PDA

Դիտել ողջ տարբերակը : Եկեք մաֆիա խաղանք



StrangeLittleGirl
10.07.2009, 22:39
Էրեխեք, նոր ադնակլասնիկում օնլայն մաֆիա էինք խաղում, բավական լավ էր ստացվում: Մտածեցի՝ ինչու՞ էստեղ էլ չխաղանք որ:

Գրում եմ կանոնները.
1. Խաղացողն իր գույնն ու կարգավիճակը (դոն կամ շերիֆ) իմանում է նամակի միջոցով (վարողը նամակի վերնագրում կգրի): Եթե սև է, կգրվի նաև մյուս սևերի անունները:
2. Առաջին գիշերվա ընթացքում սևերը նամակի միջոցով որոշում են զոհերին: Դրա համար կտրվի ժամանակ կտրվի:
3. Ցերեկը քննարկումը գնում է խիստ հերթականությամբ: Ով հերթից դուրս խոսի, նկատողություն կստանա: Երրորդ նկատողություն ստացողը լքում է խաղը:
4. Ցերեկը քվեարկությամբ խաղը կլքի մի մասնակից: Ուշադրություն. պետք է բոլորը միասին քվեարկեն: Հաշվի առնելով կապի որակը՝ քվեարկություն հայտարարելուց հետո երկու րոպե ժամանակ կտրվի:
5. Գիշերը կրակելիս սևերը վարողին ուղարկում են զոհի անունը, դոնն ու շերիֆն իրենց հարցերն էլ են տալիս, ստանում պատասխան: Այդ մասին կգրվի թեմայում ու կտրվի որոշակի ժամանակ:

Էս հլը չոր: Խաղի ընթացքում ավելի մանրամասն կերևա ինչը ոնց է: Սկսեք գրանցվել, ուղիղ 12-ին խաղանք:

*e}|{uka*
10.07.2009, 22:54
Բյուր, բայց տենց դուրս ա գալիս, որ վարողն ա որոշում ով ա սև լինելու, ով կարմիր, ով դոն, ով շերիֆ: Արդար չի լինի :P

Հավես կլինի, որ օնլայն լինեմ էտ ժամին կմիանամ: :)

Ungrateful
10.07.2009, 22:56
Ես կողմ եմ.. բայց մաֆիայում դեմքի միմիկաներից, շարժումներից, խոսելու ձևից, շատ բան է հասկացվում.. իսկ այստեղ դա չկա...
առաջին խաղը ես չեմ խաղա.. ուզում եմ տեսնել հետաքրքիր է թե ոչ..
բայց հաջորդին անպայման կմիանամ,
սիրում եմ մաֆիա :love

StrangeLittleGirl
10.07.2009, 22:58
Բյուր, բայց տենց դուրս ա գալիս, որ վարողն ա որոշում ով ա սև լինելու, ով կարմիր, ով դոն, ով շերիֆ: Արդար չի լինի

Հավես կլինի, որ օնլայն լինեմ էտ ժամին կմիանամ:
Դե հա, տենց ա լինում :( Անձամբ ես որ վարեմ, տենց չեմ անի, պատահական թուղթ կքաշեմ, որովհետև ինձ հետաքրքիր չի նախօրոք որոշվածներով: Բայց դե ինչ կարող ես անել… Մյուսների համար չեմ կարող երաշխավորել:


Ես կողմ եմ.. բայց մաֆիայում դեմքի միմիկաներից, շարժումներից, խոսելու ձևից, շատ բան է հասկացվում.. իսկ այստեղ դա չկա...
առաջին խաղը ես չեմ խաղա.. ուզում եմ տեսնել հետաքրքիր է թե ոչ..
բայց հաջորդին անպայման կմիանամ,
Հա, համաձայն եմ, բայց ո՞վ ասեց, որ կատարյալ խաղ ենք խաղալու: Էս էլ իրա կայֆն ունի: Բայց ոնց տեսնում եմ, որ սենց պասիվ շարունակվի, էսօր չենք խաղա:

Ungrateful
10.07.2009, 23:04
Հա, համաձայն եմ, բայց ո՞վ ասեց, որ կատարյալ խաղ ենք խաղալու: Էս էլ իրա կայֆն ունի: Բայց ոնց տեսնում եմ, որ սենց պասիվ շարունակվի, էսօր չենք խաղա:

եթե մարդ չհավաքվի, ես առաջին խաղում կխաղամ.. :)
ուղղակի ուզում էի տեսնեի թե ոնց է ստացվում...

Kuk
10.07.2009, 23:38
Իսկ երբ խաղից հանում են, կարելի՞ է լացել, թարս-թարս նայել մյուս խաղացողների նկարներին, հետո -1 գնահատել ու լքել տարածքը:

Norton
11.07.2009, 00:25
2. Առաջին գիշերվա ընթացքում սևերը նամակի միջոցով որոշում են զոհերին: Դրա համար կտրվի ժամանակ կտրվի:
Բավական է մտնել "ով է ֆորումում" բաժին և պարզ տեսնել, ով է նամակ գրում և ով նամակ կարդում և վերջ մաֆիան բացահայտված է:
Ավելի լավ տարբերակ կա, օնլայն խաղալու ` դա www.mafiaonline.ru կայքում գրանցվելն է, որտեղ բոլոր պայմանները կան ստեղծված խաղի համար:

*e}|{uka*
11.07.2009, 00:37
Բավական է մտնել "ով է ֆորումում" բաժին և պարզ տեսնել, ով է նամակ գրում և ով նամակ կարդում և վերջ մաֆիան բացահայտված է:
Ավելի լավ տարբերակ կա, օնլայն խաղալու ` դա www.mafiaonline.ru կայքում գրանցվելն է, որտեղ բոլոր պայմանները կան ստեղծված խաղի համար:

Նորտ կաս ընդե՞ղ, ո՞ր կլանից ես :P

Խաղի ժամանակ կարելի ա թաքնված տարբերակով մտնել, չի երևա :)

Norton
11.07.2009, 00:45
Խաղի ժամանակ կարելի ա թաքնված տարբերակով մտնել, չի երևա
Իսկ մոդերները կտենան ամեն դեպքում:
Կլան չգիտեմ, բայց 1 մակարդակում եմ դեռ

Yellow Raven
11.07.2009, 12:09
Իսկ մոդերները կտենան ամեն դեպքում:
Կլան չգիտեմ, բայց 1 մակարդակում եմ դեռ

Ես էլ:P
Նիքս հենց Vahik-ա:)

Եկեք էսօր ասենք ժամը 22:00-ին բոլոր ակումբցիներով համատեղ մտնենք էդ սայթում խաղանք...

Բյուր, գիտես որնա քո ասածի վատ կողմը, որ մաֆիան գրեթե միշտ դիպուկ կկրակի, թեկուզ հենց գիշերը կարող են խոսալ իրար հետ ու պայմանավորվածության գալ:)
Իսկ նախօրոք նշված կայքում հատուկ դրա համար private-ը փակվումա;)

Venus
11.07.2009, 12:58
Շատ լավ խաղ է, միշտ խաղացել եմ, հետաքրքիր կլինի նաև վիրտուալ տարբերակը, բայց ափսոս 5-ից հետո սայտում չեմ լինում, թե չէ կմիանամ մեծ ուրախությամբ :)

Yevuk
11.07.2009, 13:13
Լավ միտք է, բայց կարծում եմ, որ ինչ-որ մասնակցին կասկածելու համար դրդապատճառներ չեն լինի (օրինակ` էս գիշեր կողքինս շարժվում էր կամ խոսում էր կամ էլ էս խաղին ինչ-որ շատա ծիծաղում :D և այլն): Այսինքն պատքա անհիմն կասկածե՞նք....

Norton
11.07.2009, 15:24
Ես էլ
Նիքս հենց Vahik-ա

Եկեք էսօր ասենք ժամը 22:00-ին բոլոր ակումբցիներով համատեղ մտնենք էդ սայթում խաղանք...
ԱԱ, իմ նիկը ամոթա չեմ գրի:D Քեզ կգտնեմ , եթե սայթում եղար:
Բայց լավ միտքա կարելիա խաղ ստեղծել ու բոլոր ակումբցիներով էդ մեկի մեջ մտնել, կարանք հանգիստ հայերեվ շփվենք:
Իսկ ակումբում խաղալու դեպքում ավելի լավ տարբերակա զրուցարանում անել, որ չատի նման լինի, ավելի հեշտ:

Լավ միտք է, բայց կարծում եմ, որ ինչ-որ մասնակցին կասկածելու համար դրդապատճառներ չեն լինի (օրինակ` էս գիշեր կողքինս շարժվում էր կամ խոսում էր կամ էլ էս խաղին ինչ-որ շատա ծիծաղում և այլն): Այսինքն պատքա անհիմն կասկածե՞նք....
Չէ , իրականում վիրտուալ խաղալից էլ էս սկսում տարբերակել: Նախ բոլորը պետքա անպայման խոսան, ով չի խոսում կասկածները թեքվումա իր վրա, իսկ խոսելը շատ բանա փոխում, նաև քվերակություններն ա շատ բան ցույց տալիս:

Norton
13.07.2009, 22:00
խաղացող կա՞

One_Way_Ticket
13.07.2009, 22:33
Ես mafiaonline.ru-ում արդեն 2 ակումբցի տեսել եմ :) Եթե մտնում եք, ձեն հանեք, նիքս "SSH Forever" է, իրիկունները համարյա միշտ ընտեղ եմ:

Norton
13.07.2009, 22:34
հեսա դուրս եմ գալիս էլի մտնելու եմ, 22 հոգանոց պարտիայա, չի պրծնում:(

Ռուֆուս
13.07.2009, 22:44
սպասեք, ես էլ եմ գալիս:

Angelochek Pushisti
13.07.2009, 23:01
mafiaonline.ru ով կա խաղացող

Ռուֆուս
13.07.2009, 23:01
Գրանցվեցի, hayktt

բայց օնլայն խաղալու ձևը չգիտեմ :oy

Norton
13.07.2009, 23:26
Գրանցվեցի, hayktt

բայց օնլայն խաղալու ձևը չգիտեմ :oy

Հայկ էս նայի
http://academy-avt.moy.su/flash/hello.htm

Norton
13.07.2009, 23:28
Ի դեպ մոդերներին կխնդրեի էս ու իմ բացած թեման միացնեին:
http://www.akumb.am/showthread.php?t=46050

Dragon
28.08.2009, 23:00
Փաստորեն տենց էլ չենք խաղում:(