PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ տիպի տուրիզմ եք նախընտրում



One_Way_Ticket
20.07.2009, 03:40
Որոշ պարզաբանումներ տամ հարցման տարբերակների հետ կապված:
Էքսկուրսիոն - ասենք, նոր քաղաքներ գնալ, ճարտարապետության, հուշարձանների հետ ծանոթանալ, թանգարաններ այցելել:
Ակտիվ - ասենք, սար բարձրանալ:
Էկոլոգիական - հանգստանալ բնության գրկում:
Էքստրեմալ - ասենք, պարաշյուտով թռնել:
Էկզոտիկ - ասենք, անմարդաբնակ կղզի գնալ սիրելիի հետ:
Մնացածները կարծում եմ պարզ են: Հարցումը հատուկ բազմակի չեմ անում, քանի որ բոլոր տեսակներն էլ հաճելի են, սակայն մարդու ժամանակը և հնարավորությունները սահմանափակ են և պետք է ընտրություն կատարել:

dvgray
20.07.2009, 03:44
նախընտրում եմ ավտոտուրիզմ : ու ասիական կամ եվրոպական ճամփեքին, որտեղ կա էքստռրիմ, այլ ոչ ամերիկայում:

Ungrateful
20.07.2009, 03:48
Սիրում եմ էքստրիմ, Էքստրեմալ երևի...
"անմարդաբնակ կղզի գնալ սիրելիի հետ:" նույնպես լավ տարբերակ է...:love
քվեարկում եմ "էքստրեմալ":

Սակայն `

Դժբախտաբար հնարավորություն չունեմ տուրիզմի :pardon

Դեկադա
20.07.2009, 07:59
նախընտրում եմ էքսկուրսիոն , էկոլոգիական նաև ակտիվը: Էքստրեմ չեմ սիրում, անմարդաբնակ կղզի ընկնելուց էլ ահավոր վախենում եմ` թեև ես երկուսն էլ հնարավորություն կտան բացահայտվելու և բացահայտելու ::)


հ.գ. սեքս տուրիզմը էտ որնա?

Ռուֆուս
20.07.2009, 18:30
Բոլորը :oy առանձին առանձին ու միասին, ամեն մեկն էլ իր կայֆը ունի :)

Norton
20.07.2009, 18:48
Ես էլ, ափսոս հարցումը բազմակի ընտրություն թույլ չի տալիս:
Ջուր շատ եմ սիրում, բայց ծովային տուրիզմից բացի , էքսկուրսիոն,ալտիվ տուրիզմներ էլ եմ սիրում, այսինքն ամեն ինչ իր տեղն ունի:

One_Way_Ticket
20.07.2009, 23:40
հ.գ. սեքս տուրիզմը էտ որնա?
Այն է, որ ինչ-որ տեղ ես գնում հիմնականում սեքսով զբաղվելու համար։ Ամենատարածված ուղղությունը երևի թե Թայլանդն է, այնտեղ "գները էժան են"։

ars83
21.07.2009, 12:14
էկոլոգիականը շատ լավ կլիներ: Էքսկուրսիոնն էլ վատը չի։ Մեկ էլ` hiking - դա կա՞ տարբերակներում։

One_Way_Ticket
21.07.2009, 13:19
hiking-ը ակտիվի մեջ է մտնում:

Տրիբուն
27.07.2009, 15:07
Ծով, ծով ու մի անգամ էլ ծով:
Էս էլ երևի նրանից է, որ ծով չունենք: Բայց խելագարվում եմ ծովի հետ կապված ամեն ինչի համար - լողալ, նավարկել, դայվինգ ու այլ փիս փիս բաներ: Մի կղզուց մյուսը, մի օր մի տեղ, մի օր ուրշ տեղ: Ավազ, արև, ջուր:

Բարձրահասակ
01.08.2009, 21:55
Ափսոս, որ մի քանի տարբերակ քվեարկելու հնարավորություն չկա: Ակտիվ տուրզմ եմ քվեարկել, բայց սիրում եմ նաև ծովայինը, բայց ոչ թե ծովափ, ավազներ, արև, այլ ամայի ծովափ, որ վայելեմ ծովի ամբողջ հզորությունը, գեղեցկությունը ու անսահմանությունը: Հետաքրքիր է նաև էքսկուրսիոն տուրիզմը:

Yevuk
01.08.2009, 21:57
Հանգիստը միանշանակ ծովն է, առանց դրա էլ ի՞նչ հանգիստ

StrangeLittleGirl
03.08.2009, 22:29
Ես նշեցի էսքկուրսիոնը, որովհետև ամբողջ տարիս անցնում է դրան նախապատրաստվելով թե հոգեպես, թե ֆինանսապես, բայց ընդհանուր առմամբ մնացած բոլոր տեսակներն էլ սիրում եմ:

Apsara
04.08.2009, 00:25
Ծովափնյա եմ նշել, քանզի դեռևս ամենաշատը դա է հաջողվել, բայց էքսկուրսիոնից էլ չեմ հրաժարվի, իսկ էքստրեմալը երևի երազանք կմնա:(

ars83
13.08.2009, 18:10
Այս ինչքա՜ն ծովի սիրահարներ կան :)

Իսկ ես ծովը չեմ սիրում: Ոչ էլ ավազը: Ոչ էլ շոգը:

Լեռներ, սարեր, անտառներ, ամպրոպ, կայծակ, մառախուղ :love

aerosmith
14.08.2009, 12:53
նշել եմ ծով, բայց նրա համար որ մեծ հաճույքով կցանկանյի հանգստանալ հավայան կղզիներում, ծովափնյա որևէ պալմայի տակ պարկաշ, վայելում եմ որևէ էկզոտիկ միրգ, օկիանոսի ալիքները գալիս փշրվում են ափին,լսվում են արևադարձային թռչունների դայլայլը, հանկարծ տեսնում եմ հեռվից լողալով գալիսա Պամելլա Անդերսոնը, ձեռիցս քաշելով ասումա, akumb.am-ի aerosmith ջան արի գնանք միասին լողանք, արի , արի գնանք։
Ու հենց էդ պահին էլ իմ երազանքը ավարտվումա......... :cry

dvgray
17.08.2012, 01:30
հետաքրքիր հաշվարկ Եվրոպայով ճանապարհորդների համար


Самолётом, поездом, автомобилем: как дешевле путешествовать?
շարունակությունը այստեղ՝
http://ru.euronews.com/2012/08/14/train-plane-or-automobile-whats-the-cheapest-way-to-go-on-holiday/