PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուլուանայի նկարածները

Ուլուանա
20.10.2008, 09:01
Ժող, մի քիչ առաջ նկարեցի մատիտով, գուշակեք՝ ով ա. :oy

http://www.imagger.com/uploads/90159_Nerses.jpg

Վարպետ
20.10.2008, 09:02
Նորոն լավ էլ ստացվել ա։ :hands
Նոր, դու բոլորի մոտ լավ ես դուրս գալիս, փաստորեն, կարգին ծաղրանկարագենիկ ես։ :))

Ժող, էս էլ ես մի քիչ առաջ նկարեցի մատիտով, գուշակեք՝ ով ա. :oy

http://www.imagger.com/uploads/90159_Nerses.jpg
Ան, հանճարեղ ա~, էս խոմ մեր փեսեն ա~ :D Ի~նչ լավն ա:)

Ներսես_AM
20.10.2008, 10:06
իմ քիթը տենց վառ արտահայտվածա հա՞ :beee :cry …ցռը

Ավելացվել է 30 վայրկյան անց
հեչ լավ չի ստացվել :beee

Արշակ
20.10.2008, 17:38
Ժող, էս էլ ես մի քիչ առաջ նկարեցի մատիտով, գուշակեք՝ ով ա. :oy

http://www.imagger.com/uploads/90159_Nerses.jpg
Փեսեսա։ :hands Հլը հայացքը…բա ունքերը:love

Բարեկամ
21.10.2008, 04:31
Ան, փաստորեն դու սենց տաղանդներ ես ունեցել, չեմ իմացել :'
Ներսեսը միանգամից խփեց հայացքիդ, չնայած իրեն մենակ նկարներով եմ տեսել…

Ի դեպ, միշտ մտածել եմ, որ եթե նկարողի մոտ դիմանկար չի ստացվում, ուրեմն նկարիչ չի: Ու միշտ մտածել եմ՝ բարդ ա շատ դիմանկար նկարելը, այսինքն մենակ տվյալ մարդուն հատուկ էն աներևույթը գիծը, ավելի շուտ գծային թրթիռը բռնելը ու դեռ մի հատ էլ թղթին արտապատկերելը :{
Ան, բայց ես լինեի քո տեղը հաստատ կզարգացնեի էդ բնատուր հակումդ, դասեր կվերցնեի, կմոտեցնեի ակադեմիական մակարդակի: Չի կարելի թաղել… :B

Ուլուանա
22.10.2008, 07:19
Մի հատ էլ նկարեցի, գուշակեք. :oy

http://img690.imageshack.us/img690/4638/yerknayin.jpg

Բարեկամ
22.10.2008, 07:33
Ան :think ևս մեկ վկայություն սովետում ծնված լինելու անբախտության մասին …

Չգիտեմ նկարչական տեխնիկայի տեսակետից ոնց, բայց զուտ որպես դիտող ասում եմ՝ երկնայինի դինամիկան , թրթիռը բռնել ես :love

Rhayader
22.10.2008, 09:17
երկնայինի դինամիկան , թրթիռը բռնել ես :love
46.5 MHz մոտավորապես:D
Հմմ... Իմ մոտ մի փոքր այլ մտքեր եկան, բայց դրանք այնքան աղոտ են, որ ես դեռևս կլռեմ:

Kuk
22.10.2008, 11:38
Մի հատ էլ նկարեցի, գուշակեք. :oy

http://img690.imageshack.us/img690/4638/yerknayin.jpg

Երկնայինը..:love

ԿԳԴ
22.10.2008, 12:15
Մի հատ էլ նկարեցի, գուշակեք. :oy

http://img690.imageshack.us/img690/4638/yerknayin.jpg

Լավա ստացվել,:hands ես էլ ճանաչեցի...

Elmo
22.10.2008, 15:55
Մի հատ էլ նկարեցի, գուշակեք. :oy

http://img690.imageshack.us/img690/4638/yerknayin.jpg

Վայ սմայլիկն ա: Ստեղ էլ ա պուպուշ :)

Ուլուանա
04.11.2008, 08:19
Էս էլ Needles In Eyes–ը՝ դիմանկարի բնորդ հանդիսացող լուսանկարի հետ: ;) Բայց էս անգամ ոնց որ թե մի քիչ էն չի ստացվել... :(

http://www.imagger.com/uploads/604008_nkarelu_.jpg http://www.imagger.com/uploads/233102_SOF_.jpg

Հակոբ Գեւորգյան
04.11.2008, 08:45
Ախ դու հրաշալի, այս ինչ լավ ես նկարել :) բրավա՛

Դեկադա
04.11.2008, 11:00
Էս էլ Needles In Eyes–ը՝ դիմանկարի բնորդ հանդիսացող լուսանկարի հետ: Բայց էս անգամ ոնց որ թե մի քիչ էն չի ստացվել...

Նման է, բայց ինձ թվաց մի քիչ կլորացրել ես կզակի մասը:Կարողա և սխալվում եմ::)

Ուլուանա
04.11.2008, 21:47
Նման է, բայց ինձ թվաց մի քիչ կլորացրել ես կզակի մասը:Կարողա և սխալվում եմ::)
Հա, ճիշտ ես նկատել. ոչ միայն կզակը, ընդհանուր դիմագծերը մի քիչ կլորոտ են ստացվել... :oy Needles In Eyes–ն ինքն էլ նույնն ասեց, ի դեպ։

Ուլուանա
06.11.2008, 09:35
Էս ո՞վ ա. :)

http://img25.imageshack.us/img25/663/sasun.jpg

Բարեկամ
06.11.2008, 09:39
:) Սասունն ա…

Ձայնալար
06.11.2008, 09:39
Վայ, Սասը շրթներկով :D Շատ լավ ա ստացվել, Ան :hands

Ariadna
06.11.2008, 10:22
Էս ո՞վ ա. :)

http://img25.imageshack.us/img25/663/sasun.jpg

Վուուույ, էս ինչ լավն ա, մենակ մազերն են սանրված չափից ավել :D

քաղաքացի
06.11.2008, 17:16
Վայ… Ես եմ :oy

Լավն ա: Սենց մեկ էլ ինձ Փարիզում են նկարել :love

Elmo
06.11.2008, 17:19
Ես էլ եմ ուզում::oy

ivy
06.11.2008, 17:23
Էս ո՞վ ա. :)

http://img25.imageshack.us/img25/663/sasun.jpg

Ինչ նման ա։ :)

Գալաթեա
06.11.2008, 17:24
Պստոս :love

Երկնային
06.11.2008, 17:27
կոպիա Սասն ա… :)

Dayana
06.11.2008, 17:28
Ամոթ չլինի ասել, չէի նկատել, որ Սասը նշաձև աչքեր ունի :oy

Ուլուանա
20.06.2009, 00:41
Քանի որ «Ակումբցիների նկարներ ու ծաղրանկարներ» (http://www.akumb.am/showthread.php?t=35133) թեման արդեն վաղուց փոխել է իր ուղղությունը՝ դիմանկարային բնույթից անցնելով սյուժետայինի, մտածեցի՝ երևի ճիշտ կլինի՝ էնտեղից իմ նկարածներն առանձնացնեմ այս թեմայում, ընթացքում էլ թեման համալրեմ ակումբցիների նոր դիմանկարներով ու ծաղրանկարներով: :)

Վերջապես որոշեցի ամուսնուս՝ Վազգենին էլ նկարել (դե, ինքն էլ է ակումբցի, թեև պասիվ, լուսանկարներն էլ շատերդ տեսել եք, երևի կճանաչեք), սկզբում՝ սովորական դիմանկար, հետո՝ ծաղրանկար. :)) :oy

http://img709.imageshack.us/img709/2825/vazgen.jpghttp://img189.imageshack.us/img189/489/vazgena.jpg

Dayana
20.06.2009, 00:44
Ան :D ծաղրանկարը վերջնա :D
հեսա ես էլ եմ հերթագրվելու :oy

ԿԳԴ
20.06.2009, 00:46
Ծաղրանկարն ինձ ավելի դուր եկավ, շատ խարակտերնի նկարա, որ չասեիր ամուսինդա, մեկա միանգամից կճանաչեինք: Լավնա:D

Chuk
20.06.2009, 00:47
Իմ դուրն էլ հատկապես ծաղրանկարն եկավ :))

Kuk
20.06.2009, 00:48
Ծաղրանկարի վրա չես ստորագրել, որ հանկարծ ջղայնանա, ասես՝ իբր դու չես նկարել հա՞:))

Դեկադա
23.06.2009, 09:23
Ուլուանա էս ծաղրանկարը սպանումա:handsիսկ ինքը ինչիա էտքան նիհարել կարոտից թե՞ սոված ես թողնում;)

Ռուֆուս
23.06.2009, 12:36
Քանի որ «Ակումբցիների նկարներ ու ծաղրանկարներ» (http://www.akumb.am/showthread.php?t=35133) թեման արդեն վաղուց փոխել է իր ուղղությունը՝ դիմանկարային բնույթից անցնելով սյուժետայինի, մտածեցի՝ երևի ճիշտ կլինի՝ էնտեղից իմ նկարածներն առանձնացնեմ այս թեմայում, ընթացքում էլ թեման համալրեմ ակումբցիների նոր դիմանկարներով ու ծաղրանկարներով: :)

Վերջապես որոշեցի ամուսնուս՝ Վազգենին էլ նկարել (դե, ինքն էլ է ակումբցի, թեև պասիվ, լուսանկարներն էլ շատերդ տեսել եք, երևի կճանաչեք), սկզբում՝ սովորական դիմանկար, հետո՝ ծաղրանկար. :)) :oy

http://img709.imageshack.us/img709/2825/vazgen.jpghttp://img189.imageshack.us/img189/489/vazgena.jpg
Իմ մոտ նկարները ընդհանրապես չեն բացում :(

Ուլուանա
23.06.2009, 19:25
Իմ մոտ նկարները ընդհանրապես չեն բացում :(
Ի, ո՞նց։ :unsure
Հետաքրքիր է, էլի մարդիկ կա՞ն, որ չեն տեսնում։
Մեյլդ ՊՄ–ով ուղարկի, ուղարկեմ մեյլիդ։ :)) Լուրջ։ ;)

Ռուֆուս
23.06.2009, 20:20
Ի, ո՞նց։ :unsure
Հետաքրքիր է, էլի մարդիկ կա՞ն, որ չեն տեսնում։
Մեյլդ ՊՄ–ով ուղարկի, ուղարկեմ մեյլիդ։ :)) Լուրջ։ ;)

Վայ, հենց նոր նայեցի, նկարները երևացին: Երևի նկարների սայթի հետ պրոբլեմ կար, իմ մոտ չէր բացում :)

Apsara
23.06.2009, 20:38
Ուլու, քո տաղանդները կարծում եմ վերջ չունեն, մոլոդեց, Բարեկամի ասածով մարդկանց թրթիռը կարողանում ես փոխանցել թղթին, կայֆա:hands

Ֆոտոն
13.11.2009, 02:39
Բացի Սոֆի նկարից, բոլորը նման էին: Շատ լավն են, նկարողն է լավ նկարել, է՞լի: :))
Ծաղրանկարն ինձ էլ ամենաշատը դուր եկավ:

Մեկ էլ նկատեցի, որ բարության արտահայտումը քեզ մոտ շատ լավ է ստացվում: Օրինակ՝ Քաղաքացու և Երկնայինի նկարներում: :)

Ուլուանա
13.11.2009, 02:41

Շնորհակալ եմ։ :oy

Լուսաբեր
13.11.2009, 14:14
Ուլուանա ջան, ընտիր էլ նկարում ես գիտե՞ս :hands Դե ամուսնուդ նկարով էի տեսել, բայց դե որ ծաղրանկարը շատ լավա ստացվել հաստատ, երևի իրեն շատ մոտիկից ճանաչելուց էլա :)
Տեսնենք տեսնենք :hands

Մանոն
13.11.2009, 15:42
Անուկ ջան, էս ինչ ընտիր է ստացվել :): իրոք բազմափեշակ ես, գիտե՞ս ինչքան լուրջ նկարիչների մոտ դիմանկարը չի ստացվում…Կեցցե՛ս ;)

Ուլուանա
14.11.2009, 01:19
Ուլուանա ջան, ընտիր էլ նկարում ես գիտե՞ս :hands Դե ամուսնուդ նկարով էի տեսել, բայց դե որ ծաղրանկարը շատ լավա ստացվել հաստատ, երևի իրեն շատ մոտիկից ճանաչելուց էլա :)
Տեսնենք տեսնենք :hands

Անուկ ջան, էս ինչ ընտիր է ստացվել :): իրոք բազմափեշակ ես, գիտե՞ս ինչքան լուրջ նկարիչների մոտ դիմանկարը չի ստացվում…Կեցցե՛ս ;)
Շնորհակալ եմ :), հավեսի գցեցիք նույնիսկ։ :roll :))

Ուլուանա
15.11.2009, 06:48
Ճանաչու՞մ եք. :)

http://img638.imageshack.us/img638/1807/kita.jpg

Rhayader
15.11.2009, 07:15
Ճանաչու՞մ եք. :)

http://img638.imageshack.us/img638/1807/kita.jpg

Լավ էլի:D Կիտայի դեմքի արտահայտությունն ա:D

Ուլուանա
15.11.2009, 09:33
Էլի։ :)) Ինչպես որ խոստացել էի. ;)

http://img694.imageshack.us/img694/624/sof2.jpg

ԿԳԴ
15.11.2009, 10:15
Նմանեցնելը քո մոտ շատ լավա ստացվում, ապրես, միանգամից ճանաչեցի: :hands

Ուլուանա
15.11.2009, 21:07
Ծաղրանկար. :)
http://img171.imageshack.us/img171/8864/yervand.jpg

Ուլուանա
15.11.2009, 21:46
Ժող, մի խնդրանք. որ շնորհակալություն եք տալիս, մի հատ էլ գոնե գրեք, թե ձեր կարծիքով՝ ով ա։ Ի՞նչ իմանամ, կարող ա՝ սխալ մարդու տեղ եք դրել։ :8 Ես հատուկ չեմ գրել, թե ում եմ նկարել, որ տեսնեմ՝ ճանաչելի ա, թե չէ։ Իսկ սենց չեմ իմանում։ :(

Հայկօ
15.11.2009, 22:47
Երոն ա :): Բայց նկարել ես, հետո ես որոշե՞լ, որ ծաղրանկար ա, թե՞ հենց սկզբից էլ որպես ծաղրանկար էիր նկարում :)):

Ուլուանա
15.11.2009, 22:54
Երոն ա :): Բայց նկարել ես, հետո ես որոշե՞լ, որ ծաղրանկար ա, թե՞ հենց սկզբից էլ որպես ծաղրանկար էիր նկարում :)):
Չէ, հենց սկզբից էլ ծաղրանկար էի նկարում։ :)) Չնայած հաճախ ա լինում, որ նկարելու ընթացքում եմ քիչ–քիչ զգում, որ ծաղրանկար ա ստացվում, բայց սա էդ դեպքերից չէր։

Ֆոտոն
15.11.2009, 22:57
Քանի որ անունները վերևում գրված չեն, իմ գուշակածով ասեմ: :)

Կիտային եմ տեսնում

ԿԳԴ-ի Կիտան (http://www.akumb.am/showpost.php?p=1850761&postcount=1639)չճանաչեցի, ինչ ճիշտն է, ասում եմ: Նեղանալ չկա:

Քո նկարում մի անգամից ճանաչեցի, շատ նման է եղել: Բայց մի նրբություն կա: Որ երկար նայեցի նկարին, էդ նկարը սկսեց չար թվալ: :oy Մի տեսակ հիշեցրեց Մոխրոտիկի քույրերից մեկին: (չգիտեմ ո՛ր մեկին) :esim
Հետո, որ էլի նայեցի, չափազանց բարի թվաց: Երկակի է:

Մյուսով Սոֆին եմ տեսնում

Ուրիշ տարբերակ չեմ էլ պատկերացնում: Որոշ բաներ շատ նման են, մի բան կա, նման չի, բայց չեմ հասկանում՝ ինչն է: Աչքերը կամ ակնոցը, եսի՞մ:

Երվանդը չի՞

Բավականին նման է: Անընդհատ սպասում էի, որ մի հումոր աներ ու ծիծաղեր:
Ընդհանուր ինձ դուր եկան: Բայց Կիտայի դիմանկարի (միգուցե Կիտային ո՛չ բնորոշ, չգիտեմ) բնավորության արտահայտչականությունը իսկապես զիլ է ստացվել: :love

Chuk
16.11.2009, 00:29
Կիտայի նկարը դեմքի խորամանկ արտահայտությունը հրաշալի ա բռնացված ու ընդհանուր նմանությունն ակնհայտ ա, բայց քթի մասը ինչ-որ էն չի :think

Սոֆը ինքն ա, համ որպես նման, համ էլ որպես ուղղակի նկար ահագին հավանեցի:

Երոյի ծաղրանկարը վերջն ա :)

Երվանդ
18.11.2009, 02:52
:think Ջղայնացա:angry:D:D

Ուլուանա
23.11.2009, 18:24
Որոշել եմ այսուհետև իսկական ծաղրանկարներ անել՝ ծաղրանկարին բնորոշ չափազանցություններով, էնպես որ քիչ թե շատ վախենալու ծաղրանկարները սրանից հետո նորմա են դառնալու։ :P :D Մի խոսքով՝ ծաղրանկար պատվիրելիս սիրուն դուրս գալու վրա հույս դնել հաստատ չարժե։ ;)

Եվ այսպես, գուշակեք. :)) :oy

http://img52.imageshack.us/img52/2007/fotona.jpg

Լուսաբեր
23.11.2009, 18:36
Լավնա :hands :D
Առաջին հայացքից Բարձրահասակին նմանեցրի :think բայց չգիտեմ
Լավնա շատ, մի անգամ էլ ինձ կծաղրանկարես, մանրից հերթագրվում եմ :D

Ուլուանա
23.11.2009, 18:52
Լավնա :hands :D
Առաջին հայացքից Բարձրահասակին նմանեցրի :think բայց չգիտեմ
Լավնա շատ, մի անգամ էլ ինձ կծաղրանկարես, մանրից հերթագրվում եմ :D
Շնորհակալ եմ, բայց Բարձրահասակը չի։ :)) Բարձրահասակի արտաքինն իսկի չեմ հիշում, ճիշտն ասած։

Երկնային
23.11.2009, 18:59
Չէ, Բարձրահասակը չի, Ֆոտոնն ա :)

Chuk
23.11.2009, 19:10
Նկարը լավն ա, հավեսն ա :)
Բայց չնմանացրի :oy

Լուսաբեր
23.11.2009, 19:17
Ֆոտոնն է՞ր /ա :think

Ուլուանա
23.11.2009, 19:18
Ֆոտոնն է՞ր /ա :think
Հա։

Enigmatic
23.11.2009, 19:18
Երոն ու Կիտան շատ ծիծաղալու են, մեռա:lol:lol շատ նման են, ապրես: Բարձր ծիծաղում եմ:

Մանուլ
23.11.2009, 19:24
Ես էլ չճանաչեցի Ֆոտոնին :8:
Բայց մնացածը շատ լավ էին ստացվել :)

Ֆոտոն
23.11.2009, 20:50
Ինձ, որպես ծաղրանկարված կողմ, շատ է դուր եկել: Ապրի Անուկը, որ էսքան հաջող է անճոռնիացրել ինձ: :D Մի ժամ ծիծաղել եմ, աչքերի, ճակատի մասերը առավել հաջող են ստացվել, ճանաչելի եմ: Բերանի մասն էլ չափազանց ծիծաղելի, լավ իմաստով: Համ նման է, համ էլ չափազանցված: Դե կարծիքս չի հավակնում օբյեկտիվ լինելուն էս դեպքում: Մեկ էլ քառակուսի թշերի վրա եմ շատ ծիծաղել:
Շնորհակալ եմ, Անուկ ջան: :):love

Ռուֆուս
23.11.2009, 23:26
Առաջին հայացքից չհասկացա թե ով է, բայց բավականին լավ է ստացվել, որոշակի նմանություններ կան :)

ԿԳԴ
24.11.2009, 10:37
Եվ այսպես, գուշակեք. Ես միանգամից Ֆոտոնին ճանաչեցի, ասում եմ էլի միանգամից կարում ես էն բնավորության կարևոր գծերը ստանաս, թե ժպիտը, թե ճակատի գծերը,թե կզակը, լավ ես ստացել, ապրես::hands Տեսնես մի օր մի ծաղրանկարը կտեսնե՞մ: :oy

Ձայնալար
24.11.2009, 11:03
Կիտան ու Երոն վորջն են :hands, Ֆոտոնը կարծես թե սխալ ուղղությամբ էր անճոռնիացվել, երևի նրանից էր, որ ռեալում չես տեսել:

Ուլուանա
01.02.2010, 20:59
10 տարի առաջ եմ նկարել։ Դե, Ֆրեդդի Մերկուրիի՝ մեծ չափի նկար չունեի, «ստիպված» ինքս նկարեցի։ :))

http://img710.imageshack.us/img710/4066/freddie.jpg

Ֆոտոն
02.02.2010, 02:09
Ան, էս ի՜նչ լավ է ստացվել: Բնավորությունը իսկն է, արտաքինն էլ ինքն է: :)

Ուլուանա
02.02.2010, 02:19
Ան, էս ի՜նչ լավ է ստացվել: Բնավորությունը իսկն է, արտաքինն էլ ինքն է: :)
Շնորհակալ եմ։ :)

Ուլուանա
19.02.2010, 19:58
Ներկայումս պասիվ ակումբցի է, բայց շատերդ եք ճանաչում. :)

http://img97.imageshack.us/img97/8763/40441039.jpg

Ռուֆուս
21.02.2010, 21:41
Մելիքը չի՞ :)

Ուլուանա
21.02.2010, 21:48
Մելիքը չի՞ :)
Հա։ :)
Հազիվ մեկը բարձրաձայնեց, թե չէ՝ մենակ սուսուփուս շնորհակալություն են դնում, քաշվում մի կողմ։ :))

Ֆոտոն
23.02.2010, 01:24
Վա՜յ :))
Էս ինչ լավ նկար ա: Մելիքին չեմ ճանաչում: Բայց ամենայն հավանականությամբ բնավորությամբ էսպես շփվող, կենսուրախ, պայծառ ու ազնիվ է: :) Մեկ էլ շատ բարի ա ստացվել: Դա էլ է, չէ՞, իրականությանը համապատասխանում: ;)

Ուլուանա
05.04.2010, 18:06
Ու՞մ կիսադեմն ա. :oy

http://img52.imageshack.us/img52/6673/vazgenprofileblog.jpg

Մանուլ
05.04.2010, 18:09
Վազգենի՞ :}:

Ուլուանա
05.04.2010, 18:11
Վազգենի՞ :}:
Հա։ :)

Dayana
05.04.2010, 19:42
Էս նկարը լավն ա: Վազգենն էստեղ նենց բարի դեմք ունի, իսկ նախորդ նկարները նայելիս մտածում էի, Վազգենը ջղայն ձյաձյա ա :))

Ուլուանա
05.04.2010, 19:50
Էս նկարը լավն ա: Վազգենն էստեղ նենց բարի դեմք ունի, իսկ նախորդ նկարները նայելիս մտածում էի, Վազգենը ջղայն ձյաձյա ա :))
:D Չէ, իրականում շատ մեղմ ու բարի ձյաձյա ա։ :love :)) :oy

Ֆոտոն
05.04.2010, 21:10
:D Չէ, իրականում շատ մեղմ ու բարի ձյաձյա ա։ :love :)) :oy

Անձամբ շփվելուց հետո իսկապես ես էլ զգացի Վազգենի մեղմ, բարի, խոհուն, լուրջ, .... բնավորությունը: :)
Անուկ ջան, շատ լավ ես այս անգամ էս բոլորն արտահայտել մեկ նկարի մեջ: :) Բրավո. հիանալի է ստացվել:

Ungrateful
05.04.2010, 21:55
Վազգենի դիմանկարը դուրս եկավ: Դեմքի արտահայտությունը ու ընդանուր պոզան... Ես, լրիվ նույն ձևի լուսանկար ունեմ:
Չգիտեմ ինչի, բայց տենց դիմանկար ես էլ կուզենայի :esim:

Chuk
05.04.2010, 23:42
Շատ լավ ա ստացվել :)

Ուլուանա
07.04.2010, 18:40
Շնորհակալ եմ կարծիքների համար։ :)

Ուլուանա
07.04.2010, 18:41
Վաղուց էի խոստացել, երեկ վերջապես ի կատար ածեցի։
Շուտ եմ ասել՝ քթի մեծության համար հետս կռիվ անել չկա :oy. ծաղրանկար ա, ես մեղք չունեմ. :P :))

http://img411.imageshack.us/img411/5730/rufust.jpg

Adriano
07.04.2010, 18:57
Ժող էս ում նկարնա?

Ուլուանա
07.04.2010, 18:59
Ժող, ով ճանաչել ա, ձայն հանեք, էլի։

Yeghoyan
07.04.2010, 19:00
Ժող, ով ճանաչել ա, ձայն հանեք, էլի։

Հայկը չի՞, Ռուֆուսը :8

Դատարկություն
07.04.2010, 19:06
Հայկը չի՞, Ռուֆուսը :8
Ես էլ եմ էդպես մտածում:)

Ուլուանա
07.04.2010, 19:07
Հայկը չի՞, Ռուֆուսը :8
Հա։ :)

Chuk
07.04.2010, 19:09
Վաղուց էի խոստացել, երեկ վերջապես ի կատար ածեցի։
Շուտ եմ ասել՝ քթի մեծության համար հետս կռիվ անել չկա :oy. ծաղրանկար ա, ես մեղք չունեմ. :P :))

Լոլ, մոտս դանդաղ էր բացվում, գլխարկը սկզբում բացվեց, կարծեցի ես եմ ու արդեն ուզում էի «ջղայնանալ» Չուկի նշանի փոխարեն Nike-ի նշան նկարած լինելու համար, էն էլ պարզվեց Ռուֆն ա :))
Բնութագրիչ ա :)

Ռուֆուս
07.04.2010, 21:04
Ան ջան, լավն ա, մերսի :))

Մոտս հիստերիկ ծիծաղի նոպա է բռնվել, չգիտեմ ինչի :D

Ձայնալար
07.04.2010, 21:32
Ոնց-որը ո՞րն ա շատ նման ա ու շա՜տ ծաղրանկար, քիթը ճիշտ ա միքիչ փոքր ես արել, երևի կաշառք մաշառք ա խոստացել, բայց շատ նման ա:

Միանգամից ասեմ, որ Վազգենն էլ էր շատ լավ ստացվել՝ մի տեսակ զգացվում էր, որ ուրիշ մարդ չի նկարողը սիրելով էիր նկարել:

Համ էլ ասեմ, որ նախանձում եմ :beee Ախր դիմանկարը դժվար բան ա :hands

Ուլուանա
26.04.2010, 09:14
Չնայած շատերը երևի չեն ճանաչում, բայց ճանաչողներ հաստատ կան, էնպես որ գուշակեք. :oy

http://img37.imageshack.us/img37/1411/shshuk.jpg

ԿԳԴ
26.04.2010, 09:39
Չնայած շատերը երևի չեն ճանաչում, բայց ճանաչողներ հաստատ կան, էնպես որ գուշակեք. :oy

Ճիշտ ա չեմ ճանաչում, բայց քեզ նմանություն ունի, կարո՞ղ ա քույրիկդա::think:oy

Chuk
26.04.2010, 09:58
Որ Շուշանին չճանաչեի, կմտածեի թե քեզ ես նկարել՝ ոչ էնքան նման :))
Բայց Շուշանն ա ու նման ա :)

Դեկադա
26.04.2010, 10:06
Ուլուանա-ի խոսքերից
Չնայած շատերը երևի չեն ճանաչում, բայց ճանաչողներ հաստատ կան, էնպես որ գուշակեք.

Քրոջդ նկարներն եմ տեսել ու ասեմ, որ լրիվ ինքն ա: Դու կարողանում ես դիմանկարներում արտահայտես մարդուն հենց էնպես ինչպիսին որ կա:

Ռուֆուս
26.04.2010, 16:12
Լրիվ Շուշանն ա, շատ լավ ա ստացվել :)

Ուլուանա
26.04.2010, 20:58
Շնորհակալ եմ, ժողովուրդ։ :)

Ի դեպ, ընդհանրապես նկարներումս թերություններ տեսնելու դեպքում ասեք. ես չեմ նեղանում քննադատությունից։ Վատագույն դեպքում կարող է ուղղակի չընդունեմ։ :))

Dayana
27.04.2010, 19:15
Շնորհակալ եմ, ժողովուրդ։ :)

Ի դեպ, ընդհանրապես նկարներումս թերություններ տեսնելու դեպքում ասեք. ես չեմ նեղանում քննադատությունից։ Վատագույն դեպքում կարող է ուղղակի չընդունեմ։ :))

ես ասեցի Շշուկն ավելի ժպտերեսիկ ա, հեչ էլ չընդունեցիր :cry2

Ուլուանա
27.04.2010, 19:31
ես ասեցի Շշուկն ավելի ժպտերեսիկ ա, հեչ էլ չընդունեցիր :cry2
Բայց ես չեմ էլ խոստացել, թե անպայման կընդունեմ։ :)) Ու, ինչպես բլոգումս էի գրել, շատերդ երևի մենակ ժպտերեսիկ վիճակում եք իրեն տեսել, բայց հաստատ ոչ միշտ ա էդպիսին լինում։ Համ էլ, եթե ուշադիր նայես նկարին, աչքերի մեջ մի քիչ թաքնված ժպիտ կա։ ;)
Օրինակ, երկու հոգի էլ ասել էին, որ դեմքը մի քիչ լայնոտ ա ստացվել, էդ էլ եմ ընդունել, նենց որ եթե համաձայն եմ լինում, լավ էլ ընդունում եմ։ :P :))

Ձայնալար
30.04.2010, 23:43
Դիմագծերը իրանն են, բայց հայացքը նման չի :beee

Ուլուանա
10.05.2010, 08:29
Ծաղրանկար. :oy

http://img696.imageshack.us/img696/603/jundiai.jpg

Jarre
10.05.2010, 08:40
Ծաղրանկար. :oy

http://img696.imageshack.us/img696/603/jundiai.jpg

Ան, շատ նման ես արել, ապրես։

Ի դեպ, նկատել եմ, որ բավական նման ես անում։ Իսկ դա հեշ բան չէ։

Ժունդիայի
10.05.2010, 08:44
Ծաղրանկար. :oy

http://img696.imageshack.us/img696/603/jundiai.jpg

Քիթս՝ կլուբնիկ.:lol

Մերսի Ան ջան, շատ լավ ես ծաղրանկարել;)

ԿԳԴ
10.05.2010, 08:55
Ինքնա , :D մենակ աչքերը կարելի էր ավելի փոքր անել: :hands

Ուլուանա
11.05.2010, 03:02
Շնորհակալ եմ գնահատականների համար։ :)

Էս էլ մի քիչ առաջ նկարեցի. :oy

http://img709.imageshack.us/img709/1833/satenikkgd.jpg

Empty`Tears
11.05.2010, 03:06
Ան, էս ո՞վ ա, Սաթը :think

ԿԳԴ
11.05.2010, 09:10
Շնորհակալ եմ գնահատականների համար։ :)

Էս էլ մի քիչ առաջ նկարեցի. :oy

http://img709.imageshack.us/img709/1833/satenikkgd.jpg:oy Ես եմ...Շաաատ շնորհակալ եմ Անահիտ ջան...:love

Ռուֆուս
11.05.2010, 09:19
Ան ջան, կներես, բայց իմ կարծիքով հեչ նման չի ստացվել :oy Ես առաջին հայացքից կուրսիս աղջկան նմանացրի ու զարմացա, թե որտեղից իրեն գիտես :))

Շինարար
11.05.2010, 09:21
Ան ջան, կներես, բայց իմ կարծիքով հեչ նման չի ստացվել :oy Ես առաջին հայացքից կուրսիս աղջկան նմանացրի ու զարմացա, թե որտեղից իրեն գիտես :))

Ի, նման ա, կլոլած ինքն ա:P

Դեկադա
11.05.2010, 09:26
Ան ջան, կներես, բայց իմ կարծիքով հեչ նման չի ստացվել :oy Ես առաջին հայացքից կուրսիս աղջկան նմանացրի ու զարմացա, թե որտեղից իրեն գիտես :))

Անկեղծ ասած ես էլ չնմանեցրի: Սաթը ավելի մեծական հայացք ունի ըստ իս, իսկ էստեղ կարծես աղջնակ լինի պատկերված:

Հայկօ
11.05.2010, 12:21
Ես միանգամից ճանաչեցի :): Սաթն ա, Սաթը :):

Սաթին ես նկարել, որ անհարմար զգա ու չդատափետի, չէ՞ :D:

Ուլուանա
11.05.2010, 17:38
Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար։ :)

:oy Ես եմ...Շաաատ շնորհակալ եմ Անահիտ ջան...:love
Սաթ ջան, տենց մենակ շնորհակալությամբ չպրծար, է՞, գոնե քեզնից ես անկեղծ ու հնարավորինս հանգամանալից գնահատական եմ ակնկալում։ :)) ;) Ըստ քեզ, ո՞ր մասերն են հաջող, ո՞ր մասերն՝ անհաջող։ Գրի, հա՞, անպայման ուզում եմ իմանալ։ :oy

Սաթին ես նկարել, որ անհարմար զգա ու չդատափետի, չէ՞ :
Թե չէ որ ուրիշներին էի նկարում, իրան կոտորում էր ինձ դատափետելով, չէ՞։ :D

Անկեղծ ասած ես էլ չնմանեցրի: Սաթը ավելի մեծական հայացք ունի ըստ իս, իսկ էստեղ կարծես աղջնակ լինի պատկերված:
Ճիշտն ասած՝ իմ համեստ կարծիքով, հենց աչքերը նկարի ամենահաջողված մասն է։ :oy Ճիշտ է, Սաթենիկին իրականում չեմ տեսել, որոշ նկարների հիման վրա եմ նկարել, բայց նրա հայացքում համ աղջնակին բնորոշ չարաճճիություն եմ նկատել, համ էլ մի տեսակ տխրություն։ Էդ առումով բավական հետաքրքիր հայացք ունի։ Ես որ էդպես եմ տեսնում ու, ինձ թվում է, էդ պահը հենց էդպես էլ պատկերել եմ, չգիտեմ...
Բայց կան մասեր, որ էնքան էլ հաջողված չեմ համարում, ուղղակի մինչև դրանց մասին խոսելն ուզում եմ նախ Սաթենիկի կարծիքը լսել, հետո նոր ես ինքս ինձ կդատափետեմ, ասել Հայկօյի։ :))

Դեկադա
11.05.2010, 19:49
Ուլուանա-ի խոսքերից
Ճիշտն ասած՝ իմ համեստ կարծիքով, հենց աչքերը նկարի ամենահաջողված մասն է։ Ճիշտ է, Սաթենիկին իրականում չեմ տեսել, որոշ նկարների հիման վրա եմ նկարել, բայց նրա հայացքում համ աղջնակին բնորոշ չարաճճիություն եմ նկատել, համ էլ մի տեսակ տխրություն։ Էդ առումով բավական հետաքրքիր հայացք ունի։ Ես որ էդպես եմ տեսնում ու, ինձ թվում է, էդ պահը հենց էդպես էլ պատկերել եմ, չգիտեմ...
Բայց կան մասեր, որ էնքան էլ հաջողված չեմ համարում, ուղղակի մինչև դրանց մասին խոսելն ուզում եմ նախ Սաթենիկի կարծիքը լսել, հետո նոր ես ինքս ինձ կդատափետեմ, ասել Հայկօյի։

Չգիտեմ, գուցե դու իրավացի ես: Ամեն դեպքում սպասենք Սաթենիկի կարծիքին: Եթե ինքը կընդունի, որ նման է ես կհամաձայնվեմ: Պարզապես մեր բրազիլացի ընկերոջ դիմանկարը տեսնելով առանց վարանելու ճանաչեցի, իսկ ԿԳԴ-ի դեպքում մի տեսակ չի ստացվում: Բայց պետք ա նշեմ, որ քո մոտ ստացվում ա նկարելը, կարողանում ես ճիշտ նկարագրել: Ես ինքս զարմացա էս մեկի վրա, որովհետեւ մինչ հիմա հանդիպածս առաջի դեպքն էր երբ չէի նմանեցրել:

ԿԳԴ
11.05.2010, 22:06
Ասում եք դատափետեմ հա՞: :)) Չէ, ազնիվ խոսք, հենց տեսա նկարը միանգամից ճանաչեցի ինձ,:oy ինձ բնորոշող բոլոր գծերը կան, թե աչքերս, թե կզակիս փոսիկը, թե վարսերս, :)) և թե քթիս վրայի պեպենները: Եթե սկսեմ փորփրելը դատափետելու կարողա շատ բան գտնեմ, բայց կարևոր բանը Անահիտը ստացելա, էն, որ ես ու շատերդ ինձ ճանաչեցինք:
Իսկ հիմա խորհուրդ հետագա աշխատելու համար,;) մի վախեցիր նկարելիս, ռիսկով փչացրու նկարը, մատիտը փոխարինի ածուխով, ռետին քիչ օգտագործի, համարձակ եղի, քո մոտ ամենակարևորը կա՝ դու կարողանում ես տեսնես:

Ֆոտոն
11.05.2010, 22:55
Ա՜՜՜՜՜ն. ու՜խխխխ... շատ լավ են ստացվել Հոնդայի ու Սաթի նկարները: :love

Ուրեմն էն քո ոճը, որ աչքերը բնականից մեծ ես նկարում, էնքան եմ սիրում: Նկարվողները ստացվում են բնականից բարի(նեղանալ չկա, քանի որ բարիության չափը հեքիաթայինի չափ է ստացվում: ): :love Ու էդ էնքան ա սազում բոլորին: Միանգամից ճանաչեցի երկուսին էլ, ու ժպիտ հայտնվեց դեմքիս: Ոչ մի թերություն չնկատեցի: :)

Շատ ապրես: :)

Ուլուանա
11.05.2010, 23:06

Շնորհակալ եմ։ :) Հազիվ ես էլ խորհուրդների արժանացա :yahoo, թե չէ բոլոր նկարողներին խորհուրդ էիր տալիս, ինձ՝ չէ։ :beee :))

Լավ, հիմա ես ասեմ, թե իմ կարծիքով ինչն էնքան էլ հաջող չի ստացվել։ Կարծում եմ՝ բերանը մի քիչ էն չի. ճիշտն ասած՝ չգիտեմ էլ՝ ինչ ձևի պիտի լիներ, որ ճիշտ լիներ, քանի որ էդ աստիճանի լավ չգիտեմ Սաթենիկին :oy, բայց զգում եմ, որ մի բան էն չի բերանի հետ կապված. գուցե դիրքը, գուցե ձևը... Մեկ էլ հնարավոր ա, որ դեմքը մի քիչ լայնոտ ա ստացվել, թեև համոզված չեմ...

Ուլուանա
11.05.2010, 23:09

Վայ, շնորհակալ եմ։ :oy

Մենակ չհասկացա, թե jundiai–ին ինչի Հոնդա դարձրիր։ :D

Հետաքրքիր ա, չէի նկատել, որ բոլորի աչքերը բնականից մեծ եմ նկարում... :esim

ԿԳԴ
12.05.2010, 00:32
Շնորհակալ եմ։ :) Հազիվ ես էլ խորհուրդների արժանացա :yahoo, թե չէ բոլոր նկարողներին խորհուրդ էիր տալիս, ինձ՝ չէ։ :beee :))

Լավ, հիմա ես ասեմ, թե իմ կարծիքով ինչն էնքան էլ հաջող չի ստացվել։ Կարծում եմ՝ բերանը մի քիչ էն չի. ճիշտն ասած՝ չգիտեմ էլ՝ ինչ ձևի պիտի լիներ, որ ճիշտ լիներ, քանի որ էդ աստիճանի լավ չգիտեմ Սաթենիկին :oy, բայց զգում եմ, որ մի բան էն չի բերանի հետ կապված. գուցե դիրքը, գուցե ձևը... Մեկ էլ հնարավոր ա, որ դեմքը մի քիչ լայնոտ ա ստացվել, թեև համոզված չեմ...
Խորհուրդ չէի տալիս, որովհետև քո առաջ դրված խնդիրդ լուծում էիր,,,բայց նայի հա, որ մի հատ սկսեցի արդեն հա էլ խորհուրդներ եմ տալու,:B դու քեզ պիտանիները կվերցնես մնացածը կշպրտես: :))Ասեմ բերանի մասը խի չի ստացվել,,,Քանի որ իմ կզակը առաջ եկած չի, իսկ քո մոտ հակառակնա ստացվել,հարկավոր էր կզակից վերև ստվերի մեջ մի փոքր խորություն ստեղծել, աշխատի լույս ու ստվերին ուշադրոություն դարձնես ու կնկատես ծավալները:;)

Jarre
13.05.2010, 15:34
Ան, ապրե՛ս, մեծ բավականություն ստացա նկարարներիցդ :hands

Ամենաշատը դուրըս եկան ԿԳԴ-ի, Ռուֆուսի, Ֆրեդիի, Կիտայի, Ռայադերի ու Վազգենի նկարները (աչքիս բոլոր նկարներդ նշեցի :D )

ՀԳ՝ Նախանձում եմ, հա ձեր տաղանդը.... Ու բարի նախանձով չէ՝ էն իսկական չար, կռիսական ու չուզողական նախանձով :( :lol

Ուլուանա
17.06.2010, 03:43
Սա յոթ տարի առաջ եմ նկարել. վաղուց Ակումբի ինչ–որ «փախած» թեմայում տեղադրել էի էս նկարը, բայց դե հիմա վրան չորս տարվա փոշի է նստել, թեման էլ գնացել է պատմության գիրկը, ես էլ որոշեցի իմ թեմայում էլ դնել. :)

http://i.imgur.com/wkQ7aIO.jpg

ԿԳԴ
17.06.2010, 09:53
Ընդհանուր շատ նմանա, ապրես, :oy հայացքը, կզակի ու բերանի հատվածը հատկապես: Մի քիչ խախտումներ կան համաչափությունների մեջ, բայց քո առաջ դրված խնդիրը լուծել ես, ստացել ես ընդհանուր Ուլուանայի տպավորությունը: :) Գույնով էլ աշխատի էլի,համոզված եմ ավելի ազատ կլինես գույնի մեջ ու լավ կստացվի, պարտադիր չի դիմանկար անես, փորձի ցանկացած առարկա, կամ կենդանի շունչ: ;)

Ձայնալար
17.06.2010, 10:29
Ո՞վ ա, ժող :oy

ԿԳԴ
17.06.2010, 10:32
Ինքնադիմանկարա, ճիշտ եմ չէ՞ հասկացել :))

Smokie
17.06.2010, 19:55
Ինձ շատ դուր եկան դիմանկարներն ու ծաղրանկարները:good, կցանկանայի նորերը տեսնել:):

Ուլուանա
17.06.2010, 20:14
Ընդհանուր շատ նմանա, ապրես, :oy հայացքը, կզակի ու բերանի հատվածը հատկապես: Մի քիչ խախտումներ կան համաչափությունների մեջ, բայց քո առաջ դրված խնդիրը լուծել ես, ստացել ես ընդհանուր Ուլուանայի տպավորությունը: :)
Շնորհակալ եմ, Սաթ ջան։ :)
Ճիշտն ասած՝ չեմ զարմանում, որ շատերը չեն ճանաչում, նախօրոք գիտեի, որ չեն ճանաչելու, :)) նախ որովհետև էս յոթ տարիների ընթացքում ես առնվազն 10 կիլո նիհարել եմ :oy, ինչը զգալի չափով փոխել ա ընդհանուր դեմքս, հետո սանրվածքս ա լրիվ փոխված, դե, տարիքի հետ փոխվելն էլ վրադիր։ :)) Համ էլ էստեղ լրիվ անպաճույճ վիճակում եմ։ :D Նկարել եմ հայելու դիմաց նստած։ Ու էն ժամանակ, համենայնդեպս, ով տեսնում էր, ասում էր, որ շատ նման ա։ :oy Իսկ հիմա ես էլ գիտեմ, որ շատ առումներով նման չի։ :)

Ի դեպ, նկատածդ անհամաչափություններն ավելի կոնկրետ կասե՞ս, որովհետև ես ինքս տվյալ դեպքում չեմ տեսնում անհամաչափություն։ Օրինակ, էն անգամ որ ասեցիր՝ jundiai–ի աչքերը մի քիչ մեծ եմ արել, հետո քո նկարի մեջ բերանի ու ծնոտի մասերի հետ կապված անճշտությունը, էդ բոլորը ես էլ զգացի ու ընդունեցի։ Հետաքրքիր կլիներ, որ էս դեպքում էլ կոնկրետ նշեիր, թե ինչն ա անհամաչափ, ըստ քեզ։

Գույնով էլ աշխատի էլի,համոզված եմ ավելի ազատ կլինես գույնի մեջ ու լավ կստացվի, պարտադիր չի դիմանկար անես, փորձի ցանկացած առարկա, կամ կենդանի շունչ: ;)
Հա, ես էլ եմ շատ ուզում գույնով էլ փորձել, հատկապես որ գույներ շատ եմ սիրում։ Բայց հա ռիսկ չեմ անում մի տեսակ։ :oy Իսկ ի՞նչ խորհուրդ կտայիր, ինչի՞ց սկսեմ։ Միանգամից յուղաներկ չարժե, չէ՞, հատկապես որ կյանքում փորձած չկամ։ Մի խոսքով՝ մի քիչ խորհուրդներ տուր աշակերտիդ։ :))

Ինձ շատ դուր եկան դիմանկարներն ու ծաղրանկարները:good, կցանկանայի նորերը տեսնել:):
Շնորհակալ եմ։ :)

ԿԳԴ
18.06.2010, 00:38
Անահիտ ջան, աշկերտ ջան, :)) ճիշտա ես էլ էդքան չեմ հասկանում նկարչությունից, բայց փորձեմ իմ իմացածով խորհուրդներ տալ քեզ, եթե իհարկե կընդունես:oy Նախ ասեմ ինչն էր մի թեթև խախտված, էստեղ, քո նկարի վրա մոտավոր նշել եմ սլաքով, ճիշտա ֆոտոշոփից շատ անգրագետ եմ, ուղիղ գիծ էլ չեմ կարում տանեմ, բայց գիտեմ դու կհասկանաս ինչն եմ ի նկատի ունեցել: Ականջն ու քիթը, եթե քթարմատից ու քթի տակից չափենք, հավասար են, իսկ քո մոտ ականջը փոքրա եղել,:) դու նկարել ես ոչ դիմացից, այսինքն կրճատման մեջա դեմքի՝իմ կողմից, աջ մասը, իսկ քո նկարածում էդ կրճատումը էդքան էլ չի երևում, գլխի վերևը, քիչ ես արել: )Ճիշտա սրանք մանրուքներ են, բայց դեմք նկարելու մեջ ամենակարևորը ճիշտ կառուցումնա, իսկ մարդու դեմքը ամենաբարդնա նկարելու համար:;) Անցնեմ գույնով նկարելուն,սկզբից ճիշտ կլինի ջրաներկով սկսես, ամենահարմար նյութնա սովորելու համար, սկսի ամենապարզ առարկաներից, մրգերով նատյուրմորտ դիր, կամ ծաղիկներ նկարի,:love անկաշկանդ ու համարձակ: Հետո կտեղադրես էստեղ ու միասին կքննարկենք:;)

Ուլուանա
18.06.2010, 01:12
Անահիտ ջան, աշկերտ ջան, :)) ճիշտա ես էլ էդքան չեմ հասկանում նկարչությունից, բայց փորձեմ իմ իմացածով խորհուրդներ տալ քեզ, եթե իհարկե կընդունես:oy Նախ ասեմ ինչն էր մի թեթև խախտված, էստեղ, քո նկարի վրա մոտավոր նշել եմ սլաքով, ճիշտա ֆոտոշոփից շատ անգրագետ եմ, ուղիղ գիծ էլ չեմ կարում տանեմ, բայց գիտեմ դու կհասկանաս ինչն եմ ի նկատի ունեցել: Ականջն ու քիթը, եթե քթարմատից ու քթի տակից չափենք, հավասար են, իսկ քո մոտ ականջը փոքրա եղել,:) դու նկարել ես ոչ դիմացից, այսինքն կրճատման մեջա դեմքի՝իմ կողմից, աջ մասը, իսկ քո նկարածում էդ կրճատումը էդքան էլ չի երևում, գլխի վերևը, քիչ ես արել: )Ճիշտա սրանք մանրուքներ են, բայց դեմք նկարելու մեջ ամենակարևորը ճիշտ կառուցումնա, իսկ մարդու դեմքը ամենաբարդնա նկարելու համար:;)
Շնորհակալ եմ։ :oy
Ուրեմն ասեմ. էդ աջ ու ձախ կողմերի տարբերությունների պահը հասկացա, ընդունեցի։ Գլխի վերևի մասի կարճությունն էլ. էդ իմ մշտական սխալներից ա։ :( Բայց այ ականջի ու քթի հավասար լինելու պահը չհասկացա... Ախր ո՞նց կարող ա տենց հստակ չափ լինի, որ պիտի անպայման հավասար լինեն. մեկի ականջը մեծ ա, քիթը կարճ ա և հակառակը։ Կոնկրետ իմ ականջը հաստատ քթիս չափ երկար չի։ :D Կամ էլ ասածդ սխալ եմ հասկացել։ Եթե տենց ա, բթոտ աշակերտին մի հատ էլ բացատրի, հա՞։ :oy

Անցնեմ գույնով նկարելուն,սկզբից ճիշտ կլինի ջրաներկով սկսես, ամենահարմար նյութնա սովորելու համար, սկսի ամենապարզ առարկաներից, մրգերով նատյուրմորտ դիր, կամ ծաղիկներ նկարի,:love անկաշկանդ ու համարձակ: Հետո կտեղադրես էստեղ ու միասին կքննարկենք:;)
Լավ։ :)

ԿԳԴ
18.06.2010, 01:34
Շնորհակալ եմ։ :oy
Ուրեմն ասեմ. էդ աջ ու ձախ կողմերի տարբերությունների պահը հասկացա, ընդունեցի։ Գլխի վերևի մասի կարճությունն էլ. էդ իմ մշտական սխալներից ա։ :( Բայց այ ականջի ու քթի հավասար լինելու պահը չհասկացա... Ախր ո՞նց կարող ա տենց հստակ չափ լինի, որ պիտի անպայման հավասար լինեն. մեկի ականջը մեծ ա, քիթը կարճ ա և հակառակը։ Կոնկրետ իմ ականջը հաստատ քթիս չափ երկար չի։ :D Կամ էլ ասածդ սխալ եմ հասկացել։ Եթե տենց ա, բթոտ աշակերտին մի հատ էլ բացատրի, հա՞։ :oy
Ես հենց նոր համոզվելու համար իմը չափեցի, հավասար են :D ես համաձայն եմ, որ կարա տարբերություն էլ տա, մարդ կա ճակատը շատ բարձրա, քիթը կարճ, ականջները մեծ, բայց ընդհանուր եթե դու էլ չափես, քթարմատից մինչև քթի տակի հատվածը ու համեմատես ականջիդ հետ կտեսնես, որ հավասար են ու ցանկացած նկարչի էլ հարցնես կասի, որ դա ընդունված համաչափություն ա: ;)

Ուլուանա
29.06.2010, 07:50
:}

http://img704.imageshack.us/img704/8008/chuk.jpg

Շինարար
29.06.2010, 07:55
Լավն ա:D Ուլուանա ջան, ծաղրանկար ա չէ՞, թե՞ իզուր եմ ծիծաղում:D:8

ԿԳԴ
29.06.2010, 08:10
:D:hands Ինքնա, լավնա շատ կարմիր գլխարկը...:D

Smokie
29.06.2010, 08:30
:}

Նրա աչքը տեսնի:D: Հոյակապ է:lol:

Dayana
29.06.2010, 09:15
Լավն ա:D Ուլուանա ջան, ծաղրանկար ա չէ՞, թե՞ իզուր եմ ծիծաղում:D:8

չէ բաբամ, դիմանկար է :)) Ան, շատ լավն ա, ապրես :)

Ֆոտոն
29.06.2010, 10:32
Որ իրականում սենց լիներ, անընդհատ կծիծաղեի ու չէինք ծանոթանա: :( :D Որպես ծաղրանկար շատ լավն ա: :))

Chuk
29.06.2010, 10:33
Ես էլ ասում եմ էս կոմպս ինչի՞ հայելի դառավ :}
Լավն ա :)

ՆանՍ
29.06.2010, 11:43
Ուլուանա ջան բոլոր նկարածդ նկարները նայեցի, ու ասեմ, որ բառեր չեմ գտնում արտահայտվելու:o, թե դու ինչքան տաղանդավոր մարդ ես, ապրես, շատ լավ ես նկարում, սիրով կսպասեմ նորերի:)

Ֆոտոն
29.06.2010, 11:56
Վաաա՜յ, Արտակի գլուխը համարյա ուսերի լայնքին ա: :D Էդ հատուկ ե՞ս արել, Ան:

Jarre
29.06.2010, 13:22
Սա յոթ տարի առաջ եմ նկարել. վաղուց Ակումբի ինչ–որ «փախած» թեմայում տեղադրել էի էս նկարը, բայց դե հիմա վրան չորս տարվա փոշի է նստել, թեման էլ գնացել է պատմության գիրկը, ես էլ որոշեցի իմ թեմայում էլ դնել. :)

http://www.imagger.com/uploads/944512_Inqnadimankar_004c.jpg

Ճիշտն ասած՝ չեմ զարմանում, որ շատերը չեն ճանաչում, նախօրոք գիտեի, որ չեն ճանաչելու, :))

Ուլուանա, անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչու չպետք է ճանաչեն։ Ախր շատ նման է, ինչպե՞ս կարելի է չճանաչել :o Կարծում եմ, որ էն մարդը, որ քեզ գոնե մի անգամ տեսել է կամ նկարդ է տեսել, կճանաչի։ Ինչքան էլ փոխվել ես, բայց պարզ երևում է, որ դու ես։

Նոր հիշեցի, որ այս բաժնում Սաթենիկի ինքնադիմանկարի համար էլ, եթե չեմ սխալվում կար մեկնաբանություն, որ նման չի իրեն, բայց ակումբցիներից մեկը լավ մեկնաբանություն էր գրել.

Սաթ, ես քեզ էս նկարում չեմ տեսնում, ու էդ երևի կարևոր չի, երևի կարևորն էն ա, որ դու ես քեզ էս նկարում տեսնում....
Ես քեզ տեսնում եմ այս ինքնադիմանկարում, քո էությունն է շատ պարզ երևում։

---------- Ավելացվել է՝ 14:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:12 ----------

:}

http://img704.imageshack.us/img704/8008/chuk.jpg

Ծաղրանկար. :oy

http://img696.imageshack.us/img696/603/jundiai.jpg

http://img411.imageshack.us/img411/5730/rufust.jpg[/QUOTE]

Ժող, մի քիչ առաջ նկարեցի մատիտով, գուշակեք՝ ով ա. :oy

http://www.imagger.com/uploads/90159_Nerses.jpg

Ան, մի դիտարկում։ Չգիտեմ, որքանով օգտակար կամ ճիշտ կհամարես, բայց քանի որ թեմայում խնդրել ես, որ խորհուրդներ տան այդ պատճառով էլ գրում եմ։

Այ էս նկարների օրինակով կարամ ասեմ, որ քթերը մեծ է ստացվում։ Ճիշտ է հասկանում եմ, որ ծաղրանկարներ էլ կան, բայց քթերի մեծությունը կարծես մեծ ուշադրություն են հրավիրում։ Թույլ չեն տալիս մնացածը նայել, տեսնել։

Ձայնալար
29.06.2010, 13:44
Չուկը վերջն ա :D:D

Արևածագ
29.06.2010, 13:46
Այ էս նկարների օրինակով կարամ ասեմ, որ քթերը մեծ է ստացվում:
Բայց նայեք իր քիթիկն ի՜նչ նուրբ է նկարել...;)

Chuk
29.06.2010, 15:55
Այ էս նկարների օրինակով կարամ ասեմ, որ քթերը մեծ է ստացվում
Բայց ինքը հատուկ մեծ քթերով մարդկանց է ընտրում ու նկարում :))

Շինարար
29.06.2010, 16:25
Բայց ինքը հատուկ մեծ քթերով մարդկանց է ընտրում ու նկարում :))

Իմ քիթն էլ ա մեծ:oy

Հայկօ
29.06.2010, 19:36
Չուկը տենց չի, ինքը ավելի կլօր ա :beee:

Ուլուանա
29.06.2010, 23:36
Լավն ա:D Ուլուանա ջան, ծաղրանկար ա չէ՞, թե՞ իզուր եմ ծիծաղում:D:8
Հա, բա ի՞նչ ա։ Արխային ծիծաղի։ :D

:D:hands Ինքնա, լավնա շատ կարմիր գլխարկը...

Նրա աչքը տեսնի։ Հոյակապ է:lol:

չէ բաբամ, դիմանկար է :)) Ան, շատ լավն ա, ապրես :)

Որ իրականում սենց լիներ, անընդհատ կծիծաղեի ու չէինք ծանոթանա: :( :D Որպես ծաղրանկար շատ լավն ա: :))

Ես էլ ասում եմ էս կոմպս ինչի՞ հայելի դառավ :}
Լավն ա :)

Ուլուանա ջան բոլոր նկարածդ նկարները նայեցի, ու ասեմ, որ բառեր չեմ գտնում արտահայտվելու:o, թե դու ինչքան տաղանդավոր մարդ ես, ապրես, շատ լավ ես նկարում, սիրով կսպասեմ նորերի:)

Չուկը վերջն ա :D:D
Շատ շնորհակալ եմ, ժողովուրդ։ :)

Ուլուանա
29.06.2010, 23:38
Վաաա՜յ, Արտակի գլուխը համարյա ուսերի լայնքին ա: :D Էդ հատուկ ե՞ս արել, Ան:
Կիսահատուկ։ :D Էդ ներքևի մասը միշտ վերջում եմ անում, երբ որ գլխի հետ բոլոր հարցերն արդեն լուծած–պրծած եմ լինում, իսկ էդ ժամանակ սովորաբար արդեն հոգնած եմ լինում, ու էդ մասը յաբախտի մի ձև անում եմ՝ առանց խորանալու չափսերի մեջ։ :D Դե, հատուկ չեմ արել, բայց ոչ էլ հատուկ աշխատել եմ ճիշտ չափերի անել, մեկ ա, ծաղրանկար ա, ու նորմայից փոքր չափսն էլ իր էֆեկտն ունի։ :))

Ուլուանա, անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչու չպետք է ճանաչեն։ Ախր շատ նման է, ինչպե՞ս կարելի է չճանաչել :o Կարծում եմ, որ էն մարդը, որ քեզ գոնե մի անգամ տեսել է կամ նկարդ է տեսել, կճանաչի։ Ինչքան էլ փոխվել ես, բայց պարզ երևում է, որ դու ես։
Ճիշտն ասած՝ ինձ համար էլ ա մի քիչ զարմանալի, բայց նաև փաստ ա, որ ներկայումս չճանաչողներն ավելի շատ են, քան ճանաչողները։ :noti Էլի եմ ասում, երբ նոր էի նկարել ու շատ նման էի նկարին, բոլորն անխտիր ճանաչում էին։ Համենայնդեպս, հուսադրող ա, որ հիմա էլ կան ճանաչողներ։ :))

Նոր հիշեցի, որ այս բաժնում Սաթենիկի ինքնադիմանկարի համար էլ, եթե չեմ սխալվում կար մեկնաբանություն, որ նման չի իրեն, բայց ակումբցիներից մեկը լավ մեկնաբանություն էր գրել.

Սաթ, ես քեզ էս նկարում չեմ տեսնում, ու էդ երևի կարևոր չի, երևի կարևորն էն ա, որ դու ես քեզ էս նկարում տեսնում...

Ես քեզ տեսնում եմ այս ինքնադիմանկարում, քո էությունն է շատ պարզ երևում։
Հա, ընդհանրապես մենք բոլորս ինքներս մեզ գոնե մի քիչ ուրիշ ենք տեսնում մյուսներից, էդ հանգամանքը հաստատ կա։ Էդ չի նշանակում, թե մենք ավելի սխալ ենք տեսնում, ուրիշներն՝ ավելի ճիշտ կամ հակառակը, ուղղակի մի քիչ տարբեր տեսանկյուններից ենք տեսնում։ :) Ու դրա համար զարմանալի չի, որ ավելի հաճախ ա լինում, երբ ինչ–որ մեկի դիմանկարը տեսնելով՝ բոլորը կամ համարյա բոլորը նմանեցնում են տվյալ մարդուն, բացի հենց էդ մարդուց։

Ան, մի դիտարկում։ Չգիտեմ, որքանով օգտակար կամ ճիշտ կհամարես, բայց քանի որ թեմայում խնդրել ես, որ խորհուրդներ տան այդ պատճառով էլ գրում եմ։

Այ էս նկարների օրինակով կարամ ասեմ, որ քթերը մեծ է ստացվում։ Ճիշտ է հասկանում եմ, որ ծաղրանկարներ էլ կան, բայց քթերի մեծությունը կարծես մեծ ուշադրություն են հրավիրում։ Թույլ չեն տալիս մնացածը նայել, տեսնել։
Ոչ թե ծաղրանկարներ էլ կան, այլ մեջբերածդ բոլոր նկարներն էլ ծաղրանկարներ են, իսկ տվյալ մարդկանց քթերը, եթե նկատել ես, տեղից էլ մի քիչ լայնոտ են, դե, ես էլ, ծաղրանկարի սկզբունքներին հավատարիմ մնալով, ընդամենը ավելի սրել, ընդգծել եմ էդ բնորոշ գիծը։ :P :)) Եթե նկատել ես, ոչ բոլորի քթերն են մեծ ստացվել, չէ՞։ ;) Երևի իմաստ չունի օրինակների վրա հատուկ ցույց տալը, դու էլ ես տեսել։

Օրինակ, տվյալ դեպքում ((Chuk–ի նկարում) եթե որևէ մեկը նկատեր, որ աչքերն էնքան էլ հաջող չեն ստացվել, հաճույքով կընդունեի, :)) որովհետև հենց սկզբից ես ինքս նկատել եմ, որ հայացքը կարող էր ավելի բնութագրիչ լինել։ Բայց, օրինակ, քթի ու բերանի վերաբերյալ ոչ մի դիտողություն չեմ ընդունում։ :beee :D

Իմ քիթն էլ ա մեծ:oy
Էս ծաղրանկարվելու ակնա՞րկ էր։ :))

Ժունդիայի
29.06.2010, 23:45
ինչ-ինչ, բայց իմ քիթը շատ նման ա եղել: Ինձ միշտ կսեին «ուտե՜մ էն կլուբնիկ քիտդ»:oy

:))

Ուլուանա
30.06.2010, 00:09
Բայց նայեք իր քիթիկն ի՜նչ նուրբ է նկարել...;)
Անհամեստություն չհամարվի, բայց իմ քիթիկը տեղից էլ էդպիսին ա։ :oy Ինչի՞ հիման վրա պիտի լայն անեի, հատկապես որ իսկի ծաղրանկար էլ չի։ Բայց նույնիսկ եթե ծաղրանկար լիներ, պիտի տեղից գոնե մի քիչ լայն լիներ, որ ավելի լայնացնելու համար հիմք լիներ։ :))

Ուլուանա
15.07.2010, 18:08
Ծաղրանկար. :oy

http://img3.imageshack.us/img3/6074/dayanak.jpg

Smokie
15.07.2010, 18:10
Երկնայի՞ն:

Ուլուանա
15.07.2010, 18:13
Երկնայի՞ն:
Չէ։

Smokie
15.07.2010, 18:15
Չէ։

Մեկ ա լավն ա :D

ԿԳԴ
15.07.2010, 18:19
:oy Դայանա՞

Շինարար
15.07.2010, 18:20
Երկնայի՞ն:

Ես Ժունդիայիին նմանացրեցի:o

Norton
15.07.2010, 18:40
sh_joy-ին էլ ա նման:
Չէ բայց Դայանանա աչքերի պահը շատ նմանա:

Ժունդիայի
15.07.2010, 19:53
Ես Ժունդիայիին նմանացրեցի:o

Տո չէ հա...լու՞րջ

Ուլուանա
15.07.2010, 19:59
Տո չէ հա...լու՞րջ
Ժունդիայի ջան, ինձ թվում է՝ Շինարարը դրանով ընդամենը ցանկացել է ասել, որ տվյալ ծաղրանկարը Երկնայինին նման է էնքան, ինչքան, օրինակ, քեզ (քո անվան փոխարեն կարող էր լինել ցանկացած ուրիշ մեկի անունը), այսինքն՝ ընդհանրապես նման չի։ Ես որ էդպես եմ հասկացել։ Ամեն դեպքում թող Շինարարն ասի։

Շինարար
15.07.2010, 20:02
Տո չէ հա...լու՞րջ
Լրիվ լուրջ:8

Ժունդիայի ջան, ինձ թվում է՝ Շինարարը դրանով ցանկացել է ասել, որ տվյալ ծաղրանկարը Երկնայինին նման է էնքան, ինչքան, օրինակ, քեզ, այսինքն՝ ընդհանրապես նման չի։ Ես որ էդպես եմ հասկացել։ Ամեն դեպքում թող Շինարարն ասի։Չէ, Անահիտ ջան, կներես, բայց իրոք նմանացրեցի դիմագծերը, պարզ ա, որ դու աղջիկ ես նկարել, իսկ Ժունդիային տղայ ա, բայց ես մեղավո՞ր եմ, որ նմանացրեցի:oy

Ուլուանա
15.07.2010, 20:04
Լրիվ լուրջ:8
Չէ, Անահիտ ջան, կներես, բայց իրոք նմանացրեցի դիմագծերը, պարզ ա, որ դու աղջիկ ես նկարել, իսկ Ժունդիային տղայ ա, բայց ես մեղավո՞ր եմ, որ նմանացրեցի:oy
:o Մդա... Ինչ հետաքրքիր են մարդկանց ընկալումները։ :D Կյանքում մտքովս չէր անցնի, որ լուրջ ես գրել։ :8

Dayana
15.07.2010, 21:07
Սպասեք-սպասեք, քանի դեռ երջանկահիշատակ Հովհաննես Պողոս պապին չեք նմանեցրել, ինքս ասեմ, որ ես եմ :)) չնայած ինքս էլ նմանեցրեցի Նյուտիկի ծաղրանկարին, բայց երևի Անուկն ինձ էսպիսին ա տեսնում՝ գանգուր քթով ու կնճռոտված :}

Ուլուանա
15.04.2011, 00:59
Վաղուց ծաղրանկար չէի նկարել։ Տեսնեմ՝ կճանաչե՞ք... :} :oy

http://img20.imageshack.us/img20/273/48091352.jpg

Հայկօ
15.04.2011, 01:00
Գրողը տանի... Էլիզե՞ :D:

Chuk
15.04.2011, 01:00
Վաղուց ծաղրանկար չէի նկարել։ Տեսնեմ՝ կճանաչե՞ք... :} :oy

http://img20.imageshack.us/img20/273/48091352.jpg

Եթե Էլիզեն ա, ուրեմն ճանաչեցի, եթե չէ՝ չէ :}

Dayana
15.04.2011, 01:05
Էս լուսանկար ա, ծաղրանկար չի :D լավն ա Էլիզիկը :love սենց էլ ա սիրուն :aha

Smokie
15.04.2011, 15:26
Բա կարող ա՞ չճանաչեիք::D

Էլիզե
16.04.2011, 21:17
աաաաաաաա....... այ ամ... :D

Մի մարդ, ով ինձ կյանքում չի տեսել, ծաղրանկարում է ինձ /և դա անում է հանճարղ կերպով/ :)

Մի մարդ, ով ինձ կյանքում չի տեսել, առաջինը ճանաչում է ինձ, գրողը տանի /և դա անում է հանճարեղ կերպով/... :)

Ակումբցիներ, ովքեր կյանքում ինձ չեն տեսել ճանաչում են ինձ.../և դա անում են հանճարեղ կերպով/ :))

վսյո տակի ինչ հանճարեղ բան ա Ակումբը...:love :)

Անուուուուուո՜ւկ, ապրե՛ս, քո շնորհիվ ես իմացա, որ Ակումբում ինձ ահագին մարդ ա ճանաչում :))

Ապրես Ան ջան, անգամ Սուսանիկը նայեց ծաղրանկարիս ու ասաց՝ "ի՜... էս իմ հոքուրն ա"... նենց որ՝ աշխատանքդ ավելի քան ստացված է... :love

սպաս քոփի անեմ, որ երեխեք-թոռներիս ցույց տամ....

Ուլուանա
30.08.2011, 01:42
Որ Հայաստան էի եկել, իրերիս մեջից վերջապես գտա տարիներ առաջ նկարածս դիմանկարների հավաքածուն։ Դրանց մի մասը քիչ–քիչ կտեղադրեմ էստեղ։
Սա 8 տարի առաջ եմ նկարել. :oy

http://img52.imageshack.us/img52/4160/img8907a.jpg

ՆանՍ
30.08.2011, 09:16
Սա 8 տարի առաջ եմ նկարել. :oy

http://img52.imageshack.us/img52/4160/img8907a.jpg

Եղբայրդ` Արշա՞կն է:think...

Ֆոտոն
30.08.2011, 15:18
Բնականաբար հնարավոր չի չճանաչել Արշակին: :))

Ուլուանա
10.09.2011, 16:59
Եղբայրդ` Արշա՞կն է:think...
Հա, չնայած Ֆոտոնն արդեն ասեց, բայց ես էլ հաստատեմ :)։ Ուղղակի նոր եմ մտնում Ակումբ։

Ուլուանա
19.06.2012, 01:23
Նկարչության դասի հանձնարարություններիցս է։ Հանձնարարված էր թերթից, ամսագրից կամ որևէ այլ տեղից արտանկարել որևէ դիմանկար։ Պետք է ընտրեինք էնպիսի մեկի դիմանկարը, որին կամ համակրում ենք, կամ հակակրում։ Ես էլ որոշեցի նկարել «Սպարտակ» սերիալի հերոս Կրիքսուսին (դերասանը՝ Մանու Բեննեթ)։ Հա, ես նայում եմ էդ սերիալը :)).

http://i.imgur.com/6tYwZ.jpg

ivy
19.06.2012, 01:54
Ան, նոր գուգլում նայեցի բնօրինակ նկարը, դե ես սերիալը չեմ դիտում, որ իմանամ՝ ում ես նկարել: Շաաատ լավ ա ստացվել: Հոյակապ նկար ա, նույնիսկ եթե բնօրինակը տեսած չլինեի: Ուղղակի ուզում էի համեմատել՝ ինչն ես նույնը թողել, ինչը քեզնից ավելացրել:
Աչքերը մի քիչ փոխել ես, հատո՞ւկ ես արել:

Ուլուանա
19.06.2012, 02:06

Ճիշտն ասած՝ ոչ մի բան չեմ փորձել փոխել։ Ուղղակի նկարելուց առաջ սևուսպիտակ եմ դարձրել նկարը, մեկ էլ քանի որ մենք էս պահին լույսն ու ստվերն ենք սովորում նկարել, ստվերը մի քիչ շատացրել եմ հենց բնօրինակի վրա, հետո նկարել, կարո՞ղ ա դրա հետևանքով ա ուրիշ ստացվել, չգիտեմ։ Կոնկրետ ինչո՞վ ա ուրիշ, կասե՞ս։ Ինձ համար հետաքրքիր ա իմանալ։

ivy
19.06.2012, 02:18
Աչքերի արտահայտությունը քո նկարում ավելի «սառը» ոնց որ լինի, բնօրինակում՝ ավելի էմոցիոնալ է: Բացի դրանից, էս ձախ կողմի ավելի տեսանելի աչքի վրա կարծես մեյքափի «պոչիկ» նկարված լինի, բայց երևի էդ քո ասած շատացրած ստվերն է:
Դե հնարավոր էլ չի նկարից լրիվ նույնությամբ արտատպել, ոչ էլ թե պետք է, բա էլ ո՞ւր մնաց սեփական ընկալումը, հատկապես, որ սերիալն էլ նայում ես: ;)

Ռուֆուս
19.06.2012, 10:53
Համեմատության համար օրիգինալ նկարն էլ դնեմ.

http://www.all-movies.eu/pictures/o/1305805203/13058052593d734a184c36d8154ab2a14817685b65.jpg

Ես որ տարբերություն չեմ տեսնում :))

Ֆոտոն
19.06.2012, 11:38
Շատ լավ ա ստացվել: Էդ սառնությունը զուտ սև-սպիտակից ա: Սկզբում ինձ էլ էդպես թվաց, բայց հետո լրիվ նույնացան: Կարծես տարբերություն չկա: :)

ivy
19.06.2012, 11:53
Ես որ տարբերություն չեմ տեսնում :))

Ռուֆ, դե ես էլ էդպես ընդգծված տարբերություն չեմ տեսնում, էդ մի դետալն էր մենակ, էն էլ ոնց որ Ֆոտոնը ասեց՝ սև ու սպիտակի էֆեկտն է: Համ էլ երևի իմաստ էլ չունի նմանություն ու տարբերություն փնտրել, որովհետև դիմանկարը ինքը իրենով հոյակապ է ստացվել՝ անկախ նրանից համեմատում ես օրիգինալի հետ, թե չէ: Մարդ մենակ կարող է հիանալ նկարչական էսպիսի վարպետությամբ, հատկապես որ գիտես՝ իր մասնագիտությունը չի:

otar
19.06.2012, 11:59
ստվերի շատ լինելը մի քիչ քսված աչքերի էֆֆեկտ ա տալիս, բայց մեկա նման ա շատ =))

Kita
19.06.2012, 17:21
Ան դու դեմք ես էլի:)) ՊԱտկերացնում եմ ինչ հաճույք ես ստանում էս ամեն ինչից)))))

ivy
19.06.2012, 17:36
Ան, մենք քեզ ստեղ արդեն փիար ենք անում ֆեյսբուքում, որ քեզ դիմեն՝ որպես նկարչի, նենց որ կարող ա շուտով նկարների պատվերներ ստանաս: :))

Ուլուանա
19.06.2012, 18:47
Շատ շնորհակալ եմ արձագանքների համար, ժողովուրդ :)։ Վաղուց Ակումբում էսքան դրական լիցքեր չէի ստացել։

Ան դու դեմք ես էլի:)) ՊԱտկերացնում եմ ինչ հաճույք ես ստանում էս ամեն ինչից)))))
Օ՜, անասելի :))

Ան, մենք քեզ ստեղ արդեն փիար ենք անում ֆեյսբուքում, որ քեզ դիմեն՝ որպես նկարչի, նենց որ կարող ա շուտով նկարների պատվերներ ստանաս: :))
Յա՜ :))։ Էդ ի՞նչ փիար ա, բա ես ո՞նց տեսնեմ :oy։

impression
19.06.2012, 19:14
Ան ջան, ես եմ նկարիչ փնտրում, բայց բյուջե չունենք :D մի հատիկ նկար ա պետք, որն էստեղ չեմ կարող ասել ինչի համար ա, չեմ կարող ասել՝ ինչ պետք ա նկարվի ու սկի չեմ էլ կարող էստեղ հարցնել՝ կանես թե չէ :D

Dayana
20.06.2012, 22:02
Ես միշտ զարմանում եմ, որ մարդիկ կարողանում են ուղիղ գիծ գծել, կամ էն ուղղությամբ գծել, որով պետք ա, էլ ուր մնաց սենց լավ նկարելը: Ապրես:
Շատ կուզեմ չսահմանափակվես նկարչության դասով: :)

Ուլուանա
24.06.2012, 19:07
Նկարչության դասի հերթական առաջադրանքս է։ Հանձնարարված էր նկարել որևէ հանրահայտ մարդու, որին դասախոսը կճանաչի։

http://i.imgur.com/1a7Kj.jpg

Էլիզե
24.06.2012, 22:39
Ա՞ն... :ցնցվածախառը սմայլիկ...

Աչքերի արտահայտությունը... 5+ ստացար, չէ՞...

Dayana
25.06.2012, 03:32
Ան, չգիտեմ, Մայքի նկատմամբ վերաբերմունքդ ա խանգարել, թե մի ուրիշ բան, բայց էստեղ ինքը նենց անիրական ա: Այսինքն, ոչ ռեալ, մի տեսակ... բացակա:

Հայերենս մի տեսակ անդունդն ա գնում, չեմ կարողանում ճիշտ մտքերս կազմակերպեմ, դրա համար կարող ա լավ չարտահայտեմ միտքս, բայց էլի կասեմ, որ շատ կուզեմ շարունակես նկարել, որովհետև շատ լավ ա ստացվում, ուղղակի ես իրեն մի տեսակ 96-ից հետո եմ հիշում ՝ սպիտակ ու պուպուշ :)

Ուլուանա
25.06.2012, 21:43
Ան, չգիտեմ, Մայքի նկատմամբ վերաբերմունքդ ա խանգարել, թե մի ուրիշ բան, բայց էստեղ ինքը նենց անիրական ա: Այսինքն, ոչ ռեալ, մի տեսակ... բացակա:
Չեմ կարծում, թե վերաբերմունքի հարց ա։ Մայքլի նկատմամբ վերաբերմունքս շատ դրական ա :))։

Նախ ասեմ, որ կոնկրետ նկարից եմ նկարել։ Իմ նկարածում անձամբ ես երկու թերություն եմ տեսնում.
1. աչքերը մի քիչ ավելի մեծ են ստացվել
2. գլխի թեքվածությունը հաշվի առնելով՝ աջ կողմի աչքը պիտի մի քիչ ավելի ցածր լիներ :oy։
Ինձ թվում ա՝ քո ասած էդ «անիրական, բացակա» զգացողությունը հենց դրանից ա։

Բայց դե Կրիքսուսին (http://www.akumb.am/showthread.php/45806-Իմ-նկարած-դիմանկարներն-ու-ծաղրանկարները?p=2349120&viewfull=1#post2349120) ավելի մանրակրկիտ ձևով էի նկարել, ինչ մեղքս թաքցնեմ :))։ Մայքլին մի քիչ ավելի «ազատ» եմ նկարել։

Ուլուանա
25.06.2012, 21:45
Ա՞ն... :ցնցվածախառը սմայլիկ...

Աչքերի արտահայտությունը... 5+ ստացար, չէ՞...
Դեռ չեմ հանձնել։ Էս դասախոսը տնայինները չի ստուգում, բոլորը միասին վերջում ա հավաքելու ու գնահատի։ Ասում ա՝ եթե ժամանակին չնկարենք, ու հանկարծ նենց ստացվի, որ բոլոր նկարները վերջում նկարենք ու միանգամից հանձնենք, ինքը դա կիմանա, որովհետև պրոգրես չի նկատվի նկարներում :)։

Apsara
26.06.2012, 14:25
Որ թեման սկզբից մինչև վերջ նայում ես պրոգրեսը ակնհայտ ա ու մեծ: Ապրես Ան ջան, լիքը դրական էմոցիաներ տվեցիր: Նկարներդ լավն են, իրականին շատ մոտ, մենակ ուզում եմ իմանամ ինչու ես միայն դիմանկարներ նկարում՞:

Ուլուանա
27.06.2012, 23:05

Շնորհակալ եմ։
Դե, դիմանկարներ եմ ավելի շատ սիրում նկարել, էդ եմ նկարում, ի՞նչ ասեմ :))։ Մինչև նկարչություն առարկան անցնելը մի քանի նատյուրմորտ ունեի նկարած, բլոգումս կան (http://deghin.livejournal.com/150128.html), բայց դե մի մեծ բան չեն, որ էստեղ էլ տեղադրեի։ Իսկ հիմա նկարչություն առարկայից, բնականաբար ուրիշ բաներ էլ ենք նկարում։ Որ հետաքրքրում ա, հենց էսօրվա նկարներից մեկը կդնեմ։ Թեմայի վերնագրից շեղվում եմ, բայց դե ոչինչ։
Էսօր սովորում էինք շոր նկարել։ Ինչ–որ երկարավուն սարքի վրա շոր էր դրված, պիտի նկարեինք։ Բացի սովորական նկարչական թղթի վրա նկարելուց, նկարեցինք նաև մոխրագույն թղթի վրա, որի դեպքում լուսավորված մասերը պիտի կավիճով անեինք։ Բավական հետաքրքիր փորձ էր։ Թղթի տակի մասը յուրօրինակ ծալքերով ճմրթված էր, ինչը, սակայն, հաճելիորեն ներդաշնակվում էր նկարածիս հետ :)).

http://i.imgur.com/p12F6.jpg

Dayana
28.06.2012, 02:43
Չեմ կարծում, թե վերաբերմունքի հարց ա։ Մայքլի նկատմամբ վերաբերմունքս շատ դրական ա :))։

Նախ ասեմ, որ կոնկրետ նկարից եմ նկարել։ Իմ նկարածում անձամբ ես երկու թերություն եմ տեսնում.
1. աչքերը մի քիչ ավելի մեծ են ստացվել
2. գլխի թեքվածությունը հաշվի առնելով՝ աջ կողմի աչքը պիտի մի քիչ ավելի ցածր լիներ :oy։
Ինձ թվում ա՝ քո ասած էդ «անիրական, բացակա» զգացողությունը հենց դրանից ա։

Բայց դե Կրիքսուսին (http://www.akumb.am/showthread.php/45806-Իմ-նկարած-դիմանկարներն-ու-ծաղրանկարները?p=2349120&viewfull=1#post2349120) ավելի մանրակրկիտ ձևով էի նկարել, ինչ մեղքս թաքցնեմ :))։ Մայքլին մի քիչ ավելի «ազատ» եմ նկարել։

Ես հենց դրական վերաբերմունքդ ի նկատի ունեի, Ան: Մասնագետ չեմ, որ ասեմ գլուխը շատ թեք էր, մի քիչ ճկված էր, աչքը էդ դիրքում ավելի ցածր պիտի լիներ, ինձ դուր ա գալիս, ինձ ՝ ուղիղ գծից սկսած ՝ ամեն ինչ դուր ա գալիս, նույնիսկ էն եսիմ որ երկրում նկարող փղի նկարները, որովհետև ինձանից լավ ա նկարում :)) իսկ դու իսկապես լավ ես նկարում. լրիվ անկեղծ:

Ուլուանա
28.06.2012, 17:15

Շնորհակալ եմ։ :)։

Հայտնի մարդկանց շարքից ևս մի դիմանկար։ Ճիշտ ա, Ջեքսոնի չափ հայտնի չի, բայց հուսով եմ՝ ճանաչելի ա, ու ճանաչողներ կգտնվեն.

http://i.imgur.com/73I1N.jpg

Ռուֆուս
28.06.2012, 17:22
Ռեյչել Ուե՞յս: Համենայն դեպս իմ կարծիքով շատ նման ա:

http://www.nndb.com/people/309/000032213/weisz4.jpg

Ուլուանա
28.06.2012, 17:24
Ռեյչել Ուե՞յս: Համենայն դեպս իմ կարծիքով շատ նման ա:

http://www.nndb.com/people/309/000032213/weisz4.jpg
Ի՜, չէ՜ :(։

Smokie
28.06.2012, 17:27
Քեթրին Զետա Ջո՞նս:think:oy

Ուլուանա
28.06.2012, 17:31
Քեթրին Զետա Ջո՞նս:think:oy
Ուժըս... Աչքիս՝ ջնջեմ էս նկարը, քանի Վիկտորիա թագուհուն չեք նմանեցրել... :(

Norton
28.06.2012, 17:32
Էնն Հեթըվեյ` նմանա:)

Kita
28.06.2012, 18:26
չէ ես մեկից տեղը բերեցի Ան, դու հանգիստ, աչքերից մեկից զգացվում էր))

Apsara
28.06.2012, 19:32
ես էլ միանգամից ճանաչեցի, բայց անուն բան չգիտեմ

Lem
28.06.2012, 20:24
Ես էլ միանգամից ճանաչեցի, բայց դեմքի ներքեւի մասն ու վիզը մի քիչ թմբլիկ են ստացվել, երեւի դրա համար է ավելի կլոր դեմքով դերասանուհիների հիշեցնում: :)

Arpine
28.06.2012, 20:47
Հայտնի մարդկանց շարքից ևս մի դիմանկար։ Ճիշտ ա, Ջեքսոնի չափ հայտնի չի, բայց հուսով եմ՝ ճանաչելի ա, ու ճանաչողներ կգտնվեն.

Միանգամից ճանաչեցի շատ նմանա, միայն, Lem-ը ճիշտա ասում, մի քիչ լիքոտ ա ստացվել:
http://www.topnews.in/light/files/Penelope-Cruz_11.jpg

Ուլուանա
28.06.2012, 20:54
Ես էլ միանգամից ճանաչեցի, բայց դեմքի ներքեւի մասն ու վիզը մի քիչ թմբլիկ են ստացվել, երեւի դրա համար է ավելի կլոր դեմքով դերասանուհիների հիշեցնում: :)

Միանգամից ճանաչեցի շատ նմանա, միայն, Lem-ը ճիշտա ասում, մի քիչ լիքոտ ա ստացվել:
http://www.topnews.in/light/files/Penelope-Cruz_11.jpg
Եսիմ։ Էս նկարից (http://images.fanpop.com/images/image_uploads/Anne-Hathaway-anne-hathaway-753353_1024_768.jpg) եմ նկարել։

Արփինե, իսկ Պենելոպա Քրուսն ի՞նչ կապ ուներ, որ նկարը տեղադրել ես։ Հուսով եմ՝ չես ենթադրել, թե իրեն եմ նկարել... :bl Չնայած Նորթոնը գրել էր, բայց մի հատ էլ ես ասեմ. նկարել եմ Էնն Հեթըուեյին (Anne Hathaway)։

Արէա
28.06.2012, 21:06
Եսիմ։ Էս նկարից (http://images.fanpop.com/images/image_uploads/Anne-Hathaway-anne-hathaway-753353_1024_768.jpg) եմ նկարել։

Վիզը մոռացել ես :)

Ուլուանա
28.06.2012, 21:11
Վիզը մոռացել ես :)
Ո՞նց եմ մոռացել։ Ուղղակի մազը վզի վրա եկած եմ արել, ի տարբերություն նկարի, որտեղ մազը չի ծածկում վզի եզրագիծը)։

Ֆոտոն
28.06.2012, 21:32
Շատ-շատ նման ա, ոնց որ նկարի սևուսպիտակը լինի: :)) Դե ես ճանաչելու խնդիր չունեի, քանի որ ինձ համար անհայտ դեմք էր: :))

Ուլուանա
28.06.2012, 21:44
Ժող, որ գրում եք՝ նման ա, նաև գրեք, թե ում, որովհետև ինչպես տեսանք, բոլորի կարծիքով էլ նման ա, ուղղակի ամեն մեկի համար լրիվ տարբեր մարդկանց։

Արէա
28.06.2012, 21:57
Ո՞նց եմ մոռացել։ Ուղղակի մազը վզի վրա եկած եմ արել, ի տարբերություն նկարի, որտեղ մազը չի ծածկում վզի եզրագիծը)։

Տես, Ուլուանա ջան, մոտավորապես սենց պետք ա լինի, իմ մոտ էլ էդքան հաջող չստացվեց՝ մկնիկով նկարել չեմ կարողանում :), բայց դու կհասկանաս: Վիզը շատ հարթ ա ստացվել քո մոտ, ծավալը չի զգացվում, ստվերների վրա ավելի շատ աշխատի: Իսկ ընդհանուր առմամբ ինձ շատ են դուր գալիս քո նկարները:

http://i.imgur.com/bTVd8.gif (http://imgur.com/bTVd8)

Ուլուանա
28.06.2012, 22:07

Լավ, համոզեցիր :)։

otar
29.06.2012, 00:00
Միանշանակ ճանաչեցի /Էն ՀԵտըուեյ/, բայց ծնոտի հատվածը վիզը կոպիտ են ստացվել ինքը մի քիչ ավելի նուրբ ա

Բայց աչքերը բոլոր նկարներիդ մեջ շատ նման ու արտահայտիչ են ...

Ուլուանա
07.07.2012, 07:01
Նկարչության դասիս հերթական առաջադրանքն է։ Հանձնարարված էր նկարել բնորդի։ Ես էլ նկարեցի ինձ համար հասանելի միակ բնորդին՝ ամուսնուս :) (դե, տղաս դեռ փոքր է բնորդ լինելու համար)։ Քանի որ դիմացից ու կիսադիմացից դիրքերով դիմանկարներ արդեն արել էի նախորդ առաջադրանքներին, որոշեցի էս մեկն էլ կիսադեմից անել։ Ի դեպ, մոտ երկու տարի առաջ էլ էի ամուսնուս կիսադեմը նկարել, թեև դիրքը մի քիչ ուրիշ էր։ Եթե ուզենաք նայել, նկարն էստեղ (http://www.akumb.am/showthread.php/45806-%D4%BB%D5%B4-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AE%D5%A1%D5%B2%D6%80%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/page5) է։

Սա էլ էսօրվա նկարածս. :)

http://i.imgur.com/XfRTI.jpg

ivy
07.07.2012, 16:59
Ան, շատ հաջող ա ստացվել, հատկապես, որ համեմատում ես Վազգենի նախորդ կիսադեմի հետ, զգացվում ա, որ տեխնիկան շատ ա լավացել: Հիմա արդեն կարգին պորֆեսիոնալ նկարում ես, համենայնդեպս, էս նկարը լրիվ իսկական նկարչի աշխատանք ա:

Մեկ էլ էս նկարում զգացվում ա, որ պապան ու տղան իրար լավ նման են: :)

Ուլուանա
08.07.2012, 04:20

Շնորհակալ եմ :oy։

Մեկ էլ էս նկարում զգացվում ա, որ պապան ու տղան իրար լավ նման են: :)
Հետաքրքիր ա բայց. ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե կոնկրետ էս նկարում ինչով ա զգացվում էդ նմանությունը :))։

Ուլուանա
12.07.2012, 01:03
Շորեղենը երևի էնքան էլ հետաքրքիր չի, բայց դե ոչինչ, էս մեկն էլ ու վերջ :)).

http://i.imgur.com/1ymoR.jpg

Նարե91
12.07.2012, 11:35
Շատ բնական է ստացվել՝ ծալքերը, գունային գամման... կիստաբատ է՞ հա, ոնց հասկացա

Ֆոտոն
12.07.2012, 11:37
Շատ բնական է ստացվել: Ընդհանրապես, մեծ քայլերով պրոֆեսիոնալիզմին ես մոտենում: :))

Ուլուանա
12.07.2012, 21:43
Շատ բնական է ստացվել՝ ծալքերը, գունային գամման... կիստաբատ է՞ հա, ոնց հասկացա
Շնորհակալ եմ :)։
Հա, տղայիս կիսատաբատն ա :)։

Շատ բնական է ստացվել: Ընդհանրապես, մեծ քայլերով պրոֆեսիոնալիզմին ես մոտենում: :))
Շնորհակալ եմ :oy։

Ուլուանա
22.11.2012, 04:31
Քանի որ բացի դիմանկարներից ու ծաղրանկարներից, արդեն ուրիշ բաներ էլ եմ նկարում, որոշեցի թեմայի վերնագիրն ընդլայնել։

Սա գույների տեսություն առարկայի ներկայիս հանձնարարությունն է՝ հիմնված գույների տեսողական միախառնման երևույթի վրա, որն ամենավառ կերպով դրսևորվում է գեղանկարչության մեջ պուանտիլիզմի (pointillism - ֆրանսերեն.՝ կետայնացում) ոճում։ Այսինքն՝ երբ իրար շատ մոտ դրված տարբեր գույնի կետերը միասին ստեղծում են մեկ այլ գույնի տեսողական խաբկանք։

Հանձնարարված էր ընտրել որևէ նկար՝ լուսանկար կամ գեղանկար, և արտանկարել այն պուանտիլիստական ոճով, այսինքն՝ միայն կետերով. ոչ մի գիծ։ Նկարելիս չէինք կարող օգտագործել սև գույնը, ինչպես նաև երրորդական գույները, այսինքն՝ միայն հիմնական (կարմիր, կապույտ, դեղին) և երկրորդական (կանաչ, նարնջագույն, մանուշակագույն)։ Մնացած գույներն ու երանգները պետք է ստանայինք տեսողական միախառնման միջոցով։ Ես աշխատել եմ մնալ հիմնական գույների սահմաններում, երկրորդականներից միայն կանաչ եմ օգտագործել։ Մնացածը փորձել եմ ստանալ նշածս մեթոդով։

Մի խոսքով՝ էս առարկայի շնորհիվ ակամա արեցի իմ առաջին գեղանկարը :)).

http://i.imgur.com/oNRxe.jpg

Chuk
22.11.2012, 12:32
Շատ լավն ա Ան :) Հանգիստ ա, մեջը տրամադրություն կա, տեխնիկապես գոնե իմ աչքին անթերի ա :)

Smokie
22.11.2012, 13:15
Ինձ պուանտիլիզմի ոճը շատ դուր եկավ:roll իսկ նկարն ուղղակի վարպետորեն է::)
Սպիտակ գույնը ստանալու համար թղթի այդ հատվածը հիմնականում չե՞ք ներկել:

ԿԳԴ
22.11.2012, 14:07
Գեղանկարդ շատ հետաքրքիր ա ստացվել Անահիտ ջան, :good տրամադրություն կա, հեռանկար, տնակը մի քիչ արհեստական ա նայվում, բայց մնացածը շատ լավն ա։ Շարունակիր նույն տեմպով աշխատել։ :)

Ուլուանա
22.11.2012, 19:36
Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, ժող :)։ Էս մեր շնորհակալությունների դարում մեկնաբանությունները գնալով դեֆիցիտ են դառնում, նենց եմ ուրախանում, որ հանկարծ ինչ–որ կարծիքներ են գրվում սենց թեմաներում։ Մի ժամանակ լավ էր, էլի. շնորհակալություններ չկային, մարդիկ «ստիպված» կարծիքներ էին գրում :))։

Ուլուանա
22.11.2012, 19:37
Ինձ պուանտիլիզմի ոճը շատ դուր եկավ:roll իսկ նկարն ուղղակի վարպետորեն է::)
Սպիտակ գույնը ստանալու համար թղթի այդ հատվածը հիմնականում չե՞ք ներկել:
Չէ, կարող էի էդպես էլ անել, բայց սկզբում ուղղակի ընդհանուր դեղին պուտիկներ եմ արել ամբողջ էդ շերտի երկայնքով, էդ սպիտակ նախատեսված մասում՝ ավելի ցանցառ, իսկ հետո վրայից սպիտակ ներկով եմ պուտիկներ արել։ Չգիտեմ՝ էդ իրավիճակում տենց են անում, թե չէ, բայց ես տենց արեցի :))։

Գեղանկարդ շատ հետաքրքիր ա ստացվել Անահիտ ջան, :good տրամադրություն կա, հեռանկար, տնակը մի քիչ արհեստական ա նայվում, բայց մնացածը շատ լավն ա։ Շարունակիր նույն տեմպով աշխատել։ :)
Սաթ, որ խնդրեմ, կմանրամասնե՞ս էդ տնակի պահը։ Կոնկրետ ինչո՞վ ա արհեստական։ Սովորեմ, էլի :))։

Chuk
22.11.2012, 19:45
Հա, ասեմ, որ տնակն արհեստական չեմ համարում: Առանց տնակի ուրիշ նկար կլիներ: Էլի շատ լավ նկար, բայց ուրիշ նկար: Կոնկրետ ինձ դուր ա գալիս, որ էդտեղ տնակ կա, մի տեսակ լրիվ ուրիշ տեսակի անդորրի ու հանգստության տպավորություն ա թողնում, էն քիչ բացառիկ դեպքերից, երբ մարդու ստեղծածը չի խանգարում բնությանն ու հետը միաձուլվում, ամբողջություն ա դառնում.. եթե հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել:

impression
22.11.2012, 19:55
ինձ էլ ա տնակը խանգարում, որ նկարը լրիվ սիրեմ, ոնց ասում ա ղարաբաղցի աշակերտս՝ լրիվությամբ :D
մի տեսակ մուլտիկ նկար ա, իսկ մնացածը խորհրդավոր ա, եսիմ

Ուլուանա
22.11.2012, 20:09
Ճիշտն ասած՝ ես մի քիչ լավ չհասկացա՝ Սաթենիկը նկատի ուներ, որ տնակի առկայությունն ա ընդհանրապես արհեստական, թե ուղղակի իմ պատկերելու ձևն ա արհեստական ստացվել։ Դատելով նրանից, որ սա լուսանկարից արտապատկերում ա, ոչ թե ինքնուրույն նկար, ենթադրում եմ, որ երկրորդը նկատի ունի։ Այսինքն՝ բնօրինակում տնակը նույնությամբ կար, ես չեմ հորինել, էլի։

Ուլուանա
22.11.2012, 20:13
ինձ էլ ա տնակը խանգարում, որ նկարը լրիվ սիրեմ, ոնց ասում ա ղարաբաղցի աշակերտս՝ լրիվությամբ :D
մի տեսակ մուլտիկ նկար ա, իսկ մնացածը խորհրդավոր ա, եսիմ
Լիլ, սենց մուլտիկ տնակներ իրականում լիքը կան, օրինակ, էստեղ՝ ԱՄՆ–ում, դրանից էլ մուլտիկ տնակներ եմ տեսնում ամեն քայլափոխին :))։

ԿԳԴ
22.11.2012, 20:41
Սաթ, որ խնդրեմ, կմանրամասնե՞ս էդ տնակի պահը։ Կոնկրետ ինչո՞վ ա արհեստական։ Սովորեմ, էլի :))։

Անահիտ ջան,իմ կարծիքով արհեստական ա իրա ձևով ու գույնով, միջավայրի հետ չի ձուլվում, գեղանկարչորեն չի լուծումը, մի տեսակ ամրություն չկա, ոնց-որ էդ հատվածը ուղղաի սպիտակ խորանարդ լինի, նկարչական լեզվով ասած, լաքա։ Տնակը պետք չի հեռացնել, այլ հարստացնելու և միջավայրի հետ ձուլելու համար կարելի ա մի քիչ ձևը փոխել ու շրջապատի երանգներից ծավալով նկարել։:) Ինձ հատկապես դուր եկավ երկինքը, տրամադրություն կա։

Արէա
22.11.2012, 20:56
Ինձ թվում ա տնակը արհեստական, խաղալիք ա թվում ստվերների բացակայության պատճառով, ծառերի վրա լավ արտահայտված ստվերներ կան, իսկ տնակի վրա չկան: Կարծում եմ տանիքի եզրից պատի վերևի մասում ստվեր պետք է լինի, ծառերից՝ նույնպես: Պատը դժվար ամբողջովին միատեսակ սպիտակ լինի, շրջապատի գույներից պետք է լինեն պատի վրա և երկու պատերի լուսավորությունները պիտի տարբեր լինեն: Հետո տնակի համաչափության հետ ինչ-որ բան էն չի, ինչ-որ շատ նեղ ու բարձր է: Ու լուսամուտների վրա էլ կարելի է մի քիչ աշխատել:

Իսկ, եթե ընդունենք որ էս ոճում պարտադիր չի առարկաների ճշգրիտ նկարագրությունը, ինձ դուր է գալիս: Հետաքրքիր, խաղաղ տրամադրություն է ստեղծում:

Հ.Գ. Իսկ կարելի՞ է լուսանկարը տեսնել:

Ուլուանա
22.11.2012, 21:00
Անահիտ ջան,իմ կարծիքով արհեստական ա իրա ձևով ու գույնով, միջավայրի հետ չի ձուլվում, գեղանկարչորեն չի լուծումը, մի տեսակ ամրություն չկա, ոնց-որ էդ հատվածը ուղղաի սպիտակ խորանարդ լինի, նկարչական լեզվով ասած, լաքա։ Տնակը պետք չի հեռացնել, այլ հարստացնելու և միջավայրի հետ ձուլելու համար կարելի ա մի քիչ ձևը փոխել ու շրջապատի երանգներից ծավալով նկարել։:) Ինձ հատկապես դուր եկավ երկինքը, տրամադրություն կա։
Լավ, համենայնդեպս, բնօրինակ լուսանկարն էլ ցույց տամ, տես. առաջին գրառման մեջի վերջին լուսանկարն ա.

http://www.akumb.am/showthread.php/53786-%D4%BA%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%B7%D5%A5%D5%AC-%D5%8A%D6%80%D5%AB%D5%B8-(Jean-Michelle-Priaux)

Ի դեպ, ես լուսանկարը ավեիլի փոքր տարբերակով տպել էի, որից գույներն անհամեմատ ավելի խամրած էին ստացվել, ու դրան նայելով եմ նկարել, չնայած իմ նկարածն իրականում ավելի գունեղ ա, որ լուսանկարեցի, գույները չպահպանվեցին։

Ուլուանա
26.02.2013, 01:02
Առաջին անգամն է, որ որևէ մեկին նկարում եմ իր իսկ խնդրանքով։ Անսովոր էր, բայց հետաքրքիր փորձ էր։
Meme :).

http://i.imgur.com/zqfbS5E.jpg

Meme
26.02.2013, 17:54
Առաջին անգամն է, որ որևէ մեկին նկարում եմ իր իսկ խնդրանքով։ Անսովոր էր, բայց հետաքրքիր փորձ էր։
Meme :).

http://i.imgur.com/zqfbS5E.jpg

Ան ջան երեկ էլ եմ ասել, բայց ուզում եմ էստեղ էլ գրել, շնորհակալ եմ երազանքս վիրտուալում շա~տ իրական իրկաանացնելու համար,,,,
Ուրախ եմ երեկվանից, շատ....գնահատում եմ չարչարանքդ, ու ծախսած ժամանակդ, որ ծախսել ես նկարելիս...
համ էլ ես ծննդյանս օրվանից սպասում էի....և~.
էսքան ճիշտ նկարել մի մարդու, որին տեսել ես մենակ նկարով, ինձ թվումա ու շատերը կհամաձայնվեն, որ բարդա:good....
անկեղծանամ կարծիքս, առաջին անգամ տեսնելիս ինչ եմ մտածել, ` ես եմ, իմ աչքերնա, իմ չոլկան, քիթս էլա նման, ունքերս, անգամ պոչիկներս, աչքիս կողքի խալը :)) մազերիս հատիկները բա ինչքան սիրունա~...մենակ թե դեմքս թմբլոյա դուրս եկել, երևի էն նկարը որը որպես նկարչուհի, որոշել ես, որ ճիշտ կլինի նկարել, էդտեղ թմբլիկա եղել դեմքս...բայց, մեկա, էտո յա~
թենքսսսսսսսսսսսսս:yahoo....շաաաաաաաաաաաաաատ....երևի երեխեքն էլ էն համաձայն, որ ճիշտ ես եմ....իմ ժպիտնա~ :love - ինչքան եմ ինձ սիրում չէ?
Ան ջաաաաաաաաաաաաաաաաաաաան :kiss 1000000000000000+ նվիրական երազանքներիցս մեկը իրականացնելու համար....
Չէի կասկածում, որ լավ նկարչուհի ես, բայց հիմա իմ ամմենասիրելիներից ես...

Meme
26.02.2013, 18:04
Ափսոս հեռու ես պատասխան նվերի համար, բայց ես արդեն որոշել եմ, ինչ նվեր կարող եմ մատուցել իմ ուժերի ներածին չափով...:love:aha
հ.գ` ի դեպ Ան, հիշում եմ մի անգամ Ամելիին իր խնդրանքով նկարել ես, թե սխալվում եմ:8

Ուլուանա
26.02.2013, 18:12

Չէ, ինչ–որ բան խառնում ես :))։

unknown
26.02.2013, 19:11
Առաջին անգամն է, որ որևէ մեկին նկարում եմ իր իսկ խնդրանքով։ Անսովոր էր, բայց հետաքրքիր փորձ էր։
Meme :).

http://i.imgur.com/zqfbS5E.jpg

Ուլուանա ջան դուք իրոք շատ տաղանդավոր եք շատ նման եք նկարել...մենակ թշերի պահը մի քիչ նման չէր,բայց անթերիյա նկարված...ես որ հիացած եմ...

unknown
26.02.2013, 19:17
Մեր ջան ինձ թվումա քո երազածիցել լավա նկարել Անահիտը...երազանքդ իրականացավ քո դիմանկարը ունեցար վերջապես:)

Նարե91
01.03.2013, 19:29
Առաջին անգամն է, որ որևէ մեկին նկարում եմ իր իսկ խնդրանքով։ Անսովոր էր, բայց հետաքրքիր փորձ էր։
Meme :).

Իսկապես հաջողված դիմանկար ա, որովհետև նկարչուհուն հաջողվել է ստանալ մեր Մերիի էն փայլուն, պայծառ աչուկները...կեցցես Ուլուանա ջան, դու էլ ապրես Մերիիիիս :kiss

Հայկօ
01.03.2013, 23:06
Էս Անահիտը քանի գնում՝ ավելի լավ ա նկարում :)):

Meme
01.03.2013, 23:38
Իսկապես հաջողված դիմանկար ա, որովհետև նկարչուհուն հաջողվել է ստանալ մեր Մերիի էն փայլուն, պայծառ աչուկները...կեցցես Ուլուանա ջան, դու էլ ապրես Մերիիիիս :kiss

Շնորհակալ եմ Նար ջաաաաան...:oyսրտիս նեենց նստեց ասածդ:love

Ուլուանա
02.07.2013, 18:38
Մի քիչ հնություններ դնեմ, մինչև հավեսի ընկնեմ, նոր բաներ նկարեմ։
Քանի որ թեմաս գնալով ընդլայնել եմ, ավանդույթը շարունակեմ։

Մի երկու տարի առաջ երկչափ դիզայնի դասի առաջադրանքներիցս է։ Հանձնարարված էր նկարել մի բան, որը վերափոխվում է մեկ այլ բանի։ Ես էլ նկարեցի էս «սանրամուրը».

http://i.imgur.com/At5yCnE.jpg

Տվյալ դեպքում, իհարկե, ոչ էնքան նկարչություն է, որքան գաղափարի գրաֆիկական իրականացում։
Նկարված է մարկերներով։

Ուլուանա
06.04.2017, 06:37
Փաստորեն, էստեղ դրածս վերջին նկարը մոտ երեք տարի առաջ է եղել։

Վերջին տարիներին մի քիչ հուշտ եմ լինում ծաղրանկարներ անելուց, քանի որ ոչ բոլորն են իրենց լավ զգում ծաղրանկարվելու գաղափարից կամ դրա կոնկրետ իրականացումից, բայց էս մեկի դեպքում գոնե հաստատ գիտեմ, որ նեղացողներ չեն կարող լինել, քանի որ հարազատ տղայիս եմ նկարել, ինքն էլ հավանել է, համարում է, որ նման է իրեն :)։ Տղայիս վաղուց էի ուզում նկարել, երեկ էլ շատ անսպասելի ստացվեց նկարելս. դիմացս նստած դաս էր անում, ես էլ հետևում էի, մեկ էլ պահի տակ մտքովս անցավ, որ կարելի է հենց հիմա էլ նկարել. միանգամից ձեռքիս տակ եղած թղթերից մեկը վերցրի ու տեղում ծաղրամուլտանկարեցի Արեգի մռութը :roll.

http://i.imgur.com/jkGYLsW.jpg

Ուլուանա
06.05.2017, 01:25
Գեղանկարչության կարծեմ 3–րդ փորձս է։
Կլոդ Մոնե. «Տպավորություն. արևածագ» (Claude Monet - Impression. Sunrise).

http://i.imgur.com/W06Y1RC.jpg

anslov
06.05.2017, 06:56
Իմ աչքին գույները սարյանական է: Եգիպտական շրջանից

Ուլուանա
06.05.2017, 07:31
Իմ աչքին գույները սարյանական է: Եգիպտական շրջանից
Դե, սարյանական է էնքանով, որ արևի լույսը երկուսում էլ կարևոր դեր ունի։ Էս կտավի ահագին բազմազան տարբերակներ կան ինտերնետում, հատկապես գունային առումով իրարից շատ տարբեր, ու էն տարբերակը, որից ես արտանկարել եմ, ճիշտ էս գույներով է, թեև, ինչքան հասկանում եմ, օրիգինալից տարբեր են գույները, մասնավորապես դեղին գույնն օրիգինալում գրեթե բացակայում է։ Բայց ինձ դեղինով ավելի է դուր գալիս, դրա համար դեղինով տարբերակից եմ արտանկարել :)։

Ուլուանա
11.11.2017, 03:17
Պահի մղումով դիմանկարներ անելը կարծես թե ավանդույթի է վերածվում :)։ Ճիշտ է, Բյուրին վաղուց էի ուզում նկարել ու վերջերս էլ որոշել էի, որ մոտ ժամանակներս կնկարեմ, բայց երեկ, երբ լրիվ ուրիշ գործով էի զբաղված (դե լավ, լրիվ ուրիշ չէ, էլի ստեղծագործական էր :))), Բյուրին նկարելու ցանկություն ունեցա և չդիմադրեցի վերջինիս :roll.

https://i.imgur.com/D6a2Fuh.jpg

Ուլուանա
26.01.2018, 21:23
Էս էլ Բարեկամը :).

https://i.imgur.com/AfwPp8w.jpg

Գաղթական
27.01.2018, 01:33
Հանձնարարված էր նկարել մի բան, որը վերափոխվում է մեկ այլ բանի։ Ես էլ նկարեցի էս «սանրամուրը».

http://i.imgur.com/At5yCnE.jpg

Շատ հետաքրքիր էր:
Որպես լոգո էլ կարող է պահանջարկ ունենալ: