PDA

Դիտել ողջ տարբերակը : Փնտրում եմ տեղեկություններ Տանձուտ գյուղի մասին



Ներսես_AM
04.07.2009, 21:26
Բարև ակւմբցիներ: :)

Մեկ շաբաթից մտադիր եմ գնալ հանգստանալ Վրաստան: Այսօր միտք հղացավ նաև այցելել Թուրքիա, մասնավորապես պապերիս գյուղը՝ Տանձուտը, որ գտնվել է Արդվինի շրջանում: Սահմանից պետք է որ հեռու չլինի: Բայց դժբաղտաբար գյուղի մասին տեղեկություններ չկան: Ինտերնետում մի քանի հղում գտա, այդ գյուղում ծնված մարդկանց հուշեր Եղեռնից փրկվելու վերաբերյալ: Բայց բուն գյուղի մասին ոչ մի տեղեկություն չկա, որտե՞ղ է գտնվում, հայաթափվելուց հետո ի՞նչ են դրել անունը: Հնարավոր աղբյուր կարող է հանդիսանալ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը»: Չորս հատորյակ է, մենք միայն առաջին երկուսը ունենք: Խնդրում եմ տանը նայեք, եթե ունեք բոլոր հատորները տեղադրեք այստեղ հոդվածը: Նախապես շնորհակալություն :)

Հայկօ
04.07.2009, 21:57
Ներսես ջան հենց հիմա բառարանը գրկած նստած եմ: Տ տառի տակ 33 հատ Տանձուտ կա, գոնե ասա՝ որ վիլայեթն ա, մոտավորապես որտեղ ա, թե չէ շատ են :): Չնայած կարամ արագ սկան անեմ դնեմ:

Ներսես_AM
04.07.2009, 22:13
Արդվինի շրջանում պիտի լինի Հայկ ջան: Ճորոխ գետի ափին: Բայց կարծես թե Տանձոտ ա անունը ոչ թե Տանձուտ, տես տենց կա՞:

Հայկօ
04.07.2009, 22:24
5 հատ էլ Տանձոտ կա :D: Մի հատ էլ Տանձիս գյուղ կա՝ Բիթլիսի նահանգի Սպարկերտ գավառակում :D:D:D:

Տանձոտ - գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Էրզրումի գավառում, Բաբերդի գավառակում :think:

Մի հատ էլ Կարսի մարզի Արդահանի շրջանում կա:

Հայկօ
04.07.2009, 22:27
Ուղղում. հինգ հատից երկուսը գետ էին, մեկն էլ՝ լեռ:

Ներսես_AM
04.07.2009, 22:33
Տանձիսը լավն էր :lol :lol :lol չկամ ես :lol

Բայց կարողա Տանձուտ էլ լինի, հաստատ չգիտեմ, ամենալավ зацепка-ն ինձ թվում ա Ճորոխի ափին գտնվելն ա:

Հայկօ
04.07.2009, 22:45
1. Տանձուտ - գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Էրզրումի գավառում, Բաբերդի գավառակում, Բաբերդ քաղաքից 8կմ հյուսիս, Ճորոխ գետի աջ կողմում: 20-րդ դարի սկզբին ուներ 21 տուն բնակիչ: Կովկասի 5 վերստանոց քարտեզում՝ Դանզուտ:

2. Տանձուտ - գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Էրզրումի գավառում, Բաբերդի գավառակում, Բաբերդ քաղաքից 28կմ հյուսիս-արևելք, Ճորոխ գետի ձախ կողմում, լեռնային վայրում: Լինչի քարտեզում՝ Տանզուլ:

3. Տանձուտ - գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Էրզրումի գավառում, Կիսկիմի գավառակում, Սպեր գյուղաքաղաքից 28կմ հյուսիս-արևելք, Ճորոխ գետի աջ կողմում, Կարմրիկ գյուղի հարավ-արևելյան կողմում: Բնակիչները թրքացած հայեր էին, որոնք պահպանել էին լեզվական և այլ սովորույթները: Գյուղում կային հայկական հնություններ:

Ներսես_AM
04.07.2009, 23:43
Հայկ ջան շատ շնորհակալ եմ: Ինձ թվումա կամ Կարսի մարզի Արդահանի շրջանինն ա, կամ վերջին գրածիդ երրորդը, Բաբերդը(Բայբուրդ) մի քիչ հեռու ա:
http://www.map-of-turkey.co.uk/map-of-erzurum.htm
Նայի մի տեղ կա դրա Տանձոտի մասին հիշատակում ինտերնետում:

The village of Tandzot, Ardvin region, my birthplace, was a beautiful orchard. It had its name for the 13 kinds of pear growing there. The Jorokh River divided the village into two parts: the Armenians lived on one side and the Turks on the other, where there was a tall mosque. The two sides were joined with a small bridge. The Armenians and the Turks lived in harmony until 1914.

http://ermeni.hayem.org/turkce/vkayutyun.php?tp=ea&lng=eng&nmb=74

Բարդա, համենայն դեպս հիմա անունները չեն պահպանվել:
Հայկ ջան Արդահանի մոտինի հոդվածն էլ կմեջբերե՞ս: Ոնց քցում բռնում եմ տեղանքով ամենամոտիկԹ դա ա: :think

Հայկօ
04.07.2009, 23:49
Հայկ ջան Արդահանի մոտինի հոդվածն էլ կմեջբերե՞ս: Ոնց քցում բռնում եմ տեղանքով ամենամոտիկԹ դա ա:

Վաղը, Ներս ջան :): Հիմա մենակ 5-րդ հատորն ա ձեռիս տակ:

Ներսես_AM
04.07.2009, 23:51
լավ :) բայց 4 հատորյակ էր :think

Հայկօ
06.07.2009, 01:08
Ներսես ջան, Արդահանի հոդվածը հիմա ձեռիս տակ ա, ուղղակի մի չորս սյունյականոց հոդված ա՝ քարտեզով-բանով, սկաներս էլ պարզվեց, որ Վիստայի տակ չի աշխատում. քեզ կոնկրետ ի՞նչն ա պետք, ասա նայեմ :):

Ներսես_AM
06.07.2009, 01:29
քարտեզը :D տեղնեմ ուզում իմանամ ու հնարավորինս շատ տեղեկություններ: Ֆոտո չե՞ս կարող անել

Հայկօ
06.07.2009, 01:36
քարտեզը :D տեղնեմ ուզում իմանամ ու հնարավորինս շատ տեղեկություններ: Ֆոտո չե՞ս կարող անել

Թարս ա, էլի :): Ոչ ապարատ կա, ոչ էլ հեռախոսս ֆոտո ունի: Գոնե ստեղ (http://maps.google.com/maps?hl=en&q=ardahan+map&um=1&ie=UTF-8&split=0&ei=zhtRSpunM4PQ-QbeqKmGBA&sa=X&oi=geocode_result&ct=image&resnum=1)ու ստեղ (http://www.maplandia.com/turkey/kars/ardahan/)նայի, մինչև լուսը բացվի, տեսնեմ ում հեռախոսով եմ նկարում :)):