PDA

Դիտել ողջ տարբերակը : wordpress

david
26.06.2009, 08:56
Ժողովուրդ տեղյակ եք, ինչպես կարելի է wordpress - ով 2 լեզվով (arm ,rus) կայք ձևավորել?

Ես փորձեցի ինտերնետից գտած qTranslate, wp-Multilingual փլագինները, բայց այդպես էլ չհաջողվեց լեզուները նախ ավելացնել պլագինի մեջ և հետո կայքի մեջ ավելացնել լեզուները

քաղաքացի
27.06.2009, 00:06
Ես հենց qTranslate-ը օգտագործել եմ ու որևէ խնդրի չեմ հանդիպել: Ի՞նչը չի ստացվում: Եթե հնարավոր է սկրինշոթ արա:

david
29.06.2009, 08:39
qTranslate - ը տեղադրել եմ. Ադմին վահանակի տակը լեզուները հայտնվեցին(2 լեզու)
1. Ինչպես ավելացնեմ իմ ուղած լեզուն(ru)
2. Ինչպես անեմ որ կայքի վրա լեզուները ավելացնեմ

blablabla
30.09.2009, 01:36
Ժողովուրդ տեղյակ եք, ինչպես կարելի է wordpress - ով 2 լեզվով (arm ,rus) կայք ձևավորել?

Ես փորձեցի ինտերնետից գտած qTranslate, wp-Multilingual փլագինները, բայց այդպես էլ չհաջողվեց լեզուները նախ ավելացնել պլագինի մեջ և հետո կայքի մեջ ավելացնել լեզուները

Poedit (http://sourceforge.net/projects/poedit/files/poedit/1.4.3/poedit-1.4.3-setup.exe/download) օգտագործի

Tyler
07.10.2009, 20:20
Հարց wordpress-ից հասկացողներին.
Ադմինկայով նյութ տեղադրելուց, հնարավո՞ր ա ինչ որ ուրիշ կերպ տողերի կամ տողերի ու նկարների միջև տեղ թողել: Ես HTML <br / > կոդով եմ անում, բայց համ հարմար չի (մեկ-մեկ շատ ա թողում), համ ել save անելուց կարող ա միանգամից կորեն սաղ կոդերը...

blablabla
08.10.2009, 04:49

Հնարավորա.. քո մոտ նյութը որտեղա ցույց տալիս, post-երում, page -երում թե category -երում? այսինքն որտեղ ես ուզում որ տեղ թողի?

Հակոբ Գեւորգյան
08.10.2009, 09:51
Ժողովուրդ տեղյակ եք, ինչպես կարելի է wordpress - ով 2 լեզվով (arm ,rus) կայք ձևավորել?

Ես փորձեցի ինտերնետից գտած qTranslate, wp-Multilingual փլագինները, բայց այդպես էլ չհաջողվեց լեզուները նախ ավելացնել պլագինի մեջ և հետո կայքի մեջ ավելացնել լեզուները

Մի ժամանակ ես էլ էի փնտրում այդ հարցի պատասխանը։ Երկար կարդալուց հետո, հասկացա, որ միակ ձեւը երկու վորդպրեսի ինստալացիան է։ Մեկում դնում ես հայերենով գրված տարբերակը, մյուսով էլ այլ լեզվով գրվածը:

Հակոբ Գեւորգյան
08.10.2009, 09:54
Հարց wordpress-ից հասկացողներին.
Ադմինկայով նյութ տեղադրելուց, հնարավո՞ր ա ինչ որ ուրիշ կերպ տողերի կամ տողերի ու նկարների միջև տեղ թողել: Ես HTML <br / > կոդով եմ անում, բայց համ հարմար չի (մեկ-մեկ շատ ա թողում), համ ել save անելուց կարող ա միանգամից կորեն սաղ կոդերը...

Պիտի css style ֆայլը նայես. img եւ p էլեմենտների շուրջ. line-spacing

Okamigo
09.10.2009, 00:54
եթե դժվար չէ,կարեղ եք բացատրել թե ինչպես միացնեմ այս համակարգը իմ դոմենին

Հակոբ Գեւորգյան
09.10.2009, 11:30
եթե դժվար չէ,կարեղ եք բացատրել թե ինչպես միացնեմ այս համակարգը իմ դոմենին

install-ի ժամանակ գրիր դոմեյնի անունը

Okamigo
09.10.2009, 16:30
հա բայց որտեղից բեռնեմ

Tyler
23.10.2009, 19:02
Ժողովուրդ, ադմինկայում նկարի կամ մեդիա ֆայլի upload-ի կնոպկեքը չեն աշխատում, Visual պանելն էլ հազարից մեկ ա ցույց տալիս: Կարողա մի 20 ռեֆրեշից հետո upload-ն էլ աշխատի, բայց դե տենց հո չի լինի :(

Մամիկոն
13.11.2009, 17:58
Նախ ողջունում եմ բոլոր համադարեցիներիդ:
Սա առաջին գրանցումս է այստեղ:

Ժողովուրդ,
Ինձ հարկավոր է մեր սիրելի 38 ընկերներին հրավիրել իմ նորածին բլոգ:
Խնդրում եմ օգնեք wordpress-ի մեջ Հայերեն բեռնավորելու հարցում:

Արդեն մի քանի ամիս է ինչ Հայերեն բլոգ ունեմ erkaran.wordpress.com (http://erkaran.wordpress.com), որտեղ Հայերեն լեզուն բեռնավորելու կամ ակտիվացնելու խնդիր չկար: Ի սկզբանե այն աշխատում էր:
Այնտեղ Users | Your Profile մենյուի տակ նաեւ կա Interface Language, որտեղ կարելի է նշել "hy - Հայերեն"-ը եւ նույնիսկ WP-ի որոշ տարրեր դառնում են Հայերեն (դեռեւս ամբողջապես չեն թարգմանել):

Ուզում եմ մի հետաքրքիր բլոգ ստեղծել: Որպեսզի չսահմանափակվեմ wordpress.com-ի արգելքներով, մի քանի օր առաջ նոր հոստինգ գնեցի: Ծառայության հետ տրամադրված cPanel-ի միջոցով տեղադրեցի WP 2.8.6-ը: Բայց Հայերեն «ՅՈԽ» :o: Փոխարենը ամենուր ???-եր են:

Գուցե MySQL-ի մեջ է պետք բան փոխել...

Կանխավ շնորհակալություն
Լավ մնացեք:

Մամիկոն
13.11.2009, 23:58
Ժողովուրդ ջան,
Խնդիրս լուծեցի :hands:
Ուզեցա խնդրի լուծումն էլ նշել այստեղ:

ՈՒրեմն, որպեսզի Wordpress-ը կարողանա unicode ընդունել հարկավոր է wp-config.php ֆայլի մեջ երկու տողի առաջ // դնել: Դրանք են՝

define('DB_CHARSET', 'utf8');
define('DB_COLLATE', '');
այսինքն պետք է դառնան այսպիսին՝

//define('DB_CHARSET', 'utf8');
//define('DB_COLLATE', '');

Կրկնեմ որ սա վերաբերվում էր 2.8.6 տարբերակին:

Մուր_Համլետ
02.08.2010, 15:53
Ես էջեր եմ սարքել՝ Գլխավոր, Նկարներ, Վիդեոներ... Բայց մենակ Գլխավորում եմ կարանում post-եր ավելացնեմ, կարելի ա ինչ-որ ձևով էդ էջերում էլ post-եր ավելացնել լինի:
http://gumballtech.com/-ի նման

ArmBoy
02.08.2010, 22:12
Խնդիրդ երեւի թե նրանում է, որ դու ավելացրել ես ստատիկ էջ: Փորձիր ավելացնել բաժին (category), ու էդ բաժնիդ լինկ-ն էլ տեղադրել քո մենյու-ում:

Ասենք, ստեղծիր Վիդեոների բաժին, եւ այդ բաժնում նոր հոդվածդ հրապարակելիս էլ նշիր այդ բաժինը:

Մուր_Համլետ
03.08.2010, 08:45
ArmBoy, ես հենց ուզում էի ստատիկ էջի վրա հրապարակել: Բայց արդեն ձևը գտել եմ: Sidebar-ում, մեյուի մեջ փոխել եմ

<div class="nav">
<h2>Կատեգորիաներ</h2>

<ul class="nav">
<?php wp_list_categories('title_li=0'); ?>
</ul>

</div>

սրանով

<div class="nav">

<h2>Կատեգորիաներ</h2>

<ul class="nav">
<?php function mc_subcats ($parent_cat) {
$parent_id = get_cat_id($parent_cat);
$all_cats_ids = get_all_category_ids();
sort( $all_cats_ids);
foreach ( $all_cats_ids as $cat_id ) {
$temp = true;
if (cat_is_ancestor_of($parent_id, $cat_id)) {
$child_cats_temp[] = $cat_id;
foreach ( $child_cats_temp as $parent_temp ) {
if (cat_is_ancestor_of($parent_temp, $cat_id)) {
$temp = false;
}
}
if ($temp) {
$child_cats[] = get_cat_name($cat_id);
}
}
}
sort( $child_cats );
return $child_cats;
} ?>
</ul>

</div>

Ու Sidebar-ում մենյուն ոչ թե ցույց է տալիս բուն կատեգորաները, այլ այն կատեգորիաները, որոնց համար տվյալ կատեգորիան, որտեղ ես գտնվում եմ, parent է: Այսինքն, ես ունեմ վիդեո, նկարներ և այլ կատեգորիաներ: Ես այժմ գտնվում եմ վիդեո կատեգորիայի մեջ, ուրեմն մենյուում կցուցադրվի այն կատեգորիաները, որոնց համար վիդեոն parent է:

Հետո սարքում եմ նոր էջ ու փլագինի միջոցով էջի լինկը փոխում եմ վիդեո կատեգորիայի լինկին: Եթե ես սեղմեմ վիդեո էջի լինկին, ես հայտնվում եմ վիդեո կատեգորիայի մեջ:

ArmBoy
04.08.2010, 20:04
Հարգելի Մուր_Համլետ, ինքս վորդպրես-ից չեմ օգտվում, սակայն կարծում եմ, որ բացատրությունդ օգտակար կլինի մյուսներին: Ամեն դեպքում՝ մերսիներ: