PDA

Դիտել ողջ տարբերակը : Բանկային ուսուցում



Cracker
26.06.2009, 12:02
Ավելի հարմար տեղ չգտա գրելու :)

Ինձ հետաքրքրում ա թե մոտավորապես ինչ գիտելիքներ են պահանջվում Երևանի որևև բանկում աշխատելու համար և շատ հետաքրքիր ա թե էտ բանկերը ինչ որ պահանջում են աշխատողից, իրանք սովորացնում են?Ինչ որ դասեր անցկացնում են?

Anush8888
23.08.2009, 00:54
Ես գիտեմ որ կենտրոնական բանկը անցկացնում ա դասընթացներ բոլոր բանկային գործ սովորող ցանկացողների համար, ավարտելուց հետո կարող ես անցնել աշխատանքի ինչպես կենտրոնական, այնպես էլ այլ բանկերում, բայց քննությունները չհանձնելու դեպքում դիպլոմ չես ստանում :think
Կարող ես դիմել ֆինանսաբանկային քոլեջ, թատերականի կողքն ա, ինքս հետաքրքվել եմ տարին 2 անգամ եմ կազմակերպում, եթե պետք է համարը տամ, սայտի հասցեն չեմ հիշում :oy

Մոդերատորական. Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն թույլատրվում լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)

Այս գրառումը փոխարկվել է հայատառի:

Ֆոտոն
23.08.2009, 01:12
Կենտրոնական բանկի կայքը հետևյալն է ՝ cba.am :
Գիտեմ, որ Բանկային համակարգում աշխատելու համար պետք է որակավորում (մի քանի տեսակի է), որի մասին հենց Կենտրոնական բանկից կարելի է իմանալ: Ընդգրկվող թեմաների, գիտելիքների մասին էլ կայքում կլինի: Ես մի քանի էլեկտրոնային գրքեր ունեմ էդ նպատակով: Կարող եմ վերնագրերն էլ ասել:;)

ChildOfTheSky
23.08.2009, 01:22
Ավելի հարմար տեղ չգտա գրելու :)

Ինձ հետաքրքրում ա թե մոտավորապես ինչ գիտելիքներ են պահանջվում Երևանի որևև բանկում աշխատելու համար և շատ հետաքրքիր ա թե էտ բանկերը ինչ որ պահանջում են աշխատողից, իրանք սովորացնում են?Ինչ որ դասեր անցկացնում են?

Ամեն ինչ կախված է կոնկրետ բանկից և աշխատանքի տիպից: Իրականում Բանկերի մեծ մասում կան շարքային աշխատողներ սպասարկման ոլորտում, որոնց համար մասնագիտական կրթությունն անհրաժեշտ չէ իրենց աշխատանքը կատարելու համար: Այլ բան է՝ բանկը պահանջու՞մ է բարձրագույն կրթությունն իր աշխատողի(սպասարկման ոլորտի) համար, թե՞ ոչ: HSBC-ում աշխատում են բազմաթիվ լեզվաբանական(անգլերեն) կրթությամբ շրջանավարտներ: Բայց, ամեն դեպքում, առանց տնտեսագիտական կրթության բանկում աշխատանքի անցնելը քիչ հավանական է:
Որոշ բանկեր անցկացնում են մի քանի ամիս տևող դասընթացներ(Յունիբանկ), մյուսներն անցկացնում են մի քանի շաբաթ տևող սեմինարներ: Ամեն ինչ կախված է աշխատանքի բնույթից ու պաշտոնի բարձրությունից: