PDA

Դիտել ողջ տարբերակը : Դեմոկրատիա



Էջեր : 1 [2]

Բիձա
19.08.2009, 20:42
Որոշ քաղաքացիների կարծիքով դեմոկրատիայի առատությունը կամ <<ավելորդ>> դեմոկրատիան վկայում է պետական թույլ կառավարման մասին: Ամերիկյան հայտնի քաղաքագետ Լիփսեթը գտնում է, որ ժողովրդի չափից ավելի մասնակցությունը քաղաքական գործընթացներին բոլորովին չի նպաստում դեմոկրատական վերափոխումների հաջողություններին:

Առանձնապես վտանգավոր է զանգվածային շարժումների ժամանակ մարդկանց մղել դեմոկրատիայի, դեմոկրատական վերափոխումների՝ առանց համապատասխան գիտելիքների, հոգևոր ու նյութական նախադրյալների ստեղծման: Դեմոկրատական գաղափարները, ազատությունները մարդկանց մոտ արթնացնում են ակտիվություն, որը կարող է ունենալ ինչպես կառուցողական, այնպես էլ ոչ կառուցողական բնույթ: Այսպիսի պայմաններում դժվար է որոշել, թե ինչքան և ինչպիսի ուժ պետք է գործադրել դեմոկրատիան պաշտպանելու համար: Հաճախ է պատահում, որ հասարակության սոցիալական, գաղափարական, քաղաքական շերտավորումն ստեղծում է այնպիսի խայտաբղետություն, որ դժվար է որոշել այն մեծամասնությունը, որի կամքը պետք է արտահայտի իշխանությունը: Այդպիսի իրավիճակները թուլացնում են իշխանությունների կայունությունը, կառավարման արդյունավետությունը և ընդհանուր վնաս հասցնում հասարակությանը: Թույլ սոցիալ-տնտեսական հիմքեր ունեցող հասարակության մեջ, հատկապես քաղաքական ու իրավական ցածր մշակույթի պայմաններում, բավականին դժվար է լավագույն կապ հաստատել պետության ու հասարակության միջև, արդյունավետ դեմոկրատական կարգեր հաստատել: Մինչդեռ կրթված ժողովրդին ավելի հեշտ է առաջնորդել, քան՝ քշել, և ավելի հեշտ է կառավարել, քան՝ ստրկացնել:

...
Աստղ ջան, նուրբ էլեմենտներ ես բերել քննարկման, որոնք կախված դիտարկումից տարբեր կընկալվեն:
Երկար քննարկվեց, բայց նույնիսկ տեսական մասում բաց մնաց դեմոկրատական հասարակության կեցվածքի հարցը: Ինչ որ առումով դու հենց դա ես բերում քննարկման:
Մինչև հիմա այստեղ բազմակողմանիորեն նկարագրվել է, թե ինչպիսին է դեմոկրատիան, բայց չի ասվել, շեշտվել, թե ինչի շնորհիվ է նա ստեղծվում, և գոյատևում:
Ես մի քանի տարբեր առիթներով այդ հարցն եմ ուզեցել քննարկման նյութ դարձնել, բայց չի ստացվում: Դե բիձա եմ, երևի հիմար բաներ եմ ասում ըստ տարբեր գիտուն ամենագետների:
Կրկնվելն անիմաստ է, առավել ևս, որ լուրջ չի ընկալվում:
Բայց քանի որ դու շարունակում ես քննարկումը, ապա նշեմ հետևյալ տրիվիալը:
Դեմոկրատական հասարակության մեջ բազմաթիվ շերտերի շահերի հաշվառման խնդիրը հանգեցրել է ներքաղաքական ավելի պարզ սիստեմների գոյացմանը, սակավաթիվ սուբյեկտներով քաղաքական դաշտերի գոյացմանը, օրինակ կվազի -բիպարտիզան համակարգին:
Դեմոկրատիայի . պատմության երկրներում միշտ էլ, անկախ կոնկրետ անվանումից, կհանդիպես երկու հակադիր բևեռների-պահպանողականների և նրանց դեմ կանգնած հինը մերժողների: Ուժերի շատ ավելի մեծ կենտրոնացում միշտ էլ լինում է իշխանության շուրջ և երկրորդական շահերը ի վերջո հանգրվանում են այս հակադիր ճամբարներում:
Նույնիսկ Հայաստանում դա տեղի ունեցավ: Հետևաբար ասել, թե խայտաբղետությունը կրիտիկական է դեմոկրատիայի համար մի քիչ չափազանցված է: Այլ հարց որ զարգացած որոշ երկրներում կան խոշոր երրորդ ուժեր, որոնք փոխում են թե այս պատկերը և թե հաղթելու մեխանիզմները: Օրինակ կանաչների առկայությունը. Գերմանիայում, միշտ բերում է կոալիցիոն կառավարությունների ձևավորման:
Կապված երկրորդային, փոքր խմբերի շահերի հետ, երկկուսակցական սիստեմը հիմա նաև լուրջ պրոբլեմների առջև է կանգնած: Իրար դեմ կանգնած երկու հիմնական խաղացողները շատ հաճախ չեն կարողանում միայնակ հաղթանակ ապահովել ու շատ կարիերիստներ օգտվելով դրանից փոքրիկ խմբերով մտնում են խաղի մեջ միմիայն ծախվելու նպատակով / հայաստանում- օրինակ ախքը, և այլն /: Դրա համար էլ հենց այժմյան երկկուսակցականը ավելի ճիշտ է համարվում անվանել կվազի երկկուսակցական:
Փոքր խմբերի շահերի հարցը լուրջ երկրներում էլ է դա դարձել անլուծելի խնդիր: Օրինակ ԱՄՆ-ում ընտրության նախօրին հայտնվում են բազմաթիվ փոքր խմբեր, որոնք իրենց ներկայացնում են որպես չկողմնորոշվածներ ու ասում են որ 2 հակադիր ուժերից ոչ մեկին էլ չեն հասկանում, ընդունում կամ հավանում: Ու սկսվում է բազարը, դրանց խաթրը շահելու կեղտոտ գործընթացը: Ի վերջո կարող է ստացվել, որ 1 տոկոս ազդեցություն ունեցող խումբը կարող է վարի տալ հիմնական ուժի սկզբուընքային խոստումը:
Այնպես որ երկրորդական ուժերի ու շահերի հաշվառման խնդիրը իրապես լուրջ խնդիր է, բայց ոչ այնքան քաղաքականության, ինչքան մարդկային սրիկայության հաղթահարման:
Իսկ քո ձևակերպած «պետության ու հասարակության միջև, արդյունավետ դեմոկրատական կարգեր հաստատելու» խնդիրը նորմալ աշխարհում իր լուծումն ունի:
Դա պարբերական ընտրություններն են, իսկ միջընտրական ժամանակահատվածում էլ ազատ մամուլն ու լրատվությունը:
Մեզանում ընտրությունները կեղծվում են, իսկ արանքներում էլ ՏՎ-ն իշխանությանն է, ազատ լրագրողներն էլ ծեծված: Դեմոկրատական մեխանիզմը մեզանում ամբողջությամբ է բլեֆ:
Կրթված մարդը կապ չունի դեմոկրատիայի հետ, հակառակը, նա հլու հնազանդ է բիրտ ուժի հանդեպ և հանուն ֆիզիկական գոյության պատրաստ է իր շահը զիջելու: Իսկ բռի, ուժին դիմողն ու իր շահը զոռով հետապնդողը, շատ ավելի լավ դեմոկրատական սուբստատ է:
Երևի թե սա հայերիս հիմնական աշխարհայացքային, տեսական շփոթությունն է: Իշխանությունը միշտ էլ ավելի զոռբաներինն է լինելու, լինի դա բռնապետություն, թե դեմոկրատիա: Հարցը նրանում է, որ ամեն մեկն իր շահի տերը լինի, այլ ոչ թե զիջի զոռբային:
Արդեն երևի հարյուր անգամ կրկնած կլինեմ, որ սահմանադրական պայքարը փակ տարածքի ներսում իր մեջ ոչ մի մեխանիզմ չունի զոռբային իշխանությունից հեռացնելու:
Այնպես որ դեմոկրատիա ասածը որպես հեռու գտնվող դիտարկման առարկա քննարկան լավ օբլեկտ է, բայց հիմա որպես մեզանում կիրառման ենթակա մեխանիզմ, անհամատեղելի երազ է:
Եղած բոլոր զոռբաները իշխանության մեջ են: Հասարակությունը ֆիլտրված է և նույնիսկ տեսական գիտակցության մակարդակով չեզոքացված այդ առումով::(

Մեղապարտ
20.08.2009, 00:42
Եղած բոլոր զոռբաները իշխանության մեջ են: Հասարակությունը ֆիլտրված է և նույնիսկ տեսական գիտակցության մակարդակով չեզոքացված այդ առումով::(
Սկսենք այս մասից սա կարևոր եզրակացություն է ,բոլոր նրանք ովքեր պետք է իշխանական համակարում տեղ ունենային ունեն ( ներառյալ ընդիմախոսները):
Հարկավոր է սպասել կամ ապագա բախման կամ փոխզիջումների:
Իշխանափոխության համար բախման սցենարը քիչ հավանական է ուժերը հավասար են(բոլոր առումներով):
Մնում է փոխզիջումների տարբերակը սա նւոյնպես բարդ խնդիր է քանի որ այն ենթադրում է ռեալ իշխանական սեկտորի վերաբաժանում ,ակնհայտ է որ բաժանման ժամանակ միանշանակորեն տուժելու է իշխանական թևը:
Իշխանական թևի վերաբաժանման արդյունքում պայքարը բնականաբար տեղափոխվելու է անմիջապես տնտեսական դաշտ:
Ժողովուրդը բնականաբար բուֆերի դերում է երկուսի համար ել և վճռական պահին երկուսի կողմից ել զոհաբերվողը լինելու է ժողովուրդը:Փաստ 90 ականներից մինչև այսօր բնականաբար և հետո:
Նման նախագծված զարգացումները բացառում են դեմոկրատական զարգացումները Հայաստանում:

voter
21.08.2009, 13:21
Այստեղ գրեմ պատասխանը, քանի որ հավաքվելու թեման փակվել է ամենահետաքրքիր պահին :) երբ Բիձան http://www.akumb.am/showthread.php?p=1774289&postcount=125 ներկայացրեց իր հիմնավորումը, ինչու է համարում Հայաստանում կարգերի ուժային լուծումը ընդունելի, պատասխանեմ այստեղ, առավել ևս հղում կա այս թեմային, թե արդեն այստեղ ներկայացվել է ուժային մեթոդներով լուծման անխուսափելիությունը։

Բիձա ուշադիր նայելով քո բացատրությունը ամերիկյան համակարգի, կարելի է նկատել, որ քո հիմնավորումը «ոչ դեմոկրատական իշխանության զսպումը» դեպքում ուժի կիրառումը, նույն ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ համար է, ինչը և եկրորդ կետում ես բերել։

Ես չեմ ժխտում ու նույնիսկ ողջունում եմ նրանց, ով պատրաստ է ինքնապաշտպանվել - ոչ մեկ չի ասում, թե պետք չի զինվել, քանի որ պատերազմի հավանականությունը ազրպեճանի հետ չկա։ ՈՒ Մարտի 1ին մարդիկ պաշտպանվել են ու դա միայն ողջունելի է, ինչու համար ոստիկանությունը սերժանտների ու հաբռգածների հետ ամեն կերպ փորձում է վարկաբեկել, թե իրենք չեն հարձակվել այլ իրանց վրա են հարձակվել։

Այսինքն ինքնապաշտպանության անհրաժեշտությունը ու թույլատրելիությունը նույնիսկ ուժով ու զենքով դժվար թէ որևէ հասարակություն, երկիր ու դատարան կարող է արգելել։

Եվրոպայում բացառում են, ներառյալ արգելում են զենք ունենալը, ինչպես կավբոյները ԱՄՆում, քանի որ ՄԵԵԵԾ բարդություն է կողմնորոշվել, թե երբ է սկսվում ինքնապաշտպանությունը, իսկ երբ ուժի չարաշահումը։ Հենց միայն երեկ մի խելառի իր պատվալում բարիկադներ սարքած, հազիվ համոզին հանին, թե չէ ուզում էր ամբողջ ռայոնը տրաքացնի, քանի որ իրա աշխատանքի դիմաց չէին վճարել ու ինքը բանկրոտության առաջ էր կանգնել։

Դա նման է ատոմային կայանում կրիտիկական վիճակի հետ, անընդհատ 24 ժամ շաբաթը 7 օր պիտի զգաստ լինես, որ սահմանը չանցնի, որ չտրաքի, օր.Չեռնոբիլում։

Ավելի հեշտ է չօգտագործել ատոմային էներգիան ու ուրիշ մեթոդներ փնտրել, քան նման վտանգավոր վիճակում անընդհատ ապրել, երբ հասարակ պրովոկացիան կամ սաբոտաժը կարող է հանգեցնել պայթյունի, որի հետևանքները տարիներ ու դարեր չես ուղղի։

Դա եղավ Մարտի 1ին, պրովոկատոր սերժանտ ու հաբռգիստները, ռազբիրատի մեջ քաշեցին ժողովրդին։ Կռիվ սարքելու գործում քրեածինները «մասնագետ են» դա իրենց էությունն է ու վերջում հաստատ գործ են սարքելու, ոնց որ անում են իմա, որ ինքնապաշտպանություն չի եղել այլ հարձակում անկարգություններ։

Պետք է ամեն կերպ խուսափել հնարավորություն տալ այդ տականքներին քեզ քաշեն նման կարդեբալետների մեջ ու ոչ մի «տղայություն» չանել, ինչպես եղավ ԼՏՊի Մարտի 1ին Մյասնիկյանի արձան գալ չգալու հարցում։

ՈՒժային մեթոդը համընդհանուր կիրառելի չէ։
Ինքնապաշտպանությունը կարող է լինել առանձին անձերից, խմբակներից, հրոսակներից, բայց ոչ մի ամբողջ համակարգից։