PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարաղայի կոտորածը



Mahapart
18.07.2009, 20:54
ՄԱՐԱՂԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարաղան Գանձակ – Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա Լեռնային Ղարաբաղի դարպասն էր: Մարաղացիները ավանդապահ, հյուրասեր,ինչպես ամեն մի հայ, բնություն սիրող մարդիկ էին, հիմնականում բրինձ էին մշակում, ունեին թուզի ու նռան այգիներ, պարտեզներ: Մարաղան ծնել է գիտնականներ, երաժիշտներ, գրողներ: Մարաղան անընդհատ բարգավաճում էր ...
Գյուղը երկու անգամ` 1918 և 1921 թվականներին ավերել են թուրքերը: Դրանից հետո մարաղացիները /հայերը/ ապրում էին զգուշավոր, բայց դե հայը միշտ էլ վստահող է եղել ու շատ հաճախ` անտեղի:
Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերից Մարաղան կանգնեց վտանգի առջև, Մարաղան հայտնվեց կրակի մեջ: Թուրքերը գյուղն ավերելու վաղ մի փորձ էին ձեռնարկել` դեռ 1991 թ. մայիսին, բայց հայ ֆիդայիները նրանց արագ ետ շպրտեցին: Տեղի ունեցածը խոր մտահոգության տեղիք տվեց: Ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար Ռոմա Կարապետյանը, Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի հետ խորհրդակցելուց հետո գյուղի տարեցներին բացատրեց, թե ճիշտ կլինի, եթե յուրաքանչյուր ընտանիք իր տանը հատուկ ապաստարան պատրաստի այնպես, որ վտանգի ժամին թշնամին չկարողանա հայտնաբերել նրանց:
1992 թվականի ապրիլի 10-ն էր: Օրը` գորշ, ամպամած: Մարաղայի վրա անձրև էր մաղում : Առավոտյան ժամ էր, մարդիկ իրենց ամենօրյա գյուղացիական գործերն էին անում , չիմանալով, որ դա իրենց վերջին օրն է հարազատ օջախներում, իսկ շատերի համար` ընդհանրապես իրենց երկրային կյանքի վերջին օրը... Միր-Բաշիրի կողմից հայտնված տափաստանային մի արծիվ , /մի քիչ գեզարվեստական ձևով է ներկայացված/ վիրավոր թևը ծանր ծղրտոցով Մարաղայի տանիքներին քսելով` թռավ դեպի լեռները, և մարդիկ, ընդհատելով իրենց գործը, մի պահ անկասելի սարսուռ զգացին... Քիչ անց նրանք պարզ լսեցին տանկերի սարսափազդու հռնդյուն, հրազենի կրակոցներ և ...թուրքերեն հայհոյանք. Մարաղայի փողոցներում յութհարկանի հիշոցներ էին արձակվում հայության հասցեին:
Շատերը կարծեցին թե ախեցնում են , բայց տանկերը կանգ առան ու տիրեց սպանիչ լռություն: Վարկյանը դար էր թվում շունչները պահած մարդկանց համար: Անզեն և հիմնականում տարեց մարդկանց ուղեղներում միայն երեխաներն էին, ջահել աղջիկներն ու հարսները.... ՈՒ հանկարծ մեռելային լռությունը խախտեց բարձրախոսի ձայնը, որ հնչում էր թշնամու լեզվով. <<Հայեր, արագ դուրս եկեք թաքստոցներից և առանց դիմադրության հանձնվեք: Հաշվում եմ մինչև երեքը.... Բիր, իքյի, ուչ...>> Հանձնվող չեղավ: Օդում կրակ բացեցին, և կրկնվեց հրամանը. <<Դուք ուշանում եք, հայեր...ավելի վատ ձեզ համար: Նորից ենք հաշվում` ......>>: Ըստ երևույթին ոչինչ չփոխվեց, որովհետև հնչեց ավելի դաժան բացատրության. <<Մեղքը ձեր վիզը... Պահանջը չկատարեցիք, հիմա հերթով ռումբ կնետենք տների վրա>>: Գյուղում կար մարդ, որ ամենևին տեղյակ չեր` ինչ է կատարվում ... Մարաղացի բորիսը մտերիմ ընկերոջ` Ռաֆիկի հե պայմանավորվել էր հանդիպել գյուղամիջում , և ահա եկել էր.... Թուրքը, նրան նկատելով, մի պահ կասկածեց . հայ է± , արդյոք. . . . Հայ տղամարդն այդքան շուտ չեր յհանձնվի:
Իսկ բորիկն առաջանում էր` հանգիստ քայլ գցելով, չիմանալով , որ դրանք իր վերջին քայլերն են դեպի կառափնարան: Նա այդպես էլ չհասկացավ դա` այնքան արագ գլուխն անջատվեց մարմնից....... Գլուխը թռավ ընկավ առուն, իսկ մարմինը կոնվուլսիվ շարժումներ անելով տեղում ` անշարժացավ: Թուրքը ոտքով հրեց, գցեց առվի մեջ:
Մարաղայում օրը ցերեկով <<բարդուղիմեոսյան>> գիշեր էր
....... Քսանյոթամյա մի տղայի կապեցին գյուղամիջի հաստաբուն ծառից: Երկու թուրք սկսեցին տղային վայրագորեն... սղոցել գոտկատեղից: Երկու հոգի էլ բռնած պահում էին նրան: Երիտասարդի կոկիորդից ելնում էր ոռնոց հիշեցնող անմարդկային ձայն: Երբ մարեց դիմադրության փորձ անելու վերջին ճիգը, նրա գլուխն սկսեցին համաչափորեն զարկել ծառի բնին: Շատ չանցած ` մարմնի երկու մասերն արնաշաղախ ընկած էին ծառի տակ:
Գետնախոչշերում դեռ չհայտնաբերվածները լսել էին տղայի ձայնը և սարսռալով սպասում էին իրենց բաժին ընկնելիքին: ...... որտեղ են մերոնք, ինչու չեն գալիս, ինչ բանի է Վլադիմիրը ` տղաներով, միթե այդպես էլ օգնության չեն հասնելու ջոկատները, և ինչու այդքան հիմար գտնվեցին ժամանակին չհեռացան գյուղից, չէ որ ուղիղ Միր-Բաշիրի քթի տակ են, երկու քայլի վրա: Էլ ինչ էին մտածում նրանցից շատերն այդ կորուսյալ ժամին` երբեք չենք իմանա....Եվ սակայն դա չէ միայն Մարաղայի ցավը. կան գեհենից հրաշքով փրկվածներ էլ, որոնք... երանի են տալիս միանգամից զոհվածներին: Գերության տարտարոսով անցածների մասին է խոսքը:
Մարաղան հերթական անգամ ենթարկվեց ցեղասպանության...........
Կրակահերթերը չէին դադարում.... տանկերը կանգնած էին ` փողերն ուղղված տների վրա : Յուրաքանչյուր թուրքի ձեռքին նռնակ կար: Նրանք գոռում էին ` դուրս եկեք բոլորդ , ով ուշացնի նրան չենք խնայելու Դեհ ....... բիր, իքյի, ուչ` կրկնում էր հաշիշ ծխած թուրքը և կատաղած հայհոյում: Հետո էլ հայտնվեց կոտրատված հայերենով խոսող մեկը` դուրս եկեք, մեղք չեն ձեր երեխաները, ինչու եք համառում, ախր ավելի վատ կլինի ձեզ համար... ՈՒ եղան մարդիկ, որ խաբվեցին կեղծ սրտացավությունից: Թող որ ոչ սահուն , բայց հարազատ հայերենով հնչած բառերով մի պահ գերված ` նրանք մեկը մյուսի ետեվից թողեցին իրենց լավ թե վատ թաքստոցը: Դուրս եկավ ծեր ամուսինը` վախից թուլացած կնոջ արմունկը բռնած : Դուրս եկան գզգզված մազերով կեսուրն ու սիրունիկ հարսը` երեխան գրկին.. Պառավին գնդակահարեցին տեղնուտեղը` դեռ Աստծու լույսին աչքը չհարմարած: Գնդակով չբավարարվելով` մեկը մետաղյա սրածայր ձողով հարվածեց արդեն մեռած կնոջ դեմքին: Բերանից հոսող և ցրտից թանձրացող արյունը դանդաղ ծորաց դեպի ականջը: Թուրքը ոտքը դրեց զոհի փորին , կռացավ, ձեռքին գտնվող սուր գործիքով բացեց նրա ստամոքսը: Ապա թքեց վրան ու շրջվելով` խենեշ աչքը հառեց երեխան գրկին դողդողացող հարսին: Դեմքին սատանայական ժպիտ խաղացնելով` նա մոտեցավ երիտասարդ կնոջը ու գրկից խլելով մանկանը` շպրտեց մի կողմ, ձեռքի նույն` պառավի արյունը վրան գործիքով վերից վար վայրկանապես պատռեց կնոջ շրջազգեստը:....................... Մաշալլահ¯, ինչ վայելելու բան է , ջանհաթի փերի է, վալլահ` դեղին ժանիքները բացելով հռհռաց թուրքը ու քիչ հեռվում կանգնած մյուս վայրենիներին ձեռքով մոտենալու նշան արեց.......
Արյան գաղջ հոտը բռնել էր շուրջ բոլորը: Ագռավներկռռոցով պտտվում էին դիակների գլխավերևում` սիրտ չանելով իջնել.....Թուրքերը հրդեհեցին գյուղը: Ծխի սև քուլաները երկինք էին բարձրանում կրակի բոցերի հետ: Այրվող դիակների ճենճահոտից բավականություն էր ստանում ստոր խառնամբոխը. ազերի զինյալների հետքով գյուղ էր ներխուժել Միր-Բաշիրի ու նրան մերձ գյուղերի <<խաղաղ>> բնակիչ անվանյալ թալանչիների հսկա բազմությունը: Բեռնատար մեքենաներ էին , որ հայերի ունեցվածքով բարձվում էին մինչև երկինք......
Երեք ժամ անց գյուղը վերածվել էր այրվող հսկայական թոնրի: Գլխատվել, քառատվել, անճանաչելիորոն խոշտանգվել էին հարյուրից ավելի մարաղացիներ, գերվել` գյուղի բնակիչների ստվար մասը: Տեսնողների վկայությամբ ` գերիներին բաժանել էին երեք խմբի, ինչ մտադրությամբ ` ոչ ոք չէր կարող ասել:
Կենդանի մնացած դժբախտները թուլացած հենվել էին միմյանց : Նրանց առջև երկու գազազած շներ, խոսքն իսկական չորքոտանիների մասին է, միմյանց բերանից խլելով`հոշոտում էին կապկպված ոտուձեռով մի տղայի, որն արդեն ավանդել էր հոգին: Գետնին թափված էին նրա մարմնի մսի կտորնորը........
Թուրքն անպատիժ անում էր իրենը, նրան խանգարող չկար. Մարաղայի ինքնապաշտպանության փոքրիկ ջոկատի տղաներն, ավա¯ղ, դեռ գյուղի մատույցները պաշտպանելիս էին անհավասար մարտում զոհվել..
Հնարավոր չեղավ ժամանակին օգնության հասնել Մարաղային . նույն օրը վիճակը օրհասական էր նաև թալիշում : Վլադիմիրի և Ազգալդյանի ձեռքի տակ եղած ուժերն այնտեղ էին պաշտպանական մարտեր մղում: Այդ պատճառով էլ ուշացան.
Հինգ ժամ շարունակվեց սպանդը.......
Թուրքերը գլխատեցին դպրոցի տնօրեն Երվանդ Հովակիմյանին և նրա տիկնոջը, ապա մարմինները գցեցին խարույկի մեջ: Ողբերգությանն ականատես նրանց որդին կրակից փրկելու նետվեց ծնողների դիակները` նրա գլուխն էլ թռցրին ուսերից.......... Եվ ամբողջ ընտանիքը հրո ճարակ դարձավ:
Հատուկենտ մարդիկ միայն փրկվեցին սպանդից: Գավրուշ Բաղդասարյանը տղայի, հարսի ու թոռնիկի հետ կարողացավ գյուղից դուրս գալ, բայց ճանապարհին տեսածից սրտի կաթված ստացավ, վախճանվեց: Իրենց կրկնակի ծնված են համարում գյուղի կինոմեխանիկ Մաքսիմ Հովհաննիսյանը և Արկադի Պողոսյանը. նրանց հաջողվեց մազապուրծ հեռանալ նորօրյա Գողգոթայից: Բախտը չբեչածների թիվն անհամեմատ շատ էր: Թուրքերը պատանդ տարան քսանութամյա գեղեցկուհի Զարինեին ու քրոջը` Գյոզալ Բարսեղյանին` երեք երեխաների հետ: Պատանդվել էր և Զարինեի ամուսինը: Վերջինիս աչքի արջև պատվազրկեցին կնոջը.... Քստմնելի արարքով չբավարարվելով` առաքինի կնոջը մերկ պտտեցրել են փողոցներով` պահանջելով........պարել: Գյոզալը, երեխաներն ու Զարինեի ամուսինը երկար մնացին թուրքական գերություն կոչվող դժոխքում: Ճերմակած մազերով երիտասարդ կինը հետագայում բախտի բերմամբ մի կերպ փոխանակվել է, բայց` առանց իր երեք փոքրահասակ աղջիկների, որոնցից մեծը հազիվ 12 տարեկան էր:
Մարաղացի Ալբերտը ամիս էլ չկար, ինչ գյուղ էր եկել Հոկտեմբերյանից, որտեղ ապրում էր ընտանիքով, եկել էր սատարելու ծնողներին ու հայրենի եզերքին: Ապրիլի 10-ին գյուղամիջում մորթոտվեցին նրա ծնողները, ինքը` Ալբերտն էլ զոհվեց նույն օրը` գյուղըպաշտպանելիս: Երեխաները որբացան, կինն այրիացավ: Եվս մի խեղված ընտանիք...........................................
5 ժամ անց Վլադիմիրի ջոկատը մոտեցավ գյուղին .............առճակատեցին..........Նրանց ուշ էին հայտնել թշնամու Մարաղա մտնելու մասին: Թուրքերը փախան` ծանր տեխնիկա, բավականին զենք և իրենցից երկու դիակ թողած: Տղաները Թալիշում էին. Թալիշնել էին մաքրել նրանցից........Նրանք եկան, բայց արդեն Մարաղան չկար: Այն ինչ տեսան , մինչ հոգու խորքը ցնցեց նրարց: Շատերի աչքերից գլորվեցին տղամարդկային ժլատ ու ծանր արցունքներ..........................
Վերը նշված դեպքերը ականատեսների պատմածներն են.................................................