PDA

Դիտել ողջ տարբերակը : Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին



Norton
25.06.2009, 20:19
Հուլիսի 2-ին Մատերանադարանի մոտ կկայանա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Երեւանի քաղաքապետարանը այսօր քննարկել է հանրահավաքի դիմումը եւ որեւէ արգելող հանգամանք չի տեսել: Այդ մասին "Ա1+"-ին ասաց Երեւանի քաղաքապետարանի կազմակերպատեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը:

«Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունեց Հանրապետություն կուսակցության' ս/թ. հուլիսի 2-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը, սակայն, հիմք ընդունելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությունը, արգելեց երթի անցկացումը»,- նշեց քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հունիսի 22-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում' հունիսի 27-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, այնուհետեւ օրը փոխարինել է հուլիսի 2-ով: Իրազեկման մեջ նշվում է, որ հանրահավաքը կավարտվի երթով:

Ի դեպ, հուլիսի 2-ի հանրահավաքին հիմնականում ելույթ են ունենալու վերջին օրերին համաներմամբ բանտերից դուրս եկած արդեն նախկին
քաղբանտարկյալները:
www.a1plus.am

Norton
30.06.2009, 19:16
Հայ Ազգային Կոնգրեսը հրավիրում է հանրահավաքի


16:11 • 30.06.09
Հայ Ազգային Կոնգրեսը տարածում է իրազեկման թռուցիկներ, որոնցում նշված է, որ հուլիսի 2-ին՝ ժամը 19.30-ին Մատենադարանի մոտ Հայ Ազգային Կոնգրեսը հրավիրում է հանրահավաքի։

Հանրահավաքի ժամանակ ելույթ կունենան ազատ արձակված քաղբանտարկյալները, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
www.tert.am

Mephistopheles
01.07.2009, 02:57
Հայ Ազգային Կոնգրեսը հրավիրում է հանրահավաքի

Հայ Ազգային Կոնգրեսը տարածում է իրազեկման թռուցիկներ, որոնցում նշված է, որ հուլիսի 2-ին՝ ժամը 19.30-ին Մատենադարանի մոտ Հայ Ազգային Կոնգրեսը հրավիրում է հանրահավաքի։

Հանրահավաքի ժամանակ ելույթ կունենան ազատ արձակված քաղբանտարկյալները, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

արա դե լաավ էլի… կնունք ա ինչ ա "հրավիրում են"… հրավիրվում ենք տեր և տիկին բլդրջյանների պսակադրությանը…

Chuk
01.07.2009, 10:07
ԹԵՍՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Չնայած շատերը փորձում են կռահել, թե արդյոք Հայ ազգային կոնգրեսի` վաղը կայանալիք հանրահավաքը փոփոխություններ կմտցնի ընդդիմության առաջիկա անելիքների գրաֆիկում, անկախ հանրահավաքի արդյունքներից` քաղաքական գործընթացներն առաջիկայում ընթանալու են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հունիսի 12-ին ունեցած ելույթի տրամաբանության շրջանակներում: Այդ ելույթում Տեր-Պետրոսյանը ընդդիմության համագործակցության 12 կետանոց պլատֆորմ առաջարկեց, եւ Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակեց սեպտեմբերի 18-ին: Սա թերեւս այն ժամկետն է, որի ընթացքում վերջնականորեն պարզվելու է, թե ի վերջո ով է Հայաստանում ընդդիմություն, եւ ով` ոչ, որովհետեւ հենց այդ 12 կետերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով է ձեւավորվելու այդ հարցի պատասխանը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւակերպած սկզբունքները ամբողջությամբ ընդգրկում են քաղաքական տվյալ ժամանակաշրջանի «ընդդիմադիր» հարցերը, եւ դժվար է պատկերացնել որեւէ ընդդիմություն, որը կարողանա այդպիսի գործունեության ուրիշ օրակարգ ձեւավորել: Սա ակնհայտ երեւաց նաեւ «Ժառանգություն» կուսակցության վերջին` հրապարակային առաջարկներից, որտեղ ըստ էության վերաձեւակերպված էին Տեր-Պետրոսյանի առաջարկած կետերից մի քանիսը, գումարած այնպիսի ֆրազներ, որոնց մասին օր ու գիշեր խոսում է իշխանությունը, խոսում են բոլոր նրանք, ովքեր չեն ալարում խոսել: Իսկ եթե այլ օրակարգ ձեւավորելու հնարավորություն ըստ էության չկա, ընդդիմադիր լինել-չլինելու հարցը, բնականորեն, սկսում է պարփակվել Տեր-Պետրոսյանի առաջադրված 12 կետերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Ավելի կոնկրետ` եթե որեւէ քաղաքական ուժ համաձայն է առաջադրված 12 կետերի հիսուն տոկոսի հետ, իսկ մնացածի հետ համաձայն չէ` կնշանակի ընդամենը հիսուն տոկոսով է ընդդիմադիր: Եթե ավելի կամ պակաս թվով հարցերի հետ է համաձայն, ուրեմն ավել կամ պակաս չափով է ընդդիմադիր, եւ սա այլեւս հստակ քաղաքական իրողություն է: Եւ ուրեմն` հարց. արդյո±ք առաջին նախագահի առաջարկները հնարավորություն կտան մինչեւ սեպտեմբեր ավելի ընդլայնել ընդդիմադիր ճակատը: Հարյուր տոկոսանոց վստահություն արտահայտել, իհարկե, չի կարելի: Բայց եթե անգամ չհաջողվի լայնացնել ընդդիմության ճակատը, այսինքն` նոր ուժեր չմիանան Հայ ազգային կոնգրեսին, այդ առաջարկների շնորհիվ քաղաքական դաշտի հստակությունը կհաջողվի պահպանել, եւ նոր լղոզումներ, երրորդ բեւեռներ, կեղծ ընդդիմություններ չեն առաջանա: Այսինքն` ընդդիմություն կհամարվեն նրանք, ովքեր լիարժեքորեն ընդունում են առաջադրված 12 կետերը եւ այդ կետերի իրագործումը համարում իրենց ընթացիկ քաղաքական գործունեության նպատակ: Իհարկե, կարող են լինել նաեւ այնպիսի ուժեր, որոնք այդ կետերի իրագործման շուրջ համագործակցությունից հրաժարվելով` իրենց կհայտարարեն ընդդիմություն: Բայց հայտարարովի ընդդիմությունը Հայաստանում այլեւս չի աշխատի, եւ հետո` որեւէ քաղաքական ուժ ինքն իրեն ընդդիմություն հայտարարելուց հետո պետք է բացատրի, թե ինչու համաձայն չէ Տեր-Պետրոսյանի առաջադրած սկզբունքների հետ: Իսկ եթե կարողացավ բացատրել, թե ինչու համաձայն չէ, կստացվի, որ ընդդիմություն չէ, որովհետեւ ընդդիմությունը այդ կետերի հետ չհամաձայնել չի կարող:


ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հուլիսի 1, 2009

Մարկիզ
01.07.2009, 21:42
Դեռ Սերժին սիրու՞մ եք:


Իրազեկումը կանխել են զենքով
Հայ ազգային կոնգրեսի վաղվա հանրահավաքը իրազեկող երիտասարդները, որոնց թվում նաեւ անչափահասներ են եղել, այսօր ծեծի են ենթարկվել:

Նրանցից երեքը` Սահակ Մուրադյանը, Տիգրան Առաքելյանը, Հերբերտ Գեւորգյանը, Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են Նոր-Նորքի հիվանդանոց:

Ականատեսները «Ա1+»-ին հայտնեցին, որ առավել վնասվածքներ է ստացել Սահակ Մուրադյանը: Երիտասարդների վրա հարձակվել են Աբովյան փողոցում` «Փարիզյան սուրճ» խանութի մոտ` թռուցիկներ բաժանելու եւ հանրահավաքի մասին իրազեկելու ընթացքում: «Մենք ճանապարհին նկատել էինք ԱԱԾ-ի այդ աշխատակիցներին, որոնք քաղաքացիական հագուստով էին: Մենք մտածեցինք, որ նրանք բարձրախոսը կվերցնեն մեր ձեռքից եւ փորձեցինք այն պահել: «Փարիզյան սուրճ» խանութ չհասած` երկու կողմից հարձակվեցին մեր վրա եւ փորձեցին խլել բարձրախոսը:

Երբ տեսան, որ չեն կարողանում բարձրախոսը վերցնել մեր ձեռքից, սկսեցին կռիվ սարքել, եւ որպեսզի մենք իրենց հետեւից չգնանք, նրան զենք պահեցին մեր վրա եւ արագ փախան»,- «Ա1+»-ին պատմեցին թռուցիկներ բաժանող երիտասարդները: Իսկ թե ի՞նչ զենք են իրենց վրա պահել քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցները. մեր հարցին` Կոնգրեսի երիտասարդները ասացին. «Ինչ-որ սեւ գույնի, ոչ մեծ զենք էր»: Այս պահին հիվանդանոց տեղափոխված երիտասարդներին այցելել են ոստիկանության աշխատակիցները եւ հենց հիվանդանոցում նրանցից ցուցմունքներ են վերցնում: Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն Մուրադյան Սահակը ծեծի ընթացքում ուղեղի ցնցում է ստացել: Նոր-Նորքի հիվանդանոց են այցելել նաեւ ՀԱԿ-ի անդամները եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները:
Ի դեպ, այսօրվա միջադեպին, երիտասարդների ասելով, ներկա է եղել նաեւ ընդամենը օրերս ազատ արձակված քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը, որը փորձել է պաշտպանել երեխաներին: Երիտասարդների վրա հարձակվողները հասցրել են պատռել նաեւ Դավիթ Մաթեւոսյանի հագուստը:
Ա1+

Մարկիզ
01.07.2009, 21:44
Էլի նկարներ.

Rammer
02.07.2009, 09:03
ՀԱԿ-ի երիտասարդական խորհուրդն անդրադարձել է Աբովյան փողոցի միջադեպին

08:20 • 02.07.09

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով թռուցիկներ բաժանող երիտասարդների վրա երեկ տեղի ունեցած հարձակմանը.

«Աբովյան փողոցի «Փարիզյան սուրճ» խանութի մոտ մի խումբ զինված խուժանների կողմից (հետագայում պարզվել է, որ նրանք քաղաքացիական հագուստով ոստիկաններ են) դաժան ծեծի են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի հուլիսի 2-ի հանրահավաքն իրազեկող երիտասարդները: Նրանցից երեքը` Սահակ Մուրադյանը, Տիգրան Առաքելյանը, Հերբերտ Գևորգյանը, Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են Նոր-Նորքի հիվանդանոց ծանր մարմնական վնասվածքներով: Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում:
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական խորհուրդը հավաստիացնում է, որ նման ավազակային վարքագծով հնարավոր չէ կոտրել հայ երիտասարդության կամքն ու պատրաստակամությունը ազատ անկախ Հայաստանի կերտման գործում:
Վստահեցնում ենք, որ մեղավորներն անպատճառ պատասխան են տալու»:

Նշենք, որ երեկ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մոտ, ուր պառկած էին երիտասարդները մեծ թվով մարդիկ էին հավաքվել, այդ թվում նաև ոստիկաններ, Կոնգրեսի ներկայացուցիչներ, ՄԻ պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, լրագողրներ, այլք: Երիտասարդների ծնողներին երկար ժամանակ թույլ չէին տալիս մտնել երեխաների մոտ: Կեսիգիշերի մոտ, երիտասարդների վիճակի կայունանալուց հետո ծնողներին թույլ տվեցին մուտք գործել բաժանմունք և տեսնել երեխաներին: Ուշ երեկոյան ծեծի ենթարկված երիտասարդներին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց:


Tert.am

Rammer
02.07.2009, 09:08
Տեր-Պետրոսյանը նոր եւ լուրջ ակցենտներ է դնելու»
19:31 | Հուլիս 01, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազատ արձակված բոլոր քաղբանտարկյալները վաղը ժամը 19.30-ին Մատենադարանի մոտ կդիմեն ժողովրդին:

«Եւ քաղբանտարկյալներն են կարոտել ժողովրդին, եւ ժողովուրդը' նրանց: Նրանց միջեւ հոգեւոր կապը երբեք չի ընդհատվել, սակայն վաղն այն լիարժեք կվերականգնվի»,- այսօր «Ա1+»-ին ասաց Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա նաեւ հայտնեց, որ հանրահավաքն իր էությամբ տոնախմբություն է լինելու' ազատ արձակված քաղբանտարկյալների համար, սակայն միաժամանակ չեն անտեսվելու այն 18 քաղբանտարկյալները, որոնց նկատմամբ համաներումը չի տարածվել:

«Վաղվա հանրահավաքը ցույց կտա նաեւ հայ ժողովրդի կամքը' նաեւ 18 քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում»,-ասաց նա: Ի՞նչ սկզբունքով իշխանությունները որոշեցին ազատ արձակել կամ ազատ չարձակել քաղբանտարկյալներին. «Ցավոք, իշխանությունները ԵԽ-ի հետ ընտրեցին քաղաքական սակարկությունների, քաղաքական բազարի մեջ մտնելու քաղաքականությունը: Այսինքն, ում կարողացան պահեցին բանտում: Շարժման շնորհիվ, ԵԽ-ի ճնշման շնորհիվ ազատ արձակվեց ուղիղ այնքան քաղբանտարկյալ, որքան անհրաժեշտ էր, որպեսզի ՀՀ-ի նկատմամբ ԵԽ-ն պատժամիջոցներ չկիրառի»: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի վերաբերյալ ԵԽԽՎ 1677 բանաձեւին, ապա Զուրաբյանը գտնում է, որ բանաձեւը հստակ ասում է, որ մարտի 1-ի էջը փակված չէ: «Ամբողջ հայ ժողովուրդը, ինչպես նաեւ ԵԽ-ն չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու չեն պատժվել մարտի 1-ի սպանությունների համար մեղավորները: Առավել անհասկանալի է դառնում այս հարցի պատասխանի ուշացումը, քանի որ Մարտի 1-ի Փաստահավաք խումբը տվել է բոլոր' հատուկ միջոցներ կիրառողների անունները: Բոլոր մեղավորները անուն առ անուն նշված են: Ուստի պատահական չէ, որ ԵԽ գլխավոր քարտուղարը հարց է տալիս, թե չի հասկանում, թե ինչու պատժված չեն մարդկանց վրա կրակած ոստիկանները: Դա նշանակում է, որ մարտի 1-ի էջը փակված չէ»:

Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը «Ա1+»-ին նաեւ հայտնեց, որ թեեւ իշխանությունները արտոնել են միայն վաղվա հանրահավաքը, իսկ երթը արգելել են, սակայն երթը նույնպես կկայանա. «Մենք օգտվելու ենք մեր սահմանադրական իրավունքից»: Զուրաբյանը նաեւ վստահեցրեց, որ հանրահավաքի ընթացքում Տեր-Պետրոսյանի ելույթը շատ հետաքրքիր է լինելու. «Առաջին նախագահը նոր եւ լուրջ ակցենտներ է դնելու»:

A1+

murmushka
02.07.2009, 09:24
http://www.youtube.com/watch?v=KeHmfB8AM3E

Chuk
02.07.2009, 14:53
Ոստիկանները պատրաստվում են հանրահավաքին

Այսօր առավոտվանից Կոտայքի մարզի Ձորաղբյուրից եւ Գառնիից Երեւան բերող ճանապարհներին Կոտայքի ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում էին Երեւան եկող մեքենաները, իրենց խոսքերով, ստուգելու համար:

«Ա1+»-ի հարցին, թե արդյոք ինչ-որ արտակարգ դրություն է հայտարարված, որ կանգնեցնում են մեքենաներին, Ձորաղբյուրից Երեւան բերող ճանապարհին կանգնած ոստիկանը պատասխանեց, որ, այո, իսկապես արտակարգ դրություն է, որովհետեւ միտինգ է:

Իսկ նրա խոսքը մյուս ոստիկանը փորձեց ուղղել, ասելով, որ իրենց մարզը հանրահավաքի հետ կապ չունի,իրենք ընդհանրապես չգիտեն,որ հանրահավաք է, ուղղակի իրենք ստուգում են կասկածելի մեքենաներին, քանի որ զենք- զինամթերք եւ թմրադեղեր են փնտրում: Ոստիկանների համար կասկածելի են մգեցված ապակիներով եւ տարօրինակ համարանիշներով մեքենաները:

Ի դեպ, ոստիկաններից եւ ոչ մեկը, չէր ասում իր անուն- ազգանունը: Այս ճանապարհին ոստիկանները դեռեւս զենք- զինամթերք չէին հայտնաբերել:

«Ամեն ինչ նորմալ է, ուղղակի զենք ենք ման գալիս, ուրիշ ոչինչ, մեր սովորական ծառայությունն ենք կատարում»,- ահա այսպիսին եղավ Գառնի- Երեւան ճանապարհի վրա ծառայություն իրականացնող ոստիկանների պատասխանը:

Այս ոստիկանները չմանրամասնեցին նույնիսկ, թե որոնք են իրենց համար կասկածելի մեքենաները` ասելով, որ դա գաղտնիք է: Ոստիկանները տեղեկացրին, որ իրենց ծառայությունը իրականացնելու են մինչեւ ժամը 19.00-ն:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 19.30-ին Հայ Ազգային կոնգրեսը պատրաստվում է Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնել: Այն Երեւանի քաղաքապետարանը արտոնել է:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/official/2009/07/2/government)

Rammer
02.07.2009, 15:01
«Ա1+»-ի հարցին, թե արդյոք ինչ-որ արտակարգ դրություն է հայտարարված, որ կանգնեցնում են մեքենաներին, Ձորաղբյուրից Երեւան բերող ճանապարհին կանգնած ոստիկանը պատասխանեց, որ, այո, իսկապես արտակարգ դրություն է, որովհետեւ միտինգ է:

Շարժումը "մարել է", "սպառել է" իրեն ուղղակի մուսռնների մոտ խասյաթա դառել ամեն միտինգից առաջ Երևան տանող ճանապարհները փակել...Դե պարապ են տղերքը ինչ անեն...

murmushka
02.07.2009, 15:48
չէ, լուրջ, խոսքերն ավելորդ են



Ծեծվե՞լ է մարտի 1-ի գործով վկան
16:35 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունն այսօր տարածել է հաղորդագրություն, թե ինչպես են ոստիկանները երեկ ծեծի ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի հուլիսի 2-ի հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդների կողմից:

(Ըստ ականատեսների` քաղաքացիական հագուստով ոստիկանները «Փարիզյան սուրճ» խանութի մոտ հարձակվել են եւ զենքի սպառնալիքով ծեծի ենթարկել հանրահավաքի մասին իրազեկող երիտասրադներին-խմբ)


«Հուլիսի 1-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի մի քանի աշխատակից Աբովյան փողոցում ծառայություն կատարելիս թիվ 21 շենքի դիմաց նկատել են վիճաբանող շուրջ 60 քաղաքացիների: Մոտենալով նրանց` ցույց են տվել ծառայողական վկայականները և պահանջել, որ դադարեցնեն վիճաբանությունը, սակայն հավաքվածները տեղեկանալով, որ նրանք ոստիկանության ծառայողներ են, հարձակվել են վերջիններիս վրա, փայտե մահակներով, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրանց:

Ոստիկանները փորձել են բերման ենթարկել միջադեպի առավել ակտիվ մասնակիցներին, ինչը նրանց չի հաջողվել, և դիմադրություն ցույց տվող քաղաքացիները դիմել են փախուստի»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Պարզվում է` միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել, իսկ մեկը անգիտակից վիճակում տեղափոխվել է ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոն: Ոստիկանության հաղորդագրության մեջ, սակայն, ծեծված ոստիկանների անունները չկան:


Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ նույն օրը, Ժամը 21.15-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Սահակ Մ.-ն, Հերբերտ Գ.-ն և Տիգրան Ա.-ն և բուժօգնություն ստանալով` հեռացել են հիվանդանոցից: «Պարզվել է, որ նրանք ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տվող անձինք են եղել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոնից «Ա1+»-ից հայտնեցին, որ երեկ իրենց մոտ տեղափոխվել են հետեւյալ քաղաքացիները` Սահակ Մուրադյան, Հերբերտ Գեւորգյան, Տիգրան Առաքելյան եւ Էրիկ Պողոսյան: Վերջինս ոստիկան է եւ մարտի 1-ի` գրեթե բոլոր քրեական գործերով վկա էր:

Elmo
02.07.2009, 16:07
Միշտ նույն վիճակը:
Այ մարդ ասա 70 000 դրամ աշխատավարձով պախատ եք անում հերիք չի, մի հատ էլ մարդ ե՞ք ծեծում:

Rammer
02.07.2009, 16:11
Միշտ նույն վիճակը:
Այ մարդ ասա 70 000 դրամ աշխատավարձով պախատ եք անում հերիք չի, մի հատ էլ մարդ ե՞ք ծեծում:
Մենակ էտ ձևով շանս ունեն իրանց տղամարդ զգալու...

Elmo
02.07.2009, 16:19
Մենակ էտ ձևով շանս ունեն իրանց տղամարդ զգալու...

Լևոնը պետք ա մի օր դիմի դրանց ու ասի որ կռիսություն չանեն, միանան ժողովրդին, որ ինքը նախագահ դառնալուց գոնե աշխատավարձ բարձրացնի ու ոստիկանի պատիվը հեր բերի:

Հալա տենց ոստիկան չեմ տեսել, որ Վանոյի արևով չերդվի: Սաղ երնեկ են տալիս Վանոյի վախտերին: Իսկ հիմա ոստիկանությանը զաչումարիտ(կներեք արտահայտությանս համար) են արել: Գցել են փողոցները 16 տարեկան երեխեքի հետևից ընկնելու ու ծեծելու: Հա մեկ էլ կանանց ու աղջիկների:

Chuk
02.07.2009, 16:20
Վերջերս առաջարկ կար ակցիաներ կազմակերպել ընտրախախտ հանձնաժողովի նախագահների դեմ, որի նպատակն էր լինելու իր բնակության վայրի շրջակայքում տարածել իր նկարներն ու խախտումների պատմությունը, իր հարևանության, բարեկամների մոտ խայտառակ անելու ու ամաչացնելու համար, մտածելով, որ գուցե հաջորդ անգամ ամաչեն նույնն անել, խուսափեն, վախենան:

Նոր նույնը մտածում էի փառապանծ ոստիկան Էրիկ Պողոսյանի մասին: Բայց միանգամից հասկացա, որ անիմաստ է: Գլխիկոր քայլելու փոխարեն, Էրիկը երևի կսկսի գլուխը աքաղաղի նման վեր ցցած ու հպարտ քայլել իր թաղում, որովհետև երևի թե գործ տալը, ստելը, խաբելը, վատություն անելը, վնասելը նրա համար իդեալներ են, սա իր ապրելակերպն է, իր աշխարհայացքն է: Գործ տալը, գործ սարքելը, անմեղ մարդուն վնասելը, նստացնելթ նրա համար թերևս կենսակերպ է, որն իրեն հաճույք է պատճառում, ինչպես սադիստին կարող է հաճույք պատճառել մարդուն քառատելը, ինչպես դահճին զոհի գլուխը կտրելը: Սա ինքն է, իր կերպն է, իր բնույթն է: Սա մի մտածելակերպ է, որը կրողներ միշտ կան ուղղակի հիմա այդ մտածելակերպով մարդիկ իշխանության կողմից հովանավորվում են, ողջունվում են: Ուղղակի հասարակության վիճակն այնպիսին է, որ այդպիսիք կարող են նույնիսկ գլուխները բարձր քայլել, ոչ թե գլխիկոր: Բայց փոխելու ենք, այս արատավոր համակարգը փոխելու ենք, միանշանակ:

Ուրեմն բոլորս միասին հանրահավաքի, անկախ նրանից հասկանում ենք պայքարի տրամաբանությունը, թե ոչ, որովհետև այսօր սա միակ տարբերակն է նման անբարոյականությունների դեմ մեր բողոքն արտահայտելու, այսօր սա միակ տարբերակն է ասելու, որ չենք հանդուրժելու: Մնացած բոլոր տարբերակները լռելու ու համակերպվելու, այս ամեն ինչ տանելու ու նպաստելու տարբերակներն են: Մենք ուրիշ ընտրություն չունենք, ուրեմն եկեք միասին բռունցքներս վեր պարզենք ի նշան բողոքի ու ի նշան նրա, որ չենք հանձնվելու, երբեք, որ գնալու ենք մինչև վերջ, Տեր-Պետրոսյանի հետ, թե առանց իրա, ՀԱԿ-ի հետ, թե առանց իրա, մենակ, թե շատով, բայց որ կոնկրետ մենք երբեք չենք հանձնվելու: Մենք դրա բարոյական իրավունքը չունենք: Մեր երեխաներն այս երկրում են ապրելու: Նրանք չպետք է իրենց գիտակից կյանքում այս անբարոյական մթնոլորտում ապրեն: Մենք պարտք ունենք անկախությունը նվաճած մեր ծնողների սերնդի առաջ ու պարտավորություն՝ մեր զավակների սերունդի առաջ: Ուրեմն առաջ, ուրեմն հանրավահաքի, բոլորով, մեկ մարդու նման:

Հաղթելու՛ ենք:

voter
02.07.2009, 16:44
....ոստիկանության Կենտրոնականի բաժնի մի քանի աշխատակից Աբովյան փողոցում ծառայություն կատարելիս... ցույց են տվել ծառայողական վկայականները....

Այսինքն ընդունում են, որ քաղաքացիական հագուստով էին քանի որ վկայականով է պետք եղել հաստատել իրենց ոստիկան լինելը։ Բա հարցնող լինի, ոստիկանը ինչ ծառայություն էին կատարում քաղաքացիական հագուստով, քաղաքի կենտրոնում՞

Պետք է պահանջել, որ նման կերպ ծառայություն իրականացնելու հրաման տվողը պատասխանի, ինչ նպատակով էին ոստիկանները քաղաքացիական հագուստով ու ինչ հանձնարարություն են կատարելիս եղել։ Ինչ ա գաղտնի օպերացիաի են եղել ու փոխանակ հանձնարարականը իրականացնեն թողել են իրանց գործն զբաղվել բարձրաձայն վիճողներին հանգստացնելով։

Մեկել լավ չի ստացվում 60 հոգով հարձակվել ծեծել են ու մենակ Էրիկ Պողոսյանին ա բոլոր վնասվածքները հասել։

Chuk
02.07.2009, 16:46
Իմ չճշտված տեղեկություններով ՀԱԿ-ը պատրաստվում է այս հարցով դատարան դիմել:

Մարկիզ
02.07.2009, 17:38
Ազգ՞… չհոգնա՞ր Մայքլ Ջեքսոնի- բանի մեռնելուց զրույցներ անելուց, հիմալայական յոգայի ու անփոխադարձ հարգանքի- բանի մասին խելացի մտքեր արտահայտելուց…:))

Աննպատակ բաները թարգի, ազզզզզզզզգ:

Շուտ արա, ազգ, արի հանրահավաքի: :)

REAL_ist
02.07.2009, 18:10
Այսինքն ընդունում են, որ քաղաքացիական հագուստով էին քանի որ վկայականով է պետք եղել հաստատել իրենց ոստիկան լինելը։ Բա հարցնող լինի, ոստիկանը ինչ ծառայություն էին կատարում քաղաքացիական հագուստով, քաղաքի կենտրոնում՞բայց ոստիկանա եղել թե ԱԱԾ աշխատող?

voter
02.07.2009, 20:17
բայց ոստիկանա եղել թե ԱԱԾ աշխատող?
Ոստիկան է, ու Ա1+ նույնիսկ բացահայտելէ, որ նույն ոստիկանն է ինչ երեկ փաշինյանին տարման է ենթարկել Դատախազությունից։

«Ա1+»-ը խցիկը հետաքրքիր կադր է արձանագրել.
Հուլիսի 1-ին, ժամը 20.30-ին Աբովյան փողոցում Կոնգրեսի ակտիվիստների վրա հարձակվողների մեջ էին այն նույն անձինք, ովքեր, երեկ կեսօրին, գալով ՀՀ Գլխավոր դատախազություն, ներկայացան Ոստիկանության Կենտրոնի աշխատակիցներ եւ ձերբակալեցին Նիկոլ Փաշինյանին: Օրինակ` երիտասարդը սեւ վերնաշապիկով, որի մեջքին գրված էր` «Y3»:
http://www.a1plus.am/content/301x168/19f4ddcf023931bf55732e285ecf9173.jpg

Ռեժիմը արդեն մարդ չունի եղածի համարել հազիմ մի մայկի փող ունի, մարդը վիզ ա դնում դրանց համար ինչի ասես գնումա - գոնէ մի քիչ գնհատեն, հատկացումներ անեին, որ ամեն օր նույն մայկով չման գա... Ես որ մի քիչ վազվզում եմ քրտնում եմ հաստատ մայկես փոխում եմ, տղեն ոնց էլ դիմանում ա... ;)

Rammer
03.07.2009, 08:02
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009 Թ. ՀՈՒԼԻՍԻ 2-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատակա­նի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շա­րունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ ան­գամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլու­ծու­թյան շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։

Նախ եւ առաջ, չի կարելի չհամաձայնել գրեթե համընդհանուր այն գնահատա­կա­նին, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը մեծագույն հաղթանակ էր՝ ձեռք­բեր­ված, առաջին հերթին, ժողովրդի հերոսական պայքարի շնորհիվ, ինչի առթիվ պարտքս եմ համարում սրտանց շնորհավորել եւ խորին երախտագիտություն հայտնել բոլորիդ։ Ուզում եմ նաեւ, ձեր հավանությամբ, գլուխ խոնարհել թե՛ ազատության մեջ հայտնված եւ թե՛ դեռեւս զնդաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալների առջեւ, առանց որոնց անկոտրում կամքի եւ դատական խեղկատակությունների ընթացքում դրսեւորած խի­զախ կեցվածքի, անհնար էր նվաճել այդ հաղթանակը։ Դրանք մեր նոր­օրյա հերոսներն են, որոնց սխրանքն ու կրած զոհողությունները օրինակ պետք է ծառա­յեն սեփական ար­ժանապատվությունը թանկ գնահատող յուրաքանչյուր քաղաքացու համար։ Նրան­ցից ոչ ոք չկոտրվեց ու իրեն մեղավոր չճանաչեց, ոչ ոք ցուցմունք չտվեց ընկերների դեմ, ոչ ոք գործարքի չգնաց իր վիճակը թեթեւացնելու համար, եւ ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել հետագա պայքարից։ Այս առումով, չի կարելի չհիանալ նաեւ Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլով, որը երեկ կամովին ներկայացավ դատա­խազու­թյուն՝ պատրաստ լինելով կիսել դեռեւս բանտերում գտնվող իր ընկերների վիճակը եւ չվախենալով իրեն սպառնացող անարդար դատաստանից։ Վստահ եմ, որ ժողովուրդը մեկ մարդու պես թիկունք կկանգնի իր ամենաարժանավոր զավակներից մեկին, եւ հան­գիստ չի գտնի՝ մինչեւ Նիկոլն ու մնացյալ քաղբանտարկյալները տուն չվերադառնան։ Քաղբանտարկյալներից բացի, առանձնակի գնահատանքի են արժանի նրանց արժանա­պա­տիվ ընտանիքները եւ հարազատները, որոնցից շատերը նույնպես ենթարկվեցին տարբեր տիպի ճնշումների ու հալածանքների, հեռացվեցին աշխատանքից, կորցրին իրենց բիզնեսը, բայց մշտապես գտնվեցին պայքարի առաջին գծում։ Վերջապես, ան­հնար է պատշաճը չմատուցել Հյուսիսային պողոտայի «քաղաքական զբոսանքների» ան­խոնջ մասնակիցներին, հատկապես կանանց եւ երիտասարդներին, որոնք մեկ տարի շարունակ, ոստիկանական ամենօրյա ճնշումների տակ, վառ պահեցին պայքարի ոգին եւ հսկայական լիցք հաղորդեցին Համաժողովրդական շարժմանը։

Առանց նշված գործոնների, Հայ Ազգային Կոնգրեսի համար չափազանց դժվար կլիներ կազմակերպել, հունավորել եւ գլխավորել զանգվածային այն տպավորիչ միջո­ցա­ռում­ները՝ հանրահավաքներն ու երթերը, որոնցից յուրաքանչյուրը որոշակի հանգր­վան հանդիսացավ հզորակուռ քաղաքական ընդդիմության ձեւավորման եւ քաղբան­տար­կյալների ազատագրման թեկուզ մասնակի հաջողության ապահովման ճանապար­հին։ Այդ հաջողությունը նաեւ սպառիչ կերպով ապացուցեց Կոնգրեսի որդեգրած մար­տա­վարության լիակատար հիմնավորվածությունը։ Շատերը փորձեցին մեզ շեղել պայ­քարի սահմանադրական ուղուց, շատերը մեզ մեղադրեցին անվճռականության մեջ, շատերը դրդեցին դիմել անխոհեմ քայլերի՝ շուրջօրյա հանրահավաքների, անժամկետ նստացույցերի, պիկետների եւ այլն։ Խոստովանում եմ, հեշտ չէր դիմանալ հոգեբանա­կան այդ ճնշմանը, բայց ի պատիվ Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարության, մեզ հաջողվեց շրջանցել այդ վտանգավոր խութերը։ Դա, անշուշտ, հնարավոր չէր լինի, եթե Համաժողովրդական շարժման ակտիվիստների ու համակիրների մեծագույն մասը, հա­կառակ ոմանց նվնվոցներին ու տրտունջներին, չվստահեր Կոնգրեսի առաջ­նորդներին ու անվերապահորեն հավանություն չտար նրանց վարած հավասարակշիռ քաղա­քակա­նու­թյանը։ Բարեբախտություն է, որ Շարժման մասնակիցների մեծագույն մասը շատ ավելի հասուն ու գիտակից գտնվեց, քան նրան դաս տալու հավակնու­թյուն ունեցող կամ ինքնահաստատման խնդիրներ հետապնդող փոքրաթիվ անհատնե­րը։ Թերեւս ավելորդ չէ նշել, որ այդպիսի մարդիկ չկային մինչեւ անցյալ տարվա հունիսի 20-ի հան­րահա­վա­քը, որն ազդարարեց վախի մթնոլորտի հաղթահարումը եւ լայնածավալ հալածանքների վտանգի ավարտը։ Նրանք հայտնվեցին միայն դրանից հետո եւ աստիճանաբար ավելի ու ավելի «համարձակ» ու հավակնոտ դարձան, Շարժ­ման վերականգնմանն ու Կոնգ­րե­սի հզորացմանը զուգընթաց։ Նույնը տեղի ունեցավ 1989թ. ամռանը, Ղարաբաղ կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո, երբ հալածանքների վտանգը ավարտված դիտ­վե­լով, Հայոց համազգային շարժման ծոցից ծնվեցին բազմաթիվ հավակնոտ անձինք, բայց Շարժումը մնաց ու գնալով ավելի հզորացավ, իսկ այդ անձինք անհետացան ու մոռացության մատնվեցին։ Դույզն իսկ չեմ կաս­կածում, որ եթե մենք հետեւեինք նման խորհրդատուների առաջարկներին ու կոչերին, ապա այսօր ո՛չ Հայ Ազգային Կոնգրեսի պես կազմակերպված հզոր ընդդիմություն, ո՛չ էլ ազատ արձակված քաղբանտարկյալ­ներ կունենայինք։ Եթե ոչ այլ ապացույց, ապա թեկուզ միայն վրացական ընդդիմության օրինակը բավական է դրանում համոզվելու համար. մի քանի ամիս տեւած ինքնա­նպա­տակ շուրջօրյա փողոցային միջոցառումների արդյունքում այդ ընդդիմությունը լիովին մաշեցրեց իրեն եւ հայտնվեց փակուղային վիճակում։ Իսկ կային մարդիկ, որ մեզ կշտամ­բում ու համառորեն հորդորում էին հետեւել վրացական ընդդիմության օրինա­կին։ Ցան­կա­ցած մեծ գործի իրականացման ճանապարհին ամենավտանգավորը ոչ թե բացահայտ հակառակորդները կամ սադրիչներն են, այլ համակիր ձեւացող այս տեսակի մարդիկ։ Հակառակորդներն ու նրանց մոտիվները հայտնի են, իսկ սադրիչներին կարելի է չե­զո­քաց­նել, մինչդեռ համակիր ձեւացողները, «բարի մտադրություններով», Շարժումը քայ­քա­յում են ներսից՝ կասկածներ ու հուսալքություն սերմանելով մարդկանց հոգիներում։

Քաղբանտարկյալների ազատ արձակման գնահատականը լիարժեք չի կարող լինել, եթե այդ իրադարձությունը չդիտարկենք նաեւ հակառակ կողմից, այսինքն իշխող վարչախմբի կամ ավազակախմբի տեսակետից։ Եթե, ինչպես ասվեց, քաղբանտարկյալ­ների, թեկուզ համաներման ճանապարհով ձեռքբերված ազատությունը, Համաժողո­վրդա­կան շարժման կամ ընդդիմության հաղթանակն էր, ապա, բնականաբար, այն իշ­խանությունների պարտությունը պետք է համարել, ընդ որում, ներքին քաղաքականու­թյան բնագավառում նրանց առաջին պարտությունը՝ մարտիմեկյան սպանդից ու լայնա­ծավալ հալածանքներից հետո։ Դա պարտություն էր, առաջին հերթին, այն պատճառով, որ իշխանություններին, անգամ հրեշավոր բռնությունների գնով, չհաջողվեց իրակա­նաց­­­նել իրենց գլխավոր նպատակը՝ ընդդիմության ջախջախումը։ Կասկած կարո՞ղ է լի­նել, արդյոք, որ եթե Սերժ Սարգսյանի ձեռքից գար, ապա ոչ միայն ազատ արձակ­ված­նե­րին, այլեւ հարյուրավոր ուրիշ քաղաքական հակառակորդների հավերժ կփտեցներ բան­տե­րում։ Պաշտոնական քարոզչամեքենան եւ վարչախմբի սպասարկուները փոր­ձում են համաներումը ներկայացնել որպես իշխանությունների բարի կամքի դրսեւո­րում կամ հասարակական համերաշխության վերականգնմանն ուղղված քայլ։ Այդ­պի­սին այն, թերեւս, կարող էր լինել մեկ տարի առաջ, իսկ այժմ ոչ այլ ինչ, եթե ոչ ճարա­հատյալ զիջում չի կարող դիտվել՝ կատարված միջազգային հանրության ճնշումներից, մասնավորապես, Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատժամիջոցներից խու­սափելու նպատակով։ Ավելորդ է, իհարկե, նշել, որ այդ ճնշումներն ու պատժամի­ջոց­նե­րի կիրառման սպառնալիքներն էլ տեղի չէին ունենա, եթե Հայաստանի համաժո­ղո­վրդական շարժումը մեկուկես տարի շարունակ ողջ աշխարհի առջեւ ի ցույց չդներ բռնա­տիրությունը չհանդուրժելու եւ սեփական իրավունքների համար մինչեւ վերջ պայ­քարելու իր վճռականությունը։ Իսկ այն, որ Սերժ Սարգսյանի հռչակած համաներու­մը ոչ թե բարի կամքի կամ քաղաքական իմաստության դրսեւորում է, այլ ճարահատյալ քայլ, ապացուցվում է նրա կիսատ-պռատությամբ։ Բարի կամքի կամ քաղաքական իմաստո­ւթյան դրսեւորում լինելու պարագայում այն, բնականաբար, պիտի տարածվեր բոլոր քաղբանտարկյալների վրա։ Մինչդեռ համաներման հեղինակը, գծուծ վաճառա­կանի բծախնդրությամբ, զիջել է միայն այնքան, որքանը կբավարարեր ԵԽԽՎ-ի պատ­ժա­մի­ջոց­ներից խուսափելու համար։ Իսկ եթե չլինեին Երեւանի քաղաքապետի խայտա­ռակ ընտրությունները, որոնք եւս մեկ անգամ աշխարհի առջեւ ի ցույց դրեցին Հայաս­տանի ներկա վարչախմբի քրեական էությունը, հարուցելով միջազգային հանրության անթա­քույց զայրույթը, ապա Սարգսյանն անգամ այդքանը զիջելու կարիք չէր ունենա։ Կեղծ­ված ընտրություններն, ըստ այդմ, որոշ առումով խթանեցին համաներման կիրա­ռու­մը եւ նրա համեմատաբար լայն ընդգրկումը։ Այս դիտարկումն, ի դեպ, կողմնակի պատաս­խան կարող եք համարել՝ ուղղված այն մարդկանց, ովքեր գտնում էին, թե անիմաստ էր Կոնգրեսի մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին։ Մենք գի­տեինք, այո, որ վարչախմբի կողմից ընտրությունները կեղծվելու էին, բայց խնդիր էինք դրել, որ կեղծիքը բացահայտ ու ճչացող լինի՝ խնդիր, որը Սերժ Սարգսյանը հան­ճա­րեղորեն լուծեց խու­ժա­նի միջոցով։ Եթե չմասնակցեինք, իշխանությունը հարկադրված չէր լինի դիմելու նախադեպը չունեցող այլանդակ կեղծիքների։ Ինչեւիցէ, հանգամանքների թելադրանքով ներքին քաղաքականության բնագավառում Սարգսյանի կատարած զիջումը դեռեւս դժբախտու­թյուն չէ։ Դժբախտու­թյու­նը կգա այն ժամանակ, երբ նա, քաղաքական բռնությունների եւ ընտրությունների կեղծ­ման պատճառով, ստիպված կլինի զիջումներ կատարել արտա­քին ճակատում, մաս­նավորապես, Ղարաբաղի հարցում։ Գագիկ Բեգլարյանի բռնի գա­հակալման գինը եւս, ինչպես Հայաստանում կատարվող բոլոր ապօրինությունների պա­­րագայում, վեր­ջին հաշվով վճարելու է Ղարաբաղը։ Ի դեպ, Ղարաբաղյան հակամար­տու­թյան կար­գա­վորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպաս­վում, որոնք, թերեւս, մեզ ստիպեն եւս մեկ արտահերթ հանրահավաք գումարելու։

Rammer
03.07.2009, 08:02
( շարունակություն )

Իշխանության եւ հասարակության միջեւ խզում առաջանալու եւ քաղբան­տար­կյալ­ների
առկայության պարագայում համաներումը սովորաբար կիրառվում է ոչ թե որ­պես մարդասիրական կամ իրավական, այլ բացառապես քաղաքական ակտ։ Իսկ քաղա­քական ակտը ձեռնարկվում է քաղաքական խնդիր լուծելու համար, այն է՝ ներքին լարվածության թուլացում, ազգային համերաշխության վերականգնում, երկխոսության դուռ բացելու պատրաստակամություն եւ այլն։ Երբ համաներումը չի տարածվում բոլոր քաղբանտարկյալների վրա, նշանակում է, այդ ակտը չի լուծում քաղաքական խնդիրը, եւ ընդհակառակը, ավելի է խորացնում այն։ Այդպիսին է, ահա, Սերժ Սարգսյանի հռչա­կած կիսակատար համաներումը, որը ոչ միայն չի լուծում վերը նշված հույժ կենսական խնդիրներից որեւէ մեկը, այլեւ մթագնում է երբեւիցե դրանց լուծման հեռանկարը։ Զար­մանալի բնավորություն ունի մեր անզուգական բռնապետը. ոչ մի կերպ նրան չի հա­ջող­վում անել անգամ բարի թվացող որեւէ գործ, որ մարդու լեզուն գնա՝ գնահատանքի կամ երախտագիտության խոսք արտաբերելու։ Տպավորություն է ստեղծվում, որ նա պատ­րաստ է, թեկուզ նվաստացման ու ազգային շահերի զոհաբերման գնով, հաշտվել անգամ թուրքերի ու ադրբեջանցի­ների, բայց ոչ երբեք սեփական ժողովրդի հետ։ Ամենայն հա­վա­նականությամբ, մենք գործ ունենք թասիբի կամ արժանապատվության մի յուրօրինակ դրսեւորման հետ, որն արժանի է դառնալու հոգեվերլուծաբանների քննու­թյան առար­կան։ Իսկ եթե վերադառնանք քաղաքական դաշտ, ապա ակնհայտ է, որ համաներումից հետո իշխանության եւ հասա­րակության հարաբերություններում ոչինչ չփոխ­վեց։ Ընդհակառակը, քաղբանտարկյալ­նե­րի մի մասի ազատազրկման շարունա­կու­մը, ընդգծելով վարչախմբի ստորությունն ու սադիզմի աստիճանի հասնող քինա­խնդրու­­թյու­նը, ավելի խորացրեց նրանց միջեւ գոյություն ունեցող, առանց այդ էլ, ահռելի անջրպե­տը։ Պարզ չէ՞, միթե, որ համա­ներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները, հայտն­վե­լով դեռեւս ազատազրկման մեջ գտնվող իրենց ընկերների վիճակի հոգեբանական ճնշման տակ, կրկնապատկելու են Համաժողովրդական շարժման էներգիան։ Պարզ չէ՞, միթե, որ Հայ Ազգային Կոնգրեսը, համալրված իր ամենափորձառու ու խիզախ գործիչ­նե­րով, ավելի նպատակասլաց կեր­պով շարունակելու է ոչ միայն մնացյալ քաղբան­տար­կյալ­­ների ազատության, այլեւ ավա­զակապետության տապալման եւ Հայաստանում սահ­մանադրական կարգի վե­րա­կանգն­ման համար մղվող պայքարը։ Որոշ հոռե­տեսնե­րի համար անհույս թվացող կամ սխալ ճանապարհով ընթացող այդ պայքարը, բացի գիտակից քաղաքացիական հա­սա­րա­կության նշանակալի կորիզի ձեւավորման ան­ուրա­նալի փաստից, հանձին քաղբանտարկյալների թեկուզ մի մասի ազատ արձակման, տվել է իր առաջին շոշափելի արդյունքը։ Դա, ինչ խոսք, ոգեւորիչ հանգամանք է, քանի որ մի կողմից ցույց է տալիս, որ բռնատիրությունն ամենազոր չէ, իսկ մյուս կողմից, որ կազմակերպված եւ հետեւողական ժողովրդական շարժումը չի կարող չհասնել իր նպատակներին։ Գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է. մնացյալը ժամանակի խնդիր է։

Եկե՛ք, սակայն, լուրջ խորհրդածություններով չփչացնենք տոնական այս տրամադրությունը, այլ մեկ անգամ եւս ողջունենք մեր հերոս քաղբանտարկյալներին, շուտափույթ ազատություն մաղթենք դեռեւս բանտերում գտնվող մեր մյուս ընկերներին եւ միասնաբար երդվենք չդադարեցնել պայքարը մինչեւ մեր ժողովրդի բոլոր իղձերի իրա­կանացումը։

Բարի երթ։

Rammer
03.07.2009, 08:49
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,
սիրելի Հայրենակիցներ

Մենք ազատության մեջ ենք հայտնվել ոչ թե ժողովրդի քվեն ու իշխանությունը բռնազավթած վարչախմբի մեծահոգության կամ մարդասիրության, այլ Ձեր, Համաժողովրդական շարժման աննախադեպ ճնշումների ու միջազգային կառույցների գործադրած ջանքերի արդյունքում:

Դուք, որ արդեն տարի ու կես, ցրտին ու տապին, անձրևին ու ձյանը, գիշեր թե ցերեկ, զոհաբերելով ձեր քունն ու հանգիստը, վտանգելով Ձեզ ու Ձեր հարազատներն, ոչ մի օր, ոչ մի վարկյան չդադարեցրիք պայքարը հանուն ազատ Հայաստանի, հանուն արդարության ու օրինականության հաղթանակի. Մեր խորին շնորհակալությունն ու խոնարհումը Ձեզ` մեր համախոհ եղբայրներ, մայրեր ու քույրեր:

Մեր ընկերներից շատերը դեռ ճաղավանդակների հետևում են, ու ազատության մեջ հայտնվածներիս թիվ մեկ խնդիրը, մեկտեղելով մեր ջանքերը, Ձեզ հետ միասին նրանց շուտափույթ ազատագրումն է:

Խոստանում ենք, որ չենք ունենա քուն ու դադար, քանի դեռ Հայաստանում կլինի թեկուզ մեկ քաղբանտարկյալ: Չենք վերադառնա մեր առօրեային ու հանգստին, քանի դեռ Հայաստանում չենք վերահաստատել ազատությունն ու արդարությունը, ժողովրդին չենք վերադարձրել իշխանություն ձևավորելու նրա սահմանադրական, հիմնական առաքելությունն ու իրավունքը:

Ունենք հաղթանակի հասնելու բոլոր նախադրյալները. այլևս անկասելի ու ձևավորված համաժողովրդական շարժում, այն ղեկավարող քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների կուռ դաշինք, համաժողովրդական շարժումն ու Հայ Ազգային Կոնգրեսը առաջնորդող Լևոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական գործիչ, որի փորձառությանն ու քաղաքական հեռատեսությանը, քաղաքացիական վճռականությանն ու կամքին անվերապահորեն վստահում ու հավատում ենք:

Քաղաքական կալանավորներիս արդեն ավարտված դատավարությունները հայաստանյան ու միջազգային հանրության համար արձանագրեցին մի քանի կարևորագույն բացահայտումներ.

1. Գլխովին տապալվեց մարտի 1-2-ի իշխանությունների ծրագրած ու հրահրած ծեծի ու ջարդի, գույքի թալանի ու հրկիզումների, խաղաղ ցուցարարների գնդակահարությունների, իշխանության բռնի զավթման ու այլևայլ դրսևորումների ընդիմության վրա բարդելու վարչախմբի ծրագիրը:

2. Ակնհայտ դարձավ, որ վարչախմբի կողմից յուրացված ու բռնազավթած է ոչ միայն գործադիր ու օրենսդիր, այլև դատական իշխանությունն ու ողջ իրավապահ համակարգը: Որ այդ համակարգի աշխատակիցների մեծամասնությունը վարչախմբի պատանդներն են, և որ նրանք խղճահարությունից զատ այլ վերաբերմունքի ուղղակի արժանի չեն:

3. Հրապարակավ հիմնավորվեց ու ապացուցվեց մեզ ներկայացված մեղադրանքների կեղծ ու շինծու լինելը, դրանց քաղաքական բնույթն ու որոշիչը, հեղինակների իրավական անգրագիտությունն ու տհասությունը:

4. Որ մարդիկ վարչական, քրեական հետապնդումների, պատասխանատվության ու պատժի ենթարկվում են, ոչ թե իրենց կատարած արարքների <գործողության ու անգործության>, այլ քաղաքական համոզմունքների ու հայացքների, արտահայտած քաղաքացիական դիրքորոշման, իրենց սահմանադրական ու բնական իրավունքների իրացման համար:

5. Որ անձանց ազատությունից զրկելու, դատելու ու դատապարտելու համար ոչ մի ապացույց էլ հարկավոր չէ: Լիովին բավարար է վարչախմբի պարագլուխների քաղաքական որոշումը իսկ մնացածը վախեցած ու կամազրկված դատախազ-դատավորների ձեռքի գործն է:

6. Որ վարչախումբը թքած ունի օրենքի ու օրինականության վրա, որ նրան չի հետաքրքրում հարյուրավոր անմեղ դատապարտված սեփական քաղաքացիների ու հազարավոր հալածյալների ճակատագիրը, նրանց սահմանադրական ու մարդկային տարրական իրավունքների ամենօրյա հազարավոր խախտումներն ու ոտնահարումները, այլև նրանց չի մտահոգում դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սպասվելիք արձագանքները, Հայաստանի Հանրապետության առանց այն էլ միջազգային խեղված վարկն ու հեղինակությունը:

Մենք քաղբանտարկյալներս ի սկզբանե դեմ ենք եղել ներմանն ու համաներմանը: Ոչ այն պատճառով, որ մեկուսարաններում ու քրեակատարողական հիմնարկներում պատանդված լինելը մեզ դուրեկան ու հաճելի է եղել: Մենք սկզբունքորեն չենք ընդունել այդ իստիտուտների կիրառումը քաղբանտարկյալներիս նկատմամբ, բացառապես մեկ հիմնավորմամբ. Ներումն ու համաներումը կիրառվում են հանցանքներ գործած անձանց նկատմամբ իսկ մեզ, անկախ կոնկրետ մեղադրանքներից, դատել ու դատապարտել են մեր քաղաքական հայացքների ու համոզմունքների համար, ինչը այժմ արդեն նաև միջազգային հանրության ու կառույցների կողմից ընդունված հանրաճանաչ փաստ ու իրողություն է :

Ոստի ոչ ես, ոչ իմ քաղբանտարկյալ ընկերներից որևէ մեկը չի հաշտվելու ոչ միայն մեզ ապօրինի ազատությունից զրկելու, այլև ապօրինի ազատություն վերադարձնելու վարչախմբի որոշումների հետ: Դրանք բողաքարկելու ենք բոլոր ատյաններում, վստահ, որ հասնելու ենք մեր անվերապահ արդարացմանը, մեզ պատճառված նյութական ու բարոյական վնասի լիակատար հատուցմանը:

Իհարկե, որպես երկրի հեղինակությամբ մտահոգ քաղաքացիներ կգերադասեինք, մեր իրավունքները վերականգնված ու խնդիրները լուծված տեսնել ՀՀ դատական ու իրավապահ համակարգի շրջանակներում: Բայց ամենևին մեր մեղքը չէ, որ ՀՀ դատական բարձրագույն ատյանը լուռ հանցակցությամբ չտեսնելու է տալիս ՀՀ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարյուրավոր աղաղակող ոտնահարումները, անուղղակիորեն մեզ ուղղորդելով միջազգային ատյաններ:

Համաժողովրդական շարժումը վարել ու վարում է քաղաքակիրթ, հրապարակային, սահմանադրական ու օրինական պայքար: Մինչդեռ այդ ընթացքում շարժման անդամներն ու համակիրները ենթարկվել են աննախադեպ բռնաճնշումների ու հալածանքների, անհիմն վարչական, ոստիկանական ու քրեական հետապնդումների, ազատությունից ապօրինի զրկումների: Առնվազն 10 անմեղ մարդ է սպանվել: Ունեցել ենք հարյուրավոր խեղվածներ ու հաշմվածներ, մոտ տաս տասնյակ քաղբանտարկյալներ, ընդհատակում գտնվող հարյուրավոր ակտիվ քաղաքացիներ:

Մեզանից ոմանք անձնական անդառնալի կորուստներ ունեցան:

Բայց մենք չնկրկեցինք, չթեքվեցինք ու չկոտրվեցինք, չհրաժարվեցինք մեր համոզմունքներից ու գաղափարներից: Վարչախմբի հետ չգնացինք որևէ քողարկված կամ բացահայտ գործարքի, քանզի մեր թիկունքին մշտապես զգացել ենք Համաժողովրդական շարժման շունչը, մեր սրտերում կրել հաղթանակի անկոտրում կամքն ու ոգին:

Երկիրը շարունակում է տնտեսական քայքայում ու անկում ապրել: Մաքսային ու հարկային տեռորի արդյունքում խեղդվում է փոքր ու միջին բիզնեսը, յուրաքանչյուր օր լրացնելով անապահովների ու գործազուրկների բանակը: Գյուղաբնակն ու քաղաքաբնակը շարունակում են լքել հայրենի եզերքը: Երկրի հարստությունը արագացված տեմպերով կենտրոնացվում է մի քանի պաշտոնյա մեծահարուստների ու օլիգարխների ձեռքերում:

Վտանգված է հազարավոր հայորդիների կյանքի ու առողջության զոհաբերությամբ ձեռք բերված Հայաստան պետության անկախությունն ու ինքնիշխանությունը անգամ:
Միթե մենք հանդուրժելու ու համակերպվելու ենք այս ամենի հետ:

Միթե մեր երեխաներին ու թոռներին նման երկիր ենք ժառանգելու:

Մենք կամավոր զինվորագրվել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատության ու արժանապատվության, Սահմանադրական կարգի վերահաստատման պայքարին, իսկ կամավորականը հիասթափվելու, հոգնելու, տրտնջալու ու նահանջելու իրավունք չունի:

Մենք մեր ընտրած ճանապարհից խոտորվողը, շեղվողը չենք:

Մեզ բանտարկելով ու հալածանքներով չեն վախեցնի, մեզ հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ ու անօգուտ է: Սեփական ժողովրդին հաղթելն անհնար:

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է…

Մարկիզ
03.07.2009, 10:59
Երեկ, 21:17

Վոթեր ջան, դու հանրահավաք չէի՞ր գնացել, եղբայր:

Norton
03.07.2009, 15:25
Պարզվել է երեկվա հանրահավաքում ինքնահրկիզման փորձ կատարածի անձը

14:13 • 03.07.09


Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարած անձի ինքնությունը պարզվել է։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ երեկվա հանրահավաքում ինքնահրկիզման փորձ կատարած անձը բանտում գտնվող Սասուն Միքայելյանի ջոկատից է, ով այդպիսով ցանկացել է իր բողոքն արտահայտել, որ Միքայելյանին դեռ ազատ չեն արձակել։

Նշենք, որ ընդդիմության երեկվա հանրահավաքը դեռ չսկսված մի մարդ բենզին էր լցրել իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել, սակայն նրան հեռացրել էին հրապարակից։

թերթ.ամ

voter
03.07.2009, 17:14
Վոթեր ջան, դու հանրահավաք չէի՞ր գնացել, եղբայր:
Թանկ հաճույք կլիներ ինքնաթիռի առօրյա գների պայմաններում հանրահավաքի համար մի երկու ժամով իջնեի քաղաք։

Այ Թուրքերը սահմանը, որ բացեն մեքենայով կգաm ;)

Norton
03.07.2009, 17:18
Այ Թուրքերը սահմանը, որ բացեն մեքենայով կգաm
Իսկ մեր հարգելի Վոթերը Թուրքիայումա բնակվում՞:'

voter
03.07.2009, 18:52
Իսկ մեր հարգելի Վոթերը Թուրքիայումա բնակվում՞:'
Հնարավորություն լինի կբնակվեմ վերջ ի վերջո նախնիներիս հողերն են ինչու ոչ։

Բայց առայժմ Թուրքիայով Հայաստան մեքենայով ճամփորդելու մասին է խոսքն, որն ինքնաթիռի տոմսի վրա էլ շատ լավ կազդի։

Առայժմ սպասում եմ սահմանը բացվի, հաստատ գալու եմ մի օր մեքենայով ճամբորդելով - իհարկե հիմա էլ կարելի է, վրաստաններով, պարսկաստաններով, բայց սկզբունքայնորեն Թուրքիայում չեմ ցանկանում լինել, քանի դեռ պետականորեն չեն համաձայնվել թուրքերը, որ իրավունք ունենք այնտեղ ման գալ կամ բնակվել։

voter
03.07.2009, 18:54
Հանրահավաքի թեմայով, մի հոդված, վերաբերվող Արցախի հարցում շուտով կայանալիք հնարավոր զիճումների մասին, որ նոր հանրահավաքի առիթ է դառնալու։
Մեջբերում մի հոդվածից
http://www.analyticon.org/news/2009-06-30-119

.........Ցայսօր Ղարաբաղի քաղաքացիները կուրորեն հետեւում էին իրենց «տեղեկացված» ղեկավարներին եւ ավելորդ հարցեր չէին տալիս այն մասին, թե դեպի որ կողմն է թեքվում ղարաբաղյան կարգավորումը: Բայց վերջին ժամանակներս ղարաբաղցի քաղաքացու գիտակցության մեջ բեկում տեղի ունեցավ: Նա հասկացավ, որ երբ իրեն տեղյակ պահեն բանակցությունների արդյունքների մասին՝ կարող է արդեն ուշ լինել: Եւ ժողովուրդը, ինչպես ասում են, «իրեն թափ տվեց»:

Այն վստահությունը, որ հայկական իշխանությունները Ղարաբաղի շահերին հակասող գաղտնապահական բանակցություններ երբեք չեն վարի, խարխլվեց ԼՂՀ Ազգային ժողովում արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի եւ ԼՂՀ նախագահի խորհրդական, պաշտոնաթող գեներալ Վիտալի Բալասանյանի ելույթներից հետո: Խորհրդարանի նիստում հնչած անմիջական ու հստակ հարցերը գիտակցաբար, թե թյուրիմացաբար ցուցադրվել են Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Իրականում Պետրոսյանն ու Բալասանյանը ոչ մի նոր բան չեն ասել, նրանք պարզապես փաստել են այն, ինչ առկա է բանակցային գործընթացում, այն է՝ որ բանակցություններն ընթանում են հայերիս համար ոչ բարենպաստ պայմաններում, որ Ղարաբաղը դուրս է բերվել բանակցային գործընթացից (ընդ որում՝ դրա մեղքը Հայաստանի իշխանությունների վրա է), որ բանակցություններում քննարկվում է տարածքների հանձնման եւ փախստականների վերադարձի հարցը: Այսինքն՝ այն ամենը, ինչով լիքն է հայկական մամուլն արդեն քանի տարի: Այն մասին, որ բանակցությունները վտանգավոր ուղու վրա են հայտնվել, քանիցս խոսել են ընդդիմադիր գործիչներն ու անկախ փորձագետները, բայց իշխանական քարոզչությունը նրանց ասածները ներկայացնում էր կամ որպես հիստերիա, կամ էլ որպես թշնամական ուժերի կողմից հրահրված քայլ: Նրանք, ասում էին իշխանամետ գործիչները, մեր լավը չեն ուզում, դրա համար էլ պնդում են, որ Հայաստանի իշխանությունները զիջման են գնում ղարաբաղյան հարցում: Ընդդիմադիրների ու անկախ փորձագետների կարծիքները չէին ցուցադրում հեռուստատեսությամբ, դրանք անամոթաբար մանրատառ զետեղում էին թերթերի չկարդացվող էջերում եւ անվանում էին արմատական: Իսկ այսօր այդ մասին սկսեցին խոսել պետական ամենաբարձր մակարդակով: Եւ մարդիկ մտահոգվեցին:


Կասկածում եմ, որ ՀՅԴի մյուս շաբաթվա ԼՂՀում կայանալիք նիստից հետո Արցախի հարցի հիման վրա ՀԱԿ,Ժամանակ,ՀՅԴ համագոծակցության ականատեսն ենք լինելու։

Chuk
03.07.2009, 19:03
Կասկածում եմ, որ ՀՅԴի մյուս շաբաթվա ԼՂՀում կայանալիք նիստից հետո Արցախի հարցի հիման վրա ՀԱԿ,Ժամանակ,ՀՅԴ համագոծակցության ականատեսն ենք լինելու։
Ես էլ եմ խիստ կասկածում, հատկապես «Ժամանակի» պարագայում :think

Տրիբուն
03.07.2009, 20:39
Կասկածում եմ, որ ՀՅԴի մյուս շաբաթվա ԼՂՀում կայանալիք նիստից հետո Արցախի հարցի հիման վրա ՀԱԿ,Ժամանակ,ՀՅԴ համագոծակցության ականատեսն ենք լինելու։
Դաշնակներն արդեն հայտարարել են, որ Սերժի հրաժարական չեն պահանջելու ու արտահերթ ԱԺ ու նախագահական ընտրություններ չեն ուզում: Այսինքն մի կողմից ասում են Սերժը թուրքերի հետ սիլի-բիլի ա անում, արտաքին քաղաքականություն հերն անիծել ա, մյուս կողմից էլ ասում են, ոչինչ, թող մի չորս տարի էլ անիծի ու թուրքերի հետ սիլիբի-բիլի անի: Դաշնակների հետ ոչ մի լուրջ քաղաքական ուժ իրեն թույլ չպետք է տա համագործակցել: Մեր դաշնակների հետ նույնիսկ նորմալ դաշնակները արդեն չեն ուզում համագործակցել:

Իսկ ժամանակը աշխատում է մեր օգտին, նրա հետ առանձին համագործակցելու կարիք չկա:

voter
04.07.2009, 01:31
......Մեր դաշնակների հետ նույնիսկ նորմալ դաշնակները արդեն չեն ուզում համագործակցել.......

Հուսանք որ ներմալ դաշնակներ դեռ մնացած կան, կարծում եմ հենց նրանց շնորհիվ է հավաքը նշանակվել Արցախում, դրանով նախանշան է տրված, որ ինչ անեն Արցախի համար են անլեու ու ով անի նրա հետ են լինելու։

Վտանգը նրանում է, որ հեռվից Հայաստանը սիրողները կարևորում են Հայաստանի ինքնին գոյությունը, նրանց համար սարսափելի է մտածել, որ եթե Հայաստանի ու Արցախի պահպանման ու աշխարհին դիմակայելու համար պայքար պիտի մղենք, ապա դա կարող է լինել Հայաստանի ներսում, կրիմինալի ու հայրենասերների պայքար։

Պարզ ասած չեն ուզում մեղվի բունը խառնեն, քաղաքացիական պատերազմ սկսվի։ Իսկ որ այսօրվա կրիմինալը զինվել դիրքավորվել է ու գիտի, որ այսօր կամ վաղը իրենց կարող է զրկեն թալանածից։ Դա կարող է հանգեցնել ու հանգեցրեց բախումների Մարտի մեկին։

Ինչքան էլ ցինիկ հնչի, Հայաստանում իրավիճակը միայն կարող է փրկել անելանելի դրությունը, ինչպես 90ականներին էր։ Հայաստանը կորցնելու ու պարտվելու առաջ էինք կանգնած ու ոչ մեկ մեզ չեր օգնում ու նույնիսկ խանգարում էր, ներառյալ ռուսները։ Նման իրավիճակում նույնիսկ քրեական էլեմենտն էր ազատամարտիկներին լսում ու անում ինչ պահանջում էին–ամեն անհնար ճանապարհով զինամթերք էին հայթայթում։

Այսինքն անուղղակի ռազմական կառավարում էր Հայաստանում հաստատվել ու հիմա էլ գնում ենք դրան – զինվորական հեղաշրջման կարող է հանգենք, եթե Արցախի հանձնելը պարտադրեն։

Պարզ է, որ սերժանտների կառավարությունը ի վիճակի չէ հրաժարվել ստորագրելուց, եթե և ԱՄՆն, և Ռուսները և Ֆրանսիան ասեն «պիտի անես»։ Ինձ թվում է արդեն ասել են ու վերջին խոսակցությունները Սարկոզիի Հայաստան կգա չի գա ու Ֆրանսիաի համար անըդունելի կարգավորման տարբերակի մասին, փրփուրներից կախվելու փորձեր են։

Սերժանտենրը հասկացել են, որ իրենց ոչ մեկ չի օգնելու ու այլևս ԱՄՆ Ռուսաստան հակասություններ չկան որ «կոմպլիմենտար» խաղեր տան խուսափեն ստորագրելուց։

Հիմա համ ԱՄՆ է կողմ համ Ռուսները, մտածում են Ֆրանսիայի վրա խաղան, բայց ոչինչ չի ստացվի, Ֆրանսիան Եվրոպական միությունէ, իսկ Եվրոմիությունը ինչ ԱՄՆն ասի համաձայնվելու է, Օբամանիան անասելի չափերի է այստեղ։

Սպասենք մյուս շաբաթ Օբամայի Մոսկվա այցին – Ռուսների ու Թուրքերի լավ հարաբերությունների հաստատումից լավ հոտ չի գալիս....

Հայերը ինչ որ բան պիտի զոհաբերեն – սերժանտները ինքնազոհաբերության պատրաստ չեն ու հիմա ման են գալիս զոհասեղանին ինչ որ բան դնեն։ Հնարավոր է որ ազգային ժողովը ցրեն նոր ընտրություններ նշանակեն, որ առիթ ունենան ժամանակ շահեն – ասեն չենք կարա հիմա ստորագրենք, չգիտենք ժողովուրդը ինչ կարծիքի է, գնանք ընտրություն անենք հարցնենք իմանանք նոր։

Կարճ ասած, հենց այդ պատճառով է, որ կարծում եմ ոչ ՀՅԴն ոչ Ժամանակը ՍՍի հրաժարականը չեն պահանջում, քանի որ այդ կերպարը իրենց պետք է ԱԺն ցրելու համար։

Ծով
04.07.2009, 01:47
ՀԻմա լսե՛ք ամենցնցողը...
նույն երիտասարդների դեմ, որոնց ծեծել են, գործ են հարուցել...ուրեմն սարքել են այնպես իբրև մոտ վաթսուն քաղաքացի վիճում էին, նրանց մոտեցան ոստիկաններ, որոնք Աբովյանի վրա իրենց ծառայությունն էին կատարում, որոշ երիտասարդներ նրաց ճանաչելով սկսեցին մարմնական, թե ինչ վնասվածքներ պատճառել...լավ չեմ հիշում, բայց ծանուցագրերն արդեն հասել են մերոնց:( աբսուրդ ա...իրանք հարձակվում են, զենք են պահում նույնիսկ ու իրանք էլ մեղադրում:(...մանրամասները հետո...
բայց դե էս մեկը թատրոն ա միա յլ կարգի...սաղ կադրերը իրանց դեմ են...:8

Rammer
04.07.2009, 10:32
Այսինքն անուղղակի ռազմական կառավարում էր Հայաստանում հաստատվել ու հիմա էլ գնում ենք դրան – զինվորական հեղաշրջման կարող է հանգենք, եթե Արցախի հանձնելը պարտադրեն։

Ընդհանուր առմամբ համաձայն եմ որ Ղարաբաղի հարցը կարող է հանգեցնել իշխանափոխության...
Բայց...
1. Ռազմական կառավարում հաստատել է ռեժիմը ու զինվորականնները իրա հետ են...Ով պետք է անի ռազմական հեղաշրջում քո կարծիքով...
2. Որտեղից է երևում որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև չկա հակասություն???? Ուրիշ հարց որ Ռուսաստնը չի կարող իր ուզածը առաջ տանել: Ադրբեջանի վրա էլ չկարողացավ ճնշում գործադրել իր նպատակաին հասնելու համար...

Ամեն ինչ վկայում է նրա մասին որ Ղարաբաղի հարցում պայմանավորվածությունները վաղուց է տվել Սերժը ու դու շատ լավ կարծիքի իրանց մասին որ կարծում ես թե ուզւոմ են ժամանակ շահեն կամ ինչ որ բան փոխել...Իրենց արդեն վճարել են Ղարաբաղի դիմաց ու թույլ չեն տա քցել...

Իսկ դաշնակնները չեն պահանջում, որովհետև եթե Սերժը գնաց իրենք կզրկվենք իրենց բիզնեսններից, իրենց կռիշից...Մնացածը զգացմունքնների ոլորտից է....

voter
05.07.2009, 02:44
Ընդհանուր առմամբ համաձայն եմ որ Ղարաբաղի հարցը կարող է հանգեցնել իշխանափոխության...
Բայց...
1. Ռազմական կառավարում հաստատել է ռեժիմը ու զինվորականնները իրա հետ են...Ով պետք է անի ռազմական հեղաշրջում քո կարծիքով...
2. Որտեղից է երևում որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև չկա հակասություն???? Ուրիշ հարց որ Ռուսաստնը չի կարող իր ուզածը առաջ տանել: Ադրբեջանի վրա էլ չկարողացավ ճնշում գործադրել իր նպատակաին հասնելու համար...

Ամեն ինչ վկայում է նրա մասին որ Ղարաբաղի հարցում պայմանավորվածությունները վաղուց է տվել Սերժը ու դու շատ լավ կարծիքի իրանց մասին որ կարծում ես թե ուզւոմ են ժամանակ շահեն կամ ինչ որ բան փոխել...Իրենց արդեն վճարել են Ղարաբաղի դիմաց ու թույլ չեն տա քցել...

Իսկ դաշնակնները չեն պահանջում, որովհետև եթե Սերժը գնաց իրենք կզրկվենք իրենց բիզնեսններից, իրենց կռիշից...Մնացածը զգացմունքնների ոլորտից է....
1.Բանը նրանում է, որ ոստիկանությունը ու զինվորականները ռեժիմի հետ են զուտ այն պատճառով, որ համոզված են, որ եթե ռեժիմը չլինի իրենք ամեն ինչից կզրկվեն։ Բայց Արցախի հանձնելու պայմանագիր կնքելու դեպքում ռազմական ու ոստիկանական համակարգը կգանգնի փաստի առաջ – պիտի հրաժարվի ռեժիմին աջակցելը, քանի որ դա հենց իրենց շատ բաներից զրկելու փաստ կլինի։
Եթե ռեժիմին չի աջակցում ուրեմն պիտի փոխի, իսկ ինչպես փոխել – ընտրություններով ու սահմանադրական ճանապարհով հենց իրենք ռազմաոստիկանական համակարգը անհնար են դրաձրել դա անել։ Կմնա միայն ռազմական հեղաշրջման ճանապարհը, որ հակահայկական գործողություններ, ստրորագրությունները կանխեն։
Իհարկե կարելի է ենթադրել ռազմական ու ոստիկանական համակարգը էնքան են կերակրել ու բտել, որ նրանք էլ թքած կունենան Արցախի հանձնեն չհանձնեն, կարևորը իրենք իրենց ունեցվածքը պահեն։ Բայց չեմ կարծում, թե ռեժիմը այդքան խելամիտ է գտնվել, որ բաշխի գողոնը հնարավորինս շատ ռազմա ոստիկանական ծառայողների մեջ։

2. Հարցը նրանում է, որ Արցախի հարցում ԱՄՆի ու Ռուսաստանի շահերը համընկնում են։ ԱՄՆն համաձայն է անուղղակի ներկա լինել ու Թուրքիայի միջոցով բավարար է համարում իրեն համար հարցերի լուծումը։ Ռուսներն ու թուրքերը իրար մեջ կբաժանեն ճանապարհեները։ Նավթն ու գազը Իրան Իրաքից հանելու են թուրքիայով տանեն, դեպի հունաստան այնտեղից Եվրոպա, Ռուսաստանին էլ թույլ են տալու միջին ասիայի ու կասխից ծովի ու իր ունեցածը հյուսիսից ու սև ծովով դեպի բուլղարիա ու այնտեղից Եվրեպա արտահանի ԶՈՒԳԱՀԵՌ։ Այսինքն միասին ԱՄՆն ու Ռուսաստանը գործ են դնում, իսկ մենք այդտեղ կամ պիտի համաձայնվենք մասնակցել կամ մեզ կմոռանան։ Ռուսաստանին հանգիստ նվիրված Ադրբեջան է պետք ու ԱՄՆի համաձայնություն այնտեղից ու միջին ասիաից ձեռ քաշի։ Իսկ ադրբեջանին սեփականաշնորհելուց ռուսները ինչ խաղալիք երեխեն ուզի տալու են, մենակ չլացի..

Դաշնակների առումով, դեռ սպասեն, տեսնենք ինչ են ասելու մյուս շաբաթ։ Առայժմ իմ հասկանալով ԼՏՊից պահանջում են հրաժարվել ՍՍին իրենով փոխելու գաղափարից ու ուզում են, որ ինչպես արդեն ենթադել էի, սկզբից Ազգային ժողովը ցրվի, կառավարությունը հրաժարական տա ու համակարգը փոխվի։ http://new.aravot.am/am/articles/politics/64531/view բիզնես դաշնակներից կարծում եմ միայն օսօբօ պրիբլիժոննիներն ունեն, իսկ դրանց ռադ անելը մի մեծ բան չի, պետք լինի կարելի է և անել, հուսամ Արցախում դա դաշնակների խելքին կհասցնեն...

Զգում եմ, որ կամաց կամաց պառլամենտական համակարգին Հայաստանում այլընտրանք չլինելը գիտակցվում է, միգուցե իսկապես ընդիմությունը միավորվի ու դա անի, որ ոչ Լևոն ոչ Սերոժ ոչ Սաքո ոչ Վազգեն ոչ պոլոզ, ոչ մուկուչ ոչ էլ պապա չլինի, այլ բոլորը բոլորի հետ հաշվի նստեն, ուզեն թե չուզեն...

murmushka
05.07.2009, 21:47
ՀԻմա լսե՛ք ամենցնցողը...
նույն երիտասարդների դեմ, որոնց ծեծել են, գործ են հարուցել...ուրեմն սարքել են այնպես իբրև մոտ վաթսուն քաղաքացի վիճում էին, նրանց մոտեցան ոստիկաններ, որոնք Աբովյանի վրա իրենց ծառայությունն էին կատարում, որոշ երիտասարդներ նրաց ճանաչելով սկսեցին մարմնական, թե ինչ վնասվածքներ պատճառել...լավ չեմ հիշում, բայց ծանուցագրերն արդեն հասել են մերոնց:( աբսուրդ ա...իրանք հարձակվում են, զենք են պահում նույնիսկ ու իրանք էլ մեղադրում:(...մանրամասները հետո...
բայց դե էս մեկը թատրոն ա միա յլ կարգի...սաղ կադրերը իրանց դեմ են...:8
Տիգրան Առաքելյանը ձերբակալված է ոստիկանին դիմադրություն ցւոյց տալու մեղադրանքով