PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավտովթարից մահացել են դերասաններ («Որոգայթ» սերիալի հերոսներ Գարիկը և Գոքորը)



Երևան
23.06.2009, 09:46
ժողովուդ ովա լսել, խոսակցություններ կան որ որոգայթի Գարիկն ու Գոքորը մահացել են հայավարի մեկը տուֆտելա սաղ ետեն խոսում թե իրոք տենց բանա էղել

Լեո
23.06.2009, 09:49
Պարզվում է ճիշտ է :(


Մահացել են «Որոգայթ» հեռուստասերիալի երկու հերոսները
09:58 • 23.06.09

Երեկ երեկոյան Երևանից Էջմիածին տանող մայրուղու վրա ողբերգություն է տեղի ունեցել:

Ավտովթարի հետևանքով զոհվել են «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսներ Արամ Միսկարյանը (Գարիկ) և Գեղամ Ղանդիլյանը (Գոքոր): Tert.am-ի լրագրողը կարողացավ զրուցել այդ պահին մայրուղով անցնող ականատես վարորդներից մեկի հետ, ով հայտնեց, որ տեսել է, թե ինչպես է նրանց մեքենան բախվել ծառին:

Մեքենայում գտնվող երրորդ մարդն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժնում։

Tert.am (http://tert.am/am/news/2009/06/23/crash/)

Elmo
23.06.2009, 09:52
Ջահել տղերք էին, շատ ափսոս: :(

Հենո
23.06.2009, 09:53
Ցավակցում եմ...:(

Ուրվական
23.06.2009, 09:55
Ես էլ...:(

Annushka
23.06.2009, 09:56
Հազար ափսոս, ջահել էին :(

ԿԳԴ
23.06.2009, 09:59
Ցավակցում եմ::(

Թիթիզ
23.06.2009, 10:00
Վայ երեխեք ես ինչ վատ բան ասիք

Ribelle
23.06.2009, 10:02
Ցավակցում եմ:(:(:(

ministr
23.06.2009, 10:02
Վայ քու արա.... :o

Ափսոս, շատ ափսոս...

Ա դե էդ անտերը սամալյոտ չի նորմալ քշեք էլի....:(

John
23.06.2009, 10:26
Ցավակցում եմ . . . Է~հ, էս ինչ ա դառել կյանքը . . . Երեկ կային, էսօր ' չկան . . .

Ներսես_AM
23.06.2009, 10:29
Չէէէ ախպեր մեզ լավ ճանապարհ պետք չի: Պիտի սաղ փոս գցել, որ շատ-շատ ավտոի խադավոն թափի տենց արագություն չլինի զարգացնել:

Amaru
23.06.2009, 10:31
ինչ ահավոր ա

Լեո
23.06.2009, 10:33
Ցավակցում եմ ընկերներին և հարազատներին :(

ministr
23.06.2009, 10:35
Չէէէ ախպեր մեզ լավ ճանապարհ պետք չի: Պիտի սաղ փոս գցել, որ շատ-շատ ավտոի խադավոն թափի տենց արագություն չլինի զարգացնել:

Ախպոր պես... Քանդած ճամփեքից գոհ ենք....

masivec
23.06.2009, 10:35
Ցավակցում եմ..

Elmo
23.06.2009, 10:44
դեպքի մանրամասներ

11:18 • 23.06.09

Ինչպես մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ ուշ երեկոյան ավտովթարի արդյունքում զոհվել են «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսները՝ Արամ Միսկարյանը (Գարիկ) և Գեղամ Խանդիլյանը (Գոքոր)։

Դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնում ՀՀ ԱԻՆ ՀՓԾ–ը։ Երեկ ժամը 22.55-ին ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` ավտովթարը տեղի է ունեցել Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ)։

«ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։

Ժամը 23.15-ին փրկարարները Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1973 թ. ծնված Արամ Միսկարյանի և 1974 թ. ծնված Գեղամ Խանդիլյանի դիակները, ինչպես նաև տուժած վարորդին` Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի 1/3 շենքի թիվ 19 բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էդգար Տեր-Ադամյանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։

tert.am (http://tert.am/am/news/2009/06/23/carcrash/)

Փոքրիկ
23.06.2009, 11:08
:(էս ինչ վատ բան ա... առավոտից ականջներս մենակ դա են լսում....

Venus
23.06.2009, 11:24
փաստորեն ճիշտ է հա?:( ափսոս :cry

Yellow Raven
23.06.2009, 11:28
Ես նոր ստեղից իմացա, ցավակցում եմ:(:(

Արիացի
23.06.2009, 11:36
Էս ինչ վատ նորություն էր :(
Ափսոս էին տղերքը, երկուսն էլ ջահել:

Ներսես_AM
23.06.2009, 11:48
http://www.a1plus.am/content/301x168/b33c7df721d048e03f82246bbb8e575a.jpg
http://www.a1plus.am/content/301x168/ae9ace336af6d32ca05801b26c9c3e71.jpg
http://www.a1plus.am/content/301x168/9e8a14baf363bf9b1cbf886a9869f1de.jpg
http://www.a1plus.am/content/301x168/f581aa43f0d79e70b2d0cc407077bda7.jpg
http://www.a1plus.am/content/301x168/5c48d6a1cd938fbfc801b665353c56b3.jpg

Ա1+ (http://www.a1plus.am/am/society/2009/06/23/vtar)

Angelochek Pushisti
23.06.2009, 11:50
Ցավակցում եմ ու շատ եմ ափսոսում:

Լուսաբեր
23.06.2009, 12:05
Ցավակցում եմ...
Շատ ջահել էին :( ափսոս

Kuk
23.06.2009, 12:10
«ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել։
http://www.a1plus.am/content/301x168/f581aa43f0d79e70b2d0cc407077bda7.jpg
Էս 745 չի:

Lion
23.06.2009, 12:13
Ափսոոոսսսս տղերքը...:(:(:(

REAL_ist
23.06.2009, 12:27
շատ ափսոս... ցավակցում եմ հարազատներին.....

ministr
23.06.2009, 12:30
Ոնց որ պանել ընկած լինի ավտոյի վրա: Էս ինչ կատաստրոֆիկ արագությունա եղել....

Հ.Գ. Մեկդ մի հատ էս թեմայի անվանումը ուղղեք

Vaho
23.06.2009, 12:58
Ցավակցում եմ շատ ափսոս էին, 35 և 36 տարեկան, տենաս ամուսնացած էին երեխա բան կար?:(

Ռուֆուս
23.06.2009, 13:00
Ցավակցում եմ :(

Ջահել ջահել գնացին.... :(

Nareco
23.06.2009, 13:03
Ցավակցություններս հարազատներին, ընկերներին: :(

Ի դեպ, վարորդն էլ է դերասան: Էդգար Տեր-Ադամյան՝ «Կյանքի գին» հեռուստասերիալի Ավետ:

ministr
23.06.2009, 13:10
Ավետը?? Էդ հաստատա? Ինքը տարիքով ավելի մեծ պետքա լինի:

Enigmatic
23.06.2009, 13:13
Ավետը?? Էդ հաստատա? Ինքը տարիքով ավելի մեծ պետքա լինի:

Չէ-Չէ Ավետի անունը Աբել ա, ինքը չի, փառք աստծո

Venus
23.06.2009, 13:18
Չէ-Չէ Ավետի անունը Աբել ա, ինքը չի, փառք աստծո

Մարդը մարդ է, ինչ կարևոր է հիմի,ով էլ որ լինի կարևորն էնե որ էլի ջահել է ու շատ ծանր է հիմա :(

ministr
23.06.2009, 13:24
Արդեն գիտեք քանի "հավաստի" վերսիա եմ լսել -րդ մարդու մասին: Հովո, Ռաֆո.. վերջինը Ավետն էր..

Վարպետ
23.06.2009, 13:49
Շատ եմ ցավում, շատ: Ափսոս էին..

nune'
23.06.2009, 13:49
գրողը տանի...

Elmo
23.06.2009, 13:56
Անընդհատ ինձ թվում ա, որ տեղեկությունը սուտ ա: Նենց ա ազդել վրես:

davidus
23.06.2009, 14:05
մի տեսակ իմ հավատն էլ չի գալիս..... :(
ջահել էին...:(

nune'
23.06.2009, 14:08
ճիշտա, ճիշտա, ի դեպ դուք կարողա՞ նայում էիք էդ սերիալը

davidus
23.06.2009, 14:14
անձամբ ես նայել եմ, էս վերջերս սկսեցի չնայել.. մի քիչ անհամացել ու հեքիաթային էր դառել..

davidus
23.06.2009, 14:16
Ադմիններ, Որոգայթը առանց "Վ"-ի ա գրվում... ուղղեք վերնագիրը

Manya
23.06.2009, 14:16
Շատ ափսոս :(.Ցավաքցում եմ :o

Venus
23.06.2009, 14:17
ճիշտա, ճիշտա, ի դեպ դուք կարողա՞ նայում էիք էդ սերիալը

Անձամբ ես այդ սերիալն ընդհանրապես չեմ նայել, բայց վրես ահավոր ազդել է էս ամեն ինչը, ոնց է հնարավոր, ախր հավատալու չի

Enigmatic
23.06.2009, 14:19
Անընդհատ ինձ թվում ա, որ տեղեկությունը սուտ ա: Նենց ա ազդել վրես:

Վազգ ջան նոր Շանթով էլ ասեցին, լուրերով

Ռուֆուս
23.06.2009, 14:19
Ադմիններ, Որոգայթը առանց "Վ"-ի ա գրվում... ուղղեք վերնագիրը

Ադմինիստրացիան դրա մասին արդեն տեղեկացվել է, համբերեք մինչև ադմինիստրացիայից մեկը օնլայն լինի ու վերնագիրը փոխի:

Elmo
23.06.2009, 14:21
Վազգ ջան նոր Շանթով էլ ասեցին, լուրերով

Լուրի հավաստիության վրա չեմ կասկածում: Պարզապես տղաները էնքան ջահել էին, որ հավատս չի գալիս: Ափսոս էին:

Apsara
23.06.2009, 15:48
Շատ ափսոս, բայց հետաքրքիր է, ինչն է վթարի պատճառը, դրա մասին կարծես թե ոչ մի տեղ չկա գրված, գուցե հենց իրենք էլ մեղավոր են խմած մեծ արագություն միշտ էլ նույն արդյունքն է ունենում, իսկ կարող է մեկ ուրիշ վարկած էլ լինել, որ ինադու են սպանել, թե չէ ինչի մեկ էլ հանկարծ ճանապարհից դուրս ա գալիս մեքենան ու սաղ մահանում են, բացի վարորդից

Մանուլ
23.06.2009, 16:30
Ցավակցում եմ...

Elmo
23.06.2009, 17:15
Շատ ափսոս, բայց հետաքրքիր է, ինչն է վթարի պատճառը, դրա մասին կարծես թե ոչ մի տեղ չկա գրված, գուցե հենց իրենք էլ մեղավոր են խմած մեծ արագություն միշտ էլ նույն արդյունքն է ունենում, իսկ կարող է մեկ ուրիշ վարկած էլ լինել, որ ինադու են սպանել, թե չէ ինչի մեկ էլ հանկարծ ճանապարհից դուրս ա գալիս մեքենան ու սաղ մահանում են, բացի վարորդից

Ղեկին իրենք չեն եղել: Վարորդը ողջ է, բայց ծայրաստիճան ծանր վիճակով գտնվում է վերակենդանացման բաժնում: Վթարի պատճառները ճշտվում են:

Vaho
23.06.2009, 17:25
Ասում են, որ նկարահանումներից ուշանալուց են եղել, շատ են շտապել ու արագ են քշել, մեքենան ել կորցրելա հավասարակշռությունը ու ճանապարհից դուրսա եկել ու շրճվելա:

Kuk
23.06.2009, 17:31
Էս թեմայի իմաստը ո՞րն ա:

Vaho
23.06.2009, 17:33
Դե երևի մեկս մեկից ինչ որ մանրամասներ իմանալը էլի, էտ դեպքի հետ կապված

Ռուֆուս
23.06.2009, 18:09
Էս թեմայի իմաստը ո՞րն ա:

Ցավակցությունների ու նորությունների համար...

Kuk
23.06.2009, 18:19
Ցավակցությունների ու նորությունների համար...

Ցավակցում եմ:

Հետաքրքրություն ջան
23.06.2009, 19:01
Ցավակցում եմ, երիտասարդ էին կյանքերը հլը նոր էր սկսվել ու .... :(

SlimShady
23.06.2009, 19:04
Ցավակցում եմ բոլորի նման:(:(:(

sharick
23.06.2009, 19:57
Պարզվում է ճիշտ է :(

Tert.am (http://tert.am/am/news/2009/06/23/crash/)

գարիկը" չի մահացել , գոքորն ա մահացել : Գարիկը ծանր վնասվածքներ ա ստացել

տենց չի?

sharick
23.06.2009, 19:57
գարիկը" չի մահացել , գոքորն ա մահացել : Գարիկը ծանր վնասվածքներ ա ստացել

տենց չի?

սարսափելի ա :(

Nirvana
23.06.2009, 19:58
Ես չեմ սիրել Որոգայթը, բայց իրանք շատ ջահել էին, մեղք էին,բոլորի նման ցավակցում եմ իրանց բարեկամներին և ֆանատներին...:(

Լեո
23.06.2009, 20:03
գարիկը" չի մահացել , գոքորն ա մահացել : Գարիկը ծանր վնասվածքներ ա ստացել

տենց չի?

Դժբախտաբար այդպես չէ :(

Albus
23.06.2009, 20:32
ճանապարհի էն հմասը որտեղ ավարիան ա եղել, իսկական փորձանք տեղա, որովհետև գազոն չկա որ բաժանի ուղիղ ու հանդիպակաց ճանապարհները, մեկ էլ միանգամից սկսվումա գազոնը ու հենց էդ գազոնին էլ բախվում են մեքենաները: Երևի հենց էդ գազոնից էլ ուզեցել են փախցնեն մեքենան ու արդյունքում բախվել են ծառին ու ընկել դաշտը: Ես Արմավիրից եմ, իմ դասարանցու հայրն էլ ա ըտեղ մահացել վթարից: Ավելի լավա պետությունը թող մտածի որ էդ իսկական չարիքա ժողովրդի համար:

Նաիրուհի
23.06.2009, 23:31
Ես առավոտյան իմացա, առաջին լուրն էր աչքերս բացելուց հետո...
Տե՜ր Աստված, դու, որ չողորմացիր նրանց ու զրկեցիր կյանքից, գոնե հոգիներին հանգստություն տուր, ու սիրողներին՝ մխիթարություն։
Անկախ սերիալը նայել-չնայելուց՝ երկուսիդ հանդեպ էլ միշտ համակրանք եմ զգացել ու համոզված եմ, որ լավ մարդիկ էիք։
Ննջեցե՜ք խաղաղությամբ։

Kuk
24.06.2009, 11:54
Վարորդն էլ ա մահացել հիվանդանոցում: Շանթն էլ որոշել ա ժամանակավորապես դադարեցնի հեռուստասերիալի ցուցադրությունը:

Աշխեն
24.06.2009, 12:38
Ափսոս, շատ ցավալիա, ցավակցում եմ երեքի հարազատներին, Շանթ-ի անզնակազմին և ուղղակի բոլոր նրանց ով գիտեր նրանց:(

Annushka
24.06.2009, 14:18
Վարորդն էլ ա մահացել հիվանդանոցում: Շանթն էլ որոշել ա ժամանակավորապես դադարեցնի հեռուստասերիալի ցուցադրությունը:

բայց Ա1-ում գրած ա, որ ուշքի ա եկել Էդգարը և գիտակցությունը վերականգնվել ա

Kuk
24.06.2009, 14:32
բայց Ա1-ում գրած ա, որ ուշքի ա եկել Էդգարը և գիտակցությունը վերականգնվել ա

Կարդացի նոր, Անուշ ջան: Չգիտեմ, Չորրորդ իշխանության այսօրվա համարում գրված ա, որ հիվանդանոցում մահացել ա նաև վարորդը, բայց Ա1+-ում էլ մոտ 4 ժամ առաջվա տվյալով գրված ա, որ կայուն ծանր ա:

VisTolog
24.06.2009, 15:01
Ասում են, որ նկարահանումներից ուշանալուց են եղել, շատ են շտապել ու արագ են քշել, մեքենան ել կորցրելա հավասարակշռությունը ու ճանապարհից դուրսա եկել ու շրճվելա:
գիշերվա 11ին նկարահանումա լինու՞մ:)

ministr
24.06.2009, 15:05
Ինչ 11 դու առավոտվա 4-ից 5-ից խոսա...

Albus
24.06.2009, 15:22
Ինչ 11 դու առավոտվա 4-ից 5-ից խոսա...

նկարահանում չի եղել, խնջույքի են հրավիրված եղել, ու ամենայն հավանականությամբ ալկոհոլ են օգտագործել...

Լեո
24.06.2009, 15:26
Ժողովուրդ, եկեք վերջ տանք անհիմն ու չհաստատաված ասեկոսեներին;

Kuk
24.06.2009, 15:31
նկարահանում չի եղել, խնջույքի են հրավիրված եղել, ու ամենայն հավանականությամբ ալկոհոլ են օգտագործել...

Չորրորդ իշխանությունում չեմ հիշում ով էր ասել, որ մեքենան էին տարել սարքել տալու, վերադառնալուց են եղել:

Albus
24.06.2009, 18:02
Չորրորդ իշխանությունում չեմ հիշում ով էր ասել, որ մեքենան էին տարել սարքել տալու, վերադառնալուց են եղել:

100% ասել չեմ սիրում, դրա համար կասեմ որ 90%-անոց ինֆորմացիայա, նույնիսկ խնջույքի տեղը գիտեմ

Tornado
24.06.2009, 19:02
Ցավակցում եմ

REAL_ist
24.06.2009, 19:05
լսել եմ վարորդն էլ նույն Որոգայթի Սահակնա եղել, հաստատ ինֆորմացիա կա?

Tornado
24.06.2009, 19:08
Վարորդը օպերատոր ա եղել: Եթե Սահակի դերակատարը օպերատոր ա, ուրեմն ինֆորմացիան ճիշտ ա:

ministr
24.06.2009, 19:59
Տղեքի հիշատակին


http://www.youtube.com/watch?v=wX9fCL9U20k&feature=player_embedded

ministr
24.06.2009, 20:05
Կշարունակվի՞ ցուցադրվել «Որոգայթը»


«Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալի ցուցադրությունը ժամանակավորապես դադարեցվելու է:

Ժամանակավորապես դադարեցվել են նաեւ ֆիլմի նկարահանումները` մինչեւ ֆիլմի երկու գլխավոր դերասաններ` Արամ Միսկարյանի (Գարիկ) եւ Գեղամ Ղանդիլյանի (Գոքոր) հուղարկավորության արարողությունների ավարտը:

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց սերիալի նկարահանող խմբի ղեկավար Նարեկ Հարությունյանը` ավելացնելով, որ սերիալի հետագա ճակատագիրն անհայտ է: «Սերիալի դադարեցման տարբերակը չի քննարկվել, բայց, այնուամենայնիվ, երկու գլխավոր հերոսներն են զոհվել եւ այդ առումով մի փոքր դժվարություններ են առաջ եկել: Դա արդեն ղեկավարությունը կքննարկի ու ճիշտ լուծումներ եւ որոշումներ կկայացնի»,- ընդգծեց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք այս հերոսների մասնակցությամբ արդեն կայի՞ն նկարահանված, պատրաստի վիճակում սերիաներ, որոնք արդեն պետք է ցուցադրվեին, Նարեկ Հարությունյանը պատասխանեց, որ դժվարանում է ասել` քանի սերիա, բայց մի քանի նկարահանում արդեն արվել էր: Հիշեցնենք, որ դերասանները մահացել են երեկ ժամը 23.50-ին Արմավիր - Էջմիածին ճանապարհին, երբ «ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել են դերասանները, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Մեքենայի վարորդը` Էդգար Տեր-Ադամյանը, տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց, որտեղից էլ նա այսօր առավոտյան տեղափոխվել է Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Այս պահին Կոմիտասի վրա գտնվող Գեղամ Ղանդիլյանի` Գոքորի տան մոտ հավաքվել է հոծ բազմություն. նրա գործընկերներն ու մտերիմները, ինչպես նաեւ` հասարակ մարդիկ եկել են իրենց ցավակցությունը հայտնելու զոհվածի հարազատներին:

Գոքորն ու Գարիկը «Որոգայթ» հեռուստասերիալում խաղում էին համեմատաբար դրական դերեր. ճիշտ է, սպանում էին, խաբում էին, բայց հավատարիմ էին:

Ֆիլմում 36-ամյա Արամ Միսկարյանը` Գարիկը, Հովիկի թիվ մեկ խորհրդատուն է: Նա օժտված էր հավասարակշռված, խելամիտ դատողություններով խճճված իրավիճակը վերլուծելու կարողությամբ:
35-ամյա Գեղամ Ղանդիլյանը` Գոքորը, կրկին լինելով Հովիկի մտերիմ թիմակիցը, հարցերը լուծում էր այլ ճանապարհով` առաջին իսկ խնդրի դեպքում պարզում էր զենքը:

Ի դեպ, մեկ ամիս առաջ ավարտվել էր «Որոգայթ»-ի առաջին եթերաշրջանը. 2-րդ եթերաշրջանը սկսվել էր հունիսի սկզբին:



http://www.a1plus.am/am/society/2009/06/23/vorogayt

Չամիչ
24.06.2009, 20:13
Ես էլ եմ խորապես ցավակցում::(

Քույրս ճանաչում է մեկին ով նրանց հետ պետք է գնար խնջույքի, բայց գործերի բերումով չի կարողացել գնալ: Դեպքի բոլոր մանրամասները հենց նա էլ հայտնել է:

Ականատեսները վկայում են որ մեքենան ընթացել 180-200 կմ/ժամ արագությամբ, որովհետեվ իսկապես շտապելուց են եղել Որոգայթի գիշերային տեսարանների նկարահանմանը: Լավ խմած են եղել:(Ճանապարհի այդ մասը բացի ավտոմայրուղի լինելուց նախատեսնված է նաեվ ինքնաթիռների վայրեջքի համար՝ արտակարգ իրավիճակների դեպքում: Արագության տակ, գիշերային պայմաններում չեն նկատել գազոնը, որն էլ հենց դարձել է վթարի պատճառը::(

Ահա տողեր Որոգայթ սերիալի սաունդթրեքից:


Ջահը ձեռքիս, մահը կողքիս ես ընկնում եմ:
Կապանքներից խոր վերքերից կործանվում եմ,
Որոգայթից փաղչել, փրկել երջանկությունը իմ փխրուն
Ու գտնել ուղին իմ դեպի տուն:

Առանց մեկնաբանությունների::(

ministr
24.06.2009, 20:19
180-200 :o :o :o

Ասա 10 րոպե ուշ կամ շուտ ինչ էր փոխելու...

Venus
25.06.2009, 12:02
Վարորդն էլ ա մահացել հիվանդանոցում: Շանթն էլ որոշել ա ժամանակավորապես դադարեցնի հեռուստասերիալի ցուցադրությունը:

Չէ վարորդը չի մահացել, երեկ Շանթի լուրերի ժամանակ ցույց տվեցին, արդեն գիտակցության էր եկել, նույնիսկ խոսեց, շնորհակալություն հայտնեց բժիշկներին, բայց իրեն դեռ չեն ասել ընկերների մահվան լուրը: :(

comet
25.06.2009, 12:37
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:(

Ուլուանա
25.06.2009, 19:49
Ցավակցում եմ...

Ambrosine
25.06.2009, 20:14
Ցավակցում եմ...

ministr
25.06.2009, 21:30
Սցենարիստն ասումա իրենց տեղը ուրիշ մարդ չեն վերցնելու ու իրենց անունները մնալու է իրենց: Սցենարային փոփոխություններից հետո կվերսկսեն: