PDA

Դիտել ողջ տարբերակը : Հա՞յք, թե՞ Հայաստան..

Գաղթական
26.06.2009, 12:25
Հետաքրքիր է, ի՞նչ պայմաններում և ինչո՞ւ Հայերի երկրի Հայերեն անվանման մեջ Հայկական «ք»-ն իր դիրքերը զիջեց արաբական «ստան»-ին..

Ռուֆուս
26.06.2009, 12:36
Հետաքրքիր է, ի՞նչ պայմաններում և ինչո՞ւ Հայերի երկրի Հայերեն անվանման մեջ Հայկական «ք»-ն իր դիրքերը զիջեց արաբական «ստան»-ին..

Իրականում "ստան"-ը արաբական արմատ չէ, այլ հնդեվրոպական է (սանսկրիտում "շտհանա"): "ստան" արմատը նշանակում է "տեղ, վայր" ու հատկապես տարածված է հայերենում, պարսկերենում, հնդկերենում ու մյուս հնդկա-արիական լեզուներում:

Ի դեպ լատինական "ստատուս" բառի արմատը նույնպես "շտհանա" արմատից է առաջացել, ինչպես նաև գերմաներեն "stadt" (քաղաք) բառը, անգլերեն "stead" տեղանունների վերջում կցվող արմատը և այլն:

Այնպես որ "ստան"-ը կարելի է համարել նորմալ հայերեն արմատ ու արաբերենի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի:

Արիացի
26.06.2009, 15:03

Ճիշտն ասած էս վերջերս ինձ էլ էր հուզել "ստան" արմատի ծագումնաբանությունը: Շնորհակալություն բացատրության համար: :)

Գաղթական
27.06.2009, 16:01
Իրականում "ստան"-ը արաբական արմատ չէ, այլ հնդեվրոպական է (սանսկրիտում "շտհանա"): "ստան" արմատը նշանակում է "տեղ, վայր" ու հատկապես տարածված է հայերենում, պարսկերենում, հնդկերենում ու մյուս հնդկա-արիական լեզուներում:

Ի դեպ լատինական "ստատուս" բառի արմատը նույնպես "շտհանա" արմատից է առաջացել, ինչպես նաև գերմաներեն "stadt" (քաղաք) բառը, անգլերեն "stead" տեղանունների վերջում կցվող արմատը և այլն:

Այնպես որ "ստան"-ը կարելի է համարել նորմալ հայերեն արմատ ու արաբերենի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի:

Շնորհակալություն պարզաբանելու համար:

Ճիշտն ասած, մոտս տպավորություն էր ստեղծվել, թե «ստան»-ը արաբական է, քանի որ արաբներից էլ եմ լսել «Արաբստան» անվանումը..

Բայց, այնուամենայնիվ, հայտնի՞ Է արդյոք «Հայք»-ի «Հայաստան» դառնալու պատմությունը/ավանդաբանությունը..
Չէ՞ որ հնում Հայերն իրենց երկիրը կոչում էին «Հայք»..

Lion
27.06.2009, 19:47
Գրում եմ իմ կարծիքը, այսինքն այն տպավորությունը, որը կազմել եմ պատմական աղբյուրներն ուսումնասիրելիս...

Ինչքան ես եմ հասկացել, ի սկազբանե «Հայք» հասկացությունը ունեցել է ավելի շատ քաղաքական իմաստ և ցույց է տվել պետություն՝ Մեծ Հայքի թագավորություն: Իսկ «Հայաստան»-ը օգտագործվել է որպես լայն աշխարհագրական հասկացություն և, ինչպես «Հայոց աշխարհ»-ը, ցույց է տվել հայերի բնօրրանը, Հայրենիքը, այն տարածքը, որտեղ ապրում են հայերը:

Հետագայում, երբ Մեծ Հայքի թագավորությունը կործանվեց, «Հայաստան» հասկացությունը աստիճանաբար սկսեց դուրս մղել «Հայք»-ին և ի վերջո լիովին փոխարինեց նրան:

Ի դեպ - նույն գործընթացը եղավ նաև «Իբ(վ)երիա»-ն «Վրաստան» փոխակերպելու հետ...

Գաղթական
28.06.2009, 19:17

Շնորհակալություն պատասխանի համար :)