PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ սիրած Ակումբը :)



Երկնային
16.07.2009, 21:41
Մենք բոլորս էնքա՜ն տարբեր ենք, ու մեզ կապող ամենամեծ բանն այն է, որ սիրում ենք մեր Ակումբը: :)
Առաջարկում եմ հիշել բարի, ուրախ, հաճելի, սիրուն, ու լիքը-լիքը լավ պահեր, որ տեղի են ունեցել ակումբցիների հետ, Ակումբում, հանդիպումների ժամանակ, ու տենց… :P

Պատմում ենք այն ամենը, ինչ ժպիտ ու դրական լիցքեր կառաջացնի մյուսների մոտ: :)
Իմ սիրած Ակումբը :love

Թեմայի պայման. մեկնաբանություններն արգելվում են: ;)

Ֆրեյա
16.07.2009, 22:29
Սկսեմ սկզբից, երևի :)

Երբ նոր էի մտել ակումբ, երկար ժամանակ միայն քաղաքականություն բաժնում էի գրում ու ռեալում ակումբցիներից ոչ ոքի չէի ճանաչում: Բայց շատերի հետ ընկերացել էի, ուզում էի գայի հանդիպման, ծանթոանայի, բայց վախենում էի :oy Ամեն շաբաթ որոշում էի, չէի գնում :)
Վերջապես որոշեցի, որ գնալու եմ հանդիպման, ուղիղ նշանակված ժամին արդեն Թամանյանի արձանի մոտ էի :D Մի հինգ րոպե նստեցի, չմոտեցա: Ինչ-որ մարդկանց էի տեսել արձանի մոտ հավաքված, դուրս չէին եկել, գնացել էի տուն:

Ինչպես հետո պարզվեց :D դա ակումբցիները չէին ու պետք է գնայի հանդիպման թեմայում գրված ժամից գոնե մեկ ժամ ուշ, որ ակումբցի տեսնեի :D

Հ.գ. հիմա էլ է նույն սկզբունքը գործում :roll

Ռուֆուս
16.07.2009, 23:19
Անցած տարի ծնունդս եմ հիշում.....

Ուրեմն օգոստոսի 20-ին Նորմարդու ծնունդնա, 21-ին Ձայնալարինը, 22-ին է իմը: Անցած տարի օգոստոսի 22-ին կեսգիշերից քիչ անց Չուկը ինձ նամակ ա ուղարկում, ես էլ ուրախանում եմ, մտածելով, թե ուզում է PM-ով ծնունդս շնորհավորի..... Դու մի ասա, նամակով ինձ հենց ծնունդիս օրը հնավիրում ա Սասենց մոտ Բագի ու Նորոյի ծնունդը նշելու :D Հետո էլ չէր հավատում, որ ծնունդս ա, մինչև շնորհավորական թեման չտեսավ, չհավատաց :D

Հավես էր... :)

Apsara
16.07.2009, 23:42
Վաղուց էր, բայց ակումբի հերթական հանդիպումը պիտի լիներ հանրահայտ կանաչ թմբի վրայի ստոլբի մոտ:D, ես էլ հորաքրոջս աղջկա հետ զբոսնում էի, ու որոշեցի նրան էլ հետս տանեմ հանդիպման, հանդիպումից բավական ուշացած գնում եմ այգի, հեռվից նայում եմ թումբի վրա մի մարդ կա մենակ, նստած ստոլբի տակ ինչ-որ բաներա գրում, չմոտեցա, նայեցի-նայեցի մտքումս ասեցի, էս հաստատ ակումբցի չի, իրանք մենակ չեն լինում:D, հետո նենց խփոի տպավորություն թողեց վրաս էտ մարդը, նույնիսկ վախեցա մոտենամ: Հաջորդ օրը պարզեցի, որ Guest-`նա եղել:D

Աթեիստ
17.07.2009, 01:37
Շատ լավ հիշում եմ այն 2 օրը, որ 7 ակումբցիներով 2008-ի հունվարի 5-6-ին գնացինք Ծաղկաձոր։
Ես, Վերան (Cassiopeia), Վարդը (Apsara), Հայկը (Guest), Արշակը, Շուշանը (Sh_joy) և Արսենը։
Սքանչելի վայրկյաններ էին։

Apsara
17.07.2009, 07:59
Ուրեմն վերը նշած մարդկանցով գնացել ենք ու պիտի լիժ քշենք, ոչ ոք չգիտի ոնց, գներն էլ անսպասելի էին, մենակ Արտակը՝Աթեիստը վերցրեց: Հիմա Արտակը 1 մետր գնումա ընկնում ա մենք վազում բարձրացնում ենք, բայց էտ հեչ, Հայկն էլ ուզեց քշի, ասեցինք լավ Արտակը թող հանի հայկը հագնի, համ էլ հոգնել էր տղան ընկնելուց: Ուրեմն Արտակը լիժը քաշում ա տեսնում ա չի կարում հանի, կանչեց Հայկն ա քաշում, չի դուրս գալիս, հետո մնացածը միացան:D: Նենց սիրուն տեսարան էր,՝ ձյուն, մրրիկ, քամի, մի հատ ծառ, տակը Արտակը՝ ոտքը վերև տնկած, Հայկը ու մնացածը լիժը քաշում են ու իրանք իրանց ուժից ընկնում ձների մեջ:D Էտպես մրսած ու կապտած էլ դոմիկ եկանք:P

Աթեիստ
17.07.2009, 08:09
Հիշում եմ, գիշերը որոշեցինք մաֆիա խաղալ, Վերան վարում էր, Ես կյանքում 2-րդ անգամ էի խաղում, Արսենը` առաջին։ Երկուսս մաֆիոզ դարձանք, անփորձությունից նենց սխալներ արեցինք, որ Արշակին թվաց թե ուժեղ խաղացող ա մաֆիան։ Ում վրա ասես կասկածում էի, բացի իսկական մաֆիայից։ Արդյունքում` մարս արեցինք։ Մի շաբաթ հիշում ծիծաղում էի։

Cassiopeia
17.07.2009, 10:20
2007թ․, հունվարի 2․ ուշ երեկո․մի խումբ ակումբցիներով (6-7 հոգի), լցվեցինք Մելիքի ավտոմեքենան (որը մեր ծանրության տակ հազիվ էր դիմանում ու սառույցների վրա մանյովրներ էր անում) ու գնացինք մեր սիրելի ադմինի հետ նշելու Նոր տարին։ Ու քանի որ նա ծառայության մեջ էր, մենք միայն կարող էին հյութով կենաց ասել ու վաֆլիով նշել այդ իրադարձությունը։
http://images.upload2world.com/get-7-2009-upload2world_com_euuljohk.jpg (http://www.upload2world.com)



2008թ․, հունվարի 1, ժամը մեկն անց մի քանի րոպե․․․ Ակումբցիներով հավաքվելու էին Սասունենց տանը, նշելու 2008-ը։ Ու ես ճանապարհին պատահաբար հայտնաբերեցի, որ կորցրել եմ պայուսակս` բավական մեծ գումարով, բանալիներով, բանկի քարտերով ու փաստաթղթերով։ Ու ուռած աչքերով գնացի Սասունենց․․․ Բայց ակումբցիներն այնքան հոգատար ու բարի էին, որ ամեն ինչ արեցին, որ մոռանամ այդ տխուր հանգամանքը․․․

Ռուֆուս
17.07.2009, 15:33
Ակումբի առաջին հանդիպման մասին եմ ուզում գրել :oy

Դե ես Ակումբում հին ծանոթներիս՝ Երկնայինի ու Գալաթեայի շնորհիվ եմ հայտնվել: Նյութիկը ԱյՍիՔյուով էնքան էր պատմում Ակումբի, անդամների, հանդիպումների մասին, որ վերջը որոշեցի գրանցվել: Անկեղծ ասած էդքան ջերմ ընդունելություն չէի սպասում, ամեն ինչ անկեղծ էր ու հաճելի: Գրանցվելուցս հետո էլ Նյութին խնդրեցի, որ Ակումբի հանդիպումներից մեկին տանի: Երեք օրից Արշակի ծնունդն էին նշելու Վեստում, որտեղ կյանքումս չէի եղել, նույնիսկ տեղը չգիտեի: Մի խոսքով Նյութի հետ պայմանավորվեցինք, միասին գնացինք Վեստ, սկսեցի ծանոթանալ ակումբցիների հետ... Բոլորը երկու անուն էին ասում՝ մականունն ու իսկական անունը, չէի էլ հասցնում անունները հիշել... Նստեցինք, մեկ էլ Նյութը ինձ մենակ թողեց, գնաց ուրիշների կողքը նստեց, իսկ ես միշտ անհարմար եմ զգացել լիքը անծանոթ մարդկանց մեջ լինելուց, մի խոսքով կյանքումս ինձ էդքան միայնակ չէի զգացել, արդեն մտածում էի թողնեի գնայի.... :oy :D

Լավ ա, էդ պահին Պոետն եկավ ընկերների հետ, ծանոթացանք, սկսեցինք The Doors քննարկել, ձեռքի հետ էլ զանգեցի Malaletkaյին կանչեցի, որ ինձ էդքան մենակ չզգամ: Էդ ընթացքում որոշեցինք գնալ 7 կադր կինո նայելու: Քանի դեռ Malaletkaյի գալուն էինք սպասում, մի հատ անսպասելի բան տեղի ունեցավ :D Երոյի առաջարկով բոլորը սկսեցին հերթով Արշակին կենացներ ասել, ես էլ կենացներ ասել չեմ սիրում, համ էլ արդեն մի քիչ խմած էի: Սարսափահար սպասում էի, թե երբ է իմ հերթը հասնելու, հույս փայփայելով, թե որպես նորեկ ակումբցու ինձ կխղճան ու կենաց ասել չեն ստիպի....

Գարեջուրի բաժակը հասավ ինձ, կարկամած վերցրի ձեռս, Երոն սկսեց համոզել, որ սիրտս ինչ ուզի, դա էլ ասեմ.... Համարձակությունս բուռս հավաքելով, սկսեցի կենաց ասել... Չեմ էլ հիշում ինչ էի ասում, բայց դրանից հետո բոլորը մի մարդու պես ծիծաղում էին :angry :D

Դրանից հետո գնացինք կինո, հիշում եմ Կիտան էլ էր մեր հետ, մի կես ժամ մենակ որոշում էինք, թե ինչ էինք նայելու, վերջում A Clockwork Orange-ը նայեցինք, հետո էլի վերադարձանք Վեստ տորթ ուտելու:

Տուն գնալուց մտածում էի, արժի՞ էլի Ակումբի հանդիպումներին գնալ ու ամենակարևորը, էդքան մարդու անուն ո՞նց եմ հիշելու: :D

Բայց գնացի հանդիպումներին, կարճ ժամանակում բոլորի հետ մտերմացա, շատերի հետ ընկերացա, ոմանց հետ էլ հարազատացա, փաստորեն արժեր: :)

Ռուֆուս
17.07.2009, 16:15
Անցած տարի Ծովի ծնունդն եմ հիշում, երբ որոշել էինք Վեստում Ծովի համար անակնկալ վեչերինկա կազմակերպել: Երոն բոլոր մասնակիցներին նամակով տեղեկացրել էր ու գրել էր, որ ով նշանակված ժամից ուշանա, թող Երոյից չնեղանա :D

Ստիպված գործի տեղից շուտ թռա, որ հետո լուրջ պրոբլեմների առաջ չկանգնեմ :D, գնացինք Վեստը գունավոր փուչիկներով սիրուն զարդարեցինք, սկսեցինք Ծովին սպասել: Էն էլ պարզվեց Ծովը Սևանում ա, ու մի ժամից նոր կգա Երևան... Մի խոսքով մեր անակնկալը ստացվեց, ծնունդը նշեցինք, ուրախացանք, արդեն 11-ի կողմերն էր, պատրաստվում էինք տուն գնալ ու էդ պահին ներս մտավ Արշակը՝ իր սովորության համաձայն մի քանի ժամ ուշացած :D

Գալաթեա
17.07.2009, 16:40
Հիշում եմ, թե Չուկը ոնց էս ձմեռ ջրի գնով իրենց տունը տրամադրեց ակումբցիներին` ի անհարմարություն իրենց, որ կարող էին ավելի նպատակահարմար օգտագործել այդ տարածքը:
Արեց դա` ազատելով մեզ ձմռան ցրտին բոմժի պես ստեղից էնտեղ վազելու հեռանկարից:
Անելով ռեալ քայլ ակումբիներին միավորելու նրանց համար ՏՈՒՆ ստեղծելու համար:
Անխտիր բոլորին էդ տանն ընդունելով` թե հին և թե նոր ակումբցիներին:
Ի դեպ` դրանով իսկ հնարավորինս վերացնելով այդ բաժանումը` հնի ու նորի:

Շնորհակալություն, Չուկ:

Elmo
17.07.2009, 16:45
:oy ես հին բաներ չունեմ հիշելու, որովհետև մի տարի առաջ եմ ընդամենը սկսել գրառումներ անել ակումբում: Չնայած շատ ավելի շուտ եմ գրանցվել: Ու առաջին գրառումից ահագին ուշ եմ եկել ակումբի հանդիպումների:
Հա, շատ լավ հիշողություններ ունեմ ակումբցիների հետ հանդիպումներից: Համարյա ամբողջ ակտիվ կազմի հետ անձամբ ծանոթ եմ, մի մասն էլ իմ ընկերներն են, բայց էլի չեմ գրի էս թեմայում, որովհետև հարյուրավոր նոր ու հին անդամներ կան, որոնք կյանքում չեն եկել հանդիպումների:
Ինչ-ինչ պատճառներով ոմանք չեն կարող կամ չեն ուզում գալ հանդիպումների ու կարդալով այդ թեման իրենց խորթ կզգան:
Չեմ ուզում ինձ էլիտայի տեղ դնեմ ու լավ հիշողություններ այստեղ գրեմ, իսկ նորեկներն ու հանդիպումներին չմասնակցած անդամները կարդան ու վատ զգան, որովհետև իրենք գրելու բան չունեն:

Ֆրեյա
17.07.2009, 17:27
Հիշում եմ մի անգամ եկա ակումբի հանդիպման, էլի բոլորը ուշանում էին, ու առաջի օրն էր, որ պետք ա Աննուշկան ու Էլմօն գային :) Իրանք էլ էին պարտաճանաչ ճիշտ ժամին եկել: Ու հիշում եմ, որ գնացինք Կարապի լիճ, բարձրացել էինք լճի մեջի քարերի վրա նստել էինք ու նկարվում էինք:
Շատ լավ օր էր :love

StrangeLittleGirl
17.07.2009, 18:35
Իմ սիրած Ակումբն էն ժամանակ էր, երբ հանդիպումներին գնում էր վեց-յոթ հոգի, համարյա ամեն օր հանդիպումներ էին լինում, դրանք տևում էին մինչև առավոտյան ժամը չորսը: Երկար կարող էինք զրուցել տարբեր թեմաների շուրջ, իսկ Ուլուանան արանքներում հավեսով քնում էր: Ունեինք արգելված թեմաներ, որոնք էին ֆուտբոլը, IT-ն, քաղաքականությունը, հետո կարծեմ կրոնն էլ մտցրեցինք:

Ambrosine
17.07.2009, 19:36
Մոդերատորական: Գրառումը ջնջվել է թեմայի պահանջներին չբավարարելու պատճառով:

ars83
17.07.2009, 21:04
Տնաշեններ, սաղդ նույն ավատարն եք դրել, ես էլ կարծում եմ էս Երկնայինն ա կյանքը պատմում վրա-վրա :P
Մեկ էլ հասա Կրիշի մարդու (Ռուֆուս) գրառմանը՝
Դե ես Ակումբում հին ծանոթներիս՝ Երկնայինի ու Գալաթեայի շնորհիվ եմ հայտնվել: ասի՝ էս Երկնայինը. խեղճը, հերիք չի ոտն էր ցավացրել, հիմա էլ раздвоение личности ունի: Նայեմ՝ տեսնամ, Ռուֆն ա: Էս խի՞ եք սենց սաղդ միանգամից peaceացե՞լ :think

Ակումբի մասին լավ բան, հա՞...:think
Տո ե՞րբ ա տենց բան եղե՞լ, որ գրեմ :D
Առաջին անգամ պիտի գնայի հանդիպման «ընտրյալ» :P Ակումբցիների հետ: Դե Ակումբի ամենալավ կազմակերպիչն ո՞վ ա. ճիշտ ա, Ռուֆուս ձյան::hi
Պայմանավորվեցինք Բաբաջանյանի արձանի :blin մոտ: Ինչպես միշտ, ուշ դուրս եկա տնից, ասի, որ չուշանամ՝ նստեմ տաքսի: Նստեցի տաքսի, վարորդը թե «ապեր, լավ հոտ ա չէ՞ գալիս տաքսուցս»: Ինչ-որ օծանելիքի հոտ էր: Ասեցի՝ հա (մի քիչ չափից շատ էր ցանած, իհարկե): Սկսեց պատմել, թե ինչքան տհաճ հոտով մարդ ա նստում տաքսին ու ինքը, որպեսզի հաճախորդները «չհուզվեն», օդը նման ձևով թարմացնում ա: Բարեբախտաբար, ես դուրս գալուց առաջ լողացել էի ու վրաս օծանելիք ցանել: :) Հասա տեղ՝ մարդ չկա: Ես էլ տեղում կանգնել չեմ սիրում, քայլեցի դեպի Մաշտոցի պողոտա: Էդ ընթացքում Ռուֆուսն եկավ, զանգեց ինձ (իրանից գոհ-գոհ, թե ինչ պարտաճանաչ ա ինքը՝ բոլորից շուտ ա եկել :P), իրար տեսանք, բարևեցինք, առնվազն ես շատ ուրախացա: Հետո Արշակն եկավ, Անին, շատ հաճելի մարդիկ դուրս եկան: Գնացինք, նստեցինք, ասին՝ հեսա Կլօրն ա գալիս:o (էլ ով դիմանա): Ես էդ Կլօրին իրոք մի քիչ կլոր էի պատկերացնում: Էն էլ ի՜նչ. ծծած մոմպաս :P Բայց եկավ մի մեծ աջարական պատվիրեց իրան, սաղ ռնդեց (ոնց էլ մեջը տեղ ա անում էդքանը, հա), էն խելոք սև աչքերով սկսեց վեհ թեմաներից (ու իրա թրաշից:B) խոսալ, բան-ման: ;)

Մի խոսքով, վատ բան չի էս Ակումբը, ձեզ պիտի ասեմ :oy

Ձայնալար
17.07.2009, 21:20
Ես էլ մի հրաշալի դեպք պատմեմ :))
Ուրեմը 3 օր առաջ էր, պարապմունքից դուրս եկա, նենց հավես տրամադրությամբ, էն որ լավ հոգնում ես, բայց հետո որ դուշ ես ընդունում հագնվում ես էներգիայի ներհոսք ես զգում՝ մի խոսքով տուն գնալ չէի կարա, մի բան ուզում էի անել: Հետո հանկարծ մտքովս անցավ ասի հլը տենամ ինձ հո զանգող չի եղել, տեսա երկու հատ բաց թողած զանգ՝ մեկը Չուկիտոյից, մյուսը՝ ինչ էր է էն աջարական ուտողի անունը…հա, Կլօրից: Զանգեցի, ասին վեստում ենք, ավելի ճիշտ Կլօրը փորձելով ինձ ջիջիլ գցել (թե ինչու էր ուզում ջիջիլ գցել, հաջորդիվ) ասեց Վեստում հաՌփում ենք, վերջում էլ ավելացրեց. «աթոռ կբերեք հետներդ» ու անջատեց: Մառայի հետ զբոսնելով իջանք Բարեկամություն մետրոյի կայարան, նստեցինք վերջին վագոնը գնացինք Վեստ: Տեսանք վեստի էն հետևի բեսեդկում մի 20 հոգով լեն-բոլ նստած են, ես մտածեցի տեղ չենք անի, մեկել ժողովուրդը ինչ-որ հնարքով խտացավ, մի 3 հոգու տեղ ազատվեց, երկու հոգով խցկվեցինք, մի քանի հատ գարեջուր գլորեցինք դուրս եկանք:

Ձայնալար
17.07.2009, 21:28
Իսկ հիմա յան մասին, թե ինչի՞ էր Կլօրը ուզում ինձ ջիջիլ գցել:
Ուրեմը էս նախորդ գրառմանս նախորդ օրը, մնացել եմ գործի տեղը, նեգռական կայֆերով, նեգռգռգռ գործ եմ անում, մեկել նայեցի ժամացույցին տեսա ժամը 11:30 ա, զգացի, որ ահավոր հոգնած ու բժժած եմ, ու եթե էս վիճակով գնամ տուն ու քնեմ, ինձ կզգամ Ռուբեն հախվերդյանի երգի մեջի հեզ եզը: Մտա զրուցարան, ասեցի ո՞վ ա գալիս գնանք պիվա խմելու, մեկել այ քեզ հրաշք Կուկը գրում ա ես, էդ ընթացքում Կլօրը սկսեց նվնվալ, թե թող մնա վաղը բան ման, ես Կուկին գրում եմ. «ես լուրջ եմ ասում», Կուկը, թե բա. «ես էլ», Կլօրը ընդեղից նվնվում ա վա՜ղը, վա՜ղը: Ես գրում եմ ասա ուր լինեմ 15 րոպեյից, Կուկը՝ Վեստ, Կլօրը՝ արդեն հուսահատ, եկեք վաղը գնանք, լավ հառփենք, ես ասում եմ օկ, ու դուրս եմ գալիս նստում եմ տաքսի, սլանում եմ օպերա, նստում ենք բացօթյա կաֆեներից մեկում, մարդ ա երկու շիշ գարեջուր ենք գլորում, ու հանգիստ, ուրախ-զվարթ գնում տուն: Զրուցարանում դեռ երկար լսվում էր Կլօրի խուլ հառաչանքը. «Վա՜ղը, վա՜ղը …»

Ուրվական
17.07.2009, 22:18
Իմ սիրած ակումբի պատճառով անցած տարի ֆուտբոլ խաղալուց ձեռքս ջարդեցի, հետո մի քանի ամիս հետո՝ ոտքս::angry Ու միակ լավ հիշողությունը էն մնաց, որ սահադաշտում որ էշ-էշ գնացել էի յանի սահել սովորացնեին ակումբցիները, էդ 1000 կիլո քաշով ընկա էդ սառույցին, բայց ոչ մի բան չեղավ ինձ:hands:
:D

StrangeLittleGirl
17.07.2009, 22:25
Բա էն յոթ օր-յոթ գիշեր Նոր տարի նշելը, որ Մելիքի ավտոյի մեջ երկու շարքով տեղավորված տնից տուն էինք գնում… Որ Մելիքը գիշերվա հինգին զանգեց, ասեց իջի: Իջա, հերթով սկսեցինք ակումբցիներին արթնացնել, հավաքել: Բա որ գիշերը մեր տանը մնացին ակումբցիները, ավելի ճիշտ՝ իմ սենյակում, ոնց էր Գեսթը Սասունին համոզում, որ ծխելը սխալ բան է: Բա որ իրար վրա պառկած բոլորը քնեցին: Հետո Չուկենց զորամաս էլ գնացինք Նոր տարի շնորհավորելու:

Ungrateful
17.07.2009, 22:27
Կարդում եմ այստեղի բոլոր գրառումները ու նախանձում... (բարի նախանձով) :love

Ֆրեյա
17.07.2009, 23:07
Հիշում եմ, որ Նոր տարվանից հետո Ռուֆուսը պատմեց, որ իրան ինչ-որ շատ հետաքրքիր նոր խաղ են բերել ու ինքը պատրաստվում ա էտ խաղը բերի ակումբի հանդիպման :8

Պարզվեց էտ խաղը Ցիտադելն էր :D Ու այդ օրվանից ակումբում սկսեց "Ցիտադելաախտը"… :D Էն ինչքան էինք խաղում....գիշեր-ցերեկ, ժամ-պատարագ չէր մնացել, հենց մտնում էինք, սկսում էինք Ցիտադելը :D Ձեռի հետ էլ իսպաներեն սովորեցինք՝ Ասասինո, Կոնդոտիերո.. ու եսիմինչեր... :P Լրիվ գժություն էր
Ռուֆուսն էլ երևի մի 100 հոգու հեչի պես էտ խաղի կանոները բացատրած կլինի, ու ամեն անգամ համբերատար նորեկներին ու առաջին անգամ խաղացողներին բացատրում էր :D

Բանը հասավ նրան, որ նույնիսկ ինտերնետով ակումբցիները սկսեցին Ցիտադել խաղալ, ու զրուցարանը որ նայում էիր, ամբողջ գիշեր մինչև լուսաբաց Ցիտադելի քննարկումներն էին գնում :)
Ինչ գժություն էր ... :love

Chuk
19.07.2009, 14:35
Իմ սիրած ակումբը...
Չէ, ակումբը միշտ էլ եղել ա և իմ սիրածը, և չսիրածը: Որտև ամենառաջին օրվանից էլ եղել են համ լավ, համ վատ բաներ, հիմա էլ ա էդպես: Էնպես որ կգրեմ ոչ թե իմ սիրած ակումբի մասին, այլ ընդամենը որոշ հուշերի: Կոնկրետ հիմա, մի հուշի:

Ակումբում գրանցվեց Երկնային անունով մի աղջիկ ու նկարները դրեց: Նկարները նայեցի, ասեցի. «Հաստատ բլեֆ ա անում, ո՞վ ա տեսել, որ սենց սիրուն աղջիկը գրանցվելու պահից սկսած իրա նկարները դնի»: Դեռ չգիտեի, որ ուղղակի շատ անմիջական ու պարզ ա: Մի քիչ հետո սկսեցի հետն ԱյՍիՔյու-ով խոսել, որ «բռնացնեմ», որ իրականում տղա ա: Չգիտեմ ինչի, վստահ էի, որ վերջը էդ բացահայտելու եմ: Բայց փոխարենը մի հատ հրաշք մարդու բացահայտեցի ու հետը շատ մտերմացա: Հետո երկար ժամանակ էդպես ICQ-ով խոսում էինք, ջերմ հաճելի, շաբաթներ շարունակ (դե ես դեռ ծառայում էի, շաբաթ-կիրակի էի տուն գալիս՝ ազատ արձակմամբ): Հետո սկսեցի համոզել, որ հանդիպման գա, ինքն էլ ասեց, որ լավ կգա ու ես երջանկացած գնացի զորամաս, վստահ, որ հաջորդ շաբաթ իրան տեսնելու եմ: Առը հա երջանիկ բախտ: Գնացի զորամաս, ջրծաղիկի համաճարակ բռնվեց, զինվորների մեծ մասը հիվանդացան, կառանտին, հետո էլ ես հիվանդացա ու դե թե կարաս, գնա Երկնայինի հետ հանդիպի:

Հետո լավացա:
Բայց էն ապուշ զելյոնկան դեռ վրաս էր, ես էլ ամաչում էի դրանով մարդկանց աչքին երևալ: Բայց Երկնայինին տեսնելու ցանկությունն էնքան մեծ էր, որ թքած ունեի: Վեր կացա, գնացի ազատ արձակում, շաբաթ օր էր, ակումբի հերթական հանդիպում կար, երկար մազերով, խառըխշտիկ, զելյոնկայոտ դեմքով վեր կացա գնացի հանդիպման: Սաղ վրաս ղժժում էին :beee
Բայց Նյուտի հետ ծանոթացա, վերջապես, ու վերջնական համոզվեցի, որ էն սիրուն աղջկա նկարներ դնող տղա չէր :o Այլ մի սիրուն ու պուպուշ աղջիկ, ում ահավոր շատ էի սիրելու, հետո ընկերանալու էի, դառնար իմ համար շատ թանկ մարդ:

Ու էդ սիրուն օրը մտքովս չէր էլ կարող անցնել, որ մի օր կարող ա էդ թանկագին ընկերոջս էշավարի նեղացնեմ: Բայց մի քանի օր առաջ նեղացրի, զրուցարանում, անիմաստ մեղադրանքով, սխալ բաներ ասելով: Ես, որ ուզած մարդու գլուխը կջարդեմ եթե Նյուտի մազին էլ կպնի, հանկարծ ինձ տենց պահեցի... Ու իմ սիրած ակումբն էն ա, որտեղ էդպիսի բաներ չկան, որտեղ ընկերն ընկերոջը չի նեղացնում: Ես ինքս էլ խախտեցի իմ սիրած ակումբի երազը... ու հիմա, Նյուտ, բոլորի մոտ ասում եմ, գլուխս պատին եմ տվել, որ քեզ թթու խոսք եմ ասել: Ներողություն, լավ ընկերս:

Ռուֆուս
19.07.2009, 15:58
Անցյալ տարի Impression-ի հետ որ նոր էի ծանոթացել իրար հետ գնում էինք տիկնիկային ռոք համերգների: Մի անգամ էլ տիկնիկային բուֆետում էինք նստած Impression-ը զանգեց, որ ընկերուհուն էլ կանչի, ասում ա. "Արի, մենակ ես եմ ու ֆորումի Հայկը, նենց լավ երեխայա": :o :joker

Ասում եմ երեխա չեմ, ղոջա 24 տարեկան էշ եմ, ինքը գիտեր 17-18 տարեկան եմ :D

Ֆրեյա
19.07.2009, 22:31
Անցած ամառ մի օր Ռուֆուսը զանգում ա, ասում ա, գալիս ես կինո, մի հատ լավ կինոյա՝ Շոտլանդիայի վերջին թագավորը /եթե չեմ սխալվում :8/ Ու գիտեի, որ Իմփրեշնն էլ ա գալու, էն ժամանկ իրան մի երկու անգամ էի տեսել, ու լավ վախեցած էի :oy :D

Մի խոսքով, գնացինք կինո :B Սիմպոն էլ մի հատ կայֆ վերնաշապիկ էր հագել ու կռուտոյ ակնոցներ :P
Ով տեսել ա էտ կինոն, մոտավորապես պատկերացրեց երևի, թե ինչ վիճակով ենք դուրս եկել կինոդահլիճից… :D
Շատ լավ կինո էր ու ահավոր դաժան տեսարաններով, հեղափոխության, սպանությունների, հալածանքների ու բռնակալների մասին… Կինոյի վերջում էլ ահավոր տեսարան էր... մի խոսքով, դեպրեսված դուրս եկանք, քայլում էինք փողոցով ու ոչ ոքս խոսել չէր կարողանում, էնքան տպավորված ու ճնշված էինք :(
Տենց մի երկու բառ փոխանակեցինք ու տխուր գնացինք տուն :D Մինչև հիմա էտ կինոն հիշելուց վախենում եմ :D

Վարպետ
20.07.2009, 00:02
Իմ սիրած Ակումբը...
Էն լինկն ա, որը նույնիսկ ամենախմած ժամանակ տուն գալով` անկախ իմ կամքից բացում եմ:
Գնահատեք, էրկու շիշ` մենակ ես: Ես քանի նախադասություն ճիշտ ուղղագրությամվ գրելը ինչ ճիգ էր: Բայց պտի գրեի:
:)

Ռեդ
24.07.2009, 17:21
Երբ ես առաջին անգամ վիրտուալ ոտքս դրեցի ակումբ.ամ հասցեում, ծանոթացա տարբեր մարդկանց հետ: :8:oy
Այստեղ հանդիպեցի նաև մարդկանց, ում ճանաչում էի մինչև այստեղ գալս՝ Եղեռն.նեթ, Ռհայադեր, Մոգական՝Լապտերիկ, ու էլի մի քանի հոգու:
Հիշում եմ, սկզբներում :)) կռիվ արեցի մի հիանալի անձնավորության՝ Ռուֆուսի հետ :angry, բայց հետո դառավ ընկերս ու սիրածս ակումբցիներից մեկը: :oy :friends: Առաջինը հենց Ռուֆուսի հետ մտերմացա: :) Վիստոլոգի հետ էլ կատարվեց հակառակը, սկզբից էլ կռիվ էինք անում, մինչև էսօր էլ կռիվ ենք անում: :angry:D
Ուրեմն մի անգամ՝ սկզբներում, Սամվելը ինձ նկատողություն էր տվել թեմայից դուրս գրառման համար, ես էլ չհասկացա թե էտ ինչա :D, ման եկա Սամոյի թեմայից դուրս գրառումներից մեկին բացասական վարկ տվի՝ դաշտում գրելով "թեմայից դուրս գրառում" :lol :D
Հիշում եմ, որ գնացի դեռևս միակ գնացածս հանդիպման: Բոլորը ծխում էին, դմիտ էին անում, :D, իսկ ես սուսուփուս նստել էի, :oy, դաժե մի քանի կլօր :love ակումբցիներ զարմացել էին, որ ես չեմ ծխում: :)
Ինչևէ, ժող, ուրախ եմ, որ ծանոթ եմ ձեզ հետ :friends: Ասած Արսը՝ իսկապես էնքան էլ վատը չի էս ֆորումը :)

Ռուֆուս
25.07.2009, 01:59
Գեյ Բարը

Հայկօն երբ նոր էր Ակումբում գրանցվել, սադրեցի, որ հանդիպումներին գա: Դե ինքն էլ գայթակղվեց, սիգարներ առանք, մի քանի հոգով գնացինք Ռեդ Բուլլ, ահագին խոսեցինք, խմեցինք, ծխեցինք, լավ ուրախացանք: :) Ժամը 12-ի կողմերը Ռեդ Բուլլից դուրս եկանք, որ Անիին, Լիլիթին ու Նյութին ճանապարհենք տուն: Մոտներս էլ դեռ սիգարներ էր մնացել, Սասունն ու Հայկօն էլ տուն չէին ուզում գնալ, մտածեցինք, որ կարելի է մի ուրիշ տեղ գնալ, մի քիչ էլ իրար հետ շփվել, բայց 12-ին բոլոր նորմալ տեղերը փակվում են: Արշակն էլ մեզ խորհուրդ տվեց Վեստի կողքի "Cocoon" տեխնոբարը, որը մինչև ուշ գիշեր էր աշխատում, ու ակնթարթորեն նստեց տաքսի ու ծլկեց:

Գնացինք "Cocoon", փոքր տեղ էր, երկու հոգու համար նախատեսված սեղանիկներով: Երբ մտանք, բարը լրիվ դատարկ էր, հետո մի քանի հոգի (տղամարդ) եկան, նստեցին բարնի ստոյկայի մոտ: Դե մենք էլ նստեցինք, խմեցինք, մնացած սիգարներն էլ ծխեցինք, ահագին խոսեցինք, 3-ի կողմերը ցրվեցինք տներով:


Մեկ էլ հաջորդ օրը Հայկօն ինձ նամակ ա գրում.
- Բա գիտե՞ս երեկ ոնց խայտառակվեցինք: Պարզվում ա էդ տեղը գեյ բար ա....
Մի ակնթարթում երեկվա ամբողջ օրը աչքերիս առաջով անցավ - թե երկու հոգու համար նախատեսված սեղանիկները, թե մատուցողուհու տարօրինակ ժպիտը, երբ երեքով բար մտանք, թե բարնի ստոյկայի մոտ կանգնած տղամարդիկ, միանգամից մտածեցի որ դրանք գեյեր էին ու իրար հետ սիլիբիլի էին անում....:D
Ասում եմ.
- Սաղ էդ Արշակն էր մեղավոր, ինքը գիտեր մեզ ուր էր ուղարկում, ինքն էլ միանգամից տաքսի նստավ, փախավ տուն: :angry
Հայկօն էլ թե.
- Արշակին որպես պատիժ պիտի նեղ ջինսեր հագցնենք, մենակով ուղարկենք էդ բարը: :angry :D

Մի խոսքով, Արշակի վրա ահավոր կատաղած էինք, էն էլ հետո պարզվեց, որ էդ տեղը հեչ էլ գեյ բար չէր, շատ էլ նորմալ տեղ էր, տերն էլ Արշակի կուրսեցին է :D

Մի խոսքով, սենց խայտառակ պատմություն :lol

VisTolog
26.07.2009, 14:53
Անցած ամառ, երբ ամբողջ օրն ICQ-ում էի, Արթուրը գրեց թե խի չես գալիս հանդիպումներին… ես էլ դե ինձ սկսա թանկացնել :D վերջը գրեց «հենց հիմա հել, ու արի Թամանյանի արձանի մոտ»: Ես էլ դե ինչ անեյի, սուս ու փուս հագնվա ու թռա, ասի հանկարծ չուշանամ, էն էլ ինչ ուշանալ,:)) ժամը 5 ին Թամանյանի տաք քարին նստել էի, մարդ-մուրդ չկար: Ասի հաստատ մի բան էն չի, ժամը կարողա փոխել են:

6անց էր, նոր ակումբից երկու հոգի եկան միաժամանակ` Artgeo-ն ու Armenoid-ը: 7ի կողմերը նոր եկան մնացածը` Արշակը, Չուկը, Փիլիսոփան, Երկնայինը, Նորմարդը, Բյուրը… հետո էլ դե ոտքով գնացինք Սասենց պիցայանոց: Այդտեղ էլ հանդիպեցի Գալաթեային:
Ես իմ համար համեստ նստել, ու հետևում էի թե ով ինչից էր խոսում :)) :oy

Մինչև Ակումբ մտնելը ոչ մեկին անձամբ չէի ճանաչում (ինչքան գիտեմ:)) ). Առաջին երկու մարդկանց հետ, որ մտերմացա, Անյուտն էր (Mogakan Lapterik) ու Յոժիկը: Նաև Անուշի ու Վիշապաքաղի, որոնց զրուցարանի փակվելուց հետո չէմ տեսել ակումբում:

Դրանից հետո արդեն ծանոթացա (հանդիպեցի) Աթեիստի, Վերայի, Կորյունի :kiss, Վահիկի, Ռեդի, WarmanW-ի, Gladiator-ի, Ամառուի, Երվանդի, Ձայնալարի, Ջոնի, Լուսաբերի, Արիացու, Գեսթի, Ֆրեյաի, Նեթվորկի, Ներսեսի, Moon-ի, Kita-ի, H.a.y.k.o.-ի, Ֆելոյի, Ռուֆուսի (դու ինձ չես հիշի :D), Մեսրոպի հետ, ում այսքան ժամանակ ճանաչում էի, բայց վերջին գնացածս հանդիպման ժամանակ առաջին անգամ տեսա :D… մնացածին չեմ հիշում.

Առաջին նամակը ինձ գրելա Անյուտը, հետո Յոժը, իսկ հետո արդեն Չուկը :))

Այսքանից հետո, կարճ ասած` ուրախ եմ, որ հանդիպեցի ձեզ, թեկուզ մեր շփումը շատ քիչ է եղել::)

Գալաթեա
29.07.2009, 01:14
Սիրածս Ակումբը...
Այսօր տեսել եմ սիրածս Ակումբը :)

Այսօր ակումբցի ընկերներիցս մեկին, երբ կարճ ժամանակով մենակ մնացինք, պատմեցի գաղտնիքներիցս մեկը...բազմաթիվներից մեկը էլի :) ու թեթևացած զգացի ինձ..
Այդ ակումբցուն ճանաչում եմ գրանցվելու առաջին օրերից երևի։ Մտերմությունը միանգամից չսկսվեց, բայց լավ վերաբերմունքը կար հենց սկզբից..
Հետո, ժամանակ անց, շատ պատճառներով սկսվեց նաև հարազատությունը :)
Գիտեմ՝ ցանկացած պահի կարող եմ դիմել և նա չի մերժի օգնել։
Մի խոսք կա ռուսերեն, շատ եմ սիրում...я бы с ним в разведку не пошел...իր հետ ես կգնայի, առանց մտածելու։
Նա այն մարդը չէ, որ ճանապարհի կեսին կկանգնի, ցույց կտա միասին անցած ճանապարհի մի կետ ու կասի՝ "ես քեզ դեռ այնտեղ պետք է լքեի"։
Կուկ ջան, պաչ։

Սիրում եմ մի այլ ակումբցու, որ չէր ուզում այսօրվա զզվելի եղանակին տնից դուրս գալ, բայց ուրախ էր, որ ես զանգեցի ու եկավ՝ ուրախացնելով ու ժպիտ պարգևելով մեզ։
Ընդհանրապես, ամեն ինչի կլօրը լավն ա :)

Սիրում եմ այն ակումբցուն, որ ինձ հարվածի տակ չդնելու համար իր վրա է վերցնում հնարավոր կրակը... որ իր իրավասությունները հաշվի առնելով՝ աննորմալ անաչառ է, որ այնքան մեծ ու տաք սիրտ ունի, որ ես էսօր հիմնականում ձև էի անում, որ մրսում եմ Մեղեդիում..որովհետև իր կողքին հնարավոր չէ մրսել...այն ակումբցուն, որին պարտական եմ երջանիկ լինելուս համար..

Դրսում պատահական մեզ հանդիպած ակումբցուն եմ սիրում, իր լուրջ ու շատ հմայիչ ժպիտով, խելացի աչքերով ու մաքուր հոգով...ու հակավարակիչ նիկով :)

Ու ԻՄ ակումբցուն եմ սիրում...չէ, չեմ սիրում, խելագարվում եմ իր համար :)

Այսօր իմ սիրած ակումբի մի մասի հետ էի ընդամենը։

Artgeo
29.07.2009, 14:21
Կար ժամանակ, երբ գործից հետո՝ երեկոյան «աղջիկներով» հավաքվում էինք Վեստում գարեջուր խմում, ասում, խոսում, ուրախանում: Ես էի, Գալաթեան, Արիադնան, Իմփրեշնը, մեկ-մեկ Դայանան: Ամեն երեկո, 17.00-19.00 հաստատ գիտեի, որ էսա զանգելու ենք իրար ու հանդիպենք, հաճելի ժամանակ անցկացնենք: Ո՛չ արգելված թեմա կար, ո՛չ կեղծավորություն, ո՛չ ձևականություն: Բոլորն էլ ամեն ինչ ասում էին մինչև վերջ, չկար նեղացկոտություն: Հանգիստ խոսում էինք «իրար հետևից» երբ մեզնից մեկնումեկը ներկա չէր ու հետո նույն բանը արդեն ներկա գտնվողի հետ էինք քննարկում: Անմոռանալի պահեր էին:
Ի դեպ, այդ ժամանակ, ցերեկը Դայանայի, Ներսեսի, մեկ-մեկ Սասի, Գալաթեայի հետ էի սնվում: Հաճախ նույնիսկ մենակ Գալաթեայի հետ պարզապես սուրճ էի խմում ու զրուցում էինք. կայֆ ժամանակ էր:

Հաշվի առնելով, որ թեման միայն լավ բաների մասին է, շարունակությունը հայդով եմ գրում:
Հետո կամաց-կամաց չգիտեմ ոնց, այդ ամենը վերացավ: Կամաց-կամաց մարդիկ սկսեցին ուրիշների հետ հանդիպել, ինչ-որ կոալիցիաներ ստեղծել, խառնել, խռովել... Կարճ ասած չգիտեմ ով ա մեղավոր, ով ինչ ա արել, բայց Արիադնան սկսեց հանդիպումների չգալ, Գալաթեան ընդհանրապես չէր զանգում, իմ զանգերին պատասխանում էր սառը, իմիջիայլոց, միակ մարդը, որ զանգում ա տեղեկացնում հանդիպումների մասին, կամ իմ զանգին ուրախ պատասխանում՝ Իմփրեշնն ա: Երեկ էլ զանգեց, երեկոյան գործից հետո սովորական գարեջուր խմելու ու սնվելու էր կանչում, մեկ առաջվա նման շարունակում ենք հանդիպել, ցավոք, ոչ առաջվա կազմով: Բանից պարզվեց ուրիշները նույնպես շարունակում են, բայց էլի ուրիշ կազմով ու լրիվ պատահաբար ստացվել էր այնպես, որ նույն տեղում, նույն ժամին էր այդ «ավանդական» նախկինում ընկերների տարբեր հանդիպումները: Չնայած նրան, որ ուզում էի գնալ, որոշեցի չգնալ: Գիտեի, որ ավելորդ խոսակցություն ա լինելու: Ի դեպ, նմանատիպ աննորմալ իրավիճակներ էլի ա եղել: Դրանցից խուսափելու համար հաճախ փախել եմ, վիրտուալ Ակումբից, ռեալ Ակումբից: Երկար ժամանակ ընդհանրապես Ակումբի հանդիպումների չեմ գնացել, երկու կամ մի քանի ընկերներիս իրար հետ աննորմալ հարաբերություններում զենք կամ միջոց չդառնալու համար, քանի որ երեկ որ գնայի հանդիպման, չգիտեմ, որ կողմը կնստեի: Իմ հասկանալով, ոչ մեկ նորմալ հարաբերությունների ցանկություն չունի, համենայն դեպս ինձ չհաջողվեց հասնել դրան: Բայց արդարության համար պիտի նշեմ, որ վերջերս նախկին գրառումներում հրեշ դարձրած մարդիկ իմ նկատմամբ ավելի նորմալ վերաբերմունք են ցույց տալիս, քան գրառումների հեղինակները: Ու եթե ես հետագայում հիասթափված այդ վերաբերմունքից, նստեմ «կողքի սեղանին» ու իմ մասին նույնպես նման բաներ գրվի, հետաքրքիր ա, ո՞վ կլինի «պառակտող»: Փիս լավե՞րը, թե՞ լավ փիսերը:

Elmo
29.07.2009, 14:36
Ինձ համար ամեն ինչ նույնն է: Իսկ ակումբը միշտ սիրված է :))
Նույնն էր մեկ տարի առաջ, նույնն է հիմա, նույնը կլինի 1 տարի հետո: Ու առհասարակ: Բոլորին սիրում եմ, ոնց զգացել եմ առանձնապես ոչ ոքի կողմից չսիրված էլ չեմ: Մեկին շատ, մեկին քիչ եմ սիրում, մեկից շատ, մյուսից քիչ եմ սիրված, բայց դեռ ոչ ոք չի ակնարկել, որ ինձ չի սիրում ոչ էլ ես եմ մեկին ասել, որ իրան չեմ սիրում:
Մարդիկ տարբեր են, բոլորին որ հավասար չափեմ ինձ էլ չսիրողներ կհայտնվեն, բայց ամեն մեկին իր լեզվով:
Ականջդ կանչի Երվանդ: Այ Երվանդին ամենաշատն եմ սիրում :love

StrangeLittleGirl
02.08.2009, 00:18
Մեկ-մեկ մտածում եմ՝ իմ սիրած Ակումբն անցած-գնացած է, բայց չէ… Թեկուզ այլևս այնքան հաճախ չէ, բայց էլի կա իմ սիրած Ակումբը:

Վերջերս ես, Լիլն ու Ռուֆուսը նստած էինք մի թեյարանում: Ես ուշ էի եկել, Նյուտն էլ արդեն գնացել էր: Սոված մեռնում էի: Ուզեցի ուտելու բան պատվիրել, մեկ էլ էս մատուցանտկան թե՝ խոհանոցը փակ ա, մենակ խմորեղեն կա: Ինձ համար էլ մեկ է ինչ կլինի, մենակ թե մի բան մտներ ստամոքսս: Հարցնում եմ.
- Ի՞նչ խմորեղեն:
Պատասխանում է.
- Վիագրա:
Հիմա հո չենք հռհռում: Ես էլ ասում եմ՝ բերեք: Հետն էլ իմբիրով թեյ եմ պատվիրում: Քիչ անց մատուցանտկան նորից գալիս է, ասում է.
- Գիտեք, իմբիրով թեյը ժամկետանց ա: Կանացի թեյ բերե՞մ:
Էդտեղ նորից հռհռոց: Ասում եմ՝ բերեք:
Ու էդ ինչ կայֆեր են բռնում Ռուֆուսն ու Լիլը: Վիագրա ու կանացի թեյ… Ասում են՝ լավ ա, որ սեղանը թափանցիկ ա, ամեն ինչ կերևա: Ասում են՝ պետք ա Բյուրից զգույշ լինել: Հետո որ բերում են պատվերը, արդեն սկսում ենք տեսքի վրա կայֆեր բռնել: Տուն գնալուց էլ վախենում են ինձ մենակ թողնել, որ ճամփին վտանգավոր բաներ չանեմ :)) Վերջը հասնում եմ տուն ու էդ թեյն ու խմորեղենը փսխում: Այ տենց բաներ: Բայց շատ հավես օր էր: :)

Լիլին ու Ռուֆուսին :love

impression
02.08.2009, 00:51
x: մի բան խնդրեմ?
me: դավայ
x: ակումբ կմտնես? :)
me: մտել եմ
ինչ կա :)
x: ոչ մի բան :)
ուղղակի ուզում էի մտնես :)
me: մտա հենց նոր
ասելուցդ մի վայրկյան առաջ
x: :օյ
ուռա
me:
:)

էմոցիոնալ ա շատ ակումբը, չսիրել չի լինում
:)

Dayana
02.08.2009, 01:58
Էս թեմայում դեռ չէի գրել, մտածեցի հետ չմնամ: :)

Ւմ սիրած ակումբը: Մի քիչ դժավր պատկերացրեցի էդ ինչ էր, բայց...
Կան ակումբցիներ, որոնց շատ եմ սիրում ու երևի իրենք են իմ սիրելի ակումբը...
Կան թեմաներ, առանց որոնց ես մի տեսակ ես չեմ լինի...
Կան երևույթներ, որոք գոյություն ունեն միայն ակումբում...
Ակումբում ես իմացա ինչ ասել է դեպրեսիա...
Բայց էդ ամեն ինչը դեռ մի կողմ, ակումբը ինձ համար բացայատումներ արեց: Կան ակումբցիներ, որոնց մինչև ակումբը ճանաչում էի ` ռեալ կամ վիրտուալ, ու բոլորին ակումբն ինձ համար յուրովի բացահայտեց: Կային ակումբցիներ, որ դեռևս լեգենդար ՄայՀայաստանից էի ճանաչում, էն էլ ոնց էի ճանաչում: :)) Պարզվեց, որ իրանք էնքան էլ սարսափազդու չեն, ինչքան աչքիս էին երևացել, այլ լրիվ հակառակը ու նույնիսկ ավելին... :love

Մի խոսքով, սիրում եմ ակումբը, առավելապես ադմինի ղեկավարման վահանակը :))

Կներեք, ադմինիստատորի լիազորություններս չարաշահելով մի բան էլ գրեմ:

Վերը նշվածն ուղղակի ակումբցիներից մեկի` Գալաթեայի համար էր արված: :)

Գալաթեա
02.08.2009, 02:10
Իսկ ես գրեմ, որ երբ նոր էի Ակումբ մտել, ՄՀ-ից մնացած հովերով հենց կապույտ թիթեռի ավատարը տեսա, ինքնագոհ ժպիտ նկարվեց դեմքից....միթոմ՝ "էս էլ ա ստեղ"...

Դայս... ոնց եմ սիրում, երբ ինձ մարդկանց մասին կարծիքիս մեջ սխալ են հանում նենց, ոնց դու արեցիր..
Հակառակը չեմ սիրում...բայց հիմա էդ մասին չի խոսքը :)

Խոսքը Դայիս մասին ա, որ հիմա իմ սիրած Ակումբն ա :)

Մեռնեմ սրտին :)

Ռուֆուս
02.08.2009, 03:07
Իմ սիրած Ակումբը այսօր էր Տիֆոզիում, երբ մի սեղանի շուրջ էին հավաքվել տարբեր տեսակի ակումբցիներ, տղա ու աղջիկ, հնեկ ու նորեկ, բոյով ու կարճ, չաղ ու նիհար: Կարոտել էի էս հանդիպումները, կարոտել էի մարդկանց, չնայած ամեն շաբաթ բոլորին էլ տեսնում էի...

Մի ընտանիքի պես համերաշխ նստած էինք, հետևում թողած նեղվածությունն ու վիրավորանքները, մի տեսակ հարազատություն զգացի բոլորիդ նկատմամբ :)

Շատ եմ սիրում ձեզ, լավն եք, էլի ;)


Բայց մի մարդու պակասը շատ էր զգացվում, ամեն ինչ կանեի, որ մեր կողքին լիներ :(

Cassiopeia
04.08.2009, 00:37
Իմ սիրելի ակումբը...
Մեկ տարի առաջ էր, այս օրը... Ու ակումբի ադմինն ու մեկ այլ անդամ (ով ինչ-ինչ պատճառներով էլ ակումբ չի մտնում) դարձան մեր (իմ ու Աթեիստի) դավադրության վկաները: Իմ սիրելի ակումբը... դա այն կոլեկտիվն է, որի հետ նշեցինք մեր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը, քանի որ հենց այդ ակումբն էինք համարում մեզ ամենահարազատ շրջապատը...

Բարեկամ
05.08.2009, 17:06
Կարդում եմ էս թեմայի գրառումները ու մտածում` որ ակումբն ինձ համար շարունակում ա մնալ "իմ սիրած", որովհետև, բարեբախտաբար, միայն ընթերցող եմ:

Հայկօ
19.08.2009, 05:09
Սիրում եմ էն Ակումբը, որ վիտուալ չի: Էն Ակումբը, որտեղ մարդիկ ոչ թե նիկ են, ոչ թե ավատար են, այլ՝ անուն: Որտեղ ժպիտը ժպիտ ա, ոչ թե դեղին սմայլիկ: Ու սիրում եմ էն ակումբցիներին, ովքեր գիտեն իրականությունը վիրտուալից տարբերել:

Ի վերջո՝ ես սիրում եմ Ակումբը՝ Ակումբի նեղ սահմաններից դուրս:

Երկնային
19.08.2009, 13:37
Ձայնալար :love

Ակումբում գրանցվել եմ, լուսանկարների թեմայում դրեցի նկարս, բայց հանգամանքների բերումով ջնջեցի :)) նկարը տեսնել չհասցնողները սարսափելի կատաղած են իմ վրա :D Լուսանկարների թեմայում գրում եմ, որ ես նկարվել շատ եմ սիրում ու որ ֆոտոգենիկ եմ :) վարկանիշ ա գալիս Ձայնալարից, գրած, որ ինքը գալու ա ակումբի հանդիպման, ինձ լիքը նկար ու նկարներս ակումբով մեկ տարածի :))

Անցնում-գնում են օրեր, գնում եմ ակումբի հանդիպման… հավաքվել ենք օպերայում, լիքը խմբված մարդիկ են, մեկ էլ… ամբոխի միջից տեսնեմ ինչ-որ կարմիր կուրտկայով ֆոտոապարատով տղա գալիս ա իմ վրա :o:D Եվ այդպես ես ծանոթացա հանրահայտ Ձայնալար Ձայի հետ, լավ էլ նկարներ ստացվեցին :P

Հայկօ
21.08.2009, 06:20
Սիրում եմ էն Ակումբը, որ վիտուալ չի: Էն Ակումբը, որտեղ մարդիկ ոչ թե նիկ են, ոչ թե ավատար են, այլ՝ անուն: Որտեղ ժպիտը ժպիտ ա, ոչ թե դեղին սմայլիկ: Ու սիրում եմ էն ակումբցիներին, ովքեր գիտեն իրականությունը վիրտուալից տարբերել:

Սիրում եմ էն Ակումբը, որ վիրտուալ ա: Էն Ակումբը, որտեղ ոչ ոք չի նայում՝ հագիդ կոստյում ա, թե ճղած ջինս: Որտեղ դու մաքուր միտք ես ու գաղափար, ոչ թե էն, ինչ հագդ ա կամ դրամապանակիդ մեջ: Ու սիրում եմ էն ակումբցիներին, ովքեր գիտեն վիրտուալը իրականությունից տարբերել:

Սերխիո
22.12.2009, 22:57
Ակումբի հանդիպման եկել եմ գրանցվելուցս մեկ տարի անց , ու բոլորի ենքան լավ էի ճանաչում ,որ առաջին իսկ հանդիպման ժամանակ ինչ-որ խորթության նշույլ չզգացի ,ամնե ինչ հարազատ էր ,տաքուկ,ընկերական …Հետո եղա Պիցցա Պաստայում , մանկական երկաթուղիյում, իսկ վերջին անգամ Անիի հետ եկանք Անկախության օրը, նորից ամեն ինչ ջերմ էր:love

Մեկել Եվս մեկ անգամ ուզում եմ Շնորհակալություն հայտել այն ակուբցիներին ,որոնք անցած տարի օգնեցին դիպլոմայինիս թարգամությանը՝Մերին , Արուսիկը , Արթուրը, Լիլիթը...