PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջեֆֆ Բաքլի/Jeff Buckley



Ռուֆուս
13.07.2009, 22:20
Ջեֆֆ Բաքլի (1966-1997)

http://upload.wikimedia.org/wikipedia/en/0/0b/Jeff_Buckley.jpg

Ամերիկացի հանրահայտ կիթառահար ու ռոք երգիչ Ջեֆ Բաքլին ծնվել է 1966թ-ին: Իր կարճատև կյանքի ընթացքում հասցրել է թողարկել ընդամեն մեկ ալբոմ "Grace" անվանումով 1994թ-ին (երկրորդ ալբոմը Sketches (For My Sweetheart The Drunk) (http://musicfond.com/music/album/-/Jeff%20Buckley/Sketches%20%28For%20My%20Sweetheart%20The%20Drunk%29/?id=12150) անվանումով թողարկվել է նրա մահվանից հետո): 1997թ.-ին մահացել է 30 տարեկան հասակում խեղդվելով Միսսիսսիպպիի վտակ Վուլֆ գետում:

Չնայած կարճատև կարիերային, Ջեֆֆ Բաքլին շատ մեծ ավանդ է թողել երաժշտության ասպարեզում: Բաքլիի երաժշտության վրա մեծ ազդեցություն են ունեցել Pink Floyd-ը, Led Zeppelin-ը, Jimi Hendrix-ը, The Who-ն, Rush-ը, Genesis-ը, Yes-ը, Ալ Դի Մեոլան, Նինա Սիմոնը, Ջուդի Գարլանդը և այլոք, համադրելով այս ազդեցությունները ստացվել է Բաքլիի ունիկալ ամբիենտ հնչողությունը:

Բաքլին իր ազդեցությունն է թողել նաև ժամանակակից երգիչների և խմբերի վրա, որոնցից կարելի է նշել Radiohead-ը, Ռուֆուս Վեյնրայթին և այլոց:

1995թ-ին "Grace" ալբոմի համար արժանանում է ֆրանսիական պատվավոր Gran Prix International Du Disque մրցանակին, որը ժամանակին ստացել են այնպիսի հայտնի երգիչներ ինչպիսիք են Էդիթ Պիաֆը, Ժակ Բրելը, Իվ Մոնտանը, Բրուս Սպրինգստինը, Լենարդ Քոհենը, Բոբ Դիլանը, Ջոան Բաեզը և այլոք:

Հետաքրքիր է, եթե Ջեֆֆ Բաքլին իր կարճատև կարիերայի ժամանակ կարողացավ այդքան ճանաչում ձեռք բերել, ապա հիմա կենդանի լիներ, ինչքան հանրահայտ կլիներ ու ինչքան շատ բան կաներ երաժշտության համար:

Սրանք էլ տեսահոլովակները :)

Hallelujah (embedding-ը անջատած է, սեղմեք լինքի վրա, որպեսզի տեսահոլովակը դիտեք Յութուբում) - Լեոնարդ Քոհենի քավր տարբերակը, շատ ավելի լավն է, քան օրիգինալը: Ամեն լսելուց մարմնովս դող է անցնում...


http://www.youtube.com/watch?v=HKnxmkOAj88

Grace


http://www.youtube.com/watch?v=_PLGKSK9-X4

Last Goodbye


http://www.youtube.com/watch?v=rWSBoCrJcY4

Dream Brother


http://www.youtube.com/watch?v=mra1ZM4H_Pk

Ռուֆուս
13.07.2009, 22:37
Հ.Գ. Ջեֆֆ Բաքլիի ամբողջ դիսկոգրաֆիան ունեմ (2.5GB), ներառում է live-եր, bootleg-ներ, ցանկացողների հետ կկիսվեմ :oy

Ռեդ
13.07.2009, 22:41
Հ.Գ. Ջեֆֆ Բաքլիի ամբողջ դիսկոգրաֆիան ունեմ (2.5GB), ներառում է live-եր, bootleg-ներ, ցանկացողների հետ կկիսվեմ :oy
Դեռ ժամանակ կունենաս :))

Jarre
13.07.2009, 22:45
Հայկ, Dream Brother-ի համար խոսքեր չեմ գտնում նկարագրելու։ Շա՜տ լավնա։ Դուրս շատ եկավ։

ՀԳ՝ Հատուկ շնորհակալություն Ռուֆուսին ճաշակով և գեղեցիկ երաժշտություն ներկայացնելու համար!!!

Ռուֆուս
13.07.2009, 22:49
Հայկ, Dream Brother-ի համար խոսքեր չեմ գտնում նկարագրելու։ Շա՜տ լավնա։ Դուրս շատ եկավ։

ՀԳ՝ Հատուկ շնորհակալություն Ռուֆուսին ճաշակով և գեղեցիկ երաժշտություն ներկայացնելու համար!!!

Dream Brother-ի վերջին տողերն են շատ լավը

Your eyes to the ground and the world spinning round forever
Asleep in the sand with the ocean washing over

Ոնց որ ինքը իր մասին գրած լինի.... :(

Jarre
13.07.2009, 22:52
Dream Brother-ի վերջին տողերն են շատ լավը

Your eyes to the ground and the world spinning round forever
Asleep in the sand with the ocean washing over

Ոնց որ ինքը իր մասին գրած լինի....

Իր երգերի բառերն ու երաժշտությունը ինքն է՞ր գրում

Ռուֆուս
13.07.2009, 22:55
Իր երգերի բառերն ու երաժշտությունը ինքն է՞ր գրում

Իմ տված բոլոր երգերի բառերի ու երաժշտության հեղինակը (բացի Hallelujah-ից) ինքն է, բայց բազմաթիվ քավրներ էլ ունի :) Բայց քավրներն էլ է շատ յուրօրինակ ու զգացմունքային ձևով ներկայացնում, սիրտն ու հոգին լրիվ դնում է երգի մեջ:

Jarre
13.07.2009, 23:04
Հ.Գ. Ջեֆֆ Բաքլիի ամբողջ դիսկոգրաֆիան ունեմ (2.5GB), ներառում է live-եր, bootleg-ներ, ցանկացողների հետ կկիսվեմ
Իսկ դրա համար ի՞նչա պետք:oy

Ռուֆուս
13.07.2009, 23:07
Իսկ դրա համար ի՞նչա պետք:oy

կոմպ, DVD-ով չեմ կարող տալ :(

Ռուֆուս
13.07.2009, 23:27
Եվս մի քավր Բաքլիի կատարմամբ - Lilac Wine


http://www.youtube.com/watch?v=6DqZAXQqoag

Ֆրեյա
15.09.2009, 18:59
Շատ լավն ա...
Մի տեսակ հիպնոսացնող ա: Որ լսում ես, էլ չես կարողանում կտրվել :love
Հալելու-ու-ույաաաա՜ :P

Ուլուանա
15.09.2009, 20:08
Էս թեման նոր եմ հայտնաբերում... :oy
Ինչ լավն է։ Հատկապես "Dream Brother"-ը լրիվ գժվելու բան էր։ :love "Hallelujah"–ի կատարումն էլ էր շատ լավը։ :love

Բայց քավրներն էլ է շատ յուրօրինակ ու զգացմունքային ձևով ներկայացնում, սիրտն ու հոգին լրիվ դնում է երգի մեջ:
Ըհը, լրիվ համաձայն եմ։ :)
Գնամ երգերը քաշելու... :roll

Ռուֆուս
19.09.2009, 23:50
Ես էս վերջերս Sketches (For My Sweetheart The Drunk) ալբոմն էի շատ լսում, զգացվում էր, որ կիսատ պռատ, անմշակ են երգերը, բայց լավն են շատ:

You & I առանց մեկնաբանությունների


http://www.youtube.com/watch?v=Kd2UxRZ03Fs

Nightmares By The Sea


http://www.youtube.com/watch?v=un9VmOSzzCs