PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես երկնքին եմ նայում



Ֆոտոն
22.07.2009, 15:09
Այս երկու ստեղծագործությունն իրարից անկախ են, ուղղակի գրված են նույն շրջանում, նման տրամադրոթյան մեջ: Այդ պատճառով միավորել եմ մի թեմայի մեջ:


Մենակություն

Ես մենակ եմ, և միշտ էլ այդպես է լինելու: Թեկուզ ունեմ ինձ տանը սպասող ծնողներ, չսպասող ընկերներ, միևնույնը չէ՞, մի՞թե նրանցից մեկը կարող է մտնել իմ ներսը, որտեղ ես մենակ եմ: Լավագույն դեպքում նրանք կողքիս են: Ինքներս մեզ փարատում ենք, իբր մենակ չենք: Ասենք .... մենակությունից մի՞թե պետք է փախչել: Այն, միևնույն է, միշտ մեզ հետ է: Գոնե պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Ահա և նա չկա: Էլ չկա: Եվ ի՞նչ օգուտ դրանից: Նույնիսկ վնաս չկա դրանից: Միայն մնացել են հաճելի հիշողություններ և անբացատրելի սև արկղիկ, որում կարծես մի գաղտնիք է փակված, բոլոր հակասությունների բանալիները, բազմակետերի հաջորդիվները: Նա չկա: Բայց միայն մեր երևակայությունն է այդպես կարծում: Հանկարծ եթե նա հայտնվի տեսադաշտում, ի՞նչ կապրեիք: Նա կա, այն էլ ինչպես կա: Եվ կյանքի ճանապարհին այսպես արկղիկներ ենք հավաքում, որոնցից մի քանիսը միգուցե բացում և հիերոգլիֆներ ենք հայտնաբերում, ոմանց մեջ, ի զարմանս մեզ, ոչինչ չենք հայտնաբերում: Եվ դրանում ել կյանքի առեղծվածն է:
Վախենո՞ւմ ես, լողա՛, մոլորվե՞լ ես, շնչի՛ր, տրվի՛ր . կստանաս ինքդ քեզ: Չե՞ս հավատում, դա ամենևինէլ կարևոր չէ, չգիտե՞ս ինչ անել, ուրեմն արդեն լավ է: Եթե հարցը տվել ես, պատասխանը կգա:



Օդում եմ՝ լողում եմ

Օդում եմ՝ լողում եմ գրավիտացիոն և արքիմեդյան ուժերի ազդեցությամբ: Ազատորեն շնչում եմ: Պղպջակները գնացքի վագոնների նման կանոնավոր հեռանում են: Ականջներումս խշշում են ծառերը: Քամուց ամբողջ օդն ու բնությունը ծավալային շարժման մեջ են. զգում եմ, թե ինչպես է քամին մազերս ծածանում աջից, ձախից, մեկ դեպի վեր, մեկ՝ առաջ, մեկ առնում տակից և փափուկ վայրէջքի թողնում, խշշացնում ծառերը, մեկ թռչում գիրկս, համբուրում, ապտակում, խաղում է երեխայի պես, մեկ ֆշշացնում օձի պես՝ նախապատրաստում հարված, բայց հանդարտվում ու ժպտում է կրկին: Արևը նախապատրաստվում է մայրամուտին այստեղ լողացողներիս կարծիքով, այնինչ՝ արևը միշտ էլ զենիթում է իր տեսանկյունից: Արևը վարագուրվել է ամպերով, կարծես հանդերձափոխվում է երեկոյան տոնակատարության համար: Լուսավոր է դեռ: Քամուց ծածանվող ուռենիները փոքրիկ տերևիկներին են զոհաբերում, որոնք մոլորված երեխաների պես, քամու գրկին հանձնված, դեռ շնչում են: Դրանք հետո ընկնում են, կարծես հողը սարսռա, վազեվազ խուտուտ են տալիս: Ինչպես երբեք, դեմքիս ոչ մի մկան լարված չէ, չեմ էլ պատկերացնում՝ ինչպիսի տեսք ունեմ: Քամուց նույնիսկ կոպերս ու թարթիչներս են ծածանվում: Իմ զգացողություն-ները լողում են օդում, ջանք չեմ թափում շնչելու համար: Կարծես երազում՝ և՛ սպասում եմ, և՛ չեմ սպասում: Տրվում եմ զգացողություններին, որոնք լցվում են իմ ներսը, ինչպես օվկիանոսում խորտակվող նավի մեջ է լցվում ջուրը:...

Ֆոտոն
23.07.2009, 00:32
Սկզբի վրա խնդրում եմ մեծ ուշադրություն չդարձնել: Համարյա օրագրային հորինվածք է՝ գրված դիպլոմ ստանալու օրը:



Եկեք զբաղվենք սիրով


Թուղթ: Թուղթ, որ ձեռքումս է, հինգ տարվա արդյունք կամ ընդամենը ոչինչ չասող թուղթ: Դրանից հարյուրավորներն ունեն: Ո՛չ առավելություն է տալիս, ո՛չ էլ պակասություն, ինչիս է պետք, չգիտեմ: Կարծես ավելորդ ապրած հինգ րոպեներ լինեն, երբ վատնեցի թուղթը ներսից-դրսից տնտղելու վրա: Իսկ հիմա դատարկ ծանրություն է պայուսակումս:


Եկեք զբաղվենք սիրով: Ես եսասեր եմ: Ուղևորվում եմ պաղպաղակ գնելու, վերցնում եմ և մտնում մոտակա այգին: Հաճույքով պատրաստվում եմ սնվելուն: Հացուպանիր եմ ուտում՝ ախորժակով ծիկրակելով արդեն լուծվող սուրճով պատված հալվող պաղպաղակիս: Սնվելուց հետո անցնում եմ հաջորդ վայելքին՝ ընթերցանությանը: Ինչ-որ ժամանակ սուզվել էի այդ գրքային «հեշտանքի» մեջ, որից ինձ կտրեց նստարանի հոգնեցուցիչ չորությունը և դեպի արևմուտք արևի թեքվելը: Ոտքերս այրվում էին: Տեղափոխվեցի մեկ այլ այգի: Շարունակում եմ «հեշտանքը» բնության գրկում: Նստարանի վրա կրկին ճաշակեցի նույն անհարմարությունները: Հետո մտա խոտերի մեջ: Նստեցի ու ծառին հենվեցի: Ինչքա՜ն բնական է. ինձ զգում եմ ինչպես կամ: Սքանչելի զգացում է: Պառկում եմ՝ դարձյալ անվարան: Մի քանի ժամ հետո ընթերցանությունն ընդմիջեցի: Պառկել եմ մեջքիս: Ինչպես միշտ, երբ տրամադրությունս սարսափելի վատ չէ, սկսեցի նայել երկնքին, մտորել, երազել: Բարդիների կատարները ճոճանակի պես տատանվում էին: Քիչ էր մնում մինչև գետինը ճկվեին: Օդային հոսանքները շոյում էին մարմինս, սլանում, խուտուտ տալիս: Քամուց օրորվող ծառերի տերևները արևից ցոլցլում էին ու խշշում: Այգում՝ շուրջս, նստարաններ են: Տիպիկ հայկական տեսարան է. բոլոր նստարանները զբաղեցրել են սիրող զույգեր՝ ցանկացած սեռի զուգակցումով երկու հոգի: Զբաղված են իրենցով: Եվ ես ինձ ճիշտ եմ զգում: Ես էլ եմ սիրով զբաղված: Ես էլ եմ զույգով՝ ինքս ինձ հետ: Երջանիկ եմ զգում ինքս ինձ հետ: Երբեմն, ճիշտ է, վիճում ենք, սիրո հարցում միշտ համակարծիք ենք, այսինքն՝ համակարծիք «եմ»:... Ինքս ինձ սիրում եմ: Ինձ չեմ խաբում: Ամեն ինչ անում եմ միայն ինձ համար: Չեմ զիջում, արդեն: Պետք էլ չի: Ինչո՞ւ ինձ զոհեմ որ: Բոլորը կլքեն ինձ, թեկուզ նա, ում համար ցանկություններս, կյանքս ու ինձ զոհեմ: Բայց մի՞թե այդ դեպքում ինքս ինձ դավաճանած չեմ լինի: Պատկերացնո՞ւմ ես, հանկարծ, եթե մի օր ես ինքս ինձնից խռովեմ ու հեռանամ: Ի՞նչ կլինի ինձ հետ: Այսինքն՝ միակ հավատարիմը հեռանա: Ի՞նչ կզգամ ես: Երևի հենց դա կորակեմ իբրև դժոխային: Մի՞թե ինքս ինձ հետ չեմ ուրախության ու տխրության, ցավի ու հեշտանքի, հիվանդության ու երջանկության պահերին, այն ժամանակ, երբ միայնակ լալիս եմ, փնտրում ընկեր, որ կարդա ու հասկանա ստեղծագործությունս, մի՞թե ինքս ինձ չեմ բացում սիրտս, վիճում, լիցքաթափվում, փարատում....
Ես սիրում եմ ինքս ինձ, միակ հավատարիմն իմ:
Ու հիմա կրկին սիրով եմ զբաղվում այս այգում՝ լսելով զույգերի ձայներ իմ շուրջը: Նրանք ինձ վրա ուշադրություն չեն դարձնում. Այս այգում բնական է սիրելը:....





2 հուլիսի 2009թ

Ֆոտոն
29.07.2009, 21:01
Օդի պակաս:love:oy

Վեր թռա այն բանի գիտակցումից, որ ինձ գրկեց մեկը, որին երբեք չեմ սիրել, չնայած համարել եմ նուրբ զգացմունքների տեր: Նա ինձ ձեռքերի վրա գրկած տանում էր, չգիտեմ ինչու, և դա շատ բնական էր: Եվ մինչ երազից իրականություն հասա, մի քանի լուսատարի ճանապարհ անցա. ի՞նչ օր է, ուշանո՞ւմ եմ դասից, կարծես դա վաղուց էր, քննությա՞ն եմ, արագ դոփում է սիրտս՝ անհայտ մեղքով ծանրացած՝ ուսանողին հատուկ պատճառաբանություններով գերբեռնված: Օ՜, ո՛չ, ժամադրվա՞ծ եմ, ո՞ւմ հետ: Ո՞ր ամիսն է, կողքս ժամացույցն եմ փնտրում, երեքն անց տասնութ, բայց ըստ սովորության համոզված եմ, որ սխալ եմ կարդացել, արդեն չեմ շտապում անհանգստանալ, միշտ էլ նույնն է:

Խշ՜շ, խշ՜շ, խշ՜շ-հա՜, խշ՜շ-փս՜ս, խշ՜շ-խշ՜շ, ... Ոտքերիս տակ փշրվելու պես ձայնահարում են քարերը, խշ՜շ, լարախաղացի նման աջ ու ձախ հավասարակշռվելով քայլում եմ ոտաբոբիկ, շուրջս ազատ անսամանություն է, խշշ-խշշ, զգում եմ մոնալիզյան ժպիտը դեմքիս, ինձ թվում է՝ նույնիսկ ժպիտս տեսնում եմ: Ոտքիս մի անկյունը սառչում է՝ ալիքներից թրջված և մեղմ քամուց: Ինձ ո՞ւր է տանում նա, մի՞թե ես նրան ճանաչում եմ, այո՛, համոզված եմ, բայց դա ներքին զգացողություն է: Ինչ-որ տնքոց, վեր եմ թռչում, կողքի սենյակից էր, հայրս էր, ուրեմն ականջներս քնած չեն: Ի՞նչ էի փնտրում, ուշացա՞, ի՞նչ օր է,... ուրեմն հայրս քնած է: Ինչո՞ւ է լուսավոր, արևային, ...

Խշ՜շ-խշ՜շ, խս՜ս- փս՜ս, շը՜րշ-շը՜րշ...
Կարդում եմ.«Բայց հանկարծ Ադեն մի ստվեր տեսավ, իր ներսում ալեկոծվեց ու փոթորկվեց, դուրս թռավ պանդոկից, անցավ մի քանի խաչմերուկ, միայն հագուստի մոխրագույնն էր տպավորվել: Մի զգացում էր պատել. հետապնդել. բայց մի՞թե իսկապես տեսավ, թե ցնորք էր, միգուցե դեմքն էր նման:»

Ես մենա՞կ եմ, սա՞ է իմ տունը: Այո՛, իմ սենյակում եմ: Երերալով մոտենում եմ հայելուն, արդեն սովոր եմ այդ անակնկալ հյուրերին, որոնց ամեն օր տեսնում եմ հայելուց այն կողմ, սկզբում խոժոռ նայեց, մազերը ցաքուցրիվ, դեմքն ուռած, բայց հաճելիորեն մանկական: Հոգնատանջ է: Ներքին համաձայնության պես ծանո-թացանք, ողջունեցինք իրար: Սիրտս դեռ բաբախում է անհանգստորեն, ուզում եմ ընկնել մեկի գիրկը բարուրի պես, զգալ գգվանք ու հոգատարություն: Աչքերս ալարելով եմ բացում: Դուռը ետևիցս փակում եմ այնքան շտապ, երբ դեռ ձախ ոտքս նախորդ սենյակում է, այն կրում է դռան հարվածը: Միշտ այդպես է, չնայած՝ հենց այսպես առաջինն էր, նախորդ անգամ դռան տակ թողեցի այն ձեռքս, որով դուռը փակել էի, և էլի անկրկնելի է առավոտյան թմրած կիսաամպոտ անկանխատեսելի երկինքը: Մի օր, երբ իմ հիշողության շարժանկարը պատրաստ կլինի, ես կհայտնաբերեմ, որ կյանքում ամենաշատը երկնքին եմ նայել, նույնիսկ երազում: Դուրս եմ գալիս պատժգամբ. հովիկն է խաղում: Օդը սառն է: Հարևանները նույն աշխույժությամբ անցուդարձում են, գնումներ անում:
- Բարև, Մանիկ,- բղավում է կողքի շենքից մի կին:
- Բարև՜, հազար բարև, ուր որ գնում ես, հաջողություն լինի,- ծոր տալով պատասխանում է հերթապահի պես իր ճիշտ ժամին մուտքի մոտ նստող տատին, որ ամեն օր մաքրում է առաջին հարկից դեպի դուրս տանող աստիճանավանդակը:
- Լիֆտը աշխատում ա, Ժենյա ջան, թոռդ ո՞նց ա, առողջությո՜ւն...,- բղավում է Մանիկ տատին մյուսին: - Կանաչին լավն ա, Աննա ջան,...

Ու այսպես, կարծես լավ մոնտաժած կենդանի դրվագ, ամեն օր կարելի է լիցքավորվել այս կատակերգությամբ: Հորանջում եմ, մի ամպիկ , փոքրիկ երեխայի պես, մեծերից առաջ է անցնում, կարծես ինձնից է ամաչում, իսկապես, դեռ ես չեմ հագնվել: Ահա երեխաների մի զանգված, որ գոռում-ճչում է, գնդակի ետևից վազում: Մայրը երեխան գիրկը վազում է ենթադրաբար հիվանդանոց, չգիտեմ՝ ինչու այդպես կարծեցի: Վերևի հարկից լսվում են ռիթմիկ դմբդմբոցներ, ցնկցնկոցներ, պետք է ներս շտապել, միևնույն է, ես ռեպից հաճույք չեմ սարքի: Ի՞նձ էր գրկել նա, Լազարը, որ երբեք ինձ չի դիպել, բայց ինչո՞ւ, ես նրան չեմ սիրում, և ինչո՞ւ էր այդքան բնական: Ա՜խ, դա երազ էր, թող այն չլիներ...

Ճռ-կծ-բտ-բծ-բծ-ծխ. ստամոքսից են. կրկին խոհանոց, մի քիչ կսպասի:

Կտամ քեզ այն, ինչ՝ ինքդ քեզ,
Զուր ես նայում ինձ այդպես,
Դարձյալ կերգեմ սերս քեզ,
Արդյոք դո՞ւ ես, իմ անտես: ...

Սա՞ ով է, ա՜խ, կրկին հյուր, ինչքան ուշ եմ ընտելանում հյուրերին, ողջո՜ւյն, ի՞նչ ես անթարթ ուսումնասիրում: Ինչ կնճիռ է, տե՛ս... Բազուկս ցավում է, կարծես վրան եմ պառկել, չի շարժվում, ա՛խ-ա՛խ, ոչինչ, միշտ էլ այդպես է: Կոշիկներ՝ արագորեն մի կողմ հրված, երևի հայրս ուշացել է աշխատանքից: Իսկ ե՞ս, մայի՞ս է, հունիս, թե՞ նոյեմբեր, չէ՛, եղբայրս տանը չէ: Հուլիս: Չէ փետրվար է, չէ, քննություն չունեմ, կրկնություն, օրը, օ՜ֆֆ, ո՞ւր է օրագիրս... Տոպ-տոպ, դմփ, սա՞ է իմ տունը, գլուխս խփեցի, էլի նույնը: Այսօր պետք է գնամ լողի՞, պարի՞, երգի, հաց ուտեմ, հետո, չեմ ուտի, կպարապեմ, չգիտեմ՝ ինչ: Լավ, պարզ է, այսօր ազատ օր է: Ինչ արևոտ է տան հակառակ կեսը, արևով ողողված դրախտ, դմփ, կրկնություն, մոռացել էի,սենյակից անցումները տարբեր բարձրություն ունեն: Իսկ ով էր կողքինս լուսանկարում...
- Բարի լո՜ւյս, Անժելա, կուսակցությունից էին եկել...
-
- Ընտրեցի՞ր:
-
-
- ..., դու կգաս ... մի օր հարևանի ...
Հաստատ լսեցի, ուրեմն մտքումս չէր, քնած չեմ, երազ չէ... հարևաններն էին միջանցքից...

Չէ, այս իմ սենյակը չէ: Դռները փակում եմ, փակում եմ պատուհանս, վարագույրն էլ վրա քաշում: Երիցուկներս չորացել են, ինչպես ուզում էի: Դեղին, կանաչ, կարմիր, մոխրագույն, չէ, ավելի լավ է, կիթառ լիներ :

Շուրթեր կարմիր ու փափուկ,
Անիրական ստվեր հեռու,
Ինչու, չգիտեմ, չես հասու,
Կայի՞ր, թե ...
Հնչում է մեղեդի: Փաստորեն մինչ այդ կարծես լռության մեջ էի՝ չնայած ... Ծանոթ է, Մոցա՞րտ է, միգուցե, բայց ինչու է հնչում: Ես չմիացրի երաժշտություն ... . շորերս չեմ հագել, ինչ արևոտ է այս սենյակը, դմփ: Հա: Էլի: Ինչ- որ զանգ է, ո՞ր հեռախոսի, հիշեցի, տան: Ո՞ւր է այն, ո՞ր սենյակից է: Հնչում է դեռ, ով կլինի... , ո՞ր կոճակը սեղմեմ, բոլորը: Հետո՞, ձա՞յն արտաբերեմ, ի՞նչ ասեմ: Բարև: Չէ՛, ո՞վ է ... և ակամայից.
- Ալլո,- տեսնես ձայնս լսվե՞ց, թե մտքումս ասացի:
-
-
-
(Տասնհինգ րոպե, միգուցե մի ժամ անցավ...)
-
-Լավ, հաջող:

Լռություն դատարկ, շշ՜շ, խշ՜շ-շշ՜շ, սշ՜շ-փշ՜շ, ծովի ափին, արևի տակին, խշշացող ալիքներ, անսահման երկինք, ամպեր գեղեցիկ, խշ՜շ-շշ՜շ, զգում եմ երակներովս հոսող արյան ճնշումը, լսում սրտիս բաբախյունը, ամբողջ մարմնովս արյան հարվածների հերթագայումն եմ զգում: Հայացք: Հուզված աչքեր, շիկնած այտեր, բարձրահասակ երիտասարդ, որ անթարթ նայում է ինձ ու կմկմում, իսկ կողքին կանգնած ընկերը անտարբեր զննում է մեր հայացքները, բայց չի կարողանում ճեղքել մեր կապը, այն մագնիսացված է, ինքներս չենք կարողանում պոկվել դրանից: Մոգոնում եմ հարցեր, որպեսզի բացեմ լեզվիս քարկապը, բայց հարցս չի ձևակերպվում: Մտքերս լույսի արագությամբ հարվածում են այս ու այն կողմին: Մի՞թե ինքն էլ է դա զգում: Շփոթահար երկարաձգում ենք այդ անհարիր վայրկյանները սարդոստայնի թելի պես: Եվ հանկարծ շպրտում ենք իրար երեսի «հաջողություն» բառը ու քայլում առաջ: Խեղդվում եմ: Շտապ պարզում եմ, որ շունչս պահել էի, կրծքավանդակս տատանվում է ամբողջ մակերեսով, այնքան անհանգիստ: Չեմ հասկանում՝ ինչ եղավ: Փորձում եմ շնչել, մոռացել էի փաստորեն: Ընկերուհիս՝ Լեյլին, որ վկա էր ամենին, անհանգստանում է.
- Ջե՞ն, լա՞վ ես, ինչո՞ւ ես ճոճվում,...
- Լավ եմ, կանցնի, միշտ էդպես է, գլխապտուտ է:
Չկարողանալով խույս տալ՝ բախվում եմ ուսանողական արագ հոսքին ...
Գույներ, լույսեր, մութ ծվեններ ...
- Ջե՞ն, ուշքի եկար: Դասից կուշանանք ...
- Ի՞նչ եղավ, Լեյլի: Լավ, մի՛ ասա, կրկնություն:
Դատարկություն, դա՞ս: Ժա՞մ, ուշանալ:

-Ողջու՜յն, Դեն:
-Ողջու՜յն, Ջեն:-Լուսավոր և դանդաղ հնչում է ուղեղումս:

-Ողջու՜յն, Դեն:
-Ողջու՜յն, Ջեն:-Այն ժամանակ մեր ողջույնները հնչեցին միասին ու շփոթեցրին երկուսիս էլ:

-Ողջու՜յն, Դեն:
-Ողջու՜յն, Ջեն: -Այնքան դանդաղ է հնչում ուղեղումս, որ ես հասկանում եմ ժամանակի դանդաղելու ֆիզիկան:
Կրկին նույն մագնիսական շիկացումը, կրկնություն, կմկմոցներ:
Ի՞նչ էի ուզում անել:... Հագնվեմ: Փակել պատուհանը. աչքեր, մազեր, մտածկոտ հոնքեր, կնճիռ: Ո՞վ է, կրկին հյուր: Մի՞թե նուն հյուրն է, թե ուրիշ է, ոչ մի կերպ չեմ հիշում այդ դեմքը: Երևի ես եմ: Տարօրինակն է:
Ի՞նչ, ախ հա, փակեցի պատուհանը: Հնչում է միտքս: Դմփ, լա՛վ, արթնացել ես, ջերմությո՞ւն ունես, կուզեիր երևի, մի սպիտակ սենյակում
լինել ուրվական հորիզոնական,
զգալ շոյող հայացք,
գգվող թաթիկ,
համբույր բարի ու շշուկ,
խշշոց ծառի,
ծփանք արտի,
մենա՞կ եմ ես կրկին: Խոսո՞ւմ եմ, թե մտորում, կրկնություն, միևնույնն է: Ողջույն, իմ ջութակ, երգիր իմ երգը հուզիչ, հարիր ներքին քնարս, շշնջա քո տրտում մեղեդին:
Կգար մի հյուր, ինչպես միշտ, անակնկալ, երազի պես բնական: ...




21 հունիսի 2009

Ֆոտոն
06.08.2009, 11:34
Լուսնի լույսի տակ

Սիրտս դոփում է. սովորական բան չի: Ի՞նչ անել: Արդեն ինքնահանգստացման տարբերակներս փորձեցի: Միևնույնն է: Արագ է բաբախում: Լսվում է ձայնը: Չի անցնում: Նույնիսկ արագանում է գուգլթոքի էջը բացելիս: Ի՞նչ անել: Չեմ դիմանում: Էս ի՞նչ է, հը՞:
Պառկում եմ քնելու՝ որպես փախուստ սրտիս դոփյունից:
Ավա՜ղ: Սրտիս ձայնը լսվում է անկողնու միջով: Ի՞նչ անել: Լսում եմ Մոցարտի՝ իմ սիրելի ադաջոն: Պրծավ: Նորից եմ միացնում: Էդպես մի հինգ անգամ:
Դոփում է: Էս ի՞նչ կրակ է: Ի՞նչ անեմ:
Որոշում: գիշերվա ժամը հինգն է: Մարզանք: Լուսապայծառ հոգիս համաձայնում է: Աչքերս փակ են, լույսը հանգցրել եմ: Ինձնից գոհ ձգվում եմ մեկ այս, մեկ այն կողմ: Աջ ու ձախ ծռվում: Հույս ունեմ, է՞լի:
Ավա՜ղ, չանցավ: Ի՞նչ անել: Խորը շնչում եմ մի քանի անգամ: Էս մեկն էդքան էլ չեմ սիրում, բայց հույս է, է՞լի:
Բայց արդեն չափն անցնում է. ոչ մի տեղաշարժ: Մտքերս հավաքելն էլ օգուտ չի տալիս: Ոնց որ մտածելու թեման արգելափակված լինի, նույնիսկ տեղեկացման հնարավորությունը չի աշխատում: Միտքս էլ է դոփում: Ապշած եմ վերջինի վրա: Ուղեղս էլ ցիկլի մեջ է: Ա՛յ քեզ բան:
Նոր որոշում: Քիթս հանեցի պատուհանից, և ուղեղս նոր միտք փայլատակեց: Կռահեցի՞ք: Հնարավոր բան չի:
Ահա նոր միտքը. քնել բաց պատշգամբում, որտեղ պիտի հայտնվեմ սենյակիս պատուհանից անձայն ցատկելով: Հա՛, էլի՛ լավ է, բայց ախր չի անցնում սրտիս դոփյունը: Չեմ խաբում, առանց չափազանցնելու: Ի՞նչ անեմ:
Արդեն պառկած եմ պատշգամբում, լուսնի լույսն է պայծառ: Հիշեցի: Անկողնուս կողքի աթոռանման դարակում թուղթ ու մատիտ-գրիչ կա: Պետք է գրել ամենը:
Արդեն գրում եմ: Արագ, շատ արագ: Կրակայրիչիս ու լուսնի լույսի տակ ձեռքս խզմզում է: Բա՞յց ... լսում եմ սիրտս. հա՛. է՞լի, սիրտս տրոփում է: Էս ի՜նչ լուսնյակ գիշեր է, հը՞...
Վերջին որոշում... չեմ գնա... կարողացա քնել... անուշ քուն... երեք ժամ...
Մի պահ արթնացա, ստուգեցի ու ուրախացա, որ հանդարտվել է սիտս ու նորից ընկղմվեցի առավոտյան լույսի ու սառնորակ օդի պատշգամբյան անկողնում:...

Ֆոտոն
06.08.2009, 13:16
Էս ի՞նչ օր է, էէէ՞է՞է՞....

Ֆոտոն
17.08.2009, 12:17
Երբևէ եղե՞լ եք տխուր և ուրախ միաժամանակ...
Սրտի թրթիռով, հուզումնալից, ... երջանիկ այնքա՜ն, որ արտասվեք...
Երբևէ եղե՞լ եք այնպես տխուր, որ այս :' կամ այս՝ :unsure արտահայտությամբ ընկնեք երազների գիրկը:
Երբևէ ունեցե՞լ եք ինքներդ ձեզ գրկելու, փաթաթվելու... ցանկություն:
Նուրբ զգացմունքների հերթագայումը պարուրում է հոգիս, ...
երևի էդ հնարավոր չի նկարագրել... հա՞... (չհավատացիք երևի)
Ունեցե՞լ եք այնպիսի տրամադրություն, որ ցանկացած բան կներեք այդ պահին, որքան էլ աններելի լինի:
Այսպիսի փափուկ ու նուրբ տրամադրության մեջ եմ լողում: Հաճելի է ու տխուր, երազային ու սիրուն:
Ու կրկին,... ինչպես հաճախ, ... մտքումս ... երկնքին եմ նայում...
:love

Ֆոտոն
24.09.2009, 01:01
Օրվա նախաշեմին

Էլի խառնաշփոթ ու կարգավորվածություն, որ չէի սպասում: Նույն մտային ցիկլերը, որ տանում են ոչ մի տեղ: Քանի օր է, սիրտ չեմ անում գրել, բայցևայնպես օրագիրս շատ եմ սիրում, թերևս ամենաշատն այս անիրական պատրանքին եմ վստահում:

Սերս ու փնթփնթանքներս էլ հանձնում եմ զմայլախառն կարգավորված քաոսին, որ կոչվում է օրագիր:

Կասեք, թե՝ «ինչ՞ օրվա նախաշեմ է, որ...»: Իսկ ես չեմ ասի: Ա՜հ... դրանից բան դուրս չի գա: Շատ զգայուն օր է, որ միշտ գցել է ծայրահեղ մտքերի գիրկը:
Օրինակ՝ կուզեի այդ օրն անց կացնել թռչկոտելով, հա՛, խե՛նթ եմ, ու ի՞նչ...
Կուզեի մտքերիս հետ առանձնանալ, բայց կթողե՞ն: Կուզեի այդ օրը չլիներ, կասեք՝ «սո՛ւտ է»:
Ու ո՞րն է ճիշտը,
12 Կուլ գնալ հասարակության պահանջների՞ն,
11 Թե՞ կոտոշներ տնկած գիժ լինել հավետ:
10 Մնալ թուլակազմ՝ իբրև հպատա՞կ,
9 Թե՞ սիրել ըզ եսն ապիկար:

8 Փոխել ինքզինքը, ժպտալ հաշվով,
7 Շնչել, տեսնել մտածված,
6 Բամբասել ու ստել,
5 Ու... հանուն ինչի՞...

4 Երկարաշունչ....
3 Նվազող...
2 Հանգով..
1 Գիր.

0

-1

... Մնաց

Սերս սրտում,
Կյանքս հոգում,
Ապագաս բռում,
Շնչյունս մտքում...

Սպասում... :unsure
... ... ...

Ֆոտոն
04.10.2009, 02:11
Էսպես մտքեր դեռ շատ վաղուց,
Էնքան վաղուց, որ եսիմ երբ :esim
Ծնվել էին մանուկ գլխիս
Տակավին ո՛չ խելոք մասում:

Հիմար կատակ մը արեցի,
Ընկերներիս նեղացուցի...


Է, վե՞րջն ի՞նչ ըլլար...
Լավ բան չըլլար: :(


Հագեցուցի զփափագս:
Դե վերջը, որ պիտ էս ըլլար,
Չէի անիլ զհիմար կատակս,
Իբր ջարդուխուրդ եղիլ իմ ոտք:

Է, ի՞նչ էնեմ, մի բան էնեմ,
Ամոթին մեջ շվար կեցած,
Ընկերներիս ի՞նչ պիտ էնեմ,
Սրտերն առնիմ, պաքեմ թուշը: :love


Ներողություն պիտ ըսեմ,
Է ո՞նց ըսեմ, ի՞նչ ձև ըսեմ...


Սիրտս ինձմե նեղվեցավ,
Ընկերներս նեղվեցան,
Է՛. սրտիս սի՞րտ դի առնիմ, թե՞
Մոտիկներուս սրտերն առնիմ:


Էսպես շիվար, որ կեցա, :unsure
Կրկին զհիմար միտք հղացա.
Ձայն տալ սրտիս լարերուն,
Ներեցե՛ք,_ կսե զսիրտս: :oy

Ֆոտոն
06.10.2009, 02:17
Էսօր երկնքին չեմ նայել, ինչ անսովոր է:
Լավ: Գտա::)
Էսօր էլ գիշերային երկնքին կնայեմ: :love

Ֆոտոն
15.10.2009, 16:25
Խնդրում եմ ներել, որ արձակ չկարողացա գրել, չստացվեց:( Մտքերս ոտանավորվեցին անտաղանդ ձևով:

«Քեզ չե՛մ սիրում»,- ասում եմ ես,
Եվ իսկապես չեմ ստում ես:
Մե՛կ նեղվում եմ, որ չեմ սիրում,
Մե՛կ խաղաղվում, որ չեմ ստում:

Քեզ չեմ սիրում, - կրկին ներսից
Ասես ցավից թռչում են դուրս
Բառերն այս պարզ ու բազմիմաստ՝
Կայծակ, որոտ, ըմբոստ,... չեզոք:

Անպետք բառեր, ի՞նչ եք թառել
Բկիս նեղուց խողովակին:

Ախր ոչ մի իմաստ չունի՝
Ասես-չասես, դե կերևի,
Մտքիս թելից, աչքիս թեքից,
Մազիս ծուռից ու վարմունքից:

Դե էս պահին ինձ բացատրի՛,
Ի՞նչ ասել է՝ «չեմ սիրում քեզ»,
Ու՞մ և ինչու՞ պիտի ասես
Էս չորացած երեք բառը:

* * *
Էսօր մտքիս ծեփից թռավ՝
Սիրում եմ քե՜զ, սիրո՜ւմ եմ քեզ...
Մի պահ լռի ու հասկացա՝
Ինչ ասել է՝ «չեմ սիրում քեզ»: :love

Ֆոտոն
16.10.2009, 00:21
Օրագրումս «անկապ օրագրի»ս անկապ գրառումները կապում եմ, որ հուշատետր դառնա:


281 (http://www.akumb.am/showpost.php?p=1717645&postcount=281)
Ես որոշել եմ ապրել մինչև 125 տարեկանս…

321 (http://www.akumb.am/showpost.php?p=1738499&postcount=321)
Աննիկ

Գետնից քարտ գտնելով՝ երեխան դիմում է մայրիկին.
- Մա՛մ, վիվասել:
- Կեղտոտ է, հենց հիմա գցիր ցած, Աննի՛կ:
- Տուն կտանենք կլվանանք, մամ:
333 (http://www.akumb.am/showpost.php?p=1745501&postcount=333)
Էն օրը կարդում էի դպրոցական ժամանակվաս օրագիրը: Նկարագրված էր մի օր, որ սովորականից տարբերվում էր:[/URL]
Մի հետաքրքիր դրվագ կար: Երթուղայինն անհայտ պատճառով կանգնել էր ու վարորդը իջել: Մոտ տաս րոպե սպասելուց հետո շատերս ցանկացանք դուրս գալ: Բայց պարզվեց, որ դուռը բացվում է վարորդի մոտից և դրսից: Պարզ է, որ մեկին կանչեցինք ու իջանք: Այնուհետև, որպես օրվա ոչ սովորական շարունակաություն, որոշել էի տուն ոտքով գնալ: Բնականաբար ոչ սովորական դեպքերում մի քանի բան են միաժամանակ անսովոր լինում: Մոտակա տատիկից արևածաղիկ եմ գնում: Ու ի՞նչ հարցնի տատին, որ լավ լինի: Հարցրեց՝ տղա՞ եմ, թե՞ աղջիկ:
:D
Ու էնքան հանգիստ տոնով էի այս միտքը հավերժացրել :D

338 (http://www.akumb.am/showpost.php?p=1746332&postcount=338)
Մի պարսիկի եմ ծանոթացել այսօր: Էնքան վատ էր անգլերեն խոսում, որ…
Այնպիսի հարց տվեց, որ ծիծաղս չկարողացա զսպել. ստիպված եմ անգլերեն գրել
When you sleep good morning?
Հայերեն՝
Երբ ես քնում բարի լույս առավոտյան…
344 (http://www.akumb.am/showpost.php?p=1750001&postcount=344)
Էնքան եմ ուրախանում, երբ նամակ եմ ստանանում: Մեկ էլ անչափ ուրախանում եմ, երբ իմ փնտրած բաների կայքը ակումբցիներն ասում են: Ուրախությունից երբեմն հուզվում եմ: ուզում եմ փաթաթվել «փրկակարին»: :love
347 (http://www.akumb.am/showpost.php?p=1751045&postcount=347)
Էնքան հաճելի տրամադրությամբ օր եմ ապրել այսօր: Ամբողջ ժամանակ համարյա եղել եմ ինքս ինձ հետ: Իսկապես երջանիկ եմ ես: Այդ զգացումն է ինձ ուղեկցել: Նույնիսկ օրվա ավարտն էր հրճվալից: Անպայման ուզում էի այս մասին ձեզ ասել: Նույնիսկ էական բանով չեմ զբաղվել ու այսքան հավեսով օր: Նշանակում է՝ կարելի է երջանիկ լինել առանց նպատակին հասնելու կամ ...............
Միայն պետք է զգալ ու վերջ:

Ֆոտոն
16.10.2009, 00:27
348 (http://www.akumb.am/showpost.php?p=1751060&postcount=348)
Քանի օր վրա-վրա չեմ քնել ինչպես հարկն է /Երևի կհասկանաք. ակումբից չեմ կարողանում կտրվել, որ քնեմ:/, դե որոշել էի այս հաճելի օրս ընդմիջել հաճելի ու անհոգ քնով, բայց, ինչպես միշտ, մինչև 5,30 դեռ պտտվելու եմ ակումբում:
Տեսնելով Ձեր շնորհակալությունները կրկին հուզվեցի, նորից տրամադրոթյունս սանդղակիս առավելագույնին է, ես էլ՝ համակված երջանկությամբ::love
/Իհարկե, որ դեմքս տեսնեք, ասածիս չեք հավատա: Հեսա աչքերս կկպնեն: Իսկ տառերի տեղերը արդեն հազիվ եմ գտնում:/:(
351 (http://www.akumb.am/showpost.php?p=1755454&postcount=351)
Այսօրը իմ օրագրի հազվադեպ հանդիպող էջերից: Մի քանի բան իրար հետևից տրամադրությունս գցեցին: Օրագիրս կարդացողների տրամադրությունը իհարկե չէի ուզենա գցել, բայց էլ ի՞նչ օրագիր, որ չկիսվես հետը:
Ես էլ չգիտեմ՝ ինչպես սկսվեց՝ ես էի այդպես տրամադրվե՞լ, թե եղավ: Էական չէ: Մեծ մասամբ, ինչպես միշտ, տրամադրությանս վրա ազդեցին մանուքները. երթուղայինի սև ու կեղտոտ, կարգին չբացվող վարագույրները, ռաբիզը /և ոչ այնքան դա, որքան իմ անհողդողդ պահելաձևը, կարող էի ասել վարորդին կամ իջնել/, վարորդի ծխելը /պարզ է՝ո՛չ հենց ծխելու պրոցեսը, այլ տհաճ հոտը, որից զզվանք եմ զգում/: Տհաճություններին միացավ ոմանց անպատասխանատվությունը: Վերջում էլ՝ մի տեսություն, որ ինձ կարծես կստիպի թողնել իմ սիրելի զբաղմունքը տվյալ խմբում: Հակասությունները իմ ուղեղի «վիրուսն» են, որոնց դեմ չունեմ անտիվիրուս:
Ինչ արած՝ կարծես վատ չեմ զգում ինձ, բայց իմ օրագիրը գիտի, որ հենց այնպես ոչինչ չի լինում՝ հենց այնպես չէի գրի:
352 (http://www.akumb.am/showpost.php?p=1755870&postcount=352)
Կրկին հրաշքներ:
cardreader ս չէր աշխատում երեկ, որովհետև կոտրված մասեր կային մեջը: Կարծես այսքանը դեռ նորմալ է: Այսօր գնեցի նույնից, ու՞...
կրկին նույն բանը գրեց էկրանին, նույն սխալը: Դե արի ու հասկացի, թե ի՞նչ է համակարգիչն ուզում: Մի քանի հիմար ձև փորձարկեցի, էլի չաշխատեց: Մնաց վերջինը: Կռահեցի՞ք:

-Համակարգիչ ջան, խնդրում եմ:

Անմիջապես բացեց /ախր Տրիատլոնի 267 նկարը չէի կարողանում հանել, նեղվում էի/: Պատճենեցի:
Զարմանալին այն է, որ մարդկային էներգետիկ դաշտը համակարգիչը ընկալում է:
Ասանք պաներ:
355 (http://www.akumb.am/showpost.php?p=1756026&postcount=355)
Թարմ - թարմ

Երթուղայինում այսօր մեկը մոտը փող չուներ ու թերթ տվեց վարորդին: Կարծես վարորդն էլ ուրախացավ, որ զբաղվելու բան ընկավ ձեռքը:

Ֆոտոն
16.10.2009, 00:47
360 (http://www.akumb.am/showpost.php?p=1769643&postcount=360)
Մոցարտ- Ավե Վերում (http://www.youtube.com/watch?v=6KUDs8KJc_c)
Հոգևոր լուսավոր տրամադրություն ունեմ: Ներքին ժպիտ, հաճելի միայնություն...
Միտքս պարզ է, ներքին անդորր...
Տեղին են իմ երգի խոսքերը.

Ես կրկին փակում եմ աչքերս
Ու կյանքին նայում եմ սրտանց,
Ժպտում եմ խաղաղ ու սիրով,
Վերստին ապրում եմ, շնչում:

Ահա կրկին իմ մեջ ծաղկում է
Լույսը, հույսն ու կյանքի սերը,
Կրկին լցվում եմ ջերմ արևով,
Ճախրում, սավառնում ամպերում:

Րոպեն վարարուն բնություն,
Ժպիտս անսպառ, բերկրալի,
Միտքս հանդարտ, պարզ` մանկան պես,
Ծաղիկները ժպտուն, նազելի:

Շունչս բացվում է թարմությամբ,
Աչքերս բացվում են սիրով,
Քնքշանքն է պարուրում հոգիս.
Սերս ինձ իր մոտ է կանչում: 361 (http://www.akumb.am/showpost.php?p=1770075&postcount=361)
Էս ինչ քնքուշ անձրևային օր է: Խենթությունների գիրկն է ուղարկում:

Հիշեցի դպրոցական ժամանակների հոկտեմբերյան օրերը, երբ չէի իմանում՝ ինչ հագնեմ, որովհետև առավոտյան ցուրտ էր լինում, իսկ ցերեկը շոգից խեղդվում էինք: Պայուսակումս վեց գիրք կար, առնվազն էդքան էլ տետր: Ուրիշ բաներ էլ էի վերցնում միշտ ընդմիջումներին կամ անհետաքրքիր դասերին կարդալու համար. մի օր նոտաներ, մի օր անգլերեն գիրք, երբեմն էլ նոտայի մաքուր թուղթ՝ ստեղծագործելու համար: Այդ պատճառով ել հովանոցի ծանրությունը միշտ էլ ավելորդ էի համարում:
Էսպիսի մի օր էլ հիշեցի, հենց անձրևային էր, իսկ ես սովորության համաձայն նայում էի երկնքին: Դասամիջոցին ամեն մեկը մի բան խզբզում էր գրատախտակին: Ես էլ: Այդ անգամ մի քիչ թիթիզություն արի ու հնգագծեր արեցի: Ու հանկարծ ձեռքս արագ-արագ նոտաներ նկարեց: Էդպես մի քանի տող: Մեկ էլ ՝ հնչեց զանգը: Սովորաբար այդ պահին գրատախտակը մաքրում ու թռնում էի նստում տեղս: Էդպես անել շատ էի սիրում: Բայց էս դեպքում կկորցնեի թանկ գրառումս: Ուսուցիչը մտավ, բայց ես ինձ չկորցրի: Ասացի.
-Էրէխե՛ք, չջնջե՛ք: Արտագրեմ, հետո:...
Էսպիսի դեպքերում ինձ ուրախ վեհություն է պատում: (Մտքումս էլ հնչում է գրառումս. ուրախությունից ցնծում եմ :)
Իսկապես քնքուշ է այսօրվա անձրևը: Ուզում եմ փաթաթվել անձրևին: :oy
Փաթաթվում եմ բոլոր խենթերին: ;)
Վա՜ա՜ա՜յ, փաստորեն Նավասարդի առիթով բնությունը, ձմեռվա ձյան համանմանությամբ, անձրևով է շնորհավորում:
Սիլլի Վիզըրդ- Գոլդըն, գոլդըն (http://www.youtube.com/watch?v=zqnKw1gVwEA)387 (http://www.akumb.am/showpost.php?p=1794705&postcount=387)
http://www.akumb.am/images/icons/icon2.gif Մամ ջան, ժպտա...
Մի բան պատմեմ, չծիծաղեք:
Երեկոյան տուն գալիս հայրիկս զանգեց, որ գլխացավի դեղ տանեմ հետս, մամայի համար: Այդպես էլ արեցի: Նաև վերցրի մի տուփ քաղցր ձողիկներ:
Մտա, սեղանին դրի դեղը ջրով, իսկ ձողիկները մամային մեկնեցի: Չեք պատկերացնի, թե ի՜նչ մանկական ու չարաճճի սիրով նայեց: Սկսեց ուտել: Հայրիկը՝ «դեղը խմիր, հե՛ս ա»: Մաման ձողիկներով է տարված դեռ: Պրծավ: Հարցրի՝«մամ, գլուխդ չի ցավու՞մ»: Ասաց՝ անցավ: :)
Ասածս ի՞նչ է: Ամեն մարդ ունի սիրելի բաների շարքը, որոնցով ուրախութուն պատճառելը թանկ ու դժվար չէ: Երջանկացնելու կամ մի ժպիտ նվիրելու համար մի տուփ ձողիկն էլ բավական է: ;)

Այս դեպքից հետո, երբ ձողիկի անուն եմ տալիս, մաման նույն չարաճճի հայացքով ու փայլուն աչիկներով շողում է: Մամ ջա՜ն, :love

Հ.Գ. Իսկ դուք գիտե՞ք, թե ինչով կարելի է ուրախացնել Ձեր ծնողներին ու ընդհանրապես, մտերիմներին: :love

Ֆոտոն
31.10.2009, 03:04
Վերջին օրերին մեծ ոգևորություն ու ուրախություն են պատճառել ինձ երեք բան, այնքա՜ն, որ ցեցոտել եմ, պիտի գրեմ, պիտի հայտարարեմ: :love


Երգչախմբային վեցերորդ սիմպոզիումը: (http://music.minnesota.publicradio.org/features/0208_worldchoral/wcs.shtml):love

աշխարհի լավագույն 24 երգչախմբերի ելույթներն են
միակ մանկականը Հայ Փոքրիկ Երգիչներն են:
ԱՄՆ, Մինեսոտտա նահանգի, Մինեապոլիս քաղաքում 2002թ

Հ.Գ. Շատ շնորհակալ եմ Արս83 - ից այս ՆՎԵՐի համար: :)



Alizée ի «Կարմրիկը…» պատմվածքը (http://www.akumb.am/showthread.php?t=2205&highlight=%D4%BF%D5%A1%D6%80%D5%B4%D6%80%D5%AB%D5%AF%D5%A8)

Այնպես եմ տպավորվել, որ , ուրիշ բառ էլի չեմ գտնում, ցեցոտել եմ: :love
Շնորհակալ եմ Ծովինարից հրաշք ՆՎԵՐի համար: :)
Իհարկե չեմ մոռանում, որ Չուկն է խորհուրդ տվել կարդալ: Շնորհակալ եմ:


Ճարտարապետական ակուստիկայի մասին գիրք, :love

որ Չուկը գտավ ինձ համար: Շնորհակալ եմ ՆՎԵՐի համար: :love

Ֆոտոն
31.10.2009, 03:18
Chuk- Ուշադիր ................................ Ֆոտոն- Ուշակալ

Քայլ առ քայլ՝ դարից դար ........... Քայլ առ քայլ՝ դարից դար սիրով

Խենթ եմ................................Խելռուկ եմ

41926 41927 41928


Հ.Գ. Սա էլ պատմության համար: Մի օր զրուցարանի այս գրառումս կջնջվի, ավատարս ու ստորագրությունս կփոխվեն: Իսկ այս էջը... :roll :love

Dayana
31.10.2009, 17:53
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=41927


Ջուլի, Ես ու Մերին ինչ գործ ունենք ձեր ավատարների հետ? :think :unsure

Ֆոտոն
31.10.2009, 17:59
Ջուլի, Ես ու Մերին ի՞նչ գործ ունենք ձեր ավատարների հետ: :think :unsure

Իմ օրագրում սիրող մարդիկ համախմբվում են: Էսպես :love

Ֆոտոն
13.11.2009, 04:45
Անցած հանդիպմանը ծանոթացա 3 նոր անձնավորության հետ՝ Ungrateful-ի,Յոժուկի ու Ֆոտոնի:)
Դե Արսենը հավես, բարի աչքերով մարդ էր, Յոժուկը պուպուշ աղջիկ էր,բայց իրան ավելի աշխույժ էի պատկերացնում, իսկ Ֆոտոնը... Ջուլ,ոնց որ արև լինեիր, լուրջ:oy Էդ աստիճանի դրական անձնավորության դեռ չէի հանդիպել:oy:love

Չգիտեմ՝ որտեղ կարելի էր արձագանքել այս գրառմանը, իմ օրագրին կպատմեմ հիմա:
Կարդացի ու ... դարձա կարմիր... կարմիր արև , էսպես՝ :oy : Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար. չէի սպասում:

***

Որպես գեղեցկության նմուշ,
Սիրո արտացոլանք
Տրամադրությանս աներևույթ արտացոլանք, մեջբերում եմ... Տերյանից

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

1908 :love
Տրամդրությանս աղբյուր են նաև Զուլալ տրիոյի կատարումները: Որքան հայկական ու հոգևոր: Իսկապես զուլալություն կա, քնքշանք ու սեր:

Սարերի հովին մեռնեմ (երգի խոսքեր մի մասը) :love

Սարերի հովին մեռնեմ, հովին մեռնեմ, հովին մեռնեմ:
Իմ յարի բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ:
Մի տարի է չեմ տեսել,
Տեսնողին ջուխտ աչքին մեռնեմ:

Կայնել եմ, գալ չեմ ուզում, գալ չեմ ուզում, գալ չեմ ուզում:
Լցվել եմ, լալ չեմ կարող, լալ չեմ կարող, լալ չեմ կարող:
Մի տարի է՝ չեմ տեսել,
Տեսնողին ջուխտ աչքին մեռնեմ:
Յարս միշտ սրտիս մեջ է,
Բայց անունը տալ չեմ կարող:


***

Էլի խորհրդավոր է տրամադրությունս, ու էդպես երբևէ չի եղել արտասահմանում:

Որքան էլ անհավատալի կամ կողմնակալ լինի կարծիքս, հայրենիքի հողի բուրմունքը, օդի չորությունը, արևի այրելն ու ... թեկուզ մարդկանց թթու դեմքերն ու գորշ հագուստները, որ չեմ սիրում ... էլի իմն են, ուրիշ տեղ այս օդախառն ու թափանցիկ, քիչ մը տխուր, թախծալի, քիչ մը հուսով դեպի երկինք ձգվող հայացքները չկան: :love

Ֆոտոն
26.11.2009, 02:43
Կարոտով եմ լցվել, էն որ բացատրել չի լինում...:unsure


Այսօր մեր երգչախմբերի համատեղ փորձն էր. :) ներկա կազմը ու հին կազմը, որ 5-ից 15 տարի առաջ էր երգել: Հուզառատ էր: Զարմանալի բան է հիշողությունը, ... մաեստրոն կարդում էր երգացանկն ու ամեն երգից հետո անվստահ դիմում մեզ. «երեխե՛ք, էս հիշում ե՞ք», ու հիշելը անգիրին էր վերաբերվում: Ու մեր 35 հոգին, որ երգչախմբի պատմության տարբեր ժամանակահատվածներում էին անդամ եղել, մի մասն էլ իրար չգիտեին, միասին ասում էին՝ «այո»: Էնքա՜ն համոզիչ, ... ու էդ սուտ չէր... բավական էր մաեստրոյի ձեռքը բարձրանար, մուտք ցույց տար, առաջվա պես միասին ու նույն մտածելակերպով, զարմանալի ինտոնացիայով, էն որ տոնից չէինք ընկնում: Ախր մեր մեջ է ներծծված էդ ամենը, հանել չի լինի... նույնիսկ էն նոտաները կամ տառերը, որ մի ժամանակ միտում կար սխալվելու, հիմա միասին էինք սխալվում ու ապշում ... ապշելն էլ միասին: Ամեն նոր մտնող անդամ իր շունչն էր բերում, ևս մի կյանքի ուղի: Ոմանք ամուսնացել, ոմանք նաև երեխա էին ունեցել: Մեկն էլ դեռ չմտած ասաց՝ երեխե՛ք, չաղացել եմ, գիտեմ: :D Մեկին շնորհավորում էինք ամուսնանալու կապակցությամբ, մեկին երեխայից հարցնում, ...

Հետո երգչախմբերով միացանք: Հավես փորձ էր: :love Դեկտեմբերի մեկի մենահամերգի վերջին փորձերն են: Ես էլ պիտի մասնակցեմ, հուզվում եմ:
Ու էդ հուզմունքը բեմական հուզմունք չի: Երգելիս այսօր էլ էի հուզվում, ... էդ մանկության հուշերի արթնացումն է, հուշն ընդհանրապես հուզելու հատկություն ունի: Սիրում եմ երգելը երգչախմբով: Դա միայնակ երգելու հետ առնչություն չունի:
Էդտեղ մեծ դեր ունի բոլորի համատեղ ձայնային ալիքների տարածումը, միաձուլումը: Շատ հաճելի է այդ ջերմությունը: :roll


Ջերմություն եմ ուզում, ցուրտ է ... :|

Ֆոտոն
26.11.2009, 03:36
Էլի հուշերի գիրկն ընկա ու հուզվեցի: Որ ասեմ, կծիծաղեք վրաս: Բայց ո՛չինչ: ;)
Հիշեցի ակումբում «մանկությունս», որ նոր էի գրանցվել: Ծանոթ չէի ոչ ոքի (համարյա), շա՜տ հետաքրքիր էր, թե ով կարձագանքի իմ գրառումներին: Ամեն արձագանքից հուզվում էի... :oy

Հ.Գ. Ասածս ի՞նչ ա: :esim Էլի հուզվեցի, որ տեսա հետևյալը: :love

Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.
*e}|{uka* (Այսօր), Chuk (Այսօր), Rhayader (Այսօր), Ուլուանա (Այսօր)

Ֆոտոն
27.11.2009, 01:38
Եղբայրս բանակից չի գալիս: 16 - ը վերջին օրն էր: Չնայած ինքն ասել էր, որ շուտ չեն թողնի, քննություններ ունի, բայց ես իմ մշտնջենական լավատեսությամբ կամ էլ ուղղակի երազանքին տրվելով հենց էդ օրը այնպես սպասում էի իրեն, իր սիրած բաներն էի սարքել, համով-համով: :roll

Մաման էլ ամեն պահ եղբորս մասին է մտածում. անկողինը պատրաստ է, նոր սենյակը կահավորված, տեսնես կհավանի՞ այսինչ բանը ... ու էդպես անդադար: Ուրբաթ օրը կարող է գար: Ես էլ գնում-գալիս հարցնում եմ.
- Հայրիկ, վաղը ժամը քանիսի՞ն է գալու եղբայրս:
Ինքն էլ հումորը չի մոռանում:
- Չորսի կողմերը. երեքանց երեսունութ: :8

Հետո էլ հիշում եմ մանկության օրերից: :love Մինչ եղբորս ծնվելը ինձ խոսք էին տվել, որ կուկու են բերելու ինձ համար, որ հետը խաղամ: Որ բարուրով մտան տուն, ձեռքերս վեր հառած ասացի.
-Իմընա: :roll
Բայց նոր եմ հասկանում, որ խաբեցին, է՞լի, խոստումը չկատարեցին:

Ֆոտոն
02.12.2009, 03:17
Եղբայրս դեռ չի եկել, նույնիսկ չենք ենթադրում գալու օրը: :(
Ամեն մեկս փորձում ենք իբր անտարբեր երթևեկել տանը,... ու մեր ներսում ենք հարցեր տալիս ու անպատասխան մնում: :unsure

Հ.Գ. Լավատես եմ, էլի բան չեմ ասում: Գիտեմ, որ կգա: Բայց ե՞րբ:

Ֆոտոն
02.12.2009, 03:38
Համերգը պրծավ: Վաղուց եմ հասկացել, որ համերգն ինձ մեծ մասամբ շատ բան չի տալիս: Այսինքն՝ էն համերգը, որին մասնակցում եմ: Այդ համերգի փորձը միշտ ավելի հետաքրքիր է լինում:
Շատ հաճախ ներքին անհամաձայնություն կամ եսի՞մ ...
Երբ մարդուն կեղծավոր ես տեսնում, հետո բնական, ամեն դեպքում մի բան կոտրվում է:
Լավ, էդ անցավ: ;)

Էս պահին մնաց էն, գրիպ կամ հազ, էլի եսիմինչ, հիվանդ եմ: :(
Մե՛կ անդադար փռշտում եմ, մե՛կ քիթս փակ է, ...

Ու վերջերս քիչ եմ վստահում օրագրիս, չեմ պատմում շատ բաներ: Առանց այն էլ զգացականից անցել եմ առօրյային: Գոնե ... լավ.. հեչ... աշխատանք էլ կգտնվի, էդ էլ կլինի,... :love
Ա՜, ... լսի՛ր, դու չգաս, ես կգամ, հետո՞ ինչ, որ ..., դե... չեմ գա, բայց մեկ է :love
Հիվանդ լինելն էլ մի բան չի: Զգայուն այնքան, որ տրվել եմ զեղումներին: :(

Ֆոտոն
04.12.2009, 02:18
Էլի ինձ պատեց մտային լռությունը, որ մելամաղձոտ կդարձնե զիս: Հիմա չեմ խոսում, այլ մտքերս հոսում են «թղթին», ծորում, ... շարան-շարան ցած գլորվում թեք հոնքերիցս: Ու միայն մտքերիս հաստատումն եմ փնտրում անձայն, ձեռքերս գրքերն են թերթում, փնտրում մի բան, որի տեղն ինքս չգիտեմ: Կողքերս կուտակվեցին բառարաններ, թևավոր խոսքերի գիրք, էլի մի գիրք, որ արվեստից է մտորում:

Փնտրում եմ խորություն, ուր կթափանցեմ: Խորություն, ուր կտեղավորվեմ, ... ընկճված եմ, աշխարհը նեղ է ինձ հիմա: Մրսում եմ, ու ոտքերս վառվում են: Մտքերս էլ փակուղի ընկնում: Ավելի ու ավելի նեղվածք եմ զգում, երբ ինքս եմ նեղում: Չեմ սիրում նեղվածք: Կաշկանդում է ինձ, աչքերս չեն հանդգնում վեր հառել: Մատներս էլ սեղմվում են իրար: Սիրտս էլ կարծես բռի չափ վանդակում փակված լինի:

Սարսուռ ու ջերմային հոսանքներ մարմնովս, փոթորիկ է միջովս, լուռ փոթորիկ: Ես էլ եմ լուռ: Հանգիստ դիտում եմ, թե ինչպես է արմատահան լինում, ջախջախվում ներսումս թանկ մի բան: Ներվերի լարումով ու հանգիստ: Մեղավո՞ր եմ ես: Հանցակից եմ իմ լռությամբ: Անզոր իմ բնության դեմ: Ու մնում է հուսալ, որ դա էլ կանցնի, որ սա, այս սառը, լուռ փոթորիկը իմ ներքին թուլությունն է ծնել:

Խոցելի եմ հիմա, լուռ եմ, հայացքս էլ ներքևում է թափառում...

Ֆոտոն
09.12.2009, 03:08
Մի հատ էլ էստեղ գրեմ: :)

Եղբայրս, ավելի շուտ ախպերս բանակից եկա՜վ: :)
Աաաաաաաաաա՜ :))

Երկար-բարակ գրելու բան չկա, էսքանն էլ ուրախանալու համար լիություն է: Ուխ՜խ...:love

Հ.Գ. Հե-հե-հե-հե՜

Գալաթեա
09.12.2009, 03:21
Ջուլ ջան, շատ ուրախ եմ, աչքներդ լույս :)
Ախպեր ունենալը լավ բան ա :love

Մասյակա :)

Ֆոտոն
09.12.2009, 03:33
Շնորհակալ եմ աչքալուսանքների համար: :)

Ախպեր ունենալը շատ լավ բան ա: :aha

Հ.Գ. Հե-հե-հե-հե՜ :love

Ֆոտոն
30.12.2009, 07:56
Ու՜խխ:
Էլի ու՜խ-ու՜խ, ուու՜խխխխխ: :yahoo

Քնել չի ստացվում: Հո զոռով չի: Մարմնիս մեջ էնպիսի լարվածություն եմ զգում, կարծես էսօր իմ ծնունդդն ա, բոլորը ինձ են շնորհավորելու, մեկ էլ նվերներ բերելու: Էն որ չգիտեմ, թե ինչ եմ ինքս ինձ նվիրելու: Անհանգստություն, մի քիչ էլ անկապ մտքեր: Բայց էդ ուրախությունից ա: :aha Ժամը երեքից անկողնում մտքեր եմ երկնում: Ու՞՜ :roll


Ու՜խխխխ

Ստացվեց::love

Մի բան է պակասում վերջնական տեսքի բերելու համար, դիվիդիռոմս իր տեղում չի, դարակում ա, ես էլ վախենում եմ տեղադրել: Բայց էդ էլ հեչ: Առավոտ... ըըը... այսինքն ցերեկը մի բան կմտածեմ:


Չուկիտոոոո՜ :love :yahoo

Ֆոտոն
29.01.2010, 03:04
Երեք օր առաջ վրաս էնպես է ջղայնացել, որ ... նեղվել էի...
Նեղվել էի, ճնշվել, քանի որ համաձայն էի: :(

Պայմանավորվեցինք, որ կսկսեմ քնելուս ռեժիմից: Դա այդքան էլ դժվար չի, չնայած որ շատ դժվար է::oy

Նույնիսկ օրագրումս չէի գրում... ամաչում էի... նույնիսկ օրագրիցս:

Էն ժամանակ, որ նկատողություն էին անում դպրոցում, տանը կամ այլտեղ, վրաս ազդում էր բավականին, չնայած չէի նեղվում ու հեշտ անցկացնում: Այս անգամ ինձ վրա ջղայնացողը ես էի: Ինքս ինձ վրա: Շատ ծանր է դա::oy Նույնիսկ այս դեպքում հնարավոր չի լինում որոշ բաներ շրջանցել ուսանողական տարբերակներով: Որովհետև ինքս ինձ խոստումը, ինքս ինձ հետ ընկերությունն անգնահատելի է: Աշխարհում միակ ընկերը, որ չես կարող թողնել ու հեռանալ ֆիզիկապես: Միակը, որի հետ նույն մարմնում պետք է հաշտ ապրես, ...

... հաշտություն եմ ուզում... , ի՛մ ես, քեզ կորցնել չեմ կարող, ... սիրում եմ: :love

Ֆոտոն
01.02.2010, 03:45
Ուշ-ուշ եմ գրում երբեմն: Բայց երևի գրելն էլ ունի հրահրիչ: Զգացմունքների յուրահատուկ համադրում է երևի պահանջում:
Ինչևէ:
Այսօր ուղղակի դժգոհ եմ ինձնից: :unsure
Մեղադրվում եմ ժամանակս անկապ կամ ոչ իմ օգտին ծախսելու համար: Հմմ... Մի կողմից այդպես չէր կարող չլինել, քանի որ ընտանեկան ժողովին չէի կարող բացակա ստանալ: Մյուս կողմից էլ նախատեսված ինքնադասընթացից հետ եմ մնում:

Երեկ քնելուց առաջ մտորելիս վիրտուալ ակումբում թեմա էի բացել «Տնային հոգսե՞ր, թե՞ ինքնակրթություն» թեմայով: Ահա իմ գրառումն այդ թեմայում:



Միշտ այս հարցադրումիս հետևել է պատասխանս առաջին տարբերակի օգտին, քանի որ ինձ միշտ երկրորդ հերթին էի դնում: Մյուս կողմից էլ տեսնում, որ համակուրսեցիներից կամ ընկերներից շատերը (մանավանդ տղաները) իրենց սենյակի դուռը փակում եմ և խնդրում չանհանգստացնել իրենց: Թեկուզ և շատ կոպիտ է, բայց ժամանակի ընթացքում օրվա մեջ տնտեսված 5 ժամը մասնագիտական մեծ գիտելիքի է վերածվում: Իսկ օրվա մեջ նույնքան տնային մաքրությունը կամ հոգեբանական ընկերակցությունը ընտանիքի անդամներին անհրաժեշտ է ինքս ինձ անմարդկային չզգալու համար: Հեսա էն երրորդ տարբերակն էլ կանցնի ձեր մտքով, որ կարելի է համատեղել: Հմմ... դա տեսականորեն: Գործնականում բավական անհասանելի է դա: Ի՞նչ անել...

Ինքնակրթվելու մի տարբերակ դեռ էն ժամանակ ունեի, որ գրադարաններում լինեի, տնից հեռու, ... հիմար լուծում է: Ցավազրկողի պես: Լուծում չի, ուղղակի հարցադրումից փախուստ: Իսկ հիմա դա էլ է անհասանելի, քանի որ համակարգչով են գրքերն ու շատ բաներ:

Մի օր էլ մտորելիս ուզեցա հիշել այն ժմանակահատվածը, որ ինձնից գոհ եմ եղել,... չի եղել դա: Կամ էլ կարդալիս է եղել...

Հ.Գ. Ապրիլի մեկին դեռ ժամանակ կա: :think Հիմարություն...

Dayana
01.02.2010, 10:43
Ջուլ, էս վերջերս մի քիչ շատ չե՞ս ինքնաքննադատմամբ զբաղվում :think թող դա մեզ :P

Ֆոտոն
02.02.2010, 01:15
Ջուլ, էս վերջերս մի քիչ շատ չե՞ս ինքնաքննադատմամբ զբաղվում :think թող դա մեզ :P

Որ մի բան գրող չլիներ, կմտածեի, որ ոչ ոք չի կարդացել, քանի որ ոչ ոք շնորհակալ չի եղել: :))

Ուզում եմ մանրամասն պատասխանել, Դայ ջան: (Սիրում եմ, որ լեզու ես հանում: ) Վերջերս ոչ թե մի քիչ շատ եմ ինքնաքննադատում, այլ մի քիչ շատ եմ այդ մասին բարձրաձայնում՝ ակումբցիներին ինձ հարազատ համարելով: Ձեզ թողնելը թողել եմ: Բայց ախր ու՞ր ա, որ երբևէ քննադատել եք մի բան: Դե սկսե՛ք: :)

Մեկ էլ մի հարց բավական անորոշ է ինձ համար: Եթե գրառումը անկեղծորեն մտքերի ու հույզերի մերկացում է, էս դեպքում երևի ոչ դրական, ուրեմն կարդացողը ժամանակն անիմաստ վատնա՞ծ է իրեն զգում: Ես երևի խնդիրներիս լուծման առաջարկներ եմ սպասում երբեմն այդ մասին բարձրաձայնելիս:

Շնորհակալ եմ, որ ամեն դեպքում փոքրիկ մեկնաբանություն ես թողել: ;)

Dayana
02.02.2010, 10:10
Ես միշտ կարդում եմ բոլորի օրագրերը, բայց ոչ ոքի շնորհակալություն չեմ հայտնում: Ինձ համար Շնորհակալությունը, դա բուն շնորհակալություն բառի փոխարինողն է: Իսկ ինչ վերաբերվում է քո գրածին, լավ ես անում, որ գրում ես, նույնիսկ եթե ամենանեգատիվ մտքերդ էստեղ գրես, ոչ ոք իրավունք չունի բողոքելու, ուղղակի ես, որպես պրոֆեսիոնալ դեպրեսվեղ :)) որոշեցի հասկանալ, թե ինչումն ա քո նեղվածա-դեպրեսա-քննադատության բուն պատճառոը, այսպես ասած արմատը, ու հասկացա, որ իրականում, դրականներն էնքան շատ են, որ երևի քննադատությունդ պիտի նահանջի, որ կարողանաս լիաթոք ժպտալ (խնդրում եմ չխառնել ծիծաղալու հետ :P )

Մի բան էլ ասեմ, ոչ մեկի չասես, շատ-շատերը ուզում են գրել օրագրերում, իրենց մտքերն արտահայտել, բայց ոչ ուղիղ, այլ սենց "ծածկված" վիճակով, բայց չեն կարողանում, ինչի արդյունքում կարող են ասել, որ գրածդ իմաստ կամ խիստ անձնական է, չհավատաս: Իրականում հենց էդ անձնականը գույնզգույն ներկայացնելդ բացառիկ ա ու եթե կան մարիկ, թեկուզ մեկը կամ երկուսը, ովքեր սիրով են կարդում դա, ուրեմն անիմաստ, անտեղի վատնած ժամանակի մասին խոսք անգամ գնալ չի կարող:

Էլի գրի ու... ժպտա :) (c) Alize

Ֆոտոն
02.02.2010, 17:58
Ես բարի եմ :noti

Ես գիտեի, որ դու բարի ես: :love

Հավատա՛, ժպտում եմ: :)

Ֆոտոն
06.02.2010, 21:42
Եկա :)

Տրամս շատ բարձր ա, էնպես, որ հիվանդ լինելը քիչ կապ ունի տրամադրության հետ: (Դասական երաժշտության հաղորդած կայտառությունն ուրիշ ա, է՞լի: )

Ուրեմն այս երկու օրում հետաքրքիր բաներ եմ նկատել:
Մի քանի ամիս է, ինչ աշխատանքի համար դիմում եմ տարբեր կայքերում եղած հայտարարոթւյուններին: Մի մասին դիմում եմ գուգլ մեյլով, քանի որ էդտեղ դասակարգելը հեշտ է: Մի մասին դիմում եմ յահուում, քանի որ գուգլմեյլի կցորդը հաճախ չի ստացվում: :{ Մի մասն էլ հենց կայքում ռեզյումե լրացնելու ու դիմելու հնարավորություն ունի:
Մի ժամանակ ուզում էի էդ բոլորը մի տեղ լինի, բայց չստացվեց::( ;)
Վերջը: :) Քնած եմ, (հիվանդ եմ, երկու օր առաջ): Զանգում, կանչում են հարցազրույցի: :o Երկրորդ անգամն է էսքան դիմածներից:
Երեկ էլ էլի նույն ժամին (11 ին մոտ), ղեկավարս է զանգում, որ մագիստրատուրայի համար էի խնդրել հետաքրքրվել: :)
Հմմ, սպասում էին, որ հիվանդ լինեմ, որ զանգեն ու լավ բան ասե՞ն: :D

Բայց կարող է, դա էլ կապ չունի: Ես ինձնից էլ գոհ եմ: Վերջապես կսկսեմ իմ ուզածը դառնալու քայլեր անել (իբր երբևէ ուրիշ բան արել եմ, է՞լի, ուղղակի դանդաղ քայլել չեմ սիրում): Ու հենց էդ քայլքն ու զբոսանքը դեպի նպատակ էնքան հավես ա (երբեմն էլ հաճելի վազքն ու օդի հարվածները, որ շիկացնում են մարմինս ու կենդանություն տալիս զգացողություններին): :love

Ֆոտոն
06.02.2010, 21:51
Հե հե՜ :)) :D Հավե՜ս... :)

Ֆոտոն
06.02.2010, 22:31
Մի քանի ամիս է, ինչ աշխատանքի համար դիմում եմ տարբեր կայքերում եղած հայտարարոթւյուններին: Մի մասին դիմում եմ գուգլ մեյլով, քանի որ էդտեղ դասակարգելը հեշտ է: Մի մասին դիմում եմ յահուում, քանի որ գուգլմեյլի կցորդը հաճախ չի ստացվում: :{ Մի մասն էլ հենց կայքում ռեզյումե լրացնելու ու դիմելու հնարավորություն ունի:


Էսքանն ինչի՞ համար էի գրել: :D
Մոռացա ասել, որ ինտերվյուի գնալիս չգիտեի, թե ինչի համար եմ դիմել: Որ հարցրին, կարկամեցի: :} :)

:D Լավ հիշեցի:

Yeghoyan
06.02.2010, 22:39
Ջուլ, բա վերջն ի՞նչ եղավ:oy

Ֆոտոն
06.02.2010, 22:51
Ջուլ, բա վերջն ի՞նչ եղավ:oy

Ինչի՞ վերջը:
Վերջը 2 շաբաթվա մեջ հայտնի կլինի աշխատանքի առումով: Չնայած ես տրամադրված չեմ նախօրոք: :)

Ֆոտոն
20.02.2010, 00:26
Ինչի՞ վերջը:
Վերջը 2 շաբաթվա մեջ հայտնի կլինի աշխատանքի առումով: Չնայած ես տրամադրված չեմ նախօրոք: :)

Վերջը չեղավ: :))

Ֆոտոն
20.02.2010, 01:45
Գրելու հավես ունեմ, օգտվեմ առիթից: :Ժպտակ :)

Երեկ գիշեր, որ անհանգստությունն էլի մեջս ցեց էր գցել, մոտ 2 ժամ քունս տանելով չէի կարողանում քնել, դևն արթնացավ: Ինչքան խենթ միտք ունեի, ամիսներով կուտակած, մշակած, միանգամից հողմապտույտի պես արթնացան ու հորձանուտով շփոթ առաջացրին: Թվում է՝ հեսա կքնես ու պայքարելու կարիք չի լինի: Ա՛յ, տե՛ս, աչքդ կպել է, հեսա, ա՛յ հեսա քնում ես: Բայց եսակռիվն է ընթանում: Իրարանցում, որից դուրս գալու համար յուրաքանչուրն իր տարբերակն է պնդում: Փաստարկում, մեղադրում, պաշտպանվում, արդարանում, էլի պատճառ որոնում: Թվում է՝ հեսա քունն իր թևին կառնի ու կփրկի, կազատի մտքափոթորկից:
Որոնվում են լուծումներ, մեկը մեկից խենթ, պահի ազդեցությամբ ընտորւմ եմ ավելի ու ավելի խենթը, ինձ ստիպում իրականացնել, խենթություններին մի պահ սթափ նայում, հակառակվում կատարելու մտքին: Հետո ...խոսք եմ տալիս ինձ, որ կիրականացնեմ: Իմ «պատիվ»-ը իմ աչքում չգցելու համար գտնված լուծումը, այդ պահին իրական, հաջորդ պահին անհեթեթ, ահա՛, ելք չկա, դա է գտնված լուծումը:
Իրականացնե՛լ...

Հ.Գ. Խելառ եմ, բայց դրանից խելառ էլ լինում է, ու խելառներն էլ են խելառանում: Կարևորը, որ ինքս ինձ հետ հիմա հաշտ եմ, «ես»-երս իրար հետ են կարդում ու զվարճանում: :love

Chuk
20.02.2010, 01:56
Խելռուկիս բոլոր եսերին սիրեմ գը :love

Ֆոտոն
22.02.2010, 03:00
Երեկվանից ներքին ցնծության մեջ եմ: Արտաքինից կարծես բան չի փոխվել, բայց քնելիս մի տեսակ ցնծություն էր մեջս խտվտում: :))
Ու՜խխ...

Իմ մեջ այն միտքն է անընդհատ թպրտում, որ երազանքներս միշտ կատարվում են ավելի շուտ, քան հասցնում եմ երազել: Մտածելս ու կատարվելը համարյա համընկնում են: Մտածելիս նույնիսկ պետք է զգոն լինեմ: Բա որ հանկարծ սխալ բան ցանկանամ: :unsure
Քնքուշ խտվտանքն իմ հոգու, թրթիռներն իմ մտքի.... հե հե՜ :love

Ֆոտոն
05.03.2010, 11:32
Երբ ամեն ինչ հրաշալի է, իմ ուզածով, պետք է վճարել դրա համար:
Լավ է դեռ, որ կարելի է վճարել իրերով, ո՛չ այլ բանով:;)

Հրաշքները վճարովի են::( Մեկ է լավ է, որ հրաշքներ լինում են: :love :)
Այս պահին բոլոր երազանքներս ձեռքերումս են:
Ֆլեշս կորցրել եմ::( Տխուր եմ: Ինճ մխիթարում եմ, որ այդ կորուստը գտածինիս համեմատ ոչինչ է, բայց չի ստաղվում ժպտալ::(

Ակումբին էլ կարոտում եմ, դե … ոչ միայն ակումբին::oy

Ֆոտոն
31.03.2010, 23:54
Ոմանք իմ մեջ լավատեսությունն են տեսնում, մոռանում, որ ես էլ եմ տխրում: Նորմալ է: Ինքս ինձ նույնիսկ չեմ սիրում անկապ մտքերով ծանրաբեռնել, սաստելով, որ հերիք է էդ մասին մտածեմ, մեկ է բլա բլա ...
Ուրիշներին էլ չեմ սիրում ծանրաբեռնել իմ անհանգստություններով ու սովորաբար խուսափում եմ վառ գույներով նկարագրելուց, միշտ մեղմում եմ. լավն էլ, վատն էլ: Երբ արտահայտում ես գոհունակությունդ մի բանի նկատմամբ, անպայման գովասանական կամ հպարտանալու երանգ է ստանում դիմացինը, այնինչ ուրախության արտահայտում է: Կամ երբ մի դժգոհություն ես արտահայտում, հաջորդ պահին էլ շատ թեթև լինում, հակասություն են տեսնում, ... փոքրիկ բանն էլ կարող է շատ ներվայնացնել, մեծ բանն էլ կարելի է թեթև ապրել. սովորական է ինձ համար: Ակնանրկներից եմ կամ ենթադրյալ մտքերից եմ նեղվում, էն որ հեսա-հեսա կասեն, բայց մտքում է մնում կամ էլ չկար, բայց ախր ներսից որդի պես ուտում է:

Էսօր հասկացա, թե ինչի եմ խուսափում տաքսիից: Դե նաև: Անձնական հաղորդակցվելու անհարմարություն է առաջանում: Շատ չեմ օգտվում, բայց արի ու տես, որ վարորդը արդեն ինձ մի անգամ տարել էր ու իջնելուս տեղը իմանալուց (լավ է, որ ես էլ տան մոտ չեմ սիրում իջնել, միշտ փողոցի վրա, որ տարածք մնա օդ խփշտելով ինքնակորույս վազելու համար) բացի՝ նախորդ անգամ ևս երաժշտությունը անջատել էի խնդրել: Ինքն էլ նախորդ անգամվա պես (ինչպես ես հետո հասկացա) սկսեց հարցուփորձել, թե արդյոք սեր չունե՞մ երաժշտության հետ: :{ Գրողը տանի: Էլ դիմանալու միտք չունեի. խնդրեցի, որ չխոսեցնի, հենց այս բառերով: Վերջապես ձայնը կտրեց ու ոտքը սեղմեց գազին:

Մի աբսուրդ կա ինձ համար, որ ներքին հակասությունների է բերում, ու ինքս ինձ եմ սկսում վիճել. ո՞վ է հորինել ժամը տասնմեկը, ինչու՞ է դրանից հետոյով պատկերվում մարդու ազգուտակի վարկը: Ինչու՞ չի կարող ամեն մարդ միայն իրենով ԻՐ կերպարն արտահայտել: Ինչու՞ եմ ենթարկվում հիմար պայմանականություներին: ...

Էսքան գրել եմ, որ մարդ չկարդա: Կարդացողն էլ կեսից լքի: Իսկ ով արդեն հասել է այս տողին, ցավոք, իմ հարցերը տարբեր տարիներիս տարբեր պատասխան են ունեցել: Մի ժամանակ ըմբոստ, մյուսում հանդուրժող, բայց ըստ էության ոչ մեկից էլ օգուտ չկա. մի դեպքում անում ես այն ինչ ուզում ես ու նեղվում այն բանից, որ շրջապատի համար դա անընդունելի է, մյուս դեպքում փոխզիջման կամ զիջման ես գնում, ինքդ քեզ նվաստացած զգալով, որը պակաս տհաճ չի: Մոտավորապես արդեն որերորդ անգամ դասը ինչ-ինչ պատճառով չսովորած աշակերտի պես եմ զգում այդ պահերին... հիշեցի դպրոցի տարիներս... անընդհատ այս զգացման մեջ էի տապակվում, ինքնաստորացման կաթսա էր, որում լողում էի...
մի դեպք էլ դպրոցից հիշեցի... երբ դպրոցական փոխանակման ծրագրով ԱՄՆ գնացի, եկա, կենսաբանությանս դասատուն, որ գիտակից կին էր իմ պատկերացմամբ, ակնարկեց իրեն նվեր բերելու մասին: Քանի որ գնացել-եկել էի ընդամենը սովորելու, 7-րդ դասարանում էի, ոչ ոքի էլ նվեր չէի պատրաստել, մի զույգ ձմեռային կոշիկ էի գնել, որպես լավ որակով ու բավական էժան, այն էլ ներքուստ անհարմար էի զգում ծնողներիս աշխատանքը վատներլու համար: Դասատուն մի անգամ էլ դասարանի մոտ ժպտադեմ հարցրեց, թե նվեր չե՞մ բերել իր համար: Տուն գնալիս, (ստիպված դասարանցիների խմբի հետ էի երբեմն գնում) մեկը խորհուրդ տվեց մի բան գնել նվիրել: Ապշել էի. ինչպե՞ս կարող ես այդ կերպ վարվել. նշանակում է կա՛մ բերել էիր ու չէիր տալիս, կա՛մ էստեղից ես գնել: Բայց մեկ է, իմ աչքից ուսուցչուհիս չընկավ, քանի որ դա գիտելիքի ու դասավանդման հետ չեմ նույնացնում: Բայց երրորդ անգամ ընդմիջմանը տխրադեմ նշեց, որ էդպես էլ իրեն նվեր չտարա: Չդիմացա հանդգնությանը, պատասխանեցի. «գիտե՞ք, բերածս մի զույգ կոշիկ է, հագս է, հանե՞մ տամ:» Հա՛, շշմեց մի պահ ու հեռացավ: Չգիտեմ՝ ինչի եմ սա հիշում: Ամեն դեպքում այս դեպքը մարդկանց մի մասը դիտում է որպես դրոշակ դարձնելու բան, իսկ ես ընդամենը լուռ ընդունուն եմ հենց այսպես, առանց ճոռոմացնելու: Իր գիտելիքին էլ ոչ մի պահ չեմ կասկածում: Դպրոցից լավ պրծա, համալսարանը երանություն էր, դրա համար էլ էլի եմ ուզում:
Տեսնես մարդ կա՞, որ այս տողին է հասել: Գործի տեղն էլ էլի այդ ֆիզիկյան երանությունն է: Մի քանի բան, որ սրտովս չեն, ինքս պետք է մտնեմ փրոփերթիների ու նաստրոյկաների մեջ ու ինձ հարմար դնեմ. օրինակ, որ ինձ մոտ կրոնի, մանավանդ քրիստոնեության մասին, քաղաքականության թեմաներով, պատմության, մանավանդ դեպի հայերի կործանման տխուր ապագան տանող թեմաներով չխորանալ: Երբ կարդում եմ, ցանկալի է չխոսել, քանի որ Նապոլեոնի դասընթացի երկրորդ փուլին եմ դեռ հասել, ու որ կարդալիքս անգլերեն է, մեջն էլ անհասկանալի բառեր, կողքից խոսքը ինձ շեղում է մեղմ ասած: Կամ էլ հարմար փլագին ա պետք: Էդ էլ գտել եմ, մնացել է, որ եղանակը տաքանա, թե չէ այսօրվա պես աշխատակազմով պետք է գնդակ խաղանք, որ տաք լինի:
Երևի մեկը կգտնվի, որ մինչև այստեղ է հասել, հմմ... մեկն էլ հաստատ կզարմանա, որ ժպտակներ չեմ օգտագործել: Ուղղակի մեկ-մեկ էլ սովորական օրագրի պես եմ գրում, երկար-երկար, ներվային ու ուրախ պահերի մասին, խառը խշտիկ, ու որ դիմում եմ, էլի ինքս ինձ եմ դիմում գրելիս: Ուրախ եմ, որ այս տարի ընդունվեցի իմ նախընտրած դասացուցակով ինստիտուտ, որտեղ ուսանողից մինչև տնօրենը ես եմ: Իմ դասերից էլ ցանկացած պահի կարելի է թռնել, մեկ ա ամեն ինչ իմ ձեռքերում է:

Ֆոտոն
23.05.2010, 07:09
Այն մասին, թե ինչպես եղավ, որ նե* սկսեց անգլերեն սովորել:

Նե ուշադրություն չէր դարձնում հոր այն պնդմանը, որ պետք է անգլերեն սովորել, որ դա կարևոր է: Նույնիսկ ընդդիմանում էր: Նե սովորում էր երրորդ դասարանում, և չնայած, որ գերազանցիկ էր, այնուամենայնիվ դասերին տրամադրում էր քիչ ժամանակ՝ սովորելով զուտ հանձնարարությունները կատարելով: Հատուկ ուշադրության առարկա չկար: Նե չէր սիրում, որ հայրը հաճախ կրկնում էր, թե պետք է սովորել անգլերեն, քանի որ այն հարցին, թե ինչի համար, չէ՞ որ Հայաստանում հայերենն է շփման և միակ կարևոր լեզուն, հայրը զայրույթով պատասխանում էր, թե՝ հետո չասես՝ բա ինչի շուտ չէիք ասում, կամ որ ասում եմ, ուրեմն մի բան գիտեմ...
Հենց այսպես նե հասավ հինգերորդ, հետո էլ վեցերեորդ դասարան: Սովորում էր էլի լավ, բայց ուշադրությունը երաժշտական դպրոցի ու երգչախմբի հանձնարարությունների կողմն էր:
Մի օր դպրոցում մրցույթ էր, որ նախապես էլ չէր հայտարարվել: Վերջին դասից աշակերտների մեծ մասին, ովքեր ուզեցան մասնակցել, ազատեցին: Քանի որ նե սիրում էր ուղղակի մասնակցել, բացի այդ վերջին դասից հարգելիորեն բացակայելը գայթակղիչ էր, պարզ է՝ նախընտրեց անգլերենի մրցույթին մասնակցելը:
Մի դահլիճում, որ լեփ-լեցուն էր, հավաքվել էին վեցերեորդ և յոթերորդ դասարանցիները: Մրցույթը վարում էին ամերիկացիներ, որ բնականաբար անգլերեն էին խոսում: Ընդհանուր շատ լարված էր մթնոլորտը, քանի որ առանց բարձրախոսի ամերիկացու խոսքը դժվար հասկանալի էր, նաև խիստ պահանջկոտ էին աշակերտների կարգուկանոնի նկատմամբ: Առաջադրանքների համար տրվում էր այնքան քիչ ժամանակ, որ անգամ մի պահ կողքի շրջվելով՝ առաջադրանքի վերջին տողը չէիր հասցնի գրել:
Այս տեսակ պատահական մասնակցությունը բերեց նրան երկրորդ փուլ, 150-ից 25 հոգու մեջ ընկավ: Նե իրենից անկախ ընկավ հորձանքի մեջ ու փուլերով սլացավ առաջ, մինչև հայտնվեց փոխանակման ծրագրի մասնակցի դերում, որ իսկապես ո՛չ նպատակ էր, ո՛չ էլ ակնկալիք: Այսպես կյանքի բերումով նե սկսեց իր սիրելի առարկաներից՝ հայերեն ու մաթեմից բացի անգլերենին ուշադրություն դարձնել:

Իսկ այն հարցին, թե ինչի համար, պատասխան տվեց կյանքը: Նե դրանից բնավ չի խռովում: Հայրը կարող էր պատասխանել, բայց կյանքը ևս չուշացրեց պատասխանը:




*նե - նա դերանունն է իգական սեռի համար

Ֆոտոն
23.05.2010, 08:43
Այսօր ինձ թույլ եմ տալիս դուրս գալ սահմանված ռեժիմից և ժամը 23:30 ից չքնել (մի կողմ, որ ոչ մի անգամ այդ ժամին չի ստացվել քնել: Բայց ըստ սահմանվածի պարտավոր էի):
Ահա՛: Ժամ ու ժամանակը չկան: Չեմ քնում, չեմ ուտում (դա ևս սահմանվածի մեջ է, հետևապես դա ևս չպետք է արվի): Եվ դա է հենց իմ ազատության զգացողության հենքը: Մտովի հայտնվում եմ այն իրականությունում, որում ուզում եմ: Չեմ աշխատում, հետևապես կարիք չկա նախապատրաստվել, զարթուցիչ դնել, շուտ քնել, գործեր հասցնել, պարտավորութուն չկա: Սիրում եմ այս վիճակը: Այն չի առաջացնում ո՛չ ժպիտ, ո՛չ մկանների լարվածություն: Մոտավորապես նման է համակարգչի ֆորմատին: Այսինքն՝ մաքրվում են բոլոր հոգսերը, իսկ հետո ծնվում են առաջարկություններ դատարկությունը լցնելու. նոր ծրագրեր, պլաններ, ժամանդրություններ, գրքեր, դասեր, տնային գործեր և այլն:
Ի՞նչն է տարբերությունը նախկին և ներկա վիճակների՝ ֆորմատից առաջ և հետո: Բանն այն է, որ պարտավորվածություն չկա, կա միայն ցանկություն: Ա՛յ, հենց հիմա, ոչինչ չունես անելու, ազատ ես, կարող ես անել մտքովդ անցածը: Դե՛, ասա՛, ի՞նչ ես ուզում. թռչկոտել, գլուխդ մտցնել մահճակալիդ տակը՝ փոշիների մեջ թավալվելու, շորերդ հանել ու թափել հատակին, գունավոր թղթով մեքենա պատրաստել: Կարդալ, թե վերջապես ինչ հոգսեր ունեն երեխաները, որ ուզում են շուտ մեծանալ, իսկ մեծանալով երազում են լինել նորից փոքր՝ ինչ-որ բան կարծես մոռանալով մանկությունից, որը հետ կպահեր փոքրանալու ցանկությունից: Կարելի է գոռալ, կարելի է պատերի հետ զրուցել և չմտածել այն մասին, որ դա անողին գիժ են պիտակում: Կարելի է հանել մանկության պլաստիլինը և հիշել այն օրը, որ երեխաներով պլասիլինե բեկորներ էիք շպրտում առաստաղին, բեկորները, մի քիչ կպած մնալով, հանկարծ պոկվում էին ու զվարճանքի նոպաներ պատճառելով մեկի գլխին ընկնում և, որ այդ նոպաներից մեկին չդիմանալով մի երեխա ծիծաղից կանգնած տեղը չիշիկ արեց: Կարելի է փորձել, չէ՞:
Շատ բան կարելի է մոգոնել, և բոլորն էլ քո ցանկությամբ կլինեն և, հետևաբար, ներդաշնակ քեզ: Ահա և ես:
Առավոտյան վեց անց է արդեն, իսկ ինձ համար այսօրը տոնական է, դժվար է բացատրել ազատությունը: Նույնքան էլ երևի դժվար է համակարգչին պատմել ֆորմատից հետո զգացողությունը:
Հաճախ, երբ անձրևում է, ես գտնում եմ իմ տրամադրության արտացոլումը անձրևի տրամադրության մեջ: Շրջակա օդի լարվածությունը կարծես հրահրում է դա: Այս պահին նկատեցի, որ ականջումս հանդարտիկ անձրևում է, համարյա օդի խշշոցի պես, ծիտիկներն էլ արթուն են արդեն: Մի տեսակ ես լիարժեք եմ ինձ զգում: Չեմ համեմատում ու չեմ համեմատվում: Ինքս ինձ հետ եմ և վերլուծում եմ այն փաստը, որ ես այսպիսին եմ, որ գիտակցեմ:

Անձրևի մոտ գնամ, հեսա կգամ:

http://www.hudsonvalleypainter.com/wp-content/uploads/2009/12/091222-After-the-Rain-16x12-scene-450.jpg
...

Նույնիսկ եթե հիմա քնեմ, արդեն օրվա ժամադրությունից ուշացել եմ, և դա չի մտահոգում ինձ,....

Ֆոտոն
23.05.2010, 08:44
Հարազատ հանգստություն, երազ, քնքուշ սեր...


http://www.westvalleypres.org/mediafiles/city-rain-by-mary-buckley.jpg

Մի քիչ էլ մեղմություն ու հանդարտություն.

http://farm3.static.flickr.com/2674/3968621708_3578192acc.jpg

Ֆոտոն
11.06.2010, 14:50
Ահա և ես :))

Մոտ ապագայիս նոր մտահղացումները հեսա կգրեմ: Քանի որ ամեն երեք ամսում նոր ծրագիր եմ կազմում ու իրականացնում կամ ապացուցում, որ դա ինձ պետք չէ, հանգիստ անցնում եմ առաջ:

Գարուն ծրագրի ամփոփում

Անգլերենի ինքնագիր ծրագիրն ավարտեցի՝ կարդալով բազմաթիվ հիմար ու ոչ այնքան հիմար գրքեր, լսելով մի քանի բավական անիմաստ աուդիոգիրք, սովորելով 300-ին մոտ անգլերեն բառ, մի մասը պետքական, մնացածը ոչ այնքան:


Բլոկ ֆլեյտաի սկզբնական ուսուցումն ավարտեցի: Դեռ ինձ բավարարում է առաջին դասարանի մակարդակի վիճակը: Դե չէ՛, չի բավարարում, ուղղակի գործի տեղը ամաչում եմ շատ պարապել: :oy Մեզ մոտ 50 տարեկանից ցածր մարդ չկա: Չնայած բողոքող չի եղել:

Կիթառի մարզավիճակը պահող դասերը բավական հաջող ընթացան, չնայած նախապես նպատակ չունեի: Գերակատարման պես մի բան: ::)) Մարզավիճակե պահելու չափ մի բան:

Երգարանից սովորեցի որոշ երգեր, 1-2 անգիր, մնացածը նոտաներով: Էստեղ թերացա, քանի որ նպատակադրվել էի մոտ 20 երգ անգիր սովորել: Անգիր սովորելը դեռ չի ստացվում, շուտ եմ ձանձրանում:

Ծրագրից դուրս շատ արագ սովորեցի կարպետ գործել: Կրկնօրինակ գործեցի, սովորեցի: Արդեն անձնական դազգահ էլ ունեմ ու տանն եմ ստեղծագործում: Շատ հաճելի արվեստ է: Գույնե՜ր, գույնե՜ր.... :love


Ամառ ծրագիր

Մագիստրատուրայում սովորելու հարցերը լուծել, բնականաբար ֆինանսական կողմից ևս:

Վերջապես մասնագիտական կողմնորոշման հարցը պետք է լուծել: վախենում եմ վստահ ասել, բայց հաշվապահական դասախոսությունները իմ ներքին աշխարհին աններդաշնակ չեն, երևի կընտրեմ սա, մնում է ամռանը կազմակերպել ուսուցումը:

Որպես մասնագերտ շատ կարևոր է որևէ օտար լեզվի լավ տիրապետելը, իմ դեպքում անգլերենին: Մոտ օրերս անգլերենի ուսուցման անհատական դասավանդողին կընտրեմ:

Ուզում եմ «Արահետ» երգչախմբում երգել, ամռան երկրորդ կեսից երևի: Լսել եմ իրենց համերգը, բավական լավն էր, երիտասարդներն էլ լավն էին, ծանոթ աղջիկ էլ կար, որը մեծ ուրախությամբ խորհուրդ տվեց գնալ: Շատ լավ կլինի: :love

Գործի տեղը կսկսվի ակտիվ աշխատանքային պրոցես, գրանտի վրա կաշխատեմ: Հուսամ՝ չեմ հիասթափվի: Ակուստիկա, ֆիզիկա սիրում եմ, բայց պարապ ու անիմաստ աշխատանքի եկողներ չեմ սիրում: Տեսնենք: :)



Ծրագրի իրականացման կամ չեղարկելու համար տրվում է ամբողջ ամառը, մինչև սեպտեմբերի վերջ այն կգործի: Պատրաստվում են ծրագրեր լողի, պարի գնալու վերաբերյալ, որոնց համար միայն ֆինանսական խնդրի՝ իմ պատկերացմամբ լուծելն է պակասում և ներքին խիստ ցանկությունը:
Մի տեսակ վերջապես զգում եմ, որ մասնագետ կդառնամ, կոնկրետ կրթությամբ ու ինքս չեմ ամաչի կիսատ-պռատությունից: Գոնե սկզբի համար:

Հմմ, շատ հավես ամառ է լինելու: Ես զգում եմ: Հագեցած ու ինքնավստահ: Չեմ ասում արշավների մոլուցքս: Երջանիկ ամառ ծրագիր: :love

Մի բան էլ ծրագրիգ դուրս: :)) Սիրում եմ, պուպուշս: :love :oy

---------- Ավելացվել է՝ 15:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:42 ----------

Տրամադրությանս նկարները:

http://farm1.static.flickr.com/225/503205213_2dcc0b86b0.jpg
http://fc05.deviantart.com/fs11/i/2006/214/e/0/Summer_Times_by_pycc_wallpaper.jpg
http://fc01.deviantart.com/fs30/i/2008/140/0/1/Block_land__Summer_by_halfscottishguy.jpg
http://fc03.deviantart.com/fs25/i/2008/154/4/f/Summer_Love_by_Michiel_Kuipers_by_1Inter1.jpg

Ֆոտոն
14.06.2010, 11:39
Ո՜ււխխ :)
Ամեն ինչ գլուխ է գալիս: Գործերը հաջող են ընթանում: Տնային գործերին հնարավորինս օգնում եմ: Ամաններ լվանալ, ճաշ եփել, տուն-տեղ հավաքել, նման բաներ, լվացք... Մի քանի օրը մեկ էլ վատ չի երևի:

Մաքուր օդ, նոր ծանոթներ, նոր երկրներ: Վանաձորը շատ լավ քաղաք ա, շատ հավանեցի: Վանաձորն էլ վանաձորցիք են Վանաձոր դարձնում, իրենց էլ շատ հավանեցի: Կանաչ ու մաքուր քաղաք ա, կրթական ու տարբեր կառույցներով: Երևանից ա մի քիչ շատ հեռու: Ապրելու համար շատ հարմար կլիներ: :)

Ֆոտոն
14.07.2010, 16:40
Չգիտեմ՝ էլ ի՞նչ պետք է լիներ, որ չկա: ամեն ինչ կա, ամեն բան լավ է: Նույնիսկ նոր աշխատանք է հայտնվել, որ քիչ մը մտմտալով երևի կստացվի: :roll Մագիստրատուրա ընտրելու դժվար գործից էլ պրծել եմ, հանգիստ եմ, որ կսովորեմ: Նշանված էլ շատ հավես ա: :love Երջանիկ եմ ուզածիցս ավելի շատ: :)

Ֆոտոն
18.08.2010, 19:54
Կարդացի Երջանիկ ամառ ծրագիրս ու ուրախացա շատ, մոռացել էի արդեն: :))
Մի քանի բան է, որ ընթացքի մեջ է դեռ, դե ամառն էլ ընթացքի մեջ է: Այսօր զգում եմ, որ գործի տեղը մնալս էլ անիմաստ չի, կպարապեմ ահագին:

http://rlv.zcache.com/art_card_happy_bird_day_at_the_zoo_happy_birthday-p137954138988092704qiae_400.jpg

Եկել էի հանգստիս մասին գրելու…
Երկրից շատ եմ գնացել մինչ վերջին անգամը, հեռու, մոտիկ, խմբերով տարբեր կամ անծանոթներով, մի քանի օրից մինչև մի քանի ամսով: Ընտանիքի պակաս զգացել եմ, բայց կդիմանայի դրան մի քանի տարի հավանաբար: Բայց երբևէ չէի զգացել սուր կարոտ, տենչ, ներքին ահռելի ուժ, որ մոռացնի հանգիստ, խրախճանք: Կարծում էի, թե ես ընդհանրապես չեմ կարոտում:
Զարմանքով եմ լցվել: …

Միայն մի եզրակացություն: Ուրեմն կարոտելի չունեի: :oy
:love կարոտի՜կս… :love

http://farm4.static.flickr.com/3121/2438779035_98e4edb703_o.jpg

Ֆոտոն
29.09.2010, 15:22
Դաս, :) գործ, :) երգչախումբ,:love աշխատանքային գործուղում, գործ, դաս, կոմպ, կարդալ, պուպուշի :love գրկուկ:love ... այսպես հագեցած օրվանից հետո մնում է միայն հաջորդ օրվա անելիքները գրել, թե չէ չհիշելու մտքից քունս չի տանի: Գրում եմ, մի էջի մոտ ստացվում է, հանգիստ քնում: :lazy

Վերջերս անվանս հայտնի կրճատ տարբերակը սկսել է խիստ անհանգստացնել ու տհաճ լինել ինձ: Չգիտեմ՝ ինչից է: Ամեն անգամ լսելիս անհարմարություն ու տարօրիանկություն եմ զգում, անհարազատ մի բան: Երբեմն մայրս է ինձ էսպես ներկայացնում, էդ դեպքում մանավանդ ոնց որ իմ մասին չլինի հեչ: Դպրոցում ինձ Ջուլետա էին ասում՝ շեշտադրելով վերջին վանկը, հայերեն էր: Հետո դպրոց փոխեցի ու Ջուլիետա դարձա: Ամեն մեկը յուրովի տգեղ էր այն արտասանում. մեկը «ի»-ն էր կոպիտ «յ» կարդում, մյուսը՝ «տտտտ» ասում, մեծ մասը «ե» տառն էին շեշտադրում: Այդ ժամանակ ցանկություն կար մի տարբերակ գտնելու, որ ավելի հեշտ լիներ շրջապատի համար: Երգչախմբում մեկը կար, որ վերջապես բավական նուրբ ձևով ինձ Ջուլյա էր դիմում: Քանի որ ոչ մի տհաճ շեշտ չկար, ինձ տարբերակը դուր եկավ: Բայց այ 8-10 տարի հետո, հիմա, անհարմար եմ զգում::cry2 Հիմա ի՞նչ անեմ: Գործի տեղը կոմպը արդեն լրիվ անվանումով եմ դրել, կամաց-կամաց հարմարեցնում, բայց դիմողներին ի՞նչ անեմ: Նեղացնել չեմ ուզում::pardon:aaa

Ֆոտոն
01.10.2010, 16:49
Ճիշտ է, արդեն ուշանում եմ երգչախմբի դասից, բայց ուզում եմ անպայման գրել: :)

Վերջերս սկսել էի ուղղակի չհասկանալ, թե ինչպես եմ նախկինում հասցրել օրվա մեջ անել էնքան բան. դաս, դաշնամուր, սոլֆեջիո, երգչախումբ, տնայիններ, դաշնամուրի տնային, սոլֆեջիոյի տնային, գիրք կարդալ, հյուր գնալ... իսկապե շատ բան, տանը համարյա չէի լինում արթուն վիճակում: Գործ-դաս ծանրաբեռնվածությանս այս անգամ երգչախումբ ավելացնելիս վախվորելով էի մոտենում ու մտածում, որ չեմ ձգի, չեմ դիմանա: Հմմ.. :love Նոր եմ ընկալում, թե ի՜նչ մեծ բան է ինձ համար երգելը: Դա ոչ թե գործ կամ դաս է, էներգիայի ու ժամանակի վատնում կամ ժամանց, այլ էներգիայի աղբյուր: Դրական էներգիայի պահուստս բացվել է ու մեջիցս հոգևոր երջանկություն հանել: Զգում եմ, որ հենց սա էլ հիմա ավելի հեշտացնում է օրս, ոչ թե ծանրաբեռնում: :) Երգից դուրս գալիս սկսում եմ երգել, ստեղծագործել, ներսիս Ֆոտոնը թռչկոտում է ու ժպտոտում: Հա, շատ հավես ա, հրաշալի... Կողքից էդպես չի երևում: Լսելն ու երգելը մեկ չեն: Սա ինքնալուսավորման նուրբ ու զմայլելի միջոց է::love
Սիրում եմ:love:oy

Ֆոտոն
07.10.2010, 15:24
Երբ բացում էի այս թեման...
հիմիկվա առաջին երկու գրառումներս նախկինում առանձին թեմաներ էին, որպես պատմվածք: Թեմաները բացել էի ու անհամբեր սպասում էի մեկնաբանությունների: Սկզբում շնորհակալություններ էին ավելանում, մեկ-երկու օր անց թեմա մտնող էլ չեղավ: Իսկ ես (քանի որ ինտերնետի ու առավել ևս նոր անդամ էի), 24 ժամից ավել էի անցկացնում ֆորումում, մասնավորապես «Ո՞վ է ֆորումում» թեմայում: Ամեն նոր այցելու հուզմունք էր պատճառում, բայց այդպես էլ մեկնաբանություն չեղավ: :( Չգիտեմ՝ պատճառն ինչ էր: Հետո, Չուկը խորհուրդ տվեց, որպես օրագրային, դրանք միացնել, ու այդպես, հույսս կտրած, արդեն նոր անվան տակ, օրագրային պիտակով, ստեղծվեց այս թեման: Այդ երկու սկզբնական գրառումներս լայվժուրնալում էլ էի դրել նույն միտումով, բայց էնտեղ ևս արձագանք չստացան::( Ես գրող չեմ, ու ես դա գիտեմ: Բայցևայնպես, կարծիք լսելու տենչս չի մարել:
Ու ես չեմ սիրում այս իմ օրագիրը, որի այցելուները համր են: Շնորհակալությունն էլ միանշանակ չի բացատրում ընթերցողի ընկալումը: Վարկանիշն էլ միայն դրական կամ միայն բացասական է լինում. մեկնաբանելու համար անհարմար է գնահատական տալը: Երևի նամակ գրելն էլ ընդունված չի, չգիտեմ: ...

Սա՝ այսօրվանից անկախ: ;)

Ֆոտոն
06.12.2010, 18:58
Երեկ մի կինո եմ նայել, որ միշտ երազել եմ տեսնել: Միշտ դա եմ փնտրել: Չեմ ասում, թե սյուժեն նախատեսում էի, բայց տպավորությունս հենց այն էր, ինչ ուզում էի: :love Небо любви / Sky of love / Koizora (Natsuki Imai) Շատ հուզիչ ու սիրուն նկարված է:
Այնպես կուզեի էդ միջավայրում ապրել: Առաջին անգամ ինձ բռնեցի չինացի կամ կորեացի ծնված լինելու ցանկության վրա::oy
Սա իմ երազանքի կինոն է: :love Երևի առաջին անգամ էր, որ դերասանը ինձ այդքան շատ դուր եկավ::oy

Ֆոտոն
04.02.2011, 16:33
Ովքեր ասում են, որ գործ հնարավոր չի գտնել առանց ծանոթի, ասեմ, որ հնարավոր է,
Ովքեր ասում են, որ հնարավոր չի առանց կաշառքի, ասեմ, որ շատ հնարավոր է, որ այդպես է,
Ովքեր ասումն են, որ բոլոր պետերը տգետ ու անբան են, ասեմ, որ...

Հիմիկվա աշխատանքս երկրոդն է իմ աշխատանքային կենսագրության մեջ: Երկու ղեկավարներս էլ հրաշալի մարդիկ ու լավ մասնագետներ են, որոնք երբեք ձայն չեն բարձրացնում աշխատողի վրա, միշտ մեղմ ու զուսպ են, իրենց ձեռքով էլ դեռ թեյ կդնեն: Ո՞վ է ասում, որ հնարավոր չի: Քիչ առաջ համատեղ ջանքերով մի շատ մեծ կարտոֆիլի երկու երրորդը կտրտած հազիվ տեղավորեցինք կաթսայի մեջ, իսկ եփելուց հետո հավեսով կերանք, դեռ ավելացավ էլ: :) Ես զարմանում եմ, որ իմ ամենաանհնար ցանկություններն են իրականանում, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար, երբ ցանկացած իրավիճակում կարելի է ուղղակի ընտրել ուրախ ու ժպիտով տարբերակը: Կարելի է զգալ, որ տխրելը ոչ մի օգուտ չի տալիս, անհանգստությունը մի տարի հետո դատարկ բան է, հիմիկվանից էլ կարելի է ժպտալ բոլոր դժվարություններին, ... կյանքը հումորով է, կյանքը արդար է, ուրախ է, կյանքը սիրով լի է միշտ: Մահանում են սիրո նվազագույն պաշարը չունեցողները, ինչպես նվազագույն կերակուր չընդունածները: Սերը հոգևոր սնունդն է, դա է, որ պետք է խնամքով պահպանել ու խնայողաբար ծախսել (պետք չի ծախսել սերը վատություն կամ ջղայնություն պատճառելու վրա)...

Մի ժամանակ ես սիրո հրեշտակն էի, էդպես էլ ինձ անվանում էի: :))
Ժպի՜տ, հիմա՜, սե՜ր, միշտ, սերն է, որ փոխակերպվում է ամեն տեսակի էներգիայի, հենց կյանքի շարժիչն է... :love

Սիրում եմ: :love

Ֆոտոն
04.02.2011, 16:34
Սրանք որպես արխիվ: ;)

Արսի գրառումն ինձ ոգեշնչեց լսելու Շոպենից մի քանի բան: :)

Իդեպ, հենց սկզբից Յունդի Լիի կատարումը գրավեց, թարմ կատարում է:


http://www.youtube.com/watch?v=tvm2ZsRv3C8

http://www.youtube.com/watch?v=yo82ipPkTRY&feature=related

Արս, պետք ա որ քեզ դուր գա: ;) Կարծես տրամադրությանդ էլ համընկնում է::oy




Իսկ ես թռչուն երջանիկ, :love
Աչքս փակեմ, անուշ քնեմ, իմ ջանիկ,
Քնքուշ գրկեմ, թուշդ պաքեմ,
Երազ տեսնեմ տուտուզիկ. (http://www.akumb.am/showthread.php/47863-%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%BC%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6?p=1799050&viewfull=1#post1799050)

Սիրտս թռչի, սիրտդ ընկնի,
Ջերմ աչիկիդ պաչիկ դիպնի,
Անուշ հոտիկ, քնքուշ թաթիկ,
Փափուկ թուշիկն իմ յարի:

Ֆոտոն
07.02.2011, 11:50
Տնեցիքին պարտադիր համակարգչային դասընթացների եմ ուղարկում իմ մոտ: :D
Հայրիկիս ու մամայիս՝ որպես երկու ուսանողի ծնողներ` պետպատվերով եմ դասավանդում, եղբորս էլ անվճար: :)) Դե բոլորն էլ անվճար ա, էլի: Մեծ դժվարությամբ եմ ամեն անգամ համոզում, որ գան: Շաբաթական մի օր ա: Էդ համ էլ ինձ համար ա ստիմուլ, որ ամեն դասից առաջ միացնեմ համբերությունս, մտածեմ դասի թեման ու առանց շտապելու ու նեղվելու, ժպտադեմ ուսուցչուհու պես մեղմորեն բացատրեմ, թեկուզ նույն բանը մի քանի անգամ::) Նաև ինձ համար նոր բանը տեսնելու, ինձ պետք չեկած դրույթները գտնելու ու սովորելու հնարավորություն ա: Հատուկ իրենց օգտագործողին հայերենն եմ դրել, որպես համակարգի լեզու: Որպես կանոն հայերենով ոչ մի ֆունկցիայի տեղը չեմ գտնում, լեզուն փոխում եմ, գտնում, հետո հետ: :) Այ այսպես,
Քայլ առ քայլ՝ դեպի ընտանիք,
Ընտանիքի հետ, ընտանիքի համար, հանուն ընտանիքի՝ սա էլ կարգախոս ստացվեց: :D

Ֆոտոն
18.11.2011, 17:55
Ո՞վ է ասում, որ երազանքները չեն կատարվում: Կատարվում են, դեռ ավելին: Այն երազանքները, որոնց ինքներս էլ չեն հավատում, մի օր «միամիտ» իրականանում են:

Օրինակ՝ երբ անցյալ տարի չինարեն էի սովորում, շրջապատում ասում էին, որ անիմաստ բան եմ անում, երբ ավելի կարևոր բաներ կան օրակարգումս: Բայց այսօր ոչ ոք դա չի կարող ասել, քանի որ և՛ սովորածս չինարենը, և՛ անգլերենը, և՛ ռուսերենը, և՛ մագիստտրատուրայի ուսումս միավորվել են ու ինձ աշխատանք են խոստանում մոտակա ժամանակ (դեռ իննսուն տոկոսով եմ ասում): Հիմա ծրագրում եմ չինարեն իսկապես սովորել, որի համար շատ ուրախ եմ:

Կողքս չինացի, դիմացս ռուս, մյուս կողքս հայ. ահա և իմ պրակտիկայի միջավայրը: :))

Ֆոտոն
11.03.2012, 18:41
Էն իմ առաջին գտած գործի նման աշխատանքի դիմելուցս 4-6 ամիս հետո զանգեցին... մի քանի օր առաջ: Կանչեցին: Կարծես ընդունվել եմ աշխատանքի: Բայց ներսումս ուրախություն չկա էդ առումով: Աշխատատուին շատ չեմ վստահում, չնայած կասկածելու տեղ էլ չունեմ: Ընդամենը 2 օր առաջ թվում էր, թե լիքը ազատ ժամանակ ունեմ՝ չնայած թեզ պիտի գրեմ ու երգչախմբի պիտի գնամ շաբաթը 3 օր: Հիմա դրան գումարվեցին թոյֆլն ու ինֆորմատիկան: Ստացվեց, որ միայն կիրակին է ազատ օրս: Իսկ հետո բոլորն իրար հետ մի ամսից պրծնում են երջանիկ պատահականությամբ: :)) Դեռ գործի չգնացած՝ մտածում եմ՝ չհրաժարվե՞մ: 3223 (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2328281&viewfull=1#post2328281)

Այստեղ իմ վերջին գրառումից հիշեցի չինարենիս մասին, որն արդեն մոռացել եմ: Բայց փոխարինվել է Հուավեյի աշխատանքը մեկ այլ աշխատանքով:
Օդից ծնվեց: Ինչպես միշտ, ես չընդիմացա՝ սպասելով, որ մի օգուտ հաստատ կլինի: Բարդույթներիս շարքից. զանգահարել միշտ դժվարացել եմ, ու տրամադրվելու համար մշտապես պետք է եղել մի քանի շաբաթ ժամանակ: Աշխատանքս ուղղվեց հենց այդ բարդույթի հաղթահարմանը: Ահա օգուտը: :)) Աշխատավարձի մասին դեռ չեմ խոսում, ինչ-որ խաբեության հոտ է գալիս. աշխատանքային պայմանագիր չեն տալիս: Մեկ է, ես մի ամսից հաստատ դուրս եմ գալու:

Ֆոտոն
28.06.2012, 21:54
Կյանքի նոր փուլ...

Փնտրում եմ երջանկություն, փնտրում եմ ամեն վայրկյանի մեջ ու ամեն գործողության մեջ: Փնտրում երջանիկ գրականություն, երջանկույթուն պարգևող արվեստ: Փորձում եմ հասկանալ, թե ինչի մարդը երջանիկ չի, թե ինչն է խանգարում... հասկանում եմ, թե ինչի մարդն ամեն օր չի գնում թանգարան ու համերգի. ուղղակի երջանկություն չի գտնում այդտեղ: Մենք ապրում ենք վայելելու համար, հաճույքի համար, բայց օրական հազարումի տհաճ բան ենք անում, ինքներս մեզ ստիպում:

Երջանկություն, ես քեզ եմ փնտրում, քեզ համար հարմար անկյուն եմ պատրաստում, որ մնաս: