PDA

Դիտել ողջ տարբերակը : Քննադատության կարիք



Սարգսյան
25.06.2009, 01:14
Առաջինը թե երկրորդը, թե կամ ընդհանրապես ոչ մեկը :think : Նախապես ասեմ տեքստին ուշադրություն մի դարձրեք, դատեք միայն գրաֆիկան...

Apsara
25.06.2009, 01:16
Առաջինը թե երկրորդը, թե կամ ընդհանրապես ոչ մեկը :think : Նախապես ասեմ տեքստին ուշադրություն մի դարձրեք, դատեք միայն գրաֆիկան...

երկուսն էլլ լավն են, չնայած առաջինը ինձ ավելի դուր եկավ, բայց գոնե ասա ինչ սայթի համար, որ մենք կողմնորոշվենք:)

Enigmatic
25.06.2009, 01:28
ինձ էլ առաջինը շատ դուր եկավ:)

Սարգսյան
25.06.2009, 01:29
երկուսն էլլ լավն են, չնայած առաջինը ինձ ավելի դուր եկավ, բայց գոնե ասա ինչ սայթի համար, որ մենք կողմնորոշվենք:)

Ոնց ասեմ, դեռ չեմ որոշել :) պոչից եմ գալիս, իմ մոտ տենց ավելի է ստացվում: Ի դեպ ինձ ել ա առաջինը ուզում դուր գա, չնայած որ ֆոնի դերում հանդես եկող աղջկա նկարը դաժանաբար թռցրել եմ deviantart.com - ից: Հեղինակը ֆոտոյի անունը դրել էր firegirl, սա էլ խղճիս հանգստության համար :)

Apsara
25.06.2009, 01:34
Ոնց ասեմ, դեռ չեմ որոշել :) պոչից եմ գալիս, իմ մոտ տենց ավելի է ստացվում: Ի դեպ ինձ ել ա առաջինը ուզում դուր գա, չնայած որ ֆոնի դերում հանդես եկող աղջկա նկարը դաժանաբար թռցրել եմ deviantart.com - ից: Հեղինակը ֆոտոյի անունը դրել էր firegirl, սա էլ խղճիս հանգստության համար :)

դե կարևորը խիղճդ հանգիստ է:)

Հայկօ
25.06.2009, 01:39
Հաստատ առաջինը: Երկրորդը մի տեսակ խառն ա, տեքստը ավելի մանր ա, ինչը դժվարացնում ա կարդալը, բաղադրիչ էլեմենտները ավելի շատ են՝ ֆոնի նկարները առանձին-առանձին են ընկալվում, ոչ թե որպես համասեռ ֆոն (ծանրանում ա տեսքը), սևուսպիտակ նկարի վրա սևուսպիտակ տեքստը չի առանձնանում, այլ ձուլվում ա, ինչը նորից աչքի համար դժվարացնում ա ինֆորմացիայի ընկալումը, ու զուտ սուբյեկտիվորեն էլ ինձ գունավոր աղջիկը սև ագռավների երամից ավելի շատ ա դուր գալիս :):

Էս ինչքան քննադատեցի :)):

Սարգսյան
25.06.2009, 01:52
Երկրորդի ֆոնի վրա բավականին ժամանակ եմ ծախսել, իսկ առաջինը պատահականության ծնունդ ա, աղջկա նկարով մեկին բացատրում էի css - ի :D անսահման հնարավորությունների մասին ու հոպլա, ինչ եղավ:

Ungrateful
25.06.2009, 03:40
2-րդի ամենա մեծ նկարը, այն որ շենքերն են երևում, ու թրջունները` գլուխգործոց է:love
բայց Կայքի համար ավելի հարմար կլինի առաջինը...:)
2-րդը շատ խառն է...

Վիշապ
27.06.2009, 18:51
Երկուսն էլ էն չեն;) Բայց միարժեքորեն կընտրեմ երկրորդը, միայն թե երկնքով սավառնող թռչունների նկարից բացի մյուսները անհրաժեշտ է փոխել, կարելի է 3D աբստրակտ գծանկարներ։ Առաջինը ճնշող է, երկրորդի տարածականությունը հանգստացնում է։ Աղջկա մազերը կուտ չեն տալիս;) Headline-երը երկար նախադասություններ են, որոնք բացատրում են հաճախորդին, թե ինչ կարևոր են WEB design ու արագացված searching–ը, ես որպես հաճախորդ հաստատ չեմ կարդա, մյուս կողմից էլ ենթադրվում է, որ այցելուն գիտի թե ինչ բան են դրանք որ մտել է կայք, այցելուին դնում ենք իդիոտի տեղ:) Ոնց որ ինձ ասենք ռադիոզարթուցիչ պետք գա, մտնեմ Sony, այնտեղ ռադիոզարթուցիչների բաժնում բացատրեն թե ինչ կարևոր բան է ռադիոզարթուցիչը… Պետք է գրել տարբերակիչ հատկանիշները՝ ասենք արագ դիզայն, ինտելեկտուալ հնարավորություններ, բլա բլա բլա, ինչով է առաջարկը առանձնանում շուկայում, երկու, շատ շատ երեք բառով… Իսկ այսպես բանի պետք չեն, անկեղծ քննադատություն;)
Նաև սև գույնը գուցե մոդայիկ է, բայց խիստ ճնշող, սանկացած սև սայթից արագ հեռանալու ցանկություն է առաջանում։ Դագաղների պատվեր լիներ՝ ուրիշ բան:pardon
Տես Չուկի ընտրած գույները ինչ լավն են։

Աշխեն
27.06.2009, 19:20
Երկրորդը որպես մտահղացում ավելի հետաքրքիր է, ուղղակի կարելի է դուրս գալ սև ու սպիտակից և երրորդ գույն մտցնել, ինչպես արված է առաջին նկարում:)

Սարգսյան
27.06.2009, 20:12
Երկուսն էլ էն չեն;) Բայց միարժեքորեն կընտրեմ երկրորդը, միայն թե երկնքով սավառնող թռչունների ...

Որպեսզի կարծիքիդ մեծ ծավալը չվերաբերվեր նրան, թե որ այցելուն գիտի թե ինչ բան են արագացված searching–ը թե ինչ կարևոր է WEB design... ամենա՜վերևում խնդրել էի տեքստին ուշադրություն չդարձնել: Տվյալ հատվածներում նախատեսվում է տեքստ... այդ պատճառով լցրել եմ տառերով:

http://tutorialblog.org/30-black-websites/ սա էլ, եթե հետաքրքիր ա: Չեմ բացառում, որ իմ մոտ դեռ «սևի» հետ մանիպուլացիաններերը չեն ստացվում, բայց համաձայն չեմ մտքի հետ ...
սև գույնը գուցե մոդայիկ է, բայց խիստ ճնշող, սանկացած սև սայթից արագ հեռանալու ցանկություն է առաջանում։