PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկական Եվրատեսիլ 2009

Աշխեն
11.07.2009, 20:33
Շուտով մանկական Եվրոտեսիլ 2009ն-է, և այսօր արդեն Հայաստանյան ընտրական փուլն է, առաջարկում եմ այստեղ քննարկել մեր երգերը և մասնակիցներին:)

Hripsimee
11.07.2009, 20:36
Հեսա սկսումա:)
Հուսով եմ էս տարի Մոնիկայից ավելի լավ ընտրություն կանենք;)
Աշխեն , շնորհակալություն թեման բացելու համար:ok

Աշխեն
11.07.2009, 20:45
Հեսա սկսումա:)
Հուսով եմ էս տարի Մոնիկայից ավելի լավ ընտրություն կանենք;)
Աշխեն , շնորհակալություն թեման բացելու համար:ok
ՈՒր էր «Երազանքների փերի»-ի պես մի հատ երգ:love
Հուսանք:)

Kuk
11.07.2009, 21:32
Յոթն էլ լսեցի, երգ չկար: Երևի էն Բարսա երգը կուղարկեն, որ Բարսայի երկրպագուները մի քիչ քվեարկեն:D

Yellow Raven
11.07.2009, 21:40
Յոթն էլ լսեցի, երգ չկար: Երևի էն Բարսա երգը կուղարկեն, որ Բարսայի երկրպագուները մի քիչ քվեարկեն:D

Եվրոպայի 20 տոկոսն էլ Բարսայի երկրպագուա:D
Ես մենակ էդ մի երգը հասցրի լրիվ լսեմ:(

*e}|{uka*
11.07.2009, 21:58
Ինչ արհեստական շոու ա , ֆուուու՜ :(
Բայց պստոները սորթ են :)

Yellow Raven
11.07.2009, 22:01
Կրեց:D:D

Աշխեն
11.07.2009, 22:03
Ընտրեցին:(
Դե ինչ իսկապես հույսներս Բարսելոնայի երկրպագուներն են;)

Hripsimee
11.07.2009, 22:14
Մեջներից ամենաճիշտ ընտրությունն էր Բարսելոնան:)
Հաստատ Մոնիկայից ավելի լավ տեղ կգրավի:hands

Sunny Stream
11.07.2009, 22:17
Barcelooooooonaaa!!!!!!
Ուխ... իմանամ էդ էրեխեքին Բարսելոնա կտանեն, իրանց պրադյուսեր կդառնամ!!!
շատ անուշիկ կրակոտ աղջիկ էր, հետի ամազոնուհիներն էլ լավ լցնում էին բեմը... առանց ազգային ծիկերի ու ճիգերի. երգի ստեղծման պատմությունն է լավը` ամբողջ ընտանիքը Բարսելոնա - Մանչեստեր Յունայթեդ խաղի ժամանակ ոտքի է ցատկել ու գոոոոոոոլ բղավել, էս աղջիկն էլ ներշնչվել ա... մեկ էլ վերջին տղան` Արցախից ու առաջիններն էին շատ լավը!!! Վույ էդ առաջինների երգիչն ու մանուշակագույն մայկայովը հրաշք էին :)

ministr
11.07.2009, 22:20
Հիմա ինչ Բարսելոնա ենք երգելու?
Էհ Մերկուրի ականջդ կանչի... միակ և անկրկնելի Բարսա երգողը...

Երկնային
11.07.2009, 22:22
Էդ երգը որտե՞ղ լսեմ

Ռուֆուս
11.07.2009, 23:04
Երեխեք, որ վիդեո կամ աուդիո տարբերակը գտնեք, անպայման դրեք, էլի, խնդրում եմ :)

Մեկ էլ Եվրատեսիլը երբ ա լինելու, աշունը՞

Kuk
11.07.2009, 23:27
Յոթն էլ լսեցի, երգ չկար: Երևի էն Բարսա երգը կուղարկեն, որ Բարսայի երկրպագուները մի քիչ քվեարկեն:D

Փաստորեն տենց էլ եղավ:D Ինչ պարզ ա ամեն ինչ:
Մի քանի օր առաջ փողոցով քայլելիս երկու ռուս աղջիկ երեխա էին դեմ դիմաց քայլում, երևի մեկը մոտ 11-12, մյուսը՝ 14-15 տարեկան կլինեին, մի քսան վայրկյան տեսա էդ երեխեքին, բայց մինչև հիմա էդ երեխեքի աչքերի փայլը ծակում ա աչքերս, երակների մեջ արյունը վարարում էր, արտաքինի մասին էլ չեմ խոսում. կյանքները եռում էր, ապրում էին էդ երեխքը, էս մեր հայ երեխեքին որ նայում եմ, ոչ բոլորի մասին ա խոսքս, իհարկե. ոնց որ գոյատևեն, աչքերը խամրած, բարդույթավորված, ընկճված. արա խի՞ էլի:

Փոքրիկ
11.07.2009, 23:38
:unsureինձ դուր չեկավ երգը... մենակ ղժղժոցի էր, գոոոոոոոոոոոոոոոլ:esim

sharick
11.07.2009, 23:46
Շատ լավ ընտրություն եղավ էս տարի , Բարսելոնա երգը շատ լավն էր իտարբերություն անցած տարվա Մոնիկա մանուչարովայի : Չնայած Լուառա Հայրապետյանը անցած տարի էլ էր նախընտրական փուլին մասնակցում ուղղակի էս տարի չեմ հասկանում խի ա Նադյան
դո ռէ մի ի կողմից ներկայացնում իրան ? ինքը Դո ՌԷ Մի ից չի:
Դէ կարևորը որ էդ էրեխեն լավ էլ երգեց :) մալադեց

Enigmatic
11.07.2009, 23:46
իսկ կրկնությունը լինելու ա՞: Որ լինի ասեք էլի, ես չեմ տեսել:(

Ungrateful
11.07.2009, 23:50
Երբեք լուրջ չեմ վերաբերվել էտ մրցույթին..
բայց երգը լսել ուզում եմ.. եթե լինի կքաշեմ :)

sharick
11.07.2009, 23:53
Երբեք լուրջ չեմ վերաբերվել էտ մրցույթին..
բայց երգը լսել ուզում եմ.. եթե լինի կքաշեմ :)

Ինչու ?կասես որն ա պատճառը լուրջ չվերաբերվելու ?:oy

sharick
11.07.2009, 23:54
իսկ կրկնությունը լինելու ա՞: Որ լինի ասեք էլի, ես չեմ տեսել:(

կարծեմ 12-13:00 ին են կրկնում , հաստատ չգիտեմ

Արտիստ
12.07.2009, 09:38
http://www.youtube.com/watch?v=EJNlW0Eg58Q"]http://www.youtube.com/watch?v=EJNlW0Eg58Q

Արտիստ
12.07.2009, 09:52
Չնայած չեմ նայել նախընտրական փուլը, բայց դատելով այն երգից որը ընտրվել է, մնացածը պատկերացնում եմ ինչ են եղել...Մառազմա ես երգը:[ Մոտավորապես նախավերջին տեղը կարողա բախտրներս բերի մեկ էլ տեսար պատահաբար ծանոթի միջոցով ընկնեն էլի…

Լավա ընտանիքը խաղի ժամանակ ուրիշ բան չի գոռացել..

Այն որ մրցույթը մանկական է , դեռ չի նշանակում որ երգը պետք է տաֆտալոգիա լինի, ու առանց իմաստ…

Ռուֆուս
12.07.2009, 10:34
Հա, բառերը մառազմ էին, բայց էդքան էլ սարսափելի չէ, մեկ ա եվրոպոսները չեն հասկանա, ինչ տուֆտություն ա երգը :D Կարևորը Բարսայի երկրպագուներից լիքը սմսներ կստանանք :)

Yellow Raven
12.07.2009, 11:40
Չնայած չեմ նայել նախընտրական փուլը, բայց դատելով այն երգից որը ընտրվել է, մնացածը պատկերացնում եմ ինչ են եղել...Մառազմա ես երգը:[ Մոտավորապես նախավերջին տեղը կարողա բախտրներս բերի մեկ էլ տեսար պատահաբար ծանոթի միջոցով ընկնեն էլի…

Լավա ընտանիքը խաղի ժամանակ ուրիշ բան չի գոռացել..

Այն որ մրցույթը մանկական է , դեռ չի նշանակում որ երգը պետք է տաֆտալոգիա լինի, ու առանց իմաստ…

Գրազ գալի՞ս ես,որ հնգյակ կմտնի:)

Kita
12.07.2009, 12:13
Վայ մամա.......
Մի հատ մանկական միմիկա չտեսա, իրանց կոտրատեցին մի այլ տեսակ:(
Մի հատ բարի երգ չկար, թե գրող չկար::o
Երգն էլ մի բան չէր, գոնե կենսուրախ լիներ, ճվոցներ անկապ:(

sharick
12.07.2009, 12:21
Վայ մամա.......
Մի հատ մանկական միմիկա չտեսա, իրանց կոտրատեցին մի այլ տեսակ:(
Մի հատ բարի երգ չկար, թե գրող չկար::o
Երգն էլ մի բան չէր, գոնե կենսուրախ լիներ, ճվոցներ անկապ:(

Թէ չէ անցած տարվա երգը կամ երգողը եսիմ ինչ էր? անցած տարի մի հատ շատ լավ , մանկական , ու սիրվող երգ կար նախընտրական փուլում Շոկոլադը , Դո ՌԷ Մի ի էրեխեքն էին, բայց չանցավ , դրա փոխարեն մոնիկա Մանուչարովան գնաց , իրա դախ տեղով :[

Ungrateful
12.07.2009, 12:26

Իմ մոտ մանկական "եվրատեսիլը", ասոցեացվում է միայն "Արևիկ" խմբի երգի հետ...
էն որ ՀԻԹ էր դարձել ամբողջ հայաստանում...

Աշխեն
12.07.2009, 13:08
Երեխեք Բելորուսիայի երգը լսել եք՞:o Մի հատ խաչակնքվեք նոր լսեք..:ok
ՈՒկրաինայի երգչի անունն էլ Անդրանիկ Ալեքսանյանա, հիմա չգիտեմ, հայա թե ոնց:think

Hripsimee
12.07.2009, 13:56
Իմ կարծիքով էս տարվա մեր երգը վատը չէ , եթե մրցակիցները շատ ուժեղ չլինեն , հնգյակում կլինենք;)
Ընտրական փուլի ժամանակ Մոնիկան ինչ լավ երգեց Վարդուհի Վարդանյանի երգը... փշաքաղվեցի...:love Տաղանդավոր աղջիկա շատ , ուղղակի մանկական եվրատեսիլի համար իրա ընտրությունը հաջող չէր:8
Մրցակիցներից մենակ Բելառուսի սատանիզմն եմ լսել:o:o

http://www.youtube.com/watch?v=uqZtJxIiW94

ՈՒկրաինան ներկայացնող հայն էլ վատը չի , ուղղակի երգը շատ շարքայինա իմ կարծիքով:

http://www.youtube.com/watch?v=RE1A36JKNJ4

sharick
12.07.2009, 15:37
Իմ կարծիքով էս տարվա մեր երգը վատը չէ , եթե մրցակիցները շատ ուժեղ չլինեն , հնգյակում կլինենք;)
Ընտրական փուլի ժամանակ Մոնիկան ինչ լավ երգեց Վարդուհի Վարդանյանի երգը... փշաքաղվեցի...:love Տաղանդավոր աղջիկա շատ , ուղղակի մանկական եվրատեսիլի համար իրա ընտրությունը հաջող չէր:

Ես էլ մի քիչ փշաքաղվեցի , ուղղակի շատ թերություններ կային (կատարողական) , որ ինքը թույլ տվեց էդ երգի ժամանակ, :oy
դէ ոչինչ , կարևորը տեղ հասցրեց , ինչը շատ կարևոր ա
Բայց ինքը մեկա եվրատեսիլի բան չէր

BeatleMan
12.07.2009, 17:04
Այ մարդ ես չեմ հասկանում, էլ ուրիշ թեմա չկար Բարսելոնայի մասին են երգում?:think
Ոնց որ անցյալ տարվա երգն էր, շատ կներեք, տուֆտություն, նունն էլ էս տարի...

Արտիստ
12.07.2009, 17:38
Մրցակիցներից մենակ Բելառուսի սատանիզմն եմ լսել:o:o

Իմիջայլոց այս տարվա հաղթողն է լինելու;)
Ընտիր երգ է:)

Hripsimee
12.07.2009, 18:17
Իմիջայլոց այս տարվա հաղթողն է լինելու;)
Ընտիր երգ է:)
:o:o:o
Իսկ գիտես երգի կրկներգը լատիներենից թարգմանաբար ինչա նշանակում??
Etis Atis Animatis - Etis Atis Amatis
Խավար սարսափը կենդանանում է - Խավար սարսափը ձեզ է տենչում...:o

Ու էս տեքստով երգը պիտի հաղթի մանկական երգի մրցույթում?:8

Yellow Raven
12.07.2009, 18:21
Սովորական օրիգինալության բարդույթա ոչինչ Հռիփսիմե ջան;)
Ի դեպ, Յութուբում գրած էր, որ այս երգը ընդամենը անցել է Բելառուսի նախընտրական փուլի եզրափակիչ, որը կանցնի սեպտեմբերին:

Այնպես որ դեռ հաստատ չէ այս երգի մասնակցությունը մրցույթին :)

Արևհատիկ
15.07.2009, 17:12
Ես 7 երգերն էլ լսել եմ: Եթե համեմատենք մնացածի հետ, ուրեմն ճիշտ ընտրություն են կատարել:
Բայց եթե էս երեխային անցած տարի ուղղակեին, ապա ավելի բարձր տեղ կգրավեր; Անցած տարվա երգը ավելի լավն էր;

Kinder Surprise
25.07.2009, 20:30
Ինչպես եք վերաբերվում Լուառա Հայրապետյանի "հայրենասիրական" երգի ներկայացմանը Եվրատեսիլում?

ministr
25.07.2009, 21:13
Ստեղ ինչ կապ ուներ հայրենասիրությունը? Երգա թող գնա ներկայացնի, ինչ անպայմանա զուռնա դուդուկ լինի համեմված Կոմիտասյան կարկաչուն և հոգեպարար ելևէջներով?

Ungrateful
25.07.2009, 21:20
Իսկ ինչի՞ հարցման մեջ չկա "անտարբեր եմ" կամ "Չի հետաքրքրում" տարբերակը:

Հ.Գ.Ministr - ի ասածի հետ համաձայն եմ...:)

Աշխեն
25.07.2009, 22:17
Ստեղ ինչ կապ ուներ հայրենասիրությունը? Երգա թող գնա ներկայացնի, ինչ անպայմանա զուռնա դուդուկ լինի համեմված Կոմիտասյան կարկաչուն և հոգեպարար ելևէջներով?
Վայ իսկակակից, հիաացած չեմ էս երգով, բայց ինչ էք կպել էդ ազգայինից, ինչու որ գնա էս երգով լավ տեղ զբաղեցնի, դա հայրենասիրություն չի՞ լինի: :ok
Ջան-ջանը տեսանք էլի ինչ եղավ:(

Ambrosine
25.07.2009, 22:27
այս երգի լինկը կտաք? :)

Yellow Raven
25.07.2009, 22:32
այս երգի լինկը կտաք? :)

http://www.youtube.com/watch?v=1U8Lco_8foE

:)

ministr
25.07.2009, 23:19
Արևիկի երգին իհարկե չի հասնում: Բայց էն անցած տարվա չխմազ երգից որ լավնա: Գոնե Բարսայի երկրպագուներից լիքը ձայն կստանանք :))

Hripsimee
26.07.2009, 11:53
Ինչպես եք վերաբերվում Լուառա Հայրապետյանի "հայրենասիրական" երգի ներկայացմանը Եվրատեսիլում?

Լավ էլի , վերջիվերջո Եվրոտեսիլը հո սեփական երկրի գովազդ չի՞…
Անպայման պետքա կամ քոչարի կամ հեյ-հեյ լինի՞:8
Երգը էնքան էլ լավը չի , բայց հույս ունեմ , որ մշակումներից հետո կսկսի դուրս ավելի գալ:

Kinder Surprise
26.07.2009, 23:46
Լավ էլի , վերջիվերջո Եվրոտեսիլը հո սեփական երկրի գովազդ չի՞…
Անպայման պետքա կամ քոչարի կամ հեյ-հեյ լինի՞:8
Երգը էնքան էլ լավը չի , բայց հույս ունեմ , որ մշակումներից հետո կսկսի դուրս ավելի գալ:Դե իհարկե չեմ ասում, որ պարտադիր պտի քոչարի լինի, բայց համենայն դեպս դժվար ինչ-որ մի իսպանացի գոռա "Փյունիք ԳՈԼ..." ու հետո էլ երգը ոչ իմաստ ունի, ոչ էլ երաժշտություն, անկապ գոռում են

Princesse
05.08.2009, 05:05
Վայ իսկակակից, հիաացած չեմ էս երգով, բայց ինչ էք կպել էդ ազգայինից, ինչու որ գնա էս երգով լավ տեղ զբաղեցնի, դա հայրենասիրություն չի՞ լինի: :ok
Ջան-ջանը տեսանք էլի ինչ եղավ:(
Դե, եթե ի նկանտի ունես վերջից առաջինը` լրիիիիվ համաձայն եմ

VisTolog
05.08.2009, 08:45
Ոչ լսել եմ, ոչ էլ ուզում եմ լսեմ. Կակայա ռազնիցա :[

]

Լեո
05.08.2009, 08:52
Երգը թույլ ա, բայց դե թեման հզոր ա ընտրված :) Ոնց չլինի, աշխարհում մի 2-3 միլիարդ երկրպագու կգտնի :P

Ambrosine
05.08.2009, 17:02
Երգը թույլ ա, բայց դե թեման հզոր ա ընտրված :) Ոնց չլինի, աշխարհում մի 2-3 միլիարդ երկրպագու կգտնի :P
եթե էսպես Ռեալի մասին երգեին, ես մինչև սրտիս խորքը կվիրավորվեի :))

Լեո
05.08.2009, 19:26
եթե էսպես Ռեալի մասին երգեին, ես մինչև սրտիս խորքը կվիրավորվեի :))

Հիմա էլ մինչև սրտիդ խորքը մանթո ես :P :))

Yellow Raven
05.08.2009, 19:37
Շատ էլ հետաքրքիր ու յուրօրինակ կատարումա:)
Ներքին համոզմունք ունեմ, որ հաղթելու ենք:P

Ambrosine
05.08.2009, 19:45
Հիմա էլ մինչև սրտիդ խորքը մանթո ես :P :))
վայ, վայ... լսողությունս փչացավ էս երգը լսելուց հետո.. ու ինչով է սա լավը Թաթուլի Խաչին մոտ երգից?
ու միթե էսպիսի երգի համար ես պիտի նախանձից մեռնեի? :))

Ungrateful
05.08.2009, 20:01
վայ, վայ... լսողությունս փչացավ էս երգը լսելուց հետո.. ու ինչով է սա լավը Թաթուլի Խաչին մոտ երգից?
ու միթե էսպիսի երգի համար ես պիտի նախանձից մեռնեի? :))

Մուղամի մասին տենց բաներ մի ասա :(
Մուղամը դա` ազգային անվտանգության հարց ա... Որ լավ կլկլացնենք, թուրքը մեզ վնաս չի տա / ախպերը ախպոր վրա ձեռք չի բարձրացնի/ , ավելին` կարողա մեր հողերն էլ հետ տան; :B տեսնու՞մ ես՝ ռաբիզը դա՝ ինտեռնացիոնալ փրկություն ա...:D

Հ.Գ. ինչ վերաբերվում ա երգին՝ ինձ նույնպես դուր չեկավ.../"դուր չեկավ" մեղմ ա ասված/

եթե էսպես Ռեալի մասին երգեին, ես մինչև սրտիս խորքը կվիրավորվեի
© Աստղ :))

BOBO
09.09.2009, 19:10
Էս տարի երկրորդ տեղն ենք բռնելու, բայց որ Ռեալի մասին լիներ առաջի տեղը, կբռնեինք:))

REAL_ist
09.09.2009, 20:38
Երգ չկա ստեղ ճիշտն ասած, բայց մտահաղացումը իր արդյունքը կտա:)

snow
09.09.2009, 22:45
Լավ երգ չի, ինքն էլ լավ չի կատարում

Լեո
09.09.2009, 23:30
Տեսահոլովակ դեռ չկա՞ :think

AMzone
13.09.2009, 23:24
Բարսելոնի ֆանատները աշխարով մեկ, շատ են, ենպես որ, լավ տեղ պտի գրավենք.

VisTolog
14.09.2009, 10:04
Բարսելոնի ֆանատները աշխարով մեկ, շատ են, ենպես որ, լավ տեղ պտի գրավենք.
կարաին [sony, hp, asus...] էլ մտցնեին երգի մեջ :D հաստատ խաղթեինք :))
ես ինքս դա մրցույթ չեմ համարում. Դաղալ են հաերը. Ոնցոր ասեն "մենք մեկա չենք հաղթելու, գոնե բարսային գովազդենք, որ առաջին տեղը "ողորմություն" տան"
:pardon

Yellow Raven
14.09.2009, 13:41
Մանկական Եվրատեսիլում իմ կարծիքով օրիգինալությունը ավելի վերա դասվում, քան երգի որակը:)
Այնպես, որ հաղթելու ենք:)
Իսկ մրցույթը երբա տեղի ունենալու?

Լուսաբեր
16.09.2009, 12:16
Իսկ մրցույթը երբա տեղի ունենալու?

Նոյեմբերի 21-ին :)

Լեո
18.10.2009, 13:04
Տեսահոլովակ դեռ չկա՞ :think

Նորություն կա՞ :think

Elmo
18.10.2009, 13:06
Էս Բարսելոնա երգն ա՞:
Ուզում են ֆուտբոլի թիմի հաջողությունը գողանան, որ ֆանատները քվեարկեն հա՞: Չի ստավի:

Լեո
18.10.2009, 13:09
Էս Բարսելոնա երգն ա՞:
Ուզում են ֆուտբոլի թիմի հաջողությունը գողանան, որ ֆանատները քվեարկեն հա՞: Չի ստավի:

Մասամբ կստացվի: Աշխարհում Բարսայի մոլի ֆանատներ շատ կան, ու միայն Բարսելոնա անունը լսելը նրանց համար քվեարկելու բավարար հիմք կլինի ;)

Yellow Raven
18.10.2009, 15:13
Էս Բարսելոնա երգն ա՞:
Ուզում են ֆուտբոլի թիմի հաջողությունը գողանան, որ ֆանատները քվեարկեն հա՞: Չի ստավի:

Իսկ ինչի՞ պետքա չստացվի:)
Հակառակը՝ ահագին շանսեր կան առաջին տեղ զբաղեցնելու:)

Անցած տարի ոնց վրացիք Բիլայնի ռեկլամով կրեցին:D

Ռեդ
18.10.2009, 16:01
Էս Բարսելոնա երգն ա՞:
Ուզում են ֆուտբոլի թիմի հաջողությունը գողանան, որ ֆանատները քվեարկեն հա՞: Չի ստավի:
Վերջին վարիանտի հույսին են մնացել: Երգ գրելը չի ստացվում: ;)

Ռեդ
18.10.2009, 16:05
Մասամբ կստացվի: Աշխարհում Բարսայի մոլի ֆանատներ շատ կան, ու միայն Բարսելոնա անունը լսելը նրանց համար քվեարկելու բավարար հիմք կլինի ;)
Հենց դրա համար էլ Եվրատեսիլում երգ չի գնահատվում:

Elmo
18.10.2009, 20:10
Մասամբ կստացվի: Աշխարհում Բարսայի մոլի ֆանատներ շատ կան, ու միայն Բարսելոնա անունը լսելը նրանց համար քվեարկելու բավարար հիմք կլինի ;)

Հա, բայց մենակ Բարսելոնա բառի առկայությունը դեռ ոչինչ չի նշանակում:
Էդ երգը լսել ե՞ս: Ոնց որ Բարսելոնային քրֆեն:

Հակոբ Գեւորգյան
18.10.2009, 20:19
Գոլ
Գոլ
Նպատակը
Հաղթելն
Է

Հակոբ Գեւորգյան
18.10.2009, 20:23
Հա, բայց մենակ Բարսելոնա բառի առկայությունը դեռ ոչինչ չի նշանակում:
Էդ երգը լսել ե՞ս: Ոնց որ Բարսելոնային քրֆեն:

Չեի ասի Վազգեն ջան…եթե քրֆեյին մոտավորապես սենց բառեր կլսվեյին…չին*ա տու մադրե…բաբ*սո ու եսիմ ինչ չոր ու կոպիտ շեշտադրումներով բառեր… Համ էլ լավ էներգիչնիյ երեխաներ էին երգում. լավ տպավորություն թողեց Լաուրիկը

Լեո
18.10.2009, 20:23
Հա, բայց մենակ Բարսելոնա բառի առկայությունը դեռ ոչինչ չի նշանակում:
Էդ երգը լսել ե՞ս: Ոնց որ Բարսելոնային քրֆեն:

Լսել եմ: Էնքան էլ «ուժեղ» երգ չէ :nea
Բայց դե երեխա են, նրանցից հզոր կատարում պահանջելն էլ իրատեսական չէ:

urartu
19.10.2009, 18:50
Բարսելոնայի նոր տարբերակը, օրանժիրովկից հետո բավականին հաջող է ստացվել, իմ դուրը շատ եկավ, բեռնել կարող եք http://www.eurovision.am/music/barca.mp3

Yellow Raven
20.10.2009, 12:08
Չեի ասի Վազգեն ջան…եթե քրֆեյին մոտավորապես սենց բառեր կլսվեյին…չին*ա տու մադրե…բաբ*սո ու եսիմ ինչ չոր ու կոպիտ շեշտադրումներով բառեր… Համ էլ լավ էներգիչնիյ երեխաներ էին երգում. լավ տպավորություն թողեց Լաուրիկը

Ոչ թե Լաուրա, այլ Լուարա:))

Բարսելոնայի նոր տարբերակը, օրանժիրովկից հետո բավականին հաջող է ստացվել, իմ դուրը շատ եկավ, բեռնել կարող եք http://www.eurovision.am/music/barca.mp3

Դե կարևորը լավ սարքելը չի, կարևորը մեջը Բարսելոնա բառը շատ լինի:D
Բայց իսկականից մանկական մրցույթի համար լավ երգա:)

mat94
28.10.2009, 12:34
Կարծում եմ հենց այսպիսի երգ էլ պետքա,,,,,,,, քանի որ անցյալ տարի ոչ Մոնիկայի բեմական կեցվացքը ոչ էլ ձայնային տվյալները գնահատվեցին

Yellow Raven
09.11.2009, 20:45
Բոլոր 13 մասնակիցները՝:)

http://www.youtube.com/watch?v=pFAi9y5uLEg

Mariam1556
09.11.2009, 23:28
Ես չեմ հասկանում ինչու պետք է Հայաստանի ներկայացուցիչը երգի Բարսելոնայի մասին երգ , չէ որ մենք այնքան գեղեցիկ ,այնքան մանկական ստեղծագործություններ ունենք ,որ դրանից հարյուր անգամ լավ կլսվեր ::[

Enigmatic
10.11.2009, 00:21
թեկուզ ես շատ կուզեի, որ երգեր Ռեալ Մադրիդ:)), բայց դե երգը կայֆ գժական երգ ա:
Մեկել ամոթ լինի ասել միշտ լսել եմ ռեկլամի կտորը:oy:D էտ երգը մինչև վերջ լսած չկամ:esim Հա մեկել մոռացա ասեմ, որ իմ կարծիքով առաջիններից ենք լինելու:

Ռուֆուս
10.11.2009, 01:28
Բոլոր 13 մասնակիցները՝:)

http://www.youtube.com/watch?v=pFAi9y5uLEg

Վահիկ, բայց ոնց որ էսի էդ չի: Էդ բելառուսցի սատանիստը անցած տարի էլ չէ՞ր մասնակցում....

Norton
17.11.2009, 21:29
Էսօր եվրատեսիլա՞:8

Մանուլ
17.11.2009, 21:40
Էսօր եվրատեսիլա՞:8
Չէ, էսօր առաջին փորձն ա եղել, ու Լուարան ցնցող տպավորություն ա թողել: Եվրատեսիլը նոյեմբերի 21-ին ա:

Haykolo007
18.11.2009, 11:07
Ամենալավը Նորվեգիայի աղջիկն էր:love

urartu
18.11.2009, 12:27
Ամենալավը Նորվեգիայի աղջիկն էր
Նորվեգիայի :o

Haykolo007
18.11.2009, 15:07
Կներեք ամենալավը Բելգիայից Լեուռան է,շատ պուպուշն ու համովնա,ես իրա օգտին եմ եմ քվեարկելու:hands::love

2րդը մենք ենք
3ը Ռուսաստան

A.r.p.i.
18.11.2009, 15:28
Ճիշտն ասած մասնակիցներին չեմ ճանաչում, չհաշված մեր Լուարային: Ասեմ , որ շատ ա դուրս գալիս, շատ աշխույժ երեխա է, մեծ շանսեր ունի, չնայած որ անցած տարվա նախընտրական փուլի իր երգը շատ ավելի լավն էր…:)

urartu
18.11.2009, 15:32
Կներեք ամենալավը Բելգիայից Լեուռան է,շատ պուպուշն ու համովնա,ես իրա օգտին եմ եմ քվեարկելու:

2րդը մենք ենք
3ը Ռուսաստան
ոչ մի Բելգիա, 2007 ին էլ մեր երեսից, 2 տեղ ընկանք:angry, հա մեկ էլ եթե միտք ունեք քվեարկելու քվեարկեք ուկրաինայի օգտին, որովհետեվ էտ երկիրը ներկայացնում է մեր հայրենակից Անդրանիկ Ալեքսանյանը, հույս ունենանք գոնե էս անգամ հ1 ցույց չի տա իր ստրկաքծնվողական քաղաքականությունը, ու ռսներին բարձր 12 չի տա

Haykolo007
18.11.2009, 17:45
հային էլ ուրեմն կքվեարկեմ ՈՒկրաինայից,բայց մեկ է Բելգիայի աղջկան էլ եմ անպայման ձայն տալու:)

Haykolo007
18.11.2009, 17:47
ոչ մի Բելգիա, 2007 ին էլ մեր երեսից, 2 տեղ ընկանք:angry,
Ինչի մեր երեսից?

VisTolog
19.11.2009, 01:16
Եթե մենք հաղթենք, միթե՞ դուք դա հաղթանակ կհամարեք::)

Ամոթա էլի :pardon

urartu
21.11.2009, 15:17
Եթե մենք հաղթենք, միթե՞ դուք դա հաղթանակ կհամարեք:

Ամոթա էլի
ինչու

Yellow Raven
21.11.2009, 15:20
Վիվառոյի գործակիցները՝ :)

Ուկրաինա-հաղթող 4.50
Նիդերլանդներ-հաղթող 6.00
Ռուսաստան-հաղթող 6.20
Հայաստան-հաղթող 10.00
Բելգիա-հաղթող 10.00
Վրաստան-հաղթող10.50
Մակեդոնիա-հաղթող 10.50
Շվեցիարիա-հաղթող 11.00
Սերբիա-հաղթող 11.00
Բելորուսիա-հաղթող 11.00
Ռումինիա-հաղթող 11.00
Կիպր-հաղթող 11.00
Մալտա-հաղթող 20.00

Մի փոքր զարմանալիա ըստ ինձ, որովհետև իմ կարծիքով ֆավորիտներն են Բելգիան,Նիդերլանդները, Հայաստանն ու Բելառուսը:)

Լեո
21.11.2009, 15:22
Էսօր Բարսելոնայի տղերքը լսելու են Լուարային ու Եվրատեսիլից անմիջապես հետո (ժամը 1:00-ին) քաջալերված Ատլետիկ Բիլբաոյի բմբուլները քամուն են տալու :hands

Yellow Raven
21.11.2009, 15:28
Էսօր Բարսելոնայի տղերքը լսելու են Լուարային ու Եվրատեսիլից անմիջապես հետո (ժամը 1:00-ին) քաջալերված Ատլետիկ Բիլբաոյի բմբուլները քամուն են տալու :hands

Կարճ ասած էսօր երկու անգամ Բարսային բալետ անելու:))

Լեո
21.11.2009, 15:31
Պատկերացնում եմ՝ ոնց են Չավին ու Մեսսին (և ոչ միայն) իրար հետևից վռազ-վռազ Հայաստանի օգտին sms ուղարկելու :lol

VisTolog
21.11.2009, 19:01
ինչու
Պարզ չի՞:)
Որովհետև «բարսացիներին» խնդրում ենք, որ մեր օգտին քվեարկեն :)

urartu
21.11.2009, 19:05
Պարզ չի՞
Որովհետև «բարսացիներին» խնդրում ենք, որ մեր օգտին քվեարկեն
հետո ինչ, դա պարզապես օգնող հանգամանք է, կարեվորը հաղթանակն է

Yellow Raven
21.11.2009, 19:23
Պարզ չի՞:)
Որովհետև «բարսացիներին» խնդրում ենք, որ մեր օգտին քվեարկեն :)

Այ քեզ բան, ուրեմն անցած տարի վրացիները Բիլայնի աշխատակազմին էին խնդրել իրանց օգտին քվեարկել:D

VisTolog
21.11.2009, 19:55
Այ քեզ բան, ուրեմն անցած տարի վրացիները Բիլայնի աշխատակազմին էին խնդրել իրանց օգտին քվեարկել:D

Դե հայն էլ իրանը չի կարա ունենա, պետքա անպայման "կոպիա" աներ..:)
Հային ի՞նչ կա, կխնդրի էլի :pardon

Yellow Raven
21.11.2009, 20:08
Դե հայն էլ իրանը չի կարա ունենա, պետքա անպայման "կոպիա" աներ..:)
Հային ի՞նչ կա, կխնդրի էլի :pardon

Հիմա եթե ես երգ երգեմ ասենք Վիկտոր Հյուգոյի մասին, որը ենթադրենք իմ սիրելի գրողնա, կստացվի, որ ես խնդրու՞մ եմ ֆրանսիացիներից ու Դյումայի երկրպագուներից...

Farfalla
21.11.2009, 21:05
Մանկական Եվրատեսիլը էսօրա?

VisTolog
21.11.2009, 21:13
Հիմա եթե ես երգ երգեմ ասենք Վիկտոր Հյուգոյի մասին, որը ենթադրենք իմ սիրելի գրողնա, կստացվի, որ ես խնդրու՞մ եմ ֆրանսիացիներից ու Դյումայի երկրպագուներից...

Ինքը գրողա, ոչ թե ֆուտբոլիստ կամ ֆուտբոլային թիմ :)

Չէ, տենց չի ստացվի..:)

Gayl
21.11.2009, 21:43
Պարզ չի՞:)
Որովհետև «բարսացիներին» խնդրում ենք, որ մեր օգտին քվեարկեն :)

Իսկ Բարսելոնի թշնամիններն էլ չեն քվեարկի մանավանդ Ռեալիստները:

Gayl
21.11.2009, 21:44
Մանկական Եվրատեսիլը էսօրա?

Հա,եթե չեմ սխալվում 23:15

Farfalla
21.11.2009, 21:55
Հա,եթե չեմ սխալվում 23:15

Մերսի :) Եթե հիշեմ, կնայեմ
Երգը էտքան էլ չեմ հավանում, բայց հույսով եմ Լաուրան լավ ելութ կունենա :)

Yellow Raven
21.11.2009, 22:21
Ինքը գրողա, ոչ թե ֆուտբոլիստ կամ ֆուտբոլային թիմ :)

Չէ, տենց չի ստացվի..:)

Հա ճիշտա քառակուսին շրջանից տարբերվումա, քառակուսուն սիրել կարելիա, իսկ շրջանին՝ոչ;)

Ժող, Լաուրա չի իրա անունը, Լուարայա:)

Haykolo007
21.11.2009, 22:59
Չգիտեմ թե ով է հավանում մեր երգը եվ ով չի հավանում(ինքս ետքան էլ չեմ հավանում)բայց շատ եմ ցանկանում որ մեր երկիրը առաջին տեղը գրավի,իմ սիրտը նման պահերին շատ ուժեղ է աշխատում,չէ որ նա մեզ ու մեր երկիրն էներկայացնում աշխարհին,եկեք բոլորս լավ մաղթանքներ գրենք մեր մասնակցին

Լուսաբեր
21.11.2009, 23:12
Քիչա մնում ես էլ Բարսայի շարֆիկ գտնեմ կապկպվեմ ու նստեմ նայելու :oy
Սկսվումա արդեն

Երվանդ
21.11.2009, 23:13
Մեր ճժերը որ համարն են?

Աշխեն
21.11.2009, 23:16
Հեսա կսկսվի, երգը չեմ հավանում, վիվառոյում շատ ցածր գործակից ունենք, շանսերը շատ քիչ են, բայց մեկաա բալեեետ եմ անելուու:hands:hands:ha
Առաջ Բարսելոնա և Հայաստան:)

Աշխեն
21.11.2009, 23:21
Մեր ճժերը որ համարն են?
3-րդն ենք;)

Ռուֆուս
21.11.2009, 23:31
Անհաջող երգեր են, ինչպես միշտ....

Ռուֆուս
21.11.2009, 23:36
Ապրի Լուարան, շատ լավ երգեց :hands

Փոքրիկ
21.11.2009, 23:37
Ապուշ երգա... բառերը ուշադիր լսե՞լ եք:)

Արիացի
21.11.2009, 23:38
Լավ ներկայացավ, ապրի:hands

Okamigo
21.11.2009, 23:38
Լավ երգեց,ապրի

Աշխեն
21.11.2009, 23:38
Ապրի, վերջապես հայ մասնակից, որը անկաշկանդ, լավ ելույթ ունեցավ:hands

Մանուլ
21.11.2009, 23:39
Շատ լավ երգեց :) Լավ էլ պարում էր, բայց էդ իրան չխանգարեց :)
Բայց առաջին քառատողը որ երգում էր, ընդհանրապես չհասկացա, թե ինչ լեզվով էր :esim: Հետո էլ դուրս չէր գալիս, թե ոնց էր "լ" տառն արտասանում :))

Dr. MGM
21.11.2009, 23:40
Հետո էլ դուրս չէր գալիս, թե ոնց էր "լ" տառն արտասանում

ԳՈԼЬ.... :D

Ռուֆուս
21.11.2009, 23:41
Ապուշ երգա... բառերը ուշադիր լսե՞լ եք:)

Բառերը կարևոր չեն, մեկ ա, մեզանից բացի ոչ մեկ չի հասկանում :))

Բայց մառազմատիկ բառերը ու խայտառակ առոգանությունը մի կողմ թողած, բավականին լավ տպավորություն թողեց :)

Լուսաբեր
21.11.2009, 23:41
«լ» տառի արտասանությունը իրոք նկատի էլի էր, դե դա նրանիցա, որ Լուարան փոքր ժամանակվանից ապրում էր Ռուսաստանում, ակցենտով էլ երգեց :))
Բայց դա չխանգարեց, որ լավ երգի ու պարի
Համենայն դեպս մնացածների հետ համեմատած շատ էլ լավնա :)

Արիացի
21.11.2009, 23:44
Մեր երգը մնացածի համեմատ շատ ռիթմիկ է ու աշխույժ, իսկ դա ամենակարևորն է: Դե բառերն էլ, ինչպես Ռուֆուսը ասեց, մեզնից բացի ոչ մեկը չի հասկանում :))

Enigmatic
21.11.2009, 23:47
Որ ասում էի մենք բոմբ ենք:yahoo տեսաք ինչ դռաjվոտ երգ էր ու տենց էլ երգեց:

Dr. MGM
21.11.2009, 23:48
Վրացիք կրկնվում են....

Մանուլ
21.11.2009, 23:50
Բառերը կարևոր չեն, մեկ ա, մեզանից բացի ոչ մեկ չի հասկանում :))
Ես էլ ձեր մեջ չէի մտնում :D

Elmo
21.11.2009, 23:50
Ժողովուրդ նոր միացրեցի Հ1-ը: Մերոնք երգել ե՞ն

Երվանդ
21.11.2009, 23:51
Էսի լավն էր:love, դաբըը դիբուուու:D

Ռուֆուս
21.11.2009, 23:51
Ժողովուրդ նոր միացրեցի Հ1-ը: Մերոնք երգել ե՞ն
Հա, Վազգեն ջան, ուշացել ես, մերոնք երրորդն էին...

Վաղը կրկնությունը կդիտես:

Երվանդ
21.11.2009, 23:52
Ժողովուրդ նոր միացրեցի Հ1-ը: Մերոնք երգել ե՞ն

Ընկել ենք առաջի տեղ , ուշացար:))

Արիացի
21.11.2009, 23:52
Ժողովուրդ նոր միացրեցի Հ1-ը: Մերոնք երգել ե՞ն

Ոչ միայն երգել են, նաև պարել են :hands

Norton
21.11.2009, 23:56
ուշացա:(

Ռուֆուս
21.11.2009, 23:57
Սրտից թույլ մարդկանց խնդրում եմ հեռուստացույցից հեռանալ, երեք կատարում հետո հնչելու է բելառուսցի սատանիստի երգը :))

Farfalla
22.11.2009, 00:02
երգը ու երգելը դուրս չեկավ, բայց լավ պարեց:
Մնացածների հետ համեմետած լավներ :)

Մանուլ
22.11.2009, 00:03
Ուկրաինայի ներկայացուցիչը հայ ա :blin: Անդրանիկ Ալեքսանյան :}

Արիացի
22.11.2009, 00:04
Ուկրաինայի ներկայացուցիչը հայ ա :blin: Անդրանիկ Ալեքսանյան :}

Հա ուկրաինան էլ հաղթի գոհ ենք :)

Շինարար
22.11.2009, 00:04
Ժողովուրդ, Սերբիան հրաշք էր, Մալթան էլ, Նիդեռլանդներն էլ լավն էր, մեկ էլ Ուկրաինան հենց նոր երգեց, լավն էր էլի:

Աշխեն
22.11.2009, 00:06
Ուկրաինայի ներկայացուցիչը հայ ա :blin: Անդրանիկ Ալեքսանյան :}
Հա հայա, լավ էլ երգեց էրեխեն, ես իրան եմ քվեարկելու:hands ափսոս, որ գաճաճա, խեղճ երեխա:(

Elmo
22.11.2009, 00:06
ուշացա փաստորեն :(
Քվեարկությունը կնայեմ, ոչինչ:

Շինարար
22.11.2009, 00:07
Բա Բելգիան ի՜նչ լավն ա

Մանուլ
22.11.2009, 00:08
Վայ Շուշան Պետրոսյանը:o:D:D:D
Հը՞ն :think

Բացի Լուարայից` ոչ մեկին չեմ լսել :( Կրկնությունը ե՞րբ ա:

Ռուֆուս
22.11.2009, 00:09
Սկսվեց սատանային կանչող երգը... Տեսնենք էս անգամ սատանան կգա՞ :D

Farfalla
22.11.2009, 00:11
Ժող, իսկ քանի երգ հետոյա քվեարկությունը սկսվելու?

Ռուֆուս
22.11.2009, 00:12
Ժող, իսկ քանի երգ հետոյա քվեարկությունը սկսվելու?
Սա վերջին երգն է, իսկ քվեարկությունը վաղուց սկսվել է, հենց առաջին երգի հետ :)

Շինարար
22.11.2009, 00:15
Էս վերջի՞նն ա, փաստորեն՝ Սերբիա, Մալթա, Ուկրաինա, Նիդեռլանդներ, Բելգիա, սրանք իմ ֆավորիտներն են:hands

Աբելյան
22.11.2009, 00:21
Մակեդոնիայի ներկայացուցիչը լավիկն էր::B

Մանուլ
22.11.2009, 00:22
Սկսվեց սատանային կանչող երգը... Տեսնենք էս անգամ սատանան կգա՞ :D
Հայկ, էդ ո՞ր մեկն էր :think

Հատվածները նայեցի: Նիդեռլանդների տղան էր լավը, մեկ էլ Կիպրոսի աղջիկը :), մնացածը չտպավորվեցին էդքան...

Արիացի
22.11.2009, 00:22
Էս վերջի՞նն ա, փաստորեն՝ Սերբիա, Մալթա, Ուկրաինա, Նիդեռլանդներ, Բելգիա, սրանք իմ ֆավորիտներն են:hands
Տակը էլ բան չմնաց:D
Իմ կարծիքով ամենալավը մերոնք են ներկայացել:hands

Շինարար
22.11.2009, 00:23
Տակը էլ բան չմնաց:D
Իմ կարծիքով ամենալավը մերոնք են ներկայացել:hands

Ես էլ եմ ուզում որ մերոնք հաղթեն, բայց սրանք ավելի համով մանկականոտ երգեր էին, դե, տակը ի՞նչ մնար, երեխեք են, սաղ էլ լավն են:))

Աբելյան
22.11.2009, 00:25
Հայկ, էդ ո՞ր մեկն էր :think
13 համարը::oy

Ռուֆուս
22.11.2009, 00:26
Հայկ, էդ ո՞ր մեկն էր :think

Հատվածները նայեցի: Նիդեռլանդների տղան էր լավը, մեկ էլ Կիպրոսի աղջիկը :), մնացածը չտպավորվեցին էդքան...
Բելառուսը :D

Աբելյան
22.11.2009, 00:28
Մեկ ա մեր երգը լավը չէր:

Մանուլ
22.11.2009, 00:28
Բելառուսը :D
Բայց վատը չէր :))

13 համարը::oy
13 համարն էր սատանային կանչո՞ւմ :o :D

Աբելյան
22.11.2009, 00:32
Բայց վատը չէր :))

13 համարն էր սատանային կանչո՞ւմ :o :D
Չէ, ասում եմ լավիկն էր::P

Մեր Անդոյին էլ ա հալալ::)

Լուսաբեր
22.11.2009, 00:33
Ինձ Բելգիայի ու Մալթայի երգը դուր եկավ, լավն էին , աշխույժ :)
Իսկ էն սատանիստին... :angry

Elmo
22.11.2009, 00:34
13 համարը եքա կնիկ չէ՞ր":

Մանուլ
22.11.2009, 00:35
Չէ, ասում եմ լավիկն էր::P

Մեր Անդոյին էլ ա հալալ::)
Կիպրոսինն էր լավը :P

Ըհը, Անդոն ինչ լավ ձայն ուներ :)

A.r.p.i.
22.11.2009, 00:37
Երեխեք սենց որ տենում եմ, աչքիս Անի Լորակն ա հաղթելու:D
Բայց լավ ,կատակը մի կողմ, լավ երգեց Լուարան, չէ՞:

Արիացի
22.11.2009, 00:38
Ըհը, Անդոն ինչ լավ ձայն ուներ :)

Իզուր չի էնքան ուկրաինացիների մեջ ընտրվել հենց ինքը:)
Քվեարկեցի:oy

A.r.p.i.
22.11.2009, 00:40
Իզուր չի էնքան ուկրաինացիների մեջ ընտրվել հենց ինքը:)
Քվեարկեցի:oy

Հա Ուկրաինան իրոք լավն էր, ու մեկ էլ Ռուսաստանը դուրս եկավ:

Ռուֆուս
22.11.2009, 00:41
Վայ, Sigur Ros են դրել.... :love

հարգեցի :love

Աբելյան
22.11.2009, 00:41
Երեխեք սենց որ տենում եմ, աչքիս Անի Լորակն ա հաղթելու:D
Բայց լավ ,կատակը մի կողմ, լավ երգեց Լուարան, չէ՞:
Լավ երգեց, ուղղակի երգը լավը չէր::(

A.r.p.i.
22.11.2009, 00:44
Լավ երգեց, ուղղակի երգը լավը չէր::(
Հա, այ եթե անցած տարվա իրա երգը լիներ, շանսերը ավելի մեծ կլինեին: Էն ավելի մանկական էր:

Արիացի
22.11.2009, 00:46
Ժողովուրդ, ամբողջ Եվրոպան ա քվեարկում, թե մենակ մասնակից երկրները?

Ռուֆուս
22.11.2009, 00:46
Ժողովուրդ, ամբողջ Եվրոպան ա քվեարկում, թե մենակ մասնակից երկրները?

Մենակ մասնակից երկրները, թե չէ արդար չէր լինի :)

Աբելյան
22.11.2009, 00:53
Սկզբի համար վատ չի…:think

Արիացի
22.11.2009, 00:54
Ապրեն հյուսիսային եղբայրները :hands:hands

Շինարար
22.11.2009, 00:55
Էս Ռազմիկն ինչ տիպ էրեխա յա, լավն են էլի երեխեքը:))

Լուսաբեր
22.11.2009, 00:57
Եվրատեսիլում ամենահետաքրքիր մասը էս քվեարկության պահնա :hands

Արիացի
22.11.2009, 00:57
Էս ռումինացիք ֆուտբոլից բան չեն հասկանում :D

Ռուֆուս
22.11.2009, 00:58
Աչքով չտանք, բայց ոնց որ թե հաղթելու ենք :))

Մեր խուճուճիկը իրոք լավն էր :D

Արիացի
22.11.2009, 01:00
Ապրեն մեր հյուսիսային հարևանները::hands:hands

Փոքրիկ
22.11.2009, 01:01
Ապրեն Բարսելոնան ստեղծողները:}

Լուսաբեր
22.11.2009, 01:02
Կարողա՞ հաղթենք :}

Շինարար
22.11.2009, 01:02
Եռյակի մեջ ենք, էն երկուսն էլ իմ ֆավորիտներից են:hands, եթե առաջինը չլինենք, երկրորդը մերն ա հաստատ

Աբելյան
22.11.2009, 01:04
Առաջի տեղն ենք:hands

Ռուֆուս
22.11.2009, 01:04
օպերատորները մերոնց ինչ-որ շատ են ցույց տալիս....

Ռուֆուս
22.11.2009, 01:10
Թքեցինք :))

Արիացի
22.11.2009, 01:10
Թյուուուուու

Լուսաբեր
22.11.2009, 01:10
Մակեդոնացուց :angry

Մանուլ
22.11.2009, 01:11
Թքեցինք :))
Ոչինչ :)) Էլի վատ չի :) Հո «Արևիկ»-ից բարձր տեղ չէ՞ր գրավելու :P

Yeghoyan
22.11.2009, 01:11
ի՞նչ եղավ:o
ես չեմ նայում, բան գրեք, բան հասկանամ:oy

VisTolog
22.11.2009, 01:11
3րդ պատվավոր տեղը :))

Արիացի
22.11.2009, 01:11
Լրիվ Արևիկի սցենարը կրկնվեց:(

Աբելյան
22.11.2009, 01:11
Էլի ինչպես միշտ վերջի րոպեին ենք ձեռներիցս հաջողությունը բաց թողում…:think

Շինարար
22.11.2009, 01:11
Յախք, Մակեդոնիան համը հանեց, Նիդերլանդներն էլ էր իմ ֆավորիտներից, չնայած վերջինն էր դրանցից, իսկ մենք Ռուսաստանի հետ երկրորդ տեղու՞մ ենք, չհասկացա

Լուսաբեր
22.11.2009, 01:12
ամենաշատ 12 միավորը ստանաս 1 տեղ գնաս,գաս վերջի երկրից 1 ստանաս ու երրորդ տեղում հայտնվես :(:angry

Շինարար
22.11.2009, 01:12
3րդ պատվավոր տեղըբայց խի՞

Աշխեն
22.11.2009, 01:13
Եկեք Մակեդոնիային պատերազմ հայտարարենք:angry
Նույ Արևիկի պատմությունը:cry
Ապրի Լուարան, էդ երգով 2-րդ հորիզոնականը շատ լավա:hands

Շինարար
22.11.2009, 01:14
Սարքած բան էր, սաղ ամենաբարձր միավորներ տան, մեկ էլ մեկ ստանա՞նք, չեմ հավատում:(:angry

Okamigo
22.11.2009, 01:15
Ափսոս,եդ Մակեդոնիայի ինչն եմ ասել:angry

Լուսաբեր
22.11.2009, 01:15
Սարքած բան էր, սաղ ամենաբարձր միավորներ տան, մեկ էլ մեկ ստանա՞նք, չեմ հավատում:(:angry

Ճիշտա

VisTolog
22.11.2009, 01:15
բայց խի՞
Տենց:

Ռուֆուս
22.11.2009, 01:16
Ժող, գոնե հասկանու՞մ եք, որ Մակեդոնիան ստեղ հեչ մեղք չուներ.... Վերջինը որ երկիրն էլ իր միավորները հայտարարեր, մեկա դրանից ոչ մի բան չէր փոխվի :)) Նախքան միավորները հայտարարելը կազմակերպիչները գիտեն, ով որ տեղն ա գրավել :)

Ամեն դեպքում շնորհավորում եմ Լուարային, լավ երգեց ու շատ էլ լավ տեղ գրավեց: Հաջորդ տարի անպայման կհաղթենք :hands:

Շինարար
22.11.2009, 01:16
Տենց:

Ո՞նց տենց, Ռուսաստանի հետ միավորները հավասա՞ր չէին

Արիացի
22.11.2009, 01:16
Սարքած բան էր, սաղ ամենաբարձր միավորներ տան, մեկ էլ մեկ ստանա՞նք, չեմ հավատում:(:angry

Նույնիսկ Մալթան, որ մեզ երբեք միավոր չէր տվել, էս անգամ 7 տվել էր:

VisTolog
22.11.2009, 01:17
Սարքած բան էր, սաղ ամենաբարձր միավորներ տան, մեկ էլ մեկ ստանա՞նք, չեմ հավատում:(:angry
Որ հաղթեին, հո չէի՞ր ասելու սարքած էր :))

VisTolog
22.11.2009, 01:18
Ո՞նց տենց, Ռուսաստանի հետ միավորները հավասա՞ր չէին
Հա:pardon

Լուսաբեր
22.11.2009, 01:19
Որ հաղթեին, հո չէի՞ր ասելու սարքած էր :))

Կասեինք բա ինչ կանեինք, մենք էն ազգն ենք, որ համ լավից, համ վատից միշտ բողոքում ենք ու ինչ ասես որ չենք հորինում :think
Էտ ժամանակ էլ կասեինք, Բարսա գոռացին ու հաղթեցին, թեկուզ հիմա էլ ենք ասում :)))

Շինարար
22.11.2009, 01:19
Հա:pardon

Բան ասա բան հասկանամ, ինչի՞ երկրորդ չէ ու երրորդ:8

VisTolog
22.11.2009, 01:20
Կասեինք բա ինչ կանեինք, մենք էն ազգն ենք, որ համ լավից, համ վատից միշտ բողոքում ենք ու ինչ ասես որ չենք հորինում :think
Էտ ժամանակ էլ կասեինք, Բարսա գոռացին ու հաղթեցին, թեկուզ հիմա էլ են ասում :)))
Բա գոռում էին, որ հաթեին էլի..:))

REAL_ist
22.11.2009, 01:20
արա դե ասա սարքելուց գոնե միքիչ սիրուն սարքեք էլի:angry:angry

urartu
22.11.2009, 01:21
ոբշեմ 2 տեղ ենք, ճօշտ է ռսների հետ հավասար ձայն ունենք, բայց մեր 12 շատ են

Արիացի
22.11.2009, 01:22
Բայց էս ինչ լոմկա եմ:( Մեծ հույսեր էի կապում :(

Okamigo
22.11.2009, 01:26
Ախր եդ Նիդերլանդի երգը լրիվ ապուշություն էր

urartu
22.11.2009, 01:27
իզուր էլ նայի մենակ նեռվերաս քանդվավ

Շինարար
22.11.2009, 01:30
Մանկական լավ երգ էր, ավելի լավերը կային, բայց իրենց երգն էլ լավն էր, մերից որ հաստատ լավն էր, երեխեքին պետք չի կպնել, իմ ավանդապաշտ կարծիքով:

Okamigo
22.11.2009, 01:30
Ճիշտն ասած իմն էլ,ամեն անգամ կապ շունի որտեղ,միշտ վերջին մոմենտին ենք պարտվում,եդի ընդհանրապես նեռվեռնա ուտում

Norton
22.11.2009, 01:32
Ժողովուրդ 2-րդ տեղը պատվավոր տեղա: Վատ չի:

Արիացի
22.11.2009, 01:36
Դե լավ, մնաց սպասենք հաջորդ տարվան:

Էս դիտմամբ են եվրոտեսիլից հետո էս հաղորդումը դրել, որ մարդիկ շեղվեն?:D

Kita
22.11.2009, 02:50
Մոդերատորական: Դադարեցրեք ոչ նորմատիվ բառապաշարով գրառումները`արտահայտվելով զուսպ և կոռեկտ:
Նաև մի մոռացեք, որ գտնվում եք «Երաժշտություն» բաժնում:

Yellow Raven
22.11.2009, 14:53
Ափսոս, համերգից առաջ արդեն նշել էի, որ ֆավորիտները Նիդեռլանդները, Բելգիան ու Հայաստանն են, գրեթե չսխալվեցի, բայց շատ մեծ հույսեր ունեի, որ մենք կհաղթենք:(

Չեք պատկերացնում,ոնց էի ջղայնացել մակեդոնացիների վրա, ստացվումա, որ իրանց մոտ մենք վերջից երրորդն էինք:angry

Ամեն դեպքում,շնորհավորում եմ առաջին հերթին Լուարային, 2-րդ տեղը շատ լավ արդյունքա:)

Kita
22.11.2009, 14:59
Ինձ նենց հետաքրքիր է` մենք Մակեդոնիային քանի բալ ենք տվել, ենթադրում եմ, որ ոչ բարձր, հիմա ինչ ուրեմն մենք իրավունք ունենք իրանց տենց գնահատել, իրանք չէ?:)
2որդ տեղն էլ է լավ, ապրի Լուարան:

Yellow Raven
22.11.2009, 15:02
Ինձ նենց հետաքրքիր է` մենք Մակեդոնիային քանի բալ ենք տվել, ենթադրում եմ, որ ոչ բարձր, հիմա ինչ ուրեմն մենք իրավունք ունենք իրանց տենց գնահատել, իրանք չէ?:)
2որդ տեղն էլ է լավ, ապրի Լուարան:

Հարցը նրանումա,որ Մակեդոնիան առաջատարների մեջ տեղ չգրավեց, նույնիսկ եթե հիշողություն ինձ չի դավաճանում վերջին տեղերում էր:)
Իսկ մենք համարյա բոլոր երկրներից բարձր բալեր էինք ստանում ու մի քիչ զարմանալի էր Մակեդոնիայից ստացած 1 միավորը;)

Թե՞ ստեղ ծանոթովա, մենք քիչ ենք տվել, իրանք էլ պետքա քիչ տան:))

Միքո
22.11.2009, 15:03
Ինձ նենց հետաքրքիր է` մենք Մակեդոնիային քանի բալ ենք տվել, ենթադրում եմ, որ ոչ բարձր, հիմա ինչ ուրեմն մենք իրավունք ունենք իրանց տենց գնահատել, իրանք չէ?:)
2որդ տեղն էլ է լավ, ապրի Լուարան:

բայց մենք երգը պետք է գնահատենք, ոչ թե երկիրը… դժվար թե մեր :good երգը ու իրանց :bad երգը համեմատել կարողանանք

Dayana
22.11.2009, 15:22
Վաու, մեր խոխեն երիրորդ տեղն ա գրավել? Ապրի :) Բարսելոնա~ :dance
Ափսոս ոչ մի անգամ չեմ լսել երգը :oy

Kita
22.11.2009, 15:26
Հարցը նրանումա,որ Մակեդոնիան առաջատարների մեջ տեղ չգրավեց, նույնիսկ եթե հիշողություն ինձ չի դավաճանում վերջին տեղերում էր:)
Իսկ մենք համարյա բոլոր երկրներից բարձր բալեր էինք ստանում ու մի քիչ զարմանալի էր Մակեդոնիայից ստացած 1 միավորը;)

Թե՞ ստեղ ծանոթովա, մենք քիչ ենք տվել, իրանք էլ պետքա քիչ տան:))

Տարբեր մարդիկ, տարբեր ճաշակներ;)
+ Մակեդոնիայում հայեր չնչին քանակով պիտի լինեն:)

Kita
22.11.2009, 15:28
բայց մենք երգը պետք է գնահատենք, ոչ թե երկիրը… դժվար թե մեր :good երգը ու իրանց :bad երգը համեմատել կարողանանք

Դե հենց էտ է, հլը որ մենք երկիրն ենք քննադատում, որ իրենց պես երկիրը պիտի մեզ տենց գնահատեր:)
Բացի դրանից մեկի համար լավն է, մյուսի համար վատն է:)

Միքո
22.11.2009, 15:36
աչքիս Մակեդոնիայում սաղ ռեալի երկրպագուներ են…
լավա ամեն երկիր չի կարող իր օգտին քվեարկել, թե չէ Հայաստանի ռեալի երկրպագուները լրիվ մեզ կքցեին վերջին տեղերը:D

Mariam1556
22.11.2009, 15:51
Այ ստեղ են ասել " հայի բախտ"
նախանցած տարի էլ վերջին երկրի պատճառով հետ ընգանք.:(

Հոգեվարք
22.11.2009, 17:10
Միշտ ոգևորվում ենք գնահատականների հրապարակման ընթացքում (ինչպես և երեկ մանկական եվրատեսիլի ժամանակ) ու արդեն 99%-ով համոզված ենք լինում, որ մենք ենք հաղթելու Եվրատեսիլում,բայց գալիս է վերջին վայրկյանը ու մենք "թռնում ենք" առաջին հորիզոնականից ու հետո սթափվում՝ ինքներս մեզ ասելով ."Կարող է Հայաստանը հաղթե՞ր, ախր քաղաքականությունը ամենուր է" ու հետո էլ "Ախր, մի հատ հզոր դահլիճ կառուցենք, նոր մտածենք Եվրատեսիլում հաղթելու մասին"...
Մի խոսքով, մերոնք շատ եռանդով ելույթ ունեցան:hands,հազար անգամ մեր բոլոր "աստղերից" լավ ու հանգիստ երգեց Լուառան:ok ու շատ դինամիկ լիցքեր հաղորդեց և դահլիճին, և մեզ՝ հեռուստադիտողներիս:)
Ինձ համար կարևոր է, որ մեր աննման Հայաստանի անունը հնչեց էկրաններին;),համ էլ հիշեցի՝ ինչ էնտուզիազմով խոսեց Հայաստանից գնահատականները հաղորդող մեր պստլիկ, բայց ճստլիկ տղան:ok

sharick
22.11.2009, 18:28
Ժողովուրդ բա անցած տարի Վրաստանը ,որ հաղթեց պիտի իրանց երկրում լիներ չէ? խի Վրաստանի փոխարեն մրցույթը ,ՈՒկրաինայում անցկացվեց?
Վրացիների ու Ռուսաստանի երգն եր լավը....համել իրանք երգում էին Լուարան ճիշտ ա ֆալշեր չեր անում ....բայց գոռռռռռում էր ,չեր երգում ....ես մտածում էի հեսա հեսա ես էրեղու ձայնը կկտրվի ,բայց երգը լավն էր ...:)

Շինարար
22.11.2009, 18:32
Այստեղ կապ չունի, թե ով է հաղթել, որ որոշվի մրցույթի երկիրը, իսկ Վրաստանի այս տարվա երգը գուցե լավն էր, բայց ընդհանրապես մանկական երգ չէր հիշեցնում:

Լուսաբեր
22.11.2009, 18:35
Մանկական եվրատեսիլ կազմակերպվելու ու անցկացվելու երկիրը որոշվում է իրենց կողմից, իսկ մեծահասկաների դեպքում արդեն հաղթողի երկրում է անցկացվում :)

sharick
22.11.2009, 18:47
Պարզա աաա~..... ես գիտեի մանկականում էլ ա հաղթողի երկրում ....փաստորեն տենց չի

sharick
22.11.2009, 18:50
Այստեղ կապ չունի, թե ով է հաղթել, որ որոշվի մրցույթի երկիրը, իսկ Վրաստանի այս տարվա երգը գուցե լավն էր, բայց ընդհանրապես մանկական երգ չէր հիշեցնում:

խի մանկական երգ չեր հիշեցնում....թե չէ մերը մանկական էր....?

Շինարար
22.11.2009, 18:53
խի մանկական երգ չեր հիշեցնում....թե չէ մերը մանկական էր....?

Մերի երաժշտությունն էլ չէր մանկականին հարմար, իմ կարծիքով, ով ա բան ասում… Բայց Լուարան իր տեսքով շատ մանկական ու լավն էր, լավ երգեց, լավ թռվռաց, ըստ արժանվույն էլ երկրորդ տեղ գրավեց:
Լավ` երրորդ:)

sharick
22.11.2009, 18:55
Մերի երաժշտությունն էլ չէր մանկականին հարմար, իմ կարծիքով, ով ա բան ասում… Բայց Լուարան իր տեսքով շատ մանկական ու լավն էր, լավ երգեց, լավ թռվռաց, ըստ արժանվույն էլ երկրորդ տեղ գրավեց:

երկրորդ տեղը Ռուսաստանը բռնեց ,բայց նույն միավորներն էինք ստացել ,մեզ երրորդ տեղը տվեցին...

Ռուֆուս
22.11.2009, 21:15
Ի գիտություն ձեզ, Հայաստանը երկրորդ տեղում է, Ռուսաստանն է երրորդ տեղում:

Kuk
23.11.2009, 21:39
Մի հատ միավորները ո՞վ կարա դնի, դրեք հասկանանք՝ որն ա ճիշտ վերջապես: Չեմ նայել ու զարմանում եմ, թե ինչ բարդ բան կա որոշելու մեջ, թե ով որ հորիզոնականում ա հայտնվել միավորների արդյունքում: Մենակ միավորները դրեք, ես կասեմ՝ առանց ինչ-որ երեխայական մեկնաբանությւոնների՝ մեր 12-ը շատ ա, ռուսների 11-ն ա շատ: Սրանք անկափ բաներ են, եթե հավասար ա, ուրեմն հավասար ա, ի՞նչ կապ ունի, թե ով ինչքան 12 ա հավաքել: Նմանօրինակ մխիթարական խղճուկ մեկնաբանությունները թողեք հայլուրանման աղբանոցներին:

Kuk
23.11.2009, 21:43
Մակեդոնիային մեղադրելու տրամաբանությունն էլ չեմ հասկանում: Հետաքրքիր կլիներ, եթե մեղադրողները քիչ թե շատ (չնայած շատը բացառված ա) տրամաբանական հիմնավորումներ բերեն, թե ինչու են մեղադրում Մակեդոնիային:
Անձամբ ես էս տխմար երգի համար կես միավորը նույնիսկ կափսոսեի: նենց որ, եթե էդ երգով երկրորդ կամ երրորդ հորիզոնական էլ հասել են, արդեն լավ ա, նույնիսկ՝ շատ լավ ա:

urartu
23.11.2009, 21:50
արդյունքները (http://www.junioreurovision.tv/event/scoreboard?event=1483)

Ռուֆուս
23.11.2009, 21:56
Մի հատ միավորները ո՞վ կարա դնի, դրեք հասկանանք՝ որն ա ճիշտ վերջապես: Չեմ նայել ու զարմանում եմ, թե ինչ բարդ բան կա որոշելու մեջ, թե ով որ հորիզոնականում ա հայտնվել միավորների արդյունքում: Մենակ միավորները դրեք, ես կասեմ՝ առանց ինչ-որ երեխայական մեկնաբանությւոնների՝ մեր 12-ը շատ ա, ռուսների 11-ն ա շատ: Սրանք անկափ բաներ են, եթե հավասար ա, ուրեմն հավասար ա, ի՞նչ կապ ունի, թե ով ինչքան 12 ա հավաքել: Նմանօրինակ մխիթարական խղճուկ մեկնաբանությունները թողեք հայլուրանման աղբանոցներին:

Պարզվում է, Հայաստանն ու Ռուսաստանը կիսում են երկրորդ տեղը, urartu-ն լինքը տվել է

urartu
23.11.2009, 22:04
2 տեղի համար մենք էլ ենք մեղավոր, մենակ Հայսատանից 8 բալ է գնացել նիդերլանդներին, ասենք գոնե դրա տեղ 3 լիներ էլի կկրեինք:(

Ռուֆուս
23.11.2009, 22:09
2 տեղի համար մենք էլ ենք մեղավոր, մենակ Հայսատանից 8 բալ է գնացել նիդերլանդներին, ասենք գոնե դրա տեղ 3 լիներ էլի կկրեինք:(

urartu, հերիք է ինչքան բողոքենք հայի բախտից, մեկ ա էլ ոչինչ չենք փոխի: Ավելի լավ է մյուս տարվա մասին սկսենք մտածել, որ գոնե մի անգամ հաղթենք:

urartu
23.11.2009, 22:11
urartu, հերիք է ինչքան բողոքենք հայի բախտից, մեկ ա էլ ոչինչ չենք փոխի: Ավելի լավ է մյուս տարվա մասին սկսենք մտածել, որ գոնե մի անգամ հաղթենք:
հարցը բողոքելը չի, պարզապես օբիդնի է

Rammstein
23.11.2009, 22:24
Քանի որ նույն օրը չկարողացա գրեմ, հիմա մի երկու բան ասեմ:
Նախ իմ համար ամենավատ երգը հենց Մակեդոնիայինն էր, բայց ոչ թե նրա համար, որ մեզ քիչ միավոր տվեցին, այլ ուղղակի լսելու երգ չէր, ԻՄՀՕ: Դուր եկավ Վրաստանը:

Իմ սկզբունքներին այս անգամ էլ չեմ դավաճանել ու ոչ մեկի օգտին չքվեարկեցի:

Իսկ մերոնց երգը իմ կարծիքով այդքան առաջ գնաց, միայն որովհետեւ Բարսելոնայի մասին էր: Եթե նույն երգը լիներ, օրինակ` Վիլլառեալի մասին, ապա չէինք էլ մոտենա առաջին տեղերին: :pardon

Տրիբուն
24.11.2009, 22:34
Հայկական ժամանակում քննարկում են ձեր ստեղի քննարկումը, մեդիազվեզդա եք դարձել :D

Ինչեւէ, մրցույթը, ինչպես միշտ, դարձյալ բազմաթիվ քաղաքացիների քննարկման առարկան էր դարձել: Չնայած ինտերնետով Դար ակումբի կազմակերպած հարցմանը` Ինչպե՞ս եք գնահատում Լուարա Հայրապետյանի երգը, Դրական պատասխանի տակ քվեարկել էր հարցման մասնակիցների 43.5 տոկոսը, իսկ Բացասական` 46.5, սակայն ինտերնետային քննարկումները ցույց էին տալիս, որ քաղաքացիները հիմնականում գոհ են Լուարայի ելույթից: Քննարկումներում հատկապես խրախուսվում էր այս տարի Հայաստանի կողմից Ռուսաստանի փոխարեն Ուկրաինային ձայն տալը: Այն բանից հետո, երբ Akumb.am բլոգի այցելուներից մի քանիսը գրել են, որ իրենք քվեարկելու են Բելգիայի մասնակցի օգտին, քանի որ նա շատ պուպուշ աղջիկ ա, կայքի Urartu անունով հանդես եկող մի այցելու գրել է. Եթե միտք ունեք քվեարկելու, քվեարկեք Ուկրաինայի օգտին, որովհետեւ էդ երկիրը ներկայացնում է մեր հայրենակից Անդրանիկ Ալեքսանյանը: Հույս ունենանք` գոնե էս անգամ Հ1-ը ցույց չի տա իր ստրկաքծնվողական քաղաքականությունը եւ ռուսներին բարձր` 12 չի տա: Հոգեվարք անվան տակ հանդես եկած 24-ամյա պատանին գրում է. Միշտ ոգեւորվում ենք գնահատականների հրապարակման ընթացքում ու արդեն 99%-ով համոզված ենք լինում, որ մենք ենք հաղթելու Եվրատեսիլում, բայց գալիս է վերջին վայրկյանը, ու մենք թռնում ենք առաջին հորիզոնականից ու հետո սթափվում` ինքներս մեզ ասելով. Կարող է Հայաստանը հաղթե՞ր, ախր քաղաքականությունը ամենուր է... Մի խոսքով, մերոնք շատ եռանդով ելույթ ունեցան, հազար անգամ մեր բոլոր աստղերից ավելի լավ ու հանգիստ երգեց Լուարան ու շատ դինամիկ լիցքեր հաղորդեց եւ դահլիճին, եւ մեզ` հեռուստադիտողներիս:

Հոգեվարք
02.12.2009, 20:27
Հոգեվարք անվան տակ հանդես եկած 24-ամյա պատանին գրում է.

Մեեեեեեեեեեռա:D,չկաաաաաաաամ երեխեեեեեեք, օգնություուու՛ն :D,փաստորեն պատանի եմ:angry,չգիտեի:D

Հասկանալի է, որ տղա բառի հետ են շփոթել, լավ մի կերպ տանելի է 24-ամյա պատանի արտահայտությունը, լօլ, բայց այդ էլ չի փրկի ինձ, ախր ես իգական սեռի ներկայացուցիչ եմ, հա ինչ անենք, որ ծածկանունս ոմանց թվում է պատանեկան:(...

Գիտեմ, թեմայից դուրս է, բայց չդիմացա...ո՞վ էլ լիներ, կարտահայտվեր:oy