PDA

Դիտել ողջ տարբերակը : Նիկոլը ելնում է ընդհատակից

murmushka
24.06.2009, 14:16
Նիկոլ Փաշինյանը ընտրում է բանտը
14:33 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթի` ընդհատակում գտնվող խմբագիր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել:

«Ես' Նիկոլ Փաշինյանս, որ 2008 թվականի մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում,ահա ընդհատակից դուրս գալու, եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել: Նման քայլի շուրջ նախկինում նույնպես մտածել եմ, բայց որոշումը կայացրել եմ վերջին իրադարձություններից հետո: Նախկինում որոշման կայացմանը խանգարող ամենահզոր փաստարկը եղել է այն, որ ընդհատակից իմ դուրս գալը եւ բանտում հայտնվելը կարող է հարված դառնալ Համաժողովրդական շարժման համար: Ներկա իրավիճակում այդ վտանգը հաղթահարված եմ համարում, որովհետեւ համաժողովրդական պայքարի արդյունքում իմ քաղբանտարկյալ ընկերներից շատերը ազատություն են ստանում, ինչը նոր լիցք ու ոգեւորություն կհաղորդի Շարժմանը, Հայ ազգային կոնգրեսին: Եւ ուրեմն' հպարտությամբ արձանագրում եմ, որ եկել է քաղբանտարկյալ դառնալու իմ հերթը նույնպես: Ընդհատակից բանտ տեղափոխվելու որոշումս նաեւ արդյունավետ քաղաքական պայքարը շարունակելու մտահոգությամբ է թելադրված: Վերջին 1.3 տարվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես եմ եկել «Հայկական ժամանակ» օրաթերթում, ստեղծել եմ «Երկրի հակառակ կողմը», սերժանտական հանրային հեռուստատեսության եթերից ուղերձով դիմել եմ ՀՀ քաղաքացիներին, ելույթ եմ ունեցել Հայ ազգային կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքում, իմ ընկերների աջակցությամբ ստեղծել եմ էջ-կայք, պատասխանել եմ այդ էջ-կայքի այցելուների հարյուրավոր հարցերի, հարցազրույցներ եմ տվել մի քանի լրատվամիջոցների, հրապարակել եմ ընդհատակյա լուսանկարներ, մասնակցել եմ մի քանի հայտնի քաղաքացիական երգերի ստեղծմանը: Բոլոր այս քայլերը ձեռնարկել եմ հապացույց այն ճշմարտության, որ մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, որ մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, «օդում, ջրում եւ ցամաքում», պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չենք ազատել ավազակապետական բեսպրեդելից, քանի դեռ Հայաստանը չենք դարձրել Սահմանադրության եւ օրինականության երկիր, քանի դեռ չենք ստեղծել Ազատ եւ Երջանիկ Հայաստան, որը ապահով տուն եւ տաք օջախ է իր քաղաքացիների համար: Եւ ուրեմն' բանտ տեղափոխվելու իմ որոշումը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից, որովհետեւ ընդհատակից պայքարը նախկին արդյունավետությամբ շարունակելու հնարավորությունները սպառված են, մեծանում է կրկնվելու, ճահճանալու վտանգը: Պայքարին նոր լիցք է հարկավոր, եւ այդ նոր լիցքը իմ քաղբանտարկյալ ընկերների մի մասը կհաղորդի' ազատության մեջ հայտնվելով, ինքս հույս ունեմ այդ լիցքը հաղորդել բանտում հայտնվելով: Այս պահին նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել ընդհատակից դուրս գալու կոնկրետ օրվա մասին: Կարող եմ ասել միայն, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Չեմ որոշել նաեւ, թե «իրավապահ» ո՞ր կառույցի, ո՞ր ստորաբաժանում եմ այցելելու: Ներկայումս գտնվում եմ այդ հարցի շուրջ որոշում կայացնելու փուլում: Գիտակցում եմ նաեւ, որ իմ այս որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնելու մեր համախոհների, իմ էջ-կայքի այցելուների, «Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողների եւ ընդհանրապես քաղաքացիների շրջանում: Եւ ահա, մտադիր եմ առաջիկա ժամանակաշրջանը տրամադրել այդ հարցերին պատասխանելու գործին, որից հետո արդեն տեղի կունենա «բուն արարողությունը»: Եւ ուրեմն, տվյալ խնդրի առնչությամբ ինձ ուղղված հարցերը կարող եք փոխանցել իմ էջ-կայքի «Հարցուպատասխան» բաժնի միջոցով: Հիշեցնեմ, որ իմ էջ-կայքը գործում է www.nikol.am, www.nikolpashinyan.com հասցեներով: Ուղարկեք ինձ ձեզ հետաքրքրող հարցերը, եւ ես կպատասխանեմ դրանց' հնարավորինս արագ: Ամփոփելով սույն հայտարարությունը, ուզում եմ դիմել Համաժողովրդական պայքարի, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին եւ կողմնակիցներին. գլուխներդ բարձր, դուխներդ տեղը' պայքարելու ենք մինչեւ վերջ, ու հաղթելու ենք: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, եւ ուրեմն' պայքար, պայքար մինչեւ վերջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաղթելու ենք;)

ministr
24.06.2009, 14:56
Փաշինյանի վրա էլ չի տարածվում էդ համաներումը? Կգա կնստի դուրս կգա կպրծնի:

Chuk
24.06.2009, 14:58
Փաշինյանի վրա էլ չի տարածվում էդ համաներումը? Կգա կնստի դուրս կգա կպրծնի:

Իրա վրա կտարածվի, եթե մինչև ամսի 31-ը գա (կարծում եմ, որ մինչև էդ կգա), բայց ինքը գրել ա, որ մի ամսվա ընթացքում: Բայց ոնց հասկանում եմ բազում արձագանքներից մի քիչ էնքան էլ հաստատ չի, որ իրա գալու դեպքում իրա վրա կտարածվի

Հայկօ
24.06.2009, 15:12
Կարող էր գոնե կես բերան նշել համաներվելու հույսի մասին... :think

REAL_ist
24.06.2009, 17:55
Հույսի? Ինչքան գիտեմ ինքը հենց համաներման տակ ընկնող հոդվածներովա կասկածվում:

Տրիբուն
24.06.2009, 21:23
Հույսի? Ինչքան գիտեմ ինքը հենց համաներման տակ ընկնող հոդվածներովա կասկածվում:
Տենց էլ կա: Արզումանյան, Սիրունյան նույն հոդվածներով էին, ու ընկան համաներման տակ:

Տղեն բռնի իշխանությունը զավթել էր, ու պախկվել էր պադվալում, որ հանկարծ մոտի իշխանությունը մարդ չգտնի ու հետ չվերցնի:

Մենակ մի բան չեմ հասկանում, Նիկոլը մի ամիս ի՞նչ ա մտածելու - ու՞մ հանձնվի: Թող գնա տուն, ով հետևից առաջինն եկավ, նրան էլ փաստացի հանձնված կլինի:

Ջհանգիրյանին ու Հակոբյանին եթե թողել են, Նիկոլին նստացնելու իմաստ էլ չեմ տեսնում: Սիրուն կհամաներեն, կեթա, վերջում էլ մի հատ հետընդհատակյան պրիչոսկա:

Ու վաբշե, էս սաղ ժողովուրդը համաներման կարիք ունի: Սաղս էլ տաս տարի ա նստած ենք էլի:

Վարպետ
24.06.2009, 22:31
Ուղղակի սենց հայտարարություն չպետք ա աներ երևի.. չգիտեմ..

Հայկօ
25.06.2009, 00:22
Անձամբ ես ավելի լավ կընդունեի, եթե ասեր «դուրս եմ գալիս, որտև կարող ա ես էլ համաներվեմ, մարդ եմ», քան թե «այժմ, երբ մեր ընկերներն արդեն դրսում են, բլա բլա, ես կարող եմ հանգիստ խղճով բանտ նստել, իմ հերթն է եկել, ուռա, լիցք, ոգևորություն, հուժկու, բլա»:

Chuk
25.06.2009, 00:22
Իրա վրա կտարածվի, եթե մինչև ամսի 31-ը գա (կարծում եմ, որ մինչև էդ կգա), բայց ինքը գրել ա, որ մի ամսվա ընթացքում: Բայց ոնց հասկանում եմ բազում արձագանքներից մի քիչ էնքան էլ հաստատ չի, որ իրա գալու դեպքում իրա վրա կտարածվի

Սիրում եմ սխալներս ուղղել: Ուրեմն չգիտեմ ինչի ինձ թվացել էր, որ համաներումը փախուստի մեջ գտնվողների վրա կազդի մինչև ԱՅՍ ամսվա վերջը: Իսկ ինքը մի ամիս էր գրել ու ընկել էի տարակույսի մեջ: Հետո հիշեցի, որ մինչև մյուս ամսվա վերջն է, ու ոչ մի հակասություն չկա:

Ինչ-որ է, Նիկոլին շատ հարգում եմ:
Թերևս ինքն ուզում է ասել, որ թքած ունեմ ձեր համաներման վրա, ես գալիս եմ նստելու, դուք չեք որ ինձ պետք է ներեք: Բայց կարծում եմ, որ այդ ասելն իր մոտ չստացվեց:

Ինչևէ, թաքուն հույս ունեմ, որ հուլիսի 2-ի հանրահավաքին իրան կլսեմ (եթե ԿԳԲ-ից ստեղ մարդ կա, վերևներում խաբար տվեք, որ շարքային քաղաքացիներն էսպիսի հույսեր ունեն, թող էդ օրը լիքը մարդ ուղարկեն, կակռազ մեր թվաքանակն էլ շատ կերևա :))):

dvgray
25.06.2009, 03:43
Կարծում եմ, որ ինքը սխալ է ասում: Մինչև էտ այծերից գառանտիաներ չունենա, չպետք է սենց քայլի գնալ: Չգիտեմ թե իրան ով ա համոզել, բայց կարծում եմ սխալ է անում:
դրանք իրանց դահիճների ձեռով մարդուն կսպանեն, մի հատ աչքերն էլ չեն թարթի: Ինչին՞ ա պետք հենց հիմա դուրս գալը:
Որիշ բան, եթե իրան տրվել են հստակ գառանտիաներ: բայց սենց վեր կենալ ու հանձնվել էտ հրոսակախմբին ՝ հոշոտման՞:

Elmo
25.06.2009, 10:04

Չեմ կարծում Դիվ ջան:
Հա հասկացանք սրանք բարի պտուղ չեն, բայց մարդու դեմ բացահայտ թակարդ լարելը նույնիսկ սրիկաներին պատիվ չի բերում: Կգա, կարող ա մի քիչ ծեծեն, կամ վախցնեն, կամ մի այլ ստորություն անեն. բայց եթե հայտարարել են ուրեմն կներեն: Մի մոռացի, որ իրանք իրանց կարծիքով "պարյադչնի" տղերք են ու ստոր արարքներ "չեն անում": ;)

Տրիբուն
25.06.2009, 14:30
դրանք իրանց դահիճների ձեռով մարդուն կսպանեն, մի հատ աչքերն էլ չեն թարթի: Ինչին՞ ա պետք հենց հիմա դուրս գալը:
Չէ ապեր, Նիկոլին սպանելու ու ավելրդ աղմուկի կարիք չկա էլ: Ինչի համար են սպանում ? Որ բերնից եկածը սրանց տաս տարի ա ասում ա? Հենա օրը մեջ ծեծում էին էլի:

Համ էլ Նիկլոը հենց հիմա դուրս չի գալիս: Ռամաշկայա առել, լյուբիտ նի լյուբիտ ա անելու մի ամիս:

Վարպետի ու Հայկօ-ի հետ լրիվ համաձայն եմ: Պիտի առանց ավելորդ հայտարարությունների հելներ ու ամսի 2 հանրահավաքին գար, ու ընդեղից էլ թող տանեին` համաներման առաջին փուլը անցնելու:

Chuk
25.06.2009, 17:26
Իսկ ես ամեն դեպքում վստահ չեմ, որ ինքը համաներման տակ կընկնի (Ռեալիստ, հոդվածները չբերես): Վերջին պահին կարող ա պարզվի, որ իրա մոտ զենք ա հայտնաբերվել, օրինակ: Մի խոսքով, վստահ չեմ: Ու էս տեսակետից, եթե ինքն էլ վստահ չի, հայտարարությունը որոշակի իմաստ ունի. այսինքն, ինքն ասում ա, ես գիտեմ, որ կարող ա բլեֆ եք անում, բայց թքած ունեմ:

Ի դեպ հիշեցնեմ, Նիկոլն էն մարդն ա, որ իրա համոզմունքների համար արդեն մի անգամ նստել ա ու էն մարդն ա, որ դրանից հետո նենց բաներ ա արել, որ գիտեր, որ էլի կարող ա նստացնեն:

Ու ընդհանրապես Նիկոլի ցավը տանեմ: Ինքը ՏՂԱ ա:

ChildOfTheSky
26.06.2009, 18:15
Կարծում եմ Նիկոլին հուլիսի 2-ին կտեսնենք ու կլսենք:

Old
27.06.2009, 06:55
Մի խոսքով, վստահ չեմ: Ու էս տեսակետից, եթե ինքն էլ վստահ չի, հայտարարությունը որոշակի իմաստ ունի. այսինքն, ինքն ասում ա, ես գիտեմ, որ կարող ա բլեֆ եք անում, բայց թքած ունեմ:

Վստահիր ուժերիդ, հավատա Նիկոլին :)
Համաներման հույս եթե նիկոլը չունենար, հաստատ ինքն իրա խոդով դուրս եկողը չեր; Տարի ու կես փախած էր (կամ թաքնված), վդրուգ որոշեց դուրս գա թաքստոցից, իմանալով որ բլեֆ են անում՞ ; Հենա մի տարի առաջ էլ կարող էր դուրս գալ , ինչն էր խանգարում՞:

Chuk
27.06.2009, 15:22

Հու՞յս: Հա: Կա:
Գառանտիա՞: Չէ: Չկա:
Ու խոսքը սրա մասին ա ;)

PetrAni
27.06.2009, 19:35
Հու՞յս: Հա: Կա:
Գառանտիա՞: Չէ: Չկա:
Ու խոսքը սրա մասին ա ;)

Հույսը միշտ էլ կա......
Գառանտիա լինի էլ թե ոչ, մարդը ասել ա, ուրեմն դուրս կգա..............

Chuk
01.07.2009, 14:14
Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ եկավ ու հանձնվեց:
Այժմ ինքը Կենտրոնի ոստիկանությունում է:

Կփորձեմ լրատվամիջոցներում նյութ գտնել այդ մասին:

Chuk
01.07.2009, 14:18
Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ եկավ ու հանձնվեց:
Այժմ ինքը Կենտրոնի ոստիկանությունում է:

Կփորձեմ լրատվամիջոցներում նյութ գտնել այդ մասին:

Ահա.

Ընդհատակից դուրս եկավ
15:02 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցած տարվա մարտի 2-ից ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ընդհատակից: Նա հիմա դատախազությունում է: Մանրամասներն ավելի ուշ:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/07/1/nikol-pashinyan)

Chuk
01.07.2009, 14:33
Ա1+-ից լրացված ինֆորմացիա.

Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունում է
14:56 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ժամը 15-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանը երեք փաստաբանների ուղեկցությամբ ներկայացավ ՀՀ գլխավոր դատախազություն:

Անցած տարվա մարտի 2-ից «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ընդհատակում է:

Նա հանգիստ մտավ դատախազության շենքի ներսը, ներկայացավ, որ ինքը Նիկոլ Փաշինյանն է եւ խնդրեց հրավիրել մարդկանց, որ իրեն ձերբակալեն: Երեք ոստիկաններ մոտեցան նրան, ցույց տվեցին համապատասխան փաստաթղթեր, որով հավաստում էին, որ Կենտրոն ոստիկանությունից էին, եւ նրան տարան ոչ թե հատուկ քննչական ծառայություն, այլ Կենտրոն ոստիկանություն:

Մինչ ոստիկանների մոտենալը, Նիկոլ Փաշինյանը հասցրեց պատասխանել լրագրողների հարցերին: Մասնավորապես ասաց, թե ներկայացել է այսօր եւ ոչ թե վաղվա հանրահավաքին, որպեսզի չկարծեն թե ինքը պատրաստվում է հայտնվել իր համակիրների թիկունքում: Ավելին, վստահեցրել է, որ պայքարը շարունակվելու է:

Նա նաեւ նշել է,թե վստահ է' իր նկատմամբ համաներումը չի կիրառվելու, սակայն նախընտրում է բանտը, որովհետեւ գտնում է, որ շատ քաղբանտարկյալներ ազատության մեջ են եւ ինքը կարող է իր պայքարը շարունակել բանտում:

Ի դեպ, նրան ուղեկցող փաստաբաններին թույլ չեն տվել նստել այն նույն մեքենայի մեջ, որով տարել են Նիկոլ Փաշինյանին:

"Ա1+"-ի լրագրողը գտնվում է Կենտրոն ոստիկանությունում եւ մանրամասներ կհայտնի ավելի ուշ:

comet
01.07.2009, 14:37

Համաներումն իր վրա չի ազդելու?

Chuk
01.07.2009, 14:38
Համաներումն իր վրա չի ազդելու?

Կերևա

Chuk
01.07.2009, 15:45
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Հայաստանի գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Պատասխանելով հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի ներկայանալ վաղվա հանրահավաքին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. “Ես ճիշտն ասած վաղվա հանրահավաքի մասին երկար եմ մտածել, բայց նաեւ կարող էր տպավորություն եւ շահարկում լինել, թե ես այդ քայլով փորձ եմ անում թաքնվել մեր բազմահազար կողմնակիցների թիկունքում: Մտքով իրենց հետ եմ, ես այս ընթացքում անընդհատ եղել եմ իրենց հետ: Չեմ ուզում գայակղության տեղ թողնել, որ եկավ բազմահազար մարդկանց հետեւը թաքնվեց: Ես չեմ թաքնվում: Ես իմիջիայլոց այս ընթացքում շատ վատ եմ զգացել բոլոր այն ձեւակերպումների կապակցությամբ, որտեղ ասվել է, թե ես իբր թաքնվում եմ: Ես չեմ թաքնվել, ես թաքնվելու խնդիր չեմ ունեցել եւ երբեք չեմ թաքնվելու: Ես ասել եմ, որ պայքարելու եմ մինչեւ վերջ եւ կասկած չունեմ, որ մեր շարժումն ի վերջո հանգելու է հաղթական ավարտի”:

- Ինչ կասես այն մարդկանց, ովքեր անվտանգությանդ համար մտավախություն ունեն:
- Ես հետեւյալը կասեմ, ես շատ շնորհակալ եմ, որ բազմաթիվ նամակներ, հորդորներ եմ ստացել, մեր կողմնակիցներից, որոնք քննադատում են ինձ զուտ անվտանգության նկատառումներով, որ ես այս քայլին դիմում եմ: Բայց ես ուզում եմ ասել, իմ կարծիքով քաղաքական գործիչը նա է, ով անհրաժեշտ պահի կարող է կայացնել դժվար որոշումներ, ինչ որ տեղ սեփական կողմնակիցների եւ համախոհների համար ոչ այնքան հաճելի: Բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանրապես իմ անվտանգության հետ կապված որեւէ խնդիր ես չեմ տեսնում, ես հարցին նայում եմ քաղաքական պայքարի եւ քաղաքական տրամաբանության տեսակետից: Ես դա ասել եմ դեռեւս քաղաքականության զբաղվել սկսելուց առաջ ես ասել եմ, եթե քաղաքական գործիչը անհրաժեշտ է, որ զոհվի, հանուն գաղափարների, ուրեմն պետք է, որ ինքը զոհվի հանուն իր գաղափարների:

Ինձ կձերբակալեն հետո, հետո կալանքի սանկցիա կտան, հետո կդատապարտեն հնարավորինս երկար տարիների ազատազրկման, բայց ես էլի եմ ասում, Միքայել Հայրապետյանը հոդված էր հրապարակել, որտեղ ասում էր, որ ես ինչ որ առումով դրոշ եմ, փարոս եմ, չի կարելի, որ ես բանտում հայտնվեմ: Իմ սիրելի եղբորն ուզում եմ ասել, որ ես ուզում եմ փարոս լինել բանտում, եւ քանի դեռ ես բանտում եմ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանում կա օրինականության, ազատության խնդիր, եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի պետք է պայքարի հանուն այդ ազատության: Եթե ես սիմվոլ եմ, ուրեմն ես սիմվոլ եմ նաեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատության: Ես չեմ մեծամտանում: Քանի դեռ ես բանտում եմ, ուրեմն Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազատության համար պայքարելու բան ունի”:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում համաներմանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. “Ես ասեմ, համաներումն իմ համար գործնական հարց է: Ինձ համար կարեւորը այն է, որ մեր պայքարի, իմ քսանից ավելի քքաղբանտարկյալ ընկերներ հայտնվել են ազատության մեջ: Սա ինձ հմար գերագույն արժք է եւ ընդ որում, ինձ հնարավորություն են տվել, որպեսզի ես հայտնվեմ այստեղ: Ես ուզում եմ ասել, երբ որ իրենք մնային բանտում, ես չէի կարող այս որոշումը կայացնել, որովհետեւ դա իսկապես հարված կլիներ մեր տասնյակ հազարավոր կողմնակիցներին: Ինչ որ առումով նրանց մոտ հուսահատություն կառաջանար, բայց հիմա նման խնդիր չկա”:

Նա ասել է, որ բացառվում է, որ փոշմանի վերադարձի որոշման համար: “Ես ասում եմ, ես քավ լիցի, խնդրում եմ ինձ այդքան անլուրջ մի վերաբերվեք, որպեսզի ես կայացնեմ որոշումներ, որի հետ կապված զղջումներ ունենամ: Այս ընթացքում կայացրած ցանկացած որոշում, ցանկացած որոշման մեջ համզված եմ, համոզված եմ որ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ ընթանում է, ամեն ինչ ընթանում է միակ հնարավոր ճանապարհով: Միակ ցավը, միակ ողբերգությունն այն է, որ մենք տասը զոհ ենք տվել: Եթե, հասկանում եք, ցանկացած զրկանք, ցանկացած կորուստ, որը վերականգնելի է, դա նորմալ է, բայց այն կորուստները, որը վերականգնելի չէ, դա ուղղակի ողբերգություն է: Ինձ համար եռակի, քառակի անձնական ողբերգություն է եւ ես այսօր գլխավոր դատախազության մուտքի մոտից ուզում եմ գլուխ խոնարհել մարտի 1-ի բոլոր տասը զոհերի հարազատներին, ուզում եմ դիմել բոլոր զոհերի հարազատներին, որ նրանք իմանան, որ մադասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է, իմ կյանքի գործն է, եւ ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ ցանկացած, բոլոր մարդասպանները կանգնեն դատարանի առաջ, առանց համաներման իրավունքի”:

“Իմիջիայլոց, ես ձեզ ասեմ, որ ես այդ օրը շատ ելույթներ եմ ունեցել, հասկանում եք, որ ես ամբողջը անգիր չեմ կարող հիշել, բայց ուղղակի ցույց են տրվում արտաբերվում են ֆրազներ, որ ես ուղղակի չէի կարող ասել: Դա այդ նույնն է, որ ձեզ հայտնի Մարիշ Բոզիկյան անուն ազգանունով մարդը փորձում էր ապացուցել, որ ես հայտարարել եմ, որ չգիտեմ հոգիս փառավորվեց, որ տեսա ոստիկաններին ծեծում եք: Ես այսօր ասում եմ, ցանկացած ոստիկան, ցանկացած ոստիկան փողոցում կանգնած, երբ որ ինքը տանը մենակ է, երբ որ ինքը մենակ է իր կնոջ, իր երեխաների հետ, ինքը համոզված է, որ մեր պայքարը արդարացի է: Ցանկացած ոստիկան, այդ թվում նաեւ այն ոստիկանները, ովքեր մարտի 1-ին եղել են գործողությունների թատերաբեմում: Այդ թվում նաեւ այն օպերատիվ աշխատողները, ովքեր տարուց ավելի հալածում են իմ ընտանիքի անդամներին, ամեն քայլը, ամեն քայլափոխը արձանագրվում է: Այդ մարդիկ համոզված են, որ մեր պայքարը արդարացի է: չեն կարող ուղղակի համոզված չլինել: Որովհետեւ այդ մարդիկ ովքեր են, այդ մարդիկ օդից չեն ընկել, մեր հարեւաններն են, մեր բարեկամներն են: Այդ ոստիկաններից, այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաներից բազմաթիվ մարդկանց ես անձամբ ճանաչում եմ, ես գիտեմ իրենք ինչ են մտածում: Բայց այսօր Հայաստանի պրոբլեմն այն է, որ մարդիկ մտծում են մի բանմ, բարձրաձայնում են ուրիշ բան: Եվ իմ քաղաքական գործունեության խնդիրը ի վերջո հետեւյալն է, որ մենք ասենք այն, ինչ մտծում ենք: Ոչինչ, թող այս ասածի համար մեզ դատապարտեն, մեզ հետապնդեն, մեզ ունեզրկեն, մեզ բանտերը լցնեն, բայց մենք ի վերջո պետք է սովորենք ասել այն, ինչ մտածում ենք”:

- Եղել է արդյոք պահ, որ մոտ են եղել քեզ բռնելու:
- Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցներին մի քանի անգամ թվացել է, թե իրենք շատ մոտիկ են, ինձ ձերբակալելուն, բայց իրենք որեւէ շանս չեն ունեցել: Իրենց միակ շանսը այսօր էր, որ ես արդեն գալիս էի: Ոչ թե այն առումով, որ բավական մեծ թվով մարդիկ տեղյակ էին: Իմիջիայլոց ես ուզում եմ ասել, որ այս 1 տարի երեք-չորս ամիսներն, ընդհատակյա, իմ կյանքի ամենալուսավոր հատվածն է: Բոլոր առումով, մարդկային առումով: Ես այս ընթացքում, շատ մարդկային արժեքներ կան, որոնք երբ որ մենք դրսում ենք գտնվում, ամենօրյա շփումների մեջ մեզ թվում են, թե այդ արժեքները, մարդկային արժեքները կորսված են: Բայց այս ընթացքում ինձ օգնել են բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինում ինձ հետ ծանոթ չեն եղել ուղղակի”:

Լրագրողները հարցրել են՝ տեղեկություն ունի՞ Խաչատուր Սուքիասյանից: “Այդ հարցին թույլ տվեք չպատասխանել”, ասել է Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/src/index.php?id=country&pid=27617)

Chuk
01.07.2009, 16:17
ՆԻԿՈԼԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԱԱԾ
Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, ով այսօր ներկայացել էր Հայաստանի իրավապահներին, Կենտրոնի ոստիկանությունից տեղափոխել են Ազգային Անվտանգության ծառայության մեկուսարան:

Աղբյուր՝ Ա1+ (http://lragir.am/src/index.php?id=country&pid=27618)

Առը քեզ համաներում...

Rammer
01.07.2009, 16:33
Աղբյուր՝ Ա1+ (http://lragir.am/src/index.php?id=country&pid=27618)

Առը քեզ համաներում...
Ինչու կորցրիր համաներման հույսը?

Վարպետ
01.07.2009, 16:34
Աղբյուր՝ Ա1+ (http://lragir.am/src/index.php?id=country&pid=27618)

Առը քեզ համաներում...
Դե կներես, ապեր:) Մի հա լիմուզինով չտանեին Կորյուն?:) Բա մի շաբաթ էլ գոնե չնստի, մինչև գոնե փաստաթղթերը ձևակերպեն?:)

Rammer
01.07.2009, 16:37
փաստաթղթերը ձևակերպեն?

Լավագույն դեպում մենակ փաստաթղթերը կձևակերպեն...Ասա իրան էլ մի հատ չՁևակերպեն...

Վարպետ
01.07.2009, 16:38
Լավագույն դեպում մենակ փաստաթղթերը կձևակերպեն...Ասա իրան էլ մի հատ չՁևակերպեն...
Համաձայն եմ: Իսկ մենք որ երկրում ենք ապրում? Ու ամենակարևորը` ում օրոք:

Rammer
01.07.2009, 16:42
Նիկոլին առանց իրա պալլլլտոնի չեմ պատկերացնում:)

Chuk
01.07.2009, 16:43
Ինչու կորցրիր համաներման հույսը?
Ո՞վ, ե՞ս: Ես ընդամենը հեգնում եմ ու հույսերից ընդհանրապես չեմ խոսում:

Դե կներես, ապեր:) Մի հա լիմուզինով չտանեին Կորյուն?:) Բա մի շաբաթ էլ գոնե չնստի, մինչև գոնե փաստաթղթերը ձևակերպեն?:)
Վարպետ ձյա, ես այնուամենայնիվ չեմ հավատում, որ իրեն ազատ արձակեն, թեև հնարավոր համարում եմ: Աստված տա՝ սխալվեմ:

dvgray
01.07.2009, 16:50
հանձնվելով, Նիկոլը, անկախ իրա ասածից, փաստացի ընդունել է որ Հայաստանում կա օրինական դատական համակարգ - դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ,… արդարադատություն: Եթե այդպես է, ապա էլ ինչի՞ դեմ է նա պայքարում , անձնապես Սերժի՞

Elmo
01.07.2009, 16:53
Լավ կլինի: Ճիշտ ա մի լավ կծեծեն, բայց բաց կթողնեն: Ես տենց եմ մտածում:

Մարկիզ
01.07.2009, 16:54
«Կենտրոն» հեռուստատեսությամբ ցույց տվեցին::D

«Պայքար, պայքար» էր գոչում:

Rammer
01.07.2009, 16:54
հանձնվելով, Նիկոլը, անկախ իրա ասածից, փաստացի ընդունել է որ Հայաստանում կա օրինական դատական համակարգ - դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ,… արդարադատություն: Եթե այդպես է, ապա էլ ինչի՞ դեմ է նա պայքարում , անձնապես Սերժի՞
Չհասկացա ինչ է ստացվում որ ընդունում է???:think
Ինքը հենց ասես որ ընդունում է ԲԱՆՏԸ...

Հայկօ
01.07.2009, 16:56
Փախուստի անհաջող փորձ, նախազգուշական օդ կրակոցներ, մի հատ կրակոց՝ մեջքին... Դժվար չի դասավորելը:

Հույս ունեմ, որ այնուամենայնիվ կհամաներվի:

Rammer
01.07.2009, 17:02
Փախուստի անհաջող փորձ, նախազգուշական օդ կրակոցներ, մի հատ կրակոց՝ մեջքին... Դժվար չի դասավորելը:

Հույս ունեմ, որ այնուամենայնիվ կհամաներվի:
Իրանք շատ հարմար թեկանածուններ ունեին դա կազմակերպելու համար: Չեմ կարծում թե կոնկրետ Նիկոլի նկատմաբ տենց կվարվեն...

dvgray
01.07.2009, 17:09
Չհասկացա ինչ է ստացվում որ ընդունում է???:think
Ինքը հենց ասես որ ընդունում է ԲԱՆՏԸ...

ինքը կարծես թե հանձնվել է դատախազություն: դրանով էլ օրինականացրել է հենց դատախազությունը: նշանակում է դատախազությանը նա հավատում է: ուրիշ բան է իրան զոռով/բռնությամբ ընտեղ քարշ տային, ուրիշ բան է քո ոտով գնաս իրանց մոտ: դա արդեն ինքնազոհաբերություն չի: ինքը ՄԵԾ սխալ է արել: ու իրան հաստատ դեպի դա դրդողներ են եղել:

Հայկօ
01.07.2009, 17:09
http://www.youtube.com/watch?v=AeKyCdQIPSo

voter
01.07.2009, 17:10
Նիկոլի նկատմամբ միայն Քոչարյանի ու նրա ընտանիքի կողմից կարող է վտանգավոր ոտնձգություններ կազմակերպվել, ուրիշ ոչ մեկ այդքան «լիշնի նեպրիյազն» չունի նրա նկատմամբ ձգտի հաշվեհարդար տեսնել նրա հետ։

Կարծում եմ հենց այդ պատճառով են տեղափոխել ազգային անվտանգության մեկուսարան, որը հավանաբար ՍՍի ազդեցության տակ է։

Ոստիկանությունում լինելու դեպքում պատվիրած ծեծ ու ջարդ, ռազբիրատը շատ ավելի հավանական է, քան ԱԱԾում...

voter
01.07.2009, 17:16
ինքը կարծես թե հանձնվել է դատախազություն: դրանով էլ օրինականացրել է հենց դատախազությունը: նշանակում է դատախազությանը նա հավատում է: ուրիշ բան է իրան զոռով/բռնությամբ ընտեղ քարշ տային, ուրիշ բան է քո ոտով գնաս իրանց մոտ: դա արդեն ինքնազոհաբերություն չի: ինքը ՄԵԾ սխալ է արել: ու իրան հաստատ դեպի դա դրդողներ են եղել:
Դա հետևանք է «ոստիկանն էլ մարդ է» թեզի, որով ԼՏՊն է ուղեկցվում ու հիմա էլ Նիկոլն է գովերգում, թե նույնիսկ իրեն ձերբկալել փորձող ու իր ընտանիքը հետապնդող ոստիկենները սրտի խորքում մարդ են։

ՈՒտոպիա, սովետական տարիներից մնացած - եթե մարդու ուղեղը լվացած է, այնտեղ անկախ պահից, իրավիճակից միայն տմարդություն է, մարդկայնությունը դրանց համար արժեք չի կարող լինել ոչ մի պահի, քանի որ այդ դեպքում նրանք այդ պաշտոը ու կարգավիճակը չեն ունենա։

Գերմանացիք սովետական գերմանիայի հատուկ գործակալներին թույլ տային մնան իշխանությունում, կնշանակեր բոլոր սովետական բարքերը պիտի ընդունեին - այսօր նույնիսկ անուղղակի առընչությունը որևէ մի ԳԴՀ անվտանգության գործակալությանը անհնար է դարձնում այդ անձի ծառայությունը ներկա պետությանը։

ՈՒռուցքը երբ կյաքին վտագ է սպառնում կտրում հանում են օրգանը նույնիսկ եթե այնտեղ դեռ ուռուցքից չվնասված մաս մնացել է։ Հուսալ որ այդ մասը կարող է ինչ որ կերպ մնացած ուռուցքի դեմ պայքարել ու լավանալ, տեսականորեն հնարավոր է, բայց գործնակում անհասանելի է։

dvgray
01.07.2009, 17:24
ես առաջին անգամ եմ տեսնում/լսում, որ մի հեղափոխական իրա կամքով, առանց շանտաժի/ահաբեկելու գնա հանձնվի էն մարդկանց/ռեժիմին, ում դեմ պայքարում է: ծիծաղելի կլիներ, եթե ասենք Կամոն գնար հանձնվեր ժանդարմներին: դա եթե աներ էլ, ապա միայն մի բանի համար, որ ժանդարմերիան թալաներ ;)

Տրիբուն
01.07.2009, 18:27

Կամոյի հեղափոխական գաղափարախոսությունը տեռոռն էր, Նիկոլինը՝ սահմանդրական պայքարը: Մարդը սահմանադրորեն հանձնվեց:

Տրիբուն
01.07.2009, 18:28
Ամեն դեպքում կարծում եմ, որ եթե պիտի հանձնվեր, պիտի շուտ հանձնված լիներ…

Artgeo
01.07.2009, 19:38
http://www.youtube.com/watch?v=AeKyCdQIPSo
լավ էլ կերած-խմած ա երևում :think

dvgray
01.07.2009, 19:41
լավ էլ կերած-խմած ա երևում :think

իմիջայլոց արտաքին տեսքը հեչ էլ նշան չի, որ կերած-խմած ա: մարդը ամենաշատը "կերած-խմած" տեսք ա ընդունում աղեստամոքսային տրակտի խանգարումների դեպքում, որոնք մեծամասամբ կապված են ներվային հիվանդություների կամ մեծ ստրեսների հետ :)

Վիշապ
01.07.2009, 19:59
Կարգին լցվել է Նիկոլը, ընդհատակում փաստորեն լավ են կերակրում:)) Այնուհանդերձ մի քիչ անկանխատեսելի է, թե այս իշխանությունները ինչ կանեն նրա հետ։ Ձերբակալել ու հերթական շոու սարքելը ինձ թվում է արդեն ժամանակավրեպ ու անիմաստ է, ոչ մի նույնիսկ ջրիկ փաստ երևի թե չկա Նիկոլի դեմ։ Բայց դե մեր երկրում իշխանները իրենց խանգարող մարդկանց հազվադեպ են դատարանով պատժում…

Chuk
01.07.2009, 21:50
Հետաքրքիր մեկնաբանություններ եմ կարդում:
Ինչևէ, յուրաքանչյուր տեսակետ, անկախ իր աբսուրդայնության աստիճանից ունի գոյության իրավունք:

Dvgray, հարց քեզ: Նիկոլի հանձնվելուց հետո քո աչքին դատախազությունը լեգիտիմացա՞վ:

Եթե ոչ, ապա լռիր հարգելիս, ոչ մեկի աչքին էլ այն չի լեգիտիմացել, սա զուտ քաղաքական քայլ է:

dvgray
01.07.2009, 22:15

իմ աչքին չլեգիտիմացավ: լռում եմ :
բայց հիմա էլ լռեմ՞ եղբայր,
ամեն ինչ էնքան ա խառնվել, որ այլևս ոչ մի քաղաքական քայլ էլ չի երևում: քաղաքական դաշտում էտպիսի քայլեր չեն անում: ես արդեն սրա մասին ասել եմ

Rammer
01.07.2009, 22:29
իմ աչքին չլեգիտիմացավ: լռում եմ :
բայց հիմա էլ լռեմ՞ եղբայր,
ամեն ինչ էնքան ա խառնվել, որ այլևս ոչ մի քաղաքական քայլ էլ չի երևում: քաղաքական դաշտում էտպիսի քայլեր չեն անում: ես արդեն սրա մասին ասել եմ
Dvgray ինձ հետաքրքրում է ինչպես ստացվեց որ մարդիկ`ով ժամանակին սատարում էին ՀԱԿ-ին, այժմ շատ վառ քննադատում են ՀԱԿ-ին, Լևոնին, ասելով որ ըստ էության պայքարը մարել է, չկա քաղաքական հեռանկար? Որն է այդքան բեկումնային փոփոխության պատճառը? Դադարը մինչև սեպտեմբեր? Մի հակասական խնդիր էլ կա...
Սերժը չի տեսնում այդ պարզ "ճշմարտությունը", որ ՀԱԿ-ը այլևս վտանգ չէ իր իշխանության համար ու ամեն հանրահավաքից առաջ դեպրեսիայի մեջ է ընկնում, սկսում է նեռվայն շարժումմներ անել ու խաթարում է ԱԱԾ-ի և Ոստիկանության հանգիստը, քաղբանատարկյալններ է պատանդ պահում, անընդհատ ռեպրեսիաններ...

Chuk
01.07.2009, 22:34
ամեն ինչ էնքան ա խառնվել, որ այլևս ոչ մի քաղաքական քայլ էլ չի երևում: քաղաքական դաշտում էտպիսի քայլեր չեն անում: ես արդեն սրա մասին ասել եմ
Քաղաքական դաշտում էսպիս հզոր քայլեր անում են, Դիվի ջան, բայց համարձակները ;)

Տրիբուն
01.07.2009, 22:36
Սերժը չի տեսնում այդ պարզ "ճշմարտությունը", որ ՀԱԿ-ը այլևս վտանգ չէ իր իշխանության համար ու ամեն հանրահավաքից առաջ դեպրեսիայի մեջ է ընկնում, սկսում է նեռվայն շարժումմներ անել ու խաթարում է ԱԱԾ-ի և Ոստիկանության հանգիստը, քաղբանատարկյալններ է պատանդ պահում, անընդհատ ռեպրեսիաններ...
Տեսնում ա: Դրա համար էլ համաներում, միտինգ արտոնել, Չոռնիի քաղաքապետություննը մարսել, կոնյակ բամբանեռկա ԵԽԽՎ-ին: Դե ձևական կողմը պահելու համար, ջահելների վրա մեկ մեկ պետք ա ձեռ բարձրացնել: Կամ էլ դա արդեն իներցիայի կարգով է արվում - դե պետք ա տփել թռուցիկներ բաժանողներին, ու մի քանի համբալ անկախ ամեն ինչից դա անում են, ու իրանց լավ են զգում:

Ռամ, պրովոկացիոն հարց ես տվել: Հեսա միտինգից առաջ իրար ուտոցի ա սկսվելու:

Տրիբուն
01.07.2009, 22:38
Կարճ ասած, պայքար պայքար մինչև վերջ - ՀԱԿ-ի հետ թե առանց ՀԱԿ-ի, հանուն գաղափարի:

Chuk
01.07.2009, 22:40
Կարճ ասած, պայքար պայքար մինչև վերջ - ՀԱԿ-ի հետ թե առանց ՀԱԿ-ի, հանուն գաղափարի:
Դավայծյու :)

Rammer
01.07.2009, 22:41
Ռամ, պրովոկացիոն հարց ես տվել: Հեսա միտինգից առաջ իրար ուտոցի ա սկսվելու:

Բա ես որմնադիր եմ չգիտեիր:D

dvgray
01.07.2009, 22:43
Տեսնում ա: Դրա համար էլ համաներում, միտինգ արտոնել, Չոռնիի քաղաքապետություննը մարսել, կոնյակ բամբանեռկա ԵԽԽՎ-ին: Դե ձևական կողմը պահելու համար, ջահելների վրա մեկ մեկ պետք ա ձեռ բարձրացնել: Կամ էլ դա արդեն իներցիայի կարգով է արվում - դե պետք ա տփել թռուցիկներ բաժանողներին, ու մի քանի համբալ անկախ ամեն ինչից դա անում են, ու իրանց լավ են զգում:

Ռամ, պրովոկացիոն հարց ես տվել: Հեսա միտինգից առաջ իրար ուտոցի ա սկսվելու:

կարծում եմ որ քննադատական խոսքերը միտինգի հետ կապ չունեն:

Սերժի քայլեը շատ նման ա ցարական ժամանակվա մասին ֆիլմերում տեղի ունեցածին:
իսկ ցարական կարգերը կարծում եմ չեք վիճի, որ քանդեցին ոչ թե Լենին-մենինը այլ հենց այդ վերնախավը: Այսիքն եթե այս անալոգիայով գնանք, ապա մի բան եթե սպասենք, պետք ա սպապսենք ասենք ոչ թե Նիկոլից, այլ Դոդո Գագոյից: Պատմությունը սիրում է անալոգիաներ, իսկ ես էլ երկար ժամանակ է անալոգիայի փրտրտուքով եմ զբազված. որպեսի հասկանամ թե որտեղից -ուր ենք գնում:

Տրիբուն
01.07.2009, 22:48
իսկ ցարական կարգերը կարծում եմ չեք վիճի, որ քանդեցին ոչ թե Լենին-մենինը այլ հենց այդ վերնախավը:
Բա ապեր, ինչի ենք էսքան քամակ թրջում ?? նստենք սպասենք տենանք վերնախավը ինչ ա անում

Վիշապ
01.07.2009, 22:50
Dvgray ինձ հետաքրքրում է ինչպես ստացվեց որ մարդիկ`ով ժամանակին սատարում էին ՀԱԿ-ին, այժմ շատ վառ քննադատում են ՀԱԿ-ին, Լևոնին, ասելով որ ըստ էության պայքարը մարել է, չկա քաղաքական հեռանկար? Որն է այդքան բեկումնային փոփոխության պատճառը? Դադարը մինչև սեպտեմբեր? Մի հակասական խնդիր էլ կա...
Սերժը չի տեսնում այդ պարզ "ճշմարտությունը", որ ՀԱԿ-ը այլևս վտանգ չէ իր իշխանության համար ու ամեն հանրահավաքից առաջ դեպրեսիայի մեջ է ընկնում, սկսում է նեռվայն շարժումմներ անել ու խաթարում է ԱԱԾ-ի և Ոստիկանության հանգիստը, քաղբանատարկյալններ է պատանդ պահում, անընդհատ ռեպրեսիաններ...
Մարդիկ բեկում առաջացնելու հույս ունեին, հիմա էլ չունեն:) Մի պահ ահագին պայծառ ապագայոտ մթնոլորտ կար Տեր-Պետրոսյանի շնորհիվ, իսկ հիմա ահագին անհասկանալի իրավիճակ է, կրկին Տեր-Պետրոսյանի շնորհիվ:)
Իսկ թեմայի շուրջ, եթե անկեղծ ասեմ, ինձ էլ կրկին անհասկանալի էր Նիկոլի անիմիջապես դատախազություն գնալը, ինքնակամ հանձնվում են իրավապահներին հանցագործություն գործածները: Չնայած մյուս կողմից էլ տրամաբանական հարց կառաջանա՝ բա ինչու՞ էր թաքնվել, չնայած վիդեոյում նա պնդում է, որ չի թաքնվել:
Չգիտեմ, անկապ է մի տեսակ… Ամեն դեպքում ինձ թվում է Նիկոլը շատ մեծ համաներվելու հույսերով է եկել ու հանձնվել վարչախմբին, եթե «համաներում» շոուն չկայանար, նա հազիվ թե գար: Մարդկային քայլ է, ուղղակի ամեն դեպքում ես կուզեի, որ այսպես չլիներ:

Rammer
01.07.2009, 22:53
Բա ապեր, ինչի ենք էսքան քամակ թրջում ?? նստենք սպասենք տենանք վերնախավը ինչ ա անում
Եթե ինչ որ բան անի էլ, կփոխվեն ընդամենը անունները կամ ամեն նոր` լավ մոռացված հինն է: Մեր դեպքում ոչ այդքան լավ մոռացված...

Chuk
01.07.2009, 22:54
Ասում են, Նիկոլը հետ հատուկ թութուն ա բերել: Կարելի ա ծխել, մարդիկ կան, որ իրանց ծխելուց բացի բան չի մնացել անելու :)

dvgray
01.07.2009, 22:55
Ամեն դեպքում ինձ թվում է Նիկոլը շատ մեծ համաներվելու հույսերով է եկել ու հանձնվել վարչախմբին, եթե «համաներում» շոուն չկայանար, նա հազիվ թե գար: Մարդկային քայլ է, ուղղակի ամեն դեպքում ես կուզեի, որ այսպես չլիներ:

իսկ ես համոզված եմ, որ ինքը շաաաատ պինդ տղա է: ինքը ոչ Վանոյից էր վախում էն Վանոի ամենաթուդ վախտերը, ոչ Վազգենցի /չնայած Վազգենից բոլորն էին վախում/ ոչ էլ Քոչից /իմանալով որ դիմացը պրոֆեսիոնալ մարդասպան է/ :
ստեղ թուլությունից խոսալը կարծում եմ լրիվ ավելոդ է:

Վիշապ
01.07.2009, 23:04

Ապեր էն վախտերը հե՜յ… Վանոից չէր վախենում, իսկ ուր է հիմա այդ սարսափելի Վանո՞ն… «…ո՞վ էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը…» Վախտերը փոխվում են, մարդիկ՝ նույնպես: Սակայն այս պարագայում թող Նիկոլը լինի ամենադուխով տղեն: Միևնույն է մեր մեջ ասած:

Chuk
01.07.2009, 23:08
Առաջարկում եմ թեմայից չշեղվել:
Դուխով տղերքը վաղուց ի վեր իրենց ցույց տվել են, մյուսներն էլ դուխը կամ գնահատել են, կամ էլ չէ: Մյուսներն էլ իրենց դուխով կամ հռչակել են, ու չեն ապացուցել, կամ էլ չէ: Էս ամեն ինչը էս թեմայի շրջանակներում էական չի ;)

Chuk
02.07.2009, 15:22
Փաշինյանը դատարանում է

Այս պահին Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատական նիստ, որի ընթացքում պետք է դատարանը ընտրի "Հայկական ժամանակ" օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ երեկ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` 225-ի 1-ին մասի/ անկարգությունների կազմակերպում/, 225 պրիմ-1-ին մասի/օրենքով սահմանված կարգով զանգվածային միջոցառումների կազմակերպում/ եւ 316-ի 1 մասի/ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրել/ հատկանիշներով:

Նիկոլ Փաշինյանն այսօր դատարան բերվեց ձեռնաշղթաներով: Դատարանի շենք մտնելուց առաջ, բավականին մեծ հեռավորության վրայից հավաքվածներին նայելով բացականչեց` «Պայքար, պայքար մինչեւ վերջ»:

Իսկ Փաշինյանին ողջունելու եկած մարդկանց եւ նրա դատական նիստը լուսաբանելու համար դատարան եկած լրագրողներին ոստիկանությունն արգելեց անգամ անցնել դրված մետաղյա բարիերը` արգելապատը:
1 տարի 4 ամիս Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր եւ նախապես արդեն նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն էր:

Ի դեպ, ԵԽԽՎ 1677 բանաձեւում Վեհաժողովը առաջարկել է ՀՀ իշխանություններին հետախուզման մեջ գհտնվողների ներկայանալու եւ հանձնվելու դեպքում նրանց թողնել ազատության մեջ մինչեւ դատական գործընթացի ավարտը:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/07/2/nikol-pashinyan)

Elmo
02.07.2009, 16:08
Ինձ թվում ա ափալ-թափալ դատ կկազմակերպեն, շուտ մեղադրանք կներկայացնեն ու կհամաներեն Նիկոլին:

Ձայնալար
02.07.2009, 16:23
Չճշտված ինֆորմացիա.

Դատավորը ինքնաբացարկ է հայտնել Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցի որոշման դատական նիստի ժամանակ և վճիռ չի կայացվել...

Elmo
02.07.2009, 16:25
Ձայ ջան մի հատ գեղավարի էլի բացատրի: Բան չհասկացա :oy

Chuk
02.07.2009, 16:29
Ճշտված ինֆորմացիա :))

ՆԻԿՈԼԻ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Այսօր Կենտրոն եւ Նոր Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով Նիկոլ Փաշինյանի փաստաբանների միջնորդությունը, հետաձգել է դատական նիստը մինչեւ վաղը ժամը 14-ը: Հիշեցնենք, որ Ազգային Անվտանգության ծառայությունը, որի մեկուսարանում է գտնվում Նիկոլը, դիմել էր դատարան՝ վերահաստատելու կալանքի սանկցիան:
Աղբյուր՝ lragir.am (http://lragir.am/src/index.php?id=country&pid=27637)

Elmo
02.07.2009, 16:35
Հիմա Նիկոլը կալանավորվա՞ծ ա, թե՞ չէ: Էդ խափանման միջոցի համար եմ էլի ասում:

Chuk
02.07.2009, 16:36
Հիմա Նիկոլը կալանավորվա՞ծ ա, թե՞ չէ: Էդ խափանման միջոցի համար եմ էլի ասում:
Հիմա կալանավորված ա: ԱԱԾ-ն դատարան ա դիմել, որ հաստատվի իրան կալանքի տակ պահելը: Թե ինչի՞ ա դատը հետաձգվել, մի քիչ ավելի մանրամասն ներկայացնեմ Ա1+-ից.

Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վաղը կընտրի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը: Այսօր դատական նիստը հետաձգվեց մինչեւ վաղը ժամը 14.30` բավարարելով Փաշինյանի պաշտպանների միջնորդությամբ, որպեսզի ժամանակ ունենան պատրաստվելու:

«Գործի նյութերը, քննչական մարմնի միջնորդությունը մեզ տրամադրվել են կամ նիստում, կամ նիստից 30 րոպե առաջ, մենք, որպեսզի դիրքորոշումը հիմնավորված եւ հավուր պատշաճի ներկայացնենք, խնդրել ենք հետաձգել նիստը»,-ասաց Փաշինյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ երեկ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` 225-ի 1-ին մասի/ անկարգությունների կազմակերպում/, 225 պրիմ-1-ին մասի/օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպում/ եւ 316-ի 1 մասի/ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրել/ հատկանիշներով:

Chuk
02.07.2009, 16:42
Ի դեպի կարգով մեկ տող մեջբերում tert.am-ից.

Դատարանի դահլիճում ներկաներից մեզ հաջողվեց պարզել, որ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ոտքի կանգնել։

ministr
02.07.2009, 17:06
Հեսա էնքան են ձգձգելու մինչև համաներման ժամանակն անցնի ու տանեն առոք առոք փակեն երկար ժամանակով....

Chuk
02.07.2009, 17:09
Հեսա էնքան են ձգձգելու մինչև համաներման ժամանակն անցնի ու տանեն առոք առոք փակեն երկար ժամանակով....

Ոնց հասկանում եմ, ձգձգելը անհրաժեշտ պայման չի: Կարող են օրինակ 6 տարի տալ ու չհամանվերվի:

REAL_ist
02.07.2009, 17:18
Չեն կարա ձգձգեն, համաներման տակ ընկնող հոդվածներով քրեական գործերը ենթակա են կարճման: Պարտադիր չի մեղադրական եզրակացության առկայությունը:

Elmo
02.07.2009, 17:19
Չեն կարա ձգձգեն, համաներման տակ ընկնող հոդվածներով քրեական գործերը ենթակա են կարճման: Պարտադիր չի մեղադրական եզրակացության առկայությունը:

Իսկ Նիկոլին առաջադրած մեղադրանքների պատժաժամկետների ընդհանուր գումարը քա՞նի տարի ա դառնում: 5-ից ավելի դեպքում չեն համաների չէ՞:

Ձայնալար
02.07.2009, 17:26
Չեն կարա ձգձգեն, համաներման տակ ընկնող հոդվածներով քրեական գործերը ենթակա են կարճման: Պարտադիր չի մեղադրական եզրակացության առկայությունը:

Ապ, իսկ կարճողը ո՞վ ա՝ դատարա՞նը թե՞ դատախազությունը: Ուզում եմ ասեմ. կարճելու համար դատ լինո՞ւմ ա :unsure

REAL_ist
02.07.2009, 18:08
Իսկ Նիկոլին առաջադրած մեղադրանքների պատժաժամկետների ընդհանուր գումարը քա՞նի տարի ա դառնում: 5-ից ավելի դեպքում չեն համաների չէ՞:Հոդվածների պատժաչափերը չեն գումավրելու, ամեն հոդվածը առանձին համաներման տակա ընկնելու;)
Բայց նոր տեսա փաստորեն Նիկոլը 225-ի 1-ին մասովա մեղադրվում, ուրեմն իրա վրա չի տարածվելու համաներումը, քանի որ ետ հոդվածը մինչև 10 տարի ազատազրկումա նախատեսում: :o
Հոդված 225. Զանգվածային անկարգությունները

1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
բա չէին ասում համաներման տակ կնկնի Նիկոլը? խափին փաստորեն, կամ էլ պետքա արագ դատը անեն ու մինիմում պատժաչափ նշանակեն..

Ապ, իսկ կարճողը ո՞վ ա՝ դատարա՞նը թե՞ դատախազությունը: Ուզում եմ ասեմ. կարճելու համար դատ լինո՞ւմ ա Դատախազը և քննիչը, գործը դատարան չի հասնում:

կարողա իմանաք Սուքիասյանը որ հոդվածներովա մեղադրվում?

Lion
02.07.2009, 19:35
REAL_ist ջան

Գուցե և սխալվեմ, բայց սույն դեպքում հարցը կախված է դատարանի նշանակած պատժաչափից...

REAL_ist
02.07.2009, 20:49
ճիշտ ես, ես գործը կարճելու դեպքերի մասին էի ասում, որտեղ արդեն առավելագույն պատժաչափնա հաշվի առնվում, իսկ հիմա պետքա դատավճռով մինչև 5 տարի դատապարտվի, որ համաներումը իր վրա տարածվի:

Chuk
03.07.2009, 16:09
Նիկոլին կալանավորելու միջնորդություն են արել

Ավարտվել է ՀԺ գլխավոր խմբագիր, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը:

Ինչպես եւ կարելի էր սպասել, ՀՔԾ քննիչը դատարանին միջնորդել է Փաշինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Փաշինյանի պաշտպանները առարկություններ են ներկայացրել, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի, խիստ հիմնավոր են:

Դատարանը որոշումը կհրապարակի այսօր ժամը 17.00-ին:

Նախաքննական մարմինն իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ արդեն իսկ կա կալանք կիրառելու դատարանի որոշում եւ այդ հիմքերն առ այսօր չեն վերացել. «Մենք էլ պնդում ենք, որ եթե դուք այդ հիմքերի մասին եք ասում, ապա միակ հիմքը նրա թաքնվելու հանգամանքն էր, եւ այդ հիմքը արդեն իսկ վերացել է եւ միջնորդել ենք անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, -ասաց Փաշինյանի պաշտպաններից Արա Զաքարյանը:

Ըստ փաստաբանի, ընդհյանրապես ճիշտ կլիներ վերացնել Փաշինյանի նկատմամբ դատարանով որոշված կալանքի սանկցիան, ապա ձերբակալվեր Փաշինյանը, հետո նոր հիմքերով նախաքննական մարմինը միջնորդություն հարուցեր եւ մտներ դատարան:

Առաջիկայում պաշտպանները կհրավիրեն մամլո ասուլիս:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/07/3/nikol-pashinyan)

Արդեն 5-ն անց է: Սպասենք նորությունների:

Rammer
03.07.2009, 16:34
Նիկոլ Փաշինյանը կալանքի տակ է գտնվելու 2 ամիս

17:04 • 03.07.09

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ժամը 17.00–ին վճիռ կայացվեց Նիկոլ Փաշինյանին կալանքի տակ առնելու մասին: Որոշվեց որպես խափանման միջոց ընտրել կալանքը։

Համաձայն դատարանի վճռի` Նիկոլ Փաշինյանը կալանքի տակ է գտնվելու երկու ամիս` սկսած հուլիսի 1-ից:

Tert.am

Chuk
03.07.2009, 16:37
Համաներում եմ ասել է, ճշմարտախոս արդարադատության նախարար եմ ասել է :)
Ամենաբարձր մակարդակով սուտասանությունը մեր երկրում կենսակերպ է, ցավոք:

Rammer
03.07.2009, 16:42
Համաներում եմ ասել է, ճշմարտախոս արդարադատության նախարար եմ ասել է :)
Ամենաբարձր մակարդակով սուտասանությունը մեր երկրում կենսակերպ է, ցավոք:
Վերջ? էլ պռաշայ համաներում? Էլ ձև չկա?

Chuk
03.07.2009, 16:47
Վերջ? էլ պռաշայ համաներում? Էլ ձև չկա?

Կա, եթե մինչև համաներման ժամկետի ավարտը դատեն, դատավճիռ լինի ու 5 տարի կամ պակաս տան: Իսկ համաներման կիրառումը մինչև սեպտեմբերի 30-ն է: Տեսականորեն նախաքնությունն ու դատը կարող են ձգձգել ավելի երկար: 2 ամսից նորից դիմեն դատարան, նախնական կալանքը երկարացնելու հայցով ու էլի 2 ամսով երկարացնեն: Որոշումը կարող են հրապարակել ասենք հոկտեմբերի 5-ին ու չհամաներեն: Կարող են մինչև էդ որոշումը կայացնեն ու 6 տարի տան, չհամաներեն:

Chuk
03.07.2009, 16:51
Պաշտոնապես հայտարարում եմ, որ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը սուտասան է: Որպես ապացույց մեջբերում եմ.

Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվողներին, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանին եւ Նիկոլ Փաշինյանին, ապա Արդարադատության նախարարն ասաց. «Այն հոդվածները, որոնցով նշված մարդկանց մեղադրանք է առաջադրվել եւս ենթակա են համաներման: Եթե հիշյալ անձիք մինչեւ հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին, նրանց վրա համաներումը կազդի»:

Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/06/19/national-assembly)

Ինչպես տեսնում ենք, հոդվածները, որոնցով մեղադրվում է Նիկոլ Փաշինյանը, համաներման տակ չեն ընկնում ու Գևորգ Դանիելյանը պարզապես վիրավորել ու ապականել է նախարարական ինստիտուտը, ինչպես նաև Ազգային Ժողովի ամբիոնը, այդ բարձր ամբիոնից նախարարական մակարդակով էժանագին սուտ ասելով:

Rammer
03.07.2009, 16:54
Փաստորեն տաստալոբիկ վիճակ է...Եթե մտադիր են համաներել էլ 2 ամիս ինչ ուզեցին?:think
Ինձ թվում է Սուքիասյանւ կսպասի մինչև տեսնենք Նիկոլին ինչ են անում, հետո պարզ կլինի դուրս գա թե ոչ...

Rammer
03.07.2009, 16:57
ապականել է նախարարական ինստիտուտը

Էտ ինստիտուտ չի էլ եղել...Սերժին կից բիզնես օֆիս ա...

Chuk
03.07.2009, 16:58
Փաստորեն տաստալոբիկ վիճակ է...Եթե մտադիր են համաներել էլ 2 ամիս ինչ ուզեցին?:think
Ինձ թվում է Սուքիասյանւ կսպասի մինչև տեսնենք Նիկոլին ինչ են անում, հետո պարզ կլինի դուրս գա թե ոչ...
Չի կարող:
Խիստ անհավանական է, իմ կարծիքով, որ մինչև այս ամսվա վերջը Նիկոլին դատեն, պրծնեն ու ըստ դրա որոշվի, համաներվում ա, թե չէ:
Իսկ փախածների վրա համաներումը կարող ա կիրառվի, եթե մինչև էս ամսի վերջ ներկայանան: Չնայած չգիտեմ, կարող ա հետո ներկայանալու դեպքում էլ, եթե մինչև 5 տարի տան ու դատեն մինչև սեպտեմբերի 31-ը, ազդի:

Chuk
03.07.2009, 16:59
Էտ ինստիտուտ չի էլ եղել...Սերժին կից բիզնես օֆիս ա...

Մի խանգարի, թող ճոռոմ բաներ գրեմ :beee

Chuk
03.07.2009, 17:11
Ինձ թվում է Սուքիասյանւ կսպասի մինչև տեսնենք Նիկոլին ինչ են անում, հետո պարզ կլինի դուրս գա թե ոչ...
մեջբերեմ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/07/3/khachatur-sukiasyan)-ից

Խաչատուր Սուքիասյանը կվերադառնա՞

Չի բացառվում, որ հետախուզման մեջ գտնվող Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը իրավապահ մարմիններին ներկայանա մինչեւ հուլիսի 31-ը:

Այսօր նրա փաստաբան Արա Զաքարյանը «Ա1+»-ին դժվարացավ կոնկրետ օր հայտնել կամ շրջանառվող լուրերը միանշանակ բացառել. «Ես որպես նրա պաշտպան ոչ կարող եմ հաստատել եւ ոչ էլ բացառել այդ լուրերը»: Արա Զաքարյանը որպես պաշտպան նույնիսկ իրեն իրավունք չի վերապահում խորհուրդ տալ Խաչատուր Սուքիասյանին' ճիշտը ներկայանա՞լն է, թե՞ ոչ. «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Այդ որոշումը յուրաքանչյուր անձի կայացման խնդիրն է: Անձը նման որոշում կայացնելու առաջ պետք է հաշվի առնի մի շարք հանգամանքներ»:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանին նախաքննության մարմինը մեղադրանք է առաջադրել Քր. Օր . 225 հոդվածի 1-ին մասով' զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: «Մենք նախաքննության մարմնին միջնորդություն ենք ներկայացրել ' խնդրելով փոխել Խաչատուր Սուքիասյանի խափանման միջոցը կալանքը' մեկ այլ միջոցով եւ մի շարք փաստարկներ եւ հիմնավորումներ էինք ներկայացրել, այդ թվում ԵԽԽՎ 1677 բանաձեւի այն պահանջը, որ հետախուզման մեջ գտնվողների ներկայանալու դեպքում, մինչեւ նրանց դատավարության սկիզբը պետք է նրանց նկատմամբ որպես խափանման միջոց չընտրվի կալանքը: Որպես փաստարկ մենք ներկայացրել ենք նաեւ «7-ի» մեղադրվողների նկատմամբ կայացրած դատական վճիռները, որոնց մեղադրանք են առաջադրել Քր. Օր 225 հոդվածի 1-ին մասով եւ նրանց պատիժ է սահմանվել 5 տարուց ոչ ավել ժամանակով: Եթե նույնիսկ Խաչատուր Սուքիասյանը վերադառնա եւ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնեն, ապա այն չեմ կարծում, որ գերազանցի 5 տարին, եւ համաներման կիրառման նա կազատվի պատիժը կրելուց» ,- «Ա1+»-ին ասաց Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Նրա կարծիքով այս իրավիճակում Սուքիասյանի նկատմամբ փախանման միջոց կալանքն ընտրելն անիմաստ է: Դուք որեւէ երաշխիք ունե՞ք, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ դատավճիռը չի գերազանցի 5 տարին. Քր. Օր. 225 հոդվածի 1-ին մասը պատիժ է սահմանում 4-10 տարի ազատազրկում' «Ա1+»-ի հարցին' Արա Զաքարյանն ասաց. «Ես նման երաշխիք չեմ կարող ունենալ, քանի որ Խաչատուր Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե նրա կատարած արարքի համար, այլ' քաղաքական հայացքների»:

Elmo
03.07.2009, 17:46
Կա, եթե մինչև համաներման ժամկետի ավարտը դատեն, դատավճիռ լինի ու 5 տարի կամ պակաս տան: Իսկ համաներման կիրառումը մինչև սեպտեմբերի 30-ն է: Տեսականորեն նախաքնությունն ու դատը կարող են ձգձգել ավելի երկար: 2 ամսից նորից դիմեն դատարան, նախնական կալանքը երկարացնելու հայցով ու էլի 2 ամսով երկարացնեն: Որոշումը կարող են հրապարակել ասենք հոկտեմբերի 5-ին ու չհամաներեն: Կարող են մինչև էդ որոշումը կայացնեն ու 6 տարի տան, չհամաներեն:

Մի քիչ ձևեր կթափեն, բայց կհամաներեն, որ Սուքիասյանը գա, բռնեն:

Տրիբուն
03.07.2009, 20:42
Սրանցից գլուխ հաները դժվար ա: Իմաստ չեմ տեսնում Նիկոլին համաներման տակ չգեցելու մեջ: Եթե Ջհանգիրյանի նման գայլին բաց թողեցին, որից ամենամեծ վտանգը կարելի է սպասել, Նիկլոին ինչի՞ պիտի պահեն:

Ձև են տալիս, քանի որ դատախազության համար պիտնոյա որ իրա առաջադրած մեղադրանքով մարդը գոնե մի ամիս ճաղերի հետևում չլինի - փախած ման գա, հետո էլ ռեսկի գնա տուն - սա մեր վայրենիների ստիլին չի համապատասխանում:

Elmo
03.07.2009, 20:45
Տրիբուն -ի հետ լրիվ համաձայն եմ: Կզարմանայի եթե պարզապես բաց թողնեյին:
Հալա պետք ա փակեն, փակած տեղը գնան վախացնեն, ահաբեկեն, մի թեթև ծեծեն, մի քիչ ճնշեն, նոր բաց թողնեն:

dvgray
04.07.2009, 03:42
Սրանցից գլուխ հաները դժվար ա: Իմաստ չեմ տեսնում Նիկոլին համաներման տակ չգեցելու մեջ: Եթե Ջհանգիրյանի նման գայլին բաց թողեցին, որից ամենամեծ վտանգը կարելի է սպասել, Նիկլոին ինչի՞ պիտի պահեն:

Ջհանգիրյանը վերջին հաշվով իրենցից մեկն է եղել, ու շատ հավանական է որ նորից դառնա իրենցից մեկը: Իսկ Նիկոլը լրիվ ուրիշ է: Երևի էն բացառիկ մարդկանցից է Հայաստանում հասարակության մեջ հայտնի անուն ունեցող, որ ունի ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ: Իսկ Ջհանգիրյանը ունի նպատակներ, բայց ոչ սկզբոնքներ:

Rammer
04.07.2009, 10:07

Այսքան ժամանակ որ չդառավ էլ ինչ անեն որ դառնա:?Եղբորը կյանքը կորցնելու վտանգի տակ էլի իրանցը չդառավ, 1.5 տարի նստացրին էլի իրանցը չկարողացան դարձնել, չկարողացան առնել...Հիմա էլ դուրս է եկել ու էլի ասում է որ պայքարելու է հանուն ժողովրդավարության...Էլ սկզբունքը ոնց է լինում? Ինչ է կարծում ես երաշխիքներ ունի, որ իշխանափոխություն է լինելու որ ինքը պաշտոն է ստանալու? Իհարկե ոչ...Հիմա էլ նա իր և իր ընտանիքի անվտանգությունը վտանգի ենթարկելով շարունակում է պայքարել: Անսկզբունքային մարդը վաղուց դառել էր Անդրանիկ Մանուկյանի նման...