PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր Սուրբ Ծնունդ



StrangeLittleGirl
06.01.2007, 01:08
Շնորհավոր Սուրբ Ծնունդ…
Ուզում եմ, որ այս տարի ավանդական չամիչով փլավն ուտելուց առաջ մտածեք, թե ինչ տոն է սա:
Ձեզ դուր կգա՞ եթե ձեր ծննդյան օրը ձեզ մոռանան, մարդիկ իրենք իրենց համար ուրախանան: Նույնը Սուրբ Ծնունդն է: Սա Հիսուսի ծնունդն է, և կարծում եմ, որ Նրա հետ պետք է տոնենք այն:
Բայց Հիսուսի ծննդյան առթիվ պետք է շնորհավորենք միմյանց, որովհետև Փրկիչն է ծնվել:
Շատերը վիճում են, թե երբ է իսկական Սուրբ Ծնունդը: Կարծում եմ, որ դա կարևոր չէ, ավելի կարևոր է այն, որ Նա ծնվել է, կենդանի է, այսօր էլ մեզ հետ է:
Ուստի շնորհավոր Սուրբ Ծնունդ…

Հ.Գ. հույս ունեմ, որ կգա մի օր, երբ չամիչով փլավի մեջ այլևս բրինձ չի լինի:

Kita
06.01.2007, 01:24
ես էլ շնորհավորում եմ բոլորի սուրբ ծնունդը:)

Հ.Գ. հույս ունեմ, որ կգա մի օր, երբ չամիչով փլավի մեջ այլևս բրինձ չի լինի:
ինչպես ասում են. հույսը վերջում է մահանում:)

Shauri
06.01.2007, 01:26
– Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
– Մեզի, ձեզի Սուրբ ավետիս...

PoeT
06.01.2007, 01:27
Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Ստեղ են ասում չէ՞։

Հ.Գ. Ճիշտ գրեցի՞

Artgeo
06.01.2007, 01:43
:D 1700 տարի քրիստոնյա երկրում Զատիկն ու Սուրբ ծնունդը իրարից չեն տարբերում։ Ողբամ քեզ Հայաստան...


Շնորհավորում եմ բոլորին Սուրբ Ծննդի առթիվ։ :)


Հ.Գ. Ի դեմ էդ դեկտեմբեի 25. հունվարի 6-7 ի մասին որևէ մեկը կարո՞ղ է ասել, որտեղ կարող եմ կարդալ, թե ինչո՞ւ է այդպես։

kiki
06.01.2007, 01:52
Շնորհավոր Սուրբ Ծնունդ...:)

Հ.Գ. Ի դեմ էդ դեկտեմբեի 25. հունվարի 6-7 ի մասին որևէ մեկը կարո՞ղ է ասել, որտեղ կարող եմ կարդալ, թե ինչո՞ւ է այդպես։
եթե չեմ սխալվում, հունվարի 6-ը հեթանոսական ինչ որ տոն է եղել, ու պարզապես երբ անցնում էին քրիստոնեությանը, ցանկացել են արմատախիլ անել հեթանոսությունը ժողովրդի մեջ ու հենց այդ օրն են նշանակել, դրա համար տարբերվում է...կամ էլ դեկտեմբերի 25-ն է եղել այդ օրը, հաստատ չեմ հիշում, վաղը տատիկիցս կհարցնեմ, հաստատ կասեմ... գնալու եմ առավոտյան եկեղեցի հետը...

Լիաննա
06.01.2007, 02:09
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:)

Gohar
06.01.2007, 03:10
Շնորհավոր Սուրբ Ծնունդ :)

Lionne_en_Chasse
06.01.2007, 06:25
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱ՛Ւ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱ՛Ւ

Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի

otar
06.01.2007, 10:10
Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Ստեղ են ասում չէ՞։

Հ.Գ. Ճիշտ գրեցի՞
Քրիստոս ծնեավ և յայտնեցավ

Աբելյան
06.01.2007, 10:36
-Քրիստոս ծնավ և հայտնեցավ
-Ձեզ և Մեզ մեծ ավետիս

քաղաքացի
06.01.2007, 11:57
Շնորհավոր Սուրբ Ծնունդ :)


Հ.Գ. Ի դեմ էդ դեկտեմբերի 25. հունվարի 6-7 ի մասին որևէ մեկը կարո՞ղ է ասել, որտեղ կարող եմ կարդալ, թե ինչո՞ւ է այդպես։
Ես բավականին գիտեմ:
Կաթոլիկները Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, որը հեթանոսական տոն է եղել (ինչքան հիշում եմ արևի տոնը) և հաշվարկներից ելնելով Քրիստոսը ծնվել է ամսի 25-ի կողմերը: Շատ աղմուկ չբարձրացնելու համար որոշել են հենց այդ օրը:
Բողոքականները նշում են հունվարի 7-ին: Այս օրը փոխվել է վերջին 1 դարում, առաջ իրենք էլ էին 25-ին նշում: Սա առաջացել է այն 13 օրվա պատճառով, երբ գիտնականները հաշվեցին ու նկատեցին, որ տարին ոչ միայն 365 օր և 6 ժամ է, այլ ավելի կոնկրետ 365 օր, 5 ժամ և 58 րոպե և ինչ-որ վարկյաններ և հետևաբար 1900 տարվա ընթացքում ստացվում է այնպես, որ 13 օր առաջ ենք ընկել: (ռուսական «հոկտեմբերյան» հեղափոխությանն ասում են նաև «նոյեմբերյան» այդ 13 օրվա պատճառով ;)):
Դե Հայաստանում էլ ամսի 6-ին են, նշում որովհետև առաքելական եկեղեցին այդ օրն է ընդունել որրպես Սուրբ Ծնունդ: Այս օրը փոփոխման չի ենթարկվել մինջ այսօր: Պատճառը ինչքան գիտեմ, որ հայերը 5-րդ դարում չէին կարող գնալ (անունը և վայրը չեմ հիշում :oy ) ժողովին և ահա մենք ունենք մեր առանձին օրը:

Հ.Գ. Մի հարց էլ ես տամ: Ինչու՞ են «Սուրբ Ծնունդին» շատերն ասում «Փոքր Զատիկ»: :think

Վազգեն
06.01.2007, 12:03
Շնորհավոր Սուրբ Ծնունդ :)

StrangeLittleGirl
06.01.2007, 12:12
Վերջերս մի շատ հետաքրքիր պատմություն լսեցի: Առաջ ես էլ էի կարծում, թե իրականում Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին է, բայց կաթոլիկներն այն տեղափոխել են, որպեսզի մարդիկ մոռանան արևի տոնը:
Բայց վերջերս իմ ծանոթներից մեկն ասաց, որ ըստ Աստվածաշնչում գրված փաստերի վերլուծության ստացվում է, որ Հիսուսն աշնանն է ծնվել, բայց հենց նույն արևի տոնի պատճառով տեղափոխել են դեկտեմբեր, իսկ մեզ մոտ հունվար է ստացվել այդ օրացուցային փոփոխությունների պատճառով:

Ամեն դեպքում, կարևոր չէ, թե երբ է ծնվել, կարևորը՝ ծնվել է :)

Մանե
06.01.2007, 13:01
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

emo
06.01.2007, 14:01
Թող Քրիստոսի լույսը միշտ վառ մնա մեր սրտերում.



Բայց վերջերս իմ ծանոթներից մեկն ասաց, որ ըստ Աստվածաշնչում գրված փաստերի վերլուծության ստացվում է, որ Հիսուսն աշնանն է ծնվել
Ես էլ եմ լսել,որ աշնանն է ծնվել,հիմնվելով այն փաստի վրա,որ Հիսուս ծնվեց այն ժամանակ,երբ հովիվները դեռ ոչխար էին արածեցնում և դեռ չէին իջել սարերից,դա չէր կարող լինել ձմռանը:


Ամեն դեպքում, կարևոր չէ, թե երբ է ծնվել, կարևորը՝ ծնվել է
Համաձայն եմ:

Ծով
06.01.2007, 16:49
Քրիստոս ծնեավ և յայտնեցավ
Մեզի Ձեզի մեծ ավետիս:)

lusnjak aregak
06.01.2007, 17:33
ՔՐԻՍՏՈՍ ՑՆՎԱՎ ԵՎ ՀԱՅՏՆՎԵՑ!!!!!!!1

ՍՆՈՐՀԱՈՐ ՍՈւՐԲ ՑՆՈւՆԴ

Մանե
06.01.2007, 17:40
Շնորհավոր ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

John
06.01.2007, 21:14
ՇՆՈՐՀԱՎՈՐ

PoeT
09.01.2007, 16:39
Քրիստոս ծնեավ և յայտնեցավ

Արա՜ հա ճիշտա, են մեկը հարություն առնելուց են ասում :D