PDA

Դիտել ողջ տարբերակը : Յունիկոդ vs. ANSI

Rammstein
20.06.2009, 12:02
Հայերեն տեքստ գրելիս ANSI ե՞ք գործածում, թե՞ Յունիկոդ:

Ես միա անգամից ասեմ, որ կտրականապես դեմ եմ ANSI-ին, քանի որ դա համարում եմ ոչ թե նորմալ գրել, այլ «էշը ցեխից հանել»: Ես էլ եմ երբեմն օգտվում ԱՆՍԻ-ից, իհարկե այն դեպքերում, եթե տվյալ ծրագիրը չի ճանաչում յունիկոդը (Օրինակ՝ ArchiCAD 12-ը չի ճանաչում, ո՛չ հայերեն, ո՛չ ռուսերեն յունիկոդերը):

Մեկ էլ կարող է ANSI օգտագործեմ, եթե սարքում եմ գրաֆիկական ինչ-որ բան (օրինակ՝ Photoshop-ում) ու պետք է ֆոնտ, որը Յունիկոդում չկա:

Մնացած բոլոր դեպքերում աշխատում եմ օգտագործել Յունիկոդ ու կարծում եմ, որ ANSI-ի մասին վաղ թե ուշ բոլորը կմոռանան: :)

blablabla
20.06.2009, 14:36

Ես էլ եմ ներվայնանում Arial Armenian ու դրա նման ուրիշ ֆոնտերից.. sylfaen-ը համ ավելի գեղեցիկ ֆոնտա համ էլ գրետե բոլոր տեղերում աշխատումա:

Firegirl777
20.06.2009, 16:11
Տեքստեր հավաքելուց միշտ ել կողմ եմ եղել ANSI -ին, կարող ես գրել տարբեր տառատեսակներով ձևավորել տեքստը, ու նորմալ աշխատել նրա հետ, իսկ unicode-ը մնում է միայն ինտերնետի համար..

_Հրաչ_
21.06.2009, 00:45
Իրոք, որ: Sylfaen, Tahoma (Armenian). Կարգին, սիրուն նայվող ու հարմար ա շատ յունիկոդը: Ու մենակ ինտերնետի համար չէ: Windows-ի սիստեմն էլ ա յունիկոդ նշաններով աշխատում: Հեռախոսների սիստեմները` նույնպես:

Rammstein
22.06.2009, 17:06
Ես էլ եմ ներվայնանում Arial Armenian ու դրա նման ուրիշ ֆոնտերից.. sylfaen-ը համ ավելի գեղեցիկ ֆոնտա համ էլ գրետե բոլոր տեղերում աշխատումա:

Ճիշտն ասած Sylfaen-ը ես չեմ սիրում։ Ավելի եմ հավանում Tahoma Armenian-ը(չնայած դա էլ իդեալական չի)։

Ու մենակ ինտերնետի համար չէ: Windows-ի սիստեմն էլ ա յունիկոդ նշաններով աշխատում: Հեռախոսների սիստեմները` նույնպես:

Այո, ու դրա պատճառը պարզ է` Հայերեն Յունիկոդը հենց բուն հայերեն տառերն են, իսկ ԱՆՍԻ-ն` անկապ նշաններ ու տառեր են (օրինակ` ³Û ë»Ýó ÑÇÙ³ñ ï³é»ñ »Ý), որոնց տվյալ ֆոնտը ձեւափոխում է հայերեն տառերի։ Դրա համար էլ եթե հայերեն ԱՆՍԻ-ով գրելիս Word-ի մեջ նախադասությունը սկսվու է «Ֆ» տառով, ինքը ավտոմատ, որպես գլխատառացում այդ «Ֆ»-ն դարձնում է «Ն», քանի որ ԱՆՍԻ-ում Ֆ=ü, իսկ Ն=Ü։ :)

Chilly
12.11.2009, 10:54
Դրա համար էլ եթե հայերեն ԱՆՍԻ-ով գրելիս Word-ի մեջ նախադասությունը սկսվու է «Ֆ» տառով, ինքը ավտոմատ, որպես գլխատառացում այդ «Ֆ»-ն դարձնում է «Ն», քանի որ ԱՆՍԻ-ում Ֆ=ü, իսկ Ն=Ü։Դրանից խուսափելու համար ընդամենը պետք է Word-ում անջատել AutoCorrect-ը

Yellow Raven
12.11.2009, 14:31
Փաստորեն ստեղ ոչ մեկ հիշողություն չի խնայում:))

Rammstein
05.07.2010, 13:04
Կառավարությունը պետական բոլոր կառույցներից կպահանջի օգտագործել Unicode կոդավորումը

Երեւան (Մեդիամաքս). ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ Է կատարել պետական գործավարության կարգում, որոնք նախատեսում են անցում Unicode կոդավորմանը թվային փաստաթղթաշրջանառությունում եւ պաշտոնական կայքերում:

Ինչպես նիստում հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, IT-ոլորտում մի շարք կազմակերպություններ դիմել են կառավարությանը`նշելով, որ պաշտոնական որոշ կայքերն ու փաստաթղթաշրջանառությունը հասանելի չեն Unicode կոդավորմամբ, ինչը դրանց օգտագործման հետ կապված բարդություններ է առաջացնում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ այդ խնդիրը բարձրացրել են նաեւ հասարակական կազմակերպություններն ու BarCamp եւ Digitec ֆորումների մասնակիցները:

«Unicode կոդավորումը Հայաստանում միակն է, որը համապատասխանում է մեր օրենսդրության չափանիշներին, եւ պետական բոլոր կառույցները պարտավոր են կիրառել այն»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է գրավոր ծանուցում ուղարկել բոլոր պետական կառույցներին` Unicode կոդավորմանը պարտադիր անցման մասին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Աղբյուր` itel.am

Chuk
05.07.2010, 13:23
Բայլու՜ս... տղեքը զարթնեցին... դե ի՞նչ ասես, ՀՀ-ն ՏՏ բնագավառում առաջավոր ա :[

davidus
05.07.2010, 14:19
Ժողովուրդ, պատի մեջ գերան մտցրեք... հազիվ... մնաց ուսումնական հաստատություննեում էլ ArialArmenian ապուշ ֆոնտից հրաժարվեն, անցնեն յունիկոդի:

Բայց էս TahomaArmenian-ը ոնց ա դուրս գալիս..:love

BOBO
05.07.2010, 15:53
դրանից ապուշ ֆոնտ մեկել յունիկոդ մս-նա. 7-ի տահոման էլի տանելիա