PDA

Դիտել ողջ տարբերակը : Վթարվել է Թեհրան-Երևան ՏՈւ-154 ինքնաթիռը



Cassiopeia
15.07.2009, 14:10
Այսօր վթարի է ենթարկվել Թեհրան-Երեւան Տու- 154 ինքնաթիռը, որում եղել է 153 ուղեւոր եւ 16 հոգի սպասարկող անձնակազմ:

Ըստ իրանական մի պաշտոնյայի' «օդանավը կտոր-կտոր է եղել եւ բոլոր ուղեւորները մահացել են»:

Վթարը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում, օդանավը վայր է ընկել թռիչքից 16 րոպե անց' Քազվին նահանգի Տակեստան շրջանում: Դեպքի վայրում սկսվել է հրդեհ:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքէջում խորհուրդ է տրվում դիմել ավիաընկերությանը: Իսկ «Կասպյան էյրլայնս» ավիաընկերությունը, ում պատկանում էր ինքնաթիռը, որեւէ հստակ տեղեկատվություն առայժմ չի տրամադրում:

«Զվարթնոց» օդանավակայանում ստեղծվել է շտաբ, որտեղ առաջին բուժօգնություն եւ հոգեբանական ծառայություն է ցուցաբերվում զոհվածների հարազատներին: Այլ տեղեկություններ առայժմ չկան:
Ըստ Ա1 Պլյուսի (http://a1plus.am/am/society/2009/07/15/plane)

ministr
15.07.2009, 14:20
Ընկերներիցս մեկի մայրն էլ էր մեջը....
Էս էլ դեմոկրատական արվամոլ ամերիկայի ու եվրոպայի դեմոկրատիայի արդյունքը, որ նորմալ ինքնաթիռ չեն վաճառում Իրանին:angry:angry: Էս դարում ինչ Տու 154.....:angry

Ձայնալար
15.07.2009, 14:24
«Կասպիան էյրլայնսը» իրանակա՞ն ա:

Cassiopeia
15.07.2009, 14:38
Հուլիսի 15-ին ՙԿասպիական ավուիաղուներ՚ ընկերության Թեհրան-Երեւան չվերթ իրականացնող ինքնաթիռը վթարի է ենթարկվել:

Նախնական տվյալներով ինքնաթիռում եղել են մոտ150 անձ:

Վթարի հետ կապված ՀՀ ԱԳՆ-ում բացվել է թեժ գիծ: Տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել +37410562543, +37410566811 եւ +37410544041 (ներքին 202 կամ 217)
Ըստ Ա1+ (http://a1plus.am/am/society/2009/07/15/hot-line)

ministr
15.07.2009, 14:51
«Կասպիան էյրլայնսը» իրանակա՞ն ա:

Ռուս-իրանական համատեղ ընկերությունա... որ ռուսների 100 տարվա ինքնաթիռները հանումա օդ...
Կոնկրետ էս ինքնաթիռը 1987 թվի էր...

Ձայնալար
15.07.2009, 14:57
Ռուս-իրանական համատեղ ընկերությունա... որ ռուսների 100 տարվա ինքնաթիռները հանումա օդ...
Կոնկրետ էս ինքնաթիռը 1987 թվի էր...

Թանգարանային էքսպոնատներով մարդ են տեղափոխում արա, ես դրանց …

Ribelle
15.07.2009, 15:02
Հայաստան ամեն զիբիլ ինքնաթիռ կուղարկեն հա:angry

Kuk
15.07.2009, 15:03
Վթարի ենթարկված ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք կատարել


Արևմտյան լրատվամիջոցները, այդ թվում՝ CNN–ը, Reuters–ը և Associated Press–ը, քննարկում են Թեհրան–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարը՝ ներգրավելով ավիացիայի մասնագետների։ Սկզբնական շրջանում առաջ էր քաշվել վարկած, համաձայն որի ինքնաթիռը գերծանրաբեռնված է եղել։ Սակայն այդ վարկածը հերքվել է, քանի որ ТУ-154 ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 180 մարդ, իսկ ինքնաթիռում գտնվել է 168 ուղևոր և անձնակազմի անդամ։

Ինչպես հայտնում է CNN-ը, եղանակը նույնպես չէր կարող հանդիսանալ ինքնաթիռի վթարի պատճառ, քանի որ երկինքն այդ պահին ամպամած չի եղել։

Ինքնաթիռի կործանման վայրում առաջացել է 10 մետր խորությամբ ձագարափոս։ Ինչպես FARS գործակալությանը մեկնաբանել է փրկարարներից մեկը, դեպքի վայրում 200 քառ. մետր մակերես ունեցող տարածքը ծածկված է ուղևորների մարմինների հատվածներով և ինքնաթիռի բեկորներով։

Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ են հանդիսացել տեխնիկական խնդիրները, որոնք առաջացել են թռիչքից անմիջապես հետո։ Ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք կատարել, սակայն օդում այն բռնկվել է և մասնատվել։

Թերթ (http://tert.am/am/news/2009/07/15/planecrash/)

Kuk
15.07.2009, 15:06
Ավիավթարում մահացել են Իրանի ձյուդոյի հավաքականի անդամները


Իրանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի տասը անդամներ, ովքեր Երևան էին ժամանում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար, մահացել են Թեհրան-Երևան չվերթն իրականցնող ինքնաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է իրանական Press TV–ին:

Թերթ (http://tert.am/am/news/2009/07/15/judo/)

Kuk
15.07.2009, 15:09
Թեհրան–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորների մեծ մասը հայեր էին


Թեհրանից հյուսիս գտնվող Քազվին քաղաքի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի վթարի վայրում աշխատում են փրկարարները և հրշեջ ծառայության աշխատակիցները: Նշենք, որ ինքնաթիռում եղել են Իրանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ։ Ուղևորների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ էին, հայտնում է Tert.am-ի լրագրողը։

ՀՀ ԱԳՆ–ից մեզ հաջողվեց ճշտել, որ անձնակազմի առնվազն մեկ ներկայացուցիչ նույնպես եղել է ՀՀ քաղաքացի։

Նշենք, որ բոլոր ուղևորները, ամենայն հավանականությամբ, զոհվել են, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Ըստ IRNA գործակալության՝ ինքնաթիռը, որը պատկանում էր իրանական Caspian Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր Թեհրան-Երևան չվերթը: Այն վթարի է ենթարկվել 12։00–ի սահմաններում, թռիչքից 16 րոպե անց։

Քազվինի արտակարգ իրավիճակների ծառայության պետ Հոսեյն Բոհազադփուրը տեղեկացրել է, որ ինքնաթիռն ամբողջովին կործանվել է, իսկ դրա մասերը` այրվել: Նրա խոսքերով նույնպես ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ հավանաբար զոհվել են: Իրանի Քաղավիացիայի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ռուսական ТУ-154 ինքնաթիռն իրականացնում էր 7908 չվերթը դեպի Երևան։ Համաձայն նախնական տվյալների ինքնաթիռում եղել է 153 ուղևոր, անձնակազմի 16 անդամ։

Թերթ (http://tert.am/am/news/2009/07/15/tehranyerevan/)

Kuk
15.07.2009, 15:16
http://lragir.am/upld_img/124765095357.JPG

http://a1plus.am/content/301x168/73ef62e4bcaebb27dab79922c75571be.jpg

Kuk
15.07.2009, 15:17
http://www.youtube.com/watch?v=rWbql2qJxx0

Բարեկամ
15.07.2009, 15:24
Ռուս-իրանական համատեղ ընկերությունա... որ ռուսների 100 տարվա ինքնաթիռները հանումա օդ...
Կոնկրետ էս ինքնաթիռը 1987 թվի էր...

Авиакатастрофы – частое явление в стране, что неудивительно, если учесть возраст большинства иранских пассажирских лайнеров: 16 лет. Иран возлагает ответственность за сложившуюся ситуацию на санкции США, запрещающие американским компаниям продавать иранцам новые самолеты. Иранские авиакомпании делают попытки обновить парк самолетов европейскими моделями, однако США оказывают давление на Европу, призывая ее не иметь дел с Ираном. В сентябре 2006 года самолет российского производства Ту-154 загорелся при посадке на северо-востоке страны, жертвами катастрофы стали 30 пассажиров и членов экипажа, передает NEWSru Israel.

Kuk
15.07.2009, 15:25
Մի տեղ ասում են՝ մեծ մասը հայեր են եղել, մի ուրիշ տեղ ասում են՝ 25-26 հոգի:



Զոհվածների ցուցակը փակցված է


Թեհրանից Երեւան թռչող Տու 154 ինքնաթիռի վթարի պատճառների մասին ոչինչ այս պահին հայտնի չէ: Թռիչքն իրականացնում էր «Կասպյան ավիաուղիները»

Ենթադրվում է' օդանավում գտնվող 168 հոգին էլ զոհվել են: Ուղեւորների մեջ եղել է 2 երեխա:

Երեւանում Կասպյան ընկերության ներկայացուցիչ Կառլեն Դավուդյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ քանի դեռ ինքնաթիռի սեւ արկղը գտնված չէ, պատճառների մասին ոչնիչ չեն կարող ասել, իրենք ընդամենը կարող են ասել, որ թռիչքից առաջ ինքնաթիռը ստուգվել է:

Զոհվածների մեջ 25-26-ը եղել են հայեր, հիմնականում եղել են Իրանի քաղաքացիներ: Այս պահի դրությամբ Իրանի օդանավակայանում ստեղծվել է հատուկ շտաբ, որը տեղեկատվություն է տրամադրում զոհվածների հարազատներին: Շտաբ է ստեղծվել նաեւ "Զվարթնոց" օդանավակայանում:

Այժմ Երեւանի օդանավակայանում բազմաթիվ բժիշկներ են ներկա, որոնք օգնություն են ցուցաբերում զոհվածների հարազարտներին: Որեւէ մեկին հնարավոր չէ մոտենալ: Կան մարդիկ, ում երեխաներն են զոհվել, ամենամոտ հարազատները: Այդ մարդկանց որեւէ հարց տալ հնարավոր չէ, քանի որ բուժօգնության կարիք ունեն:

Պատից փակցված է զոհվածներից 129-ի անունները:

Ա1+ (http://a1plus.am/am/society/2009/07/15/victims)

Ռուֆուս
15.07.2009, 15:36
Սարսափելի է, ցավակցում եմ զոհվածների հարազատներին....

Արեքնազան
15.07.2009, 15:55
http://www.youtube.com/watch?v=rWbql2qJxx0

Վերջին լուրերը Թեհրանից դիտեք հետեվյալ կայքում որը ունի նաև հեռուստատեսային հաղորդումներ՝ www.presstv.ir

Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին: :(

Cassiopeia
15.07.2009, 16:18
Կասպյան էյրլայնս» ավիաընկերության Նալբանդյան փողոցում տեղակայված գրասենյակում մթնոլորտը ծանր էր, հուզիչ:

Այստեղ անընդհատ գալիս էին Թեհրանից Երեւան թռչող Տու 154 ինքնաթիռի զոհերի հարազատները, ճշտում անուններ, չէին դադարում նաեւ հեռախոսազանգերը :

«Զանգահարում են նույնիսկ Ճապոնիայից, Ռուսաստանից, Ռումինայից, Իրանից, տեղեկանում դեպքի մանրամասներին, ճշտում զոհվածների անունները: Մենք էլ շատ հուզված ենք, քանի որ ամեն անգամ շատ դժվար է նույն լուրը հաղորդելը»,- «Ա1+»-ին ասաց «Տաթեվ թրավել» ՏՏՏ ընկերության ավագ դիսպետչեր Բելլա Գեւորգյանը: Թեհրան-Երեւան չվերթի ուղեւորների մեծ մասը պարսկահայեր էին հիմնականում' գործարարներ: Նրանց թվում են «Մարկել» ՓԲԸ ընկերության աշխատակիցներից Արթուր Գրիգորյանը, Աշոտ Ներսիսյանը: Զոհվածների թվում է նաեւ Իրանում Վրաստանի դեսպանի կինը Նաթելա Նիկոլավան եվ Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆինանսական մենեջեր Գիվի Չակադուան:

«Բարեկամներս ու ընկերներս եղել են այդ ինքնաթիռում նրանք բոլորը զոհվել են: Շատ դժվար է այդ ամենի մասին առաջինը տեղեկանալ, սակայն գերադասում եմ մնալ այստեղ շարունակել աշխատանքս»,-«Ա1+»-ին հուզված պատմեց ընկերության մեկ այլ աշխատակցուհի' Լալա Ամիրխանյանը:

Ավիաընկերության գրասենյակ եկած հարազատների մեծ մասը լացակումած հեռանում էին, մի մասն էլ' արդեն տոմսեր պատվիրում Իրան վերադառնալու համար:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը չբացառեցին, որ Իրանում դեպքի կապակցությամբ սուգ հայտարարվի:

Ըստ Ա1+-ի (http://a1plus.am/am/society/2009/07/15/vtar)

Venus
15.07.2009, 16:56
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, շատ ցավալի է :(

Արևհատիկ
15.07.2009, 16:58
Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.lragir.am կայքից:

Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին:

Elmo
15.07.2009, 16:59
Աստված տենց դեպքերից հեռու պահի:
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:

Lion
15.07.2009, 18:23
Ցավակցում եմ... էհհհ...:(

Cannibal
15.07.2009, 18:57
Ցավակցում եմ…:(
Եսօր գիշերը մի մոմ կվառեմ բոլոր զեհվածների համար…Մոմը եսօր եմ սարքել,իմ ձեռքերով,առանց որևէ պրոֆեսիոնալ գործիքների…Սև էի ուզում սարքեի,բայց սեռիյ եղավ,բայց ետ ետքան ել կարևոր չի…

Kuk
15.07.2009, 20:00
Զոհվածների ցուցակն ամբողջությամբ


Այս պահին առկա տվյալներով Թեհրան- Երեւան չվերթի վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորներից մոտ քառասունը հայազգի են:

Կից ներկայացնում ենք ՙԿասպիական ավիաուղիներ՚ ընկերության կայքում տեղադրված վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների ցանկը:

Դեպքի վայր են մեկնել Թեհրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, վաղը Երեւանից Ղազվին կժամանի Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Աբդոլլահզադե Համիդռեզա
Ահմադինորրեհ Արամ
Աջանդ Անետտ
Աքբարի Ղասեմ
Ալաի Մարիամ
Ալավիշիրխո
Ալիմոհամմադի Ահմադ
Ալիմոհամմադի Արաշ
Ալիմոհամմադի Ալիաքբար
Ալիմոհամմադի Քավեհ
Ալիռեզաի Մանիժեհ
Ալիռեզաի Մոջդեհ
Ամինալավի Անահիտա
Ամիրի Ալի
Անթաշյան Նանա
Ասադորյան Էդվին
Ավաքյան Արդաշիր
Ավանեսսյան Ազադ
Ազիզոլլահի Մոսավեր
Բաբումյան Անուշ
Բաղերփուր Յահյա
Բահրամի Ալի
Բանա Հոսսեյն
Բարֆորուշան Մեհդի
Բեհեշթինեջա
Բողոզյանս Աննա
Բոհլուլի Ռոյա
Դավիդյան Լևոն
Դեհղանինիա Վահիդռեզա
Դերավանեսյան Մարտիկ
Էբրահիմիդոլո Վահիդ
Էհյա Դարյուշ
Էստեփանյան Նաիրի
Էստեփանյան Շողեր
Ֆալարզփուր Ջամշիդ
Ֆալլահզադեհ Մորթեզա
Ֆարաջզադեհ Ռաշիդ
Ֆազայելմոհամ Մոհսեն
Գարանյան Մելինե
Ղաֆուրիսիահ
Ղեզավաթ Ալի
Ղոլամհոսեյն Նեդա
Ղոլոբի Հասան
Ղոլոիանհաֆթ Հասմակ
Ղուկասյանս Կարաբդ
Գիվի Չկադուա
Գրիգորյան Արթուր
Հադդադի Մոհամմադ
Հադիխանհերս Արյան
Հադիխանհերս Ա.Մ.
Հաղփարասթսե Ղոլամռեզա
Հաղփարասթսե Ասդելեհ
Հասսանզադեհ Հասսան
Հայրոփթհովսե Լորիկ
Հոսսեյնի Սեյյեդմահդի
Իզադջու Մոհամմադ
Ջաֆարի Ջավադ
Ջաֆարի Յաղուբ
Ջալալի Մաջիդ
Ջավանբախշ Վահիդ
Ջավանռաշխա Համիդ
Ջազայերի Սեյեդմոհհամադ
Ջազայերի Սեյեդշահան
Ջազայերի Սեյեդռահամ
Կակվանդի Մոհամմադռեզա
Կարապետյանմա Թալինե
Քարիմի Նաոիա
Քարիմի Նիլուֆար
Քարիմի Նիմա
Քարիմի Հոսեյն
Քաշանիղարա
Քերմանիմոախ Ահմադ
Խաբազքարֆոմ Ամին
Խաչիկ Էդվարդ
Խավանինզադեհ Հասսան
Խեյրաթիրուն Ալի
Խերադի Ահմադռեզա
Խունգարմխոհ Հոմա
Լաշգյարի Ալիռեզա
Լոթֆիֆարդ Ռոյա
Մահմուդիզադեհ
Մաիլյան Նաիրի
Մանասերյան Արշավիր
Մարգարյան Կարինե
Մաթյանկոնարա Մասիս
Մելքոմաբքար Անի
Մելքոմաբքար Արին
Մուալեմիանգո Մեղդադ
Մոհադեսեդիգ Ալի
Մոհամմադի
Մոհամմադիխա Ղոլամռեզա
Մոհամմադսաֆա Ֆաթեմեհ
Մոխթարիհաջ Բաբաք
Մորադյանհաջի
Մոզաֆարիաղդ
Նայեմ Նազիլա
Նաջաֆիլահիջի Սադեղ
Նավասարդյանթ Ալվարդ
Նազարիշաքիբ
Ներսիսյան Աշոտ
Նիաղի Հադի
Նիավարանի Սեյեդֆարդադ
Նիքնամ Աբբաս
Նիկոնովա Նաթելա
Նորոզփուրշո Մոհսեն
Նոսրաթի Նասսեր
Փեյդարեսի Էբրահիմ
Փուլադիղալե Համասփուր
Փուրղորբանի Ալիռեզա
Փուրմողադամ
Ռաֆիեմանսու
Ռասուլի Սաիդ
Ռեյհանի Մեհդի
Սաբաղի Մոստաֆա
Սաբուրի Շահնամ
Սալարիան Դավուդ
Սալեհի Արիան
Սալեհի Սաեիդ
Սամարղանդիս
Սամարղանդիս
Սանաեի Մոհամմադո
Սարքեզիանս Արմեն
Սարքեզիանս Վահե
Սերքիսիան Արմեն
Սեյեդալիռութ
Շադխու Մասումե
Շահբազիանսա Ժորժիկ
Շահմորադիան
Սիմոխաչիկի
Սիմոնիանղալ Խաչխաթուն
Սիրաթի Փարհամ
Սիրոյան Արա
Սոլեյմանիֆար Ամին
Սոլթանմոհամ Ալի
Սուքիազյանհա Զարմինե
Թահմասիան Վարդանուշ
Թարսինիան Լուսիկ
Թարույանս Ռամուն
Թերհովհաննեսի Քրիստինե
Թերհովհաննեսի Անահիտափթալի
Թեյմուրի Նասեր
Թիմաշ Թադե
Վաթանփարասթ Սիավաշ
Յաղոաբիմասս
Յաղոաբիմասս
Յամինի Աբդոլռեզա
Յուսեֆի Ռեզա
Զարեան Ալաե
Զարեան Հեսամ
Զարեան Թարլան
Զարիֆմահմուդ
Զեբարդասթբար
Զեյնիվանդնեժ


Ա1+ (http://a1plus.am/am/official/2009/07/15/names-of-victims)

Kuk
15.07.2009, 20:10
Հայաստանում հայտարարվեց սուգ


2009թ-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի ժամանակ բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում' Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայազգի անձանց զոհվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում 2009 թվականի հուլիսի 16-ին սուգ հայտարարելու մասին:

Հայտնում են Նախագահի մամլո ծառայությունից:

Ա1+ (http://a1plus.am/am/official/2009/07/15/aircrash)

One_Way_Ticket
15.07.2009, 20:14
ՏՈՒ154-ը վատ ինքնաթիռ չէ: Իհարկե, ոչ մի ինքնաթիռի օգտագործման ժամկետն էլ անսահմանափակ չէ, ու եթե այն անտեսվել է, դա արդեն ավիաընկերության մեղքն է:

Ընդհանրապես, ավիավթար երբեք մի պատճառով չի լինում: Ամեն մանրուք հաշվի է առած: Նույնիսկ երկուսով հազվադեպ է լինում: Երեք կամ ավելի պատճառ պիտի լինի, ասենք` տեխնիկական անսարքություն + վատ եղանակ + պիլոտի սխալ:

Kuk
15.07.2009, 20:19
http://www.youtube.com/watch?v=u3jRLw-G9yI


http://www.youtube.com/watch?v=mevBW44AzGM

Kuk
15.07.2009, 20:36
Էս էլ միքիչ պաշտոնական:


http://www.youtube.com/watch?v=B7Gd9Dizcgs

Manya
15.07.2009, 20:51
Շատ եմ ցավում ցավաքցում եմ բոլորիս: Ախր ժողովուրդը ինչ մեղք ունի:
Միտեսակ վթարները շատացել են: Աստված հոգիները բոլոր զոհվածների
թող լուսավորի, իսկ մեզ պահպանի ու հեռու պահի չարիքից:

masivec
15.07.2009, 21:35
Սարսափելի է, ցավակցում եմ զոհվածների հարազատներին....


Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, շատ ցավալի է :(


Աստված տենց դեպքերից հեռու պահի:
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:


Ցավակցում եմ... էհհհ...:(
Միանում եմ ցավակցություններին:(

Amourchik
15.07.2009, 21:54
Զոհվածների ցուցակն ամբողջությամբ


Այս պահին առկա տվյալներով Թեհրան- Երեւան չվերթի վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորներից մոտ քառասունը հայազգի են:

Կից ներկայացնում ենք ՙԿասպիական ավիաուղիներ՚ ընկերության կայքում տեղադրված վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների ցանկը:

Դեպքի վայր են մեկնել Թեհրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, վաղը Երեւանից Ղազվին կժամանի Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Աբդոլլահզադե Համիդռեզա
Ահմադինորրեհ Արամ
Աջանդ Անետտ
Աքբարի Ղասեմ
Ալաի Մարիամ
Ալավիշիրխո
Ալիմոհամմադի Ահմադ
Ալիմոհամմադի Արաշ
Ալիմոհամմադի Ալիաքբար
Ալիմոհամմադի Քավեհ
Ալիռեզաի Մանիժեհ
Ալիռեզաի Մոջդեհ
Ամինալավի Անահիտա
Ամիրի Ալի
Անթաշյան Նանա
Ասադորյան Էդվին
Ավաքյան Արդաշիր
Ավանեսսյան Ազադ
Ազիզոլլահի Մոսավեր
Բաբումյան Անուշ
Բաղերփուր Յահյա
Բահրամի Ալի
Բանա Հոսսեյն
Բարֆորուշան Մեհդի
Բեհեշթինեջա
Բողոզյանս Աննա
Բոհլուլի Ռոյա
Դավիդյան Լևոն
Դեհղանինիա Վահիդռեզա
Դերավանեսյան Մարտիկ
Էբրահիմիդոլո Վահիդ
Էհյա Դարյուշ
Էստեփանյան Նաիրի
Էստեփանյան Շողեր
Ֆալարզփուր Ջամշիդ
Ֆալլահզադեհ Մորթեզա
Ֆարաջզադեհ Ռաշիդ
Ֆազայելմոհամ Մոհսեն
Գարանյան Մելինե
Ղաֆուրիսիահ
Ղեզավաթ Ալի
Ղոլամհոսեյն Նեդա
Ղոլոբի Հասան
Ղոլոիանհաֆթ Հասմակ
Ղուկասյանս Կարաբդ
Գիվի Չկադուա
Գրիգորյան Արթուր
Հադդադի Մոհամմադ
Հադիխանհերս Արյան
Հադիխանհերս Ա.Մ.
Հաղփարասթսե Ղոլամռեզա
Հաղփարասթսե Ասդելեհ
Հասսանզադեհ Հասսան
Հայրոփթհովսե Լորիկ
Հոսսեյնի Սեյյեդմահդի
Իզադջու Մոհամմադ
Ջաֆարի Ջավադ
Ջաֆարի Յաղուբ
Ջալալի Մաջիդ
Ջավանբախշ Վահիդ
Ջավանռաշխա Համիդ
Ջազայերի Սեյեդմոհհամադ
Ջազայերի Սեյեդշահան
Ջազայերի Սեյեդռահամ
Կակվանդի Մոհամմադռեզա
Կարապետյանմա Թալինե
Քարիմի Նաոիա
Քարիմի Նիլուֆար
Քարիմի Նիմա
Քարիմի Հոսեյն
Քաշանիղարա
Քերմանիմոախ Ահմադ
Խաբազքարֆոմ Ամին
Խաչիկ Էդվարդ
Խավանինզադեհ Հասսան
Խեյրաթիրուն Ալի
Խերադի Ահմադռեզա
Խունգարմխոհ Հոմա
Լաշգյարի Ալիռեզա
Լոթֆիֆարդ Ռոյա
Մահմուդիզադեհ
Մաիլյան Նաիրի
Մանասերյան Արշավիր
Մարգարյան Կարինե
Մաթյանկոնարա Մասիս
Մելքոմաբքար Անի
Մելքոմաբքար Արին
Մուալեմիանգո Մեղդադ
Մոհադեսեդիգ Ալի
Մոհամմադի
Մոհամմադիխա Ղոլամռեզա
Մոհամմադսաֆա Ֆաթեմեհ
Մոխթարիհաջ Բաբաք
Մորադյանհաջի
Մոզաֆարիաղդ
Նայեմ Նազիլա
Նաջաֆիլահիջի Սադեղ
Նավասարդյանթ Ալվարդ
Նազարիշաքիբ
Ներսիսյան ԱշոտՆիաղի Հադի
Նիավարանի Սեյեդֆարդադ
Նիքնամ Աբբաս
Նիկոնովա Նաթելա
Նորոզփուրշո Մոհսեն
Նոսրաթի Նասսեր
Փեյդարեսի Էբրահիմ
Փուլադիղալե Համասփուր
Փուրղորբանի Ալիռեզա
Փուրմողադամ
Ռաֆիեմանսու
Ռասուլի Սաիդ
Ռեյհանի Մեհդի
Սաբաղի Մոստաֆա
Սաբուրի Շահնամ
Սալարիան Դավուդ
Սալեհի Արիան
Սալեհի Սաեիդ
Սամարղանդիս
Սամարղանդիս
Սանաեի Մոհամմադո
Սարքեզիանս Արմեն
Սարքեզիանս Վահե
Սերքիսիան Արմեն
Սեյեդալիռութ
Շադխու Մասումե
Շահբազիանսա Ժորժիկ
Շահմորադիան
Սիմոխաչիկի
Սիմոնիանղալ Խաչխաթուն
Սիրաթի Փարհամ
Սիրոյան Արա
Սոլեյմանիֆար Ամին
Սոլթանմոհամ Ալի
Սուքիազյանհա Զարմինե
Թահմասիան Վարդանուշ
Թարսինիան Լուսիկ
Թարույանս Ռամուն
Թերհովհաննեսի Քրիստինե
Թերհովհաննեսի Անահիտափթալի
Թեյմուրի Նասեր
Թիմաշ Թադե
Վաթանփարասթ Սիավաշ
Յաղոաբիմասս
Յաղոաբիմասս
Յամինի Աբդոլռեզա
Յուսեֆի Ռեզա
Զարեան Ալաե
Զարեան Հեսամ
Զարեան Թարլան
Զարիֆմահմուդ
Զեբարդասթբար
Զեյնիվանդնեժ


Ա1+ (http://a1plus.am/am/official/2009/07/15/names-of-victims)

Շաաաաատ եմ ցավում ու ցավակցում եմ բոլորիս:(
Իսկ այս մարդկանց անձամբ եմ ճանաչում:(

Angelochek Pushisti
15.07.2009, 22:36
Ցավակցում եմ

Artgeo
15.07.2009, 22:59
Էս ռուսական տու-154 երը վերջերս շատ են ընկնում, նոր ստատիստիկան էի նայում, եվրոպայում ընդհանրապես արգելել են, դրանցից մենակ Իրան, Ռուսաստան ու ԱՊՀ երկրներն են օգտվում:

Chuk
15.07.2009, 23:11
Հուլիսի 15-ին վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ուղևորատար օդանավը, որում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

Հայ Ազգային Կոնգրեսը խորապես ցնցված է օդանավի կործանման գույժից։ Մենք սգում ենք բոլոր մեր հայրենակիցների, ինչպես նաև օդանավում գտնվող այլ երկրների քաղաքացիների ողբերգական կորուստը, կիսում զոհվածների հարազատների ու մերձավորների վիշտը։


Հայ Ազգային Կոնգրես

comet
16.07.2009, 10:05
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:(

Second Chance
16.07.2009, 11:18
Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին:(: Մեր ծանոթներից մեկի հայրն էր զոհվածների շարքում:(:
Մարդիկ հիմա 30 տարվա ավտո չեն քշում, սրանք 32 տարեկան ժեշտը հանում են օդ՝ հարյուրավոր մարդկանց կյանքի հետ էն խաղում: Ահավորա խոսքեր չունեմ...

Apsara
16.07.2009, 11:59
Շատ ծանր տարա.... դիմացի շենքում ողբ էր, երբ լուրը իմացան...

Ցավակցում եմ զոհվածների հարազատներին

Դեկադա
16.07.2009, 12:01
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին.:(

REAL_ist
16.07.2009, 12:05
ցավակցում եմ...
նման ինքնաթիռները շահագործողներին պետքա մահապատժի ենթարկել...

One_Way_Ticket
16.07.2009, 13:12
Կարևորը ոչ թե ինքնաթիռի տարիքն է, այլ այն, թե քանի թռիչք է կատարել և ինչ կարգի թռիչքներ: Ու եկեք ապրիորի ինքնաթիռի վրա չգցենք մեղքը, լիքը այլ պոտենցիալ պատճառներ գոյություն ունեն:

ars83
16.07.2009, 14:11
:(:(:(
Համակուրսեցիներիցս մեկը եղել է այդ ինքնաթիռում, այսօր իմացա: Մայիսին միասին զինկոմիսարիատում բուժզննում էինք անցնում, ինքն էլ էր կարճատես: Ասպիրանտականի պաշտպանության էր պատրաստվում: Մեր զուգահեռ հոսքից:
:(

ministr
16.07.2009, 14:14
4-5 հոգի չէին ՀՀ քաղաքացի?

Ռուֆուս
16.07.2009, 14:18
4-5 հոգի չէին ՀՀ քաղաքացի?

Ինչքան գիտեմ 26 հոգի

Kuk
16.07.2009, 15:24
Գտել են կործանված ինքնաթիռի սև արկղերը


Թեհրան–Երևան չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերության ТУ-154 ինքնաթիռի երեք սև արկղերից երկուսը հայտնաբերվել են իրանցի մասնագետների կողմից։ Այս մասին IRNA գործակալությանը հաղորդել է Իրանի Տրանսպորտի և ճանապարհների նախարարության ներկայացուցիչ Ահմադ Մաջիդին։

Մաջիդին նշել է, որ հայտնաբերված սև արկղերը լրջորեն վնասված են եղել, սակայն մասնագետները փորձում են վերծանել դրանցում առկա տեղեկատվությունը։ Այս պահին երրորդ սև արկղի որոնումները շարունակվում են։

«Եթե արկղերից տեղեկատվություն ստանալուն ուղղված մեր ջանքերն ապարդյուն լինեն, ապա մենք կուղարկենք դրանք արտադրող երկիր, որպեսզի տեղի մասնագետները կարողանան վերականգնել տեղեկատվությունը և պարզել վթարի պատճառները», – ասել է Մաջիդին։


Թերթ (http://tert.am/am/news/2009/07/16/caspian/)

Kuk
16.07.2009, 15:35
Վթարի ենթարկված ինքնաթիռը վարձակալված էր Ռուսաստանից


Թեհրան–Երևան չվերթն իրականացնող Caspian Airlines ընկերության ТУ-154 ինքնաթիռը, որը վթարի է ենթարկվել այսօր կեսօրին, պարսկական ընկերությունը վարձակալել էր Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում կատարելով ընկերության ներկայացուցչին։

Թերթ (http://tert.am/am/news/2009/07/15/planerussia/)


Վթարի ենթարկված ինքնաթիռը համապատասխանում էր ICAO–ի պահանջներին


Թեհրան-Երևան թռիչքն իրականացնող ինքնթիռի վթարման պաշտոնական պատճառը հայտնի չէ: Քաղավիացիայի գլխավոր վարչությունում քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ թռիչքային անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանը լրագրողների տեղեկացրել է, որ ինքնթիռի վթարման պաշտոնական որևէ տեղեկություն կամ պատճառ իրենք չունեն:

Անդրադառնալով իրանական կողմի այն տեղեկությանը, թե ինքնթիռի վթարի պատճառը շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է, Կարապետյանը հայտարարել է, որ դա հնարավոր է, սակայն այս պահին դա ընդամենը վարկած է:

Ինչ վերաբերում է ինքնթիռին, ապա Կարապետյանն ասել է, որ ТУ-154 օդանավերը, որով իրականացվել է չվերթը, համապատասխանում են ICAO-ի պահանջներին ու համարվում են ավելի ուշ շրջանի արտադրանք: Կարապետյանի խոսքերով` հիշյալ ինքնաթիռներն արտադրվել են ոչ ավել քան 15 տարի առաջ, ինչը նորմալ տարիք է ինքաթիռի համար: Սերոբ Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ արդեն սկսվել է իքնաթիռի վթարի պատճառների հետաքննությունը:

Ի դեպ, ինքնաթիռը ապահովագրված է եղել նաև Հայաստանում:

Թերթ (http://tert.am/am/news/2009/07/15/pressconference/)


Վթարի ենթարկված ինքնաթիռի երկու ավիատեխնիկները հայեր էին


Այսօր կեսօրին վթարի ենթարկված ТУ-154 ինքնաթիռում եղել են 153 ուղևորներ, որոնցից 2-ը երեխա, ինչպես նաև անձնակազամի 15 անդամներ: Այս մասին քիչ առաջ լրագրողներին է տեղեկացրել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը:

Նրա ներկայացրած տեղեկություններով` նախնական տվյալներով, վթարված ինքնաթիռում եղել են 35 հոգի հայկական անձնագրով մարդիկ: Հայեր են եղել նաև ինքնաթիռի 2 ավիատեխնիկները՝ Գրիգոր Բարսեղյանը և Սուրեն Սողոմոնյանը:

Թերթ (http://tert.am/am/news/2009/07/15/techicians/)

One_Way_Ticket
16.07.2009, 19:05
Հարցազրույց մոսկովյան ավիաընկերություններից մեկի շտուրման-ինստրուկտոր, ավիացիոն էքսպերտ Ալեքսանդր Սավելովի հետ, վթարի հնարավոր պատճառների մասին (ռուսերեն լեզվով):
http://svpressa.ru/issue/news.php?id=11395

masivec
16.07.2009, 21:03
Ներսիսյան Աշոտ

Մեր կուրսեցու պապան ա էսօր պանիխիդա էինք գնացել ահավոր էր:(:(

murmushka
16.07.2009, 21:55
Ցավակցում եմ

ministr
16.07.2009, 23:52
Նոր ռուսական ավիացիոն մասնագետի վերլուծություն էի կարդում, ու ասում էր, որ թռիչքի ժամանակ շարժիչի այրվելուց աղետը քիչ հավանական է, քանի որ նախ և առաջ օդաչուները կհասցնեին մի բան հաղորդեին, հետո շարժիչում հրդեհի դեպքում կերոսինի մուտքը շարժիչ դադարեցվում է, և միանում է շարժիչի հակահրդեհային համակարգը: Կարճ ասած այդ դեպքում ինքնաթիռը ուղղահայաց գետնին չէր ընկնի, իսկ այն որ ուղղահայց է գետնին ընկել ապացուցում է բեկորների քիչ ցրվածությունը, 10մ-անոց փոսը... 16 րոպե հետո ինքնաթիռը զգալի բարձրության վրա է եղել, և վթարի դեպքում բեկորները շատ ավելի մեծ մակերեսի վրա պետք է ցրված լինեին: Հետո կասկած է հարուցում այն, որ ուղևորների մարմինները մեծամասամբ մոխրացած են, հնարավոր է որ ինքնաթիռում պայթյուն եղած լինի, օրինակ մահապարտի կողմից: Հնարավոր է նաև զինվորական ինքնաթիռի հետ բախում, կամ ինչ որ սարքի հետ բախում... կարճ սած ինչ որ բան, որ միանգամից է եղել...

Apsara
17.07.2009, 09:01
Նոր ռուսական ավիացիոն մասնագետի վերլուծություն էի կարդում, ու ասում էր, որ թռիչքի ժամանակ շարժիչի այրվելուց աղետը քիչ հավանական է, քանի որ նախ և առաջ օդաչուները կհասցնեին մի բան հաղորդեին, հետո շարժիչում հրդեհի դեպքում կերոսինի մուտքը շարժիչ դադարեցվում է, և միանում է շարժիչի հակահրդեհային համակարգը: Կարճ ասած այդ դեպքում ինքնաթիռը ուղղահայաց գետնին չէր ընկնի, իսկ այն որ ուղղահայց է գետնին ընկել ապացուցում է բեկորների քիչ ցրվածությունը, 10մ-անոց փոսը... 16 րոպե հետո ինքնաթիռը զգալի բարձրության վրա է եղել, և վթարի դեպքում բեկորները շատ ավելի մեծ մակերեսի վրա պետք է ցրված լինեին: Հետո կասկած է հարուցում այն, որ ուղևորների մարմինները մեծամասամբ մոխրացած են, հնարավոր է որ ինքնաթիռում պայթյուն եղած լինի, օրինակ մահապարտի կողմից: Հնարավոր է նաև զինվորական ինքնաթիռի հետ բախում, կամ ինչ որ սարքի հետ բախում... կարճ սած ինչ որ բան, որ միանգամից է եղել...

Ամեն ինչ հնարավոր է, բայց ինչ կասեք նրա մասին, որ մինչ ընկնելը օդաչուն ավարիյնի պասադկաի իրավունք է խնդրել, ուրեմն արդեն մի բան այն չէր

Lionne_en_Chasse
17.07.2009, 10:57
Ամանացավալին այն է, որ իմանալաով հանդերձ, որ ինքնաթիռը կարգին վիճակում չի գտնվում, բայց 168 մարդ են լցնում մեջը ու հայդէ: Հասան տեղ, հասան,,, ավելի լավ: Չասան տեղ, դե ջհանդամը հասնեն, ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը: Դե թող պետական գործիչների ինքնաթիռները օրական ընկնեն,,,

Ցավակցում եմ զոհվածների հարազատներին

One_Way_Ticket
17.07.2009, 11:43
Իսկ ո՞վ է ասում, որ ինքնաթիռը կարգին վիճակում չի եղել: Գուցե և չի եղել, սակայն այդ մասին ինֆորմացիա դեռևս չկա: Նույնիսկ հակառակը, ասում են, որ ստուգված է եղել և թռիչքի թույլատվություն է ունեցել մինչև 2010 թվականը:

Եթե բոլոր չվերթները Աէրոբուս 380-ով իրականացնեին, տոմսը գիտե՞ք ինչ կարժենար:

Lionne_en_Chasse
17.07.2009, 11:58
Գիտեք, ես չեմ հավատում, որ այդքան հին ինքնաթիռը կարգին վիճակում կգտնվեր, և շատ թերհավատորեն եմ մոտենում նման երկրներում,,, ինչպես է կոչվում,,, էդ տեխնիկական զննումներին: Առավել ևս, երբ այդ մասին մասնագետներն են ասում
Իսկ որ ինքնաթիռով տոմսն ինչ կարժենա, չգիտեմ, չի էլ հատաքրքրում: Ավելի կարևոր է, որ յուրաքանչյուր օդ բարձարցող ինքաթիր ժանգոտած մետաղ չհիշեցնի

2010 թիվն էլ հեռավոր ապագա չի

REAL_ist
17.07.2009, 12:00
Իսկ ո՞վ է ասում, որ ինքնաթիռը կարգին վիճակում չի եղել: դրա մասինա խոսում փաստը, որ ինքաթիռը օդում կիսվելա:

One_Way_Ticket
17.07.2009, 12:32
Ոչ, դրա մասին չի խոսում: Ինչ ասես կարող է լինել: Կարող է ինչ-որ բանի է բախվել, կարող է ռակետայով խփել են, կարող է սխալ պահեստամաս են տեղադրել, էլի շատ բան կարող է լինել:
National Geographic-ով հաճախ են հաղորդումներ ցույց տալիս ավիավթարների մասին, նայեք, կտեսնեք, թե ինչքան տարբեր պատճառներ գոյություն ունեն:


Իսկ որ ինքնաթիռով տոմսն ինչ կարժենա, չգիտեմ, չի էլ հատաքրքրում:Հաստա՞տ: տարօրինակ պնդում է: Նախ շատ քիչ ավիաընկերություններ կարող են իրենց թույլ տալ միշտ թարմացնել իրենց օդանավերի պարկը և պարզապես կդադարեցնեն գործունեությունը: Որոնք էլ որ կկարողանան (եթե ասենք օրենք սահմանեն, որ սրա նման հին ինքնաթիռներ օգտագործել չի կարելի), ստիպված կլինեն գները զգալիորեն թանկացնել, իսկ քանի որ այդ թանկ գների պայմաններում քչերը կկարողանան իրենց թույլ տալ օգվել այդ հաճույքից, էլի ձեռնտու չի լինի և չվերթը պարզապես կփակեն: Ուզում եք ավտոբուսո՞վ ճանապարհորդել: Ինչումն է խնդիրը, հիմա էլ կարող եք այդպես անել: Պարզապես ի նկատի ունեցեք, որ ավտոբուսը ավելի վտանգավոր տրանսպորտ է, քան Տու154-ը:

Second Chance
17.07.2009, 12:51
Իսկ ո՞վ է ասում, որ ինքնաթիռը կարգին վիճակում չի եղել: Գուցե և չի եղել, սակայն այդ մասին ինֆորմացիա դեռևս չկա: Նույնիսկ հակառակը, ասում են, որ ստուգված է եղել և թռիչքի թույլատվություն է ունեցել մինչև 2010 թվականը:

Եթե բոլոր չվերթները Աէրոբուս 380-ով իրականացնեին, տոմսը գիտե՞ք ինչ կարժենար:
Ինքնաթիռը ուշացումով է մեկնել նախ, դա էլ կարծում եմ անսարքության ապացույց է:

2րդ ոչինչ մարդու կյանքից թանկ չի կարող արժենալ:

Մանուլ
17.07.2009, 13:04
Էհ, միանում եմ ցավակցություններին: Աստված հեռու պահի:

Lionne_en_Chasse
17.07.2009, 13:33
Կարող է ինչ-որ բանի է բախվել, կարող է ռակետայով խփել են, կարող է սխալ պահեստամաս են տեղադրել, էլի շատ բան կարող է լինել:
National Geographic-ով հաճախ են հաղորդումներ ցույց տալիս ավիավթարների մասին, նայեք, կտեսնեք, թե ինչքան տարբեր պատճառներ գոյություն ունեն:

Չի բացառվում


Հաստա՞տ: տարօրինակ պնդում է:
Այո, հաստատ
Նախ պնդում չէ, այն էլ տարօրինակ,,,



Նախ շատ քիչ ավիաընկերություններ կարող են իրենց թույլ տալ միշտ թարմացնել իրենց օդանավերի պարկը և պարզապես կդադարեցնեն գործունեությունը: Որոնք էլ որ կկարողանան (եթե ասենք օրենք սահմանեն, որ սրա նման հին ինքնաթիռներ օգտագործել չի կարելի), ստիպված կլինեն գները զգալիորեն թանկացնել, իսկ քանի որ այդ թանկ գների պայմաններում քչերը կկարողանան իրենց թույլ տալ օգվել այդ հաճույքից, էլի ձեռնտու չի լինի և չվերթը պարզապես կփակեն: Ուզում եք ավտոբուսո՞վ ճանապարհորդել: Ինչումն է խնդիրը, հիմա էլ կարող եք այդպես անել: Պարզապես ի նկատի ունեցեք, որ ավտոբուսը ավելի վտանգավոր տրանսպորտ է, քան Տու154-ը:

Հիմա Դուք ի՞նչ եք ուզում ասել, որ ավիաընկերությունները առանց նորմալ ինքաթիռի, բնական երևույթ է հա՞: Ես չեմ ասում միայն 2009 թվի արտադրած ինքաթիռներ հանեն օդ, բայց եթե էդ ինքաթիռից մետաղաջարդոն է մնացել, ուրեմն գիտակցված հանցագործություն է այն մարդկանցով լի օդ հանելը: Տոմսի գնից էլ կարելի է գուշակել ռիսկը շատ է մահվան բերան գնալու, թե՞ ոչ: Իսկ ավտոբուսով ճանապարհորդելուց էլ են գինը էդ ձև որոշո՞ւմ ավտոբուսը նոր է, ուրեմն գինը թանկ է, եթե հին է էժան:
Եթե նույնիսկ այդպես է, դա արդարացում չէ

Բարեկամ
17.07.2009, 13:39
Մի անգամ մի ավիացիայի ինժեներ ասում էր` եթե մարդիկ իմանային, թե ինչպես է ինքնաթիռը (ընդհանրապես) թռչում (աէրոդինամիկայի բոլոր օրենքներով հանդերձ ), ոչ մեկ երբեք ինքնաթիռ չէր նստի... :think

Narinfinity
17.07.2009, 13:48
Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին...
Եթե դրանից օգուտ լիներ, շատ կցանկանայի գոնե մի մարդու իմ կյանքի գնով փրկել, և մեղավոր եմ ինձ զգում, քանի որ ոչնչով էլ չէի կարող օգնել...:(

Kuk
17.07.2009, 13:52
Ինչո՞ւ է կործանվել ТУ 154–ը. Վարկածներ Դմիտրի Ադբաշյանից

http://tert.am/g_image.php?id=77428&tmb=3

Թեհրան–Երևան չվերթն իրականացնող ТУ 154 ինքնաթիռի վթարի ամենահավանական վարկածը ո՞րը կարող է լինել հարցն այսօր Tert.am–ն ուղղել է Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանին։

«Երևի թռիչքի ժամանակ ինքնաթիռի շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել, ու անձնակազմը սխալվել է։ Բայց բացառված չէ, որ անձնակազմը ամեն հնարավոր միջոցի դիմել է, սակայն վիճակն այնպիսին է եղել, որ այդ միջոցները քիչ են եղել»,– հայտարարել է Դմիտրի Ադբաշյանը։

Ավիացիայի ոլորտի հայտնի մասնագետը նշել է, որ ТУ 154 ինքնաթիռները 3 շարժիչներ ունեն և անգամ եթե երկու շարժիչն էլ փչանար, ինքնաթիռը կարող էր թռչել մեկ շարժիչով։ Այդ դեպքում, ինչո՞ւ է կործանվել հիշյալ ինքնաթիռը։ Ադբաշյանը շատ տարբերակներ է ներկայացրել՝ սկսած նրանից, որ գուցե անձնակազմն է սխալվել։ Նա չի բացառել նաև ահաբեկչության վարկածը։ Դմիտրի Ադբաշյանը նշել է, որ երեկ ինքն իմացել է, որ հրդեհվել են ինքնաթիռի շարժիչները, սակայն, թե դրանք ինչու են հրդեհվել, ավիացիոն միավորման նախագահը դեռ չգիտի։

Հետաքրքրական մի վարկած էլ է ներկայացրել Դմիտրի Ադբաշյանը՝ հավանական համարելով նաև այն, որ վթարի պատճառ կարող էր դառնալ նաև Իրանում այս ընթացքում տեղի ունեցող ավազային մրրիկները։ Մասնագետը նշել է, որ դա հնարավոր վարկած է, քանի որ ավազային մրրիկի կամ հրաբխի դեպքում թռիչք կատարելը խիստ վտանգավոր է։


Tert.am (http://tert.am/am/news/2009/07/17/versions/)

One_Way_Ticket
17.07.2009, 14:23
Հիմա Դուք ի՞նչ եք ուզում ասել, որ ավիաընկերությունները առանց նորմալ ինքաթիռի, բնական երևույթ է հա՞: Ես չեմ ասում միայն 2009 թվի արտադրած ինքաթիռներ հանեն օդ, բայց եթե էդ ինքաթիռից մետաղաջարդոն է մնացել, ուրեմն գիտակցված հանցագործություն է այն մարդկանցով լի օդ հանելը: Տոմսի գնից էլ կարելի է գուշակել ռիսկը շատ է մահվան բերան գնալու, թե՞ ոչ: Իսկ ավտոբուսով ճանապարհորդելուց էլ են գինը էդ ձև որոշո՞ւմ ավտոբուսը նոր է, ուրեմն գինը թանկ է, եթե հին է էժան:
Եթե նույնիսկ այդպես է, դա արդարացում չէ
Էլի եմ ասում, նայեք հաղորդումներ, կամ ինտերնետում կարդացեք ավիավթարների մասին: Դեպք է եղել, որ վթարի հիմնական պատճառ է հանդիսացել ընդամենը մեկ բոլտ, որը եղել է կոնտրաֆակտ: Դեպք է եղել, որ սխալվել, ուրիշ մոդելի դատչիկ են տեղադրել վառելիքի մնացորդը ցույց տվող, ինչի պատճառով վառելիքը համարյա վերջանալու վրա է եղել, սակայն սարքը ցույց է տվել, որ դեռ շատ կա: Բուն ինքնաթիռի հետ կապված, դեպքեր են եղել, որ ինքնաթիռը բազմաթիվ կարճ թռիչքներ է կատարել, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում ֆյուզելաժը դեֆորմացվել է ճնշման փոփոխության պատճառով և մի օր չի դիմացել: Այսինքն, էականը ֆիզիկական տարիքը չէ, այդ մասին արդեն ասել եմ: Ես պարզապես ապշում եմ այդպիսի համոզված հայտարարություններից, որ պատճառը ինքնաթիռի հնությունն է (էքսպերտները տարիներով են ավիավթարները հետազոտում): Ինձ թվում է պատճառը շատերի մոտ ծայրահեղության հասած ատելությունն է ԽՍՀՄ նկատմամբ ու Տու154 լսելիս իրենց համար արդեն "պարզ" է, որ այն վտանգավոր է: Ես անցյալ տարի եմ Տու154-ով թռել, շատ էլ նորմալ ինքնաթիռ էր, համենայն դեպս ուղևորի տեսանկյունից տարածված Boeing737-ին ոչնչով էլ չէր զիջում:

Lionne_en_Chasse
17.07.2009, 14:42
Էլի եմ ասում, որ Ձեր ասած տարբերակներն էլ չի բացառվում
Բայց նաև չեմ բացառում, որ հնության դեպքում տեխնիկական խնդիրների առաջացման հավանականությունը ավելի շատ է

Elmo
17.07.2009, 14:51
Ինձ թվում է պատճառը շատերի մոտ ծայրահեղության հասած ատելությունն է ԽՍՀՄ նկատմամբ ու Տու154 լսելիս իրենց համար արդեն "պարզ" է, որ այն վտանգավոր է:

Ինչի՞ ես չարչարվում: Եթե հաշվենք քանի Բոինգ, Կոնկորդ կամ Այլ տիպի ամերիկական ու եվրոպական ինքնաթիռներ են ընկել, Ռուսաստանի կրկնակին կդառնա:

Cassiopeia
17.07.2009, 15:06
Ժող, մի մոռացեք, որ ընդամենը 2-3 տարի առաջ քանի A320 ինքնաթիռ վրա-վրա վթարի ենթարկվեց, մոդել` որն համեմատաբար նոր է ու տեխնիկապես ավելի լավ զինված։

Ֆոտոն
19.07.2009, 02:04
Բայց եթե իրենց ձեռնտու չլինի, չեն էլ ասի վթարի պատճառը: Հիսուն տարի անց կիմանանք Դարի գաղտնիքը խորագրով:

Բարեկամ
21.07.2009, 06:05
http://www.smh.com.au/national/sydney-community-in-shock-at-loss-of-vibrant-siblings-20090721-dral.html

Անին տղայիս հայերենի ուսուցչուհին էր շաբաթօրյա հայկական դպրոցում...

Վարպետ
21.07.2009, 07:53
http://www.smh.com.au/national/sydney-community-in-shock-at-loss-of-vibrant-siblings-20090721-dral.html

Անին տղայիս հայերենի ուսուցչուհին էր շաբաթօրյա հայկական դպրոցում...
Ու ընկերոջս ազգականներից... Քույր ու եղբայր Թեհրան էին եկել ընտանիքին այցելելու, եթե չեմ սխալվում, ու մի օր էլ որոշել էին Հայաստանն էլ տեսնել:

Բարեկամ
21.07.2009, 08:46
Ու ընկերոջս ազգականներից... Քույր ու եղբայր Թեհրան էին եկել ընտանիքին այցելելու, եթե չեմ սխալվում, ու մի օր էլ որոշել էին Հայաստանն էլ տեսնել:

Անին ու Արինը իրենց ընտանիքով (ծնողների ու ավագ եղբոր հետ) ութ տարի առաջ էին Սիդնեյ տեղափոխվել Իրանից: Անին սովորում էր համալսարանում, արդեն ավարտում էր, ուսուցչուհի էր դառնալու: Արին բժշկականն էր ավարտել: Իրան էին մեկնել մի ամիս առաջ` Արինի աչքերը լազերային վիրահատելու, որից հետո առաջին անգամ գալու էին Հայաստան` մի երկու շաբաթով շրջագայության: Իրանից ավտոբուսով պետք է գային Հայաստան, բայց բժիշկը խորհուրդ էր տվել փոշոտ ճանապարհներից խուսափել ու ինքնաթիռով գնալ...

Անիին ճանաչում էի: Համեստ ու ժպտերես աղջիկ էր...

Քամի
25.07.2009, 12:18
Եվս մեկ ինքանթիռ վթարի է ենթարկվել Իրանում
Առնվազն 16 մարդ զոհվել է և 21 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Aria Air ընկերության ռուսական արտադրության ИЛ-62 ինքնաթիռի վթարի արդյունքում։

Վթարը տեղի է ունեցել հույսիս–արևելքում գտնվող Մաշադ քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Ինչպես հայտնում է Fars իրանական գործակալությունը, ինքնաթիռը երեկ երեկոյան՝ տեղի ժամանակով 18։00–ի սահմաններում, փորձել է արտակարգ վայրէջք կատարել։

Press TV հեռուստաընկերության կողմից հեռարձակված կադրերում երևում է, որ ինքնաթիռի դիմացի հատվածը լիովին ջարդուխուրդ է եղել։ Ըստ չճշտված վարկածներից մեկի՝ ինքնաթիռը բախվել է պատին։

Վթարի պահին ինքնաթիռում էին 160 ուղևոր և անձնակազմի անդամները։ Օդանավը կատարում է Թեհրան–Մաշադ չվերթը։

թերթ (http://www.tert.am/am/news/2009/07/25/irancrash/)

Norton
27.07.2009, 16:58
Իրանը՝ վթարների մղձավանջում. ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թեհրանում


Mahan Air մասնավոր ընկերությանը պատկանող McDonnell-Douglas MD-82 մակնիշի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։ Ինչպես հաղորդում է Press TV–ին, ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան–Մաշար չվերթը, սակայն այն ստիպված է եղել վերադառնալ Մեհրաբադ օդանավակայան անմիջապես թռիչքից հետո։

Ինչպես հայտարարել է Իրանի Քաղավիացիայի վարչության մամուլի խոսնակ Ռեզա Ջաֆարզադեն, արտակարգ վայրէջքի պատճառն օդանավի տեխնիկական խնդիրներն էին։ Ջաֆարզադեն հատուկ գովասանքի է արժանացրել օդաչուին, ով կարողացել է բարդ իրավիճակում պահպանել սարնասրտությունը և արտակարգ վայրէջք իրականացնել։

«Արտակարգ վայրէջքի արդյունքում վնասվածքներ չեն եղել։ Հետագայում ինքնաթիռի ուղևորները մեկ այլ օդանավով մեկնել են Մաշար», – ասել է Ջաֆարզադեն։

Նշենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանում վթարի է ենթարկվել երկու ինքնաթիռ, որոնցից մեկն իրականացնում էր Թեհրան–Երևան չվերթը, իսկ մյուսը՝ Թեհրանից մեկնում էր Մաշադ։ Երկու վթարների հետևանքով զոհվել է 184 մարդ, վիրավորվել են 30–ը։
www.tert.am