PDA

Դիտել ողջ տարբերակը : Խենթ ասպետների սիրո ռեկորդները

Narinfinity
17.07.2009, 13:40
Ողջույն,
մտքովս միշտ անցնում է մի խենթություն կազմակերպել, հանգիստ չկա... գժվելու եմ...

Կարծում եմ կյանքը խենթությունից ու խնդությունից է "ծաղկում" ...
Գրեք, թե հանուն սիրո ինչ ռեկորդակիր խենթություններ եք հասցրել կատարել... ամենայն անկեղծությամբ և հումորի ռոմանտիկ գույներով զարդարված...

Իսկ եթե դեռ չեք հասցրել նման ինչ որ խենթություն կատարել, ապա կհարցնեմ. իսկ որն է կյանքի իմաստն ու լուսավոր կողմը?
Նաև դաժան մի եղեք իմ նոր թեմայի նկատմամբ, հնարավոր է նման թեմա արդեն կա, բայց ինչ արած...
նախապես ներողամիտ եղեք... շնորհակալություն

Elmo
17.07.2009, 14:07
մտքովս միշտ անցնում է մի խենթություն կազմակերպել, հանգիստ չկա... գժվելու եմ...

ի՞նչ տիպի: Ուզում ես ուրախացնես, թե՞ զարմացնես:

Lion
17.07.2009, 21:00
Խնդրանք -

ՉԿՐԿՆԵԼ, ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ես սենց մի պլան էի մտածել. ուրեմն, ՆԱ ապրում էր (է) խռուշչովկի տիպի շենքի երրորդ հարկում: Որոշել էի փուչիկներ առնել, մեջը օդից թեթ.եև գազ լցնել, ուշ գիշերով կամ վաղ առավոտյան գալ իրենց պատուհանի տակ, այդ փուչիկներին կապել վարդ, հետո երկար թելով այն բաց թողնել: Հենց կհասներ իրենց պատուհանի բարձրության, պիտի թելը կապեի ու տենց թողնեյի...

Սա մանրամասն մտածված ծրագրիս ԻԴԵԱԼԱԿԱՆ տարբերակն էր, բայց... քիմիան պադվադիտ արեց:) Ահա թե այս ծրագիրը ինչ իրական տեսք ստացավ կյանքում:

Օպերացիայից մեկ գիշեր առաջ գնացի «դեպքի վայր», իրականացրեցի հստակ տեղազննություն, պարզեցի թելի երկարությյունը և այն, թե որտեղից պետք է կապեմ փուչիկների խուրձը: Օպերացիայի նախորդ երեկոյան գնեցի փուչիկներ, լիցքավորեցի հատուկ գազով: Փորձարկումը խիստ հստակ ցույց տվեց, որ հինգ փուչիկը շատ հանգիստ օդ է բարձրացնում մեկ վարդ: Ուրախացած, որ ամեն ինչ փորձարկված է, փուչիկները խցկեցի բեռնախցիկս, հանգիստ եկա տուն: Վարդը կապեցի փուչիկներիս թելից ու նաև դրեցի ջրի մեջ: Տնեցիներին ոչ բարց սուտ փչեցի, որ առավոտ ժամը չորսին պիտի գնամ օդանավակայան մարդ դիմավորելու, առավոտ քնաթաթախ մի կերպ.ր վեր կացա, թափառական շներին բարևելով դուրս եկա տնից, բացեցի ավտոտնակը: Ամեն ինչ նորմալ էր - որոշեցի մեկ անգամ էլ «մեխանիզմը» փորձել:( Քիմիան պադվադիտ էր արել, պարզվեց, որ այն գազը, որը մի քանի ժամ առաջ հանգիստ օդ էր բարձրացնում վարդս, այժմ ի վիճակի չէ դա անել: Պլանս վարի գնաց...

Բայց ես չհիասթափվեցի:) Առա փուչիկների ավելի մեծ խուրձ, ձեռք բերեցի նոր վարդ ու... որոշեցի այն այս անգամ լցնել մեքենայի վառելանյութ հանդիսացող գազով: Հանգիստ պայմաններում փորձարկեցի, այս անգամ ամեն ինչ հիանալի էր...

Բայց այդպես էլ ծրագիրս ի վերջո կյանքի չկոչեցի - բանն այն էր, որ փուչիկների խրձիս կազմում արդեն կար մոտ քսան փուչիկ, իսկ դրանք արդեն բավականին մեծ քանակությամբ գազ էին պարունակում. վաղեցա, որ փուչիկներս հանկարծ Նրանց տանը կրակի պատահական մի կայծից կպայթեն ու...:( Ուղղակի բաց թողեցի լիցքավորված փուչիկներս երկինք ու... վերջ:

Բա...:think

ՉԿՐԿՆԵԼ, ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Narinfinity
18.07.2009, 10:34
ի՞նչ տիպի: Ուզում ես ուրախացնես, թե՞ զարմացնես:

Անկեղծ ասած ուզում եմ մի այգի կառուցել, շատ ծաղիկներով զարդարված, որ անակնկալ լինի, թե ինձ համար , թե բոլորի

*e}|{uka*
18.07.2009, 18:18
Ախ այս ասպետները ...:oy

Ասպետ առանց ձիու չեմ պատկերացնում, եթե ինքը խենթ ա ուրեմն ձին էլ պիտի խենթ լինի : :think

Ambrosine
18.07.2009, 18:31
http://www.akumb.am/showthread.php?t=36941&highlight=%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD+%D5%B0%D5%B8%D6%82%D5%A6%D5%A5%D5%AC%3F

:)

Ungrateful
19.07.2009, 03:53
Ոչ այս թեման է դուրս գալիս, ոչ էլ անունը, /:pardon/ բայց հենց նոր փորփրում էի անձնական ֆոտոարխիվս, և հանդիպեցի մի լուսանկարի, որը իմ կարծիքով "Ctrl + Delete" էի արել այն բոլոր լուսանկարների պես` որոնք ինձ նրան էին հիշացնում... բայց սխալվում էի :P
Ուրեմն ` Բաղադրատոմս
1. 2Լ Բենզին (մոտավորապես 10-15 րոպեների համար)
2. Անպայման լուցկի (կրակայրիչով` "էֆֆեկը մի փոքր ուրիշ կլինի" :pardon)
3. Լավ աջքաչափ
4. "Նավսյակի" 2-3 ընկեր
5. Գիշեր
6. Իմ դեպքում` սիրելի մարդու պատուհանից երևացող մի ազատ տարածք (դե դուք որտեղ ուզում եք կարաք անեք էլի.. :)) )
7. Լուսանկարչական կամերա ` այդ պահը անմահացնելու համար (ձեր ցանկությամբ)
8. Բջջային հեռախոս (ցանկալի է լիցքավորված, հակառակ դեպքում համարեք որ անիմաստա այս ամենը :)) )
9. Առավելագույն զգուշություն

Եվ արձյունքը...
http://img22.imageshack.us/img22/976/352108.jpg

Հ.Գ. Կյանքիս մեջ դեռևս առաջին օրիգինալ ու էկստրեմալ սիրո խոստովանություն :love

dvgray
19.07.2009, 06:44

իսկ ինչ՞ է ասում այս դեպքի համար քրեական կամ քաղաքացիական օրենսգիրքը: Կարծում եմ մի շարք հանցանշաններ կան այս գործառույթի մեջ: ու եթե սենց մի բանի համար գնալ նստել վերջում, ապա ոնց՞ հասկանանք էս ամեն ինչը ;)
:D

SDes77
19.07.2009, 11:11
Պատշգամբների կողքի խողովակով բարձրացել եմ 3-րդ հարկ գիշերվա կեսին, իհարկե էդքան էլ հաճելի չէր ընկերուհուս մոր ոռնոցը լսելը, երբ որ տեսավ, որ ինչ-որ մեկը իրենց պատշգամբից ոտքերը դուրս կախած ծխում է:

Ամենալավը Սոսո Պավլիաշվիլիի պատմած դեպքն է, երբ տանիքից պարանով իջեցնում են աղջկա տուն, ինքն էլ լուրջ դեմքով մտնում է սենյակ, բարևում տնեցիներին, վարդը նվիրում ու դուրս գալիս գոռոզ-գոռոզ: Միշտ երազել եմ կրկնել )))

Բարեկամ
19.07.2009, 12:23
Պատշգամբների կողքի խողովակով բարձրացել եմ 3-րդ հարկ գիշերվա կեսին, իհարկե էդքան էլ հաճելի չէր ընկերուհուս մոր ոռնոցը լսելը, երբ որ տեսավ, որ ինչ-որ մեկը իրենց պատշգամբից ոտքերը դուրս կախած ծխում է:

շատ ասպետական էր :[

SDes77
19.07.2009, 15:27
շատ ասպետական էր

Ես ինչ մեղավոր եմ, որ ձայնի ելևէջները միայն ոռնոցի հետ էին ասոցացվում ;(

Lion
19.07.2009, 15:44
Ungrateful

Հիանալի միտք է, ուղղակի ափսոս, որ, ինչպես իմ դեպքում, այնպես էլ ոնց որ քո, այս բոլոր ջանքերը թափում ենք... ըստ էության մեզ անարժան մարդկանց համար:think

Բարեկամ
19.07.2009, 15:45
Ես ինչ մեղավոր եմ, որ ձայնի ելևէջները միայն ոռնոցի հետ էին ասոցացվում ;(

Դու մեղավոր չես, քո ականջներն են մեղավոր :))

Ungrateful
19.07.2009, 18:02
իսկ ինչ՞ է ասում այս դեպքի համար քրեական կամ քաղաքացիական օրենսգիրքը: Կարծում եմ մի շարք հանցանշաններ կան այս գործառույթի մեջ: ու եթե սենց մի բանի համար գնալ նստել վերջում, ապա ոնց՞ հասկանանք էս ամեն ինչը ;)
:D

Հնարավոր է.. բայց այդ պահին թքաց ունեի:)

Lion
19.07.2009, 18:22
Չէ, ոչինչ էլ չի ասում: ԱՐարքում հանցակազմ չկա, եթե իհարկե... ինչ-որ մեկի գույքը պատահաբար չվառես:D

dvgray
19.07.2009, 18:52
Հնարավոր է.. բայց այդ պահին թքաց ունեի:)

Այ ըտենց ա հայկական ռեալությունը/վիրտուալությունը
պահի տակ թքած ունենք, իսկ մյուս պահին էլ մյուսը թքած ունի: Ու ստեց ով՞ ա տուժում ;):
Ապրես :) ճիշտ ես /… :)/

Yeghoyan
10.09.2009, 14:26
իսկ ինչ՞ է ասում այս դեպքի համար քրեական կամ քաղաքացիական օրենսգիրքը: Կարծում եմ մի շարք հանցանշաններ կան այս գործառույթի մեջ: ու եթե սենց մի բանի համար գնալ նստել վերջում, ապա ոնց՞ հասկանանք էս ամեն ինչը ;)
:D

Կարող եք արխային նման բան անել սիրելիի համար/իհարկե զգուշությամբ, որպեսզի ոք ոք չթքի;)/ պատասխանատվություն, էն ել քրեական չկա:ok

MaryMay
13.12.2010, 17:39
Խնդրանք -

ՉԿՐԿՆԵԼ, ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ես սենց մի պլան էի մտածել. ուրեմն, ՆԱ ապրում էր (է) խռուշչովկի տիպի շենքի երրորդ հարկում: Որոշել էի փուչիկներ առնել, մեջը օդից թեթ.եև գազ լցնել, ուշ գիշերով կամ վաղ առավոտյան գալ իրենց պատուհանի տակ, այդ փուչիկներին կապել վարդ, հետո երկար թելով այն բաց թողնել: Հենց կհասներ իրենց պատուհանի բարձրության, պիտի թելը կապեի ու տենց թողնեյի...

Սա մանրամասն մտածված ծրագրիս ԻԴԵԱԼԱԿԱՆ տարբերակն էր, բայց... քիմիան պադվադիտ արեց:) Ահա թե այս ծրագիրը ինչ իրական տեսք ստացավ կյանքում:

Օպերացիայից մեկ գիշեր առաջ գնացի «դեպքի վայր», իրականացրեցի հստակ տեղազննություն, պարզեցի թելի երկարությյունը և այն, թե որտեղից պետք է կապեմ փուչիկների խուրձը: Օպերացիայի նախորդ երեկոյան գնեցի փուչիկներ, լիցքավորեցի հատուկ գազով: Փորձարկումը խիստ հստակ ցույց տվեց, որ հինգ փուչիկը շատ հանգիստ օդ է բարձրացնում մեկ վարդ: Ուրախացած, որ ամեն ինչ փորձարկված է, փուչիկները խցկեցի բեռնախցիկս, հանգիստ եկա տուն: Վարդը կապեցի փուչիկներիս թելից ու նաև դրեցի ջրի մեջ: Տնեցիներին ոչ բարց սուտ փչեցի, որ առավոտ ժամը չորսին պիտի գնամ օդանավակայան մարդ դիմավորելու, առավոտ քնաթաթախ մի կերպ.ր վեր կացա, թափառական շներին բարևելով դուրս եկա տնից, բացեցի ավտոտնակը: Ամեն ինչ նորմալ էր - որոշեցի մեկ անգամ էլ «մեխանիզմը» փորձել:( Քիմիան պադվադիտ էր արել, պարզվեց, որ այն գազը, որը մի քանի ժամ առաջ հանգիստ օդ էր բարձրացնում վարդս, այժմ ի վիճակի չէ դա անել: Պլանս վարի գնաց...

Բայց ես չհիասթափվեցի:) Առա փուչիկների ավելի մեծ խուրձ, ձեռք բերեցի նոր վարդ ու... որոշեցի այն այս անգամ լցնել մեքենայի վառելանյութ հանդիսացող գազով: Հանգիստ պայմաններում փորձարկեցի, այս անգամ ամեն ինչ հիանալի էր...

Բայց այդպես էլ ծրագիրս ի վերջո կյանքի չկոչեցի - բանն այն էր, որ փուչիկների խրձիս կազմում արդեն կար մոտ քսան փուչիկ, իսկ դրանք արդեն բավականին մեծ քանակությամբ գազ էին պարունակում. վաղեցա, որ փուչիկներս հանկարծ Նրանց տանը կրակի պատահական մի կայծից կպայթեն ու...:( Ուղղակի բաց թողեցի լիցքավորված փուչիկներս երկինք ու... վերջ:

Բա...:think

ՉԿՐԿՆԵԼ, ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ձեր ծրագիրը իմ ամուսինը իրականացրել է ինձ համար :) Ու առանց զոհերի :)

MaryMay
13.12.2010, 17:48
Այն ամբողջ ընթացքում, ինչ ճանաչում եմ ամուսնուս, իմ կյանքը լի է նման անսպասելի խենթություններով :) Եթե ուզում եք, կպատմեմ դրանցից մի քանիսի մասին :)

Rhayader
13.12.2010, 21:07
Ձեր ծրագիրը իմ ամուսինը իրականացրել է ինձ համար :) Ու առանց զոհերի :)

Հավանաբար բնական գազի փոխարեն հելիում է օգտագործել, որն անվտանգ է այդ առումով:

Լավ: Բան էիր ուզում պատմել:

MaryMay
14.12.2010, 18:38
Իրականում ՆԱ զարմանալի կարողություն ունի կյանքս հեքիաթի վերածելու... Հիմա, որ ուզում եմ գրե,լ այնքան-այնքան դեպքեր եմ հիշում ու ակամայից ժպտում... Բայց դրանց մեծ մասը չափազանց անձնական են ինչ-որ մեկի հետ կիսելու համար... Լավ, քանի որ ինքս եմ առաջարկել պատմել, կպատմեմ նրա` ինձ արված ամուսնության առաջարկի մասին: Պարզապես մի օր մեր տուն գեղեցիկ փաթեթավորմամբ մի տուփ բերեցին մի գրությամբ "Մեկ ժամից կսպասեմ..." Փաթեթում գեղեցիկ երեկոյան զգեստ էր, հասկացա որ հենց այդ հագուստով է նա ակնկալում տեսնել ինձ... Ինչևէ, մեկ ժամից պատրաստ էի: Հետո` "Կուչինան", մոմերը, իտալական ռոմանսներ երգող տղան ու առաջարկությունը "այլևս չեմ ուզում ապրել առանց քեզ..." ու մատանին... Մատանին ես կրեցի հենց այդ օրվանից` հակառակ հայկական ավանդույթների... Հետո մեքենայում չգիտեմ որտեղից վարդերի հսկայական փունջ էր հայտնվել... Մի քամի ամիս հետո ամուսնացանք... Այն, որ ամուսնության հաջորդ օրը Փարիզ էինք մեկնելու ես իմացա միայն դրա նախորդ օրը, երբ "պատահաբար" հայտնվեցի Ֆրանսիայի դեսպանատանը`ինչպես պարզվեց` հարցազրույցի: Ապշած էի ու... երջանիկ...