PDA

Դիտել ողջ տարբերակը : Կնոջ երջանկության խնդիրը



Philosopher
07.01.2007, 09:46
Յուրաքանչյուր հասարակության մեջ, անկախ նրա զարգացման մակարդակից, կինը կարևոր դերակատարություն ունի: Սակայն այս դերակատարությունը, որը, անշուշտ, կարևոր է, չի փոխհատուցում կանանց` երջանիկ լինելու իրավունքը: Իրականում կնոջ երջանկության խնդիրը բավականին լուրջ ու բարդ խնդիր է: Այն ծագում է հազարամյակների պատմություն ունեցող կրոնական և այլ տիպի պատկերացումներից: Օրինակ, հուդայականները, աղոթելիս, շնորհակալություն են հայտնում աստծուն, որ իրենց անասուն կամ կին չի ծնել: Մյուս կողմից, իհարկե, մենք գիտենք նաև ֆեմինսիտական լայն շարժման մասին: Մի խոսքով, սա կարևոր խնդիր է: Առաջարկում եմ քննարկումը ծավալել երկու հիմնական ուղղություններով.
ա. ինչ է կանացի երջանկությունը, ինչ բաղադրիչներ ունի
բ. որքանով է կինը երջանիկ հայ հասարակության մեջ:
Կարծում եմ այստեղ բանավեճը պետք է գնա առանց տաբուների ու շաբլոն պատկերացումների:

Է Ն Ց Ո
15.01.2007, 12:56
բեր հարցնենք կանանց թե իրենք ինչ են ուզում եթե հավաքենք գոնե մեկ հստակ պատասխան ես հարցի շուրջ կսկսենք մտածել
ցավում եմ կինը մազալու էակա ծնունդով ու ինքն էլ չգիտի թե ինչա ուզածը, որ մենք էլ տանք:)

ասում են բռնանում են կանանց վրա, բայց սաղ աշխարհին հայտնի բան կա կնոջը դուրա գալիս երբ իրենց վրա բռնանում են մանավանդ հայ կանանց
հա ես գիտեմ հիմա սաղ կսկսեն գրել թե դա տենց չի
բայց գիտությանյ հայտնի պահ կա կինը սիրումա տղամարդուն, որովհետև կոպտության ու մազոտության:P կարիք ունի իսկ տղամարդը հակառակը
այդ է պատճառը ,որ նուրվ արվեստներում միշտ էլ տղամարդիկ են տաղանդավորը

սա ել ես թեմայի մասին

Բարեկամ
15.01.2007, 18:17
Կնոջ երջանկության բաղադրիչները փոխհաղորդակցվում են տղամարդու երջանկության աղադրիչների հետ՝
կինը ինքնահաստատվում ա սիրվելով, տղամարդը՝ սիրելով
կինը պահանջում ա ուշադրություն, տղամարդը՝ նվիրվածություն
կինը ուզում ա զգալ հենք, տղամադը՝ գեղեցկություն ու բույր
կինը գնահատում ա խելքը, տղամարդը՝ իմաստությունը
կնոջը ձգում ա անկախությունը, տղամարդուն՝ անհասանելիությունը

Բայց եթե ավելի ամփոփենք, զույգի հարմոնիայի բանալին "տեր ես, հնազանդ եմ" պատգամն ա. տեր ես՝ նշանակում ա լինել հենարան, թիկունք, պաշտպան, հնազանդ ես՝ նշանակում ա չխանգարել որ լինի հենարան, թիկունք, պաշտպան:

Իսկ ինչ վերաբերում ա Հայաստանում կնոջ երջանկությանը... մարդ ամեն ինչի էլ հարմավում ա, բակց երբ դրսից ես նայում, թե ինչին էիր հարմարվել... :cry

Է Ն Ց Ո
16.01.2007, 10:33
Կնոջ երջանկության բաղադրիչները փոխհաղորդակցվում են տղամարդու երջանկության աղադրիչների հետ՝
կինը ինքնահաստատվում ա սիրվելով, տղամարդը՝ սիրելով
կինը պահանջում ա ուշադրություն, տղամարդը՝ նվիրվածություն
կինը ուզում ա զգալ հենք, տղամադը՝ գեղեցկություն ու բույր
կինը գնահատում ա խելքը, տղամարդը՝ իմաստությունը
կնոջը ձգում ա անկախությունը, տղամարդուն՝ անհասանելիությունը

Բարեկամս դու սահմանել ես մարդկային զգացումներն ու զգացմունքները դա շատ համարձակ քայլա քո կողմից
օրինակ ես չէի համարձակվի վիճելի բաներին սահմանում տամ քանզի հարաբերականա ամեն բան
ու մարդու դեպքում առավելևս, կնոջ դեպքի մասին էլ չեմ ասում;)

WhiteSmoke{F}
07.01.2009, 02:32
մի լավ առակ հիշեցի: Երբ Աստված կավից ստեղծեց մարդուն, մի փոքր կավ մնաց, և նա հարցրեց մարդուն, թե նա ինչ կուզենա , որ ստեղծի իր համար: Մարդը պատասխանեց. « Երջանկություն» : Աստված բացեց նրա ձեռքը, և կավի կտորը դրեց նրա ափի մեջ:
Ինչպես ասում են խեղդվողի փրկությունը, հենց խեղդվողի ձեռքերում է: Այդպես էլ ցանկացած կնոջ երջանկություն իր իսկ ձեռքերում է: Կինը հզոր էակ է, և եթե նա գիտակցում է իր ուժը, ապա անպայման կստանա այն ամենը, ինչն իրեն երջանկություն կբերի: Այլապես նրա ողջ հզորությունը նման է ծայրը կոտրված նետի:
Կինը իր կարևորագույն սոցիալական դերերում՝ դուստր, քույր, մայր, ընկերուհի իրեն երջանիկ է զգում, երբ գիտակցում է իր՝ սիրված, անհրաժեշտ, ցանկալի լինելը: Իսկ այդ ամենը կինը հեշտությամբ կարող է ստանալ, պարզապես կին լինելով:
Եթե խոսենք կոնկրետ հայ կանանց մասին: Նրանց երջանկությունը երևի մի փոքր թերանում է ամուսնական փոխհարաբերություններում: Բայց դրանում 0,1% էլ չի կարելի մեղադրել տղամարդուն: Ամեն ինչ այնքան պարզ է: Ինչու՞ է բնությունը տվել կնոջը երկար մազեր, երկար ոտքեր, կուրծք, քնքուշ ձայն, ու էլի 1000+1 գրավչություններ / որոնք այդքան խելքահան են անում տղամարդուն/ : Իսկ դրան համապատասխան տղամարդուն օժտել է էսթետ լինելու էությամբ: Ոչինչ հենց այնպես չէ:
Նայիր քո տղամարդուն ավելի ուշադիր, լսիր նրան, փորձիր հասկանալ, լավ համբերատար ընկեր լինել, անկեղծ և հետաքրքիր զրուցակից: Շատ բացահայտ է նրա ուզածը, և այնքան քիչ: Տուր նրան ինչ ուզում է, առանց արգելքների ու սահմանների, և նա քեզ կպաշտի, թագուհի կդարձնի, ամենաերջանիկ կինը: Ու եթե քո տղամարդու աչքերը փայլեն, ուրեմն դու ամենաերջանիկ կինն ես, քանի որ դրանց փայլելու պատճառը դու ես: Մի՞թե դա չի քո ուզածը: Էդ դեպքում երեխաներիդ ավելի շատ ես սիրում, ճաշն էլ ես հաճույքով պատրաստում, նույնիսկ սկեսուրիդ ես ջիգյարով մամա ասում:
Կնոջ, ինչպես և տղամարդու երջանկության կարևորագույն նախապայման է աննդհատ և երբեք չբավարարվող լիբիդոն:
Ես համոզված եմ 100% կինը հզոր էակ է, իր քնքշությամբ ու հեզությամբ, ու նրա երջանկության կավի կտորը իր իսկ ձեռքերում է…

ihusik
07.01.2009, 03:04
Մի բան էլ ես հիշեցի.:)
Ուրեմն Աստված ստեղծումա տղամարդուն, նայում է և ասում- լավ է։ Հետո մնացած կավից ստեղծում է կնոջը, նայում է... մեկ էլ է նայում... մի վերջի անգամ էլ է նայում և ասում է- ոչինչ լավ կքսվի-մսվի կանցնի:D

Մեկն էլ.
Ադամը (տղամարդը) բողոքում է Աստծուն թե ինչու՞ է Եվային (կնոջը) ի տարբերություն իրեն այդքան գեղեցիկ ստեղծել, բայց ոչ այդքան խելացի և Աստված պատասխանում է, որ նա էլ քեզ սիրի:D

Առակներս ի՞նչ կցուցանեն:) որ ամեն բան այդքան հեշտ ու միատեսակ չէ կյանքում ու ամեն մարդ մի բանով կարող է երջանիկ իրեն զգա մինչդեռ մեկ այլ ուրիշն դա ունի ու իրեն երջանիկ չի զգում։ Կինը իրեն երջանիկ կարող է զգալ, երբ մայրության բերկրանքը ճաշակել է, բայց ամեն երեխա(ներ) ունեցող կին երջանի՞կ է. իհարկե ոչ։ Չկա մի բան, որ ասի մարդ թե այ սա ունենամ երջանիկ կլինեմ ու երբ ունենա իրոք երջանիկ լինի. այդպիսի բան չկա. Կյանքն ընթացք է։ Լինում է կյանքում նաև, որ մարդ երջանիկ կարող է լինի, եթե միայն գնահատի իր ունեցածը, այլ ոչ թե ձգտի մեկ այլ բանի։ Միայն Իսկական Սերը կարող է տալ երջանկության զգացում. երկուսն էլ լուսավոր ու բարձրագույն թրթիռներ են, որ այնքան դժվար են ձեռք բերվում ու պահվում նյութական աշխարհում։

Mankik
07.01.2009, 03:56
Կյանքից դժգոհելու ոչինչ չունեմ: Բայց հերիք է ես ինձ երջանիկ զգամ, անպայման մի բան պատահում է: Ինչու՞ է այդպես, չգիտեմ: Երեւի ամեն մարդու չի տրված երջանիկ լինելը: Շշուկով ասեմ, ոչ ոք չլսի, ես իրոք որ երջանիկ եմ:
Շատ հարաբերական է երջանիկ լինելու հասկացողությունը: Մեկին կարիերան, աշխատանքում հաջողություններն են երջանկացնում, մյուսին՝ երեխա, ընտանիք…

Բարեկամ
07.01.2009, 08:27
Երջանկությունը թմրանյութ ա՝
տղամարդկանց դեպքում անհատական մոտեցման. այն ինչից մեկը ճախրում ա, մյուսի համար կարող ա 0 լինի,
կանանց դեպքում՝ մեկն ա՝ բոլորի համար անխտիր, չհաշված անորակ, կեղծ խթանիչները:

Grieg
07.01.2009, 12:54
երջանկությունը ձանձրալի է շատերի համար .. դրա համար ել մարդիկ արհեստական խնդիրներ են ստեղծում որ հետաքրքիր լինի..քանի որ երբ հետաքրքիր ա մարդ երջանիկ ա, բայց երբ երջանիկ ա հետաքրքիր չի :think

Katka
17.12.2009, 12:39
Այնքանով է հայ կինը երջանիկ, որ փողոցով քայլելիս 10 հոգուց 7-ը մտամոլոր, հոգնած ու անտարբեր են...Ինչու՞մն է խնդիրը:Կարծում եմ ուշադրության բացն է: Դժվարությունը մարդուն ապերջանիկ չի դարձնում, հատկապես եթե կա ընտանիք սիրո հիմքի վրա, ուղղակի հայ կանանց բեռը այսօր շատ է ու դրանում մեղավոր են տղամարդիկ:
Այնքան լավ է, երբ տեսնում ես փայլող աչքերով ու երջանիկ կնոջ:oy Հայ կինը նվիրվող է:)

Համիկ
17.12.2009, 14:52
Ինչքանով որ ես կարողացել եմ մինչ հիմա ծանոթանալ <Դար>-ի թեմաներին, կանանց թեման բավականին հետաքրքրում է ակումբի անդամներին: Հետաքրքիրէ` ինչու?: Դեռ անհրաժեշտություն կա ապացուցելու, որ <մենք էլ ենք մարդ>, թե` հայ տղամարդիկ էնքան են հասունացել, որ իրենց իրոք անհանգստացնում է կնոջ երջանկության խնդիրը:
Ասեմ, որ որևէ հասարակություն համարվում է այնքանով առաջադեմ և դեմոկրատ, որքանով որ կնոջ իրավունքները և հասարակական ստատուսը գտնվում են իրենց բարձրունքերում:

Լավ, չխորանամ, բայց մի հարց տամ ակումբի անդամներին: Ժողովուրդ ջան, եթե դուք ինչ որ նոր բան սարքելու լինեիք, սկզբից մի հատ չէիք փորձի` տեսնելու համար. թե գաղափարը լավն է, թե չէ: Հետո միայն, երկրորդ անգամից կսարքեիք այն, ինչ ուզում էիք իրականում ունենալ...
Ստացվում է, որ տղամարդը մարդու սևագրությունն է, առաջին փորձը, անել-չանելու որոշումը, գուցե նաև հիմքը: Հավատացեք, ես տղամարդկանց դեմ ոչինչ չունեմ, ֆեմինիստ չեմ, բազմաթիվ բնագավառներում ընդունում եմ նրանց առավելությունը, ընդհանուր առմամբ` մարդ են, էլի, ինչպես և մենք:
Գիտեմ որ հիմա ռումբ կտրաքի միայն սևագրություն բառի պատճառով, բայց թող տրաքի, ոչինչ, ես կդիմանամ;

Հոգեվարք
17.12.2009, 16:26
ա. ինչ է կանացի երջանկությունը

Վաաաաաաայ:(, կներեք իհարկե, բայց չեմ կարող չարտահայտվել, գիտեմ, որ թեմայի հետ կապ չունի,բայց խնդրում եմ հաշվի առնել գրածս...կանացի երջանկություն չեն ասում, կանանց, իսկ ավելի տեղին կլինի՝ կնոջ երջակություն, դա նման է այն բանին, որ ասեք տղամարդկային երջանկություն, ախր, ծիծաղելի է նույնիսկ հնչում, :D Ինչևէ, ականջս ծակեց այդ հաճախ հանդիպող ու թարսի պես չվերացող լեզվական սխալը...:think

Հ.Գ. Խնդրում եմ օֆտոպ չհամարել...;)

Հոգեվարք
17.12.2009, 16:34
որքանով է կինը երջանիկ հայ հասարակության մեջ:

Հասարակությունը չի խնդիրը երջանիկ կամ դժբախտ համարվելու համար, այլ խնդիրը տարրական հարգանքի ու կուլտուրայի մեջ է, ինչը բացակայում է շատ հայ ընտանիքներում...Կարծում եմ, որ յուրաքնչյուր կին իրեն երջանիկ կզգա այն դեպքում, երբ իր կողքին ունենա մի ամուսին, որ իրեն կհարգի ու կսիրի միաժամանակ...Շեշտում եմ հարգանքի պահը, քանի որ կան խելացնոր սիրողներ, բայց հարգանքի բացակայության պատճառով այդ խենթ սերը կարող է կործանվել… Կարծում եմ, որ ամուր ընտանիքի հիմքը փոխադարձ մեծ սերն է, որի հենարանն է համարվում առաջին հերթին հարգանքը...

Հոգեվարք
17.12.2009, 16:46
կինը ինքնահաստատվում ա սիրվելով, տղամարդը՝ սիրելով
:hands


Ես համոզված եմ 100% կինը հզոր էակ է, իր քնքշությամբ ու հեզությամբ, ու նրա երջանկության կավի կտորը իր իսկ ձեռքերում է…

:hands


քանի որ երբ հետաքրքիր ա մարդ երջանիկ ա, բայց երբ երջանիկ ա հետաքրքիր չի

Շատ ճիշտ է ասված:hands

Երբ մի բանի ձգտում ես, դեպի տվյալ օբյեկտը կամ սուբյեկտը սլացող ճանապարհը միշտ էլ հետաքրքիր է, իսկ երբ հասնում ես դրան կամ նրան, ապա այն դառնում է ոչ այնքան հետաքրքիր...Լավ չեմ հիշում՝ ով է ասել, բայց, երբ շախմատիստ Տիգրան Պետրոսյանը դարձել է աշխարհի 9-րդ չեմպիոն, բոլորը մոտեցել շնորհավորել են նրան, իսկ մի կին (կարծեմ Կարպովի կինն էր) մոտեցել ու ցավակցել է նրան՝ ասելով . " Երազանքներդ մնացին ետևում":

AniwaR
17.12.2009, 19:13
Մմմ դաա:think Պարզվում է՝ երջանկության բանաձևն ուղղակիորեն կախված է մարդու սեռից: Տղամարդկանց երջանկության հարցը դորդուբեշ արեցինք, անցանք կանանց... Իմ կարծիքով՝ սա անհատապես որոշվող հարց է:

CactuSoul
17.12.2009, 19:30
Հայ կինը նվիրվող է:)
…բայց դա քիչ դեպքերում է նրան տալիս այն երջանկությունը, որը կարող էր հավասարեցնել կշեռքի նժարները: (նվիրվածություն <-> երջանկություն)


Դժվարությունը մարդուն ապերջանիկ չի դարձնում, հատկապես եթե կա ընտանիք սիրո հիմքի վրա…
Միանշանակ համաձայն եմ:)

Katka
18.12.2009, 10:04
…բայց դա քիչ դեպքերում է նրան տալիս այն երջանկությունը, որը կարող էր հավասարեցնել կշեռքի նժարները: (նվիրվածություն <-> երջանկություն)
Դա էլ ի նկատի ունեի: :)

P.S. Ամեն հարցում պետք է էգոիստ լինել:

Ariadna
18.12.2009, 11:24
Դե լավ, որ էսպիսի անկեղծ խոսակցություն գնաց, ես էլ ասեմ :) Դե, բնական է, ցանկացած նորմալ կնոջ համար երջանկությունը առաջին հերթին սիրող և սիրելի ամուսինն է, լավ երեխա(ներ) ունենալը և առողջությունը (իր և իր հարազատների)։ Իսկ մնացածը արդեն կախված է կնոջ ագահության աստիճանից, որքան ագահ է կինը, էնքան ավելի քիչ երջանիկ է նա, դա չի վերաբերում միայն շատ փողին, ագահությունը կարող է տարբեր դրսևորումներով հանդես գալ, դա արդեն բնավորություն է։ Մի խոսքով, ես եկել եմ էդ եզրահանգման, որքան մարդ (կապ չունի կին թե տղամարդ) քչով բավարարվող է, այնքան ավելի շատ է ունենում կյանքում երջանկության պահեր, այնքան ավելի հանգիստ է ապրում ու վայելում իր կյանքը։

E-la Via
18.12.2009, 17:07
Յուրաքանչյուր հասարակության մեջ, անկախ նրա զարգացման մակարդակից, կինը կարևոր դերակատարություն ունի: Սակայն այս դերակատարությունը, որը, անշուշտ, կարևոր է, չի փոխհատուցում կանանց` երջանիկ լինելու իրավունքը: Իրականում կնոջ երջանկության խնդիրը բավականին լուրջ ու բարդ խնդիր է: Այն ծագում է հազարամյակների պատմություն ունեցող կրոնական և այլ տիպի պատկերացումներից: Օրինակ, հուդայականները, աղոթելիս, շնորհակալություն են հայտնում աստծուն, որ իրենց անասուն կամ կին չի ծնել: Մյուս կողմից, իհարկե, մենք գիտենք նաև ֆեմինսիտական լայն շարժման մասին: Մի խոսքով, սա կարևոր խնդիր է: Առաջարկում եմ քննարկումը ծավալել երկու հիմնական ուղղություններով.
ա. ինչ է կանացի երջանկությունը, ինչ բաղադրիչներ ունի
բ. որքանով է կինը երջանիկ հայ հասարակության մեջ:
Կարծում եմ այստեղ բանավեճը պետք է գնա առանց տաբուների ու շաբլոն պատկերացումների:

Գիտեք ինչ կա, ինձ համար միշտ տարօրինակ է թվացել, թե ինչի են մարդիկ երջանկությունը դարձրել տղամարդու կամ կանացի, երջանկության միջև բաժանում մտցրել: Երջանկությունը երջանկություն է: Բոլորն էլ միանման են երջանիկ: Այլ խնդիր է, թե ինչի՞ է բացակայում երջանկությունը ընդհանրապես: Բայց դա այլ հարց է:
Իսկ ինչ վերաբերվում է այսպես ասած "կանացի երջանկությանը" , ապա ասեմ, որ հարկավոր է կնոջը թողնել ինքնաիրականանալ, ամբողջական դառնալ, հարկավոր է, որ նա սովորի սիրել, չնայած շատերը կասեն, որ կինը սիրելու ընդունակությամբ է ծնվում, նրան հարկավոր չէ սովորել, բայց ես էլ կասեմ, որ այնքան է խեղաթյուրվել ամեն հարաբերություն, որ սիրելու ընդունակությունն էլ ենք կորցրել:
Հարկավոր է, որ կինը և բոլորը հասկանան, որ երջանկությունը մարդու մեջ է, և չփորձի երջանկությունը այլ տեղ փնտրել:
Իսկ հայ հասարակության մեջ երջանիկ կանանց ես շատ հազվադեպ եմ հանդիպում: Բոլոր տղամարդիկ ամեն անգամ հնարավորությունը բաց չեն թողնում " հայ կնոջ" արժանիքները գովելու համար: Բայց այդ տղամարդիկ երբեք չեն մտածում , որ այդ արժանավոր կանանց երջանկության համար հարկավոր է ինչ-որ բան անել: Հայ հասարակության մեջ հայ տղամարդը պետք է սովորի ճիշտ վերաբերվել մորը, ճիշտ դաստիարակել մեր ժամանակների հայ աղջկան, և սիրել հայ կնոջը:

CactuSoul
28.03.2010, 14:59
երջանկությունը ձանձրալի է շատերի համար .... երբ հետաքրքիր ա մարդ երջանիկ ա, բայց երբ երջանիկ ա հետաքրքիր չի :think
Իրականում երբևէ երջանիկ եղած մարդիկ, վստահ եմ, այս միտքը լսելով՝ ոչինչ չէին ասի, ուղղակի մեղմ կժպտային:):

Դեկադա
28.03.2010, 16:38
Grieg-ի խոսքերից
երջանկությունը ձանձրալի է շատերի համար .... երբ հետաքրքիր ա մարդ երջանիկ ա, բայց երբ երջանիկ ա հետաքրքիր չի

Չեմ ընդունում կանացի, տղամարդկային երջանկություն ասածը: Կա երջանկություն ասվածը՝ մարդկային երջանկություն, որը շատ հարաբերական է: Ուղղակի մարդը երբեմն ձգտումը եւ երջանկությունը շփոթում է ու թվացյա լ« երջանկությանը» հասնելով մտածում է, որ ձանձրալի էր:

KiLa
30.03.2010, 20:03
Հնչեցին շատ լավ, ես կասեյի հրաշալի կածիքներ… Այո, եթե տղամարդու երջանիկ լինելու անհրաժեշ, բայց ոչ բավարար պայմաններից մեկը սիրելն է, ապա կնոջ դեպքում այդ պայմանը պարտադիր չէ: Տղամարդը պետք է անպայման սիրի, պետք է ,,աստղեր իջեցնի երկնքից", պետք է հանուն իր սիրելիի գնա որոշ զոհողությունների, զոհաբերությունների և այս ամենի մեջ գտնի իր գոհությունը, իր ուրախությունը և նաև՝ երջանկությունը: իսկ կնոջը միայն սիրված լինելու փաստն էլ է բավարար: Թող ներեն ինձ մեր սիրելի կանայք, ես բոլորովին չեմ ուզում վիրավորել նրանց, կամ ասել, որ սերը նրանց համար բոլորովին էլ կարևոր չէ, ոչ և կրկին անգամ ոչ: Այն մի գուցե և շատ ցանկալի է, բայց անհրաժեշտ չէ: Կնոջը պետք է սիրված լինել, պետք է ուշադրություն, ինչու չէ, խնամք (սա որոշակի իմաստով):
Այս և նման տիպի խնդիրներն են, որ երջանկության նման ընդհանուր թվացող երևույթը բաժանել են երկու մասի՝ կանացի երջանկություն և ...Բայց այստեղ չկա ոչ կանանց ոչ էլ առավել ևս տղամարդկանց մեղավորությունը: Բնությունն ինքն է ջանացել այս մասին, ունենալով իհարկե անվիճելի հիմքեր, որի մասին խոսելը կշեղի մեզ թեմայից:
Բայց մի քիչ համաձայն չեմ առանձնացնել հայ կնոջ երջանկությունը այլ ազգի կանանցից: Որովհետև չեմ կարծում, որ հայ կնոջը մի քիչ ավելին կամ պակաս է պետք երջանիկ լինելու համար: Այլ խնդիր է, որ ելնելով ազգային սովորույթներից, կամ կրոնից՝ կնոջը վերաբերվում են վատ: Այստեղ ուղղակի կարող է փոքրանալ երջանիկ կանանց քանակը, կամ՝, աստված չարասցե, բոլորովին բացառվել երջանիկ կին հասկացողությունը: Բայց որ կփոխվեն երջանիկ լինելու համար անհրաժեշտ պայմանները, չեմ կարծում: Թողնենք այն համեմատա-հարաբերկան կարգավիճակները, ըստ որի՝, այնտեղ որտեղ կինը զրկված է ամեն տեսակ իրավունքներից, կարող է մի կին իրեն երջանիկ զգալ ունենալով մի փոքր ավելի բարձր կարգավիճակ: Չեմ կարծում, որ այսօր կնոջ վիճակը մեր երկրում շատ է հեռու նորմալ կոչվելուց: Իսկ որ նրա ուսերին է տնային գործերի մեծ մասը, չի նշանակում, որ կինը մեր երկրում կամ հասարակության մեջ, զուրկ է իրավունքներից: Համաձայնեք, որ սա պատճառ չէ համարել, որ սա որոշակի դեր պիտի խաղա երջանկության ճանապարհին:
Նորից եմ կրկնում, այլ խնդիր է, որ երջանիկ կանայք քիչ են: Սա բոլորովին էլ չի վերաբերում նրա կարգավիճակին: Սա ավելի շուտ արդյունք է և մեր սոցիալական անապահով վիճակի և, գուցե՝, հասարակության մեջ կուլտուրայի պակասի: Երբեմն կանանց շատ քիչ բան է պակասում, որ նրանք երջանիկ լինեն, բայց նրանք այդ քիչ բանը չեն ստանում միմյայն իրենց շրջապատի չիմացության պատճառով ( առավելևս երբ նրանք քո հարազատներն են): Կնոջը ամենաառաջնահերթ անհրաժեշտ է, իր կյանքի ընկերոջ սերը, հարգանքը, ուշադրությունը, շնորհակալությունը: Պետք է՝, իր՝ միակը և անփոխրինելին լինելու գիտակցությունը, և ինչպես հանդիպեցի վերը նշված մեր ընկերոջ մոտ,գործն էլ ես հավեսով անում, և նույնիսկ սկեսուրիդ էլ ջիգյարով մամա ես ասում: Խնդրեմ...Ամեն ինչ պարզ է, հասարակ: Իսկ մենք չգիտես ինչու սիրում ենք ամենապարզ հարցերի լուծումը, փնտրել ամենաբարդ լաբիրինթների մեջ...

erexa
06.10.2011, 17:51
Կանացի երջանկությունը դա այն է...
Լինի կին թե՛ տղամարդ, ես այս հարցում տարբերություն չեմ դնում երկու սեռերի միջև, դա մարդու ֆինանսապես և այլ հարցերում լիարժեք կայանալն է:

Կանացի երջանկությունը դա այն է, երբ կինը` ֆինանսապես և այլ հարցերում լինում է կայացած:

Կայացած դառնալը, դա կնոջ կյանքի ամենակարևոր մասն է, էսպես ասած ֆունդամենտը, երջանկության առաջին փուլը և ես այդ ֆունդամենտը, առաջին փուլը, շատ կարևոր եմ համարում յուրաքանչյուր մարդու կյանքում: Կանացի երջանկության երկրորդ փուլը, դա նոր ամուսնությունն է, տղամարդու դերը կնոջ կյանքում, սա էլ է երջանկության մեջ բնականաբար կարևոր, բայց ո՛չ առաջնային:

Իսկ հայ կանանց երջանկության խնդիրը ըստ իս նրանում է, որ հասարակությունը չի թողնում, որ կինը լիարժեք կայանա: Այսինքն՝ վերևում իմ գրած առաջին փուլը լիարժեք տեղի չի ունենում: Եվ կանայք անցնում են երկրորդ փուլին, կիսակայացած ամուսնանում են, որն էլ նպաստում է, կնոջ ո՛չ լիարժեք երջանիկ լինելուն:

Sambitbaba
17.10.2011, 21:07
ա. ինչ է կանացի երջանկությունը, ինչ բաղադրիչներ ունի
բ. որքանով է կինը երջանիկ հայ հասարակության մեջ:
"Փաստորեն, եթե Լեոնարդո դա Վինչին, իր "Գաղտնի ընթրիքը" նկարելիս, հետ նայեր և նկարեր այն տեսարանը, որը գտնվում էր իր հետևում, մենք կտեսնեինք մի սեղան, որի շուրջ նստած են տասներկու կին-առաքյալներ…"

Սա՝ Կիրաէլի /Ֆրեդ Սթերլինգ/ խոսքերն են, "Լինելության մատրիցան" գրքից: Եվ սա՝ մեծագույն ճշմարտություն է, որ լուսաբանում է ամեն ինչ՝ այս հարցում: Ավելի խորն ընկալելու համար՝ կարդացեք այդ գիրքը: Հինգերորդ գլուխը. "Սեր. Հիսուս և կին-առաքյալները":

Իսկ կրոնը… Կրոնն անտեսում է այս հանգամանքը: Հերքում է: Ոչ թե այն պատճառով, որ ցնորք է ասածս, որ աբսուրդ է "կին-առաքյալ" հասկացողությունը, որ գոյություն չունի նման բան: Անտեսում է, քանի որ համոզված է, որ շատ լավ է թաքցրել այդ տեղեկությունները, մեզ համար անհասանելի՝ Վատիկանի նկուղներում…

Քանզի, եթե հնարվել է մեղք կամ մեղսագործություն, ուրեմն անհրաժեշտ է հնարել նաև՝ ո՞ւմ… Իհարկե, մեղք գործողին: Իսկ ո՞վ պետք է լիներ մեղավորը, եթե ոչ կինը: Հո տղամարդը, կրոնի ստեղծողը, ինքն իրեն մեղավոր չէ՞ր համարելու…

Այստեղ տեղին է նշել, որ սա՝ Աստվածաշնչի հիմնական հակասություններից մեկն է ինձ համար: Չէ՞ որ Աստված արգելել է մարդուն՝ Ադամին, ուտել իմացության ծառի պտուղները մինչև Եվային ստեղծելը: Տես՝ Ծննդոց. 2,17: Իսկ Եվային ստեղծել է դրանից հետո, տես՝ Ծննդոց. 2,22: Այսինքն, առաջին պատասխանատուն հենց ինքը՝ Ադամն էր, իսկ մեղավորը դարձրել են Եվային…

Եվ այն հանգամանքը, որ տղամարդը, մինչև այսօր էլ՝ հաճույքով, բայց առանց լրջորեն մոտենալու հարցին, - ամեն ինչի մեղավորը համարում է կնոջը… սա՝ ցավի կեսն է միայն:
Ավելի ցավալի է այն, որ կինն ինքն էլ այդ կարծիքին է և ընդունում է դա, բնականորեն ինչ-որ տեղ արդարացնելով տղամարդու հեգնանքն ու նվաստացնող վերաբերմունքն իր նկատմամբ. չէ՞ որ ինքը՝ կինը, "մե-ղա-վոր" է…

Չը-կրկնվելու համար, կառաջարկեի կարդալ "Ո՞վ է Մարդն իրականում" թեման, սկսած #108 գրառումից. /http://www.akumb.am/showthread.php/47367-Ո՞վ-է-մարդն-իրականում/page8/:

dvgray
02.11.2012, 00:35
բ. որքանով է կինը երջանիկ հայ հասարակության մեջ:
Կարծում եմ այստեղ բանավեճը պետք է գնա առանց տաբուների ու շաբլոն պատկերացումների:
չնյած հարգելի Philosopher-ը վաղուց այստեղ չի երևացել, բայց և այնպես իր բացած թեմաները երկարաժամկետ ակտուալ են

կարծում եմ իմ ստորև բերված լրագրողական հոդվածը մասսայական բնույն չի կրում Հայաստանում և ընդանրապես հայերիս ընտանիքներում տիպական չէ, բայց և այնպես, քանի որ առանց տաբուների է առաջարկը, ապա կարելի է և ծանոթանալ այս նյութերին-


Հարսը վառել է սկեսրայրի սեռական օրգանները

«Ես եւ 2 եղբայրներս հաճախ էինք ականատես լինում մորս եւ նրա սիրեկանի սեռական հարաբերություններին. բոլորս նույն սենյակում էինք քնում: Նրանց համար նշանակություն էլ չուներ՝ քնած էինք, թե արթուն: Վաղ հասակում, հորս մահից հետո, մենք ստիպված էինք ապրել մորս սիրեկանի հետ, որին մայրս մեր տուն էր բերել: Նա մորս ներկայությամբ անընդհատ նվաստացնում եւ ծեծում էր մեզ: Մայրս ոչ էլ պաշտպանում էր մեզ ու անտարբերությամբ էր լսում եղբորս, երբ նա լացակումած պատմում էր, թե ինչպես էր այդ մարդը սիգարետով այրել նրա ձեռքը, քանի որ եղբայրս հրաժարվել էր նրա հերթական քմահաճույքը կատարել»,- սա պատմել է շիրակցի 16-ամյա աղջիկը: Նրա խոսքերով՝ եղբայրներն այդ ամենը չհանդուրժելով՝ տանից փախել են, մեկն օրերով թափառել է փողոցներում, արդյունքում անչափահասին խուլիգանության համար ձերբակալել են, իսկ մյուս եղբայրը հայրական պապի մոտ է ապաստան գտել: «Մեր ընտանիքը քայքայելուց հետո մորս սիրեկանը լքեց նրան եւ մեկնեց արտերկիր, իսկ մայրս հղի էր»,- «Կանանց իրավունքների կենտրոնի» (ԿԻԿ) մասնագետներին պատմել է 16-ամյա աղջիկը:

Նման պատմություններ որքան ուզես՝ կլսես այս կենտրոնում, որտեղ դիմում են ընտանեկան տարբեր տեսակի բռնությունների ենթարկված մարդիկ: Պատմությունները շատ չեն տարբերվում միմյանցից. այս կենտրոն դիմած բոլոր քաղաքացիներն էլ բռնության ենթարկված՝ ծեծված, բռնաբարված ու ստորացված են: Նշենք, որ ԿԻԿ-ը բռնության ենթարկված մարդկանց անունները չի հրապարակում, ուստի մեր հրապարակման մեջ էլ անուններ չենք նշում:

Վանաձորից մեկ այլ երիտասարդ կնոջ պատմելով էլ՝ ծանոթացել է մի տղամարդու հետ եւ նրա դրդմամբ սեռական հարաբերություն ունեցել, որպեսզի ապացուցի իր կույս լինելը, իսկ տղամարդն, ըստ երիտասարդ կնոջ, մինչ այդ խոստացել էր ամուսնանալ նրա հետ: Սակայն խոստումը դրժել էր՝ պատճառաբանելով, որ անբարոյականի աղջիկ է. «Մայրս երիտասարդ հասակում զրկվել էր ամուսնուց եւ կապնվել մի տղամարդու հետ, որն ընտանիք ուներ: Բոլորն էլ գիտեին այդ մասին: Երբ ծանոթացա իմ ընտրյալի հետ, ամեն ինչ կարծես լավ էր, բայց հետո…»: Իսկ հետո 25-ամյա այս կինը փորձել է ոստիկանություն դիմել, բայց նրա «ընտրյալը» սպառնացել է ու համոզել իր հետ մնալ ու ստիպել անել այն ամենը, ինչ նա կամենում է. «Դրանից հետո նա ինձ ծեծեց, ստիպեց համբուրեմ իր կեղտոտ ոտքերը, բռնաբարեց: Ես վախենում էի որեւէ մեկին պատմել այդ մասին, քանի որ ինձ կմեղադրեին, կասեին՝ մորս աղջիկն եմ: Իսկ երբ ասացի, որ ուզում եմ հեռանալ նրանից, ասաց՝ «Հա, կթողնեմ քեզ, բայց վրեդ նշան կթողնեմ, որ բոլորն իմանան, թե ով ես եղել, ու վառած ծխախոտով այրեց մարմինս: Ինձ ցավ պատճառելուց նա մեծ բավականություն էր ստանում, անընդհատ սպառնում էր ինձ ու ասում, որ իմ նմանի հետ չեն ամուսնանում: Հիմա վախենում եմ, որ ամբողջ կյանքում չեմ կարողանա ազատվել նրանից»:

Արդեն 10 տարի ամուսնալուծված գյումրեցի մեկ այլ կին էլ իր որդու հետ ամեն օր ապրում է ահ ու սարսափի մեջ. որքան էլ բնակության վայրը փոխում է, միեւնույն է՝ հարբեցող ու թմրամոլ նախկին ամուսինը գտնում է նրանց: Տիկնոջ պատմելով՝ ամուսնության առաջին 2 տարին շատ երջանիկ է ապրել ամուսնու եւ երեխայի հետ, սակայն երբ ամուսինը սկսել է թմրադեղեր օգտագործել, հարբեցողությամբ զբաղվել, ամեն ինչ տակնուվրա է եղել. «Մի անգամ, երբ 2 տարեկան երեխայիս ներկայությամբ ամուսինս հարբած ինձ գազանաբար ծեծեց, երեխաս դրանից ցնցումների մեջ ընկավ: Երեխային այդ վիճակում տեսնելով՝ ամուսինս սթափվեց, ու փոքրիկին հիվանդանոց տարանք: Բժիշկները մի կերպ նրա կյանքը փրկեցին, սակայն այդ դեպքն իր հետեւանքները թողեց. մի քանի տարի հետո տղայիս մոտ արյան քաղցկեղ հայտնաբերեցին: Բաժանվել եմ ամուսնուցուս, բայց ոչ մի օր հանգիստ չի թողնում մեզ. հարբած կամ թմրանյութի ազդեցության տակ նորից գտնում է մեզ ու ինչ ասես, որ չի կատարվում: Բազմիցս դիմել եմ ոստիկանություն, բայց ապարդյուն»:

Տավուշի մարզի գյուղերից մեկում էլ հարսն այրել է սկեսրայրի սեռական օրգանը: ԿԻԿ-ին հարսը պատմել է, որ սկեսրայրը պարբերաբար հետապնդել է նրան, նա էլ ամուսնուն տեղյակ չի պահել այդ մասին, որպեսզի տանը կռիվ չընկնի: Մի օր էլ, երբ հարսն արդուկ անելիս է եղել, սկեսրայրը մոտեցել է հարսին, գրկել ու փորձել բռնաբարել, իսկ հարսն էլ տաք արդուկով պաշտպանվել է եւ այրել սկեսրայրի սեռական օրգանները:

58-ամյա մի կնոջ պատմելով էլ՝ ամուսնու մահվանից հետո ծանոթացել է մի տղամարդու հետ, որն էլ հաճախ այցելել է նրան եւ գիշերել նրա տանը: Կնոջ մեծ որդին չի հանդուրժել մոր ընկերոջ ներկայությունը, քանի որ շատ կոպիտ է վարվել երեխաների հետ. «Երբ նա գալիս էր, մեծ տղաս դուռը չէր բացում, նա էլ ձեռքի ընկածը նետում էր տղայիս վրա: Ընկերս էլ ափերից դուրս էր գալիս, բայց իմ ներկայությամբ ոչինչ չէր անում»: Մի օր էլ, երբ երեխաների մայրը տանը չի եղել, տղամարդը տան լոգարանում դաժանաբար ծեծել է 4-րդ դասարանի երեխային ու խեղդամահ արել: Այս ամենը, տիկնոջ պատմելով, տեղի է ունեցել փոքր տղայի ներկայությամբ. «Ընկերոջս բռնեցին, 15 տարի տվեցին, բայց փոքր տղաս այդ ամբողջ տարիներին ապրել է վրեժխնդրությամբ»: Կալանավայրից դուրս գալուց հետո տիկնոջ փոքր որդին սպանել է իր եղբորը սպանողին. «Հետո որդիս համաներմամբ ազատվեց ու ամուսնացավ, հիմա հրաշալի թոռներ ունեմ»:

Ծանոթանալով հարյուրից ավելի պատմություններին՝ պետք է նշել, որ միշտ չէ, որ բռնություն գործադրողը հենց տղամարդն է, շատ են դեպքերը, երբ ընտանիքում բռնարարը սկեսուրն է, կամ թոռները՝ տատիկի նկատմամբ, կան դեպքեր էլ, երբ եղբայրը քրոջն է բռնության ենթարկում՝ ծեծում ու ստորացնում:

Իսկ ընտանեկան բռնության առաջնային պատճառներից են, ըստ «Կանանց իրավունքների կենտրոնի» հարցումների, թմրադեղերն ու ալկոհոլը:

Հայաստանի 10 կանանցից 9-ը կարծում են, որ աղքատությունը բարձրացնում է ընտանեկան բռնության հավանականությունը: Հարցման արդյունքներով՝ 10 կանանցից 6-ը կարծում է, որ «լավ կինը միշտ ենթարկվում է իր ամուսնուն նույնիսկ համաձայն չլինելու դեպքում»: Հայաստանի կանանց մոտ 2/3-ը կարծում է, որ ոչ հավատարիմ լինելն արդարացնում է ֆիզիկական ուժի գործադրումը կանանց նկատմամբ:

Նույն հարցման տվյալներով՝ ընտանիքներում հոգեբանական ճնշման միջադեպերի 74%-ը բռնարար ամուսիններն են, իսկ 28%-ը՝ սկեսուրները: Ընդ որում, Հայաստանի 10 կանանցից 9-ը կարծում է, որ ընտանեկան բռնությունն ավելի լավ է լուծել տան ներսում, քան դիմել ոստիկանություն:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

http://www.aravot.am/2012/10/31/125536/#

keyboard
02.11.2012, 01:30
Էս ամեն ինչը պայմանավորվածա միայն մի խնդրով, մեր "գեղո" մտածելակերպը մեզ թույլ չի տալիս ադեկվատ մոտենալ հարցին:

Ինչ ա՞ նշանակում ընտանեկան բռնության հարցերն ավելի լավ է լուծել ընտանիքի ներսում:
Այսինքն ինչա թե մեկը չիմանա, որ քեզ քո երեխեքի դեմը ինչ ասես անում են ավելի գերադասելիա, քան որ բոլորն իմանան ու դու համեմատաբար խախանդ ապրես: Դե դրա համար էլ հիմնական սենց դեպքերը լինում են նենց մարդկանց հետ ու նենց տեղերում, ովքեր ու որտեղ հլը հարևաններն են որոշում նշված անձի ճակատագիրը:
Ինչքանով որ նյութից երևաց, Երևանում նման բան չի եղել, այսինքն Երևանի աղջիկներն ու կանայք լաչառ են դրա համար էլ իրանց հետ տենց բաներ չի լինում, բայց դե գյուղում ապրող աղջիկները համեստ են, դրա համար էլ իրանց բռնության են ենթարկում, էսա մեր մտածելակերպը, կփոխվի հուսանք :)

dvgray
02.11.2012, 08:40
Էս ամեն ինչը պայմանավորվածա միայն մի խնդրով, մեր "գեղո" մտածելակերպը մեզ թույլ չի տալիս ադեկվատ մոտենալ հարցին:

Ինչ ա՞ նշանակում ընտանեկան բռնության հարցերն ավելի լավ է լուծել ընտանիքի ներսում:
Այսինքն ինչա թե մեկը չիմանա, որ քեզ քո երեխեքի դեմը ինչ ասես անում են ավելի գերադասելիա, քան որ բոլորն իմանան ու դու համեմատաբար խախանդ ապրես: Դե դրա համար էլ հիմնական սենց դեպքերը լինում են նենց մարդկանց հետ ու նենց տեղերում, ովքեր ու որտեղ հլը հարևաններն են որոշում նշված անձի ճակատագիրը:
Ինչքանով որ նյութից երևաց, Երևանում նման բան չի եղել, այսինքն Երևանի աղջիկներն ու կանայք լաչառ են դրա համար էլ իրանց հետ տենց բաներ չի լինում, բայց դե գյուղում ապրող աղջիկները համեստ են, դրա համար էլ իրանց բռնության են ենթարկում, էսա մեր մտածելակերպը, կփոխվի հուսանք :)
հետո գյուղերում մարդկանց կյանքը շատ ավելի սահմանափակ ա, կենցաղային մակարդակը շատ ճնշող ա: իսկ ուրիշ բան չի էլ երևում, որ դա էլ կորցնեն, ասա գնան կախվեն...

Ամմէ
02.11.2012, 12:34
:oyես երջանիկ եմ

melancholia
12.06.2013, 23:11
Վերջերս մի հավաքի էի հրավիրված, որտեղ ներկա էին միջին տարիքի, գրեթե միջինից ցածր ինտելեկտի , միջինից ցածր ֆինանսական ու կյանքի որակ ունեցող կանայք: Լռությամբ հետևում էի ծավա:վող զրույցներին, ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻՆ, ինֆորմացիաների փոխանակությանը: Կողքից այն տպավորությունն էր, որ ոչ մի հոգս չունեն, այնքան տարրական բաների համար էին ուրախանում ու բուռն քննարկում, որ մի պահ սկսեցի մտածել, թե գուցե ես եմ շատ մեծ ու մռայլ մարդ: Հետո հասկացա, որ էտ մարդկանց կյանքի հանդեպ պահանջները խիստ սահմանափակ են ու չնչին տեղաշարժերը ու միքիչ հետաքրքրություն ներկայացնող երևույթները բավականին մեծ երջանկահարույց էներգիա են նվիրում նրանց....իսկ ինձ դա քիչ է, .......... Որքան մտավոր սանդղակը բարձրանում է, այնքան մեծանում է կյանքի հանդեպ պահանջները, այնքան ավելի դժվարանում է երջանկության եզրեր գտնելը:

Enna Adoly
12.06.2013, 23:37
Հմ…Քեռիիս կնիկնա երջանիկ։22տարվա տարբերությունս,բայց, ոնց որ մի տարիքի լինեն։Էն օրը նստած պատմումա,որ ինքը մինչեւ քեռիիս հանդիպելը չի սիրահարվել,բայց հսնդիպելուց հետո մինչեւ օրս էլ սիրահարված է։Էնենց էր պատմում,ընթացքում էլ հուզվում էր…Ասումա իմ խոզուկնա,իմ երջանկությունը…Ի դեպ քեռիս իրան խրյուշայա ասում ու դրա պատվին մի մեծ սենյակ ունեն խոզերի նկարներով,խոզերի արձանիկներով….Էն օրն էլ քիթը կարմրած եկելա,ասենք ինչա եղել,ասումա քեռիդ կծելա։D Ասեմ տարիքները զարմացեք,քեռիս 71,կինը`49:
Կնոջ երջանկությունը նրանումա,որ ինքն ու իրա ամուսինը մինչեւ խոր ծերություն իրար սիրահարված լինեն..