PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռեփ Բաթլ 1. ministr-ը ընդդեմ xaladilnick-ի



Ռուֆուս
05.07.2009, 22:15
Դե սկսեք ;)

Ու քանի որ ընդունված է բաթլների ժամանակ միմյանց վիրավորել, խնդրում եմ տեքստերը լուրջ չընդունել ու իրարից չնեղանալ :)

Apsara
05.07.2009, 22:22
Դե սկսեք ;)

Ու քանի որ ընդունված է բաթլների ժամանակ միմյանց վիրավորել, խնդրում եմ տեքստերը լուրջ չընդունել ու իրարից չնեղանալ :)

Իսկ առանց լուրջ վիրավորանքների անհնար չէ՞, եկեք փորձեք էլի;)

ministr
05.07.2009, 22:24
Ում մտքով կանցներ, որ մի սառը ժեշտ
Մարդուն կկանչի կռվի անհրաժեշտ
Բայց դա դեռ հեչ,
Համալսարանցին պոլիտեխնիկցուն
Այ քեզ նորություն!

Դե արի տեսնենք, ով ես եղել դու,
Վայրի հովազ, թե զիբիլի կատու...

Ռուֆուս
05.07.2009, 22:26
Իսկ առանց լուրջ վիրավորանքների անհնար չէ՞, եկեք փորձեք էլի;)

Չնայած գրառումդ թեմայից դուրս է ու կջնջվի, պատասխանեմ: Բաթլների հիմնական իմաստը հենց դիմացինին վիրավորելն է, բայց դե ակումբային բաթլները ընկերական են, ցենզուրայի մեջ, դրա համար էլ իրարից նեղանալ չկա :)

ministr
05.07.2009, 22:26
Իսկ առանց լուրջ վիրավորանքների անհնար չէ՞, եկեք փորձեք էլի;)

Փողոցային բառապաշար ինչքան հասկանում եմ չի կիրառվելու, որովհետև քֆուր ասվածը ամերիկյան առօրյայում և մեր տարբեր նշանակություններ ունի: Դրա համար հնարավորինս ցիվիլ որ հետո բանից բան դուրս չգա :)

xaladilnick
05.07.2009, 22:42
Ես համալսարանցի չեմ
ապագա Ֆիզտեխցի եմ
Նախարարնեին բոլոր
կերցրել եմ ես ոլոռ:D

Կկրեմ ես հիմա քեզ
Այ չաղ ու հաստավիզ եզ
Մառոզ կանեմ
Կսպանեմ :hands

1ով պակաս կդառնան
կարեվորը գրեցի առանց քֆուրների
Որովայնամիտ ու բութ դեմքերը
Որոնք միայն կարան
Խժռել խոզի բդերը:P

Նեղանալ բան ման չկա

ministr
05.07.2009, 23:04
Այ քեզ տափակ մետաղի ջարդոն,
Մեջը դատարկ, իսկ խելքը կապրոն,
Ինչ ասես չեն լցնում մեջդ այ կամոդ,
Ձվեր, մայոնեզ, վարունգ ու յոգուրտ,
Իսկ գլխում պահում են միայն խոզի բուդ,
Էդքանից հետո դեռ խոսալու ունես,
Այ չստացված քառակուսի եզ?

Քո նման գիտես ինչքան են ծախվում
Մի մասը կանխիկ,
Մեծ մասն ապառիկ
Դրա համար իզուր ես դու այսպես բլթում,
Ցեղակիցներիդ վրեժը լուծում :)

xaladilnick
05.07.2009, 23:15
Ես որ տափակ եմ
իսկ դու Գառդիռօբ մեծ փորով
դրա համար ես նախանձում այ կով
գրում բաներ խելքից դուրս
ու անթրաշ պահում ուս:D

Մտնւմ ես դու կոալիցիա
մեկ մեկ դառնում միլիցիա
ու մեծացնում ամեն օր
ծալքերը հետույքիդ կլոր:hands

ministr
05.07.2009, 23:32
Քառակուսի անուղեղ,
Որ հոսանքդ անջատեն
Կմնա քեզնից մի թաց տեղ
Իսկ թե գազերն քո հանեն
Կդառնաս դու անիմաստ բեռ

Նենց որ խելոք կանգնի տեղդ
Ու սուսուփուս արա գործդ
Թե չէ ներսդ մենք կդնենք
Քեզ լավ հայտնի ու թարմ մթերք

xaladilnick
05.07.2009, 23:33
ավելի ակտիվ եղեք

ministr
05.07.2009, 23:37
Ի միջի այլոց էս ամեն ինչը վերաբերվումա նիկնեյմերին, ու ոչ անձերին:
Սա շփոթության հնարավոր դեպքերը կանխելու համար:

Շնորհակալություն:

Enigmatic
05.07.2009, 23:49
Դավ ձյաձյա հզոր ա:ok
խալադիլնիկ ավելիլավ կարող ես;)

Դարք
05.07.2009, 23:54
աբրիկոս եռկուստ էլ լավ եք կարդում ռեպ,respect

Apsara
06.07.2009, 01:37
:D լավն էր ու խնդալու, եթե սենց հումորով շարունակվի ու համը չհելնի, կդզի:hands

Փոքրիկ
06.07.2009, 12:46
:Dլավն էր երեխեք... ավելի շատ Դավինը դուրս եկավ:oy

Elmo
06.07.2009, 13:44
Իմ դուրն էլ եկավ: Քվեարկության ժամանակ նախապատվությունս կերևա ում եմ տվել:

Լեո
06.07.2009, 13:44
Մտնnւմ ես դու կոալիցիա
մեկ մեկ դառնում միլիցիա

Ինձ սա շատ դուր եկավ :hands

Սլիմ
06.07.2009, 13:54
Ընտիրա:D:hands

Yellow Raven
06.07.2009, 14:41
Իմ չստացված կարծիքով Մինիստրը առայժմ հաղթումա;)

Ռուֆուս
06.07.2009, 14:44
Եկեք սպասենք, բաթլեն վերջացնեն, քվեարկության ժամանակ նոր մեր կարծիքները կհայտնենք, լա՞վ :)

xaladilnick
06.07.2009, 17:35
թե վեռխերը երես թեքեն քեզնից մի օր
կվախենաս կնգնես դու սար ու ձոր
կփնտրես մի ճարպոտ հովանավոր
Հովանավոր ել չքթնես
Մեկի *ռը կմտնես

Ահա այսպես դու կանես
եթե պաշտոնդ կորցնես
փորիդ համար քո կլոր
կսարքես ուղիղը կոր
վզիդ ծալքերի համար
կդառնաս դու նախարար
Օրենքներն ես շրջանցում
Խախտումներ անում բազում
Բայց մնում ես միշտ արդար
Մեր յուղոտ ճարպոտ նախարար

ministr
06.07.2009, 22:03
Թե վեռխերը երես թեքեն վերջապես,
Կփոշմանեն դրանք տեղում, անմիջապես
Որովհետև գիտեն թափը իմ բազկի
Որ չի ներում ոչ տավարի, ոչ բ**ի

Իսկ հիմա մի ժեշտից լոխ,
Ամբողջությամբ անոռ անգլուխ,
Եկել է այստեղ մտքեր է գրում
Վերևներին ծանոթ ձևանում:

Ու ինչ ես ներկայացնում քեզնից դու
Այ անսեռ ու անիմաստ բանսարկու,
Երկար պոչով, դատարկ գլխով,
Ներսում դատարկ ու միշտ սպասող`
Մի բան դնեն երկար պահեն,
Հենց պետք լինի էլի հանեն.
Ու դոմփելով դուռը փակեն:

Սա չի՞ հալը քո մշտական,
Ծառայում ես ընդամենը մի պահարան,
Որին հետո, ինչպես հետին մի պոռնիկ,
Նետում են դուրս ու գնում նոր ` ԽԱԼԱԴԻԼՆԻԿ:

Ասածներս թող շատ ծանր չհնչի,
Ինչ լինումա, թող որ ԺԵՇՏԻՆ դա լինի :))

VisTolog
06.07.2009, 22:17
Թե վեռխերը երես թեքեն վերջապես,
Կփոշմանեն դրանք տեղում, անմիջապես
Որովհետև գիտեն թափը իմ բազկի
Որ չի ներում ոչ տավարի, ոչ բ**ի

Իսկ հիմա մի ժեշտից լոխ,
Ամբողջությամբ անոռ անգլուխ,
Եկել է այստեղ մտքեր է գրում
Վերևներին ծանոթ ձևանում:

Ու ինչ ես ներկայացնում քեզնից դու
Այ անսեռ ու անիմաստ բանսարկու,
Երկար պոչով, դատարկ գլխով,
Ներսում դատարկ ու միշտ սպասող`
...
Նետում են դուրս ու գնում նոր ` ԽԱԼԱԴԻԼՆԻԿ:

Ասածներս թող շատ ծանր չհնչի,
Ինչ լինումա, թող որ ԺԵՇՏԻՆ դա լինի :))
յահու:D լավն էր:))

Ռուֆուս
06.07.2009, 23:42
Մոդերատորական: Թեմային կցվել է բաց հարցում, որը կտևի ուղիղ երեք օր: Քվեարկեք ձեզ դուր եկած մասնակցի օգտին, որպեսզի որոշենք հաղթողին:

Ռուֆուս
07.07.2009, 11:10
Երկուսդ էլ ապրեք, լիքը ուրախացրիք: Xaladilnick-ը լավ դիմադրում էր, բայց էս մենամարտի հաղթողը իմ կարծիքով ministrն էր :)

masivec
07.07.2009, 11:20
ministr:hands:hands

Ձայնալար
07.07.2009, 12:29
Դավ, սըբանում ես :D

Լեո
07.07.2009, 12:46
Տեսե՞լ եք խալադիլնիկի 1 ձայնը ում կողմից ա :D

xaladilnick
07.07.2009, 20:30
ընտրեք ինձ ու նատուռի սաղ լավ կլնի :B:P

davidus
07.07.2009, 21:07
գրածդ ոնց որ ավագանու նախընտրական "խոստում" լինի.....:D
ապրես.. լավ դիմադրեցիր..

xaladilnick
07.07.2009, 21:21
գրածդ ոնց որ ավագանու նախընտրական "խոստում" լինի.....:D
ապրես.. լավ դիմադրեցիր..

դե գոնե քվեարկի իմ ոգտին

davidus
07.07.2009, 21:31
դե գոնե քվեարկի իմ ոգտին

ափսոս.... արդեն ուշ ա....

davidus
07.07.2009, 21:34
համ էլ 3-րդ մասցիների դեմ պայքարելը մի քիչ դժվար ա....
ես էլ եմ 3-րդ մասցի... :diablo

VisTolog
07.07.2009, 21:55
համ էլ 3-րդ մասցիների դեմ պայքարելը մի քիչ դժվար ա....
ես էլ եմ 3-րդ մասցի... :diablo
էտ գնա րեդ դևիլսին ու Վահեին ասա:))

ես էլ եմ:))

Ambrosine
07.07.2009, 21:57
համ էլ 3-րդ մասցիների դեմ պայքարելը մի քիչ դժվար ա....
ես էլ եմ 3-րդ մասցի... :diablo
էլի առանձացանք գավառային նացիոնալիզմի սկզբունքներին համաձայն?????
Սառնարան ջան, ինձ սադրում են լցոնումներ իրականացնել... :mda

davidus
07.07.2009, 22:22
էլի առանձացանք գավառային նացիոնալիզմի սկզբունքներին համաձայն?????
Սառնարան ջան, ինձ սադրում են լցոնումներ իրականացնել... :mda

չէ, զուտ գավառային հումորային զգացմամբ ենք առանձնացել...;)

Ungrateful
07.07.2009, 22:31
էէէ... մեկա էս բաթլում ministr-ը հզոր էր....
իմ կարծիքով :pardon

Chuk
11.07.2009, 14:58
Մոդերատորական. Թեման փակվում է: