PDA

Դիտել ողջ տարբերակը : Բաժինների վերակառուցում



Chuk
19.07.2009, 23:40
Հաշվի առնելով «Նոր բաժինների առաջարկներ (http://www.akumb.am/showthread.php?t=46147)» թեմայի բոլոր առաջարկները (դա չի նշանակում, որ բոլորը ընդունվել են, չնայած որ աշխատել ենք բավարարել բոլոր պահանջարկները), ինչպես նաև ղեկավարության կազմով քննարկումները սկսում ենք բաժինների վերակառուցումը: Ընթացքում այս փակ թեմայում կտեղեկացնեմ կատարված փոփոխությունների մասին:

Այսպիսով.

«Առողջություն, Բնապահպանություն» բաժնի անվանումը փոխվել է «Մարդ և շրջակա միջավայր» անվանումով:

Մարդ և շրջակա միջավայր
Մարդն ու նրա շրջապատը: Անատոմիա և առողջություն: Բնություն. բուսական ու կենդանական աշխարհ: Ավանդական ու ժամանակակից բժշկություն: Դեղամիջոցներ ու բուժման մեթոդներ:

Chuk
19.07.2009, 23:57
«Մարդ և շրջակա միջավայր» բաժնում ավելացվել են երեք նոր ենթաբաժիններ.

Բժշկություն
Հիվանդություններ, դեղամիջոցներ, բուժման ավանդական ու ժամանակակից եղանակներ:

Բնապահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար, վերացող տեսակների պահպանում:

Առողջ ապրելակերպ
Մարդու առողջությունը որպես կարևորագույն գործոն, ճիշտ սնունդ, մարմնի խնամք, մարզանք:

Chuk
20.07.2009, 00:10
«Սպորտ» բաժնում ավելացել է 2 ենթաբաժին.

Ֆուտբոլ
Ամեն ինչ ֆուտբոլի մասին: Ֆուտբոլային ակումբներ, ֆուտբոլիստներ, ֆուտբոլային հանդիպումներ, մրցաշարեր:

Հայկական սպորտ
Հայկական մարզական ակումբներ, սպորտը Հայաստանում, Հայաստանցի մարզիկներ:

Chuk
20.07.2009, 00:24
«Քաղաքականություն» բաժնում ավելացել է նոր ենթաբաժին.

Միջազգային քաղաքականություն
Միջազգային հարաբերություններ, քաղաքական իրադարձություններ, պատերազմներ ու հաշտեցումներ, նախագահներ ու քաղաքական այլ գործիչներ:

Chuk
20.07.2009, 00:33
«Ընդհանուր ֆորում» թեմատիկ բաժինների խմբում ավելացել է նոր բաժին.

Կենցաղ
Մարդու անհատական ու ընտանեկան կյանք: Կենցաղային հարցեր: Փոխհարաբերություններ, վարվեցողություն և այլ հարցեր:

Chuk
20.07.2009, 00:55
«Կենցաղ» բաժնում ստեղծվել է երեք նոր ենթաբաժին, «Սեր, Զգացմունքներ, Ռոմանտիկա» բաժինը «Ազատ կյանք» թեմատիկ բաժինների խմբից տեղափոխվել է ու դարձել «Կենցաղ» բաժնի ենթաբաժին, «Դեսից-դենից» բաժնի «Խոհանոց» ենթաբաժինը տեղափոխվել ու դարձել «Կենցաղ» բաժնի ենթաբաժին, արդյունքում «Կենցաղ» բաժինն ունի հետևյալ ենթաբաժինները.

Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
Տան վերանորգում, կահույքի ընտրություն, խանութների և/կամ ապրանքի ընտրություն, ընտանեկան կոնֆլիկտներ ու դրանց լուծումներ, ծնող-երեխա փոխհարաբերություններ և այլն:

Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
Սեր և զգացմունքներ: Տղամարդ - կին փոխհարաբերություն: Արտամուսնական կապեր և այլն:

Մայրության անկյուն
Ամեն ինչ մայրերի համար. երեխաների պատվաստումներ, խնամքի միջոցներ, երեխայի մեծացնելու, դաստիարակման հետ կապված այլ հարցեր:

Խոհանոց
Խոհարարական գաղտնիքներ, համեղ ուտեստների բաղադրատոմսեր:

Էթիկա
Վարվեցողության կանոններ, հագնվելու կուլտուրա, հիգիենա:

Chuk
20.07.2009, 01:14
«Ընդհանուր ֆորում» թեմատիկ բաժինների խմբում ավելացել է նոր բաժին՝ «Երկիր մոլորակ», սրանում բացվել է երկու ենթաբաժին՝ «Հայաստան» և «Տուրիզմ», «Դեսից-Դենից» բաժնի «Երևան» ենթաբաժինը բերվել ու դարձել է «Հայաստան»-ի ենթաբաժին:
Կառուցվածքը այսպիսին է.

Երկիր մոլորակ
Երկրներ ու քաղաքներ, գետեր ու ծովեր, ճարտարապետական կառույցներ, հայտնի ցուցահանդեսներ և երկիր մոլորակի մյուս հրաշքները:


Հայաստան
Հայաստանի ճարտարապետական կոթողներ, խաչքարեր, եկեղեցիներ, բնություն, գյուղեր ու քաղաքներ, ցուցահանդեսներ, թատրոններ:


Երևան
Երևանի կյանքը, թանգարաններն ու հուշարձանները, խանութներն ու տրանսպորտը, հայտնի երևանցիներն ու Երևանի առնչվող այլ հարցեր:

Տուրիզմ
Տուրիստական գործակալություններ, տուրիստական երթուղիներ:

Chuk
20.07.2009, 01:40
«Ստեղծագործողի անկյուն» բաժինը առանձացվել է «գրականություն» բաժնից, նրանում ավելացել են 2 նոր ենթաբաժիններ: Կառուցվածքն այսպիսին է.


Ստեղծագործողի անկյուն
Այստեղ կարող եք ներկայացնել ձեր ստեղծագործությունները, կազմակերպել դրանց քննարկումները:


Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
Այստեղ կարող եք ներկայացնել ձեր ոչ հայերեն ստեղծագործությունները, կազմակերպել դրանց քննարկումները:

Համատեղ ստեղծագործություններ
Այս բաժնի ստեղծագործությունները ակումբցիները գրում են միասին, մրցույթների ու խաղերի տեսքով:

Թարգմանություններ
Հայտնի ստեղծագործությունների հայերեն թարգմանություններ՝ ակումբցիների կատարմամբ:

Օրագրեր
Ակումբցիների մտքերն ու մտորումները, օրվա անցուդարձն ու հիշողությունները՝ գեղարվեստական կատարմամբ:

Chuk
20.07.2009, 02:19
«Մշակույթ, Արվեստ, Կրթություն» թեմատիկ բաժինների խմբի անունը փոխվել է, դարձել է «Մշակույթ»: «Գրքերի աշխարհ» և «Հայերեն» բաժինները տեղափոխվել են վերանվանված «Գիտություն, Կրթություն» բաժին: «Մշակույթ» բաժնում ավելացվել են բաժիններ և ենթաբաժիններ: Կառուցվածքն այսպիսին է.

• Ստեղծագործողի անկյուն
--- Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
--- Համատեղ ստեղծագործություններ
--- Թարգմանություններ
--- Օրագրեր
• Գրականություն
--- Հայ գրականություն
--- Ժամանակակից հայ գրականություն
• Գեղարվեստ
--- Նկարչություն
--- Լուսանկարչություն
--- Քանդակագործություն
• Երաժշտություն
--- Երաժիշտներ, երաժշտական խմբեր
--- Երաժշտական ոճեր
--- Համերգներ, տեսահոլովակներ
• Կինո, Թատրոն
--- Կինո
--- Թատրոն
--- Մուլտֆիլմեր
• Մշակութային անցուդարձ

Chuk
20.07.2009, 02:55
«Կրթություն, Գիտություն» բաժնի ներկայիս կառուցվածքն այսպիսին է.

• Լեզուներ
--- Հայերեն
----- հայերեն տերմինոլոգիա
Բնական ու կիրառական գիտություններ
--- Ֆիզիկա
--- միկրոէլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա
--- Մաթեմատիկա
--- Քիմիա, կենսաբանություն
• Հումանիտար և հասարակական գիտություններ
--- Պատմություն
--- Իրավագիտություն, քաղաքագիտություն
--- Տնտեսագիտություն
• Կրթություն
--- Ուսումնական հաստատություններ
• Գրքերի աշխարհ
--- Գեղարվեստական գրականություն
--- Գիտական գրականություն

Chuk
20.07.2009, 03:25
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաջինն ունի հետևյալ տեսքը.

• Ծրագրավորում
--- Վեբ ծրագրավորում
• Համակարգչային գրաֆիկա
• Համակարգչային ծրագրեր
--- Հայկակական և հայաֆիկացված ծրագրեր
--- Խաղեր
• Վեբ
--- Վեբ կայքերի քննարկում
• Համակարգիչ
--- Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
--- Հարց ու պատասխան
• Հեռահաղորդակցություն
--- Համակարգչային ցանցեր
--- Բջջային կապ
--- Ինտերնետ պրովայդերներ
--- Արբանյակային կապ

Chuk
20.07.2009, 03:46
Ավելացել է «Նեղ ուղղվածությամբ բաժիններ» բաժինների թեմատիկ խումբը, որոնցում ընդգրկվում են հիմնականում օգտագործողների որոշակի խմբի համար նախատեսված բաժինները, որոնք կարող են լինելի տեսանելի կամ անտեսանելի, բաց կամ փակ: Փակ բաժիններին մուտքը թույլատրում կամ հերքում է տվյալ խմբակի ղեկավարը: Այս պահին կան հետևյալ բաժինները, որոնց մեծ մասը մեծ մասի համար լինելու են անտեսանելի.

Նեղ ուղղվածությամբ բաժիններ
- - Բանավեճերի ակումբ
Բաժինը կառուցման փուլում է, լինելու է տեսանելի բոլորի համար, բայց գրառումները թույլատրվելու են որոշակի խմբի անձանց: Մանրամասներն առաջիկայում:
- - Չուկչստան
Նախկինում փակ, մտերիմներիս համար նախատեսված բաժինն արդեն բաց է, նախատեսված է իմ բանակային ստեղծագործությունների համար:
- - Միջֆորումային մրցաշար
Բաժնի նախատեսված է միջֆորումային մրցաշարի մասնակիցների ներքին քննարկումների համար: Բաժնի ղեկավարներ Ներսես_AM և Ուրվական:
- - Բերդաքաղաք
«Բարիկադներ» խմբակի համար նախատեսված փակ բաժին է:
- - Գրական տաղավար
Ակումբի ստեղծագործողների ընտրանին նախապատրաստող գրական խմբակի համար նախատեսված փակ բաժին է, ժամանակավոր կասեցված գործունեությամբ:
- - Ինտիմ անկյուն
Նախատեսված է ինտիմ քննարկումների համար: Բաժնի ղեկավարն է Artgeo-ն:
- - Ակումբատնակ
Ակումբատնակի (ներկայումս չգործող) հարցերը կարգավորող անձանց համար նախատեսված փակ բաժին է:

Chuk
20.07.2009, 03:52
«Դեսից-Դենից» և «Ի՞նչ կա-չկա» բաժինները միացվել են իրար, մեկ ընդհանուր՝ «Դեսից-Դենից» խորագրի տակ: «Դեսից-Դենից» բաժնում բացվել է «Լրահոս» ենթաբաժին, որը նախատեսված է նորությունների քննարկման, դրանց մասին տեղեկացման համար:

Chuk
20.07.2009, 04:04
Սիրելի ակումբցիներ, բաժինների վերակառուցումը ավարտվեց: Փորձել ենք բաժինների կառուցվածքն անել հնարավորինս ընդգրկուն, համապարփակ, ներառելով բոլոր առաջարկներն ու առկա պահանջը: Անշուշտ թերացումներ կլինեն:

Այժմ ակումբի ղեկավար կազմը պետք է զբաղվի արդեն եղած թեմաները այլ բաժիններից համապատասխան բաժիններ բերելու, սորտավորելու գործով: Այս գործի առաջին փուլից հետո խնդրելու ենք բոլորիդ օգնությունը, որ եթե նկատեք թեմա, որն ինչ-ինչ պատճառներով մնացած կլինի անհամապատասխան բաժնում, ապա http://www.akumb.am/report.php?p=1746317 պատկերակի միջոցով տեղեկացնեք մեզ, որպեսզի տեղափոխենք:

Իսկ ընդհանրապես հետաքրքիր քննարկումներ եմ կամենում :)

Ռուֆուս
20.07.2009, 23:33
Սիրելի ակումբցի մելոմաններ,

Ավարտվել է Երաժշտություն բաժնի թեմաների տեղափոխումները, սակայն անշուշտ կլինեն թեմաներ, որոնք աչքիցս վրիպել են: :oy Խնդրում եմ աչքի անցկացնել Երաժշտություն բաժինը (http://www.akumb.am/forumdisplay.php?f=7) իր ենթաբաժիններով հանդերձ, եթե կգտնեք թեմաներ, որոնք սխալ տեղում են, տեղեկացրեք http://www.akumb.am/images/darmanrankar/buttons/report.gif կոճակի օգնությամբ:

Կանխավ շնորհակալություն ու բարի ժամանց :)

Chuk
26.07.2009, 14:04
«Համատեղ ստեղծագործություններ» բաժինը վերանվանվեց «Ստեղծագործական նախագծեր».

Ստեղծագործական նախագծեր
Այս բաժնում ակումբցիները մրցում են տարբեր տիպի ստեղծագործական մրցույթներով, գրում համատեղ ստեղծագործություններ:

Chuk
17.05.2010, 11:22
Հաշվի առնելով եղած առաջարկներն ու առկա պահանջարկը բացվել են երկու նոր ենթաբաժիններ: Ենթաբաժիններին վերաբերվող թեմաները կարճ ժամանակում կտեղափոխվեն այդ բաժիններ:

«Հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ» բաժնում բացվել է «Սերիալներ» ենթաբաժինը

«Զվարճալի» բաժնում բացել է «Անեկդոտներ» ենթաբաժինը

Chuk
30.03.2015, 23:15
Պահ-պահ-պահ, բա էս թեմայի վրա ի՜նչ փոշի ա նստել:


Տեղեկացնում եմ, որ «Ստեղծագործողի անկյուն (http://www.akumb.am/forumdisplay.php/9)» բաժնի նոր մոդերատորի՝ ivy-ի առաջարկով բաժնում կատարվել են որոշակի փոփոխություններ:

«Ստեղծագործական նախագծեր» ենթաբաժինը առանձնացվել է «Ստեղծագործողի անկյուն» բաժնից ու այսուհետ հանդես է գալու որպես առանձին բաժին՝ նոր, «Գրական նախագծեր (http://www.akumb.am/forumdisplay.php/149)» անվամբ: Բաժնում մրցութային նյութերն առավել լավ դասավորելու նպատակով ստեղծվել են հետևյալ ենթաբաժինները


Մրցույթներ (http://www.akumb.am/forumdisplay.php/210)

Թեմատիկ մրցույթներ (http://www.akumb.am/forumdisplay.php/211)
ժանրային մրցույթներ (http://www.akumb.am/forumdisplay.php/212)
Փուլային մրցույթներ (http://www.akumb.am/forumdisplay.php/213)
Թարգմանչաց մրցույթ (http://www.akumb.am/forumdisplay.php/214)
«Հավաքածու» (http://www.akumb.am/forumdisplay.php/215)
Պատմվածք փակ աչքերով (http://www.akumb.am/forumdisplay.php/216)
Արտակումբային մրցույթներ (http://www.akumb.am/forumdisplay.php/217)

Գրական առաջադրանքներ (http://www.akumb.am/forumdisplay.php/218)
Համատեղ պատմվածքներ (http://www.akumb.am/forumdisplay.php/219)
Ֆլեշմոբեր (http://www.akumb.am/forumdisplay.php/220)

Chuk
31.03.2015, 01:23
«Գեղարվեստ» բաժինը վերանվանվել է «Արվեստ և դիզայն (http://www.akumb.am/forumdisplay.php/177)», բաժնում ավելացել են նոր ենթաբաժիններ: Ստորև թվարկված են «Արվեստ և դիզայն» բաժնի ենթաբաժինները, թավով նշվածները նոր ավելացվածներն են.


Նկարչություն (http://www.akumb.am/forumdisplay.php/5)
Լուսանկարչություն (http://www.akumb.am/forumdisplay.php/69)
Քանդակագործություն (http://www.akumb.am/forumdisplay.php/178)
Դեկորատիվ-կիրառական արվեստ (http://www.akumb.am/forumdisplay.php/221)
Պարարվեստ (http://www.akumb.am/forumdisplay.php/222)
Ինտերիերի և էքստերիերի դիզայն (http://www.akumb.am/forumdisplay.php/223)


Բացվել է ևս մեկ նոր բաժին՝ «Նորաձևություն և ոճ (http://www.akumb.am/forumdisplay.php/224)», որտեղ կքննարկվի ամեն ինչ հագուստի և անհատական ոճի, աքսեսուարների, զարդերի և այլնի մասին:

Այս երկու բաժիններում (իրենց ենթաբաժիններով) մոդերատորություն կանի Ուլուանան:

Chuk
31.03.2015, 02:02
Եվս մեկ նոր բաժին ակումբում՝ «Ճարտարապետություն (http://www.akumb.am/forumdisplay.php/225)»:

Հուսամ, որ այստեղ ևս հետաքրքիր քննարկումներ կունենանք: Դե իսկ բաժինը կմոդերավորի Rammstein-ը :)

Chuk
10.08.2015, 17:28
Գրականություն բաժնում բացվել է նոր ենթաբաժին՝ «Ընթերցանության ակումբ (http://www.akumb.am/forumdisplay.php/227)»

StrangeLittleGirl
10.08.2015, 17:40
Գրականություն բաժնում բացվել է նոր ենթաբաժին՝ «Ընթերցանության ակումբ (http://www.akumb.am/forumdisplay.php/227)»

Սպասում էինք :love

Chuk
15.01.2018, 08:54
«Ստեղծագործողի անկյուն» բաժնի «Օրագրեր» ենթաբաժինն առանձնացվել ու տեղափոխվել է «Ազատ կյանք» բլոկ:

«Օրագրեր բաժնում» բացվել են երեք ենթաբաժիններ.

«Թեմատիկ օրագրեր (https://www.akumb.am/forumdisplay.php/231)», որտեղ կլինեն բոլոր այն օրագրերը, որոնցում ցանկացած ակումբցի կարող է ըստ թեմայի օրագրային գրառում կատարել: Քննարկումներն արգելվում են:
«Անձնական օրագրեր (https://www.akumb.am/forumdisplay.php/230)», որտեղ կլինեն ակումբցիների այն օրագրերը, որոնցում միայն իրենք կարող օրագրային գրառում կատարել: Քննարկումներն արգելվում են:
«Օրագիր - զրուցարաններ (https://www.akumb.am/forumdisplay.php/229)», որտեղ կլինեն ակումբցիների այն օրագրերը, որոնցում միայն իրենք կարող օրագրային գրառում կատարել, այլոք կարող են այդ գրառումները նույն թեմայում քննարկել: