PDA

Դիտել ողջ տարբերակը : Գնահատում ենք անձնական աճը



Ֆրեյա
24.07.2009, 00:12
Ինչով կարելի է գնահատել անձի զարգացումը, աճը ժամանակի ընթացքում՞
Թերևս՝ տարբեր մարդկանց համար դա տարբեր չափանիշներով է գնահատվում :think
Եւ ընդհանրապես, պետք է գնահատել, թե որոշակի ժամանակի ընթացքում ինչքան ես առաջ շարժվել ՞
Եթե ՔՈ պատասխանը "Այո" է, արի կազմենք մեր անձի հաշվեկշիռը "երեք"-ով.

1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել/չի հաջողվել վերջին տարվա ընթացքում
4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ երջին տարվա ընթացքում
5. Երեք բան, որ ուզում եմ սովորել այս տարվա ընթացքում
6. Երեք բան, որից երջանիկ եմ զգացել
7. Երեք բան, որ ինձ վիշտ է պատճառել
8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել

Եթե ինչ-որ մեկը կուզենա ավելացնել ցուցակին եւս "երեք բան", խնդրեմ :)

Ֆրեյա
24.07.2009, 00:41
Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
1. հաշվապահություն
2. կոմպերի հետ կապված լիքքքը բան
3. ընդհանուր գիտելիքներ
Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
1. Հաշտվել իրողության հետ, նույնիսկ եթե իմ սրտով չի
2. Ընդունել մարդկանց թերությունները
3. Գնահատել սեփական անձի դրական կողմերը
Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել/չի հաջողվել վերջին տարվա ընթացքում
1. մի 4-5 հատ գիրք
2. արձակուրդային պլանները /այդպես էլ չգնացի հանգստանալու/
3. Սպորտի էլ չգնացի /սիստեմատիկ սկզբունքով/ :(
4. նոթբուքս էլ չառա :cryyy
Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում
1. Նպատակներ չեմ դրել, անիմաստ ապրել եմ :(
Երեք բան, որ ուզում եմ սովորել այս տարվա ընթացքում
1. Լուսանկերել,
2. Նորից սկսել հավատալ ու վստահել էն մարդկանց,
3. ACCA, ստանդարտներ
Երեք բան, որից երջանիկ եմ զգացել
1. Սար եմ բարձրացել,
2. Քննություն եմ հանձնել,
3. Չեմ ասի :P
Երեք բան, որ ինձ ցավ է պատճառել
1. Մի ծանոթի մահը,
2. Ընկերներ կորցնելը,
3. Շաաա՜տ բաներ չհասցնելը,
Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
1. Չեմ ասի :P
2. Հարազատները,
3.Ճանապարհորդելը, նոր բան տեսնելու, սովորելու ցանկությունը

Սլիմ
24.07.2009, 10:21
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
1. 1C :)
2. Մի փոքր էլ թուրքերքն:
2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
1. Սիրել սիրելիիս
2. Որ շատ քիչ "հարազատներ" են հարազատ (համարյա չկան)
3. Համբերատար լինել
4. Չդժգոհել
3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել/չի հաջողվել վերջին տարվա ընթացքում
1. 1C 8.1 սովորելս կիսատ մնաց
4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ երջին տարվա ընթացքում
1. Իմիջս եմ հիմնովին փոխել
2. 7 կգ նիհարել եմ
3. Գործս եմ փոխել
5. Երեք բան, որ ուզում եմ սովորել այս տարվա ընթացքում
1. Մեքենա վարել
2. Նոր գործիս մասնագետը դառնալ
3. Անգլերենս կատարելագործել
4. Իսպաներեն
6. Երեք բան, որից երջանիկ եմ զգացել
1. Երբ ինձ իրոք սիրված զգացի
2. Երբ գնահատեցին ինձ ըստ արժանվույն
3. Երբ տեսա կյանքիս պսպղուն աչքերը, երբ առաջին անգամ իմ պատրաստածը դուրը եկավ
7. Երեք բան, որ ինձ վիշտ է պատճառել
1. Որ մարդիկ ում հարազատ ես համարում նեղ պահին չեն հասնում ու մի բան էլ քցում են
2. Երբ սիրելիս տխրումա
3. Որ սիրելիիս գործերը առաջ չեն գնում
8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
1. Իմ կյանքի հետ լինելու համար
2. Իրան երջանկացնելու համար
3. Բալիկներ ունենալու համար:)

Ֆրեյա
22.12.2010, 17:47
Ուխխխ՜.. :) Էլի եկանք մի մայլսթոնի ՝ ճանապարհաքարի... տեսնենք քանի կիլոմետր է վրան գրված :)

Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
Հմմմմ... ավելի քիչ բան եմ սովորել, քան անցաց տարի... ավելի շատ կիրառական բաներ... օգտագործել եմ սովորածս, բայց նոր բան չեմ սովորել... ԱՑՑԱ-ս էլ ընկավ հետաձգվեց եւս մի տարով... :) Բեդ գըռլ, վեռի բեդ գըըըռռռլլլ.... :angry

Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
1. Հասկացա, որ մտավախություններս սխալ էին. ոչ թե ես եմ վատը, այլ կողքի մարդիկ.. դրա համար չեմ ուզում իրենց հետ շփվել :) Բայց այս տարի հոյակապ մի անձնավորության գտա, ում հետ ընկերացա, ու հիմա ապացուցվեց, որ խոլացի աղջիկներ էլ կան... :)
2. Դեռ ընթացքում է, բայց համարյա սովորել եմ օտարների հետ անտարբեր լինել, ոչ թե միանգամից լավ մարդու տեղ ընդունել...
3. Ոմն մեկին շեֆի կարգավիճկից վերջապես կարողացա հանել ...

Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել/չի հաջողվել վերջին տարվա ընթացքում
1. մի 4-5 հատ գիրք , նորից
2. արձակուրդային պլանները /այդպես էլ չգնացի հանգստանալու/ :angry էս տարի էլ չգնացի...
3. Սպորտի էլ չգնացի /սիստեմատիկ սկզբունքով/ :( Զատո պարի գնացի էլի :)
4. նոթբուքս էլ չառա :cryyy :hands Էս տարի առռաաաա՜... :P
5. Մի հատ էլ կիսատ գործ կա էս տարի, բայց չեմ ասի :P

Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում
1. Նորից էդ ապուշ հաշվապահության ու ՍՔԼ-ի սերտիֆիկացիաները ուշացնում եմմմմ :(
Երեք բան, որ ուզում եմ սովորել այս տարվա ընթացքում
1. Լուսանկերել, էս տարի ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ժամանակ չկար լուսանկարելու... :(
3. ACCA, ստանդարտներ :angry
2. Ներկել ափսերներ, իմ սեփական դիզայնով.. ճիշտ ա նկարել վօօբշե չգիտեմ, բայց հավատում եմ, որ կստացվի.. մնաց ճիշտ ներկերը գտնեմ :)
Երեք բան, որից երջանիկ եմ զգացել
1. Չեմ ասի :P

Երեք բան, որ ինձ ցավ է պատճառել
1. Չեմ հիշում :)
3. Շաաա՜տ բաներ չհասցնելը,
Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
1. Չեմ ասի :P
3.Ճանապարհորդելը, նոր բան տեսնելու, սովորելու ցանկությունը
4. Նոր գրքեր կարդալը, նոր բաներ իմանալը [/QUOTE]

StrangeLittleGirl
04.01.2011, 03:01
Վայ, հավես թեմա էր :))
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
1. Հիվանդների թեստավորում
2. Մի քիչ հոգեդեղաբանություն (բայց էլի պիտի սովորեմ)
3. Գիտություն անել:

2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
1. Տղամարդիկ պրիմիտիվ ու միանման արարածներ են (էս ամեն տարի սովորում եմ :D)
2. Ջղայնությունս զսպել (հա, պատկերացնու՞մ եք :D)
3. Լիքը բաներ թեթև տանել

3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել/չի հաջողվել վերջին տարվա ընթացքում
1. Հերթական գիտական աշխատանքս
2. Ապագաս ծրագրելը ու ծրագրածիս հասնելու քայլերը
3. Մի հիվանդի պատմագիր (կիսատ ա մնացել անցյալ տարվանից, ամսի 10-ին կվերջացնեմ :D)

4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ երջին տարվա ընթացքում
1. Սեպտեմբերին Երևանում չլինել (դա կարող է լինել մարզ կամ Եվրոպա, կապ չունի)
2. Ֆրանսերենս հասցնել խելքին մոտ մակարդակի
3. Մի լավ գիտական աշխատանք տպագրել

5. Երեք բան, որ ուզում եմ սովորել այս տարվա ընթացքում
1. Գիտական աշխատանք գրել
2. Բիոստատիստիկա
3. Շուտ արթնանալ (:D)

6. Երեք բան, որից երջանիկ եմ զգացել
1. Նոր ընկերներ ձեռք բերելուց (լուրջ նպատակ էի դրել, հասա :D)
2. Ֆրանսերեն սովորելուց (հա, լուրջ կայֆ էի ստանում)
3. Հիվանդներիս առողջացած տեսնելուց

7. Երեք բան, որ ինձ վիշտ է պատճառել
1. Որոշ մարդկանց վերաբերմունքը կոնկրետ մի բանի նկատմամբ (հիմա չմանրանանք, մեկ ա ոչ մեկին չեք ճանաչում)
2. KCL չընդունվելս
3. Կայուն աշխատանք չունենալս

8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
1. Հետաքրքիր ա՝ վերջը ինձնից ինչ ա դուրս գալու :D
2. Մահվանից վախենում եմ
3. Մարդկանց ներվերն ուտելու :D

Էլիզե
04.01.2011, 14:52
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
1. Բանկային գործ, :}
2. Ֆրանսերեն (մթոմ թե :think )
3. Բանկային տերմինաբանություն:


2.Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
1.Մարդկանց ընդունել էնպիսին, ինչպիսին որ կան,
2. Արտահայտել զգացմունքներս /սեր, ատելություն, քամահրանք համակրանք..../, :sulel
3.Սիրել կյանքը: :love

3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել:
1. Մի քանի բեջուռա գիրք, :secret
2. Արտասահմանում մագիստրատուրա ընդունվելու պլաններս, :8
3.Գերմաներենի գիտելիքներս լավացնելը: :(

4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում
1. Աշխատանք եմ գտել, :sm
2. Տանգո պարել եմ սովորել /.. ու դեռ պիտի էլի սովորեմ/,:dance
3.Ընկերուհուս եմ ամուսնացրել: :vaii:

5. Երեք բան, որ ուզում եմ անել այս տարվա ընթացքում
1. Գերմաներենի/Ֆրանսերենի/Անգլերենի գիտելիքներս լավացնել, :cool
2 ......ու գնալ Ֆրանսիա-Գերմանիա ճանապարհորդության, ճամփին էլ՝ մտնել Անգլիա, թագուհու հետ մի-մի բաժակ թեյ կոնծել....:drinks
3. Էս տարի աշխատանքս փոխել, կակ մինիմում "Բրիթիշ Քոնսիլում" կամ "Փիս կորփըսում" ինձ համապատասխան աշխատանք գտնել: :mda

6. Երեք բան, որը երջանիկացրել է ինձ…
1. Մեր ընդանիքի ըըը... տասնմեկերորդ անդամի լույս աշխարհ գալը, :erexa
2. Տանգո պարել սովորեը,
3. Օսկար Ուայլդի "Լրջխոհ լինելու կարևորությունը" աուդիոգիրքը գտնելը, անընդմեջ լսելը: :ckck

7. Երեք բան, որ այս տարի ինձ վիշտ է պատճառել
1. Տատիկիս մահը,
2. Մագիտրատուրայիս հարցերի՝ օդից կախված մնալը
3. Իմ մասնագիտությանը անհամապատասխան աշխատանք ունենալը: :noti

8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
1. Հետաքրքիր է՝ "Բրիթիշ Քոնսիլում" կամ "Փիս Քորփըսում" ի՞նչ գործ եմ գտնելու, :crazy
2. Տեսնեմ՝ Ակուբից էլ ո՞վ ա ում հետ պսակվելու, :}
3. Տեսնեմ՝ էն կորած կոսմետիկաս տան ո՞ր անկյունից եմ հանելու... :unsure


Էսքանը էս տարվա արխիվային գործերց...
Խոստանում եմ` մյուս տարի ավելի նպատակասլաց լինել :pioneer

Moonwalker
04.01.2011, 16:15
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
1. Թուրքերեն: (ավելի ճիշտ սկսել եմ սովորել)
2. Օղուզ-թուրքմենների ծագումնաբանության (թե ինչիս ա պետք:think)
3. Ղազախերենի ու ադրբեջաներենի հիմունքներ: (էս նոր տարում հուսամ ավելի կխորացնեմ:aha)


2.Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
1. Սովորել եմ գիտակցել պահի կարևորությունը:
2. Մասնագիտացել եմ «կռուտիտ» անվանակոչված արհեստում::tease
3. Երբեմն կարողանում եմ լռությամբ հասկացնել ասելիքս::esim

3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել:
1. Ընկերոջս հետ մի շախմատային պարտիա::think
2. Զիգբերտ Տարրաշ հոդված-վերլուծականների ժողովածուն::this
3. Սքաններիս ոտերի վերանորոգումը:

4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում
1. Ընդունվել եմ համալսարանի իմ ուզած բաժինը::P
2. Հաջողացրել եմ գտնել կորած-մոլորած մանկությանս ընկերուհուն::friends:
3. Նարդի խաղալ եմ սովորել (ճիշտ ա շատ վատ եմ խաղում):

5. Երեք բան, որ ուզում եմ անել այս տարվա ընթացքում
[I]1. Գոնե ինտերնետում մի ադրբեջանցի/թուրք ծանոթ գտնել ու օգտագործել նրան լեզվի իմացությունը լավացնելու համար:
2. Ինձ տանջող թեմայով խոսել Նրա հետ::oy
3. Փորձեմ ապրել իմ, այլ ոչ թե ուրիշների կյանքով:

6. Երեք բան, որը երջանիկացրել է ինձ…
1. Քեռուս դստեր ծնվելը: Մանես:love
2. Օգոստոսի 4-ը:
3. Արմ. Հայաստան կատարածս շրջագայությունը::roll

7. Երեք բան, որ այս տարի ինձ վիշտ է պատճառել
1. Օգոստոսի 5-ը:D
2. Հեռախոսս կորցնելը (2x ու անվերադարձ)
3. Նույն Արմ. Հայաստան կատարածս շրջագայությունը::cry

8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
1. Ուզում եմ նորածին տղուս գրկել:
2. Ուզում եմ տղուս հարսանիքին պարել:
3. Ուզում եմ տղուս նորածին տղուն գրկել: :D

Ամպ
04.01.2011, 21:02
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
1. Մանկավարժական մեթոդիկան եմ ավելի խորությամբ ուսումնասիրել:) ,
2. Գիտելիքներս եմ ավելացրել (բայց դեռ էնքա՜ն բան կա սովորելու),
3. Աշխատանքի ժամանակ սովորել եմ ավելի համբերատար ու նրբանկատ լինել (ինձ համար սա էլ է մասնագիտական):

2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ...
1. Սովորել եմ որոշ մարդկանց նկատմամբ ունեցածս անվստահությունը միանգամից ցույց չտալ, որպեսզի դրանով ազնիվ մարդուն չվիրավորեմ, իսկ անազնիվ խաբեբային էլ ավելորդ զգուշավորության հնարավորություն չտամ,
2. Սկսել եմ ավելի հաճախ ուշադրություն դարձնել ներքին ձայնիս,
3. Տե՛ս, 1.3:

3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել.
1. Գեղարվեստական մի քանի գրքի ընթերցումը,
2. Մասնագիտական մի հսկայածավալ գրքի խմբագրումն ու սրբագրումը :| ,
3. Գիտական հոդվածի տպագրումը:

4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում.
1. Դիլիջանյան ամառային երկարատև հանգիստը (վերջապե՜ս) :roll ,
2. Աշխատանք եմ գտել,
3. Մանր-մունր նպատակներ:

5. Երեք բան, որ ուզում եմ անել այս տարվա ընթացքում.
1. Տե՛ս, 3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել.
2. Վերջապես պարսկերեն սովորել, իսկ եթե հնարավոր լինի, նաև թուրքերեն ու ադրբեջաներեն,
3. Շրջագայել ու տեսնել Հայաստանի պատմամշակութային բոլոր հուշարձանները,
4. Օրվա ընթացքում ռեժիմս կարգավորեմ, որ անընդհատ քնատ չլինեմ,
5. Լուսանկարել սովորել :love ,
6. Մասնագիտությամբս հիմնական աշխատանք գտնել:

6. Երեք բան, որը երջանկացրել է ինձ…
1. Քրոջս երջանկությունը,
2. Աշակերտներիս հաջողությունները,
3. Մի լավ մարդուց մի հոյակապ գիրք նվեր ստանալը:

7.Երեք բան, որ այս տարի ինձ վիշտ է պատճառել.
1. Մարդկային կորուստը…
2. Այն, որ ստիպված էի բաց թողնել արտասահմանում սովորելու հնարավորությունը,:cry
3. …

8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել.
1. Ընտանիքս,
2. Ծաղկանոցս,
3. Ուզում եմ տեսնել, թե մեր սերունդները մեզանից ի՞նչ են սովորելու (էդ ժամանակ ուզում եմ արդեն անտեսանելի լինել ու կողքից նայել :crazy )

9. Երազում եմ.
1. Տեսնել Թաջ Մահալը :love ,
2. Լինել Ճապոնիայում,
3. Շրջագայել Արևմտյան Հայաստանով մեկ (սա մոտ ապագայում կիրագործեմ):

Հ.Գ. :' կյանքս պունկտավորեցի:

AniwaR
05.01.2011, 00:04
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական և ոչ միայն/
1. Դասացուցակս գրելու հավես չկա...
2. Կիթառ լարել և ծնգծնգացնել:
3. Ինչպես ճիշտ ընկնել հեծանվից

2.Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
1. Ոչ մի բան էլ չեմ սովորել: Միշտ էլ էն համոզմունքին եմ, որ ինչքան քիչ ծակ-ծակ փիլիսոփայես ու կյանքդ վայելես, էնքան լավ: Մարդկային հարաբերություններում չարժի բաներ սովորել, որովհետև իրանք վերջում միշտ սխալ են դուրս գալիս: :)) Մի խոսքով, don't worry, be hippie

3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել:
1. Դե լիքը գրքեր, ավելի շատ սկսած չավարտած ունեմ, քան սկսած ավարտած:
2. Հեծանիվ քշել սովորել
3. Կիթառ նվագել սովորել

4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում
1. Ամենակարևորը. կիթառ եմ առել վերջապես:
2. Էդքան էլ նպատակ չէր, բայց դե հասել եմ. Հայդելբերգում Գերմաներենիս վերջնական քննությունից ոչ միայն գերազանց եմ ստացել, այլև մեր մակարդակից ամենաբարձրը: :Պ Մեկ էլ մի հատ հրեա էր հենց իմ չափ ստացել: :unsure :D
3. Հա՛: Շատ էլ լավ նպատակ էր: Trevor Dann-ի Darker Than the Deepest Sea գիրքը ունեցա: :D

5. Երեք բան, որ ուզում եմ անել այս տարվա ընթացքում
1. Բարով-խերով համալսարանն ավարտել:
2. Դառնալ թռու մեթալ այդլ:
3. Սովորել ֆինգերփիքինգ նվագել:

6. Երեք բան, որը երջանիկացրել է ինձ…
1. Մմմ... Ստացվել ա լարել կիթառը::D
2. Հաջողվել ա մի երկու բան սլուխով հանել:
3. Մի քանի անգամ հաջողացրել եմ Rhayader-ին կտտանքների ենթարկել. ծեծել-տփել, կծել, բոքսել, քացի տալ և նման այլ բաներ:

7. Երեք բան, որ այս տարի ինձ վիշտ է պատճառել
1. Մայիսին Ռոնի Ջեյմս Դիոյի մահը: :cry2
2. Իմ ամենամոտիկ մարդկանց անպատասխանատու վերաբերմունքը, ինձ չհասկանալը, հետս կոնֆլիկտներ ունենալը: :(
3. Օֆ, չգիտեմ: Ես ընդհանրապես շատ բաներից եմ վշտանում, որոնք հետո միտքս էլ չեն մնում: :Պ

8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
1. սեքս
2. թմրանյութեր
3. ռոք ըն ռոլլ :yea

Հայուհի
05.01.2011, 00:20
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
1) Ռուսաստանի պատմություն
2) Անգլերենս եմ բարելավել
3) Մի փոքր լեհերեն

2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ...
1) Խուսափել դիմակավոր մարդկանց հետ շփումից
2) Դեմքին ասել այն, ինչը իսկապես մտածում ես դիմացինիդ մասին
3) Հպարտանալ քո «չուզողներով»

3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել.
1) 1-2 գիրք:oy
2) Մի քանի «հոդված»
3) Բառագիտության սեղմագիրը:))

4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում.
1) Անցել եմ անվճար ուսուցման համակարգի
2) Մի քանի «հոդվածիկներիս» տպագրվելը
3) Լողալ եմ սովորել

5. Երեք բան, որ ուզում եմ անել այս տարվա ընթացքում.
1) Լուրջ զբաղվել լրագրությամբ
2) Ապասիրահարվել
3) Հոգեբանություն ու փիլիսոփայություն ուսումնասիրել

6. Երեք բան, որը երջանկացրել է ինձ…
1) Սիրահարվել եմ
2) Կիթառ եմ նվեր ստացել
3) Անվճարի եմ անցել:))

7.Երեք բան, որ այս տարի ինձ վիշտ է պատճառել.
1) 2 հարազատների մահը
2) Իմացա, որ առողջական խնդիրներ ունեմ
3) Սիրահարվել եմ

8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել.
1) Ընտանիքս
2) Չուզողներս:))
3) Ես ՝ ինքս ՝ սիրելիս:8

Ոնց որ վատ տարի չէր:sulel

Սլիմ
11.01.2011, 22:11
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
1. 1C 8.1 վերջապես :)
2. Շահութահարկի հաշվարկ կազմել:D
3. Փեջ կպցնել:D
2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
1. Սիրել ինքս ինձ, գնահատել սեփական անձը
2. Մարդկանց լուրջ չվերաբերվել, իրանք սխալ են լինում, թերի են լինում, բայց չարժի որ ընդհանրապես չլինեն:
3. Գնահատել ամեն մի մանրուք, անգամ կերամիկայի բաժակով կոֆե խմելը, գալիսա պահ որ էտ էլ հաճույքա, երբ չկա:
4. Փող հավաքել, կասսա պահել:D
3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել/չի հաջողվել վերջին տարվա ընթացքում
1. Փող հավաքել :D
2. Նորմալ փեջ կպցնել::D
4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ երջին տարվա ընթացքում
1. Հիմա ինչ էլ լինի չեմ գոռում, տոնս չեմ փոխում, խոտանում եմ գնալով::(
2. Մեքենա վարել եմ սովորել:)
3. Գործս եմ նորից փոխել
5. Երեք բան, որ ուզում եմ սովորել այս տարվա ընթացքում
1. Ռաբիզ երաժշտությունից հաճույք ստանալ:D
6. Երեք բան, որից երջանիկ եմ զգացել
1. Երբ ալյումինից սպասքին փոխարինեց կերամիկան:love
2. Երբ առաջին ամենամեծ գումարս աշխատեցի:)
3. Երբ մեծ ԼՍԴ հեռուստացույցով սումեռկի 3-ը նայեցի դիվանին պառկած:
7. Երեք բան, որ ինձ վիշտ է պատճառել
1. Որ իմ կարծիքը շատ դեպքերում հաշվի չի առնվում:
2. Որ նորից գործատուն իրա խոսքի տերը չի:
3. Որ սիրելիիս անիմաստ , անտեղի , աննպատակ խանդումա ու ուտումա կյանքս:
8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
1. Իմ կյանքի հետ համատեղ ընտանիք ստեղծելու համար
2. Իրան երջանկացնելու համար
3. Բալիկներ ունենալու համար:)
4. Անձնական գործ բացելու համար:
Սրանք չեն փոխվել:)

Magic-Mushroom
16.01.2011, 22:41
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/

1) Նեյրոքիմիա
2) Իրավագիտության էթիկայի կանոները ու նրբությունները
3) մեդիտացիա;)

2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ...

1) Կյանքը դա թատրոն է ու պետք է մինչեւ վերջ խաղալ քեզ հատկացված դերը
2) Կարողանալ լսել դիմացինին՝ խոսելը արծաթ է,լռելը ոսկի է,իսկ լսելը պլատին
3) գնահատել ժամանակը եւ այն ծախսել իմաստալից՝այնպես ինչպես քեզ դուր է գալիս ու չի վնասում ուրիշներին,Սեր եւ խաղաղություն:victory:,1,առողջ ապրելակերպ,2,սեր,3,բնություն

3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել:

1) Գիտական աշխատանք
2) Իմ գիրքը՝որի վերնագիրն է Չարաբաստիկ Ընկուզենին:)
3) Դոնատելլա Վերսաչե-ին ուղարկելու նամակս:viannen_15:

4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում

Նպատակներ չեմ դնում՝ամենալավ բաները պատահում են հանկարծակի՝չնայած նպատակներ դնելը լավ բան է՝քանի որ դեպրեսիան քեզնից հեռու կմնա՝քանի որ դոպամինի մակարդակը միշտ բարձր կլինի եւ հետո,երբ հասնում ես նպատակիդ շատ ծանր հոգեբանական վիճակ է սկսվում:

5. Երեք բան, որ ուզում եմ սովորել այս տարվա ընթացքում

1) Ճապոներեն
2) Դաօ-ի սեքսի ուսմունքները;)
3) Կվանտային ֆիզիկա

6. Երեք բան, որից երջանիկ եմ զգացել

1) Թողել եմ ծխելը ու ինձ շատ երջանիկ եմ զգում:hands ինչը նաեւ ձեզ եմ խորհուրդ տալիս
2) Քոքերի հետ ճաշելը եւ երբ նա պատմում էր Վուդստոկի մասին 1969
3) Մի կարիքավոր ընտանիքին օգնելը՝ասում ես էլի ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար,բայց ավաղ...

7. Երեք բան, որ ինձ վիշտ է պատճառել

1) Հայաստանի բնության ոչնչացումը,հին Երեւանի տեսքի այլանդակումը
2) Ֆոտոապարատս գողացել են
3) Իմ ամենամոտիկ ընկերոջ դավաճանությունը

8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել

1) Նոր տեխնալոգիաներ ու կյանքի երկարացման միջոցի ստեղծում (ես ուղղակի սարսափում եմ մահից,բայց ավելի շատ ծերանալուց):(
2) Նոբելյան մրցանակ
3) Մարդկանց ուղղեների հեղափոխություն
4) Առանց սահմաների Երկիր մոլորակ
5) Ոչխարների ազատությունը հովիվից

Ոչ ռոբոտացմանը եւ զոմբիացմանը,Սեր՜Խաղաղությում՜Ազատություն՜:flower

Ֆրեյա
29.12.2011, 17:22
2011-ի վերջանալուն մնաց 3 օր: Հավես տարի էր :love

1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
F2, F3 :yahoo

2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
Ոչմիբան :( գնալով դեգռադանում ու ավելի ալարկոտ եմ դառնում

3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել/չի հաջողվել վերջին տարվա ընթացքում
Չկա :)

4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում
Հմմմմմ :think բարդ ա

5. Երեք բան, որ ուզում եմ սովորել այս տարվա ընթացքում
Ֆ5, Ֆ9 ու հանգիստ լինել

6. Երեք բան, որից երջանիկ եմ զգացել
Մի քանի տրիլիոն բան :love

7. Երեք բան, որ ինձ վիշտ է պատճառել
Չեմ հիշում

8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
Օֆ, էս ինչ էլ տափակ հարցեր էին :D

Ֆրեյա
21.07.2013, 04:43
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/

F5, F7, F9, F44444, զզվելին
B1

2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
Ոչմի բան

3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել/չի հաջողվել վերջին տարվա ընթացքում

Մի քանի հատ գիրք

4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ երջին տարվա ընթացքում
A1 :D

5. Երեք բան, որ ուզում եմ սովորել այս տարվա ընթացքում
B2, C1, պրոցեսների ղեկավարում, արդյունավետության ցուցանիշներ, բիզնես պլան, զսպվածություն, հետևողականություն

6. Երեք բան, որից երջանիկ եմ զգացել
Անհաշվելի թվով

7. Երեք բան, որ ինձ վիշտ է պատճառել
իրադարձությունները Հայաստանի հետ կապված, անընդհատ

8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
Ժենգյալով հաց, խաշ, խորոված


Ամբողջական ու անխնա դեգրադացիա

Հ:Գ: Մարդ էլ էսքան կանխատեսելի լինի: 90% անոց համընկում երկու տարի առաջվա մտածածի հետ: Առանց նախորդ տարիներինը նայելու եմ գրել :think


Բայց մեկա ես դեմք եմ: Կասկածողներն էլ թող փախնեն

Ֆրեյա
27.10.2015, 05:55
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/

Շատ քիչ ու ոչ պետքական բան։ Հոգնացնում ա անվերջ սովորելը

2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
հավատալ սեփական ինտուիցիային։ փորձը ցույց տվեց, որ չեմ սխալվում մարդկանց գնահատականներում՝ ինչքան էլ շողոքորթեն ու փորձեն հրեշտակ երևալ
ավելի քիչ վախենալ ու ավելի ինքնավստահ լինել
գրողի մոռացության ծոցը նետել մարդկանց, ովքեր կարան միասին անցած ճանապարհից հետո տարիներով քո մասին մոռանան


3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել/չի հաջողվել վերջին տարվա ընթացքում

տենց էլ լուսանկարելը չհասցրեցի իմ ուզած մակարդակի
թու դու լիսթերս մենակ գնալով երկարում են
օրը 60000 բան

4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում
սկսեցի ստաբիլ քինդլով գիրք կարդալ
քննություններս հանձնեցի
գերմաներենս բարելավեցի

5. Երեք բան, որ ուզում եմ սովորել այս տարվա ընթացքում
մի ձև օրվա մեջ շատ բան հասցնել
ՍԱՊ
կառավարել ջղայնությունը

6. Երեք բան, որից երջանիկ եմ զգացել
Անհաշվելի թվով

7. Երեք բան, որ ինձ վիշտ է պատճառել
անհավատալի ու անթույլատրելի սխալը
տարբեր բաների գիտակցումը
մարդիկ


8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
լիքը անելիք կա


Ամբողջական ու անխնա դեգրադացիա- փաստորեն անցած անգամվա դեգրադացիան դեռ անդունդի հատակը չէր։ Ոչինչ, կարևորը շարժ կա ։) ոչինչ, որ էդ ուղղությամբ

Ֆրեյա
06.09.2017, 14:39
1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
-պրոեկտ մենեջմենտ
-լիքը գերմաներեն բառեր
-աուդիտ :[
2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ.../
-ավելի լավ հասկանալ ինքս ինձ
-մի քիչ ավելի լավ բանակցել
-կարողանալ ազատվել անպետք բեռից՝ մարդկանցից, ովքեր կյանքում ավեշորդ են ու չզգալ ափսոսանք դրա համար
3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել/չի հաջողվել վերջին տարվա ընթացքում
- բաղադրատոմսեր մշակել ամբողջ շաբաթվա համար
- դիայ ուայ իդեաներ գտնել հետաքրքիր
- դադարել ապուշ մարդկանց ու երևույթների վրա ջղայնանալը
4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում
- հանձնել գերմաներենիս քննությունըըըը, այո՛
-ընդունվել համալսարան
-հանձնել կիստ մնացած քննությունները

5. Երեք բան, որ ուզում եմ սովորել այս տարվա ընթացքում
- մաթեմ
- մաթեմ
- մաթեմ
6. Երեք բան, որից երջանիկ եմ զգացել
- նոր խելացի մարդկանց գտնելը/հանդիպելը
- նոր տուն ու միջավայրը
- վերջապես, հեծանիվով դասի գնալը
- Պրագայի փողի փոխանակման կետից հաղթական դուրս գալը (ով առնչվել ա, պատկերացնում ա՝ ինչ սոդոմ ու հոմորա է տիրում Պրահայի չեյնջերում)
7. Երեք բան, որ ինձ վիշտ է պատճառել
- Սթինգի համերգները բաց թողնելը
- մանր մունր անախորժություն
8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել
- իմ համար ու իմ սիրելիների