PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձայնագրված սեփական ձայնը..

Գաղթական
05.07.2009, 21:59
Ճիշտն ասած՝ չգիտեյի, թե հարցս որ բաժնին էր ավելի մոտ..
վերջը որոշեցի թեման էստեղ բացել..

շատ մարդկանցից եմ լսել, որ դժվարությամբ են ճանաչում ձայնագրված սեփական ձայնը.. (տեսանյութ, ձայներիզ)..
ժողովրդական լեզվով ասած՝ մեկ-մեկ, նույնիսկ, «հուշտ են լինում» լսելով այն..

կարելի էր մտածել, թե ձայնագրության երևույթը կարելի է, ինչ-որ չափով, համարել թերի, եթե մարդը՝ ողջ կյանքի ընթացքում լսելով սեփական ձայնը, դժվարանում է այն ճանաչել/տարբերել ձայնագրված նյութում..
բայց արի ու տես, որ մարդը, որին խորթ է թվում սեփական ձայնը դրա ձայնագրությունը լսելուց, լավ էլ կարողանում է ճանաչել ու տարբերել իրեն շրջապատողների ձայնագրված ձայները..

Հարց.
Ըստ ձեզ՝ ի՞նչ բացատրություն կարելի է տալ այս երևույթին..

sharick
05.07.2009, 22:10
Ճիշտն ասած ես էլ , որ առաջին անգամ իմ ձայնը ձայնագրված լսեցի , թվում էր թե լրիվ ուրիշ մարդ ա խոսում, ավելի բարակ էր թվում քան ես սովորաբար խոսելիս լսում եմ ինքս ինձ: Բայց դէ ժամանակի ընթացքում սովորական դարձավ :

:think չգիտեմ էլ ինչ բացատրություն կարելի է տալ այս երևույթին

StrangeLittleGirl
05.07.2009, 22:10
Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես իմ ձայնը լավ էլ ճանաչում եմ, բայց այ ահավոր հուշտ եմ լինում, ինչպես և երբ ինձ տեսագրված եմ տեսնում: Չգիտեմ՝ ինչ բացատրություն տալ:

Ռեդ
05.07.2009, 22:14
Մարդն իր իսկական ձայնը լսում է միայն ձայնագրությամբ: Մնացած դեպքերում նա իր ձայնի փոփոխված տարբերակն է լսում: Եթե դուք ձեր ձայնի ձայնագրությունը տաք մեկ այլ մարդու, որ լսի, ապա նա կհաստատի, որ դա ձեր ձայնն է: Իսկ թե ինչու են մարդիկ "հուշտ լինում" իրենց իսկական ձայնը լսելիս, դա չեմ կարող ասել: Անձամբ ինձ մոտ էդպիսի բան չկա :)

Enigmatic
05.07.2009, 22:17
ես էլ չեմ սիրում իմ ձայնը ձայնագրված, հեչ նման չի իմ լսած իմ ձայնին:)) դրա համար խուսափում եմ միշտ ձայնագրվելուց, նկարվելուց, իրոք հետաքրքիր ա թե ինչից ա:think

Ռեդ
05.07.2009, 22:19
խուսափում եմ միշտ ձայնագրվելուց, նկարվելուց
Էդ ա, :)), ոնց որ ասում են "իմ ձենը չի", նենց էլ ասում են "ես նկարներում լավ չեմ դուրս գալիս" :)

Լեո
05.07.2009, 22:23
Ես կարծում եմ, որ մեր ականջները մեր ձայնը ընկալում են ոչ թե արդաքին միաջավայրից, այլ ներքին: Այսինքն՝ ինչքան էլ պինդ փակենք մեր ականջները և ինչքան էլ կամաց խոսենք, միևնույն է մենք մեր ձայնը շատ լավ լսում ենք: Հետևաբար մենք սովոր ենք մեր ձայնը լսել այնպես, ինչպես ոչ ոք: Եվ հետևաբար մեր ձայնի ձայնագրությունը լսելը մեր համար խորթ է (որովհետև այն լսում ենք արտաքին միջավայրից) :)

Enigmatic
05.07.2009, 22:23
փաստորեն մենք իրականում, ավելիվատ ձայն ունե՞նք ու ավելի տգեղ ենք, քան ասենք տեսնում ենք մեզ հայելու մեջ, կամ լսում մեր ձայնը:esim

ministr
05.07.2009, 22:29
Մենք մեր ձայնը լսում ենք նաև "ներսից" ու ստացվում է այլ պատկեր, իսկ կողքից լսելով ընկալում ենք, ոնց որ մնացած բոլոր ձայները: Հուշտ առանձնապես չեմ լինում, բայց անսովոր է, կարծում եմ սա է պատճառը:

Ռուֆուս
05.07.2009, 22:29
Ես էլ եմ հուշտ լինում իմ ձայնագրած ձայնը լսելիս.... Ոնց որ ուրիշ մարդ խոսի տեղս...

Երևի հոգեբանական պահ է, որովհետև շատերի մոտ է էսպես:

Enigmatic
05.07.2009, 22:33
օրինակ իմ ականջին իմ ձայնը ավելի նուրբ ու բարակ է հնչում ու համեմատ արագ եմ խոսում, իսկ ձայնարածով որ լսում եմ, ավելի կոպիտոտ է ու դանդաղ ոնցոր խոսամ:տեսնես իրո՞ք տենց է

Լեո
05.07.2009, 22:36
օրինակ իմ ականջին իմ ձայնը ավելի նուրբ ու բարակ է հնչում ու համեմատ արագ եմ խոսում, իսկ ձայնարածով որ լսում եմ, ավելի կոպիտոտ է ու դանդաղ ոնցոր խոսամ:տեսնես իրո՞ք տենց է
Իսկ ինձ թվում ա՝ իմ ձայնը սեքսուալ ա, բայց ձայնագրությունը լսելիս լրիվ հիասթափվում եմ :D

Enigmatic
05.07.2009, 22:38
Իսկ ինձ թվում ա՝ իմ ձայնը սեքսուալ ա, բայց ձայնագրությունը լսելիս լրիվ հիասթափվում եմ :D

:D:D:D պահ թիթիզ

Լեո
05.07.2009, 22:40
:D:D:D պահ թիթիզ

Բայց ես սեքսուալ ձայնով գլուխ չեմ գովում :D:D

Ուլուանա
05.07.2009, 23:05
Մարդն իր իսկական ձայնը լսում է միայն ձայնագրությամբ: Մնացած դեպքերում նա իր ձայնի փոփոխված տարբերակն է լսում: Եթե դուք ձեր ձայնի ձայնագրությունը տաք մեկ այլ մարդու, որ լսի, ապա նա կհաստատի, որ դա ձեր ձայնն է: Իսկ թե ինչու են մարդիկ "հուշտ լինում" իրենց իսկական ձայնը լսելիս, դա չեմ կարող ասել: Անձամբ ինձ մոտ էդպիսի բան չկա :)

Ես կարծում եմ, որ մեր ականջները մեր ձայնը ընկալում են ոչ թե արդաքին միաջավայրից, այլ ներքին: Այսինքն՝ ինչքան էլ պինդ փակենք մեր ականջները և ինչքան էլ կամաց խոսենք, միևնույն է մենք մեր ձայնը շատ լավ լսում ենք: Հետևաբար մենք սովոր ենք մեր ձայնը լսել այնպես, ինչպես ոչ ոք: Եվ հետևաբար մեր ձայնի ձայնագրությունը լսելը մեր համար խորթ է (որովհետև այն լսում ենք արտաքին միջավայրից) :)
Ինձ թվում է՝ Red_Devils–ն ու Լեոն լավ բացատրեցին, տրամաբանական է թվում ամեն դեպքում։ Իրոք, բացի մեզնից, ուրիշ ոչ ոք մեր ձայնը չի լսում այն հեռավորությունից ու, այսպես ասած, այն պայմաններում, ինչ մենք ինքներս, երևի դրա համար էլ տարբեր է հնչում։ Իսկ հուշտ լինելն ինչ–որ առումով բնական է, քանի որ ձայնագրված ձայնը, փաստորեն, չի համապատասխանում մեր՝ սեփական ձայնի մասին ունեցած պատկերացումներին, «ուրիշի» ձայն է թվում, իսկ ինչպես գիտենք, շատ բաներ մերը լինելու դեպքում աչքներիս վատ չի երևում, բայց ուրիշի մեջ դուր չեկողն ավելի հեշտությամբ ենք նկատում։

Ես էլ եմ միշտ իմ ձայնագրված ձայնից հուշտ եղել, բայց արդեն վերջնականապես համոզվել եմ, որ իմ ձայնն իրոք էդպիսին է, ու հաշտվել եմ էդ տխուր իրողության հետ։ :D Հաստության ու բարակության առումով էնպիսին է, ինչպիսին որ չձայնագրված վիճակում եմ լսում, բայց, օրինակ, եթե ձայնագրած չլսեի, երբեք չէի իմանա, որ ձայնումս հաճախակի էմոցիոնալ տատանումներ են լինում ու հաճախ մի տեսակ մունաթիկոտ երանգ է ունենում։ :)) :oy

Երկնային
05.07.2009, 23:14
ես էլ ձայնագրած լսելուց ամեն անգամ մտածում եմ «տեսնես իրո՞ք իմ ձայնը սենց ծվծվան ա», ու ինքս ինձնից հիասթափվում եմ :noti :))

Փոքրիկ
05.07.2009, 23:15
Իմ ձայնն էլ իրականում էդ աստիճան նուրբ ու բարակ չի, ինչքան ձայնագրվածում... :esimբայց օրինակ ընկերուհուս ձայնը հեռախոսով ու իրականում տարբեր են... դա ինչի՞ց ա:8

Լեո
05.07.2009, 23:24
Իմ ձայնն էլ իրականում էդ աստիճան նուրբ ու բարակ չի, ինչքան ձայնագրվածում... :esimբայց օրինակ ընկերուհուս ձայնը հեռախոսով ու իրականում տարբեր են... դա ինչի՞ց ա:8

Կապից ա :))

Փոքրիկ
05.07.2009, 23:25
Կապից ա
:D2տարի կապի՞ց ա

One_Way_Ticket
05.07.2009, 23:35
Օրինակ ինձ առաջ թվում էր, որ "ռ" տառը չեմ կարողանում նորմալ արտաբերել: Բայց ձայնիս ձայնագրությունը լսելով պարզեցի, որ շատ էլ լավ եմ արտաբերում :)

Ungrateful
05.07.2009, 23:42
Ճիշտն ասաց, ձայնագրված ձայնս ավելի շատ եմ սիրում :)
միտեսակ ավելի կոպիտ է, ու իմ դեպքում իսկապես նման չէ իմ ձայնին, (ուրիշներն էլ էն տենց ասել)
կոպիտ ու ինչ որ տարիքով մարդու ձայնա, հաճելի է լսվում...:)
դրա համար էլ ավելի շատ եմ սիրում քան թե այն, որը ես լսում եմ խոսելուց:

Ռեդ
06.07.2009, 00:00
Առաջ իմ մոտ էլ կար "հուշտ լինելու" պահը: Բայց, երբ հաճախակի սկսում ես լսել քո իսկական ձայնը, այդ երևույթը վերանում է:

Հայկօ
06.07.2009, 00:45
Լրիվ նորմալ երևույթ ա: Դե զրուցակիցդ քո ձայնը լսում ա միայն օդի տատանումների միջոցով, իսկ դու դա ընկալում ես նաև, ինչպես արդեն ասեցին, «ներսից»՝ գանգի, ձայնալարերի, եսիմինչի միջոցով, էնպես որ՝ տարբերությունը բնական ա: Իսկ հուշտ լինել չարժի. հաշվի առեք, որ էն մարդիկ, ում հետ շփվում եք, սովոր են ձեր այն ձայնին, որ դուք լսում եք, ասենք, ձայնագրություններից, ձեզ հենց էդպիսին գիտեն ու ընկալում են, ու շատ հնարավոր ա, որ ձեր հենց էն ձայնը, որ ձեզ ա հարազատ թվում, իրանց համար նույնքան խորթ լինի, ինչքան ձեզ համար՝ ձեր ձայնագրությունը: Նենց որ՝ շարունակեք խոսել էն ձայնով, ինչ ձայնով որ միշտ խոսել եք, ու հիշեք, որ կարևորը ոչ թե ձայնն ա, այլ ասածը :)):

Enigmatic
06.07.2009, 00:49
բայց օրինակ իմ մամայի ձայնը հեռախոսով ավելի կոպիտոտ ա, բնականից ավելի նուրբ ա, տարբերվում, ես ինքս եմ նկատում:esim

Amaru
06.07.2009, 01:04
Լավ թեմա էր. փաստորեն էս երևույթը նորմալ ա… :) Բա ես ոնց եմ հուշտ լինում, որ հեռախոսազանգին պատասխանելիս մեկ-մեկ ասում են բա թե պուճուր ջան, մեծերից տանը մարդ կա՞… :aaa :cry

Ungrateful
06.07.2009, 02:37
Լավ թեմա էր. փաստորեն էս երևույթը նորմալ ա… :) Բա ես ոնց եմ հուշտ լինում, որ հեռախոսազանգին պատասխանելիս մեկ-մեկ ասում են բա թե պուճուր ջան, մեծերից տանը մարդ կա՞… :aaa :cry

Իմ մոտ հակառակնա... :P
Բարև ձեզ, ներեցեք Արսենը տանն է? :))

dvgray
06.07.2009, 03:22
կարելի էր մտածել, թե ձայնագրության երևույթը կարելի է, ինչ-որ չափով, համարել թերի, եթե մարդը՝ ողջ կյանքի ընթացքում լսելով սեփական ձայնը, դժվարանում է այն ճանաչել/տարբերել ձայնագրված նյութում..
բայց արի ու տես, որ մարդը, որին խորթ է թվում սեփական ձայնը դրա ձայնագրությունը լսելուց, լավ էլ կարողանում է ճանաչել ու տարբերել իրեն շրջապատողների ձայնագրված ձայները..

Հարց.
Ըստ ձեզ՝ ի՞նչ բացատրություն կարելի է տալ այս երևույթին..

մարդը իր ձայնը արտաբերելուց լսում է իր ձայնը ոչ թե դրսով այլ ներսով: այսինքն բավականին խոռոչներ մեջտեղից դուրս են գալիս իրենց համապատասխան ֆիլտրներով: ու աղավաղումներով:
իսկ ձայնագրվածը ձայնային տիրույթի էլեկրոմագնիսական ճառագայթումը լսում ականջ կոչվող զգայարան-օրգանի արտաքին անցքով:

աշխարհում շատ քիչ մարդկանց մոտ կարող է այդ երկուսը համարյա համընկնել:

Լեո
06.07.2009, 10:40
Մեր տուն զանգողները միշտ իմ ու հորս ձայները շփոթում են: Նույնիսկ մի քանի անգամ ես եմ տուն զանգել, մայրս շփոթել ա: Բայց ես իմ ձայնի ձայնագրությունը լսեմ եմ ու ընդհանրապես չեմ նմանեցնում հորս ձայնին :esim

Ուլուանա
06.07.2009, 19:07

Ուրեմն երևի հորդ ձայնի ձայնագրությունն է պետք լսել։ :))

Լեո
06.07.2009, 19:54
Ուրեմն երևի հորդ ձայնի ձայնագրությունն է պետք լսել։ :))

Ճիշտ ես ասում գիտես :))

sharick
06.07.2009, 21:12
Ճիշտն ասած ես էլ , որ առաջին անգամ իմ ձայնը ձայնագրված լսեցի , թվում էր թե լրիվ ուրիշ մարդ ա խոսում, ավելի բարակ էր թվում քան ես սովորաբար խոսելիս լսում եմ ինքս ինձ: Բայց դէ ժամանակի ընթացքում սովորական դարձավ :

:think չգիտեմ էլ ինչ բացատրություն կարելի է տալ այս երևույթին

Բայց չնայած , որ տարորինակ ա ձայնագրված ձայնը լսելը , ես չեմ խուսափում ինձ անընդհատ ձայնագրել ու ձայնագրված լսելուց:

Համ էլ խի եք խուսապում ? տենց կարելի ա լիքը թերություններ նկատել խոսքի մեջ , որ մենք սովորաբար հնարավոր ա չլսենք , կարելի ա տենց լսել ու շտկել .

Dayana
07.07.2009, 10:35
Մոդերատորական: VisTolog, Red_Devils, դադարեցրեք օֆտոպը: Թեմայից դուրս գրառումները ջնջված են, առայժմ առանց տուգանայինների:

Ուլուանա
07.07.2009, 18:51
Բայց չնայած , որ տարորինակ ա ձայնագրված ձայնը լսելը , ես չեմ խուսափում ինձ անընդհատ ձայնագրել ու ձայնագրված լսելուց:

Համ էլ խի եք խուսապում ? տենց կարելի ա լիքը թերություններ նկատել խոսքի մեջ , որ մենք սովորաբար հնարավոր ա չլսենք , կարելի ա տենց լսել ու շտկել .
Իսկ ես երբ Հայաստան եմ զանգում՝ մերոնց հետ խոսելու, երբեմն կապի պատճառով խոսելիս ձայնիս արձագանքն անընդհատ լսում եմ։ Սկզբում ահավոր հուշտ էի լինում էդ օտար ձայնից :)), հետո էնքան էդպիսի առիթներ եղան, որ քիչ–քիչ ընտելացա, արդեն նույնացնում եմ իմ ձայնի հետ։ :)
Մի խոսքով՝ «Ճանաչիր ինքդ քեզ» ասույթի մեջ երևի պետք է ենթադրել նաև «ճանաչիր սեփական ձայնդ» իմաստը։ :))

sharick
16.07.2009, 17:02
փաստորեն մենք իրականում, ավելիվատ ձայն ունե՞նք ու ավելի տգեղ ենք, քան ասենք տեսնում ենք մեզ հայելու մեջ, կամ լսում մեր ձայնը:esim

Դէ փաստորեն:think

Ungrateful
16.07.2009, 17:40
փաստորեն մենք իրականում, ավելիվատ ձայն ունե՞նք ու ավելի տգեղ ենք, քան ասենք տեսնում ենք մեզ հայելու մեջ, կամ լսում մեր ձայնը:esim

Չե հա, ձայնը տգեղ չի, ուղղակի ամբողջ կյանքում սովորում ես այն ձայնին որը միշտ խոսելուց լսել ես, հետո ձայնագևվածը լսելով, քեզ դուր չի գալի` բայց ոչ թե նրա համար որ ՏԳԵՂա, այլ նրա` որ ուղղակի անսովոր ա...