PDA

Դիտել ողջ տարբերակը : Օդրի Հեփբըրն (Audrey Hepburn) :)



Երկնային
21.06.2009, 02:44
Օդրի :love
Բոլոր ժամանակների իմ ամենասիրելի դերասանուհին… իր ֆիլմերից երբեք չեմ հոգնում… բոլորն էլ սիրում եմ, մեծ հաճույքով նույն ֆիլմը մի քանի անգամ կնայեմ…

ինձ համար կնոջ գեղեցկության էտալոն ա… էնքան նուրբ, քնքուշ ու մաքուր :love կատարելություն…

Օդրիին էլի սիրող կա՞ :oy
Իր ո՞ր ֆիլմերն եք դիտել: Ո՞րն եք ամենաշատը սիրում… Ու ընդհանրապես ի՞նչ գիտեք իր մասին :)

Երկնային
21.06.2009, 02:48
«Նախաճաշ Թիֆընիի մոտ» ֆիլմից "Moon River" երգը Օդրիի կատարմամբ :love


http://www.youtube.com/watch?v=U3Nqi0fg8Fo&feature=related

Երգը հատուկ Օդրիի ձայնային տվյալներին համապատասխան ա գրվել, ինչքան խաղաղ ու հանգիստ ա երգում… Հենց երգի հեղինակն նշել է, որ այս երգը բոլոր կատարողներից, որոնց մեջ տեխնիկապես շատ ավելի լավ երգողներ են եղել, հենց իր համար ամենասիրելին Օդրիին ա, քանի որ շատ կախարդական ա երգում…
Ու իրոք… շատ կախարդական ա, էնքան, որ աչքերս լցվում են էս երգից, փշաքաղվում եմ ու միևնույն ժամանակ մեղմ ժպիտ ա առաջանում :love

Ungrateful
21.06.2009, 03:11
Օդրի Հեփբըրնը ծնվել է Մայիսի 4-ին 1929 թ. Բրյուսելում, դպրոցական տարիները անցկացրել է ֆաշիստների կողմից գրաված Առնխեմում (Նիդերլանդներ), որտեղ նա ապրում էր մոր հետ, ծնողների բաժանումից հետո: Օդրին բալետ սովորեց Առխեմի կոնսերվատորիայում, պատերազմից հետո կրդությունը շարունակեց Լոնդոնում: 50 – ականների սկզբերին Օդրին այցելում էր Ֆելիքս Էյլմերի դերասանական դպրոց: 1951 թ. Ֆրանսիական գրող Կոլետտը, տեսնելով Օդրիին “Малышка из Монте - Карло” ֆիլմի նկարահանմանը պնդեց որ նա կատարի գլխաոր դերը իր ներկայացումներից մեկում: Շնորհիվ այդ ստացված աշխատանքի, Օդրին նկարահանվում է “Римские Каникулы” ֆիլմում, Գրեգորի Պեկի հետ, որի համար ստացավ “Օսկար”… Գեղեցկությունը, և դերասանական վարպետությունը հետագայում ստեղծեցին նրան շատ լավ կարիերա կինոի ասպարեզում և շոու բիզնեսում…:)

Ահա և նա...:love
http://www.geocities.com/audreyhepburn6/audrey_hepburn.jpg

Բարեկամ
21.06.2009, 06:29
Հետաքրքրական է, որ ըստ արվեստագետների Օդրիի արտաքինը չի համապատասխանում /համենայնդեպս իր ժամանակվա/ կանացի գեղեցկության ստանդարտներին. չափից դուրս նիհարություն, հարթ կուրծք, տղայական նրբիկություն, բայց այդուհանդրեձ Օդրին հեղինակավորեց կանացի գեղեցկության մի նոր տեսակ` իր տեսակը, որը երկրպագուների մեծ բանակ հավաքեց:
Կենկրետ ինձ համար Օդրիի դիմա ու մարմնա բոլոր գծերից, շարժումներից, միմիկայից, հայացքից, տխրությունից, ուրախությունից, զայրույթից ու բոլոր մյուս դրսևորումներց կաթում ա ամենանուրբ, ամենաիսկական կանացիությունը: Շատ ամբողջական կերպար ա, երբեք չհնացող:
Առաջին անգամ իրեն տեսել եմ, երբ վեց-յոթ տարեկան էի, Հռոմեական արձակուրդներ ֆիլմում, ու չգիտեմ ոնց ասեմ, շանթարգելված կախարդվել էի. նման գեղեցկություն դեռ չէի տեսել, ու անհնար էի պատկերացնում ավելին. ինքը կատարյալ էր: Երազում էի` մեծանամ դառնամ Օդրի :)) Տարիներ հետո, այսինքն վերջերս, երբ նորից նայեցի Օդրիին էդ ֆիլմում, զարմացա մի փոքր. նկատեցի, որ ատամները շատ ուղիղ չեն /դե հիմիկվա պես չի, որ հանեին ու արհեստական մարգարտաշար դնեին ;)/, ու էլի ուրիշ թերություններ նկատեցի, և մանկությանս կատարելության գագաթից Օդրին իջավ ու դառավ սովորական մարդ :)
Բայց մի երկու տարի առաջ, նայելով նախաճաշ Թիֆընիի մոտ ֆիլմը, գտա նրա մեջ ուրիշ հատկություններ` ավելի հասուն հայացքով, ու Օդրին կրկին բարձրացավ պատվանդան, բայց արդեն ոչ թե կատարելության, այլ դասականության :)

Իսկ Արուսիկի դրած երգը իմ կարծիքով էլ զգայական լավագույն երգերից է` երբևէ գրված. նրանից հին դարի հուզականության ու խոհականության բուրմունք եմ մի տեսակ առնում... :love
Էդ երգն, ի դեպ, բալիկս սիրում ա, երբ իրեն քնեցնելուց երբեմն երգում եմ :)

Ֆրեյա
21.06.2009, 09:23
Պաշտում եմ Օդրիին :love

http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/audrey-hepburn.jpg


Ամենից շատ սիրում եմ "How to Steal a Million", "My Fair Lady", "Sabrina", "Breakfast at Tiffany's"

Ինձ համար նա կանացիության կերպար է... Աշխարհը դրախտ կլիներ, եթե բոլոր կանայք ձգտեին իր պես կանացի, բարի ու մեծահոգի լինել... :love

Բացի դերասանուհի լինելուց նա նաև բարեգործությամբ է զբաղվել /Audrey Hepburn Childrens Fund/, կարող եք կարդալ դրա մասին պաշտոնական կայքում:

Օդրի Հեփբըրնի պաշտոնական կայք (http://www.audreyhepburn.com/)

Hripsimee
21.06.2009, 11:20
Ես էլ եմ սիրում Օդրիին , շատ արիստոկրատ գեղեցկություն ունի:love
Իր մասնակցությամբ Իմ քնքուշ լեդի ֆիլմն եմ տեսել:)
Ու մեկ էլ , եթե չեմ սխալվում ինքը բարեգործությամբ էլա զբաղվել :)
Հ.Գ.Փաստորեն ճիշտ էի , նոր տեսա վերևի գրառումը:

Lion
21.06.2009, 12:47
Նուրբ ու քնքուշ, հիանալի մի արարած, որին ուզում ես վերցնել ձեռքերիդ վրա և այնքաաան զգույշ սիրել, որ հանկարծ չվնասես: «Հռոմեական արձակուրդներ», «Ինչպես գողանալ միլիոն» - կինոյում ստեղծված ամենաչքնաղ ու ռոմանտիկ կերպարներից մեկն է, որը պատկանում է այդ հիանալի կնոջը...

cold skin
22.06.2009, 13:22
Չմոռանանք, որ նա Յուբեռ դե Ժիվենշիի մուսան է եղել : «Ես քեզ արգելում եմ տխրել»- այսպես էր արտահայտվել վարպետը, երբ նա կորցրել էր երեխային:
Իսկ առաջին հանդիպումը վարպետը կհիշի իր ամբողջ կյանքում. /մեջբերումը կանեմ ռուսերեն, թարգմանելուց կորցնում է հմայքը/ неуверенные шаги незнакомой обворожительной женщины, плавный поворот изящной головы, трогательность тоненькой шеи и страстность невыразимо прекрасных черных глаз - самых красивых глаз Голливуда. Незрелый плод, нераспустившийся цветок... Она не будила желаний, она внушала надежды.

Ungrateful
23.06.2009, 03:08
Նշեմ որ Օդրին իր ազատ ժամանակի մեծ մասը տրամադրում էր բարեգործությանը,:) եղել է UNICEF-ի հատուկ դեսպան, մասնակցություն է ունեցել բարեգործական միսիաին Սոմալիում`պատերազմի ժամանակ:

Ungrateful
23.06.2009, 03:22
1960 թ. Ծնվել է Օդրիի առաջին երեխան`Շոնը:
Առաջին ամուսնուց բաժանվելուց հետո, 1968 թվականին նա 2-րդ անգամ անուսնանում է իտալացի բժիշկ Անդրեա Դոտիի հետ , մեկ տարի անց նրանց մոտ ծնվում է 2-րդ երեխան`Լյուկան :
Օդրիի վերջին դերասանական աշխատանքը եղավ դերը `Ստիվեն Սպիլբերգի “Always” ֆիլմում 1989 թ. :

Ungrateful
23.06.2009, 05:25
Ահա Օդրիի մասնակցությամբ ֆիլմերը.

1948 — Голладский за семь уроков
1951 — Смех в раю
1951 — Зёрнышко дикого овса
1951 — Банда с Лавендр Хилл
1951 — Рассказы молодых жен
1952 — Засекреченные люди
1953 — Римские каникулы
1954 — Сабрина
1956 — Война и мир
1957 — Забавная мордашка
1957 — Любовь после полудня
1959 — Зелёные поместья
1959 — История монахини
1960 — Непрощенная
1961 — Завтрак у Тиффани
1961 — Детский час
1963 — Шарада
1964 — Париж, когда там жара
1964 — Моя прекрасная леди
1966 — Как украсть миллион
1967 — Двое на дороге
1967 — Дождись темноты
1976 — Робин и Мэриан
1979 — Кровная связь
1981 — Они все смеялись
1987 — Любовь среди воров
1989 — Всегда


և նրա աստղը Հոլիվուդում... :love
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/e/ee/Audrey_Hepburn_Hollywood_Star.jpg

Smokie
24.03.2016, 11:50
Իսկական գեղեցկուհի::love
https://i.imgur.com/08PWP8Y.jpg
Օդրիի կատարմամբ ֆիլմերից «Римские каникулы»-ն եմ նայել , չեմ էլ հիշում ամբողջությա՞մբ, թե՞ չէ::D:oy
Համ էլ չգիտեի, որ «Как украсть Миллион»-նի գլխավոր դերակատարն էլ ա ու որ «Moon River»-ը ինքն ա առաջինը երգել::roll

Ի դեպ՝ «Balto»-ի մուլտիկում Ջենային պատկերելու համար իրեն են նմանեցրել: Բայց անկեղծ ասած ես քիչ եմ նմանեցնում::oy
http://vignette4.wikia.nocookie.net/scratchpad/images/8/8e/Jenna_4.jpg/revision/latest?cb=20131021032109

Եթե չեմ սխալվում ոմանք էլ հայ դերասանուհի Լուսինե Ղարիբյանին են իր հետ նմանեցնում: Իրոք կա որոշակի նմանություն:
https://fbcdn-photos-b-a.akamaihd.net/hphotos-ak-xfa1/v/t1.0-0/p206x206/532376_173202619492458_426686987_n.jpg?oh=c0a4cdb8bb5a1ef43e123edf45f21a3f&oe=578AA6D6&__gda__=1468338289_f9c7cb7b8cd3431af56a4d5f0387bbca