PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի Տեր հանգչեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը



ars83
27.06.2009, 16:53
Մայր Աթոռը տարածել է հաղորդագրություն, որում ասված է.

"Ի Տեր հանգչեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունիս 27-ի առավոտյան, ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։
Սրբազան Հայրը սույն թվականի փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում իրեն ծանոթ անձնավորության կողմից կողոպուտի նպատակով ենթարկվել էր հարձակման, որի հետևանքով ծանր վնասվածք էր ստացել և անգիտակից վիճակում փոխադրվել հիվանդանոց: Միջադեպից մինչ իր վախճանը Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը եղել է Երևանի ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնում բժիշկների հոգատար խնամքի ներքո:
Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն Հոգևոր Խորհուրդը և Հայ Եկեղեցու հոգևորականաց դասը աղոթարար սրտով սգում են Սրբազան Հոր մահը:
Հանգուցյալ Սրբազանի աճյունը երկուշաբթի` հունիսի 29-ին, ժամը 1700-ին կդրվի Ս. Գայանե վանքում վերջին հրաժեշտի համար, ժամը 1900-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Երեքշաբթի` հունիսի 30-ին, ժամը 1100-ին Թեղենիքի իր իսկ կառուցած Սրբոց Նահատակաց եկեղեցում (Կոտայքի մարզ) կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում կկատարվի վերջին օծման և թաղման կարգը: Հավարտ Ս. Պատարագի` եկեղեցու բակում տեղի կունենա Սրբազանի հուղարկավորության արարողությունը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


Կենսագրական

Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը (ավազանի անունը` Հակոբ) ծնվել է 1937թ. Կիլիկիայում՝ Գըրգխան ավանում, որտեղից 1939 թ. գաղթել է Բեյրութ։ Սովորել է Բեյրութի Նուբարյան հայկական վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, այնուհետեւ Բեյրութի կենտրոնական բարձրագույն վարժարանում։
1957 թ. ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք։ Ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում։
1957թ. Ս. Ստեփանոս նախավկայի տոնին երանաշնորհ Տ. Հայկազուն արքեպս. Աբրահամյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։
1960-1961թթ. ուսանել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի ակադեմիայում։
1961թ. Վազգեն Ա Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Ներսես։
1962թ. Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից ստացել է վարդապետական, ապա՝ 1965 թ. ծայրագույն վարդապետության աստիճան։
1963-1965թթ. ուսանել է Անգլիայի Յորքշեր նահանգի Հարության քոլեջի աստվածաբանական բաժնում, որի ընթացքում մասնակցել է Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականության եւ մշակույթի ամառային դասընթացներին։
1965-1969թթ. վարել է Ս. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանի տեսչի պաշտոն։
1969-1970թթ. ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսսեի Էկումենիկ ինստիտուտում։
1969-72թթ. եղել է Շվեյցարիայի հայոց հոգեւոր հովիվ:
1973թ. ընտրվել է Անգլիայի թեմի առաջնորդ։
1974թ. ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս։
1982թ. Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի կողմից հրավիրվել է Մայր Աթոռ եւ նշանակվել Մայր Աթոռի դիվանապետ: Եղել է նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:
1983թ. ընտրվել է Եկեղեցիներ Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի անդամ։
1982-1995 հիմնել և ղեկավարել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը։
1986թ. ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ստացել է արքության պատիվ։
1991թ. ի վեր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի Աստվածաշնչային Ընկերության Գործադիր Կոմիտեի անդամ է։
1993-2001թ. Ջինիշյան Հիշատակի բարեգործական հիմնադրամի Հիմնադիր մարմնի անդամ է եղել և ծառայել է որպես ատենապետ։
1999թ. ընտրվել է Ռուսաստանի Հումանիտար Ակադեմիայի իսկական անդամ։
1999թ. հուլիսի 4-ին ընտրվել է կաթողիկոսական տեղապահ և կազմակերպել է կաթողիկոսական ընտրությունները 1999 թ. հոկտեմբերի 27-ին։
2000-2003թթ. իր հոգեւոր գործունեության 40-ամյակի առիթով Կոտայքի շրջանի Թեղենիք գյուղում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ իր ծնողների՝ Գրիգոր եւ Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին, որի առիթով Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։
Ներսես Սրբազանը հրատարակել է 10 անուն բանաստեղծական և քարոզխոսական գրքեր։ Դասախոսել է Գևորգյան Հոգեւոր Ճեմարանում:
2000-2006թթ. եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական մարմնի տնօրեն:"

Աղբյուր՝ Ա1+
Ի Տեր հանգչեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը (http://www.a1plus.am/am/official/2009/06/27/pozapalyan)

Monk
27.06.2009, 16:59
Խորին ցավակցություններս:

Yellow Raven
27.06.2009, 16:59
Ճիշտն ասած առաջին անգամ էի լսում իր մասին...
Ողորմի...

ars83
27.06.2009, 17:04
Կենսագրականը շատ տպավորիչ է: Ինչքան շատ բան է արել ՀԱԵ (=Հայաստանի) համար:

Monk
27.06.2009, 17:05
Կենսագրականը շատ տպավորիչ է: Ինչքան շատ բան է արել ՀԱԵ (=Հայաստանի) համար:
Եվ ասեմ, որ ուռճացված կենսագրական չի: Իրոք հայտնի հոգևորական էր:

ars83
27.06.2009, 17:07
Հետաքրքիր է՝ ի՞նչ պատիժ է նախատեսվել Տ. Ներսեսի նկատմամբ հանցագործություն իրականացնողի նկատմամբ:

Monk
27.06.2009, 17:11
Հետաքրքիր է՝ ի՞նչ պատիժ է նախատեսվել Տ. Ներսեսի նկատմամբ հանցագործություն իրականացնողի նկատմամբ:
Պատժի չափը չգիտեմ, բայց մինչ այդ հասցրել էր մի ուրիշ հոգևորականի սենյակից գողություն անել: Պայմանական էին տվել, բայց Ներսես Սրբազանի վրա հարձակվելուց ու բռնվելու հետո խոստովանել էր նաև, որ ընթացքում մի անգամ էլ է հասցրել <հերոսանալ>: Դա դեռ Մայր Աթոռ կատարած արշավներն են, իսկ թե ուրիշ տեղեր ինչեր է արել, էտ չգիտեմ:

Ռուֆուս
27.06.2009, 17:12
Ցավակցում եմ, Պոզապալյանին շատ էի հարգում, դպրոցական ժամանակ ինքը ինձ գիրք էր նվիրել, իր ինքնագիրն էլ գրքի մեջ կա :(

Իրոք մեծ կորուստ է Առաքելական եկեղեցու համար:

Monk
27.06.2009, 17:29
Սա էլ նկարը.

յոգի
27.06.2009, 17:47
Ողորմի Աստված ...

Աշխեն
27.06.2009, 18:05
Ես էլ ցավոք չէի լսել նրա մասին, բայց կարծում եմ Աստված նման մարդու համար հաստատ դրախտում տեղ է հատկացրել:

ՈՒղղակի ցավում եմ, որ մեր մեջ կան եկեղեցի կողոպտողներ և հոգևորականի վրա ձեռք բարձրացողներ::(

may
27.06.2009, 19:26
Ես նույնպես ցավակցում եմ. թեև անձամբ չեմ ճանաչել Տ. Ներսես արքեպիսկոպոսին, բայց միշտ դրական կարծիքներ եմ լսել նրա մասին.

Սա էլ նրա ստեղծագործություններից է.


http://www.youtube.com/watch?v=230Ev3nGUyg

Monk
27.06.2009, 19:32
Բառերն ինքն է գրել, իսկ երաժշտությունը` քույրը` Մարի Պոզապալյանը: Գեղեցիկ երգ է::)

Ambrosine
27.06.2009, 21:08
Ցավակցանքներս...

Amaru
27.06.2009, 22:07
Է, տխուր ա:

Lion
27.06.2009, 22:37
Ցավակցում եմ...:(

Կտրուկ
27.06.2009, 23:51
Տիրոջ բարեգութ ձեռքը թող հովանի լինի բոլոր իրեն հուսացածներին.թէ ՛ողջերի՝ և թե՛ հարությանը սպասողների համար։

Sunny Stream
27.06.2009, 23:56
Աստված հոգին լուսավորի :(

Elmo
28.06.2009, 00:14
Ցավակցում եմ: Աստված հոգին լուսավորի

Նաիրուհի
28.06.2009, 01:45
Տե՜ր Աստված, էս անիծյալ մոլորակում վերջին օրերին մահից բացի էլ ոչինչ չի՞ կատարվում...
Հանգստություն հոգուդ, Սրբազան... Բարեխոս եղիր մեղավորներիս համար...

Վարպետ
28.06.2009, 03:11
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

dvgray
28.06.2009, 04:06
ցավակցում եմ

գողեր էլ են լռիվ այլասերվոլ, ինչպես ամբողջ խայտաբղետ հասարակությունը: Առաջներում երևի հայերիս մեջ էտ պես բան չի պատահել:

murmushka
28.06.2009, 09:26
Ցավակցում եմ

ministr
28.06.2009, 09:48
Ցավալի է: Աստված հոգին լուսավորի:

Սելավի
28.06.2009, 10:08
Աստված հոգին լուսավորի:

Ձայնալար
28.06.2009, 14:15
Աստված հոգին լուսավորի

Kuk
29.06.2009, 16:09
Ցավակցում եմ..

Second Chance
29.06.2009, 17:27
Ցավակցում եմ

Rammstein
29.06.2009, 21:42
Ափսոս...
Ցավակցում եմ։

ԿԳԴ
29.06.2009, 22:54
Ցավակցում եմ:(