Դիտել ողջ տարբերակը : Պատմության մեջ այս օրը
Cassiopeia
14.07.2009, 16:29
Այստեղ գրենք այն ուշագրավ դեպքերը, որոնք տեղի են ունեցել մարդկային պատմության ընթացքում։
Cassiopeia
14.07.2009, 16:30
1099թ․ - Առաջին խաչակրաց արշավանքի մասնակիցները գրավեցին Երուսաղեմը
1789թ․ - Բաստիլի գրավումը
1867թ․ - Ալֆրեդ Նոբելն առաջին անգամ ցուցադրաբար կիրառեց դինամիտը
1897թ․ - Առաջին անգամ Ռուսական Կայսրությունում կիրակին ոչ աշխատանքային օր համարվեց
1965թ․ - “Մարիներ-4” ամերիկյան տիեզերակայանն առաջին անգամ Երկիր հաղորդեց Մարսի մակերևույթի լուսանկարները
1968թ․ - ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի մեջ տեղի ունեցավ առաջին ավիաթռիչքը
1989 - Ծնվեց ակումբցի Anul (http://www.akumb.am/member.php?u=368)-ը
1990 - Ծնվեց ակումբցի PygmaliOn (http://www.akumb.am/member.php?u=2209)-ը
Cassiopeia
14.07.2009, 23:36
1606թ․ - ծնվել է Ռեմբրանդտը
1776թ․ - բացվեց "Լա Սկալա" թատրոնը
1795թ․ - Մարսելեզան պաշտոնապես դարձավ Ֆրանսիայի հիմնը
1867թ․ - Ֆրանսիական ակադեմիայում ցուցադրվեցին Պասկալի նամակները երիտասարդ Նյուտոնին, որտեղ նա շարադրում էր համաշխարհային ձգողականության ուժը (հետագայում պարզվեց, որ նամակները կեղծ էին)
1916թ․ - Վիլյամ Բոինգն հիմնադրեց "Փասիֆիք աէրո պրոդաքթս" ընկերությունը, որը մի քանի ամսից վերանվանվեց "Բոինգ էյրփլեյն"
1934թ․ - Գերմանիայում արգելվեցին անգլիական թերթերը
1961թ․ - ծնվել է հայտնի հոլիվուդյան դերասան Ֆորեսթ Ուայտակերը
1965թ․ - ԱՄՆ կոնգրեսն օրենք ընդունեց, ըստ որի ծխախոտի տուփերի վրա պարտադիր էր "Ծխելը վնասակար է առողջությանը" զգուշացումը
1982թ․ - Անգլիայում էկրաններին բարձրացավ "Փինք Ֆլոյդ"-ի ամենահայտնի` "Պատը" ֆիլմը
1991թ․ - Անգլիայում արգելվեց առանց "Ծխելը սպանում է" գրության ծխախոտների վաճառքը
2002թ․ - Եվրոյի փոխարժեքը հավասարվեց դոլարի փոխարժեքին
2004թ․ - իր մահկանացուն կնքեց 1945թ․ ճապոնական Նագասակի քաղաքի վրա ատոմային ռումբ գցած ամերիկյան օդաչուն` Չարլզ Սուինին
ավելացնեմ
1990թ. ԽՍՀՄ գերագույն Խորհուրդը որոշում ընդունեց՝ արտակարգ դրություն մտցնելու մասին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, նրան հարակից Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքներում և Հայկական ԽՍՀ Գորիսի շրջանում:
Cassiopeia
16.07.2009, 09:45
16 հուլիսի
622թ․ - իսլամական օրացույցի սկիզբ
1439թ․ - Անգլիայում համբույրն արգելվում է (պատճառը` չումայի համաճարակ)
1548թ․ - Իսպանացիները հիմնեցին Լա Պաս քաղաքը։
1748թ․ - Լոմոնոսովը ձևակերպեց զանգվածի պահպանման և շարժման օրենքը
1872թ․ - ծնվեց նորվեգացի բևեռախույզ Ռուալ Ամունդսենը
1888թ․ - ծնվեց 1953թ․ Նոբելյան մրցանակի դափբեկիր, հոլանդացի ֆիզիկոս Ֆրից Ցերնիկեն
1909թ․ - հիմնադրվեց Աուդի ընկերությունը
1923թ․ - Մուսոլինին Իտալիայում արգելեց ազարտ խաղերը
1945թ․ - Պլուտոնային ատոմային ռումբի առաջին հաջող փորձարկումը ԱՄՆ Նյու Մեխիկոյի զորահրապարակում
1965թ․ - բացվեց թունել Մոնբլանի տակ, որը իրար էր միացնում Ֆրանսիան և Իտալիան
1979թ․ - Սադամ Հուսեյնը դարձավ Իրաքի նախագահ
1990թ․ - հայտնաբերվեց Սատուրնի վերջին` Պան արբանյակը
1994թ․ - Շումեյկերով-Լեվի ասուպը բախվեց Յուպիտերին
1999թ․ - առավոտյան 11։41 րոպեին Բիլլ Գեյթսին պատկանող Մայքրոսոֆթ ընկերության ակցիաների արժեքը հասավ 100 միլիարդ դոլարի
Cassiopeia
17.07.2009, 01:11
17 հուլիսի
709թ․ մ․թ․ա․ - գրանցվել է արևի առաջին խավարումը չինացի Չու Ֆու-ի կողմից
1790թ․ - իր մահկանացուն կնքեց անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա Ադամ Սմիթը
1854թ․ - Ավստրիայում շինարարության է հանձնվում Եվրոպայի առաջին լեռնային երկաթուղին
1907թ․ - մահացավ ֆրանսիացի գրող Հեկտոր Մալոն ("Առանց ընտանիքի", "Ռոմեն Կալբրի")
1918թ․ - Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ այս օրը արևմտյան ճակատն ունեցել է իր առավելագույն երկարությունը` 856 կմ
1928թ․ - Մեքսիկացի քաղաքական գործիչ Ալվարո Օբրեգոն, որը հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում, սպանվում է Մեխիկոյում` պաշտոնական ընդունելության ժամանակ
1955թ․ - Կալիֆորնիայում բացվեց առաջին Դիսնեյլենդը
1962թ․ - ամերիկյան X-15 ինքնաթիռը (օդաչու` Ռոբերտ Ուայթ) առաջին անգամ հատեց տիեզերքի սահմանը` 50 մղոն
1986թ․ - Լենինգրադ-Բոստոն հեռուստակամուրջի ժամանակ հնչեց "Մեզ մոտ սեքս չկա․․․" արտահայտությունը
1994թ․ - Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն` 11 մետրանոցներով հաղթելով Իտալիային
1453թ. - ավարտվել է Եվրոպայի պատմության մեջ ամենաերկարատեւ՝ 100 ամյա պատերազմը, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի միջեւ:
1920թ. - ծնվել է Խուան Անտոնիա Սամարանչը (ԽՍՀՄ-ում Իսպանիայի նախկին դեսպան, 1980-2001թթ. Միաջազգային Օլիմպիական կոմիտեյի նախագահ):
1968թ. - Լոնդոնում տեղի ունեցավ «Բիտլզ»-ի հանրահայտ «Դեղին սուզանավ» մուլտֆիլմի պրեմիերան:
Cassiopeia
18.07.2009, 09:38
18 հուլիսի
Այսօր Ֆիզկուլտուրնիկի միջազգային օրն է:
ԱՄՆ-ում հոթ-դոգ-ի օրն է:
64թ. - Հռոմում բռնկվեց հրդեհ, որը գրեթե ամբողջությամբ այրեց քաղաքը
1610թ. - մահացավ իտալացի գեղանկարիչ Միքելանջելո Քարավաջիոն
1635թ. - ծնվել է Ռոբերտ Հուկը` ֆիզիկոս, քիմիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, բիոլոգ
1770թ. - Լարգե գետի մոտ ռուսական բանակն հաղթեց թուրքերին
1820թ. - ծնվեց Ղևոնդ Ալիշանը
1853թ. - ծնվեղ Հենդրիկ Լորենցը` հոլանդացի ֆիզիկոս, 1902թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր
1872թ. - Մեծ Բրիտանիայում առաջին անգամ իրականացվեց գաղտնի քվեարկություն
1898թ. - Պիեռ և Մարի Կյուրիները Փարիզյան ակադեմիա զեկույց ներկայացրեցին այն մասին, որ բացի ուրանից գոյություն ունեն նաև այլ ռադիոակտիվ տարրեր
1921թ. - Ֆրանսիայում բժիշկներ Ալբեր Կալմետն ու Քամիլ Գերենն առաջին անգամ երեխային հակատուբերկուլյոզային (БЦЖ) պատվաստում կատարեցին
1925թ. - Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf»-ի առաջին հրատարակությունը
1925թ. - ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարվեց, որ կինը կարող է վարորդ լինել տղամարդուց ոչ վատ
1942թ. - ծնվեց Պոլ Մըքքարթինի` "Բիթլզ" խմբի անդամներից
1959թ. - Կլիմենտ Վորոշիլովը Երևանում Հայկական ՍՍՀ-ին հանձնեց Լենինի անվան պատվոգիրը
1962թ. - Պերուում զինվորական հեղաշրջում տեղի ունեցավ
1968թ. - Ռոբերտ Նոյսը և Գորդոն Մուրը հիմնեցին "Intel" ընկերությունը
1994թ. - 63-ամյա կինը ծննդաբերեց (ծննդկանի տարիքային ռեկորդ մինչև 2005թ. հունվար)
1985թ. - ծնվեց ակումբի անդամ Ապսարան (http://www.akumb.am/member.php?u=6245) (շնորհավորանքներս)
Cassiopeia
20.07.2009, 10:07
19 հուլիսի
1374թ. - մահացավ Ֆրանչեսկո Պետրարքան
1695թ. - Մեծ Բրիտանիայի հանրահայտ " Ինչպես լավացնել տնտեսությունն ու առևտուրը" հանդեսում հրատարակվեցին ամուսնության առաջին հայտարարությունները:
1814թ. - Անգլիայցի ծովագնաց Ֆլայնդերսն իր գրքում առաջին անգամ Կանաչ մայրցամաքն անվանեց Ավստրալիա
1822թ. - ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Նեյպսն ստեղծեց աշխարհի առաջին լուսանկարը
1900թ. - բացվեց Փարիզյան մետրոն
1940թ. - Անգլիայում պատերազմական գործությունների ընթացքում արգելվեց նոր ավտոմեքենաների վաճառքը
1938թ. - ծնվեց Վախթանգ Կիկաբիձեն
1943թ. - Ուինստոն Չերչիլը ներկայացրեց նախագիծ, ըստ որի այսբերգները պետք է օգտագործվեին որպես լողացող ավիաբազաներ
1949թ. - Լաոսը անկախություն է ձեռք բերում Ֆրանսիայից
1949թ. - ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենն հայտարարեց, որ ՍՍՍՀ-ն ինքն իրեն կքայքայի
1954թ. - լույս տեսավ Էլվիս Փրեսլիի առաջին սինգլը
1993թ. - ԱՄՆ-ում բանակ զորակոչվելուց արգելվեց զորակոչիկներին հարցնել սեռական կողմնորոշման մասին
20 հուլիսի
Շախմատի միջազգայի օր
1304թ. - ծնվեց Ֆրանչեսկո Պետրարքան
1534թ. - Աշխարհում առաջին անգամ Քեմբրիջում գրանցվեց հայտնագործությունը
1917թ. - գրանցվեց BMW առևտրային բրենդը
1924թ. - Փարիզում հիմնվեց շախմատի միջազգային ֆեդերացիան - FIDE
1944թ. - Հիտլերի վրա անհաջող մահափորձի իրականացում
1947թ. - ծնվեց Կարլոս Սանտանան
1969թ. - Ապոլլոն-11-ի վայրէջքը Լուսնի վրա
1976թ. - կատարվեցին Մարսի մակերևույթի առաջին ուսումնասիրությունները
Cassiopeia
20.07.2009, 23:39
21 հուլիսի
356թ. մ.թ.ա. - Ալեքսանդր Մակեդոնացին
365թ. - երկրաշարժը մասամբ ավիրեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Ալեքսանդրիայի փարոսը
1948թ. - մահացավ Արշիլ Գորկին (Ոստանիկ Մանուկ Ադոյան) (ինքնասպանություն)
1951թ. - ծնվեց ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսը ("Ջումանջի", "Ֆլաբեր" և այլն)
1969թ. - ամերիկացի աստղագնացներ Նիլ Արմսթրոնգն ու Էդվին Օլդրինն "Ապոլլոն-11" թռիչքի ընթացքում ոտք են դնում Լուսնի մակերևույթ
1983թ. - Անտարկտիդայի "Վոստոկ" կայանում գրանցվեց ամենացածր ջերմաստիճանը` -89.2օC
1999թ. - Ինգուշեթիայում տղամարդկանց թույլատրվեց ունենալ 4 կին
2007թ. - անգլերեն լեզվով հրատարակվեց "Հարրի Փոթթերի" յոթերորդ գիրքը
Cassiopeia
22.07.2009, 09:16
22 հուլիսի
Ծրագրավորողի օրն է
1790թ. - Ֆրանսիայում եկեղեցու ունեցվածքը պետականացվեց
1795թ. - Մոկսվայում Շերեմետևո կոմսության տարածքում հիմնվեց "Օստանկինո" ամրոց-թատրոնը
1887թ. - ծնվեց 1925թ. նոբելյան մրցանակի դափնեկիր գերմանացի ֆիզիկոս Գուստավ Հերցը
1927թ. - Իտալիայում հիմնվեց "Ռոմա" ֆուտբոլային ակումբը
1944թ. - հիմնվեց միջազգային տարադրամային ֆոնդը
1946թ. - ծնվեց ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մատյեն
եկեք այստեղ գրենք այս օրվա հետ կապված կարևոր լուրեր,կամ իրար հաղորդենք այս օրվա առանձնահատկությունները:)
սկսեմ ես:)
ապրիլի 15:
կարևոր իրադարձություններ
* 1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։
* 1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։
* 1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
* 1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
* 1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը։
* 1992 - Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը։
* 1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը։
ծնունդներ
# 1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (վ. 1519)
# 1899 - Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան), հայ արձակագիր, թարգմանիչ (մ. 1960)
մահեր
* 1942 - Ռոբերտ Մուզիլ, ավստրիացի գրող (ծ. 1880)։
* 1945 - Արսեն Հովհաննիսյան, հայ բանաստեղծ (ծ. 1908)։
* 1957 - Արշավիր Խոնդկարյան, հայ թարգմանիչ (ծ. 1889)։
* 1971 - Գուրգեն Բորյան, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ (ծ. 1915)։
Universe
15.04.2011, 19:47
եկեք այստեղ գրենք այս օրվա հետ կապված կարևոր լուրեր,կամ իրար հաղորդենք այս օրվա առանձնահատկությունները:)
սկսեմ ես:)
ապրիլի 15:
կարևոր իրադարձություններ
* 1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։
* 1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։
* 1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
* 1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
* 1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը։
* 1992 - Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը։
* 1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը։
ծնունդներ
# 1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (վ. 1519)
# 1899 - Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան), հայ արձակագիր, թարգմանիչ (մ. 1960)
մահեր
* 1942 - Ռոբերտ Մուզիլ, ավստրիացի գրող (ծ. 1880)։
* 1945 - Արսեն Հովհաննիսյան, հայ բանաստեղծ (ծ. 1908)։
* 1957 - Արշավիր Խոնդկարյան, հայ թարգմանիչ (ծ. 1889)։
* 1971 - Գուրգեն Բորյան, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ (ծ. 1915)։
Այեմ սոռռի, բայց ղբյուրը կնշե՞ք... Ինձել է շատ հետաքրքիր ուղղակի...:))
Moonwalker
15.04.2011, 20:05
Այեմ սոռռի, բայց ղբյուրը կնշե՞ք... Ինձել է շատ հետաքրքիր ուղղակի...:))
Վիքիպեդիա (http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BA%D6%80%D5%AB%D5%AC%D5%AB_15):
Ու ընդհանրապես աննպատակ թեմայա, ԻՄՀԿ:)
Նույն լոգիկայով ամեն օրվա հոդվածը վիքիից copy-paste կանենք ու պլծ. զարգացում չկա:
Այս օրը, 1945 թվականին ծնվել է Գեղամ Դանիելյանը:
Moonwalker
23.05.2011, 20:30
Վիքիպեդիա (http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BA%D6%80%D5%AB%D5%AC%D5%AB_15):
Ու ընդհանրապես աննպատակ թեմայա, ԻՄՀԿ:)
Նույն լոգիկայով ամեն օրվա հոդվածը վիքիից copy-paste կանենք ու պլծ. զարգացում չկա:
Ինքս ինձ հակասելով՝
Այսօր նոր ժամանակների մեծագույն շախմատիստներից մեկի՝ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Եվգենևիչ Կարպովի վաթսունամյակն է::))
http://www.vphoto.ru/wp-content/uploads/2008/11/94.jpg
Եվ ով կարող է ավելի լավ շնորհավորել նրան քան իր մշտական հակառակորդն ու չեմպիոնական գահին Կարպովի հաջորդը.
«Անատոլի Եվգենևի՛չ, շնորհավորում եմ ձեզ վաթսունամյակի առիթով: Ցանկանում եմ, որ երբեք չկորցնեք ձեր անկոտրում սպորտային ոգին, ինչի շնորհիվ դուք սահմանեցիք շախմատային պատմության մեջ մրցաշարերում ու անհատական հանդիպումներում տարած հաղթանակների բացարձակ ռեկորդը: Մեծագույն դիմակայությունն է շաղկապում մեր անունները այս էլ ահա 30 տարի է: Այժմյան շախմատային դպրոցի հիմքերը գցվել են հեռավոր 80-ականներին Կասպարով-Կարպով դարակազմիկ դիմակայությունում: Իսկ բոլորովին վերջերս մենք միավորեցինք մեր ջանքերը մեր սիրելի խաղը հասարակական ուշադրության թատերաբեմ բերելու համար (խոսքը ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում Կասպարով-Կարպով տանդեմի առաջադրման մասին է): Թող շախմատը միշտ մնա ձեր կյանքի ուղեցուցային աստղը: Առողջություն ու հաջողություններ:
Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն,
Ձեր կրտսեր բարեկամ
Գարրի Կասպարով
Միանում եմ չեմպիոնին ուղղված չեմպիոնական մաղթանքներին ու ներկայացնում Կարպովի լավագույն պարտիաների հնգյակը.
1. Կարպով - Կորչնոյ, Աշխարհի չեմպիոնի գահի համար մրցախաղ, պարտիա 14, 11/09/1981թ., Մերանո (http://online.crestbook.com/vasa/2011/karpov-01.htm)
2. Կարպով - Մայլզ, 08/31/1982թ.,Լոնդոն (http://online.crestbook.com/vasa/2011/karpov-02.htm)
3. Կարպով - Կասպարով, Աշխարհի չեմպիոնի գահի համար մրցախաղ, պարտիա 3, 09/17/1984թ., Մոսկվա (http://online.crestbook.com/vasa/2011/karpov-03.htm)
4. Կարպով - Սոկոլով, Հավակնորդների մրցաշարի եզրափակիչ, պարտիա 10, 1987թ., Լինարես (http://online.crestbook.com/vasa/2011/karpov-04.htm)
5. Կարպով - Յուսուպով, ՍՍՀՄ 55-րդ առաջնություն, 1988թ., Մոսկվա (http://online.crestbook.com/vasa/2011/karpov-05.htm)
http://www.tvc.ru/showImage.ashx?faid=142fadcd-e35a-402a-bf63-358512d59822
Виват, король! :bux::bux:
Moonwalker
17.08.2011, 10:37
Այսօր լրանում է շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն, սովետական շախմատի պատրիարք Միխայիլ Մոյիսեևիչ Բոտվիննիկի 100 ամյակը::))
http://i.imgur.com/wKBdl.jpg
Սովետական դպրոցի հիմնադրի, կամային մարտիկի ու սկզբունքային մարդու դերն անգնահատելի է արքայական խաղի մասսայականացման գործում: Նրա շախմատային դպրոցն աշխարհին տվել է 3 չեմպիոն՝ Կարպով, Կասպարով, Կրամնիկ: Ու թերևս ամենակարևորը՝ նրա մինչմրցաշարային սկզբնախաղային պատրասստության մեթոդը հիմաքարային դարձավ ժամանակակից շախմատի զարգացման համար: Արդարացիորեն ՖԻԴԵ-ն այս տարին հայտարարել է Պատրիարքի տարի, ու միջոցառումների կուլմինացիան կլինի սեպտեմբերին կայանալիք նրա անվան հուշամրցաշարը՝ աշխարհի երեք ուժեղագույն շախմատիստների (Անանդ, Կարլսեն, Արոնյան) մասնակցությամբ::love
Սա էլ նրա հինգ ամենահայտնի պարտիաները (ԻՄԿ)՝
1. Բոտվիննիկ - Կապաբլանկա 1-0, «ԱՎՐՈ» մրցաշար, Նիդերլանդներ, 1938թ. (http://www.chessgames.com/perl/chessgame?gid=1031957) (երևի թե ամենաշատ տպագրված պարտիան)
2. Բոտվիննիկ - Պորտիշ 1-0, Մոնտե-Կարլո, 1968թ. (http://www.chessgames.com/perl/chessgame?gid=1032787)
3.Բոտվիննիկ - Ալեխին 1-0, «ԱՎՐՈ» մրցաշար, Նիդերլանդներ, 1938թ. (http://www.chessgames.com/perl/chessgame?gid=1013309)
4. Բոտվիննիկ - Բրոնշտեյն 1-0, շախմատային գահի համար մրցամարտ, Մոսկվա, 1951թ. (http://www.chessgames.com/perl/chessgame?gid=1032203)
5. Բոտվիննիկ - Ֆիշեր 1/2-1/2, համաշխարհային շախմատային օլիմպիադա, Վարնա, 1962թ. (http://www.chessgames.com/perl/chessgame?gid=1008417)
http://www.chesspro.ru/_images/materials/2011/voronkov1_enc/02.jpg
1940-50-ականների ուժեղագույն շախմատիստները՝ Կերես, Սմիսլով, Էյվե, Ռեշևսկի, Բոտվիննիկ
Виват, король! :bux::bux:
17.08.1980-ին ծնվել է Lene Marlin-ը (նորվեգացի երգչուհի):
17.08.1960-ին ծնվել է Sean Penn-ը (ամերիկացի դերասան և ռեժիսոր):
1910 թվականի օգոստոսի 18 է ծնվել նկարիչ Հարություն Կալենցը՝
Ծնվել է Թուրքիայի Կյուրին քաղաքում։ Մեծ եղեռնից հետո ապաստան է գտել Հալեպի որբանոցում, ապա տեղափոխվել է Բեյրութ։ Մասնագիտական կրթությունն ստացել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Միշլեի արվեստանոցում։ Վերջինիս հետ ճանապարհորդել է Լիբանանի և Սիրիայի մի շարք վայրերում, ստեղծել կտավներ, որոնք ցուցադրվել են 1920-ական թվականների վերջերից։ Եղել է 1932-ին Լիբանանում ստեղծված «Արվեստի բարեկամների միության» հիմնադիր անդամներից և ամենամյա մասնակիցներից։1939-ին մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանաի տաղավարի համար արված նրա հարթաքանդակները արժանացել են պատվո դիպլոմի։ Եղել է 1942-ին ստեղծված «Լիբանանի նկարիչների միության» հիմնադիրներից։ Արտասահմանում ունեցել է անհատական մի շարք ցուցահանդեսներ։ 1946-ին իր տիկնոջ` նկարչուհի Արմինե Կալենցի հետ ներգաղթել է Հայաստան։ Մասնակցել է հանրապետական և միութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1962), Մոսկվայում (1965)։ 1966-ին մասնակցել է Չեխոսլովակիայում կազմակերպված արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին, ապա Փարիզում կազմակերպված «Ուրարտուից մինչև մեր օրեր» ցուցահանդեսին։ 1967-ին ետմահու արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
Լավագույն գործերից են` «Գարուն», «Ծառ Զանգեզուրի ձորում», «Աշունը Հրազդանի ափին», «Ծաղիկներ», Մ. Պլիսեցկայայի, Ա. Գաբրիելյանի, Գևորգ Էմինի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի և այլոց դիմանկարները և այլն։
Moonwalker
18.08.2011, 12:01
Այսօր լրանում է շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն, սովետական շախմատի պատրիարք Միխայիլ Մոյիսեևիչ Բոտվիննիկի 100 ամյակը::))
Հա, ի դեպ իր պատվին երեկ արծաթե մետաղադրամ են թողարկել՝
http://chess-news.ru/sites/default/files/u5/Foto-raznoe/botv-mon-1.gifhttp://chess-news.ru/sites/default/files/u5/Foto-raznoe/botv-mon-2.gif
VisTolog
18.08.2011, 17:20
Մոդերատորական: «Այս օրը» և «Պատմության մեջ այս օրը» թեմաները միացվել են իրար:
1908թ այս օրը՝ օգոստոսի 31-ին ծնվել է Վիլիամ Սարոյանը:love
http://t1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcSg5dCFiBqrB9ZqfRvS5PMah2voFaoZ-BpCFMCmcaJoLxDwi_IgNA
Այսօր ծնվել է Ռոբերտ Քոչարյանը :P
:clapԱյսօր Գուգլի ծնունդնա:clap
http://www.eltalearning.com/wp-content/themes/Arthemia%20Premium/images/Google-birthday.jpg
http://c-infosoft.com/blog/?p=565