PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցվետանա Պասկալևա



Նաիրուհի
04.07.2009, 00:16
ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» ամենամյա մրցանակն այս տարի շնորհվել է բուլղարացի ռեժիսոր Ցվետանա Պասկալևային՝ «Արցախահայության պայքարի ճշմարտացի և ամբողջական լուսաբանման իր քաջության, ինչպես նաև Հայաստանին իր անմնացորդ նվիրվածության համար»։
Իսկ մենք ի՞նչ գիտենք Ցվետանայի մասին...

Lion
04.07.2009, 12:16
Հարգանքներս այս հիանալի բուլղարուհուն - մենք մեծ հաշվով դեռ շատ պարտք ունենք վերադարձնելու իրեն...

Նաիրուհի
04.07.2009, 23:57
Հարգանքներս այս հիանալի բուլղարուհուն - մենք մեծ հաշվով դեռ շատ պարտք ունենք վերադարձնելու իրեն...

Լիովին համամիտ եմ։ Ես անձամբ արդեն հայտնել եմ իմ խոնարհումը նրան։ Քչերս ընդունակ կլինեինք այն ամենին, ինչ նա է արել իրեն օտար մի ժողովրդի համար։
Ես ամեն անգամ նրա ֆիլմերը նայելիս ու պատմությունները լսելիս արցունքներս զսպել չեմ կարողանում...

Lion
05.07.2009, 00:08
Լիովին համամիտ եմ։ Ես անձամբ արդեն հայտնել եմ իմ խոնարհումը նրան։ Քչերս ընդունակ կլինեինք այն ամենին, ինչ նա է արել իրեն օտար մի ժողովրդի համար։
Ես ամեն անգամ նրա ֆիլմերը նայելիս ու պատմությունները լսելիս արցունքներս զսպել չեմ կարողանում...

Եթե առիթ կունենաք, փոխանցեք իրեն նաև իմ ամենալավ ցանկությունները - առողջություն իրեն և երջանկություն:):hands

Armavir
05.07.2009, 15:12
Գիտենք ու անչափ շնորհակալ ենք նրան ամենի համար:

http://www.youtube.com/watch?v=nPtsTKX_VkI

http://www.youtube.com/watch?v=n0oijnV17aA&feature=related

Tig
14.11.2011, 11:23
Այս կնոջը պիտի Հայաստանի ազգային հերոսի կոչում տալ:
Հայտնում եմ նաև իմ երախտիքը և խորին հարգանքը նրան:

Արցախյան հակամարտության պատմությունը՝ յոթ ֆիլմով, վեց լեզվով (տեսանյութ) (http://tert.am/am/news/2011/11/14/Artsakh/)
01:51 • 14.11.11

Հայերին հարազատ բուլղարուհի Ցվետանա Պասկալևան եկող շաբաթ կներկայացնի երեքուկես ժամանոց իր յոթ ֆիլմը, որ պատմում է ղարանբաղյան հակամարտության պատմությունը՝ սկզբից մինչև Շուշիի գրավումը, վեց լեզվով։ «Ղարաբաղի վերքերը» խորագրով այս ֆիլմի տեսագրությունները մշակվել են լավագույն տեխնոլոգիաներով ԱՄՆ-ում, որտեղ էլ արտոնագրվել ու թողարկվել է այն։ Այս պահին այս ֆիլմն արցախյան հակամարտության պատմության մասին եզակի նախաձեռնություն է. հաղորդեց Հ1 հեռուստատեսության կիրակնօրյա «Առաջին լրատվականը»։

«Երբ ես «Վեստի»-ով ցույց տվեցի, թե ինչ էր կատարվում Շահումյանում, դա պարզապես տեղեկատվական բում էր։ Ես ցույց տվեցի, թե ինչպես է խորհրդային բանակը ադրբեջանական օմոնի հետ տեղահանում հայկական բնակչությանը իր հողերից»,- հիշել է հեռուստալրագրողուհին։

Ֆիլմաշարի յոթ մասերը ներկայացնում են հակամարտությունն՝ ըստ ժամանակագրության և ռազմավարական փուլերի։ Առաջին մասը՝ «Հույսի բարձունքները» (1991թ.) Շահումյանի բարձունքների և երբեք չմեռնող հույսի մասին է։

Երկրորդը շրջափակման դաժան շրջափուլի մասին է, երբ արդեն հանձնվել էին Շահումյանն ու Մարտակերտը, և ամենօրյա ռմբակոծությունները ավերակ էին դարձրել Ստեփանակերտը։

«Իմ թանկագին ողջեր ու մեռածներ» մասում նա պատմել է պատերազմի մասին՝ առանց ռազմական գործողությունների՝ ծերերի ու երեխաների, որբերի ու այրիների կյանքը երկրում, ուր պատերազմ է։ «Ես այն ժամանակ շատ միամիտ էի, կարծում էի, իմ պատրաստած ամեն մի ռեպորտաժն ու հաղորդած լուրը կարող են ինչ-որ բան փոխել իրադարձությունների զարգացման մեջ»,- ասել է նա։

Չորրորդ ֆիլմն անդրադառնում է հայկական փոքրաթիվ ջոկատներից ազգային բանակի կազմավորմանը։ Հինգերորդը ներկայացնում է զինվորագրված մտավորականներին՝ տարբեր բնույթի և մասնագիտությունների տեր մարդկանց, որ թողել էին իրենց կյանքն ու մարտի դաշտ եկել։

Վեցերորդը հրադադարի շրջանն է ներկայացնում՝ ավերակներից մաքրվող քաղաք, վերակառուցված ծննդատուն ու նորածինների կտրուկ աճ։ Իսկ որպես ամփոփում՝ ներկայացվում է Շուշիի ազատագրումը։ «Այսօր, քսան տարի անց, ես կարող եմ յուրօրինակ հաշվետվություն տալ։ Այս հաշվետվությանը ես մոտեցել եմ առանձնահատուկ պատասխանատվությամբ, յուրաքանչյուր բառի և կադրի տակ կարող եմ դնել ստորագրությունս»,- ասել է Պասկալևան։

Վեց լեզուներով ներկայացվող այս ֆիլմաշարն, ըստ հեղինակի, մեծ ազդեցություն կունենա միջազգային հանրության կարծիքի վրա։ Սակայն նա առավել կարևորում է այն ուղերձը, որ պիտի ստանա հայ երիտասարդն այս պատումից, քանի որ «պետք է իմանալ այն գինը, որ վճարվել է Արցախի ազատագրության համար»։

Tert.am

Ռուֆուս
14.11.2011, 15:00
Մոդերատորական. Թեման տեղափոխվում է «Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ» բաժին:

Lion
14.11.2011, 15:21
Կեցցե այս կինը - չեմ դադարում հիանալ նրանով :)

Tig
17.11.2011, 15:13
http://www.youtube.com/watch?v=Gl7wW9boDYA&feature=feedu

Tig
29.11.2011, 16:42
… Նրա գերեզմանին երդվեցի, որ ֆիլմ կնկարեմ ու իրեն կնվիրեմ.
Ցվետանա Պասկալեւան հուզվեց եւ հուզեց (http://henaran.am/?p=52024)
15:40 November 16, 2011

Բուլղարացի ռեժիսոր Ցվետանա Պասկալեւայի “Ղարաբաղի վերքերը” ֆիլմաշարի տեսասկավառակները այսօր “Հենարան” մամուլի ակումբում ներկայացվեցին լրագրողներին: Տեսասկավառակը բաղկացած է Արցախի ազատամարտի մասին պատմող 7 վավերագրական ֆիլմերից: Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 18-ին: Ֆիլմերը թարգմանված են նաեւ ռուսերեն, իսպաներեն, անլգլերեն եւ բուլղարերեն լեզուներով եւ հեղինակն ու իրեն աջակցող “Armenian music centre”-ը հույս ունեն այդ երկրներում նույնպես տարածել ու ներկայացնել ֆիլմերը:

“Կարծես թե աշխարհը մոռանում է Ղարաբաղի մասին: Ես ուզում եմ հիշեցնել, ուզում եմ միջազգային հանրության համար ավելի պարզ լինի, թե ինչ ճանապարհ է անցել այս ժողովուրդը, ինչպիսի սխրանքներ է գործել եւ ինչպես է հասել հաղթանակի”,-ասաց Ցվետանա Պասկալեւան:

“1991 թվականն էր: Ես Մոսկվայում ասպիրանտ էի: Վրաստանի եւ Օսեթիայի մասին վավերագրություններ էի նկարահանում, երբ իմացա Ղարաբաղի մասին: Պիտի անկեղծ լինեմ եւ ասեմ, որ այդ ժամանակ ոչինչ չգիտեի Ղարաբաղի մասին: 91-ի մայիսն էր. ես ժամանեցի Ղարաբաղ: Երկու կողմերի պատմածների մեջ չխճճվելու ու ինձ համար ճշմարտությունն իմանալու համար ես սկսեցի ուսումնասիրել պատմությունն եւ քրոնիկաները, արխիվները, այն ամենը ինչ կարողանում էի գտնել”,- իր ֆիլմերի պատմությանը անդրադառնալով պատմեց Պասկալեւան:

Ռեժիսորը պատմեց, որ իր առաջին “մարդկային” հաղթանակն այն էր, երբ բանտարկված Վարդանի Հովհաննիսյանի մասին իր 15 րոպեանոց ֆիլմը տարածելուց եւ մոտ մեկ ամիս տեւող ակցիաներ անելուց հետո Վարդանին տեսավ Իջեւանում:

Որից հետո էլ տեղի ունեցավ Էրքեշի Օղակ օպերացիան: Այս իրադարձությունը բուլղարացի ռեժիսորի համար վճռորոշ դեր է խաղացել եւ հենց դրանից հետո է Պասկալեւան վճռել մնալ եւ նկարահանել այնքան, որքան անհրաժեշտ է:

“Ջիվան Աբրահամյանը իմ հերոսն էր: 23 կռվող տղաներ եւ ես, մնացել էինք օղակման մեջ: 5 ժամ կռվելուց հետո Ջիվանը կարողացավ դուրս բերել բոլորին: Տղաների կռիվը, ոգին միանգամից գրավեցին սիրտս: Այդ օրը ես մտածեցի, որ Ջիվանը եւ նրա նման տղաները երբեք չպիտի մեռնեն: Այդ օղակումից հետո ես կարճ ժամանակով մեկնեցի` տարածելու նկարածներս: Իմ մեկնման 6-րդ օրը ինձ հեռագրեցին, որ Ջիվանը կռվում ընկել է: Իմ կյանքի առաջին ամենածանր հարվածն էր, ամենամեծ ողբերգությունը: Ես նրա գերեզմանին երդվեցի, որ ֆիլմ կնկարեմ ու իրեն կնվիրեմ: Ես պահեցի խոստումս: Իմ այս ֆիլմի տիտրերում գրվում է` նվիրվում է Ջիվանին, Կոլյային, Վարդանին եւ մյուս զոհված հերոսներին”,-արցունքն աչքերին հիշում է Պասկալեւան:

Հենց այս դեպքից հետո է Ցվետանան մեկնում Ռուսաստան, հրաժարվում ասպիրանտական կրթությունից եւ հետ վերադառնում Ղարաբաղ` նկարահանելու, տարածելու, աշխարհին պատմելու:

“Ասպիրանտուրան թողնելն իմ կյանքի ամենաճիշտ քայլերից էր: Հիշում եմ, ամեն անգամ երբ ես հեռանում էի Ղարաբաղից, մարդիկ ասում էին` գնա, պատմիր աշխարհին մեր ողբերգության մասին եւ շուտ հետ արի: Եվ ես այդպես էլ անում էի: Եվ ես երջանիկ եմ դրա համար”:

Ցվետանան պատմեց նաեւ իրեն ամենից շատ հուզած եւս մի դեպքի մասին: Պատերազմի ժամանակ նա հաճախ էր լինում հոսպիտալում եւ պետք եկած տեղը հագնում էր սպիտակ խալաթն ու օգնում բժիշկներին: Իր արյունն էլ 4-րդ բացասական խմբի է, որը հազվադեպ պատահող խումբ է:

“12-ամյա մի աղջիկ կար, վիրավորվել էր որովայնից: Երկու վիրահատություն էր տարել եւ իրեն շտապ արյուն էր պետք: Բժիշկներին ասացի` վերցրեք որքան պետք է: Այդ օրը երեկոյան, երբ վերադարձա դաշտից, աղջա ծնողները մոտեցան ու խնդրեցին այցելել իրենց աղջկան: Ես երբեք չեմ մոռանա այդ մեծ ու վառվող աչքերը, որ հառել էր վրաս ու ,վերջին ուժերը հավաքելով, խոսում էր:

Երբեք չեմ մոռանա, ինչ ասաց ինձ` ես հիմա ուժեղ եմ, քանի որ ունեմ Ձեր արյունը, ու ես որ մեծանամ, Ձեր նման լրագրող եմ դառնալու: Ես էլ իրեն խոսք տվեցի, որ հենց լավանա իրեն ինձ օգնական եմ վերցնելու: Հաջորդ օրը, երբ վերադարձա հոսպիտալ, իր մահճակալը դատարկ տեսա: Աղջիկը մահացել էր: Ու ինձ ամենից շատ ցնցեց այն, որ նրա ծնողները իրենց վիշտը թողած ինձ էին սպասում, որպեսզի շնորհակալություն հայտնեին, որ իրենց աղջիկը ժպտալով հեռացավ կյանքից: Ես շատ մահ եմ տեսել, բայց այս դեպքը առանձնակի ծանրությամբ եմ հիշում”,-Ցվետանա Պասկալեւան իր պատմությունով հուզեց բոլորին:

Ռեժիսորը այժմ ապրում է Հայաստանում: Բուլղարիան իր համար միայն հայրական տան հոտն ունի, իսկ Հայաստանին կապված է ամբողջ հոգով:

“Ես շատ երջանիկ եմ այստեղ: Ես չեմ փոխի Հայաստանը ոչ մի բանի հետ: Ես երջանիկ եմ ինձ զգում իմ նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքից, եւ ես գիտեմ, սա վաստակած է: Նախագահը չի ասում ժողովրդին, որ ինձ պետք է սիրել: Մարդիկ են սիրում, հարգում ու շնորհակալ լինում: Ես էլ գիտեմ, որ կարեւոր բան եմ արել ու անում իմ կյանքում”,-եզրափակեց Ցվետանա Պասկալեւան:

Աղբյուր՝ henaran.am

Tig
13.03.2012, 14:23
http://www.youtube.com/watch?v=AhWnNNYta3g&feature=related