PDA

Դիտել ողջ տարբերակը : Chuk, ապրես, որ ծնվել ես



StrangeLittleGirl
30.12.2006, 00:11
Chuk ջան, էսօր քո ծնունդն է: Էս ի՜նչ բախտավոր դուրս եկա, որ ես եմ բացում քո ծննդյան օրվա թեման::B :P
Դե ինչ ասեմ, քո ծնվելը հաստատ շատ կարևոր իրադարձություն էր ոչ միայն քո ընտանիքի, այլև, չեմ վախենում ասել, ամբողջ հայ ազգի համար: Դրա համար շա՜տ ապրես, որ ծնվել ես::hands
Ծնունդդ շնորհավոր: Մաղթում եմ, որ բոլոր նպատակներիդ հասնես: Չմտածես, թե շաբլոն մաղթանք է: Ուղղակի գիտեմ, որ դու վատ նպատակներ չես ունենա, դրա համար էլ ասում եմ:
Ես շատ ուրախ եմ, որ քեզ ճանաչում եմ :):love

Cassiopeia
30.12.2006, 00:15
Ամբողջ սրտով միանում եմ Բյուրի բարեմաղթանքներին ու ասում, ես էլ եմ ինձ համարում երջանիկ մարդ, որ ճանաչում եմ քեզ… Ամենայն բարիք քեզ…

Նորմարդ
30.12.2006, 00:30
Chuk-ին չեմ ճանաչում, բայց ճանաչում եմ նրա ընկերներին՝ մեր ակումբցիներին: Այսպիսի ընկերներ ունեցողը իրոք շատ լավ մարդ պիտի, որ լինի: Միշտ ուզեցել եմ իմանամ թե ով է դպրոցական ֆիզիկայի գրքերի կազմերի հեղինակը: Այդ գրքերով եմ պարապել, բուհ ընդունվել: Հաճախ մարդու սովորելու ցանկության վրա մեծ ազդեցություն են թողնում ուսուցիչները և գրքերը և եթե գիրքև ճիշտ ձևով ա կազմված դրանից շատ բան է կախված, իսկ գրքի երեսը դա կազմն է: Մի խոսքով իրոք հաջող գործեր են և այդ կազմերը և այս ֆորումը:
Chuk-ին մաղթում եմ բարի ծառայություն շուտափույթ վերադարձ և բոլոր նպատակների իրականացում:

Հենո
30.12.2006, 00:31
Ծնունդդ շնորհավոր::)) :drinks :yahoo

Mesrop
30.12.2006, 00:34
Արտակ ջան, միանում եմ շնորհավորանքներին.
Մաղթում եմ քեզ երջանկություն, գործերիդ հաջողություն,!!!

PoeT
30.12.2006, 00:46
Ծնունդտ շնորհավոր եղբայր։
Դու իրոք շատ լավն ես։
Ցանկանում եմ, որ երբեք չշեղվես քո բռնած ուղղուց։

kiki
30.12.2006, 01:16
Արտակ ջան, շնորհավորում եմ:)
գիտես, որ մոտ մարդկանց շատ դժվար է որևէ բան մաղթելը, քանի որ արդեն պարզ է, որ վատը երբեք չես ցանկանա, իսկ այդ մարդն էլ ինքն արդեն գիտի թե ինչ լավն ես իրեն ցանկանում...մի խոսքով, քեզ ամենալավն եմ մաղթում: ուրախ եմ որ ծանոթ եմ քեզ, ու կարող եմ քեզ իմ ընկերը համարել , իսկ նման ընկեր ունենալը արդեն երջանկություն է:
քեզ շատ եմ սիրում :love , ու ոչ միայն ես, այնպես որ շուտ արա, արի...կարոտում ենք վերջապես, վայ...:angry

Լիաննան էլ կողքից միացավ ու մաղթում է երջանկություն ու հաջողություն կյանքում:)
հ.գ. ես քեզ դեռ սմս կգրեմ;)

քաղաքացի
30.12.2006, 01:24
Առաջին անգամ քո akumb.am-ում ծնունդդ շնորհավորում եմ, բարի մաղթանքներով: Միշտ լինես առողջ, երջանիկ, հաջողակ… մնացածը արդեն ասել եմ, ինչն էլ չեմ ասում թողնում եմ մյուս անդամները (ընկերներդ) ասեն ;)
Ափսոս չենք կարող քո հետ միասին մի լավ նշենք այս ծնունդը :russian :drinks

Վազգեն
30.12.2006, 07:01
Արտակ ջան, սրտանց շնորհավորում եմ ծնունդտ: Քեզ առողջություն ու երջանկություն եմ մաղթում: :)
Թող աստծո օրհնանքը միշտ վրադ լինի ու ինչ էլ որ ձեռնարկես, հաջողությունը քեզ ուղեկից լինի:

Ուլուանա
30.12.2006, 08:12
Վա՜յ, էս ով է ծնվե՜լ։ :hands
Արտ, Բյուրակնը ճիշտ է ասում, չես պատկերացնի (թե՞ պատկերացնում ես :D ), թե ինչքան լավ ես արել, որ ծնվել ես։ :) Շնորհավորում եմ ու քեզ ամենալավ բաներն եմ ցանկանում։ Ես ասել եմ ու էլի կասեմ, որ անչափ ուրախ եմ, որ այս աշխարհում քեզ նման մարդիկ կան, ու որ ես ճանաչում եմ քեզ նման մարդու: :) Այնքան շատ լավ բաներ եմ ուզում մաղթել քեզ, բայց այս պահին բառեր չեմ գտնում: :( Դե, դու գիտես, էլի։ ;) Մի խոսքով,Արտակ ջան, միշտ տենց լավը մնա, չնայած չեմ էլ կասկածում, որ կմնաս: Ու միշտ հիշիր, որ քեզ գնահատում, սիրում ու հարգում եմ: :love

otar
30.12.2006, 10:30
Շնորհաորում եմ իմ ամենասիրելիիիիիիիիի Արտակիիիիի~ն
Ես ճիշտն ասած շատ վատ եմ ձևակերպում մտքերը մանավանդ երբ որ եդքան սիրով եմ լցված մի մարդու հանդեպ.
ըստ երևույթի մենք շատ ուշ-ուշ ենք հանդիպում շփվում ենք ոչ այդքան շատ բայց ես իսկապես ՇԱՏ ԵՄ ՔԵԶ ՍԻՐՈւՄ ;) քեզ Բարի Վերադարձ :)
լավ շատ չեմ ուզում երկարացնել մենակ ուզում եմ որ դու իմանաս որ դու շատ լավն ես ու փորձվել ես մի կաթիլ փոխվես..... ԳԼՈւԽԴ ԿՋԱՐԴԵՄ :angry :angry :P :love
որ գաս քեզ նվեր եմ պատրաստել :)

Angelina
30.12.2006, 11:45
Пусть в этот день весенний лучами
Вам улыбнутся люди и цветы,
И пусть всегда идут по жизни с Вами
Любовь, здоровье, счастье и мечты.

Միշտ եղիր երջանիկ: Ծնունդդ Շնորհավոր:

Arisol
30.12.2006, 12:20
ՇՆՈՐՀԱՎՈ~Ր:hands
Արտակ ջան, ցավոք ինձ չընձեռնվեց նման հնարավորություն, որ քեզ ռեալում ջանաչեմ, բայց քեզ հետ շփվելով և լսելով այն ամենն, ինչ ասել են քո մասին ինձ վրա լավ տպավորություն ա թողել և հուսով եմ ինձ էլ մի օր բախտ կվիճակվի ծանոթանալ և շփվել քեզ հետ ռեալում;) : Միշտ եղիր այդպես բարի;) :

Taurus
30.12.2006, 12:21
Ընգեր ջան ծնունդտ շնորհավոր, մնացածը եթե հետո կասեմ անձամբ քեզ:)

Firegirl777
30.12.2006, 13:59
:hands :hands ՇՆՈՐՀԱՎՈՐ:hands :hands

Ամենալավն ու բարին քեզ.....:ok

lateralis
30.12.2006, 14:16
Արտակ ջա՜ն,

ներիր, նվեր-բան չունեմ, սիրուն բառեր ասելուց էլ վատ եմ, բայց ի սրտե շնորհավորում եմ ծննդեան տարեդարձդ. թող այս նոր բացվող տարին քեզ նոր նպատակներ ու նոր ուժ պարգեւի, իմաստութեամբ լցնի, ու իհարկե սիրով: :)

Լէգնա
30.12.2006, 14:26
Արտաաակ ջան , շնորհավորում եմ :) Երջանիկ,առողջ,բախտավոր :

Gohar
30.12.2006, 14:41
Շնորհավորում եմ:)

Kita
30.12.2006, 14:45
Արտակ ջան շնորհավոր....
քեզ ամենա...ամենալավ բաները...
միշտ այսպիսի լավը լինես ու չփորձվես փոխվել...:)

Anul
30.12.2006, 15:06
Շնորհավոր Արտակ ջան :)

Արշակ
30.12.2006, 15:40
Արտակ ջան, ծնունդդ շնորհավոր :) Դե գիտես, սենց դեպքերում սիրուն կենացներ ասել չգիտեմ, ուղղակի սրտանց շնորհավորում եմ քեզ :drinks

Anushik
30.12.2006, 15:44
եթե այսքան լավ բաներ են գրում, ուրեմն իրոք լավ մարդ ես, իսկ լավ մարդուն չշնորհավորել ու երջանկություն չմաղթել չեմ կարող:)
Շնորհավորանքներս:)

Մանե
30.12.2006, 19:42
Չուկ ջան ծնունդդ շնորհավոր.Ցանկանում եմ քեզ ամենայն բարիք.Թող երջանկությունը միշտ ուղեկցի քեզ.

Lionne_en_Chasse
30.12.2006, 19:44
Chuk ջան ծնունդդ շնորհավոր :) : Ինձ բախտ չի վիճակվել անձամբ ծանոթանալ քեզ հետ, բայց ես համոզված եմ որ դու հիանալի անձնավորություն ես: Դա են վկայում քո ընկերների սերն ու հարգանքը քո նկատմամբ և քո արած գործերը: Թող Աստված քեզ պահպանի և օգնի ի կատար ածել քո բոլոր նպատակները: Առողջ ու երջանիկ եղիր :)

John
30.12.2006, 20:06
Շնորհավոր Չուկ ջան: Միշտ եղիր ուրախ ու քեզ բնորոշ հումորով :)

Ծով
30.12.2006, 21:15
Շնորհավոր…
ՄԻշտ շրջապատված եղիր լավ մարդկանցով…/ասենք մեԶ նման:D /
…ԷԷԷԷ՜՜՜մտքերը փախան.մրսած են,ների՛ր…կարևորը ժպտա ինչքա՜ն կարող ես շատ…
սպասի…
ԺՊՏԱ…:) :) :) :) :) :) :) :) :)

Աբելյան
30.12.2006, 23:14
Չուկ ջան, շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ միշտ քո երազանքները իրականություն դառնան:

NetX
31.12.2006, 00:08
Շնորհավորու եմ ցանկանալով առողջություն, երջանկություն, նպատակների իրականացում, լիքը $$$ ու որ շուտ վերադարնաս բանակից :drinks

Selene
31.12.2006, 01:01
Ես էլ եմ շնորհավորում քեզ;) Ցանկանում եմ երազանքներիդ իրականացում,առողջություն ու ամենայն բարիք:
Նման ֆորում ստեղծող շատ ու շատ լավ բաների է արժանի:)

Ներսես_AM
31.12.2006, 23:17
Ես էլ եմ միանում բոլոր շնորհավորանքներին։

Artgeo
05.01.2007, 14:25
Արտ... երկար եմ մտածել ոնց շնորհավորեմ։ Դեկտեմբերի 30-ին որ զանգել էի մի քանի տող էի պատրաստել, էն էլ... Զանգեցի, ասիր հետո զանգի, հետո էլ չստացվեց... :( Իսկ հիմա...
Հիմա նորից եմ մտածում ու կարծես խոսքեր չեմ գտնում։ Ախր անհնարա խոսքերով արտահայտել այն ինչ ես ցանկանում եմ քեզ։ Ու գիտե՞ս չեմ էլ ուզում արտահայտել։ Խոսքերը շատ քիչ են, մի փոքր կեղծ են, դերը կորցրել են։ Այնքան են մարդիկ տեղի անտեղի բարձր խոսքեր ասում, որ... Ու հիմա մտածում եմ, որ նույնիսկ կարիք էլ չկա ասելու։ Իսկական ընկերությունը խոսքերի կարիք չունի։ Ընդհանրապես, ամեն մի անկեղծ վերաբերմունք, հարաբերություն իմ կարծիքով չունի խոսքերի կարիք։ Այդ ամենը ինքնին հասկացվում է արարքների ու վերաբերմունքի ժամանակ։ Այս խոսքերը գրում եմ ու ինչ որ կեղծիք եմ զգում, քանի որ սրանք զուտ խոսքեր են, դատարկ, ծեծված ու, միգուցե նաև, անշունչ… Ու հենց դրա համար չեմ ուզում երկար բարակ գրել (չնայած արդեն երկար ու բարակ ա :D )։ Գիտեմ, որ դու էլ չես սիրում երկար խոսքեր։ Կարճ կասեմ, դու առաջին մարդն ես, ում հետ վիրտուալ սկսեցի շփվել Երևան գալուց հետո ու ծանոթացա մի քանի տարի անց միայն, սակայն արդեն հարազատ դարձած մարդու հետ։ Եթե դու չլինեիր, ապա ես դժվար հիմա լինեի այստեղ ու դժվար գրեի այս տողերը, այս ֆորումում։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ճանաչում եմ քեզ, շնորհակալ եմ ծնողներիդ, որ դու կաս ու շնորհակալ եմ քեզ, որ այդպիսին ես, անկախ ամեն ինչից։ Առանց թվարկելու, ամենայն բարին եմ ցանկանում քեզ։:drinks

Հ.Գ. Դե գիտես, որ Artgeo-ն չեմ լինի, եթե մի հատ «չկծեմ» :P Թեմայի վերնագրին համապատասխան, դե որ ծնվել ես, էհ... ճար չունենք, ապրի։ :tease

Լիաննա
06.01.2007, 02:32
Չուկ ջան, ծնունդդ շնորհավոր:hands
կներես, որ սենց "շուտ" եմ գրում, պարզապես ես մի "գանձ" քույր ունեմ, դե արդեն հասկանալի է երևի:(

աշխարհի ամենալավ բաները քեզ:)

Chuk
06.01.2007, 20:15
Բարև Ձեզ... թու, ուրիշ բան պետք է ասեի:
Հա, հիշեցի :) Շնորհակալությունը, տարոսը ձեզ լինի... Ի՞նչ տարոս: Ու՜ֆ, էս ինչեր եմ խոսում: Կարո՞ղ է հուզված եմ, մտքիս թելը կորցրե՞լ եմ: Հա՛, երևի:

Հա, ուրեմն ի՞նչ է ասում: Բոլորիդ շատ շնորհակալություն: Ես առիթից կօգտվեմ որ ինձ սենց սիրում եք: Քանի որ սիրում եք, ուրեմն վրաս չեք բարկանա, որ խոստումները կատարելն ուշացնում եմ :P

Այնպես որ մի քանի խոստում էլի մի շաբաթով հետաձգում եմ... դե էն էլի, որ ասել էի էսօր անելու եմ... կանոնադրություն, հայերեն գրել, տվյալների բազա... էլ ի՞նչ կար: Լավ, մյուս շաբաթ կհիշացնեք: Մեկ ա էդքան սիրելու դեպքում չեք բարկանալու չէ՞:

Լավ, ավելի լուրջ ասեմ: Բոլորիդ անչափ սիրում եմ, նույնիսկ ում որ չեմ ճանաչում անձամբ: Հուսով եմ, որ շուտով կճանաչեմ :) Հաջորդ չէ, էն մյուս ծնունդս հուսով եմ, որ բոլորս իրար հետ կնշենք, ոչ թե վիրտուալ... հլը սպասեք էս բանակը պրծնեմ ու գամ, տեսեք թե ինչեր ենք անելու:

Լավ, էլ չերկարացնեմ: Ապրեք որ կաք, ապրեք որ հիշում եք, ապրեք որ սենց լավն եք: Ես Ձեզ սիրում եմ :love