PDA

Դիտել ողջ տարբերակը : ՈՒդիններ կամ ՈՒտիներ



Գաղթական
27.06.2009, 16:42
Վարդաշենի և Կուտկաշենի տարածքում բնակվող ՈՒդինների մի մասը կրում է Հայկական անուններ և ազգանուններ, մի մասն էլ դեռ լավ տիրապետում է Հայերենին: Որոշ ՈՒդիններ էլ չեն վերափոխվել ՈՒղղափառության և դեռ հանդիսանում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ:

կան երկու վարկածներ.
ա) սրանք Մեծ Հայքի ՈՒտիք նահանգի Հայ բնակիչների ժառանգներն են..
բ) մինչև մեր օրերը պահպանված և «Կարմիր Գրքում» գրանցված Աղվանական ցեղերից մեկի մնացորդներն են, ընդհանուր հաշվով, մոտ 10.000 մարդ աշխարհում..


Հարց.
Ովքե՞ր են իրականում ՈՒդինները և ովքե՞ր են եղել նրանց նախահայրերը..

Lion
27.06.2009, 20:06
Հարց.
Ովքե՞ր են իրականում ՈՒդինները և ովքե՞ր են եղել նրանց նախահայրերը..

Ուտիքի Հայ բնակիչների ժառանգներն են...

Գաղթական
28.06.2009, 19:47
Ուտիքի Հայ բնակիչների ժառանգներն են...

Ընդունում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը նպատակաուղղված ուղեղի լվացում է կատարել ՈՒդինների շարքերում ու նրանց մեծ մասին համոզել, որ նրանք առանձին ցեղ են..

Բայց եթե նրանք իրոք ՈՒտիքի Հայերի սերունդներն են, ուրեմն և, ենթադրում եմ, որ պետք է որ ունենային իրենց Հայերենի բարբառը..

Ռուսերեն Վիքիպեդիան (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A3%D0%B4%D0%B8%D0%BD%D1%8B#.D0.A3.D0.B4.D0.B8.D0.BD.D1.81.D0.BA.D0.B8.D0.B9_.D1.8F.D0.B7.D1.8B.D0.BA) պնդում է, թե նրանց «լեզուն» պատկանում է նախսկո-դագեստանյան խմբի լեզգինական ենթախմբին..
խածյա ես էդքան էլ լավ չեմ կարողանում պատկերացնել, թե էդ ինչ «դագեստանյան» լեզուների խումբ է, եթե հաշվի առնենք, որ Դագեստան կոչվող պետությունում 20-ից ավել ազգեր ու ցեղեր են բնակվում..

արդյո՞ք կա որևէ Հայ գիտնական, որը զբաղվել/զբաղվում է այս բնագավառի լուրջ հետազոտությամբ..

Lion
28.06.2009, 20:41
Ըստ իս կա առանձին մի ժողովուրդ, հյուսիսային Կովկասում ապրող Ուդիներ, սակայն սխալ է կարծել, որ Ուտիք նահանգը իրա նունը ստացել է նրանցից: Ուդիները որևէ կապ չունեն ուտիքահայերի հետ, իսկ անունների նմանությունը կարող է ունենալ ցանկացած բացատրություն...

Գաղթական
28.06.2009, 21:06
Ըստ իս կա առանձին մի ժողովուրդ, հյուսիսային Կովկասում ապրող Ուդիներ, սակայն սխալ է կարծել, որ Ուտիք նահանգը իրա նունը ստացել է նրանցից: Ուդիները որևէ կապ չունեն ուտիքահայերի հետ, իսկ անունների նմանությունը կարող է ունենալ ցանկացած բացատրություն...

Lion ջան ուզում էի վերջին գրառմանդ պատասխանել, սխալմամբ «շնորհակալության» վրա սեղմեցի..
ՈՒդինները Հյուսիսային Կովկասի բնիկներ չեն..
Շահումյանից հյուսիս արևելք՝ Գանձակի տարածքը իրենք իրենց պատմական հայրենիքն են համարում..

Lion
29.06.2009, 22:22
Համարելը կհամարեն, բայց իրենց լեզուն, ինչքան գիտեմ, Կովկասյան լեզվաընտանիքին է պատկանում...

Տրիբուն
30.06.2009, 13:34
Ուտիքի Հայ բնակիչների ժառանգներն են...
Համարելը կհամարեն, բայց իրենց լեզուն, ինչքան գիտեմ, Կովկասյան լեզվաընտանիքին է պատկանում...
Լիոն, համ էն ես ասում, համ էն: Հիմա էս մարդիկ հայերի ժառանգներ են թե չէ ?

Lion
30.06.2009, 14:53
Լիոն, համ էն ես ասում, համ էն: Հիմա էս մարդիկ հայերի ժառանգներ են թե չէ ?

Թեմային լավ ծանոթ չեմ, զգուշանում եմ սխալվել: Ըստ իս «մեր» Ուտիները և կովկասյան Ուդիները անունով իրար մոտ են, բայց տարբեր էթնիկ խմբեր են...

Տրիբուն
30.06.2009, 15:23
Թեմային լավ ծանոթ չեմ, զգուշանում եմ սխալվել: Ըստ իս «մեր» Ուտիները և կովկասյան Ուդիները անունով իրար մոտ են, բայց տարբեր էթնիկ խմբեր են...
Բա ինչի ամենասկզբից տենց հաստատ տոնով ասեցիր
Ուտիքի Հայ բնակիչների ժառանգներն են...
Սրանք էլ հո մարդ են, ապեր, փիղ չեն, որ ինչ ազգի ուզենանք, մեր կամքով դասակարգենք:
Լիոն, ինչ կարծիքի ես, չտանենք Ուդիներին էլ բավարացի սարքենք ? Թող իրանց լավ զգան էլի: :B

Պանդուխտ
30.06.2009, 15:33
Տասնիններորդ դարի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայ, ազգութեամբ ուդի Սարգիս Կուկունեանի անունը լսած պէտք է լինէք: Նրա յիշատակին երգ կայ. «Երբ ալեկոծ, ծովուն վրայ իմ մակոյկը խորտակուի» եւայլն:

Ստորեւ ասելիքս, աւելի է խճճելու խնդիրը:
«Հայաստանի պատմութեան ատլաս-Ա մաս», Երեւան 2005, էջ 17, «Պարսից Աքեմենեան տէրութիւնը եւ Հայաստանը» քարտէսում, Պարսք նահանգի արեւելքում, Պարսից ծոցի պարսկական ափին յիշատակուել է «ՈՒՏԻՆԵՐ» ժողովուրդը:
Մեր իմացած ուդիները, կովկասեան լեզու են խօսում, իրանցի չեն: Սրանք ովքե՞ր են:

Մենք գիտենք պատմութիւնից, որ Պարսից թագաւորները, հայերի, աղուանների հաւանական ապստամբութիւնները խափանելու միտումով, Կուրի աւազանում բնակեցնում էին իրանցիներին. ամբողջ ցեղեր գաղթեցնում էին տեղից տեղ, նաեւ Կովկասեան լեռների «դռները» պահպանելու համար:

Հայաստանի մի շարք գաւառներ, անուանակոչուել են առանձին ցեղերի անուններով: Օրինակ՝ Մեծ Հայքի, Բարձր Հայք նահանգի Սպեր գաւառը, Սասպեյրների անունով է կոչուել: Ովքե՞ր են սասպեյրները...: Ո՞վ կարող է կասկածել վերոյիշեալ գաւառի հայկականութեան, հայապատկանութեան:

Եթէ Մեծ Հայքի Ուտիք նահանգը անուանակոչուել է այս ժողովրդի անունով, ապա դա չի նշանակում որ ողջ նահանգը ուդիաբնակ էր: Չափազանցութիւն կլինի: Սա՝ եթէ «ուդիներ» ու «Ուտիք» անունները նոյն արմատն ունեն:

Յաճախ, մի գաւառ, իր ունեցած հռչակի շնորհիւ, անունը տարածել է ամբողջ նահանգի վրայ:
Ուտիքի գաւառներն են՝ Աղուէ, Տուչ Կատակ, Գարդման, Շակաշէն, Ուտի Առանձնակ, Առան-Ռոտ, Տռի, Ռոտ-Պայեակ:
Ուստի՝ հաւանական է, որ Ուտի առանձնակը, իր անունը տուել է ողջ նահանգին: Մի ժամանակ տարածքը յայտնի է եղել նաեւ Շակաշէն անունով:

Աղձն գաւառը, իր անունը տուել է ողջ Աղձնիք նահանգին: Նախճաւան աւանը, իր անունը տուել է Վասպուրականի համանուն գաւառին: Միջնադարում, Խաչեն գաւառի անունով Արցախը կոչւում էր Խաչեն:
Բոլոր յոյն եւ հռմէացի աշխարհագիրների վկայութեամբ, Հայաստանի սահմանը Աղուանքի հետ կազմել է Կուր գետը: Այսինքն՝ Ուտիքի եւ Արցախի հայապատկանութեան եւ հայաբնակութեան կասկած չկայ:
Ինչեւէ, այսքանից աւելին չգիտեմ:

Lion
30.06.2009, 19:26
Բա ինչի ամենասկզբից տենց հաստատ տոնով ասեցիր

Եթե նկատի ունես սա


Ուտիքի Հայ բնակիչների ժառանգներն են...

ապա հաստատ տոնս վերաբերվում էր ոտիքահայերին, այլ ոչ թե ուդիներին:


Սրանք էլ հո մարդ են, ապեր, փիղ չեն, որ ինչ ազգի ուզենանք, մեր կամքով դասակարգենք:

Կարող է ինչ-որ մեկը իր կամքով դասակարգում է փղերին, բայց ոչ ես ում մոտ ամեն ինչ հիմնավորված է:


Լիոն, ինչ կարծիքի ես, չտանենք Ուդիներին էլ բավարացի սարքենք ? Թող իրանց լավ զգան էլի: :B

Անիմաստ առաջարկ և անտեղի կատակ, որը ընդամենը վկայում է այն մասին, որ դուՏրիբուն, ԲՈՒՆ բավարացիների պահով ասելիք չունես:)


«Հայաստանի պատմութեան ատլաս-Ա մաս», Երեւան 2005, էջ 17, «Պարսից Աքեմենեան տէրութիւնը եւ Հայաստանը» քարտէսում, Պարսք նահանգի արեւելքում, Պարսից ծոցի պարսկական ափին յիշատակուել է «ՈՒՏԻՆԵՐ» ժողովուրդը:
Մեր իմացած ուդիները, կովկասեան լեզու են խօսում, իրանցի չեն: Սրանք ովքե՞ր են:

Ճիշտ է - դրանց հիշատակում է Հերոդոտը:

Տրիբուն
30.06.2009, 23:10
Եթե նկատի ունես սա
ապա հաստատ տոնս վերաբերվում էր ոտիքահայերին, այլ ոչ թե ուդիներին:
Իսկ մինչև պատասխանելդ թեմայի վերնագիրն ու հարցը կարդացել էիր ? Ոնց որ հարցը վերաբերվում էր ուդիներին ոչ թե ուտիքահայերին: Թե չէ ապեր Ուտիքահայ եթե ասում ես, ապա ավտոմատ էտ մարդիկ դառնում են ուտիքի հայերի ժառանգ, լրացուցիչ նշելու կարիք չկա: Ոնց որ հիմա հարցննեմ Սիսիանցիները ով են, ասես Սիսիանի հայերի ժառանգներն են: Լիոն ջան, ուշադիր եղի էլի ընկեր:

Lion
01.07.2009, 19:47
Թեմայի վերնագիրն է

ՈՒդիններ կամ ՈՒտիներ


Ոնց որ հարցը վերաբերվում էր ուդիներին ոչ թե ուտիքահայերին:

Ոնց որ հստակ չէ, թե ում է վերաբերվում...:think