PDA

Դիտել ողջ տարբերակը : Ոսկե Ծիրան 6 կամ կինոյի շաբաթ. 12.07-19.07



Sunny Stream
11.07.2009, 19:50
Հուլիսի 12-ին, այսինքն` վաղը, մեկնարկում է Ոսկե Ծիրան 6-րդ միջազգային կինոփառատոնը!!! տա-տա~մ ;)

Այս անգամ կլինեն հետահայաց ցուցադրություններ երեք աշխարհամասերից` աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկու (Անջրպետ,
Հատուկ նշաններ, Հեշտ հաղթանակ, Ձեռքերը վեր, Չորս գիշեր Աննայի հետ, Ֆերդիդուրկե), Կաննի մրցանակակիրներ ճապոնացի Կոհեյ Օգուրիի (Թաղված անտառը, Մահվան խայթը, Նվիրվում է Կայակոյին, Տղմոտ գետը, Քնած մարդը) և ամերիկացի Ռոբ Նիլսոնի (Կարիք, Հյուսիսային լույսեր, Փրեսք կղզին) ֆիլմերը: Նախորդ տարիների նման փառատոնի ընթացքում վարպետության դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ` ի դեմս Ռոբ Նիլսոնի, Անջեյ Կրակովսկու, Նանա Ջորջաձեի, Սերգեյ Սոլովյովի և Կոհեյ Օգուրիի: “Մեկ օր Եվրոպայում” արտամրցութային ծրագրում կցուցադրվեն լավագույն ֆրանսիական, գերմանական, հոլանդական և լեհական ֆիլմերը: Հուլիսի 14-ը կլինի ֆրանսիական կինոյի օր, հուլիսի 16-ը` լեհական, հուլիսի 17-ը`գերմանական: Ինչպես նաև ամեն երեկո կներկայացվի “Արաբական գիշերներ” ծրագիրը «Նաիրի» կինոթատրոնում:

Բացման արարողությունը կկայանա հուլիսի 12-ին, ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնում: Երեք միջազգային ժյուրիները կգլխավորեն Կոհեյ Օգուրին` Ճապոնիա, Ալեքսանդր Ռոդնյանսկին` Ռուսաստան, և Հայկ Բալյանը` Հոլանդիա:

Ծրագիրը կարող եք գտնել այստեղ (http://gaiff.am/am/schedule/):

Հաճելի նորություն`ծրագրում -յանով վերջացող ազգանուններն բավականին շատ են` համեմատած նախորդ տարիների հետ... դա իհարկե կարևոր քայլ է, ողջունում եմ հայկական կինոն հանդիսատեսին ներկայացնելու քայլը! Հույս ունեմ, որ դրանք արժանի կլինեն ներկայացվել մյուս ֆիլմերի կողքին: Արտասահմանյան ֆիլմերի անվանումները անծանոթ են, բայց մեծ մասը` շատ խոսուն ու հետաքրքիր... կնայենք, կխոսենք: Մի քանիսն եմ դիտել. "Աշունը (http://gaiff.am/am/films/autumn/)" խստորեն խորհուրդ եմ տալիս բոլորին!!! Հրաշք օպերատորական աշխատանք, շատ լավ դերասանական խաղ /չհաշված` տիպաժները/, շատ հուզիչ ու, ըստ էության, իրական պատմություն, խիստ համարձակ քայլ ռեժիսորի կողմից: Տպավորիչ ֆիլմ է ու կարևոր! Շատ կուզեմ հանդիպել ռեժիսորին:
Նաև` "Կովկասի ազգականուհին" (http://gaiff.am/am/films/niece/) - հուզի ու "գտած" պատմություն է, որ լրիվ նոր լույսի ներքո է ներկայացնում Ղարաբաղյան պատերազմը. ֆիլմում բացարձակապես չկան պատերազմական կադրեր, բայց ըստ էության հենց պատերազմի մասին է, մարդկանց պատերազմական ճակատագրերի...

Ասում են շատ լավն է "Աբսուրդստանը" (http://gaiff.am/am/films/absurdistan/)... մի խոսքով ԱՆՊԱՅՄԱՆ նայելու բաներ շատ կան, կհանդիպենք դահլիճներում ;)

Kuk
11.07.2009, 20:00
Tert.am-ում հարցում կա բացված, եթե հետաքրքրում ա, նայեք: Էս պահի դրությամբ՝

Sunny Stream
12.07.2009, 22:18
էն որ փառատոնը էս տարի ֆինանսական ճգնաժամ է ապրում ու գովազդի պակաս ունի, որ հայտնի անունները քիչ են ու մարդկանց մասնակցությունը` պասիվ, հայտնի էր վաղուց, բայց ներելի էր` օբյեկտիվ պատճառներ ուներ...

էն որ փառատոնը սկսվեց խայտառակ ֆիլմով (http://www.akumb.am/showthread.php?t=42505), աններելի է, խիստ զայրացած եմ ու հիասթափված:

բայց, պետք է նշեմ, որ առավոտյան լավ ֆիլմ դիտեցի. "Մյուս ափին" - վրացական ֆիլմ էր` հուզիչ մարդկային պատմություն վրացա-աբխազական հակամարտության կոնտեքստում... զարմացած եմ վրացի ռեժիսորի համարձակությամբ` ներկայացնելու միշտ սիրուն ու պուպուշ երևացող Թբիլիսիի հետնախորշերի կյանքը, աբխազների հանդեպ նրանց անարդարացի վերաբերմունքը... կատարյալ չէր, հզոր չէր, բայց լավն էր ու տպավորիչ:

Freddie
30.07.2009, 13:05
բայց, պետք է նշեմ, որ առավոտյան լավ ֆիլմ դիտեցի. "Մյուս ափին" - վրացական ֆիլմ էր` հուզիչ մարդկային պատմություն վրացա-աբխազական հակամարտության կոնտեքստում... զարմացած եմ վրացի ռեժիսորի համարձակությամբ` ներկայացնելու միշտ սիրուն ու պուպուշ երևացող Թբիլիսիի հետնախորշերի կյանքը, աբխազների հանդեպ նրանց անարդարացի վերաբերմունքը... կատարյալ չէր, հզոր չէր, բայց լավն էր ու տպավորիչ:

Պուպուշ-մուպուշ չգիտեմ, բայց այս ֆիլմին չարժեր մրցանակ տալ։ Ախր շատ թույլ ֆիլմ էր։ Սրտաճմլիկ պատմություն և վերջ։:bad Ավելի ուժեղ ֆիլմեր կային։
Իսկ ամենաուժեղ ֆիլմերից էր «Գերմանիա 09»-ը։ Շատ ուժեղ և ազդեցիկ ֆիլմ է, լուրջ խնդիրներով։ Ինձ թվում է շատ դիտողներ չեն լինի, քանի որ մեկ անգամ ցուցադրվեց և շատ քիչ մարդ կար։ Այ այդ ֆիլմին արժեր մրցանակ տալ։

Ֆրեյա
31.07.2009, 23:03
Փակման օրը տեսել եմ Կոպպոլայի "Տետրո" ֆիլմին.... հոյակապ ֆիլմ էր...
Սկզբում որ նայում էի, ինձ թվաց, թե 60-70-ականներին նկարահանված ֆիլմ է, ու զարմանում էի, թե ինչքան ժամանակակաից են դերասանների դեմքերը :D
հետո, բջջային հեռախոս կադրում հայտնվելուց հետո, հասկացա, որ մեր օրերն են...(2009-ի ֆիլմ է :))
Հետաքրքիր էր ու շատ լավ նկարահանված :)

Sunny Stream
06.08.2009, 03:26
Ես էլ դիտեղի Տետրոն ու ես էլ շատ տպավորվեցի. ինքս էլ չհասկացա,թե ինչից. վերջի հիչքոքային դրվագները ներվայնացրին` սրահը կրակի տալ, սասպենս... բայց շատ տպավորիչ էր, էդ օրը երեկոյան ինձ հանկարծ բռնեցրի, որ աչքիս առաջ դեռ տետրոյի նյարդային խոշոր պլանն էր, անընդհատ եփվում էր մեջս:
"Մյուս ափը" արժանի էր մրցանակի, քո ասածը չեմ դիտել, բայց վրացական ֆիլմը թերագնահատում ես ;)
Ամենաշատը տպավորվել եմ Ռոբ Նիլսոնի "Փրեսք կղզին" ֆիլմից. հին էր, բայց շատ արդիական, շատ նեղ-ինդիվիդուալ ու համամարդկային, շատ հոգեբանական ու հասկանալի, մարդկային ներքին շատ նուրբ կոնֆլիկտներ էր շոշափել ու բացահայտել: Շատ լավն էր:
Աբսուրդստանը փառատոնի ամենապոզիտիվ ֆիլմն էր!!! Կուստուրիցայի սցենարիստն էր աշխատել էդ ֆիլմի վրա, ռեժիսորն էլ դեմք գերմանացի տղա էր: Շատ ուրախ ու փախա~ծ կինո էր, վերջն էլ լավն էր, մի տեսակ սիրուն-իմաստալից վերջաբան էր էդ բոլոր ցնդաբանություններին. նկարահանվել է ադրբեջանական գյուղում ու հանդիպել ադրբեջանցիների դժգոհությանը` թե ինչու եք մեր ազգին էսքան բութ ու կեղտոտ-գջլոտ ներկայացնում: Իրականում դիտելիս հեչ էլ չէի մտածում, թե դա Ադրբեջանն էր, դա հեքիաթային միջավայր էր` հեքիաթային հերոսներով, լրիվ մտացածին, գունեղ, հումորային:

Freddie
06.08.2009, 17:19
Ամենաշատը տպավորվել եմ Ռոբ Նիլսոնի "Փրեսք կղզին" ֆիլմից. հին էր, բայց շատ արդիական, շատ նեղ-ինդիվիդուալ ու համամարդկային, շատ հոգեբանական ու հասկանալի, մարդկային ներքին շատ նուրբ կոնֆլիկտներ էր շոշափել ու բացահայտել: Շատ լավն էր:


Գժոտ ֆիլմ էր, էլ մի ասա:ok Ես Նիլսոնի վարպետության դասին էլ գնացի։ Հիանալի անձնավորություն է։ Նրա «Հյուսիսային լույսերը» նույնպես շատ-շատ ազդեցիկ և խորը իմաստով էին։ Ինձ շատ դուր եկան։ :love