PDA

Դիտել ողջ տարբերակը : Google Adsense

Artgeo
05.01.2007, 20:45
Գլխավոր էջ
http://google.com/adsense

Հարց: 1) Ինչպե՞ս գրանցվել
Պատասխան: 1) Գրանցվեք այստեղից https://google.com/adsense/g-app-single-1 լրացնելով անկետան։

Հարց: 2) Երբ կստանաք pin?
Պատասխան: 2)pin կստանաք, երբ Ձեր եկամուտը կանցնի 50 դոլարից։

Հարց: 3) Որքա՞ն ժամանակում կստանաք pin-ը։
Պատասխան: 3)pin-ը ստանալու համար հարկավոր է միջինը 2-ից 3 շաբաթ։ pin-ը կստանաք տանը այլ ոչ մեյլի հասցեին, ինչպես կարծում են շատերը։

Հարց: 4) Որքա՞ն ժամանակում կստանաք չեկը։
Պատասխան: 4) Չեկը կստանաք մաքսիմում 3-4 օրում, եթե պահանջեք ուղարկել ապահովագրված փոստայով, ինչը պարտադիր է, հակառակ դեպքում չեկը կարող է կորել։

Հարց: 5)Ի՞նչ արժե էսքպրես փոստայով չեկի ուղարկումը։
Պատասխան: 5) էսքպրես փոստայով չեկի ուղարկումը $24 է, որը Google կհանի աշխատած գումարից։

Հարց: 6) Ինչպե՞ս ստանալ փողը չեկով։
Պատասխան: 6) Տանում եք բանկ մեկ ամիս սպասում 30 դոլար էլ այդտեղ եք վճարում։

Հարց: 7) Ի՞նչ է կոնտենտ։
Պատասխան: 7) Կոնտենտը սայտի պարունակությունն է։

Հարց: 8) Որքա՞ն է վճարվում մեկ կլիկի համար։
Պատասխան: 8) Հստակ ոչ մեկ չի կարող ասել։ Դա կախված է կլիկ անողից։ Եթե հայկական IP-ից է, ապա քիչ ՝ 3-10 սենթ, իսկ եթե ամերիկյան 30 սենթից մինչև 3 դոլար։ Եվրոպական երկրների կլիկերը նույնպես թանկ են։

Հարց: 9) Ի՞նչ պարունակության սայթերի վրա չի կարելի տեղադրել GoogleAds
Պատասխան: 9) Արգելվում է GoogleAds տեղադրել վարեզների, չատերի և ամենակարևորը պոռնո, մազոխիստական և այդ տիպի սայթերի վրա։

Խորհուրներ
1) Ոչ մի proxy, մոռացեք այդ բառը ընդհանրապես։
2) Կլիկ չանեք ձեր բաներին, եթե հանկարծակի կլիկ արեցիք, գրեք Google-ին, որ հանկարծակի է ստացվել և ներողություն խնդրեք։
3) Վեբ կայքում չգրեք, «սեղմեք բաներին» ու տենց բաներ։
4) Ոչ մի pop up պատուհաններ։
5) Ուրիշ փող աշխատելու բաներներ սայթում չդնեք։

Մի բան լավ հիշեք
Google-ին երբեք չեք խաբի։

Հաջողություններ :)

Պոստեդ բու Արտգեո

Mesrop
05.01.2007, 20:53
զզվում եմ դրանից
մի անգամ կարգին խաբել էի, ակաունտս փագեցին
հետո չեսնի աբցեցի, մի 15 դոլար հավքել եի, նագլիները փագին, պատճառաբանելով, որ մի վախտ նույն անուն ազգանունով յուզեր խաբելա մեզ, հմի էլ փագում ենք եդ ակաունտը
դրանք սաղ անցածը հիշսնող տղեք են
ռադ արա

Artgeo
05.01.2007, 20:56

Կապույտով գրվածը հենց դրա համարա Մեսրոպ ջան ;)

Mesrop
05.01.2007, 20:59
Կապույտով գրվածը հենց դրա համարա Մեսրոպ ջան ;)
հմ. հա խաբել եմ, չեմ հերքում.
բայց չի կարելի ևս մի անգամ փորձել մասնակցել իյա՞
Ես էի, ու վրոձի ետի ինձ խրատ էղավ…
Երկրորդ անգամ խի անտեղի տեղը փագին...

Սահակ
06.01.2007, 11:43
հմ. հա խաբել եմ, չեմ հերքում.
բայց չի կարելի ևս մի անգամ փորձել մասնակցել իյա՞
Շատ դեպքերում չի կարելի։ ԱՄՆ-ում համարյա բոլոր բիզնեսները այս տիպի կանոն ունեն․ «Եթե դու մեզ գոնե մի անգամ խաբես, բացի նրանից որ քեզ դատի ենք տալու և փորձենք վերջին կոպեկը քեզանից վերցնել, նաև մինչև կյանքիդ վերջ զրկելու ենք քեզ մեր ֆիրմայի կլիենտը լինելու իրավունքից։»

Բացի դրանից կան այսպես կոչված «սև ցուցակներ», որոնք կազմվում են բիզնեսների կողմից, ու գաղտնի են պահվում։ Եթե դու ինչ որ բիզնեսին խաբում ես, քո անունը գցում են սև ցուցակի մեջ։ Հետո շատ հնարավոր է որ գնաս ուրիշ բիզնես ու այնտեղ քեզ չսպասարկեն, գտնելով քո անունը այդ ցուցակում։

Egern.net
06.01.2007, 17:10
Շատ ծանր մի տարեք: իհարկե, չափն անցնել չի կարելի, բայց այնպիսի քիչ հաճախելի սայթերում, ինչպիսին մերն է, ուրիշ ձև չկա փող "գրելու": Հիմա 91 դոլարից մոտ 40-ը իմ սեղմածն է, 20-ը` մեր սայթի համահեղինակինը, 30-ը` իմ ծանոթ/բարեկամների: Մի երկու հատ կլիկ էլ երևի իսկական են......... Էս ամեն ինչը մի տարում, իհարկե......
Դե, էս ամեն ինչը մենակ ձեզ եմ ասում, որպես մոտիկներ, ու հայերենով:

Բայց, բլոկ անելու պրակտիկա կա շատ-շատերի մոտ: Չափն անցնել չի կարելի.... Ինձ մոտ դեռ ստացվում է....

Իսկ եթե սայթը ունի նորմալ հաճախելիություն (ասենք` օրական մի 30 վիզիտ), արհեստական սեղմելու կարիք էլ չկա:

PygmaliOn
29.03.2007, 14:22
Ուրեմն այսպես, բոլորը մտնենք www.arcakh.info մի հատ սեղմեք google-ի գովազդի վրա(ներքևում է, կնկատեք), տեսնենք ինչ կստացվի:;)

Armeno
29.03.2007, 15:10
Ամեն Վիզիտից ինչքա՞ն փող ա գալիս

PygmaliOn
29.03.2007, 15:14
Հարց: 8) Որքա՞ն է վճարվում մեկ կլիկի համար։
Պատասխան: 8) Հստակ ոչ մեկ չի կարող ասել։ Դա կախված է կլիկ անողից։ Եթե հայկական IP-ից է, ապա քիչ ՝ 3-10 սենթ, իսկ եթե ամերիկյան 30 սենթից մինչև 3 դոլար։ Եվրոպական երկրների կլիկերը նույնպես թանկ են։
Վիզիտից չի գալիս, միայն կլիկից:
Արցախ ինֆոն հեչ:

Egern.net
29.03.2007, 17:54
զգույշ եղեք, հանկարծ օրական 25-30-ից չանցնեք....

AMzone
29.03.2007, 18:00
zzzzzzzzվում եմ գօօգլե ից.
մանավանդ գօօգլի ետ գովազդային ծառայությունից,
ենքան տխմար գովազդներ են, որ սխմելտել չի գալիս.

Armeno
30.03.2007, 22:41
Մի կոմպից օրական քանի՞ անգամ կարան կլիկ անեն՞

Mesrop
31.03.2007, 00:10
Մի կոմպից օրական քանի՞ անգամ կարան կլիկ անեն՞
լիմիտով չի… բայց ինքը ջոգումա կտցնում ես, պետքա, թե կտցնում ես քո ռեկլամին…

Egern.net
01.04.2007, 10:48
լիմիտով չի… բայց ինքը ջոգումա կտցնում ես, պետքա, թե կտցնում ես քո ռեկլամին…
հա, ժողովուրդ ջան, էդ ամեն ինչը պարզ թվաբանություն չի

Mesrop
03.04.2007, 08:33
Օրինակ մի հարց… ինչի ա 134 ռուսական կլիկից բերում 9,24US$ ?
եթե հայկական 117 կլիկից՝ 13,42US$
գժվա արդեն… էսօր 15ռւսական կլիկ, որից ընդամենը 0,89US$… :cry

Egern.net
03.04.2007, 14:34
Մեսրոպ ջան
էդ էնքան երկրից չի կախված, ինչքան կոնկրետ կլիկ անող կոմպից: Սենց մի օրինակ: Ես մի անգամ փորձելու համար քրոջս խնդրեցի (Մոսկվայի մոտ) սեղմել ռեկլամների վրա: Սկզբի 4 կլիկերից եկավ 2.5 դոլլար: Գժվեցի, ասեցի ջաաան, սենց երկու շաբաթը մեկ սեղմի` լավ ա: Բայց մի ամսից հետո, որ ասում էի էլի սեղմի, 4 հատից 0.4 դոլար էլ չէր գալիս:

Ինչքան ես եմ հասկանում, դրանք ինչ-որ գրանցում են կոնկրետ IP-ից եկած կլիկների քանակը կոնկրետ սայթի համար, ու ավելի բարձր են վճարում նոր յուզերների կլիկների համար:

Ամեն դեպքում չարժի դրանց մեջ տրամաբանություն փնտրել: Ինչքան PR-ի մեխանիզմը կհասկանանք, էնքան էլ AdSense-ի ու AdWords-ի.....

Root
18.04.2007, 14:49
հա չեյ կարդացել, աբրես Armeno -ջան, բայց բախտս չի բերում, չեմ կարում այդպսի մի գովազդային սայթ ճարեմ որ իրանց գովազդը դնեմ փող գա, եթե մեկտ գիտեք կխնդրեյ գրեիք:

Փորցը Vivacell-ին դիմելուց փորցանք չէ:

Գուգլ կորպորացիան մշակել է մի ծրագիր, որը ստանում և գրանցում է գովազդ տվող կայքի այցելուների հասցեները: Տարիների ընթցքում բազան բաժանվել է 2 մասի `
մշտական PROXY Server-ների հասցեներ և փոփոխվող , համապատասխանաբար դինամիկ և ստատիկ պրոքսի սերվերներ: Ամեն օր Գուգլի ծրագիրը ստուգում է դինամիկ հասցեների համապատասխանությունը պրոքսի սերվեր կարգավիճակին(սքաններների միջոցով) և կատարում համապատասխան նոր գրանցումներ:
Կայքին դիմելուց ստուգվում է հասցեի կարգավիճակը և դա համապատասխան արձագանք է ստանում:

Ինչ վերաբերվում է Գուգլին խափելուն, դա տեխնիկապես հնարավոր է ոչ տրանսպարենտ պրոքսիների, VPN-ի միջոցով և այլն, սակայն դա շատ ծախսատար պրոցես է կամ պահանջում է լրիվ իրավունքներ սերվերների վրա:

Անձամբ իմ կարծիքով, եթե կայքը ունի 200 հաճախորդից պակաս օրական այցելություն, անիմաստ է օգտվել այդ ծառայությունից:

alexo
07.07.2007, 00:42
5) Ուրիշ փող աշխատելու բաներներ սայթում չդնեք։

ի սկզանե սխալ է սա ... կարիք ունի պարզաբանման.
ավելի ճիշտ սխալ չի, բայց ... կարիք ունի պարզաբանման.

Ինչքան ես եմ հասկանում, դրանք ինչ-որ գրանցում են կոնկրետ IP-ից եկած կլիկների քանակը կոնկրետ սայթի համար, ու ավելի բարձր են վճարում նոր յուզերների կլիկների համար:

սա նույնպես սխալ է - կարիք չունի պարզաբանման.

Ամեն դեպքում չարժի դրանց մեջ տրամաբանություն փնտրել: Ինչքան PR-ի մեխանիզմը կհասկանանք, էնքան էլ AdSense-ի ու AdWords-ի.....

կակ ռազ 2ում ել տրամաբանություն կա/ հասկանալը դժվար է [հատկապես PR] բայց ինչ ինչ տրամաբանություն կա, այն էլ շատ

Egern.net
07.07.2007, 09:41

խնդրում եմ պարզաբանես ;)

alexo
07.07.2007, 17:22
ինձ շատ դժվար ե գրել հաերենով, սավոք սրտի սովոր եմ գրել ռուսերեն կամ տրանսլիտե, իսկ բարզաբանումներ մեկ բառով հնարավոր չի տալ

Խնդրում եմ օտմազկա չհամարել իմ խոսքերը

Egern.net
07.07.2007, 21:27
լավ, եթե դժվար չի, գրիր քեզ հարմար տառերով և լեզվով իմ մեյլին` hrant(հաֆո)egern.net

alexo
08.07.2007, 03:34
ետե դջվար չի պնտրիր ինտերնետում, չեմ մտասում որ կեզ դջվար կլինի գտնել անհրաջեշտ ինֆորմատիոն.

ես մես գախտնիք չեմ բասել, ընդամենը ասասի, որ ձեր գրանծներիմ ոմանք չեն համատասխանում իրականուտյանը, կամ ամբոխգական չեն

աին ամենը ինչի մասին ես ասասի, շատ շատ անգամներ արդեն արծածվել ե ինտերնետում (անգլախոս)

alexo
16.07.2007, 02:15
5) Ուրիշ փող աշխատելու բաներներ սայթում չդնեք։

ի սկզանե սխալ է սա ... կարիք ունի պարզաբանման.
ավելի ճիշտ սխալ չի, բայց ... կարիք ունի պարզաբանման.

Here is the official Google Adsense Advice:
“You are welcome to display Google ads on the same site or page as other third party advertisements provided that the formatting or colours of the third party ads is different enough from that of the Google ads. In other words, if you choose to place non-Google ads on the same site or page as Google ads, it should always be clear to the user that the ads are served by different advertising networks and that the non-Google ads have no association with Google. If the formats are naturally similar, we ask that you choose different colour schemes for the competing ads.”

Armenoid
15.05.2008, 22:09
Ժողովուրդ ես Ադսեսնսի ձեռը կրակն եմ ընգել աաաա՜՜՜՜՜՜՜՜
ոնց անեմ,որ միայն տեքստային ադսեր լինի չեմ գտնում։
Հետո կարամ Սուբմիտ արած ինֆոն փոխեմ՞
Մեկել ես որ կտցնեմ ինձ բլոկ կանեն՞

Armenoid
16.05.2008, 18:11
Համել ասեմ ես թեմայի տեղեկությունները հնամաշ են։
Արտգեոն նշեց 12 ցենտ հայկական ԻՊ-ի համար,իսկ այժմ մի հայկական կլիկի համար ես ստանում եմ 20-24 ցենտ ոչ պակաս։

F.c.Liverpool
16.05.2008, 21:24
ժող. բացի արմենոիդից ուրիշ օգտվող կա adsense-ից ???????????????

VisTolog
16.05.2008, 21:55
ժող. բացի արմենոիդից ուրիշ օգտվող կա adsense-ից ???????????????
Շուտով որ օգտվեմ, կասեմ:
ՈՒզում եմ մի հատ անկապ սայթ ունեմ, վրեն դնեմ, հետո ԻՊ-ս փոխեմ ու կլիկեր տամ: Եթե ստցվի էլ, ամերիկայի ԻՊ-դնել, ավելի ճոխ կլնի:

F.c.Liverpool
20.05.2008, 13:00
Շուտով որ օգտվեմ, կասեմ:
ՈՒզում եմ մի հատ անկապ սայթ ունեմ, վրեն դնեմ, հետո ԻՊ-ս փոխեմ ու կլիկեր տամ: Եթե ստցվի էլ, ամերիկայի ԻՊ-դնել, ավելի ճոխ կլնի:

ինձ թվումա կջոգեն որ փոխելես ԻՊ-դ դրանք տենց կտեր չեն ուտի :(

Մելիք
20.05.2008, 22:05
Ժողովուրդ ես Ադսեսնսի ձեռը կրակն եմ ընգել աաաա՜՜՜՜՜՜՜՜
ոնց անեմ,որ միայն տեքստային ադսեր լինի չեմ գտնում։
Մտի Настройка AdSense -» Управление объявлениями -» Изменить настройки объявления -» Только текстовые обьявления -» Сахранить настройки.

Հետո կարամ Սուբմիտ արած ինֆոն փոխեմ՞
Կարաս:

Մեկել ես որ կտցնեմ ինձ բլոկ կանեն՞
Կանեն բլոկ, լուչշե, թող թող իրա համար կաթա;)

Ավելացվել է 3 րոպե անց

ինձ թվումա կջոգեն որ փոխելես ԻՊ-դ դրանք տենց կտեր չեն ուտի :(
IP-ն փոխելը չի օգնի, կարաս չփորձես;)

Մելիք
20.05.2008, 23:09
Մեսրոպ ջան
էդ էնքան երկրից չի կախված, ինչքան կոնկրետ կլիկ անող կոմպից: Սենց մի օրինակ: Ես մի անգամ փորձելու համար քրոջս խնդրեցի (Մոսկվայի մոտ) սեղմել ռեկլամների վրա: Սկզբի 4 կլիկերից եկավ 2.5 դոլլար: Գժվեցի, ասեցի ջաաան, սենց երկու շաբաթը մեկ սեղմի` լավ ա: Բայց մի ամսից հետո, որ ասում էի էլի սեղմի, 4 հատից 0.4 դոլար էլ չէր գալիս:

Ինչքան ես եմ հասկանում, դրանք ինչ-որ գրանցում են կոնկրետ IP-ից եկած կլիկների քանակը կոնկրետ սայթի համար, ու ավելի բարձր են վճարում նոր յուզերների կլիկների համար:

Ամեն դեպքում չարժի դրանց մեջ տրամաբանություն փնտրել: Ինչքան PR-ի մեխանիզմը կհասկանանք, էնքան էլ AdSense-ի ու AdWords-ի.....
Ժողովուրդ, իզուր եք բարդ ալգորիթմներ փնտրում, ամեն ինչ շատ պարզա, ինչքան գովազդատուները շատ են ու ինչքան բարձր գին են նշանակում կտոցի համար, էնքան բարձրա AdSens-ից եկող եկամուտը:
Եթե մի ամիս կտոցից եկող փողը շատ էր, մյուս ամիս քիչ, ուրեմն մի ամիս գովազդը շատ աեղել, մյուս ամիս քիչ, էդքան բան:

Օրինակ մի հարց… ինչի ա 134 ռուսական կլիկից բերում 9,24US$ ?
եթե հայկական 117 կլիկից՝ 13,42US$
գժվա արդեն… էսօր 15 ռուսական կլիկ, որից ընդամենը 0,89US$… :cry
Մեսրոպ ջան, հավանաբար կայքիդ գովազդը հայկական ուղղվածություն ունի ու գովազդատուների մի մասը գովազդի ցուցադրման աշխարագրական սահմանափակում են դնում: Էստեղից էլ` ռուսաստանում կոնկուրենցիան, հետևաբար և գովազդի գինը ցածր ա:

Իսկ եթե ռուսական կլիկ ասելով նկատի ունես ոչ թեա աշխարհագրությունը, այլ գովազգի ռուսական ուղղվածությունը, ուրեմն կայքդ օպտիմիզացիայի կարիք ունի:

T!gran
20.08.2008, 20:23
կարամ ուրիշի անուն գրեմ, ետ մարդը բանկից փող ստանա, ու western union quick qash-ը հայաստան աշխատումա , այսինքն նույն western union դրամական փոխանցումներն են?

F.c.Liverpool
01.09.2008, 22:51
իսկ տողով ադսերը իսկականից քիչա $ բերում թե իմ մոտ մի բան էն չի :think

VisTolog
02.09.2008, 00:31
իսկ տողով ադսերը իսկականից քիչա $ բերում թե իմ մոտ մի բան էն չի :think
Որ ուշադիր լինես, ընդեղ գովազդների մեջ ամեն մեկի համար տրվող գումարի չափը գրվածա.
Շուտվանից չեմ օգտագործում, դրա համար կոնկրետ չեմ հիշում թե էտ որտեղա, բայց գիտեմ, որ referral-ների մեջից ես անում. :))
Իմ իմանալով ադերի ձևը չի ազդում գումարի վրա.

Barça
02.09.2008, 08:50
իսկ դրանից էկած փողը որտեղ կարաս փոխանցես? ամպայման MasterCard ա պետք թե Webmoney կամ նման ձևի կարաս փոխանցես?

ArmineIvanyan
02.09.2008, 10:16
Google ads-ի հնարավորությունները բավականին լավն են, ես նույնպես օգտագործում եմ դա ու կարծում եմ ճիշտ կիրառելու դեպքում կարելի է մեծ գումարներ վաստակել:
Այստեղ կարելի է ավելի շատ ինֆորմացիա ստանալ`
http://www.ericgiguere.com/about/google-adsense-tips.html

Բացի Google ads-ից կան այլ որոնման համակարգեր, որոնք առաջարկում են նման ծառայություն?

Egern.net
02.09.2008, 14:16
շատ կան, բայց Հայաստանում ոչ բոլորն են աշխատում... Yahoo-ն ունի, MSN-ը, ուրիշ էլ կան... օրինակ` Clicksor, էլի կան.. անունները չեմ հիշում

F.c.Liverpool
02.09.2008, 15:04
Page impressions ------------Clicks-----Page CTR-------Page eCPM [?]---------Earnings
12,816------------ -----------336------ 2.62%------------$0.71------------------$9.11
տղեք ջան էս նորմալա? 336 կլիկեն արել ու 9.11 :angry
ով կիմանա ինչնա պատճառը՞

ArmineIvanyan
02.09.2008, 16:40
շատ կան, բայց Հայաստանում ոչ բոլորն են աշխատում... Yahoo-ն ունի, MSN-ը, ուրիշ էլ կան... օրինակ` Clicksor, էլի կան.. անունները չեմ հիշում

Կարող եք ինձ ուղություն տալ թե ինչպես կարելի է աշխատացնել օրինակ yahoo- ն? Կամ ուրիշը?
Շնորհակալություն:)

panion
05.01.2009, 11:15
Page impressions ------------Clicks-----Page CTR-------Page eCPM [?]---------Earnings
12,816------------ -----------336------ 2.62%------------$0.71------------------$9.11
տղեք ջան էս նորմալա? 336 կլիկեն արել ու 9.11 :angry
ով կիմանա ինչնա պատճառը՞

Ստեղ մեծ դեր ա խաղում քո սայթի Page CTR -ն, շատ քիչ ա, դրա համար էլ շատ քիչ փողի ա կոնվերտացնում գուգլը…

Rammstein
03.03.2009, 17:33
Մի հարց, եթե նշեմ ոչ թե գրանցման հասցես, այլ ուրիշ` բնակության հասցես, կլինի՞։

T!gran
30.04.2009, 19:39
Ժողովուրդ սայտում հնարավոր ա նույն գովազդային բլոկը մի քանի անգամ դնել, թե պետքա նորը սարքեմ, հիմա էջում նույնից երկու հատ դրել եմ, բայց մենակ առաջիննա ցույց տալիս :(

panion
10.07.2009, 10:35
Ժողովուրդ, իսկ ով գիտի, թե ոնց կանխիկացնել Google-ի չեկը, որը էկել ա հասել ա տեղ...?
ոնց են անում. որտեղ կարելի ա անել?

Universe
11.07.2010, 14:52
Բացի Google ads-ից կան այլ որոնման համակարգեր, որոնք առաջարկում են նման ծառայություն?

Ճիշտն ասած Tak.ru ից եմ օգտվում, որից բավականին հեշտ է գումարի ստացումը (րոպեական - դեպի webmoney) ,ի տարբերություն tak.ru ի, wmlink - ին չի ստացվում խաբել, իսկ ահա Google Adsense - ից չեմ օգտվել: tak.ru ից միայն ինքդ կարող ես հանգիստ օրեկան մի 50 WMR խփել:
Բայց ընթացքում դադար տալով, թե չէ արդեն tak.ru ի ադմիններից 3 անգամ նամակ եմ ստացել, խիստ խախտումների համար, բայց, ամեն դեպքում, նրանք դեռ ինձ չեն արգելափակել... Սովորել են արդեն...:))

Jerry
17.08.2010, 11:31
Միա հարց տամ.
իս ետ կլիկները կարամ իմ բացաց կայքում դնեմ???
օրիակ www.mp1.do.am եթե հա ձևը կասեք???
նախապես շնորհակալություն:

Rammstein
17.08.2010, 11:51
Միա հարց տամ.
իս ետ կլիկները կարամ իմ բացաց կայքում դնեմ???
օրիակ www.mp1.do.am եթե հա ձևը կասեք???
նախապես շնորհակալություն:

Չէ, լեզուները սահմանափակ են, հայալեզու կայքերի համար դեռ չկա (ամեն դեպքում վերջին անգամ որ նայել եմ, չկար):

Jerry
17.08.2010, 12:59
Ասենք հնարավոր է անգլերեն դնեմ??

Կարաք մտնեք ետ կայք(www.mp1.do.am) ու աջ կողմում ներքևը նայեք տենաք էտ ա թե չէ??
դրել եմ բաից չգիտեմ ճիշտ ա?

SahArtak
11.03.2011, 23:18
Ով է google -ից գումար հանել?

e-armenians
12.03.2011, 15:49
Ով է google -ից գումար հանել?

Ես :)

Mher[ArM]
12.03.2011, 21:28
Նախ բարև :)
Ժողովուրդ ջան, Google - ից փող հանելու համար ո՞ր ձևը խորհուրդ կտաք:

Ես :)

e-armenians ջան դու ի՞նչ ձևով ես փող հանել:

n1djhayko
13.03.2011, 17:58
Ժող ջան Google Adsense - ին զայավկա անելուց 2 օր անց իմ մեյլին սենց նամակ եկավ

http://bitmusic.do.am/havai_nkarner/ddd.jpg

հիմա ես ինչ կարող եմ անել որպեսզի googl-ը ինձ ռեկլամներ տրամադրի?

Universe
13.03.2011, 18:52
Ժող ջան Google Adsense - ին զայավկա անելուց 2 օր անց իմ մեյլին սենց նամակ եկավ

http://bitmusic.do.am/havai_nkarner/ddd.jpg

հիմա ես ինչ կարող եմ անել որպեսզի googl-ը ինձ ռեկլամներ տրամադրի?
Նույն կայքի համար չես կարող մինչև բովանդակությունը չփոխես: Իսկ որ հա զապրոս տաս, աստված չանի չղայնացան բլեքլիստ կգցեն:

e-armenians
14.03.2011, 10:56
;2193923']Նախ բարև :)
Ժողովուրդ ջան, Google - ից փող հանելու համար ո՞ր ձևը խորհուրդ կտաք:

e-armenians ջան դու ի՞նչ ձևով ես փող հանել:

Երբ կուտակվում է որոշակի գումար, ադսենսի իմ հաշվից հրաման եմ տալիս՝ ուղարկել: Եվ գուգլը անհատական չեք է ուղարկում իմ տան հասցեով (ծրար). որով էլ գնում բանկից ստանում եմ: Ինձ ուղարկել են ամերիկյան City բանկի միջոցով: Գումարը հասնում է մոտ 3 ամսվա ընթացքում:

Հայկական բանկերից չեքի գումարը կանխիկացնելու համար գումար են պահում, մի տեղ՝ շատ (օրինակ՝ HSBC-ում՝ 15000 դրամ), մի տեղ՝ քիչ (Արդշինինվեստում՝ մի 5000-ի կարգի):

n1djhayko
22.03.2011, 18:02
Իսկ եթե գուգլը ակտիվացնումա ու ռեկլամա տրամադրում ,տեղադրում եմ սայթումս իմ մոտ ցույցա տալի ուրիշների մոտ դատարկա ցույց տալի ռեկլամի տեղը,ինչից կլինի?

e-armenians
23.03.2011, 00:51
Իսկ եթե գուգլը ակտիվացնումա ու ռեկլամա տրամադրում ,տեղադրում եմ սայթումս իմ մոտ ցույցա տալի ուրիշների մոտ դատարկա ցույց տալի ռեկլամի տեղը,ինչից կլինի?

Երեւի թե էջիդ բովանդակությանը համապատասխան գովազդ չի գտնում:

Նաեւ կախված է լոկալիզացիայից, ու կախված նրանից, թե էջը բացվում է Հայաստանում, Ռուսաստանում թե այլ երկրում, հարմարեցվում է համապատասխան գովազդ:

Երրորդ տարբերակն էլ այն է, որ գովազդդ նոր ես տեղադրել, ու գուգլը դեռ փնտրտուքների մեջ է՝ մինչեւ գտնի քո էջերին համապատասխան գովազդ:

Հ.Գ. Հուսով եմ, խոսքը հայալեզու կայքի մասին չէ:

n1djhayko
24.03.2011, 21:00

Անկեղծ ասած համարյա հայալեզու կայքա

muzser
03.04.2011, 19:38
Բարև ժողովուրդ ջան, Իմ կայքում էլ է տեղադրված նույն գուգլի ռեկլամներից http://open-dream.ru (http://open-dream.ru/) եվ շուտով սպասում եմ գումարի ստանալուն,տեսնենք ինչպես կստացվի!!!:)

n1djhayko
04.04.2011, 17:01
Բարև ժողովուրդ ջան, Իմ կայքում էլ է տեղադրված նույն գուգլի ռեկլամներից http://open-dream.ru (http://open-dream.ru/) եվ շուտով սպասում եմ գումարի ստանալուն,տեսնենք ինչպես կստացվի!!!:)
Իսկ եթե գաղտնիք չի, որքան ես ստացել???

n1djhayko
04.04.2011, 18:59
Իմ կայքում համարյա մենակ սենցա (http://translate.google.am/translate?js=n&prev=_t&hl=en&ie=UTF-8&layout=2&eotf=1&sl=hy&tl=ru&u=http://cybernews.do.am/board&act=url) ցույց տալի ռեկլամները

Magic-Mushroom
09.10.2011, 22:51
Ժող մի հարց ունեմ՝ ուղղակի հետաքրքիր է,ձեր կարծիքով գուգլը կբրնացնի եթե ինքդ կլիկ անես քո սայթում,բայց VPN-ի միջոցով,դե բոլոր կանոնները պահպանել,մաքրել քոքիները,ջնջել նայած կայքերը,պատմությունը,կոդերը եւ ամենինչ՝ ինչը որ հնարավոր է,եւ մտնել քո սայթ գուգլի որոնման համակարգով,ուղղակի ընկերս Սան Ֆրանցիսկոյից մի հատ կլիկ էր արել 1,7 Եվրո փող եկավ:o

AMzone
10.10.2011, 22:47
Անկեղծ ասած զզվում եմ GOogle Adsense-ից:
Գրեթե 70 տոկոսին այդ նամակից է գալիս, որ ձեր կայքը չի համապատասխանում, տրաֆիկը չի համապատասխանում, գովազդի տեղադրած վայրը չի համապատասխանում, կարճ ասեմ, որ չուզեցին, ինչ ուզումես արա, իմ կայքս բլոկ արեցին, ոչ կլիկ եմ արել, ոչ պոռնո կար, ոչմի խաբեություն, ուղակի տրաֆիկը դուրները երևի չեկավ բլոկ արին, դրա հետ մեկտեղ ինդեքսից հանեցին գուգլի, և PR-ը ձեռքիցս առան... բա..

Magic-Mushroom
06.11.2011, 13:59
Ժող ջան Գուգլի մինիմումը հավաքել եմ 100 եվրո,բայց ստուգման փին կոդը չի եկել,կարող է իմանաք ինչքան ժամանակից է գալիս ստուգման փին կոդը?

Universe
06.11.2011, 19:30
Ժող ջան Գուգլի մինիմումը հավաքել եմ 100 եվրո,բայց ստուգման փին կոդը չի եկել,կարող է իմանաք ինչքան ժամանակից է գալիս ստուգման փին կոդը?
ԷՏ էնա՞,որ պաչտալիոնը պետքա տուն բերի... Իմը 10 օր անցավ բերեցին...

Magic-Mushroom
12.11.2011, 13:13
Ժող Գուգլը կայքիս pr-ը 4-ի է բարձրացրել,դա նորմալ է,ու մեկել այդ անտեր փինը չի գալիս,արդեն հաշվիս վրա 450 Եվրո է կուտակվել,ինչ՞ անեմ:

Dar
29.01.2012, 18:39
Երեւի թե էջիդ բովանդակությանը համապատասխան գովազդ չի գտնում:

Նաեւ կախված է լոկալիզացիայից, ու կախված նրանից, թե էջը բացվում է Հայաստանում, Ռուսաստանում թե այլ երկրում, հարմարեցվում է համապատասխան գովազդ:

Երրորդ տարբերակն էլ այն է, որ գովազդդ նոր ես տեղադրել, ու գուգլը դեռ փնտրտուքների մեջ է՝ մինչեւ գտնի քո էջերին համապատասխան գովազդ:

Հ.Գ. Հուսով եմ, խոսքը հայալեզու կայքի մասին չէ:

Իսկ ինչ կասեք հայալեզու կայքերի մասին, ինչպես ետ անտեր Ադսենսը????

Garun
24.03.2012, 00:06
Ողջույն

Հուսով եմ գիտեք ինչ է Ադսենսը, եվ որպես արդյունք Գուգլ-չեկ: Բավականին պատահաբար պարզեցի, որ միանգամից մի շարք բանկեր, որոնք իմ տեղեկություններով զբաղվում էին, ավելի ճիշտ ընդունում է Գուգլի Անվանական չեկերը, հիմա կտրականապես հրաժարվում են ընդունել վերոհիշյալ չեկերը ինկասսոյի:

ԱՇԻԲ - հրաժարվեցին /հեռախոսով/
Առեկսիմ - գլխամասում հրաժարվեցին աշխատել /անձամբ եմ այցելել/
Ամերիա -ժամանակավորապես չեն ընդունում /այցելություն/

Չեմ այցելել եվս մի քանի բանկ, որոնք իմ տեղեկություններով տարիներ առաջ ընդունում էին վերոհիշյալ չեկերը, բայց ոչ ցանկալի պայմաններով - այս պահի դրությամբ տեղեկություններ չունեմ

Կոնվերս - մեծ ապահովագրական գումար էին պահանջում - եթե չեմ սխալվում $120
ՀՍԲՍ - հարկավոր է լինել իրենց կլիենտ 6 ամիս - հետին թվով
ԱգԲԱ - վերցնում էին ինկասսոյի, բայց շատ տհաճությամբ եվ նախապայմաններով

Ամեն դեպքում ստեղծված պայմաններում ես համաձայն եմ նույնիսկ ամենավերջին բանկի, կամ չենջի /սա իհարկե կատակով/ հետ աշխատել եթե համաձայնվեմ վերցնել իմ չեկերը /ներկա պահին -3 չեկ/:

Ինչ խորհուրդ կտաք եվ ինչ ինֆորմացիա ունեք, որը կարող է տեղին լինել տվյալ պահին:

Շնորհակալ եմ

AMzone
24.03.2012, 12:03

Բանկերի հետ խնդիրը վերջերս է առաջացել, դրա համար խորհուրդ կտամ, ուղակի սառեցնես չեկերի ուղարկումը, ուղղակի գումարտ թող կուտակվի, վերջում երբ արդեն բանկերը կարգավորեն իրենց հարաբերությունը սիթիբանկի հետ, այդ ժամանակ նոր կպահանջես չեկտ, ու միքանի չեկի փոխարեն կստանաս 1 չեկ մեծ գումարով:

Garun
24.03.2012, 12:55
Հասկանելի է, որ վերջին վարիանտ դա է, կամ մեկ այլ երկրում ստանալը, ԲԱՅՑ ...

1. կասկածում եմ, որ այս հարցը արագ լուծվի
2. երբեք փոքր գումար չեմ հանում, քանի որ իմաստ չունի 1k-ից պակաս գումար հանելը /տարբեր պատճառներով/
3. գումարը բավականաչափ «կուտակված է», էլ ուր սառեցնեմ :-)... ժամանակն է ինչ-ինչ որոշումներ կայեցնել
4. Պրոբլեմը ինչքան հասկանում եմ բավական լուրջ է՝ աշխատակցի խոսքերով գուգլը սկսել է չհաստատել իր չեկերը, անուլիրովատ անել, եվ բացի այդ նշվեց ինչ որ ամերիկյան օրենքի մասին, որը թույլ է տալիս չեկ թողարկողին մինչեւ 6 տարվա ընթացքում հետ գանձել վճարված գումարը՝ վերջինս էլ հենց հիմնական պատճառն է, որ բանկերը վախենում են աշխատել այս գործիքի հետ:

Բացի այդ Ամերիայի «չեկերի տիկինը» նշեց, որ չնայած նրան, որ վերջին տարիներս ավելացել են այս բիզնեսով զբաղվողները /հատկապես շրջաններից/, չեկերի ինկասսոյից մնացած գումարները բավական չնչին եմ, որպեսզի բանկերը երկար-բարակ մտացեն այն կորցնելու մասին:
5. Վերջում նույն տիկինը նշեց, որ հավանաբար Ամերիայում որոշում կկայեցվի ինկասսոյի վերցնել միայն փոքր չեկերը , /ինչքան հասկացա, դա հենց ինքն է առաջարկել ղեկավարությանը/
Մի խոսքով ոչ լավ ժամանակներ են սպասվում:

Հետաքրքիր է իմանալ եվս մի քանի բանկի դիրքորոշումները այս կապակցությամբ

HSBS
AGBA
Զարգացման բանկ

Որոշ տվյալներով այս 3 բանկերն էլ աշխատում էին անվ. չեկերի հետ:

AMzone
24.03.2012, 13:40
UNIBANK հետաքրքիր է ինչ կասեն, ես իրենց բաժանորդն եմ, բայց ներկա պահի դրությամբ հեռախոսազանգեին պատասխանող չկա:

Garun
24.03.2012, 15:16
UNIBANK հետաքրքիր է ինչ կասեն, ես իրենց բաժանորդն եմ, բայց ներկա պահի դրությամբ հեռախոսազանգեին պատասխանող չկա:

Կես տարի առաջ հաստատ չէին զբաղվում չեկերով /միայտ թրեվլ չեկեր/

Garun
24.03.2012, 15:16
armdb.com նույնպես - նոր զանգեցի. 59-14-66, 59-14-64 и

Garun
24.03.2012, 15:19
մեկ էլ կարելի է փորձել այստեղ -
http://conversebank.am/ru/cheques

Принятие на инкассо банковских, коммерческих и номинальных чеков1

0.1% мин. 5 000 драмов РА, макс. 50 000 драмов РА плюс другие расходы2

չնայած կասկածում եմ

Garun
24.03.2012, 15:37
երկար վիճաբանելուց հետո տիկնոջ հետ /կոնվերսբանկի/, երբ տիկնոջը մատնանշեցի էջը .. .եկանք ընդհանուր հայտարարի

40 000 ՀՀ դրամ` փոստային և այլ հնարավոր ծախսերի համար պլյուս 0.1%, նվազագույնը` 5 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 50 000 ՀՀ դրամ + այլ ծախսեր

եվ այս ամենը եթե կառավարիչը ներկայացնելուց հետո թույլ տա ... մի խոսքով ես հասկացա, որ դա իրական չէ, քանի որ նույնիսկ տիկինը, որին ինձ միացրեցին 3 երիտասարդ աղջնակների հետ խոսելուց հետո, երկար ժամանակ չէր տարբերում «ինկասսո չեկերը» «անվանական չեկերը ինկասսո վերցնելուց»:

Дохлый вариант

AMzone
25.03.2012, 23:05
Անկապ գումար ենք աշծատում... :D

Garun
26.03.2012, 11:38
անկապը անկապ չի ամեն դեպքում, ուղղակի նման պարագայում ենթադրում եմ, որ կարիք կա նամակ գրել ադսենսի սուփորտ եվ տեղեկացնել իրավիճակի մասին, առաջարկելով նոր վճարման եղանակ մտցնել; Հայաստաը Ռուսաստան չի, որ արագ նոր Ռապիդա բացեն, բայց չեմ կարծում որ լրիվ էլ անտեսեն:

Մնած կապվելու եղանակը գտնել ...

Պ.ս. Արմնետում փնտրում եմ, բայց ոչ մի թեմա չկա այս մասին: Միգուցե իրականում նման պրոբլեմ չկա, կամ բացի 2-3 հոգուց, սրանով զբաղվող չկա: Իմ իմանալով պրոլեմը առկա է արդեն 2 ամիս, եվ ոչ մի արձագանք՞

Տարօրինակ է

haybloger
28.03.2012, 12:12
մի բան հարցնեմ ես 1 հատ կլիկ եմ արել իմ գովազդի վրա լրի պատահական հիմա ինչ անեմ:

Garun
28.03.2012, 14:31
Արագ ես գրառումդ ջնջի եվ առաջիկա մի քանի օրը տնից դուրս մի արի՝ ոչ փողոց, ոչ էլ ինտերնետ:

Իսկ եթե լուրջ, ապա ոչինչ էլ մի արա

haybloger
28.03.2012, 21:18
ես նամակ եմ գրել ես էլ.հասցեով [email protected] իսկականի պատահական ստացվեց ինձ թվումա վոչ մի բան ել չեն անի վորովհետև ես առագին անգամնա բաց վոր սիրտս հանգիստ լինի ուզումեն իմանամ ինչ վոր վտանգ կա դրանից:

sarhov
28.03.2012, 22:37

ես լիքը ինքս կտտացրել եմ իմ գուգլի գովազդների վրա..:D..ոչ մի բան էլ չի լինի, իրանց էլ կարաս չգրես..

AMzone
28.03.2012, 23:12
մի բան հարցնեմ ես 1 հատ կլիկ եմ արել իմ գովազդի վրա լրի պատահական հիմա ինչ անեմ:
էլ կլիկ մի արա.

AMzone
28.03.2012, 23:14
ես նամակ եմ գրել ես էլ.հասցեով [email protected] իսկականի պատահական ստացվեց ինձ թվումա վոչ մի բան ել չեն անի վորովհետև ես առագին անգամնա բաց վոր սիրտս հանգիստ լինի ուզումեն իմանամ ինչ վոր վտանգ կա դրանից:

մեկել կխնդրեմ վոր չգրես, դեմի վ ավելորդ է, որ ավելի սիրուն կարդացվի ;)

haybloger
29.03.2012, 11:29
չեմ հասկանում գովազդի վրա չի կարելի պրոֆիլը բացած կոմպից կլիկ անել թե վոր կոմպից վոր լոգին եղար ըտեղից չի կարելի կլիկ անել:

harazat
23.04.2012, 21:34
Բանկերի Հետ կապված խնդիրները դեռ չեն լուծվել,՞ Նորություններ չկան՞

https://docs.google.com/document/d/1kFbVASk4gAI8Dh75YG4vQ7t1VvSRFBo9LhqxvMldjaI/edit

Sirarpi
23.04.2012, 22:02
Adsense-ին հավատալու չի, փողը չի ուղարկում, իմ փորձից եմ ասում

harazat
23.04.2012, 22:14
Adsense-ին հավատալու չի, փողը չի ուղարկում, իմ փորձից եմ ասում

Փող՞՞՞՞ , կարողա չեքի հետես՞ , իրանք փողը չեքի տեսքով են փոխանցում, ու ասեմ որ լավել ուղարկում են

Sirarpi
25.04.2012, 18:17
Փող՞՞՞՞ , կարողա չեքի հետես՞ , իրանք փողը չեքի տեսքով են փոխանցում, ու ասեմ որ լավել ուղարկում են Հարազատ ջան ես հաշվի վրա 30 եվրո ունեի, բայց իրանք հաստատող նամակն ուշացրին ու արդյունքում հաշիվս վառվեց, էլ չէի կարողանում բացեմ

Zhor(ARM)
24.06.2012, 16:46
Ժող. կա մեկը որ հիմա օգտվումա ադսինսից, ու կարողանումա գումարը կանխիկացնել՞՞՞՞

AMzone
24.06.2012, 22:34
Ժող. կա մեկը որ հիմա օգտվումա ադսինսից, ու կարողանումա գումարը կանխիկացնել՞՞՞՞

Ես օգտվում եմ, բայց կանխիկացում չեմ անում... կուտակում եմ, բալքի մի օր մեր երկիրնել կսկսի սպասարկել գուգլին:

Zhor(ARM)
25.06.2012, 00:17
Ես օգտվում եմ, բայց կանխիկացում չեմ անում... կուտակում եմ, բալքի մի օր մեր երկիրնել կսկսի սպասարկել գուգլին:

Տիկ, գիտես ինչ, Ես հնարավորություն ունեմ գրանցվել և կանխիկացնել Ռուսաստանից, փաստորեն մեր երգիրը հլը շատ բան ունի անելու, Ժող մոտ օրերս ինչ որ տեղեկանաք ադսինսի վերաբերյալ, խնդրում եմ տեղեկացնել»

Life
17.07.2012, 22:35
Ժող ջան տեղյակեք,Adsense Հայաստանում հիմա նորմալ աշխատում ա?Փող լինում ա հանել?

Zhor(ARM)
18.07.2012, 09:52
Ժող ջան տեղյակեք,Adsense Հայաստանում հիմա նորմալ աշխատում ա?Փող լինում ա հանել?

Ոնց քցում բռնում եմ, Ամերիա բանկից կարելիյա փող կանխիկացնել, էնտեղ ամենինչից տեղյանկեն, որ մտնում ես ձևի համար լավ վախեցնում են (գուգգլին չխափեք), մի 16 հազարով հաշիվեն բացում,

sarhov
25.09.2012, 10:23
Ռուսաստանում մի հատ ծանոթ ունենալու դեպքում կարելի ա Rapida (https://pps.rapida.ru/)-ի միջոցով ստանալ, մեկ էլ ասում են Առեքսիմբանկը կանխիկացնում ա 2 %- ով՝ առանց ուրիշ գումար գանձելու, չեմ ստուգել դեռ, չգիտեմ որքանով ա հավաստի

Մ ա լ ա ն չ ո
25.09.2012, 11:46
Բարև բոլորին..նոր կարդում էի ձեր գրածները էս թեմայի մասին ու ես ՝էլ եմ ցանկացա գումար աշխատել :) որ խնդրեմ կասեք թե ոնց գրանցվեմ?

sarhov
26.09.2012, 16:32
Բարև բոլորին..նոր կարդում էի ձեր գրածները էս թեմայի մասին ու ես ՝էլ եմ ցանկացա գումար աշխատել :) որ խնդրեմ կասեք թե ոնց գրանցվեմ?

Ամենարագ տարբերակը...Blogger.com ում մի հատ բլոգ ես բացում, մեջը ռուսերեն կամ անգլերեն նյութեր ես լցնում... հետո բլոգերի ադմինկայից գրանցվում ես ադսենսում, ստանում ես ռեկլմաները, հետո որևէ բուքսում գրանցվում ես, զադանիա ես տալիս որ մտնեն ու կտտացնեն ռեկլմաներիդ, հետո..հետո մտածում ես թե փողերդ ոնց հանես..ճճճճճճ

ARMbrain
26.09.2012, 17:11

բայց Հայաստանում ձև կա փողերը ստանալու՞

movsal08
26.09.2012, 18:26
Վեբմոնեյ լինում ա՞ քցել

sarhov
21.12.2012, 07:53
բայց Հայաստանում ձև կա փողերը ստանալու՞

դե բանկեր կան, որ տալիս են, ես չեմ փորձել, բայց մի քանի բանկի հարցրել եմ, ասում են տալիս են, բայց երկար ա տևում, հետն էլ տոկոսն են պահում, հետն էլ ֆիքսված գումար: Ամենանորմալ տարբերակը ինձ թվում ա Ռապիդաի միջոցովն ա:

sarhov
21.12.2012, 07:54
Վեբմոնեյ լինում ա՞ քցել

Ռապիդայով հա լինում ա քցել վեբմանի

AMzone
02.01.2013, 16:57
Իմ մոտ մենակ չեկի տարբերակնա ակտիվ, ոնց միացնեմ Ռապիդը՞

Patrizia
16.05.2013, 19:06
Առաջին անգամ եմ լսում, որ Գուգլը չեկեր ա ուղարկում տան հասցեով: Մենակ Հայաստանում ա տենց? Ես Եվրոպայում մարդիկ գիտեմ, որ ուղղակի գնում իրենց բանկային հաշվեհամարներից ստանում են գումարը: Ես էլ ուրախ-ուրախ Վիզա քարտ պատվիրեցի, բայց քանի ամիս ա բառիս բուն իմաստով չարչաչվում եմ, բայց դիմումս չեն ընդունում::cry

Zangezur
18.05.2013, 03:27
Իսկ յութուբով ոնց կարելիա գումար վաստակել?? Օրինակ էս աքաունթով՝ http://www.youtube.com/user/axajan123
2 հատ վիդեո կա որ, առանց հեղինակային իրավունքիա, մնացացը երգողների ու նվագողների գիտությամբա գցվել, հիմա հնարավորա ինչ որ ձև գումար վաստակել??

Baltazar
28.08.2013, 05:21

Լինումա , բայց կոպեկներ են, եթե միլիոնավոր դիտումներ չես ապահովում, ինչը շատ դժվարա: Սենց ասեմ, 1000 դիտումից լավագույն դեպքում մի 0,4 դոլար գալիսա: 100.000- ի դեպքում մի 40 դոլար, հիմա դու որոշի արժի ?

Zangezur
28.08.2013, 14:32

Հա տենց չարժե, բայց եթե վիդեոն նայելու ընթացքում կլիկ են անում էլի նույնա??

Sagittarius
28.08.2013, 15:57
Հա տենց չարժե, բայց եթե վիդեոն նայելու ընթացքում կլիկ են անում էլի նույնա??

սկզբից պետք է դառնաս Յութուբ Գործընկեր՝ partner:
https://www.youtube.com/yt/creators/creator-benefits.html

հետո «մոնիտարիզացնում» ես վիդեոներդ, այսինքն՝ դրանց հետ գովազդներ ա ցուցադրվելու, դրա համար պետք է Յութուբիտ հաշիվը կապես AdSense-ի
https://support.google.com/youtube/answer/2548877?hl=en

գովազդի վաճառքի տարբեր մեթոդներ կարող ես ընտրել՝ `CPM (impression` հայտվելու դեպքում), CPC (click` քլիկ անելու դեպքում), CPA (action` կոնկրետ գործողություն անելու դեպքում): Էս վերջին երկու մեթոդով ավելի թանկ կարող ես վաճառել, բայց եթե միլիոնների հասնող դիտումներ չունես, սրանով նորմալ փող աշխատելու մասին մոռացիր:

Baltazar
28.08.2013, 18:10
Հա տենց չարժե, բայց եթե վիդեոն նայելու ընթացքում կլիկ են անում էլի նույնա??
Ես հենց էտ կլիկերի պահով եմ էտ թիվն ասում, էտ շատ կլիկերի դեպքում էտքան փող կգա

Baltazar
28.08.2013, 18:16
Youtube-ը ես համարում եմ ուղղակի լավ գործիք, որի շնորհիվ կարաս կայքիդ այցելուների թիվն ավելացնես: Իսկ այ եթե կայքդ մի քանի հազար մարդա օրական մտնում, էտ արդեն լուրջ գումարներ կարա բերի: Օրական նույնիսկ 1000 այցելու ունեցող կայքը քեզ հանգիստ կարա բերի ամսեկան 500 դոլար: Ամբողջ հարցը նրանումա , թե ինչպես անել, որ 1000 հոգի մտնի: Հայալեզու կայքի դեպքում փող կարող ես աշխատել միայն Հայաստանում գովազդատու գտնելու դեպքում, ինչը շատ դժվարա: Մեծ ֆիրմաների դեպքում ատկատներ են ուզելու ...

Zangezur
30.08.2013, 02:06
սկզբից պետք է դառնաս Յութուբ Գործընկեր՝ partner:
https://www.youtube.com/yt/creators/creator-benefits.html

հետո «մոնիտարիզացնում» ես վիդեոներդ, այսինքն՝ դրանց հետ գովազդներ ա ցուցադրվելու, դրա համար պետք է Յութուբիտ հաշիվը կապես AdSense-ի
https://support.google.com/youtube/answer/2548877?hl=en

գովազդի վաճառքի տարբեր մեթոդներ կարող ես ընտրել՝ `CPM (impression` հայտվելու դեպքում), CPC (click` քլիկ անելու դեպքում), CPA (action` կոնկրետ գործողություն անելու դեպքում): Էս վերջին երկու մեթոդով ավելի թանկ կարող ես վաճառել, բայց եթե միլիոնների հասնող դիտումներ չունես, սրանով նորմալ փող աշխատելու մասին մոռացիր:

2-րդ կետը չի թողում, այ սենց բանա գրում
Monetization
This feature is currently not available in your country. Learn more.

Nancy
23.09.2013, 03:14
Բարև։ Կարո՞ղ եք օգնել, յութուբի վիդեոներում ինչպե՞ս կարելի է թեգեր տեղադրել հայերեն, կամ ռուսերեն։ Ես ինչքան հասկացա թեգերն աշխատում են անգլերենով, եթե հայերեն ես գրում կամ ռուսերեն, նրանք չեն աշխատում։ Շնորհակալություն։

Aperna
22.05.2014, 16:28
ով գիտի բացի եսի (http://rapida.ru) ուրիշ ոնց կարանք կանխիկացնենք? դրանով չի լինում հայստանում ակտիվցնել ինչոր տեխնիկական խնդիրներ կան

S.L.V.
27.06.2016, 15:30
Մի քանի տարի առաջ կայքերիցս մեկում ադսենս էի կախել, տենց մի 1200 կռոն ( էն ժամանակ մոտ 200$ ) վրան հավաքվել էր: Ջոկի, որ չեմ կարա հանեմ, անջատեցի ռեկլամը, բայց ակկաունտը կա: Մինչև էսօր չեմ կարում հանեմ: Ադսենսի "գելեր" կան, որ կարող են օգնել հանել փողը?

Խնդիրը նրանումա, որ էն ժամանակ ուրիշ երկրում էի, հիմա ուրիշ: Երկիր փոխել չի թողում:

yeggarik
18.08.2016, 23:58

Հաստատ չգիտեմ բայց կարողա http://payoneer.com (https://share.payoneer.com/nav/H9pQ3-QUByVDel280bKPX6akjhW4e4dAHpunfHotq5hpV9eojHnhqFce4MHKK_9fV97pdWxgTQZ8X37BIlo7rw2)-ը օգնի։ Փորձի, գրանցվի, հարցրու իրանց տես ինչ կասեն։ Ինքը ամերիայում հաշվեհամարա տալիս ու MasterCard-ա կցում հաշվին։ Մի խոսքով եթե օգնի, անպայման տեղյակ պահի:hands