PDA

Դիտել ողջ տարբերակը : «Կանանց անկյուն» բաժնի մասին

Chuk
20.07.2009, 03:56
Տարբեր մարդկանց կողմից եղել է առաջարկ կանանց ու աղջիկների համար առանձին, փակ բաժին բացել: Մյուս կողմից փոքր ինչ անհասկանալի է, թե այդ բաժնում ինչ հարցեր պետք է քննարկվեն, որոնք չէին քննարկվի հրապարակային և արդյոք այն չի վերածվի բամբասանքի տեղի, ընդամենը: Այս հարցի շուրջ կարծիքները տարբեր են նաև մեր ֆորումի աղջիկների մոտ: Այնպես որ առաջարկում եմ այստեղ քննարկել այդ փակ բաժնի թեր և դեմ կողմերը, հետագայում կանցկացվի քվեարկություն, որին գուցե միայն աղջիկները մասնակցեն:

dvgray
20.07.2009, 03:58
կարծում եմ սեռական հատկանիշով "Ակումբում" տարբերակում մտցնելը հենց իրենց, կանանց շահերից չի բխում:

Chuk
26.07.2009, 14:15
Հաշվի առնելով թեմայի քննարկման ակտիվությունը համարում եմ, որ այդ բաժնի բացումն արդիական խնդիր չի, հարցը համարում եմ քննարկումից հանված:

Second Chance
26.07.2009, 15:56
Ես թեման չէի տեսել:(

Ariadna
26.07.2009, 16:36
Ես թեման չէի տեսել:(

Արտահայտվիր, Ամինա, մի քաշվիր, բոլորի կարծիքներն էլ հետաքրքիր են :)

Second Chance
26.07.2009, 16:50
Արտահայտվիր, Ամինա, մի քաշվիր, բոլորի կարծիքներն էլ հետաքրքիր են :)
Դե արդեն ասվեց որ հարցը լուծված է... բայց այնուամենայնիվ
Իմ պատկերացրած «կանանց անկյունը> ինչ որ հարաբերությունների կամ նման բաների համար չի նախատեսված, որպեսզի ինչոր խտրականության հարց լինի, ինչպես շատերը նշեցին, ոչ էլ `բամբասանքների: Այն պարզապես կլինի կանացի հարցերի համար, մանր մունր հարցերի, խնամքի ,հիգենիայի ,կոսմետտիկայի և այլն: Օրինակ եթե ես հիմա թեմա բացեմ ինչպես խնամել ներկված մազերը կամ եղունգները կամ նման այլ զուտ կանացի թեմա տղաներին դա հեչ էլ հետքարքիր չի լինի, որ բացեն կարդան, ու հետևաբար կանացի փակ անկյունում այդ թեման շատ ավելի հարմարավետ կտեղավորվի:) :

Ariadna
26.07.2009, 17:33

Էս հարցը շատ ենք քննարկել, դրա համար հետաքրքիր է ձեր կարծիքները, իսկ եթե իրոք հիմնավոր կարծիքներ լինեն ի օգուտ այդպիսի թեմայի, ապա կարող է այդպիսի բաժին բացվի: Պարզապես էստեղ մի հարց կա, եթե տղային չի հետաքրքրում, կարող է չկարդալ, բայց ինչ իմաստ ունի, որ արգելված լինի նրանց մուտքը, միակ խնդիրը դրանում է կայանում: Ասենք խոսում ենք եղունգների խնամքից, պարզ է, որ տղաներին դա հետաքրքիր չէ, կնայեն ինչ է, էլ չեն մտնի էդ թեման, իսկ եթե ինչ որ մեկը կարծիք ունենա էդ թեմայով, թող արտահայտվի, ի՞նչ անենք: Պարզապես ես էդպիսի թեմա չեմ պատկերացնում, որ հույժ գաղտնի լինի տղաներից:

Ֆրեյա
26.07.2009, 17:39
Ան ջան, լիքը թեմաներ կան, որ ոչ միայն չեն հետաքրքրի, այլ նաև պետք չի, որ տղաները կարդան, անձնական, կամ այնպիսի բաներ, որ միայն կանայք են իրար հետ քննարկում երբ հավաքվում են սուրճ խմելու ՝ առանց տղամարդկանց :)... Հիմա չեմ ուզում խորանամ, բայց...

Իսկ խտրականության հարցը ընդհանրապես չեմ հասկանում :o Դա խտրականություն չի, բնությունից տրված իրավունք :D ունենալ առանձին թեմաներ...
Համ էլ՝ համարեք, որ Ինտիմ անկյունը տղաների բաժինն է, փաստացի այնտեղ լուրջ քննարկումների ոչ մի աղջիկ չի մասնակցում, թող մի հատ էլ լինի կանանց անկյուն…;)

Kuk
26.07.2009, 17:42
Ժող հիմա դարը փոխվել ա, արդեն տղեք կան, որ իրանք էլ են եղունգները խնամում, նենց որ կարաք բաց անեք:D

Ariadna
26.07.2009, 17:43
Ան ջան, լիքը թեմաներ կան, որ ոչ միայն չեն հետաքրքրի, այլ նաև պետք չի, որ տղաները կարդան, անձնական, կամ այնպիսի բաներ, որ միայն կանայք են իրար հետ քննարկում երբ հավաքվում են սուրճ խմելու ՝ առանց տղամարդկանց :)... Հիմա չեմ ուզում խորանամ, բայց...

Իսկ խտրականության հարցը ընդհանրապես չեմ հասկանում :o Դա խտրականություն չի, բնությունից տրված իրավունք :D ունենալ առանձին թեմաներ...
Համ էլ՝ համարեք, որ Ինտիմ անկյունը տղաների բաժինն է, փաստացի այնտեղ լուրջ քննարկումների ոչ մի աղջիկ չի մասնակցում, թող մի հատ էլ լինի կանանց անկյուն…;)

Անի ջան, դա խտրականություն ա լինում, որովհետև մենք ինտիմ անկյունում շատ չենք խոսում բայց մեեեեծ հաճույքով կարդում ենք :D Բայց ասա էլի, մի թեմա, որ տղաների հետ չես քննարկի, իսկ ինչ որ աղջկա հետ, որին առանձնապես չես ճանաչում, հանգիստ կնստես ու կքննարկես: Ես էդպիսի թեմաներ շատ գիտեմ, բայց էդ թեմաները քննարկում եմ միայն իմ մտերիմ ընկերուհիների հետ, ամբողջ խնդիրը դրանում է, իսկ էսպես մասսայական աղջիկներով քննարկելու թեմա, որը տղաներից գաղտնի պետք է լինի, չեմ պատկերացնում:

Chuk
26.07.2009, 17:49
Էլ չասած, որ որոշ տղաների գայթակղեցնելու եք աղջկա նիկով գրանցվել, որպես աղջիկ ներկայանալ, բացահայտել իր թաքուն երազները, խախտել կանոնադրությունը:

Ariadna
26.07.2009, 17:52
Էլ չասած, որ որոշ տղաների գայթակղեցնելու եք աղջկա նիկով գրանցվել, որպես աղջիկ ներկայանալ, բացահայտել իր թաքուն երազները, խախտել կանոնադրությունը:

Հա, ես դա էլ եմ մտածել, որ 100% ստուգել հնարավոր չի, ու էդպիսով էդ բաժնում կգոյանա մանյակների կույտ:

Kuk
26.07.2009, 17:54

Հա լավ, դուք էլ հո չասիք. մարդիկ պարապ են մնացել, պետքա հատուկ գրանցվեն, որ իմանան, թե ակումբցիները իրանց եղունգները ոնց են խնամում հա՞:D

Ariadna
26.07.2009, 17:58
Հա լավ, դուք էլ հո չասիք. մարդիկ պարապ են մնացել, պետքա հատուկ գրանցվեն, որ իմանան, թե ակումբցիները իրանց եղունգները ոնց են խնամում հա՞:D

Կուկ ջան, դրա համար էլ ասում եմ մանյակներ կհավաքվեն, չեմ ասում նորմալ մարդիկ ստից նիկով կգրանցվեն :) Ես չեմ՝ դու ես, ասա, իմաստ ու՞նի տենց բաժին ունենալը :)

Jarre
26.07.2009, 18:04
Ես վստահ եմ, որ Ակումբում այս հարցի մասին լավագույն որոշումը կկայացվի, բայց իմ կարծիքով մենք չենք ապրում էն դարում որ տղամարդկանց ու կանանց թեմաները առանձին լինեն։ Դա ինձ հիշեցնում է հին ժամանակների տղաների ու աղջիկների դպրոց հասկացությունը....

Մենք իրարից ինչ գաղտնիք ունենք :)

Այն ինչ առաջ գաղտնիք էր, այսօր անկոմպելքս քննարկումների առարկա կարող է լինել....

Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։

Kuk
26.07.2009, 18:05
Կուկ ջան, դրա համար էլ ասում եմ մանյակներ կհավաքվեն, չեմ ասում նորմալ մարդիկ ստից նիկով կգրանցվեն :) Ես չեմ՝ դու ես, ասա, իմաստ ու՞նի տենց բաժին ունենալը :)

Իհարկե ոչ, Արիադնա ջան: Ես քեզ հետ համամիտ եմ:) Իմաստ չեմ տեսնում, ուղղակի չեմ փորձում հիմնավորել կարծիքս, երևի ես չեմ, որ պետք է ասեմ, թե ինչու է դա անիմաստ: Ինձ թվում ա՝ ինձ չի վերաբերում այդ բաժինը, ուղղակի փոքր-ինչ հետաքրքրեց, թե ինչ է քննարկվում այդ բաժնի հետ կապված, նայեցի այս թեման:
Եթե բաժինը փակ լինի, դա տպավորություն կստեղծի, որ աղջիկները պատրաստ են իրենց անձնական թեմաները քննարկել հրապարակայնորեն մի պայմանով, այն է՝ քննարկումներին արական սեռի ներկայացուցիչ ներկա չլինի: Նույն կերպ ասենք՝ երթուղայինի մեջ կողքին նստած պատահական կնոջ հետ կարող է քննարկել այդ թեմաները, միայն թե վարորդը չլսի: Աբսուրդ:

Second Chance
26.07.2009, 18:07
բայց պարտադիր չէ որ բաժինը փակ լինի:), ուղղակի որոշ զուտ կանացի թեմաներ կունենան իրենց համապատասխան բաժինը

Kuk
26.07.2009, 18:13
բայց պարտադիր չէ որ բաժինը փակ լինի:), ուղղակի որոշ զուտ կանացի թեմաներ կունենան իրենց համապատասխան թեման

Ես դեմ չեմ այդ բաժնին, թեկուզ եթե փակ լինի, դա ինձ չի հետաքրքրում, ուղղակի իմաստն է հետաքրքրում փակ լինելու: Չնայած, ասեմ, որ եթե քվեարկություն լինի, և ես քվեարկելու հնարավորություն ունենամ, չեմ քվեարկի՝ թողնելով այդ հարցի լուծումն աղջիկներին: Թյուրիմացությունից խուսափելու համար պարզ ասեմ. բաժնին դեմ չեմ, բաժնի փակ լինելուն նույնպես դեմ չեմ, ուղղակի փակ լինելու իմաստը չեմ տեսնում, ընդամենը:

Ariadna
26.07.2009, 18:13
Ամինա ջան, խնդրո առարկան հենց դա է, իմաստ ու՞նի լրիվ փակ բաժին բացել, թե` ոչ:
Դա ենք քննարկում էստեղ ;)

Yevuk
26.07.2009, 18:19
Իմ կարծիքով «Կանանց անկյուն» բաժին բացելու անհրաժեշտությունը կա, սակայն որ փակ լինի, դա պարտադիր չէ, քանի որ չեմ կարծում, թե որևէ տղային հետաքրքիր կլինի կարդալ նման բաներ՝ թե ինչպես խնամել մազերը, եղունգները և այլն......

Ungrateful
26.07.2009, 18:26
Jarre - ի հետ լիովին համաձայն եմ:

Հ.Գ. պետք չէ ասել որ "տղաներին ընդանրապես չի հետաքրքրի", օրինակ ինձ մոտ կարող էն /պրիմիտիվ/ հարցեր առաջանալ օրինակ մազերի խնամքի հետ կապված...
այդ պատճառով բաժինը ԲԱՑ լինելուն` կողմ եմ...:)

Second Chance
26.07.2009, 18:32
Ամինա ջան, խնդրո առարկան հենց դա է, իմաստ ու՞նի լրիվ փակ բաժին բացել, թե` ոչ:
Դա ենք քննարկում էստեղ ;)
Եթե դա է խնդիրը Աստծու սիրուն թող այդպես լինի
ուղակի մի բան է զարմանալի շատերին թվում է հատկապես տղաներին, որ դա ինչ որ իրենց դեմ ուղղված բան է լինելու ու երևի պատկերացնում են որ լինելու են այսպիսի թեմաներ «ինչպես անել որ ամունսիդ/ ընկերդ քեզ լսի ամենինչում», «ինչպես գայթակղել տղամարդկանց» ու նմանատիպ այլ ռուսաֆոռումոտ անկապ թեմաներ: Որովհետև միայն այս դեպքում անհանգստանալու կարիք կլիներ , բայց ախր պարզից էլ պարզ է, որ այստեղ լրիվ ուրիշ մասսա է հավաքաված ու նմանատիպ քննարկուները բացառվում են:)

dvgray
26.07.2009, 18:36
Իմ կարծիքով «Կանանց անկյուն» բաժին բացելու անհրաժեշտությունը կա, սակայն որ փակ լինի, դա պարտադիր չէ, քանի որ չեմ կարծում, թե որևէ տղային հետաքրքիր կլինի կարդալ նման բաներ՝ թե ինչպես խնամել մազերը, եղունգները և այլն......
հետաքիրքիր, իհարկե դժվար թե լինի: բայց կարող է բավականին հիասթափեցնել, քանի որ այդ տղան այդ աղջկան ճանաչում էր լրիվ ուրիշ ռակուրսից :)

Yevuk
26.07.2009, 18:38
Amina ջան, եթե հանկարծ ինչ-որ այնպիսի հարց առաջանա, որը տղայի աչք չպետք է կարդա, դու կարող ես աղջիկներից մեկին նամակով հարցնել:)

Chuk
26.07.2009, 18:38
պատկերացնում են որ լինելու են այսպիսի թեմաներ «ինչպես անել որ ամունսիդ/ ընկերդ քեզ լսի ամենինչում», «ինչպես գայթակղել տղամարդկանց» ու նմանատիպ այլ ռուսաֆոռումոտ անկապ թեմաներ
Էս մասին չէի մտածել, հետաքրքրեց, աստիճանաբար սկսում եմ հակվել այդ փակ բաժինը բացելուն :oy :))

Ribelle
26.07.2009, 18:40
Ես կուզեի որ նման բաժին լիներ, ամեն դեպքում կան թեմաներ որ աղջկական են:oy թող լինեն էլի, հազար ու մի հարց կա, որ աղջիկներով քննարկելիս այլ երանգներ ես քննարկելու:)

Yevuk
26.07.2009, 18:41
հետաքիրքիր, իհարկե դժվար թե լինի: բայց կարող է բավականին հիասթափեցնել, քանի որ այդ տղան այդ աղջկան ճանաչում էր լրիվ ուրիշ ռակուրսից :)

Հետաքրքիր է, էտ ինչ մի բան պետկա քննարկենք, որ տենց հիասթավեք :o

dvgray
26.07.2009, 18:44
Հետաքրքիր է, էտ ինչ մի բան պետկա քննարկենք, որ տենց հիասթավեք :o

դե էտ քո ասած մանր-մունր հարցերը :): ունքերի փիտրման կամ նմանատիպ…
օրինակ ոնց որ կանայք հիասթափվում են, երբ որ տղամարդիկ հավաքվում ու ժամերով քննարկում են կարդանի կամ ավտոմատ կառոբկի հետ կապված "լուրջ" հարցեր :D

Երկնային
26.07.2009, 18:45
Դե գիտե՞ք ոնց, եթե քննարկվելու են մենակ եղունգների ու մազերի խնամքի մասին թեմաների կարգի բաներ, թող բաց լինի, բայց զուտ իմ կարծիքով տենց «թեթև» թեմաներով չի սահմանափակվի: Խոսքս տղամարդկանց գերելու մասին թեմաների մասին չի, այլ շատ ավելի լուրջ, կանացի թեմաներ, որ եթե մենակ աղջիկներով լինեն, շատ ավելի ազատ, առանց կաշկանդվելու ու ամաչելու կքննարեն: Մեկը ես՝ լիքը թեմա գիտեմ, որ տղամարդը պետք չի, որ կարդա: :P Բայց դե բաժնի թեմաներն էլ, կարծում եմ, ըստ դրա փակ կամ բաց լինելու են լինելու:

Jarre
26.07.2009, 18:48
Մեջբերում:
Amina-ի խոսքերից
պատկերացնում են որ լինելու են այսպիսի թեմաներ «ինչպես անել որ ամունսիդ/ ընկերդ քեզ լսի ամենինչում», «ինչպես գայթակղել տղամարդկանց» ու նմանատիպ այլ ռուսաֆոռումոտ անկապ թեմաներ
Էս մասին չէի մտածել, հետաքրքրեց, աստիճանաբար սկսում եմ հակվել այդ փակ բաժինը բացելուն
Բայց ինչ իմաստ ունի փակ պահել այս թեմաները։ Վա՞տ կլինի որ օրինակ ես իմանամ, թե ինչպես կրարող եմ գայթակղիչ լինել իմ կնոջ համար....

Ինձ թվում է, որ գաղտնի պահելով զրկում եք դիմացինին երջանիկ ամուսին ու կին լինելուց։

Թող բոլորը իմանան երջանկության գաղտնիքը.... Ինչո՞ւ գաղգտնի պահել :):D

Yevuk
26.07.2009, 18:50
դե էտ քո ասած մանր-մունր հարցերը :): ունքերի փիտրման կամ նմանատիպ…
օրինակ ոնց որ կանայք հիասթափվում են, երբ որ տղամարդիկ հավաքվում ու ժամերով քննարկում են կարդանի կամ ավտոմատ կառոբկի հետ կապված "լուրջ" հարցեր :D

Դե այդ դեպքում կարելի է բաժինը փակ սարքել :)
1-ին անգամ եմ լսում, որ կանայք նման բաներից կարող են հիասթափվել :o

dvgray
26.07.2009, 18:51
Դե գիտե՞ք ոնց, եթե քննարկվելու են մենակ եղունգների ու մազերի խնամքի մասին թեմաների կարգի բաներ, թող բաց լինի, բայց զուտ իմ կարծիքով տենց «թեթև» թեմաներով չի սահմանափակվի: Խոսքս տղամարդկանց գերելու մասին թեմաների մասին չի, այլ շատ ավելի լուրջ, կանացի թեմաներ, որ եթե մենակ աղջիկներով լինեն, շատ ավելի ազատ, առանց կաշկանդվելու ու ամաչելու կքննարեն: Մեկը ես՝ լիքը թեմա գիտեմ, որ տղամարդը պետք չի, որ կարդա: :P Բայց դե բաժնի թեմաներն էլ, կարծում եմ, ըստ դրա փակ կամ բաց լինելու են լինելու:

իսկ ես էտ ձև թեմա չգիտեմ, որ կինը պետք չի որ կարդա, /իհարկե հայոյանքների մասին "քննարկումները" չհաշված :)/

dvgray
26.07.2009, 18:52
Դե այդ դեպքում կարելի է բաժինը փակ սարքել :)
1-ին անգամ եմ լսում, որ կանայք նման բաներից կարող են հիասթափվել :o
իսկ ես շատ անգամ եմ իրանցից լսել դա… որ փոխանակ հելնեք պարեք, երգեք ուրախանաք. նստել քաղաքականությունից եք խոսում կամ էլ մաշինա եք քննարկում :[
:D

Kuk
26.07.2009, 18:52
Ինձ մի բան ա հետաքրքրում, եթե դա կանացի գաղտնիք չի, ասեք իմանամ էլի.
Աղջիկները պատրաստ են իրենց անձնական, կանացի թեմաները քննարկել ամեն պատահած աղջկա հե՞տ:

Yevuk
26.07.2009, 18:55
իսկ ես շատ անգամ եմ իրանցից լսել դա… որ փոխանակ հելնեք պարեք, երգեք ուրախանաք. նստել քաղաքականությունից եք խոսում կամ էլ մաշինա եք քննարկում :[
:D

Ասելը ուրիշա.....բայց էտ դեռ չի նշանակում, որ հիասթափվում են ;)
Լավ, ոնց որ թեմայից արդեն շեղվում ենք:think

Kita
26.07.2009, 18:58
Լավ էլ կարիք կա և թեկուզ անչափահաս աղջիկների համար ինչքան օգտակար կլինի, հազար ու մի հարցեր կունենան, որոնք հաստատ կամաչեն ընդհանուր ֆորումում քննարկել: Բացի դրանից բժիշկական մասնագիտությամբ աղջիկներ էլ կան ֆորումում, որը էլի կնպաստի որոշակի աղջկական/կանացի հարցերի ավելի ճշգրիտ պատասխաներին: Եղունգների, մազերի և նման թեմաների շուրջ իրենց ընկերուհիների հետ էլ կարող ենք զրուցել հաստատ ու դա բոլորին պարզ է: Մի խոսքով թեմաներ կան ու կլինեն` հաշվի առնելով մեր հայ աղջիկների ամաչկոտությունը և հենց իրենց օրգանիզմի հանդեպ անտեղյակությունը:
Ինչ վերաբերում է, որ կարող է հատուկ գրանցվեն աղջկա նիկով, ապա սահմանափակում դրեք, եթե x-ից պակաս գրառում ունի, չի կարող մտնել, իսկ այդ ընթացքում պարզ կդառնա արդեն տղա է, թե աղջիկ:

Kita
26.07.2009, 19:01
Ինձ մի բան ա հետաքրքրում, եթե դա կանացի գաղտնիք չի, ասեք իմանամ էլի.
Աղջիկները պատրաստ են իրենց անձնական, կանացի թեմաները քննարկել ամեն պատահած աղջկա հե՞տ:

Կուկ ջան ավելի ճիշտ կլինի ասել կանացի հարցեր, որոնք անպայման չեն անձնական կյանքին վերաբերող լինեն:
Ու ամեն պատահած չի, ակումբում իրար բավականին լավ գիտեն բոլորը, ով էլ չգիտի ինտեգրվելուց հետո կգրի:

Kuk
26.07.2009, 19:02
Լավ էլ կարիք կա և թեկուզ անչափահաս աղջիկների համար ինչքան օգտակար կլինի, հազար ու մի հարցեր կունենան, որոնք հաստատ կամաչեն ընդհանուր ֆորումում քննարկել: Բացի դրանից բժիշկական մասնագիտությամբ աղջիկներ էլ կան ֆորումում, որը էլի կնպաստի որոշակի աղջկական/կանացի հարցերի ավելի ճշգրիտ պատասխաներին: Եղունգների, մազերի և նման թեմաների շուրջ իրենց ընկերուհիների հետ էլ կարող ենք զրուցել հաստատ ու դա բոլորին պարզ է: Մի խոսքով թեմաներ կան ու կլինեն` հաշվի առնելով մեր հայ աղջիկների ամաչկոտությունը և հենց իրենց օրգանիզմի հանդեպ անտեղյակությունը:
Ինչ վերաբերում է, որ կարող է հատուկ գրանցվեն աղջկա նիկով, ապա սահմանափակում դրեք, եթե x-ից պակաս գրառում ունի, չի կարող մտնել, իսկ այդ ընթացքում պարզ կդառնա արդեն տղա է, թե աղջիկ:

Կիտ, ի՞նչ ես կարծում՝ էդ ամաչկոտ աղջիկները չեն ամաչելո՞ւ ամեն պատահած աղջկա հետ էդ թեմաներով կսվել:

Մեկ էլ մի հարց էլ ա հետաքրքրում՝ էդ բաժինը մոտավորապես քանի՞ թեմա կունենա:

Kita
26.07.2009, 19:04

Չէ՛, չեն ամաչելու, ուրիշ է, երբ գիտեն, որ տղաներ կարող են կարդալ, ուրիշ է, երբ աղջիկ է:
Հիմա ինչ քո կարծիքով Նոստրադամոս ենք, որ իմանանք քանի թեմա կունենա. թեմաներն ընթացքում են բացվում ու զարգանում:
Ակումբում էլ առաջին օրերում մի քանի թեմա էր:

Kuk
26.07.2009, 19:05
Կուկ ջան ավելի ճիշտ կլինի ասել կանացի հարցեր, որոնք անպայման չեն անձնական կյանքին վերաբերող լինեն:
Ու ամեն պատահած չի, ակումբում իրար բավականին լավ գիտեն բոլորը, ով էլ չգիտի ինտեգրվելուց հետո կգրի:

Կիտ ջան, շատերը չեն ճանաչում իրար, դրա համար էլ ասում եմ՝ ամեն պատահած: Կամ ի՞նչ կապ ունի, թեկուզև մեկ հոգի, որ անծանոթ է:

Հ.Գ. Ժող ջան, ուղղակի հետաքրքրվում եմ, էլի, ոչինչ չէ՞:)) Արդեն ասել եմ, որ ինձ չի խանգարում էդ բաժինը, որ բաց էլ լինի, դժվար թե մտնեմ կարդամ, եթե իհարկե սիրուն աղջիկների նկարներ չեք դնելու ու քննադատեք/քննարկեք:D

Kita
26.07.2009, 19:07

Ինձ համար կապ չունի, ինչպես և շատ աղջիկների:

Հ.Գ. Ուղղակի շատ մակերեսորեն եք էլի նայում, տենց աննկապ թեմաները ի լույս ակումբի էլ ենք քննարկում:

Kuk
26.07.2009, 19:10
Չէ՛, չեն ամաչելու, ուրիշ է, երբ գիտեն, որ տղաներ կարող են կարդալ, ուրիշ է, երբ աղջիկ է:
Հիմա ինչ քո կարծիքով Նոստրադամոս ենք, որ իմանանք քանի թեմա կունենա. թեմաներն ընթացքում են բացվում ու զարգանում:
Ակումբում էլ առաջին օրերում մի քանի թեմա էր:

Փաստորեն նույնիսկ պատկերացում չունեք, թե քանի թեմա կլինի՝ մեկ թեմա, թե քսան, բայց ուզում եք, որ բաժինը բացվի:)
Անպայման չի, Նաստրադամուս լինել: Բայց դե բաժին բացելուց առաջ պետք ա չէ՞ գոնե մտածել, թե քանի՞ թեմա կունենա էդ բաժինը մոտավորապես, աչքի տակ ունենալ մի քանի թեմաներ, որոնք այդ բաժնում քննարկման նյութ կդառնան: Թեչէ ոնց որ ես հիմա ասեմ՝ եկեք ձմերուկի մասին բաժին բացենք, դե ի՞նչ իմանամ՝ քանի թեմա կունենա, ընդհանրապես կունենա, թե չի ունենա, քննարկման նյութ կլինի, թե ոչ: Դե ձմերուկ սիրողներով կհավաքվենք, առանց կոմպլեքսների կպատմենք մեր կերած ամենահետաքրքիր ձմերուկի մասին:

Kuk
26.07.2009, 19:13
Ինձ համար կապ չունի, ինչպես և շատ աղջիկների:

Հ.Գ. Ուղղակի շատ մակերեսորեն եք էլի նայում, տենց աննկապ թեմաները ի լույս ակումբի էլ ենք քննարկում:

Այ դա էի ուզում իմանալ, Կիտ ջան: Օրինակ Արիադնայի գրառումներից հասկացա, որ իր համար կապ ունի, ուզում էի իմանալ կա՞ն աղջիկներ, որոնց համար կապ չունի: Իմացա: Ես կարծում էի՝ բոլորի համար էլ կապ ունի: Փաստորեն կարծիքս սխալ էր:)

Երկնային
26.07.2009, 19:14
Բաժինը լավ էլ շատ թեմաներ կունենա, եթե փակ լինի: Բաց լինելու դեպքում կլինեն հիմնականում անկապ թեմաներ: Էդ ամաչկոտ աղջիկներն էլ հաստատ չեն ամաչի, եթե իմանան, որ տղաներ չեն կարդալու: Բացի այդ հազար ու մի հարց կա, որ անծանոթ մարդու հետ ավելի հեշտ ա կիսվել, քան թե ծանոթի:

Yevuk
26.07.2009, 19:15
Փաստորեն նույնիսկ պատկերացում չունեք, թե քանի թեմա կլինի՝ մեկ թեմա, թե քսան, բայց ուզում եք, որ բաժինը բացվի:)
Անպայման չի, Նաստրադամուս լինել: Բայց դե բաժին բացելուց առաջ պետք ա չէ՞ գոնե մտածել, թե քանի՞ թեմա կունենա էդ բաժինը մոտավորապես, աչքի տակ ունենալ մի քանի թեմաներ, որոնք այդ բաժնում քննարկման նյութ կդառնան: Թեչէ ոնց որ ես հիմա ասեմ՝ եկեք ձմերուկի մասին բաժին բացենք, դե ի՞նչ իմանամ՝ քանի թեմա կունենա, ընդհանրապես կունենա, թե չի ունենա, քննարկման նյութ կլինի, թե ոչ: Դե ձմերուկ սիրողներով կհավաքվենք, առանց կոմպլեքսների կպատմենք մեր կերած ամենահետաքրքիր ձմերուկի մասին:

Քննարկելու նյութ հաստատ կլինի ու բավականին շատ, իսկ եթե տղաների մուտքը արգելված լինի, կարողա անգամ կրկնապատկվի քննարկվող նյութը, սակայն քանի թեմա կլինի, բարդա ասելը....:think

Chuk
26.07.2009, 19:16
Լավ, մի հարց էլ տամ, չնայած թեմայում արդեն ասել եմ:

Ըստ էության ստուգիչ մեխանիզմ չկա «Սիրանույշ»-ը աղջի՞կ ա, թե՞ տղա, դուք պատրա՞ստ եք խիստ անձնական թեմաներ քննարկել, հաշվի առնելով, որ էնտեղ էն տղերքից մեկը կարող ա լինի, ումից փախնում եք:

Kuk
26.07.2009, 19:21
Քննարկելու նյութ հաստատ կլինի ու բավականին շատ, իսկ եթե տղաների մուտքը արգելված լինի, կարողա անգամ կրկնապատկվի քննարկվող նյութը, սակայն քանի թեմա կլինի, բարդա ասելը....:think

Եվա ջան, շնորհակալ եմ հարցիս առանց ավելորդ ռեպլիկների պատասխանելու համար:)

Kita
26.07.2009, 19:24
Այ դա էի ուզում իմանալ, Կիտ ջան: Օրինակ Արիադնայի գրառումներից հասկացա, որ իր համար կապ ունի, ուզում էի իմանալ կա՞ն աղջիկներ, որոնց համար կապ չունի: Իմացա: Ես կարծում էի՝ բոլորի համար էլ կապ ունի: Փաստորեն կարծիքս սխալ էր:)
Կուկ Արիադնան հիմա կարող է ընկերուհիներ ունի, ում հետ կարող է քննարկել, մեկ ուրիշը չունի, տարբեր են մարդիկ:

Փաստորեն նույնիսկ պատկերացում չունեք, թե քանի թեմա կլինի՝ մեկ թեմա, թե քսան, բայց ուզում եք, որ բաժինը բացվի:)
Անպայման չի, Նաստրադամուս լինել: Բայց դե բաժին բացելուց առաջ պետք ա չէ՞ գոնե մտածել, թե քանի՞ թեմա կունենա էդ բաժինը մոտավորապես, աչքի տակ ունենալ մի քանի թեմաներ, որոնք այդ բաժնում քննարկման նյութ կդառնան: Թեչէ ոնց որ ես հիմա ասեմ՝ եկեք ձմերուկի մասին բաժին բացենք, դե ի՞նչ իմանամ՝ քանի թեմա կունենա, ընդհանրապես կունենա, թե չի ունենա, քննարկման նյութ կլինի, թե ոչ: Դե ձմերուկ սիրողներով կհավաքվենք, առանց կոմպլեքսների կպատմենք մեր կերած ամենահետաքրքիր ձմերուկի մասին:

Կուկ ջան ինտիմ բաժինն էլ բացելուց առաջ ոչ ոք չգիտեր քանի թեմա է լինելու:
Ու հիմա դա չէ էական, եթե բաժնի անհրաժեշտությունը կա, ուրեմն թմաներ էլ կլինեն:
Կուկ ես կրկնեմ մի անգամ էլ, հաստատ թեմաներ կլինեն զուտ աղջիկներին վերաբերող, Ձեզ վերաբերող թեմաներ ակումբում էլ մի տոննա կա բացված և քննարկումներն էլ գնում են:

Կուկ, աղջիկներից շատ ես ոգևորվել: ;)
Բաժինը լավ էլ շատ թեմաներ կունենա, եթե փակ լինի: Բաց լինելու դեպքում կլինեն հիմնականում անկապ թեմաներ: Էդ ամաչկոտ աղջիկներն էլ հաստատ չեն ամաչի, եթե իմանան, որ տղաներ չեն կարդալու: Բացի այդ հազար ու մի հարց կա, որ անծանոթ մարդու հետ ավելի հեշտ ա կիսվել, քան թե ծանոթի:
Համաձայն եմ, հենց բացի դեպքում անկապ թեմաներ կլինեն, իսկ փակի դեխքում լուրջ թեմաներ, որոնք շատ աղջիկների են հուզում, բայց ծնողներից քաշվում են, ընկերուհիներից հաճախ քաշվում են ու տենց, կամ ավելի հարմար է մտնել այստեղ և հարցնել, քանի որ ավելի ինֆորմատիվ կլինի և բազմակողմանի:

Լավ, մի հարց էլ տամ, չնայած թեմայում արդեն ասել եմ:

Ըստ էության ստուգիչ մեխանիզմ չկա «Սիրանույշ»-ը աղջի՞կ ա, թե՞ տղա, դուք պատրա՞ստ եք խիստ անձնական թեմաներ քննարկել, հաշվի առնելով, որ էնտեղ էն տղերքից մեկը կարող ա լինի, ումից փախնում եք:

Արտ ես արդեն ասացի.

Ինչ վերաբերում է, որ կարող է հատուկ գրանցվեն աղջկա նիկով, ապա սահմանափակում դրեք, եթե x-ից պակաս գրառում ունի, չի կարող մտնել, իսկ այդ ընթացքում պարզ կդառնա արդեն տղա է, թե աղջիկ:

Եվ ուրիշ հարց է մի անկապ տղա, ուրիշ հարց է ծանոթ մի տոննա տղա կամ ուղղակի տղաներ: Դա էական չէ:

Kuk
26.07.2009, 19:25

Կիտ ջան, ակումբում մարդ կա, որ մի քանի հարյուր գրառում ունի, շատերը կարդացել եմ իր գրառումների, բայց հաստատ չգիտեմ՝ աղջիկ ա, թե տղա: Կա՞ գրառումների քանակի մի թիվ, որ այդքան գրառումից հետո քեզ համար պարզ կլինի՝ աղջիկ է, թե տղա: Եվ այնքան վստահ կլինես, որ այդ կանացի թեմաները, որոնք չես քննարկի տղաների ներկայությամբ, կքննարկես նրա ներկայությամբ:

Kita
26.07.2009, 19:29

Դե եկեք հարցում բացենք Կուկ ջան;
Էտ մի հոգին վաղ թե շուտ կբացահայտվի; Ես Արտին արդեն ասացի`

Եվ ուրիշ հարց է մի անկապ տղա, ուրիշ հարց է ծանոթ մի տոննա տղա կամ ուղղակի տղաներ: Դա էական չէ:

Kuk
26.07.2009, 19:31
Կուկ ջան ինտիմ բաժինն էլ բացելուց առաջ ոչ ոք չգիտեր քանի թեմա է լինելու:
Ու հիմա դա չէ էական, եթե բաժնի անհրաժեշտությունը կա, ուրեմն թմաներ էլ կլինեն:
Կուկ ես կրկնեմ մի անգամ էլ, հաստատ թեմաներ կլինեն զուտ աղջիկներին վերաբերող, Ձեզ վերաբերող թեմաներ ակումբում էլ մի տոննա կա բացված և քննարկումներն էլ գնում են:

Կիտ ջան, էնքան ասիր ինտիմ բաժին, արդեն պետքա ասեմ. վերջերս չգիտեմ ոնց, բայց մի քանի ամիս առաջ ինտիմ բաժնի անմխիթար վիճակն ուղղակի անտանելի էր: Բաժինն էլ նման էր ոչ թե ինտիմ քննարկումների համար նախատեսված բաժնի, այլ ինտիմ հումորների համար նախատեսված բաժնի: նենց որ ինտիմ բաժինն այս դեպքում հետաքրքիր օրինակ չի;)

Բայց դե բաժինն մեկ է գոյություն ունի մինչ հիմա:

Երկնային
26.07.2009, 19:34
Թե էդ մի հոգին, որ աղջկա անունով մտնելու ա բաժին, իրան լավ ա զգալու «յուբկա հագած» ու «պամադա քսած» վիճակում, ես դրան դեմ չեմ: :)) Այլ հարց ա, որ ակումբի տղաների մոտ «առանց յուբկա» ֆռֆռանք: Վերջիվերջո դրա համար ինտիմ անկյւոնը կա ու կա: :D

Իսկ եթե լուրջ՝ բաժինը կանանց համար ա լինելու, հարցում բացեք, թող աղջիկները որոշեն բաժինը բաց ա լինելու, թե փակ: ;)

Kuk
26.07.2009, 19:34
Դե եկեք հարցում բացենք Կուկ ջան;
Էտ մի հոգին վաղ թե շուտ կբացահայտվի; Ես Արտին արդեն ասացի`

Կիտ ջան, ես հարցմանը չեմ մասնակցելու:) Արդեն ասել եմ, որ ես բաժնին դեմ չեմ, ընդամենը հետաքրքրեց բաժնի իմաստը, եթե իհարկե նման բան կա:

Kuk
26.07.2009, 19:35
Բայց դե բաժինն մեկ է գոյություն ունի մինչ հիմա:

Եթե պետքա գոյություն ունենա, բայց իմաստ չունենա, ավելի լավ չի՞, որ գոյություն չունենա:

Dayana
26.07.2009, 19:36
Կներեք, ամբողջությամբ չկարդացի, բայց մի հարց էլի?
Ինտիմ անկյունում մանյակներ կան? :think

Եթե կան ուրեմն մանյակներն արդեն ակումբում են ու կանանց անյունը իրենց ավելացմանը չի նպաստի, իսկ եթե չկան, ուրեմն կանանց անյունն առավել ևս իրենց գոյացմանը չի նպաստի:

Եթե թեման միայն աղջիկները կարդային, ես կարող էի օրինակներով բացատրել, որ անյկունը պիտի միայն կանայք ու աղջիկները կարդային, սակայն հենց էսպես, բայց վիճակում դա չեմ անի:

Չեմ հասկանում տղաների հետաքրքրությունը էդ թեմայում, ազնիվ խոսք:

Գալաթեա
26.07.2009, 19:37
Էս ինչքան եք գրել, տնաշեններ...
Ցերեկն ընդանենը մի գրառում էր, որտեղ Չուկը փաստւոմ էր, որ գրառում չկա :D

Արտ, շուշուտ տենց արա մեռած թեմաներում։

Chuk
26.07.2009, 19:38
Քանի որ էսպես հասկացա, որ կարող են լինել բաժնում քննարկվելիք հարցեր, որոնց մասին հասկանալի պատճառներով չեք ուզում գրել այս թեմայում, առաջարկում եմ դրանց մասին նամակներով ասել Արիադնային, ով, բաժինը բացվելու պարագայում, ամենայն հավանականությամբ այն կղեկավարի: Ես Արիադնային կհարցնեմ ընդամենը մեկը բան. համոզի՞չ է տեսակետները, թե՞ ոչ, առանց կոնկրետ հարցերի մեջ խորանալու:

Kita
26.07.2009, 19:40
Եթե պետքա գոյություն ունենա, բայց իմաստ չունենա, ավելի լավ չի՞, որ գոյություն չունենա:

Կուկ իմաստ չունենա, կփակվի, բայց դուք չգիտեմ խի մտածում եք, որ անկապ թեմաներ պիտի լինեն; Ես էլի ասում եմ յուբկաների, մազերի ու եղունգմների մասին հագիստ ընկերուհիների հետ էլ, ընդհանուր ֆորում էլ քննարկվում է ու կքնարկվի:

Chuk
26.07.2009, 19:40
Չեմ հասկանում տղաների հետաքրքրությունը էդ թեմայում, ազնիվ խոսք:
Բացառված չի, որ այս թեմայում տղաներն ավելի կոնկրետ ու ճշգրիտ, սառը դատողությամբ տեսակետներ հայտնեն ու հարցադրումներ անեն, քան աղջիկները: Ամեն դեպքում թեման բացել եմ ընդհանուր քննարկման համար :)

Kuk
26.07.2009, 19:42
Կներեք, ամբողջությամբ չկարդացի, բայց մի հարց էլի?
Ինտիմ անկյունում մանյակներ կան? :think

Եթե կան ուրեմն մանյակներն արդեն ակումբում են ու կանանց անյունը իրենց ավելացմանը չի նպաստի, իսկ եթե չկան, ուրեմն կանանց անյունն առավել ևս իրենց գոյացմանը չի նպաստի:

Եթե թեման միայն աղջիկները կարդային, ես կարող էի օրինակներով բացատրել, որ անյկունը պիտի միայն կանայք ու աղջիկները կարդային, սակայն հենց էսպես, բայց վիճակում դա չեմ անի:

Չեմ հասկանում տղաների հետաքրքրությունը էդ թեմայում, ազնիվ խոսք:

Դայ, ես էլ չեմ հասկանում՝ ոնց կարող ա աղջիկը քննարկի այն հարցն ամեն պատահած աղջկա հետ, որի մասին կամաչի խոսել իր ընկերուհու հետ: Բայց էս մի կողմ: Ոչ մի տեղ գրված չի, որ տղաները չպետք է հետաքրքրվեն, ես էլ օգտվելով իմ՝ հետարքրությունս բավարարելու իրավունքից, հետաքրքրվում եմ, թե որն է այդ բաժնի իմաստը, եթե իհարկե կա իմաստ, որպես այդպիսին:

Chuk
26.07.2009, 19:46
Բացառված չի, որ այս թեմայում տղաներն ավելի կոնկրետ ու ճշգրիտ, սառը դատողությամբ տեսակետներ հայտնեն ու հարցադրումներ անեն, քան աղջիկները: Ամեն դեպքում թեման բացել եմ ընդհանուր քննարկման համար :)

Ներողություն եմ խնդրում: Սխալ էի հասկացել: Ինձ թվացել էր խոսքը գնում է այս թեմայում քննարկումներին մասնակցող տղաների, այլ ոչ պոտենցյալ բաժնի նկատմամբ տղաների հետաքրքրության մասին:

Արմ, դա իրականում բնական ա:
Ինչպես ինտիմ անկյունով հետաքրքվում են 8 տարեկան երեխաները:
Շատերին կարող է հետաքրքրի, թե իրենցից թաքուն աղջիկներն ինչ են խոսում, ընդ որում թեմայում նշված «տղա գայթակղեցնելու մասին» թեմաների կասկածից մինչև ինտիմ մանրամասներ իմանալու համար: Չմոռանանք, որ նաև այլասերվածներ կան հասարակության մեջ ու պետք չի բացառել նրանց գոյությունը ակումբում:

dvgray
26.07.2009, 19:46
Կներեք, ամբողջությամբ չկարդացի, բայց մի հարց էլի?
Ինտիմ անկյունում մանյակներ կան? :think

Եթե կան ուրեմն մանյակներն արդեն ակումբում են ու կանանց անյունը իրենց ավելացմանը չի նպաստի, իսկ եթե չկան, ուրեմն կանանց անյունն առավել ևս իրենց գոյացմանը չի նպաստի:

Եթե թեման միայն աղջիկները կարդային, ես կարող էի օրինակներով բացատրել, որ անյկունը պիտի միայն կանայք ու աղջիկները կարդային, սակայն հենց էսպես, բայց վիճակում դա չեմ անի:

Չեմ հասկանում տղաների հետաքրքրությունը էդ թեմայում, ազնիվ խոսք:
ես որքան որ հասկանում եմ, այստեղ հարցը ոչ թե մանիկյուր-պեդիկյուր-մազի ներկն է, այլ սեռական բնույթի կամ էլ հոգեբանական ներգործության մասին է:

մի բան է անհայտ մնում: Այստեղ ինչ՞ կա քննարկելու ;) :)

dvgray
26.07.2009, 19:48
Չմոռանանք, որ նաև այլասերվածներ կան հասարակության մեջ ու պետք չի բացառել նրանց գոյությունը ակումբում:
Այլասերվածներին ավելի ճիշտ է անվանել աննորմալներ:

Kuk
26.07.2009, 19:49
Ներողություն եմ խնդրում: Սխալ էի հասկացել: Ինձ թվացել էր խոսքը գնում է այս թեմայում քննարկումներին մասնակցող տղաների, այլ ոչ պոտենցյալ բաժնի նկատմամբ տղաների հետաքրքրության մասին:

Արմ, դա իրականում բնական ա:
Ինչպես ինտիմ անկյունով հետաքրքվում են 8 տարեկան երեխաները:
Շատերին կարող է հետաքրքրի, թե իրենցից թաքուն աղջիկներն ինչ են խոսում, ընդ որում թեմայում նշված «տղա գայթակղեցնելու մասին» թեմաների կասկածից մինչև ինտիմ մանրամասներ իմանալու համար: Չմոռանանք, որ նաև այլասերվածներ կան հասարակության մեջ ու պետք չի բացառել նրանց գոյությունը ակումբում:

Արտ, ուրեմն էդ այլասերվածները մի ամբողջ ինտեռնետում չեն կարող իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ, պետքա խցկվեն ակումբի փակ բաժինները՞:))

Chuk
26.07.2009, 19:50
Էս ինչքան եք գրել, տնաշեններ...
Ցերեկն ընդանենը մի գրառում էր, որտեղ Չուկը փաստւոմ էր, որ գրառում չկա :D

Արտ, շուշուտ տենց արա մեռած թեմաներում։

Խոստովանեմ, որ գրառումս հենց այդ նպատակով էր արվել, հակառակ դեպքում թեման կփակեի :oy

Chuk
26.07.2009, 19:51
Արտ, ուրեմն էդ այլասերվածները մի ամբողջ ինտեռնետում չեն կարող իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ, պետքա խցկվեն ակումբի փակ բաժինները՞:))

Պետք ա բոլոր հնարավոր տարբերակները հաշվի առնել ;)

dvgray
26.07.2009, 19:52
Պետք ա բոլոր հնարավոր տարբերակները հաշվի առնել ;)
քո ասածը ակտուալ չի: ու ասեմ, որ կանանց մեջ աննորմալությունը ավելի տարածված է, քան տղաների ;)

Dayana
26.07.2009, 19:54
Տղաներից ոչ մեկ էլ ըստ էության չի կարող պատկերացնել, թե աղջիկներն ու կանայք ինչ են էդ բաժնում քննարկելու, իսկ աղջիկները հաստատ գիտեն, թե որ թեմաներն են, որ քննարկվում են միայն աղջիկների հետ ու դա ոչ մի կապ չունի անծանոթ աղջկա հետ քննարկել չքննարկելու հետ, որովհետև դրանք զուտ աղջկական քննարկումներ են, ոչ թե անձնական կամ չգիտեմ ինչ:
Ամեն դեպքում ես կարող եմ հիմնավորել, որ եթե իսկապես կանանց անկյուն ենք ուզում ունենալ, ապա այն պիտի լինի միայն կանանց բաժին: :)

Chuk
26.07.2009, 19:56
քո ասածը ակտուալ չի: ու ասեմ, որ կանանց մեջ աննորմալությունը ավելի տարածված է, քան տղաների ;)
Թեև ես վստահ եմ, որ իմ ասածն ակտուալ ա, բայց թեմայում դրա ակտուալությունը քննարկել պետք չի, այլ ընդամենը փաստել, որ նման հնարավորություն կա: Ու արդյոք աղջիկները պատրաստ են քննարկումներին մասնակցել հաշվի առնելով նման հնարավորությունը:

Իսկ ինչ վերաբերվում է ակտուալությունը... ես հիշում եմ, որ երբ նոր էր այս բաժնի առաջարկն եղել, մի քանի հոգի դեմ էին, ասելով «Չուկը տեսնելու է», այսինքն նույնիսկ ինձնից էին նման վտանգ տեսնում, ինձ էին կասկածում: Ի՞նչ ես կարծում, ակտուալ չի:

հ.գ. Ի դեպ բաժնի բացվելու դեպքում այն տեսանելի չի լինելու ղեկավար կազմի համար, տեսանելի է լինելու միայն խմբակի անդամների համար, ու թեպետ բնականաբար ցանկության դեպքում տեխնիկական հնարավորություն ունենալու եմ գրառումներին հասնելու, բայց այդ տեխնիկական հնարավորություն չի կիրառվելու: Բայց աղջիկները նաև այս հանգամանքը պետք է հաշվի առնեն ու մտածեն. արդյո՞ք վստահում են ակումբի ղեկավարներին, մասնավորապես ինձ:

dvgray
26.07.2009, 19:57
Տղաներից ոչ մեկ էլ ըստ էության չի կարող պատկերացնել, թե աղջիկներն ու կանայք ինչ են էդ բաժնում քննարկելու, իսկ աղջիկները հաստատ գիտեն, թե որ թեմաներն են, որ քննարկվում են միայն աղջիկների հետ ու դա ոչ մի կապ չունի անծանոթ աղջկա հետ քննարկել չքննարկելու հետ, որովհետև դրանք զուտ աղջկական քննարկումներ են, ոչ թե անձնական կամ չգիտեմ ինչ:
Ամեն դեպքում ես կարող եմ հիմնավորել, որ եթե իսկապես կանանց անկյուն ենք ուզում ունենալ, ապա այն պիտի լինի միայն կանանց բաժին: :)

հասկանում ես՞ :) դրանով դուք զրկվելու եք այդ ամենը տղայի/տղամանդու հետ քննարկելու ունիկալ շանսից ;)

Dayana
26.07.2009, 20:02
հասկանում ես՞ :) դրանով դուք զրկվելու եք այդ ամենը տղայի/տղամանդու հետ քննարկելու ունիկալ շանսից ;)

Ես պատրաստ եմ զոհողության ;)

Second Chance
26.07.2009, 20:07
Բայց ինչ իմաստ ունի փակ պահել այս թեմաները։ Վա՞տ կլինի որ օրինակ ես իմանամ, թե ինչպես կրարող եմ գայթակղիչ լինել իմ կնոջ համար....

Ինձ թվում է, որ գաղտնի պահելով զրկում եք դիմացինին երջանիկ ամուսին ու կին լինելուց։

Թող բոլորը իմանան երջանկության գաղտնիքը.... Ինչո՞ւ գաղգտնի պահել :):D
Ժողովուրդ էս դուք իմ գլխին սարքում էք:( մի հատ ուշադիր կարդացեք գրառումս: Ես լրիվ հակառակն էի ասում ախր:(

Chuk
26.07.2009, 20:13
Մի քանի հոգի անձնական խոսակցության ընթացքում ինձ ասացին, որ ես չեմ ուզում բաժինը բացվի: Հասկանալով, որ նման տպավորություն թեմայի գրառումներից կարող է ստեղծված լինի, ուզում եմ հստակեցնել:

Եթե ես չուզեի այդ բաժնի բացումը, չէի բացի այս թեման, այլ կորոշեի ու կասեի, որ բաժինը չի լինելու:

Ես ընդամենը ուզում եմ, որ բաժինը բացվի ոչ թե կամայականորեն, մեկ-երկու հոգու ցանկության կամ կարծիքի հիման վրա, այլ քննարկումների արդյունքում համոզվելուց հետո, որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա, այդ բաժնում աղջիկներն ու կանայք կունենան իսկապես կարևոր քննարկման նյութեր, որոնք չեն կարող քննարկել հրապարակային:

Միաժամանակ ուզում եմ, որ եթե բաժինը բացվի, համապատասխան խմբակին յուրաքանչյուր անդամակցող հստակ գիտակցի, հասկանա, որ հարյուրտոկոսանոց ֆիլտրում, բաժնում միայն աղջիկների մուտքի ապահովում հայկական ինտերնետի պայմաններում պարզապես անհնար է: Չխոսած այն դեպքերի մասին, երբ աղջիկներից մեկը իր ըքքաունթով մտնում է, նրա ամուսինը, եղբայրը, ընկերը կամ որդին մոտենում են համակարգչին: Այսինքն բաժնի լիակատար մեկուսացում ապահովելն գործնականում անհնար է: Ու ես ուզում եմ, որ բաժնի ջատագովները ու նրան ապագայում անդամակցողները այս քայլին գնան հստակ գիտակցելով այս ամենը ու վաղն ակումբի ղեկավարությանը հնարավոր մեղադրանքներ չներկայացնեն, մեկուսացումն ապահովել չկարողանալու վերաբերյալ:

Այսքանը:

Հայկօ
26.07.2009, 20:13
Բաձարձակապես մեկ ա ինձ համար՝ միայն թե մի պայմանով. այդ բաժինը պիտի ունենա լավ մոդերատոր: Ariadna-ին լրիվ վստահում եմ, համոզված եմ, որ թույլ չի տա, որ բաժինն իր առաջնային իմաստը կորցնի ու դառնա բիսեդկա ու բամբասնոց, հարգելի ադմինիստրատորներից մեկն էլ ի ծնե իրավունք ունի նման բաժնում ոտք դնելու, էնպես որ՝ որևէ խնդիր չեմ տեսնում: Չմեռա, սենց քննարկման մեջ էլ քիթս խոթեցի, մեղա-մեղա :)):

Բացեք, բացեք... Ժենիծես, տապիծես, մորե րյադըմ :D:

Second Chance
26.07.2009, 20:18
ես որքան որ հասկանում եմ, այստեղ հարցը ոչ թե մանիկյուր-պեդիկյուր-մազի ներկն է, այլ սեռական բնույթի կամ էլ հոգեբանական ներգործության մասին է:

մի բան է անհայտ մնում: Այստեղ ինչ՞ կա քննարկելու ;) :)
Այ մարդ դե ասեցինք չէ էլի:)

Enigmatic
26.07.2009, 20:18
Անի ջան, դա խտրականություն ա լինում, որովհետև մենք ինտիմ անկյունում շատ չենք խոսում բայց մեեեեծ հաճույքով կարդում ենք :D Բայց ասա էլի, մի թեմա, որ տղաների հետ չես քննարկի, իսկ ինչ որ աղջկա հետ, որին առանձնապես չես ճանաչում, հանգիստ կնստես ու կքննարկես: Ես էդպիսի թեմաներ շատ գիտեմ, բայց էդ թեմաները քննարկում եմ միայն իմ մտերիմ ընկերուհիների հետ, ամբողջ խնդիրը դրանում է, իսկ էսպես մասսայական աղջիկներով քննարկելու թեմա, որը տղաներից գաղտնի պետք է լինի, չեմ պատկերացնում:

Ես լրիվ համամիտ եմ էս մտքի հետ, ես էլ, օրինակ, կան լուրջ բաներ , որ իրոք հետաքրիր կլիներ քննարկեի, բայս էսպես չեմ քննարկի:

Kuk
26.07.2009, 20:39
Թեև ես վստահ եմ, որ իմ ասածն ակտուալ ա, բայց թեմայում դրա ակտուալությունը քննարկել պետք չի, այլ ընդամենը փաստել, որ նման հնարավորություն կա: Ու արդյոք աղջիկները պատրաստ են քննարկումներին մասնակցել հաշվի առնելով նման հնարավորությունը:

Իսկ ինչ վերաբերվում է ակտուալությունը... ես հիշում եմ, որ երբ նոր էր այս բաժնի առաջարկն եղել, մի քանի հոգի դեմ էին, ասելով «Չուկը տեսնելու է», այսինքն նույնիսկ ինձնից էին նման վտանգ տեսնում, ինձ էին կասկածում: Ի՞նչ ես կարծում, ակտուալ չի:

հ.գ. Ի դեպ բաժնի բացվելու դեպքում այն տեսանելի չի լինելու ղեկավար կազմի համար, տեսանելի է լինելու միայն խմբակի անդամների համար, ու թեպետ բնականաբար ցանկության դեպքում տեխնիկական հնարավորություն ունենալու եմ գրառումներին հասնելու, բայց այդ տեխնիկական հնարավորություն չի կիրառվելու: Բայց աղջիկները նաև այս հանգամանքը պետք է հաշվի առնեն ու մտածեն. արդյո՞ք վստահում են ակումբի ղեկավարներին, մասնավորապես ինձ:

Է Չուկ ջան, քեզ էլ որ չվստահեն, պետքա ոչ նամակագրական կապն արխաին օգտագործեն, ոչ էլ վարկանշային մեկնաբանությունների համակարգը:

Աթեիստ
26.07.2009, 21:52
Ես միանշանակ կողմ եմ նման բաժին բացելու։ Օրինակով բացատրեմ։
Ասենք աղջիկներից մեկին հետաքրքրում է OB-ն է լա՞վ, թե՞ Tampax-ը։ Համոզված եմ, որ եթե հիմա նման թեմա բացվի մեկ օրվա ընթացքում մի քանի հումորով գրառումներ կհայտնվեն, ընդ որում 99% տղաների կողմից։ Արդյունքում թեմայում լուրջ պատասխան ստանալու հավանականությունը կտրուկ մոտենում է 0-ի։

Ներսես_AM
26.07.2009, 22:53
+1 Աթեիստին,

Կամ էլ ուզում են հղիության ընթացքում ինչ ինչ երևույթներ քննարկեն, որ չեն ուզում տղաները կարդան, իրանց համար կքննարկեն: Ու հեչ էլ պարտադիր չի որ բոլորն իրար ճանաչեն: :)

Ուլուանա
26.07.2009, 22:58
Ճիշտն ասած՝ սկզբում ես էլ չէի հասկանում էդ բաժնի իմաստը, քանի որ չէի պատկերացնում, թե ինչ թեմաներ կարելի է քննարկել էդպիսի բաժնում։ Բայց կարդալով էս թեմայի բոլոր գրառումները՝ բավական ինֆորմացիա ստացա։ Հիմա կարծում եմ, որ բաժինն իսկապես իմաստ ունի, գոնե որոշ մարդկանց համար, իսկ էդպիսիք, համոզված եմ, շատ ավելի շատ կլինեն, քան էս պահին թվում է։ Ես ինքս դժվար թե էդ բաժնում քննարկեմ հարցեր, որոնք ընդհանուր ֆորումում էլ չէի քննարկի, բայց դա ընդամենը իմ անձնական մոտեցումն է ու բաժնի բացվելու հարցում նշանակություն չունի։ Եթե կան մարդիկ, որոնք դրա կարիքն ունեն, ուրեմն բաժինը բացվելու իրավունք ունի։ Կարելի է բացել, տեսնել, թե ինչ դուրս կգա, դրանից ի՞նչ վնաս պիտի լինի։ Որոշ ժամանակ անց պարզ կդառնա, թե բաժինն ինչքանով էր իմաստավոր ու անհրաժեշտ։ Նույնիսկ եթե թեմաները քիչ լինեն, էլի նորմալ կլինի, իմ կարծիքով։ Ու, ի դեպ, հեչ պարտադիր չէ, որ Ակումբի բոլոր տղաները կարողանան պատկերացնել, թե էդ բաժնում ինչ է քննարկվելու։ Ի դեպ, Աթեիստը շատ տեղին նկատեց, թե ինչ տիպի հարցեր կարող են քննարկվել բաժնում։

Ուղղակի պետք է հաշվի առնել Chuk–ի նշած հանգամանքները՝ լիակատար վերահսկման, մեկուսացման անհնարինության հետ կապված։ Երևի կարելի է առանձին թեմա բացել, որը նաև հարցում կունենա, միաժամանակ նշել բոլոր հնարավոր «վտանգները», թող աղջիկները քվեարկեն։ Չնայած, ինձ որ հարցնեք, քվեարկության կարիք չկա էլ, կարելի է միանգամից բացել, քանի որ այս թեմայից արդեն իսկ պարզ է, որ բաժինը գոնե որոշ մարդկանց անհրաժեշտ է։

Փոքրիկ
26.07.2009, 23:44
:)Միանշանակ կողմ եմ փակ բաժնի ստեղծմանը

Վարպետ
28.07.2009, 02:42
Միայն կանանց համար փակ բաժին բացելուն միանշանակ կողմ եմ: Միակ հակափաստարկս այն կարող էր լինել, որ ցանկացած ոմն մեկը կարող է գրանցվել որպես կին` հատուկ էնտեղ լինելու համար: Սրա լուծումը. Թույլ տալ անդամագրվել խմբին ոչ թե "դեֆոլթով" կանանց, այլ նրանց, ում մասին գիտենք հաստատ, որ կանայք են:

Իսկ կողմ եմ, որովհետև շատ աղջիկներ ու կանայք գուցե սիրով ուզեն քննարկել այնպիսի թեմաներ, որտեղ մեզ ոչ թե չի կարելի, այլ որտեղ մենք ուղղակի չէինք մտնի: Դա ահագին կթեթևացնի "նոր գրառումների" ցուցակը:

Վարպետ
28.07.2009, 02:59
Բացատրեմ նաև, թե ոնց են ստուգելու` կին ա, թե չէ:) Եթե ակումբի որևէ անդամ կին ներկայացող ակումբի ակտիվ անդամների առնվազն 80 տոկոսի մասին վստահ չի, որ նա կին ա` թող ինձ վրա քար նետի: Միայն թե խնդրում եմ չչարաշահել աղջիկ-կին բառախաղը, թե չէ կբորբոքվեմ, ժամն էլ ուշ ա:)

Kuk
28.07.2009, 03:16
Վարպետ ձյաձյա, քեզ մ հարց տամ. ակումբի բոլոր կանանց և աղջիկներին վստահո՞ւմ ես, որ նրանք իրենց գաղտնաբառը չեն տա ինչ որ տղայի՝ կլինի դա ընկեր, ամուսին, թե մեկ այլ անձ:
Խոսքս նրանց մասին է, որոնց մասին վստահ ենք, որ իգական սեռի ներկայացուցիչ են:

Ուլուանա
28.07.2009, 03:22
Վարպետ ձյաձյա, քեզ մ հարց տամ. ակումբի բոլոր կանանց և աղջիկներին վստահո՞ւմ ես, որ նրանք իրենց գաղտնաբառը չեն տա ինչ որ տղայի՝ կլինի դա ընկեր, ամուսին, թե մեկ այլ անձ:
Խոսքս նրանց մասին է, որոնց մասին վստահ ենք, որ իգական սեռի ներկայացուցիչ են:
Կարծում եմ՝ բաժինը բացելու համար նման վստահության կարիք չկա։ Նախապես կներկայացվեն հնարավոր, այսպես ասած, վտանգները, որից հետո ով չի ուզենա՝ չի մտնի։ Խնդիր չեմ տեսնում։ Էդ նույն ձևով ոչ ոք չի կարող վստահ լինել, որ, ասենք, դու (կամ մեկ ուրիշը) Ակումբի գաղտնաբառը չես տա մեկ ուրիշին, ու նա չի կարդա քեզ մոտ էնպիսի նամակներ, որոնք չպետք է կարդար։ Օրինակի համար, էլի։ Բայց նման բաների հետևից ոչ ոք չի ընկնում, չէ՞։

Վարպետ
28.07.2009, 03:25
Վարպետ ձյաձյա, քեզ մ հարց տամ. ակումբի բոլոր կանանց և աղջիկներին վստահո՞ւմ ես, որ նրանք իրենց գաղտնաբառը չեն տա ինչ որ տղայի՝ կլինի դա ընկեր, ամուսին, թե մեկ այլ անձ:
Խոսքս նրանց մասին է, որոնց մասին վստահ ենք, որ իգական սեռի ներկայացուցիչ են:
Իհարկե ոչ: Բայց նույնքան վստահ չեմ, որ կանայք բաց ռեսուրսում կքննարկեն այնպիսի հարցեր, որոնք ենթակա են փակ տարածություններում քննարկման: Ես բացատրեցի, թե ինչու եմ ուզում փակ բաժին: Որ ասենք տոլմայի թփով, թե կաղամբով լինելու կամ պամպերսների լավ ու վատի մասին թեման իմ նոր գրառումներում չբերի: