PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես պարապել TOEFL /անգլերեն քննություն/

Ֆրեյա
21.07.2009, 17:27
Ինչպես գիտենք, TOEFL-ը անգլերեն լեզվի ստանդարտացված տեստ-քննություն է այն մարդկանց համար, ում համար անգլերենը օտար լեզու է: TOEFL-ի գնահատականը (score) հանդիսանում է բազմաթիվ ուսումնական հաստատությունների համար ընդունելության քննություն. ունենալով TOEFL-ի գնահատական կարող ես դիմել քո նախընտրած ուսումնական հաստատությունը ու եթե հավաքածդ միավորը բավարարում է, ընդունված ես: TOEFL-ի ալտերնատիվ տարբերակն է IELTS-ը, որը նույն տիպի բրիտանական ստանդարտացված տեստ է եւ հիմնականում ընդունվում է եւրոպական ուս. հաստատությունների կողմից:
TOEFL-ը ներկայում /եթե չեմ սխալվում/Հայաստանում ընդունվում է ինտերնետային տարբերակով` որի ընթացքում ստուգվում են գրավոր և բանավոր ունակությունները /speaking/
Այս քննության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույնիսկ լավ անգլերեն իմանալու դեպքում հարկավոր են հատուկ հմտություններ տեստը լավ գրելու համար:
Այսօր Հայաստանում կա տեստավորման կենտրոն, որտեղ կարող եք հանձնել TOEFL` Հայաստանում Ամերիկյան Համալսարանը ( իսկ IELTS ընդունում է Հայաստանում Բրիտանական Խորհուրդը` British Council )

Եւ ասյպես `հարց է առաջանում. որտեղ/ ինչպես պարապել այս քննության համար, ինչ է անհրաժեշտ տեստը հաջող հանձնելու համար, ինչպիսի պարապելու մեթոդները ավելի արդյունավետ կլինեն?
Մանավանդ, անհանգստացնում է speaking-ը մասը, որը ահագին բարդ է, բայց արդյունավետ պարապել խոսակցականը շատ դժվար է, քանի որ փորձ է պահանջում :(

Hripsimee
21.07.2009, 19:40
Toefl պարապել կարող ես Toefl-ի գրքերով ,որոնք կարող ես գտնել Իսահակյանի գրադարանում (բայց միայն ներսում կարող ես պարապել), կամ կարող ես գնել գրախանութներից:
Կարող ես նաև ինտերնետից քաշել Toefl թեստերի օրինակներ (Օրինակ`-http://www.ets.org/portal/site/ets/menuitem.1488512ecfd5b8849a77b13bc3921509/?vgnextoid=00c534d0459c9110VgnVCM10000022f95190RCRD&vgnextchannel=ab16197a484f4010VgnVCM10000022f95190RCRD, ներքևում ուղղակի սեղմում ես Accept Terms and Conditions )
Իսկ իրականում պարտադիր չէ հենց toefl-ով պարապել քննությունը հանձնելու համար , անգլերեն սովորեցնող ցանկացած գիրք էլ շատ օգտակար կլինի toefl-ի քննության համար , մանավանդ եթե լեզուն դեռևս լավ չես տիրապետում (toefl-ը բարձր մակարդակի գիտելիքներ է պահանջում):Անձամբ ես կարծում եմ, որ toefl թեստերը օգտակար են ոչ թե գիտելիքներ ստանալու , այլ գիտելիքները ստուգելու համար:
Իսկ բանավոր անգլերենդ լավացնելու համար խորհուրդ կտամ անգլերենով ֆիլմեր դիտել , կամ թեկուզ Youtube-ից քեզ հետաքրքրող վիդեոներ դիտել (ինձ օրինակ այս վերջինը շատ է օգնել;)):

StrangeLittleGirl
21.07.2009, 22:44
Իսկ իրականում պարտադիր չէ հենց toefl-ով պարապել քննությունը հանձնելու համար , անգլերեն սովորեցնող ցանկացած գիրք էլ շատ օգտակար կլինի toefl-ի քննության համար , մանավանդ եթե լեզուն դեռևս լավ չես տիրապետում (toefl-ը բարձր մակարդակի գիտելիքներ է պահանջում):Անձամբ ես կարծում եմ, որ toefl թեստերը օգտակար են ոչ թե գիտելիքներ ստանալու , այլ գիտելիքները ստուգելու համար:
Չէի ասի, թե toefl-ը գիտելիքներ է ստուգում: Նույնիսկ գերազանց անգլերեն իմանալու դեպքում, եթե համապատասխան պատրաստվածություն չունես, կդժվարանաս այն հանձնելիս:

Ֆրեյա, Ամերիկյան համալսարանում հատուկ toefl-ի կուրսեր կան: Եթե ուզում ես, կարող ես դիմել: Բացի դրանից, ես ibt-ի գիրք ունեմ: Եթե պետք է, ասա, բայց պետք ա սեպտեմբերին վերադարձնես, որ ես էլ հասցնեմ պատրաստվել: Ի դեպ, եթե չեմ սխալվում, կարող ես նաև paper based ու computer based հանձնես, եթե, իհարկե, համապատասխան համալսարանն ընդունում է դրանց արդյունքները:

Ribelle
21.07.2009, 22:50
http://testmagic.com/

բավականին հաջող սայթ ա, հատկապես ESSAY SERVICES բաժինը: Առավել հաջողված և բարձր գնահատականի արժանացած էսեյներ կան, կարող ես դրանք որպես նմուշ նայել:

Hripsimee
22.07.2009, 13:48
Չէի ասի, թե toefl-ը գիտելիքներ է ստուգում: Նույնիսկ գերազանց անգլերեն իմանալու դեպքում, եթե համապատասխան պատրաստվածություն չունես, կդժվարանաս այն հանձնելիս:

Ֆրեյա, Ամերիկյան համալսարանում հատուկ toefl-ի կուրսեր կան: Եթե ուզում ես, կարող ես դիմել: Բացի դրանից, ես ibt-ի գիրք ունեմ: Եթե պետք է, ասա, բայց պետք ա սեպտեմբերին վերադարձնես, որ ես էլ հասցնեմ պատրաստվել: Ի դեպ, եթե չեմ սխալվում, կարող ես նաև paper based ու computer based հանձնես, եթե, իհարկե, համապատասխան համալսարանն ընդունում է դրանց արդյունքները:

Ես օրինակ մեծ դժվարության չհանդիպեցի , չնայած չեմ համարում , որ գերազանց անգլերեն գիտեմ :B
Ուղղակի լավ բառապաշար է պետք ու կարդացածը կամ լսածը վերլուծելու կարողություն:

Ներսես_AM
22.07.2009, 21:13
Ես 96 եմ ստացել, բայց իմ լեզվի իմացությունը միջին եմ գնահատում. Անիմաստ տեստա.

StrangeLittleGirl
29.07.2009, 22:11
Ես օրինակ մեծ դժվարության չհանդիպեցի , չնայած չեմ համարում , որ գերազանց անգլերեն գիտեմ
Ուղղակի լավ բառապաշար է պետք ու կարդացածը կամ լսածը վերլուծելու կարողություն:
Չէի ասի: Ես ազատ շփվում եմ, ազատ գրում, նույնիսկ գիտական աշխատանքներ եմ գրել անգլերենով, ազատ կարդում եմ, բայց մի քանի օր պարապելուց հետո ներվայնացա, գիրքը մի կողմ շպրտեցի, որովհետև զգացի, որ ոչ թե լեզվին է պետք տիրապետել, այլ որոշակի տեխնիկայի: Ի դեպ, գրքի առաջաբանում էլ էր նման բան գրված (մոտավորապես սենց էր. փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ գերազանց գիտելիքների դեպքում չպատրաստվածներն ավելի վատ են հանձնում, քան պատրաստվածները):

Հայկօ
29.07.2009, 22:43

Սխալ ա: Պատմեմ, թե ե՛ս ոնց եմ հանձնել իմ TOEFL-ը: Ուրեմն մի օր երեկոյան հանկարծ իմացա, որ ես պիտի TOEFL հանձնեմ: Հաջորդ օրը վեր կացա գնացի Ամերիկյան համալսարան, ինչ-որ ամբիոնի մի սիրունիկ վարիչի գտա, զեկուցեցի, որ ես պիտի TOEFL տամ: Սիրունիկը նայեց ինձ, նայեց ցուցակներին, ճաճանչափայլ ժպտաց ու ասաց, որ ես վաղը մի մատիտ վերցրած առավոտ շուտ կազմ-պատրաստ, մի մարդու նման ներկայանամ քննության: Ես շշմեցի (մինչև էդ մենակ քդ TOEFL-ի անունն էի լսել, գաղափար անգամ չունեի՝ ինչն ինչոց ա), հետո մտածեցի, որ փորձը փորձանք չի, խարտյաշ գեղեցկուհուն խիստ սիրալիր հարցրեցի, թե արդյո՞ք հնարավոր ա էս մի օրում TOEFL պարապել. խարտյաշը վրաս նենց հայացք նետեց, ոնց որ ճամփու էր դնում դեպի երկնային արքայություն, բայց երևի դուրը եկա, հանեց մի գիրք տվեց, բա թե՝ «Մեջը փորձնական տեստ կա, քո մոտավոր միջին գտահատականն ա ցույց տալիս, տար գոնե էս բզբզա»: Ես էդ գիրքն ու հետի կասետը շալակեցի, գնացի տուն, դուռս կողպեցի, ժամ պահեցի սկսեցի խզբզել: Ես էլ անգլերենից էդքան լավ չեմ. սահուն խոսել կարողանում եմ, բայց եթե ստանդարտից դուրս ինչ-որ բան ա պետք ասել, սկսում եմ կմկմալ. իսկ քերականությունից կատարյալ իդեալական զրո եմ: Մի խոսքով՝ ինձ 690-ից 540 էր պետք հավաքել, կարծեմ, ես էդ տեստս մի 580-ի գրեցի, ահագին ուրախացա (գրած էր՝ պլյուս մինուս 20): Մյուս օրը մարտական տրամադրությամբ գնացի քննության: Նստեցի, թափով, մի կերպ հասցնելով առաջինը գրոտեցի (դե ներկում ես, ճիշտն ասած, չես էլ գրում): Երկրորդը listening էր, կարծեմ: Էդ էլ արեցի, նորմալ էր սաղ ոնց որ թե. դե ես լսել-հասկանալուց լավ եմ, կինո-մինո, մուլտ-բան, երգ-մերգ): Լավ հիշում եմ. մի տեքստ կար՝ բավականին երկար, որ պիտի լրիվ լսեիր, հետո հարցերին պատասխանեիր (ընտրեիր ճիշտ տարբերակը): Էս ամերիկոսները երևի մտածել էին՝ նենց տեքստ ընտրենք, որ քննվողներ էդ հարցերի պատասխանները մենակ տեքստից կարողանան իմանալ տեղում, ու տենց պարզենք՝ իրանք անգլերեն հասկանում ե՞ն, թե՞ չէ: Տեքստը, ուրեմն, պտերոդակտիլների մասին էր: Բայց էդ խեղճերը ի՞նչ իմամային, որ Հայկօն, քանի կարդալ չգիտեր, պտերոդակտիլների նկարներ էր նայում, կարդալ սովորելուց հետո էլ կարդում էր, որ պտերոդակտիլները ապրել են Յուրայան դարաշրջանում, կերել են ձուկ ու ունեցել են երկար ճկույթ: Մի խոսքով՝ էդ մեկը լավ գրեցի: Ինչ-որ սխալների ուղղում էլ կար, եթե ճիշտ եմ հիշում. պիտի գտնեինք, թե որ բառն ա սխալ: Իմ տեսողական-լսողական հիշողությունը բավականին լավն ա. ես մտածում էի, թե էդ տիպի նախադասություն որ գրքում, որ կինոյում կամ երգում եմ հանդիպել, համեմատում էի ու սխալը գտնում: Էդ էլ էշը ցեխից հանեցի: Վերջում մի քանի մանր-մունր չպատասխանած հարցեր էին մնացել, մատերս խաչուփաչ արեցի, մտքումս ասեցի «Ալլահըշմարլադըք» ու յաբախտի սաղ նշեցի: Հանձնեցի, դուրս եկա: Մյուս օրը գնացի, արդեն հոգեպես ինձ նախապատրաստել եմ, որ մի հատ էլ եմ հանձնելու, դե ոչի՜նչ, Հայկօ ջան, ախպերս, մարդ կա՝ քսան անգամ ա տվել, անգլերենն էլ, զաթի, քո առաջին լեզուն չի, նորմալ ա, տնեցիք լավ ըլնեն, դու՝ ջհանդամ ու սենց բաներ: Մտա սիրունիկիս սենյակը, սիրունիկս ինձ ռեկլամի ժպիտով ժպտաց, անունս հիշում էր, չհարցրեց, կոմպը քրքրեց ու ասեց, որ 690-ից 630 եմ հավաքել: Ես ձև բռնեցի, յանիմ հենց տենց էլ պտի լիներ, խորին երախտագիտություն հատնեցի ու թեթև՜-եթերային լողացի ամբիոնից դուրս: Կայֆ էր:

Ասածս ինչ ա. տեխնիկա-մեխնիկա չկար, գիտելիք կար, բայց դասագրքային-քրեստոմատիկ գիտելիքներ չէին, կիրառական էին ավելի շատ, փորձ բացարձակապես չկար, բայց շատ լավ հանձնեցի, ու էլի կհանձնեի, հաստատ գիտեմ: Շատ կարևոր էր, որ ընդհանրապես իրար չեմ խառնվել (դե հազար ութ հարյուր եսիմորերորդ քննությունս էր), լավ բաշխել եմ հատկացված ժամանակն ու գրաֆիկիցս չեմ շեղվել, հանգիստ, մտածված, ուշադիր գրել եմ, ամեն վարժությունից հետո՝ ստուգել, վերջում էլ էլի ուշադիր կարդացել ու ստուգել բոլորը: Վերևում գրոտեսկը մի քիչ շատ էր. իրականում նորմալ, առանց որևէ սյուրպրիզների քննություն էր (միակ սյուրպրիզն էն եղավ, որ իմացա, որ մի օրից ինչ-որ քննության եմ (: ): Էսսե՝ շարադրություն չկար, չնայած չէի վախենում դրանից:

Հա, ինչ էի ասում... Ախմախ քննություն ա :D:

Ներսես_AM
29.07.2009, 23:36
ՀայկՕ ջան մեր մեջ ասած քո հանձնածը, որ կոչվումա paper-based ծաղիկներն ա, հիմա էլ էտ մենակ մեր համալսարաննա ընդունում ասպիրանտուրա:

Արտասահմանում ընդունվելու համար պետքա հանձնես Internet-based test(IBT) որի մեջ մտնումա Reading, Listening, Speaking, Writing. ու շատ ավելի դժվարա քան paper-based. Կոմպով, ինտերնետով, նաուշնիկ,միկրաֆոնով, կոկակոլայով քննությունա; Քերականության ուղղում չկա, բայց էտ ստուգվումա writingi ժամանակ

Հայկօ
29.07.2009, 23:44
Գիտեմ, Ներսես ջան: Իմ փայ TOEFL-ը էդ էր, դրա մասին եմ գրել :):

Ներսես_AM
30.07.2009, 00:00
դե ես մտածեցի հանձնելուց հետո էլ էլի մենակ անունն ես լսել ;)

Ֆոտոն
30.07.2009, 02:52
Երեխեք, ես էլ դրա վրա եմ կանգնել հենց: Գիրքը դիսկով ունեմ: 3 անգամ ԱՄՆում եղել եմ ու երրորդ անգամ միայն անգլերեն եմ ապրել: Միջին մակարդակի եմ երևի: Ինձ էլ շփումներն ու ինքնավստահությունն են պակասում: Միգուցե միասի՞ն խոսելու և լսելու բաժիններին պատրաստվենք:

StrangeLittleGirl
03.08.2009, 12:51
Հայկօ, բա ոնց տեխնիկա չկա :)) Էդ writing-ը բանից բեխաբար մարդը կդնի, իրա հավեսով կգրի, բայց դու պիտի նայես դրա գրելու ձևը: Առաջին նախադասությունը էս պիտի լինի, երկրորդը՝ էս, երրորդը՝ էս ու տենց շարունակ: Պատկերացրու, դու քեզնից գոհ անգլերեն իմացող ես, բռնում ես քո իմացածով նորմալ գրում ես essay-դ, բայց պարզվում ա, որ իրանց կանոններով չես գրել: Հիմարություն: Իսկ listening-ը, բան չունեմ ասելու, ամենահեշտ ու ամենատուֆտա բաժինն ա: Որ պարապում էի ինքս ինձ հետ, մի հատ լեկցիա լսեցի: Ֆիզիկայից էր ու մեջը լիքը ախմախ տերմիններ կային: Բան չէի ջոգում (ես ու՞ր, ֆիզիկան ու՞ր): Գլուխս էլ պայթում էր: Հետո հարցերին պատասխանեցի: Եսիմ ոնց սաղ ճիշտ դուրս էկան:

Ռուֆուս
03.08.2009, 16:51
Ժամանակ ունենամ Essay Writing-ի գիրքը կգնտեմ, հնարավորինս մանրամասն էսսեյ գրելու տեխնիկան կբացատրեմ :)

StrangeLittleGirl
04.08.2009, 09:05
Ժամանակ ունենամ Essay Writing-ի գիրքը կգնտեմ, հնարավորինս մանրամասն էսսեյ գրելու տեխնիկան կբացատրեմ
Իմ գրքի մեջ մի էջով բացատրած ա: :)) Ինքը իրանով դժվար տեխնիկա չի, բայց խնդալու ա ուղղակի: Ստացվում ա, որ եթե դու չգիտես, որ առաջին նախադասության մեջ էս պիտի լինի, երկրորդում էս, ուրեմն կարա քո սաղ անգլերենը հեչ դառնա :))

Christine Daae`
16.06.2010, 20:37
Իմ կարծիքով IELTS-ը շատ ավելի "խելացի" քննություն է, քան TOEFL-ը: Ես IELTS ինքնուրույն պարապել ,հանձնել եմ ու բարձր էլ ստացել եմ, և, բնականաբար, այս քննության համար էլ որոշակի տեխնիկա կա,բայց առանց անալիտիկ մտածելակերպի ու լավ գիտելիքնիեր շատ հեռու չես գնա,ինչպես պատահում է TOEFL-ի դեպքում :) Բացի դրանից էլ շատ զարգացնող տեստ է, մանավանդ Reading-ի հոդվածները :good

Tornado
16.06.2010, 20:39
Ժող ջան, քննությունը տալու համար ինչքա՞ն ա պետք վճարել: :think

StrangeLittleGirl
19.06.2010, 22:18
Իմ կարծիքով IELTS-ը շատ ավելի "խելացի" քննություն է, քան TOEFL-ը: Ես IELTS ինքնուրույն պարապել ,հանձնել եմ ու բարձր էլ ստացել եմ, և, բնականաբար, այս քննության համար էլ որոշակի տեխնիկա կա,բայց առանց անալիտիկ մտածելակերպի ու լավ գիտելիքնիեր շատ հեռու չես գնա,ինչպես պատահում է TOEFL-ի դեպքում :) Բացի դրանից էլ շատ զարգացնող տեստ է, մանավանդ Reading-ի հոդվածները :good

Լրիվ համաձայն եմ: Ես IELTS-ը սկի չեմ էլ պարապել, մենակ կառուցվածքին եմ ծանոթացել ու կարողացել եմ բարձր ստանալ, իսկ TOEFL-ի դեպքում վստահ չեմ, որ միայն անգլերեն իմանալը կօգնի:

Ռուֆուս
19.06.2010, 22:23
Բյուր, IELTS-ը ինչքա՞ն ես ստացել :)

StrangeLittleGirl
19.06.2010, 23:11
Բյուր, IELTS-ը ինչքա՞ն ես ստացել :)

7.5

Ռուֆուս
19.06.2010, 23:36
7.5

Wow, շատ լավա :)

Անգլիայում սովորաբար համալսարան ընդունվելու համար 6.0 են պահանջում :)

StrangeLittleGirl
19.06.2010, 23:53
Wow, շատ լավա :)

Անգլիայում սովորաբար համալսարան ընդունվելու համար 6.0 են պահանջում :)

Նայած տեղ: 6-6.5 են պահանջում: Բայց էսքանով հանդերձ ես գիտեմ, որ ավելի շատ էլ կարող էի. speaking-ի ժամանակ հուզված էի, կարճ էի կապում, իսկ listening-ն էլ պահի տակ անջատվել, ուրիշ բանի մասին էի մտածում: Դրա համար մի երկու նախադասություն բաց թողեցի, հետո գուշակելով գրեցի, սխալ դուրս էկավ :))

Ֆրեյա
10.03.2011, 17:35
Անցած տարի էի հանձնում Թոյֆլի քննություն որի համար ահագին ներվայնացա...

Բանը նրանոմ է, որ առաջին անգամ ստացա 93 միավոր: Հաջորդ ամիս լրիվ նույն գիտելիքներով գնացի ստացա 109...

Ինչքանով հասկանում նաև բախտի բան է, կախված է թե ով է ստուգում ՝ աննորմալ, թե խելքը տեղը մարդ....

Եթե համոզված եք, որ լավ գիտելիքներ ունեք, ու ցածր եք ստանում, անպայմն մեկ անգամ էլ փորձեք հանձնել:

Ուղղակի լավ ձև են գտել... Չեն նշանակում բարձր առաջին անգամից, որ երկու անգամ վճարես քննության փողը: Առաջին անգամ համոզված եմ, որ Սփիքինգի մասը շատ ավելի լավ եմ պատասխանել, քան երկրորդ քննությանը:

Նույնն էլ գրավոր շարադրությունը: Երկրորդ անգամ ստանդարտ շարադրություն էի գրել գրքային օրինակով ու ավելի բարձր էին նշանակել...

StrangeLittleGirl
14.03.2011, 11:54

Ես միշտ էլ ասել եմ, որ TOEFL-ն անգլերենի հետ ավելի քիչ կապ ունի, քան մնացած բաների, բայց այ որ սխալ ստուգեն... Քանի՞ հոգի ա ստուգում քննությունը: Չեմ հասկանում՝ էդ ի՞նչ աստիճանի անպատասխանատու են: Օրինակ IELTS-ը հազար տեսակի հանձնաժողով ա ստուգում թե էստեղ, թե Անգլիայում, դրա համար քիչ ա հավանականությունը, որ գրածիդ ոչ համապատասխան ստանաս: Իսկ ինչ վերաբերում ա գրքայինին, իրանց ուզածն էլ հենց էդ ա, դրա համար ավելի բարձր են դրել:

Պոզիտրոն
18.04.2012, 14:21
ժող ջան որտե՞ղ խորհուրդ կտաք պարապել. ինչքա՞ն ժամանակն ա հերիք: Ես հակված եմ ամերիկյան համալսարանանին հն արժի՞: Ինչ արժե էտտեղ պարապելը և այլ... Ամեն ինչ ես կապակցությամբ հետաքրքրում ա:կանխավ շատ շնորհակալություն ամեն ինչի համար: Հա գիտելիքներս կարելի ա ասել դպրոցական են մի քիչ ավել:

Ռուֆուս
18.04.2012, 19:49

Եթե դպրոցական գիտելիքներ ունես, ինձ թվում է շատ ինտենսիվորեն պետք է պարապես, որպեսզի բարձր գնահատական ապահովես: Կարող ես ինտերնետից փորձնական թեստեր քաշել ու ինքդ քեզ ստուգել, թե ինչքան ես հավաքում: Այ էս տոռենտը (http://thepiratebay.se/torrent/5442531/Kaplan_TOEFL_iBT_2007-2008_Edition_-_Full) շատ լավն է, 4 հատ ամբողջական տեստ ունի: Դրանից հետո մոտավորապես կհասկանաս, թե 4 մոդուլներից որ մեկի վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնես ու որը չէ: Ստեղ (http://thepiratebay.se/search/toefl)էլ լիքը նյութեր կան քաշելու:

Ես էլ եմ համոզվել, որ TOEFL-ը անգլերենի իմացության հետ գրեթե կապ չունի: Ինքնուրույն մի քանի անգամ տեստ եմ անցել, writing-իս ու speaking-իս մասին ինքնուրույն գնահատականներ չեմ կարող տալ (իմ կարծիքով բավականին լավ էր), բայց ոչ reading-ը, ոչ էլ listening-ը չկարողացա 100%-անոց ցուցանիշ ապահովել: Reading-ի դեպքում շատ հաճախ կռիսական հարցեր են լինում ու եթե մի քիչ անուշադիր լինես, հաստատ սխալ կպատասխանես: Բայց երբ որ 3 հատ երկար տեքստ ես կարդում քեզ լրիվ անհայտ թեմաների մասին, սխալվելու հավանականությունը մեծանում ա:

Իսկ Listening-ը լրիվ կոշմառ ա, մանավանդ երկար տարբերակով, կեսից ուղեղդ հոգնում ա էդ դեբիլ խոսակցությունները լսելուց ու եթե մի պահ ուշադիր չլինես հետո հարցերին չես կարողանա պատասխանել: Մի խոսքով մայիսին հանձնելու եմ, տեսնենք ինչքան կհավաքեմ...

StrangeLittleGirl
18.04.2012, 21:08
Ինչ վերաբերում ա որտեղ պարապելուն, ապա ես թերահավատորեն եմ վերաբերում էդ բոլոր դասախոսներին: Ի՞նչ պիտի սովորացնի, որ դու չես կարող TOEFL-ի գրքով ինքդ սովորել: Եթե ուզում ես ուղղակի անգլերենիդ գիտելիքները լավացնել, ուրիշ հարց:

Ֆոտոն
19.04.2012, 00:37
Ես էլ եմ հիմա պարապում: Ամերիկյանում եմ: Գոհ եմ: Մի քանի տարի առաջ ես էլ էի մտածում, որ ինքս էլ կկարողանամ: Գիրքը գնեցի ու սկսեցի: Բայց դե իմ նման մարդկանց համար ավելի ճիշտ է մի ամիս պարապելը դասախոսի մոտ: Ինքը շատ լավ ուղղություն է տալիս, կարևոր մասերն առանձնացնում, նյութեր տրամադրում:

Եթե ժամանակ ունեք ասենք մի 4 ամիս, ես խորհուրդ կտամ 2 ամիս շարունակ աշխատել բառապաշարը շատացնելու վրա (Թոյֆլ ֆլեշ Բառերի գրքով, օրինակ): Կարդալ լիքը անգլերեն գրքեր, սովորել լիքը բառ, նայել կինոներ ու հաղորդումներ հատուկ լսելը զարգացնելու համար: Դրանից հետո մի ամիս պարապելով (կախված ձեր բազայից) 60-80 տոկոս կհավաքեք:

Սկզբուն կարծում էի՝ շատ դժվար է, հետո արդյունքները ցույց տվին, որ բոլոր առաջադրանքներն անելով շատ հեշտ կարելի է արդյունքի հասնել:

ivy
20.04.2012, 00:36
ժող ջան որտե՞ղ խորհուրդ կտաք պարապել. ինչքա՞ն ժամանակն ա հերիք: Ես հակված եմ ամերիկյան համալսարանանին հն արժի՞: Ինչ արժե էտտեղ պարապելը և այլ... Ամեն ինչ ես կապակցությամբ հետաքրքրում ա:կանխավ շատ շնորհակալություն ամեն ինչի համար: Հա գիտելիքներս կարելի ա ասել դպրոցական են մի քիչ ավել:

Ինչպես էստեղ արդեն ասեցին, անգլերենի իմացությունն ու TOEFL-ից հավաքած բալը ոչ միշտ են իրար հետ կապված: Ինքը թեսթ է ու ինչպես ամեն տեսակի ուրիշ թեսթ, ունի իր տրամաբանությունը: Եթե սամթը բռնես, ահագին լավ արդյունք կունենաս:
Ես շատ-շատ վաղուց եմ հանձնել, էն ժամանակ դեռ "Speaking" չկար, թեսթն էլ "Computer Based" էր, ոչ թե "Internet Based": Լավ բարձր բալ էի հավաքել՝ էդ ժամանակ անգլերեն առանձնապես չիմանալով: Ես ինքս էի պարապել՝ առանց դասախոսի:

Writing-ի համար ինչքան հնարավոր essay-ներ կար կարդացել էի ու միջից բոլոր էն արտահայտությունները, որոնք հնարավոր է ցանկացած essay-ում էլ օգտագործել, դուրս էի գրել ու սովորել: Էդպիսի շատ թոյֆլական բառակապակցություններ ու պարագրաֆները միացնող արտահայտություններ կան, որոնք եթե օգտագործես, միանգամից պլուս բալ կհավաքես: Դուրս գրեք, սովորեք, հաստատ կօգնի: Հետո էդ շարադրությունները հատուկ գրելու կառուցվածք ունեն՝ նախաբան, քո բուն տեսակետը, վերջաբան, անպայման պիտի էդ ձևը պահպանել, ոչ ոք ձեզնից շքեղ շարադրանք չի սպասում, իրենք իրենց հորինած ամերիկյան ստանդարտն են ուզում:
Հիմա ինչքան գիտեմ տարվա բոլոր essay-ների ցանկը էլ չեն տպագրում նախապես, առաջ կեր էդպիսի բան: Բայց էստեղ (http://www.goodlucktoefl.com/toefl-writing-topics.html) օրինակ կարելի է գտնել լիքը պարապելու փորձնական թեմաներ, որոնք շատ նման են Writing-ի ժամանակ ընկած թեմաներին, կարելի է նայել, ամեն օր մեկը փորձնական գրել: Ընդհանրապես, դա շատ լավ կայք է մնացացած բաժինները պարապելու համար:

Reading-ի համար էլ կա հատուկ թոյֆլական բառապաշար, որը կարելի է վատագույն դեպքում ուղղակի անգիր անել: Թոյֆլի գրքերում սովորաբար վերջում լինում են էդ բառարանները կամ նույնիսկ հատուկ գրքեր կան, կարծեմ հենց Ամերիկյան համալսարանի գրադարանում էլ, որտեղ հենց մենակ Թոյֆլում հաճախ հանդիպող բառերն են:
Reading-ում համ էլ ուշադրությունն է շատ կարևոր: Հարցերի մեջ էնպիսիները կան, որ առաջին հայացքից թվում է հենց էդ է ճիշտ պատասխանը, բայց մեջը մի փոքր «խաբող» նյուանս է անպայման լինում, որ եթե ուշադիր չլինես, դա կընտրես ու կսխալվես:
Ընդհանրապես, էդ խաբող հարցերը Listening-ի մեջ էլ շատ կան: Պատասխաններից մեկում անպայման մեկը լինում է, որտեղ էնպիսի բառ կա, որ հնչողությամբ նման է լսածդ տեքստի բառերից մեկին կամ էլ հենց էդ բառն է, բայց ուրիշ կոնտեքստում: Ու դու անմիջապես էդ պատասխանն ես ուզում ընտրել, որը սովորաբար կամ նույնիսկ՝ որպես կանոն, սխալ պատասխանն է:
Speaking ես ինքս չեմ հանձնել, բայց կարծում եմ դա էլ պիտի Writing-ի տրամաբանությունը ունենա՝ նույնպիսի կառուցվածքով ու «բալ հավաքող» կարևոր արտահայտություններով, որոնք կարելի է ուղղակի անգիր իմանալ, ու ցանկացած դեպքում օգտագործել:

Ու ընդհանրապես, ինչքան կարող եք շատ թեսթեր արեք մինչև իսկական թեսթ հանձնելը: Ինչքան շատ անեք, էնքան ավելի լավ կզգաք էդ պստիկ գաղտնիքները, որոնք իմանալով կարելի է ամեն թեսթ էլ լավ հանձնել՝ նույնիսկ անգլերենի համեստ իմացությամբ:

Ինչ վերաբերում է դասախոսի մոտ պարապելուն, ապա կարծում եմ, դա շատերին կարող է օգնել, թեկուզ նրանով, որ ամեն անգամ պարտաճանաչ կերպով մի քանի ժամ պարապում ես, իսկ որ քեզ մնա, կարող է չանես: Համ էլ դասախոսը ապահովության զգացում կարող է տալ, որովհետև մեկն է, ով քեզնից լավ գիտի լեզուն ու իր գիտելիքներով և տված ուղղություններով մեջդ վստահություն է առաջացանում, որ անպայման կստացվի: :)

Ֆոտոն
04.07.2012, 13:02
Քանի որ արդեն հանձնել եմ ես քննությունը, իմ ունեցած գիրք-գրականությունն ինձ այլևս պետք չի: :)

Վաճառում եմ իմ անձնական գիրքը:

Barron's Toefl, 11th edition
+with Audio Compact disc
+ The independent writing topics
+ 2 հատ Reading model test
ու այլ օգտակար նյութեր:
Բոլոր նյութերը միայն ես եմ օգտագործել, մեջը մատիտով նշումներ կան,
հիմնականում բառերի թարգմանությունն է հայերեն:

Այս բոլորն իրար հետ 4000 դրամ:)

Ruby Rue
04.07.2012, 14:07
Ես հիմա Ամերիկյան Համալսարանում TOEFL եմ պարապում, բայց մի տեսակ շատ թեթև ա, իրենց ապագա աբիտուրենտների համար ա… Մի հատ հարց ա ինձ հետաքրքրում, Եվրոպա դիմելու համար TOEFL կանցնի՞, թե՞ IELTS հանձնեմ: Մեկ էլ ո՞րն է իրենց հիմնական տարբերությունը, նույն կառուցվածքը չունե՞ն:
Հ.Գ. մեկ էլ ասում են Ամերիկյան համալսարանում , որ TOEFL ը Ամերիկայում ընդամենը 5 հոգի են ստուգում

Ռուֆուս
04.07.2012, 15:06

Կախված է Եվրոպա ինչ համալսարան ես դիմում: Մեծ մասամբ երկու քննությունն էլ ընդունում են, բայց որոշ տեղեր կան (հիմնականում Մեծ Բրիտանիա), որտեղ IELTS են մենակ ընդունում, որոշ տեղեր էլ (հիմնականում ԱՄՆ), մենակ TOEFL են ընդունում: Լավ կլինի կոնկրետ համալսարանների հետ ճշտես, բայց ընդհանուր առմամբ երկուսն էլ ընդունվում են:

Ինչ վերաբերվում է ստուգելուն, ոչ թե ընդամենը 5 հոգի է ստուգում (ինչն անհնարին է, որովհետև ամեն թեստային օր մի քանի հազար հոգի է թեստ հանձնում), այլ յուրաքանչյուր թեստ հինգ տարբեր մարդիկ են ստուգում, որպեսզի մարդկային սխալի գործոնը դուրս գա:

Ruby Rue
04.07.2012, 20:35

Ես հենց դա էլ նկատի ունեի: Որ մի թեստը ընդամենը 5 հոգի են ստուգում ... Մի քիչ քիչա :Ճ

Ruby Rue
04.07.2012, 23:58
Մի հատ էլ հարց տամ էլի… Օրինակ Օքսֆորդն ընդունում ա և IELTS և TOEFL: բայց եթե ես TOEFL հանձնեմ, ինչ-որ ձև չ՞են կպնի: Այսինքն նախապատվությունն իռենց «հայրենական արտադրության» թեստին են տալիս, թե կարևորը բարձր արդյունքն է:think

Ռուֆուս
09.07.2012, 18:47
TOEFL-իս պատասխանն եկավ, ճիշտն ասած արդյունքը շատ անսպասելի էր ինձ համար, որովհետև իմ կարծիքով էդքան էլ լավ չէի հանձնել :8

112 եմ հավաքել (Reading - 29, Listening - 27, Speaking - 27, Writing - 29) :))

մի քիչ պարծենամ, էլի, տրամադրությունս էս պահին շատ բարձր ա :))

Ռուֆուս
09.07.2012, 19:40
Մի հատ էլ հարց տամ էլի… Օրինակ Օքսֆորդն ընդունում ա և IELTS և TOEFL: բայց եթե ես TOEFL հանձնեմ, ինչ-որ ձև չ՞են կպնի: Այսինքն նախապատվությունն իռենց «հայրենական արտադրության» թեստին են տալիս, թե կարևորը բարձր արդյունքն է:think

Հարցը չէի նկատել: Եթե ասում են, որ երկուսն էլ ընդունվում են, ուրեմն բացարձակ կապ չունի, թե որ մեկն ես հանձնում, իրենք ոչ մեկին նախապատվություն չեն տալիս: Բացի դրանից ինտերնետում հատուկ աղյուսակներ կան, որոնք Թոյֆլի գնահատականը կոնվերտացնում են IELTS-ի ու հակառակը, էնպես որ որ մեկն էլ հանձնես, միևնույնն ա կարող ես հաշվարկել, թե մյուս տեստով էդ գնահատականը մոտավորապես ինչքան կլինի:

Ruby Rue
14.07.2012, 18:48

Հանգիստ սրտով գնամ պարապեմ Թոյֆլս:
Բայց մի բան էլ հարցնեմ նոր գնամ. ինձ մի քանի լավ գիրք կասեք պարապելու համար, ուղղակի ընտրությունն էնքան մեծա , որ չեմ կողմնորոշվվում մի տեսակ...:think

Ռուֆուս
14.07.2012, 23:05
Հանգիստ սրտով գնամ պարապեմ Թոյֆլս:
Բայց մի բան էլ հարցնեմ նոր գնամ. ինձ մի քանի լավ գիրք կասեք պարապելու համար, ուղղակի ընտրությունն էնքան մեծա , որ չեմ կողմնորոշվվում մի տեսակ...:think

Ես Barron's, Longman ու Kaplan-ի փորձնական թեստերն եմ մենակ օգտագործել: Barron's-ի թեստերը շատ բարդ էին, քննության ժամանակ էդ կարգի բարդ թեստեր չեն լինում: Ասենք Listening-ի ժամանակ շատ արագ էին խոսում ու տարբեր բարբառներով: Longman-ինը շատ հեշտ էր, իսկական քննության թեստերը համեմատաբար ավելի բարդ են:

Ամենանորմալն ու բարձրորակը Kaplan-ն էր, թե՛ գիրքը (մի քիչ թերթել եմ), թե թեստը: Նախորդ էջում Kaplan-ի տոռենտի լինքը դրել եմ, կարող ես քաշել, նայել :)

otar
15.07.2012, 00:31

Լրիվ հակառակը պիտի ասեմ... կարդալուց մտածում էի դու Kaplan-ն ու Barron's-ը խառնել ես, որովհետև Barrons-ը ամենաիրականին մոտն էր ու շատ հեշտ էր ի տարբերություն Kaplan-ի, Kaplan-ի Reading-ները շատ անիրական բարդ են:
Խորհուրդ կտամ պարապել Barron's-ով ու Longman-ով, Kaplan ընդհանրապես չբացել, եթե վերջում ժամանակ լինի ազատ կարաք "Official guide for the New Toefl IBT" -ից թեստեր անեք կամ մի հատ էլ գիրք կար.. անունը չեմ հիշում:
Եթե ավելի մանրամասն խորհուրդների կարիք ունեք ըստ բաժինների կարող եմ ասել, ասեք որն ա հետաքրքրում:

Ruby Rue
15.07.2012, 14:27

Դե Writing-ն ու Speaking-ն են ամենախնդրահարույցը, որովհետև էդ մարդիկ են ստուգում ու դրանց համար որոշակի տեխնիկա է պետք: Էդ գրքերի մեջ եսեների ու սփիքինգի օրինակներ կլինեն թե ինետում փնտրեմ: Մեկ էլ գրախանութնորում կամ դիսկերի խանութներում էն դիսկերից վաճառում են, որ Test skills, mini testեր ու ամբողջական թեստերի օրինակներ կան:

otar
15.07.2012, 16:17

ինտերնետից կարաս քաշես մինի թեստեր, գրքերի մեջ speaking ու writing թեմաների ցանկ կա՝ էս իմաստով խորհուրդ կտամ օգտվել Official Guide for the New Toefl IBT-ի թեմաներից
Ուզում եմ իմ դիտարկումներով կիսվեմ.
Speaking համար մի քանի խորհուրդ՝
1.Քո մտքում ունեցի խոսքիդ կմախքը, որը պետք է ունենա հետևյալ տեսքը`
"I ... because of the following reasons"
"Firstly, "
"Secondly, "
"Thus, in my opinion ..." կամ նմանատիպ մի բան
Այսինքն պետք է ունենաս "բանալի նախադասություն", թե տվյալ թեմայի մասին ինչ ես մտածում, ու հիմնավորումներ/պատճառներ՝ օպտիմալ քանակը երկուսն ա ըստ իս

2.Պարապի ժամանակի վրա որովհետև էդ ամենամեծ պրոբլեմն ա

3. Ակցենտի մասին մի մտածի, կարևորը հստակ խոսես, մնացածը էական չի

Writing-ի համար մի քանի խորհուրդ՝
1. Writing-ն էլ պետք է ունենա հստակ կառուցվածք՝ հետևյալ տեսքով
Առաջին պարբերությունդ Introduction կարա փոքր լինի շատ մի երկու նախադասություն, որում նորից պետք է նշես կարծիքդ այս թեմայի շուրջ, այսինքն օրինակ՝ I think that Poghos is better than Petros because he is kind, strong and handsome. /ցանկալի ա երկու բայց ավելի լավ ա երեք պատճառ լինի/
Երկրորդ պարբերությունից սկսում ես շարադրել պատճառները՝ էս տիպի "Firstly, Petros has shown his kindness many times...", "Secondly," "And finally"
Վերջին պարբերությունում էդ ամենինչը summarize ես անում ինչ-որ համապատասխան նախադասությամբ "To sum up, " "In conclusion, " ....Էս պարբերությունն էլ կարա շատ մեծ չլինի:

2. Խորհուրդ եմ տալիս տեքստում օգտագործել thus, moreover, however, furthermore, hence ու նմանատիպ բառեր, դրանք գեղեցկացնում են գրախդ և ցույց տալիս, որ տիրապետում ես լեզվին

3. Պակաս կարևոր չի նաև ճիշտ գրելաձևը, եթե բառի գրելաձևում վստահ չես ավելի լավ ա ուրիշ բառ օգտագործես

Ինչ վերաբերվում ա Integrated Writing-ին կարաս գրես երկու ձևով՝ ըստ կետերի համեմատություն անցկացնես լսածիդ և կարդացածիդ միջև, կամ առաջին մասում գրես լսածդ, իսկ երկրորդում սկսելով "in contrast to ..." կամ "in addition to.." բառերից անցնես կարդացածիդ կամ հակառակը:

Ruby Rue
16.07.2012, 13:12

Մերսիիիիիի՜ օտար, շատ օգտակար խորհորդներ էին :)

Ruby Rue
22.07.2012, 18:28
Ի դեպ , մի հատ էլ տեխնիկական հարց տամ…
1. http://www.ets.org կայքում չէ՞ պետք է գրանցվել
2. Իսկ գումարը հայկական բանկային հաշվեհամարից կա՞րելի է փոխանցել:

Artyom
11.03.2013, 19:23
Ժող ջան, մի երկու հարց TOEFL-ի հետ կապված.
- Մեր մոտ toefl միայն Ամերիկյան համալսարա՞նն է ընդունում:
- Վճարն ինչքա՞ն է: Քննությանը մասնակցելու համար պե՞տք է գրանցվեմ և վճարումը կատարեմ ETS-ում, թե՞ կարող եմ Ամերիկյանում կատարել:
- Քննության օրը հենց Ամերիկյան համալսարա՞նն է որոշում: (ets.org-ում քննության օրեր նշված են մարտի 24-ն ու մայիսի 26-ը, բայց վերևում նշված էր, որ օրերը կարող են փոխվել, եթե գրանցվեմ: Հիմա չգիտեմ ինչ անեմ. մարտը՝ շուտ ա(դժվար թե հասցնեմ), մայիսի վերջը՝ շատ ուշ):

Zangezur
12.03.2013, 02:59

1. Ոչ նաև աճառյան համալսարանի շենքում գտնվող լեզուների կենտրոնը և պետական համալսարանը
2. Վճարը 160 կանաչ է, վճարումը կատարում էս էլեկտրոնային եղանակով վիզա կամ մաստեր քարտով, գրանցվում էս, տվյալներդ գրում էս, օրը որոշում էս ու վճարում, քննության օրը ներկայանում էս անձնագրով նստում քննություն էս տալիս 4 ժամանոց կոմպի դեմը, 10 օր հետո սայտով պատսխանն էս իմանում, մի քանի վախտ հետո էլ պոչտայով թղթային տարբերակնա գալիս
2. Քննության օրը որոշում էս դու ազատ օրերի ցուցակից,ու նաև տեղը, երևի թե արդեն էլ չհասցնես գրանցվես, որտև գրանցվում են ու օրերը կարողա փակվի եղածն էլ, հա կարողա և օրեր բացեն, բայց դժվար թե…

հ.գ. ստուգեցի մարտի 24-ին ազատ չկար

Artyom
12.03.2013, 14:47

Իսկ տեղյակ ե՞ս, քանի՞ հոգի են միաժամանակ թեստ հանձնում:
Որտե՞ղ ա գրված, որ մարտի 24-ին ազատ տեղ չկա: Գրանցվելուց չի գրում, որ ազատ տեղ չկա (http://www.ets.org/bin/getprogram.cgi?urlSource=toefl&newRegURL=&test=TOEFL&greClosed=new&greClosedCountry=China&browserType=&toeflType=&redirect=&t_country1=group_Armenia):

Zangezur
12.03.2013, 14:49
Իսկ տեղյակ ե՞ս, քանի՞ հոգի են միաժամանակ թեստ հանձնում:
Իսկ ո՞նց իմացար, որ մարտի 24-ին ազատ տեղ չկա: Գրանցվելուց չի գրում, որ ազատ տեղ չկա (http://www.ets.org/bin/getprogram.cgi?urlSource=toefl&newRegURL=&test=TOEFL&greClosed=new&greClosedCountry=China&browserType=&toeflType=&redirect=&t_country1=group_Armenia):

դե ես արդեն գրանցված եմ, որ մտնում եմ թեստի օր պատվիրելու, մարտի 24-ին ազատ տեղ ցույց չի տալիս
Չեմ կարա ասեմ , բայց երևի մինչև 10 էլի

Ingrid
31.03.2013, 16:36
http://www.youtube.com/watch?v=ZaiAAbYlB58
Գուցե օգնի արդեն TOEFL հանձնած ուսանողների կարծիքներ լսելը:

Milen
08.09.2013, 17:25
TOEFL - թեստը հանձնելու ժամանակ հնարավոր ա, որ գրքերում եղած օրինակներից լինի?

ivy
08.09.2013, 17:37
TOEFL - թեստը հանձնելու ժամանակ հնարավոր ա, որ գրքերում եղած օրինակներից լինի?

Չէ, գրքերում եղածը չի լինում թեսթում:
Բայց կա օրինակ գրավոր բաժնի թեմաների ցանկ, որոնք կարող են հայտնվել թեսթի մեջ: Անգամ եթե չլինեն, թեսթում եղածը շատ մոտ կլինի դրանց:
Ցանկն էստեղ (http://www.ets.org/Media/Tests/TOEFL/pdf/989563wt.pdf) է:

Milen
08.09.2013, 17:42
Իսկ essay-ները որտեղից կարելի է պարապել:read?

ivy
08.09.2013, 18:25
Իսկ essay-ները որտեղից կարելի է պարապել:read?

Դե թեմաների ցանկը տվեցի արդեն: Իսկ թե ինչպես պիտի գրվի, դրա համար թոյֆլի գրքեր կան, որտեղ լավ բացատրված է: Գրքերը կարող ես ամերիկյան համալսարանի գրադարանում գտնել: Օնլայն էլ հաստատ լիքը նյութեր կարելի է գտնել, թե ոնց գրել էսեյ:

Milen
08.09.2013, 18:32
Իսկ ինչ խորհուրդ կտաք, իմաստ ունի TOEFL_ի մասնավոր դասընթացների գնալ? (նշեմ, որ մանկավարժականի անգլերեն լեզվի բաժինն եմ ավարտել,բայց 2 տարի է այլ մասնագիտությամբ եմ սովորում և ամենամեծ խնդիրը անգլախոս որևէ երկրում չեմ եղել, գործնականում հաղորդակցման փորձ չունենալը կխանգարի թեստը հանձնելուն? )

ivy
08.09.2013, 18:41
Ինքնուրույն էլ կարելի է լավ պատրաստվել ու հանձնել։
Թեսթում կա բանավոր բաժին, որը լավ հանձնելու համար բացարձակ պարտադիր չի անգլիալեզու երկրում խոսակցական փորձ ունենալ։

Milen
08.09.2013, 18:47
:roll շատ հարցեր տվեցի արդեն: Շնորհակալ եմ, որ համբերատար պատասխանում եք: ՄԻ բան էլ հարցնեմ, հուսով եմ չհոգնեցրի
Online թեստը լրացնելիս ժամանակ է սահմանվում յուրաքանչյուր վարժության համար, իսկ իսկական թեստը հանձնելիս էլ առանձին վարժությունների համար սահմավաղ ժամանակ է կա, թե ընդհանուր է ժամանակը բոլոր վարժությունների համար?

ivy
08.09.2013, 19:14
Իսկական թեսթն էլ է օնլայն։ Լսելու բաժնում ամեն հատվածի հարցերին պատասխանելու համար կա ֆիքսված ժամանակ, որը ավարտվելուց հետո սկսվում է մյուս հատվածը։ Այսինքն՝ տեքստը լսում ես, հետո կա պատասխանելու համար որոշակի ժամանակ, որն ավարտվելուց հետո սկսում ես լսել մյուս տեքստը։ Կարդալու հատվածում մի քանի տեքստեր են, բայց ժամանակը ամեն տեքստի համար առանձին չի, այլ ամբողջ կարդալու բաժնի համար կա ֆիքսված ժամանակ՝ մոտ մի ժամ, որի ընթացքում պիտի հասցնես բոլոր տեքստերը կարդալ ու հարցերին պատասխանել։ Գրելու բաժնի համար էլ կա ֆիքսված ժամանակ՝ կես ժամ։ Բանավոր բաժնում ամեն պատասխանի համար մոտ մի րոպե է տրված։

Milen
08.09.2013, 19:56
Բանավոր պատասխանն էլ է համակարգիչը ստուգում?

ivy
08.09.2013, 20:04
Բանավոր պատասխանն էլ է համակարգիչը ստուգում?

Չէ, մարդիկ են ստուգում:

ivy
08.09.2013, 20:10
Բայց էդ պահին չեն ստուգվում: Պատասխանները ձայնագրվում են, հետո ստուգվում: Հայերեը չեն ստուգողը:

Milen
08.09.2013, 20:11
Չէ, մարդիկ են ստուգում:

Այվի ջան էնքան շնորհակալ եմ Ձեզ: Ահագին օգնեցիք ինձ: :flower Բայց, որ հարցեր առաջացան էլի գրելու եմ ոչինչ?:oy

ivy
08.09.2013, 20:13
Այվի ջան էնքան շնորհակալ եմ Ձեզ: Ահագին օգնեցիք ինձ: :flower Բայց, որ հարցեր առաջացան էլի գրելու եմ ոչինչ?:oy

Գրի, ինչքան կուզես. էստեղ մենակ ես չեմ, որ թոյֆլ եմ հանձնել, էլի մարդիկ կան, իրենք էլ կպատասխանեն :)

Milen
08.09.2013, 20:18
Գրի, ինչքան կուզես. էստեղ մենակ ես չեմ, որ թոյֆլ եմ հանձնել, էլի մարդիկ կան, իրենք էլ կպատասխանեն :)

ok. :)1 տարի ունեմ պարապելու համար: Ընթացքում հաստատ էլի օգնության կարիք կունենամ:

ivy
08.09.2013, 20:19
Հաջողություն քեզ :)

Milen
08.09.2013, 21:02
Հաջողություն քեզ :)

Շնորհակալ եմ:

Zangezur
09.09.2013, 01:17
Շնորհակալ եմ:
Toefl IBT-ին կազմվածա 4 բաժնից, կարդալ, լսել, խոսել, գրել
1. Կարդալ- ամեն տեքտի հաշվով տրվումա 20 րոպե ժամանակ, բայց ժամանակը հաշվումա բոլոր տեքստերի համար
1.1 կարա լինի 3 տեքստ, այսինքն 60 րոպե-էս սեպքում լսելու բաժնում կլինի 4 բաժշին լսելու համար (ի դեպ որից մեկը չի ստուգվում պատահականության սկզբունքով) կամ 4 տեքստ այսիքն 80 րոպե ժամանկ (ի դեպ էս դեպքում էլ կարդալու տեքստերից մեկը չի ստուգվում) - էս դեպքում լսոլունը կլինի 3 մասից բաղկացած (հ.գ. քեզ տրված ժամանակում կոնկրետ տեքստի հարցերը կարաս առաջ հետ անես, բայց եթե տեքստդ փոխեցիր արդեն նախորդ տեքստին չես կարող անցնել)
2. Լսել - ոնց որ արդեն նշեցի լինումա կամ 3 կամ 4 մասից ու ամեն մասը ունենումա 3 հատ դիալոգ կամ լեկցիա և ամեն մասի համար տրվումա առանձին րոպեներ, իսկ ամեն դիալոգից կամ լեկցիայից հետո անմիջապես գալիս են հարցերը (հ.գ. էս դեպքում ավելի խիստա - դիալոգը կամ լեկցիան լսելուց հետո անմիջապես գալիսա հարցերը, հարցը պատասխպանելուց հետո արդեն իրավունք չես ունենում հետ գնալ նախորդ հարցին, հ.գ.2 լեկցիան կամ դիալոգը լսելը ժամանկից չի գնում, ժամանկը տրվածա միայն հարցերը պատսխանելու համար, իսկ կարդալու դեպքում դու ազատ էս, տրված ժամանկում ուզում ես կյարդա ուզում ես առանց կարդալ հարցերը գուշակի)
3. խոսել - սա մի քիչ կարճ ասեմ, կազմվածա 6 մասից, հարցա տալիս-պատասխանում էս, լսում էս, հարցա տալիս-պատասխանում էս, լսում էս և կարդում էս, հարցա տալիս - պատսխանում ես, այսինք սենց 6 հատ բան
4. գրել - սա բաժանվածա 2 մասից
4.1. լսում էս հետո կարդում էս, հետո հարցա տալիս (սովորաբար պետքա զուգահեռներ անցկացնես լսածի ու կարդացածի միջև) և տրված ժամանակում պետքա գրես մոտ 250 բառ
4.2. հարցա տալիս (սովորաբար առորյայից, դպրոց, դասեր, ինտիտուտ հարևաններ էկոլոգիական խնդիրներ և այլն) և տրված ժամանկում պետքա շարադրես, 300 ավել բառ
1-ին և 2-րդ մասերը ավարտելուց հետո տալիս 10 րոպե ընդմիջում, չնայած գրումա որ 10 րոպեից ավտոմատ սկսվումա, բայց միջև չես գնում չեն միացնում

իսկ պարապելու համար կարաս քաշես արդեն պատրաստի իրական տեստի նման սարքած տեստեր ու տանը փորձես քեզ
1. ETS- THE official guide to ibt toefl
2. Barron's IBT
3. Kaplan IBT
4.Longman IBT
5. Cambridge IBT

Torrent-ներում վխտում են

Toefl-ի քննությանը գնալու համար գրանցվում ես օնլայնը https://toefl-registration.ets.org/TOEFLWeb/extISERLogonPrompt.do կայքում, ընտրում էս օրը տեղը (Ամերիկայն համալսարան կամ Աճառյան համալլսարանում գտնվող լեզուների կենտրոնը, մի ժամանակ պետական համալսրանում կար, բայց ինչքան գիտեմ օդերը փակել են) ու վճարումը կատարում էս միջազգային պլաստիկ քարտով 160 կանաչ: Եթե օրիցդ հրաժարվում էս նախքան 5 օր շուտ գումարիտ կեսն են միայն վերադարձնում, եթե վերջի օրը որոշես ապա մոռացի, հիշացնեմ որ, մի ամիս շուտ գրանցվես, որտև օրինակ ասպիռանտուրայի ընդունելության սեզոնին սաղ տեղերը զբաղվածա լինում
Քննությանը վերցում ես միայ անձնագիր ու ջուր, թուղթ գրիչ տալիս են նմուշներ անելու համար
Թեստը միացնում են հսկիչները, իսկ սկիզբը տալիս ես դու, այսինքն երբ հսիկչը թեստը միացրես կարաս քեզ մկի 10 րոպե նախապատրաստես ու անցնես գործի
Թեստի պատասխանը գալիս 10 օրում ստոգում էս օնլայն նույն տեղը որտեղից պատվիրել ես, իսկ թղթային տարբերակը նայած թե փոստ ոնց կաշխատի :Դ

Հիմա մի քիչ մախինացիաների մասով, ասենք կողքիդ նստածը թեստը արդեն սկսելա, ոտդ մի 10 րոպե կախ ես գցում, տրամաբանորեն , քանի որ ընդմիջումը 10 րոպեյա, երբ որ դու ավարտում էս, ինքը սկսումա իրա խոսալու բաժինը և սկսումա քո ընդմիջումը, էտ վախտ սրում ես ականջներդ ու քանի որ ինքը խոսումա, կարաս մոտավոր գլխի ընկնես թե իրան ինչ հարցա տվել, առաջին 2 հարցերի մասին եմ ասում, որոնք անկախ հարցեր են ու կարդալու կամ լսելու բան չկա, և մոտավոր իմանալով կարաս նախապատրաստվես քո պատասխանին կամ ինքնուրույ կամ դուրս գաս զանգես; Ի դեպ հեռախոսները հավաքում են ներս մտնելուց առաջ, նենց որ էտի հաշվի առ ՃՃՃ

Իսկ մասնագետի մոտ պարապելու մասով, կախվածա քո գիտելիքներից ու թե քեզ քանի միավորա պետք, բայց համենայնդեպս եթե գիտես որ դու անգելերն շատ լավ գիտես, հաստատ ոչ մի բան չի խանգարի մի քանի պարապունք գնաս մասնագետի մոտ որ քեզ ուղղություն ցուց տա թե կոնկրետ հարցերին ոնց պատսխանես, ժամանկդ ոնց խնայես, կարճ ասաց զուտ տեխնիկական վարժություններ անես:
Քեզ էլ հաջողություն ;)

հ.գ. ամենավատը էնա, որ կարդալու բաժնում ժամանակդ կոնրետ չի հերիքում, դրան ուշադրություն շատ դարձրու, մանացածը հավատա, թեկուզ անգելերն խոսալու փորձ չունես, բայց ավելի հեշտն են ու նաև մի բան, սա էն քննություննա, որ կարա քեզ թվա, որ շատ վատ էս գրել, բայց պատսխանը գա զարմանաս ու հակառակը

Milen
09.09.2013, 11:13

Անչափ շնորհակալ եմ:flower Էնքան լավ էիր գրել, որ մտովի արդեն պատկերացրեցի ինձ հանձնելիս:
Հատկապես վերջի խոսքերդ ահագին հանգստացրին ինձ: Խոսելու վարժությունը ահավոր էի պատկերացնում:

Նաիրուհի
30.10.2013, 17:54
Երեխեք, ե՞րբ խորհուրդ կտաք գրանցվել քննության համար։ Ուզում եմ դեկտեմբերի առաջին կեսին հանձնել։

Ռուֆուս
30.10.2013, 18:08
Երեխեք, ե՞րբ խորհուրդ կտաք գրանցվել քննության համար։ Ուզում եմ դեկտեմբերի առաջին կեսին հանձնել։

Լիլ, մտի գրանցվի, որ տեսնես ազատ օրեր երբ կան։ Կարող ա հիմա մտնես, դեկտեմբերը ամբողջությամբ զբաղեցրած ցույց տա։

Շինարար
30.10.2013, 18:56
Լիլ, մտի գրանցվի, որ տեսնես ազատ օրեր երբ կան։ Կարող ա հիմա մտնես, դեկտեմբերը ամբողջությամբ զբաղեցրած ցույց տա։ Ես նոր նոյեմբերի 24-ի համար գրանցվեցի, օքեյ էր:

Շինարար
19.12.2013, 09:01
Ուզում եմ TOEFL-ի իմ փորձով կիսվել:

Կարդալու բաժնում առաջին տեքստը կարող է շատ դժվար լինել, ինչը շփոթեցնում ա, քեզ թվում ա, թե ամբողջ թեստը էդպես ա լինելու, կարող է նույնիսկ 25-30 րոպե տևի այդ տեքստի վրա աշխատելը, բայց խառնվել պետք չի, ավարտելուց հետո իմացեք, որ ամենադժվարը հաղթահարված ա, մնացածը շատ ավելի հեշտ ա:
Աշխատեք պարապելուց տրամաբանությունը գտնել, եթե որևէ հարցի սխալ եք պատասխանել, նայեք ճիշտը ու մինչև չհամոզվեք, թե խի ա դա ճիշտը, առաջ չանցնեք: Եթե մաստը գտաք, հեշտ ա լինելու: Նոր օտար լեզու սովորելու պես մի բան ա: Եթե մի լեզվում հոգնակիի կազմույթունը հիմնականում անկանոն ա, որոշ չափի բառապաշար սովորելուց հետո, նոր բառի հանդիպելիս անմիջապես ջոկում եք, թե դրա անկանոն հոգնակին ոնց կկազմվի: Այ էդպես էս TOEFL-ի տրամաբանությունն ա, եթե զգացիք, լավ կհանձնեք, ու հատկապես էդ տրամաբանությունը պետք ա կարդալու բաժնում: Միակ խնդիրը ինձ համար բառարանային հարցերն էին, նորից հնարավոր ա տրամաբանությամբ գտնել, բայց առաջարկվող 4 տարբերակից 2-ը տրամաբանության շրջանակում տեղավորվում են, միայն մեկն ա ճիշտ, դե էդ դեպքում ես դառը իրականության հետ հաշտվեցի, որովհետև ինձ անհնար ա թվում 2-3 ամսում բոլոր անհրաժեշտ հոմանիշների շարքերն անգիր անել:
Լսելու բաժնի հետ կապված և մյուս բոլոր բաժիններում, որտեղ լսելու բան կա, աշխատեք հնարավորինս շատ բան հասցնել գրի առնել լսելիս: Ինձ թվում ա միակ մեխը դա ա:
Խոսալու բաժինը միակ բաժինն ա, ինձ թվում ա, որ ինքնուրույն պարապելը համարյա թե անհնար ա: Եթե մասնագետ չեք գտնում, գտեք մեկին, ով թեկուզ գոնե ձեր չափ գիտի, ուղղակի նրա համար, որ ձեզ լսող լինի: Նաև փորձեք էդ նույն հարցերին գրավոր պատասխանել՝ առանց տրված վայրկյանների մեջ տեղավորելու, որ հունի մեջ ընկնեք: Ծանոթ եղեք բոլոր տիպի հարցերին:
Գրելու բաժնի հետ կապված՝ առաջին էսսեն, գիտեք, տեքստ եք կարդում, հետո լեկցիա եք լսում, հետո հարցին պատասխանում եք: Լեկցիան լսելիս աշխատեք նորից հնարավորինս շատ բան գրի առնել: Հարցին պատասխանելիս աշխատեք սկզբում գրել լեկցիային առնչվող հատվածները, որ հնարավորինս շատ բան հիշելիս լինեք, տեքստը մնում ա ձեր աչքի առաջ, տեքստի հետ կապված մասերը հետո կավելացնեք սկզբում, թե մեջտեղերում, որտեղ պետք ա: Վերջում հինգ րոպե թողեք, որ վերստուգեք: Անկախ էսսեն` ուղղակի պետք ա շատ էսսեներ գրել մինչ էդ, նորից սկզբում առանց ժամանակի մեջ տեղավորվելու, ուղղակի ամփոփ էսսեներ, մինչև հունի մեջ ընկնեք:
Մեկ էլ մի շատ կարևոր բան, պարապող մասնագետները, գրքերի վրա հենվելով, ասում են՝ առաջին էսսեն ոչ մի դեպքում չգերազանցի 225 բառը, երկրորդը՝ 350-ը: Գրքերում նման բան չկա, գրքերում գրած ա, որ էդ շրջանակում արդեն նորմալ ա, բայց դա չի նշանակում, որ դրանից երկարը վատ ա: Էսսեն պետք ա ամփոփ լինի, 20 րոպեում, կես ժամում կոնկրետ բառաքանակի մեջ էսսե գրելը շատ ավելի դժվար ա, քան առանց դրա մասին մտածելը, գրեք էնքան, մինչև ձեր ասելիքը սպառվի, էսսեն ամփոփ լինի, նույնիսկ եթե 600 բառ գրեք, ոչ մի վտանգավոր բան չկա, գուցե նաև ավելի լավ ա: Աշխատեք մանավանդ էդ համատեղ էսսեում հնարավորինս շատ ինֆորմացիա փոխանցել: Վերջում հինգ րոպե ստուգելու համար թողնելը պարտադիր ա: Անկախ էսսեի դեպքում վարժվեք 5 պարբերությունանոց էսսեներ գրելով, ռեալ քննության ժամանակ չորրրորդ պարբերությունը չեք գրի, էդ էլ ձեզ ժամանակ ստուգելու: Յուրաքանչյուր ութսուն-իննսուն բառից հետո աշխատեք ամփոփել էդ պարբերության միտքը ու անցնել հաջորդին, իննսունից հետո ամփոփելը նշանակում ա, որ ևս մի նախադասություն պետք ա գրեք, արդյունքում կունենաք 400-500 բառանոց էսսե: Սա ոչ միայն իմ փորձն ա էսսեի մասով, այլ լիքը ֆորումներում եմ տեսել, որ մարդիկ պարապելիս իսկապես բառաքանակին ուշադրություն չեն դարձնում, կարճ գրելը շաաատ ավելի դժվար ա, ժողովուրդ:
Էսքանը: Ես էս արանքում 2 անգամ հանձնել եմ, առաջինը 96 ստացա, որովհետև կարդալու բաժնի առաջին տեքստի բարդության շոկից դուրս եկա մենակ արդեն խոսալու բաժնին հասնելուց հետո: Առաջինից մինչև երկրորդը չեմ պարապել էլ, որովհետև հավես չկար, բայց քննության ժամանակ գիտեի, որ առաջին տեքստը ամենադժվարն ա, հենց պրծնեմ, կարամ խոր շունչ քաշեմ, էսսեիս հարցը ինձ չտրամադրեց, ու ահագին վատ էի գրել՝ պրիմիտիվ բառապաշարով, լիքը բառեր կրկնելով, պարապողներն ասում են իբր չի կարելի, փորձը ցույց տվեց, որ 25 ստացա էդ բաժնից՝ նախորդից ցածր, բայց էնտեղ իրոք հետաքրքիր թեմա էր, ու լավ երկար էսսե էի գրել: Ընդհանուր 105 ստացա: Բոլորիդ հաջողություն:

armatura
11.07.2014, 10:32
Ժողովուրդ ջան ինձ պետք ա շատ հրատապ կարգով` 1 ամսվա ընթացքում պարապել ու հանձնել IELTS առձնվազն 7.5 բալով: Կարող եք տալ կոնկրետ կարգին մասնագետների կոնտակտներ (ցանկալի է բրիտանական խորհրդից կամ ամերիկյան համալսարանից, հնարավորինս native-speaker), որոնք օգոստոսի մեջ կհամաձայնվեն պարապել, ցանկալի է անհատական տարբերակով? Անգլերեն comprehension-ըս շատ լավա, ուզում եմ հիմնականում speaking, essey բաժինների վրա ինտենսիվ աշխատել և քննության ընդհանուր տեխնիկային վարժվել: Մինչև հիմա ինքուրույն են ամեն ինչ պարապել, բայց հիմա չհանձնելու տարբերակ չունեմ, ուստի ուզում եմ մաքսիմալ ապահոված լինեմ արդյունքը:

Khach
17.08.2014, 11:24
Բարև բոլորին;Որտեղ խորհուրդ կտայիք toefl պարապել?

armatura
17.08.2014, 15:30
Որտեղ խորհուրդ կտայիք toefl պարապել? Սկսել եմ ինդիվիդուալ IELTS Academic պարապել ICLT-ում, պարապում են խղճով, հարմարվում են ուսանողին, դռնից ներս մտնելուն պես խոսում են միայն անգլերեն, չնայած մեծամասնությամբ հայ են, տարբեր տեղերից: Պետք է որ TOEFL էլ նորմալ պարապեն...
http://iclt.am/en/exams/#toefl-ibt

armatura
01.12.2014, 18:59
15 տ. երեխային ո՞րտեղ խորհուրդ կտաք լուրջ անգլերեն պարապել? Նպատակը՝ IELTS և հետագա ուսանում անգլազելու ֆիզմաթ համալսարանում: ICLT-ում (տարիքի հետ կապված) չէի ուզենա, իր տարիքի սովորող գրեթե չկա այնտեղ, վարձն էլ ցանկալի է մինչև 20 000 -ի սահմաններում լինի...

GIGI
07.05.2015, 12:30
Բարև ձեզ, ինձ պետք է իմանալ Թոյֆլի քննություն հանձնելուց հետո, արդյունքերը ե՞րբ են հանձնում: Ինձ մոտ ստացվել է այնպես, որ հունիսի 27-ին պետք է հանձնեմ թոյֆլ, իսկ համալսարան ընդունելությունը մինչև 30-ն է: Հնարավո՞ր է հասցնել, թե մնումա հաջորդ տարին դիմեմ

Ռուֆուս
07.05.2015, 14:19

Արդյունքները քննությունը հանձնելուց հետո ամենաշուտը 2 շաբաթից պատրաստ կլինի: Բայց էս դեպքում խնդիր չպիտի լինի, ընդամենը նամակ գրեք համալսարանին ու հայտնեք, թե երբ եք հանձնելու քննությունը ու ուղարկեք TOEFL-ի քննության գրանցման confirmation-ը: Հունիսի 30-ը ինչքան հասկացա application package-ն ուղարկելու վերջնաժամկետն ա, եթե իրենք քննության արդյունքները մի քիչ ուշ ստանան, դժվար պրոբլեմներ առաջանան:

Ամեն դեպքում համալսարանի հետ ճշտեք ու չեմ կարծում, որ իրենց համար պրոբլեմ կլինի սա: Կարևորը թող իմանան, որ քննությունը հանձնելու եք:

GIGI
08.05.2015, 12:23

Շնորհակալություն, իսկ տեղյակ եք եթե քննության հանձնման օրերը մայիսի վերջին են կամ հունիսի սկիզբ, հիմա կկարողանա՞մ գրանցվել քննության համար

delicate
22.05.2015, 18:50
Անգլերեն բառապաշար տվող լավ կայք գիտեմ:Տարբեր տեսակի գրքեր ու ֆիլմեր է պարունակում:Կարդում եք ձեր նախընտրած գիրքը,յուրաքանչյուր անհասկանալի բառի վրա սեղմելուց ցույց է տրվում բառի ռուսերեն թարգմանությունը կամ նայում եք ֆիլմը,որի ընթացքում ողջ տեքստը գրվում է էկրանին:Անհասկանալի բառի դեպքում կրկին սեղմում եք վրան և տեսնում ռուսերեն թարգմանությունը:Անհրաժեշտության դեպքում(ասենք ռուսերենի վատ իմացության) կարող եք սեղմել հատուկ նշանի վրա(չեմ հիշում ինչ նշան էր) սեղմելուց գուգլ թրանսլեյթնա բացում ու հայերեն թարգմանեք:Բայց պիտի գրանցվեք նոր օգտվեք կայքից:Վճարովի ծառաություններ էլ կան: Իսկ հիմա կայքը՝ speechyard.com

delicate
17.07.2015, 15:43

:D Բայց արդեն վճարովի

enna
18.07.2015, 00:06
ինչքա՞ն ժամանակ առաջ պիտի գրանցվես թոյֆլի համար:

Շինարար
18.07.2015, 04:27
ինչքա՞ն ժամանակ առաջ պիտի գրանցվես թոյֆլի համար:

ՀԻմա չեմ հիշում, բայց կայքում կարող ես ստուգել, ասենք հիմա երբվա համար կարող ես գրանցվել, բայց ես վերջինը կարծեմ տասը օր առաջ եմ գրանցվել:

Ruby Rue
26.10.2015, 19:37
Ժող, որտե՞ղ ա ավելի նպատակահարմար TOEFL հանձնել: Իմ պլանավորած օրերին երեք տարբեր տեղերում կա` Ամերիկյան համալսարան, ESOLARM և Master Style Educational Center. Ուղղակի ես մի անգամ Ամերիկյանում էի հանձնել, ուղղակի անտանելի էր` շատ մարդիկ կային փոքր տեղում ու speaking-ի մասը դժոխք էր, բոլորը կողքից խոսում էին, ու կենտրոնանալ չէր լինում: Հետո ես հասել էի writing-ի, մարդկանց մեծ մասը խոսում էր, ահավոր էր:
Ինձ խորհուրդ տվեցին ավելի պակաս հայտնի տեղերում հանձնել, որովհետև էնտեղ քիչ մարդ ա լինում: Որևէ մեկը նշված տեղերում հանձնե՞լ է, պայմանները ո՞նցն են: Մեկ էլ, ի՞նչ եք կարծում` ուրբաթ օրն ավելի քիչ մարդ կգա, թե՞ կիրակի: :))

Ռուֆուս
26.10.2015, 20:06
Ռուբ, չես կարա հաստատ ասես, կարող ա էդ քիչ հայտնի տեղերում էլ լիքը լինեն, տեղն էլ ավելի անհարմար լինի ու էլի speaking-ին խանգարեն: Ես ամերիկյանում էի հանձնել, նորմալ քանակ էր, ոչ շատ ոչ քիչ, reading-ն ու listening-ը արագ վերջացրի ու ընդմիջումն էլ հատուկ քիչ վերցրի, որ speaking-ը շուտ անեի, կողքից չխանգարեին: Ինչքան հիշում եմ իմ հետ մենակ մեկն էր speaking-ին հասել, բայց հետո writing-ի listening-ի ժամանակ էր շատ դժվար կենտրոնանալը ու հետո essay-ները գրելը, երբ որ չորս կողմից բաղաձայն-բաղաձայն սխալ ու ճիշտ խոսում էին:

Պիտի որ ուրբաթ ավելի թեթև լինի, բայց եթե մագիստրատուրայի ընդունելություն բան եղան դիմացը, հույս չունենաս, որ քիչ կլինեն :))

Lusina
26.10.2015, 20:22
Ես էլ ESOLARM-ում եմ հանձնել 2 տարի առաջ, իմ ժամանակ նորմալ էր կազմակերպված ամեն ինչ.
2 սենյակ կար էն ժամանակ, ամեն մեկում՝ ոչ ավել քան 20 հոգի. Իմիջիայլոց, ես էլ փորձեցի ընդմիջումս կարճ անել, բայց թույլ չտվեցին.
Կային մարդիկ, որոնք ընդհանրապես դուրս չեկան ընդմիջման, բայց դուրս եկողներին ժամանակից շուտ ներս չէին թողնում.
Օրվա հետ կապված՝ չեմ կարծում, թե շատ մեծ դեր խաղա, եթե խանգարող լինի, մի հոգին էլ լրիվ հերիք կլինի, պետք ա փորձես ուշադրություն չդարձնել.
Ես կարծեմ համարյա ամբողջ ընթացքում ականջակալները դրել էի, որ իզոլացվեմ շրջապատից, չնայած որ իմ դեպքում աղմուկ չկար էլ :))

Ռուֆուս
26.10.2015, 20:59
Օրվա հետ կապված՝ չեմ կարծում, թե շատ մեծ դեր խաղա, եթե խանգարող լինի, մի հոգին էլ լրիվ հերիք կլինի, պետք ա փորձես ուշադրություն չդարձնել.

Հա, էդ ճիշտ ա, մանավանդ երբ որ անդուր ու բամբ ձեն ունի ու խոսալուց կոպիտ սխալներ ա անում, անկախ քեզնից մտքիդ մեջ սխալները ուղղում ես :D

Ruby Rue
28.10.2015, 01:51
Ռուբ, չես կարա հաստատ ասես, կարող ա էդ քիչ հայտնի տեղերում էլ լիքը լինեն, տեղն էլ ավելի անհարմար լինի ու էլի speaking-ին խանգարեն: Ես ամերիկյանում էի հանձնել, նորմալ քանակ էր, ոչ շատ ոչ քիչ, reading-ն ու listening-ը արագ վերջացրի ու ընդմիջումն էլ հատուկ քիչ վերցրի, որ speaking-ը շուտ անեի, կողքից չխանգարեին: Ինչքան հիշում եմ իմ հետ մենակ մեկն էր speaking-ին հասել, բայց հետո writing-ի listening-ի ժամանակ էր շատ դժվար կենտրոնանալը ու հետո essay-ները գրելը, երբ որ չորս կողմից բաղաձայն-բաղաձայն սխալ ու ճիշտ խոսում էին:

Պիտի որ ուրբաթ ավելի թեթև լինի, բայց եթե մագիստրատուրայի ընդունելություն բան եղան դիմացը, հույս չունենաս, որ քիչ կլինեն :))

Ես երկու անգամ եմ հանձնել. առաջին անգամ նոյեմբերին էր, հանգիստ էր, քիչ մարդ կար: Հաջորդը ապրիլին էր, ԱՄՆ գնալու ծրագրի համար: Սենց ահավոր ինքնավստահ էի, որ նախորդից բարձր եմ ստանալու, որովհետև նախորդին reading-ին ու listening-ին կիսաքնած էի, բայց դե ավելի ցածր ստացա, որովհետև կենտրոնանալ չէի կարողանում: Հիմա որ հիշում եմ, ամենավատ դժոխք ա թվում, դրա համար էլ վախենում եմ գրանցվեմ: :))

Ես էլ ESOLARM-ում եմ հանձնել 2 տարի առաջ, իմ ժամանակ նորմալ էր կազմակերպված ամեն ինչ.
2 սենյակ կար էն ժամանակ, ամեն մեկում՝ ոչ ավել քան 20 հոգի. Իմիջիայլոց, ես էլ փորձեցի ընդմիջումս կարճ անել, բայց թույլ չտվեցին.
Կային մարդիկ, որոնք ընդհանրապես դուրս չեկան ընդմիջման, բայց դուրս եկողներին ժամանակից շուտ ներս չէին թողնում.
Օրվա հետ կապված՝ չեմ կարծում, թե շատ մեծ դեր խաղա, եթե խանգարող լինի, մի հոգին էլ լրիվ հերիք կլինի, պետք ա փորձես ուշադրություն չդարձնել.
Ես կարծեմ համարյա ամբողջ ընթացքում ականջակալները դրել էի, որ իզոլացվեմ շրջապատից, չնայած որ իմ դեպքում աղմուկ չկար էլ :))

Դե ականջակալները չեն օգնում լրիվ իզոլացվել: Որ ընդհանրապես կողքից չլսես ով ինչ ա խոսում, հրաշք կլինի: :))

Progart
01.11.2017, 08:27
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
եթէ մտածում ես յանձնել TOEFL, թէ՞ ոչ․ ուրեմն փախի, փախի ախպերս

ես սրանից դեբիլ․ տուֆտա բան կեանքում չէի տեսել ու հիմա տանջւում եմ

ի դէպ, եթէ կայ մի բարի մարդ, ով պատրաստ ա ինձ ասել, թէ ոնց հեշտ յանձնեմ էս, ես իր ա կենացը կը խմեմ։

StrangeLittleGirl
01.11.2017, 10:28

Հեշտ լուծում ասեմ․ IELTS հանձնի։

Progart
01.11.2017, 12:06
Հեշտ լուծում ասեմ․ IELTS հանձնի։
ես էլ եմ արդեն սկսում էդ ուղղութեամբ մտածել ։/

StrangeLittleGirl
01.11.2017, 12:23
ես էլ եմ արդեն սկսում էդ ուղղութեամբ մտածել ։/

Ճիշտ ես մտածում։ :) Ափսոս ա TOEFL-ի վրա վատնած ժամանակդ։ Իսկ IELTS-ին պատրաստվելիս նաև իրոք անգլերենդ ես լավացնում։

Mr. Annoying
02.11.2017, 23:43
Բայց էսսեյները թղթի վրա մատիտով գրելը համը հանում ա։ Մնացած բաներով TOEFL-ից մի քանի անգամ ավելի լավն ա։

Katka
20.04.2018, 16:05
IELTS պարապողների համար
http://ieltsliz.com/
Եթե էսեյների (ճիշտ գրված) լավ լինքեր գիտեք, կիսվեք խնդրում եմ :)

Progart
20.04.2018, 18:30
IELTS պարապողների համար
http://ieltsliz.com/
Եթե էսեյների (ճիշտ գրված) լավ լինքեր գիտեք, կիսվեք խնդրում եմ :)

IELTS֊ի համար չգիտեմ, թէ օգտակար կը լինի, թէ չէ, բայց ես թոյֆլի համար սրանից եմ օգտւում։ կարող ա օգնի ինչ֊որ բանով
http://vrrasi.com/exam/TOEFL.Essay.questions-1411607740.pdf

Katka
19.03.2019, 13:40
IELTS-ի նյութերով ո՞վ կարող է կիսվել:

Աթեիստ
19.03.2019, 13:53
https://vk.com/learn_english_learn

VK-ում լիքը գրքեր են լինում։

Thom
20.07.2019, 01:16
Ակումբցիներ ջան, լրջորեն դիտարկում եմ կրթությունս Գերմանիայում շարունակելու տարբերակը։ Դրա համար ինձ պետք ա հանձնել անգլերենի քննություն, ենթադրաբար TOEFL: Թեման կարդացի, ինչ-ինչ հետևություններ արեցի։ Պարապելու եմ ինքնուրույն, ուղղակի վստահ չեմ, որ մինչև տարվա վերջ կհասցնեմ։ Անգլերենիս ներկա մակարդակը թույլ ա տալիս հանգիստ շփվել արտասահմանցիների հետ, կարդալ նորություններ, նստել տարբեր ֆորումներում և այլն։ Պետք ա հավաքեմ գոնե 90 միավոր, էտ շատ ա, ու հնարավոր ա թե ոնց? Ուղղակի տեստի բարդության մակարդակը չեմ պատկերացնում։
Հնարավոր ա նաև դիմելը թողել մյուս տարվան ու հանգիստ խղճով աշխատել լեզվի բարելավման ու այլ հարցերի վրա։ Ինչ խորհուրդներ կտաք?

StrangeLittleGirl
20.07.2019, 02:30

Եթե անգլերենիդ մակարդակի վրա վստահ ես, ինձնից քեզ խորհուրդ IELTS հանձնի. պատրաստվելու վրա ավելի պակաս ժամանակ կծախսես, ծախսածդ ժամանակն էլ հենց անգլերենդ լավացնելու վրա կգնա, ոչ թե կոնկրետ թեստ հանձնելու։

Progart
20.07.2019, 03:15

+1

ես toefl եմ յանձնել, ու երկու֊երեք ամսում առաջին քննութեանը հաւաքել 80+(կոնկրետ չեմ յիշում)՝ էն դէպքում, երբ դրանից առաջ անգլերէն չգիտէի։ ու ես գիտեմ, որ դա անգլերէն իմանալու արդիւնքում չի եղել, այլ՝ թեստի հետ կապուած որոշ «հմտութիւններ» օգտագործել կարողանալու հետ։

ու շուտով, ինքս էլ ielts եմ յանձնելու։ թեստի մակարդակն աւելի բարձր ա, ու գիտելիքներն էլ կօգնի ճիշտ գնահատել։ ու պարապելու ընթացքում էլ, անգլերէնդ լաւանալու ա՝ վստահաբար ։ճ

Thom
20.07.2019, 10:42

Հենց էտ ա, որ չեմ կարողանում հասկանալ իմ ունեցած մակարդակի ու թեստը հաջող հանձնելու համար պետքական գնահատականի տարբերությունը։ Հիմա էս միակ հարցն ա, որը ստիպում ա տատանվել՝ էս տարի դիմել, թե մյուս։

Մի հատ կասե՞ս, թե անգլերեն չիմանալը ինչ ա նշանակում։ :) Համալսարանների ճնշող մեծամասնությունը 80+ ա ուզում ինձնից, պլյուս որ իմ մոգը ահագին բարձր ա։ Ուզում եմ հասկանամ, եթե ես էլ քո չափ չգիտեմ, ուրեմն 4-5 ամսում հանգիստ պարապեմ տամ :))

Progart
20.07.2019, 11:18

անգլերէնիս մակարդակը նախքան թեստ յանձնելը՝ գիտէի տառերը ու գիտէի, որ կայ shall/will :D

Thom
20.07.2019, 12:33
անգլերէնիս մակարդակը նախքան թեստ յանձնելը՝ գիտէի տառերը ու գիտէի, որ կայ shall/will :DՈւ երեք ամիս հետո 80+???)) Հիմա դու ես հանճար, թե թեստն ա էտքան հեշտ?)
Համենայն դեպս, էտ նշանակում ա, որ արժի սկսել պարապելը։
IELTS տեստ նայեցի, տենց ինչ-որ շատ բարդ չէր երևում։ Ուղղակի եթե TOEFL ավելի հեշտ ա, էտ կընտրեմ, որ առանց տանջվելու հանգիստ ու վստահ տամ։ Լեզվիս վրա աշխատում եմ էսպես թե էնպես։

Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk

Progart
20.07.2019, 12:51
Ու երեք ամիս հետո 80+???)) Հիմա դու ես հանճար, թե թեստն ա էտքան հեշտ?)
Համենայն դեպս, էտ նշանակում ա, որ արժի սկսել պարապելը։

նայ, ես չեմ կարծում, որ էդ թեստի համար հանճար ա պէտք լինել, կամ նոյնիսկ լաւ անգլերէն իմանալ ։ճ
շատ թեստեր անես ու հասկանաս լոգիկան, իհարկէ չեմ բացառում, որ սովորելու/ընկալելու արագութիւնն էլ կայ, բայց նէնց չի, որ դժուար թեստ ա ։ճ

StrangeLittleGirl
20.07.2019, 14:07
Հենց էտ ա, որ չեմ կարողանում հասկանալ իմ ունեցած մակարդակի ու թեստը հաջող հանձնելու համար պետքական գնահատականի տարբերությունը։ Հիմա էս միակ հարցն ա, որը ստիպում ա տատանվել՝ էս տարի դիմել, թե մյուս։

Մի հատ կասե՞ս, թե անգլերեն չիմանալը ինչ ա նշանակում։ :) Համալսարանների ճնշող մեծամասնությունը 80+ ա ուզում ինձնից, պլյուս որ իմ մոգը ահագին բարձր ա։ Ուզում եմ հասկանամ, եթե ես էլ քո չափ չգիտեմ, ուրեմն 4-5 ամսում հանգիստ պարապեմ տամ :))
Կարաս նայես IELTS֊ի թեստային օրինակները։
Հետո, էն ժամանակը, որ ծախսելու ես TOEFL պարապելու վրա, կորելու ա գնա քննությունը հանձնելուց հետո, իսկ քեզ մենակ քննություն հանձնել պետք չի, այլ անգլերեն իմանալ նենց մակարդակով, որ կարողանաս նաև սովորել։ IELTS֊ն էդ առումով քեզ ավելի պատրաստի մակարդակի վրա ա դնում, քննության վրա ծախսած ժամանակդ էլ անգլերենդ լավացնելու վրա ծախսած ժամանակ ա, ու ավելի պատրաստ կգնաս սովորելու։
Ու հա, TOEFL֊ը հնարավոր ա բարձր ստանալ անգլերեն բավական վատ իմանալով ու ցածր ստանալ ընտիր իմանալով։ Երկու դեպքերից էլ լիքը գիտեմ։ IELTS֊ն ավելի լավ ա արտացոլում գիտելիքները։

enna
20.07.2019, 17:51
Մի շաբաթ առաջ Թոյֆլ եմ հանձնել ու երկու շաբաթ ինքնուրույն ոչ ինտենսիվ պարապելով ստացել եմ 101. Կուզեի կիսվել փորձովս: Ամենաառաջին կլիշե բանը, որ կասեմ էդ ստրեսադիմացկուն լինելն ա, երկրորդը ժամնակին հետևելը ու երրորդը պարապելը էն նյութերով, որոնք մաքսիմալ նման են իրականին, խոսքս ծրագրի մասին ա: Ինձ շատ օգնել ա Մագուշը (https://toefl.magoosh.com) (լիքը սմարտֆոնի համար նեախատեսված օգտակար ծրագրեր ունի) ու էս չինարեն էջը (https://toefl.kmf.com):Դ կարծում եմ չինարեն էջը ավելի շատ ա օգնել, որովհետև ամեն ինչը նման էր իրականին, դրանից բացի վիճակագրություն ա տալիս, թե օրինակ կարդալու բաաժնի, կոնկրետ որ տիպի խնդիրներում ես թերանում ու կարող ես մենակ էդ հարցերը պարապել:

Thom
21.07.2019, 10:43

Էրեկ նայեցի IELTS մի օրինակ, էտ էլ բարդ բան չէր երևում։ Մի հատ էս երկու օրը պետք ա էլի ուսումնասիրեմ ու վերջնական որոշեմ։ Ի դեպ, ի՞նչ կասես նրա մասին, որ գրեթե բոլորը միաբերան ասում են, թե Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, անգամ master degree ստանալուց հետո գործ ճարել ու մնալը դժվար ու քիչ հավանական բան ա։ Որպես էտ կողմում ապրող մարդ, վստահ եմ տեղեկացված ես։

Thom
21.07.2019, 10:46
Մի շաբաթ առաջ Թոյֆլ եմ հանձնել ու երկու շաբաթ ինքնուրույն ոչ ինտենսիվ պարապելով ստացել եմ 101. Կուզեի կիսվել փորձովս: Ամենաառաջին կլիշե բանը, որ կասեմ էդ ստրեսադիմացկուն լինելն ա, երկրորդը ժամնակին հետևելը ու երրորդը պարապելը էն նյութերով, որոնք մաքսիմալ նման են իրականին, խոսքս ծրագրի մասին ա: Ինձ շատ օգնել ա Մագուշը (https://toefl.magoosh.com) (լիքը սմարտֆոնի համար նեախատեսված օգտակար ծրագրեր ունի) ու էս չինարեն էջը (https://toefl.kmf.com):Դ կարծում եմ չինարեն էջը ավելի շատ ա օգնել, որովհետև ամեն ինչը նման էր իրականին, դրանից բացի վիճակագրություն ա տալիս, թե օրինակ կարդալու բաաժնի, կոնկրետ որ տիպի խնդիրներում ես թերանում ու կարող ես մենակ էդ հարցերը պարապել:

Ափսոս Մագուշը վճարովի ա, ես էլ նենց չեմ ուզում սովորելու պրոցեսի վրա փող ծախսել :))
Իսկ մինչև էտ անգլերենի հետ ո՞նց ես եղել։ Ուղղակի ուզում եմ համեմատական անցկացնել։

ivy
21.07.2019, 20:41
գրեթե բոլորը միաբերան ասում են, թե Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, անգամ master degree ստանալուց հետո գործ ճարել ու մնալը դժվար ու քիչ հավանական բան ա

Գերմանիայի վերաբերյալ մի քիչ ասեմ։
Հեշտ չի, բայց լրիվ ռեալ է ավարտելուց հետո աշխատանք գտնել, իհարկե մասնագիտության ոլորտն էլ նշանակություն ունի՝ մի դեպքում ավելի է դժվար, մի դեպքում պակաս դժվար։ Ամեն դեպքում, ինչ ոլորտում էլ լինես, արժի մի քանի բաների վրա ուշադրություն դարձնել։

Առաջին հերթին, աշխատիր հնարավորինս արագ գերմաներեն սովորել՝ հենց ուսման ընթացքում․ գերմաներենի իմացությունը մեծացնելու է աշխատանք գտնելու շանսերը։
Երկրորդ, անպայման արժի մասնագիտական պրակտիկա անել ուսման ընթացքում․ գերմանացիները մեծ նշանակություն են տալիս աշխատանքային փորձին ու գործատուների երաշխավորագրերին։ Ցանկացած, թեկուզ կարճատև պրակտիկան, թեկուզ լրիվ անվճար, մեծ պլյուս է լինելու։
Երրորդ, պետք է հիշել, որ աշխատանքային իրավունք ստանալը Գերմանիայում հեշտ ու կարճատև պրոցես չի, բացի դրանից ապագա գործատուն պիտի պատրաստ լինի օժանդակել էդ հարցում, սա իհարկե մի քիչ դժվարացնում է հարցը, բայց միևնույն է լրիվ հնարավոր տարբերակ է։
Ուղղակի պիտի ուսման հենց սկզբից մտածել էս հարցերի շուրջ։ Ժամանակ շահելու համար կարելի է մի քիչ երկարացնել ուսումը․ սովորաբար խնդիր չի լինում՝ չորս սեմեստրի փոխարեն հինգ-վեց սեմեստրում ավարտել մասթերը։

Ինչ վերաբերում է անգլերենի քննությանը, ինձ թվում է, մի քիչ բարդացնում ես հարցը․ եղածը մի ախմախ քննություն է, մի քիչ պարապիր՝ հանձնիր։ Քո գրածով, պիտի որ ահագին լավ մակարդակի լինի անգլերենդ․ ես ժամանակին շատ համեստ գիտելիքներով ահագին բարձր միավոր էի հավաքել TOEFԼ-ից։ Մի վախեցիր, հաստատ կարող ես։ Բացի դրանից՝ մի երկու միավոր ավել-պակասը էդքան նշանակություն չի ունենալու ընդունելության համար․ շատ ավելի կարևոր են քո մոտիվացիոն նամակը ու մնացած թղթերը, որոնցով իրենք քո մասին պատկերացում են կազմելու, ու կամ տպավորվելու ես կամ չես տպավորվելու մնացած դիմորդների ֆոնի վրա։

Thom
22.07.2019, 11:36
Գերմանիայի վերաբերյալ մի քիչ ասեմ։
Հեշտ չի, բայց լրիվ ռեալ է ավարտելուց հետո աշխատանք գտնել, իհարկե մասնագիտության ոլորտն էլ նշանակություն ունի՝ մի դեպքում ավելի է դժվար, մի դեպքում պակաս դժվար։ Ամեն դեպքում, ինչ ոլորտում էլ լինես, արժի մի քանի բաների վրա ուշադրություն դարձնել։

Առաջին հերթին, աշխատիր հնարավորինս արագ գերմաներեն սովորել՝ հենց ուսման ընթացքում․ գերմաներենի իմացությունը մեծացնելու է աշխատանք գտնելու շանսերը։
Երկրորդ, անպայման արժի մասնագիտական պրակտիկա անել ուսման ընթացքում․ գերմանացիները մեծ նշանակություն են տալիս աշխատանքային փորձին ու գործատուների երաշխավորագրերին։ Ցանկացած, թեկուզ կարճատև պրակտիկան, թեկուզ լրիվ անվճար, մեծ պլյուս է լինելու։
Երրորդ, պետք է հիշել, որ աշխատանքային իրավունք ստանալը Գերմանիայում հեշտ ու կարճատև պրոցես չի, բացի դրանից ապագա գործատուն պիտի պատրաստ լինի օժանդակել էդ հարցում, սա իհարկե մի քիչ դժվարացնում է հարցը, բայց միևնույն է լրիվ հնարավոր տարբերակ է։
Ուղղակի պիտի ուսման հենց սկզբից մտածել էս հարցերի շուրջ։ Ժամանակ շահելու համար կարելի է մի քիչ երկարացնել ուսումը․ սովորաբար խնդիր չի լինում՝ չորս սեմեստրի փոխարեն հինգ-վեց սեմեստրում ավարտել մասթերը։

Ինչ վերաբերում է անգլերենի քննությանը, ինձ թվում է, մի քիչ բարդացնում ես հարցը․ եղածը մի ախմախ քննություն է, մի քիչ պարապիր՝ հանձնիր։ Քո գրածով, պիտի որ ահագին լավ մակարդակի լինի անգլերենդ․ ես ժամանակին շատ համեստ գիտելիքներով ահագին բարձր միավոր էի հավաքել TOEFԼ-ից։ Մի վախեցիր, հաստատ կարող ես։ Բացի դրանից՝ մի երկու միավոր ավել-պակասը էդքան նշանակություն չի ունենալու ընդունելության համար․ շատ ավելի կարևոր են քո մոտիվացիոն նամակը ու մնացած թղթերը, որոնցով իրենք քո մասին պատկերացում են կազմելու, ու կամ տպավորվելու ես կամ չես տպավորվելու մնացած դիմորդների ֆոնի վրա։Շատ մերսի ivy ջան։ Գերմանիայի հետ կապված մասը ահագին օգտակար էր։ Հա, ի դեպ, 850 եվրոյով հնարավոր ա խոշոր քաղաքներում ապրել, թե դա քիչ ա?

Իսկ TOEFL-ի պահով հաստատ ճիշտ ես ասում։ Ուղղակի երբեք չեմ առնչվել, ու որ կողքից մարդիկ միշտ իրանց ճղում են պարապելուց, թվում ա թե ինչ-որ բարդ քննություն ա։ Բայց ինչքանով ծանոթացա էս երկու օրը, էտ սխալ պատկերացում էր։

Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk

ivy
22.07.2019, 11:57
Շատ մերսի ivy ջան։ Գերմանիայի հետ կապված մասը ահագին օգտակար էր։ Հա, ի դեպ, 850 եվրոյով հնարավոր ա խոշոր քաղաքներում ապրել, թե դա քիչ ա?

Նայած ինչ քաղաք: Բեռլինում՝ որպես ուսանող, հաստատ հերիք կանի, հավանաբար Համբուրգում էլ: Մյունխենում՝ դժվար թե հերիքի: Մյունխենը Գերմանիայի ամենաթանկ քաղաքն է, ու եթե որոշես էստեղ սովորել, ասենք՝ LMU-ում կամ TU-ում, ապա պիտի մի քիչ ավելի շատ ունենաս, քան ամսական 850-ը: Միակ բացառությունը էն կլինի, որ ուսանողական հանրակացարանում ապրես. էդ դեպքում կարող է հերիքել: Ուղղակի ուսանողական հանրակացարաններում ահագին դժվար է տեղ ճարել, պիտի հնարավորինս շուտ զբաղվել էդ հարցով:

Thom
22.07.2019, 12:16

Էտ շատ լավ ա։ Որովհետև մի տեսակ չէի տրամադրվի փոքր քաղաքներից մեկում մնալու մտքին։ Կա Համբուրգի տարբերակը, ինչը ահագին դուրս գալիս ա։ Մնում ա ստացվի :roll
Ալարկոտությունս սպանեմ, անցնեմ գործի․․․

enna
22.07.2019, 21:05
Ափսոս Մագուշը վճարովի ա, ես էլ նենց չեմ ուզում սովորելու պրոցեսի վրա փող ծախսել :))
Իսկ մինչև էտ անգլերենի հետ ո՞նց ես եղել։ Ուղղակի ուզում եմ համեմատական անցկացնել։

Մագուշը, եթե չեմ սխալվում անվճար քոնթենթ էլ ունի, օրինակ բառեր սովորելունը: Ինչ վերաբերվում ա անգլերենիս, վախեցած էի ու մտածում էի 79 չեմ ձգի, բայց TOEFL-ը իրոք էնքան անգլերենը չէր, ինչքան բառապակցություններ սովորելը, էսսեի համար պլան կազմելը կամ կարդալու տեխնիկաներին տիրապետելը. եթե միջին մակարդակի անգլերեն գիտես արդեն ու ժամանակ էլ չունես, էֆֆեկտիվ կլինի կենտրոնանալ տեխնիկայի վրա, քան անգլերեն սովորելու

Katka
23.07.2019, 00:24
Իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ Քեմբրիջի բիզնես անգլերենի C1 մակարդակն է հանձնել ու եթե այո, կարո՞ղ եք նյութերով կիսվել։

Peace
24.07.2019, 19:34
Իսկ TOEFL-ի պահով հաստատ ճիշտ ես ասում։ Ուղղակի երբեք չեմ առնչվել, ու որ կողքից մարդիկ միշտ իրանց ճղում են պարապելուց, թվում ա թե ինչ-որ բարդ քննություն ա։ Բայց ինչքանով ծանոթացա էս երկու օրը, էտ սխալ պատկերացում էր։

Ես TOEFL-ի քննություն չեմ հանձնել, բայց B2-ի քննություն եմ հանձնել ֆրանսերեն ու ինձ թվում է իրար մոտ գտնվող ինչ որ բան են: էդ B2 ասվածը շատ ավելի հնչեղ ա, քան ինքը իրականում կա, բայց բայց լավ կլինի որ TOEFL-ի քննության պատրաստող մեկի հետ մի երկու ամսվա կուրս վերցնես նրբություններին ծանոթանալու համար ու տեղույն վրա անհագստությանդ աստիճանը կառավարես:

էս կայքում էլ մի քիչ վեր ու վար արա (TOEFL թեման նայի) բավականին գաղափար կունենաս, փորձառու ուսուցիչներ են Կանադայից:

https://www.engvid.com/

StrangeLittleGirl
24.07.2019, 23:04

Դե՞լֆ ես հանձնել։ Եթե հա, ապա Դելֆն ահագին տարբեր ա TOEFL֊ից. նախ մենակ B2 մակարդակին ուղղված առաջադրանքներ են տրված, հետո բանավորը ձայնագրվելով չի, անմիջական իսկական մարդկանց հետ ա, կարդալն էլ multiple choice չի։

Peace
25.07.2019, 00:47
Դե՞լֆ ես հանձնել։ Եթե հա, ապա Դելֆն ահագին տարբեր ա TOEFL֊ից. նախ մենակ B2 մակարդակին ուղղված առաջադրանքներ են տրված, հետո բանավորը ձայնագրվելով չի, անմիջական իսկական մարդկանց հետ ա, կարդալն էլ multiple choice չի։

Ոչ, Դելֆ չէր: Compétence en Français Langue Seconde, էս ծրագիրն էր, որին 11 ամիս մասնակցելուց հետո (առավոտը 8 մինչև 4), նոր B2 քննություն հանձնեցի, ամեն ինչը տեղույն վրա, առանց ձայնագրությունների: էս ծրագրին մասնակցեցեի մեկնելուց հետո, քիչ է պատահում էդպես, որ մեկնելուց հետո նոր քննություն տաս, բայց իմ պարագայում էնպես եղավ: Դասերին մասնակցելու ընթացքում, արդեն քննություն հանձնած երկիր մտած մարդիկ էին գալիս, որովհետեև երկիր մտնելուց հետո կառավարությունը գտել էր, որ մակարդակը բավարար չի, ու իրոք մի քանի նախադասություն բնականոն կերպով իրար չէին կարողանում կապել: Հետո ես իրենց հարցրեցի, թե ոնց են էդ վիճակով քննություն հանձնել, ասեցին, որ հատուկ ֆորմատով են պապրապել, առանց աջ ու ձախերի, մենակ քննությունն հանձնելու համար: Իրանք Alliance էին հանձնել:

Դրա համար եմ ասում, որ երևի դժվար չի, նրբություններն ա պետք սովորել:

StrangeLittleGirl
25.07.2019, 02:30

Դե հա, TOEFL֊ը կոնկրետ դժվար չի, լեզվի իմացության հետ շատ կապ չունի, պետք ա նրբությունները սովորել։ Քո հանձնած քննության մասին չգիտեմ, բայց Դելֆը ես Alliance֊ում եմ հանձնել, ու առանց լեզվի իմացության անհնար ա հանձնելը։ Իհարկե B2 մակարդակն էնքան էլ բարձր չի, տեսականորեն հնարավոր ա, որ B2 նորմալ հանձնած մեկը չկարողանա երկու բառ իրար կապել (մանավանդ լեզվակրի հետ շփվելիս)։ Ու TOEFL֊ի հետ էլ համեմատելիս մոտավորապես 72 միավորի կողմերն ա (https://magoosh.com/toefl/2015/how-to-compare-the-toefl-and-cefr/)։ Բայց ամեն դեպքում TOEFL֊ն իրոք էնքան էլ լավ չի արտացոլում անգլերենի գիտելիքները։ Հենց մենակ էդ խոսելիս ձայնագրվելու պահը լրիվ հերիք ա։ Ստեղծում ա լեզվի գործածության լրիվ անբնական իրավիճակ։ Մեկը ես, որ վարժ անգլերեն եմ խոսում, հաստատ ամիսներով ճռռալու էի TOEFL֊ին պատրաստվելիս, որովհետև լրիվ ինչ֊որ ֆինտուֆլուշկա հմտություններ էին պահանջվում, որոնք ես չունեի, ես մենակ անգլերեն գիտեի։ Օրինակ reading֊ը փորձնական տեքստերից ահավոր ցածր էի հավաքում, չնայած որ սաղ կյանքս անգլերեն գեղարվեստական ու գիտական տեքստեր եմ կարդացել (IELTS֊ի դեպքում տենց չէր)։

Katka
03.08.2019, 07:46
Փորձնական տեստը հանձնել եմ reading-ը 6 եմ հավաքել, լիսնինգն էլ 6.5 առանց պարապելու, բայց չասացին դա լավ ա՞, թե՞ վատ