ երկրորդ փորձից էր,համ էլ ուշացումով:)

Yellow Raven
10.08.2009, 22:36
Պատասխան 7- Տիկնիկ

Փոքրիկ-//-0
Norton-/մանիկեն/-1
Լեո-/-/-0
Հայկօ-/-/-0
Morpheus_NS-/-/-0

Հարց 8. Սպարտացիներին զրկեցին Օլիմպիական խաղերին մասնակցությունից, քանի որ խախտել էին այդ օրենքը: Ի՞նչ օրենք էին խախտել սպարտացիները:

*e}|{uka*
10.08.2009, 22:37
ՏժԺժում եք:(

Փոքրիկ
10.08.2009, 22:38
:Dաաայ, հարցը սխալ եմ կարդացել, համ էլ ուշացրել եմ

Yellow Raven
10.08.2009, 22:38
Հայկօ?:(

Յոժ դու էլ միացի, ուշ չի:)

Norton
10.08.2009, 22:39
իիի, ճիշտ եմ պատասխանել

Yellow Raven
10.08.2009, 22:39
Ավելացում...

Պուճուրը ուշացումով պատասխանելա որովայն:D, Հայկօն էլ ««Դռան ծակից էին նայում»»:D:D

Փոքրիկ
10.08.2009, 22:40
Ավելացում...

Պուճուրը ուշացումով պատասխանելա որովայն,:D Հայօն էլ ««Դռան ծակից էին նայում»»:D:D

:Dաաա, որովայն էին պահում

Norton
10.08.2009, 22:40
Չնայած կարելի էր կես տալ

Լեո
10.08.2009, 22:41
Վահիկ ջան, նկերես, ես ստիպված կոմպից հեռացել էի :(

Morpheus_NS
10.08.2009, 22:41
Պատասխան 7- Տիկնիկ

Փոքրիկ-//-0
Norton-/մանիկեն/-1
Լեո-/-/-0
Հայկօ-/-/-0
Morpheus_NS-/-/-0

Հարց 8. Սպարտացիներին զրկեցին Օլիմպիական խաղերին մասնակցությունից, քանի որ խախտել էին այդ օրենքը: Ի՞նչ օրենք էին խախտել սպարտացիները:

Ապեր արագ ես տեղադրում, սկի չեմ հասցնում հարցը կարդամ:

Yellow Raven
10.08.2009, 22:42
Ապեր արագ ես տեղադրում, սկի չեմ հասցնում հարցը կարդամ:

Հինգ րոպեից էլ ավել եմ սպասում;)

Վահիկ ջան, նկերես, ես ստիպված կոմպից հեռացել էի :(

Դե հիմա սկսի ուղարկել:)

Փոքրիկ
10.08.2009, 22:42
Ապեր արագ ես տեղադրում, սկի չեմ հասցնում հարցը կարդամ:
:Dիսկ ես կարդում եմ, բայց չեմ հասցնում պատասխանել... մինչև էջս փոխվում ա 2րոպե տևում ա

Morpheus_NS
10.08.2009, 22:43
Մորֆ պատասխանդ համ երկրորդ փորձից էր,համ էլ ուշացումով:)

Ապեր ոչինչ, էտ էլ հաշվի:))
Արդեն 3 միավոր ունեմ:

Փոքրիկ
10.08.2009, 22:43
:}0.5 էլի բանա

Yellow Raven
10.08.2009, 22:43
Ապեր ոչինչ, էտ էլ հաշվի:))
Արդեն 3 միավոր ունեմ:
Չկպավ էս մեկը:D

Yellow Raven
10.08.2009, 22:44
Պատասխան 8- Չպատերազմել Օլիմպիական խաղերի ժամանակ

Փոքրիկ-/( չիդեմ/-0
Norton-/Լինելով հույնական քաղաք-պետություն, հարձակվել էին ուրիշ հունական քաղաքի վրա:/-0.5
Լեո-/-/-0
Հայկօ-/Խաղաղության օրենքը: Օլիմպիական խաղերի ժամանակ պատերազմելն արգելվում էր/-1
Morpheus_NS-/Պատերազմում էին երեւի/-1
Ներսես_AM-/Խաղերի ժամանակ պատերազմ էին սկսել/-1

Հարց 9. Այդ երկրի տարածքը մոտավորապես 300 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչությունը մոտավորապես 17 միլիոն մարդ: Պետական լեզուն ֆրանսերենն , իսկ երկրի մայրաքաղաքը ամենևին էլ խոշորագույնը չէ երկրում:
Եթե դուք չեք փայլում աշխարհագրական գիտելիքներով, ապա միգուցե ձեզ օգնի 104 թիվը:
Ո՞ր երկրի մասին է խոսքը:

Լեո
10.08.2009, 22:44
Դե հիմա սկսի ուղարկել:)

Արդեն հետ եմ մնացել, շարունակելը էլ իմաստ չունի: Ես կողքից կհետևեմ ;)

Yellow Raven
10.08.2009, 22:45
Արդեն հետ եմ մնացել, շարունակելը էլ իմաստ չունի: Ես կողքից կհետևեմ ;)

Ներսեսը ընդհանրապես նոր սկսեց:D
Մեկա մասնակցում ես Լեո, 0-ա գրվելու հաշվիդ, 2 հարց կա մասնակցի;)

*e}|{uka*
10.08.2009, 22:48
Ես էլ ասի Սպարտանցիները դոփինգ մոփինգ են արել :D

Yellow Raven
10.08.2009, 22:48
Ես էլ ասի Սպարտանցիները դոփին մոփինգ են արել :D

Էդ սավրեմեննի տարբերակնա:D

Morpheus_NS
10.08.2009, 22:50
Չկպավ էս մեկը:D

Արդեն չորս ունեմ))
Պ.Ս. Հաշվի էլի:cry2

Yellow Raven
10.08.2009, 22:51
բլթ

Փոքրիկ
10.08.2009, 22:51
:Dլավ չեմ

Yellow Raven
10.08.2009, 22:51
Պատասխան 9- Կոտ դ’Իվուար (104-ը հռոմեական թվերով գրվում է CIV)

Փոքրիկ-/Թունիս /բլթ/ :))/-0
Norton-/Ալժիր/-0
Լեո-/-/-0
Հայկօ-/-/-0
Morpheus_NS-/Դանիա/-0
Ներսես_AM-/-/-0

Հարց 10. Ինչպես հայտնի է ԱՄՆ 42-րդ նախագահն է եղել Բիլլ Քլինթոնը: Հետաքրքիր էր, որ ևս մեկ ԱՄՆ նախագահ է եղել 42-րդը: Ոչ այստեղ ոչ մի սխալ չկա, ուղղակի նա 42-րդն է դարձել միայն մահվանից հետո: Իսկ ո՞րերորդ նախագահն է նա եղել իր կյանքի օրոք:

Փոքրիկ
10.08.2009, 22:51
:8նույն հարցը դրեցիր

Փոքրիկ
10.08.2009, 22:52
:Dլավ չասիր Կաթմանդու

Yellow Raven
10.08.2009, 22:53
:Dլավ չասիր Կաթմանդու

Կաթմանդուն Նեպալի մայրքաղաքնա:P

Հայկօ
10.08.2009, 22:53
Վաաաաաաաաայ, ճիշտ էի պատասխանել, բայց ուշ :(:

Փոքրիկ
10.08.2009, 22:58
:(էէէ սխալ եմ կարդացել ու գրել
սաղ էս կապս ա մեղավոր

Morpheus_NS
10.08.2009, 22:58
Պատասխան 9- Կոտ դ’Իվուար (104-ը հռոմեական թվերով գրվում է CIV)

Փոքրիկ-/Թունիս /բլթ/ :))/-0
Norton-/Ալժիր/-0
Լեո-/-/-0
Հայկօ-/-/-0
Morpheus_NS-/Դանիա/-0
Ներսես_AM-/-/-0

Հարց 10. Ինչպես հայտնի է ԱՄՆ 42-րդ նախագահն է եղել Բիլլ Քլինթոնը: Հետաքրքիր էր, որ ևս մեկ ԱՄՆ նախագահ է եղել 42-րդը: Ոչ այստեղ ոչ մի սխալ չկա, ուղղակի նա 42-րդն է դարձել միայն մահվանից հետո: Իսկ ո՞րերորդ նախագահն է նա եղել իր կյանքի օրոք:

Դանիան էլ բնակչությամբ 104-րդն ա աշխարհում::P

Norton
10.08.2009, 22:59
ժամանակնա

Norton
10.08.2009, 22:59
Դանիան էլ բնակչությամբ 104-րդն ա աշխարհում:
բայց ֆրանսախոս չի

Yellow Raven
10.08.2009, 23:00
Պատասխան 10- Առաջին (Վաշինգտոնը ԱՄՆ 42-դ նահանգն է)

Փոքրիկ-/Բիլ Կլինտո՞ն/-0
Norton-/Ռեյգան:think/-0
Լեո-/-/-0
Հայկօ-/Առաջինը՝ Ջորջ Վաշինգտոնը: Վաշինգտոն քաղաքը հիմա 42-րդ նահանգի կաևգավիճակն ունի:/-1
Morpheus_NS-/4/-0
Ներսես_AM-/-/-0

Yellow Raven
10.08.2009, 23:00
Գնացինք հաշվարկներ կատարելու:)

Փոքրիկ
10.08.2009, 23:01
:Dկապս հաղթեց

Հայկօ
10.08.2009, 23:01
Անդո, կարմիր ես տվել՝ կարմիր կտամ :angry:D:

Norton
10.08.2009, 23:02
Վահիկ ջան , շնորհակալություն խաղի համար: Հետաքրքիր էր:

Լեո
10.08.2009, 23:02
Փոքրիկ-/Բիլ Կլինտո՞ն/-0

Քլինթոնը ե՞րբ ա մեռել :o :D:D:D:D

Լեո
10.08.2009, 23:03
Հայկօ, եթե դու ես հաղթել, ուրեմն երևի վարկանիշ չտամ, առանց էդ էլ էդքա՜ն ունես :D:D

Փոքրիկ
10.08.2009, 23:03
Քլինթոնը ե՞րբ ա մեռել :o:D:D:D:D
Ծիծաղում ես:D էջս փոխվեց որպես նախագահ հարցից դրան էի հիշում :D

Morpheus_NS
10.08.2009, 23:03
բայց ֆրանսախոս չի

Էտ կետի վրա ուշադրություն չէի դարձրել:
Իրանք իրանց լեզուն ունեն չէ՞:
Մեկ էլ կարծեմ գերմաներենն ա տարածված:

Norton
10.08.2009, 23:03
Անդո, կարմիր ես տվել՝ կարմիր կտամ
Մոռացել էի ասեմ, որ առաջին տեղ բռնածին , մասնակիցների քանակի չափով եմ կարմիր տալու:

Փոքրիկ
10.08.2009, 23:04
:)հաղթողին իմ կողմից վարկանիշ կտամ :P ոչ կարմիր

Morpheus_NS
10.08.2009, 23:04
Վարկանիշն ի՞նչ ա անում, փող տվեք:))

Norton
10.08.2009, 23:06
Վահիկ արի էն օլիմպիական խաղերի հարցը կես միավոր էլ տուր էլի:))

Հայկօ
10.08.2009, 23:06
Վարկանիշն ի՞նչ ա անում, փող տվեք:))

Հարուր տոկոս: Փող եմ ուզում: Փող տվեք, թե չէ կարմիր կտամ :D:

Լեո
10.08.2009, 23:07
Հարուր տոկոս: Փող եմ ուզում: Փող տվեք, թե չէ կարմիր կտամ :D:

100 դրամ ինձնից ստանաս :)

Yellow Raven
10.08.2009, 23:13
Եվ այսպես:)

6-րդ տեղում հայտնվեց իր իսկ պատճառով խաղին չմասնակցած,բայց գրանցված Լեոն, որը խաղի ընթացքում վաստակեց 0 միավոր և անուշադրության պատճառով էլ վարողի կողմից պատժվեց 1 միավոր հանելով:) Լեո, -1 միավորն էլ վատ չի, շնորհավորում եմ:)

Պատվավոր 4-5-րդ տեղերը կիսում են խաղին մեկ ակնթարթով հայտնված Ներսես_AM-ն ու որպես իգական սեռի միակ ներկայացուցիչ կես միավոր խրախուսական մրցանակ ստացած Փոքրիկ-ը 1 միավորով:)

Անվերջ գնահատականի բարձրացում պահանջող Morpheus_NS-ը չի արժանացել ոչ մի խրախուսական պարգևի, բայց այնուամենայնիվ կարողացել է կանգնել պատանդանի 3-րդ հորիզոնականին:) Խաղի ընթացքում Morpheus_NS-ը վաստակել է 3 միավոր և նրա միավորները քննարկման ենթակա չեն:)

2-րդ տեղում հայտնվել է առաջին հորիզոնականին անընդհատ <<կարմիր խնձոր>> խոստացող Նորտոնը 3.5 միավորով, այնպես որ Հայկօ ձերժիս:D

Եվ վերջապես, այսօրվա խաղի հաղթող է ճանաչվում հարցերի կեսից շատին ճիշտ պատասխանած և արդյունքում 6 միավոր վաստակած Հայկօն:) Որպես անհաս աստղ երկնքում, Հայկօն ստանում է իրեն հասանելիք վիրտուալ թագն ու մեր մասնակիցների ծափողջույնները դրական վարկանիշի տեսքով( իհարկե բացի Նորտոնից:D):)

Շնորհակալություն բոլորիդ խաղին մասնակցելու համար:)

Norton
10.08.2009, 23:18
Ես զգուշացնում էի չէ առաջին տեղի համար, դե նեղանալ չլնի:angry

Հայկօ
10.08.2009, 23:20
:D:D:D Նորտ, լավ պրծար :P:

Վահիկ ջան, մերսի խաղը կազմակերպելու ու անցկացնելու համար :): Ժող ջան, մերսի, որ խաղացիք. ձեզ պես խելոք մարդկանց բմբլելը ավելի կայֆ ա :lol:

Ներսես_AM
10.08.2009, 23:25
կլոր այ Կլօր, մենակ ճիշտն ասա էն վերջին հարցը գուգլով քանի վարկյանից պատասխանը իմացար :D

Հայկօ
10.08.2009, 23:33
կլոր այ Կլօր, մենակ ճիշտն ասա էն վերջին հարցը գուգլով քանի վարկյանից պատասխանը իմացար :D

Էտ էն հատուկենտ հարցերից էր, որ Գուգլում չկարացա գտնել :D:D:D:

Գուշակեցի: Հարցում ոչ մի տեղ նշված չէր «42-րդ նախագահը», գրված էր ուղղակի 42-րդը: Վաշինգտոնը նահանգի կարգավիճակ ունի, ընդ որում՝ նահանգապետը համարվում ա հենց ԱՄՆ նախագահը: Ընդհանուր 51 նահանգ ա, ընդ որում՝ Վաշինգտոնը բավականին ուշ ա նահանգի կարգավիճակ ստացել: Պատասխանը պիտի որ նենց նախագահի մասին լիներ, ում բոլորը գիտեն: Լինկոլն նահանգ չկա: Ֆրանկլին չկա, կա մենակ Վաշինգտոն: Դժվար չէր գուշակելը :):

Ֆոտոն
11.08.2009, 00:41
Վահիկ, լավ խաղ էր: Մենակ- մենակ ստիպված եղա խաղալ, որովհետև նոր իմացա:D
Շնորհակալ եմ բոլորիդ:)

Լեո
11.08.2009, 00:54
Վահիկ, լավ խաղ էր: Մենակ- մենակ ստիպված եղա խաղալ, որովհետև նոր իմացա:D

Ու քանի՞ միավոր վաստակեցիր:
Օրինակ ես ռեկորդ եմ խփել՝ -1 :D

Ֆոտոն
11.08.2009, 01:00
Ու քանի՞ միավոր վաստակեցիր:
Օրինակ ես ռեկորդ եմ խփել՝ -1 :D

Փաստորեն ռեկորդը քոնը չի: Իմ հաշվարկով՝ ես հավաքեցի 0,5 միավոր: Էդ էլ սպարտացիների օլիմպիական հարցից:;)

Փոքրիկ
11.08.2009, 01:04
Փաստորեն ռեկորդը քոնը չի: Իմ հաշվարկով՝ ես հավաքեցի 0,5 միավոր: Էդ էլ սպարտացիների օլիմպիական հարցից:;)
:DԻնչ լավա միակը չեմ

Լեո
11.08.2009, 01:30
Փաստորեն ռեկորդը քոնը չի: Իմ հաշվարկով՝ ես հավաքեցի 0,5 միավոր: Էդ էլ սպարտացիների օլիմպիական հարցից:;)

Իմը 0.5-ից փոքր ա, -1 (մինուս մեկ) :D

Ռեդ
11.08.2009, 19:01
Ափսոս չկայի :(

Ռուֆուս
13.08.2009, 18:07
Էտ էն հատուկենտ հարցերից էր, որ Գուգլում չկարացա գտնել :D:D:D:

Գուշակեցի: Հարցում ոչ մի տեղ նշված չէր «42-րդ նախագահը», գրված էր ուղղակի 42-րդը: Վաշինգտոնը նահանգի կարգավիճակ ունի, ընդ որում՝ նահանգապետը համարվում ա հենց ԱՄՆ նախագահը: Ընդհանուր 51 նահանգ ա, ընդ որում՝ Վաշինգտոնը բավականին ուշ ա նահանգի կարգավիճակ ստացել: Պատասխանը պիտի որ նենց նախագահի մասին լիներ, ում բոլորը գիտեն: Լինկոլն նահանգ չկա: Ֆրանկլին չկա, կա մենակ Վաշինգտոն: Դժվար չէր գուշակելը :):

Որ շատ խնդրեմ բարի չե՞ք լինի ինձ ԱՄՆ 51-րդ նահանգի անունը ասեք:

Ես որ չեմ խաղում, ով ասես չի հաղթում :angry Հայկօ, քեզ ձեռնոց եմ նետում, մյուս խաղին խաղալու ենք տետ ա տետ, կենաց ու մահու կռիվ է լինելու: :angry

Հ.Գ. Շնորհավոր ;)

ars83
13.08.2009, 18:15
Ես որ չեմ խաղում, ով ասես չի հաղթում :angry Հայկօ, քեզ ձեռնոց եմ նետում, մյուս խաղին խաղալու ենք տետ ա տետ, կենաց ու մահու կռիվ է լինելու: :angry

Ուզում ե՞ք` հարցերն էլ ես պատրաստեմ :))

Ռուֆուս
13.08.2009, 18:17
Ուզում ե՞ք` հարցերն էլ ես պատրաստեմ :))

Չէ, քո հարցերը կամ ծրագրավորումից են, կամ կրոնից, կամ էլ դասական երաժշտությունից :beee

Շատ եմ ուզում խաղալ, բայց հլը չգիտեմ, թե ինձ երբ հարմար կլինի: Ամեն դեպքում հարցերը սկսի կազմել, հետո կպայմանավորվենք :)

ars83
13.08.2009, 18:38

Չէ, ա՛յ մարդ, ի՞նչ ծրագրավորում, ի՞նչ դասական երաժշտություն...
Մենակ միջուկային ֆիզիկա :D
Դե լավ, կաշխատեմ զանազանությունն ապահովել:
Եղավ, կամաց-կամաց կսկսեմ կազմել: :)

Yellow Raven
13.08.2009, 20:34
Էդ ձեր տետ-ա-տետին կարելիա՞ կողքից միջամտել:))

Հայկօ
14.08.2009, 00:05
Որ շատ խնդրեմ բարի չե՞ք լինի ինձ ԱՄՆ 51-րդ նահանգի անունը ասեք:

Հավայի կղզիները չէի՞ն :noti:

Ambrosine
14.08.2009, 13:20
Հավայի կղզիները չէի՞ն :noti:

50 նահանգ ա, Հայկ ջան:))

Ռուֆուս
15.08.2009, 22:19
Մեկ րոպե՞

Կաթիլ
15.08.2009, 22:20
ներկա :)

Ներսես_AM
15.08.2009, 22:21
զգաաաաստ, մի րոպե սպասեք Արշի ինտեռնետը կպնի

ars83
15.08.2009, 22:21
Սկսում ենք :)

Ռուֆուս
15.08.2009, 22:22
Արշակը դեռ չկա :)

ars83
15.08.2009, 22:22
Բոլորին հաջողություն եմ մաղթում :) Գնացինք։

1. ՀՀ զինանշանի վրա պատկերված են Մասիս և Սիս սարերը, որոնք չեն գտնվում ներկայիս ՀՀ տարածքում։ Իսկ այդ երկրի դրոշի վրա պատկերված են երեք սարեր, որոնցից մեկը գտնվում է հարևան երկրում։

Հարց․ Անվանեք երկիրը, որի դրոշի վրա կան երեք լեռները և նրա հարևան երկիրը (յուր․ ճիշտ պատասխանի համար՝ 0.5 միավոր)։

ժամանակը՝ 5 րոպե

Ռուֆուս
15.08.2009, 22:25
Ուֆ, էլի խաղս չի ստացվի :(

ars83
15.08.2009, 22:26
Ժողովուրդ ջան, քնե՞լ եք, թե Գուգլը չի բացում :D
Մենակ Ռուֆն ա դեռ պատասխանել

Ռուֆուս
15.08.2009, 22:28
Արս հենց հիմա հանրագիտարանը բացել դրոշներն եմ նայում, ոչ մեկի վրա սար չկա...

Yellow Raven
15.08.2009, 22:28
Ես էլ տենց երկիր չեմ հիշում,պատասխանը զուտ հումորային եմ գրել... :)

ars83
15.08.2009, 22:29
Հարց 1-ի պատասխանը․ Սլովակիա, Հունգարիա։ Սլովակիայի դրոշի վրա պատկերված լեռներից մեկը՝ Մատրան, գտնվում է ներկայիս Հունգարիայի տարածքում։

Կաթիլ - 1. գուցե Պարսկաստան - 0
Վահիկ - 1.Թուրքիա - 0
Ռուֆուս - մեկ. Նեպալ/Հնդկաստան... - 0
Ներսես_AM - 1. սլովենիա - 0

2. Կցված նկարներում պատկերված են հայտնի օլիմպիական չեմպիոններ: Հետևյալ սպորտաձևերից ընտրեք նրանք, որոնցում այդ մարզիկները դարձել են չեմպիոն: Ուշադրություն՝ սպորտաձևերը նշել այն կարգով, որով տեղադրված են մարզիկների նկարները: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար՝ 1 միավոր: Մարզիկներից յուրաքանչյուրի անուն/ազգանունները նշելու համար՝ լրացուցիչ 1 միավոր:

Սպորտաձևերի ցուցակը. ծանրամարտ, լող, ըմբշամարտ, թեթև աթլետիկա, գեղասահք, գիմնաստիկա, ֆուտբոլ, չմշկավազք, սինխրոն լող:

Ժամանակը՝ 5 րոպե

Կաթիլ
15.08.2009, 22:29
ես էլ շատ երկրների դրոշներ ունմ, դեռ մի հատի վրա սար չեմ տեսել :o

ars83
15.08.2009, 22:31
Լավ չգիտեք, դրոշները, ուրեմն :P

Ռուֆուս
15.08.2009, 22:32
Արս, էս վիզ ես դրել բոլորիս խայտառակե՞ս :D

Համ էլ նոր նայեցի, Սլովենիայի, Սլովակիայի դրոշների վրա երեքական սարեր կան

Կաթիլ
15.08.2009, 22:33
տեսնենք աչքաչափս ոնցն ա :))

ars83
15.08.2009, 22:34
Արս, էս վիզ ես դրել բոլորիս խայտառակե՞ս :D

Համ էլ նոր նայեցի, Սլովենիայի, Սլովակիայի դրոշների վրա երեքական սարեր կան

Հա, ճիշտ ա :oy
Ներսեսի աչքը լույս, քե՞զ ինչ, վերջում կես միավոր իրան կգումարեմ :P

ars83
15.08.2009, 22:36
Հարց 2-ի պատասխանը. 1)Գիմնաստիկա, Ալեքսեյ Նեմով (Ռուսաստանի դաշնություն), քառակի օլիմպիական չեմպիոն, 12 օլիմպիական մեդալ, որոնցից 4-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե։
2)Լող, Մայքլ Ֆելպս (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), տասնչորսակի օլիմպիական չեմպիոն, 16 օլիմպիական մեդալ, որոնցից 14-ը՝ ոսկե, 2-ը՝ բրոնզե։
3)Չմշկավազք, Կլաուդիա Պեխշթայն (Գերմանիա), հնգակի օլիմպիական չեմպիոնուհի, 9 օլիմպիական մեդալ, որոնցից 5-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե, 2-ը՝ բրոնզե։

Կաթիլ - 2.թեթև աթլետիկա, ֆուտբոլ, չմշկավազք - 1
Վահիկ - 2. 1.փեփև ատլետիկա 2.Մայքլ Ֆելփս,Լող 3.գիմնաստիկա - 2
Ռուֆուս - 2. առաջինը ոնց որ թե ծանրամարտ, երկրորդ լող, Ֆելպսն ա, երրորդ սիրուն աղջիկն էլ դիգմնաստիկա - 2
Ներսես_AM - 2. գիմնաստիկա, լօղ, թեթև ատլետիկա - 2
Արշակ - 2. ծանրամարտ, գիմնաստիկա, չմշկավազք - 1

3. Էռնեստ Հեմինգուեյ, «Ծերունին և ծովը»․
«Սեպտեմբերին մութը միշտ անսպասելի է ընկնում՝ մայրամուտից անմիջապես հետո․․․ Երկնքում երևացին առաջին աստղերը։ Նա չգիտեր Ռիգել աստղի անունը, բայց, տեսնելով այն, հասկացավ, որ շուտով կերևան նաև մնացածները»։

Այս հատվածը ցույց է տալիս, որ գրողն այնքան էլ ուժեղ չէ աստղագիտությունից։ Ինչո՞ւ։

Ժամանակ՝ 5 րոպե

Ռուֆուս
15.08.2009, 22:40
Ոնց որ թե ճիշտ եմ պատասխանել... :)

ars83
15.08.2009, 22:43
Հարց 3-ի պատասխանը. Ծերունի Սանտյագոն չէր կարող տեսնել Հայկի (Օրիոն) համաստեղության ամենապայծառ աստղը՝ Ռիգելը, երեկոյան մայրամուտից հետո, քանի որ Կուբայի այս լայնություններում այն ծագում է կեսգիշերից հետո սեպտեմբերին։

Կաթիլ - աաաա չգիտեմ :cry - 0
Վահիկ - Երևի տարվա այդ ժամանակում հնարավոր չի, որ Ռիգել աստղը առաջինը/ընդհանրապես երևա - 0
Ռուֆուս - Ռիգելը հարավային կիսագնդում է երևում - 0
Ներսես_AM - Օրիոնի Ամենավառ աստղը Բետելգեյզենա, առաջինը դա պիտի երևա - 0
Արշակ - կարող ա՞ Ռիգել աստղը սեպտեմբերին չի երևում - 0

Հարց 4. Դուք, իհարկե, գիտեք, որ եկեղեցական պսակադրության ժամանակակից հայկական ծեսը ներառում է աղավնիներ թռցնելը եկեղեցու բակում։ Իսկ ի՞նչ կթռներ երկինք, եթե այդ արարողությունն անցներ Չինաստանում։ Ի դեպ, դրանցից մեկին մի անգամ քարոզով դիմել է Բուդդան։

Ժամանակ՝ 5 րոպե

Փոքրիկ
15.08.2009, 22:46
Տեսեք (http://myastronomy.ru/PAGE/Articles/Astyrok.html)
:oyՀետաքրքիր հարց էր, փորփրեցի գտա
Ներխուժմանս համար ներողություն

ars83
15.08.2009, 22:49
Հարց 4-ի պատասխանը. թիթեռներ

Կաթիլ - ագռավ :} - 0
Վահիկ - Ագռավ - 0
Ռուֆուս - ճնճղու՞կ - 0 (հետո էլ թե՝ քրիստոնեությունից հարց մի տվեք, մենակ բուդդիզմից...)
Ներսես_AM - լապտերիկներ - 0
Արշակ - ագռավ :D - 0

Հարց 5. Այդ թանկարժեք քարով մատանի կրում էին Ալեքսանդր Մակեդոնացին և Մարիա Ստյուարտը։ Դրանից են կերտվել ամերիկյան նախագահներից երեքի կիսանդրիները։ Հովհաննես առաքյալի «Հայտնությունում», «Երկնային Երուսաղեմի» պարսպի երկրորդ հիմքը կազմված էր այդ քարից։ Ո՞րն է այդ քարը։

Ժամանակ՝ 5 րոպե

Ռուֆուս
15.08.2009, 22:54
Սկսվեեեեեց.... :lol

Կաթիլ
15.08.2009, 22:56
կապս :( նամակս չի գնու՜մ :angry

ars83
15.08.2009, 22:57
Հարց 5-ի պատասխանը. շափյուղա (սապֆիր)

Կաթիլ - Ալեքսանդրիտ ՞ - 0
Վահիկ - շափյուղա - 1
Ռուֆուս - խալկեդոն - 0 (:o այ տղա, գոնե խրիզոլիտ, Քաղքեդոնը քաղաք ա)
Ներսես_AM - Սապֆիր - 1
Արշակ - պատասխան չի ստացվել - 0

Հարց 6. Այս ծաղկաժամացույցներից մեկը չի գտնվում «ժամագործության երկիր» Շվեյցարիայում։
Հարց․ Ո՞րն է այդ ժամացույցը և ո՞ր երկրում է այն գտնվում։
Ուշադրություն․ մյուս երկու ժամացույցներից յուրաքանչյուրի քաղաքը (համարի հետ միասին) նշելու դեպքում կտրվի լրացուցիչ 0.5 միավոր՝ միայն այն դեպքում, երբ հիմնական հարցին տրվել է ճիշտ պատասխան։

Ժամանակ՝ 5 րոպե

ars83
15.08.2009, 22:57
կապս :( նամակս չի գնու՜մ :angry

գնում ա, գնում, էն ել երկու հատ, եկրուսն էլ սխալ :oy

Ռուֆուս
15.08.2009, 23:00
Արսեն, վայ ֆողեմ գլոխդ, էս ի՞նչ հարցեր կուդաս :angry

Համ էլ խալկեդոնը ճիշտ պատասխան էր, ներվերս չդիմացավ, վիկիպեդիայում նայեցի.... http://en.wikipedia.org/wiki/Precious_Stones_in_the_Bible#Chalcedony :angry

Yellow Raven
15.08.2009, 23:00
Տեսնենք էս անգամ էլ բախտս կբերի,թե չէ:P

Yellow Raven
15.08.2009, 23:02
Արսեն, վայ ֆողեմ գլոխդ, էս ի՞նչ հարցեր կուդաս :angry

Համ էլ խալկեդոնը ճիշտ պատասխան էր, ներվերս չդիմացավ, վիկիպեդիայում նայեցի.... http://en.wikipedia.org/wiki/Precious_Stones_in_the_Bible#Chalcedony :angry

Երրորդ քարնա գրած Վիկիում, Արսը երկրորդն էր ուզել...;)

ars83
15.08.2009, 23:03
Արսեն, վայ ֆողեմ գլոխդ, էս ի՞նչ հարցեր կուդաս :angry

Համ էլ խալկեդոնը ճիշտ պատասխան էր, ներվերս չդիմացավ, վիկիպեդիայում նայեցի.... http://en.wikipedia.org/wiki/Precious_Stones_in_the_Bible#Chalcedony :angry

նախ, քո ասածը կարկեհան ա:P
Հետո էլ, Վահիկն արդեն ասեց

Ռուֆուս
15.08.2009, 23:03
Փաստորեն սապֆիր պատասխանողները մտել էին վիկիում նայել էին :D

Yellow Raven
15.08.2009, 23:04
Փաստորեն սապֆիր պատասխանողները մտել էին վիկիում նայել էին :D
Ես որ պատահական էի ասել...:P
Ես սկի չգիտեի,որ շափյուղան նույն սապֆիրնա:D

Կաթիլ
15.08.2009, 23:04
դեռ սպասում եմ, թե նկարա եր?ալու մոտս :8
վայ ես էս կապի

ars83
15.08.2009, 23:05
Հարց 6-ի պատասխանը. Առաջինը, Նոր Զելանդիա
2) Ժնև
3) Լոզան

Լավ, հանում եմ երկրորդ պայմանը… Վահիկի օգտին:

Կաթիլ - պատասխան չկա - 0
Վահիկ - Առաջինը՝ Ավստրիայում.... Երկրորդը Ժնևում, երրորդը Ցյուրիխում.. - 0.7
Ռուֆուս - առաջինը ասենք թե գտնվում է Տոկիոյում, երկրորդը Ցյուրիխ, երրորդը Բիլ - 0
Ներսես_AM - պատասխան չկա - 0
Արշակ - պատասխան չկա - 0

Հարց 7. Նշեք
ա․ գրողին և քաղաքը, որոնք պատկերված են 1000 դրամանոցի վրա (0.5 + 0.5 միավոր)
բ. գրողին և քաղաքը, որոնք պատկերված են 10000 դրամանոցի վրա (0.5 + 0.5 միավոր)
Ուշադրություն՝ պատասխանի համար տրվում է 2 րոպե։

Ռուֆուս
15.08.2009, 23:08
Ներս, պատասխանները ինձ ինչի՞ ես ուղարկում :D

Ներսես_AM
15.08.2009, 23:11
արա դե խառնվա իրար, 2րդը հաստատ գիտէի, 1ինն էի փնտրում վերջը ասի արագ մի բան գրեմ դու ոտի տակ ընկար :D...
բայց մի հատ սքրինշոթ արա դիր էլի :oy

Ռուֆուս
15.08.2009, 23:11
արա դե խառնվա իրար, 2րդը հաստատ գիտէի, 1ինն էի փնտրում վերջը ասի արագ մի բան գրեմ դու ոտի տակ ընկար :D...
բայց մի հատ սքրինշոթ արա դիր էլի :oy

Արսենին եմ ֆորվարդ արել, ժամն էլ հետը կասեմ, միավոր կտա :)

Ներսես_AM
15.08.2009, 23:13
դե սքրինշոթ անես մնացածն էլ կտեսնեն ;)

Yellow Raven
15.08.2009, 23:13
Էս 2 րոպեանոց հարցը խի սենց երկար տևեց?

ars83
15.08.2009, 23:14
Հարց 7-ի պատասխանը. ա․ Եղիշե Չարենց, Երևան
բ․ Ավետիք Իսահակյան, Գյումրի

Կաթիլ - Չարենց, Իսահակյան - 1
Վահիկ - ա. Չարենց բ.Իսահակյան քաղաքներն էլ եսիմ երևի Երևան, Գյումրի - 2
Ռուֆուս - Չարենց - Երևան, Իսահակյան - Գյումրի :love - 2
Ներսես_AM - Չարենց երևան, իսահակյան էջմիածին - 1.5
Արշակ - no answer - 0

Հարց 8. Հետևյալ համաստեղություններից մեկը «զոդիակային» չէ։ Ո՞ր մեկն է այն և ինչպե՞ս է կոչվում։
Ուշադրություն․ մնացած համաստեղություններից յուրաքանչյուրի անունը ճիշտ նշելու դեպքում տրվում է լրացուցիչ 0.5 միավոր, սակայն միայն այն դեպքում, երբ հիմնական հարցին տրվել է ճիշտ պատասխան։

Ժամանակ՝ 9 րոպե (հաշվի առնելով Կաթիլի կապի որակը)

Ռեդ
15.08.2009, 23:16
:this

Ռուֆուս
15.08.2009, 23:16
Արս, դու հաստատ վիզ ես դրել մեզ խայտառակե՞լ :lol

Դաժե ալարում եմ գուգլում նայեմ :D

Փոքրիկ
15.08.2009, 23:17
:Dէս իիիիինչ լավ խաղա

Կաթիլ
15.08.2009, 23:18
շաատ շնորհակալ եմ կապիս որակը հաշվի առնելու համար, բայց ստեղ 20 րոպեն էլ չէր փրկի :D

Yellow Raven
15.08.2009, 23:21
:this

Բայց էս տղեն քեզ զանգեց է;)

Հ.Գ. Վերջին անգամ երբ էի նստել նայել,թե որ համաստեղությունը ինչիա նման:D:D

Ռուֆուս
15.08.2009, 23:23
Սա էլ Ներսեսի պատասխանը

ars83
15.08.2009, 23:25
Հարց 8-ի պատասխանը. Երկրորդը, Վիշապի համաստեղություն (dragon)
Մնացածները․ 1) կարիճ, 3) այծեղջյուր, 4) կշեռք, 5) խեցգետին

Այստեղ էլ եմ հանում վերջին պայմանը: :)

Կաթիլ - 5-րդը, չբացահայտված :)) - 0
Վահիկ - 4-ը....Կատվի երևի... 1.Աղեղնավոր 2.Կարիճ 3.Առյուծ 5.Ցուլ - 0
Ռուֆուս - առաջինը կարիճ, երկրորդը ձկներ - 0 (տենց էլ չիմացանք, թե ո՞րը զոդիակային չէր :think) - 0
Ներսես_AM - ..., ..., կարիճ, կշեռք, խեցգետին, երկրորդնա, Վիշապ - 2 :hands
Արշակ - no answer - 0

Հարց 9. «Ամերիկայի հայրերից» մեկը հնարել էր այդ պաշտպանիչ սարքը տասնութերորդ դարում։ Եվրոպայում այն գործածության մեջ մտավ բավականին ուշ․ այդ «հերձվածողական» (հերետիկոսական) սարքի գործածմանը դեմ էին հանդես գալիս եկեղեցականները, համարելով որ այն, ինչից պետք է պաշտպաներ այդ սարքը, կարելի է վանել եկեղեցական զանգերի ղողանջի միջոցով։ Իտալիայում եկեղեցիներից մեկը, որի վրա արգելվել էր տեղադրել այդ սարքը կործանվեց սարքի հայտնաբերումից մոտ երկու տասնամյակ հետո, իր հետ տանելով մոտ երեք հազար կյանք և քաղաքի մեկ վեցերորդը։
Հարցեր․ (յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար՝ 1 միավոր)
ա․ Ինչպե՞ս էր կոչվում այդ սարքը
բ․ Ո՞վ է այն հնարել
գ․ Ինչո՞ւ եկեղեցու կործանումն այդպիսի մեծ մասշտաբների վնաս պատճառեց։

Ժամանակ՝ 8 րոպե (հաշվի առնելով հարցի ծավալը)

Ռուֆուս
15.08.2009, 23:30
Բայց կարիճը ճիշտ էի ասել :oy

Dayana
15.08.2009, 23:31
Սա էլ Ներսեսի պատասխանը

Հայկ, դու սպասի, թող Ներսը պատասխաններն ուղարկի, հետո դրանք ուղարկի Արսենին :))

Yellow Raven
15.08.2009, 23:31
Բայց կարիճը ճիշտ էի ասել :oy

Բայց հիմնական հարցին սխալ էիր պատասխանել:))

Ռուֆուս
15.08.2009, 23:33
Պետք չի, էս հարցը գիտեմ :beee

Ռեդ
15.08.2009, 23:34
Բայց էս տղեն քեզ զանգեց է ;)
Գիտեմ, ուղղակի ափսոսում եմ որ չկայի ...ցռը

Yellow Raven
15.08.2009, 23:35
Գիտեմ, ուղղակի ափսոսում եմ որ չկայի ...ցռը
Վերջին հարցը ուղարկի;)

ars83
15.08.2009, 23:35
Բայց կարիճը ճիշտ էի ասել :oy

եթե ոչ ոք ճիշտ չպատասխաներ, կհաշվեի, բայց Ներսեսը վիրտուոզո արեց, նենց որ քեզ բան չմնաց :P

Ռուֆուս
15.08.2009, 23:35
Արս, պատասխանը երեք մասով եմ ուղարկել, որովհետև մի նամակի մեջ չէր տեղավորվում, դաժե պրոբլեներ չէի կարող դնել բառերի արանքում :(

ars83
15.08.2009, 23:36
Արս, պատասխանը երեք մասով եմ ուղարկել, որովհետև մի նամակի մեջ չէր տեղավորվում, դաժե պրոբլեներ չէի կարող դնել բառերի արանքում :(

Չվախի՛ս, սաղ հաշված ա;)

Ներս, կարող ա՞ նամակագրության հետ պրոբլեմներ կան: Չեմ ուզում 0 տամ, է :(

ars83
15.08.2009, 23:38
Հարց 9-ի պատասխանը.
ա․ շանթարգել (lightning rod, paratonnerre)
բ․ Բենջամեն Ֆրանկլին
գ․ Եկեղեցում (San Nazaro, Brescia) մոտ 90 հազար կգ վառոդ էր պահված

Կաթիլ - no answer - 0
Վահիկ - ա. Շանթարգել բ. Բենջամին Ֆրանկլին գ. Էդքան մարդ եկեղեցում էր:)) --:hands:hands - 2
----------------------------------
Ռուֆուս - առաջին մաս… կարծեմ հայերեն կոչվում է շանթահար, մի խոսքով ձող է, որը շինությունը պաշտպանումէկայծակից :hands
Երկրորդ մաս, հնարել է Բենջամին Ֆրանկլին պապան :hands :hands -
Երեք, իտալական Բրեշիա քաղաքի եկեղեցին էր, պայթել էր վառոդը որը եկեղեցու մոտ էր պահվում :hands :hands :hands (սատկես դու, ա՛յ հանրագիտարան, ինձ էսքան հարց տային, ես չէի պատասխանի) -
3
---------------------------------
Ներսես_AM - no answer :( - 0
Արշակ - no answer - 0

Հարց 10 (վերջինը, ես եմ հորինել՝ էդ որպես հուշում, էլի :)) )
Նորվեգացի հեղինակները սկսել են գրել այդ Օպերան 1994 թվականին։ 1995-ին նույնիսկ հատուկ ընկերություն է հիմնվել՝ այդ Օպերան գրելու համար, իսկ առաջին անգամ այն հանրությանն է ներկայացվել 1996-ին։ Մտնում է աշխարհում նույն ժանրի ստեղծագործությունների «ամենալսվող» քառյակի մեջ։ Անվանեք քառյակի մնացած երեք ստեղծագործությունները (յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար՝ 1 միավոր)։

Ժամանակ՝ 6 րոպե

Ռուֆուս
15.08.2009, 23:41
Տասներորդ հարցը ինչ լավն ա :D

Yellow Raven
15.08.2009, 23:43
Հուշումդ չլներ ««Հիսուս Քրիստոս Սուպերսթար »» էի արդեն գրելու:D:D
Հա մեկ էլ չակերտներն են օգնում:)

ars83
15.08.2009, 23:49
նոր Ներսեսի 9-րդ պատասխանն եմ ստանում :o

ars83
15.08.2009, 23:49
Հարց 10-ի պատասխանը.
Internet Explorer (Microsoft Corporation)
Mozilla Firefox (Mozilla Corporation)
Safari (Apple Inc.)
Խոսքը Opera Software ընկերության Opera բրաուզերի մասին էր։ :P

Կաթիլ - no answer - 0
Վահիկ - Եթե բրաուզերի մասինա խոսքը, Մոզիլլա ՖՖ, ԻԵ, Սաֆարի - 3 - արա՛, էս մեռած ջահելներն ի՜նչ զարգացած են :o :hands:hands Մեր վախտ ո՞վ գիտեր՝ ՖՖ-ն ինչ ա :8
-----------
Ռուֆուս - Internet explorer, mozilla firefox, safari, google chrome մի հատ քիչ ես գրել հարցի մեջ - 3 - վայ քու, գազա՛ն :o :hands
Պաշոլ քո Քրոմը, Լինուքսի համար չկա :B
--------------
Ներսես_AM - no answer - 0
Արշակ - no answer - 0

Ապրեք բոլոր խաղացողնե՛րդ :hands
Տասը րոպե տվեք, հաշվեմ, պաժալստը :)

ars83
15.08.2009, 23:50
Հարգելիներս, գիտեք, չէ՞, որ պիտի խնդրեմ՝ գրեք, թե որ հարցն ամենաշատը դուր եկավ:
Դուք գրեք, ես հաշվեմ :)

Yellow Raven
15.08.2009, 23:52
Արս, շատ հետաքրքիր էին հարցերը ապրես... Ամենաշատը դուր եկավ վերջին հարցն ու համաստեղությունների հարցը... Դուր չեկավ մենակ ժամացույցների հարցը:)

Յետո էլ կարաս չհաշվես,ես եմ կրել:P

Կաթիլ - 2
Վահիկ- 10.7
Ռուֆուս - 10
Ներսես_AM- 6.5
Արշակ - 1

Yellow Raven
15.08.2009, 23:53
Թե խի էն հարցին 0,5-ի տեղը 0,7 տվիր չիմացա:D

Այ դու :o :hands

Ռուֆուս
15.08.2009, 23:53
Արսեն ջան, շնորհակալ եմ խաղի համար, մի երկու հարց չհաշված, մնացածը շատ լավն էին, ամենաշատը վերջինը դուրս եկավ ;)

Կաթիլ
15.08.2009, 23:53
ինձ վերջին հարցը դուր եկավ շատ :oy
բայց էս ինչ բուուուուութ եմ, 12 տարի էլ մտածեի գլխի չէի ընկնի որ երաժշտության հետ կապ չունի :D

բոլորիցդ շատ շնորհակալ եմ :)

Փոքրիկ
15.08.2009, 23:54
:Dդեմք խաղ էր Արս83, վերջին հարցը լավն էր:hands

Yellow Raven
15.08.2009, 23:54
Վերջին հարցի համար Արսին շտապ Նոբելյան մրցանակ:))

ars83
15.08.2009, 23:55
10. Internet Explorer, Mozilla Firefox, Safari, բայց 4-ը Քրոմն ա :P

Ներսեսի վերջին պատասխանն է, հաշվում եմ :)
Բայց...
չեմ հաշվում Սլովենիան, որովհետև, եթե ուշադիր կարդաք, կտեսնեք, որ Սլովենիայի դրոշի վրա մեկ հատ սար է, ու հարևանների մասին խոսք չկա.
http://en.wikipedia.org/wiki/Flag_of_slovenia

ars83
15.08.2009, 23:56
Արսեն ջան, շնորհակալ եմ խաղի համար, մի երկու հարց չհաշված, մնացածը շատ լավն էին, ամենաշատը վերջինը դուրս եկավ ;)

հլը ասա տենամ էդ երկու հարցը

Արտը խախուտ, մահանեն՝ կարկուտ :P

Ներսես_AM
15.08.2009, 23:56
աաաա չեմ խաղում ես սենց, էն 9րդ հարցի վրա կենդանի թարմացումը լռվել էր, ես էլ սպասում էի հաջորդ հարցին, հետո ֆայմեցի ռեֆռեշ արեցի, մինչև մտածեցի պատասխանեցի արդեն երևի ուշ էր հա՞ :cry :cry :cry

Dayana
15.08.2009, 23:59
Պետք չի, էս հարցը գիտեմ :beee

ես ուզում էի լավություն անել, իսկ դու :(

Ռուֆուս
15.08.2009, 23:59
հլը ասա տենամ էդ երկու հարցը

Արտը խախուտ, մահանեն՝ կարկուտ :P

Ասեմ, մեկը ժամացույցները.... Դե գիտես, էլ ով ունի քո հնարավորությունները, որ սաղ Շվեյցարիան ման գա ու մի հատ էլ հիշի թե որ քաղաքի ժամացույցը ինչ ձևի ա.... :beee

Մյուսը համաստեղությունները.... էս քոռ հալովս սկի աստղերը չեմ տեսնում, ուր մնաց համաստեղություններ տեսնեմ... :cry

Երրորդն էլ էն գրողի տարած սափֆիրը.... :(

Ռուֆուս
16.08.2009, 00:00
ես ուզում էի լավություն անել, իսկ դու :(

Վայ, դու պատասխանը գիտեի՞ր: ;) Մյուս անգամ իրար հետ մի թիմով ենք խաղալու :friends:

Ռեդ
16.08.2009, 00:00
Արս, ոնց որ էս մարդկանցից քննություն լինեիր վերցնում, ես էլ ասի հեսա մեկը լիկվիդա մնալու :D:D
Շնորհավորում եմ բոլորիդ :)

ars83
16.08.2009, 00:01
Թե խի էն հարցին 0,5-ի տեղը 0,7 տվիր չիմացա:D

Ասեմ :D Ռիգելին 0.3 էի տվել, ասի ստեղ 0.7 տամ, կլոր հաշիվ լինի: Հետո Ռիգելը հանեցի, էս մնաց: Մեկա պերվան ես :hands սպասի մի հատ մեդալը թաշկինակով սրբեմ...

Ռուֆուս
16.08.2009, 00:04
Ասեմ :D Ռիգելին 0.3 էի տվել, ասի ստեղ 0.7 տամ, կլոր հաշիվ լինի: Հետո Ռիգելը հանեցի, էս մնաց: Մեկա պերվան ես :hands սպասի մի հատ մեդալը թաշկինակով սրբեմ...
Դե միավորները հաշվի, որ Վահիկին շնորհավորենք :)

Ներսես_AM
16.08.2009, 00:06
ամենալավը վերջին հարցն էր, ոչ մի գուգլ, ոչ մի բան: Միայն հարցի մի քանի վերընթերցում և ուղեղի փայլատակում :love

մենակ էտ վերջի հարցի համար արժեր խաղալ :love

ars83
16.08.2009, 00:08
Ուրեմս :)

Մասնակցեցին շատ խելոք մարդիկ: Մնացածները, ով ժամանակ չուներ (Norton կամանդիրը, օրինակ), ով գլորվեց-փախավ :P (վախեցավ երևի), ով մինչև տեղից «տմբըհան եղավ»... :P

Հա, ինչ էի ասում...

Հինգերորդ տեղ՝ Արշակ :) - 1 (թե ուր կորավ կեսից, պարզ չի)
Չորրորդ տեղ՝ Կաթիլ :) - 2 (մի կաթիլ կապը չհերիքեց, լավ)
Բրոնզե մեդալակիր :hands - Ներսես - 9.5 (հայ-հայա, Ռուֆին աբգոն էր անելու)
Արծաթ - Ռուֆուս - 10 (որ գլուխդ չգովաս, բիձա, մեկ դու, մեկ էլ էն Կլօրը... Սաղին մորթենք, երկուսով խաղանք, բան-ման..., դու հլը տես՝ ինչ ջահելներ ունենք. պարապի, որ ֆորմի մեջ մնաս, դրոշներով թրևելեր-բան խաղա, որ Սլովակիայի դրոշը ճանաչես :P) :hands
Ոսկի - 10.7 - Վահիկ :hands :hands Շնորհավո՛ր, Վահիկ ջան: Շա՛տ ապրես (մենակ թե, սաղ հարցերին կրոնական պատասխաններ մի փորձիր տալ, օրինակ՝ վերջինին :P )

Մի խոսքով, ազգը մեծ հույսեր ունի:

Բոլորիդ ՄԵՆՁ շնորհակալություն, հուսով եմ՝ դուք էլ այնքան հաճույք ստացաք, ինչքան ես՝ ձեր խաղից: :)

Ռուֆուս
16.08.2009, 00:10
ամենալավը վերջին հարցն էր, ոչ մի գուգլ, ոչ մի բան: Միայն հարցի մի քանի վերընթերցում և ուղեղի փայլատակում :love

մենակ էտ վերջի հարցի համար արժեր խաղալ :love

Իսկ ես հարցի հենց առաջին նախադասությունը կարդացի "այս օպերան գրել են..." առաջին բանը, որ մտքովս անցավ բրաուզերն էր :D

Կաթիլ
16.08.2009, 00:12
Մեդալակիրներին շնորհավորում եմ :hands
ars83 շատ լավ խաղ էր, ապրե՛ս :) ճիշտա մոտս էնքան էլ չի ստացվում, բայց եր?ի չեք ներվայնանա, որ մյուս անգամ էլ մասնակցեմ :D

ars83
16.08.2009, 00:13
Իսկ ես հարցի հենց առաջին նախադասությունը կարդացի "այս օպերան գրել են..." առաջին բանը, որ մտքովս անցավ բրաուզերն էր :D

չոր, անհամ, բարձր արվեստից հեռու ժամանակակից ռոբոտացած մարդ :angry Թո՛ւ :[

Ռուֆ, բայց նենց լավն էր ձեր տրիումվիրատը :hands Ներսեսի Վիշապը սուպեր էր (տենում ե՞ս մարդը մեկ-մեկ գլուխը երկինք էլ ա բարձրացնում, բա չէ՝ սաղ օրը մոնիտորին նայենք...)

Ռուֆուս
16.08.2009, 00:13
Ուրեմս :)

Մասնակցեցին շատ խելոք մարդիկ: Մնացածները, ով ժամանակ չուներ (Norton կամանդիրը, օրինակ), ով գլորվեց-փախավ :P (վախեցավ երևի), ով մինչև տեղից «տմբըհան եղավ»... :P

Հա, ինչ էի ասում...

Հինգերորդ տեղ՝ Արշակ :) - 1 (թե ուր կորավ կեսից, պարզ չի)
Չորրորդ տեղ՝ Կաթիլ :) - 2 (մի կաթիլ կապը չհերիքեց, լավ)
Բրոնզե մեդալակիր :hands - Ներսես - 9.5 (հայ-հայա, Ռուֆին աբգոն էր անելու)
Արծաթ - Ռուֆուս - 10 (որ գլուխդ չգովաս, բիձա, մեկ դու, մեկ էլ էն Կլօրը... Սաղին մորթենք, երկուսով խաղանք, բան-ման..., դու հլը տես՝ ինչ ջահելներ ունենք. պարապի, որ ֆորմի մեջ մնաս, դրոշներով թրևելեր-բան խաղա, որ Սլովակիայի դրոշը ճանաչես :P) :hands
Ոսկի - 10.7 - Վահիկ :hands :hands Շնորհավո՛ր, Վահիկ ջան: Շա՛տ ապրես (մենակ թե, սաղ հարցերին կրոնական պատասխաններ մի փորձիր տալ, օրինակ՝ վերջինին :P )

Մի խոսքով, ազգը մեծ հույսեր ունի:

Բոլորիդ ՄԵՆՁ շնորհակալություն, հուսով եմ՝ դուք էլ այնքան հաճույք ստացաք, ինչքան ես՝ ձեր խաղից: :)

Վահիկ ջան, շնորհավորում եմ :hands Ոսկե մեդալդ վայելիր, քանի դեռ կարող ես ;)

ars83
16.08.2009, 00:14
ճիշտա մոտս էնքան էլ չի ստացվում, բայց եր?ի չեք ներվայնանա, որ մյուս անգամ էլ մասնակցեմ :D

Ի՛, բա էդ հարց է՞ր, համեցի՛ր (տենանք՝ ով ա հաջորդը կազմակերպում, միասին խաղանք)

Ռուֆուս
16.08.2009, 00:17
չոր, անհամ, բարձր արվեստից հեռու ժամանակակից ռոբոտացած մարդ :angry Թո՛ւ :[

Ռուֆ, բայց նենց լավն էր ձեր տրիումվիրատը :hands Ներսեսի Վիշապը սուպեր էր (տենում ե՞ս մարդը մեկ-մեկ գլուխը երկինք էլ ա բարձրացնում, բա չէ՝ սաղ օրը մոնիտորին նայենք...)

Հա, մալադեց Ներսեսը, որ համաստեղությունները գիտի: Ես մեռնեմ դրանք չեմ հիշի :(

Ռեդ
16.08.2009, 00:18
Հա, մալադեց Ներսեսը, որ համաստեղությունները գիտի: Ես մեռնեմ դրանք չեմ հիշի :(
Գոնե Մեծ արջը գիտես չէ՞ :8

Ներսես_AM
16.08.2009, 00:19
աստղագիտությունից լավ էի, բայց գուգլ ըրթով գտա վերջում :oy. բա իմ Սլովենիան հաշիվ չի՞ :oy

Ռուֆուս
16.08.2009, 00:21
Գոնե Մեծ արջը գիտես չէ՞ :8

Մենակ մենձ ու փոքր արջերը գիտեմ, մյուսներից գլուխ չեն հանում :)

ars83
16.08.2009, 00:22
աստղագիտությունից լավ էի, բայց գուգլ ըրթով գտա վերջում :oy.

Ի՞, լավ ա, էլի :angry Գուգլ ըրթ... Ես էլ նստած գովում, գովում: Չնայած, մեկա դժվար ա...
Ես հատուկ էի նկարներով հարցերից դրել, որ նկարները Գուգլում փնտրել չլինի:

բա իմ Սլովենիան հաշիվ չի՞ :oy
Դու ասա՝ քո Վիշապը չհանենք, հլը մի բան էլ Սլովենիայից ա խոսում... :P

Չէ, Ներսես ջան, էն ուրիշ սարեր են, մտի Վիկի, նայի ;)

Ռուֆուս
16.08.2009, 00:26
Ի՞, լավ ա, էլի :angry Գուգլ ըրթ... Ես էլ նստած գովում, գովում: Չնայած, մեկա դժվար ա...
Ես հատուկ էի նկարներով հարցերից դրել, որ նկարները Գուգլում փնտրել չլինի:

Դու ասա՝ քո Վիշապը չհանենք, հլը մի բան էլ Սլովենիայից ա խոսում... :P

Չէ, Ներսես ջան, էն ուրիշ սարեր են, մտի Վիկի, նայի ;)

Սլովենիայինը ոնց որ թե մի սար (Տրիգլավ) է երեք գագաթով

Ներսես_AM
16.08.2009, 00:26
Հա ի դեպ պահանջում եմ իմ 1 միավորը համաստեղությունների Կարիճ պատասխանի համար :angry

http://www.google.am/imgres?imgurl=http://www.zodiascope.ru/img/const/cn_5.jpg&imgrefurl=http://www.zodiascope.ru/index.php%3Fcnt%3D5%26sign%3D1&h=230&w=250&sz=2&tbnid=A8_xIF3wiwMlHM:&tbnh=102&tbnw=111&prev=/images%3Fq%3D%25D1%2581%25D0%25BE%25D0%25B7%25D0%25B2%25D0%25B5%25D0%25B7%25D0%25B4%25D0%25B8%25D1%258F%2B%25D0%25B7%25D0%25BE%25D0%25B4%25D 0%25B8%25D0%25B0%25D0%25BA%25D0%25B0&usg=__p4RE0AiCBpWnGQgr-TF_alOkAd0=&ei=ShmHSq76G8aD-Qb6wYi7CQ&sa=X&oi=image_result&resnum=7&ct=image

ars83
16.08.2009, 00:30

:D Ներս, էդ առյուծն ա, կողքը նայի
Ես էլ եմ էդ կայքից վերցրել, համ էլ տեսքից ա երևում, տենց կարիճ ո՞վ ա տեսել ;)

http://www.mediapolis.k12.ia.us/middle/middle/Todd%20H/6th%20grade/2008%20students/Mercury%20KR/Space/constellations/pictures/scorpio.jpg

Ներսես_AM
16.08.2009, 00:30
չէ իսկականից հիշողությանս մեջ խորն էր մնացել: հենց տեսա գլխիս էի տալիս թե որց չհիշեցի: հենց դա էի փնտրում, ուղղակի անունն էի փնտրում;

Ներսես_AM
16.08.2009, 00:32
Հա բա ես էլ 3-դը կարիճ եմ գրել :P

ars83
16.08.2009, 00:35
Հա բա ես էլ 3-դը կարիճ եմ գրել :P

Հա, բայց երրորդը Այծեղջյուրն էր :P
Էլ մի՛, Ներս ;) Չես բռնացնի :)

Ներսես_AM
16.08.2009, 00:38
Հա, բայց երրորդը Այծեղջյուրն էր :P
Էլ մի՛, Ներս ;) Չես բռնացնի :)
էէէ սա քո գրառման 3րդն ա
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=40902&d=1250363611

իսկ սա քո դրած կարիճն ա

http://www.mediapolis.k12.ia.us/middle/middle/Todd%20H/6th%20grade/2008%20students/Mercury%20KR/Space/constellations/pictures/scorpio.jpg

Ներսես_AM
16.08.2009, 00:40
Ու ընդհարապես այդտեղ Այծեղջուր չկա քո դրած 5 համաստեղության մեջ

ars83
16.08.2009, 00:51
Ու ընդհարապես այդտեղ Այծեղջուր չկա քո դրած 5 համաստեղության մեջ

Վայ քու :oy Ճիշտ ա ասում. երկու հատ Կարիճ կա դրած :think
Դե ինչ արած, ներողություն, ժողովուրդ ջան: :(
Այծեղջյուրը սա է (կցված):

Մեկ միավոր որ տամ, սաղին պիտի տամ, Ներս ;) չի օգնի: Կամ էլ կարելի ա հարցը անվավեր հաշվել :oy:P

Լավ, կա՛յուս, մույս անգամ ուշադիր կլինեմ: :8

Ներսես_AM
16.08.2009, 00:52
լօօօօօօօօլ հասկացա, քանի որ այս համաստեղությունների գծերը կաուցվում են վերցնելով որոշակի պայծառություն ունեցող աստղից սկսած, առաջինը դա նույն 3րդն է այսինքն Կարիճը, ուղղակի 90 շրջած ու նաև պոչի մասի ու գլխի մասի թույլ աստղերը չներառած :P

Այնպես որ տուր իմ 2 միավորը :angry :D :P

Ներսես_AM
16.08.2009, 00:53
Չէ սաղին չես կարա տաս, Ըստ հարցի դրվածքի Վիշապին մենակ ես եմ գտել ;)

ars83
16.08.2009, 00:54
լօօօօօօօօլ հասկացա, քանի որ այս համաստեղությունների գծերը կաուցվում են վերցնելով որոշակի պայծառություն ունեցող աստղից սկսած, առաջինը դա նույն 3րդն է այսինքն Կարիճը, ուղղակի 90 շրջած ու նաև պոչի մասի ու գլխի մասի թույլ աստղերը չներառած :P

Այնպես որ տուր իմ 2 միավորը :angry :D :P

հլը դու ախորժակը տես. մեկ էլ չէ, երկու :o
Ոչ մի բան էլ չեմ տալու :angry Որ տամ, սաղին կտամ: Համ էլ՝ դու մեկա գնացել էս Գուգլ ըրթ :P

:D Հա, նույն կարիճն ա՝ պտտված:

Ներսես_AM
16.08.2009, 00:56
չէ լավ մեկով բարիշում ենք ու արծաթե մեդալը ինձնով եմ անում գնամ Սևանի արկածների մասին գրառումս վերջացնեմ, մի շաբաթ անցավ մուսաս թթվելա :)

Ռուֆուս
16.08.2009, 00:58
չէ լավ մեկով բարիշում ենք ու արծաթե մեդալը ինձնով եմ անում գնամ Սևանի արկածների մասին գրառումս վերջացնեմ, մի շաբաթ անցավ մուսաս թթվելա :)
Իյա, արծաթիցս յան տուր :angry Բրոնզովդ յոլա գնա :angry

Արսեն ջան, բողոքում եմ :D

Ներսես_AM
16.08.2009, 00:59
Վայ նոր նայեցի դա լրացուցիչ էր ու կես միավորա հասնում: Կես միավոր պիտի տաս :)

ars83
16.08.2009, 01:00
չէ լավ մեկով բարիշում ենք ու արծաթե մեդալը ինձնով եմ անում գնամ Սևանի արկածների մասին գրառումս վերջացնեմ, մի շաբաթ անցավ մուսաս թթվելա :)

Տալում չեմ :nea
Կամ էլ կտամ, բայց վերջինը չեմ հաշվի :P պատասխանները գրելուց հետո եմ ստացել ;)

Հ.Գ. Էս ինչ դար ա, տո՛... Մեկ տալիս ես, երկուսն են ուզում :)
Ներսե՛ս ջան, քո ուժերին կասկածող չկա մեկա, կռիվ մի արա :B

Սևանը գրի, բայց։ Համ էլ՝ ո՞ւր ա․ տուր, կարդանք

Ներսես_AM
16.08.2009, 01:08
գնացի քնեմ, բարի գիշեր, Շնորհակալություն խաղի համար :)

Yellow Raven
18.11.2009, 20:30
Այսօր ժամը 22:00-ին կկայանա Ակումբային Ինչ,որտեղ,երբ-ի հերթական խաղը:)
Ողջունվում են ինչպես այս թեմայի հնաբնակների, այլև նորեկների մասնակցությունը:)

Մասնակցության համար նախապես գրանցվեք այս թեմայում:)

Հ,Գ. 7 հարց կա, գնամ մյուս 3-ը գտնեմ:P

Ֆոտոն
18.11.2009, 20:37
Կարոտել էի էս խաղին: :love
Ու՜խխ...
Մասնակցում եմ, եթե մինչև էդ ողջ մնամ: :}

Norton
18.11.2009, 20:39
Ես էլ կմասնակցեմ, եթե մինչև էդ կապս ողջ մնա:

Շինարար
18.11.2009, 20:39
Ես էլ եմ ուզում մասնակցեմ:

Լեո
18.11.2009, 20:43
Ես մասնակցելու եմ, և նախապես զգուշացնեմ, որ նախավերջին տեղը իմն ա:

Լեո
18.11.2009, 20:44
գնամ մյուս 3-ը գտնեմ:P

Պե՞տք ա օգնեմ http://www.akumb.am/images/icons/icon10.gif

Yellow Raven
18.11.2009, 20:52
Պե՞տք ա օգնեմ http://www.akumb.am/images/icons/icon10.gif

Չէ:)) Բայց մեր մեջ ասած նորմալ հարցեր չեմ գտնում, բայց դե մի ժամ կա մի բան կհորինեմ վեջին տարբերակ:P

Լեո
18.11.2009, 20:55
Չէ:)) Բայց մեր մեջ ասած նորմալ հարցեր չեմ գտնում, բայց դե մի ժամ կա մի բան կհորինեմ վեջին տարբերակ:P
Եթե համաձայնես իմ տված հարցերը խաղի ժամանակ օգտագործել, պիոների խոսք եմ տալիս, որ հարցերը քեզ փոխանցելուց հետո դրանց պատասխանները անմիջապես կմոռանամ:

Yellow Raven
18.11.2009, 20:56
Եթե համաձայնես իմ տված հարցերը խաղի ժամանակ օգտագործել, պիոների խոսք եմ տալիս, որ հարցերը քեզ փոխանցելուց հետո դրանց պատասխանները անմիջապես կմոռանամ:
Մոռանալը ո՞րնա, ուղեղդ ֆորմատ ես անելու՞:D

*e}|{uka*
18.11.2009, 20:57
Կապս դոդոշացման վիճակում ա :sad, ափսոս:( գնամ քցվեմ: :bye :D

Երվանդ
18.11.2009, 21:00
Ես մասնակցում եմ:oy

Norton
18.11.2009, 21:00
գնամ քցվեմ:
Հայրենիքը չի մոռանա:cry

Լեո
18.11.2009, 21:01
Մոռանալը ո՞րնա, ուղեղդ ֆորմատ ես անելու՞:D

Բայց ինչի՞ տեսց դաժան :( Գոյություն ունի հասարակ շիֆթ+դիլիթ :))

Երվանդ
18.11.2009, 21:02
Հայրենիքը չի մոռանա:cry

Ես էլ:))

Դատարկություն
18.11.2009, 21:02
Իսկ հարցերը ակումբականներն են տալու՞

Yellow Raven
18.11.2009, 21:03
Իսկ հարցերը ակումբականներն են տալու՞
Չէ, Դիմակնա տալու:))
Ես եմ տալու:)

BOBO
18.11.2009, 21:04
Եսելեմ խաղում, Գուգլով պոիսկ տալ կա?:))

Norton
18.11.2009, 21:05
Վահիկ, կարում ենք նենց դզմզենք, որ հաղթողը ես լնեմ՞՞:think

Yellow Raven
18.11.2009, 21:06
Եսելեմ խաղում, Գուգլով պոիսկ տալ կա?:))

Չէ,ոչ մի դեպքում:angry

Վահիկ, կարում ենք նենց դզմզենք, որ հաղթողը ես լնեմ՞՞:think

Եսիմ... :think Դու կիմանաս... :P

BOBO
18.11.2009, 21:07
Չէ,ոչ մի դեպքում:angry

Նենց հարցեր դիր որ գուգլը չբերի:P

Yellow Raven
18.11.2009, 21:09
Նենց հարցեր դիր որ գուգլը չբերի:P

Իսկ դու չե՞ս կարա չնայես;)

Norton
18.11.2009, 21:09
Եսելեմ խաղում, Գուգլով պոիսկ տալ կա?
ՈՉ, չի կարելի: Գուգլից օգտվել չկա:

Միմիայն yandex.ru, yahoo.com, bing.com, rambler.ru և mail.ru-ից կարաս օգտվես:

Yellow Raven
18.11.2009, 21:10
ՈՉ, չի կարելի: Գուգլից օգտվել չկա:

Միմիայն yandex.ru, yahoo.com, bing.com, rambler.ru և mail.ru:
:lol:lol

Ungrateful
18.11.2009, 21:10
Չէ, Դիմակնա տալու:))
Ես եմ տալու:)

Իի :(... իսկ ես գիտեի հարցերը` էն ռուսախոս ու անդուր ձենով ձյաձյան ա տալիս: :(

BOBO
18.11.2009, 21:11
Իսկ դու չե՞ս կարա չնայես;)
Եսիմ կփորձեմ:)) սովորությունա:oy

ՈՉ, չի կարելի: Գուգլից օգտվել չկա:

Միմիայն yandex.ru, yahoo.com, bing.com, rambler.ru և mail.ru:
Ես ակումբի սռչով էլ պատասխանները կգտնեմ:P

Մանուլ
18.11.2009, 21:12
Վահիկ, իսկ տրամաբանակա՞ն հարցեր էն, թե՞ նենց հարցեր, որ պիտի իմանաս ուղղակի:

Yellow Raven
18.11.2009, 21:17
Վահիկ, իսկ տրամաբանակա՞ն հարցեր էն, թե՞ նենց հարցեր, որ պիտի իմանաս ուղղակի:

Հիմնականում տրամաբանական:)
Դե որոշ տեղերում ինչ-որ բաների իմացություն էլա պետք գալիս, բայց համեմատաբար քիչ են էդ դեպքերը;)

Դատարկություն
18.11.2009, 21:20
Դե որոշ տեղերում ինչ-որ բաների իմացություն էլա պետք գալիս, բայց համեմատաբար քիչ են էդ դեպքերը
իսկ դու արդեն հարցերը գիտես թե պիտի ընթացքում մտածես՞

Մանուլ
18.11.2009, 21:20
Հիմնականում տրամաբանական:)
Դե որոշ տեղերում ինչ-որ բաների իմացություն էլա պետք գալիս, բայց համեմատաբար քիչ են էդ դեպքերը;)

Էդ դեպքում ես էլ կմասնակցեմ երևի (եթե կապս չդավաճանեց):

Yellow Raven
18.11.2009, 21:23
իսկ դու արդեն հարցերը գիտես թե պիտի ընթացքում մտածես՞
9 հատ արդեն կազմել եմ,մնաց մի հատ...
Փորձը ցույցա տալիս, որ ընթացքում հազիվ հասցնում ես ուղարկված պատասխանները հավաքագրել

Կաթիլ
18.11.2009, 21:25
Տեղ կա՞, եթե հա գրանցվում եմ :oy
կմասնակցեմ, դե ինչպես բոլորը հույս ունենալով որ կապս չի սատկի

Yellow Raven
18.11.2009, 21:45
15 րոպեից սկսում ենք, խնդրում եմ մասնակցողներին վերահաստատել իրենց գրանցումը գրելով «ներկա»

Երվանդ
18.11.2009, 21:46
Տարածքում եմ:B

Norton
18.11.2009, 21:47
կա.

Լեո
18.11.2009, 21:50
Ներկա :pioneer

BOBO
18.11.2009, 21:52
Սաղ եմ:))

Norton
18.11.2009, 21:54
Զգում եմ, որ իմ 3Գ գերարագ կապը պադվադիտա անելու, բայց դե:

Մանուլ
18.11.2009, 21:58
Ստեղ եմ:

Ֆոտոն
18.11.2009, 21:58
Ներկա :love

Երվանդ
18.11.2009, 21:59
Ժամն ա:oy

Մանուլ
18.11.2009, 22:00
Բայց եթե առաջին 3 հարցերին չկարողացա պատասխանել, էլ չեմ շարունակելու :D

Yellow Raven
18.11.2009, 22:01
Սկսում ենք:)

Հիշեցնեմ, որ պատասխանները ուղարկում եք նամակի տեսքով ինձ՝ պատասխանը գրելով նամակի վերնագրում:) Ցանկալի է,որ պատասխանից առաջ նշեք նաև հարցի համարը:)
Յուրաքանչյուր պատասխանին տրվելու է 5 րոպե ժամանակ:)

Մասնակցում են՝

Երվանդ
Norton
Լեո
BOBO
Ֆոտոն
Մանուլ

1 րոպեից սկսում ենք:)

Norton
18.11.2009, 22:01
չսկսենք՞:love

Շինարար
18.11.2009, 22:01
ես եմ

Norton
18.11.2009, 22:02
Հա, ինձնից բացի , ով առաջին տեղ բռնեց՝ բացասական վարկանիշ, էնքան որ լավ մտածեք պատասխանելուց առաջ հարգելիներս::oy

Yellow Raven
18.11.2009, 22:02
http://img18.imageshack.us/img18/6425/20060151.jpg

Հարց 1- Ինչպես տեսնում եք Օլիմպիական խաղերի խորհրդանշանների վրա խաղերի անկացման տարեթիվը հիմնականում նշվում է 2 կամ 4 թվով: Բայց եղել է մի դեպք,երբ տարեթիվը նշվել է 5 թվով: Որ Օլիպիական խաղերում է եղել այդպիսի դեպք:

Yellow Raven
18.11.2009, 22:08
Էս ոչ մեկ չի ուզում պատասխան ուղարկի, թե՞ գուգլնա փչացել:D

Norton
18.11.2009, 22:09
Ես տենց էլ գիտեի, որ կապս փչանալույա, էս 3 րոպեյա ուղարկում եմ:

Yellow Raven
18.11.2009, 22:10
Պատասխան 1-Հռոմ, 1960: Նշվել է տարեթիվը որպես MCMLX.:

Երվանդ-/1945/-0 միավոր
Norton-/չգիտեմ 2000 կամ 1896 առաջին օլիմպաիականը/-0 միավոր
Լեո-/-/-0 միավոր
BOBO-/chgitem vor tvin bayc erevi Hromum a exel u hromeakan tverov/-1 միավոր
Ֆոտոն-/2000/-0 միավոր
Մանուլ-/-/-0 միավոր
Վանաձորցի-/-/-0 միավոր

Հարց 2-Դիոգենեսին հարցրեցին, թե որ ժամին պետք է մարդ ճաշի: Դիոգենեսը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է նրանից աղքատ ես դու,թե հարուստ: Երբ պետք է ճաշեր ըստ Դիոգենեսի հարուստը, և երբ աղքատը:

Yellow Raven
18.11.2009, 22:11
Հարցը ավելացրեցի:)Առաջին հարցն էր մի քիչ երկար սպասեցի, սրանից հետո` ուղիղ 5 րոպե:)

Երվանդ
18.11.2009, 22:11
Ես էլ մտածեցի երկրորդ համաշխարհայինի հետ կապված ինչ որ պատմություն ա:))

Լեո
18.11.2009, 22:13
Ես էլ մտածեցի երկրորդ համաշխարհայինի հետ կապված ինչ որ պատմություն ա:))

Պատկերացրու՝ ես էլ :))

Երվանդ
18.11.2009, 22:14
Չես դնում Վահիկ?

Երվանդ
18.11.2009, 22:16
Աաաաաաաա չէիիիի տեսել որ տակը երկրորդ հարցն ա դրել:cry

Yellow Raven
18.11.2009, 22:16
Պատասխան 2-Հարուստը` երբ ուզի, աղքատը` երբ կարողանա

Երվանդ-/-/-0 միավոր
Norton-/աղքատը աշխատելուց հետո, հարուստը , երբ ուզի/-1 միավոր
Լեո-/Հարուստը՝ երբ ուզի, աղքատը՝ երբ ճարի :)/-1 միավոր
BOBO-/Axqaty erb pox unenar harusty erb sovac liner/-1 միավոր
Ֆոտոն-/Հարուստը՝ առավոտյան, աղքատը՝ երեկոյան:/-0 միավոր
Մանուլ-/հարուստը` երեկոյան, աղքատն էլ` երբ ուտելու բան ճարի :D/-0.5 միավոր
Վանաձորցի-/-/-0 միավոր

Հարց 3- Վերջերս բավականին տարածված է <<թինեյջեր>> հասկացությունը, որով հիմնականում բնութագրում եմ դեռևս չափահաս չդարձած մարդկանց: Իսկ իրականում որ տարիքի մարդկանց կարելի է անվանել այդ բառով(նշել տիրույթ,օրինակ` 1-ից 100 տարեկան):

Պատճառը նշելու համար լրացուցիչ կես միավոր:)

Մանուլ
18.11.2009, 22:17
:aaa սպանեց կապս :(

Yellow Raven
18.11.2009, 22:18
Երվանդն ու վանաձորցին ճիշտ են պատասխանել, բայց ժամանակը արդեն լրացել էր:(
Վանաձորցին եսիմ երբ առաջին հարցն էլ ուղարկեց:D

Շինարար
18.11.2009, 22:19
կապիս ասա. ես ինչ մեղավոր եմ

Norton
18.11.2009, 22:21
Ժող իմ կապն էլ մի օրի չի 2-3 անգամ ռեֆրեշ եմ տալի, որ գնա

Yellow Raven
18.11.2009, 22:23
Պատասխան 3- 13-ից 19-ը:
Հենց այդ թվերի անգլերեն անուններն են վերջանում teen արմատով:

Երվանդ-/13-19/-1 միավոր
Norton-/ով իրեն այդ տարիում զգումա, սենց ասա¨ հոգով ջահել լնելնա կարևոր:))/-0 միավոր
Լեո-/13-19/-1 միավոր
BOBO-/16-18/-0 միավոր
Ֆոտոն-/Տինէյջերը բառացի նշ. է teen ով վերջացող թվով տարեկան, անգլերենում 13-19 թվերն են:/-1.5 միավոր
Մանուլ-/13-19 տարեկաններին, որովհետև անգլերենում այդ բառերը վերջանում են teen-ով... երևի/-1.5 միավոր
Վանաձորցի-/10-19/-0 միավոր
Ուրվական-/1-10/-0 միավոր

Հարց 4-Անեկդոտ`

Քահանային ճանապարհին կանգնեցնում է պետավտոտեսուչը, և որոշակի ստուգումներից հետո հարցնում է`
-Տեր Հայր, դուք ինչ-որ բան խմե՞լ եք:
-Միայն ջուր, որդյակ իմ,- պատասխանում է քահանան:
-Բայց ձեր վրայից գինու հետ է գալիս:
-Օ, Հիսուս Քրիստոս,- ձեռքերը վեր է բարձրացնում քահանան,- …….

Ավարտեք քահանայի միտքը...

Norton
18.11.2009, 22:26
Վահիկ շփոթացրիր հարցովդ, բավականին տարածված է տինէյջերը, բայց իրականուում , որ տարիքի մարդիկ են, ստիպված սար ու ձոր ընկա, թե 16-20 էի պատասխանելու ու կես միավոր պահաջեի , բաա

Yellow Raven
18.11.2009, 22:27
Վահիկ շփոթացրիր հարցովդ, բավականին տարածված է տինէյջերը, բայց իրականուում , որ տարիքի մարդիկ են, ստիպված սար ու ձոր ընկա, թե 16-20 էի պատասխանելու ու կես միավոր պահաջեի , բաա
Մեկա չէի տալու կես միավոր սխալ պատասխանի համար:))

Norton
18.11.2009, 22:29
Բայց էդ հարցը էլի մի տեղ լսել էի teen+age:angry